Ասատուր Նիկոլայի Հովսեփյան

  • Հասցե: ՀՀ, ք. Երևան Ֆուչիկի փ., 30 շ.,
  • Հեռ․: +374 93 477 519

Ասատուր Նիկոլայի Հովսեփյան-ակնաբույժ

 

 Կրթություն

1985 թ.-ին ավարտել է  Աբովյան քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցը, 1990-1996 թթ. սովորել և ավարտել է  ԵրՊԲՀ մանկաբուժական ֆակուլտետը:

1996-1999 թթ. սովորել է ԵրՊԲՀ-ի կլինիկական օրդինատուրայում «Աչքի հիվանդություններ» մասնագիտությամբ:

 

Աշխատանքային գործունեություն

1999-2002 թթ. աշխատել է նույն ամբիոնում որպես ավագ լաբորանտ, միաժամանակ` 1999 թ.-ից առ այսօր զուգահեռաբար աշխատում է Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքում որպես հերթապահ ակնավիրաբույժ:

2011 թ-ից նշանակվել է նույն կենտրոնի վիրասրահի վարիչ։

2003 թ.-ից առ այսօր ընդգրկված է «Հայկական ակնաբուժության նախագիծ» ԲՀ-ի «Լույս հայի աչքերին» ծրագրում որպես աչքի շարժական հիվանդանոցի (ԱՇՀ) ավագ ակնավիրաբույժ:

Ծրագրի շրջանակներում կատարել է  ավելի քան 15000 վիրահատություն: Նույն ծրագրով նախատեսվում է հիմնել 5 մարզային ակնաբուժական կենտրոն: Հանդիսանում է այդ աշխատանքների համակարգման պատասխանատուն:

Արդեն գործարկվել է այդ կենտրոններից երկուսը՝ Տավուշի մարզի համար` Իջևանում, եւ  Լոռու մարզի համար` Սպիտակում։

 

Պարգևատրումներ

ԵԿՄ-ի կողմից 21.01.2015 թ.-ին  արժանացել է «Հայաստանի Երկրապահ» հուշամեդալի` վերը նշված ծրագրի շրջանակներում բազմաթիվ զինծառայողների, զոհվածների ընտանիքների անդամների տեսողության վերկանգնման աշխատանքների համար:

 

Գիտական գործունեություն

Հետեւելով իր հոր` ինժեներ-գյուտարար Նիկոլայ Հովսեփյանի գործունեությանը, նրա հետ համահեղինակ է  հետևյալ գյուտերի.

1 <Ձայնային ազդանշանների  ընդունիչ>

ԽՍՀՄ հեղինակային  վկայական A.C.#1798751 SU,  08.10.1992.

  1. Շինության սեյսմո անվտանգ  հիմք
  2.   #2065905 RF, 27.08.1996
  3. Հիդրավլիկ փոխհամագործակցմամբ  ներքին  այրման   շարժիչ
  4. .#97106 AM, 10.03.1999թ. Հայպատենտիորոշում  #1075 արտոնագրի  գրանցման մասին.

Հեղինակ է նաև մի շարք մասնագիտական գյուտերի.

  • Ներակնայինոսպնյակ  -  Արտոնագիր RA N: 561, 18.02.97թ.
  • Օֆթալմոսկոպ  - Արտոնագիր RA N: 723, 07.07.97թ.
  • Դեվիատոմետր - Արտոնագիր RA N: 801, 18.07.97թ.
  • Իմպլանտացիոնունելի - Արտոնագիր RA N: 888, 04.05.2000թ.
  • Ներակնային ոսպնյակի սևեռման եղանակ - Արտոնագիր RA N: 2621, 31.03.2011թ.:
 

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր