Lusine
Նունե Նահապետյան
Քիթ-կոկորդ-ականջաբան
Օտովիրաբուժություն
Կրթություն
2018 Ապրիլ 4-27 Վիեննայի Կենտրանական Հիվանդանոց
Քիթ-կոկորդ-ականջի բաժանմունք
2017 հոկտեմբեր 16-20 Հրավիրված դիտորդ բժիշկ
2017 Հոկտեմբեր 13-15 Հրավիրված դիտորդ բժիշկ,
Հաուզի ականջի ինստիտուտ, Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ
2013 Նոյեմբեր 17-23 Քունքոսկրի վիրաբուժության կուրս
Հարվարդի համալսարան, Բոստոն, ԱՄՆ
2011 Փետրվար 28-Մարտ 25 Քունքոսկրի վիրաբուժության կուրս
Զալցբուրգ, Ավստրիա
2008 Ապրիլ 13-19 Վերպատրաստման մեկամսյա կուրս Զալցբուրգի Համալսարանական կլինիկայի ԼՕՌ բաժնում
Զալցբուրգ, Ավստրիա
Քիթ-կոկորդ-ականջաբանության սեմինար
Զալցբուրգ, Ավստրիա
2007 02 Փետրվար-24Ապրիլ Հրավիրված դիտորդ բժիշկ,
Հաուզի ականջի ինստիտուտ, Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ
2007 Մարտ 25-28 Քունքոսկրի վիրաբուժության կուրս
2000 Մարտ-10 –Մայիս 5 Հաուզի ականջի ինստիտուտ, Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ
2000 Ապրիլ 15-19 Հրավիրված դիտորդ բժիշկ
Հաուզի ականջի ինստիտուտ, Լոս Անջելես, Կալիֆորբիա, ԱՄՆ
1991 դեկտեմբեր -1994 դեկտեմբեր Երևանի պետական բժշկական համալսարան
ԼՕՌ հիվանդությունների ամբիոն
Կլինիկական օրդինատուրան
Քիթ-կոկորդ ականջաբանի որակավորման վկայական
1987 օգոստոս -1988 օգոստոս
Հանրապետական հիվանդանոց
ԼՕՌ բաժանմունք
Ինտերնատուրայի դասընթաց
Քիթ-կոկորդ-ականջաբանի որակավորման վկայական
1981սեպտեմբեր-1987 Օգոստոս Երևանի պետական բժշկական համալսարան
Բուժական գործ
1971սեպտեմբեր-1981հունիս Երևանի #19միջնակարգ դպրոց,
Հանրակրթական ատեստատ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
1988 օգոստոս-1991դեկտեմբեր Մեղրու շրջբուժմիավորում
օտոլարինգոլոգ
1994դեկտեմբեր-2001 հունվար
2001փետրվար-2005մարտ Երևանի պետական բժշկական համալսարան
ԼՕՌ հիվանդությունների ամբիոն
Ավագ լաբորանտ
Երևանի պետական բժշկական համալսարան
ԼՕՌ հիվանդությունների ամբիոն
ասիստենտ
2005-առ այսօր
2015 հունիս առ այսօր
Գիտական գործունեություն
26.02.2001
Գիտական կոչում-01.02.2006թ. Երևանի պետական բժշկական համալսարան
ԼՕՌ հիվանդությունների ամբիոն
Դոցենտ
Աստղիկ ԲԿ, Քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունք
Բժիշկ-օտոլարինգոլոգ
Բժշկական գիտությունների թեկնածու
Դիպլոմ Ա N 01179
Դոցենտ
Դիպլոմ Դ N 01051
ԱՆՆԱ ՏՈՂՐԱՄԱՋՅԱՆ
Ինքնավստահությունը բոլորիս ամենամեծ զենքն է
Գինեկոլոգիայի մեջ նոր ճյուղ համարվող էսթետիկ գինեկոլոգիան այսօր շատ պահանջված է ամբողջ աշխարհում: Կանանց մոտ հաճախ առաջանում են բազմաթիվ խնդիրներ, որոնք պահանջում են վիրահատական միջամտություն, եւ լազերային էսթետիկ գինեկոլոգիան հնարավորություն է ընձեռում ձերբազատվել այդ խնդիրներից ավելի հեշտ ու անցավ ճանապարհով: Էսթետիկ գինեկոլոգիայի միջոցով շատ կանանց կյանքի որակն էապես բարելավվել է. ազատվել են անհաղթահարելի թվացող բարդույթներից, դարձել առավել ինքնավստահ եւ համարձակ, նույնիսկ կարգավորվել են ընտանեկան խնդիրները: Սակայն Հայաստանում ծառայության այս տեսակը դեռեւս լիովին բացահայտված չէ շատերի համար:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է «Աստղիկ» բժշկական կենտրոնի էսթետիկ գինեկոլոգիայի ծառայության ղեկավար, մանկաբարձ-գինեկոլոգ ԱՆՆԱ ՏՈՂՐԱՄԱՋՅԱՆԸ, ում հետ զրուցեցինք գինեկոլոգիական մի շարք խնդիրների եւ էսթետիկ գինեկոլոգիայի մասին: Պարզվեց, որ հաճելի կին եւ զրուցակից է, ով առաջնորդվում է իր ու այլոց նկատմամբ պահանջկոտությամբ՝ խիստ կարեւորելով ամենօրյա ուսուցումը, տքնաջան աշխատանքով ձեռք բերված փորձառությունը։ Բժշկուհուն օգնում են սերը մասնագիտության, մարդու նկատմամբ: Սեփական անձի մասին խոսել չի սիրում եւ կարծում է, որ իր կերպարը իրեն ճանաչողներն ավելի ճշգրիտ կարող են ներկայացնել։ Եվ նրան ճանաչող պացիենտները, գործընկերները սիրում ու վստահում են բժշկուհուն:
-Ի՞նչ է իրենից ներկայացնում էսթետիկ գինեկոլոգիան, եւ ինչպիսի՞ գործառույթուններ են իրականացվում ձեր բաժանմոնքում:
-էսթետիկ գինեկոլոգիան մանկաբարձության եւ գինեկոլոգիայի մեջ նոր ճյուղ է, որն իր մեջ ներառում է բազմապրոֆիլ մի քանի ուղղություններ, եւ նրա միջոցով կինը կարող է ձերբազատել բարդույթներից, սիրել սեփական մարմինը: Բազմաթիվ երկրներում խնդիրների լուծման այս ուղղությունը որոշակի դրական փորձ արդեն կուտակել է, եւ մասնագետի կողմից իրականացված միջամտությունների արդյունքը ոչ միայն բավարարում է կնոջ էսթետիկական պահանջները, այլեւ որեւէ վնաս չի հասցնում առողջությանը։ Էսթետիկ գինեկոլոգիան կոչված է շտկելու այն թերությունները, որոնք կնոջ սեռական օրգանները ձեռք են բերում ծննդաբերությունների, տարիքի կամ այլ պատճառներով, ընդ որում, էսթետիկական թերություններից զատ, բուժվում են նաեւ որոշ հիվանդություններ։ Լազերային միջամտությունների միջոցով կարողանում ենք մի շարք խնդիրներ լուծել ամբուլատոր պայմաններում`արագ, հաճախ առանց ցավազրկման անհրաժեշտության։ Օրինակ, ծննդաբերությունից հետո կնոջ հեշտոցը լայնանում է, նվազում՝ զգայունությունը, երբեմն առաջանում են անմիզապահության երեւույթներ: Այս խնդիրները արտահայտվածության որոշ աստիճաններում լուծվում են հենց էսթետիկ գինեկոլոգիական միջոցներով։ Լազերային ճառագայթը բարելավում է լորձաթաղանթի սնուցումը, ինչի հետեւանքով ապահովվում են անհրաժեշտ խոնավությունը, զգայունությունը, կարգավորում է անմիզապահությունը:
-Ուրիշ ի՞նչ խնդիրներ են լուծվում:
-Կանանց մոտ շատ տարածված խնդիր է օդի առկայությունը սեռական հարաբերության ժամանակ, երբ հեշտոցում օդի զգացողություն է առաջանում, այսինքն՝ անատոմիական անհամապատասխանության հետեւանքով հեշտոցն ավելի լայն է լինում: Օդը ներհրվում է հեշտոցի մեջ, իսկ օդի դուրս գալիս ձայն է առաջանում, ինչը սեռական ակտից խուսափելու պատճառ է դառնում:
Կատարվում է նաեւ լաբիոպլաստիկա՝ սեռական շուրթերի չափերի փոքրացմանն ուղղված պլաստիկ միջամտություն, որն իրականացվում է ե՛ւ էսթետիկ, ե՛ւ առողջական նկատառումներով: Նախկինում սեռական շուրթերի հիպերտրոֆիա (սեռական շուրթերի մեծացում) ունեցող կանայք ու աղջիկներն ամաչում էին բժշկի դիմել, սեռական հարաբերություններում ունենում էին բազմաթիվ բարդույթներ, ինչի արդյունքում տուժում էր սեռական կյանքը: Սակայն էսթետիկ գինեկոլոգիան շատ հեշտ եւ արագ գտել է այդ խնդրի լուծման ելքը, եւ միջամտություններից հետո գրեթե բոլոր պացինտները դուրս են գրվում հենց նույն օրը: Իրականացվում է նաեւ հեշտոցի նեղացում, որը նախկինում շատ լուրջ խնդիր էր: Երեխա ունենալիս կեսարյան հատումը հաճախ ընտրվում էր միայն այն պատճառով, որ այս մեթոդը չի առաջացնում հեշտոցի լայնացում, դրա արդյունքում՝ սեռական խնդիրներ: Այժմ մենք կարողանում ենք նեղացնել հեշտոցը ոչ մեծ վիրահատական միջամտությամբ, որը կատարվում է տեղային անզգայացմամբ:
Իրականացվում է սեռական հատվածների գունաբացում CO2 ֆրակցիոնային լազերով:
Պլազմոլիֆթինգի միջոցով կանանց մոտ վերանում են մենոպաուզայի ժամանակ չորության հետեւանքով առաջացած ատրոֆիկ կոլպիտները, քորը, մրմռոցը եւ բոլոր տհաճ զգացողությունները:
Կատարվում է նաեւ սեռական շուրթերի ուրվագծային պլաստիկա: Անօրգազմիայի դեպքում G կետում իրականացվում են ֆիլլերային ներարկումներ:
-Դրանք առաջացնո՞ւմ են հետվիրահատական բարդություններ։
-Նախկինում լաբիոպլաստիկաներն իրականացվում էին լանցետային վիրաբուժական մեթոդով, մնում էին կարեր, որոնք ազդում էին էսթետիկ տեսքի վրա, երբեմն առաջանում էր կարի բորբոքում: Իսկ այսօր լազերային միջամտությամբ կարեր չեն առաջանում, որն էլ իր հերթին ապահովում է քիչ հետվիրահատական բարդություններ եւ գեղեցիկ էսթետիկ տեսք։ Հակացուցումներն են՝ հղիությունը, շաքարային դիաբետը եւ բորբոքային պրոցեսները: Ընդհանրապես, եթե առկա են բորբոքային պրոցեսներ, ցանկացած միջամտությունից առաջ պետք է իրականացնել հակաբորբոքային բուժում, ապա անցնել կրկնակի հետազոտություն: Ու, եթե արդյունքում արդեն ամեն ինչ նորմալ է, միայն այդ դեպքում դիմել պլանային գեղեցիկ էսթետիկ տեսքի ապահովմանը։
-Ինչպիսի՞ բորբոքային պրոցեսներ են լինում:
-Բորբոքային պրոցեսները լինում են սպեցիֆիկ եւ ոչ սպեցիֆիկ, սպեցիֆիկներն այն խնդիրներն են, որոնք փոխանցվում են սեռական ճանապարհով, իսկ ոչ սպեցիֆիկը կարող է հանդիպել նույնիսկ սեռական կյանքով չապրող աղջիկների մոտ՝ պայմանավորված բակտերիաների առկայությամբ: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ խնդրի առկայության դեպքում զուգընկերը նույնպես պետք է բուժում ստանա, բայց, ցավոք, այսօր հայ տղամարդիկ հիմնականում կարծում են, որ իրենք խնդիր չունեն: Եվ կանանց՝ տարիներով բուժվելը լինում է ապարդյուն: Պետք է պարտադիր զույգերը միաժամանակ բուժվեն, իսկ միզասեռական քսուկով բուժում ստանալը մաքսիմալ անգրագետ մոտեցում է, անպայման պետք է անցնել բակտերիոլոգիական զննություն հասկանալու համար, թե ինչ պետք է անել խնդիրը վերջնականապես ու արմատապես լուծելու համար։ Ցանկանում եմ մասնագետներին հորդորել միզասեռական քսուկի վրա բուժում չնշանակել, իսկ պացինտներին էլ զգուշացնել, որ, եթե միայն հանձնել են միզասեռական քսուկ, դրանով բուժում չստանան, անցնեն վերը թվարկված ստուգումները, որպեսզի խնդիրը արմատապես լուծվի:
-Անպտղությունը կարո՞ղ ենք դատավճիռ համարել։
-Արդի բժշկությունը ոչ մի խնդիր, այդ թվում՝ անպտղությունը, արդեն դատավճիռ չի համարում: Եթե կնոջը մայրության բերկրանք պարգեւելու թեկուզ մեկ տոկոս շանս կա, մենք ամեն կերպ աշխատում ենք հասնել ցանկալի արդյունքի։ Գրանցվել են շատ հաջողված դեպքեր, երբ զույգերը երջանկացել են, եւ նրանց բալիկները նաեւ իմ բալիկներն են դարձել։ Փառք Աստծո, այսօր մեզ մոտ դիմելիության կուլտուրան բարձր մակարդակ ունի, ու հատկապես նոր սերնդի կանայք եւ աղջիկները գիտակցորեն են մոտենում իրենց խնդիրներին ու ժամանակին անցնում կանխարգելիչ հետազոտություններ առողջ հղիություն վարելու համար: Բոլորը պետք է տեղյակ լինեն, որ երեսուն տարեկանից հետո պարտադիր պետք է անցեն որոշ հետազոտություններ:
-Ո՞ւմ կարող եք համարել Ձեր ուսուցիչը։
-Ես ունեցել եմ շատ ուսուցիչներ, որոնցով միշտ հպարտացել եմ, երախտապարտ եմ եւ բարձր եմ գնահատում նրանց դերն իմ մասնագիտական կայացման մեջ: Առաձնահատուկ կցանկանայի նշել Սիրանուշ Ալեքսանդրի Կիրակոսյանին, ով, իմ ուսանողական տարիներից սկսած, ջանք ու եռանդ չի խնայել իմ կայացման մեջ, հաճախ շատ խիստ նկատողություններ է արել, պարտադրել, որ մնամ հերթապահությունների մի քանի օր շարունակ: Շնորհակալ եմ իմ պապիկից, ով ինձ փոքրուց սովորեցրել է տարբեր ուղղություններով զարգանալ, ունենալ սեփական յուրովի մոտեցումերն ամեն մի բնագավառում։
-Հիշո՞ւմ եք Ձեր առաջին պացիենտներին, առաջին վիրահատությունը, զգացողությունները:
-Ես տարբեր իրավիճակներում եմ առաջին պացիենտներ ունեցել: Հիշում եմ իմ առաջին պացիենտին, որին բուժելուց հետո թեստի պատասխանը դրական եղավ: Հիշում եմ առաջին կեսարյան հատումը, երբ երեխան իմ ձեռքերում էր արդեն, իսկ թե ինչ զգացողություններ էին այդ պահին ինձ մոտ, դժվար է խոսքերով արտահայտել: Անբացատրելի զգացողություններ ունեցա նաեւ առաջին վիրահատական միջամտությունից հետո: Եվ, իհարկե, չեմ կարող մոռանալ իմ ուսուցիչների օգնությամբ արտերկրում արած իմ առաջին էսթետիկ միջամտությունը (Հայաստանում այդ նոր ուղղությունը դեռ չկար): Ես շատ նպատակասլաց եմ, ու, եթե իմ առջեւ որեւէ խնդիր եմ դնում, պարտադիր իրականացնում եմ:
-Ի՞նչ խորհուրդ կտաք խնդիրներ ունեցող, սակայն բժշկի դիմելու համարձակություն չունեցող կանանց: Ձեր մաղթանքը եւ հորդորը հասարակությանը։
-Սիրե՛ք ինքներդ ձեզ, ձեր մարմինը: Ժամ առաջ ազատվե՛ք ձեզ տանջող բարդույթներից: Արե՛ք ամեն ինչ, որպեսզի ձեր կյանքը դառնա առավել հարմարավետ: Պետք է ազատվել վախերից հաղթանակների հասնելու համար: Մաղթում եմ, որ բոլորը լինեն առողջ, հաճախ դիմեն իրենց համար վստահելի մասնագետին, անցնեն պլանային զննումներ, հետազոտություններ, որպեսզի հիվանդությունները վաղ ախտորոշվեն եւ հիմնովին բուժվեն։ Իսկ կանանց առանձնահատուկ մաղթում եմ, որ լինեն գնահատված, վայելեն մայր լինելու գերագույն զգացողությունը։ Ես ինձ այլ ոլորտում չեմ պատկերացնում, քանզի չափից շատ սիրում եմ կանանց: Կցանկանայի, որ մեր կանայք լինեն ինքնավստահ, պատասխանատու սեփական ես-ի, սեփական մարմնի եւ սեփական առողջության նկատմամբ, քանի որ մեզ շրջապատողներին մենք պետք ենք առողջ եւ ինքնավստահ։ Ինձ համար ամենաերջանիկ կինը ինքնավստահ կինն է, եւ էական չեն արտաքին տեսքը ու խնդիրները, որոնք լուծելի են: Բարդույթ առաջացնող ցանկացած խնդիր պետք է վերացնել, քանի որ ինքնավստահությունը բոլորիս ամենամեծ զենքն է։
ԱՆՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
Այս սեզոնին առավել բնորոշ են ալերգիկ հիվանդությունները, ֆարինգիտի սրացումը, օտիտները
Հայաստանում այսօր կյանքի որակի բարձրացման ուղղությամբ իրականացվում են քիթ-կոկորդ-ականջաբանության (ԼՕՌ) ոլորտին վերաբերող բոլոր միջոցառումները: Հիվանդության բուժման գործում կարեւորվում է նաեւ հիվանդի գիտակցական մոտեցումը խնդրին` ինքնաբուժումից խուսափումը: Քիթ-կոկորդ-ականջաբանությունը բժշկության ամենապահանջված ուղղություններից մեկն է, մշտապես կատարելագործվում է, ստեղծվում եւ բուժման մեջ կիրառություն են գտնում նոր մեթոդներ ու եղանակներ: ԼՕՌ բժիշկները ջանում են բուժօգնությունը կազմակերպել միջազգային չափանիշներին համապատասխան:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է Գորիսի բժշկական կենտրոնի օտորինոլարինգոլոգ (ԼՕՌ) ԱՆՆԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ով զբաղվում է թե՛ մեծահասակների, թե՛ երեխաների քիթ-կոկորդ-ականջի հիվանդությունների համալիր բուժմամբ: Ծառայության տեխնիկական հագեցվածությունը եւ երիտասարդ բժշկուհու փորձառությունը թույլ են տալիս ժամանակակից մոտեցումների կիրառմամբ իրականացնել քիչ տրավմատիկ ու արդյունավետ բուժումներ: Բժշկուհին իր բնագավառում եւ ընդհանրապես կյանքում առաջնորդվում է ազնիվ լինելու սկզբունքով, անչափ ուշադիր ու հոգատար է հիվանդների նկատմամբ, շփվելու յուրահատուկ մոտեցում ունի թե՛ գործընկերների, թե՛ այցելուների հետ, եւ նրա հոգատարությունն ու սերը գնահատվում են բոլորի կողմից:
-Պացիենտն ինչպե՞ս հասկանա, թե որտեղ է գտնվում խնդրահարույց օջախը, քանի որ գործ ունենք երեք փոխկապակցված օրգան համակարգերի հետ:
-Ճիշտ եք. քիթը, կոկորդն ու ականջը խիստ փոխկապակցված են միմյանց հետ, ու սովորաբար մի հատվածի պաթոլոգիան պրոցեսի մեջ է ընդգրկում նաեւ հարակից օրգանները: Եվ պատահական չէ, որ մեծ մասամբ այդ երեք օրգան-համակարգերն իրար հետ կապված են նաեւ բորբոքման պրոցեսների ժամանակ, նրանք, փաստորեն, ինչ-որ ձեւով ախտահարվում են միասին: Երբ միաժամանակ ի հայտ է գալիս այդ երեք օրգանների ախտահարումը, մեկ օրգանը կարող է ավելի շատ ախտահարված լինել, մյուսը`ավելի քիչ: Ու, երբ հիվանդը դիմում է մեզ որեւէ գանգատով, մենք հետազոտում ենք բոլոր երեք օրգանները միասին: Այսինքն` իրականացվում է համակցված հետազոտություն, որի արդյունքում էլ կատարվում է նաեւ համակցված բուժում: Սակայն յուրաքանչյուր հատվածի ախտաբանական վիճակն ունի իրեն բնորոշ կլինիկական դրսեւորումներ, հետեւաբար, դժվար չէ նախնական պատկերացում կազմել, թե որտեղ է գտնվում խնդիրը:
-Ո՞ր հիվանդություններն են բնորոշ այս սեզոնին։
-Այս սեզոնին առավել բնորոշ են ալերգիկ հիվանդությունները, ֆարինգիտի սրացումը, օտիտները՝ հիմնականում լողավազաններ այցելելուց հետո:
-Ինչո՞վ է պայմանավորված երկար քթարտադրությունն ապաքինումից հետո, եւ ինչպե՞ս կանխել այն:
-Քթարտադրությունն ունի մի շարք պատճառներ՝ ալերգիկ ու ոչ ալերգիկ ռինիտներ, մեխանիկական եւ քիմիական գրգռիչներ, օտար մարմին, հետվիրահատական շրջան եւ այլն: Ապաքինումից հետո շարունակվող քթահոսությունը կարող է խոսել ոչ լիարժեք ապաքինման մասին: Նման դեպքերում պետք է շտկել բուժման պլանը:
-Ո՞ր ալերգիկ հիվանդություններն ավելի մեծ տարածում ունեն:
-Առհասարակ ալերգիկ հիվանդությունները ներկայումս մեծ տարածում ունեն: Ալերգիկ հիվանդությունների մեջ գերակշիռ մասն են կազմում ալերգիկ ռինիտները, հատկապես՝ սեզոնայնություն ունեցողները, որոնք սրվում են բույսերի ծաղկման շրջանում:
-Ի՞նչ խնդիրների կարող են հանգեցնել շնչառության խանգարումները:
-Քթային շնչառությունը շատ կարեւոր է մարդու համար, քանի որ, բացի շնչառական դերակատարումից, ունի նաեւ այլ կարեւոր ֆունկցիաներ, դրանք են՝ հոտառական, պաշտպանական, օդը տաքացնող, ռեզոնատոր: Շնչառության խանգարումը կարող է հանգեցնել վերը նշված ֆունկցիաների խանգարման, ինչպես նաեւ կարող է առաջացնել ֆարինգիտ, քնի խանգարում, գլխացավեր, սրտի շրջանում՝ ծակոցներ եւ այլն: Քնի խանգարման հետեւանքով կարող է առաջանալ մշտական հոգնածության զգացողություն:
-Խոսենք ադենոիդների, ֆարինգիտի, սինուսիտի, պապիլոմաների եւ հեմանգիոմաների, հաճախակի քթային արյունահոսությունների մասին:
-Ադենոիդները կազմում եմ ըմպանի լիմֆոէպիթելային օղի մի մասը: Իրենցից ներկայացնում են լիմֆոիդ հյուսվածք: Աճը նկատվում է 2-2,5 տարեկանից մինչեւ 10 տարեկան հասակը: Երեխաների մոտ նկատվում է դժվարաշնչություն, հազ՝ գիշերները, խռմփոց, ռնգախոսություն, ուտելիս դժվարություն, կծվածքի խանգարում եւ այլն: Բուժումը սկսում են դեղորայքից, ֆիզիոթերապիայից, անարդյունավետության դեպքում կատարվում է վիրահատություն:
Ֆարինգիտը ըմպանի լորձաթաղանթի բորբոքումն է: Որպես կանոն, այլ պաթոլոգիայի հետեւանք է: Գանգատների մեջ գերակշռում են ցավը, կոկորդում չորության զգացումը, չոր հազը, օտար մարմնի զգացումը եւ այլն: Բուժումն ուղղված է սուր վիճակի վերացմանը:
Սինուսիտը հարքթային խոռոչների բորբոքային հիվանդությունն է: Տարբերում ենք 4 հարքթային խոռոչ՝ վերին ծնոտային՝ (հայմորյան), ճակատային՝ (ֆրոնտալ), էթմոիդալ (էթմոիդալ), հիմային (սֆենոիդալ): Սինուսիտներն ունեն սուր եւ քրոնիկ ընթացք: Դեմքի եւ գլխի տարբեր հատվածներում առաջացնում են ցավեր, քթահոսություն, ջերմության բարձրացում, ընդհանուր թուլություն: Չբուժելու դեպքում կարող են զարգացնել ներգանգային բարդություններ: Հետեւաբար, ժամանակին ճիշտ ախտորոշումն ու բուժումը շատ կարեւոր են: Բուժումն իրականացնում ենք դեղորայքային եղանակով, անարդյունավետության դեպքում կատարում ենք վիրահատություն:
Պապիլոմաներն իրենցից ներկայացնում են բարորակ նորագոյացություններ՝ պայմանավորված օրգանիզմում պապիլոմավիրուսի առկայությամբ:
Հեմանգիոմաները անոթների հիպերպլազիայով պայմանավորած բարորակ նորագոյացություններ են: Կարող են լինել բնածին եւ ձեռքբերովի: Առաջանում են կրած վիրուսային հիվանդությունից հետո, վատ էկոլոգիական պայմաններում բնակվելուց, հղի կանանց մոտ՝ որոշ խմբի դեղորայք ընդունելուց հետո: Այս հիվանդության հետ մեկտեղ ուզում եմ խոսել քթըմպանի յուվենիլ անգիոֆիբրոմայի մասին: Հանդիպում է բացառապես տղաների մոտ՝ սեռահասունացման շրջանում: Նորագոյացությունը հյուսվածքաբանորեն բարորակ է, սակայն ըստ աճի նման է չարորակ նորագոյացության: Առաջին եւ հիմնական կլինիկական դրսեւորումը լինում է քթային արյունահոսությունը: Հետեւաբար, հաճախակի կրկնվող քթային արյունահոսության ժամանակ պետք է դիմել քիթ-կոկորդ-ականջաբանին:
-Իսկ որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք մեր հասարակությանը:
-Կցանկանամ, որ մեր հասարակությունը առողջ լինի, հետեւի իր առողջությանը, տարին գոնե մեկ անգամ, կանխարգելիչ նկատառումներից ելնելով, այցելի բժշկի: Խորհուրդ եմ տալիս բոլորին վարել առողջ ապրելակերպ, օրեցօր մեծացնել բժշկական գիտելիքների պաշարը եւ նույնիսկ չնչին գանգատների դեպքում հետազոտվել ու ստանալ համապատասխան բուժօգնություն
Մերի Ֆրունզի Քալոյան
Կրթություն
1986-1996թթ. Երևանի թիվ 168 միջնակարգ դպրոց
1996-2002թթ. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանորակավորում ՝ բժշկականխարգելման գործ
2002-2003թթ. Ակադեմիկոս Ս.Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի
Մանրէաբանության ամբիոնի <<Մանէաբանություն >> մասնագիտությամբ մասնագիտացում:
Կլինիկական օրդինատուրան ՝ բժիշկ-մանրէաբանի որակավորում :
2019-2020 Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համար
Բիզնես վարչարարության մագիստրոսի աստիճան բիզնես վաչարարություն՝ բուժհաստատությունների կառավարում:
Աշխատանքային Գործունեություն
2003-2004թթ Էրեբունի ԲԿ բժիշկ- մանրէաբան
Դասընթացներ
2005թ Ակադեմիկոս Ս.Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի
<< Կլինիկական մանրէաբանություն >> թեմայով
2004-2020թթ Նաիրի ԲԿ բժիշկ- մանրէաբան
2013թ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան կատարելագործում
<< Կլինիկական մանրէաբանություն>> թեմայով:
2019թ Ակադեմիկոս Ս.Խ.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտում կատարելագործման դասընթաց ՝
<<Մադու նորմալ միկրոֆլորան: Հաստ աղիքի դիսբիոզի լաբորատոր ախտորոշում >> ծրագրով:
2020թ Ս.Խ.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգայինինստիտուտում կատարելագործման
դասընթաց ՝ Վերին շնչուղիների ախտահարում թեմայով
2021թ Ս.Խ.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ՝ հետբուհական կրթական դասընթաց (կատարելագործում)
<<Պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) և մոլեկուլյար-գենետիկայի մեթոդներով լաբորատոր հետազոտությունները կլինիկական պրակտիկայում >> թեմայով։
2021թ Ս.Խ.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ՝ հետբուհական կրթական դասընթաց (կատարելագործում) <<Նոր կորոնավիրուսային վարակի հետազոտություն պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով >> թեմայով։
Լեզուների իմացություն ՝ Հայերեն Ռուսերեն Անգլերեն
Համակարգչային ծրագրերի տիրապետում ՝ Ms-office , Ms-Windows , internet
Ընտանեկան կարգավիճակը
Ամուսնացած է
Ալլա Գագիկի Համբարձումյան
Օտորինոլարինգոլոգ (ԼՕՌ)
Կրթություն
2015-2018թթ․ Երևանի պետական բժշկական համալսարան, կլինիկական օրդինատուրա՝ օտորինոլարինգոլոգիա մասնագիտությամբ
2013-2015թթ․ Երևանի պետական բժշկական համալսարան, ընդհանուր բժշկության ֆակուլտետ, մագիստրատուրա
2008-2013թթ․ Երևանի պետական բժշկական համալսարան, ընդհանուր բժշկության ֆակուլտետ, բակալավրիատ
Վերապատրաստումներ
Գործնական դասընթացներ
2021թ․Հաուզ ականջի ինստիտուտի քունքոսկրի վիրաբուժական հատման գործնական դասընթաց
Վալենսիա, ԱՄՆ
2021թ․ Քունքոսկրի վիրաբուժական հատման գործնական դասընթաց
Մոսկվա, Ռուսաստան
2019թ․ 4-րդ էսթետիկ և ֆունկցիոնալ սեպտորինոպլաստիկայի վիրաբուժական հատման գործնական դասընթաց
Բորդո, Ֆրանսիա
2019թ․ Մասաչուսեթսի աչքի և ականջի հիվանդանոցի քունքոսկրի վիրաբուժական հատման գործնական դասընթաց,
Բոստոն, ԱՄՆ
2018թ․ Ականջաբանության և քունքոսկրի վիրաբուժության 14-րդ գործնական դասընթաց, Ցյուրիխ, Շվեյցարիա
2017թ․ Քթի հարակից ծոցերի ֆունկցիոնալ և ռադիկալ էնդոսկոպիկ վիրաբուժության դասընթաց,
Բորդո, Ֆրանսիա
2017թ․ Salzburg WEILL CORNELL seminar, Կրծքավանդակի օրգանների, գլխի և պարանոցի ուռուցքաբանություն,
Զալցբուրգ, Ավստրիա
Պրակտիկա
2019թ․ Հարվարդի բժշկական դպրոց, Մասաչուսեթսի աչքի և ականջի հիվանդանոց,
Բոստոն, ԱՄՆ
2018թ․ Հարվարդի բժշկական դպրոց, Մասաչուսեթսի աչքի և ականջի հիվանդանոց,
Բոստոն, ԱՄՆ
Մասնագիտական գործունեություն
2018թ-ից «Աստղիկ» ԲԿ, օտորինոլարինգոլոգ
Միջազգային Կոնֆերանսներ
2016թ․ SIO 103-րդ ազգային կոնգրես,
Հռոմ, Իտալիա
2017թ․ IFOS ՔԿԱ Համաշխարհային կոնգրես,
Փարիզ, Ֆրանսիա
Կոնֆերանսներ, որոնք կազմակերպվել են իմ մասնակցությամբ
2016թ․Հաղթահարենք քաղցկեղը ժպիտով, կազմակերպիչ,
Երևան, Հայաստան
2017թ․ Թոքերի քաղցկեղի վիրաբուժական բուժում, OMI սատելիտային սիմպոզիում, կազմակերպիչ,
Երևան, Հայաստան
2018թ․ Գլխի և պարանոցի քաղցկեղի վիրահատական բուժում, OMI սատելիտային սիմպոզիում, կազմակերպիչ,
Երևան, Հայաստան
Անդամակցություններ
«Վիրաբուժական Ուռուցքաբանության Հայկական Միության» խորհրդի անդամ
«Հայաստանի Երիտասարդ Ուռուցքաբանների Խմբակի» անդամ
Վադիմ Գեննադիի Ֆրոլով
Կրթություն
1980-1986 թթ․ - ԵՊԲԻ բուժական ֆակուլտետ, գերազանցության դիպլոմ
1986 – 1987թթ․ - Ն․Կ․ Կրուպսկայայի անվ․ Մանկաբարձության և գինեկոլոգիայի ԳՀԻ, ինտերնատուրա
1989-1992 - Մոր և մանկան առողջության Համամիութենական ԳՀԻ , ՌԴ, Մոսկվա, առկա ասպիրանտ մանկաբարձություն և գինեկոլոգիա, ասպիրանտուրա
Աշխատանքային գործունեություն
1984-1986 թթ․ - Վ․Ի․ Լենինի անվ․Հանրապետական կլինիկական հիվանդանոց, բուժակ
1987-1989 թթ․ - Հոկտեմբերյանի Կենտրոնական Շրջանային Հիվանդանոցի Ծննդատուն, մանկաբարձ – գինեկոլոգ
1989-1992 թթ․ - Մոր և մանկան առողջության Համամիութենական ԳՀԻ , ՌԴ, Մոսկվա, առկա ասպիրանտ մանկաբարձություն և գինեկոլոգիա
1993 – 1999 թթ․ - ք․ Երևանի 2- րդ Ծննդատուն, մանկաբարձ – գինեկոլոգ
1999-2003 թթ․ - ք․ Երևանի 2- րդ Ծննդատուն, տնօրենի գիտական գծով տեղակալ
2003 – 2008 թթ․ - <<Նաիրի>> ԲԿ գինեկոլոգիայի ծառայությունների ժամկետային պայմանագիր, գինեկոլոգ
2008-2009 թթ․ - Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ մանկաբարձ- գինեկոլոգ
2009-2010թթ․ - Մ․ Հերացու անվան Պետ․ Բժշկական Համալսարան մասնագիտական շարունակական կրթության բաժնի պետի տեղակալ
2010-2019 թթ․ - ԸՊ և ՍԱ պահպանության Կենտրոն, մանկաբարձ – գինեկոլոգ, գիտական գծով փոխտնօրեն
2011-2014թթ․- Մ․ Հերացու անվան Պետ․ Բժշկական Համալսարան մանկաբարձության և գինեկոլոգիաի թիվ 1 ամբիոն, ասիստենտ
2014 – առ այսօր - Մ․ Հերացու անվան Պետ․ Բժշկական Համալսարան մանկաբարձության և գինեկոլոգիաի թիվ 1 ամբիոն, դասախոս
2019 – առ այսօր - <<Աստղիկ>> ԲԿ, ծննարանային բլոկի ղեկավար
Գիտական գործունեություն
1963թ․ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, շնորհվել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
Ունի տպագրված 37 հոդված։
Տիրապետում է հայերեն, ռուսերեն լեզուներին կատարյալ, անգլերեն՝ լավ։
Ընտանեկան կարգավիճակ
Ամուսնացած է , ունի 2 որդի։
Նաիրի Վարդի Մարգարյան
Կրթություն
2001-2007թթ. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, ընդհանուր բժշկության ֆակուլտետ
2007-2008թթ. - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, ընդհանուր թերապիա ինտերնատուրա
2008-2009թթ. – ՌԴ Մոսկվայի Սեչենովի անվան պետական բժշկական համալսարան, ընդհանուր վիրաբուժության ամբիոն ինտերնատուրա
2010-2013թթ. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, նեյրովիրաբուժության ամբիոն կլինիկական օրդինատուրա
Համակարգչային գիտելիքներ
MC. office, Internet (word, excel , Access)
Լեզուների իմացություն
հայերեն, ռուսերեն ՝ գերազանց, անգլերեն՝ լավ, գերմաներեն՝ բավարար։
Աշխատանքային փորձ
2013թ.-ից մինչ օրս - <<Էրեբունի>> ԲԿ Նեյրովիրաբուժական բաժանմունք– բժիշկ-նեյրովիրաբույժ
Վերապատրաստումներ
2019թ. ՌԴ Ակադեմիկ Վ.Բ.Պետրովսկու անվան վիրաբուժական գիտահետազոտական կենտրոն- Վերտեբրոլոգիա (ողնաշարաբանություն) թեմայով:
2022թ. ՌԴ Գլխի և պարանոցի անոթների միկրովիրաբուժական տեխնիկա թեմայով:
Ալբերտ Յուրիկի Լալազարյան
Կրթություն
1984- 1995 թթ․սովորել և ավարտել է Էջմիածնի Խ․ Աբովյանի անվան թիվ 4 միջնակարգ դպրոցը
1995-2001թթ․-Երևանին Մխիթար Հերացու անվ․ Պետական Բժշկական համալսարանի Մանկաբուժական ֆակուլտետ
2001-2004թթ․-Ս․ Ավդալբեկյանի անվ․ Առողջապահության ազգային ինստիտուտում կլինիկական օրդինատուրա «Մանկական վիրաբուժություն» մասնագիտությամբ
Վերապատրաստումներ
2015թ․(ԵՊԲՀ), 2021թ․(ԱԱԻ)
2013թ-ին մասնակցություն մանկական անմիզապահության հարցերին նվիրված միջազգային կոնֆերանսին (Մոսկվա, ՌԴ, 5 օր)
2019թ-ին վերապատրաստում օրգանների փոխպատվաստմանը նվիրված հարցերով (Մինսկ, Բելառուս, 2 շաբաթ)
Աշխատանքային գործոնեություն
2002թ-ից մինչ օրս – «Արաբկիր» ԲՀ ԵԴԱԻ, մանկական վիրաբույժ, մանկական ուրոլոգ, կոնքի խոռոչի օրգանների ֆունկցիայի խանգարման ծառայության ղեկավար
2007թ-ին 3 ամիս Երևանի թիվ 1 պոլիկլինիկա
2007-2010թթ․ – ԵՊԲՀ Մանկաբուժության և մանկական վիրաբուժության թիվ 1 ամբիոնի ասիստենտ
2017թ․մինչ օրս – ԵՊԲՀ Մանկական վիրաբուժության ամբիոնի ասիստենտ
Ընտանեկան կարգավիճակ
ամուսնացած է, ունի 2 երեխա
Լեզուների իմացություն
Հայերեն՝ մայրենի, ռուսերեն՝ լավ, անգլերեն՝ լավ։
Աննա Արսենի Տողրամաջյան
Կրթություն |
|
2004-2010 |
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան (բուժական գործ ֆակուլտետ) |
2010-2014 |
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն, Կլինիկական օրդինատուրա՝ «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» մասնագիտությամբ |
Մասնագիտական գործունեություն |
|
2019-ից |
«Աստղիկ» բժշկական կենտրոն, էսթետիկ գինեկոլոգիայի ծառայության ղեկավար, մանկաբարձ-գինեկոլոգ |
2014-2019 |
Մանկաբարձ-գինեկոլոգ «Սիրմեդ» բժշկական կենտրոնում |
2014-2019 |
Մանկաբարձ-գինեկոլոգ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում |
Լեզուների իմացությունՀայերեն, ռուսերեն,անգլերեն |
Արա Վանիկի Սարգսյան
վնասվածքաբան-օրթոպեդ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1999֊2005թթ․ ավարտել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետը,
2005֊2008թթ․ կլինորդունատուրա վնասվածքաբանություն և օրթոպեդիա մասնագիտությամբ,
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
2008֊2010թթ․ ծառայել է ՀՀԶՈՒ, որպես բուժկետի պետ։
2011թ֊ից մինչ օրս աշխատում է Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոնում, որպես վնասվածքաբան-օրթոպեդ։
Վերապատրաստումներ
ՌԴ, Եվրոպա։
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
2021թ֊ին ՀՀՊՆ կողմից պարգևատրվել է <<Գարեգին Նժդեհ>> հուշամեդալով։