Lusine
Քոլեջի տնօրեն` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արմեն Քրիստափորի Հարությունյան
Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջը հանրապետության միջին մասնագիտական երաժշտական կրթության բնագավառի առաջատար հաստատություններից մեկն է, որը հիմնադրվել է 1967 թ. հոկտեմբերի 1-ին:
Իր շուրջ 50-ամյա պատմության ընթացքում Քոլեջը երաժշտական մասնագիտական կրթություն է տվել 5000-ից ավել պատանիների: Շրջանավարտներից լավագույններն արդի հայ երաժշտարվեստի անվանի գործիչներ են` ՀՀ ժողովրդական ու վաստակավոր արտիստներ, միջազգային ու հանրապետական մրցույթների դափնեկիրներ, արվեստի վաստակավոր գործիչներ և շքանշանակիրներ. օպերային երգիչներ Գեղամ Գրիգորյանն ու Էմմա Պապիկյանը, դաշնակահարներ Աշոտ Խաչատրյանն ու Ջուլետտա Վարդանյանը, ջութակահարներ Աննա Հարությունյանն ու Լուսինե Աղաբաբյանը, կոմպոզիտորներ Աշոտ Բաբայանն ու Ստեփան Բաբաթորոսյանը, դիրիժոր Ռուբեն Ասատրյանը, ինչպես նաև էստրադային երգչուհիներ Ինգա և Անուշ Արշակյանները, դուդուկահարներ Մկրտիչ Կարապետյանն ու Կամո Սեյրանյանը, ազգային երգի սիրված վարպետներ Պապին Պողոսյանը, Սուսաննա Սաֆարյանը, Մանիկ Գրիգորյանը և այլք:
Այսօր քոլեջում գործում են երաժշտական տարբեր համույթներ` երգչախումբ, լարային քառյակ, կամերային նվագախումբ, ժողովրդական գործիքների նվագախումբ: Գործում է նաև երաժշտաթատերական ստուդիա: Կազմակերպվում են բազմապիսի համերգներ և թեմատիկ միջոցառումներ: Իրականացվում են կարճաժամկետ դասընթացներ` գործող բոլոր մասնագիտությունների գծով:
Ուսումնական հաստատության ջանքերով 1996թ.-ից կազմակերպվել են Առնո Բաբաջանյանի անվան երիտասարդ դաշնակահարների վեց հանրապետական մրցույթ:
2011թ.-ից ՀՀ Կրթության և գիտության նախարարության և քոլեջի նախաձեռնությամբ կազմակերպվել են Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների միջազգային երեք մրցույթ-փառատոն, որոնց մասնակցել են շուրջ 300 պատանի ու երիտասարդ դաշնակահար Երևանից, Հայաստանի մարզերից, Լեռնային Ղարաբաղից, Ռուսաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Ավստրալիայից, Սիրիայից և Չինաստանից:
Մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի անունը կրող այս մրցույթի դափնեկիրներից շատերն ունեն արդեն բազմաթիվ նվաճումներ, իսկ նրանցից երեքը` Արուս Աճեմյանը, Լիլիթ Գրիգորյանը և Ժորա Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահի Երիտասարդական մրցանակակիր են:
Քոլեջի ուսանողներն ակտիվորեն մասնակցում են մայրաքաղաքի մշակութային կյանքին, միջազգային ու հանրապետական տարբեր մրցույթների, փառատոների, ստուգատեսների, զբաղեցնում մրցանակային տեղեր:
Քոլեջի շրջանավարտները ստանում են համապատասխան որակավորում հետևյալ մասնագիտություններով` դաշնամուր, լարային գործիքներ, փողային և հարվածային գործիքներ, ժողովրդական գործիքներ, երգեցողություն (դասական, ժողովրդական, էստրադային), երգչախմբավարություն, երաժշտության տեսություն:
Սովորելով մեր քոլեջում` ուսանողները ոչ միայն ձեռք են բերում երաժշտական հիմնավոր և կայուն գիտելիքներ, հմտանում կատարողական արվեստում, ստանում մասնագիտական որակավորում, այլ նաև մասնակցում են քոլեջի ուսանողական բազմաբովանդակ երաժշտամշակությաին կյանքին:
Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջը` Հայաստանում միջին մասնագիտական բժշկական կրթությամբ կադրերի պատրաստման առաջին ուսումնական հաստատությունն է: Հիմնադրվել է 1921թվականին: Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական բժշկական ուսումնական հաստատությունների համակարգում հենակետային է հանդիսանում Երևանի պետական բժշկական քոլեջը որպես հարուստ նյութատեխնիկական բազա ունեցող, կրթական բարեփոխումներ իրականացնող, դասավանդման նորագույն մեթոդներին տիրապետող, մասնագետների պատրաստման առաջավոր փորձ ունեցող, բաձրորակ դասախոսներով, առաջնակարգ բուժկանխարգելիչ գործնական բազաներով ապահովված հաստատություն: Քոլեջը իրականացնում է միջին մասնագիտական բժշկական կրթություն միջնակարգ ընդհանուր և հիմնական կրթության հիմքով հետևյալ մասնագիտություններով`«Մանկաբարձական գործ», «Դեղագործություն», «Քույրական գործ», «Ատամնատեխնիկական գործ», «Բուժական կոսմետոլոգիա»: Ընդունելությունը իրականացվում է ՀՀԿԳ նախարարի կողմից հաստատված «Նախնական մասնագիտական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության կարգի» համաձայն:
Հիմնադրման տարի 1921թ.
Քոլեջն իր գոյության 87 տարիների ընթացքում պատրաստել է ավելի քան 25 հազար մասնագետ թեթև արդյունաբերության ճյուղի բոլոր բնագավառների համար:
Քոլեջի շրջանավարտները ստանում են միջին մասնագիտական կրթություն և իրավունք ունեն իրենց ընտրած մասնագիտությամբ աշխատելու ժող տնտեսության ցանկացած բնագավառում:
Ուսումնառության ընթացքում ուսանողները ձեռք են բերում ընդհանուր բնույթի խնդիրներ լուծելու, համակարգչային ծրագրեր սպասարկելու, մաթեմատիկական մոլելների օգնությամբ մեքենայական լեզուներով խնդիրներ նկարագրելու, մասնագիտական և ընդհանուր բնույթի տեղեկատվություն ձեռք բերելու հմտություններ և կարողություններ:
Ուստի պատահական չի, որ Հայաստանի թեթև արդյունաբերության վերագործարկման հեռանկարային ծրագիրը կապվում է հենց մեր քոլեջի հետ:
Ավանդական մասնագիտություններին զուգահեր շուկայի պահանջներին համահունչ քոլեջում ներդրվել են բնակչության սպասարկման , ապահովագրության , տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառին վերաբերող նորագույն մասնագիտություններ:
Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջը համանման մասնագետներ պատրաստող քոլեջների համար մշտապես ծառայել է որպես ուսումնամեթոդական աշխատանքների կազմակերպման կոորդինացիոն կենտրոն: Այսօր էլ քոլեջի առաջատար դասախոսները լուրջ դեր ունեն համակարգում մոդուլային ծրագրերի ներդրման գործում:
Վերջին 10 տարիների աշխատանքի փորձը վկայում է, որ քոլեջի շրջանավարտները ժող տնտեսության ցանկացած բնագավառում ոչ միջին մրցունակ են, այլև աչքի են ընկնում իրենց ինտելեկտուալ դաստիարակությամբ, հայրենասիրությամբ և բարոյակամային բարձր հատկանիշներով:
Քոլեջի շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ:
Քելեջի դիպլոմը ընդհանուր պրոֆիլի բուհերի ընդունելության ժամանակ համարժեք է ավագ դպրոցի տված ավարտական փաստաթղթին, իսկ մասնագիտական բուհերի ընդունելության ժամանակ շրջանավարտին տալիս է առավելություն. Նա կարող է հարցազրույցով ընդունվել բուհի II և III կուրս:
Անկախ ընտրած մասնագիտությունից քոլեջում իրականացվում է համակարգչային ծրագրերի խորացված ուսուցում:
Քոլեջն ավարտելուց հետո շրջանավարտներն ստանում են օպերատորի վկայական:
Համաձայն կնքնված պայմանագրերի քոլեջը համագործակցում է Հայաստանի տնտեսագիտական, ագրարային, մանկավարժական համալսարանների պոլիտեխնիկական ինստիտուտի հետ: Շրջանավարտները ուսումը շարունակում են այդ բուհերում:
Քոլեջի ուսանողները ապրում են հետաքրքիր և հարուստ ուսանողական կյանքով: ՈՒանողական խորհուրդը ակտիվ համագործակցում է N … զորամասերի, հանրապետական երիտասարդական կազմակերպությունների շտաբերի հետ: Նրանց հետ համատեղ կազմակերպում է գեղարվեստական, մշակութային, կրթադաստիարակչական բնույթի ամենատարբեր միջոցառումներ. ինտելեկտուալ խաղեր, սպորտային, մասնագիտական մրցույթեր:
Ուսանողները ավագ դպրոցի ծրագիրը ուսումնասիրում են, մեկ տարում՝ I կուրսում, իսկ II կուրսից սկսում են մասնագիտությունների ուսուցումը:
Գերազանցիկ ուսանողները սովորում են անվճար:
Դասերին զուգահեռ ուսանողը կարող է հմտանալ <<դերձակ>>, <<ձևարար>>, <<հագուստի դիզայն>> արհեստների մեջ՝ մասնակցելով քոլեջում կազմակերպվող որակավորման անվճար դասընթացների:
Քոլեջում գործում են վոլեյբոլի, բասկետբոլի, սեղանի թենիսի, ֆուտբոլի, շախմատի մասնագիտական խմբակներ:
Ուսանողները իրենց արտադրական պրակտիկաները անց են կացնում քաղաքի խոշոր բրենդային առևտրի կենտրոններում՝ սիթիներում և սուպերմարկետներում և լավագույնները տեղավորվում են աշխատանքի:
Հարուստ ավանդույթներով զինված, մշտապես երիտասարդ մանկավարժական կոլեկտիվի նպատակասլաց աշխատանքի արդյունքում քոլեջը կարողանում է պահպանել է իր բարձր վարկանիշը կրթական համակարգում:
Քոլեջը համագործակցում է Ռուսաստանի դաշնության կրթության նախարարության ուսումնագիտամեթոդական կենտրոնի, Հայաստանի կրթության ազգային ինստիտուտի և ՄԿՈՒԶԱԿԻ հետ:
Եկեք մեզ մոտ սովորելու:
Հիմնադրման տարի 1929թ.
«ՌՈԼԻ ՍԻՆԵՄԱ» ԿԻՆՈԱԿՈՒՄԲ
ROLY - Լավագույնը լավագույնների համար:
Հիմնադրման տարի` 2007
Մոնտե Քրիստո ռեստորան
Բնության գրկում՝ Հրազդան գետի ափին,իր հյուրընկալ դռներն է բացել Մոնտե Քրիստո ռեստորանային համալիրը,որը տարբերվում է իր յուրօրինակ՝ միջնադարյան շքեղ ամրոց հիշեցնող ճարտարապետական լուծումներով:Այստեղ անցկացրած ամեն մի րոպե ձեզ կպարգևի անմոռանալի հիշողություններ:
Դուք կարող եք համտեսել ձեր իսկ ձեռքով պատրաստված,կամ հենց ձեր աչքի առաջ ավազանից բռնած ձուկը,վայելել տեղում թոնրի մեջ թխված հայկական լավաշը և բոքոնը,ավանդական հայկական խորովածը և այլ բազմազան խորտիկներ:Հյուրընկալ և բարեհամբույր անձնակազմ,միայն թարմ և համեղ ուտեստներ,բարձրաճաշակ կենդանի երաժշտություն...մենք ամեն ինչ անում ենք ձեր օրը հիշարժան և առանձնահատուկ դարձնելու համար:
Սիրով սպասում ենք ձեզ:
Լա Քուչինա ռեստորան
Համեղ իտալական ճաչատեսակներ, հաճելի մթնոլորտ, ջերմ սպասարկում, գործնական հանդիպումների և ընտանեկան հավաքույթների հանգիստ և գեղեցիկ միջավայր:
Տեղական լավագույն և Իտալիայից ներմուծվող բարձրորակ մթերքները հմուտ խոհարարների շնորհիվ ստանում են յուրահատուկ համային ներդաշնակություն, որոնք էլ կդարձնեն Ձեր հանդիպումները անմոռանալի:
Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
Իլ Կոնտի
Մեր քաղաքի կենտրոնում, կանաչազարդ այգու առջև մի գողտրիկ անկյունում բացվել է իտալական ռեստորան՝ Իլ Կոնտի: Ռեստորանի առավելություններից է Նեոպոլիտանական ջեռոցը, որը պահպանում է ջերմությունը ամբողջ օրվա ընթացքում, որպեսզի մեր հաճախորդները կարողանան համտեսել ամենահամեղ, ամենաիրական և ամենաավանդական իտալական պիցցան քաղաքում:
Իլ Կոնտիի մենյուն իր մեջ ներառում է իտալական ավանդական սառը և տաք ուտեստների լայն ընտրանի, ինչպես նաև բազմազան քաղցրավենիքների և սուրճի բազմազան տեսականի, որը կգոհացնի նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդին: Բոլոր ուտեստները պատրաստված են իտալացի հմուտ խոհարար՝ Էնրիկո Գրասսիի ձեռքերով:
Գինու սիրահարների համար նախատեսված է հատուկ գինիների ցանկ, որը թույլ կտա ավելի նրբորեն զգալ իտալական ուտեստների յուրահատկությունը;
Շրջապատված լինելով գրասենյակային տարածքներով և բիզնես կենտրոններով, մեր ռեստորանը հնարավորություն է տալիս ձեզ կազմակերպել ձեր բիզնեսս լանչը:
Մեզ մոտ դուք կարող եք ընթերցել ամենաթարմ նորություները և ծանոթանալ միջազգային և տեղական ամսագրերին, իսկ օրիգինալ ոճով պատրաստված ինտերիերը և հաճելի երաժշտությունը ձեզ հնարավորություն կընձեռեն լիովին հանգստանալ և վայելել ընտանեկան ընթրիքը, գործնական հանդիպումը կամ ժամանցը ընկերների և մտերիմների հետ:
Հիմնադրման տարի՝ 2014
Jon`Ric սպա
Մենք ուրախ ենք տեղեկացնելու Ձեզ, որ աշխատանքային ծանր օրից հետո Դուք կարող եք Ձեր հանգիստը վայելել «Prolife Wellness & Spa» ակումբում։ Այստեղ համատեղ ծառայություններ մատուցող ֆիթնես-տարածքը և սպա կենտրոնը տեղակայված են նույն շենքում, որը գտնվում է քաղաքի սրտում, Վազգեն Սարգսյան փ. 26/1 հասցեում գործող «Էրեբունի պլազա» բիզնես-կենտրոնում։
Ակումբն առաջարկում է ծառայությունների լայն ընտրանի, որը կբավարարի ցանկացած տարիքի և սեռի հաճախորդների պահանջարկը:
Ակումբում կարող եք օգտվել՝
- Պրոֆեսիոնալ սարքավորումներով հագեցած ֆիթնես-տարածքի
- Լողավազանի
- Ջաքուզիի
- Սաունաների ծառայություններից։
- Կարող եք հաճախել խմբակային պարապմունքների՝ յոգա, պարեր, սփինինգ, ակվա-աերոբիկա, ակվա-սփինինգ, պիլատես, ստեպ-աերոբիկա, մանկական ֆիթնես և այլն:
«Jon'Ric International Medical Spa»-ն ներկայացված է մեր սպա-կենտրոնում, որը վերջինիս պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։
Jon'Ric Medical Spa-ն առաջարկում է հետևյալ ծառայությունները.
- Կոսմետոլոգիա – դեմքի և մարմնի պրոֆեսիոնալ խնամք, դիմահարդարում
- Մերսում, վարսահարդարում, մատնահարդարում, պեդիկյուր
- Սպա-բուժում (աերո-հիդրո մերսող վաննաներ, պիլինգ և պարուրում)
- Էլոս մազազերծում
Մեր բարձրակարգ մենեջերները աբոնեմենտային ճկուն համակարգի միջոցով Ձեզ կօգնեն ընտրել այցելության համար հատկապես Ձեզ հարմար գրաֆիկ:
«ՎերդեՖարմ»
«ՎերդեՖարմը» հայկական ընկերություն է, որը մասնագիտացած է էկոլոգիապես մաքուր ձեռակերտ օճառների և մարմնի խնամքի միջոցների արտադրության մեջ: Նրա փիլիսոփայության հիմքում ընկած է մարդու և մայր բնության միջև առկա անբաժանելի կապը: Լինելով ժամանակակից ընկերություն, «Վերդեֆարմ»-ն ունի նորագույն և ստեղծագործ գաղափարներ: Օգտագործելով 100% մաքուր բնական հումքեր՝ յուղեր, եթերայուղեր և Հայկական լեռնաշխարհին հարազատ բույսեր, միաժամանակ, ուսումնասիրելով հայրենի հարուստ բժշկական ժառանգությունը, գերագույն նպատակ է համարում վերականգնել և նոր շունչ տալ ավանդական դեղատոմսերին և պատվով կանգնել առաջադեմ երկրների կողքին` որպես մարդու առողջության և բնության պահպանության համար պայքարի ջատագով: «ՎերդեՖարմ»-ը հիմնվել է Նելլի Ավետիսյանի կողմից, ով ավելի քան 30 տարվա աշխատանքային փորձով արհեստավարժ դեղագետ է և դասախոսում է Երևանի պետական համալսարանի դեղագիտության և քիմիայի ֆակուլտետում: «Վերդեֆարմ»-ը հպարտ է իր հայրենիքում արժանի գնահատականի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից «Լավագույն կին նորարար, նախաձեռնող» պատվոգրին արժանանալու համար:
«ԷՍԿՈ-ՖԱՐՄ» ՍՊԸ
«ԷՍԿՈ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությանը` հիմնադրված 1999թ.-ին արտադրում է 80-ից ավելի ոչ ստերիլ արտադրատեսակներ` քսուքներ և նրբաքսուքներ, հեղուկներ, փոշիներ և մաշկի խնամքի միջոցներ:
Միջազգային չափանիշներին համապաստախան շենք -շինությունները, հումքերը, փաթեթավորման նյութերը, անձնակազմը, օդափոխության և օդորակման համակարգը, սարքեր- սարքավորումները թույլ են տալիս արտադրել միայն բարձրորակ արտադրանք, որը մրցունակ է ոչ միայն տեղական այլ նաև արտասահմանյան շուկայում: «ԷՍԿՈ-ՖԱՐՄ» ապրանքանիշով արտադրանքը արդեն իսկ իր կայուն դիրքն ունի Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի և Ուզբեկստանի շուկաներում: Ընկերության հիմնական ուղղություններից մեկն է ստեղծել տեղական հումքի վրա հիմնված արտադրատեսակներ , որոնցից առավել հայտնի են Էսկարդը, «Նարին-է» կաթնաթթվային բակտերիաների հիման վրա պատրաստված «Նարին-է» բուժիչ և կոսմետիկ միջոցները:
Ընկերությունում ներդրված է «Պատշաճ արտադրական գործունեության ստանդարտը և մոտակա ժամանակահատվածում նախատեսվում է ՊԱԳ Հավաստագրում: Ընկերությունում գործում է որակի ապահովման համակարգ, որը ներառում է և արտադրական գործընթացները և որակի վերահսկումը:
Ընկերությունն ապահովված է հմուտ մասնագետներով, և մշտապես իրականացվում են վերապատրաստման դասընթացներ և աշխատանքի գնահատում:
«ԷՍԿՈ-ՖԱՐՄ» ընկերության արտադրանքները համապատսխանում են անվտանգության, արդյունավետության և որակի հանդեպ ներկայացվող պահանջներին և մատչելի են ազգաբնակչության համար:
Ինչպես գիտենք դեղերի արտադրության որակի պատշաճ ապահովումը կախված է հիմնականում հետևյալ ռեսուրսներից՝
Շենքեր և շինություններ
- Նյութեր` հումքեր և փաթեթավորման նյութեր
- Անձնակազմ
- Օդափոխություն և օդորակման համակարգ
- Սարքեր, սարքավորումներ
- Լաբորատորիա և վերահսկումներ
Բոլոր ռեսուրսների նկատմամբ գործում են ՊԱԳ /պատշաճ արտադրական գործընթաց/ պահանջները:
Արտադրվող դեղաձևերեն են`
- Հեղուկ դեղաձևեր – հիմնականում սպիրտային (70%) հիմքի վրա,
- Քսուքներ, նրբաքսուքներ, դոնդողներ
- Փոշի դեղաձևեր
Շենքեր և շինություններ
Յուրաքանչյուր արտադրամասը բաղկացած է երկու ենթաարտադրամասերից՝ պատրաստման արտադրամաս և լցման (filling) արտադրամաս:
Ամբողջ արտադրական տարածքը, որը մեզ մոտ D կարգի է, բաժանված է իրեն հարող ավելի ցածր կարգի օժանդակ տարածքներից անցախուցերով:
Արտադրական և փաթեթավորման տարածքների հատակները էպօքսիդե հատակներ են, որոնք շատ հեշտ մաքրվում են փոշուց, չունեն կարեր, որտեղ կարող են մնալ փոշեհատկիները: Հատակները և պատերի միացման տեղերը չունեն անկյուններ, դրանք կլորացված կտրվածք ունեն, որը նույնպես փոքրացնում է անկյուններում փոշու և կեղտի մնալու հավանականությունը: Պատերը ներկված են հեշտ մաքրվող ներկով, որը կարելի է մշակել նույնիսկ տարբեր տեսակի ախտահանող հեղուկներով: Առաստաղները, լույսերը, օդափոխության վանդակները նախագծված են այնպես, որ հնարավորինս չափ ցածր լինի փոշու կուտակումը նրանց արանքներում: Մակերեսները արված են հարթ, առանց ավելորդ անկյունների: Դռները և լուսամուտները նույնպես արված են հարթ մակերեսներով: Այս ամենի նպատակն է հնարավորինս չափ հեշտացնել մաքրման գործընթացները:
Ամիսը մեկ անգամ ամբողջ անձնակազմը միասին կատարում է ախտահանման, մաքրման աշխատանքներ /ամբողջ տարածքը մանրամասն ախտահանվում և ստուգվում է որակի հսկման բաժնի կողմից/:
Մաքրման այսպիսի գործընթացները անցկացվում են, որպեսզի բացառվեն աշխատանքի ընքացքում տարածքի կեղտոտ լինելու պատճառով խաչաձև աղտոտման հնարավորությունը, այսինքն բուն արտադրանքի մեջ մեխանիկական մասնիկների, փոշու կամ մանրէների առկայությունը:
Անձնակազմ
Անձնակազմը պետք է պատրաստ լինի կատարելու աշխատանքային նկարագրերում նախատեսված աշխատանքները: Դա նշանակում է , որ անձնակազմի հետ պետք է պարբերաբար անցկացվեն դասընթացներ:
Դեղագործական արտադրություններում յուրաքանչյուր գործընթաց սկսած զգեստափոխումից մինչև ցանկացած աշխատանքի ավարտը կանոնակարգված է ԳՍԸ-ներով (SOP), որտեղ մանրամասն շարադրված է և հաստատված, թե ինչպես պետք է օրինակ զգեստափոխվել , ինչպես անցնել անցախուցերը, ինչպես աշխատել յուրաքանչյուր դեղի արտադրման փուլում /դեղերի պատրաստում, լցնում, փաթեթավորում և այլն/:
Սարքեր, սարքավորումներ
Սարքերը, սարքավորումները պետք է նույնպես բավարարեն ՊԱԳ պահանջներին: Դրանք պատվիրելուց առաջ որակի ապահովման բաժինը նախապես պահանջում է սարքավորման արտադրողից փասթաթղթեր, որոնք վկայում են դրանց համապատասխանությունը ՊԱԳ պահանջներին /նախագծի որակավորման փուլ/: Նախապես համոզվում ենք, որ սարքավորումը նախագծված է այնպես, որ տեխնիկական պարամետրերը բավարարում են նախատեսված գործընթացի իրականացմանը, նրա մաքրման գործընթացները հնարավորինս հեշտ են, որպեսզի մակերևույթները լինեն հարթ, ողորկ, և որպեսզի կայուն լինեն մաքրող նյութերի նկատմամբ: Դրա համար ամենահարմար և դեղերի արտադրության մեջ ընդունված նյութը չժանգոտվող մետաղն է (НЕРЖ) ընդ որում սարքավորման այն մասերը, որոնք անմիջական շփում ունեն դեղի հետ պետք է լինեն հատուկ 316L դասի չժանգոտվող մետաղից, իսկ այն մասերը, որոնք անմիջական չեն շփվում դեղի հետ կարող են լինել նաև 304 դասի չժանգոտվող մետաղից:
Սարքավորումների վրա պետք է միշտ լինեն պիտակներ, որոնք ցույց են տալիս նրանց
- Սանիտարական կարգավիճակը. կանաչ՝ մաքրված է աշխ.-ից առաջ, դեղին՝ աշխատանքից հետո, կարմիր՝ կեղտոտ, համապատասխանաբար ցույց են տալիս, թե ինչ վիճակում է գտնվում սարքը տվյալ պահին:
Հումքեր
<<Էսկո-ֆարմ>> ընկերության հումքերը հիմնականում ներմուծվում են Եվրոպական երկրներից: Ընկերության նպատակներից մեկն է նաև հնարավորինս օգտագործել տեղական հումքեր: Ոգեթուրմերը (վաղենակի ոգեթուրմ, առյուծագու ոգեթուրմ, ալոճի ոգեթուրմ, էսկարդ և այլն) պատրաստվում են ՀՀ –ում արտադրված հումքի վրա, որոնք համապատասխանում են Եվրոպական դեղագրքի որակի ցուցանիշների ներկայացված պահանջներին:
Հումքը պատվիրվում է միայն հաստատված մատակարարներից: Նախքան հումքը պատվիրելը, որակի հսկման բաժնի մասնագետը ներմուծող կազմակերպությունից պահանջում է հումքի սերտիֆիկատներ և հատկորոշիչները: Ըստ ՊԱԳ պահանջների հումքի որակի հսկման ցուցանիշները պետք է բավարարեն ՀՀ ում գործող միջազգային դեղագրքերի պահանջներին: Եթե սերտիֆիկատի պահանջները համապատասխանում են Եվրոպական դեղագրքի կամ USP պահանջներին, ապա հումքը պատվիրվում է: Սահմանը հատելուց հետո մինչև ներմուծման հավաստագիր ստանալը հումքի որակը ստուգվում է ՀՀ ԱՆ <<Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի>> կողմից անցնելով նաև լաբորատոր փորձաքննություն: <<Էսկո-ֆարմ>>-ում մինչև մեր լաբորատորիայի կողմից հումքի որակի հաստատումը, այն մնում է կարանտինի պահեստում և միայն լաբորատորիայի կողմից հումքի որակի հաստատումից և հաստատված հումքի պիտակի փակցնելուց հետո այն անցնում է հաստատված հումքերի պահեստ: Եթե հումքի որակը չի համապատասխանում որակի հսկման ցուցանիշների պահանջներին, հումքի վրա փակցվում է մերժված հումքի պիտակ և այն տեղափոխվում է մերժված հումքերի պահեստ: Մերժված հումքը ենթակա է հետ վերադարձման կամ ոչնչացման:
Պահեստներում մշտապես ապահովվում է համապատասխան ջերմաստիճան և խոնավություն, կան ցուցիչներ, որոնք շուրջօրյա հսկում են ջերմաստիճանի տատանումները, գրանցելով այն համապատասխան մատյաններում:
Ջուր
Մաքված ջրի ստացումը, բաշխումը և շրջանառությունը առավել ռիսկային արտադրական գործընթացներից մեկն է: Մաքված ջուրը օգտագործվում է ոչ միայն դեղերի պատրաստման համար, նաև սարքերի կամ սարքավորումների լվացման, լաբորատոր փորձարկումներ կատարելու համար: Մաքրված ջրի ոչ ճիշտ ստացումը, բաշխումը և շրջանառությունը կարող է պատճառ դառնալ պատրաստի արտադրանքի մանրէաբանական աղտոտման: Մաքված ջուրը նույնպես պետք է բավարարի Եվրոպական դեղագրքի որակի հսկման ցուցանիշների պահանջներին:
Ջրի մաքրման մեթոդ`
- հակադարձ օսմոսի եղանակ – ջրի մաքրման համար տարածված եղանակ է , որն ունի մի շարք առավելություններ մյուս մեթոդների նկատմամբ: Նախքան հակադարձ օսմոսի համակարգ մտնելը ջուրը ենթարկվում է նախնական մաքրման անցնելով 20,10, 5 մկմ և մուլիմեդիա ֆիլտրերով` ազատվում է մեխանիկական մասնիկներից, համից, հոտից, օրգանական միացություններից և փափկեցվում է անցնելով կատիոնային աշտարակի միջով մաքրվելով կալցիումի և մագնեզիումի կատիոններից: Հակադարձ օսմոս համակարգի միջով անցնելով աղազրկվում է և անցնելով կատիոն-անիոն աշտարակի միջով լիովին աղազրկված մաքրված ջուրը լցվում է 316L դասի չժանգոտվող մետաղից պատրաստված ջրի պահպանման տարայի մեջ: Մաքրված ջրի մեջ մանրէաբանական աճը կանխելու նպատակով այն կատարում է շրջանառություն: Պոմպի միջոցով մաքրված ջուրը մղվում է խողովակի մեջ, որը այնպես է մոնտաժված, որպեսզի այնտեղ չլինի ջրի կանգ` ունի թեքություններ, որը համակարգը ամբողջությամբ դատարկելու հնարավորություն է տալիս, փականները, պոմպը, միացման բոլոր հատվածները պետք է լինեն ներկայացված պահանջներին համապատասխան, որպեսզի նրանց հանգույցներում ջրի կանգ չլինի: Խողովակների եռացումը պետք է այնպես արվի, որպեսզի բացառվեն անհարթությունները խողովակի ներսում: Ջուրը պետք է շրջանառի որոշակի արագությամբ:
Ապահովելով այս բոլոր միջոցառումները մենք կարող ենք համոզվել, որ դեղի բաղադրակազմում կունենանք մաքված ջուրը, որը համապատասխանում է Եվրոպական դեղագրքի որակի հսկման ցուցանիշների պահանջներին:
Օդափոխություն
Արտադրանքի որակի վրա շատ մեծ ազդեցություն կարող է ունենալ օդը:
Որպեսզի ապահովենք սենյակում օդի մեջ գտնվող փոշու և մանրէների քանակի ցուցանիշների պահանջներին, հարկավոր է ունենալ ճիշտ նախագծված և աշխատող օդափոխության համակարգեր: Օդափոխությունը լինում է լամինար և տուրբուլենտ:
Գործում է օդի վերաշրջանառության համակարգը, որը թույլ է տալիս մինչև 80 % օդի վերադարձ դեպի համակարգ, որի շնորհիվ կարելի է տնտեսել օդի տաքացման կամ սառեցման վրա ծախսված միջոցները: Օդը տարածք է ներմուծվում նախապես այն ենթարկելով ջերմային մշակման, խոնավեցվում կամ չորացվում է, ինչպես նաև անցնելով ֆիլտրերի միջով ֆիլտրվում է: Օդափոխության համակարգում տեղադրված են G4, F8 և H12 տեսակի ֆիլտրեր:
Որպեսզի օժանդակ տարածքներից չֆիլտրված օդը չթափանցի մաքուր տարածքներ, հարկավոր է արտադրական տարածքներում ստեղծել օդի ճնշման տարբերություններ:
Ամենաբարձր ճնշման տարբերությունը ստեղծվում է մաքուր միջանցքում: Ճնշման տարբերությունը դրսի միջանցքներից և փաթեթավորման տարածքներից կազմում է 10-15 ՊԱ: Ճնշումների նման տարբերությունը բացառում է չֆիլտրված օդի մուտքը դռների բացվել-փակվելու ժամանակ դեպի ավելի արտադրական տարածքներ: Իսկ մաքուր միջանցքը բացառում է արտադրամասերից օդի թափանցումը մյուս արտադրամասեր: Այսպիսով նման օդափոխության համակարգը հնարավորություն է տալիս կանխել մանէաբանական և խաչաձև աղտոտումը:
Լաբարատորիա
Հումքերը և փաթեթավորման նյութերը նախքան պահեստավորումը ենթարկվում են փորձաքննության և դրանց որակը պետք է համապատասխանի Եվրոպական դեղագրքի որակի հսկման ցուցանիշներին ներկայացվող պահանջներին: Նախքան խմբաքանակի պատրաստումը իրականացվում է դեղի բաղադրության մեջ մտնող հումքերի պիտանելիության ժամկետի, ինքնության և քանակների ստուգում: Իրականացվում են միջգործընթացային վերահսկումներ, որը հնարավորություն է տալիս ապահովել կայուն որակ արտադրական գործընթացների բոլոր փուլերում: Պատրաստի արտադրանքը նախքան շուկայահանման թույլտվություն ստանալը ենթարկվում է փորձաքննության` այն պետք է համապատասխանի գրանցման փաստաթղթերում ներկայացված որակի վերահսկման ցուցանիշների պահանջներին:
Իրականացվում է նաև դեղի կայունության ստուգման աշխատանքներ, ինչպես նախքան դեղի գրանցումը, այնպես էլ հետգրանցումային ժամանակաշրջանում:
Հիմնադրման տարի 1999թ.