Lusine
ՎԵԴԻ ԱԼԿՈ
ԳԻՆՈՒ, ՕՂՈՒ, ԿՈՆՅԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՎԱՃԱՌՔ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ
- Գինեգործություն` պատրաստում, վաճառք, արտահանում
- Կոնյակագործություն` պատրաստում, վաճառք, արտահանում
- Օղեգործություն` պատրաստում, վաճառք, արտահանում
- Խաղողագործություն
- Կոնյակ` "Անուշ" 0,5 (5 տարի)
- Կոնյակ` "Ավարայր" 0,5 (5 տարի)
- Կոնյակ` "Արաքս" 0,5 (5 տարի)
- Կոնյակ` "Արաքս" 0,7 (10 տարի)
- Կոնյակ` "Արաքս" հուշանվերային շշերով
- Կոնյակ` "Արմեններ" 0,7 (15 տարի)
- Կոնյակ` "Դուդուկ" 0,7 (20 տարի)
- Կոնյակ` "Ծիրան Բրենդի" 0,7 (5 տարի)
- Կոնյակ` "Մուսկատ Բրենդի" 0,7 (5 տարի)
- Կոնյակ` "Վիվատ Արմենիա" 0,5 (10 տարի)
- Գինի` "Անուշ" կարմիր կիսաաղանդերային
- Գինի` "Ավարայր" կարմիր կիսաանապակ
- Գինի` "Արաքս" սպիտակ անապակ
- Գինի` "Արենի Գոլդ" կարմիր անապակ
- Գինի` "Արենի Էլեգանտ" կարմիր անապակ
- Գինի` "Արենի Ընտրովի" կարմիր անապա կոլեկցիոն
- Գինի` "Արենի Լիդեր" կարմիր անապակ
- Գինի` "Արենի Օրիգինալ" կարմիր անապակ
- Գինի` "Արենի" կարմիր անապակ
- Գինի` "Արենի" կարմիր անապակ` կերամիկական շշով
- Գինի` "Արփաչայ" կարմիր անապակ և կարմիր կիսաքաղցր
- Գինի` "Բալ" մրգահատապտղային գինի` կարմիր կիսաքաղցր
- Գինի` "Գառնի Էլեգանտ" կարմիր անապակ
- Գինի` "Գառնի" կարմիր անապակ
- Գինի` "Գետափ Վերնաշեն" կարմիր կիսաքաղցր
- Գինի` "Դեղձ" մրգահատապտղային գինի` սպիտակ կիսաքաղցր
- Գինի` "Խարջի" սպիտակ անապակ
- Գինի` "Խորան" կարմիր անապակ և կարմիր կիսաքաղցր
- Գինի` "Ծիրան" մրգահատապտղային գինի` սպիտակ կիսաքաղցր
- Գինի` "Կագոր" կարմիր աղանդերային
- Գինի` "Հաղարջ" մրգահատապտղային գինի` կարմիր կիսաքաղցր
- Գինի` "Հայք" կոլեկցիոն հատուկ թունդ գինի
- Գինի` "Մոշ" մրգահատապտղային գինի` կարմիր կիսաքաղցր
- Գինի` "Մորի" մրգահատապտղային գինի` կարմիր կիսաքաղցր
- Գինի` "Մուսկատ" կարմիր կիսաաղանդերային
- Գինի` "Նուռ" մրգահատապտղային գինի` կարմիր կիսաքաղցր
- Գինի` "Նռան" կարմիր կիսաքաղցր մրգային
- Գինի` "Շահանե" կարմիր կիսաքաղցր
- Գինի` "Սապերավի" կարմիր աղանդերային
- Գինի` "Վեդի Արենի" կարմիր անապակ
- Գինի` "Վիվատ Արմենիա" կարմիր անապակ և կարմիր կիսաքաղցր
- Գինի` "Վիվատ Արմենիա" սպիտակ անապակ և սպիտակ կիսաքաղցր
- Գինի` Շամպայն "Արարատյան"
- Օղի` "Ծիրանի" բնական մրգային օղի
- Օղի` "Հոնի" բնական մրգային օղի
- Օղի` "Վայրի տանձի" բնական մրգային օղի
- Օղի` "Թթի" բնական մրգային օղի
- Օղի` "Բոչկա"
- Օղի` "Սենատոր"
- Օղի` "Սենատոր բալի"
- Օղի` "Լիդեր" 0,75
- Օղի` "Լիդեր" 0,5
- Օղի` "Ստոլիկ"
- Օղի` "Ծիրանի օղի" 0,25
- Օղի` "Հոնի օղի" 0,25
- Օղի` "Վայրի տանձի օղի" 0,25
- Օղի` "Թթի օղի" 0,25
- Օղի` "Աֆիշա" 0,5
- Օղի` "Աֆիշա" 0,7
