Lusine
Манукян Сусанна Гургеновна
Ревматолог
Образование
1980-1990 Школа N9 (аттестат с отличием)
1990-1996 Ереванский Государственный Медицинский Университет, лечебный факультет
1996-1998 Национальный Институт Здравоохранения им.академика С.Авталбекяна , Клиническая ординатура по срециальности "Ревматология"
2002 Курсы повышения квалификации, Институт Ревматологии, март-июнь, Москва, РФ
2005-2008 Очная аспирантура с присуждением степени кандидата медицинских наук, Институт Ревматологии, Москва, РФ
Практическая деятельность
1997-1999 Врач-терапевт, приемное отделение, МЦ "Эребуни"
1998-2005 Врач-ревматолог, отделение ревматологии, МЦ "Эребуни"
С 2008 Университетская Клиническая Больница N1, врач-ревматолог
2008-2013 ЕГМУ, кафедра терапии N1, ассистент
2018-2019 ЕГМУ, кафедра терапии (ревматология), старший преподаватель
2019 август Доцент кафедры внутренних болезней, Национальный институт здравоохранения им. академика С.Авталбекяна
2019 ноябрь Врач-ревматолог, терапевтическое отделение, МЦ “Св.Григор Лусаворич”
Сертификаты
- Ежегодный EULAR (Европейская Антиревматическая Лига), конгресс ревматологов, 6-9 июнь, Берлин, Германия
- Ежегодная научная конференция "Современные подходы к ранней диагностике и лечению ревматических заболеваний" с международным участием, 25-27 Октябрь 2012, Москва, Россия
- Ежегодный EULAR (Европейская Антиревматическая Лига), конгресс ревматологов, 12-15 июнь, 2013, Мадрид, Испания
- Ежегодный EULAR (Европейская Антиревматическая Лига), конгресс ревматологов, 11-14 июнь, 2014, Париж, Франция
- Ежегодный EULAR (Европейская Антиревматическая Лига), конгресс ревматологов, 10-13 июнь, 2015, Рим, Италия
- Семинар Дюка "Семейная Медицина", 10-16 Апрель, 2016, Зальцбург, Австрия,
- Конференция "Проблемы Системной красной волчанки и Антифосфолипидного синдрома”, Флоренция, Италия, 28-30 Апрель, 2016
- Ежегодная научно-практическая конференция: “Ревматология-2016: от науки к практике”, 19-21 Октябрь, 2016 Москва, Россия
- Ежегодный EULAR (Европейская Антиревматическая Лига), конгресс ревматологов, 14-17 июнь, 2017 Мадрид
- Экспертная встреча ревматологов стран СНГ, 16-19 август, 2017 Хельсинки, Финляндия
- Ежегодный EULAR (Европейская Антиревматическая Лига), конгресс ревматологов, 13-16 июнь,2018 Амстердам, Нидерланды
- IV Евразийский конгресс ревматологов, посвященный 60-летию Института Ревматологии, 25- 28 сентябрь, 2018 Москва
- 8-ая Итальянско-Израильская встреча: “Достижения в области ревматологии и аутоиммунных болезнях”, 24-25 октябрь, 2019, Брешия Италия
Языки
- армянский, русский, английский
ԳՈՒՐԳԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Արդեն 41 տարի է, ինչ դասավանդում եմ, բայց երբեւէ չեմ հոգնել, ընդհակառակը, քանի գնում, ավելի մեծանում է հետաքրքրությունս մեր ոլորտի հանդեպ
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում նյարդային համակարգի հիվանդությունները բավական տարածված են, ուստի խիստ արդիական է բարձրակարգ մասնագիտացված ծառայությունների եւ որակյալ մասնագիտական ներուժի առկայությունը:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նյարդաբանության կլինիկայի ղեկավար, բ.գ.դ., պրոֆեսոր ԳՈՒՐԳԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: Ունենալով երկար տարիների ներդրում մեր բժշկության մեջ` նա դժվարին պահերին կանգնում է հիվանդի կողքին, կիսում նրա դժվարությունները, հաճախ անհնարինը դարձնում հնարավոր եւ, իր կոչմանը հավատարիմ լինելուց բացի, սիրում է իր երկիրը:
-Բժիշկ, ընտրել եք շատ պատասխանատու, ռիսկային աշխատանք, ինչպե՞ս եւ ե՞րբ գնացիք այդ քայլին:
-Իրականում յուրաքանչյուր աշխատանք այսօր, անկախ բնագավառից, ռիսկային կարող ենք համարել: Գործունեությունս սկսել եմ բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո: 1976-1977թթ. սկսել եմ աշխատել Չարենցավան քաղաքի բուժսանմասում, իսկ արդեն 1978 թվականից աշխատում էի Երեւանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի (այսօր այն կոչվում է ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտ) նյարդաբանության ամբիոնում, եղել եմ լաբորանտ, ամբիոնի ասիստենտ, դոցենտ, այդ ընթացքում պաշտպանել թեկնածուական, ապա դոկտորական թեզերը, դարձել գիտությունների դոկտոր եւ ամբիոնի վարիչ: Ներկայումս նյարդաբանության մեկ ամբիոն կա Երեւանի պետական բժշկական համալսարանում, որտեղ ամբիոնի պրոֆեսոր եմ: 1978 թվականից առ այսօր շարունակում եմ աշխատել նաեւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:
Այդ ընթացքում եղել եմ ՀՀ ԱՆ գլխավոր նյարդաբանը, բայց 2018 թվականին առողջապահության նախարարի հրամանով գլխավոր մասնագետների համակարգը դադարեց գործել: 2001 թվականից մինչ օրս Պաշպանության նախարարության բուժվարչության գլխավոր նյարդաբանն եմ: Շուրջ 10 տարի Հայաստանի նյարդաբանների ասոցիացիայի նախագահն եմ:
-Ի՞նչ են տալիս մասնագիտական ասոցիացիաները:
-Ասոցիացիաները բժիշկներին տալիս են գիտելիքների նոր եւ մեծ բազա, փորձի փոխանակություն արտերկրյա նյարդաբանների հետ: Անցյալ տարվա սեպտեմբերին անցկացրեցինք «Brain-2018» միջազգային համաժողովը, որին, ԱՄՆ նյարդաբաններից բացի, ժամանել էին ներկայացուցիչներ նաեւ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Կանադայից, Գերմանիայից եւ Շվեյցարիայից: Հայաստանի նյարդաբանները ծանոթացան մեր բնագավառի նորություններին:
2019 թվականի հուլիսին տեղի ունեցավ Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարը «Հայաստան-Սփյուռք-Արցախ՝ միաձուլում ի փառս առողջության» խորագրով, որի շրջանակներում անցկացվեց մեր նյարդաբանական գիտաժողովը «Սուր կաթված» թեմայով` նվիրված սուր ինսուլտի բուժման ժամանակակից մոտեցումներին: Պատրաստվում ենք 2020 թվականին անցկացնել «Brain-2020» կոնֆերանս, որի կազմակերպելն այնքան էլ հեշտ չէ: Սպասում ենք տարբեր երկրներից մոտ քառասուն հյուրերի ժամանմանը, որոնց կեցության կազմակերպումը ասոցիացիայի համար լուրջ պատասխանատվություն է: Այս գիտաժողովների անցկացումը լինելու է շարունակական: Ասոցիացիայի ղեկավարության նպատակը մեր երկրի նյարդաբաններին աջակցելն է, որպեսզի նրանք արտերկրյա վերապատրաստումների հնարավորություն ունենան: Կցանկանամ, որ ասոցիացիաները կարողանան վճռական դեր խաղալ մեր երկրի բժիշկների պաշտպանվածության, նրանց աշխատանքի ճիշտ կազմակերպման հարցերում:
-Ի՞նչ կասեք ձեր ոլորտի երիտասարդ կադրերի մասին:
- Այսօրվա դրությամբ բժշկական համալսարանի նյարդաբանության ամբիոնում 48 նոր մասնագետ 3 տարի ժամկետով անցնում է նյարդաբանական մասնագիտացում: Նրանք բավական զարգացած են, ունեն մեծ ձգտում եւ կատարելագործվելու ծարավ, ցանկանում են դառնալ լավ մասնագետ: Բայց նրանք պետք է նաեւ լավ հոգեբան լինեն, եւ մենք աշխատում ենք նաեւ այդ ուղղությամբ: Սակայն կան որոշակի դժվարություններ ուսումնական գործընթացում, որոնցից մեկն էլ հայերեն լեզվով մասնագիտական գրականության պակասն է: Ռեզիդենտները հիմնականում օգտվում են ռուսերեն եւ անգլերեն ինտերնետային աղբյուրներից, սակայն ոչ բոլորն են լավ տիրապետում այդ լեզուներին: Ամբիոնում այսօր պատրաստվում է հայերեն լեզվով նյարդաբանության ազգային ձեռնարկ, որը կբարձրացնի ուսուցման որակը եւ առարկայի ընկալումը: Արդեն 41 տարի է, ինչ դասավանդում եմ, բայց երբեւէ չեմ հոգնել, ընդհակառակը, քանի գնում, ավելի մեծանում է հետաքրքրությունս մեր ոլորտի հանդեպ
-Ընդունված ավանդույթ է, որ երեխաներն ընտրում են իրենց ծնողերի մասնագիտական ուղին, Ձեր երեխաների դեպքում այդպե՞ս է:
-Իրականում այդպես է, եւ բժշկական մթնոլորտում մեծացած երեխան հիմնականում ձգտում է բժիշկ դառնալ: Կինս, ես եւ ավագ դուստրս նյարդաբան ենք, կրտսեր աղջիկս՝ ատամնաբույժ, իսկ մեծ թոռնիկս բժշկական համալսարանի 5-րդ կուրսի ուսանող է: Ի դեպ, մայրս նույնպես բժիշկ է եղել, մանկաբույժ, եւ լինում էին դեպքեր, երբ կեսգիշերին հարեւանը դուռը թակում եւ խնդրում էր մայրիկիս օգնությունը, որ գնա եւ իրենց վատառողջ երեխային նայի: Նույնը այսօր տեղի է ունենում նաեւ ինձ հետ:
-Ըստ Ձեզ, բժշկությունը մասնագիտությո՞ւն է, թե կոչում:
-Իհարկե, առաջին հերթին մասնագիտություն է: Բայց երբ տարանջատում են լավ եւ վատ բժիշկ հասկացողությունը, կարծում եմ, նկատի ունեն ոչ թե բժշկի մասնագիտական գիտելիքները, այլ մոտեցման ձեւը, հիվանդին հոգեբանորեն օգնելը, նրան այդ ծանր վիճակից դուրս բերելու կարողությունը: Նյարդաբանների մոտ հոգեբանությունը շատ մեծ նշանակություն ունի, եւ ես միշտ աշխատել եմ այնպես, որ ինձ դիմող ոչ մի հիվանդ դժգոհ չհեռանա: Իսկ դա անչափ կարեւոր հանգամանք է:
-Կվերհիշե՞ք Ձեր առաջին պացիենտին:
-1976 թվականին` բժշկական ինստիտուտի 7-րդ կուրսում, երբ 2-րդ հիվանդանոցում աշխատում էի որպես ինտերն, մենք համարվում էինք, այսպես ասած, բժիշկների օգնականներ: Եվ իմ առաջին պացիենտը, որ իշեմիկ ինսուլտ էր տարել, ապաքինվեց գրեթե լիովին:
-Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:
-Պրոֆեսոր, ակադեմիկոս Սուրեն Գեղամի Զոհրաբյանին, ով, ցավոք, մահացավ երկու տարի առաջ: Ես նրա մոտ եղել եմ 1978 թվականից` Երեւանի բժիշկների կատարելագործման ինստիտուտում, երբ նա ամբիոնի վարիչն էր, ու միշտ երախտապարտ եւ պարտական կլինեմ նրան:
-Տեղեկացված ենք, որ գեներալ-մայորի կոչում եք ստացել, մի փոքր կխոսե՞ք այդ մասին:
-Տարին այս պահին չեմ կարող կոնկրետ հիշել (ինձ թվում է` միջազգային ահաբեկչության ալիքի բարձրացման ֆոնի վրա էր), երբ մեր երկրում բացվեց Մոսկվայի «Антитеррор» կազմակերպության մասնաճյուղը, եւ ինձ առաջարկեցին անդամակցել այդ կազմակերպությանը, ու ես, իհարկե, համաձայնեցի: Ես այնտեղ բժշկական տարբեր թեմաներով դասախոսություններ էի կարդում, նաեւ այլ գործունեություն ծավալում: Մեկ տարի հետո ինձ շնորհվեց գնդապետի կոչում, երկու տարի անց պարգեւատրեցին «Սուրբ Գեորգի Հաղթաբերի», «Գեներալ Պլատով» ոսկե շքանշաններով: Առողջապահության ազգային ինստիտուտի 50-ամյակի կապակցությամբ առողջապահության համակարգում մասնագիտական բազմամյա ծառայության ու աշխատանքային գնահատելի հաջողությունների համար ՀՀ վարչապետի կողմից պարգեւատրվել եմ շնորհակալագրով` արցախյան ազատամարտի ընթացքում բժշկական օգնության ցուցաբերման գործում ունեցած ակտիվ մասնակցության ու նշանակալի ավանդի համար: Պարգեւատրվել եմ նաեւ «Անդրանիկ Օզանյան», «Գարեգին Նժդեհ» շքանշաններով: Իսկ 4-5 տարի առաջ ինձ արդեն շնորհվեց գեներալ-մայորի կոչում, ունեմ պատվոգիր ՀՀ-ում ռուսական զորքերի հրամանատարից:
-Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:
-Կցանկանամ, որ մեր երկրում լինի համերաշխություն, պատերազմ չլինի, մեր սահմանը լինի առանց կրակոցների, եւ զոհեր չլինեն: Ցանկանում եմ, որ մեր երկիրը ծաղկի, շենանա, ոչ մեկը չլքի հայրենի եզերքը, եւ այն մարդիկ, որոնք 1992 թվականից հեռացան հայրենիքից, ետ վերադառնալու հնարավորություն ունենան:
Եվ, իհարկե, բոլորին մաղթում եմ առողջություն:
Гурген Андраникович Ованесян
|
|
||||
Օбразование: |
|||||
1959-1969 |
окончил Ереванскую среднюю школу №35 имени Н.В. Гоголя, с отличием. |
||||
1969-1975 |
ЕГМУ, факультет по специальности лечебное дело |
||||
1975-1976 |
интернатура в клинической больнице г.Еревана N 2 |
||||
1976-1978 |
Медико-санитарная часть г.Чаренцавана,, невролог |
||||
1978 |
Кафедра неврологии и нейрохирургии Ереванского государственного института усовершенствование врачей, старший лаборант |
||||
1987 |
Избран ассистентом кафедры неврологии и нейрохирургии Ереванского государственного института усовершенствование врачей. |
||||
1990 |
Защита и утверждение кандидатской диссертации в Тбилиси Ученым Специализированным советом Государственного медицинского института: ՛՛Нарушения микроциркуляции и некоторых сторон липидного обмена в клинике и патогенезе ишемического инсульта”. |
||||
2000 |
Защита и утверждение докторской диссертации Ученым Специализированным советом Национального института здравоохранения РА им. Авдалбекяна по следующей теме: ՛՛Роль расстройств микроциркуляции и агрегатного состояния клеток крови в патогенезе цереброваскулярных заболеваний”. |
||||
Опыт работы |
|||||
1990 |
После реорганизации Ереванского института усовершенствования врачей был избран на должность доцента кафедры неврологии, нейрохирургии и детской неврологии. |
||||
1994 |
Решением Государственного комитета высшего образования Российской Федерации присвоено звание доцента кафедры неврологии. |
||||
1996 |
Заведующий кафедры неврологии, нейрохирургии и детской неврологии Национального Института Здравоохранения им. академика С.Х. Авдалбекяна. |
||||
2001 |
По решению Ученого совета Национального института здравоохранения имени академика С.Х. Авдалбекян был удостоен звания профессора. |
||||
2001- по сей день |
Главный невролог Военно-медицинского управления Министерства обороны Республики Армения. |
||||
2001- по сей день |
Руководитель клиники неврологии медицинского центра им. “Сурб Григор Лусаворич”. |
||||
2002 |
Высшая квалификационная комиссия РА присвоила звание профессора. |
||||
2005 – 2018 |
Главный невролог Министерства Здравоохранения РА |
||||
2009- по сей день |
Президент Ассоциации неврологов РА |
||||
2011 |
После объединения Национального института здравоохранения РА и Ереванского Государственного Медицинского университета, заведующий кафедрой неврологии факультета последипломного образования ЕрГМУ. |
||||
2011 |
Указом президента МАН ПНБ генерал-полковника БКВ В.Н.Спектра присвоено звание полковника и назначен старшим инспектором внутренней безопасности МНГО антитеррор ВАН. |
||||
2015 |
Указом Президиума и президента МАН ПНБ генерал-полковника БКВ В.Н.Спектра присвоено звание генерал-майора и назначен старшим советником 3-го ранга внутренней безопасности МНГО антитеррор ВАН. |
||||
Знание иностранных языков |
Русский, немецкий |
||||
Количество опубликованных работ |
Автор 2 учебно-методических пособий, 1 кандидатской и 1 докторской диссертаций, 96 научных работ. |
||||
Руководитель 2-х кандидатских диссертаций |
|||||
Награды |
Правительство МО РА наградило медалями "Андраник Озанян", "Гарегин Нжде". Указом Президиума и президента МАН ПНБ генерал-полковника БКВ В.Н.Спектра пагражден золотой медалью "Святой Георгий Победоносец", золотой медалью "Генерал Платов". По случаю 50-летия Национального института здравоохранения РА им. С.Х. Авдалбекяна он награжден юбилейной золотой медалью за долгую и усердную работу. Награжден дипломом медицинского центра “Сурб Григор Лусаворич”. за многолетнюю профессиональную работу в системе здравоохранения и ценные успехи в работе. Награжден грамотой как руководитель клиники неврологии медицинского центра “Сурб Григор Лусаворич”, профессор Ованесян Гурген Андраникович, за содействие в развитие сотрудничества между пограничным управлением ФСБ России в Республике Армения и медицинским центром “Сурб Григор Лусаворич”, а также за оказание квалифицированной медицинской помощи сотрудникам пограничного управления.. |
ԱՇՈՏ ՍԻՐՈՒՆՅԱՆ
Յուրաքանչյուր բժշկի համար ամենակարեւորը հիվանդներին առողջ տեսնելն է
Ընտանիքն ու երեխան յուրաքանչյուր մարդու կյանքում գերագույն արժեքներ են, առանց որոնց դժվար թե լինի կատարյալ երջանկություն: Երեխաները մեր կյանքը լցնում են սիրով, ջերմությամբ ու բազմերանգ գույներով: Յուրաքանչյուր կին իր մեջ ծնված օրվանից կրում է մայրական բնազդը, որը տարիքի հետ հասունանում ու ուղեկցում է կնոջը ողջ կյանքում: Թեեւ աշխարհի բոլոր կանայք ծնվում են մայրական բնազդով, բայց ավաղ, նրանցից շատերը ունակ չեն մայրանալու... Ու այստեղից էլ սկսվում է դաժան իրականությունը: Բարեբախտաբար, այսօր ժամանակակից ախտորոշման ձեռքբերումները թույլ են տալիս բացահայտել առկա շեղումները հղիության դեռեւս վաղ փուլերում, եւ դա հնարավորություն է ընձեռում խուսափել գենետիկորեն հիվանդ երեխա լույս աշխարհ բերելու վտանգից:
Գինեկոլոգի մասնագիտությունը մի կարեւոր առանձնահատկություն ունի, որով այն տարբերվում է մյուս բժշկական մասնագիտություններից:Կինը շարունակաբար շփվում է գինեկոլոգի հետ ե՛ւ պրոֆիլակտիկ, ե՛ւ բուժման նպատակներով կյանքի տարբեր փուլերում՝ սեռական հասունացման շրջանից մինչեւ ծերություն: Ցանկացած կնոջ համար իր գինեկոլոգը պարզապես բժիշկ չէ. նա կնոջ օրգանիզմի ու խնդիրների մասին գիտի ավելին, քան շատ հարազատ մարդիկ:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի՝ ծննդօգնության գծով տեղակալ, մանկաբարձական բաժնի ղեկավար ԱՇՈՏ ՍԻՐՈՒՆՅԱՆԸ: Բժիշկները, դժվարին պահերին կանգնելով հիվանդի կողքին, կիսում են նրա դժվարությունները` հաճախ անհնարինը դարձնելով հնարավոր:Հենց այդպիսին է մեր զրուցակիցը, որն ամեն կերպ ձգտում է բարելավել պացիենտների հետագա կյանքի որակը:
-Պարոն Սիրունյան, ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:
-Ուսուցիչ կարող եմ առաջնահերթ համարել իմ հայրիկին, որը 30 տարուց ավելի եղել է Արարատի մարզի գլխավոր մասնագետը մանկաբարձագինեկոլոգիական ոլորտում: Ընդհանրապես մեր ընտանիքում բոլորը եղել են բժիշկներ, եւ ես մշտապես գտնվել եմ բժշկական մթնոլորտում: Օրդինատուրայում ուսանելու տարիներին իմ ուսուցիչը կարող եմ համարել Բագրատ Բորիսի Մկրտչյանին, որից ստացել եմ իմ հիմնական վիրաբուժական ունակությունները:
-Բժիշկ, ի՞նչ փոփոխություն եք տեսնում դիմելիության կուլտուրայի դինամիկայի մեջ:
- Վերջին տարիներին Հայաստանում զարգացել է գինեկոլոգին այցելելու կուլտուրան: Ընդ որում, դիմողների թիվն էլ զգալիորեն ավելացել է: Դա, իմ կարծիքով, պայմանավորված է այն հանգամանքով, որ հատկապես երիտասարդները շատ են օգտվում ինտերնետ պորտալից՝ փորձելով ավելի տեղեկացված լինել: Իսկ դա մեր աշխատանքը ե՛ւ հեշտացրել է, ե՛ւ, ավելի շատ, դժվարացրել: Պացիենտը գալիս է արդեն տեղեկացված, պատրաստված, ինտերնետ պորտալով փորձում է հասկանալ իր խնդրի լրջությունը: Բայց, ցավոք, շատ քչերն են կարդում այն, ինչը զուտ մասնագիտական է: Փաստորեն, նման մարդիկ արդեն ընդունած են լինում ուրիշների մտքերը, մտահղացումները, եւ շատ դժվար է լինում նրանց հետ աշխատելը, ինչ-որ բան հասկացնելը: Նրանք, այսպես ասենք, շատ կարդացած են, բայց նրանց իմացած տեղեկատվությունը, մեղմ ասած, ոչ ստույգ է: Իհարկե, կան նաեւ ճիշտ տեղեկացված հիվանդներ էլ, որոնց հետ մեր աշխատանքն ավելի հեշտանում է: Բայց կա մի ցավալի փաստ. ցավոք, ստեղծվել է մի իրավիճակ, երբ, կարծես թե, բժիշկն անպաշտպան է, եւ ցանկացած լուրջ կամ ոչ բարդ դեպքերում նա թիրախ է դառնում: Իրականում ոչ մի բժիշկ, որն իր գործում միշտ ձգտում է հասնել կատարյալին, չի ցանկանա` որեւէ հիվանդ խնդիր ունենա: Բայց մշտապես վատ դեպքերն են ցունամիի պես տարածվում հանրապետությունով մեկ, լավ դեպքերը երբեք չեն քննարկվում հասարակության կողմից:
-Ըստ Ձեզ, ի՞նչ են տալիս ասոցիացիաները բժիշկներին:
-Ասոցիացիաները շատ բան կարող են տալ բժիշկներին, քանի որ կազմակերպում են սեմինարներ, կոնֆերանսներ, դրսից մասնագետներ են հրավիրում, որոնց արդյունքում տեղի է ունենում փորձի փոխանակություն: Բայց անկեղծորեն ուզում եմ ասել, որ մեզ մոտ ասոցիացիաները դեռ բավականին զարգացած չեն: Ինձ հասած տեղեկատվության համաձայն, կազմակերպվածությամբ աչքի է ընկնում ուրոլոգների ասոցիացիան, մնացածի մասին չեմ կարող կարծիք հայտնել, քանի որ տեղեկացված չեմ:
-Բժիշկ, ի՞նչ ճանապարհ եք անցել մինչ օրս: Ինչպե՞ս կգնահատեք այն:
-Իմ անցած ճանապարհը չի տարբերում մյուս բժիշկների անցած ճանապարհից, իսկ իմ` բժիշկ դառնալը, կարծես թե, ծրագրավորված էր: Ապրում եմ իմ մասնագիտությամբ, առանց որի իմ կյանքը չեմ պատկերացում, ու եթե ինձ կրկին հնարավորություն ընձեռվեր մասնագիտություն ընտրել, ապա միանշանակ կընտրեի բժշկի մասնագիտությունը: Հիշում եմ` անգամ հերթապահում էի ամիսը 14-18 անգամ, իսկ եթե իրականում աշխատասեր ես, անպայման կհասնեմ քո նվիրակական երազանքներին: Նշեմ, որ տարին մի քանի անգամ պարտադիր մասնակցում եմ վերապատրաստումների, որոնցից կառանձնացնեմ 2000 թվականին ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգի Օրանժ կոմսության Սենտ-Ջոզեֆ հոսպիտալում «Էնդոսկոպիկ եւ հեշտոցային վիրաբուժություն գինեկոլոգիայում» թեմայով եւ 2005 թվականին Ավստրիայի Զալցբուրգ քաղաքի Կորնելյան համալսարանում «Մանկաբարձություն եւ գինեկոլոգիա» թեմայով սեմինարները: Անդամակցում եմ Հայաստանի եւ Կանադայի մանկաբարձ-գինեկոլոգների, ինչպես նաեւ ամերիկյան գինեկոլոգ-լապարոսկոպիստների ու ուրոգինեկոլոգիական միջազգային ասոցիացիաներին:
-Բժիշկ, տեղյակ ենք, որ հաճախ եք լինում Գյումրիում:
-Այո, ես մշտապես աշխատանքային այցերով Գյումրիի ծննդատուն եմ գնում, անցկացնում կոնսուլտացիաներ, որոնց անհրաժեշտությունը շատ կա, ինչպես նաեւ կատարում եմ վիրահատական միջամտություններ: Այդ կանայք բացարձակապես ուշադրությունից դուրս են մնում նաեւ նյութական ծանր վիճակի պատճառով, բայց, բարեբախտաբար, այսօրվա կանայք սկսել են իրենց գնահատել եւ սիրել, սկսել են հետեւողական լինել իրենց առողջության նկատմամբ: Եղել են օրեր, երբ ես 50 կանանց հետ կոնսուլտացիա եմ անցկացրել: Այդ տարածաշրջանը ուշադրությունից դուրս է, եւ, չնայած այնտեղ աշխատում են լավագույն մասնագետներ, բավականին բարձր մանկաբարձագինեկելոգիական ծառայություններ են մատուցում, բայց հիվանդանոցի պայմանները ծայրահեղ ծանր են, անձրեւների ժամանակ կաթոցների պատճառով աշխատանքը պարզապես կաթվածահար է լինում: Կցանկանամ, որ գոնե այս հարցազրույցից հետո մի քայլ արվի այդ տարածաշրջանի համար:
-Բժիշկ, ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին:
-Չեմ կարող բոլորի մասին կարծիք հայտնել, կասեմ միայն, որ մեր «Շենգավիթ» բժշակական կենտրոնում այնպիսի մի դրվածք կա, որ, երբ գալիս են երիտասարդ կադրեր, մենք ստեղծում ենք բոլոր հնարավոր պայմանները նրանց առաջխաղացման եւ զարգացման համար: Իսկ թե նրանք ինչպես են ընկալում եւ կիրառում այդ ամենը, ինչքանով է իրենց պետք, դա արդեն իրենց խնդիրն է: Կասեմ միայն, որ քիչ են կարդում, չնայած, ճիշտն ասած, իրականում շատ կարդալու անհրաժեշտություն էլ չկա, քանի որ այսօր ինտերնետ պորտալը ողողված է անհրաժեշտ թե բժշկական նեղ մասնագիտական, թե ամենատարբեր տեղեկատվությամբ:
-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը հայ հասարակությանը:
-Կցանկանամ, որ լինեն ավելի զգոն, ունենան լուրջ մոտեցում իրենց առողջության նկատմամբ ու բժշկի դիմեն այն դեպքերում, երբ դեպի վտանգ գնացող սահմանագիծը դեռ չեն անցել: Իսկ երբ վտանգները բավականին մեծ են, ակնկալիքները քիչ են լինում: Յուրաքանչյուր բժշկի համար ամենակարեւորը հիվանդներին առողջ տեսնելն է: Եղեք առողջ, սիրեք այն, ինչ ձեզ տրված է Աստծո կողմից:
ԱՍԱՏՈՒՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ինչքան վաղ հայտնաբերվի խնդիրը, այնքան ավելի հեշտ կլինի բուժօգնություն ցուցաբերելը
Բժշկությունն օրեցօր առաջընթաց է ապրում, եւ արդի նորարարությունների զարկերակին համընթաց պետք է քայլել:Ակնաբուժության ոլորտը պահանջում է առավելագույն մասնագիտական պատրաստվածություն, նվիրվածություն: http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ակնաբույժ, ՀԱՆ աչքի շարժական հիվանդանոցի (ԱՇՀ) համակարգող, Ամերիկայի ակնաբույժների ասոցիացիայի անդամ (AAO) եւ Եվրոպական կատարակտալ-ռեֆրակցիոն վիրաբույժների միության անդամ (ESCRS), բժիշկ-ակնաբույժ, միկրովիրաբույժ ԱՍԱՏՈՒՐ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ: Նա իր գործի նվիրյալներից մեկն է, ում անմիջական մասնակցությամբ բազմաթիվ հիվանդներ վերականգնել են իրենց աչքի լույսը եւ սկսել բոլորովին այլ գույներով ընկալել աշխարհը: Բժշկի լավ կազմակերպած աշխատանքի շնորհիվ կատարվում է հիվանդների ճշգրիտ ախտորոշում եւ հետագա բուժում:
-Մի քիչ կխոսե՞ք «Լույս հայի աչքերին» ծրագրի մասին:
-Պրոֆեսոր Ալեքսանդր Սերգեյի Մալայանի եւ ամերիկահայ բարերար պրոֆեսոր Ռոջեր Օհանեսյանի համատեղ գաղափարի արդյունքում, «Հայկական ակնաբուժական նախագիծ» բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ արդեն 16 տարի է՝ Հայաստանում իրականացվում է «Լույս հայի աչքերին» ծրագիրը: Շարժական ակնաբուժական կլինիկան, որը հագեցած է ահրաժեշտ սարքավորումներով եւ համալրված է համապատասխան մասնագետներով, շրջում է Հայաստանի բնակավայրերում, անվճար բուժզննություններ, անհրաժեշտության դեպքում` նաեւ վիրահատություններ կատարում, կանխարգելում ձեռքբերովի կուրությունը: Շրջանների բուժկետերում մեր խմբերը կամ տեղի ակնաբույժները նախօրոք իրականացնում են բնակչության բուժզննում` սքրինինգ եղանակով: Մոտավոր որոշվում է հիվանդների թիվը, եւ ուղեգրվող հիվանդներին տրվում է կտրոն, որի վրա նշվում է այցելության օրը եւ ժամը: Պլանավորված ժամանակահատվածում շարժական հիվանդանոցով մեկնում ենք մարզ եւ կատարում գործիքային հետազոտությունները, լազերային միջամտությունները եւ վիրահատությունները: Ընդ որում, վիրահատությունների եւ լազերային միջամտությունների քանակը գրեթե միշտ նախատեսվածից շատ է լինում, բայց մինչեւ հերթագրված վերջին հիվանդը բոլոր վիրահատությունները կատարվում են: Շարժական կլինիկան կշարունակի գործել այն վայրերում, որտեղ ռեգիոնալ ակնաբուժական կլինիկաներ չկան։
-Պարոն Հովսեփյան, ի՞նչ խնդիրներով են ավելի հաճախ Ձեզ դիմում մարզերում:
-Հաճախակի հանդիպող հիվանդությունը կատարակտն է, որի զգալի մասն արդեն գերհասուն բարձիթողի վիճակում է լինում: Վիրահատության ընթացքում դրվում է արհեստական ոսպնյակ: Արդեն մի քանի տարի է, որ առավելապես կիրառում ենք վիրահատության ֆակոէմուլսիֆիկացիոն (առանց կարի) ժամանակակից եւ արդյունավետ մեթոդը, որի շնորհիվ շատ հաճախ վիրահատության հենց հաջորդ օրը հիվանդի մոտ տեսողությունը 80-100%-ով վերականգնվում է: Հաճախակի են նաև գլաուկոման, մսամոլները, ավելի հազվադեպ` կոպերի խնդիրները:
Տարիներ շարունակ Հայաստանի տարբեր մարզերում «Լույս հայի աչքերին» ծրագիրն իրականացնելու ընթացքում մշտապես ոգեշնչվել ենք հազարավոր մարդկանց շնորհակալական խոսքերից: Սոցիալապես խոցելի անձինք հնարավորություն ունեն անվճար օգտվելու ակնաբուժական ժամանակակից ծառայություններից եւ արդյունքում՝ վերականգնելու իրենց աչքի լույսը:
-Խոսենք արհեստական ոսպնյակի ֆիքսացիայի Ձեր անհատական մեթոդի մասին: Կիրառվո՞ւմ է այդ մեթոդն այսօր ակնավիրաբուժական պրակտիկայում:
-Այս մեթոդը հայտնաբերել եւ կիրառության մեջ եմ դրել 2007 թվականից, երբ Մալայան կենտրոնում հիվանդներիցս մեկի վիրահատության ընթացքում հետին խցիկային ոսպնյակի հենարանի անլիարժեքության պատճառով, ընդունված կանոնների համաձայն, անհրաժեշտ էր գնել նոր առաջային խցիկային մոդելի ոսպնակ: Իսկ դա հիվանդիս համար մատչելի չէր, եւ ես ստիպված էի օգտագործել արդեն ներդրված հետին խցիկային մոդելի ոսպնյակը, որի համար մտածեցի նոր ֆիքսացիայի մեթոդ: Առայսօր մեթոդը կիրառել եմ այն բոլոր բարդ դեպքերի ժամանակ, երբ ոսպնյակի բնական հենարանը շատ թույլ էր կամ իսպառ բացակայում էր: Այս մեթոդն ավելի շատ կիրառվում է անվճարունակ հիվանդների համար, ուստի այդ գաղափարը սկսեց ներդրվել «Լույս հայի աչքերին» բարեգործական ծրագրում:
Վերջին տարիներին նոր ուլտրաձայնային ֆակոէմուլսիֆիկացիայի եղանակն է հիմնականում կիրառվում կատարակտի վիրահատության ժամանակ, ինչն ակնավիրաբուժության մեջ համարվում է ժամանակակից առաջատար եղանակ: Առաջարկված ֆիքսացիայի մեթոդը համադրելի է նաեւ կատարակտի ֆակոէմուլսիֆիկացիայի եղանակով վիրահատության գնացող հիվանդների համար, որոնց մոտ առկա է բնական ոսպնյակի հենարանի թուլություն:
-Բժշկությունը կոչո՞ւմ է, թե մասնագիտություն:
-Բոլոր բժիշկներս էլ Հիպոկրատի երդում ենք տվել եւ ուզում ենք աշխատել ի շահ պացիենտի: Ցանկացած հիվանդի երջանկություն է պատճառում, երբ իրեն աջակցության ձեռք են մեկնում: Հաճելի է, երբ տեսնում ես, որ կարողանում ես հեռավոր գյուղերի բնակիչներին բուժօգնություն ցուցաբերել ու փրկել հետագա կուրացումից, մինչդեռ նրանք օրվա հացը հոգալու խնդիր ունեն եւ ի վիճակի չեն մասնագետի դիմել:
-Բժիշկ, կներկայացնե՞ք Մալայան կենտրոնում առկա նորագույն տեխնոլոգիաներից մեկը:
-Մալայան կենտրոնում գործող առաջատար հանրահայտ «Ալկոն» ֆիրմայի ֆեմտովայրկյանային լազերը տեսողության շտկման բացառիկ սարք է եւ ունի կանխատեսելի ճշգրտություն: Այն հնարավորություն է տալիս ձեւավորել համաչափ բարակ տափակ եղջերաթաղանթային լաթ ամբողջությամբ վերահսկվող տրամագծով, հաստությամբ եւ կենտրոնի տեղակայմամբ: Նրան զուգակցված այլ սարքի (էքսիմերային) միջոցով շտկվում է կարճատեսությունը, հեռատեսությունը եւ ասիգմատիզմը: Ֆեմտովայրկյանային սարքը կիրառվում է նաեւ կերատոկոնուսի ժամանակ կերառինգերի ճշգրիտ տեղադրման համար:
-Իսկ ի՞նչ կասեք առաջնային օղակի մասին:
-Մեր առաջնային օղակներում բավականին բանիմաց բժշիկներ կան, եւ նրանք, անհրաժեշտության դեպքում, հիվանդներին ուղեգրում են ակնաբուժական կլինիկաներ: Մեր դեպքում նախօրոք հերթագրում են հիվանդներին, թղթաբանությունը իրականացնում, եւ մենք ընդունում ենք նրանց: Իհարկե, բժշկի ընտրությունը կարեւոր է:
-Ձեր կարծիքը երիտասարդ սերնդի մասին, ըստ Ձեզ, ի՞նչ ապագա կունենա մեր ակնաբուժությունը:
-Այժմյան սերունդը ձգտող է, պրպտող, ցանկանում է մշտապես քայլել նորարարությունների զարկերակին համընթաց: Այսօր երիտասարդների համար ավելի հասանելի են թե գրականությունը, թե լայնածավալ տեղեկատվությունը: Իսկ մեր ժամանակներում մենք բժշկական գրականություն էինք փնտրում գրադարաններում, որ անհրաժեշտ նյութը կարդանք: Եվ համոզված եմ, որ յուրաքանչյուր պրպտող անձ կհասնի իր նպատակին:
-Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:
-Իհարկե, միանշանակ Ալեքսանդր Սերգեյի Մալայանին եւ Կարեն Ալեքսանդրի Շաղբաթյանին, որոնց տված գիտելիքներն ինձ համար անգնահատելի են:
-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը հայ հասարակությանը:
-Ուզում եմ բոլորին ասել, որ հիվանդության կանխարգելումը շատ ավելի դյուրին է, քան բուժումը, ուստի թող պացիենտներն ավելի վստահաբար դիմեն բժշկի, որովհետեւ մենք՝ բժիշկներս, օրնիբուն ջանք չենք խնայում, որպեսզի որակյալ եւ նպատակային բուժօգնություն ցուցաբերենք: Կցանկանամ, որպեսզի ավելի շատ վստահեն ու հարգեն բուժաշխատողներին: Մաղթանքս էլ մշտապես անփոփոխ է. «Առողջ ապրեք, ուշադիր եղեք ձեր առողջության նկատմամբ»: Բոլորին խորհուրդ կտամ շատ հետեւողական լինել իրենց աչքերի առողջության հարցում, կանխարգելիչ նպատակներով գոնե տարին մեկ անգամ անցնել բուժզննում, քանի որ, ինչքան վաղ հայտնաբերվի խնդիրը, այնքան ավելի հեշտ կլինի բուժօգնություն ցուցաբերելը:
ԳՈՀԱՐ ԲԻՇԱՐՅԱՆ
Կարապետ Մոմջյան
«Գերադասում եմ ռիսկի դիմել, քան թե անգործ նստել»
Մեր կյանքն այսօր անվերջ պայքար է, եւ մենք հաճախ մոռանում ենք ամենակարեւորի` սեփական առողջության մասին։ Սակայն ինչ-որ պահի մեր օրգանիզմը սկսում է «ըմբոստանալ» նման անխնա վերաբերմունքից, օգնության կարիք ենք ունենում ու ստիպված դիմում ենք համապատասխան մասնագետի: Առողջության վերականգնումը պահանջում է նախ գտնել հիվանդության պատճառը, ճշտել, թե որ ուղղություններով է այն ազդել, ինչպիսի վնասներ է հասցրել օրգանիզմին, եւ միայն դրանից հետո մշակել բուժման այնպիսի ծրագիր, որը թույլ կտա առանց վնաս հասցնելու առավելագույն օգուտ ստանալ: Չէ՞ որ բժշկության հիմնական կարգախոսն է` չվնասել:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է վնասվածքաբան-օրթոպեդ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի ողնաշարի ախտաբանության ծառայության ղեկավար ԿԱՐԱՊԵՏ ՄՈՄՋՅԱՆԸ: Բժիշկ, որն ունի երկար տարիների մասնագիտական փորձ, խղճի թելադրանքով առաջնորդվելու հատկանիշ, հրաշալի պատկերացնում է իր մասնագիտության ամբողջ բարդությունն ու պատասխանատվությունը: Հոյակապ մարդ, որի շնորհիվ բազմաթիվ մարդկային կյանքեր են փրկվել, եւ որի դերն անգնահատելի է բժշկության զարգացման մեջ:
-Բժիշկ, խոսենք Ձեր բաժանմունքի գործառույթների մասին:
-Մեզ կարող են դիմել ողնաշարի հետ կապված ցանկացած խնդրի դեպքում: Ողնաշարի հետ աշխատանքում, ինչպես նաեւ բժշկական յուրաքանչյուր միջամտության դեպքում, ռիսկեր շատ կան, եւ կարեւորն այդ ռիսկերը ճիշտ գնահատելն է: Ես նախընտրում եմ հնարավորության դեպքում վիրահատություն կատարել, քան հրաժարվել դրանից նույնիսկ այն դեպքերում, երբ անբարենպաստ ելքի ռիսկը մեծ է: Լինում են իրավիճակներ, երբ վիրահատություն չկատարելու դեպքում հիվանդին սպառնում է անշարժացում, բայց վիրահատության հաջողության շանսերն էլ 50/50 են: Այդուհանդերձ, ավելի շատ գերադասում եմ ռիսկի դիմել, քան թե անգործ նստել:
-Պարոն Մոմջյան, Ձեր կարծիքով, այսօր բժիշկները պաշտպանվա՞ծ են:
-Կարելի է ասել` բացարձակ պաշտպանվածություն չկա, ոչ ոք իրեն ապահով չի զգում, քանի որ ասոցիացիաներն անհրաժեշտ մակարդակով չեն գործում: Ամբողջ աշխարհում ընդունված է, որ ասոցիացիաների շնորհիվ բժիշկները պաշտպանված են, իսկ մեզ մոտ, իմ կարծիքով, դրանք դեռեւս շատ թույլ են: Բացի այդ, չկան բժիշկների պարտականությունների, իրավունքների վերաբերյալ հատուկ ուղեցույցներ, որպեսզի հասկանաս` դու իրականում ինչ-որ շեղում կատարե՞լ ես: Բժիշկը պետք է գրանցի, թե ինչպիսի հիվանդություններ, բարդություններ կան հիվանդի մոտ, եւ հիվանդին էլ տրվի համապատասխան փաստաթուղթ, որպեսզի հետագայում բժիշկը չկանգնի լուրջ խնդրի առջեւ: Ճիշտ է, մենք բանավոր տեղեկացնում ենք հետագա բարդությունների հավանականության մասին, սակայն հիվանդը երբեմն դա չի էլ հիշում: Վերջերս էլ ոմանք բժշկից գումար կորզելու ոչ պաշտոնական կամ պաշտոնական ճանապարհ են փնտրում դատական միջնորդության միջոցով, եւ այդ խնդիրը գնալով տարածում է ստանում: Իսկ, օրինակ, ՌԴ-ում այդ առումով արդեն պայթունավտանգ իրավիճակ է ստեղծվել. այնտեղ կան հատուկ ծառայություններ, որոնք փնտրում են հիվանդների եւ նրանց առաջարկում, թե բժշկից ինչպես կարող են գումար կորզել: Այսինքն` ոչ թե հիվանդն է իրենց դիմում, այլ իրենք` հիվանդին: Հուսամ, որ մեզ մոտ չեն հասնի այդ աստիճանի, բայց դրա վտանգը, անկասկած, կա:
-Ի՞նչ կասեք դիմելիության կուլտուրայի մասին:
-Այդ առումով շատ փոքր դրական տեղաշարժ կա: Դա այն է, որ ինտերնետ պորտալի օգնությամբ ծանոթանում են իրենց հիվանդության նախապատմությանը, ինչը հաճախ ավելի շփոթեցնում է, քան օգնում, բայց ամեն դեպքում դրանից հետո սկսում են ավելի գրագետ մոտեցում ցուցաբերել եւ իրենց հարցադրումները ճիշտ ձեւակերպել:
-Բժիշկ, ըստ Ձեզ, բժշկությունը կոչո՞ւմ է, թե մասնագիտություն:
-Կարծում եմ`մեկը մյուսին լրացնում են: Լավ եւ կատարյալ մասնագետ դառնալու համար պետք է աշխատես քեզ վրա, իսկ երբ այն քո կոչումն է, մեծ սիրով ու հոգով ես նվիրվում աշխատանքիդ: Եթե զուտ որպես մասնագիտություն ես այն դիտարկում, որ գումար վաստակես, այդ դեպքում խթանը բոլորովին ուրիշ է:
-Ի՞նչ կասեք ձեր ոլորտի երիտասարդ կադրերի մասին:
-Կարելի է տարանջատել երկու խումբ. երիտասարդներ, որոնք ձգտող են, պրպտող, եւ երիտասարդներ, որոնք գիտական ցածր մակարդակ ունեն: Ու, եթե առաջին խմբի երիտասարդները չբավարարվեն եղածով ու շարունակեն առաջընթաց ապրել, մեր բժշկության ապագան կգտնվի հուսալի ձեռքերում: Մենք էլ մշտապես հետեւում ենք նորարարություններին, մասնակցում կոնֆերանսների, որպեսզի տեղեկացված լինենք, փորձի փոխանակում կատարենք եւ համընթաց քայլենք ժամանակի հետ: Ու նաեւ մեր գիտելիքներն ենք փոխանցում երիտասարդներին: Իրականում բուժման մեթոդիկան չի փոխվում, փոխվում են մոտեցման ձեւերը: Մեր աշխատանքի մեջ հիմնական սկզբունքային դրույթները նույնն են, պարզապես տեխնիկական հնարավորություններն են ավելի բարելավվել:
-Ընդունված ավանդույթ է, որ երեխաներն ընտրում են իրենց ծնողների ճանապարհը, Ձեր երեխաների դեպքում ինչպե՞ս է:
-Ոչ, երեխաներս ընտրեցին այլ ճանապարհներ: Փոքր տղաս դեռ դպրոցական տարիներից աչքի էր ընկնում տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում եւ իրեն ավելի կատարյալ է զգում ծրագրավորման մեջ: Իմ արմատներում ոչ թե բժիշկներ, այլ արհեստավորներ են եղել: Պապս քարտաշ է եղել եւ մեծ ավանդ ունի քաղաքի քարային քանդակների գործում. մասնակցել է Հանրապետության հրապարակի, այն տարիներին Կենտկոմի մի շենքի քանդակային նախշազարդումներին:
-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:
-Նախ մեզ` բժիշկներիս կցանկանամ անփորձանք աշխատանք: Կցանկանամ, որ բժիշկները քիչ սխալներ անեն: Կա սխալ, եւ կա բարդություն, որը կարող է լինել ցանկացած պարագայում ոչ միայն մեզ մոտ, այլեւ զարգացած երկրներում: Երբ Ֆրանսիայում մասնակցում էի կոնսուլտացիաների, Փարիզում մեկուկես ամսվա ընթացքում մոտ տասը սխալ վիրահատությունների ականատեսը դարձա: Ձգտում ենք մեր ոլորտը պահել հնարավորինս բարձր դիրքերում, մի փոքր թերացում զգացվում է ֆինանսական առումով. չենք կարողանում նոր գործիքներ ձեռք բերել: Իսկ մեր ոլորտում կատարյալ զարգացում կարող ենք ապահովել նորագույն գործիքների շնորհիվ, որոնք նույնպես պետք է մի քանի տարի հետո փոխարինվեն: Զարգացող տեխնոլոգիաներին սահման չկա. նորից նորը կա, լավից` լավը: Եվ այդ անընդհատ թարմացումների համար այնպիսի գումար է անհրաժեշտ, որը մեր երկրի համար մեծ թիվ է: Կցանանամ, որ մեր հասարակությունն ավելի զարգացնի իր ինտելեկտը, որի պակասը հաճախ է զգացվում:
Ինչպես սիրում եմ ասել` թող միշտ լինեն առողջ, վարեն առողջ ապրելակերպ, որպեսզի ավելի քիչ այցելեն բժիշկների: Եվ առաջնային զբաղվեն կանխարգելիչ բուժմամբ, որպեսզի հետագայում հիվանդություններն ավելի չխորանան
ԳԵՈՐԳԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Левон Робертович Манукян
Աննա Գասպարյան
«Կուզեմ, որ աշխարհին նայենք բարի աչքերով»
Հայաստանում ակնաբուժությունը միշտ եղել է բարձր մակարդակի վրա, եւ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնն էլ, որտեղ իրականացվում է լայնածավալ ակնաբուժական բուժօգնություն, հագեցած է եվրոպական ու ամերիկյան արտադրության նորագույն բուժսարքավորումներով:
:http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքի բժիշկ-օրդինատոր, ակնաբույժ ԱՆՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ, բժշկուհի, որն ունի վճռականություն, ուղղամտություն, խղճով առաջնորդվելու հատկանիշ: Կայացած կնոջ կերպարը որքան գրավիչ, այնքան էլ երբեմն վախեցնող է թվում, քանի որ հակասում է կարծրատիպային մտածողությանն ու արժեքներին:Սակայն մերօրյա կինը կոտրեց այդ մոտեցումը` ապացուցելով, որ հնարավոր է լինել նվիրված կին, մայր, սիրել ընտանիքն ու երեխաներին, բայց ընտանիքից դուրս ունենալ նաեւ սեփական աշխարհը, ուր դրսեւորվում եւ նյութական են դառնում կնոջ մասնագիտական երազանքները:
-Տիկին Գասպարյան, խոսենք ձեր բաժանմունքի գործառույթների մասին, հիմնականում ովքե՞ր կարող են Ձեզ դիմել։
-Մեզ հիմնականում դիմում են գլաուկոմայով եւ կատարակտով տառապող, ինչպես նաեւ այն հիվանդները, որոնք ունեն լորձաթաղանթի հիվանդություններ, մսամոլ եւ այլն։ Բայց վիրաբուժական միջամտություններն իրականացվում են գլաուկոմայի ու կատարակտի դեպքում:
-Գլաուկոման բուժվո՞ղ հիվանդություն է։
- Գլաուկոման հիվանդություն է` պայմանավորված ներակնային բարձր ճնշումով, որը բերում է տեսողական նյարդի ատրոֆիայի եւ չբուժման դեպքում հնարավոր է բերի կուրության: Այն երեք գործոնի ազդեցությամբ է զարգանում` բարձր ներակնային ճնշում, տեսողական նյարդի վատթարացում եւ ապաճում, տեսադաշտի սահմանափակում։ Բուժել այդ հիվանդությունը հիմնականում հնարավոր չէ, որովհետեւ այն վնասում է տեսողական նյարդը, իսկ նյարդային բջիջները հնարավոր չէ վերականգնել: Եվ նույնիսկ վիրահատությունից հետո գլաուկոմայի բուժում ասելով պետք է հասկանանք հիվանդությունը ժամանակին կանգնեցնելը: Եթե հիվանդի մոտ ախտորոշվում է գլաուկոմա, ապա նա ամբողջ կյանքում պարտավոր է երկու-երեք ամիսը մեկ ներկայանալ հիվանդանոց: Միայն նման վերահսկողությամբ կարող ենք պահպանել եղած տեսողությունը: Բայց, իհարկե, հիմա շատ հիվանդներ կան, որ ունեն հարյուր տոկոս տեսողություն, եւ այդ տեսողությունը պահպանվում է: Բարեբախտաբար, մեզ դիմում են հիվանդության ավելի վաղ շրջանում, եւ գնալով նվազում է այն հիվանդների թիվը, որոնք գալիս են կորցրած տեսողությամբ: Մինչդեռ մոտ քսան տարի առաջ, երբ նոր էինք սկսում աշխատել, շատ էին ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդները: Օրինակ, որպես կանոն, գալիս էին մեկ աչքի տեսողությունը կորցրած, եւ միայն այդ ժամանակ էր հայտնաբերվում երկրորդ աչքի գլաուկոման:
-Իսկ կատարակտի մասին ի՞նչ կասեք:
-Կատարակտը, երեւի թե, մեր «ամենալավ» հիվանդություններից է, որի վիրահատությունը կատարվում է տեսողությունը լավացնելու նպատակով: Հիվանդը կարող է բացարձակ կույր գալ, միայն լուսազգացողություն ունենալ, բայց լավ տեսողությամբ հիվանդանոցից դուրս գրվել: Կատարակտի վիրահատությունը շատ շնորհակալ գործ է, որովհետեւ հիվանդը ձեռք է բերում կորցրած տեսողությունը: Որքան էլ պացիենտին բացատրենք, որ գլաուկոմայի դեպքումՙ վիրահատությունը կատարվում է միայն եղած տեսողությունը պահպանելու համար, միեւնույն է, մարդկային բնույթն այնպիսին է, որ հիվանդը վիճակի լավացում է ակնկալում:
-Իսկ ընդհանրապես դիմելիության կուլտուրայի մասին ի՞նչ կասեք:
-Այսօր մարդկանց զգալի մասն ունի բժշկական ապահովագրություն, սոցիալական փաթեթ, եւ, իհարկե, դիմելիության մակարդակը բարձրացել է: Եթե հետագայում, տա Աստված, բոլորն ապահովագրված լինեն, հավատացեք, զգալիորեն կավելանա դիմողների թիվը:
-Ընդունված ավանդույթ է, որ երեխաները ընտրում են ծնողների ճանապարհը, Ձեր դեպքում ինչպե՞ս է:
-Ծնողներս բժիշկներ չեն, բայց ընտանիքիս անդամները՝ տատիկ-պապիկներս, եղբայրներս, բժիշկներ են: Դուստրս էլ շուտով կավարտվի բժշկական համալսարանը, բայց չգիտեմ՝ ինչ նեղ մասնագիտացում կընտրի: Իսկ որդիս այլ մասնագիտություն է ընտրել:
-Ընտրել եք շատ պատասխանատու աշխատանք, ե՞րբ որոշեցիք դիմել այդ քայլին։
-Երեւի ուրիշ ելք չունեի, այսպես ասած, մտածելու կարիք էլ չկար: Չեմ կարող կոնկրետ ասել, թե երբ եմ այդ որոշումն ընդունել, երեւի մի քիչ եղբայրս էլ է ուղղորդել: Այնպես որ՝ երկրորդ կարծիք չի եղել, փոքրուց մեզ, այսպես ասած, ներարկել են, որ մենք պետք է դառնանք բժիշկ: Համալսարանում ուսանելու տարիներին էլ հստակ որոշումս էր, որ ակնաբույժ եմ դառնալու:
-Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:
-Միանշանակ՝ Ալեքսանդր Մալայանին, քանի որ նրա նման ակնաբույժ ուղղակի չկար հանրապետությունում: Երբ նա վիրահատության ժամանակ նայում է հեռվից ու քեզ ասում՝ ձեռքդ մանրադիտակի տակից երեւում է… Այնքան մանր նկատողություն է… Դա դպրոց է, դպրոց, որը նա է հիմնել:
-Բժիշկ լինելը մասնագիտությո՞ւն է, թե կոչում:
-Ինձ թվում է՝ կոչում, որովհետեւ ցանկացած մասնագիտություն պետք է սիրես, բայց բժշկության մեջ, ու հատկապես գլաուկոմայի դեպքում, շատ են հիվանդները, որոնք, մեկ է, քեզնից գոհ չեն մնում: Ու այստեղ կարող է միայն բժշկի այդ կոչումը փրկել, որ դու կարողանաս համբերատար ամեն անգամ նորից նույնը բացատրել ու նաեւ առանց նյարդայնանալու լսել նրանց:
-Մասնագիտական ասոցիացիաները, Ձեր կարծիքով, ի՞նչ են տալիս ընդհանրապես:
-Ասոցիացիան, իհարկե, շատ հարցեր է լուծում գիտական աշխատանքների, գիտությունը զարգացնելու համար, բայց առաջին հերթին այն պիտի բժշկի պաշտպանը լինի, որովհետեւ, ցավոք սրտի, այսօր ցանկացած մարդ տեղի-անտեղի դժգոհում, բողոքում է, իսկ բժիշկն անպաշտպան է:
-Ձեզ համարո՞ւմ եք երջանիկ կին:
-Այո՛, որովհետեւ ունեմ մասնագիտություն: Մալայանը մեզ ասում էր` եթե մարդ առավոտյան վեր է կենում եւ լավ տրամադրությամբ գալիս գործի, իսկ երեկոյան գործից հետո լավ տրամադրությամբ գնում է տուն, ուրեմն նա երջանիկ է: Ինձ մոտ դա ստացվել է:
-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը հասարակությանը:
-Մենք, իհարկե, տեսնում ենք դրական փոփոխությունները եւ գնահատում դրանք, բայց բժիշկների համար երբեք հեշտ չի եղել եւ հիմա էլ հեշտ չէ: Ես կարծում եմ՝ պարզապես անհամեմատելի են բժիշկների կատարած աշխատանքն ու այն գումարը, որ նրանք ստանում են: Բայց հույս ունեմ, որ ապագայում այդ ամենը կկարգավորվի: Կուզեմ, որ առողջության հետ կապված ինչ-որ խնդիր ունենալու դեպքում մարդիկ անմիջապես դիմեն բժշկի: Պետք է ժամանակին դիմել, որ խնդիրը հեշտ, արագ լուծվի, չբարդանա:
Կուզեմ, որ աշխարհին նայենք բարի աչքերով եւ չմոռանանք, որ աչքերը, լինելով հոգու հայելին, արտահայտում են մարդու հույզերը: Իսկ եթե կա տեսողական խնդիր, որը խոչընդոտում է մարդուն պարզ տեսնել, ընկալել շրջակա միջավայրը, նա արդեն ունենում է ներքին բարդույթներ: Եվ շատ հիվանդներ տեսողության վերականգնումից հետո բոլորովին այլ կերպ են նայում կյանքին: Պահպանեք ձեզ եւ ձեր աչքի լույսը: