Ցանկացած բժիշկ իր հիվանդին երբեք միայնակ չի թողնի դժվար ճանապարհն անցնելիս
Բժշկությունը պահանջում է անընդհատ կատարելագործում, նոր շունչ…. Հայաստանում այսօր դիմածնոտային վիրաբուժության վիճակը մասնագետների խոսքերով բարձր դիրքերում է, զարգանում է նկատելիորեն արագ տեմպերով՝թե՛մասնագիտական տեսանկյունից եւ թե՛պատրաստվածության, որն իր մեջ ներառում է նաեւ արտերկրում վերապատրաստվելը: Այդ ակտիվությունը օրեցօր ավելանում է, բայց ինչպես ցանկացած ճյուղ բժշկության մեջ, այնպես էլ դիմածնոտային վիրաբուժությունը կարիք ունի անընդհատ թարմացվելու եւ կատարելագործվելու, այսինքն՝տեղում կանգնել ու սպասել ինչ-որ նորությունների՝չի կարելի, պետք է մշտապես աշխատել՝ նորանոր բարձունքների հասնելու համար:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբույժ ՌՈԶԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, ում հետ զրույցը ծավալվեց դիմածնոտային վիրաբուժության արդի մակարդակի վերաբերյալ:
-Բժշկուհի, այսօր բժշկությունը զարգանում է մեծ արագությամբ: Արդյոք ձեր կլինիկան հասցնո՞ւմ է քայլել ժամանակին համընթաց:
-Իմ կարծիքով ընդհանուր առմամբ դիմածնոտային վիրաբուժությանմակարդակը Հայաստանում բարձր մակարդակի է, կոնկրետ մեր բաժանմունքի պարագայում գործիքների հագեցվածության խնդիր կա. եթե այդ խնդիրը լուծվեր, կատարյալ կլիներ մեր կողմից իրականացվող բուժօգնության մակարդակը:
-Հիմնականում ի՞նչ գործառույթներեն իրականացվում ձեր բաժանմունքում:
-Մեր բաժանմունքում իրականացվում են դիմածնոտային պրոֆիլի բազմաթիվ վիրահատություններ, աշխատում ենք տարբեր տարիքային խմբերի հետ, բայց մեր հիմնական ուղղվածությունըկապված է մինչեւ 7 տարեկան երեխաների հետ, որոնց մոտ առկա են դիմածնոտային տարատեսակ խնդիրներ՝ տրավմաներ, ուռուցքներ, բնածին արատներ եւ այլ բնույթի խանգարումներ:
- Չնայած Ձեր երիտասարդ տարիքին, ընտրել եք շատ պատասխանատու մասնագիտություն: Ե՞րբ որոշեցիք նման քայլ կատարել:
-Որոշումս կայացրել եմ, երբ դեռ սովորում էի10-րդ դասարանում, մինչ այդ առհասարակ ինձ պատկերացնում էի իրավաբանության բնագավառում, բայց երբ ծանոթացա քույիկիսընտրած մասնագիտությանը, այնինձ շատ հրապուրեց, և ես որոշեցի գնալ նրահետքերով, ինքնըստինքյանքայլերս ուղղորդվեցին դեպի բժշկություն, դեպի դիմածնոտային վիրաբուժության հետաքրքիր աշխարհ:
-Բժշկուհի, հասցնում եք արդյո՞ք աշխատանքը համատեղել վերապատրաստումներին մասնակցելու հետ:
-Բնականաբար պարտավոր ենք հասցնել, քանզի եթե ցանկացած անձ իրեն կատարյալ է համարում, դա իր կողմից կատարած ամենամեծ սխալն է: Բժշկությունն այն բնագավառն է, որը երբեք չի դոփում տեղում, օր-օրի զարգանումէ, ուստի, մենք` բժիշկներս էլ, պետք է համընթաց քայլենք բժշկության նորարությունների հետ:
-Խոսենք դիմածնոտային արատների մասին:
-Առավել հաճախ հանդիպող դիմածնոտային արատները վերինշրթունքի ժողովրդական լեզվով ասած` նապաստակի շրթունք կամ քիմքի ճեղքվածքն է` գայլի երախը, որըկարող է առաջանալ տարբեր պատճառներից, որի առաջացման մեջ կարող է գերակշռել ժառանգականության հակվածությունը, ինչպես նաեւ կենսաբանական որոշակի գործոններ այն անձանց մոտ, ովքեր բնակվում են քիմիական գործարաններին կից տարածքներում, ռադիացիայով հարուստ տեղամասերում են: Ի դեպ, մեր ստատիստիկայով եթե գնահատենք, ապա առավել հաճախ այս արատները հանդիպում են այն դեպքերում, երբ մայրը հղիության առաջին եռամսյակի ընթացքում հիվանդանում է գրիպով:Ես կարող եմ վստահաբար ասել, որ մեր բժշկական կենտրոնում նման խնդրով դիմած երեխաները ստանում են բարձր որակավորմամբ վիրահատություն,հետագայում չունենալով հետվիրահատական բարդություններ:Վիրահատությունից մի քանի տարի անցնրանք կարող են դառնալ հասարակության լիիրավ անդամ:Իհարկե կան ծնողներ, ովքերարատի սկզբնական շրջանում ցանկանում են հրաժարվել երեխայից, որովհետեւ մտածում են, որ հետագայում կարող են բախվել եւ սոցիալ-հոգեբանական, եւ այլ խնդիրների հետ, բայց միանշանակ պետք է հավաստեմ, որ նման խնդիր ունեցող երեխաների առողջացման լուծումը կա:
-Ո՞րն եք համարում Ձեր հաջողության գրավականը:
-Կարծում եմ, իմ հաջողության միակ գրավականը միանշանակ իմ նվիրվածությունն է իմ սիրած աշխատանքին, սերը եւ աշխատասիրությունը. ես շատ շնորհակալ եմ իմ ներկայիս աշխատանքային փորձի համար, որի հիմքերը դրեցին իմ ուսուցիչները, հանձինս մեր բաժանմունքի ղեկավար` պարոն Ավագյանի եւմեր բաժանմունքի ավագ կոլեգաների, որոնցից շատ շնորհակալ եմ: Միաժամանակ ինձ համար ուսուցիչ եմ համարում իմ ղեկավարինեւ երբեք չեմ խուսափել ասել, որ եսայս հիվանդանոց եմ եկել, այսպես ասած,սկզբնական մակարդակով,եւայս ամենին հասել եմ նրանց շնորհիվ, որոնք,փառք Աստծո,ամեն հարցում,ամեն խնդրի դեպքում իմ թիկունքին կանգնած են եղել,քանի որ նրանց օգնությամբ ոչ միայն նեղ մասնագիտացում եմ ստացել, այլև գիտելիքներ եմ ձեռք բերելբժշկության այլ ուղղություններից:
-Բժշկուհի, ի՞նչ կասեք դիմելիության կուլտուրայի մասին:
-Մենք մեր ամենօրյա աշխատանքի ընթացքում շփվումենք տարբեր տիպի մարդկանց հետ, որոնք գտնվում են սոցիալական տարբեր աստիճաններում, եւ յուրաքանչյուրին յուրովի մոտեցում ենք ցուցաբերում:Կցանկանամ, որ մեր երկրում բարձրանաբժիշկների պաշտպանվածության մակարդակը, քանի որ հանդիպում ենք շատ դեպքերի, երբ մեզ դիմում են արդեն բարձիթողի վիճակներում, երբ ինչքան էլ որ ուժեր ներդնենք պրոֆեսիոնալ ամենաբարձր մակարդակով, միեւնույն է, լիրաժեք առողջացում չենք կարող ապահովել: Երբեմն ծնողներն այդ փաստը չգիտակցելով` չարանում են բժշկի հանդեպ, մտածելով, թե բժիշկը չէրցանկանում փրկել իրենց երեխայինտվյալ խնդրի առկայության դեպքում:
-Որպես կանխարգելիչ միջոցներ՝ ի՞նչ կառաջարկեք:
-Ցանկացած խնդրի առաջին իսկ նշաններին բախվելու դեպքումչպետք է զբաղվել ինքնաբուժությամբ, որովհետեւ իրականում շատ հաճախ ենք հանդիպում արդեն նման բարդացած իրավիճակներում հայտնված հիվանդների, ովքեր թե ծնողների եւ թե շրջապատի մադկանց անհիմն խորհուրդների արդյունքում հայտնվում են բարձիթողի վիճակներում: Խորհուրդս է՝ առաջինիսկ նշանների դեպքում դիմել համապատասխան բժշկի օգնությանը, որպեսզի թե հետագա բուժումը, եւ թե արդյունքներն ավելի դրական լինեն:
-Որպես վերջաբան՝ Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:
-Առաջին հերթին մեր հասարակությանը կմաղթեմքաջառողջություն, եւ հավատ. ցանկացած խնդրի առկայության դեպքում մեծ հավատով տոգորված լինենթե իրենց սեփական ուժերի, թե բուժող բժշկի հանդեպ, քանզի ցանկացած հիվանդության դեպքում առողջացման միակ գրավականը հավատն է դեպի իրենց բուժող բժիշկը: Ցանկացած բժիշկ իր հիվանդին երբեք միայնակ չի թողնի այդ դժվարին ճանապարհն անցնելիս: Շատ կցանկանայի, որ մեր հասարակությունը ավելի ուշադիր լինի իր առողջության նկատմամբ եւ տարվա կտրվածքով գոնե մեկ անգամ անցնի պրոֆիլակտիկ հետազոտություն։ Ժամանակին հետազոտվելը թույլ կտա խուսափել հիվանդությունների հետագա բարդություններից, քանի որ ճշգրիտ եւ ժամանակին արված ախտորոշումը արդյունավետ բուժման գրավականն է։