- Օղի` "Նովինկա" 0,5
- Օղի` "Նովինկա" 0,7
Գրանդ Քենդի
“Գրանդ Քենդի” ընկերությունն այսօր Հայաստանի տեղական արտադրության ամենախոշոր ձեռնարկությունն է: Այն հիմնադրվել է 2000 թվականի սկզբին` Երևանի հրուշակեղենի գործարանի հիմքի վրա: Ձեռնարկության պատմությունը սկիզբ է առ 1933 թ-.ից, երբ Երևանի մակարոնի գործարանը պաշտոնապես սկսեց տարբեր արտադրատեսակների արտադրությունը: Մեկ տարի անց՝ 1934 թ.-ին, աշխատանքն սկսեց Երևանի hրուշակեղենի գործարանը: Հետագա 17 տարիների ընթացքում վերոնշյալ գործարաններն երկու անկախ արտադրություններ էին: 1951 թ. դրանք միավորվեցին, և ստեղծվեց Երևանի հրուշակեղենի և մակարոնի գործարանը, որը Սովետական Միության՝ այդ ժամանակաշրջանի ամենամեծ գործարաններից մեկն էր: Կարճ ժամանակահատվածում կառուցվեցին նոր արտադրատարածքներ, ձեռք բերվեցին նոր հոսքագծեր` կարամելի, թխվածքաբլիթների, շոկոլադի արտադրության և կակաո հատիկավորի մշակման համար:
1990 թ. գործարանն ամբողջությամբ մատնվեց անգործության, քանի որ Սովետական Միության փլուզման հետևանքով Հայաստանի Հանրապետության տնտեսությունն ամբողջութամբ քայքայվեց: 1995թ.-ի մայիսին գործարանը սեփականաշնորհվեց և վերանվանվեց «Հայհրուշակ» ԲԲԸ: Հետագա 5 տարիների ընթացքում գործարանն աշխատում էր իր հնարավորությունների 3-4 տոկոսի չափով, և միայն 1999 թ. ավարտին, երբ փոխվեցին ձեռնարկության բաժնետերերը, գործարար Հրանտ Վարդանյանը «Հայհրուշակ» գործարանի հիմքի վրա հիմնադրեց “Գրանդ Քենդի” հայ-կանադական համատեղ ընկերությունը, և սկսվեց գործարանի վերակառուցումը: Դրան հաջորդեցին բոլոր սարքավորումների արդիականացումը և նորագույն հոսքագծերի գործարկումը:
2000 թ. ապրիլին՝ վերակառուցման հսկայածավալ աշխատանքներից հետո, գործարանը տվեց իր առաջին արտադրանքը, որն իսկույն ուրույն տեղ զբաղեցրեց տեղական շուկայում և կարճ ժամանակում մեծ ճանաչում ձեռք բերեց տեղական սպառողների մոտ՝ դուրս մղելով թուրքական և պարսկական արտադրանքը հայաստանյան շուկայից:
Այժմ “Գրանդ Քենդի” ընկերությունն արտադրում է 350 անուն տարբեր արտադրատեսակ: “Գրանդ Քենդին” Հայաստանում հրուշակեղեն և, առհասարակ, սնունդ արտադրող ամենամեծ ընկերությունն է և միակ գործարանն է Անդրկովկասում, որը զբաղվում է կակաո հատիկավորի մշակմամբ: Լավ կազմակերպված արտադրության շնորհիվ կարճ ժամանակահատվածում ընկերությունը կարողացավ իր հաստատուն տեղը զբաղեցնել շուկայում` սպառողներին ներկայացնելով արդեն իսկ հայտնի, ավանդական, ինչպես նաև տեղական շուկայի համար միանգամայն նոր արտադրատեսակներ: “Գրանդ Քենդի” ընկերության արտադրությունը հավաստագրված է ISO 9001:2008 որակի կառավարման և ISO 22000:20005 սննդի ապահովության կառավարման չափանիշներով:
“Գրանդ Քենդի” ընկերության արտադրանքի առավելությունն ու բարձր որակի գրավականը բացառապես բնական հումքն է, ինչպես օրինակ՝ կակաո մթերքը և կաթնամթերքը, ընկուզեղենը և թարմ մրգերից պատրաստված կիսաֆաբրիկատները: Չնայած այս հումքատեսակների բարձր գնին՝ “Գրանդ Քենդին” բացառում է փոխարինող նյութերի և արտադրության մեջ արհեստական հավելումների օգտագործումը: “Գրանդ Քենդիի” համար հաճախորդների առողջությունը գերակա խնդիր է: Հենց դրա համար էլ արտադրության մեջ օգտագործվող բոլոր բաղադրամասերը մանրազնին ստուգման են ենթարկվում ընկերության կենտրոնական լաբորատորիայում, իսկ ձեռնարկության որակի վերահսկողության բաժինն էլ ապահովում է արտադրանքի բարձր և կայուն որակը: Լաբորատոր ստուգումը կարևորվում է գործող միջազգային նորմերի համապատասխանության տեսանկյունից: Որակի չափանիշներից անգամ չնչին շեղման դեպքում տվյալ բաղադրատարրը չի թույլատրվում կիրառել արտադրության մեջ:
2001թ.-ին “Գրանդ Քենդին” իր սպառողներին ներկայացավ նաև պաղպաղակի արտադրությամբ: Այն իրականացվում է ժամանակակից սարքավորումներով և համապատասխանում է միջազգային ստանդարտներին:
Իր արտադրանքի բարձր որակը կայուն պահելու նկատառումներից ելնելով՝ 2006թ.-ին “Գրանդ Քենդին” հիմնեց գոֆրոստվարաթղթե արկղերի սեփական արտադրություն, իսկ 2007թ.ին՝ ամենաարդիական սարքավորումներով զինված տպարան:
2008 թվականին ընկերությունը հիմնադրեց ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած սուրճի արտադրությունը: Արտադրանքի համար որպես հումք օգտագործվում են արաբիկա և ռոբուստա ամենաբարձրորակ սուրճի տեսակները:
2010թ. “Գրանդ Քենդին” սկսեց արտադրել խմորեղեն: Որակյալ խմորեղենն արժանացավ սպառողների բարձր գնահատականին: Առաջին անգամ Հայաստանում հնարավոր դարձավ արտադրական պայմաններում պատրաստել «տնական» խմորեղեն:
2012 թ. “Գրանդ Քենդին” հիմնադրեց ալյուրի արտադրությունը: Եվրոպական նորագույն տեխնոլոգիաիներ և սարքավորումների շնորհիվ ընկերությունն այսօր արտադրում է լավագույն որակական հատկություններն ունեցող ալյուր:
Սարքավորումների պարբերաբար թարմացումը և նոր տեխնոլոգիաների ներդրումը հնարավորություն է ընձեռում ընկերությանն արագորեն արձագանքել շուկայի փոփոխություններին և պահպանել առաջատարի դիրքերը:
2010թ. սեպտեմբերի 10-ին “Գրանդ Քենդի” ընկերությունը սահմանեց նոր համաշխարհային ռեկորդ` «Աշխարհի ամենամեծ շոկոլադե սալիկ» անվանակարգում, որը գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում: Սա դարձավ Հայաստանի առաջին արդյունաբերական ռեկորդը:
2000թ.-ից սկսվել է “Գրանդ Քենդի” ընկերության ֆիրմային խանութների ցանցի ստեղծումը, որոնցից առաջինը «Պոնչիկանոցն» է: Այսօր ՀՀ տարածքում գործում են 26 ֆիրմային խանութներ, որոնցից 18-ը, ներառյալ 7 խանութ-սրճարանները, տեղակայված են Երևանում:
“Գրանդ Քենդի”-ն տարբերվում է նաև մարդկային ռեսուրսների կառավարման ճիշտ քաղաքականությամբ, ինչի շնորհիվ ձևավորվել է համախմբված հմուտ աշխատակազմ: “Գրանդ Քենդին” այսօր տեղական արտադրության ոլորտում հանրապետության ամենախոշոր գործատուն է և ունի 3200 աշխատակից: “Գրանդ Քենդի”-ի ողջ անձնակազմը` սեփականատիրոջից մինչև շարքային աշխատող, հավատարիմ է մեկ սկզբունքի՝ “Մենք արտադրում ենք մեր երեխաների, մեր ընտանիքների, մեր ժողովրդի համար”, և առաջնորդվում է “Մեր որակը մեր հպարտությունն է” կարգախոսով:
«ԱՐՄԵՆԻԱ» ԱՌՈՂՋԱՐԱՆ
Բժշկական զննում
- Գերձայնային (ուլտրաձայնային) հետազոտում (սոնոգրաֆիա/էխոգրաֆիա)՝ ներքին օրգանների
- Էլեկտրասրտագրություն (էլեկտրոկարդիոգրաֆիա/ԷԿԳ)
- Կենսաքիմիական հետազոտություններ
- Կլինիկական լաբորատոր ախտորոշում
- Ռեկտոռոմանոսկոպիա
- Ստամոքսադիտում (գաստրոսկոպիա)
Բժշկական խորհրդատվություն
- Խորհրդատվություն մանկաբարձական պաթոլոգիաների վերաբերյալ / մանկաբարձ-գինեկոլոգի խորհրդատվություն
-
- Բուժման մեթոդներ
-
- Աերոզոլային թերապիա
- Էլեկտրաբուժություն
- Էլեկտրաֆորեզ՝ դեղորայքային (իոնոֆորեզ)
- Լազերային բուժում (լազերաբուժություն)
- Լվացում՝ աղիքների/հաստ աղիքի (հիդրոկոլոնոթերապիա)
- Մագնիսաբուժություն
- Մերսում՝ բուժական
- Պարաֆինոթերապիա
- Ջերմուկաբուժություն (բալնեոթերապիա)
- Տորֆաբուժություն
- Ցեխաբուժություն
- Ֆիզիոթերապիա
Հիվանդությունների բուժում
- Բուժում՝ աղեստամոքսային (գաստրոէնտերոլոգիական) հիվանդությունների / գաստրոէնտերոլոգի ծառայություններ
- Բուժում՝ գինեկոլոգիական հիվանդությունների / գինեկոլոգի ծառայություններ
- Բուժում՝ իշիասի
- Բուժում՝ լեղապարկի հիվանդությունների
- Բուժում՝ լյարդի հիվանդությունների
- Բուժում՝ հայմորիտի
- Բուժում՝ հենաշարժական ապարատի հիվանդությունների / օրթոպեդ-նյարդաբանի ծառայություններ
- Բուժում՝ ճակատաբորբի (ֆրոնտիտի)
- Բուժում՝ շաքարախտի
- Բուժում՝ ողնաշարի հիվանդությունների
- Բուժում՝ ոսկրահյուսվածքի հիվանդությունների
- Բուժում՝ պրոկտոլոգիական հիվանդությունների / պրոկտոլոգի ծառայություններ
- Բուժում՝ ռադիկուլիտի
- Բուժում՝ ռևմատիզմի / ռևմատոլոգի ծառայություններ
- Բուժում՝ վնասվածքների / վնասվածքաբանի ծառայություններ
- Բուժում՝ ուրոլոգիական հիվանդությունների / ուրոլոգի ծառայություններ
Զբոսաշրջություն, ճանապարհորդություն, հանգիստ
- Զբոսաշրջություն, հանգիստ
- Առողջարան
- Զբոսաշրջություն (տուրիզմ). Հայաստան (Ջերմուկ)
- Հանգստյան տուն
Ժամանց, զվարճալիքներ
- Բաղնիքներ
- Բաղնիք՝ ֆիննական (սաունա)
- Տարաբնույթ ժամանց, զվարճալիքներ
- Լողավազան՝ ծածկած:
ALPINA HOTEL
Հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների ամենասիրելի քաղաքում՝ Ծաղկաձորում: Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1840 մ է, հեռավորությունը Երևանից՝ 55 կմ, իսկ՛միջազգային օդանավակայանից` 70 կմ: Կլիման բարեխառն է, օժտված առողջարար հատկություններով: Ձմեռվա միջին ջերմաստիճանը –5 է, տեղումների տարեկան միջին քանակությունը 600-700 մմ է, տարվա մեջ 300 օր: Մեզ մոտ Դուք կարող եք լիցքաթափվել, հանգստանալ քաղաքի աղմուկից, ոգեշնչվել շրջապատող գեղեցկությամբ, վայելել բյուրեղյա օդը: Գտնվելով քաղաքի կենտրոնում՝ ՛Ալպինա՛ հանգստյան տունը մոտ է Ծաղկաձորի բոլոր մշակութային և պատմական հուշահամալիրներին: Պարզապես զբոսնելով Ձեր մտերիմների հետ՝ Դուք ոչ միայն գերագույն հաճույք կստանաք, այլև Ձեզ համար կբացահայտեք նոր հորիզոններ, ինչու չէ, նաև՝ նոր նախասիրություններ: Այն բաղկացած է 2 և 3 անձի համար նախատեսված ստանդարտ, կիսալյուքս և լյուքս կարգի սենյակներից, որոնք կահավորված են նրբագեղ ոճով և հագեցած են բոլոր ժամանակակից հարմարություններով: Ավելին՝ բոլոր սենյակների պատուհաններից բացվում է աննկարագրելի տեսարան դեպի Ծաղկաձորի հրաշագեղ բնությունը: ՛Ալպինա՛ հյուրանոցային համալիրում մատուցվում են հետաքրքիր և համեղ ուտեստներ ինչպես հայկական, այնպես էլ եվրոպական խոհանոցից:
Կեչառիս Հոթել
Վայելեք ձեր հանգիստը ՛՛Կեչառիս՛՛ հյուրանոցային համալիրում, որը գտնվում է գեղատեսիլ լեռնադահուկային հանգստավայր Ծաղկաձորում՝ Երևան քաղաքից 40 կմ հեռավորությամբ: Հյուրանոցը շատ մոտ է տեղակայված Կեչառիս եկեղեցուն (XI դար) և ճոպանուղուն: ՛՛Կեչառիս՛՛ հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է անվճար ավտոբուսներ դեպի ճոպանուղի ամեն 30 րոպեն:Մենք առաջարկում ենք մեր հյուրերին 36 համար, որոնց մեծ մասն ունեն պատշգամբ, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի լեռները և քաղաքը:
Համարներ՝ Ստանդարտ (20 քմ), Սուպերիոր (22 քմ), Դելյուքս (23 քմ), Ընտանեկան Դուպլեքս (45 քմ), Ռոյալ Սյուիտ (51 քմ):
Ռեստորաններ Հյուրանոցային ծառայություններ
՛՛Ուկրաինա՛՛ ռեստորան Կոնֆերանս Սրահ (100 հոգի)
՛՛Կովկասի Գերուհի՛՛ ռեստորան Բոուիլինգ
՛՛Ջազզվե՛՛ սրճարան Բիլլիարդ
Լոբբի լաունջ բառ Կվադրացիկլների Վարձույթ
Սպորտ բառ Դահուկների Վարձույթ
Սաունա
Յուպիտեր հյուրանոց
Դուք կարող եք հանգստանալ տարբեր կարգի 30 համարներից յուրաքանչյուրում` հարմարավետ էկոնոմից` մինչև շքեղ լյուքս համարները: Հյուրանոցի և համարների ինտերիերի լուծումները մանրակրկտորեն մտածված են: Սենյակներից յուրաքանչյուրը պատրաստված է անհատական դիզայնով, բոլոր սենյակները հագեցած են ժամանակակից տեխնիկայով. դրանք ունեն Wi-Fi ինտերնետային կապ և արբանյակային հեռուստատեսություն: Հյուրանոցն ունի կոնֆերենց-դահլիճ, որտեղ կարող եք անցկացնել ցանկացած մակարդակի միջոցառում, ինչպես նաև` շքեղ ռեստորան, որտեղ մենք Ձեզ համար կկազմակերպենք ցանկացած տեսակի միջոցառում:
Ձեր տրամադրության տակ են.
- Տարբեր կարգի 30 համարներ
- Կոնֆերենց-դահլիճ
- Գլխավոր ռեստորան
- Նախասրահի բար
- «Յուպիտեր» կաֆե
- Դիսկո բար
- Սաունա
- Բիլյարդի սենյակ
Մինչև Երևան` 40 րոպե մեքենայով:
Մինչև «Զվարթնոց» օդանավակայան` 1 ժամ մեքենայով` Երևանի միջով
ՄԵՆՔ ՀՊԱՐՏ ԵՆՔ ՄԵՐ ՀՅՈՒՐԱՍԻՐՈՒԹՅԱՄԲ
ԵՎ ՄԵՐ ԲՈԼՈՐ ՀՅՈՒՐԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՍԱՆԵԼԻ՝
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅԱՄԲ:
Hotel Russia
"Hotel Russia"-ն բացում է իր հյուրընկալ դռները հայկական հայտնի զբոսաշրջության հենց սրտում` Ծաղկաձորում: Մեր հյուրանոցը համապատասխանում է բարձր միջազգային չափանիշներին: "Hotel Russia"-ն արված է "HYATT" հյուրանոցի ոճով:
Մենք ուրախ ենք առաջարկել հանգստացողներին համարներ` սկսած դասական Single/Duble և վերջացրած 2 առանձնասենյակներ "Presidetial Luxe" -ով: Հյուրանոցի առաջին հարկը կահավորված է փափուկ կահույքով և պահանջարկ վայելող էկզոտիկ ծառերով: Հյուրանոցը ունի 2 ապակե վերելակներ, որոնցից Ձեզ համար բացվում է ընդունարանի հիանալի տեսարանը` յուրահատուկ "’Նոր Ռուս" լաունջ բարով:
Հյուրանոցի բոլոր հարկերում տեղադրված է աուդիո-ձայնարկիչներ որոնցից հնչում է հաճելի և մեղմիկ երաժշտություն: "Hotel Russia"-ն հյուրանոցը հսկվում է շուրջօրյա: Հյուրանոցի նախամուտքում գործում է բացօթյա սրճարան, որտեղ Դուք միշտ կարող եք հանգստանալ` մաքուր և հայկական զբոսաշրջության թարմեցնող լեռնային օդով: Հյուրանոցը տրամադրում է անձնական ավտոբուս 30 անձի համար, որն ապահովում է տեղափոխումը մինչև ճոպանուղի, ինչպես նաև ամբողջ Ծաղկաձորով:
Ձմռան ժամանակ նախատեսված է սպորտային սարքավորումներ ձմեռային սպորտաձևերի համար, որոնք հնարավոր է վարձել և պահպանել: Լեռնադահուկային հանգստավայր Ծաղկաձորը հագեցված է միջազգային բարձր ստանդարտներին համապատասխան։ Ամառային հանգիստը մեր մոտ անց են կացնում մեր քաղաքի մեծ թվով հյուրեր։
Հյուրանոցի մոտ գործում են խանութներ։
Հյուրանոցում կա ծածկով ապահոված կայանատեղի ավտոմեքենաների համար, Ձեր և Ձեր հյուրերի ավտոմեքենաների պաշտպանության համար, ամառային արևի շողերից, և ձմռանը առատ ձյունից։
«ԱՐՄԵՆԻԱ ՄԱՐԻՈԹ» ՀՅՈՒՐԱՆՈՑ
Երևանի սրտում` Հանրապետության հրապարակում է գտնվում միջազգային խոշոր "Մարիոթ" հյուրանոցային ցանցին պատկանող "Արմենիա Մարիոթ" հյուրանոցը, որն առաջարկում է բարձրակարգ սպասարկում և ջերմ հյուրընկալություն: Նրբաճաշակ կահավորված համարները համապատասխանում են միջազգային ընդունված ստանդարտներին: Շատերից բացվում է հիանալի տեսարան դեպի Արարատ լեռ և Հանրապետության Հրապարակ: Հյուրանոցն ունի սենյակներ չծխողների համար, կան հաշմանդամների համար նախատեսված սենյակներ և հարմարություրններ: Այստեղ հյուրերը կարող են մարզվել ամբողջովին կահավորված մարզասրահում և լիցքաթափվել ՍՊԱ կենտրոնում: Ճաշելու կամ ընթրելու համար կա լայն տեսականի` իտալական բազմազան ճաշացանկով: Անթերի սպասարկումը և հյուրանոցի անձնակազմի հոգատարությունը կապահովեն լիարժեք հանգիստ: Հյուրանոցը նաև առաջարկում է միջոցառումներ՝ ռոմանտիկ հարսանիք կամ գործնական հանդիպում անցկացնելու լայն հնարավորություններ:
«Թուֆենկյան Պատմական Երևան» հյուրանոցը տեղակայված է քաղաքի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակից մեկ խաչմերուկ հեռավորության վրա և ծառապտված հրաշալի այգուն դեմ հանդիման:
Հայ նշանավոր ճարտարապետների և դիզայներնեի ու Թուֆենկյան դիզայներական խմբի համատեղ աշխատանքը հանդիսացող այս հյուրանոցը ևս ունի Թուֆենկյան ավանդական հյուրանոցային համալիրներին բնորոշ իր ուրույն ոճը:
Առաջինն հարկում տեղակայված են ընդունարանը, նախասրահը, բարը, 90 հաճախորդների համար նախատեսված «Խարբերդ» ռետորանը և ցուցասրահը:
Թուֆենկյան ավանդական հյուրանոցային համալիրն իր ազգային տարրերի դեկորացիայով, նորաձև արտաքինով և
տարբեր ճարտարապետական ոճերի համադրությամբ Հայաստանի պատմության վկայությունն է: Արտաքին հարդարումը ավանդական սև և նարնջագույն տուֆից է: Յուրահատուկ դիզայնի հաջող համադրությունը, տնային հարմարավետությունը հյուրանոցի ամեն մի համարում ստեղծում է տրամադրող մթնոլորտ:
Հյուրանոցի աշխատակազմի ջերմ հյուրընկալության և բարձրակարգ ծառայության շնորհիվ հյուրանոցն արժանացել է հյուրերի կողմից բարձր և միաձայն գովասանքի:
«ԼԱԹԱՐ» հյուրանոցային համալիրը հնագույն և արդիական ավանդույթների ներդաշնակ համադրություն է: Այն ունի յուրահատուկ ճարտարապետական կառուցվածք, որտեղ պահպանվել են ազգային ավանդույթները և հայկական ոգին: «ԼԱԹԱՐ» –ը ժամանակակից և բարձրակարգ համալիր է, այստեղ ստեղծված են բոլոր հարմարությունները ինչպես գործարարների, այնպես էլ նրանց համար, ովքեր նախընտրում են հանգստի և հարմարավետության մթնոլորտը` հեռու քաղաքային թոհուբոհից: Համալիրի աշխարհագրական դիրքը հնարավորություն է տալիս հիանալ բիբլիական Արարատի և Հայաստանի ամենաբարձր գագաթը հանդիսացող Արագած լեռան բնապատկերներով:
«Մշո Տուն»ռեստորանը բացառիկ մի վայր է, որտեղ ամեն մի անկյուն հագեցած է հայկական ոգով: Հայ ազգայի երգն ու երաժշտությունը, հայկական ավանդական կերակուրները, խնոցու թանն ու կարագը, թոնրի թարմ լավաշի բույրը, հնամյա գորգերը, հայ մարդու կենցաղը բնորոշող տարբեր պարագաները ակամա Ձեզ տանում են մեր պապերի ապրած ժամանակները:
Ամռանը «Մշո Տուն» ռեստորանի այցելուները կարող են վայելել իրենց ընթրիքը հին հայկական ավանդական ոճով կառուցված Սայլերի մեջ, որոնք շրջապատված են մրգատու բազմատեսակ ծառերով:Գտնվելով Սայլերում` ականատես կլինեք մոտակայքում գտնվող Թոնրատանը թխվող լավաշի, բոքոնի և հայկական գաթայի արարողությանը:
«ԼԱԹԱՐ» ռեստորանը վեհաշուք, ընդարձակ մի կառույց է, որտեղ դուք կարող եք նշել հարսանյաց հանդեսներ, մկրտութան և ծննդյան տոներ, կորպորատիվ երեկոներ և այլ հիշարժան արարողություններ :
Այստեղ կարող եք վայելել բազմազան կերակուրներ ինչպես հայկական ավանդական ,այնպես էլ համաշխարհային կերակրացանկից:
«ԼԱԹԱՐ» բարն առաջարկում է միջազգային ըմպելիքների լայն ընտրանի և բազմազան նախուտեստներ:
Ամառային բացօթյա սրճարանը Սրճարանի խաղաղ և հանգստացնող մթնոլորտը մշտապես գրավում է երևանցիներին և հյուրանոցի հյուրերին` վայելելու յուրահատուկ կոկտեյլներ հանգիստ մթնոլորտում:
Ախորժաբեր բուտերբրոդներ, հացաբուլկեղեն, տնական տաք կարկանդակներ, մրգային տորթեր և խմիչքներ, ինչպես նաև մուրաբաներ` տրվում են թեյի բազում տեսականու հետ միասին: