«ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ»
- Հասցե: ՀՀ, ք. Երևան, 0051 Կոմիտաս 49/4
- Կայք: www.standarddialog.com
- Հեռ․: +374 10-20 77 99
- Աշխ․ ժամեր: Երկուշաբթի-ուրբաթ, ժամը` 10:00-18:00
- Էլ․ փոստ: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։, Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
«ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» ՍՊԸ հիմնվել է 2009 թվականին:
«ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնադրվել է Երևանում 2009 թվականին: Նույն տարում ընկերության տարածքում գործարկվել և հավատարմագրվել է սննդամթերքի փորձարկման լաբորատորիան և սերտիֆիկացման մարմինը:
Ընկերությունը, առաջնորդվելով շարունակական բարելավումների սկզբունքով, կարճ ժամանակահատվածում զարգացրել է փորձարկման լաբորատորիայի հետազոտությունների շրջանակը` ներառելով պարենային հումքի և սննդամթերքի տարբեր խմբերում ֆիզիկաքիմիական, քիմիական, մանրէաբանական ցուցանիշների որոշման լայն սպեկտր, ինչպես նաև նույնականացման միջոցով սննդամթերքի կեղծիքների հայտնաբերումներ:
2010թ.-ից «ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳՆ» իր փորձարկման լաբորատորիայի միջոցով իրականացնում է սննդամթերքի տրանսգենային բաղադրիչների, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳՁՕ) և գենետիկորեն ձևափոխված միկրոօրգանիզմների (ԳՁՄ) ու դրանց անալոգների որոշման փորձարկումներ` համահունչ միջազգային պահանջներին:
Նմուշներում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳՁՕ) բացակայության դեպքում «ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» ընկերությունը անվճար հիմունքներով տրամադրում է «ԳՁՕ չի պարունակում» նշանը:
Փորձարկման լաբորատորիան առաջնորդվում է միջազգայնորեն սահմանված պահանջներով և որպես լավագույն կառավարման ապացույց իրականացնում է տարածքի և շրջակա միջավայրի, աշխատանքի անվտանգության, աշխատատեղերի հիգիենիկ պայմանների ու անձնակազմի առողջության պահպանման ուղղված գործունեություն՝ թափոնների օգտահանում:
«ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձարկման լաբորատորիան իր արդիական սարքավորումներով, հմուտ և ժամանակակից պատրաստվածություն ունեցող անձնակազմով բավարարում է համապատասխանության գնահատման մարմիններին ներկայացվող չափանիշներին, գրանցված է «ԵՎԱՐՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐՈՒՄ» և նշանակված է ԵՏՄ կանոնակարգերով աշխատելու համար՝ պարենային և ոչ պարենային ապրանքախմբերով:
Ընկերությունը կյանքի է կոչել մի շարք ներդրումային ծրագրեր, որոնք անմիջականորեն կապված են ՀՀ-ում սննդամթերքի անվտանգության ռազմավարության առաջնահերթությունների հետ, այդ թվում՝ մանրէաբանական էքսպրես ինդիկացիայի մեթոդների գնահատման և ներդրման առումով: Ընկերությունում ներդրված որակի կառավարման համակարգը և տեղեկատվության էլեկտրոնային կառավարման համակարգը նպաստում են բոլոր ծրագրերի ժամանակին և պատշաճ մակարդակով իրականացմանը, փորձարկման լաբորատորիայի համակարգված գործունեությանը, փորձարարական բազայի արդիականացմանը, մասնագետների պատրաստվածության և կոմպետենտության բարձրացմանը:
«ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳՆ» իրականացնում է ուսումնախորհրդատվական ծառայությունների մատուցում, ուսուցում և վերապատրաստում, միջազգային ստանդարտների պահանջներով կառավարման համակարգերի ներդրում և գնահատում: Առանձնակի կարևորվում է սննդարդյունաբերության տարբեր ոլորտներում ռիսկերի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի (HACCP) պահանջների ուսուցումը, ինչպես նաև ներդրումը և աուդիտը: Այս գործընթացները նպատակաուղղված են ՀՀ սննդարտադրողների աջակցմանը:
Ընկերությունը «HALAL» սերտիֆիկատներ տրամադրող մարմնի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանի Հանրապետությունում:
Մեր ձեռքբերումները
Ընկերության փորձարկման լաբորատորիան սերտիֆիկացվել է «GSA»-ի և Հավատարմագրման ազգային մարմնի կողմից և արժանացել է ISO 17025:2005 ստանդարտին համապատասխանության սերտիֆիկատի և հավատարմագրման վկայագրի:
Նույն կազմակերպությունը սերտիֆիկացրել է փորձարկման լաբորատորիայի որակի կառավարման համակարգը և շնորհել ISO 9001:2008 ստանդարտին համապատասխանության սերտիֆիկատ:
«ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» ընկերության փորձարկման լաբորատորիան Գերմանիայի Չափագիտության ինստիտուտի կողմից (PTB) ճանաչվել է ՀՀ լավագույն փորձարկման լաբորատորիաներից մեկը և ներկայումս եվրոպական գնահատման մարմիններում հավատարմագրման գործընթացում է:
Ընկերության փորձարկման լաբորատորիան բավարարում է համապատասխանության գնահատման մարմիններին ներկայացվող չափանիշներին, գրանցված է «ԵՎԱՐՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐՈՒՄ» և նշանակված է ԵԱՏՄ կանոնակարգերով աշխատելու համար՝ պարենային և ոչ պարենային ապրանքախմբերով:
Ֆեսբուքյան էջ` www.facebook.com/StandardDialogLlc/
Image Gallery
https://bestgroup.am/%D5%A1%D6%80%D5%BF%D5%A1%D5%A4%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/%D5%BD%D5%B6%D5%B8%D6%82%D5%B6%D5%A4%C2%AD/358-%C2%AB%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D6%80%D5%BF-%D5%A4%D5%AB%D5%A1%D5%AC%D5%B8%D5%A3%C2%BB#sigProId1b05991f34