Lusine
Վարդանյան Լյուդմիլա Սուրենի
Կրթություն
1966թ. –Երևանի Չեխովի անվ. դպրոցի մեդալակիր շրջանավարտ
1966-1972թթ. ԵՊԲԻ-ի բուժական ֆակուլտետի ուսանողուհի
1972-1973թթ. –Ինտերնատուրա Հանրապետական հիվանդանոցի սրտաբանական բաժնում պրոֆ. Ստամբոլցյանի ղեկավարությամբ
Աշխատանքային գործունեություն
1973-1975թթ. – Երևանի Շենգավիթ շրջանի Շտապօգնության մասնաճյուղի վարիչ
1975-1980թթ. - Շտապօգնության N1 հիվանդանոցի սրտաբանական բրիգադայի բժիշկ-սրտաբան
1980-2014թթ. - Շտապօգնության N2 հիվանդանոցի (հետագայում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի) բժիշկ-սրտաբան
2014- ս.թ. – Երևանի Վլադիմիր Ավագյանի անվ. Բժշկական կենտրոնի բժիշկ-սրտաբան
Վերապատրաստումներ և արտոնագրեր
1975թ.-վերապատրաստում Երևանի Բժիշկների կատարելագործման ինստիտուտի ֆունկցիոնալ դիագնոստիկայի ամբիոնում ՝Էլեկտրասրտագրության թեմայով
1981թ.–վերապատրաստում Լենինգրադի Բժիշկների կատարելագործման ինստիտուտում՝ Սրտի ֆունկցիոնալ դիագնոստիկա թեմայով
1986թ.–վերապատրաստում Մոսկայի Բժիշկների կատարելագործման ինստիտուտի սրտաբանության ամբիոնում՝ Կլինիկական սրտաբանություն թեմայով
1994թ. – վերապատրաստում Երևանի Ազգային ինստիտուտում՝ Կլինիկական սրտաբանություն թեմայով
1997թ. - վերապատրաստում Երևանի Բժիշկների կատարելագործման ինստիտուտում ՝ Սրտաբանություն (Լիցենզիա Բ-XX-002419)
2000թ. - վերապատրաստում Երևանի Բժիշկների կատարելագործման ինստիտուտում ՝ Սրտաբանություն (Լիցենզիա Բ-XX-010059)
Անդամակցություններ և կոնֆերանսներ
2011թ.-ք. Բուդապեշտ, Եվրւպայի ստրաբանների ասոցիացիայի (ESC) կոնգրեսի մասնակից
2012թ.- ք. Մյունխեն, Եվրւպայի ստրաբանների ասոցիացիայի (ESC) կոնգրեսի մասնակից
2013թ. – ք. Մադրիդ, Եվրւպայի ստրաբանների ասոցիացիայի (ESC) կոնգրեսի մասնակից
2014թ. – ք. Աթենք, « Սրտային անբավարարություն» կոնֆերանսի մասնակից
2015թ. – ք. Միլան, «Սրտի ռիթմի խանգարումներ» EHRA Cardiostim կոնգրեսի մասնակից
2015թ.- ք. Մոսկվա, III Միգազգային կրթական ֆորումի «Российские дни сердца» մասնակից
2016թ. – ք. Սանկտ-Պետերբուրգ, IV Միգազգային կրթական ֆորումի «Российские дни сердца» մասնակից
2017թ. –ք. Պրահա, «Սրտաբանութայն նորություններ» կոնֆերանսի մասնակից
Պարգևներ, հուշամեդալներ, պատվոգրեր
Պատվոգիր՝ Առողջապահության համակարգում մասնագիտական բազմամյա ծառայության ու աշխատանքային գնահատելի հաջողությունների համար
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորչի ԲԿ, 29.12.2010թ.
Ընտանեկան կարգավիճակը
Ամուսնացած է, ունի 2 աղջիկ:ԿԱՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Կրթություն, աշխատանքային գործունեություն և պրակտիկա
ԵՊԲՀ, <<Քանկոր>> ԲԿ, Զեյթունի սրտաբանության ԳՀԻ, <<Արամյանց>> ԲԿ, Ֆրանս-Հայկական Սրտանոթային Կենտրոն-բուժական մասի ղեկավար
Վերապատրաստումներ և արտոնագրեր
Ֆրանսիա
Անդամակցություններ և կոնֆերանսներ
Իտերվենցիոն սրտաբանների ասոցացիայի խորհրդի անդամ, Եվրոկովկասյան գիտաժողովի խոսնակ՝ 2013, 2015
Ընտանեկան կարգավիճակը
Ամուսնացած չէ
«ՌԵԴ ՀՈԹԵԼ»
«ՌԵԴ ՀՈԹԵԼ»-ը գտնվում է Դիլիջանի սրտում՝ շատ հարմարավետ դիրքում:
Այցելելով մեզ, Դուք կարող եք գտնել Ձեզ հոգեհարազատ վայրեր ու գողտրիկ անկյուններ, տեսնել ու զգալ ազգային մշակութային, հոգևոր անանց արժեքներ, համտեսել հայկական խորտիկներ:
Սիրով սպասում ենք Ձեզ:
Մեր նպատակն է ապահովել երեխայի ներդաշնակ և բազմակողմանի զարգացումը
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այսօր բոլորն էլ լավ գիտակցում են հոգեբանության դերն ու նշանակությունը երեխայի դաստիարակության, զանազան բարդ խնդիրները հաղթահարելու և, վերջապես, հետագայում որպես մարդ կայանալու անչափ կարևոր գործում։ Այսօրվա մեր զրուցակիցը «Զարգացում» հոգեբանական համալիրի տնօրեն ԷԼՈՆՆԱ ԱՎԵՏՅԱՆՆ է։
-Տիկի՛ն Ավետյան, ի՞նչ կարևորագույն ձեռքբերումներ է ունեցել «Զարգացում» հոգեբանական համալիրն այս տարիների ընթացքում: Մի փոքր պատմեք կենտրոնի ստեղծման, աշխատանքային սկզբունքների և գործունեության մասին:
-«Զարգացում» հոգեբանական համալիրը հիմնադրվել և սկսել է իր գործունեությունը 2014 թվականի սեպտեմբերից: Համալիրի ստեղծման նպատակն է տրամադրել խորհրդատվական, հոգեթերապևտիկ, սոցիալ-հոգեբանական և հոգեբանամանկավարժական ծառայություններ բոլոր տարիքային խմբերին պատկանող մարդկանց։ Այն նաև իրականացնում է սկսնակ հոգեբանների վերապատրաստում և տարիքին համապատասխան զարգացման ապահովում նախադպրոցական տարիքի երեխաների համար։ «Զարգացում» հոգեբանական համալիրին կից գործում է «Մանկան ակադեմիա» քոլեջ–նախակրթարանը։ «Մանկան ակադեմիայի» ձեռքբերումներից կարևորագույնն ենք համարում երեխաների տարիքային, անհատական որակների բացահայտումն ու նրանց ներդաշնակ, բազմակողմանի զարգացած և հաղորդակցման հմտություներով ապահովված լինելը։
- Կենտրոնում ի՞նչ ծրագրեր են իրականացվում երեխայի անձնային, սոցիալական, հուզական ու հաղորդակցման հմտությունների, խոսքի, ստեղծագործական ընդունակությունների, երևակայության և աշխարհընկալման զարգացման ուղղությամբ:
«Զարգացում» հոգեբանական համալիրում իրականացվում են հետևյալ աշխատանքները՝
- Անհատական և խմբային հոգեբանական խորհրդատվություն (երեխաների, դեռահասների, ծնողների, մեծահասակների),
- Զույգերի և ընտանեկան խորհրդատվություն,
- Ուսուցողական և թերապևտիկ հոգեբանական թրեյնինգներ,
- Դասապատրաստում (ուսումնական գործունեության գնահատում և զարգացում),
- Սուպեր վիզիաներ,
- Քեյսերի քննարկումներ,
- Ռելաքս մեդիտացիաներ,
- Ակումբներ` քննարկման հարթակ, կանանց ակումբ, ծնողների ակումբ և ծնողական հմտությունների թրեյնինգներ,
-3-6տ. երեխաների հոգեկան զարգացումը գնահատող դիագնոստիկ փաթեթ (պրոֆկողմնորոշում) մասնագիտական կողմնորոշում և այլ ախտորոշումներ,
- Կամավորների, ապագա հոգեբան մասնագետների վերապատրաստում:
«Մանկան ակադեմիա» քոլեջ–նախակրթարանն իրականացնում է՝
- Տրամաբանության և մտածողության զարգացում,
- Խոսքի զարգացում,
- Օտար լեզուներ (անգլերեն, ռուսերեն),
- Երևակայության զարգացում,
- Մանր մոտորիկա` ձեռքերի մկանախմբերի շարժունակության զարգացում,
- Խոշոր մոտորիկա` մարմնի խոշոր մկանների զարգացում,
- Հույզերի զարգացում` ճանաչում և սեփական հույզերի արտահայտում,
-Հաղորդակցման հմտություններ` հասակակիցների և մեծահասակների հետ փոխհարաբերությունների ձևավորում և մարդկային աշխարհը ճանաչելու ու գնահատելու ունակություն,
- Նախապատրաստում դպրոցին,
- Մանկական թատերական ներկայացումների կազմակերպում:
Տարիքային խմբերը երեքն են` 2.5-4 տարեկան, 4-5 տարեկան և 5-6 տարեկան։
Մեր նպատակն է, բացահայտելով երեխայի տարիքային և անհատական զարգացման հոգեբանական առանձնահատկությունները, ապահովել նրա ներդաշնակ և բազմակողմանի զարգացումը:
«Մանկան ակադեմիա» քոլեջ–նախակրթարանում 3–6, 7-11, 12-15 տարեկան երեխաների և դեռահասների համար գործում է ամառային ակումբ։
Ակումբում իրականացվում են դպրոցական արձակուրդների հանձնարարությունների կատարում, հետաքրքրաշարժ և զարգացնող խաղեր, երեխաներին հուզող թեմաների քննարկումներ, շախմատ, ավազաթերապիա, հեքիաթների բեմադրություն, նկարչություն։
-Հոգեբանի մասնագիտությունն այսօր, կարելի է ասել, բավական արդիական ու պահանջված է, և շատերն են հոգեբան դառնում: Ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում ձեր կենտրոնի աշխատակազմն ընտրելիս:
-Ելնելով աշխատանքային փորձիցս՝ կարող եմ ասել, որ հասարակության մոտ հոգեբանի մասին պատկերացումները հիմա այլ են, և մարդիկ սկսել են ավելի հաճախ դիմել հոգեբան մասնագետներին։ «Զարգացում» հոգեբանական համալիրում աշխատող մասնագետներն են՝ հոգեբանները, հատուկ հոգեբանները և լոգոպեդները։ Աշխատակազմի ընտրության ժամանակ կարևորել ենք մասնագետների կրթությունը, անձնային որակները։ Մեզ մոտ աշխատանքային փորձ չունեցող, նորավարտ մասնագետներին տրվում է աշխատելու հնարավորություն՝ համապատասխան ժամանակաշրջանում փորձաշրջան անցնելուց հետո։
-Ինչպե՞ս է կազմակերպվում աշխատանքն այստեղ, մասնագիտական ներուժը թույլ տալի՞ս է ներգրավել հոգեբանության տարբեր ուղղությունները։
-Մեր կենտրոնի աշխատանքում հնարավորություն է տրվում ներգրավել հոգեբանության տարբեր ուղղություններ, քանի որ հաճախակի իրականացվում են սեմինար-թրեյնինգներ, որոնց ժամանակ քննարկվում են նեղ մասնագիտական հարցեր, կատարվում է փորձի փոխանակում: Խմբում հայտնված հոգեբանական կամ խոսքային խնդրով երեխաների հետ իրականացվում է համապատասխան մասնագիտական շտկողական աշխատանք՝ նկատի ունենալով երեխաների տարիքային և անհատական առանձնահատկությունները: Այս ամենին զուգահեռ աշխատանքներ են տարվում խոցելի երեխաների ծնողների հետ:
- Տիկի՛ն Ավետյան, Ձեր կենտրոնում աջակցո՞ւմ եք խոսքի հետ կապված դժվարություններ ունեցող երեխաների, օգնո՞ւմ եք երեխաներին հաղթահարել ուսման ու դասապատրաստման հետ կապված դժվարությունները, լիարժեք վերաինտեգրվել ու մասնակցել ուսումնառության գործընթացներին:
-«Զարգացում» հոգեբանական համալիրում իրականացվում են ինչպես խմբակային, այնպես էլ անհատական լոգոպեդական աշխատանքներ, որոնց ժամանակ բացահայտվում և շտկվում են խոսքային խանգարումները: Այստեղ բոլոր առարկաներից կատարվում են նաև դասապատրաստման աշխատանքներ:
-Որպես վերջաբան ի՞նչ կցանկանայիք մաղթել մեր ընթերցողներին:
-Սիրելի՛ ընթերցողներ, ցանկանում ենք, որպեսզի ձեր առօրյան միշտ զուգակցված լինի յուրահատուկ զգացողությամբ ՝ազատությամբ, արվեստով և ներդաշնակությամբ:
Նյու - Մեդ Բժշկական Կենտրոնի՝ Պլաստիկ Վիրաբուժության Բաժանմունքի Ղեկավար
ԱՇՈՑՔԻ ՊԱՆՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ
«Հրաշք մանկիկ» մանկապարտեզ
ԵՐԵԽԱՆԵՐԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԴ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ, ԲԱՅՑ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԶԲԱՂՄՈՒՆՔ Է
Երեխայի դաստիարակությունը դժվարին և շարունակական գործընթաց է: Յուրաքանչյուր ծնող ունի իր պատկերացումներն այդ հարցում, սակայն, իհարկե, տարբեր են նաև դաստիարակության արդյունքներից ակնկալիքները:
Նախադպրոցական կրթությունը կրթական համակարգի առաջին օղակն է, որի հաջողություններով է պայմանավորված ողջ կրթական համակարգի առաջընթացը:
Մանկապարտեզի հիմնական խնդիրներից մեկը երեխային դպրոցին նախապատրաստելն է: Իսկ դա նշանակում է, որ երեխան ոչ միայն որոշակի գիտելիքներ, ունակություններ, այլ դրանց ամբողջական համալիրը պետք է ստանա, որքան էլ յուրաքանչյուր երեխա զարգացման տարբեր մակարդակ ունենա: Երեխան հայտնվում է մի նոր միջավայրում, նոր աշխարհ է մտնում` իր կանոններով, նոր առօրյայով:
Դպրոցին պատրաստ լինելը նշանակում է ունենալ կազմակերպված վարք, հմտություններ, գիտելիքների պաշար և դպրոց ընդունվելու ձգտում: Եվ պատահական չէ, որ դպրոց գնալու ավելի մեծ ցանկություն են ունենում հատկապես մանկապարտեզ հաճախած երեխաները:
Մանկապարտեզից դպրոց գնացող երեխաներն անհամեմատ հեշտ են յուրացնում դպրոցում առաջին քայլերը, որովհետև ոչ միայն կարողանում են շփվել, հաղորդակցվել ընկերների, ուսուցիչների հետ, այլև տիրապետում են գիտելիքների անհրաժեշտ պաշարին:
Մանկապարտեզը երեխայի մթնոլորտն է, նրա մեջ աճում ու զարգանում են մտավոր ուժերը, հոգեկան զորությունը և բարոյական հատկանիշները: Այսօր մանկապարտեզները բազմազան են, և լավագույնն ընտրելը ծնողների համար կարևորագույն խնդիրներից մեկն է, դժվարին ու ժամանակատար աշխատանք է պահանջում:
«Հրաշք մանկիկ» լեզվական թեքումով մանկապարտեզը համարվում է Երևան քաղաքի լավագույն մանկապարտեզներից մեկը, որն իր գործունեությունը սկսել է դեռևս 2007 թվականից՝ իր հյուրընկալ դռները բացելով բոլոր փոքրիկների առջև: Դռներից այն կողմ հեքիաթային աշխարհ է, որտեղ ուզում ես մանկանալ և միահյուսվել փոքրիկների «մոլորակին»:
Մեր զրուցակիցն է «Հրաշք մանկիկ» լեզվական թեքումով մանկապարտեզի տնօրեն ՍՈՆԱ ՄԱՐԿՈՍՅԱՆԸ:
-Տիկի՛ն Մարկոսյան, Դուք ստանձնել եք մի շատ պատասխանատու գործ՝ ղեկավարելով մի կառույց, որը գործ ունի երեխային կրթելու, նրան ձևավորելու հետ: Ո՞րն է «Հրաշք մանկիկ» մանկապարտեզի առաքելությունը:
-Արդեն երկար տարիներ է, ինչ մանկապարտեզը մեծ սիրով ընդունում և ճանապարհում է փոքրիկներին: «Հրաշք մանկիկ»-ն առանձնահատուկ է ոչ միայն իր նորարարական մեթոդներով, այլև բարեկարգ ու ժամանակակից շենքային պայմաններով. հիանալի կահավորված սենյակներ, մուլտֆիլմերի հերոսների պատկերներով զարդարված պատեր, ջերմ ու տրամադրող մթնոլորտ: Մանկապարտեզում հատուկ ուշադրություն է դարձվում առողջ և օգտակար սննդակարգին, սանիտարահիգիենիկ պայմաններին, այն նաև վերահսկվում է հմուտ մանկաբույժի կողմից: Մանկապարտեզի մանկավարժական կազմը համալրված է փորձառու, երկարատև աշխատանքային փորձ ունեցող դաստիարակներով ու դայակներով, ովքեր ջերմությամբ են պարուրում փոքրիկներին` նրանց թույլ չտալով զգալ մայրիկի բացակայությունը: Մեծ ուշադրություն է դարձվում կրթական ոլորտին, որը շատ կարևոր է երեխայի զարգացման և ճիշտ ձևավորման համար:
«Հրաշք մանկիկ»-ի աշխատանքի կարևորագույն բաղադրիչն է փոքրիկների գեղագիտական դաստիարակությունը: Այստեղ փոքրիկներին ուսուցանում են ձեռքի աշխատանք, ծեփագործություն, նկարչություն, մարմնամարզություն, պար, երաժշտություն, ինչպես նաև պարտադիր են անգլերենի, ռուսերենի և շախմատի դասերը, մաթեմատիկան, տրամաբանությունը, կիրթ վարվեցողության դասընթացները, ծանոթացումը շրջակա միջավայրին:
Մեզ մոտ առանձնահատուկ է նաև մարզադահլիճը, որտեղ երեխաները մարզվում են պրոֆեսիոնալ մարզչի հետ: «Հրաշք մանկիկ»-ում առանձնահատուկ նշվում են բոլոր տոները՝ Սուրբ Զատիկ, Մայրերի տոն, Հունիսի 1, Ամանոր և այլն: Մանկապարտեզում պարբերաբար կազմակերպվում են նաև էքսկուրսիաներ: «Հրաշք մանկիկ»-ը բաց է իր գործունեության մեջ, և բաց դասերի ժամանակ ծնողները կարող են տեղեկանալ այն ամենի մասին, ինչով զբաղվում են իրենց բալիկները:
-Տիկի՛ն Մարկոսյան, ըստ Ձեզ, արդյոք Ճիշտ դաստիարակությա՞մբ են պայմանավորված իրականության երեխայի ընկալումը, նրա հարաբերությունները շրջապատի մարդկանց հետ:
- Այո, միանշանակ համամիտ եմ այդ մտքի հետ: Դաստիարակության հարցն այսօր շատ լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնում թե՛ մեզ, թե՛ ծնողներին, քանի որ ներկա սերունդն ավելի շատ տեղեկացված է, շուտ է զարգանում, ուստի նրանց հատուկ մոտեցում է պետք:
Մի բան պարզ է, որ երեխային պետք է դաստիարակել մանկուց, այլապես ուշ կլինի: Մեր փորձից ելնելով՝ կասեմ, որ երեխաների դաստիարակությունը բարդ, պատասխանատու, բայց շնորհակալ և հետաքրքիր զբաղմունք է: Դաստիարակությունը նպատակաուղղված ներգործություն է երեխաների ու երիտասարդության գիտակցության և վարքի, նրանց աշխարհայացքի, արարքների, սովորույթների վրա: Հենց դաստիարակությամբ էլ նշանակալի չափով պայմանավորվում են այն փոփոխությունները, որ կրում է մարդը ծնվելու պահից մինչև հասուն դառնալը: Շրջապատը, այսպես թե այնպես, ազդում է երեխաների դաստիարակության, նրա աշխարհընկալման վրա անկախ նրանից՝ նա դա ուզում է, թե ոչ: Երեխաները, այսպես ասած, սպունգի նման ներծծում են այն ամենը, ինչ կատարվում է նրանց շուրջը: Նրանք մեծ հաճույքով կրկնում են իրենց շրջապատող մարդկանց խոսքերը, վարքագիծը: Կարևոր է, որպեսզի բոլորս գիտակցենք, որ շատ բան նաև մանկապարտեզից է կախված, թե ապագայում ինչպես կձևավորվի երեխան: Երեխաների դաստիարակության ժամանակ առաջին հերթին հարկավոր է երեխայի մոտ ձևավորել անհատականություն: Բայց չի կարելի մոռանալ համընդհանուր արժեքները, որոնք ապագայում կօգնեն նրանց լինել ինքնուրույն և նպատակասլաց:
Երեխաների դաստիարակության գործում կան մի շարք նրբություններ և կանոններ. հարկավոր է լինել սիրալիր երեխայի հանդեպ: Մեր աշխատակազմը ջանք ու եռանդ չի խնայում այդ գործում, քանի որ սերը, գուրգուրանքը փոքրիկին թույլ են տալիս զգալ իրեն պաշտպանված, վստահ իր անձի նկատմամբ: Պետք է երեխաների մեջ սերմանենք լավատեսություն և պատասխանատվություն: Հաջողակ մարդիկ գիտակցում են, որ միայն իրենք են պատասխանատու այն ամենի համար, ինչ կատարվում է իրենց կյանքում:
Նախադպրոցական տարիքի երեխաների դաստիարակության ռեալ նպատակը հուզականորեն կայացած, արտաքին աշխարհին համարժեք արձագանքող, ներդաշնակ զարգացած երջանիկ երեխայի ձևավորումն է: Անհրաժեշտ է մանկապարտեզներում մշակել այնպիսի ձևեր, որոնք կնպաստեն ուղղորդել, խթանել և շահագրգռել երեխաներին` ինքնուրույն հասնելու հաջողության: Դա մեր մանկապարտեզի կարևորագույն նախապայմաններից մեկն եմ համարում:
- Ի՞նչ կմաղթեք մեր փոքրիկներին:
-Մեր փոքրիկներին մաղթում եմ անամպ երկինք, առողջություն և մանկական իղձերի իրականացում: Թող անհոգ մանկություն ունենա մեր մոլորակի յուրաքանչյուր փոքրիկ, թող այդ անմեղ ժպիտները երբեք չպակասեն նրանց դեմքից: Մենք ձեզ շատ ենք սիրում, մեր կյանքի անմաս մասնիկներ, Աստված պահապան բոլորիդ:
Աննա Յուրիի Պողոսյան
Կոչում` Պրոֆեսոր
Պաշտոն` Դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ հիվանդությունների բաժանմունքի վարիչ «Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրում»
Գոհար Ռազմիկի Աբրահամյան
Մասնագիտություն ` Գինեկոլոգ
Գիտական աստիճան` Բժշկական գիտությունների թեկնածու
Պաշտոն` Մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ ՀՀ ԱՆ Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական կենտրոնում
ՀԵՆԱՇԱՐԺԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲՈՒԺՄԱՆ ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԵԹՈԴՆԵՐԸ ՄԵԿ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Ժամանակակից տեխնոլոգիաները, որքան որ սրընթաց են դարձրել մեր կյանքն արտաքին միջավայրում, այդքան էլ մենք նստակյաց ենք դարձել մեր աշխատատեղերում և բնակարաններում։ Շատերս գիտենք, որ շարժման և ֆիզիկական ծանրաբեռնվածության դեֆիցիտն իր հետքն է թողնում յուրաքանչյուրիս օրգանիզմի, հատկապես՝ հենաշարժողական համակարգի վրա, և դժվարացնում դարի սրընթացության պատճառով հաճախակիացող վնասվածքների բուժումը։ Սակայն քչերին է հայտնի, որ դրանց առաջացումը հաճախ պայմանավորվում է բազմաթիվ գործոնների ազդեցությամբ, հետևաբար, խոսքն անպայման պետք է գնա համալիր ախտորոշման և բուժման կիրառման մասին։
Ցանկացած պացիենտի առողջական խնդիրների ախտորոշման և թերապիայի հենց այդ մոտեցումներն է որդեգրել վնասվածքաբանական և օրթոպեդիկ բուժօգնության ու խորհրդատվության համալիրը՝ մատուցելով հետևյալ ծառայությունները.
Վնասվածքաբանական և օրթոպեդիկ բուժօգնություն ու խորհրդատվություն
Կինեզիոթերապիա ( հետվնասվածքային և հետվիրահատական
վերականգնողական բուժում, կեցվածքի բնածին և ձեռքբերովի
խեղումների շտկում, հղիներ մանրամարզություն և այլն):
Տրակցիոն բուժում(բուժման ընթացքում կիրառվում է Axiom DRХ9000C™ սարքավորումը, որը ստեղծվել է ամերիկյան առաջատար
մասնագետների և NАSА-ի գիտնականների համատեղ աշխատանքի արդյունքում)
Ռեֆլեքսոթերապիա
Բուժական մերսում
Ֆիզիոթերապիա
Բիոիմպեդանսոմետրիա
Ողնաշարային խնդիրների համակարգչային տրակցիոն-դեկոմպրեսիոն թերապիա:
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
- Հակոբ Հովհաննիսյան-օրթոպեդ-վնասվածքաբան, տնօրեն
- Անի Գրիգորյան – փոխտնօրեն
- Արմինե Թադևոսյան – բուժքույր – ադմինիստրատոր, գանձապահ
- Վիգեն Հարությունյան – աշխատակազմի ղեկավար, հաշվապահ
- Նունե Տեր-Մարգարյան -գիտությունների թեկնածու, Մ. Հերացու անվան ԵրՊԲՀ-ի «Ադապտիվ սպորտի և սպորտային բժշկության» ամբիոնի վարիչ, ՖԿՀՊԻ-ի «Սպորտային բժշկության և ֆիզիոլոգիայի» ամբիոնի դոցենտ, սպորտային բժիշկ-ռեաբիլիտոլոգ
- Գայանե Մաթևոսյան – Մ. Հերացու անվան ԵրՊԲՀ-ի «Ադապտիվ սպորտի և սպորտային բժշկության » ամբիոնի ասիստենտ, ուսումնական մասի վարիչ, բժիշկ ռեֆլեքսոթերապևտ-ֆիզիոթերապևտ
- Գևորգ Նալբանդյան-գիտությունների թեկնածու, Մ. Հերացու անվան ԵրՊԲՀ-ի «Ադապտիվ սպորտի և սպորտային բժշկության» ամբիոնի դոցենտ, ՖԿՀՊԻ-ի «Անատոմիայի և կենսամեխանիկայի» ամբիոնի դոցենտ, բժիշկ-մերսող
- Նվեր Հարությունյան-կինեզիոթերապևտ
- Լևոն Սարգսյան - կինեզիոթերապևտ
- Օվսաննա Թոքմաջյան – մայրապետ:
Առողջությունը ամենաթանկ բան է, վստահեք այն մեզ: