Lusine

Lusine

There is no translation available.

Կրթություն

1990թ.ավարտել է դպրոցը ոսկե մեդալով 

1990-1996թթ. սովորել է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում, արժանանալով Լ.Օրբելու անվանական կրթաթոշակի

1996-2000թթ. սովորել է կլինիկական օրդինատուրա, ապա աշխատել Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական կենտրոնում մինչև 2007թ.

2004թ. պաշտպանել է գիտական թեզը, ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան` մանկաբարձության և գինեկոլոգիայի գծով

2001-2006թթ. աշխատել է Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնում և պետական բժշկական համալսարանի Ընտանեկան և ավանդական բժշկության ամբիոնում

2006 -2009թթ. աշխատել է «Արփի» բժշկաուսումնական կենտրոնում

2008 -2009թթ. անցել է կլինիկական օրդինատուրա երկրորդ մասնագիտության` հոմեոպաթիայի գծով Ս.Խ.Ավթալբեկյանի անվան Առողջապահության Ազգային Ինստիտուտի Ավանդական բժշկության ամբիոնում

2014-2016թթ. աշխատել է «Վիտալայն» բժշկական կենտրոնում, 2016 թ.-ից մինչ օրս «Էլիտ-մեդ» կենտրոնում որպես գինեկոլոգ հոմեոպաթ։

 

Վերապատրաստումներ և կոնֆերանսներ

2001թ. ԱՄՆ Great Baltimore ԲԿ-ում-գինեկոլոգիա

2006թ. Մայերթերապիայի հիմունքները ավստրիական ծրագիր սեմինար Երևանում

2010թ. Հնդկաստանի Ագրա քաղաքում կիրառական հոմեոպաթիայի սեմինարի

2008-2012թթ., 2016թ. Երևանում կայացած հոմեոպաթիայի ժամանակակից խնդիրների վերաբերյալ միջազգային կոնգրեսներ

2011թ. Ռիգայում հոմեոպաթիան արվեստ և գիտություն եվրոպական համաժողովում «երազների հոմեոպաթիկ մեկնաբանությունը», «երեխաների բուժման առանձնահատկությունները», Լոնդոնում 2012թ անպտղության հոմեոպաթիկ բուժման սեմինար, մասնակցել է շվեցարական, գերմանական, ֆրանսիական հայտնի բժիշկներ` Սպինեդի, Պառեկ, Պֆայֆեռ և այլոց դասընթացներին

 2011թ. Չինաստանում Պեկինի <<Կունդավել>> կլինիկայում անցել է դասընթաց չինական բժշկության հիմունքների վերաբերյալ:

 

Հեղինակ է քսանից ավել գիտական աշխատանքների: 

 

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

 

Նախընտրում է այցելուների բուժման հոլիստիկ մոտեցումը,<< բուժել հիվանդին, ոչ հիվանդությունը>> կարգախոսով:
Բուժման մեջ ներառում է սննդի կարգավորման, սթրեսների հաղթահարման այուրվեդիկ և անթրոպոսոֆիկ մոտեցումները:
Անպտուղ զույգերին զավակ պարգևելը համարում է աշխատանքի լավագույն արդյունքը:

There is no translation available.

էնդոսկոպիստ

There is no translation available.

Արդեն պետք է նորաձեւ լինի չծխելը. այդ կերպ կկանխարգելվի սիրտ-անոթային հիվանդությունները

Սիրտը մարդու օրգանիզմի շարժիչն է: Սրտի առողջությունը, բուժումն ու դրա պահպանումը շարունակում են մնալ ժամանակակից բժշկության գերխնդիրը: Չնայած տարբեր բուժման, սարքավորումների ստեղծմանն ու նոր մեթոդների մշակմանը՝ սիրտ-անոթային հիվանդություններից մահացությունը աշխարհում առաջին տեղում է: Տարբեր ուսումնասիրություններ փաստում են, որ յուրաքանչյուր 1.5 րոպեի ընթացքում սիրտ-անոթային հիվանդություններից մեկ մարդ է մահանում:

Հետևաբար ժամանակն է, որ սիրտ-անոթային հիվանդությունների վրա մեծ ուշադրություն սևեռվի։ Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում սիրտ-անոթային հիվանդությունները  երիտասարդացել են։ Սիրտ-անոթային հիվանդությունները պայմանավորված են մեծամասամբ ռիսկի գործոններով, որոնցից են ծխելը, խմելը, ճարպակալումը, նստակյաց կենսակերպը, շաքարային դիաբետը, ինչպես նաև գեները:

Հայաստանում սիրտ-անոթային հիվանդությունների տարածվածության, կանխարգելման հնարավորությունների մասին զրուցեցինք միջամտական սրտաբան բժշկական գիտությունների թեկնածու Յուրի Մակարյանի հետ։

-Բժիշկ Մակարյան, ինչո՞ւ ընտրեցիք հենց սրտաբանի մասնագիտությունը։

Մանկուց եմ երազել բժիշկ դառնալու մասին, քանի որ ծնվել ու մեծացել եմ բժիշկների ընտանիքում։ 2 ավագ քույրերս արդեն սովորում էին բժշկական համալսարանում, ուստի ես ինձ այլ մասնագիտությամբ չէի պատկերացնում։ Որոշակի անձնական պատճառներից ելնելով՝ հաստատապես որոշեցի ընտրել սրտաբանի մասնագիտությունը։ Համալսարանն ավարտելուց հետո, երբ պետք է օրդինատուրա ընդունվեի, որոշեցի, որ պետք է հենց սրտաբան դառնամ։ Մասնագիտության ընտրության հարցում նաև մեծ դերակատարում ունեցան դասախոսներս, ովքեր ինձ ուղղորդում էին եւ հորդորում՝ անպայման սրտաբանի մասնագիտությունն ընտրել։

-Դժվար չէ՞ ձեր մասնագիտությամբ աշխատելը։

Դժվար է, բայց իմ սուբյեկտիվ կարծիքով, սրտաբանությունն ամենահետաքրքիր մասնագիտությունն է բժշկության մեջ։

-Ի՞նչ ախտանիշների առկայության դեպքում մարդը կարող է հասկանալ, որ սրտի հետ կապված առողջական խնդիրներ ունի։

Առաջին ու ամենատարածված նշանը կրծքավանդակում, մասնավորապես, հետկրծոսկրային շրջանում սեղմոցի, այրոցի զգացումն է, որը նոպայաձեւ է եւ որպես կանոն առաջանում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ՝  պրոգրեսիվ աճելով։ Կարող է նաեւ շնչարգելություն, հեւոց լինել։ Հնարավոր է նաեւ հանգստի պայմաններում այդ նոպաներն առաջանան, մարդը կարող է զգալ սրտի անկանոն աշխատանք: Սրտային հիվանդությունները տարբեր են, շատ լայն ոլորտ է, եւ սրտի ամեն մի հիվանդություն ունի իր յուրահատուկ նշանները։

-Հնարավո՞ր է, որ ֆիզիկական եւ հոգեբանական ծանրաբեռնվածությունն ազդի մարդու սրտի առողջության վրա։

Հոգեկան, մտավոր լարվածությունն ու ծանրաբեռնվածությունը, սթրեսները միանշանակ բերում են ամբողջ օրգանիզմի ախտահարմանը, նպաստում են նաեւ սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների առաջացմանը։ Ինչ վերաբերվում է ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, ապա այն պետք է կազմի ցանկացած մարդու առօրյայի մի մասը։ Միանշանակ է, որ ֆիզիկական վարժանքներն առողջարար են, իսկ աշխատանքային ծանրաբեռվածությունը կամ առանց հանգստի աշխատելը, առողջ քնի բացակայությունը  նպաստում են սիրտ-անոթային հիվանդությունների ավելացմանը։

-Հիմա ակցիա կա՝ ծխախոտի տուփերի վրա նշված է, որ ծխելն առաջացնում է սիրտ-անոթային հիվանդություններ։ Կխոսեք այդ մասին։

Ես ինքս ծխող չեմ եւ հակածխախոտային պայքարի ակտիվ մասնակից եմ։ Ծխախոտն այն եզակի երեւույթներից է, որ բժշկությունն ընդհանրապես արգելում է՝ բոլոր հիվանդությունների պարագայում։ Իմ կարծիքով՝ այդ պայքարը պետք է ավելի ակտիվ լինի, պետք է հորդորենք, որ նման ակցիաները հաճախ լինեն, որ մարդիկ չծխեն եւ ամենից կարեւորն այն է,  որ բոլորը հասկանան՝ ծխելը վտանգավոր է առողջության համար։ Սթրեսները կամ մնացած այլ խնդիրները մենք գուցե չենք կարող վերացնել մեր կյանքից, ժամանակակից մարդու կյանքից, իսկ ծխախոտն ախտահարող այն լուրջ ֆակտորներից է, որ մարդը կարող է իր կամքի ուժով վերացնել, ընդ որում նաեւ օգնել իր շրջապատի մարդկանց՝  չծխողներին, քանի որ պասիվ ծխելը նույնպես վտանգավոր է առողջության համար։ Այս պայքարը պետք է սկսել դպրոցական, ուսանողական տարիքից։ Արդեն պետք է նորաձեւ լինի չծխելը, չծխողները պետք է քննադատեն ծխողներին ու անհրաժեշտ է դա ներմուծել մեր հայ մենթալիտետի մեջ։ Ցավոք սրտի, վիճակագրական տվյալներով՝ մեր պետությունը մտնում է Եվրոպայի ամենածխող պետությունների շարքի մեջ։ Հատակապես մտահոգող է, որ կանայք են ծխում, այն էլ ռեպրոդուկտիվ տարիքի, իսկ դուք գիտեք, թե դա ինչ առողջական վտանգներ է իր մեջ պարունակում։

- Եթե հղիության ժամանակ կինը ծխում է, ի՞նչ հետեւանքների կարող է դա հանգեցնել։

Հղիության ժամանակ ծխելը շատ լուրջ հետեւանքներ կարող է ունենալ՝ հղիության վաղաժամ ընդհատումից մինչեւ լուրջ արատներով եւ տարբեր հիվանդություններով երեխա ունենալը։ Երբեմն ծխող կնոջից ծնված երեխան առաջին հայացքից կարող է առողջ թվալ, սակայն ժամանակի ընթացքում առողջական խնդիրներն ի հայտ կգան, օրինակ՝  ալերգիկ կամ ասթմատիկ երեւույթները։ Հոր ծխելն էլ մեծ նշանակություն ունի  առողջ երեխա ունենալու գործում։ Առաջին հերթին հոր ծխելն ազդում է հենց իր ռեպրոդուկտիվ ֆունցիայի վրա։ Հնարավոր է, որ երեխա չունենալու պատճառներից մեկն էլ ծխելը լինի։ Այդ մասին շատ ժամանակ մոռացվում է։ Եթե ընտանիքը ցանկանում է առողջ երեխա ունենալ, ընդհանրապես խորհուրդ է տրվում, որ մինչեւ կնոջ հղիանալը՝ ամենաքիչը 2-3 ամիս առաջ, ծնողներից ոչ մեկ չծխի։

-Սեռական կյանքն ինչպե՞ս է ազդում մարդու սրտի առողջության վրա։

Սեռական ակտի ժամանակ ֆիզիկական աշխատանք է տարվում՝ ամեն մարդու համար յուրահատուկ ծանրաբեռնվածությամբ։ Առողջության համար միանշանակ կարեւոր է նաեւ կանոնավոր եւ առողջ սեռական կյանք ունենալ։  Հիվանդների հետ հաճախ չի խոսվում այն մասին, թե տարբեր հիվանդությունների առկայության կամ բուժման փուլում ինչպես կարգավորել սեռական կյանքը, բայց դա եւս շատ կարեւոր է։ Կարեւոր է, օրինակ, տեղեկանալ, թե ինֆարկտից հետո ինչքան ժամանակ անց պետք է վերսկսել սեռական կյանքով ապրել՝ ինչպիսի հաճախականությամբ, ինչպիսի ակտիվությամբ եւ այլն։ Հիմա մենք՝ բժիշկներս, ասում ենք հիվանդներին, խոսում ենք այդ մասին, ուղղակի իրենք ամաչում են, վատ են զգում այս թեման շոշափելիս։ Մի քիչ հայկական մենթալիտետի հարց է։ Արտասահմանում այս խնդիրը հստակ քննարկվում է եւ բոլոր ուղեցույցներում նշվում է որպես առանձին կետ՝ առողջ ապրելակերպ վարելու առումով։ Սակայն պետք է նշեմ, որ եթե համեմատենք 5 տարի առաջվա իրավիճակի հետ, ապա հիմա այդ հարցն ավելի ակտիվ է քննարկվում։ Շատ կարեւոր հարց է, դա էլ է պահանջ, ինչպես ուտելը, խմելը, զբոսնելը, սեռական կյանքը նույնպես պետք է կազմի մարդու առօրյայի մի մասը։

-Ի՞նչ խորհուրդ կտաք՝ առողջ սիրտ ունենալու համար։

Չծխել։ Օգտագործել միայն առողջ սնունդ։ Հաշվի առնելով 21-րդ դարի առաջադեմ սարքավորումներից կախվածությունը, երբ մարդիկ նստակյաց կյանք են վարում, խորհուրդ եմ տալիս ավելի ակտիվ լինել, քայլել, սպորտով զբաղվել։ Եթե որոշակի ժառանգականություն կա, ասենք ընտանիքում մեկն ունեցել է սիրտ-անոթային խնդիր, պետք է ավելի ուշադիր լինել առողջությանը։

-Շա՞տ են ձեր հիվանդները։

Ցավոք սրտի, այո։ Պետք է փաստեմ, որ ոչ միայն ավելացել է սիրտ-անոթային հիվանդների թիվը, այլեւ իջել է ռիսկային տարիքի շեմը՝ հիվանդությունները  երիտասարդացել են, ինչը շատ ողբերգական երեւույթ է մեզ համար։ Չնայած նրան, որ սրտային հիվանդությունների բուժման, կանխարգելման ուղղությունն ամենաարագ զարգացող ճյուղերից է, սակայն ցավոք, սիրտ-անոթային մահացությունը առաջին տեղում է, նույնիսկ ավելի է, քան ուռուցքային հիվանդություններից մահացությունը՝ ամբողջ աշխարհում, ոչ միայն Հայաստանում։ Նախկինում, եթե մենք հազվադեպ էինք հանդիպում 25-30 տարեկան սիրտ-անոթային խնդիրներով հիվանդների, ապա ներկայումս արդեն երիտասարդներն էլ են ներառվում այս հիվանդությունների ռիսկային խմբում։

Ես կցանկանայի նաեւ նշել, որ եթե ունեք առողջական խնդիր, ապա պետք է ավելի ուշադիր եւ զգոն լինեք, որովհետեւ ցանկացած հիվանդություն ավելի հեշտ է վերահսկել իր կանխարգելման, քան բուժման փուլում։ Խորհուրդ կտամ վաղ դիմել բժիշկի, այլ ոչ թե հարեւաններին կամ կողքի մարդկանց լսել ու ինքնաբուժությամբ զբաղվել։ Յուրաքանչյուր հիվանդություն յուրահատուկ է, մարդիկ էլ միանման չեն, բժիշկները կարող են շատ արագ օգնել՝ գտնել հիվանդությունը հենց սկզբնական փուլում։

There is no translation available.

Աշխատանքային գործունեություն

2006թ. առ այսօր     ԵՊԲՀ, Համալսարանական թիվ 1 հիվանդանոց, որպես բժիշկ- ռևմատոլոգ

2016թ. առ այսօր     ԵՊԲՀ, ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոն, որպես դոցենտ

2014 -2016 թթ.        ԵՊԲՀ, թերապիայի թիվ 2 ամբիոն, որպես ավագ դասախոս

2008-2014թթ.          ԵՊԲՀ, թերապիայի թիվ 1 ամբիոն, որպես ասիստենտ

2007-2008թթ.          ԵՊԲՀ, թերապիայի թիվ 1 ամբիոն, որպես ավագ լաբորանտ

Կրթություն

2014թ.                  շնորհվել է բժշկական գիտությունների թեկնածուի աստիճան

2003-2005թթ.        ՀՀ  Առողջապահության Ազգային Ինստիտուտ, կլինիկական օրդինատուրա     ”Ռևմատոլոգիա ” մասնագիտությամբ

1997-2003թթ.     Երևանի պետական բժշկական համալսարան, բուժական ֆակուլտետ (գերազանցության դիպլոմ)

1987-1997թթ.       N121 միջն.դպրոց (գերազանցության ատեստատ)

Դասընթացների մասնակցություն

2017թ.            ԱՊՀ երկրների ռևմատոլոգների հանդիպում, 16-19 օգոստոս, Հելսինկի, Ֆինլյանդիա

2017թ.            EULAR / Եվրոպական Հակառևմատիկ Լիգա/ ամենամյա ռևմատոլոգիայի կոնգրես, 14-17հունիս, Մադրիդ

2017թ.            EULAR դասընթաց“ Համակարգային կարմիր գայլախտ”, 21-26 մայիս, Պիզա

2016թ.           EULARամենամյա ռևմատոլոգիայի կոնգրես, հունիսի 8-11, Լոնդոն 

2015թ.          GCP training, on-line կուրս

2015թ .         Դասախոսների որակավորման բարձրացում, 11-22 հունվար, ԵՊԲՀ, Երևան

2015թ.         Կլինիկական հետազոտությունների հետազոտողների հանդիպում (PsOsim Study), սեպտեմբեր18-19, Պրահա

2014թ.         EULAR ամենամյա ռևմատոլոգիայի կոնգրես, 11-15հունիս, Փարիզ

2011թ.“       Հոդային հիվանդությունների ուլտրաձայնային ախտորոշում”, Վ.Ա.Նասոնովայի անվան Ռևմատոլոգիայի գիտահետազոտական Ինստիտուտ,   6-26հունիս, Մոսկվա

2008թ.        Զալցբուրգ-Կոլումբիա “Ներքին Հիվանդությունների Սեմինար”,  17-23փետրվար, Զալցբուրգ

2006թ.          “9րդ EULAR հետդիպլոմային ռևմատոլոգիայի կուրս”  23-27 հոկտեմբեր, Վարշավա

Օտար լեզուների իմացություն

հայերեն, ռուսերեն, անգլերեն:

 Գիտական աշխատանքներ

  • K.Ginosyan, A. Beglaryan, V.Vardanyan. MEFV mutations in Armenian patients with systemic autoimmune diseases. Annals of Rheumatic Diseases 2017; 76 (Suppl.2): EULAR Congress 2017 (14-17 June, Madrid), page 1398,DOI: 10.1136/annrheumdis-2017-eular.5109
  1. Ա.Վ.Հակոբյան, Ք.Վ.Գինոսյան, Ի.Է.Մալխասյան, Մ.Ռ.Մովսիսյան, Ա.Գ.Հովհաննիսյան. Կարբամազեպինով հարուցված դեղորայքային ռեակցիա էոզինոֆիլիայով և համակարգային ախտանիշներով: Կլինիկական դեպք և կարճ նկարագրություն: Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 2017, 1 (111):21-24
  2. Ք.Վ.Գինոսյան, Շ.Վերանյան, Զ.Տ.Ջնդոյան, Ն.Պետրոսյան. Համակարգային վասկուլիտների բուժման ժամանակակից մոտեցումները: Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 2016, 2 (105):8-11
  3. Jndoyan Z.T., Ginosyan K.V., Shekoyan S.V. Levels of interleukin-6 (IL-6) and its soluble receptor (IL-6sR) in patients with rheumatoid arthritis. Current Issues of Medical Science Conference Abstracts.  The New Armenian Medical Journal 2015; 9(2): 43.
  4. К.В. Гиносян, В.С. Варданян. Новые классификационные критерии ревматоидногоартрита  ACR/EULAR 2010. Вопросытеоретической и клиническоймедицины 2015, 4 (100): 41-43
  5. Վ.Ս. Վարդանյան, Ք.Վ. Գինոսյան. Հականեյտրոֆիլային ցիտոպլազմատիկ հակամարմինների հետ կապված վասկուլիտների պատճառագիտության և ախտածագման ժամանակակից տեսանկյունները: Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 2015, 4 (100):56-59
  1. Гиносян К.В., Джндоян З.Т. Особенноститечения системной красной волчанкиприпериодической болезни.Թիվ 1 համալսարանական կլինիկական հիվանդանոցի հիմնադրման 100-ամյակին նվիրված գիտաժողով՛՛ Կլինիկական բժշկագիտության արդի հիմնախնդիրները՛՛ Գիտական հոդվածների ժողովածու 2014: 188-194

   8. Ginosyan, V. Vardanyan, A. Beglaryan, A. Ayvazyan.Systemic lupus erythematosus with coexisting familial Mediterranean fever.Annals of Rheumatic Diseases 2014; 73 (Suppl.2): EULAR Congress 2014 (11-14 June, Paris).DOI:10.1136/annrheumdis-2014-eular.3549

 9. Vardanyan, K. Ginosyan, A. Simonyan, G. Matsakyan.Efficacy of strontium ranelate in the treatment of glucocorticoid-induced osteoporosis.Annals of Rheumatic Diseases 2014;73(Suppl2): 772. DOI: 10.1136/annrheumdis-2014-eular.2387

 10. Ginosyan K., Ayvazyan A., Beglaryan A. Systemic lupus erythematosus and familial Mediterranean fever: a possible association. The New Armenian Medical Journal 2013, 7(3): 9-17

 11. Гиносян К.В. Системные проявления периодической болезни илиассоциация с аутоиммунными заболеваниями? Медицина, наука, образование 2013,15:77-81

12.Гиносян К.В. Сравнительнаяклинико-генетическая характеристика суставного синдромаприпериодической болезни. Вопросы теоретической и клинической медицины 2013, 5 (81): 52-57 

13.Ginosyan K., Ayvazyan A., Beglaryan A. Uncommon manifestations of Familial Mediterranean fever. 7th International Congress of FMF and Autoimmune Diseases.Autoinflammation 2013

 (22-26 May, Lausanne).Pediatric Rheumatology 2013, 11(Suppl 1):A47.doi: 10.1186/1546-0096-11-S1-A47Pubmed:PMCID: PMC3953156:

 14. Гиносян К.В., Айвазян А.А., Бегларян А.А., Джндоян З.Т. Серонегативная спондилоартропатия при периодической болезни. Գիտական հոդվածների ժողովածու ԵՊԲՀ, տարեկան հաշվետու գիտաժողով 2012: 212-219:

There is no translation available.

Ինքնակենսագրություն

Մելինե Գևորգի Նավասարդյան

ՀՀ, ք.Երևան, Աճառյան 2

Հեռ: (+ 374) 10 610730, (+ 374) 91 000662

Էլ. հասցե: Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.

Աշխատանքային փորձ:

2014 - ից մինչ օրս ՀՀ ԱՆ ՁԻԱՀ - ի կանխարգելման հանրապետական կենտրոն, շարժական կլինիկայի բժիշկ-սոնոգրաֆիստ

2006 - ից մինչ օրս ՀՀ ԱՆ ՁԻԱՀ - ի կանխարգելման հանրապետական կենտրոն բժշկական օգնության և սպասարկման բաժին, բժիշկ-սոնոգրաֆիստ

Կրթություն:

2002 - 2004 ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ Կլինիկական օրդինատուրա, Ճառագայթային ախտորոշում Բժիշկ-ռադիոլոգի որոկավորում : Վկայական: # 000256

1996 - 2002 Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, բժշկականխարգելման ֆակուլտետ

1985 - 1995 Ք. Էջմիածին, N4 միջնակարգ դպրոց

Կոնֆերանսների

մասնակցություն:

2017 «Միզասեռական համակարգի ճառագայթային ախտորոշումն ժամանակակից մեթոդները գիտաժողով ՀՀ ԱՆ, Ռադիոլոգների հայկական ասոցիացիա, ՌԴ ճառագայթային ախտորոշման զարգացման հիմնադրամ, Հայկական ուրոլոգիական ասոցիացիա, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան,

2017 «Մուլտիպարամետրիկ ուլտրաձայնային ախտորոշումն ամենօրյա կլինիկական պրակտիկայում, պրոֆեսոր Վիտո Կանտիզանի, Ռադիոլոգների հայկական ասոցիացիա

2017 «Վահանաձև գեղձի հիվանդությունների մուլտիդիսցիպլինար ախտորոշում գիտապրակտիկ կոնֆերանս, Հայկական Հակաքաղցկեղային Լիգա, Ռադիոլոգների Հայկական ասոցիացիա:

Վերապատրաստումներ:

2011 Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, «Գերձայնային ախտորոշման ժամանակակից հարցեր

2006 ՀՀ ԱՆ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն, «Գերձայնային հետազոտությունը մանկաբարձությունում և գինեկոլոգիայում

Պարգևատրումներ

2016 ՀՀ ԱՆ ՁԻԱՀ - ի կանխարգելման հանրապետական կենտրոն, Շարժական բուժկանխարգելիչ կլինիկայի աշխատանքներում ունեցած ներդրման համար պատվոգիր

2009 ՀՀ ԱՆ ՁԻԱՀ - ի կանխարգելման հանրապետական կենտրոն, ՁԻԱՀ - ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատանքներում ավանդի և ներդրման համար պատվոգիր

Համակարգչային

գիտելիքներ: Windows 8, MS Office, Excel, Word, PowerPoint

Լեզուների իմացություն: հայերեն, ռուսերեն գերազանց, անգլերեն միջին

Անձնական տվյալներ: Ամուսնացած եմ, ունեմ երկու երեխա:

There is no translation available.

Անպտղությունը վերջնական ախտորոշում չէ. երկարատեւ հետազոտություններ անցնել պետք չէ

Կնոջ առողջությունը ոչ միայն շատ կարևոր է, այլև փխրուն: Այն դժվար է պահպանել այսօրվա տարբեր հիվանդությունների աճին զուգընթաց։ Կանայք պետք է առավել հետեւողական լինեն իրենց առողջությանը, քանի որ հենց կնոջ փխրուն ուսերին է ընկած ամբողջ ընտանիքի բարօրությունը։ Կանացի առողջությունը պահպանելու գրավականներից է մասնագետների մոտ պարբերաբար հետազոտվելը։ Վաղ հայտնաբերված հիվանդությունների դեպքում բուժումն անհամեմատ ավելի արդյունավետ է լինում, ուստի պետք է տարին գոնե մեկ անգամ այցելել բժիշկի ու տեղեկանալ առողջության մասին։

Յուրաքանչյուր կին մայր դառնալու բնազդ ունի իր մեջ, ուստի մայրանալուց առաջ եւ արդեն հղիության ընթացքում անհրաժեշտ է մեծ պատասխանատվությամբ եւ  ուշադրությամբ հետեւել առողջությանը՝ ապագայում առողջ երեխա ծննդաբերելու ակնկալիքով։

Կնոջ առողջության պահպանման եւ կանացի հիվանդությունների արդյունավետ բուժման մասին զրուցել ենք պերինտոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտի գինեկոլոգ-մանկաբարձ Զարուհի Մանուկյանի հետ։ Բժշկուհին բարձր պատրաստվածությամբ մասնագետ է, մեծ պատրաստակամությամբ ու պատասխանատվությամբ է վերաբերվում իր աշխատանքին, ինչի շնորհիվ էլ ձեռքբերումներ ու նվաճումներ է ունենում իր ոլորտում։ Այս ամենի շնորհիվ վայլում է իր հիվադների ակնածանքն ու վստահությունը։ Նշենք, որ բժշկուհին առաջնորդվում է այն սկզբունքով, որ ամենանորագույնն ու ամենալավը կիրառվի հենց իրենց բաժանմունքում։

-Գինեկոլոգիական եւ մանկաբարձական ինչպիսի՞ հիվանդություններով են ավելի շատ դիմում ձեզ։

Դիմում են տարբեր գինեկոլոգիական պաթոլոգիաներով, օրինակ՝ արգանդի անոմալ արյունահոսությունների, գենիտալ պրոլապսի, արգանդի միոմայի, ձվարանների գոյացությունների, պարանոցի և արտաքին սեռական հիվանդությունների, անպտղության, ցավային համախտանիշի դեպքում, մանկաբարձական տարբեր խնդիրներով՝ վիժումներ և այլն։

-Խոսեցիք վիժումների մասին, դրանց թիվն ավելացե՞լ է։

Այնքան են, որքան վիճակագրությամբ գրեթե միշտ արձանագրվում է։ Մեկ անգամյա վիժում տեղի է ունենում կանանց 10%-ի մոտ, իսկ սովորույթային վիժումը՝ կանանց 1-3% մոտ։

-Տիկին Մանուկյան, ի՞նչ խորհուրդ կտաք անվտանգ հղիություն ունենալու համար։

Անպայման պետք է արված լինեն բոլոր անհրաժեշտ պատվաստումները, որպեսզի կանխարգելվեն այն վարակները, որոնք վտանգավոր են հղիության ընթացքում։ Չի կարելի հղիության ընթացքում բարձիթողի վիճակում մնալ, քանի որ հղի կինը պատասխանատու է ոչ միայն իր, այլեւ երեխայի առողջության համար։ Բոլոր առկա էքստրագենիտալ հիվանդությունները պետք է լինեն կոմպենսացված վիճակում, պետք է այցելել համապատասխան մասնագետի և ստանալ խորհուրդներ, իսկ եթե կինը չունի առողջական խնդիրներ, կարելի է ուղղակի պրոֆիլակտիկ զննում անցնել:

Պետք է նշեմ, որ վերջին ժամանակահատվածում ավելացել է հեպատիտով հիվանդների թիվը։ Հեպատիտ B-ի դեմ  կարելի է պատվաստվել, իսկ C-ի դեպքում պետք է անպայման բուժում անցնել եւ նոր  միայն հղիանալ, որովհետեւ հավանականությունը, որ վիրուսը կփոխանցվի երեխային, բավական բարձր է։

-Երբ զույգի մոտ ախտորոշվում է անպտղություն, դա, Ձեր կարծիքով, վերջնակա՞ն է եւ այլեւս բուժման մասին խոսք լինել չի կարող։

Անպտղություն է համարվում այն վիճակը, երբ մեկ տարվա կանոնավոր սեռական կյանքի ընթացքում հղիություն տեղի չի ունենում։ Անպտղություն հանդիպում է 8 զույգից 1-ի մոտ։ Դա պայմանավորված է կանանց կամ տղամարդկանց անպտղությամբ, իսկ որոշ դեպքերում էլ երկուսի մոտ էլ առողջական խնդիրներ են լինում։ Անպտղությունը, բնականաբար, վերջնական աշխորոշում չէ՝ այսօրվա մեր բոլոր նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ։ Այն զույգերին, որոնք ունեն այս խնդիրը, խորհուրդ կտամ՝ երկարատեւ  հետազոտություններ եւ բուժումներ չանցնեն։ Այդ երկարատեւ հետազոտությունները վատ են անդրադառանում զույգի հոգեբանական վիճակի վրա, ուստի պետք է կատարել միայն անհրաժեշտ հետազոտությունները-հորմոնալ անալիզներ, գերձայնային հետազոտություն, հիստերոսալպինգոգրաֆիա, լապարոսկոպիա, հիստերոսկոպիա։

-Ինչպե՞ս եք բուժում անպտղությունը։ Ի՞նչ մեթոդներ կան։

 Բուժման մեթոդը կախված է անպտղության պատճառից: Հորմոնալ խանգարումների դեպքում կատարվում է ձվազատման խթանում, փողերի անանցանելիության դեպքում կատարվում է լապարասկոպիկ վիրահատական բուժում և այլն:

Ես, առիթից օգտվելով, կցանկանայի խոսել էնդոմետրիոզ հիվանդության մասին: 10 կանանցից մեկի մոտ հայտնաբերվում է էնդոմետրիոզ հիվանդությունը: Էնդոմետրիոզ ունեցող կանանց գրեթե 50 տոկոսի մոտ զարգանում է անպտղություն։

Այս հիվանդության դեպքում արգանդի լորձաթաղանթի բջիջները տեղակայված են լինում  արգանդից դուրս: Հիվանդը գանգատվում է ցավոտ դաշտանից, ցավեր է ունենում սեռական ակտի ժամանակ, անպտղությունից, հնարավոր է նաև հարակից օրգանների ախտահարում՝ աղիների, միզապարկի և այլն։ Այս հիվանդները հաճախ ստանում են երկարատեւ անարդյունավետ բուժում:

Հիվանդության ախտորոշման ոսկե ստանդարտ է համարվում լապարասկոպիան: Լապարասկոպիան միաժամանակ թույլ է տալիս ախտորոշել և  վերացնել  էնդոմետրիոզի բոլոր օջախները։ Ախտահարված օջախները հեռացնելու վիրահատությունից հետո հղիության տոկոսը բավականին բարձրանում է՝  կազմելով 60-70 տոկոս։ Վիրահատությունից հետո ԷՄԲ (Էկո) միջոցով հղիանալու տոկոսն էլ է բարձրանում։

Պետք է փաստեմ, որ տարիքի հետ հղիանալու տոկոսը կարող է իջնել։ Հղիության ամենալավ տարիքը 21-25 տարեկանն է։ 35 տարեկանից հետո հղիանալու հավանականությունը սկսում է կտրուկ իջնել։ Արդեն 40 տարեկանում բացի հղիության տոկոսի իջեցումից, բարձրանում է նաև  վիժման տոկոսը, ինչն էլ կապված է ձվաբջիջի որակազրկման հետ։

-Բժշկուհի, իսկ արյան տեսքով արտադրությունը սովորաբար եւ հղիության ընթացքում ինչի՞ մասին է ահազանգում, եւ ինչո՞ւ է կանանց առաջին հղիության ժամանակ հիմնականում վիժում լինում։

Եթե կնոջ մոտ տեղի է ունեցել մեկ վիժում, ապա պետք է փաստել, որ նման վիժումների գրեթե  60 տոկոսը պայմանավորված է քրոմոսոմ անոմալիաներով՝  հենց տվյալ սաղմի ոչ ճիշտ կարիոտիպով: Մեկ անգամյա վիժումը դեռ պատճառ չէ, որ արվեն բոլոր այն հետազոտությունները, որոնք արվում է սովորույթային վիժման ժամանակ։ Սովորույթային է համարվում 3 եւ ավելի վիժումները։ Մեծ տարիքում արդեն 2 վիժումից հետո պահանջվում է անել ամբողջական հետազոտություն։ Իհարկե, դա ֆինանսական մեծ ծանրաբեռնվածություն է տվյալ հիվանդի համար, այդ իսկ պատճառով մեկանգամյա վիժման դեպքում խորհուրդ չենք տալիս լայնածավալ հետազոտություն անցնել։

Հարցրեցիք արյան տեսքով  արտադրության մասին, հղիության դեպքում սեռական ուղիներից արյունային արտադրության դեպքում պետք է կատարել գերձայնային հետազոտություն և  անպայման հեշտոցի պատերն ու պարանոցը զննել հայելիներով, քանի որ հանարավոր է, որ արյունային արտադրությունը պայմանավորված լինի ոչ թե վիժման վտանգով, այլ ուրիշ պատճառով. օրինակ՝ արգանդի պարանոցի պոլիպով, կամ չարորակ հիվանդությունով։

-Ձեր կարծիքով՝ արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ արվող պատվաստումն էֆեկտի՞վ է, դա ի՞նչ արդյունքներ կտա։

Դա շատ ճիշտ եւ լավ նախաձեռնություն է։ Աշխարհում մեծ նվաճում է, որ արվում է նման պատվաստում, ինչը կտրուկ իջեցնում է  արգանդի պարանոցի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը։ Տարօրինակ է, որ հայերն այդքան վատ են ընդունում այս պատվաստման մասին տեղեկությունը։ Ես որպես մասնագետ ուրախ եմ, որ նման ձեռքբերում կա աշխարհում եւ մենք հնարավորություն ունենք դրանից օգտվելու։  Այս պատվաստման շնորհիվ աշխարհում կտրուկ իջել է արգանդի պարանոցի  նախաքաղցկեղային հիվանդությունների տոկոսը։

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը այս տարվա դեկտեմբերից պատվաստանյութը բերելու է Հայաստան, եւ 13 տարեկան բոլոր աղջիկները պետք է  պատվաստվեն։ Ցանկալի է պատվաստվել մինչեւ սեռական կյանքի սկիզբ, եթե անգամ ավելի բարձր տարիքային խմբում են եւ սկսել են սեռական կյանքով ապրել, միեւնույն է պետք է պատվաստվեն։ Կարեւոր է նշել, որ պատվաստումն անելուց առաջ պետք  չէ ստուգել արգանդի պարանոցի քաղցկեղ առաջացնող պապիլոմա վիրուս կա կնոջ օրգանիզմում, թե ոչ։ Պատվաստումն անելուց հետո էլ ցուցված է կրկին հանձնել պրոֆիլակտիկ pap/test՝ 3 տարի մեկ անգամ:

-Ձեզ մոտ այցելո՞ւմ են ՄԻԱՎ վարակակիրներ։

Իհարկե։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Հայաստանը շատ լավ կարողանում է պայքարել, որպեսզի հղի ՄԻԱՎ վարակակիր մորից վիրուսը չփոխանցվի երեխային։ Բոլոր հղիների մոտ Հայաստանի Հանրապետությունում ստուգվում է այս վիրուսը եւ եթե հայտնաբերվում է, կինն ուղարկվում է հակառետրովիրուսային թերապիա ստանալու, որովհետեւ ինչքան արյան մեջ վիրուսի տոկոսն իջնում է, այնքան պտղի վարակվելու հավանականությունը նվազում է։ ՄԻԱՎ վարակակիր հղի կնոջ ծննդալուծումը կատարվում է կեսարյան հատման եղանակով, որպեսզի ծննդաբերելու ժամանակ երեխան չվարակվի։ ՄԻԱՎ վարակակիր կինը նաեւ չպետք է կերակրի երեխային։

-Երբ հղի կնոջ մոտ հայնաբերվում է ՄԻԱՎ, դա չի՞ ազդում նրա հոգեբանական վիճակի վրա։ Ի՞նչ խորհուրդ կտաք այն զույգերին, որոնց մոտ ՄԻԱՎ վիրուս է հայտնաբերվել։

Բնականաբար ազդում է կնոջ վրա, ինչպե՞ս կարող է չազդել։ Պետք չէ հուսահատվել, դրա փոխարեն ավելի լավ է գործնական քայլերի անցնել՝  ստանալ հակառետրովիրուսային բուժում, քանի որ այն օգնում է, որ մորից երեխային չփոխանցվի վիրուսը։ Օրինակ՝ հեպատիտ C-ի դեպքում մեծ է հավանականությունը, որ վիրուսը մորից կփոխանցվի երեխային, իսկ այս վիրուսի դեմ օգտագործվող դեղամիջոցները հակացուցված են հղիության ընթացքում:

-Ի՞նչ խորհուրդ կտաք հայ կանանց՝ իրենց առողջության պահպանման համար։

Պրոֆիլակտիկ հետազոտություններ անցնել պարբերաբար։ Բոլոր կանայք պարտադիր պետք է pap/test  հանձնեն, գոնե 3 տարին մեկ անգամ։ Ժամանակ առ ժամանակ պետք է այցելել բժիշկի, ոչ միայն գինեկոլոգի, այլ նաեւ բոլոր մասնագետների։

There is no translation available.

Կրթութուն- բարձրագույն

1995-2001  Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկականհ ամալսարան- բուժական ֆակուլտետ

2002-2006 կլինիկական օրդինատուրա մանկաբարձություն-գինեկոլոգիա մասնագիտությամբ – Էրեբունի բ.կ.

2006- ից աշխատում է Վերարտադրողական առողջության, Պերինատոլոգիայի, Մանկաբարձության և Գինեկոլոգիայի ինստիտուտում որպես մանկաբարձ-գինեկոլոգ

Ամուսնացածէ, ունի 2 երեխա:

There is no translation available.

Summary

Well-respected Gynecologist with 3 years working experience treating patients for a variety of conditions.
Board Certified in Endoscopy. Areas of interest include Laparoscopy andHysteroscopy. Published
in “Endosurgical Treatment Of Endometriosis” 3rd International Medical Congress of Armenia

Together to Health, Ministry  of Health, Republic of Armenia Medical Congress Foundation. Abstract
Book number 270,ID:390   July 7-9,2011 . Highly-motivated, team-orientated and compassionate
Board Certified Internal Medicine Physician with 5 years of direct outpatient primary care experience.
Expertise in laparoscopy,hysteroscopy,delivery &c-section.

Skills

Open-minded communicative physician

Microsoft Windows, Microsoft Office (Word,                  Conflict resolution ability
Excel, PowerPoint), Internet                                          Culturally sensitive

Humane and respectful

Fluent in English,Russian,Armenian

Work History

October 2013-Current

MD Abrahamyan Razmik A.                                                                                                                           

Institute of Obstetrics (Perinatology)

Surgical techniques: endoscopy
Gynecology and Reproductive Health.
Administered and prescribed appropriate courses of treatment, including pharmaceutical medications.

Ordered and executed diagnostic tests and analysed diagnostic images to further investigate
patient conditions.
Appropriately diagnosed and treated a variety of diseases and injuries in a general practice
setting.
Developed open rapport with patients, encouraging them to share questions and concerns.
Counselled patients on proper birth control methods and prevention of diseases such as
cervical and breast cancer.
Effectively led teams of junior level physicians, nurses and medical students in caring for
inpatient, outpatient, and surgical patients to ensure quality care.
Consistently improved patient quality of life through surgical procedures, treatments and
professional medical counselling.
Admitted and treated patients as part of the hospital's 24-hour on-call services.
Performed surgical procedures and deliveries as needed.
Delivered medical services to 10-15 patients daily in office and hospital environments.

Monitored patients' condition and progress and re-evaluated treatments as necessary.

Frequently conducted research to develop and test surgical techniques that would improve
operating procedures and outcomes.
Inspected medical instruments, equipment and operating rooms to maintain proper hygiene and
sterility.
Prescribes preoperative and postoperative treatments and procedures, such as sedatives, diets
and antibiotics.
Operated on an average of 7-10 patients per week to correct deformities, repair injuries, restore

functions and prevent and treat diseases.

January 2008

Yerevan State Medical University Emergency Center #3

Assistant of the Emergency doctor.
2008 IFMSA (International Federation of Medical Students Associations) Medical Center
"SEMMELWEIS EGYETEM" Department of Gynecology.

September 2009-September 2013

Ordinator Abrahamyan Razmik
Institute of Obstetrics (Perinatology)

Appropriately diagnosed and treated a variety of diseases and injuries in a general practice
setting.
Ordered and executed diagnostic tests and analysed diagnostic images to further investigate
patient conditions.
Administered and prescribed appropriate courses of treatment, including pharmaceutical

medications.

Operated on an average of 3-4 patients per week to correct deformities, repair injuries, restore

functions and prevent and treat diseases.

Prescribes preoperative and postoperative treatments and procedures, such as sedatives, diets
and antibiotics.
Inspected medical instruments, equipment and operating rooms to maintain proper hygiene and
sterility.
Frequently conducted research to develop and test surgical techniques that would improve
operating procedures and outcomes.
Monitored patients' condition and progress and re-evaluated treatments as necessary.
Delivered medical services to 3-5 patients daily in office and hospital environments.

Personal information

July 8, 1987

Languages

English, Russian, Armenian

Education

2009
Bachelor of Medicine: General MedicineYerevan State Medical University after MkhitarHeratsi
Koryun 2

current

Residency in obstetrics (perinatalogy) and gynecology

Yerevan State Medical University after MkhitarHeratsi

 Certifications

From Diagnosis To Medical and Surgical Management: A Stocktaking International Experts Meeting About ENDOMETRIOSIS, Naples – September 14th – 16th, 2017

17th World Congress of the Academy of Human Reproduction Rome, Italy (15-18 March 2017)

ESGE 25th Annual Congress – From revolution to continuous innovation which has been held in Brussels, Belgium, 2nd – 5th October 2016.

Minimally Invasive gynecological Surgery Course – Practical Laparoscopic Anatomy for Advanced Gynecological Techniques, Strasbourg, France (18/04/2016 – 20/04/2016).

ESGE 24th Annual Congress:ESGE Building Bridges which has been held in
   Budapest,Hungary,7th -10th October 2015.

20th Annual Congress of the European Society for Gynecological Endoscopy held in London, UK

from September 21st to September 24th 2011.

XXVII International Congress With Endoscopic Course.New Technologies for Diagnosis And
Treatment Of Gynecologic Diseases. Moscow, June 2-5, 2014.

Laparoscopy in the Modern Gynecology Principles and Rules

22-24/05/2014

Intrauterine surgery from 14/10/2013-15/10/2013.

Basic Course of Endogynecology modern Aspects from 15/05/2013-17/05/2013

Modern Aspects of Reproductive Health 2010.

Antiphospholipid syndrome,genetic thrombophilia and prophylaxis thrombohemorrhagic
complications in clinical practice 2010.

Laparoscopic Treatment in Oncogynecology from 2-4/12/2015.

Trainings

Attended theDepartment of Obstetrics and Gynecologic Oncology in AsklepiosKlinik

Barmbek, Hamburg,Germany from 25 March to 13 May 2013. Had the opportunity to see a wide rangeof gynecological surgeries and also to assist.Assisted during the training course in gynecologicaloncology surgery, mum plastic reconstruction methods,LAVH's,minimally invasive surgeries andsmall interventions. 

 Attended the Inter University Diploma of Endoscopic Gynecological Surgery in Clermont-

Ferrand, France from 1st December to 31 January/2015. During the training course practiced surgery ingynecology surgical simulators based on the availability and organised courses (with pelvictrainers, possibility of animal models at the end of course) obligatory participation in various coursesorganised as part lessons with personalised follow-operative Matinees observer room surgeries toseniors according to the schedule established with the surgical team. 
Attended IRCAD – University of Strasbourg, France in MINIMAL ACCESS SURGERY from 18.04.2016 to 20.04.2016. Also during the training course  have participated in the “Cadaver dissection workshop” organised by IRCAD at the Institute of Anatomy of Tubingen April 21,2016.

There is no translation available.

Մասնագիտություն` սոնոգրաֆիստ

Ավարտել է Մխ. Հերացու անվան Պետական Բժշկական համալսարանը, այնուհետև շարունակել օրդինատուրա, ռադիոլոգիա:

Աշխատում է որպես սոնոգրաֆիստ:

Ունի 11 տարվա աշխատանքային փորձ:

Անցել է բազմաթիվ վերապատրաստումներ, մանկական վիրաբուժություն, մանկական երիկամաբանություն, նեյրոսոնոգրաֆիա և այլն:

There is no translation available.

Առողջ աչքեր բոլորի՛ն. թող ոչ մեկի աչքի լույսը երբե՛ք չմարի

Զուր չեն ասում, որ աչքերը հոգու հայելին են, որոնցով ամեն մեկս աշխարհն ընկալում ենք յուրովի: Ավաղ, այն կախված է ոչ միայն նրանց անհատականությունից, այլ նաև առողջական վիճակից: Մեծատառով բժիշկ կարելի է համարել այն մասնագետին, ով մարդուն կարող է վերադարձնել իր աչքի լույսը, աշխարհն իր բոլոր երանգներով տեսնելու երջանկությունը: 

Շրջապատող աշխարհի մասին տեղեկության 80%-ը մենք ստանում ենք տեսողական զգայարանի շնորհիվ: Դրանով է արտահայտվում մարդու տրամադրությունն ու բնավորությունը:

Այս անգամ մենք փորձեցինք անդրադառնալ ակնաբանության բնագավառում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումներին, տեխնոլոգիական նորամուծություններին, առկա խնդիրներին ու ձեռքբերումներին, որոնց մասին կխոսենք մեր զրուցակից Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի աչքի բորբոքային հիվանդությունների բաժանմունքի ակնաբույժ  ԱՐԱՔՍ ԴԱՎԹՅԱՆԻ հետ, ով, լինելով մի փխրուն էակ, միաժամանակ իր ուսերին է ստանձնել բժշկի պատասխանատու գործը:

 -Տիկի՛ն Դավթյան, ինչպե՞ս և ե՞րբ ընտրեցիք Ձեր մասնագիտությունը և Ձեզ ինքնաբավ զգու՞մ եք, քանի որ կարևորարագույն գործ եք ստանձնում՝ մարդուն վերադարձնելով աչքի լույսը:

-Ակնաբույժի մասնագիտությունն ընտրեցի սովորելու տարիների ամենավերջին կուրսում: Մասնագիտության ընտրության հարցում, անկեղծ ասած, եղել է նաև հայրիկիս ազդեցությունը, ով միշտ պնդում էր, թե ակնաբուժությունը աղջկան կամ կնոջը վայել գեղեցիկ և մաքրամաքուր մասնագիտություն է: Իսկ հիմա ես ինձ բավականին լիրաժեք և բավարարված եմ զգում ու գիտակցում, որ սա հենց այն մասնագիտությունն է, որը միշտ ցանկացել եմ ունենալ:

-Բժշկուհի՛, ի՞նչ մասնագիտական ուղի եք անցել մինչ օրս:

-Երեք տարի Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում օրդինատուրա եմ սովորել և ամեն օր հաճախել բավականին հաճույքով: Հիշում եմ, որ մի ամբողջ ամիս մեր հիվանդանոցը փակ էր. օգոստոս ամսին վերանորոգման աշխատանքներ էին տարվում: Ինձ համար շատ դժվար ամիս էր, մինչև վերաբացվեց կենտրոնը: Սա մեր երկրորդ տունն է, սակայն ես կասեի, որ գուցե նաև առաջինը, քանի որ այս պատերից ներս ավելի շատ ժամանակ ենք անցկացնում, քան տանը:

-Ձեր ակնաբուժական ճյուղում ի՞նչ նորագույն մեթոդներ են կիրառվում այս օրերին և ո՞ր մեթոդներ են ավելի արդիական:

-Ընդհանրապես, ինչպես բոլոր ոլորտներում, այնպես էլ ակնաբուժական ոլորտում, արդիական են համակարգչային բոլոր տեսակի հետազոտությունները, որոնցից ամենատարածվածը համակարգչային ավտոռեֆրակտոմետրիան է: Այն թույլ է տալիս որոշել աչքի ռեֆրեկցիան, այսինքն՝ աչքի բեկման ուժը, որով էլ հեշտացնում է ակնոցների ընտրությունը: Համակարգչային հետազոտություններից նշեմ նաև կերատոտոպոգրաֆիան, որը թույլ է տալիս պատկերացում կազմել եղջերաթաղանթի ամեն կետում նրա կորության շառավղի և բեկման ուժի մասին: Այն ցուցված է աստիգմատիզմի, կերատոկունուսի կասկածի դեպքերում, ինչպես նաև եղջերաթաղանթի փոխպատվաստումներից հետո կարերի ճիշտ հեռացման դեպքում: Ինչպես բոլոր ոլորտներում, այնպես էլ ակնաբանությունում իր ուրույն տեղն ունի նաև սոնոգրաֆիան, որը մեզ թույլ է տալիս ուսումնասիրել ցանցաթաղանթի վիճակը, երբ աչքի հետին հատվածը տեսանելի չէ, ինչպես նաև տարբեր վնասվածքներից հետո բացահայտում է ներակնային օտար մարմնի առկայությունը, թույլ է տալիս որոշել աչքի առաջահետին հատվածի երկարությունը և այլն:  OCT կամ  աչքի կոհերենտ տոմոգրաֆիան թույլ է տալիս ավելի լայն պատկերացում կազմել ցանցաթաղանթի  բոլոր շերտերի և այդ շերտերում փոփոխությունների մասին: Ինչպես նաև գործում է աչքի ֆլյուորեսցենտենային անգիոգրաֆիան, որը հիմնականում կիրառվում է բորբոքումների և ցանցաթաղանթի այլ հիվանդությունների ժամանակ: Նշեմ նաև համակարգչային տեսադաշտը կամ պերիմետրիան, որը հնարավորություն է տալիս հետազոտել տեսադաշտը: Հիմնականում ցուցված է գլաուկոմայի ախտորոշման ժամանակ, ինչպես նաև նյարդաբանական տարբեր խնդիրների դեպքում:

-Բժշկուհի՛, ի՞նչ հիվանդություն է գլաուկոման, ի՞նչ է այն իրենից ներկայացնում և ի՞նչ կանխարգելիչ աշխատանքեր են տարվում այդ հիվանդությունից խուսափելու համար:

-Գլաուկոման համարվում է տեսանյարդի հիվանդություն, որի հիմնական ռիսկի գործոնը աչքի ճնշման բարձրացումն է: Սակայն գլաուկոման կարող է լինել աչքի նորմալ ճնշման պարագայում էլ: Քանի որ գլաուկոմայի վաղ փուլերում աչքի տեսողության սրությունը բավականին երկար պահպանվում է, բայց տուժում  է տեսադաշտը, ուստի շատ կարևոր է նրա հայտնաբերումը վաղ փուլերում: Իսկ ուշ փուլերում տեսողության սրությունը կորչում է, երբ գլաուկոման արդեն զգալի զարգացած է լինում: Ցանկալի կլինի տարին 1-2 անգամ չափել տալ աչքի ներակնային ճնշումը 40 տարեկանից բարձր տարիքից սկսած վաղ ախտորոշման նպատակով, եթե նույնիսկ ոչ մի գանգատ չկա: Ախտորոշման մեթոդներից իր կարևոր տեղն ունի աչքի օֆթալմոսկոպիան, երբ ակնաբույժի կողմից ուղղակիորեն դիտվում է տեսանյարդ: Իսկ երբ վերջինս ունենում է տիպիկ փոփոխություններ գլաուկոմայի վաղ և ուշ փուլերում, ապա կատարվում է  համակարգչային պերմետրիա, որը զգայուն է տեսադաշտում ամենանուրբ փոփոխությունների նկատմամբ: Իսկ կանխարգեման առումով այսօր գլաուկոման, կարելի է ասել, բուժվող հիվանդություն է, պարզապես պետք է անընդհատ գտնվել գլաուկոմայով զբաղվող մասնագետների հսկողության տակ, ճնշումը պահել միշտ կայուն ցածր, որից տեսանյարդը չի տուժի: Այստեղ կցանկանայի նշել, որ Մալայան ակնաբուժական կենտրոնում կա գլաուկոմայով զբաղվող մեծ թիմ, որը տիրապետում է գլաուկոմայի բուժման բոլոր նորագույն մոտեցումներին: Բուժումն իրականացվում է և՛ դեղորայքային, և՛ վիրահատական, և՛ լազերային ճանապարհով, ինչը կախված է գլաուկոմայի տեսակից և փուլից:

-Բժշկուհի՛, կցանկանայի՝ խոսենք աչքի հիվանդությունների ժամանակ կիրառվող լազերային միջամտությունների մասին:

-Լազերային միջամտություն ասելով՝ հասարակությունը շատ տարբեր բաներ է պատկերացնում: Հիմնականում մենք լազերային վիրահատության կամ ավելի շուտ՝ միջամտություն ասում ենք էքսիմեր լազերային վիրահատությանը, որն ունի տարբեր ենթատեսակներ, թույլ է տալիս ուղղել տարբեր աստիճանի կարճատեսության, հեռատեսության և աստիգմատիզմի դեպքեր: Վերին սերնդի ապարատով նման միջամտությունները մեծ ծավալով կատարվում են Մալայան ակնաբուժական կենտրոնում: Կատարակտի վիրահատությունը հասարակությունը շատ ժամանակ անվանում է լազերային, բայց իրականում դա լազերային միջամտություն չէ, այլ այն կոչվում է ֆակոէմուլսիֆիակցիա, որն իրենից ներկայացնում է ուլտրագերձայնային վիրաբուժական միջամտություն:

-Կցանկանայի՝ խոսենք գունավոր լինզաների մասին. ի՞նչ ազդեցություն են թողնում դրանք աչքի վրա:

-Գունավոր կոնտակտային լինզաները ավելի շատ գեղագիտական նպատակով են կիրառվում, սակայն եթե միայն չի չարաշահվում կրելիության ժամկետը, ինչն ամենակարևոր նախապայմաներից մեկն է, ինչպես նաև մեկ այլ պայման ևս՝ թե օրվա ընթացքում քանի՞ ժամ է կոնտակտային լինզան աչքերի վրա: Ինչքան էլ լիզաները բարձր որակի լինեն, դրանք կարող են աչքում առաջացնել թթվածնաքաղց: Ուստի օրվա ընթացքում երկար կրելը բերում է թթվածնաքաղցի ուժեղացմանը, այդ իսկ պատճառով չպետք է չարաշահել լինզաների կիրառումը: Հակառակ դեպքում կարող է դիտվել նորագոյացած  անոթների աճ այնտեղ, որտեղ դրանք բնականում չպետք է լինեն, ինչն իր հերթին կարող է ուղեկցվել տեսողության վատացմամբ, որն իր հերթին արդեն կարող է լուրջ վիրահատական միջամտություն պահանջել:

-Բժշկուհի՛, ժամկետանց դիմահարդարման պարագաների օգտագործումը աչքի ի՞նչ հիվանդությունների կարող է հանգեցնել:

-Այո, ժամկետանց դիմահարդարման միջոցները հղի են աչքերում ալերգիկ փոփոխությունների, ինչպես նաև թունավոր հակազդումների առաջացմամբ: Կցանկանայի նշել լայն տարածում գտած, սակայն ոչ ցանկալի ներսից մատիտի օգտագործումը, քանի որ այդ դեպքում փակվում են ճարպագեղձերի ծորանները, նրանց արտադրած սեկրետը դուրս չի գալիս, ինչն  էլ իր հերթին կարող է առաջացնել ճարպագեղձի սուր բորբոքում` հորդեոլում, ժողովրդի լեզվով ասած՝ «տիկնակլոնձ»:  Այս խնդրի դեպքում գրեթե միշտ առկա է կոպեզրի բորբոքում, որը սակայն հաճախ ընթանում է ենթկլինիկորեն և դրսևորվում է այլ նպաստող գործոնների դեպքում: Սակայն նման խնդիր կարող է առաջանալ ոչ միայն մատիտ օգտագործելիս:

Կցանկանայի՝ խոսեինք նաև եղանակային փոփոխությունների հետ զուգահեռ վիրուսների ակտիվացման շրջանի ժամանակ բավականին տարածված ակնային ախտարահարումներից ադենովիրոսային կոնյունկտիվիտների մասին: Սովորոբար այս հիվանդության ժամանակ բորբոքովում են երկու աչքերը, սակայն տարբեր օրերին, այսինքն` սկզբում մի աչքն է, այնուհետև մյուս աչքն է ընդգրկվում գործընթացի մեջ: Հիվանդությունն արտահայտվում է լորձաթարախային արտադրությամբ, աչքերի կարմրությամբ, կոպերի այտուցով, բնորոշ է հարականջային ավշագեղձի մեծացումը: Ճեղքային լամպով հետազոտելիս, որ արդեն ակնաբույժի գործառույթն է, հայտնաբերվում է ադենովիրոսներին բնորոշ ֆոլիկուլյար ռեակցիա, որով հեշտանում է տարբերակիչ ախտորոշումը կոնյոնկտիվիտներից: Իհարկե, անամնեզը` հիվանդության պատմությունը, նույնպես շատ կարևոր է տարբերակիչ ախտորոշման մեջ: Սովորաբար մինչև աչքերի ախտարումը լինում է սուր շնչառական վարակ, գրիպ, ինչպես նաև հիվանդները նշում են կոնտակտ նման հիվանդների հետ, քանի որ ադենովիրուսային կոնյունկտիվիտը խիստ վարակիչ է: Հիվանդությունը միջինում  տևում է մեկ շաբաթ, քանի որ վիրուսը պետք է ավարտի իր ցիկլն աչքում: Սակայն հակավիրուսային դեղորայքները, որոնք կիրառվում են հենց սկզբից, ազդում են վիրուսի վրա, ինչպես նաև օգնումն խուսափել հետագա բարդություններից:

-Իսկ ի՞նչ կավելացնեինք որպես վերջաբան և մաղթանք մեր հասարակությանը:

-Կցանկանամ առողջ աչքեր բոլորին, թող ոչ մեկի աչքի լույսը երբեք չմարի: Կցանկանամ՝ մեր հասարակությունը գնահատի իր առողջությունը, ավելի հաճախ անցնի կանխարգելիչ բուժզննում, քանի որ ոչ միայն ակնաբուժություն մեջ, այլ բժշկության բոլոր ճյուղերում ավելի հեշտ է բուժել նախնական փուլերում, քան արդեն բարդացած իրավիճակներում: Առո՛ղջ ապրեք:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր