Ասատուր Նիկոլայի Հովսեփյան
Ասատուր Նիկոլայի Հովսեփյան-ակնաբույժ
Կրթություն
1985 թ.-ին ավարտել է Աբովյան քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցը, 1990-1996 թթ. սովորել և ավարտել է ԵրՊԲՀ մանկաբուժական ֆակուլտետը:
1996-1999 թթ. սովորել է ԵրՊԲՀ-ի կլինիկական օրդինատուրայում «Աչքի հիվանդություններ» մասնագիտությամբ:
Աշխատանքային գործունեություն
1999-2002 թթ. աշխատել է նույն ամբիոնում որպես ավագ լաբորանտ, միաժամանակ` 1999 թ.-ից առ այսօր զուգահեռաբար աշխատում է Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքում որպես հերթապահ ակնավիրաբույժ:
2011 թ-ից նշանակվել է նույն կենտրոնի վիրասրահի վարիչ։
2003 թ.-ից առ այսօր ընդգրկված է «Հայկական ակնաբուժության նախագիծ» ԲՀ-ի «Լույս հայի աչքերին» ծրագրում որպես աչքի շարժական հիվանդանոցի (ԱՇՀ) ավագ ակնավիրաբույժ:
Ծրագրի շրջանակներում կատարել է ավելի քան 15000 վիրահատություն: Նույն ծրագրով նախատեսվում է հիմնել 5 մարզային ակնաբուժական կենտրոն: Հանդիսանում է այդ աշխատանքների համակարգման պատասխանատուն:
Արդեն գործարկվել է այդ կենտրոններից երկուսը՝ Տավուշի մարզի համար` Իջևանում, եւ Լոռու մարզի համար` Սպիտակում։
Պարգևատրումներ
ԵԿՄ-ի կողմից 21.01.2015 թ.-ին արժանացել է «Հայաստանի Երկրապահ» հուշամեդալի` վերը նշված ծրագրի շրջանակներում բազմաթիվ զինծառայողների, զոհվածների ընտանիքների անդամների տեսողության վերկանգնման աշխատանքների համար:
Գիտական գործունեություն
Հետեւելով իր հոր` ինժեներ-գյուտարար Նիկոլայ Հովսեփյանի գործունեությանը, նրա հետ համահեղինակ է հետևյալ գյուտերի.
1 <Ձայնային ազդանշանների ընդունիչ>
ԽՍՀՄ հեղինակային վկայական A.C.#1798751 SU, 08.10.1992.
- Շինության սեյսմո անվտանգ հիմք
- #2065905 RF, 27.08.1996
- Հիդրավլիկ փոխհամագործակցմամբ ներքին այրման շարժիչ
- .#97106 AM, 10.03.1999թ. Հայպատենտիորոշում #1075 արտոնագրի գրանցման մասին.
Հեղինակ է նաև մի շարք մասնագիտական գյուտերի.
- Ներակնայինոսպնյակ - Արտոնագիր RA N: 561, 18.02.97թ.
- Օֆթալմոսկոպ - Արտոնագիր RA N: 723, 07.07.97թ.
- Դեվիատոմետր - Արտոնագիր RA N: 801, 18.07.97թ.
- Իմպլանտացիոնունելի - Արտոնագիր RA N: 888, 04.05.2000թ.
- Ներակնային ոսպնյակի սևեռման եղանակ - Արտոնագիր RA N: 2621, 31.03.2011թ.: