Յուպիտեր հյուրանոց
- Տնօրեն: Մարիաննա Բեգլարյան
- Հասցե: ՀՀ, Կոտայքի մարզ,ք. Ծաղկաձոր
- Կայք: www.jupiter-hotel.info
- Հեռ․: +374 223 60616, +374 (91;94;55) 460 617
- Աշխ․ ժամեր: Աշխատանքային ժամեր - Երկուշաբթի-Կիրակի-շուրջօրյա
- Էլ․ փոստ: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
Հյուրանոցը գտնվում է Ծաղկաձոր առողջարանային քաղաքի անմիջապես կենտրոնում: Այն գտնվում է գլխավոր հրապարակի տարածքում և ամբողջ տարվա ընթացքում բաց է Ձեզ համար օրվա բոլոր ժամերին: Հյուրանոցն իր անվանումը ստացել է հին հռոմեական Յուպիտեր աստծո պատվին, որը հին հունական Զևս աստծո նմանօրինակն է: Հյուրանոցը բավարարում է բարձրակարգ եվրոպական հարմարավետության և սպասարկման բոլոր պահանջները:
Դուք կարող եք հանգստանալ տարբեր կարգի 30 համարներից յուրաքանչյուրում` հարմարավետ էկոնոմից` մինչև շքեղ լյուքս համարները: Հյուրանոցի և համարների ինտերիերի լուծումները մանրակրկտորեն մտածված են: Սենյակներից յուրաքանչյուրը պատրաստված է անհատական դիզայնով, բոլոր սենյակները հագեցած են ժամանակակից տեխնիկայով. դրանք ունեն Wi-Fi ինտերնետային կապ և արբանյակային հեռուստատեսություն: Հյուրանոցն ունի կոնֆերենց-դահլիճ, որտեղ կարող եք անցկացնել ցանկացած մակարդակի միջոցառում, ինչպես նաև` շքեղ ռեստորան, որտեղ մենք Ձեզ համար կկազմակերպենք ցանկացած տեսակի միջոցառում:
Ձեր տրամադրության տակ են.
- Տարբեր կարգի 30 համարներ
- Կոնֆերենց-դահլիճ
- Գլխավոր ռեստորան
- Նախասրահի բար
- «Յուպիտեր» կաֆե
- Դիսկո բար
- Սաունա
- Բիլյարդի սենյակ
Մինչև ճոպանուղի` 5 րոպե մեքենայով:
Մինչև Երևան` 40 րոպե մեքենայով:
Մինչև «Զվարթնոց» օդանավակայան` 1 ժամ մեքենայով` Երևանի միջով
Մինչև Երևան` 40 րոպե մեքենայով:
Մինչև «Զվարթնոց» օդանավակայան` 1 ժամ մեքենայով` Երևանի միջով