Lusine

Lusine

Ակվատեկ մարզաառողջարանային կոմպլեքսն իր մեջ ներառում է՝

  1. փակ ջրայգի, արևելյան բաղնիք, որը հնարավորություն է տալիս հաճախորդներին վայելել ամռան տաք շունչը ողջ տարվա ընթացքում,
  2. մարզասրահ՝ 360 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, հագեցած Runner և Oemmebi ճանաչված մարզասարքերով,
  3. Հյուրանոց, որն ունի 11 դուպլեքս և 18 էկոնոմ տեսակի հարմարավետ սենյակներ, որոնք կապահովեն մեր հյուրերի լիարժեք հանգիստը
  4. Աֆրոդիտե SPA կենտրոն,որը  առաջարկում է բազմազան Սպա-պրոցեդուրաներ առողջության բարելավման և արտաքին տեսքի հետ կապված: Կարող եք վայելել  նաև շոկոլադե և վանիլային մերսումներ:Կենտրոնում իրականացվում են նաև կոսմետոլոգիական ծառայություններ: Մեր մասնագետների մատուցած բարձրակարգ ծառայությունների շնորհիվ ձեր բոլոր երազանքները կապված Ձեր արտաքին տեսքի և առողջության հետ, կյանքի կկոչվեն:

Ակվատեկ մարզաառողջարանային կոմպլեքսն առաջարկում է տարատեսակ աբոնոմենտային փաթեթներ և կորպորատիվ առաջարկներ:Դիմեք մեզ և մեր մասնագետները կօգնեն ձեզ ընտրելու ամենաարդյունավետ տարբերակը:   

 

Առողջ մարմնում առողջ հոգի-այսպես ասում էին մեր նախնիները: Որպեսզի ձեր մարմինը առողջ լինի անհրաժեշտ է զբաղվել սպորտով, համոզված ենք, որ այս մտքի հետ ոչ ոք չի վիճի: 

 Լողավազանը` ժամանակակից ֆիտնես-ակումբներում, առողջավերականգնողական ծրագրի անբաժանելի մասն է համարվում:

Հազարավոր կանանց կարծիքով լողավազանը համարվում է ամենից արագ և արդյունավետ մեթոդը նիհարելու համար:

Ջրում մարզվելը իրոք նպաստում է ավելոդ կալորիայի այրվելուն, բայց դա դեռ բավարար չէ ավելորդ ճարպից ազատվելու համար: Ջրում այդ ճարպը օգնում է պայքարել  գերսառեցման  դեմ, այդ  պատճառով  քիչ մարզվելը չի նպաստում օրգանիզմից ավելորդ ճարպի շոշոփելի քանակի հեռացմանը: Որպեսզի ճարպի այրվելը լինի արդյունավետ անհրաժեշտ է պարբերաբար լողալ առնվազն  2-3 կմ:

Այնուամենայնիվ լողավազանում լողալը գերադասելի է քան ջրից դուրս մարմնամարզությամբ զբաղվելը: Պատճառը կայանում է նրանում, որ ջրում ավելի արագ կարելի է ամրացնել և զարգացնել մկանային համակարգը,  քանի որ ծանրաբեռնվածությունը ջրում ավելի քիչ է զգացվում  և կարելի է մարզվել ավելի երկար ու ինտենսիվ:                 

Լողավազանը ցուցված է նրանց համար ովքեր  ունեն ողնաշարային խնդիրներ, քանի որ լողալու ընթացքում մարմինը ընդունում է հորիզոնական դիրք, որի հետևանքով  թուլանում  են հոդերն ու մկանները:Այն օգնում է ամրացնել սիրտ-անոթային համակարգի մկանները, լավացնում է այրան շրջանառությունը և օրգանիզմին մատակարարում է թթվածնի անհրաժեշտ պաշարով:

Լողավազանում լողալը շատ արդյունավետ է նյարդային համակարգի համար, այստեղ շատ կարևոր է մերսման  էֆեկտը,որը մարդը ստանում է ջրում գտնվելիս:

Ապացուցված է, որ լողալուց հետո վերանում է անքննությունը, ճկունանում է ուղեղի աշխատանքը, կարգավորվում է էմոցիոնալ ֆոնը, բարձրանում է օրգանիզմի դիմադրողականությունը և ստանալով էներգիայի մեծ պաշար ազատվում եք խրոնիկական հոգնածությունից: 

Հաճախելով լողավազան դուք ձեռք եք բերում գեղեցիկ կազմվածք, առողջություն, գեղեցկություն  և  լավ  տրամադրություն:

Cross սպորտային համալիրը միակն է Հայաստանում, որն ունի 2  25x14մ /փակ, բաց/ լողավազան:

Լողավազաններն ծառայում են ինչպես ակտիվ հանգստի սիրահարների համար, այլ նաև բուժական նպատակներով:

Ջրի ֆիլտրումը և մաքրումը  կատարվում է 24 ժամ գերժամանակակից Գերմանական տեխնիկայով:

Լողավազաններում գործում են բար սրճարաններ:

 

 

 

"Հայներարտբանկ" ՓԲԸ-ն ստեղծվել է Բանկի Հիմնադիրների (բաժնետերերի) 1992թ. հուլիսի 24-ի Ընդհանուր Ժողովի որոշմամբ (արձանագրություն թիվ 1), իսկ 1995թ. ապրիլի 14-ի Բաժնետերերի Ժողովի որոշմամբ վերածվել է բաժնետիրական բանկի՝ օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ: 2008թ. մայիսի 19-ի Բաժնետիրոջ Արտահերթ Ընդհանուր Ժողովի որոշմամբ (արձանագրություն թիվ 04/08) "Հայներարտբանկ" ՓԲԸ-ն վերանվանվել է "Ամերիաբանկ" ՓԲԸ: Բանկի անվանափոխությունը գրանցվել է ՀՀ ԿԲ 23.05.2008թ. թիվ 1/506 Ա որոշմամբ:  Անհատական մոտեցումը յուրաքանչյուր հաճախորդին, միասնական թիմի ուժերով ձեռք բերված բարձր մասնագիտական հմտությունն ու փորձը և նորարարությունն ընկած են մեր գործունեության հիմքում: Այդ մասին է վկայում նաև բանկի ողջ պատմությունը: Այսօր, լինելով հայաստանյան շուկայի ամենաարագ աճող և ամենաարդիական բանկային լուծումներն առաջարկող ֆինանսական հաստատությունը, Ամերիաբանկը միաժամանակ Հայաստանի ամենահին բանկերից մեկն է: Այն ստեղծվել է 1910թ.-ին որպես Կովկասյան Առևտրային բանկի մասնաճյուղ, որը խորհրդային տարիներին վերափոխվեց ԽՍՀՄ Վնեշէկոնոմբանկի հայկական մասնաճյուղի: 1992թ. հուլիսին հիմնադրվել է "Հայկական Ներմուծման-Արտահանման Բանկ" ՓԲԸ-ն, որը նույն տարվա սեպտեմբերի 8-ին ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից ստացել է բանկային գործունեության լիցենզիա: 1995թ. ապրիլին բանկի բաժնետոմսերի մեծամասնությունը ձեռք է բերվել օտարերկրյա ներդրող "Կոմպյուտրոն Ինդաստրիզ Իսթեբլիշմենթ" ընկերության կողմից: 

 
2007թ.-ին սկսվում է Հայաստանի հնագույն բանկի պատմության ևս մեկ բեկումնալի փուլ, որն ազդարարվում է բանկի ռեսուրսների համալրմամբ ու ծառայությունների պորտֆելի շեշտակի արդիականացմամբ` համաշխարհային և հայաստանյան ֆինանսական շուկայի զարգացումներին և պահանջներին համապատասխան: 2007թ.-ի օգոստոսին բանկի բաժնետոմսերի հիմնական փաթեթը` 96%-ը, ձեռք է բերվում ռուսաստանյան առաջնային և խոշորագույն ներդրումային ընկերության` "Թի-Դի-Էյ Հոլդինգս Լիմիթեդ"-ի կողմից, որը 2011թ.-ի նոյեմբերին անվանափոխվել է «ԱՄԵՐԻԱ ԳՐՈՒՊ (Սի-Ուայ) ԼԻՄԻԹԵԴ» ընկերության: 2007-2013թթ. ընթացքում աստիճանաբար ավելացնելով բանկի կանոնադրական կապիտալը` գլխավոր բաժնետեր «ԱՄԵՐԻԱ ԳՐՈՒՊ (Սի-Ուայ) ԼԻՄԻԹԵԴ» ընկերությունն իր մասնակցությունը բանկի կապիտալում ավելացնում է մինչև 100%:
 
Ռուսատանյան առաջատար ֆինանսական հաստատության կողմից բանկի ձեռքբերումը նշանավորվում է 2008թ.-ի ընթացքում բանկի վերանվանմամբ: Այնուհետև մենք` Ամերիաբանկը, դառնում ենք ոչ միայն զուտ բանկ, այլ մի համապարփակ ֆինանսական հաստատություն, որը ձեռք է բերում դինամիկ զարգացման մեծ հնարավորություններ, վերազինվում է ամենաարդիական տեխնոլոգիական միջոցներով, շարունակ ընդլայնում հաճախորդներին տրամադրվող ծառայությունների շրջանակը և կատարելագործում սպասարկման որակը :
 
“Ամերիաբանկ” ՓԲԸ-ի 14.05.2010թ. թիվ 02/10/01 և “Կասկադ Բանկ” ՓԲԸ 14.05.2010թ. թիվ 44/1 (արձանագրություն թիվ 44) որոշումների համաձայն` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվել է նշված Բանկերի վերակազմակերպում` միացման միջոցով, որի արդյունքում “Կասկադ Բանկ” ՓԲԸ-ի գործունեությունը դադարել է, իսկ “Ամերիաբանկ” ՓԲԸ-ն պահպանել է իր գործունեությունը նաև որպես “Կասկադ Բանկ” ՓԲԸ-ի իրավահաջորդ:
ՀՀ Կենտրոնական բանկը 2010 հունիսի 16-ի թիվ 134Ա որոշմամբ հաստատել և գրանցել է “Ամերիաբանկ” ՓԲԸ և “Կասկադ Բանկ” ՓԲԸ միացման պայմանագիրը: ՀՀ Կենտրոնական բանկի Նախագահի 25.06.10թ. թիվ 1/655Ա որոշման համաձայն` գրանցվել է “Ամերիաբանկ” ՓԲԸ նոր խմբագրությամբ կանոնադրությունը` կապված “Ամերիաբանկ” ՓԲԸ-ի և “Կասկադ Բանկ” ՓԲԸ-ի միացման հետ, հաստատված բանկերի բաժնետերերի 17.05.2010թ. ընդհանուր ժողովի կողմից:
 
Ներկայումս Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 25,447,680,000 /քսանհինգ միլիարդ չորս հարյուր քառասունյոթ միլիոն վեց հարյուր ութսուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ, որը բաժանված է թվով 79,524 /յոթանասունինը հազար հինգ հարյուր քսանչորս/ հատ հասարակ անվանական բաժնետոմսերի, յուրաքանչյուրը՝ 320,000 /երեք հարյուր քսան հազար/ ՀՀ դրամ անվանական արժեքով: Բանկի միակ բաժնետեր է հանդիսանում Ամերիա Գրուպ (Սի-Ուայ) Լիմիթեդ ընկերությունը:
 
Ամերիաբանկը ստանձնել է նորարարական, բազմակողմանի և բարձրորակ ֆինանսական լուծումներ տրամադրող գործընկերոջ դերը հայաստանյան շուկայում և տարածաշրջանում գործունեություն իրականացնող հաճախորդների համար:
 
Հիմնադրման տարի 1992թ.
 

Մոսկվա  կինոթատրոնը գտնվում է Երևանի սրտում՝ Աբովյան փողոցի վրա: Կինոթատրոնի շենքը հին Երևանի շքեղ ճարտարապետական ամբողջության անբաժան մասնիկն է:
Կինոդահլիճների ակուստիկան հասցված է կատարելության Dolby Digital Surround EX համակարգի միջոցով:
Այժմ գործում է նաև 3D դահլիճ` հագեցած նորագույն տեխնոլոգիաներով: Ֆիլմերը ցուցադրվում են շաբաթվա յուրաքանչյուր օր՝ սկսած ժամը 11-ից:
Ներկայիս գործող դահլիճը կահավորված է հարմարավետ բազկաթոռներով: Կինոդահլիճներում չի թույլատրվում ծխել:
Կինոթատրոնն առաջարկում է շենքի ներսում գտնվող սրճարաններ, փոփքորն, 7D սրահ, ինտերնետային և համակարգչային ծառայություններ, խաղային մեքենաներ, ձայնա և տեսաերիզների խանութ, որտեղից կարող եք ձեռք բերել գեղարվեստական և գիտական ֆիլմեր, երաժշտություն:

 

 
 

Թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն՝ Արմեն Խանդիկյան

 

1967թ. հիմնադրվեց Երևանի դրամատիկական թատրոնը` Երևանի քաղաքապետարանի հովանու ներքո: 1989թ. դրամատիկական թատրոնը վերանվանվեց նրա հիմնադիր`Հրաչյա Ղափլանյանի անունով: Թատրոնը ունեցել է և ունի հյուրախաղային մեծ աշխարհագրություն, մասնակցել  է մի շարք շեքսպիրյան փառատոնների: Այն խաղացանկային թատրոն է: Այս տարիների ընթացքում ունեցել է 100-ից ավելի բեմադրություններ: Այսօր դրամատիկական թատրոնի խաղացանկում կան 20 անուն ներկայացումներ:    

Հիմնադրման տարի 1968 թ.

                   

Թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ Երվանդ Ղազանչյան

 

Հիմնադրման տարի 1941թ.

1941թվականի փետրվարին Երևանում գումարված հանրապետության Գերագույն խորհրդի հերթական նստաշրջանը որոշում ընդունեց մայրաքաղաքում հիմնադրել օպերետային պետական թատրոն, որն իրականացվեց 1942 թվականի մարտի 15-ին:

 

 

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հիմնադրման ակունքները բխում են 1930 թվականից, կոոպերատիվ-տնտեսագիտական ինստիտուտից: Այդ տարիներից սկսած` հայ տնտեսագիտական մտքի, ինչպես նաև Հայաստանում տնտեսագիտական կրթության ձևավորման ու զարգացման երախտավորներ են եղել անվանի գիտնական մանկավարժներ, պրոֆեսորներ Ղևոնդ Շաքարյանը, Հովհաննես Թումանյանը, Կարպիս Կարագյանը, Վռամ Կոստանյանը, Սուրեն Միքայելյանը, այլք:

Հետագայում բուհն անցել է կազմավորման փուլեր: Հաջորդը ԵՊՀ-ի կազմում ավելի քան չորս տասնամյակ տևողությամբ գոյությունն էր` որպես տնտեսագիտական ֆակուլտետ, որի ընթացքում շնորհիվ Երևանի պետական համալսարանում ստեղծված բարենպաստ պայմանների և ֆակուլտետի անձնակազմի քրտնաջան աշխատանքի, հսկայական առաջընթաց էր ապրել գիտամանկավարժական գործունեության բոլոր ոլորտներում:

Հայաստանում տնտեսագիտական ինքնուրույն բուհի երկրորդ ծնունդը կամ նորագույն պատմությունն սկիզբ է առել 1975 թ. օգոստոսի 6-ից, երբ ՀԿԿ Կենտկոմի և ՀԽՍՀ նախարարների խորհրդի որոշմամբ ԵՊՀ տնտեսագիտական, ապրանքագիտության և առևտրի էկոնոմիկայի, ղեկավար աշխատողների և մասնագետների որակավորման բարձրացման ֆակուլտետների բազայի վրա կազմավորվեց Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը:

Բավական է ասել, որ ԵրԺՏԻ կազմավորման նախօրյակին (1974 թ.) տնտեսագետ ուսանողների թվաքանակը 1934 թ. համեմատությամբ տասնապատկվել էր` 305-ից հասնելով շուրջ 3 հազարի, իսկ մասնագիտությունների թիվը` 4-ից 11-ի: Սակայն բարձրագույն կրթությամբ տնտեսագետների նկատմամբ պահանջարկն աճում էր առաջանցիկ տեմպերով, ինչով էլ պայմանավորված էր տնտեսագիտական ինքնուրույն բուհի կազմավորման անհրաժեշտությունը 70-ական թվականներին: ԵՊՀ-ի տնտեսագիտական ֆակուլտետում էին աշխատում, ապա ժողովրդական տնտեսության ինստիտուտ տեղափոխվեցին անվանի տնտեսագետներ Անուշավան Կիրակոսյանը, Ավագ Ավանեսյանը, Ռայա Քալանթարյանը, Վարազդատ Խլղաթյանը, Լիպարիտ Թամազյանը, Սերգեյ Մելիքյանը, Հովհաննես Ֆահրադյանը, Շավարշ Մանուկյանը և այլք:

ՀՀ Կառավարության 1999 թ. նոյեմբերի 30-ի որոշմամբ բուհը վերանվանվեց Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ, իսկ 2006 թ. հունիսի 6-ին ստացավ համալսարանի կարգավիճակ և կոչվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան պետական ոչ առևտրային կազմակերպություն:

Իր նորագույն պատմության 37 տարիների ընթացքում ՀՊՏՀ պրոֆեսորդասախոսական կազմը, աշխատակիցները, շնորհիվ համախմբված ու հետևողական աշխատանքի, ակնառու հաջողությունների են հասել ինչպես ուսումնամեթոդական, այնպես էլ գիտահետազոտական աշխատանքների բնագավառում:

1995 թ. սեպտեմբերից ՀՀ Կառավարության որոշմամբ նոր ուսումնական տարին բուհը մեկնարկեց նոր մասնաշենքում` Նալբանդյան 128 հասցեում, և բուհի ֆակուլտետները միավորվեցին մեկ հարկի տակ: Միայն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում պահպանվեց ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի մասնաշենքը:

Բուհն իր գոյության ընթացքում տվել է ավելի քան 30.000 շրջանավարտ:

Այսօր համալսարանի 6 ֆակուլտետներում ընդգրկված մասնագիտական և ոչ մասնագիտական  ամբիոններում դասախոսում են  տասնյակ  գիտության դոկտորներ,  պրոֆեսորներ, գիտության թեկնածու, դոցենտներ, ասիստենտներ: Բուհում դասավանդում են նաև համատեղությամբ աշխատող վեց տասնյակից ավելի բարձրակարգ մասնագետներ: Համալսարանում 18 մասնագիտությամբ և բազմաթիվ մասնագիտացումներով սովորում է ավելի քան 7000 ուսանող:

Համալսարանում իրականացվում է բակալավրիատի առկա (2005 թվականից` նաև հեռակա), 2004 թվականից մագիստրատուրայի առկա (2009 թվականից նաև` հեռակա) ուսուցում: Բակալավրիատի առկա ու հեռակա և մագիստրատուրայի առկա ուսուցումը իրականացվում է կրեդիտային համակարգով: Ասպիրանտուրայում կրթությունը և' առկա, և' հեռակա ուսուցմամբ է: 2010-2011 թթ. ուսումնական տարվանից ասպիրանտուրայում նույնպես անցում է կատարվել կրեդիտային համակարգին:

ՀՊՏՀ-ն կրթական և գիտական կապեր ունի աշխարհի բազմաթիվ համալսարանների հետ և օրեցօր ընդլայնում է այդ կապերի աշխարհագրությունը` կնքելով ու վավերացնելով համագործակցության նորանոր պայմանագրեր:

Այսօր տնտեսագիտական մայր համալսարանում  բարեփոխումների շրջան է. կրթական նոր ծրագրեր, բուհ-գործատու կապի ամրապնդում, նոր ժամանակների պահանջով բացված բակալավրական ու մագիստրոսական մասնագիտություններ, ուսումնական գործընթացում տեսական գիտելիքի ամրապնդում փորձով և փորձառության արդյունավետ կազմակերպմանը միտված գործընթացներ, դասավանդման ժամանակակից մեթոդների կիրառում, նյութատեխնիկական բազայի վերազինում, վերակառուցում:

ՀՊՏՀ-ն ունի նաև իր կերպարի մատուցման արտաքին բաղադրիչները` դրոշը, պատկերանշանը (լոգո), կարգախոսը, որոնք տեղեկություն են հաղորդում բուհի մասին: 

 

 
Հիմնադրման տարի 1975թ.

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր