Lusine
Յուրի Սուրիկի Մակարյան
Սրտաբան
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1992-2002թթ. №102 միջն. դպրոց, Երևան, Հայաստան;
ավարտել եմ գերազանցությամբ
2002-2008թթ. Երևանի Մ. Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան,
ընդհանուր բժշկության ֆակուլտետ, դիպլոմ գերազանցության
(պարգևատրվել եմ Բ. Ֆանարջյանի անվան անվանական
կրթաթոշակով)
2009թ. Միջազգային Բժշկական Սեմինարների նախապատրաստում,
ԵՊԲՀ և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից կազմակերպված կուրս,
(անցել եմ գերազանցությամբ)
2012թ. Կենսաբժշկական տեղեկատվություն II. ապացուցողական
պրակտիկայի և գիտելիքի կիրառում (training course)
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան, ԱՄՆ հյուպատոսության միջազգային
փոխանակային ծրագրերի բաժնի և Հանրապետական գիտա-
բժշկական գրադարանի համատեղ կազմակերպված կուրս
ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
2008-2011թթ. Երևանի Մ. Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի
կլինիկական օրդինատուրա սրտաբանություն մասնագիտությամբ,
<<Արմենիա>> Հ.Բ.Կ., Երևան, Հայաստան
2011-2014թթ. Երևանի Մ. Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի
ասպիրանտուրա հետդիպլոմային կրթության <<Սրտաբանություն>>
ամբիոնում, Սրտաբանության ԳՀԻ, Երևան, Հայաստան
2013-2015թթ. Միջամտական Սրտաբանության Ուսուցողական Ծրագիր,
Ընդհանուր, միջամտական սրտաբանության և առիթմոլոգիայի
բաժանմունք, «Մալաթիա»ԲԿ, Երևան, Հայաստան
2017թ. Մայիս Եվրոպական Միջամտական Սրտաբանության Ասոցիացիայի
(EAPCI) ուսուցողական ծրագիր (2 տարի)՝ գերազանցության
սերտիֆիկատ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2012-2015թթ. Սրտաբան, Ընդհանուր, միջամտական սրտաբանության և առիթմոլոգիայի բաժանմունք, «Մալաթիա» ԲԿ, Երևան, Հայաստան
2015թ. (հոկտեմբեր) - առ այսօր Միջամտական սրտաբան, Ընդհանուր,
միջամտական սրտաբանության և առիթմոլոգիայի բաժանմունք, «Աստղիկ» ԲԿ, Երևան, Հայաստան
ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ
2015թ. (հունիս) Բժշկական գիտությունների թեկնածու (ՀՀ ԲՈՀ Թերապիա-028-ի որոշում)
ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ
2004թ. Ուսանողական գիտական ակումբ, ախտաֆիզիոլոգիայի ամբիոն, ԵՊԲՀ
2004թ. Ուսանողական գիտական կոնֆերանս (ռեֆերատիվ աշխատանքներ),
ախտաբանական անատոմիայի ամբիոն, ԵՊԲՀ
2007թ. Շաքարային դիաբետ և դիսբակտերիոզ, ՇԴ և պատանեկան տարիք
2008-2010թթ. Մեկուսացված սիստոլիկ հիպերտենզիայով տարեց հիվանդների մոտ
զուգակցված բուժման արդյունավետությունը սրտի ռիթմի
փոփոխականության և զարկերակային հիպերտենզիայի վրա
2009-2012թթ. Հիպերտենզիայի միջազգային ասոցիացիայի գիտական ընկերություն
2010-2013թթ. Միջազգային կլինիկական հետազոտություն, Servier միջազգային
հետազոտական ինստիտուտ (I.R.I.S.)
ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2009թ.-մինչ այժմ Եվրոպական սրտաբանական ասոցիացիայի սրտային
անբավարարության ասոցիացիա (HFA)
2009-2010թթ. Եվրոպական սրտի ռիթմի ասոցիացիա (EHRA)
2009թ.-մինչ այժմ Սիրտ-անոթային կանխարգելման և ռեաբիլիտացիայի
եվրոպական ասոցիացիա (EACPR)
2009թ.-մինչ այժմ Հայաստանի Սրտաբանների Ասոցիացիա (ACA)
2010թ.-մինչ այժմ Սիրտ-անոթային միջմաշկային միջամտական եվրոպական
Ասոցիացիա (EAPCI)
ՏՊԱԳՐՎԱԾ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Խրոնիկական բորբոքման պաթոգենեզը, Երևանի Մ. Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան, ախտաբանական անատոմիայի ամբիոն, ուսանողական գիտական կոնֆերանս (ռեֆերատիվ աշխատանքներ), 12 նոյեմբերի 2004թ., Երևան, Հայաստան
- Շաքարային դիաբետ և դիսբակտերիոզ, “Вестник Эндокринологии” գիտա-պրակտիկ լրատու №3, 2007թ., Երևան, Հայաստան
- Շաքարային դիաբետ և պատանեկան տարիք (մեթոդական խորհուրդներ), “Вестник Эндокринологии” գիտա-պրակտիկ լրատու №3, 2007թ., Երևան, Հայաստան
- Մեկուսացված սիստոլիկ հիպերտենզիայով տարեց հիվանդների մոտ ամլոդիպին-լիզինոպրիլ զուգակցված բուժման արդյունավետությունը զարկերակային հիպերտենզիայի և սրտի ռիթմի փոփոխականության վրա, “Здоровье” բժշկական ամսագիր, 2008թ., Երևան, Հայաստան
- Զարկերակային հիպերտենզիայով հիվանդների մոտ երկարատև ազդող ԱՓՖ-ի ինհիբիտոր սպիրապրիլով բուժման արդյունավետությունը, Աբստրակտների գիրք, Հիպերտենզիայի 19-րդ Միջազգային Կոնֆերանս, 2009թ., Միլան, Իտալիա
- Կարվեդիլոլով բուժման արդյունավետությունը նախասրտերի շողացման տախիկարդիտիկ ձևով և զարկերակային հիպերտենզիայով հիվանդների մոտ, Աբստրակտների գիրք, Հիպերտենզիայի 20-րդ Միջազգային Կոնֆերանս, 2010թ., Օսլո, Նորվեգիա
- Մեկուսացված սիստոլիկ հիպերտենզիայով տարեց հիվանդների մոտ պրեստանս 10/5 (պրեստարիում+ամլոդիպին) բուժման արդյունավետությունը զարկերակային հիպերտենզիայի և սրտի ռիթմի փոփոխականության վրա, Աբստրակտների գիրք, Հիպերտենզիայի 20-րդ Միջազգային Կոնֆերանս, 2010թ., Օսլո, Նորվեգիա
- Թոքերի խրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունով հիվանդների մոտ պերինդոպրիլ-ամլոդիպին զուգակցված բուժման արդյունավետությունը զարկերակային հիպերտենզիայի և սրտի ռիթմի փոփոխականության վրա, Աբստրակտների գիրք, Հիպերտենզիայի 21-րդ Միջազգային Կոնֆերանս, 2011թ., Միլան, Իտալիա
- Ավտոնոմ նյարդային համակարգի և սրտի ռիթմի փոփոխականության նշանակությունը սրտային հիվանդությունների ախտորոշման և կանխորոշման դեպքում: <<Բժշկություն, Գիտություն և Կրթություն>> գիտա-տեղեկատվական հանդես, 2013թ. մարտ ամիս, թ.14, 30-35 էջեր, Երևան, Հայաստան
- Սրտի ռիթմի փոփոխականության ցուցանիշների դերը նոպայաձև նախասրտերի շողացման հաճախականության կանխորոշման հարցում: <<Հայաստանի Սրտաբանների IX Վեհաժողովի Գիտական Աշխատություններ>> ժողովածու, 2013թ. մայիս 15-17, 28-29 էջեր, Երևան, Հայաստան
- Սրտի ռիթմի փոփոխականության ազդեցությունը նոպայաձև նախասրտերի շողացման հաճախականության վրա, Աբստրակտների գիրք, Աբստրակտ №40415: EHRA-ի միջազգային կոնֆերանս, 2013թ. հունիս 26, Աթենք, Հունաստան
- Սրտի ռիթմի փոփոխականության ցուցանիշների դերը նոպայաձև նախասրտերի շողացման հաճախականության կանխորոշման հարցում: ԵՊԲՀ հաշվետու գիտաժողովի գիտական հոդվածների ժողովածու, Հատոր I, 2013թ. նոյեմբերի 25-26, 280-285 էջեր, Երևան, Հայաստան
- Ոչ փականային նախասրտերի շողացման տարբեր կլինիկական ձևեր ունեցող հիվանդների մոտ սրտի ռիթմի փոփոխականության ցուցանիշների դերը: «Տեսական և կլինիկական բժշկության հարցեր» գիտագործնական հանդես, 2014 14 (91), 58-61 էջեր, Երևան, Հայաստան
- Ոչ փականային նախասրտերի շողացման տարբեր կլինիկական ձևեր ունեցող հիվանդների մոտ ձախ նախասրտի, ձախ փորոքի էխոսրտագրական չափորոշիչների և սրտի ռիթմի փոփոխականության ցուցանիշների փոխկապակցվածությունը և կանխորոշիչ դերը: «Տեսական և կլինիկական բժշկության հարցեր» գիտագործնական հանդես, 2014 15 (92), 39-46 էջեր, Երևան, Հայաստան
- Սրտի ռիթմի փոփոխականության ուսումնասիրումը նախասրտերի շողացման տարբեր կլինիկական ձևերի ժամանակ: <<Հայաստանի Սրտաբանների X Վեհաժողովի Գիտական Աշխատություններ>> ժողովածու, 2015թ. ապրիլ 15-17, 70-78 էջեր, Երևան, Հայաստան
- Սրտի ռիթմի փոփոխականության ցուցանիշների դերը ոչ փականային ծագման նախասրտերի շողացման տարբեր կլինիկական ձևերով հիվանդների մոտ, Աբստրակտների գիրք, Աբստրակտ №40553: EHRA-ի միջազգային կոնֆերանս, 2015թ. հունիս 22, Միլան, Իտալիա
- Ավտոնոմ նյարդային համակարգի եվ սրտի ռիթմի փոփոխականության նշանակությունը նախասրտերի շողացման նոպաների առաջացման եվ պահպանման հարցերում: <<VII Միջազգային Գիտաժողով: Ռեաբիլիտացիայի ժամանակակից տեսակետները բժշկության մեջ>> գիտական աշխատությունների ժողովածու, 2015թ. սեպտեմբեր 16-18, 178-183 էջեր, Երևան, Հայաստան
- «Բիոմատրիքս» դեղապատ ստենտերի տեղադրման մեր փորձը: «Տեսական և կլինիկական բժշկության հարցեր» գիտագործնական հանդես, 2015 №5 (102), 3-5 էջեր, Երևան, Հայաստան
- Oxidative stress in cardiovascular diseases and diabetes mellitus. «Տեսական և կլինիկական բժշկության հարցեր» գիտագործնական հանդես, 2016 №6 (110), 39-46 էջեր, Երևան, Հայաստան
ԲԺՇԿԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ
- <<Արմենիա>> ՀԲԿ, վերակենդանացման բաժանմունք, 30.06.2003թ. - 25.07.2003թ., Երևան, Հայաստան
- <<Արմենիա>> ՀԲԿ, սրտաբանական բաժանմունք, 06.07.2004թ. - 02.08.2004թ., Երևան, Հայաստան
- <<Արմենիա>> ՀԲԿ, ընդհանուր վիրաբուժության բաժանմունք, 04.07.2005թ. – 29.07.2005թ., Երևան, Հայաստան
- Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի բժշկական կենտրոն, 03.07.2006թ. – 22.07.2006թ., Երևան, Հայաստան
- <<Արմենիա>> ՀԲԿ, սրտաբանական բաժանմունք, 24.07.2006թ. - 18.08.2006թ., Երևան, Հայաստան
- Շտապ օգնության թ.2 ենթակայան, 02.06.2007թ. – 06.07.2007թ., Երևան, Հայաստան
- Ինվազիվ սրտաբանության հատուկ ուսուցողական կուրս, Ազգային Սրտաբանական Համալսարանական Հիվանդանոց, Ինվազիվ սրտաբանության բաժանմունք, 23.08.2010թ. – 22.09.2010թ., Սոֆիա, Բուլղարիա
- Ինվազիվ սրտաբանության վերապատրաստման ծրագիր, Ամերիկա-Ավստրիական Հիմնադրամ (AAF) և Վիլհելմինենշպիտալ, Սրտաբանության բաժանմունք, 04.07-28.07.2017թ., Վիեննա, Ավստրիա
ԲԺՇԿԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍՆԵՐ և ՍԵՄԻՆԱՐՆԵՐ
- Հայաստանի սրտաբանների 5-րդ վեհաժողով, 29 սեպտեմբեր – 1 հոկտեմբեր 2005թ., Երևան, Հայաստան
- Միջամտական սրտաբանության հաջողությունները Հայաստանում, 4 հոկտեմբեր 2008թ., Երևան, Հայաստան
- Կլինիկական սրտաբանության դասախոսություններ, 5 հոկտեմբեր 2008թ., Երևան, Հայաստան
- Սիրտ և Մետաբոլիզմ 2-րդ միջազգային գիտաժողով, 23-24 հոկտեմբեր 2008թ., Երևան, Հայաստան
- Հակամակարդիչներ` նրանց ընտրությունը և կիրառումը, 8 նոյեմբեր 2008թ., Երևան, Հայաստան
- Սիրտը և էնդոկրին հիվանդությունները, 11 ապրիլ 2009թ., Երևան, Հայաստան
- Basic life support, 18 ապրիլ 2009թ., Երևան, Հայաստան
- Advanced cardiac life support, 19 ապրիլ 2009թ., Երևան, Հայաստան
- Հայաստանի սրտաբանների 7-րդ վեհաժողով, 20-22 մայիս 2009թ., Երևան, Հայաստան
- Հիպերտենզիայի Եվրոպական Ասոցիացիայի 19-րդ վեհաժողով, 12-16 հունիս 2009թ., Միլան, Իտալիա (պոստերի ներկայացում)
- Եվրոպական Սրտաբանական Ասոցիացիայի Կոնգրես 2009, 29 օգոստոս – 2 սեպտեմբեր 2009թ., Բարսելոնա, Իսպանիա
- Աթերոսկլերոզ և սիրտ-անոթային հիվանդություններ, Եվրոպական Սրտաբանական Ասոցիացիայի Կոնգրես 2009, 29 օգոստոս 2009թ., Բարսելոնա, Իսպանիա
- <<Առիթմոլոգիայի դպրոց>>, 24-25 սեպտեմբեր 2009թ., Երևան, Հայաստան
- <<Մարդու առողջություն>> 8-րդ ազգային բժշկա-գիտական կոնգրես, 15 հոկտեմբեր 2009թ., Երևան, Հայաստան
- Սրտաբանության դասախոսություններ ՀԱՍԿ-ի ԱՄՆ գործընկերների մասնակցությամբ, 24 հոկտեմբեր 2009թ., Երևան, Հայաստան
- Կլինիկական դեպքերի բաց քննարկումներ, 31 հոկտեմբեր 2009թ., Երևան, Հայաստան
- ԷՍԳ-դասախոսություններ` Master Class I-II, 7-8 նոյեմբեր 2009թ., Երևան, Հայաստան
- Տղամարդու Առողջության 1-ին հայ-ռուսական կոնֆերանս, 27 նոյեմբեր 2009թ., Երևան, Հայաստան
- ԵՊԲՀ հիմնադրման 90-րդ տարեդարձին նվիրված միջազգային կոնգրես, 6-8 հոկտեմբեր 2010թ., Երևան, Հայաստան
- Կլինիկական դեպքերի բաց քննարկումներ, 30 հոկտեմբեր 2010թ., Երևան, Հայաստան
- ԷՍԳ-դասախոսություններ` Master Class III-IV, 6 և 13 նոյեմբեր 2010թ., Երևան, Հայաստան
- Հայաստանի սրտաբանների 8-րդ վեհաժողով, նվիրված Սրտաբանության ԳՀԻ հիմնադրման 50-ամյակին, 25-27 մայիս 2011թ., Երևան, Հայաստան
- Եվրոպական Սրտաբանական Ասոցիացիայի Կոնգրես 2011, 27-31 օգոստոս 2011թ., Փարիզ, Ֆրանսիա
- FFR-ի դերը կորոնար կոմպլեքս ինտերվենցիայի պրակտիկայում, Եվրոպական Սրտաբանական Ասոցիացիայի Կոնգրես 2011, 29 օգոստոս 2011թ., Փարիզ, Ֆրանսիա
- ESC Webinar – Առանց ST սեգմենտի էլևացիայի սուր կորոնար համախտանիշ, 19 հոկտեմբեր 2011թ., Սոֆիա Անտիպոլիս, Ֆրանսիա
- ESC Webinar – Դիսլիպիդեմիաների վարման նոր ուղեցույցներ, 20 հոկտեմբեր 2011թ., Սոֆիա Անտիպոլիս, Ֆրանսիա
- Սրտային Իմիջինգ – Master Class, 22 հոկտեմբեր 2011թ., Երևան, Հայաստան
- Սրտային ռիսկի գնահատումը ոչ սրտային վիրաբուժական միջամտությունից առաջ:Կարդիովերտեր-դեֆիբրիլյատորներ:Ապացուցողականհետազոտություններից մինչև կլինիկական պրակտիկա, 23 հոկտեմբեր 2011թ., Երևան, Հայաստան
- Սրտաբանության Եվրակովկասյան 3-րդ Համաժողով, 29-30 հոկտեմբեր 2011թ., Երևան, Հայաստան
- ԿՎԴ շոկերի կլինիկական կարևորությունը: Կաթետերային աբլացիաների ոչ ֆլուրոսկոպիկ իմիջինգ, 5 նոյեմբեր 2011թ., Երևան, Հայաստան
- Սրտի ռիթմի խանգարումների վարման առանձնահատկությունները երեխաների և մեծահասակների մոտ: Սրտի ռիթմի խանգարումները սրտի բնածին արատով մեծահասակ պացիենտների մոտ, 6 նոյեմբեր 2011թ., Երևան, Հայաստան
- Սրտային իմիջինգի Զալցբուրգ Քլիվլենդ սեմինար, 11-17 դեկտեմբեր 2011թ., Զալցբուրգ, Ավստրիա (կլինիկական դեպքի ներկայացում)
- Սրտի էլեկտրոֆիզիոլոգիայի հիմունքներ և աբլացիա: Սուր կորոնար սինդրոմով պացիենտների վարման հիմնական մոտեցումները, 27 մայիս 2012թ., Երևան, Հայաստան
- Սիրտ-անոթային ռիսկի գնահատումը մարզիկների մոտ: Կլինիկական դեպքերի բաց քննարկումներ – Case round, 1 դեկտեմբեր 2012թ., Երևան, Հայաստան
- Տրեդ-միլլ թեստի հնարավորությունները սրտի ռիթմի խանգարումների ախտորոշման մեջ: Կլինիկական դեպքերի բաց քննարկումներ – Case round, 2 դեկտեմբեր 2012թ., Երևան, Հայաստան
- Հայաստանի Սրտաբանների IX Վեհաժողով, 15-17 մայիս 2013թ., Երևան, Հայաստան (բանավոր զեկույց)
- Միջամտական առիթմոլոգիայի ներկա խնդիրները (ուսուցողական կուրս), 20 սեպտեմբեր 2013թ., Երևան, Հայաստան
- Սրտաբանության Եվրակովկասյան 4-րդ Համաժողով, 25-26 հոկտեմբեր 2013թ., Երևան, Հայաստան
- Հղիությունը և սրտի կառուցվածքային հիվանդությունները: Սրտի ռիթմի խանգարումները հղիների մոտ, 9 նոյեմբեր 2013թ., Երևան, Հայաստան
- Դեղապատ և ոչ դեղապատ ստենտներ: Վերփորոքային պարոքսիզմալ տախիկարդիաներ, 10 նոյեմբեր 2013թ., Երևան, Հայաստան (կլինիկական դեպքի ներկայացում)
- Երևան Սրտաբանության Ֆորում, 17-19 ապրիլ 2014թ., Երևան, Հայաստան
- Նախասրտերի շողացման նոր ուղեցույցը 2013թ.: Նախասրտերի շողացման շուրջմիջամտական վարումը: Նախասրտերի շողացման աբլյացիա, 19 հուլիս 2014թ., Երևան, Հայաստան
- Հայաստանի Սրտաբանների X Վեհաժողով, 15-17 ապրիլ 2015թ., Երևան, Հայաստան (բանավոր զեկույց)
- Իմպլանտացվող սարքերի դերը (Device Therapy) սրտային անբավարարության բուժման մեջ՝ սրտի ռեսինքրոնիզացիոն համակարգ՝ Status Quo: Առիթմիաների ռիսկի ստրատիֆիկացիան: ՍԻՀ, կարդիոգեն շոկ: Աորտայի հիվանդություններ, մայիս 2015թ., Երևան, Հայաստան
- Եվրոպական Սրտի Ռիթմի Ասոցիացիայի վեհաժողով (EHRA Europace – Cardiostim 2015), 21-24 հունիս 2015թ., Միլան, Իտալիա (մասնակցել եմ որպես գիտական սեմինարի համանախագահող, պոստերի ներկայացում)
- Հայաստանի 4րդ Միջազգային Բժշկական Կոնգրես (4IMCA), 2-4 հուլիս 2015թ., Երևան, Հայաստան
- Սրտաբանության Եվրակովկասյան 5-րդ Համաժողով, 11-12 սեպտեմբեր 2015թ., Երևան, Հայաստան
- <<Ռեաբիլիտացիայի ժամանակակից տեսակետները բժշկության մեջ>> VII Միջազգային գիտաժողով, 16-18 սեպտեմբեր 2015թ., Երևան, Հայաստան
- <<Բժշկական Գիտությունների Արդի Հիմնախնդիրները>>, ԵՊԲՀ հիմնադրման 95-րդ տարեդարձին նվիրված միջազգային կոնգրես, 12-15 հոկտեմբեր 2015թ., Երևան, Հայաստան (բանավոր զեկույց)
- ESC Webinar – Աորտայի հիվանդություններ: Օգտագործել ուղեցույցները՝ կլինիկական խնդիրները լուծելու համար, 04 փետրվար 2016թ., Սոֆիա Անտիպոլիս, Ֆրանսիա
- ՄՌՏ հետազոտությունը կլինիցիստների համար միջազգային կոնֆերանս, 27-28 մայիս 2016թ., Երևան, Հայաստան
- ՍԻՀ և երկարակեցություն: Չբացահայտված հարցեր, 08 դեկտեմբեր 2016թ., Երևան, Հայաստան
- Սրտի իշեմիկ հիվանդության ախտորոշման և բուժման լավագույն պրակտիկաները, 31.03.2017թ., Երևան, Հայաստան
- Ինտերվենցիոն ՈՒռուցքաբանության 8-րդ Եվրոպական Կոնֆերանս, 23-26 ապրիլ 2017թ., Բիլբաո, Իսպանիա
- Սրտաբանական Հայկական Ասոցիացիայի XI վեհաժողով, նվիրված Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոս Կ.Գ. Ադամյանի ծննդյան 80-ամյակին, 10-11 մայիս, 2017թ., Երևան, Հայաստան
ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐԻ և ՀԱՄԱԿԱՐԳՉԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ
Ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն (բառարանի օգնությամբ), իսպաներեն (բառարանի օգնությամբ)
- Microsoft Office Word, Microsoft Office Excel, Microsoft Office PowerPoint, Microsoft Office Access, Internet
Սիրանույշ Մատինյան
Ցանկացած հիվանդություն ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել. պահպանեք ձեր տեսողությունը
Կարճատեսությունն ամբողջ աշխարհում մեծ տեմպերով զարգանում է։ Սա մասնագետները կապում են պլանշետների, համակարգիչների, հեռախոսների չափազանց արագ զարգանալու հետ։ Տեսողությունը չվնասելու համար շատ ակնաբույժներ խորհուրդ են տալիս ընդհանրապես չօգտվել դրանցից, իսկ մյուսներն էլ հավաստում են, որ որոշակի սահմանափակումն էլ արդյունք կտա։ Իսկ ինչպե՞ս վարվեն այն հիվանդները, որոնք արդեն բախվել են տեսողության խնդիների հետ կամ տեսողության վատթարացում ունեն այլ հիվանդություններին զուգահեռ։
Այս եւ այլ հարցերի մասին զրույցել ենք ակնաբույժ Սիրանույշ Մատինյանի հետ։ Լավ անձնավորության եւ լավ մասնագետի, ով իր մասնագիտական բնագավառում առաջնորդվում է ազնիվ լինելու սկզբունքով եւ վայելում է հիվանդների վստահությունը։
- Տիկին Մատինյան, կներկայացնե՞ք՝ մասնագիտական ինչ ուղի եք անցել։
- Թիվ 139 դպրոցն ավարտել եմ արծաթե մեդալով, որից հետո ընդունվել եմ Մխիթար Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարան, որը նույնպես ավարտել եմ գերազանցությամբ։ Հանդիսացել եմ Հայաստանի Համահայկան հիմանդրամի կրթաթոշակառու։ 1996-2001 անցել եմ կլինիկական օրդինատուրա Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում՝ մասնագիտացել եմ որպես ակնաբույժ։ Օրդինատուրան նույնպես ավարտել եմ գերազանցությամբ։ 2001-ից աշխատում եմ ակնաբուժության ամիբիոնում՝ որպես դասախոս, ուսումնական մասի վարիչ:
- Ակնաբուժության ինչպիսի՞ նորագույն եւ գերժամանակակից մեթոդներ եք կիրառում Ձեր պրակտիկայում։
- Քանի որ մեր ամիբիոնը տեղակայված է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում, մենք աշխատում ենք նաեւ որպես ստացիոնար բժիշկներ։ Ես այժմ աշխատում եմ վնասվածքաբանության բաժանմունքում, որտեղ հիմնականում զբաղվում ենք ակնահատակի պաթոլոգիաների հետազոտման ու բուժման հարցերով։ Մեր բաժանմունքը բավականին առաջատար է շնորհիվ նրա, որ կա հայ-ամերիկյան համագործակցություն եւ ամենանորագույնը, որը ներդրվում է ակնաբուժության մեջ աշխարհում, ներդրվում է նաև մեր կլինիկայում։ Բացի այդ, համագործակցություն ունենք նաեւ տարբեր միջազգային կազմակերպությունների հետ։ Շնորհիվ այդ համագործակցությունների՝ նորագույն մեթոդներով ենք բուժում նաև ակնահատակի պաթոլոգիան։ Կարելի է որպես օրինակ նշել առանց կտրվածքի կամ այսպես կոչված 25 գեյջանոց վիտրեկտոմիան։ Դա ակնահատակի վիրահատություն է, որից հետո հիվանդի սպիտապատյանի վրա որևէ կար չի դրվում։ Սա շատ արագացնում է ապաքինման ընթացքը և հետվիրահատական շրջանն ավելի կրճատվում է։
- Ինչքանո՞վ է արդյունավետ Ձեր մասնակցությամբ իրականացված վիրահատությունները։
- Ընդհանրապես ակնահատակի պաթոլոգիաները ամենածանրն են եւ ժամանակին չբուժելու պարագայում սպառնում է կուրությամբ։ Ամենատարածված հիվանդություններից են ցանցաթաղանթի շերտազատումները՝ տարբեր հիվանդությունների արդյունքում։ Իհարկե, գերակշռում են շաքարային դիաբետի հետեւանքով առաջացած ակնահատակի փոփոխությունները։ Տարածված հիվադնություններից են նաեւ ներակնագնդային արյունազեղումները, որոնք բերում են տեսողության վատթարացման։ Ժամանակին եւ ճիշտ արված ակնաբուժական միջամտությունները թույլ են տալիս վերականգնել հիվանդի տեսողությունը։
- Ո՞ր տարիքային խմբում են այդ հիվանդություններն ի հայտ գալիս։
- Տարիքային սահմանափակում գոյություն չունի, ցավոք սրտի։ Հատկապես դա վերաբերվում է շաքարային դիաբետին։ Այս հիվանդությունները կան եւ մեծահասակների, եւ երիտասարդների մոտ։
- Ինչի՞ հետ եք կապում կարճատեսության աճը։
- Միգուցե եւ ժամանակակից էլեկտրոնային սարքավորումների, ոչ ճիշտ տեսողական հիգիենան հատկապես դպրոցահասակ տարիքի երեխաների մոտ։
- Կներկայացնեք ճիշտը ո՞րն է։
- Ճիշը որոշակի չափաբաժով սարքերից, համակարգիչներից, հեռախոսներից օգտվելն է, այլ ոչ թե անընդհատ։ Պետք է ճիշտ հեռավորություն պահվի։ Տեսողական հիգիենան վերաբերում է նաեւ գրելուն, գիրք ընթերցելուն՝ պետք է պահպանվի 35 սմ հեռավորություն, ոչ ավելի մոտ։ Այս ամենին նպաստում են նաև ոչ ճիշտ սննդակարգը, օգտագործած սննդի ցածր որակը, օդի աղտոտվածությունը, սոցիալական անբավարար վիճակը։ Այս ամենն իր բացասական ազդեցությունն է ունենում մարդու առողջության վրա։ Տեսողության վատացման տենդենցն ավելանում է ամբողջ աշխարհում, այդ թվում նաեւ Հայաստանում։ Տեսողության վատացման նպաստող պատճառներից է նաեւ աչքերի գերծանրաբեռնվածությունը։ Անընդմեջ էլեկտրոնային սարքավորումներից օգտվելը բերում է աչքերի գերծանրաբեռնվածության։ Նշանակություն չունի երեխա է, թե մեծ, սարքից օգտվողը չպետք է անընդհատ ծանրաբեռնի իր աչքերը։ Երեխաների մոտ ավելի արագ են զարգանում աչքերի հետ կապված հիվանդությունները, քանի որ նրանք աճման շրջանում են։ Երեխայի աճի հետ միաժամանակ մեծանում է նաեւ ակնագնդի երկարությունը, աչքերի ծանրաբեռնվածության դեպքում զարգանում է կարճատեսություն, ուստի խնդիրներն էլ խորանում են։
- Դուք հիմա ունե՞նք արդյունքներ, թե վիրահատված հիվանդներից քանիսի մոտ է լրիվ վերականգնվում տեսողությունը, իսկ քանիսի մոտ հակառակը՝ վատթարացում է գրանցվում։
- Բացատրեմ այսպես, եթե ժամանակին է արվում վիրահատական միջամտությունը, այսինքն՝ շուտ, որովհետեւ ցանցաթաղանթի շերտազատումն այն պաթոլոգիան է, որի դեպքում անմիջական միջամտություն է պահանջվում, ապա ունենում ենք լավ արդյունք։ Եթե ժամանակը ձգձգվում է, դա աշխատում է ի վնաս հիվանդի տեսողության, քանի որ աչքի ցանցենու բջիջները շատ արագ քայքայվում են եւ չեն վերականգնվում՝ իրենց սնուցումը կորցնելու պարագայում։ Ինչ վերաբերում է դիաբետով հիվանդներին, ցավոք սրտի, իրենց տեսողության վերականգնումը պայմանավորված է ոչ միայն մեր միջամտությամտության հետ,այլ նաեւ հիվանդների ընդհանուր վիճակի հետ, որն անվերահսկելի է մեր կողմից։ Եթե հիվանդը հետեւողական է եւ ճիշտ բուժում է ստանում իր հիվանդության կապակցությամբ, բնականաբար արդյունքն էլ լինում է բավականին տեւական եւ կայուն։
- Ձեզ դիմած հիվանդների որքա՞ն մասի մոտ է ախտորոշվում տեսողության այնպիսի վնասված վիճակ, որն արդեն պահանջում է վիրահատական միջամտություն իրականացնել։
- Հիմնականում, մեծ մասը դիմում են այն փուլում, երբ արդեն վիրահատական միջամտություն է պահանջվում։ Շատ անգամ նույնիսկ ուշացած։ Կարելի է ասել, որ մեզ դիմած հիվանդների մեծ մասն արդեն կարիք ունի վիրահատական միջամտության։
- Ի՞նչ գանգատներով են դիմում Ձեզ, ի՞նչ է դրդում, որ արդեն դիմեն բժիշկի։
- Եթե մեծահասակ է եւ դեռ ինչ որ չափով տեսողությունը պահպանվել է, խուսափում է ակնաբույժի դիմել։ Մեծ մասը դիմում են ակնաբույժի բավականին ուշացած ու բարձիթողի վիճակում։ Դիմում են այն ժամանակ, երբ տեսողությունն արդեն վնասված է լինում։ Կան մարդիկ, որոնք հետեւողական են, եւ ժամանակին են դիմում, սակայն դրանք մեծ թիվ չեն կազմում։
- Ինչպե՞ս պահպանել տեսողությունը, Ձեր խորհուրդը։
- Մաքուր օդ, զբոսանք, ֆիզիկակական համապատասխան ծանրաբեռնվածություն, հնարավորինս կարճ ժամանակ անցկացնել էլեկտրոնային սրաքավորումների դիմաց, ճիշտ սննդակարգին հետեւել՝ վիտամիններով, սպիտակուցներով հարուստ սնունդ օգտագործել։ Այս ամենին պետք է հետեւել հատկապես մեծ տարիքում։ Իսկ այն հիվանդները, որոնք ունեն համակարգային հիվանդություններ,ինչպիսին է շաքարային դիաբետը, պետք է գոնե տարին մեկ անգամ հետազոտվեն նեղ մասնագետների մոտ, ովքեր էլ հետագայում իրենց կուղորդեն համապատասխան մասնագիտական բուժօգնություն ստանալու։ Պետք է հետողական լինել առողջությանը, հատկապես տեսողությանը։ Ցանկացած հիվանդություն ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել։
- Որպես վերջաբան ի՞նչ կավելացնեք։
- Մեր բաժանմունքը հիմա համագործակցում է հայ-ամերիկյան ակնաբուժական ընկերության հետ։ Ծրագիր ենք իրականացնում Դիաբետի Համաշխարհային ֆոնդի հետ միասին։ Նպատակը ամբողջ Հայաստանի տարածաշրջանում շաքարային դիաբետի կանխարգելումն է՝ լուսաբանելու, ժամանակին տեղեկացված լինելու միջոցով։ Տեղեկացված լինելով սպասվող բարդությունների մասին՝ հիվադներն ավելի վաղ ժամկետներում կդիմեն եւ կստանան համապատասխան բուժօգնություն։ Դիաբետի ախտորոշման դեպքում, օրինակ, կարելի է լազերային վիրահատության անել եւ կանխել բոլոր հնարավոր բարդությունները, կամ գոնե դրանք նվազագույնի հասցնել։ Այս իրազեկման շնորհիվ շատ դեպքերում հնարավոր կլինի նվազագույնի հասցնել ակնաբուժական վիրահական միջամտությունների անհրաժեշտությունը։
ԳԱԳԻԿ ՔՈՉԱՐՅԱՆ
Մենք շատ գոհ ենք մեր այսօրվա ձեռքբերումներից
Ժամանակակից աշխարհի ռիթմն ու մրցակցությունը պահանջում են անընդհատ կատարելագործվել ու ընդլայնել արդեն ձեռք բերած կարողություններն ու մասնագիտական որակը: Բժշկության ոլորտում նեղ մասնագետների գործունեության դաշտերը երբեմն խաչվում են, ինչպես օրինակ՝ դիմածնոտային վիրաբույժի, քիթ-կոկորդ-ականջաբանի ու պլաստիկ վիրաբույժի կատարած միջամտությունները դեմքի շրջանում: Վիճել, որ մասնագետը կարող է ավելի մասնագիտական մոտեցում ցուցաբերել, կառուցողական չէ: Ինչքան որակավորումդ ավելի ընդգրկուն լինի, այնքան ավելի վստահելի կլինի կատարվող աշխատանքի արդյունքը:
Դիմածնոտային վիրաբուժությունն այսօր համարվում է ժամանակակից բժշկության ամենաբարդ և պահանջված ուղղություններից մեկը: Այն տարիքի, հիվանդությունների, վնասվածքների և ի ծնե եղած արատների հետևանքով առաջացած ֆիզիկական տձևությունների ուղղման ճիշտ լուծումն է:
Մեր զրուցակիցն է բ.գ.թ, դոցենտ, Երևան քաղաքի գլխավոր մանկական դիմածնոտային վիրաբույժ՝ ԳԱԳԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԸ, ում բազմավաստակ վիրաբույժի <<ոսկե ձեռքերի>> և բացառիկ գիտելիքների շնորհիվ իրականացվում են բնածին արատով երեխաների վիրահատություններ՝ նրանց տալով լիրաժեք կյանքը վայելելու իրավունք:
-Պարո՛ն Քոչարյան, կխնդրեի խոսեինք դիմածնոտային վիրաբուժության մասին. Հայաստանում այսօր ի՞նչ մակարդակի վրա է այն գտնվում:
-Հայաստանում այսօր բավականին բարձր մակարդակի վրա է գտնվում դիմածնոտային վիրաբուժությունը: Գուցե ավելի արդյունավետ կլիներ տվյալ ոլորտի աշխատանքը, եթե օժանդակ հետազոտման մեթոդներն ավելանային, երբ կկատարվեին ավելի լիրաժեք ախտորոշումներ: Բայց, ընդհանուր առմամբ, այն գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա իր բոլոր մասնաճյուղերում:
-Բժի՛շկ, իսկ, Ձեր կարծիքով, տեխնիկապես հագեցա՞ծ է ձեր բաժանմունքը:
-Պետք է նշեմ, որ մեր բաժանմունքը մի փոքր առանձնանում է իր հագեցվածության առումով, քանի որ առանձնահատուկ տեխնիկապես հագեցվածության կարիք էլ չունի: Մեր բաժանմունքը զբաղվում է նորածին և վաղահաս երեխաներով, որոնք ունեն բնածին արատներ, այսինքն` վերին շրթունքի բնածին ճեղքվածք, փափուկ, կարծր քիմքի բնածին և հորիզոնական ճեղքվածքներ և այլն: Դրա համար այդքան լուրջ տեխնիկական սարքավորումներ պետք չեն: Դեռևս միայն կարիք կա առօրյա աշխատանքների համար նախատեսված գործիքների, որոնք մենք, իհարկե, ունենք, քանի որ առանց դրանց չենք կարող որակ ապահովել: Ես Երևան քաղաքի գլխավոր մանկական դիմածնոտային վիրաբույժն եմ և հիմնական ուղղվածությունը դրված է բնածին արատների վիրահատական բուժման վրա: Պետք է ասեմ, որ մեզ մոտ այն բավականին բարձր մակարդակի է հասել, որովհետև մենք փոքր-ինչ ետ գնացինք նախկին սովետական ստանդարտներից և այսօր կիրառում ենք մեթոդիկաներ, որոնք ընդունված են զարգացած երկներում: Պետք է հպարտորեն ասեմ, որ այդ մեթոդիկաները մեր կողմից ավելի են կատարելագործվել: Օրինակ՝ եթե շատ այլ երկրներում հետվիրատահական բարդության տոկոսները տատանվում են 10-60%, մեզ մոտ այն կազմում է մոտավորոպես 2-3%: Մենք շատ գոհ ենք մեր այսօրվա ձեռքբերումներից: Դրա ցուցանիշն է նաև աճող ռեկոնստրուկտիվ (վերակառուցողական) վիրահատությունների թիվը, այսինքն՝ այս կամ այլ մարզերում երեխաների մոտ կատարված անհաջող վիրահատություններին նոր ուղղիչ վիրահատությունների կիրառումն է, որոնցից բնածին արատերով հիվանդների թիվը այսօր կազմում է միայն 10-15%:
-Բժի՛շկ, խոսենք Ձեր մասնագիտական ճանապարհի մասին. ի՞նչ ճանապարհ եք անցել:
-Ճանապարհս եղել է բավականին սովետական՝ բժիշկ դառնալու ցանկություն ունեցող մարդու ճանապարհ, այսինքն` ես չեմ սահամանփակվել համալսարանն ավարտելուվ, հետո մեկնել եմ Ուկրաինայի Խարկով քաղաքը, այնտեղ ավարտել եմ ասպիրատուրա, ստացել գիտական կոչում, որից հետո, վերադառնալով Հայաստան, 1986թ.-ից մինչ օրս աշխատում եմ Բժշկական համալսարանում սկզբում որպես դասախոս, իսկ հետո՝ արդեն վերջին 10-15 տարիներին, աշխատել եմ որպես ամբիոնի վարիչ: Անցնելով դասախոսից մինչև ամբիոնի վարիչի ճանապարհը՝ զուգահեռ ղեկավարել եմ կլինիկական բաժանմունքներ՝ Նորք-Մարաշի 2-րդ հիվանդանոցը, Թիվ 1 համալսարանական կլինիկական հիվանդանոցը, Մուրացանի անվան հիվանդանոցը: Այսօր էլ Բեգլարյան կլինիկական կենտրոնում դիմածնոտային քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի ղեկավարն եմ: Պետք է նշեմ, որ իմ ամբիոնն ունի ռեզիտերենտուրա: Մեզ մոտ կան 37 կլին.օրդինատոր, որոնք բաշխված են բազմաթիվ բազաներով 5-6 զինվորական հոսպիտալներում: Նրանք այն մարդիկ են, ովքեր, իրո՛ք, ցանկություն ունեն ու նպատակ են դրել մասնագիտանալ, իրենց գործում դառնալ լավագույն մասնագետներ:
- Շփվելով ներկայիս ուսանողության հետ՝ ի՞նչ մակարդակի վրա եք պատկերացնում ապագա բժշկությունը:
- Շատ բարդ և ցավոտ հարց եք տալիս: Եթե համեմատական կարգով ասեմ, ապա, ցավոք սրտի, սրանից 30 տարի առաջվա ուսանողների և ներկայիս ուսանողների միջև տարբերությունը շատ զգալի է: Նախկինում կատարվում էր լուրջ ընտրություն, կային մրցույթներ: Որպեսզի ուսանողները կարողանային ընդունվել Բժշկական համալսարան, անհրաժեշտ էր դիմադրել, դիմակայել լուրջ մրցույթների: Այս օրերին այդ ամենը չկա: Եթե նախկինում ընտրվում էին, տեղավորվում էին համալսարան, ապա այսօր հակառակ պատկերն է՝ ով չի կտրվում, հայտնվում է համալսարանում: Սակայն դա, իհարկե, չի կարող խոսել նրանց ուսման որակի մակարդակի մասին: Ուղղակի այսօր այդ իրավիճակն է: Անհրաժեշտ է կատարել որոշակի քայլեր այդ ուղղությամբ, բայց, միևնույն է, հին մակարդակը դժվար է ապահովել: Մի քիչ ավելի դրական է այն տեսանկյունից, որ այժմ կա ժամանակակից գրականություն, թարգմանված արևելաեվրոպական և ամերիկյան գրականություն, որը նախկինում մատչելի չէր: Այսօր գոյություն ունի ինտերնետային պորտալ, որը մի կողմից ևս դրական արդյունք է տալիս: Պետք է նշեմ նաև, որ այսօրվա ուսանողները չեն տիրապետում ռուսաց լեզվին, իսկ բոլորս գիտենք, որ բժշկական գրականությունը մեծամասամբ ռուսերեն լեզվով է:
-Բժի՛շկ, արդյոք գոյություն ունի դիմածնոտային ասոցիացիա:
-Այո, արդեն 7 տարի է, ինչ գոյություն ունի դիմածնոտային ասոցիացիան, որտեղ ասոցիացայի անդամներ են համարվում քաղաքի հիմնականում բոլոր դիմածնոտային բժիշկները: Ասոցիացիան հիմնադրել և առաջին ղեկավարողը եղել է Գրիգոր Էմիլիչը՝ մեր ամբիոնի հարգարժան դոցենտը. բավականին լուրջ մասնագետ, իսկ մեկ տարի է, ինչ աշխատանքներն արդեն վարում է մեր ամբիոնի դոկտոր-պրոֆեսոր Աննա Պողոսյանը: Այնպես, որ լուրջ աշխատանքեր, անշուշտ, կատարվում են:
-Բժի՛շկ, իսկ դիմելությունն ի՞նչ մակարդակի վրա է այսօր ձեր բաժանմունքում:
-Պետք է նշեմ, որ մեր պարագայում գործնականորեն մրցակցություն չկա, քանի որ այդ պաթոլոգիաների վիրահատությունների 95% կատարվում է հենց մեզ մոտ: Մենք 700-ից ավել վիրահատված երեխաներ ունենք, որն, իհարկե, բավականին լուրջ թիվ է: Արդեն շուրջ 25 տարի է նպատակային զբաղվում ենք այս գործով, և այլ, այսպես ասած, թեթև պաթոլոգիաներով չենք զբաղվում, և նաև՝ կոպիտ ասած՝ գումարի ետևից ընկած չենք:
-Իսկ, որպես վերջաբան, ի՞նչ կցանկանայիք ավելացնել և մաղթել մեր ընթերցողներին:
-Մի բան կարող եմ ասել, ինչը շատ կարևոր եմ համարում. ես կցանկանայի, որ հատկապես երիտասարդ բժիշկների մեջ սերմանվեր ինքնաքննադատությունը, այսինքն՝ գործն անելուց առաջ հասկանային, թե ինչ են անում: Այլ կերպ ասած՝ իրենց գործին շատ լուրջ մոտենային՝ կշռադատելով՝ կարող են այդ գործն անել, թե՝ ոչ: Պետք է ինքնաքննադատորեն մոտենալ, որովհետև իրենց ոչ լուրջ վերաբերմունքի արդյունքում ստանում ենք բազմաթիվ հետվիրահատական բարդություններ: Առաջին հերթին դա վերաբերում է հիվանդ երեխաների հետ աշխատելու դեպքերին, որովհետև բնածին արատի անհաջող արդյունքը հանգում է նրան «այլանդակելուն»: Ոչ մի մարդ բարոյական իրավունք չունի նորածին երեխային իր անհաջող գործով և իր ուզած ձևով «շտկել»: Եթե դուք վստահ չեք ձեր գործի մեջ, ինչու՞ եք խաղում երեխայի առողջության ու կյանքի հետ: Ամեն ոք պետք է ինքնաքննադատորեն վերաբերվի ինքն իրեն, չափից ավելի պատրաստված լինի և դպրոց անցնի, նոր իրեն թույլ տա երեխաների հետ աշխատել: Ես չեմ ուզում օրինակներ բերել, բայց իրականում դեպքերն անթիվ են, երբ կատարվում է երեխաների փաստացի այլանդակում: Դա համարում եմ անթույլատրելի, և եթե հանկարծ զգամ, որ դա շարունակական բնույթ կունենա, կդիմեմ ավելի լուրջ քայլերի այդ խնդրի լուծման համար: Իսկ, որպես մաղթանք, մեր հասարակությանը կցանկանամ միայն ու միայն առողջություն: Աստված հեռու պահի՛ բոլորին խնդիրներից, դժբախտություններից: Իսկ եթե արդեն կանգնել են խնդիրների առաջ, ավելի սթափ և գրագետ մոտեցում ցուցաբերեն, խուճապի չմատնվեն, ցանկացած պատահած «մասնագետի» չդիմեն, որպեսզի մենք էլ հետագայում նման բարդ իրավիճակների առաջ չկագնենք: Առո՛ղջ եղեք:
Մարիամ Հակոբյան
Ցանկանում եմ, որպեսզի յուրաքանչյուր կին զգա մայրանալու բերկրանքը
Երեխայի ծնունդը յուրաքանչյուր ծնողի կյանքում Աստծո կողմից տրված գերագույն պարգև է: Առանց երեխաների դժվար թե ընտանիքը կատարյալ երջանիկ լինի: Նրանք մեր կյանքը լցնում են ջերմությամբ և սիրով, գեղեցիկ գույներով: Յուրաքանչյուր կին ի վերուստ իր մեջ կրում է մայր դառնալու բնազդը: Թեև կանայք ծնվում են մայրական բնազդով, բայց, ավաղ, ոչ բոլորին է բախտ վիճակվում մայրանալ:
Գինեկոլոգիական այսօրվա խնդիրների, ոլորտի նվաճումների և սպասվող ծրագրերի մասին զրուցեցինք «Մոր և Մանկան Առողջության Պահպանման Գիտահետազոտական Կենտրոնի» մանկաբարձ-գինեկոլոգ ՄԱՐԻԱՄ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ: Բավականին հմայիչ կին և հաճելի զրուցակից, մարդ, ով իր բնագավառում առաջնորդվում է ազնիվ լինելու սկզբունքով, և, ի վերջո, բժշկուհի, ով իր մասնագիտական բարձր որակների ու ազնվության համար վայելում է հիվանդների վստահությունը։
- Տիկի՛ն Հակոբյան, բժշկի մասնագիտություն ընտրելը բավականին համարձակ և ռիսկային քայլ է: Ինչպե՞ս և ե՞րբ որոշեցիք գնալ այդ պատասխանատու քայլին:
-Նախ ասեմ, որ մեծացել եմ տնտեսագետների ընտանիքում: Մանկուց ականատես եմ եղել, թե ինչպես են ծնողներս օգնում իրենց հարազատներին, բարեկամներին, ընկերներին և հարևաններին: Կարեկցելը և օգնության հասնելը եղել է մեր ընտանիքի գերխնդիրներից մեկը: Նշեմ, որ մեծ է եղել նաև պապիկիս դերը իմ՝ բժշկի մասնագիտությունն ընտրելու հարցում: Պապիկս մասնակցել է Համաշխարհային պատերազմին և իր 10 հայ ընկերների հետ ֆաշիզմից ազատագրել Նիդերլանդների Սոմելզդայք կղզին, ինչի համար էլ Նիդերլանդների թագուհու կողմից արժանացել է մեծ պարգևի: Իհարկե, դա այլ մեծ պատմություն է, որը ներկայացնելու համար ժամեր են պետք: Կարգապահությունն ու համարձակությունը, սկսած գործը ավարտին հասցնելու ունակությունը ինձ փոխանցվել է պապիկիցս: Բժշկական համալսարանում սովորելու տարիներին ես գերադասում էի ավելի շատ դառնալ հոգեբույժ, բայց երբ արդեն ուսանում էինք՝ 6-րդ կուրսում՝ մանկաբարձություն-գինեկոլոգիա ճյուղն ինձ գրավեց, որն անցել եմ կրկին մեր կլինիկայում` <<Մոր և Մանկան Գիտահետազոտական Կենտրոնում>>: Այդ ժամանակ էր, որ կարծես թե սիրահարվեցի իմ ներկայիս մասնագիտությանը, և վերջնականապես որոշում կայացրեցի: Ինչքան էլ՝ դժվար է բժշկի մասնագիտությունը, բայց ավելի հաճելի է, քանի որ քեզ ինքնաբավ ես զգում, երբ աշխատանքիդ արդյունքում ամուսնական զույգերին պարգևում ես ծնող դառնալու բերկրանքը:
-Գինեկոլոգիական և մանկաբարձության ոլորտում հիվանդությունների կանխարգելման և վիրահատական միջամտությունների ինչպիսի՞ նորագույն մեթոդներ են կիրառվում ձեր կենտրոնում, և ինչպիսի՞ նորագույն սարքավորումներով է հագեցած ձեր բաժանմունքը:
-Մեր կլինիկան հագեցած է վերջին սերնդի գերձայնային հետազոտության 3D, 4D սարքերով, կարդիոտոկոգրաֆով, վերջին արտադրության դոպլեր սարքավորումով, նաև նորագույն կոլպոսկոպներով, որոնց միջոցով հետազոտվում է կանանց արգանդի պարանոցը: Կենտրոնում բավականին զարգացած է էնդոսկոպիկ վիրաբուժությունը, որի շնորհիվ այն վիրահատությունները, որոնք նախկինում պահանջում էին որովայնահատում, ներկայումս մեր կլինիկայում կատարվում է առանց կտրվածքի: Իսկ հետվիրահատական շրջանը շատ կարճ է տևում է՝ 1 օր, որից հետո կանայք դուրս են գրվում:
-Ինչպիսի՞ խնդիրներով են ամենից շատ դիմում ձեր բաժանմունք:
-Մեր բաժանմունք դիմում են հիմնականում այն կանայք, ովքեր տարիներ շարունակ տառապում են չբերությամբ, դաշտանային ցիկլի խանգարմամբ տառապող աղջիկներ և կանայք, ինչպես նաև դաշտանադադարի տարիքի կանայք:
-Ձեր կարծիքով որքանո՞վ են հայ կանայք ուշադիր իրենց սեփական առողջության նկատմամբ:
-Պետք է ուրախությամբ նշեմ, որ վերջին տարիներին հայ կանայք ավելի ուշադիր են դարձել սեփական առողջության նկատմամբ: Այդ հարցում իրենց շատ օգնում է ինտերնետ պորտալը, երբ կարող են իրենց հուզող հարցերի պատասխանները գտնել այնտեղ: Ընդհանուր առմամբ, տեղեկացված լինելու համար դա շատ լավ է, սակայն մյուս կողմից էլ այդ ինֆորմացիայի առատությունը հիվանդությունների և դրանց բուժման վերաբերյալ շատերին շփոթության մեջ է գցում: Ես մեր սիրելի հայ կանանց խորհուրդ կտայի ինքնաբուժությամբ չզբաղվել և իրենց հուզող խնդիրներով ժամանակին դիմել նեղ մասնագետների:
-Այսօր շատ զույգեր տարբեր մեթոդներ են կիրառում իրենց նախընտրած սեռի երեխան ունենալու համար՝ սկսած սննդակարգի փոփոխությունից՝ վերջացրած հաշվարկներով։ Որքանո՞վ է արդյունավետ այդ մեթոդների կիրառումը։
-Դեռ հին ժամանակներից մարդկությանը հետաքրքրել է, թե ապագա երեխան ինչ սեռի պետք է ծնվի: Մեթոդները բավականին շատ են, սակայն ոչ մի մեթոդի կիրառումը հարյուր տոկոսանոց արդյունք չի կարող ապահովել: Կան մի քանի մեթոդներ, որոնց շարքում կարող եմ նշել ֆրանսիական դիետան, չինական օրացույցը, օվուլիացիայի մեթոդը, բժիշկ Յոնասի մեթոդը:
-Ծննդաբերության կեսարյա՞ ն հատման, թե՞ բնական ճանապարհով ծննդաբերելու տարբերակներ են գերակշռում։
-Մեր կենտրոնը Հայաստանի հնագույն կլինիկաներից մեկն է, որը հիմնադրվել է դեռևս 1939թ.-ին և շուրջ 85 տարի ծննդաբերության ոլորտում առաջատար է: Մեր կլինկայում յուրաքանչյուր կնոջը ցուցաբերվում է անհատական մոտեցում և կեսարյան հատումը կատարվում է խիստ ցուցումով: Շատ հաճախ երիտասարդ կանայք, վախենալով բնական ճանապարհով երեխային լույս աշխարհ բերել, ցանկանում են դիմել կեսարյան հատմանը, բայց մենք հնարավորինս ամեն ինչ անում ենք, որ նրանք ետ կանգնեն այդ մտքից հետագա բարդություններից խուսափելու համար:
-Ի՞նչ ազդեցություն է ունենում կեսարյան հատումը կնոջ առողջության վրա։
-Կան կեսարյան հատման դրական և բացասական կողմեր: Վերջին տարիներին մանկաբարձ-գինեկոլոգների կողմից փորձ արվեց կեսարյան հատման թիվը պահել նույն մակարդակի վրա, սակայն վիճակագրական տվյալները ցույց տվեցին, որ կեսարյան հատումների քանակի 30 տոկոսից ավել բարձրացումը ոչ միայն չի կրճատում պերինատալ մահացության տոկոսը, այլ նաև բարձրացնում է մայրական մահացության տոկոսը: Եզրակացությունը, կարծում եմ, պարզ է. կեսարյան հատման պետք է դիմել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:
-Ելնելով Ձեր մասնագիտական փորձից՝ Հայաստանում ձևավորվե՞լ է բժշկին դիմելու մշակույթ:
-Վերջին 5 տարիների ընթացքում զգալիորեն շատացել են կանայք, ովքեր դիմում են մանկաբարձ-գինեկոլոգների օգնությանը զուտ կանխարգելիչ նպատակներով: Դիմողների գերակշռող մասը Երևանի և Հայաստանի մեծ քաղաքների բնակիչներն են: Ցավոք սրտի, հեռավոր շրջանների կանայք դիմում են շատ ավելի քիչ դեպքերում, ես կասեի՝ միայն այն դեպքերում, երբ, այսպես ասած, տնական մեթոդները այլևս իրենց ներգործունեությունը չեն ունենում:
-Վերջին տարիների երիտասարդները մինչ ընտանիք կազմելը ավելի հաճախ են դիմում գինեկոլոգների օգնությանը հետազոտման նպատակով: Որպես վերջաբան, ի՞նչ խորհուրդ կտաք ամուսնական զույգերին:
-Այո, վերջին տարիներին երիտասարդ զույգերը ավելի հաճախ են դիմում մեզ մինչև ընտանիք կազմելը, որը, իմ կարծիքով շատ խրախուսելի է: Ինչպես ասում են, ավելի հեշտ է կանխարգելելը, քան՝ բուժելը: Երիտասարդներին խորհուրդ կտամ ընտանիք կազմելիս հաշվի առնել նաև ազգային ավանդույթները, և մաղթում եմ, որ բոլոր ընտանիքերում գերակշռեն սերն ու համերաշխությունը: Ցանկանում եմ, որպեսզի յուրաքանչյուր կին զգա մայրանալու բերկրանքը։ Առո՛ղջ եղեք։
ԿԱՐԻՆԵ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ
Կցանկանայի, որ հայ կանայք իրենք իրենց սիրեին
Մեր հանրապետությունում բժշկական որոշ ճյուղեր, մասնավորապես` գինեկոլոգիան, այսօր ամենապահանջված ուղղություններից է, որի նպատակն է մշտապես կատարելագործվել, տիրապետել բուժական նոր մեթոդներին, իրազեկվել ժամանակակից բժշկությանն ու նորարարություններին: Գինեկոլոգիայի և մանկաբարձության ոլորտներն այսօր դինամիկ զարգանում են, և բժիշկները ջանում են բուժօգնությունը կազմակերպել միջազգային չափանիշներին համապատասխան:
Մեր զրուցակիցը մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, դոկտոր, <<Մոր և մանկան առողջության պահպանման>> ԳՀԿ-ի գիտության գծով փոխտնօրեն, ոչ վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ, Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ամբիոնի պրոֆեսոր ԿԱՐԻՆԵ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆՆ է: Բժշկուհի, ով ունի բավականին երկար տարիների հիանալի մասնագիտական բեղմնավոր ուղի և փորձ, բարձր մասնագիտական հմտություններ ցուցաբերելու կարողություն, և, որն այս ամենի հետ մեկտեղ՝ անձնվեր բժշկուհու էտալոն է բոլորիս համար:
-Տիկի՛ն Առուստամյան, ի՞նչ մասնագիտական ճանապարհ եք անցել մինչ օրս:
-Ինչպես սովարաբար բոլորի, այնպես էլ իմ ուղին եղել է նախ՝ մանկապարտեզում, հետո ընդունվել եմ Ամասիայի դպրոց, որն, ի դեպ, այդ տարիներին հիանալի դպրոց էր: Ընդունվել եմ Երևանի պետական բժշկական ինստիտուտ, եղել Լենինյան թոշակառու: Ավարտելուց հետո ընդունվել Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն (նախկինում Մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ) որպես կլինկական օրդինատոր, այնուհետև դարձել բաժանմանունքի վարիչ և փոխտնօրեն: Ունեմ բժշկական գիտությունների դոկտորի կոչում: Կարելի է ասել, որ կյանքս այստեղ է անցել և հիմա արդեն այն չեմ պատերացում այս պատերից դուրս:
-Բժշկուհի՛, ըստ վերջին տարիների վիճակագրական տվյալների` անպտղության խնդրով հիմնականում տառապում են կանա՞յք, թե՞ տղամարդիկ:
-Բարեբախտաբար մեր հանրապետությունում իրականացված համաճարակաբանական հետազոտության շնորհիվ 2009թ.-ին ունեցանք հստակ համաճարաքաբանական տվյալներ անպտղության մասին: Դա շատ կարևոր փաստաթուղթ է, որովհետև այն հնարավորություն է տալիս մշակել ռազմավարություն, թե ինչ ուղղությամբ հետազոտություններ կատարել և ինչի վրա շեշտադրումը կատարել: Երբ որևէ բժիշկ խոսում է որևէ ախտաբանության մասին և օրինակ բերում իրենց կլինիկայի տվյալները, ապա նա պարզապես փաստում է տվյալներ` հիմնված դիմելիության վրա, այլ ոչ հիվանդության իրական պատկերի մասին հանրապետությունում: Ըստ ստացված արդյունքների՝ կանանց մոտ անպտղության հաճախությունը կազմում է 16.8%, տղամարդկանց մոտ` 11%: Երկու դեպքերում էլ երկրորդային անպտղության հաճախությունն ավելի բարձր է, քան առաջնայինը: Ինչ վերաբերում է կին-տղամարդ փոխհարաբերությանը, ապա 40% դեպքերում երկուսի մոտ էլ դիտվում է ախտաբանություն: Հասարակության ուշադրությունը պետք է սևեռել այն հարցի վրա, որ, եթե կա անպտղության խնդիր, հարկավոր է զույգը դիմի բժշկին, ոչ թե առանձին՝ կին կամ տղամարդ, որպեսզի նրանք միաժամանակ հետազոտվեն և միաժամանակ պարզվեն առկա խնդիրները:
Հաջորդ կարևոր խնդիրը, թե ինչպիսի կառուցվածք ունի անպտղությունը տղամարդկանց և կանանց մոտ. տղամարդկանց մոտ դրանք հիմնականում խնդիրներ են, որոնք կապված են սերմնահեղուկի որակական և քանակական փոփոխությունների հետ: Հիմնական պատճառները բորբոքային հիվանդություններն են, իմունոլոգիական անպտղությունը: Կան նաև, իհարկե, էնդոկրին խանգարումներ: Կանանց մոտ անպտղության հիմնական պատճառներ են փողորովայնամիզային գործոնները, այսինքն՝ արգանդափողերի անանցանելիությունը, կպումները, որոնք կարող են առաջանալ բորբոքային տարբեր հիվանդությունների պատճառով: Կանանց մոտ անպտղության պատճառ են հանդիսանում նաև անպտղության էնդոկրին գործոնները՝ մոտ 45% դեպքերում, էնդոմետրոզը՝ 35%: Իհարկե, կան նաև այլ պատճառներ. անատոմիական փոփոխություններ, իմունոլոգիական անպտղություն: Չբացահայտված պատճառներ նույնպես գոյություն ունեն և նման դեպքերում մենք խոսում ենք անհայտ ծագման անպտղության մասին: Աշխարհի բոլոր երկրներում անպտղության մոտ 10-15% պատճառները դեռևս բացահայտված չեն, ինչը չի նշանակում, որ երբեք նման պատճառները չեն բացահայտվելու: Ուղղակի գիտության ներկա ձեռբերումները դեռևս թույլ չեն տալիս գտնել այդ զույգերի մոտ անպտղության հնարավոր պատճառները: Համեմատած նախկին տարիների հետ՝ անպտղության հաճախության նվազում է նկատվում, ինչը արդյունք է, իհարկե, ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդների ներդրումների հանրապետության տարբեր կլինիկաներում: Հատուկ նշանակություն ունի վերականգնողական օժանդակ տեխնոլոգիաների, մասնավորապես՝ արտամարմնային բեղմնավորման ներդրումը մեր հանրապետությունում, որը բավականին մեծ օգնություն ցուցաբերեց հանրապետության բնակչությանը: Այստեղ չի կարելի չխոսել նաև շատ կարևոր խնդրի մասին, այն, որ վերարտադրողական բարձր տեխնոլոգիաների կիրառումը բավականին թանկ արժե և ոչ բոլորը կարող են դիմել այս մեթոդի օգնության: Սակայն այսօր ի շնորհիվ <<Արագիլ>> բարեգործական հիմնադրամի հանրապետության բազմաթիվ զույգեր, որոնք ի վիճակի չէին դիմել արտամարմնային բեղմնավորման, կարողացան իրականացնել իրենց իղձերը և զգալ ծնող դառնալու երջանկությունը:
-Բժշկուհի՛, կա արդյոք հղիանալու հավանականության տարիքային սահմանափակում:
- Ցանկացած կին ծնվում է արդեն գենետիկորեն կանխորոշված ձվարանների պաշարով: Երբ տեղի է ունենում ձվարանների ֆունկցիայի տարիքային մարումը, բնականաբար ձվարանը արդեն չի ունենում այդ պաշարը: Իսկ եթե չկա ձվաբջիջ, ապա այդ դեպքում արդեն չենք կարող խոսել հղիության հավանականութան մասին, քանզի վերարտադրողական օրգանների գործառույթները չեն կարող ապահովել հղիության համար անհրաժեշտ պայմանները: Այսինքն՝ տարիքի մեծացմանը զուգահեռ նվազում է հղիանալու հավանականությունը: Իհարկե, երբեմն լսում ենք հեռուստատեսությամբ, կարդում թերթերում և ամսագրերում, որ 58 կամ կամ 60-65 տարեկան կինը ծննդաբերել է: Դրանք արտառոց դեպքեր են, որոնք չեն կարող լինել օրինաչափություն: Պետք է զգուշացնել կնոջը, որ այդ տարիքում հղիանալու հավանակությունը շատ փոքր է , երբեմն` անհնար: Դրա համար էլ բժշկության մեջ գոյություն ունի <<վերարտադրողական տարիք>> սահմանումը, այսինքն՝ տարիք, երբ կինը կարող է իրացնել իր վերարտադրողական գործառույթը:
-Բժշկուհի՛, կան արդյոք անպտղության պատճառով հետազոտման դիմելու ժամանակ և անպտղության հետազոտման և բուժման էտապների որոշակի մոտեցումներ:
-Եթե վերարտադրողական տարիքի զույգի մոտ առանց համաբեղմնավորման մեթոդների օգտագործման կանոնավոր սեռական կյանքի պայմաններում մեկ տարվա ընթացքում հղիության չի կայանում, ապա կարելի է խոսել անպտղության մասին և զույգը պետք է դիմի բժշկի: Կրկին նշեմ, որ բժշկի պետք է դիմի զույգը, այլ ոչ թե ամուսինը կամ կինը առանձին վերցված: Կնոջը հետազոտում է գինեկոլոգը, իսկ ամուսնուն` ադրիոլոգը: Զույգը միասին պետք է անցնի ախտորոշման էտապները, իսկ բուժումը սկսվում է այն ժամանակ, երբ պարզվում է անպտղության հնարավոր պատճառը: Եթե այդ բուժումը չի տալիս իր արդյունքը առավելագույնս 1-2 տարվա ընթացքում, ապա պետք է մտածել բուժման այլ մեթոդների կիրառման մասին, օրինակ՝ էնդոսկոպիկ վիրաբուժություն մասին, քանի որ այն հնարավորություն է տալիս պարզել չբերության չպարզված պատճառները և միաժամանակ ցուցաբերել համապատասխան օգնություն: Եթե դրանից հետո էլ հղիությունը չի կայանում, նորից վերագնահատվում է անպտղության հնարավոր պատճառը կամ պատճառները: Նման դեպքում առաջարկում ենք, օրինակ, կատարել ձվազատման խթանում և ամուսնու սերմով արհեստական սերմնավորում: Իսկ եթե դրանից հետո էլ կինը չի հղիանում, ապա արդեն դիմում ենք արտամարմնային բեղմնավորման և սաղմի տեղափոխման մեթոդի օգնությանը: Ցանկանում եմ նշել, որ արտամարմնային բեղմնավորման մեթոդը մեր երկրում սկսվել է իրականացվել Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում և արտամարմնային բեղմնավորումից հետո առաջին երեխաները Հայաստանի Հանրապետությունում ծնվել են հենց մեր կենտրոնում:
Ուրախալի է այն փաստը, որ այսօր մարդկանց մեջ մտել է այդ մշակույթը, որ եթե կա որևէ միջոց կամ մեթոդ, ապա պետք չէ հնարավորությունը բաց թողնել ծնող դառնալու համար:
-Ի՞նչ խորհուրդ կտաք այն զույգերին, որոնք պլանավորում են ապագայում իրենց երեխայի ծնունդը:
-Շատ կարևոր է հղիության պլանավորումը, որովհետև դա հնարավորություն է տալիս ունենալ առողջ երեխա: Ընդամենը պետք է անցել խորհրդատվություն բժշկի մոտ, անհրաժեշտության դեպքում կատարել որոշ հետազոտություններ: Հնարավորինս բացառել այն բոլոր բարդությունները, որոնք կարող են լինել հղիության և ծննդաբերության ընթացքում: Շատ ուրախալի փաստ է, որ այսօր շատ երիտասարդ զույգերը ամուսնանալուց առաջ մտածում են պլանավորել իրենց հղիությունը, անցնել բժշկի խորհրդատվություն և անհրաժեշտության դեպքում համապատասխան հետազոտություն և բուժում:
-Իսկ որպես վերջաբան՝ ի՞նչ խորհուրդ կտաք մեր հայ կանանց:
-Ի՞նչ խորհուրդ կտամ. սիրել իրենց և զբաղվել իրենց առողջությամբ: Մեր հայ կանանց եթե հարցնենք, թե ու՞մ համար են առաջին հերթին պատասխանատու, միանշանակ կպատասխանեն, որ իրենց երեխաների: Ամեն մեկն առաջնահերթ պետք է պատասխանտու լինի ինքն իր անձի հանդեպ: Դա եսասիրություն չէ, որովհետև երեխային հարկավոր է առողջ մայր, ամուսնուն` առողջ կին, ծնողներին` առողջ դուստր: Սակայն մեր հայ կանայք ամեն ինչ կանեն հանուն իրենց երեխաների բարօրության, իսկ իրենց առողջությանը հետևելու համար ժամանակ չեն գտնում: Բայց այսօր կան բազմաթիվ հիվանդություններ, որոնք կարող ենք կախարգելել և չհասցնել վատթարագույն վիճակի: Ավելի հեշտ է կանխարգելել հիվանդությունը և դրա հետագա բարդությունները, քան այն բուժելը:
Եղեք առողջ, սիրելի՛ կանայք, սիրե՛ք ձեզ, որպեսզի շրջապատող մարդիկ էլ ձեզ սիրեն: Մաղթում եմ բոլորին սեր, երջանկություն և ամենայն բարիք:
Կարինե Առուստամյան
Կրթություն
Բարձրագույն - Երևանի պետական բժշկական ինստիտուտ, բուժական ֆակուլտետ, 1976թ.
Գիտական աստիճան
Բժշկական գիտությունների դոկտոր 2007թ., պրոֆեսոր 2011թ.
Մրցանակներ և պարգևներ
ՀՀ Առողջապահության Նախարարության պատվոգիր, 2001թ.,
Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակ բժշկագիտության բնագավառում 2008թ.:
Աշխատանքային գործունեություն
1976-1978թթ. - Մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ, կլինիկական օրդինատոր, ք.Երևան
1979-1995թթ. - Մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ, կրտսեր գիտաշխատող, մանկաբարձ-գինեկոլոգ
1995-2003թթ. -Մոր և մանկան առողջության պահպանման գիտա-հետազոտական կենտրոն, ավագ գիտաշխատող, մանկաբարձ-գինեկոլոգ
2003թ. առ այսօր - Մոր և մանկան առողջության պահպանման գիտա-հետազոտական կենտրոն, առաջատար գիտաշխատող, մանկաբարձ-գինեկոլոգ
1997թ. առ այսօր – Մոր և մանկան առողջության պահպանման գիտա-հետազոտական կենտրոնի ոչ վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ
1999թ. առ այսօր – Մոր և մանկան առողջության պահպանման գիտա-հետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն
2008-2011թթ - ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ
2011թ առ այսօր - Երևանի Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարանի հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր
Բազմաթիվ միջազգային գիտաժողովների մասնակից, այդ թվում .
1994թ. – Ֆինլանդիա, Հելսինկի, Պերինատոլոգների Եվրոպական ասոցիացիայի XIV կոնգրես
2000թ. – Սլովենիա, Լյուբլյանա, Կոնտրացեպցիայի Եվրոպական ասոցիացիայի VI կոնգրես
2005թ. – “Development of primary health care in Georgia”,Ք.Թբիլիսի
2006թ. - Անդրկովկասի մանկաբարձ-գինեկոլոգների և պերնատոլոգների առաջին կոնգրես, ք.Թբիլիսի
2008թ. – Կոնտրացեպցիայի եվրոպական ասոցիացիայի 10-րդ կոնգրես, Պրահա, Չեխիա:
2009թ. – Մարդու վերարտադրողականության համաշխարհային 13-րդ կոնգրես, Իտալիա:
2009թ. - Մարդու վերարտադրողականության և սաղմնաբանության Եվրոպական ասոցիացիայի ամենամյա 25-րդ գիտաժողով, Հոլանդիա:
2010թ.-Մեղմ մոտեցումներ արտամարմնային բեղմնավորմանն ու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներին, 3-րդ համաշխարհային գիտաժողով, Ճապոնիա:
2012թ. FIGO-ի կոնգրես, Իտալիա
2017թ. Մարդու վերարտադրողականության Ակադեմիայի 17-րդ համաշխարհային կոնգրես, Իտալիա
Տպագիր աշխատանքներ
189 գիտական աշխատանքների հեղինակ:
Գիտական, ստեղծագործական և այլ միությունների անդամություն
- Մոր և և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտխորհրդի անդամ
- Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանին կից գործող 061 <<Մանկաբարձություն և գինեկոլոգիա, ուռոցքաբանություն>> մասնագիտական խորհրդի անդամ:
Կոնտրացեպցիայի և մարդու վերարտադրողականության եվրոպական ասոցիացիայի անդամ:
Ընտանեկան կարգավիճակ
Ամուսնացած է, ունի 2 երեխաներ:
ГАГИК КОЧАРЯН
ОБРАЗОВАНИЕ |
1975-1980 EРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ МЕДИЦИНСКИЙ УНИВЕРСИТЕТ ИМЕНИ МХИТАРА ГЕРАЦИ, ЕРЕВАН, РЕСПУБЛИКА АРМЕНИЯ
Факультет стоматологии |
|
Квалификация врача по специальности:Стоматология |
|
1986 |
Кандидат медицинских наук |
1983-1986 |
Аспирант, Государственный институт усовершенствования врачей, Харьков, Украина |
ОПЫТ РАБОТЫ |
|
2011-по настоящее время |
EРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ МЕДИЦИНСКИЙ УНИВЕРСИТЕТ ИМЕНИ МХИТАРА ГЕРАЦИ, ЕРЕВАН, РЕСПУБЛИКА АРМЕНИЯ
Должность |
Заведующий кафедрой, Кафедра хирургической стоматологии и челюстно-лицевой хирургии |
2015-по настоящее время |
"ГРИГОР НАРЕКАЦИ" MЕДИЦИНСКИЙ ЦЕНТР ЗАО, ЕРЕВАН, РЕСПУБЛИКА АРМЕНИЯ
Должность |
Заведующий отделением, Отделение челюстно-лицевой хирургии |
2010-2015 |
“МУРАЦАН” БОЛЬНИЧНЫЙ КОМПЛЕКС, ЕРЕВАН, РЕСПУБЛИКА АРМЕНИЯ
Должность |
Заведующий отделением, Отделение детской челюстно-лицевой хирургии и ЛОР |
2009-2011 |
EРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ МЕДИЦИНСКИЙ УНИВЕРСИТЕТ ИМЕНИ МХИТАРА ГЕРАЦИ, ЕРЕВАН, РЕСПУБЛИКА АРМЕНИЯ
Должность |
Доцент кафедры, Кафедра хирургической стоматологии и челюстно-лицевой хирургии |
2006-2009 |
EРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ МЕДИЦИНСКИЙ УНИВЕРСИТЕТ ИМЕНИ МХИТАРА ГЕРАЦИ, ЕРЕВАН, РЕСПУБЛИКА АРМЕНИЯ
Должность |
Заведующий кафедрой, Кафедра челюстно-лицевой хирургии |
2001-2010 |
Университетская клиника №3, Ереван, Республика Армения |
Должность |
Заведующий отделением, Отделение челюстно-лицевой хирургии и ЛОР |
2001-2006 |
EРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ МЕДИЦИНСКИЙ УНИВЕРСИТЕТ ИМЕНИ МХИТАРА ГЕРАЦИ, ЕРЕВАН, РЕСПУБЛИКА АРМЕНИЯ
Должность |
Преподаватель кафедры, Кафедра хирургической стоматологии и челюстно-лицевой хирургии |
1995-2001 |
ДЕТСКАЯ БОЛЬНИЦА №3, ЕРЕВАН, РЕСПУБЛИКА АРМЕНИЯ
Должность |
Заведующий отделением, Отделение детской челюстно-лицевой хирургии |
1993-2001 |
EРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ МЕДИЦИНСКИЙ УНИВЕРСИТЕТ ИМЕНИ МХИТАРА ГЕРАЦИ, ЕРЕВАН, РЕСПУБЛИКА АРМЕНИЯ
Должность |
Ассистент кафедры, Кафедра детской стоматологии |
1986-1992 |
EРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ МЕДИЦИНСКИЙ УНИВЕРСИТЕТ ИМЕНИ МХИТАРА ГЕРАЦИ, ЕРЕВАН, РЕСПУБЛИКА АРМЕНИЯ
Должность |
Ассистент кафедры, Кафедра хирургической стоматологии |
1981-1983 |
Университетская поликлиника №1, Ереван, Республика Армения |
Должность |
Клиническая ординатура по специальности хирургическая стоматология и челюстно-лицевая хирургия |
ЧЛЕНСТВО | |
2012-по настоящее время | |
АССОЦИАЦИЯ ЧЕЛЮСТНО-ЛИЦЕВЫХ ХИРУРГОВ И ХИРУРГОВ ПОЛОСТИ РТА АРМЕНИИ, ЕРЕВАН, РЕСПУБЛИКА АРМЕНИЯ
2005-по настоящее время |
АССОЦИАЦИЯ СТОМАТОЛОГОВ АРМЕНИИ, ЕРЕВАН, РЕСПУБЛИКА АРМЕНИЯ
ПРОФЕССИОНАЛЬНЫЕ НАВЫКИ
Знание иностранных языков |
Армянский -родной |
Русский - уровень владения в совершенстве |
|
Английский -средний уровень |
|
Инспанский- средний уровень |
|
Владение ПК: |
Microsoft Office, Adobe Photoshop, Power Point, Internet |
Սիրանույշ Մատինյան
Արաքս Դավթյան
Աննա Վիկտորի Հովակիմյան
Մասնագիտություն-Ակնաբույժ
ԱՊՀ տարածաշրջանում միակ ակնաբույժն է, ով իրականացնում է Բոստոնյան կերատոպրոթեզի (արհեստական եղջրաթաղանթ) տեղադրում: