Lusine

Lusine

There is no translation available.

<Մենք այնքան քիչ ենք, որ չենք կարող մեզ թույլ տալ կորցնել եւս մեկին…..>

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր 

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր բարեգործական հիմնադրամը ստեղծվել եւ հիմնադրվել է Հայաստանում 1999 թ. հունիսին`  ելնելով  լեյկեմիայով եւ արյան այլ հիվանդություններով տառապող երեխաների կյանքի փրկության եւ բուժման խիստ անհրաժեշտությունից: Այն գրանցվել է Հայաստանում որպես շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն:

Հիմնադրամի պատվավոր նախագահը Հայաստանի նախկին առաջին տիկին Բելա Քոչարյանն է իսկ հիմնադրամի նախագահը` մասնագիտությամբ բիոքիմիկոս Ֆրիդա Ջորդանը: Հիմնադրամի գործադիր տնօրենը` բժիշկ Սեւակ Ավագյանն է:

2000թ. դեկտեմբերի 28-ին Երեւանում բացվեց ռեեստրի լաբորատորիան: Այն իր տեսակով միակն է ոչ միայն Հայաստանում, այլեւ տարածաշրջանում: Սա հյուսվածքային տիպավորման լաբորատորիա է, ուր որոշվում են մարդկային անտիգենները: Ռեեստրում արվող հետազոտությունների մակարդակը լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին, որի շնորհիվ էլ 2006թ լաբորատորիային տրվեց հավատարմագիր Եվրոպական իմունոգենետիկայի Ֆեդերացիայի (EFI) կողմից: Ռեեստրը անդամագրված է Ոսկրածուծի դոնորների միջազգային կազմակերպությանը (BMDW), նաեւ հանդիսանում է Ոսկրածուծի դոնորների համաշխարհային ասոցիացիայի(WMDA) լիիրավ անդամ:

Ինչումն է կայանում Ռեեստրի անհրաժեշտությունը

Քանի որ հայերն ունեն յուրահատուկ ժառանգական կառուցվածք, ուստի հայ հիվանդների համար պրակտիկորեն հնարավոր չէ աշխարհում ներկայումս գործող ռեեստրներում գտնել համապատասխան դոնորներ: Ժառանգական անհամապատասխանությունների պատճառով այն հայ հիվանդները, որոնց բուժման համար ցուցված է միայն ոսկրածուծի փոխպատվաստումը, մահանում են համապատասխան դոնոր չգտնելու պատճառով: Հետեւաբար, խիստ անհրաժեշտ էր եւ կարեւոր ամբողջ աշխարհով սփռված հայերի համար դոնորների ռեեստր ստեղծելը եւ լեյկեմիայով եւ արյան այլ հիվանդություններով տառապող հայ հիվանդների կյանքը փրկելը:

ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ  ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի նպատակն է հայ և օտարերկրացի հիվանդների համար ոսկրածուծի համապատասխան դոնորներ գտնելը եւ փոխպատվաստման առավել արդյունավետություն ապահովելը  լեյկեմիայով ու արյան այլ հիվանդություններով տառապող հիվանդների համար:

ՈԴՀՌ-ի  նպատակն է նաեւ կազմակերպել դոնորների հավաքագրում համայն հայության շրջանակներում  եւ ստեղծել ռեեստրի համահայկական ցանց: Որքան ավելի շատ լինի ցանցում գրանցված դոնորների թիվը, այնքան կմեծանա համապատասխանություն գտնելու հավանականությունը:

Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ յուրաքանչյուր 200 դոնորից մեկ համապատասխանություն գտնելու համար անհրաժեշտ է ունենալ առնվազն 10 000 դոնոր:

ՑՈՂՈՒՆԱՅԻՆ  ԲՋԻՋՆԵՐԻ ՀԱՎԱՄՔԱՆ ԵՒ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Հայաստանում ցողունային բջիջների հավաքման կենտրոնի ստեղծումը էապես հեշտացնում է  հայ հիվանդների փոխպատվաստման գործընթացը: Մինչ, հիմնադրամում ցողունային բջիջների հավաքման կենտրոնի ստեղծումը,  փոխպատվաստումներ իրականցնելու համար դոնորը պարտադրաբար պիտի ճամփորդեր այլ երկրներ, որտեղից հավաքագրված բջիջները ուղարկվում էին փոխպատվաստումը իրականացնող կենտրոն:

Իսկ ցողունային բջիջների հավաքումը հենց Երեւանում կազմակերպելու դեպքում անհամեմատ կնվազեն  փոխպատվաստման ծախսերը, ինչն առաջին հերթին կօգնի հայ հիվանդներին:

Այսօր այդ նպատակն այլևս իրականություն է, որին ՈԴՀՌ-ը հասել է տարիների աշխատանքի եւ ռեեստրի բարեկամների ու հովանավորների օգնության արդյունքում: Ցողունային բջիջների հավաքագրման կենտրոնն իր գործունեությամբ կնպաստի արյան ծանր հիվանդություններով տառապողների արդյունավետ բուժմանը, հայ  եւ  այլազգի հիվանդների կյանքի փրկությանը:

2010թ.-ի hունիսի 16-ին, առաջին անգամ Հայաստանում եւ տարածաշրջանում, ՙՈսկրածուծի դոնորների հայկական ռեեստր՚ բարեգործական հիմնադրամում իրականացվել է արյան ցողունային բջիջների հավաքում կամավոր դոնորից:

ՌԵԵՍՏՐՈՒՄ  ԿԱՏԱՐՎՈՂ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳԻՐ

Տրանսպլանտոլոգիայի զարգացման կարեւոր նախապայմաններից մեկը հյուսվածքային համատեղելիության որոշումն է, որը պայմանավորված է իմուն համակարգում HLA անտիգենների գոյությամբ: Այլ կերպ ասած` դոնորը եւ ռեցիպիենտը համատեղելի են, եթե նման են իրենց HLA անտիգենային կառուցվածքով: Գեների համակարգը, որը կոդավորում է HLA անտիգենները, կոչվում է մեծ հյուսվածքային համատեղելիության կոմպլեքս (major histocompatibility complex): Ռեեստրում արվող հետազոտությունների մակարդակը լիովին համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին, որը  մեծ հնարավորություն է  ընձեռում սերտ կապեր հաստատել աշխարհում գործող մյուս նմանատիպ ռեեստրների հետ:

Փաստեր

.       2000թ. դեկտեմբերի 28-ին Երեւանում բացվեց Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի լաբորատորիան:

.       2001թ.  հունվարի 8-ից սկսվել է դոնորների կամավորագրումը: Հայաստանի Հանրապետության նախկին առաջին տիկին Բելլա Քոչարյանը հանդիսանում է ռեեստրի առաջին դոնորը:

.       2001թ. Ռեեստրը արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին:

.   2001 թ. փետրվարի 17-ին Լոս Անջելեսի Գլենդել Մեմորիալ հիվանդանոցին կից բացվեց ռեեստրի ամերիկյան մասնաճյուղը, ուր կատարվում է ԱՄՆ քաղաքացի մեր հայրենակիցների կամավորագրումը:

.           2002 թ. հունվարի 8-ին ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց յուրաքանչյուր տարվա այդ օրը նշել որպես` Դոնորի օր:

.           2004թ. Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը անդամակցում  է Ոսկրածուծի դոնորների համաշխարհային կազմակերպությանը:

.           2009 թ․ Հայաստանում ՈԴՀՌ -ում  բացվել է ցողունային բջիջների հավաքման եւ պահպանման  կենտրոնը.

.          Հանդիսանում է Ոսկրածուծի դոնորների համաշխարհային ասոցիացիայի (WMDA) լիիրավ անդամ:

.          Ռեեստրն անցել է Ոսկրածուծի դոնորների միջազգային կազմակերպության (BMDW) լիցենզավորման.

.         Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն իրենց հայրապետական օրհնանքներն են հղել ռեեստրի ծրագրերին` պատրաստակամություն հայտնելով ամենայն աջակցություն ցուցաբերել դրանց:

.          Մինչ օրս ռեեստրում դոնորագրվել են  ավելի քան 28.000 կամավորներ:

.         Դոնորագրումներ են անցկացվել ոչ միայն  Հայաստանում  եւ Ղարաբաղում, այլ նաեւ աշխարհի տարբեր հայաշատ վայրերում ` Միացյալ Նահանգներ, Իրան, Լիբանան, Սիրիա, Գերմանիա, Կանադա, Ֆրանսիա, Կիպրոս, Բուլղարիա, Շվեցարիա, Անգլիա եւ այլն:

.         Մինչ օրս հայտնաբերված համատեղելիությունների հիման վրա կատարվել է 30 փոխպատվաստում:

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր

բարեգործական հիմնադրամի պատվավոր նախագահ` Դոկտոր Բելլա  Քոչարյան

Հայաստանի առաջին տիկին

Հիմնադրամի խորհրդի նախագահ` Դոկտոր Ֆրիդա Ջորդանը

Գործադիր տնօրեն` Դոկտոր Սեւակ Ավագյան

Հիմնադրման տարի 1999թ.

Աշխատանքային ժամեր - Երկուշաբթի-ուրբաթ 10:00-17:00
There is no translation available.

Հայկական պետական մանկավարժական համալսարանը հիմնադրվել է 1922 թվականի նոյեմբերի 7-ին, իսկ 1948 թվականից կրում է Մեծ Լուսավորիչ ու մանկավարժ Խաչատուր Աբովյանի անունը:

Համալսարանի կառավարման բարձրագույն մարմինը Համալսարանի խորհուրդն է, որը ներկայումս նախագահում է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Կառավարման մարմին է հանդիսանում նաև բուհի գիտական խորհուրդը, որի նախագահն է ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը:

Մանկավարժական համալսարանը հանրապետության մանկավարժական կադրեր պատրաստող Մայր բուհն է: 2004-2005 ուսումնական տարվանից իրականացնում է եռաստիճան (բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա) կրթություն՝ համապատասխան ուսումնական պլաններով և ծրագրերով:

Առկա և հեռակա ուսուցմամբ՝ համալսարանում սովորում է ավելի քան 12.000 ուսանող: Բուհի պրոֆեսորադասախոսական կազմը համալրված է ԳԱԱ-ի ակադեմիկոսներով և թղթակից անդամներով, դասավանդում է գիտությունների 100 դոկտոր և 373 թեկնածու:

Համալսարանի կառուցվածքային հիմնական ստորաբաժանումներն են 10  ֆակուլտետները, 51 ամբիոններն ու 8 համահամալսարանական ամբիոնները, վարչությունները, գիտաուսումնական կենտրոններն ու ինստիտուտները, ծառայությունները, հենակետային վարժարանը (ավագ դպրոց), Վահան Թոթովենցի անվան №57 հիմնական դպրոցը, գիտական գրադարանն ու եռաչափ թանգարանը:

Գործունեության ողջ ընթացքում բուհն անմասն չի մնացել գիտության վերջին նվաճումներից, սահմանել է մանկավարժագիտության նոր սկզբունքներ՝ զարգացած երկրների կրթական  փորձը հարմարեցնելով ավանդական մոտեցումներին:

Համալսարանում գործում են նաև սփյուռքահայ և հայրենի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ իրականացնող «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնը, նորաստեղծ Շախմատի կրթական հետազոտությունների կենտրոնը, ինչպես նաև Հոգեբանության գիտահետազոտական, Քվանտային էլեկտրոնիկայի և ինտեգրալային օպտիկայի նոր նյութերի և «Նաիրի» ինժեներական լաբորատորիաները:

Մանկավարժական համալսարանն ակտիվ համագործակցում է ինչպես տեղական ուսումնական հաստատությունների և պետական այլ կառույցների հետ, այնպես էլ ընդլայնում և ամրապնդում է միջազգային կապերը. վերջին տարիներին բուհը համագործակցության հուշագրեր է կնքել օտարերկրյա առաջատար համալսարանների հետ՝ ինչպես ուսումնական ծրագրերի, այնպես էլ դասախոսների, ուսանողների փոխանակման ծրագրեր իրականացնելու վերաբերյալ:

Համալսարանն ունի ինքնակառավարվող երկու մարմին՝ Արհեստակցական կազմակերպություն և Ուսանողական խորհուրդ, տարբեր մասնագիտությունների գծով սահմանված է 25 անվանական կրթաթոշակ:

Համալսարանում գործում է Լրատվության և հանրության կապերի հետ վարչություն, որի կազմում գործող 1800 տպաքանակով լույս տեսնող «Մանկավարժական համալսարան» պաշտոնաթերթի, եռալեզու armspu.am (aspu.am) պաշտոնական կայքի և Առաջին համալսարանական ռադիո Ֆամայի radiofama.am-ի միջոցով իրականացնում է բուհի վերաբերյալ տեղեկատվության օպերատիվ տրամադրում:

Համալսարանն այսօր էլ հաստատուն քայլերով առաջ է ընթանում, իր առջև դնում նոր խնդիրներ ու նպատակներ՝ բուհի և գիտության տարբեր ոլորտների պատմության մեջ ամրագրելով  գիտնականների նոր անուններ  ու ձեռքբերումներ:  

There is no translation available.

Նկատի ունենալով Երևանի բժշկական իսնտիտուտի մեծ ու ծանրակշիռ ներդրումը բժշկական կադրերի պատրաստման և բժշկագիտության զարգացման գործում` ՀՀ կառավարությունը 1995-ին նրան տալիս է համալսարանի կարգավիճակ: Ապագա բժիշկների պատրաստումն ու հետդիպլոմային ուսուցումը լավագույնս կազմակերպելու նպատակով կառավարության որոշմամբ նույն թվականին (1995թ. մարտի 15-ի 1940 որոշում) բժշկական համալսարանի ենթակայությանն է հանձնվում հարևանությամբ գտնվող հիվանդանոցային ողջ համալիրը:

2005-2006 ուսումնական տարում ԵՊԲՀ-ն անցնում է երկաստիճան կրթական համակարգի՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան կրթակարգ ունենալու նպատակով։

2010-ին առողջապահության ոլորտում բարձր որակավորում ունեցող բժիշկների ու դեղագետների պատրաստման նպատակով համալսարանում բացվում է հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետը։

Մինչ օրս համալսարանը տվել է ավելի քան 31 հազար շրջանավարտ։

Այսօր Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 7 ֆակուլտետներում մասնագիտանում է մոտ 6360 ուսանող, նրանցից 1184-ը՝ աշխարհի տարբեր երկրներից: Ուսումնագործնական և գիտահետազոտական աշխատանքները կազմակերպվում են գործող 100-ից ավելի ամբիոններում, Երևանի առաջատար կլինիկական բազաներում ու գիտահետազոտական կենտրոններում։

Բուհի ավելի քան 1100 դասախոսներից 171-ը գիտությունների դոկտորներ են, 504-ը` գիտությունների թեկնածուներ: Համալսարանում գիտամանկավարժական աշխատանք են կատարում ՀՀ ԳԱԱ 7 ակադեմիկոսներ: Գիտական հզոր այս ներուժը լուրջ դերակատարություն ունի Հայաստանում բժշկագիտության և հարակից գիտությունների զարգացման գործում։
 
 
Страница 66 из 66

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր