Նարինե Բեգլարյան
- Address: Դանիել Վարուժանի փող, 28 շենք,«ԱՍՏՂԻԿ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
- Phone: +374 91 4613 13, +374 94 16 42 42
- Email address: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
էնդոկրինոլոգ
Նարինե Բեգլարյան. 1998-2004թթ. սովորել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը:
2004-2006 թթ. ավարտել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրան՝ էնդոկրինոլոգիա մասնագիտությամբ:
2007-2014թթ. աշխատել է «Արմենիա» բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգիայի բաժանմունքում, որպես բժիշկ-էնդոկրինոլոգ:
2011-2014թթ. համատեղության կարգով աշխատել է «Նորմեդ» բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգիայի բաժանմունքում, որպես բժիշկ- էնդոկրինոլոգ:
2016 թվականից մինչ այժմ Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ասպիրանտուրայում, որպես հայցորդ է:
2014 թվականից մինչ օրս աշխատում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում, որպես բժիշկ էնդոկրինոլոգ (կոնսուլտանտ բաժանմունքներում, ծառայություն ամբուլատոր մասում):
Վերապատրաստվել է 2008թ.՝ Զալցբուրգ քաղաքում անցել բժշկական սեմինար ներքին հիվանդությունների վերաբերյալ:
2015թ.՝ Մոսկվայի Էնդոկրինոլոգիական գիտական կենտրոնում անցել է վերապատրաստման կուրս՝ էնդոկրին գինեկոլոգիա առարկայից:
2016թ.՝ Սանկտ Պետերբուրգի ՌԲԳԱ-ի Դ.Օ. Օտտայի անվան մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտում անցել է վերապատրաստման դասընթաց գեստացիոն դիաբետ և շաքարային դիաբետով հղիների վարումը թեմայով:
2018թ. հունիսի 4-28-ը անցել է վերապատրաստում Վիեննայի գլխավոր հիվանդանոցի էնդոկրին բաժանմունքի օրդինատուրայում:
2019թ.՝ մասնակցել է Բուդապեշտում եվրոպական Թիրոիդ Ասոցիացիայի 42-րդ տարեկան հանդիպում՝ սեմինարին:
2022թ․ մայիս 21-25-ը մասնակցել է Իտալիայի Միլան քաղաքում կազմակերպված Եվրոպական էնդոկրին ասոցիացիայի 24-րդ տարեկան եվրոպական գիտաժողովին:
2022թ․ անցել է վերապատրաստման կուրս. սեպտեմբերի 29-ից հոկտեմբեր 2՝ Վրաստանում՝ Թբիլիսիում, Եվրոպական էնդոկրին Ասոցիացիայի 30-րդ հետդիպլոմային վերապատրաստման կուրս՝ կլինիկական էնդոկրինոլոգիայի, դիաբետի և մետաբոլիզմի թեմաների շուրջ։
Լեզուների իմացություն՝ մայրենի (հայերեն), ռուսերեն, անգլերեն:
Կոմպյուտերային գիտելիքներ՝ MS Windows , MS Word, MS Excel, Internet:
Image Gallery
https://bestgroup.am/en/healthcare/doctors/1099-%D5%B6%D5%A1%D6%80%D5%AB%D5%B6%D5%A5-%D5%A2%D5%A5%D5%A3%D5%AC%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6#sigProIdd9fb897a6e