Atoyan2007

Atoyan2007

Ուռուցքաբան
«ԱրթՄեդ» ԲԿ Քիմիաթերապիայի և կոնսերվատիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար
 
 Կրթություն  
 
Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան
 
Մասնագիտական գործունեություն  
Ուռուցքաբանության մասնագիտական փորձ՝ շուրջ 15տ.
 
Վերապատրաստումներ  
Որակավորման ամենամյա բարձրացում Եվրոպայի և Ռուսաստանի առաջատար կլինիկաներում
 
Գիտական աշխատանքներ  
Ավելին քան 15 հրատարակված գիտական հոդվածներ
 
Հասարակական գործունեություն  
"Ֆենիքս" ուռուցքաբանների, հիվանդների և ընտանիքի անդամների ասոցիացիա” հասարակական կազմակերպության համահիմնադիր
 
Անդամակցություններ  
ESMO Բժշկական ուռուցքաբանության Եվրոպական ասոցիացիայի անդամ:

‹‹Երևանի զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարան›› ՊՈԱԿ-ում (նախկին թիվ 10 արհեստագործական ուսումնարան) ուսուցանվում են  ազգային արվեստներ և արհեստներ. փայտի գեղարվեստական փորագրություն, մետաղի գեղարվեստական փորագրություն, մանրանկարչություն, գեղարվեստական ձևավորման աշխատանքներ և դիզայն, ոսկերչություն, ասեղնագործություն-գոբելենագործություն, ինչպես նաև վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում,  տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում:

Այսօր ուսումնարանի տնօրենն է Լուսինե Բարսեղյանը, ում ղեկավարությամբ աշխատում է մանկավարժական կուռ, ամուր կոլեկտիվ: Ուսումնարանի մանկավարժական կազմն իր ղեկավարության եռանդուն ջանքերի շնորհիվ ծավալում է արդյունավետ և արգասաբեր գործունեություն արվեստի և արհեստի միջին մասնագիտական օղակում:

Տարեցտարի ավելանում է ուսումնարանում  սովորել ցանկացող ուսանողների թիվը: Ուսումնարանը հարազատ է դառնում այստեղ իր ուսումնառությունը սկսող յուրաքանչյուր սովորողի համար: Ավարտելով ուսումնարանը՝ սաները չեն մոռանում իրենց հարազատ կրթօջախը և պարբերաբար այցելում են իրենց մանկավարժներին:

Ներկայումս ուսումնարանում սովորում է մոտ 340 սովորող:

Յուրաքանչյուր կիսամյակ և ուսումնական տարվա ավարտին սովորողները կազմակերպում են ցուցադրություններ, որտեղ ներկայացնում են իրենց ձեռքի աշխատանքները, ստեղծագործությունները, որոնք հետագայում համալրում են ուսումնարանի ցուցասրահները:

Հարուստ և հագեցած է ուսումնարանի առօրյան. կազմակերպվում են գրական-գեղարվեստական, սպորտային, ռազմահայրենասիրական միջոցառումներ, ինչպես նաև այցելություններ թանգարաններ, գրադարաններ և պատմամշակութային նշանակություն ունեցող վայրեր:

Ուսումնարանում գործում են գրադարանի և ուսանողական խորհուրդները, որոնք սերտորեն համագործակցում են և կազմակերպում են տարբեր բնույթի միջոցառումներ, զրույցներ և բանավեճեր:

Ուսումնարանը սերտորեն համագործակցում է Խ. Աբովյանի տուն-թանգարանի և Խնկո- Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հետ:

Ուսումնարանի գործունեության հիմնական նպատակն է հասարակական կյանքի տարբեր ոլորտների համար պետական կրթական չափորոշիչներին համապատասխան մասնագետների պատրաստումը, ազգային և համամարդկային արժեքների ոգով դաստիարակված անձի ու քաղաքացու համակողմանի ձևավորումը:

Ուսումնարան են ընդունվում հիմնական կրթություն ստացած աշակերտները, ովքեր ուսումնարանում ստանում են միջին մասնագիտական կրթություն: Ուսումն անվճար է, երեք տարվա տևողությամբ, սովորողները ստանում են կրթաթոշակ, շրջանավարտներին տրվում է միջնակարգ մասնագիտական կրթություն (պետական դիպլոմ):

Ուսուցանվում են հետևյալ մասնագիտությունները.

  • Գեղարվեստական ձևավորման աշխատանքներ և դիզայն, որակավորումը՝ ձևավորող ցուցափեղկերի
  • Գեղանկարչություն և քանդակագործություն,  որակավորումը՝ արհեստավոր –մանրանկարիչ
  • Գեղանկարչություն և քանդակագործություն, որակավորումը՝ փորագրող` մետաղյա գեղարվեստական իրերի
  • Գեղանկարչություն և քանդակագործություն, որակավորումը՝ փորագրող` փայտյա գեղարվեստական իրերի
  • Ոսկերչություն,  որակավորումը՝ ոսկերիչ    
  • Գորգագործություն և ժանյակագործություն, որակավորումը՝  գոբելենագործ 
  • Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում, որակավորումը՝ վարսահարդար
  • Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում, որակավորումը՝ փականագործ` ավտոմոբիլային տրանսպորտի նորոգման:

 

            Facebook-Երևանի զարդարվեստի պետական ուսումնարան

 

ԴԻԱՄԵԴ բժշկական կենտրոնը հիմնադրվել է  2012թ. բժիշկ Վալերի Աբրահամյանի կողմից:  Այն մասնագիտացված է ողնաշարային հիվանդությունների բուժման արդյունավետ տարբեր միջոցների ներդրմամբ: Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ տարեց տարի ավելի մեծ տարածում են գտնում ողնաշարային տարբեր հիվանդությունները,  որոնց մեջ գերակշռում են գոտկային հատվածի ճողվածքները:

Մենք ուսումնասիրել ենք ողնաշարի ճողվածքների բուժման համաշխարհային, մասնավորապես ամերիկյան փորձը և ձեռք բերել ամերիկյան DRX 9000 սարքավորումը, որի տեղադրումն ու մասնագետների վերապատրաստումը կատարվել է ամերիկացիների կողմից: Այն կարճ ժամանակամիջոցումապացուցել է իր անվտանգությունը, հուսալիությունն ու արդյունավետությունը: Կենտրոնը տարածաշրջանում նման ուղղվածությամբ առաջիններից մեկն է:

Բժշկական կենտրոնում աշխատում են առաջնակարգ մասնագետներ: Այս կարճ ժամանակահատվածում մեզ մոտ բուժվել են բազմաթիվ հիվանդներ Հայաստանի տարբեր շրջաններից, Արցախից, Ռուսաստանի Դաշնությունից,  անգամ` արտերկրից:

Կենտրոնի ծառայություններից կարող են օգտվել բոլորը` առանց տարիքային սահմանափակման:

Ժողովրդական իմաստուն խոսքն ասում է. «Առողջությունն է մարդու ամենամեծ հարստությունը» :Պահպանեք այդ հարստությանը, որում Ձեզ կօգնի ԴԻԱՄԵԴ  բժշկական կենտրոնը:

Հիմնվելով տարիների փորձի վրա՝ <ՎԱՆ> ստոմատոլոգիական կենտրոնն առաջարկում է ժամանակակից մեթոդներով որակյալ ծառայություններ՝ հասանելի բոլորին:

<Ավանտա> թարգմանաբար նշանակում է առաջ: Սա լավագույնս արտացոլում է բժշկական կենտրոնների ցանցը, որն առաջնորդվում է միայն առավել առաջադեմ և նորարարական բժշկական տեխնոլոգիաների կիրառմամբ: 

2002 թ-ին <Ավանտա>  կիլինիկայի հիմնադրման հիմնական նպատակն էր Հայաստանի Հանրապետությունում զարգացնել և խթանել ստոմատոլոգիայի և կոսմետոլոգիայի բնագավառում ժամանակակից տեխնոլոգիաների և մեթոդների կիրառումը: 
2004 թ-ին կենտրոնը վերանվանվեց “Ավանտա” ատամնային իմպլանտացիայի մասնագիտացված կենտրոնի: 
Տարիների ընթացքում ժամանակակից ստոմատոլոգիայի կլինիկական կենտրոնը հազարավոր առողջ և անկաշկանդ ժպիտներ է նվիրել մեր համաքաղաքացիներին և մեր երկրի այցելուներին: 
Կենտրոնը հագեցված է ամենաժամանակակից գերմանական ատամնաբուժական սարքավորումներով և ախտորոշման թվային տեխնոլոգիաներով` ծառայել և ծառայում է , որպես օրինակելի չափանիշ մեր երկրի շատ ստոմատոլոգների համար: 
Այսօր մեր կլինիկայում պացիենտները կարող են ստանալ ցանկացած տեսակի ստոմատոլոգիական բուժօգնություն իր ամբողջ ծավալով, սկսած բազմապրոֆիլ ախտորոշումից և բոլոր փուլերի պլանավորումից մինչև բուժ. ծառայություններ` հիգիենտիստների, թերապևտների, օրթոպեդների, վիրաբույժների, օրթոդոնտիստների, իմպլանտոլոգների և ատամնատեխնիկների մասնակցությամբ: 

 

ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀԱՃՈՒՅՔ Է ՄԱՐԴՈՒՆ ԱՉՔԻ ԼՈՒՅՍ ՊԱՐԳԵՎԵԼԸ

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում վերջին տասնամյակում ակնաբուժությունը հասել է զգալի հաջողությունների տեսողական օրգանների հիվանդությունների ախտորոշման և բուժման ոլորտում։ Տեսողության տարբեր խանգարումների շտկման մեթոդներն ամբողջ աշխարհում պարբերաբար զարգանում ու նոր սահմաններ են գրավում: Հայաստանում նույնպես ներդրվում և կիրառվում են ակնաբուժության ոլորտի բոլոր առաջադեմ մոտեցումները, և արդեն վաղուց հայաստանյան ակնաբուժական կլինիկաներում իրականացվում են այնպիսի վիրահատություններ, որոնք հնարավորություն են տալիս ձերբազատվել աչքի տարբեր հիվանդություններից և կանխարգելել որոշ հիվանդությունների զարգացումն ու խորացումը։

Այսօրվա մեր զրուցակիցը Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ակնաբույժ, վիրահատական բաժանմունքի ղեկավար, Ամերիկայի ակնաբույժների ասոցիացիայի անդամ (AAO), ՀԱՆ աչքի շարժական հիվանդանոցի (ԱՇՀ) համակարգող և Եվրոպական կատարակտալ-ռեֆրակցիոն վիրաբույժների միության անդամ (ESCRS), բժիշկ-ակնաբույժ, միկրովիրաբույժ ԱՍԱՏՈՒՐ ՀՈՎՍԵՓՅԱՆՆ է`իր գործի նվիրյալներից մեկը: Ներկայումս Կենտրոնը ամենամեծ բազմապրոֆիլային ակնաբուժական բուժհաստատությունն է՝ հագեցած ժամանակակից սարքավորումներով, որոնց միջոցով իրականացնում է միջազգային չափանիշներին համապատասխան ախտորոշիչ, բուժիչ և գիտահետազոտական գործունեություն: Այս ամենը թույլ է տալիս կատարել աշխարհում առկա գրեթե բոլոր վիրահատական միջամտությունները: Աչքի հիվանդությունների դեմ պայքարի հիմնական միջոցը բնակչության համատարած հետազոտումն ու ախտահարված հիվանդների հայտնաբերումն է: Կենտրոնը փորձում է ուշադիր հետևել համաշխարհային զարգացող գիտությանը, նորարարություններին, նորագույն տեխնոլոգիաների կիրառմանն ու մեթոդներին և դրանք ներդնել մեր երկրում:

Հայկական ակնաբուժության նախագծի` ՀՀ մարզերում իրականացվող «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում ՀԱՆ բժշկական խմբերը, ինչպես նաև Աչքի շարժական հիվանդանոցում կատարել են հազարավոր լազերային և վիրահատական միջամտություններ` Հայաստանի քաղաքացիներին պարգևելով կյանքի կարևորագույն բանը` աչքի լույսը, վերականգնել են նրանց տեսողությունը:

-Պարո՛ն Հովսեփյան, կխնդրեինք մի փոքր խոսել Աչքի շարժական հիվանդանոցի ստեղծման, նրա ծավալած գործունեության մասին:

-Շարժական հիվանդանոցը Հայաստանում գործում է 2002 թվականից, բայց այն պլանավորվել էր դեռևս երկրաշարժի, պատերազմի տարիներին, երբ պրոֆեսոր Ս. Վ. Մալայանի և ՀԱՆ հիմնադիր-նախագահ Ռոջեր Օհանեսյանի համատեղ ջանքերով նախագծվում էր ստեղծել մի շարժական համակարգ, որը հագեցած կլիներ անհրաժեշտ նվազագույն լազերային և հետազոտական սարքավորումներով, ինչպես նաև փոքր վիրահատարանով: Եվ դրա շնորհիվ արդեն հնարավոր կլիներ այցելություններ կատարել ՀՀ շրջաններ, հատկապես երկրաշարժի գոտի, որտեղ կկարողանայինք ավելի լուրջ վիրահատական միջամտություններ ցուցաբերել տեղի հիվանդներին, որոնք ի վիճակի չէին գալ Երևան` մեզ մոտ: Տարիների ընթացքում այդ ծրագրի գաղափարը կար, որը, ինչպես նշեցի, բարերարների աջակցությամբ վերջնականապես իրագործվեց 2002 թվականին: Եվ հենց այդ թվականի հունիսից մենք արդեն սկսեցինք աշխատել, առաջին տարին նախապատրաստական փուլն էր, և ամբողջ Հայաստանով կատարում էինք շրջայցեր: 7-րդ շրջայցը անցյալ տարի ավարտեցինք: Ընդ որում, որոշ մարզեր երկու-երեք անգամ ենք այցելել, իսկ, օրինակ, Գեղարքունիքի մարզում Ամերիկյան համալսարանի ծրագրով կլինիկա բացվեց, որից հետո, բնականաբար, այնտեղ մեր կողմից ավելի քիչ այցելություններ կատարվեցին:

- Ձեր երկար տարիների աշխատանքային գործունեության ընթացքում եղե՞լ է վիրահատություն, որի արդյունքը գերազանցել է Ձեր ակնկալիքները:

-Իհարկե լինում են բարդ դեպքեր, երբ զուգակցված են որոշ հիվանդություններ, և դու թերահավատ ես լինում վիրահատության լիարաժեք դրական արդյունքի հարցում: Օրինակ, բոլորս էլ տեղյակ ենք, որ հավկուրությունը գենետիկական հիվանդություն է, որի հետևանքով մարդը տարիների ընթացքում կորցնում է տեսողությունը ցանցենու ֆոտոռեցեպտոր բջիջների պրոգրեսիվ դեգեներացիայի պատճառով, և թերահավատորեն կարծում էինք, որ ոսպնյակի նույնիսկ փոքրիկ պղտորումը հիվանդի համար կարող է մեծ խնդիր լինել: Թերահավատությունն անցավ, և մենք շատ գոհ էինք արդյունքից, երբ վիրահատությունից հետո պացիենտի տեսողությունը վերականգվեց: Իհարկե, գերագույն հաճույք է, երբ մարդուն պարգևում ես աչքի լույս:

-Որպեսզի բուժումը ավելի արդյունավետ և թիրախային լինի, ի՞նչ կառաջարկեք ձեր այցելուներին առաջին իսկ անհանգստացնող խնդիրների դեպքում:

- Քանի որ շարժական հիվանդանոցը երկու տարին մեկ է ինչ-որ բնակավայրում լինում, այսինքն` հիվանդները հավաքագրվում են մինչև մեր հաջորդ այցը, կհորդորեմ մեր պացիենտներին ավելի հաճախ դիմել ակնաբույժին, որպեսզի հետագայում հիվանդության բացթողում կամ վատթարացում չլինի, իսկ հետվիրահատական շրջանն էլ ավելի թեթև անցնի: Մի խոսքով` նույնիսկ փոքր բարդություն հայտնաբերելու դեպքում թող դիմեն մեր կլինիկա:

-Բժի՛շկ, Ձեր կողմից ակնաբուժության մեջ նորարարություններ արվո՞ւմ են:

-Նորարարություններ կան, բայց դրանք զուտ նեղ մասնագիտական են: Ես, օրինակ, մեծ գոհունակությամբ կասեմ, որ հիմա դիաբետի նկատմամբ ավելի լուրջ մոտեցում կլինի, մասնագետներն ավելի շատ կվերապատրաստվեն, շրջանների կլինիկաները հագեցած կլինեն տեխնիկայով և կկարողանան աչքի ցանցաթաղանթի հետազոտում կատարել առանց ակնաբույժների մասնակցության: Իհարկե, որպեսզի հայտնաբերված ախտահարումները չխորանան, անհրաժեշտ է լազերային միջամտություն: Եվ պատահական չէ, որ ծրագրով նախատեսված հաջորդ նախապատրաստական քայլը շրջաններում լազերային սարքերի ձեռք բերումն է, որով կթեթևանա սպասարկման ծանրաբեռնվածությունը Երևանում: Շարժական կլինիկան էլ չի հասցնում արձագանքել շաքարային դիաբետի այդ հոսքին, և տեղերում լազերային սարք ունենալը կթեթևացնի ծանրաբեռնվածությունը:

-Իսկ որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:

-Հայերս միշտ էլ համախմբված ենք եղել, և արտերկրի հայերն էլ Հայաստանի մասին շատ դեպքերում գուցե ավելի շատ են մտածում, քան մենք, և ես կցանկանայի, որ նրանց կողմից նախաձեռնված բարեգործական ծրագրերը Հայաստանում ավելի համակարգված իրականացվեին: Անկախ ամեն տեսակի քաղաքական իրավիճակներից, մենք՝ բժիշկներս, մեր ուշադրությունը, մասնագիտական ձգտումները, միտքը պետք է ուղղենք միայն մարդու մարմնական և հոգեկան առողջության պահպանմանը, ինչի առաքելությունը մեզ է տրված: Ցանկանում եմ, որ մեր Հայաստան աշխարհն ավելի ծաղկի և գիտատեխնիկական զարգացում ապրի: Առողջ եղեք:

Բուժհաստատությունը հիմնադրվել է 1975թ.: 

Մատուցվում են հետևյալ ծառայությունները՝

• Թերապևտիկ
• Մանկական
• Կանանց խորհրդատվության 
• Ֆիզիոթերապտիկ
• Վիրաբուժական
• Ֆունկցիոնալ ախտորոշման
• Ռենտգեն ֆլյուորոգրաֆիական
• Նևրոլոգիական
• Ատամնաբուժական
• Դեռահասների
• Ուռուցքաբանական
• Վարակաբանական
• Էնդոկրինոլոգիական
• Մաշկավեներաբանական
• Նյարդաբանական
• Ակնաբուժական
• Քիթ-կոկորդ-ականջաբանական
• Մանկական 
• Գինեկոլոգիական
• Թոքաբանական
• Լաբորատոր (կլինիկական, սեռոլոգիական, մանրէաբանական) 
• Ռենտգենոգրաֆիական
• Ռենտգենասկոպիական
• Սոնոգրաֆիական
• ԷՍԳ
• Աուդիոմետրիկ:

Մենք սպասարկում ենք հիմնականում մեր տարածքում ապրող հիվանդներին, որոնց հիմնական մասը մեզ մոտ են գրանցված: 2011թ. Հունվարի 1-ից մինչև մարտի 1-ը 800-ով ավելացել են այցելուները: Սա խոսում է մեր բարձր և ճիշտ սպասարկման մասին:
 
Ունենք բարձրակարգ մասնագետներ. Լիլիա Գալստյան` ակնաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, Իվետա Գրիգորյան, Գեորգի Միխաիլովիչ, Ռուզաննա Նուշիկյան, ովքեր  բծախնդրորեն են վերաբերում իրենց գործին, լավ գիտակցելով, որ գործ ունեն մարդկային կյանքի և ճակատագրերի հետ:
     

Պոլիկլինիկան ունի ընդանուր թերապեվտիկ բաժանմունք, որտեղ աշխատում են տեղամասային թերապևտները: Մասնագետներն անցել են որակավորում` որպես ընտանեկան բժիշկներ: Բժշկական օգնության և սպասարկման տեսակներն են.

                 
    բժշկական ընդհանուր պրակտիկա,     ընդհանուր վիրաբուժական,     նյարդաբանական,
    սրտաբանական,     ներզատաբանական,     ակնաբուժական,
    քիթ-կոկորդ-ականջաբանական,     ուռուցքաբանական,     ուրոլոգիական,
    կանանց կոնսուլտացիաների կաբինետներ,     մաշկավեներաբանական,     հոգեթերապևտիկ,
    ճառագայթային ախտորոշում (ռենգենաբանական, ֆլյուրոգրաֆիկ),     սեռախտաբանական,     վարակաբանական,
    ֆունկցիոնալ ախտորոշում (ուլտրաձայնային. անշարժ  7շարժական սոնոգրաֆիկ սարքով, էլեկտրասրտագրություն),     ակնաբուժական,     ֆիզիոթերապևտիկ,
    լաբարատոր ախտորոշում (կլինիկական, բիոքիմիական, միկրոբիալոգիական),     թերապևտիկ ստոմատոլոգիա,     բուժական մերսում:
    Կենտրոնացված հականեխման կաբինետ, միջամտության կաբինետ     գաստրոէնտերոլոգիական     մատենավարման բաժին
                 

Պոլիկլինիկայում գործում է դեղատուն, որը մեր բժիշկների նշանակմամբ բաց է թողնում անվճար դեղորայք, և 30-50% զեղչ հատուկ հիվանդներին` 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի հաշմանդամներին և անապահով ընտանիքի հիվանդներին:

Կազմակերպության ստորաբաժանումները

Յուրաքանչյուր երեխային անհարաժեշտ է միջավայր, որտեղ նա կարող է բացահայտել իր ունակությունները: << Մերի Փոփփինս >> մանկապարտեզում (հիմնադրված 2008թ.) մենք փորձում ենք ստեղծել նման միջավայր: Մեզ մոտ աշխատում են մասնիգիտական բարձր որակավորում ունեցող, ստեղծագործական հմտությունների տիրապետող, երեխաներին սիրող մանկավարժներ՝ աշխատանքային մեծ փորձով: Մեր մանկավարժների աշխատանքային գործունեությունն ուղղված է երեխաների բազմակողմանի զարգացմանը և հուզային բարեկեցությանը: Իր աշխատանքն իրապես սիրող մարդը միայն կարող է լիարժեք ապահովել երեխաներին հոգատարությամբ և սիրով: Հենց այսպիսի մանկավարժներ և դաստիարակներ են աշխատում < Մերի Փոփփինս> մանկապարտեզում: Անհատական վերաբերմունք յուրաքանչյուր երեխայի նկատմամբ. սա է մեր մանկապարտեզի հիմքը: Մեր մանկապարտեզում երեխաներին տրվում է անհատական վերաբերմունք, մեծ սեր, հոգատարություն և յուրովի մոտեցում: Բոլոր պարապմունքները անցկացվում են հաշվի առնելով երեխայի հոգեբանական և տարիքային առանձնահատկությունները: Շինությունը, որտեղ գտնվում են երեխաները, ապահով է, հարմարավետ և նորաձև: Ճաշացանկը կազմված է պետական նորմերին համապատասխան: Ճաշատեսակները պատրաստված են միայն թարմ և որակյալ սննդամթերքից: Բոլոր ճաշատեսակները պատրաստվում են անմիջապես ուտելուց առաջ՝ մեր խոհանոցում: Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք ապահովել անհատական ճաշացանկ: Երեխաները գտնվում են բուժքրոջ մշտական հսկողության ներքո: Երեխաների հետ աշխատանքներն անցկացվում են տարբեր զարգացնող մեթոդներով: Մեր պարապմունքներն ուղղված են երեխաների բազմակողմանի զարգացմանը: <Մերի Փոփփինս> շրջանավարտներն ունեն շատ գիտելիքներ աշխարհի մասին և լիարժեք պատրաստ են դպրոցին:

 1965թ.- Դպրոցը հմնադրվել է ՀՀ կառավարության որոշմամբ, Ալեք Մանուկյան 9 հասցեում

1984թ.- Դպրոցը տեղափոխվել է Ազատության պող., 2-րդ նրբ., 9 հասցեում /11570ք.մ./

1989թ.-  ԼՂՀ  մայրաքաղաք Ստեփանակերտում բացվեց դպրոցի մասնաճյուղը

 

Մանկավարժներ՝

Վաստակավոր մանկավարժ- 4

Մովսես Խորենացի մեդալակիր- 3

Վարչապետի հուշամեդալ- 1

գիտությունների  դոկտոր- 2

գիտությունների թեկնածու-11

առաջին տարակարգ ունեցող ուսուցիչ-11

երկրորդ տարակարգ ունեցող ուսուցիչ-5

Իրականացվող ծրագրեր՝

Մաթեմատիկա, ֆիզիկա և ինֆորմատիկա առարկաների հոսքային, խորացված

Մաթեմատիկա, ֆիզիկա և ինֆորմատիկա առարկաների յոթ մասնագիտացված

ՏՏ ոլորտի փորձարարական

 

 Նյութատեխնիկական բազա՝

2007թ.-ֆիզիկայի ժամանակակից լաբորատորիայի ստեղծում

2008թ.-քիմիայի ժամանակակից լաբորատորիայի ստեղծում

2000-2015թթ.- ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների 4 կաբինետների ստեղծում  

 

Օլիմպիադաներ՝

Դպրոցում գործում են առարկայական 10 օլիմպիական և 1 ռոբոտաշինության խմբակներ

Միջազգային օլիմպիադաներ /միայն 2012-2016թ./

   2012թ.- 15 մեդալ. 2 ոսկի, 1 արծաթ, 12 բրոնզ

   2013թ.- 16 մեդալ. 3 արծաթ, 13 բրոնզ

   2014թ.- 14 մեդալ. 1 ոսկի, 6 արծաթ, 7 բրոնզ 

   2015թ.–23 մեդալ. 1 ոսկի, 10 արծաթ, 12 բրոնզ

   2016թ.- 21 մեդալ. 3 ոսկի, 7 արծաթ, 11 բրոնզ

   2017թ.- 9 մեդալ.   3 արծաթ, 6 բրոնզ, 3 առաջին կարգի և 1 երկրորդ կարգի դիպլոմ:

   Ընդամենը՝ 109 մեդալ. 8 ոսկի, 37 արծաթ, 64 բրոնզ:

 

Պարգևներ՝

ԼՂՀ նախագահի Երախտագիտության մեդալ

Երևանի քաղաքապետարանի Երևան հուշամեդալ

ՀԱՊՀ (Պոլիտեխնիկ) հուշամեդալ

Հայ-Ռուսական համալսարանի Պատվո շքանշան:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր