Lusine
Դպրոցը հիմնադրվել է 1958 թ. Ամալյա Ազնավուրովա-Հունանյանի և Թորոս Լավչյանի նախաձեռնությամբ: Հիմնադիր տնօրեն Լավչյանի շուրջ համախմբված պրոֆեսիոնալների համաստեղության ջանքերով հիմնադրման օրվանից դպրոցն առանձնանում էր ինքնատիպությամբ` աշակերտական փողային նվագախմբի, երգչախմբի, իր բնույթով եզակի ուսուցիչներից կազմված կամերային նվագախմբի, լարային քառյակի շնորհիվ:
1981 թ. դպրոցի տնօրեն էր նշանակվել անվանի թավջութակահար Հ. Թալալյանի սան Հենզել Հարությունյանը, որի տնօրինության օրոք ևս դրսևվորվեց կատարողական վարպետության աճ: 1991թ. մինչ 2012թ. կրթօջախը ղեկավարեց Ռոլաննա Օրբելյանը, ում կողմից կատարվեցին մի շարք նորամուծություններ` սկսեցին գործել դեկորատիվ կիրառական արվեստի, նկարչության, պարի, շախմատի խմբակները, ակադեմիական երգեցողության դասարանը, կիրառվեց առանց տարիքային սահմանափակման ընդունելության սկզբունքը:
2012թ. առ այսօր դպրոցը ղեկավարում է Նորա Սարգսյանը, ով լինելով դպրոցի սան, իսկ այնուհետև նույն դպրոցում իր երկարամյա մանկավարժական և ադմինիստրատիվ ուղին անցած մարդ, քաջատեղյակ է դպրոցի ավանդույթներին, ստեղծագործական պոտենցիալին և շարունակում է իր նախորդների գործը, քայլելով ժամանակին համընթաց: Ն. Սարգսյանի ջանքերով բացվեցին ջազվոկալի, հարվածային գործիքների, դհոլի, գեղզարգացման և խմբավարության փորձարարական ) դասարանները: Առաջիկայում նախատեսվում է նաև թատերարվեստի խմբակի բացում:
Դպրոցում իրականացվում է հնգամյա (7-12 տարեկանից ), յոթամյա ( 7-9 տարեկանից), գեղզարգացման (առանց տարիքային սահմանափակման) և նախապատրաստական դասարանների ուսուցում: Գործում են դաշնամուրային, լարային, փողային, ժողգործիքների, երգեցողության, կիթառի, հարվածային գործիքների, դհոլի բաժիններ, պարի, շախմատի և նկարչության խմբակներ: Յուրաքանչյուր տարի նոր ընդուվողների թիվը 50-60 աշակերտ է, ներկայումս դպրոցում սովորում է 316 աշակերտ:
Դպրոցի տնօրեններից յուրաքանչյուրը հետամուտ է եղել մեկ նպատակի. պահպանելով արդեն իսկ ձևավորված ավանդույթները, շարժվել առաջ` նոր գաղափարների և մտահղացումների իրականացման ճանապարհով: Ավանդական հաշվետու համերգներից, ակադեմիական ելույթներից բացի այսօր ավանդական են դարձել նաև դպրոցի հոբելյանական, Մայիսի 9-ի (ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության զինվորական փողային նվագախմբի հետ համատեղ), Ապրիլի 7-ի (պատանի երաշժտի նորամուտ), ապրիլի 24-ի, Ֆրանկաֆոնիայի, ջազային-պոպուլյար երաժշտության համերգները: 2015թ. դպրոցը հանդես եկավ բավականին լուրջ համերգային ծրագրով, նվիրված ցեղասպանության 100-ամյա տարելիցին` երգչախմբի և պարի դասարանի մասնակցությամբ: Նշենք, որ վերջին մի քանի տարիները նշանակալից էին և׳ պարի դասարանի (գեղղեկավար` հայկ Անտոնյան), և׳ երգչախմբի (խմբավար` Մամիկոն Անդրեասյան) համար: Նրանց մասնակցությունը քաղաքային, հանրապետական, միջազգային մրցույթներում նշանավորվում էր հաղթանակներով, մրցանակային տեղերի գրավմամբ:
2015թ. հունիս ամսին դպրոցի երգչախումբը հաջողություններ ունեցավ Գերմանիայում` գրավելով առաջին տեղը Էրվիտտե քաղաքում կայացած միջազգային մրցույթում: Բազմաթիվ ելույթներ են եղել Ավստրիայի Վիենա և Գրաց քաղաքներում, որոնք արժանացել են Ավստրիայի հայ համայնքի ջերմ ընդունելությանը:
Ներկայումս կրթօջախում կողք կողքի աշխատում են թե׳ դպրոցի վետերաններ, թե׳ նախկին շրջանավարտներ, թե׳ ԵՊԿ դասախոսներ և թե׳ խոստումնալից երիտասարդ մանկավարժներ: Եվ այդ միասնական աշխատանքի առհավատչյան դպրոցում ուսումնառություն անցած բազմաթիվ սաների հաջողությունն ու ճանաչումն է ինչպես ՀՀ-ում այնպես էլ նրա սահմաններից դուրս:
82 տարի առաջ` 1934 թվականին արհեստների և արվեստների քաղաք Լենինականում հիմնադրվեց միջնակարգ մասնագիտական երաժշտական առաջին կրթօջախը` ուսումնարանը, որին վիճակված էր արժանավայել էջեր գրել հայկական երաժշտական մշակույթի պատմության մեջ: Լենինականի երաժշտական ուսումնարանը Հայաստանի երաժիշտ-մասնագետների կռման և կոփման անդրանիկ դարբնոցն է եղել:
1954 թվականին ուսումնարանի 20 ամյակի կապակցությամբ ՀՍՍՌ Մինիստրների Սովետը որոշեց երաժշտական ուսումնարանը կոչել հայ ականավոր կոմպոզիտոր Քրիստաֆոր Կարա-Մուրզայի անվան: Ութ տասնամյակից ավել տարեգրություն ունեցող կրթօջախը անցել է կայացման հստակ ճանապարհ: Հիմնադրման առաջին իսկ օրվանից ուսումնարանում /ներկայիս քոլեջում/ գործել են դաշնամուրային, լարային, փողային, երգեցողության իսկ ավելի ուշ նաև տեսական և ժողգործիքների բաժինները: Այսօր քոլեջը համալրվել է ժամանակաշրջանի պահանջներին համապատասխան նոր բաժիններով` էստրադային երաժշտարվեստ, դիզայն, պարարվեստ և դերասանական արվեստ:
Ի սկզբանե երաժիշտ-մանկավարժները անմնացորդ նվիրվեցին իրենց գործին և ջանք չխնայեցին նորաստեղծ կրթօջախի և մեր քաղաքի մշակութային կյանքի կայացանն ու զարգացմանը: Նշենք նրանցից մի քանիսին` Մինաս Քրիշչյան /ուսումնարանի առաջին տնօրենը/ Ա. Դոլուխանյան, Ե. Խունունց, Ա և Բ Չալդրանյաններ, Մ. Ծատուրյան, Գ. Գևորգյան ինչպես նաև Մոսկվայից և Լենինգրադից հրավիրված մասնագետներ Օ. Գոլուբևա, Լ. Մոլևա, Ե. Կրանց, Ա. Յաննովսկայա: Ուսումնարանի առաջին շրջանավարտներից են Սեդա Տաշչյանը, Մարգարիտ և Ցիցիլիա Բրուտյանները, Գուրգեն Նալբանդյանը, Կարա Գևորգյանը, Մնացական Չախոյանը, Աննա Բարսամյան-Ծառուկյանը, Ֆելուշ Մկրտչյանը, Ելենա Աբաջյանը և այլք: Նրանցից շատերը հետագայում դարձան հանրապետության հայտնի երաժիշտներ, երաժշտագետներ, վաստակաշատ մանկավարժներ:
Շրջանավարտներից շատերը իրենց հետագա կրթությունը շարունակել են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում և վերադարձել հարազատ կրթօջախ շարունակելու մեծերից ժառանգած մանկավարժի վեհ առաքելությունը: Տարբեր սերունդների լավագույն շրջանավարտները միշտ մասնակցել են բազմաթիվ և բազմաբնույթ մրցույթների արժանանալով բարձր պարգևների` նվաճելով ՀՀ և աշխարհի մեծ բեմերը.
- Կարլեն Թոփչյան – ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր
- Ռոզա Թանդիլյան – Դաշնակահար, Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր
- Հմայակ Դուրգարյան – ՀՀ վաստակավոր արտիստ, Իսպանիայի Օվյեդի համալսարանի պրոֆեսոր
- Երվանդ Երկանյան – ջութակահար, կոմպոզիտոր
- Սեդրակ Երկանյան - Հայաստանի «Տաղարան» հնագույն երաժշտության համույթի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժոր
- Մարտուն Իսրայելյան – Կոմպոզիտոր
- Նարինե Սիմոնյան – Մենակատար, երգեհոնահար
- Ծովինար Հովհաննիսյան – ստեղծագործող քանոնահար
- Իրինա Զաքյան – Հայպետֆիլհարմոնիայի մեներգչուհի
- Հրանտ Մարտիրոսյան – Լոնդոնի նվագախմբի արտիստ, ջութակահար
- Վլադիկ Օթարյան - Գերմանիայի Համբուրգի նվագախմբի արտիստ:
Իրենց գործունեությունը ծավալել են Երևանի պետ. Կոնսերվատորիայում հայտնի երաժշտագետներ Աննա Բարսամյան–Ծառուկյանը, Մարգարիտա և Ցիցիլիա Բրուտյանները, Արաքսի Սարյանը, Սուսաննա Ամատունին:
Ուսումնարանի երաժշտագետ և կոմպոզիտոր շրջանավարտները կրթվել են արվեստի վաստակավոր գործիչ կոմպոզիտոր-տեսաբան Լենինականի երգչախմբային ընկերության հիմնադիր Ազատ Շիշյանի դասարանում: Առանձնակի տեղ են գրավել ուսումնարանի փողային և ժող գործիքների բաժիննեը: Փողային բաժնի ուսանողներից լավագույնները համալրել են Երևանի ռադիոյի և հեռուստատեսության պետական սիմֆոնիկ, Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբերը:
Ուսումնարանի փողային բաժնի մանկավարժներից և նրանց հետնորդներից բաղկացած նվագախմբի Գեորգի Ձամուկաշվիլու ղեկավարությամբ 90-ական թվականներին մասնակցել են Ֆրանսիայի Մարսել քաղաքում կայացած «Ոսկե շեփոր» մրցույթին և արժանացել Գրան-Պրի մրցանակին:
Արհեստների և արվեստների քաղաք Լենինականին միշտ հոգեհարազատ է եղել ժող նվագարանների գունեղ հնչողությունը: Եվ ահա 1951 թվականին բացվում է ժողգործիքների բաժինը, որը աննախադեպ հնարավորություն տվեց լենինականցուն մասնագիտորեն տիրապետելու տարբեր ժող նվագարաններ:
1987 թվականին Լենինականում ստեղծվում է ժող գործիքների համույթ /ղեկավար Ջիվան Խաչատրյան/, որի գրեթե բոլոր անդամները կարամուրզացիներ էին: Համույթը այսօր էլ շարունակում է իր համերգային գործունեությունը:
Տարիներ շարունակ ուսումնարանի դաշնամուրային և լարային բաժինները աչքի են ընկել ուսանղների մասնագիտական պատրաստվածության բարձր մակարդակով: Մեր օրերում ևս այդ ավանդույթը պատվով շարունակում են
Վարդան Գյոդակյան դաշնակահար /դասախոս Մարիա Կարապետյան/ ազմաթիվ միջազգային և հանրապետական մրցույթների, մրցույթ-փառատոների դափնեկիր, կրկնակի ոսկե մեդալակիր, ՀՀ և ԼՂՀ «Տաղանդավոր, պատանի երաժիշտ- կատարողների կայացման և կատարելագործման» նպատակային ծրագրի մասնակից
Դիանա Սարգսյան ջութակահարուհի / միջազգային մրցույթի դափնեկիր և Արուսյակ Ղևոնդյան Ջութակահարուհի դասախոս պարգև Չոլախյան/:
Ի դեպ Պարգև Չոլախյանը արհեստավարժ երաժիշտ լինելուց զատ 1984 թվականից մինչ օրս վարում է ուսումնական գծով փոխտնօրենի պաշտոնը:
Քոլեջում այսօր գործում են.
Ջութակահարների համույթ – ղեկավար Երվանդ Վարոսյան
Ժող. գործիքների համույթ – ղեկավար Ալվարդ Երեմյան
Երգչախումբ – ղեկավար Աննա Հովհաննիսյան
2013 թվականին քոլեջի երգչախմբին վստահվեց Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայի 100-ամյա հոբելյանին նվիրված նոր բեմադրության երգչխմբային կատարումները և արժանացան բարձր գնահատականի:
Այսօր էլ շարունակվում են հարուստ ավանդույթներ ունեցող Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի բազմաշերտ և բազմաբովանդակ աշխատանքները տնօրեն Մարիա Կարապետյանի շնորհիվ: Նրա ղեկավարության առաջին իսկ օրվանից նոր շունչ և եռանդ հաղորդվեց քոլեջի ստեղծագործական և մշակութային կյանքին, ինչը կնպաստի քոլեջի փառահեղ պատմության էջերում նորանոր նվաճումների գրառմանը:
Հանդիպում Հմայակ Դուրգարյանի հետ
Ապրիլի 15-ին մենք` կարամուրզացինես, մեծագույն սիրով ու հպարտությամբ հյուրընկալեցինք Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի լավագույն շրջանավարտներից մեկին` ՀՀ վաստակավոր արտիստ, ջութակահար, դիրիժոր, մանկավարժ իսպանաբնակ Հմայակ Դուրգարյանին:
Ուսանողների և քոլեջի աշխատանքային հանրույթի հետ հանդիպման սկիզբն ազդարարեց երրորդ կուրսի ուսանողներ Վարդան Գյոդակյանի (դաշնամուր – դասախոս Մարիա Կարապետյան) և Դիանա Սարգսյանի (ջութակ – դասախոս Պարգև Չոլախյան) ողջույնի ելույթներով:
Այնուհետև Հ. Դուրգարյանը մեծ կարոտով ու հպարտությամբ կիսվեց իր հուշերով և մասնագիտական փորձառությամբ:
Ցուցադրվեցին մի շարք լուսանկարներ, որոնք ջութակահարին հնարավորություն ընձեռեցին շրջագայել իր անցյալովև հասնել ներկա:
«Դաշնամուրային երաժշտության երեկո»
Ապրիլի 26-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Դաշնամուրային երաժշտության երեկո» խորագրով համերգ՝ դաշնակահարներ ՌՈՆԱ ՌԱՀԲԱՐԻԻ եւ ՎԱՐԴԱՆ ԳՅՈԴԱԿՅԱՆԻ մասնակցությամբ:
13-ամյա Ռոնա Ռահբարին միջազգային մրցույթների դափնեկիր է (2-րդ եւ 1-ին մրցանակ), սովորում է Երևանի Բ.Կանաչյանի անվան արվեստի դպրոցում, դասատու՝ Լուսինե Գրիգորյան:
16-ամյա Վարդան Գյոդակյանը ևս միջազգային մրցույթների բազմակի դափնեկիր է (2-րդ և 1-ին մրցանակ), սովորում է Գյումրիի Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջում` Մարիա Կարապետյանի դասարանում:
2013 թվականից «ՀՀ և ԼՂՀ պատանի տաղանդների կատարելագործման և զարգացման նպատակային ծրագիր» խմբի անդամ է:
«Դաշնամուրային երաժշտության երեկոյի» ընթացքում հնչեցին Կոմիտաս, Հարո Ստեփանյան, Բելա Բարտոկ, Ֆրեդերիկ Շոպեն, Լյուդվիգ վան Բեթհովեն, Սերգեյ Ռախմանինով, Յոհաննես Բրամս:
Նրանց գեղեցիկ և արհեստավարժ կատարումները հիացրեցին հանդիսատեսին և մեծ բավականություն պատճառեցին նրանց:
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջը վերջին երկու տարիներին մասնագիտական օգնություն է ցուցաբերում Շիրակի մարզի երաժշտական դպրոցներին: Քոլեջը ունենալով ՙԴաշնամուր՚, ՙԼարային գործիքներ՚, ՙՓողային և հարվածային գործիքներ՚, ՙԺողովրդական գործիքներ՚, ՙԵրգեցողություն՚, ՙԷստրադային երաժշտարվեստ՚, ինչպես նաև ՙԴիզայն՚, ՙՊարարվեստ՚, ՙԴերասանական արվեստ՚ մասնագիտությունները, խնդիր դրեց մարզում բացահայտել նաև շնորհալի արվեստասեր երեխաների, որոնք նույնպես կարող են հետագայում ստանալ պրոֆեսիոնալ կրթություն: 2016 թվականին քոլեջի տնօրեն Մարիյա Կարապետյանի նախաձեռնությամբ հայտարարվեց մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-փառատոն ՙՀրաշքների մոլորակ՚ անվանումով: 2016 թվականի մայիսի 3-ից 5-ը հաջողությամբ անցկացվեց մրցույթ-փառատոնը, որը նվիրվեց Հայոց բանակի զինվորին: Մրցույթ-փառատոնին մասնակցեցին մարզի երաժշտական և հանրակրթական դպրոցների մոտ երկու հարյուր քառասուն աշակերտ, ովքեր ցուցաբերեցին իրենց ունակությունները երաժշտական տարբեր ուղղությունների, դիզայնի, պարարվեստի և դերասանական արվեստի ոլորտներում: Մրցութային հանձնաժողովը` կազմված քոլեջի լավագույն մասնագետներից, բացահայտեց շատ օժտված երեխաների և պատանիների, որոնք այսօրվանից կապված կլինեն քոլեջի հետ: Մայիսի 12-ին տեղի ունեցավ մրցանակաբաշխություն, որի ժամանակ դափնեկիրներին և խրախուսանքի արժանացած մասնակիցներին հանձնվեցին դիպլոմներ, պատվոգրեր և նվերներ: Լավագույն կրտսեր մասնակիցներն արժանացան փառատոնի ՙԱրամիկ՚ հատուկ մրցանակին: Մրցանակաբաշխությունը ավարտվեց առաջին մրցանակակիրների գալա համերգով: Մայիսի 19-ին Երևանում Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում նախատեսված է համերգ, որպես կայացած ՙՀրաշքների մոլորակ՚ մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-փառատոնի հաշվետվություն:
Նվիրվում է Խաչատուր Ավետիսյանի 90 ամյակին
Յուրաքանչյուր մարդ կարող է սիրել արվեստը:
Բայց արվեստն արարել կարող է միայն ընտրյալը:
Նվիրվում է մեր հողից սերված ընտրյալներից մեկին` փայլուն քանոնահար, մանկավարժ, ժողովրդական նվագարաններ բաժնի հիմնադիր, կոմպոզիտոր Խ. Ավետիսյանի ծննդյան 90 ամյակին, ով պատրաստ էր զոհաբերել իրեն հանուն արվեստի` կյանքը իրենց խայթի հետ տվող մեղուների նման:
Նա լծեց աստղը իր սայլին: Գեղեցիկը կրելով իր մեջ` այն ձուլեց իր ստեղծագործություններին և իբրև գոհարներ սփռեց աշխարհով մեկ: Նրան ճանաչեցին ու սիրեցին և´ հայրենիքում, և´ սփյուռքում:
Տիրապետելով մի քանի գործիքների` թառ, քամանչա, ջութակ, դաշնամուր, քանոն, կոմպոզիտորը կատարելագործեց վերջինիս կատարման տեխնիկան, ստեղծեց քանոնի ուսումնական ձեռնարկներ, ծրագրեր և հիմնեց «ժողովրդական նվագարաններ» բաժինը դպրոցներում, ուսումնարաններում և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Նա մարմնավորեց միտքը երաժշտության միջոցով՝ մշտապես ներհյուսելով երևակայության արծաթե թելը տքնանքների ու զրկանքների թևերով: Բացահայտեց ճշմարտությունը զգայական ձևով և վարպետությամբ:
Ասում են` մարդ մահանում է այն ժամանակ, երբ դադարում են իրեն հիշել:
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի հանրույթը Խ. Ավետիսյանին հիշում է միշտ, քանի որ մեր «ժողովրդական նվագարաններ» բաժնի ուսումնական ծրագրի հիմնական մասը կազմված է կոմպոզիտորի բազմաբնույթ, ազգային ելևէջներով համեմված մեղեդային ստեղծագործություններից, որտեղ թագուհին մեղեդին է, իսկ թագավորը` ներդաշնակությունը:
Կոմպոզիտորի հետնորդների շնորհիվ, որոնց շարքերն են համալրում նաև մեր ուսումնարանի շրջանավարտներ Վազգանուշ Պարմինը, Ծովինար Հովհաննիսյանը, Անահիտ Վալեսյանը, պահպանելով իրենց ուսուցչի ստեղծած «ժողովրդական նվագարանների» ավանդույթները` նոր շունչ են տալիս դրանց և փոխանցում ապագա սերունդներին, ինչով էլ ավելի է կարևորվում վարպետի անմահ գործը:
Խ. Ավետիսյանի անունը ոսկե տառերով գրվեց «ժողովրդական նվագարանների» պատմության էջերի մեջ` որպես ի վերուստ նշմարված ազգանվեր գործի փայլուն դերակատար:
Հեղինակ` Մ. Կարապետյան
«ՀՐԱՇՔՆԵՐԻ ՄՈԼՈՐԱԿ»
ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ
ՄՐՑՈՒՅԹ – ՓԱՌԱՏՈՆ
2016թ.
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի տնօրեն Մարիյա Կարապետյանի կողմից նախաձեռնվեց «Հրաշքների մոլորակ» մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-փառատոնը, որի կազմակերպչական աշխատանքները մեկնարկեցին փետրվար ամսից` քոլեջի երաժշտա-տեսական բաժնի վարիչ Դոնարա Իսահակյանի ղեկավարությամբ: Նախապես հայտարարված մեկամսյա ժամկետում հավաքագրվեց մրցույթի մասնակցության մոտ 240 հայտ ինչպես Գյումրու, այնպես էլ Շիրակի մարզի համայնքների երաժշտական և հանրակրթական դպրոցի սաներից:
Մրցույթ-փառատոնի մասնակիցները բաժանվեցին և դասակարգվեցին ըստ նախապես սահմանված տարիքային խմբերի (I խումբ-5-7տ.. II խումբ 8-10տ.., III խումբ 11-13 տ., IV խումբ 14-17 տ.) և մասնագիտությունների (երաժշտա-կատարողական, դիզայն, պար և ասմունք):
Սույն թվականի ապրիլի 28-ին մրցույթ-փառատոնի մեկնարկին ընդառաջ տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ընթացքում պարզաբանվեցին մրցույթ-փառատոնի կազմակերպչական աշխատանքներին վերաբերող բոլոր մանրամասները::
Մրցույթի մեկնարկը տրվեց 2016թ. մայիսի 3-ին և անցկացվեց եռօրյա ժամկետում:
Մրցութային երեք օրերը լուսաբանվեցին ինֆորմացիոն հովանավոր «Շիրակ» հանրային հեռուստաընկերության կողմից, ինչը շարժեց շատերի հետաքրքրությունը:
Մրցութային 3 օրերի ընթացքում ժյուրին հայտնաբերեց մոտ 150 շնորհալի, տաղանդավոր երեխաների և պատանիների: Մայիսի 12-ին տեղի ունեցավ «Հրաշքների մոլորակ» մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-փառատոնի արդյունքների ամփոփումը, մրցանակների և պատվոգրերի հանձնումը: Ձեռնունայն չմնացին նաև այն մասնակիցները, ովքեր որևէ մարցանակային տեղ չէին զբաղեցրել, սակայն ստացան խրախուսական հուշանվերներ և շնորհակալագրեր մրցույթին մասնակցելու համար: Մրցանակների հանձնման արարողությանը հետևեց գալա-համերգ մրցույթի դափնեկիրների մասնակցությամբ: Ապա մայիսի 19-ին «Հրաշքների մոլորակ»-ի հրաշքները իրենց գեղեցիկ կատարումներով փայլեցին նաև Երևանի Կոմիտասի ինստիտուտի-թանգարան բեմում:
Ելնելով «Հրաշքների մոլորակ» մրցույթ-փառատոնի արձանագրած հաջողություններից նոր գաղափար հղացավ անցկացնել ամառային դպրոց, որտեղ ընդգրկել փառատոնի լավագույն մասնակիցներին:
Ամառային դպրոցի մեկնարկն ազդարարվեց հունիսի 28-ին «Ազգային պատկերասրահ» XII միջազգային փառատոնի հիմնադիր-նախագահ Մարիամ Շահինյանի և մասնակիցների հետ հանդիպմամբ: Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի հյուրընկալ կամարներն այս անգամ ընդունեց Սոֆյա Մելիքյանին /դաշնամուր, Ֆրանսիա/, Ջեմմա Աբրահամյանին /ջութակ, Շվեյցարիա/, Գուրգեն Կակոյանին /կլարնետ, Շվեյցարիա/ և Անդերս Միոլինին /կիթառ, Շվեյցարիա/:
Փառատոնի հիմնադիր-նախագահ Մարիամ Շահինյանը ներկայացրեց վերոհիշյալ երաժիշտներին, ապա հանգամանորեն պատմեց փառատոնի և նրա անցած ուղու մասին, ցուցադրվեց հակիճ պատմող տեսանյութ: Երաժիշտները հանդես եկան փոքրիկ համերգային ծրագրով, ներկայացրեցին իրենց երաժշտական գործիքների առավելություններն ու առանձնահատկությունները: Հանդիպման ավարտին անցկացվեցին վարպետության դասեր քոլեջի լավագույն ուսանողների հետ:
Այժմ համառոտ կներկայացնենք ամառային դպրոցի միջոցառումների շարքը.
- Հուլիսի 6 - դաս «Հայ երգչախմբային արվեստի զարգացման պատմությունը» խորագրով, /քոլեջի երգչախմբի ղեկավար Աննա Հովհաննիսյան/:
- Հուլիսի 7 - քոլեջի լարային բաժնի երրորդ կուրսի ուսանողուհի Դիանա Սարգսյանի մենահամերգը (դասախոս` Պարգև Չոլախյան):
- Հուլիսի 8 -` դասախոսություն «Սիրենք մեր լեզուն» /քոլեջի հանրակրթական ցիկլի նախագահ Մարիետտա Հովհաննիսյանը և դասախոս Արմենուհի Սիրունյան/
- Հուլիսի 9 - հանդիպում Հայաստանի վաստակավոր արտիստ, Հայաստանի պետական կամերային նվագախմբի ղեկավար, դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի հետ:
- Հուլիսի 13 - զեկույց նվիրված Վ. Ա. Մոցարտին /քոլեջի դաշնամուրային բաժնի դասախոս Մանյա Հովհաննիսյանը/
- Հուլիսի 15 - դաս «Նկարչություն ազատ թեմայով» /քոլեջի «Դիզայն» բաժնի դասախոս Նարինե Սնխչյան/
- Հուլիսի 20 – զեկույց «Չարի և բարու գոյամարտը» /հանրակրթական ցիկլի դասախոս Արմենուհի Սիրունյան/
- Հուլիսի 22 – Հանդիպում Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանի, դերասաններ` Հովհաննես Հովհաննիսյանի, Տիգրան Գաբոյանի և քոլեջի նորաբաց «Դերասանական արվեստ» բաժնի դասախոս, դերասան Վաղարշակ Ասատրյանի հետ: Նրանք կիսվեցին ներկաների հետ:
Բացի «Շիրակ» հանրային հեռուստաընկերությունից մրցույթ-փառատոնը լուսաբանվեց «Հայաստանի հանրային հեռուստաընկերության» կողմից` «Առավոտ լուսո» և «Հայլուր» ծրագրերի շրջանակներում: «Հրաշքների մոլորակ» մրցույթ-փառատոնի հաջողություններից ելնելով տնօրեն Մարիյա Կարապետյանը և կազմակերպչական կազմը որոշեցին այն դարձնել շարունակական և ամենամյա:
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱՆ 2016-2017 ՈՒՍ ՏԱՐԻ
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջը կրկին իր հյուրընկալ դռներն է բացել ուսանողների առջև: Մեկնարկեց 2016-2017 նոր ուսումնական տարին: Ինչպես միշտ, այս տարի ևս, կազմակերպվեց հանդիսավոր ընդունելություն տնօրինության և աշխատանքնային ողջ հանրույթի կողմից:
Քոլեջում տիրում էր աշխույժ և ուրախ մթնոլորտ: Ապա տնօրենն ու փոխտնօրենը իրենց խրատական ողջույնի խոսքով բարի գալուստ մաղթեցին առաջին կուրսեցիներին:
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25 ԱՄՅԱԿԻՆ
Այս տարի մեր երիտասարդ, նորանկախ ՀՀ-ն սեպտեմբերի 21-ին նշեց անկախության 25 ամյակը: Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի հանրույթը ևս այս կարևորագույն տոնին ընդառաջ` սեպտեմբերի 20-ին իրականացրեց զեկույց-դաս, որը վարեց քոլեջի պատմության դասախոս Կարեն Մարտիրոսյանը: Նա մանրակրկտորեն պատմեց ՀՀ անկախության կայացման ողջ գործընթացը` պատմական, քաղաքական, իրավական և մշակութային տեսանկյուններից:
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ ՈՒՍՈՒՑՉԻ ՏՈՆԻՆ
Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջում տարիներ շարունակ կազմակերպվում և իրականացվում են տարաբնույթ միջոցառումներ: Սակայն դրանց շարքում առանձնացվում են մի քանիսը, որոնք ավանդաբար բայց յուրաքանչյուր անգամ նորովի մեկնաբանությամբ հանձնվում է ներկաների դատին: Այդպիսի միջոցառոմ է նաև ուսուցչի տոնը, որն այս տարի նվիրված է քոլեջի «Հայոց լեզու» և «Գրականություն» առարկաների դասախոս Մարիետա Հովհաննիսյանին, ով այս տարի անցավ վաստակած հանգստի:
Ներկաներին իրենց ողջույնի ելույթներով շնորհավորեցին ինչպես քոլեջի ուսանողները, այնպես էլ «Հրաշքների մոլորակ» մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-փառատոնի կրտսեր մասնակիցները:
Ավարտին` իրենց փոխադարձ բարեմաղթանքներով հանդես եկան Մ. Հովհաննիսյանը, տնօրեն` Մ. Կարապետյանը և փոխտնօրեն` Պ. Չոլախյանը:
Քոլեջի տնօրեն` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արմեն Քրիստափորի Հարությունյան
Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջը հանրապետության միջին մասնագիտական երաժշտական կրթության բնագավառի առաջատար հաստատություններից մեկն է, որը հիմնադրվել է 1967 թ. հոկտեմբերի 1-ին:
Իր շուրջ 50-ամյա պատմության ընթացքում Քոլեջը երաժշտական մասնագիտական կրթություն է տվել 5000-ից ավել պատանիների: Շրջանավարտներից լավագույններն արդի հայ երաժշտարվեստի անվանի գործիչներ են` ՀՀ ժողովրդական ու վաստակավոր արտիստներ, միջազգային ու հանրապետական մրցույթների դափնեկիրներ, արվեստի վաստակավոր գործիչներ և շքանշանակիրներ. օպերային երգիչներ Գեղամ Գրիգորյանն ու Էմմա Պապիկյանը, դաշնակահարներ Աշոտ Խաչատրյանն ու Ջուլետտա Վարդանյանը, ջութակահարներ Աննա Հարությունյանն ու Լուսինե Աղաբաբյանը, կոմպոզիտորներ Աշոտ Բաբայանն ու Ստեփան Բաբաթորոսյանը, դիրիժոր Ռուբեն Ասատրյանը, ինչպես նաև էստրադային երգչուհիներ Ինգա և Անուշ Արշակյանները, դուդուկահարներ Մկրտիչ Կարապետյանն ու Կամո Սեյրանյանը, ազգային երգի սիրված վարպետներ Պապին Պողոսյանը, Սուսաննա Սաֆարյանը, Մանիկ Գրիգորյանը և այլք:
Այսօր քոլեջում գործում են երաժշտական տարբեր համույթներ` երգչախումբ, լարային քառյակ, կամերային նվագախումբ, ժողովրդական գործիքների նվագախումբ: Գործում է նաև երաժշտաթատերական ստուդիա: Կազմակերպվում են բազմապիսի համերգներ և թեմատիկ միջոցառումներ: Իրականացվում են կարճաժամկետ դասընթացներ` գործող բոլոր մասնագիտությունների գծով:
Ուսումնական հաստատության ջանքերով 1996թ.-ից կազմակերպվել են Առնո Բաբաջանյանի անվան երիտասարդ դաշնակահարների վեց հանրապետական մրցույթ:
2011թ.-ից ՀՀ Կրթության և գիտության նախարարության և քոլեջի նախաձեռնությամբ կազմակերպվել են Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների միջազգային երեք մրցույթ-փառատոն, որոնց մասնակցել են շուրջ 300 պատանի ու երիտասարդ դաշնակահար Երևանից, Հայաստանի մարզերից, Լեռնային Ղարաբաղից, Ռուսաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Ավստրալիայից, Սիրիայից և Չինաստանից:
Մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի անունը կրող այս մրցույթի դափնեկիրներից շատերն ունեն արդեն բազմաթիվ նվաճումներ, իսկ նրանցից երեքը` Արուս Աճեմյանը, Լիլիթ Գրիգորյանը և Ժորա Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահի Երիտասարդական մրցանակակիր են:
Քոլեջի ուսանողներն ակտիվորեն մասնակցում են մայրաքաղաքի մշակութային կյանքին, միջազգային ու հանրապետական տարբեր մրցույթների, փառատոների, ստուգատեսների, զբաղեցնում մրցանակային տեղեր:
Քոլեջի շրջանավարտները ստանում են համապատասխան որակավորում հետևյալ մասնագիտություններով` դաշնամուր, լարային գործիքներ, փողային և հարվածային գործիքներ, ժողովրդական գործիքներ, երգեցողություն (դասական, ժողովրդական, էստրադային), երգչախմբավարություն, երաժշտության տեսություն:
Սովորելով մեր քոլեջում` ուսանողները ոչ միայն ձեռք են բերում երաժշտական հիմնավոր և կայուն գիտելիքներ, հմտանում կատարողական արվեստում, ստանում մասնագիտական որակավորում, այլ նաև մասնակցում են քոլեջի ուսանողական բազմաբովանդակ երաժշտամշակությաին կյանքին:
Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջը` Հայաստանում միջին մասնագիտական բժշկական կրթությամբ կադրերի պատրաստման առաջին ուսումնական հաստատությունն է: Հիմնադրվել է 1921թվականին: Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական բժշկական ուսումնական հաստատությունների համակարգում հենակետային է հանդիսանում Երևանի պետական բժշկական քոլեջը որպես հարուստ նյութատեխնիկական բազա ունեցող, կրթական բարեփոխումներ իրականացնող, դասավանդման նորագույն մեթոդներին տիրապետող, մասնագետների պատրաստման առաջավոր փորձ ունեցող, բաձրորակ դասախոսներով, առաջնակարգ բուժկանխարգելիչ գործնական բազաներով ապահովված հաստատություն: Քոլեջը իրականացնում է միջին մասնագիտական բժշկական կրթություն միջնակարգ ընդհանուր և հիմնական կրթության հիմքով հետևյալ մասնագիտություններով`«Մանկաբարձական գործ», «Դեղագործություն», «Քույրական գործ», «Ատամնատեխնիկական գործ», «Բուժական կոսմետոլոգիա»: Ընդունելությունը իրականացվում է ՀՀԿԳ նախարարի կողմից հաստատված «Նախնական մասնագիտական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության կարգի» համաձայն:
Հիմնադրման տարի 1921թ.
Քոլեջն իր գոյության 87 տարիների ընթացքում պատրաստել է ավելի քան 25 հազար մասնագետ թեթև արդյունաբերության ճյուղի բոլոր բնագավառների համար:
Քոլեջի շրջանավարտները ստանում են միջին մասնագիտական կրթություն և իրավունք ունեն իրենց ընտրած մասնագիտությամբ աշխատելու ժող տնտեսության ցանկացած բնագավառում:
Ուսումնառության ընթացքում ուսանողները ձեռք են բերում ընդհանուր բնույթի խնդիրներ լուծելու, համակարգչային ծրագրեր սպասարկելու, մաթեմատիկական մոլելների օգնությամբ մեքենայական լեզուներով խնդիրներ նկարագրելու, մասնագիտական և ընդհանուր բնույթի տեղեկատվություն ձեռք բերելու հմտություններ և կարողություններ:
Ուստի պատահական չի, որ Հայաստանի թեթև արդյունաբերության վերագործարկման հեռանկարային ծրագիրը կապվում է հենց մեր քոլեջի հետ:
Ավանդական մասնագիտություններին զուգահեր շուկայի պահանջներին համահունչ քոլեջում ներդրվել են բնակչության սպասարկման , ապահովագրության , տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառին վերաբերող նորագույն մասնագիտություններ:
Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջը համանման մասնագետներ պատրաստող քոլեջների համար մշտապես ծառայել է որպես ուսումնամեթոդական աշխատանքների կազմակերպման կոորդինացիոն կենտրոն: Այսօր էլ քոլեջի առաջատար դասախոսները լուրջ դեր ունեն համակարգում մոդուլային ծրագրերի ներդրման գործում:
Վերջին 10 տարիների աշխատանքի փորձը վկայում է, որ քոլեջի շրջանավարտները ժող տնտեսության ցանկացած բնագավառում ոչ միջին մրցունակ են, այլև աչքի են ընկնում իրենց ինտելեկտուալ դաստիարակությամբ, հայրենասիրությամբ և բարոյակամային բարձր հատկանիշներով:
Քոլեջի շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ:
Քելեջի դիպլոմը ընդհանուր պրոֆիլի բուհերի ընդունելության ժամանակ համարժեք է ավագ դպրոցի տված ավարտական փաստաթղթին, իսկ մասնագիտական բուհերի ընդունելության ժամանակ շրջանավարտին տալիս է առավելություն. Նա կարող է հարցազրույցով ընդունվել բուհի II և III կուրս:
Անկախ ընտրած մասնագիտությունից քոլեջում իրականացվում է համակարգչային ծրագրերի խորացված ուսուցում:
Քոլեջն ավարտելուց հետո շրջանավարտներն ստանում են օպերատորի վկայական:
Համաձայն կնքնված պայմանագրերի քոլեջը համագործակցում է Հայաստանի տնտեսագիտական, ագրարային, մանկավարժական համալսարանների պոլիտեխնիկական ինստիտուտի հետ: Շրջանավարտները ուսումը շարունակում են այդ բուհերում:
Քոլեջի ուսանողները ապրում են հետաքրքիր և հարուստ ուսանողական կյանքով: ՈՒանողական խորհուրդը ակտիվ համագործակցում է N … զորամասերի, հանրապետական երիտասարդական կազմակերպությունների շտաբերի հետ: Նրանց հետ համատեղ կազմակերպում է գեղարվեստական, մշակութային, կրթադաստիարակչական բնույթի ամենատարբեր միջոցառումներ. ինտելեկտուալ խաղեր, սպորտային, մասնագիտական մրցույթեր:
Ուսանողները ավագ դպրոցի ծրագիրը ուսումնասիրում են, մեկ տարում՝ I կուրսում, իսկ II կուրսից սկսում են մասնագիտությունների ուսուցումը:
Գերազանցիկ ուսանողները սովորում են անվճար:
Դասերին զուգահեռ ուսանողը կարող է հմտանալ <<դերձակ>>, <<ձևարար>>, <<հագուստի դիզայն>> արհեստների մեջ՝ մասնակցելով քոլեջում կազմակերպվող որակավորման անվճար դասընթացների:
Քոլեջում գործում են վոլեյբոլի, բասկետբոլի, սեղանի թենիսի, ֆուտբոլի, շախմատի մասնագիտական խմբակներ:
Ուսանողները իրենց արտադրական պրակտիկաները անց են կացնում քաղաքի խոշոր բրենդային առևտրի կենտրոններում՝ սիթիներում և սուպերմարկետներում և լավագույնները տեղավորվում են աշխատանքի:
Հարուստ ավանդույթներով զինված, մշտապես երիտասարդ մանկավարժական կոլեկտիվի նպատակասլաց աշխատանքի արդյունքում քոլեջը կարողանում է պահպանել է իր բարձր վարկանիշը կրթական համակարգում:
Քոլեջը համագործակցում է Ռուսաստանի դաշնության կրթության նախարարության ուսումնագիտամեթոդական կենտրոնի, Հայաստանի կրթության ազգային ինստիտուտի և ՄԿՈՒԶԱԿԻ հետ:
Եկեք մեզ մոտ սովորելու:
Հիմնադրման տարի 1929թ.
«ՌՈԼԻ ՍԻՆԵՄԱ» ԿԻՆՈԱԿՈՒՄԲ
ROLY - Լավագույնը լավագույնների համար:
Հիմնադրման տարի` 2007
Մոնտե Քրիստո ռեստորան
Բնության գրկում՝ Հրազդան գետի ափին,իր հյուրընկալ դռներն է բացել Մոնտե Քրիստո ռեստորանային համալիրը,որը տարբերվում է իր յուրօրինակ՝ միջնադարյան շքեղ ամրոց հիշեցնող ճարտարապետական լուծումներով:Այստեղ անցկացրած ամեն մի րոպե ձեզ կպարգևի անմոռանալի հիշողություններ:
Դուք կարող եք համտեսել ձեր իսկ ձեռքով պատրաստված,կամ հենց ձեր աչքի առաջ ավազանից բռնած ձուկը,վայելել տեղում թոնրի մեջ թխված հայկական լավաշը և բոքոնը,ավանդական հայկական խորովածը և այլ բազմազան խորտիկներ:Հյուրընկալ և բարեհամբույր անձնակազմ,միայն թարմ և համեղ ուտեստներ,բարձրաճաշակ կենդանի երաժշտություն...մենք ամեն ինչ անում ենք ձեր օրը հիշարժան և առանձնահատուկ դարձնելու համար:
Սիրով սպասում ենք ձեզ:
Լա Քուչինա ռեստորան
Համեղ իտալական ճաչատեսակներ, հաճելի մթնոլորտ, ջերմ սպասարկում, գործնական հանդիպումների և ընտանեկան հավաքույթների հանգիստ և գեղեցիկ միջավայր:
Տեղական լավագույն և Իտալիայից ներմուծվող բարձրորակ մթերքները հմուտ խոհարարների շնորհիվ ստանում են յուրահատուկ համային ներդաշնակություն, որոնք էլ կդարձնեն Ձեր հանդիպումները անմոռանալի:
Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
Իլ Կոնտի
Մեր քաղաքի կենտրոնում, կանաչազարդ այգու առջև մի գողտրիկ անկյունում բացվել է իտալական ռեստորան՝ Իլ Կոնտի: Ռեստորանի առավելություններից է Նեոպոլիտանական ջեռոցը, որը պահպանում է ջերմությունը ամբողջ օրվա ընթացքում, որպեսզի մեր հաճախորդները կարողանան համտեսել ամենահամեղ, ամենաիրական և ամենաավանդական իտալական պիցցան քաղաքում:
Իլ Կոնտիի մենյուն իր մեջ ներառում է իտալական ավանդական սառը և տաք ուտեստների լայն ընտրանի, ինչպես նաև բազմազան քաղցրավենիքների և սուրճի բազմազան տեսականի, որը կգոհացնի նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդին: Բոլոր ուտեստները պատրաստված են իտալացի հմուտ խոհարար՝ Էնրիկո Գրասսիի ձեռքերով:
Գինու սիրահարների համար նախատեսված է հատուկ գինիների ցանկ, որը թույլ կտա ավելի նրբորեն զգալ իտալական ուտեստների յուրահատկությունը;
Շրջապատված լինելով գրասենյակային տարածքներով և բիզնես կենտրոններով, մեր ռեստորանը հնարավորություն է տալիս ձեզ կազմակերպել ձեր բիզնեսս լանչը:
Մեզ մոտ դուք կարող եք ընթերցել ամենաթարմ նորություները և ծանոթանալ միջազգային և տեղական ամսագրերին, իսկ օրիգինալ ոճով պատրաստված ինտերիերը և հաճելի երաժշտությունը ձեզ հնարավորություն կընձեռեն լիովին հանգստանալ և վայելել ընտանեկան ընթրիքը, գործնական հանդիպումը կամ ժամանցը ընկերների և մտերիմների հետ:
Հիմնադրման տարի՝ 2014
Jon`Ric սպա
Մենք ուրախ ենք տեղեկացնելու Ձեզ, որ աշխատանքային ծանր օրից հետո Դուք կարող եք Ձեր հանգիստը վայելել «Prolife Wellness & Spa» ակումբում։ Այստեղ համատեղ ծառայություններ մատուցող ֆիթնես-տարածքը և սպա կենտրոնը տեղակայված են նույն շենքում, որը գտնվում է քաղաքի սրտում, Վազգեն Սարգսյան փ. 26/1 հասցեում գործող «Էրեբունի պլազա» բիզնես-կենտրոնում։
Ակումբն առաջարկում է ծառայությունների լայն ընտրանի, որը կբավարարի ցանկացած տարիքի և սեռի հաճախորդների պահանջարկը:
Ակումբում կարող եք օգտվել՝
- Պրոֆեսիոնալ սարքավորումներով հագեցած ֆիթնես-տարածքի
- Լողավազանի
- Ջաքուզիի
- Սաունաների ծառայություններից։
- Կարող եք հաճախել խմբակային պարապմունքների՝ յոգա, պարեր, սփինինգ, ակվա-աերոբիկա, ակվա-սփինինգ, պիլատես, ստեպ-աերոբիկա, մանկական ֆիթնես և այլն:
«Jon'Ric International Medical Spa»-ն ներկայացված է մեր սպա-կենտրոնում, որը վերջինիս պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։
Jon'Ric Medical Spa-ն առաջարկում է հետևյալ ծառայությունները.
- Կոսմետոլոգիա – դեմքի և մարմնի պրոֆեսիոնալ խնամք, դիմահարդարում
- Մերսում, վարսահարդարում, մատնահարդարում, պեդիկյուր
- Սպա-բուժում (աերո-հիդրո մերսող վաննաներ, պիլինգ և պարուրում)
- Էլոս մազազերծում
Մեր բարձրակարգ մենեջերները աբոնեմենտային ճկուն համակարգի միջոցով Ձեզ կօգնեն ընտրել այցելության համար հատկապես Ձեզ հարմար գրաֆիկ: