Lusine
«ՎերդեՖարմ»
«ՎերդեՖարմը» հայկական ընկերություն է, որը մասնագիտացած է էկոլոգիապես մաքուր ձեռակերտ օճառների և մարմնի խնամքի միջոցների արտադրության մեջ: Նրա փիլիսոփայության հիմքում ընկած է մարդու և մայր բնության միջև առկա անբաժանելի կապը: Լինելով ժամանակակից ընկերություն, «Վերդեֆարմ»-ն ունի նորագույն և ստեղծագործ գաղափարներ: Օգտագործելով 100% մաքուր բնական հումքեր՝ յուղեր, եթերայուղեր և Հայկական լեռնաշխարհին հարազատ բույսեր, միաժամանակ, ուսումնասիրելով հայրենի հարուստ բժշկական ժառանգությունը, գերագույն նպատակ է համարում վերականգնել և նոր շունչ տալ ավանդական դեղատոմսերին և պատվով կանգնել առաջադեմ երկրների կողքին` որպես մարդու առողջության և բնության պահպանության համար պայքարի ջատագով: «ՎերդեՖարմ»-ը հիմնվել է Նելլի Ավետիսյանի կողմից, ով ավելի քան 30 տարվա աշխատանքային փորձով արհեստավարժ դեղագետ է և դասախոսում է Երևանի պետական համալսարանի դեղագիտության և քիմիայի ֆակուլտետում: «Վերդեֆարմ»-ը հպարտ է իր հայրենիքում արժանի գնահատականի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից «Լավագույն կին նորարար, նախաձեռնող» պատվոգրին արժանանալու համար:
«ԷՍԿՈ-ՖԱՐՄ» ՍՊԸ
«ԷՍԿՈ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությանը` հիմնադրված 1999թ.-ին արտադրում է 80-ից ավելի ոչ ստերիլ արտադրատեսակներ` քսուքներ և նրբաքսուքներ, հեղուկներ, փոշիներ և մաշկի խնամքի միջոցներ:
Միջազգային չափանիշներին համապաստախան շենք -շինությունները, հումքերը, փաթեթավորման նյութերը, անձնակազմը, օդափոխության և օդորակման համակարգը, սարքեր- սարքավորումները թույլ են տալիս արտադրել միայն բարձրորակ արտադրանք, որը մրցունակ է ոչ միայն տեղական այլ նաև արտասահմանյան շուկայում: «ԷՍԿՈ-ՖԱՐՄ» ապրանքանիշով արտադրանքը արդեն իսկ իր կայուն դիրքն ունի Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի և Ուզբեկստանի շուկաներում: Ընկերության հիմնական ուղղություններից մեկն է ստեղծել տեղական հումքի վրա հիմնված արտադրատեսակներ , որոնցից առավել հայտնի են Էսկարդը, «Նարին-է» կաթնաթթվային բակտերիաների հիման վրա պատրաստված «Նարին-է» բուժիչ և կոսմետիկ միջոցները:
Ընկերությունում ներդրված է «Պատշաճ արտադրական գործունեության ստանդարտը և մոտակա ժամանակահատվածում նախատեսվում է ՊԱԳ Հավաստագրում: Ընկերությունում գործում է որակի ապահովման համակարգ, որը ներառում է և արտադրական գործընթացները և որակի վերահսկումը:
Ընկերությունն ապահովված է հմուտ մասնագետներով, և մշտապես իրականացվում են վերապատրաստման դասընթացներ և աշխատանքի գնահատում:
«ԷՍԿՈ-ՖԱՐՄ» ընկերության արտադրանքները համապատսխանում են անվտանգության, արդյունավետության և որակի հանդեպ ներկայացվող պահանջներին և մատչելի են ազգաբնակչության համար:
Ինչպես գիտենք դեղերի արտադրության որակի պատշաճ ապահովումը կախված է հիմնականում հետևյալ ռեսուրսներից՝
Շենքեր և շինություններ
- Նյութեր` հումքեր և փաթեթավորման նյութեր
- Անձնակազմ
- Օդափոխություն և օդորակման համակարգ
- Սարքեր, սարքավորումներ
- Լաբորատորիա և վերահսկումներ
Բոլոր ռեսուրսների նկատմամբ գործում են ՊԱԳ /պատշաճ արտադրական գործընթաց/ պահանջները:
Արտադրվող դեղաձևերեն են`
- Հեղուկ դեղաձևեր – հիմնականում սպիրտային (70%) հիմքի վրա,
- Քսուքներ, նրբաքսուքներ, դոնդողներ
- Փոշի դեղաձևեր
Շենքեր և շինություններ
Յուրաքանչյուր արտադրամասը բաղկացած է երկու ենթաարտադրամասերից՝ պատրաստման արտադրամաս և լցման (filling) արտադրամաս:
Ամբողջ արտադրական տարածքը, որը մեզ մոտ D կարգի է, բաժանված է իրեն հարող ավելի ցածր կարգի օժանդակ տարածքներից անցախուցերով:
Արտադրական և փաթեթավորման տարածքների հատակները էպօքսիդե հատակներ են, որոնք շատ հեշտ մաքրվում են փոշուց, չունեն կարեր, որտեղ կարող են մնալ փոշեհատկիները: Հատակները և պատերի միացման տեղերը չունեն անկյուններ, դրանք կլորացված կտրվածք ունեն, որը նույնպես փոքրացնում է անկյուններում փոշու և կեղտի մնալու հավանականությունը: Պատերը ներկված են հեշտ մաքրվող ներկով, որը կարելի է մշակել նույնիսկ տարբեր տեսակի ախտահանող հեղուկներով: Առաստաղները, լույսերը, օդափոխության վանդակները նախագծված են այնպես, որ հնարավորինս չափ ցածր լինի փոշու կուտակումը նրանց արանքներում: Մակերեսները արված են հարթ, առանց ավելորդ անկյունների: Դռները և լուսամուտները նույնպես արված են հարթ մակերեսներով: Այս ամենի նպատակն է հնարավորինս չափ հեշտացնել մաքրման գործընթացները:
Ամիսը մեկ անգամ ամբողջ անձնակազմը միասին կատարում է ախտահանման, մաքրման աշխատանքներ /ամբողջ տարածքը մանրամասն ախտահանվում և ստուգվում է որակի հսկման բաժնի կողմից/:
Մաքրման այսպիսի գործընթացները անցկացվում են, որպեսզի բացառվեն աշխատանքի ընքացքում տարածքի կեղտոտ լինելու պատճառով խաչաձև աղտոտման հնարավորությունը, այսինքն բուն արտադրանքի մեջ մեխանիկական մասնիկների, փոշու կամ մանրէների առկայությունը:
Անձնակազմ
Անձնակազմը պետք է պատրաստ լինի կատարելու աշխատանքային նկարագրերում նախատեսված աշխատանքները: Դա նշանակում է , որ անձնակազմի հետ պետք է պարբերաբար անցկացվեն դասընթացներ:
Դեղագործական արտադրություններում յուրաքանչյուր գործընթաց սկսած զգեստափոխումից մինչև ցանկացած աշխատանքի ավարտը կանոնակարգված է ԳՍԸ-ներով (SOP), որտեղ մանրամասն շարադրված է և հաստատված, թե ինչպես պետք է օրինակ զգեստափոխվել , ինչպես անցնել անցախուցերը, ինչպես աշխատել յուրաքանչյուր դեղի արտադրման փուլում /դեղերի պատրաստում, լցնում, փաթեթավորում և այլն/:
Սարքեր, սարքավորումներ
Սարքերը, սարքավորումները պետք է նույնպես բավարարեն ՊԱԳ պահանջներին: Դրանք պատվիրելուց առաջ որակի ապահովման բաժինը նախապես պահանջում է սարքավորման արտադրողից փասթաթղթեր, որոնք վկայում են դրանց համապատասխանությունը ՊԱԳ պահանջներին /նախագծի որակավորման փուլ/: Նախապես համոզվում ենք, որ սարքավորումը նախագծված է այնպես, որ տեխնիկական պարամետրերը բավարարում են նախատեսված գործընթացի իրականացմանը, նրա մաքրման գործընթացները հնարավորինս հեշտ են, որպեսզի մակերևույթները լինեն հարթ, ողորկ, և որպեսզի կայուն լինեն մաքրող նյութերի նկատմամբ: Դրա համար ամենահարմար և դեղերի արտադրության մեջ ընդունված նյութը չժանգոտվող մետաղն է (НЕРЖ) ընդ որում սարքավորման այն մասերը, որոնք անմիջական շփում ունեն դեղի հետ պետք է լինեն հատուկ 316L դասի չժանգոտվող մետաղից, իսկ այն մասերը, որոնք անմիջական չեն շփվում դեղի հետ կարող են լինել նաև 304 դասի չժանգոտվող մետաղից:
Սարքավորումների վրա պետք է միշտ լինեն պիտակներ, որոնք ցույց են տալիս նրանց
- Սանիտարական կարգավիճակը. կանաչ՝ մաքրված է աշխ.-ից առաջ, դեղին՝ աշխատանքից հետո, կարմիր՝ կեղտոտ, համապատասխանաբար ցույց են տալիս, թե ինչ վիճակում է գտնվում սարքը տվյալ պահին:
Հումքեր
<<Էսկո-ֆարմ>> ընկերության հումքերը հիմնականում ներմուծվում են Եվրոպական երկրներից: Ընկերության նպատակներից մեկն է նաև հնարավորինս օգտագործել տեղական հումքեր: Ոգեթուրմերը (վաղենակի ոգեթուրմ, առյուծագու ոգեթուրմ, ալոճի ոգեթուրմ, էսկարդ և այլն) պատրաստվում են ՀՀ –ում արտադրված հումքի վրա, որոնք համապատասխանում են Եվրոպական դեղագրքի որակի ցուցանիշների ներկայացված պահանջներին:
Հումքը պատվիրվում է միայն հաստատված մատակարարներից: Նախքան հումքը պատվիրելը, որակի հսկման բաժնի մասնագետը ներմուծող կազմակերպությունից պահանջում է հումքի սերտիֆիկատներ և հատկորոշիչները: Ըստ ՊԱԳ պահանջների հումքի որակի հսկման ցուցանիշները պետք է բավարարեն ՀՀ ում գործող միջազգային դեղագրքերի պահանջներին: Եթե սերտիֆիկատի պահանջները համապատասխանում են Եվրոպական դեղագրքի կամ USP պահանջներին, ապա հումքը պատվիրվում է: Սահմանը հատելուց հետո մինչև ներմուծման հավաստագիր ստանալը հումքի որակը ստուգվում է ՀՀ ԱՆ <<Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի>> կողմից անցնելով նաև լաբորատոր փորձաքննություն: <<Էսկո-ֆարմ>>-ում մինչև մեր լաբորատորիայի կողմից հումքի որակի հաստատումը, այն մնում է կարանտինի պահեստում և միայն լաբորատորիայի կողմից հումքի որակի հաստատումից և հաստատված հումքի պիտակի փակցնելուց հետո այն անցնում է հաստատված հումքերի պահեստ: Եթե հումքի որակը չի համապատասխանում որակի հսկման ցուցանիշների պահանջներին, հումքի վրա փակցվում է մերժված հումքի պիտակ և այն տեղափոխվում է մերժված հումքերի պահեստ: Մերժված հումքը ենթակա է հետ վերադարձման կամ ոչնչացման:
Պահեստներում մշտապես ապահովվում է համապատասխան ջերմաստիճան և խոնավություն, կան ցուցիչներ, որոնք շուրջօրյա հսկում են ջերմաստիճանի տատանումները, գրանցելով այն համապատասխան մատյաններում:
Ջուր
Մաքված ջրի ստացումը, բաշխումը և շրջանառությունը առավել ռիսկային արտադրական գործընթացներից մեկն է: Մաքված ջուրը օգտագործվում է ոչ միայն դեղերի պատրաստման համար, նաև սարքերի կամ սարքավորումների լվացման, լաբորատոր փորձարկումներ կատարելու համար: Մաքրված ջրի ոչ ճիշտ ստացումը, բաշխումը և շրջանառությունը կարող է պատճառ դառնալ պատրաստի արտադրանքի մանրէաբանական աղտոտման: Մաքված ջուրը նույնպես պետք է բավարարի Եվրոպական դեղագրքի որակի հսկման ցուցանիշների պահանջներին:
Ջրի մաքրման մեթոդ`
- հակադարձ օսմոսի եղանակ – ջրի մաքրման համար տարածված եղանակ է , որն ունի մի շարք առավելություններ մյուս մեթոդների նկատմամբ: Նախքան հակադարձ օսմոսի համակարգ մտնելը ջուրը ենթարկվում է նախնական մաքրման անցնելով 20,10, 5 մկմ և մուլիմեդիա ֆիլտրերով` ազատվում է մեխանիկական մասնիկներից, համից, հոտից, օրգանական միացություններից և փափկեցվում է անցնելով կատիոնային աշտարակի միջով մաքրվելով կալցիումի և մագնեզիումի կատիոններից: Հակադարձ օսմոս համակարգի միջով անցնելով աղազրկվում է և անցնելով կատիոն-անիոն աշտարակի միջով լիովին աղազրկված մաքրված ջուրը լցվում է 316L դասի չժանգոտվող մետաղից պատրաստված ջրի պահպանման տարայի մեջ: Մաքրված ջրի մեջ մանրէաբանական աճը կանխելու նպատակով այն կատարում է շրջանառություն: Պոմպի միջոցով մաքրված ջուրը մղվում է խողովակի մեջ, որը այնպես է մոնտաժված, որպեսզի այնտեղ չլինի ջրի կանգ` ունի թեքություններ, որը համակարգը ամբողջությամբ դատարկելու հնարավորություն է տալիս, փականները, պոմպը, միացման բոլոր հատվածները պետք է լինեն ներկայացված պահանջներին համապատասխան, որպեսզի նրանց հանգույցներում ջրի կանգ չլինի: Խողովակների եռացումը պետք է այնպես արվի, որպեսզի բացառվեն անհարթությունները խողովակի ներսում: Ջուրը պետք է շրջանառի որոշակի արագությամբ:
Ապահովելով այս բոլոր միջոցառումները մենք կարող ենք համոզվել, որ դեղի բաղադրակազմում կունենանք մաքված ջուրը, որը համապատասխանում է Եվրոպական դեղագրքի որակի հսկման ցուցանիշների պահանջներին:
Օդափոխություն
Արտադրանքի որակի վրա շատ մեծ ազդեցություն կարող է ունենալ օդը:
Որպեսզի ապահովենք սենյակում օդի մեջ գտնվող փոշու և մանրէների քանակի ցուցանիշների պահանջներին, հարկավոր է ունենալ ճիշտ նախագծված և աշխատող օդափոխության համակարգեր: Օդափոխությունը լինում է լամինար և տուրբուլենտ:
Գործում է օդի վերաշրջանառության համակարգը, որը թույլ է տալիս մինչև 80 % օդի վերադարձ դեպի համակարգ, որի շնորհիվ կարելի է տնտեսել օդի տաքացման կամ սառեցման վրա ծախսված միջոցները: Օդը տարածք է ներմուծվում նախապես այն ենթարկելով ջերմային մշակման, խոնավեցվում կամ չորացվում է, ինչպես նաև անցնելով ֆիլտրերի միջով ֆիլտրվում է: Օդափոխության համակարգում տեղադրված են G4, F8 և H12 տեսակի ֆիլտրեր:
Որպեսզի օժանդակ տարածքներից չֆիլտրված օդը չթափանցի մաքուր տարածքներ, հարկավոր է արտադրական տարածքներում ստեղծել օդի ճնշման տարբերություններ:
Ամենաբարձր ճնշման տարբերությունը ստեղծվում է մաքուր միջանցքում: Ճնշման տարբերությունը դրսի միջանցքներից և փաթեթավորման տարածքներից կազմում է 10-15 ՊԱ: Ճնշումների նման տարբերությունը բացառում է չֆիլտրված օդի մուտքը դռների բացվել-փակվելու ժամանակ դեպի ավելի արտադրական տարածքներ: Իսկ մաքուր միջանցքը բացառում է արտադրամասերից օդի թափանցումը մյուս արտադրամասեր: Այսպիսով նման օդափոխության համակարգը հնարավորություն է տալիս կանխել մանէաբանական և խաչաձև աղտոտումը:
Լաբարատորիա
Հումքերը և փաթեթավորման նյութերը նախքան պահեստավորումը ենթարկվում են փորձաքննության և դրանց որակը պետք է համապատասխանի Եվրոպական դեղագրքի որակի հսկման ցուցանիշներին ներկայացվող պահանջներին: Նախքան խմբաքանակի պատրաստումը իրականացվում է դեղի բաղադրության մեջ մտնող հումքերի պիտանելիության ժամկետի, ինքնության և քանակների ստուգում: Իրականացվում են միջգործընթացային վերահսկումներ, որը հնարավորություն է տալիս ապահովել կայուն որակ արտադրական գործընթացների բոլոր փուլերում: Պատրաստի արտադրանքը նախքան շուկայահանման թույլտվություն ստանալը ենթարկվում է փորձաքննության` այն պետք է համապատասխանի գրանցման փաստաթղթերում ներկայացված որակի վերահսկման ցուցանիշների պահանջներին:
Իրականացվում է նաև դեղի կայունության ստուգման աշխատանքներ, ինչպես նախքան դեղի գրանցումը, այնպես էլ հետգրանցումային ժամանակաշրջանում:
Հիմնադրման տարի 1999թ.
<Մենք այնքան քիչ ենք, որ չենք կարող մեզ թույլ տալ կորցնել եւս մեկին…..>
Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր
Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր բարեգործական հիմնադրամը ստեղծվել եւ հիմնադրվել է Հայաստանում 1999 թ. հունիսին` ելնելով լեյկեմիայով եւ արյան այլ հիվանդություններով տառապող երեխաների կյանքի փրկության եւ բուժման խիստ անհրաժեշտությունից: Այն գրանցվել է Հայաստանում որպես շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն:
Հիմնադրամի պատվավոր նախագահը Հայաստանի նախկին առաջին տիկին Բելա Քոչարյանն է իսկ հիմնադրամի նախագահը` մասնագիտությամբ բիոքիմիկոս Ֆրիդա Ջորդանը: Հիմնադրամի գործադիր տնօրենը` բժիշկ Սեւակ Ավագյանն է:
2000թ. դեկտեմբերի 28-ին Երեւանում բացվեց ռեեստրի լաբորատորիան: Այն իր տեսակով միակն է ոչ միայն Հայաստանում, այլեւ տարածաշրջանում: Սա հյուսվածքային տիպավորման լաբորատորիա է, ուր որոշվում են մարդկային անտիգենները: Ռեեստրում արվող հետազոտությունների մակարդակը լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին, որի շնորհիվ էլ 2006թ լաբորատորիային տրվեց հավատարմագիր Եվրոպական իմունոգենետիկայի Ֆեդերացիայի (EFI) կողմից: Ռեեստրը անդամագրված է Ոսկրածուծի դոնորների միջազգային կազմակերպությանը (BMDW), նաեւ հանդիսանում է Ոսկրածուծի դոնորների համաշխարհային ասոցիացիայի(WMDA) լիիրավ անդամ:
Ինչումն է կայանում Ռեեստրի անհրաժեշտությունը
Քանի որ հայերն ունեն յուրահատուկ ժառանգական կառուցվածք, ուստի հայ հիվանդների համար պրակտիկորեն հնարավոր չէ աշխարհում ներկայումս գործող ռեեստրներում գտնել համապատասխան դոնորներ: Ժառանգական անհամապատասխանությունների պատճառով այն հայ հիվանդները, որոնց բուժման համար ցուցված է միայն ոսկրածուծի փոխպատվաստումը, մահանում են համապատասխան դոնոր չգտնելու պատճառով: Հետեւաբար, խիստ անհրաժեշտ էր եւ կարեւոր ամբողջ աշխարհով սփռված հայերի համար դոնորների ռեեստր ստեղծելը եւ լեյկեմիայով եւ արյան այլ հիվանդություններով տառապող հայ հիվանդների կյանքը փրկելը:
ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի նպատակն է հայ և օտարերկրացի հիվանդների համար ոսկրածուծի համապատասխան դոնորներ գտնելը եւ փոխպատվաստման առավել արդյունավետություն ապահովելը լեյկեմիայով ու արյան այլ հիվանդություններով տառապող հիվանդների համար:
ՈԴՀՌ-ի նպատակն է նաեւ կազմակերպել դոնորների հավաքագրում համայն հայության շրջանակներում եւ ստեղծել ռեեստրի համահայկական ցանց: Որքան ավելի շատ լինի ցանցում գրանցված դոնորների թիվը, այնքան կմեծանա համապատասխանություն գտնելու հավանականությունը:
Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ յուրաքանչյուր 200 դոնորից մեկ համապատասխանություն գտնելու համար անհրաժեշտ է ունենալ առնվազն 10 000 դոնոր:
ՑՈՂՈՒՆԱՅԻՆ ԲՋԻՋՆԵՐԻ ՀԱՎԱՄՔԱՆ ԵՒ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Հայաստանում ցողունային բջիջների հավաքման կենտրոնի ստեղծումը էապես հեշտացնում է հայ հիվանդների փոխպատվաստման գործընթացը: Մինչ, հիմնադրամում ցողունային բջիջների հավաքման կենտրոնի ստեղծումը, փոխպատվաստումներ իրականցնելու համար դոնորը պարտադրաբար պիտի ճամփորդեր այլ երկրներ, որտեղից հավաքագրված բջիջները ուղարկվում էին փոխպատվաստումը իրականացնող կենտրոն:
Իսկ ցողունային բջիջների հավաքումը հենց Երեւանում կազմակերպելու դեպքում անհամեմատ կնվազեն փոխպատվաստման ծախսերը, ինչն առաջին հերթին կօգնի հայ հիվանդներին:
Այսօր այդ նպատակն այլևս իրականություն է, որին ՈԴՀՌ-ը հասել է տարիների աշխատանքի եւ ռեեստրի բարեկամների ու հովանավորների օգնության արդյունքում: Ցողունային բջիջների հավաքագրման կենտրոնն իր գործունեությամբ կնպաստի արյան ծանր հիվանդություններով տառապողների արդյունավետ բուժմանը, հայ եւ այլազգի հիվանդների կյանքի փրկությանը:
2010թ.-ի hունիսի 16-ին, առաջին անգամ Հայաստանում եւ տարածաշրջանում, ՙՈսկրածուծի դոնորների հայկական ռեեստր՚ բարեգործական հիմնադրամում իրականացվել է արյան ցողունային բջիջների հավաքում կամավոր դոնորից:
ՌԵԵՍՏՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳԻՐ
Տրանսպլանտոլոգիայի զարգացման կարեւոր նախապայմաններից մեկը հյուսվածքային համատեղելիության որոշումն է, որը պայմանավորված է իմուն համակարգում HLA անտիգենների գոյությամբ: Այլ կերպ ասած` դոնորը եւ ռեցիպիենտը համատեղելի են, եթե նման են իրենց HLA անտիգենային կառուցվածքով: Գեների համակարգը, որը կոդավորում է HLA անտիգենները, կոչվում է մեծ հյուսվածքային համատեղելիության կոմպլեքս (major histocompatibility complex): Ռեեստրում արվող հետազոտությունների մակարդակը լիովին համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին, որը մեծ հնարավորություն է ընձեռում սերտ կապեր հաստատել աշխարհում գործող մյուս նմանատիպ ռեեստրների հետ:
Փաստեր
. 2000թ. դեկտեմբերի 28-ին Երեւանում բացվեց Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի լաբորատորիան:
. 2001թ. հունվարի 8-ից սկսվել է դոնորների կամավորագրումը: Հայաստանի Հանրապետության նախկին առաջին տիկին Բելլա Քոչարյանը հանդիսանում է ռեեստրի առաջին դոնորը:
. 2001թ. Ռեեստրը արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին:
. 2001 թ. փետրվարի 17-ին Լոս Անջելեսի Գլենդել Մեմորիալ հիվանդանոցին կից բացվեց ռեեստրի ամերիկյան մասնաճյուղը, ուր կատարվում է ԱՄՆ քաղաքացի մեր հայրենակիցների կամավորագրումը:
. 2002 թ. հունվարի 8-ին ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց յուրաքանչյուր տարվա այդ օրը նշել որպես` Դոնորի օր:
. 2004թ. Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը անդամակցում է Ոսկրածուծի դոնորների համաշխարհային կազմակերպությանը:
. 2009 թ․ Հայաստանում ՈԴՀՌ -ում բացվել է ցողունային բջիջների հավաքման եւ պահպանման կենտրոնը.
. Հանդիսանում է Ոսկրածուծի դոնորների համաշխարհային ասոցիացիայի (WMDA) լիիրավ անդամ:
. