Լավ մասնագետ լինելուց բացի պետք է լինել լավ մարդ, քանի որ բժշկ լինելը մասնագիտություն չէ, այլ՝ առաքելություն
Ռենտգեն հետազոտություն, թե՞ սոնոգրաֆիա. հարց, որը հաճախ քննարկման թեմա է հանդիսանում:
Ներկայումս միանշանակ չեն այս ախտաբանական վիճակի ճառագայթային ախտորոշման արդյունավետության մասին կարծիքները, մշակված չեն հիվանդների ճառագայթային հետազոտման առավել արդյունավետ ախտորոշիչ ալգորիթմներ:
Նաիրի բժշկական կենտրոնը հանրապետության խոշորագույն բժշկական հաստատությունն է, որտեղ բնակչությանը ցուցաբերվում է համաշխարհային չափանիշներին համապատասխան բազմապրոֆիլ եւ բարձր որակավորված բժշկական օգնություն:
Նաիրի բժշկական կենտրոնի ախտորոշման բաժանմունքը, շնորհիվ համակարգչային նոր տեխնոլոգիաների ներդրման, ուլտրաձայնային մեթոդի ախտորոշիչ եւ տեսողական հնարավորությունները զգալիորեն հարստացրել է, ինչը հնարավորություն է տալիս այն կիրառել ոչ միայն ախտորոշման նպատակով, այլեւ իրականացվող բուժման արդյունավետության վերահսկման եւ որոշ բուժական միջոցառումներ եւ միջամտություններ իրականացնելիս` տեսողական հսկողության ժամանակ: Կիառվող սարքի վիզուալիզացիայի բարձր մակարդակը մեծացնում է ախտաբանությունների հայտնաբերման, հյուսվածքների մանրագույն կառուցվածքի առավել հստակ զննման հնարավորությունները, բարձրացնում դիֆերենցիալ ախտորոշման արդյունավետությունը՝ դրանով իսկ օգնելով հիվանդությունները հայտնաբերել եւ արդյունավետ բուժում կազմակերպել դրանց զարգացման առավել վաղ փուլերում:
Մասնագետների գիտական, կլինիկական եւ կրթական գործունեության, առաջատար բժշկական հաստատությունների հետ համագործակցության, տեխնիկա արտադրող առաջատար ընկերությունների կողմից ժամանակակից տեխնոլոգիաների մշտական ներդրման շնորհիվ Նաիրի բժշկական կենտրոնը լայն ճանաչում է ձեռք բերել ինչպես մեր երկրի տարածքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է Նաիրի բժշկական կենտրոնի բժիշկ-սոնոգրաֆիստ ԱՆՅՈՒՏԱ ՕՀԱՆՅԱՆԸ, հաճելի կին եւ հաճելի զրուցակից, ում հետ խոսեցինք ոլորտում առկա հարցերի մասին:
- Տիկի՛ն Օհանյան, ի՞նչ գործառույթներ է իրականցնում Ձեր բաժանմունքը, ովքե՞ր կարող են դիմել Ձեզ:
- Սոնոգրաֆիան համարվում է դիագնոստիկայի մեթոդներից մեկը, այն վերջին սերնդի հետազոտություններից մեկն է, որը համեմատվում է ռենգեն հետազոտության հետ: Չնայած լինելով երիտասարդ հետազոտական մեթոդ՝ այն այսօր արագընթաց տեմպերով զարգանում է, ինչը պայմանավորված է տեխնիկական հագեցվածությամբ, կիրառվող սարքավորումները հզորացմամբ, ինչի հետևանքով էլ հնարավորություններին էլ ավելի են շատանում: Եթե նախկինում մենք ուղղակի ստանում էինք խնդրի մակերսեային պատկերը, ապա այսօր կարող ենք ավելի մանրամասն, ավելի խորը տեսնել խնդիրը, ավելի մանրամասն ստուգել եւ ստույգ եզրակցություն տալ: Սոնոգրաֆիան հիմնված է տատանողական ալիքների վրա, այն վտանգավոր համարվել չի կարող, անվտանգ է եւ անցավ, բազմակի անգամ պացինտները կարող են անցնել հետազոտություն, այն բարձր հաճախականության եւ մարդու ականջի համար անընկալելի ձայնային ալիք է, որն հետազոտվող օրգանին ուղարկվում է հատուկ հարմարանքի՝ «տվիչի» (датчик, տրանսդյուսեր) միջոցով, որն էլ անմիջականորեն հպվում է հետազոտվողի մարմնի համապատասխան շրջանի մաշկին:
- Բժշկուհի՛, ընտրել եք շատ ռիսկային եւ պատասխանատու աշխատանք, ե՞րբ որոշեցինք գնալ այդ քայլին:
- Բժիշկ շատ վաղուց էի ցանկանում դառնալ, երբ դեռ սովորում էի երրորդ դասարանում: Եղել եմ գերազանց սովորող աշակերտ, միաժամանակ շատ ակտիվ եմ իմ էությամբ, միշտ համարձակ եւ անվախ եմ եղել: Եղել եմ Հայաստանի վազքի չեմպիոն, երաժշտության մեջ էլ եմ ինձ լավ դրսեւորել, մի խոսքով, միշտ ձգտել եմ ամեն ոլորտում ինձ դրսեւորել լավ եւ լինել առանջային դիրքերում: Իմ մասնագիտությամբ ապրում եմ, մինչ օրս սիրում: Փառք Աստծո, իմ ոլորտում ես հասել եմ այն մակարդակի, երբ ինձ զգում եմ իմ ափսեի մեջ, փնտրտուքների մեջ չեմ, վստահ կանգնած եմ: Նշեմ, որ որպես սոնոգրաֆիստ առաջին քայլերս սկսել եմ Էրեբունի բժշկական հիվանդանոցից՝ 20 տարի աշխատելով այնտեղ: Հիվանդանոց, որը համարվելով բազմապրոֆիլային, մեծ ծավալով աշխատանքեր էր տանում. մշտապես հերթապահություններ, հիվանդների մեծ հոսք: Իհարկե ընթացքում՝ մինչեւ երեխաներիս ծնվելը, եղել են մարզային եւ արտերկիր աշխատանքային գործուղումներ: Առաջիկայում կան պլաններ գնալ արտերկիր՝ լրացնելու մանագիտական գիտելիքները: Համատեղելով Նաիրի եւ Էրեբունի բժշկական կենտրոներում իմ աշխատանքը պարոն Հարություն Քուշկյանի ղեկավարմամբ՝ բժշկական համալիրին միշտ հավատարիմ եմ մնացել, իսկ երբ ես նվիրվում եմ, ուրեմն մեծ նվիրումով աշխատում եմ ամբողջ կյանքի ընթացքում: Ես գոհունակ եւ հոգեպես բավարարված եմ զգում պացիենտների շնորհակալական խոսքերից եւ հայացքներից:
Ես ունեմ երկու հրաշալի դուստր, իհարկե իրենք չեն ընտրել իմ ուղին, բայց, ամեն դեպքում, իրենց էլ ընտրած մասնագիտության մեջ իրենց կատարյալ են դրսեւրում: Ես ինձ երջանիկ կին եմ համարում. աշխատում եմ մի կլինիկայում, որտեղ ամեն օր մեծ սիրով եմ աշխատանքի գալիս եւ գնում: Կցանկանայի խոսել նաեւ պացիենտների դիմելության կուլտուրայի մասին. այն շատ խայտաբղետ է ու բազմազան: Մենք՝ բժիշկներս, անում ենք ամեն ինչ, որ մարդկային հարաբերությունների, մատուցման եւ բուժման կուլտուրան միշտ բարձր մակարդակով լինի, բայց, ցավոք, լինում են նաեւ անշնորհակալ պացիենտներորոնց թվում է, թե բժիշկներն են մեղավոր իրենց խնդիրների համար: Հուսանք՝ մեր հասարակությունն մոտ ապագայում ավելի հանդուրժող ու շնորհակալ կլինի:
- Ձեր կարծիքով ի՞նչ են տալիս ասոցացիաներն այսօր:
- Մենք մեր ասոցացիան վերաստեղծեցինք 2 տարի առաջ: Ասոցացիաները մեզ շատ օգնում են վերապատրաստումների ժամանակ, գիտելիքների թարմացման եւ բազայի լրացման հարցում: Արդեն երկու տարի է, ինչ ասոցացիան ղեկավարում է Կոստանտին Սամվելի Գալումյանը, ով միաժամանակ մեր բժշկական կենտրոնի եւ բաժանմունքի` ռադիոլոգիայի բաժնի ղեկավարն է, ում շնորհիվ բավական մեծ փոփոխություններ են եղել: Նա, լինելով բավական երիտասարդ, շատ բանիմաց եւ հմուտ է իր գործում: Իրականում մինչ իրեն ղեկավարումը ասոցիացան նախկինում գրեթե մեզ ոչինչ չէր տալիս, իսկ այսօր մեզ տրված են մեծ հնարավորություններ եւ փորձի փոխանակության հարցում մեծ առաջընթաց:
- Բժշկուհի՛, չարորակ գոյացության հայտնաբերման դեպքում Ձեր իրավասությունների մեջ մտնո՞ւմ է այդ մասին հայտնել հիվանդին:
- Իմ երկար տարիների փորձն ինձ թույլ է տալիս հասկանալ, թե որ դեպքում ինչ լուծում տալ հարցին: Ես արագ ճանաչում եմ մարդու տեսակը: Իմ կարծիքով պետք է պացիենտին ասվի իր հիվանդության մասին, որպեսզի նա պայքարի կյանքի համար: Ես համոզվել եմ հորս կորուստից հետո. նա նույնպես մահացավ ուռուցքից: Ուռուցքով հիվանդը պետք է մշտապես պայքարի մեջ մտնի հիվանդության դեմ, պետք է կարողանալ ուժեղ լինել եւ անկոտրում, հավատա հրաշքներին ու պայքարի մինչեւ վերջ: Ինչքան էլ իմանանք, որ չարորակ գոյացությունը դատավճիռ է եւ մահացության վատ վիճակագրություն կա, պետք է գիտակցնենք, որ կա Աստված, եւ որոշ հարցերի պատասխանները մենք, իրականում, չենք կարող տալ: Բոլորս էլ հասկանում ենք, որ մենք գործ չունենք հաստատուն գիտության հետ. դա մաթեմատիկական գիտություն չէ: Պետք է ուղղակի հավատանք մեր ուժերին եւ Աստծո գոյությանը: Ի դեպ, ունեմ նաեւ երրկորդ մասնագիտություն, ինձ դրսեւորել եմ նաեւ իրավաբանության ոլորտում, սովորելուց հետո 4 տարի համատեղել եմ աշխատանքս բժշկության հետ, որն էլ իրականում ինձ շատ է օգնում ավելի լավ ճանաչել պացինետի հոգեբանությունը եւ ճշգրիտ մոտեցում ցույցաբերել յուրաքանչյուրին: Իրականում իմ առաքելությունը բժիշկ լինելն է, մարդուն հասկանալ եւ բուժելն է, երկու մասնագիտություն համատեղել հնարավոր չէ: Ես պետք է ուրախությամբ նշեմ, որ աշխատում եմ մի կլինկայում, որտեղ կան վերջին սերնդի լավագույն սարքավորումները: Նախկինում աշխատել եմ տարբեր սարքավորումներով. իմ աշխատանքային վերելիքը այդ սարքավորումների զարգացման հետ է ընթացել, իսկ այսօր կան բոլոր հնարավորությունները, որպեսզի բժիշկ-սոնոգրաֆիստը կարողանան ավելի վստահ իրեն զգալ սարքավորման մոտ, քան նախկինում՝ սահմանափակ հնարավորություններ ունեցող սարքավորումների ժամանակ: Մեծ նշանակություն ունի նաեւ մարդային ֆակտորը. լավ մասնագետ լինելուց բացի պետք է լինել լավ մարդ, քանի որ բժիշկ լինելը մասնագիտություն չէ, այլ՝ առաքելություն:
-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:
-Կցանկանամ, որ հասարակությունը լինի միշտ առողջ եւ ինքնաբավ, հասկանա, որ իր կյանքն իր ձեռքում է, սիրի իր եսը, լինի կամեցող: Իրականում շահում է նա, ով ավելի դիմացուն է ու կամեցող: Կցանկանամ լինեն ավելի համբերատար, սիրեն իրենց եւ իրենց շրջապատող աշխարհը:
Իսկ որպես վերջաբան ասեմ, որ իրականում ոչ բոլորը կարող են բժիշկ դառնալ եւ երկար տարիներ կարողանալ մնալ այդ ասպարեզում եւ իրենց փառքն ու հարգանքը պահել բարձր դիրքերում: Մասնագիտությունը ապրելակերպ է, կենսակերպ և առաքելություն:
Իրականում ընթացքում լինում են հիաստաթափության պահեր, բայց չպետեք է ընկճվել եւ դոփել տեղում, լճանալ: Ով սիրում է իր մասնագիտությունը, իրավունք չունի ընկվճվել: Նա պիտի շարունակի իր գործունեությունը, հավատաիրմ մնալով իրեն եւ Հիպոկրատին տրված երդմանը: