“ԲԵՏՈՆ” ԱԿ

  • Տնօրեն: Կլեկչյան Դավիթ Հրաչիկի
  • Հասցե: ՀՀ. Լոռու մարզ, ք. Վանաձոր, Գործարանային 13
  • Հեռ․: (+374 91) 20 08 94 Ֆաքս` (+374 322) 6 03 96
  • Աշխ․ ժամեր: Աշխատանքային ժամեր - երկուշաբթի-շաբաթ 09:30-17:30
  • Էլ․ փոստ: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Մեր ձեռնարկությունը ստեղծվել է 1988թ-ին, անմիջապես հայտնի երկրաշարժից առաջ` իմ նախաձեռնությամբ, զերոյական վիճակից: Սկզբնական շրջանում անօթևան ընտանիքների համար արտադրվել են մետաղական կմաղքի վրա փայտյա երեսապատ տնակներ: Նշվածին զուգահեռ ստեղծել եմ պայմաններ երկաթբետոնե կոնստրուկցիաների արտադրության համար: Հիմնական արտադրանքը հանդիսացել է նախալարված թեթև բետոնե բազմանցք սալերը, որոնցով մինչև օրս մասնակցում ենք երկրաշարժից հետո վերականգնողական աշխատանքներին: Ներկայումս ունենք հնարավորություն տարեկան արտադրելու 70 000 քառ.մ ծածկի սալեր:

2000թ-ին մենք հայաստանում առաջինն էինք, որ ստացանք ե/բ կոնստրուկցիաների (ծածկի սալերի) սերիական արտադրության որակի սերտիֆիկատ (Հայաստանի շինարարների Տեղեկագիր №12 և սերտիֆիկատ  №AST-AIO-A-0088-2000) իմ կողմից առաջարկված հակասեյսմիկ սխնիների նոր տարբերակով, որը հետագայում ներառվել է ՀՍՏ 153-2005 -ի մեջ (գյուտի արտոնագիր №1056):

Ստեղծված մետաղամշակման բազայի շնորհիվ 2004թ-ին ներ ենք դրել երկաթուղու ե/բ նախալարված կոճերի արտադրությունը իմ կողմից ստեղծված նորարարական հիմքի վրա (օգտակար մոդելների արտոնագրեր №204Ս, №235Ս): ,,Հարավկովկասյան երկաթուղի,, փակ բաժնետիրական ընկերության կողմից մեր արտադրանքն արժանավույնս գնահատվեց, որի շնորհիվ արդեն չորս տարի է նրանց հետ համագործակցում ենք և արդեն մատակարարել ենք 66000 հատ, դրանով մեր ներդրումն ունենալով հայկական երկաթուղու վերականգնմանը:

Ներկայումս համաձայնեցված է ՄՈՍԿՎԱՅԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ պետական ինստիտուտի միջև  АРС-4 տիպի կոճերի սերիական արտադրության լիցենզիոն պայմանագիր կնքելու համար: Նշված ժամանակակից կոճերի առաջին օրինակները արդեն արտադրվել են և ցուցադրվել է Armenia expo 2011-ում:

Մենք միաժամանակ կատարում ենք նաև գիտական հետազոտություններ, որոնց արդյունքում 2005 թ-ին ստացել եմ տեխնիկական գիտությունների թեքնածուի աստիճան: Ներկայումս նման աշխատանքները շարունակվում են հատկապես կապված մեր կողմից  արտադրվող կոճերի ֆիզիկո-մեխանիկական բնութագրերը լիակատար ունենալու համար:

Մեր կողմից արտադրվող և արտադրված արտադրանքը սերտիֆիկացված է:

Տնօրեն՝ Կլեկչյան Դավիթ Հրաչիկի
Ծնվել է 1948թ., հոկտեմբերի 27-ին Կիրովականում:1971 թ. ավարտել է ԵՐՊԻ Կիրովականի մասնաճյուղի արդյունաբերական և քաղաքաշինական շինարարության ֆակուլտետը` գերազանցությամբ, ապա դասախոսել նույն ֆակուլտետում:1977-1980թթ. աշխատել է տեղի գեղարվեստական կոմբինատում` որպես գլխավոր տեխնոլոգ և  տեխնիկական բաժնի վարիչ: 1980-1988թթ. երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանում ` որպես գլխավոր ճարտարագետ:19988-1990թթ. փայտամշակման կոմբինատում` որպես գլխավոր ճարտարագետ:1988 թ-ից Վանաձորի ՙԲետոն՚ արտադրական կոոպերատիվի նախագահն է:2003 թ. –ից Հայաստանի շինարարների միության խորհրդի անդամ: Մեկ տասնյակ նորարարական աշխատանքների, երկու գյուտերի և երկու օգտակար մեդելների հեղինակ: 2003թ. արժանացել ՀՀ քաղաքաշինության նախարարի շնորհակալագրի: 2009թ. արժանացել րէ ՀՀ վարչապետի  շնորհակալագրի: 2014թ-ին պարգևատրվել է  ՙՀարավկովկասյան երկաթուղի՚ ՓԲԸ-ի զարգացման համար նշանով: 2014թ-ին ստացել է Տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան,  34 գիտական հոդվածների և 1 մենագրության հեղինակ է: 2015թ-ին պարգևատրվել է  ՀՀ քաղաքաշինության նախարարության ոսկե մեդալով:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր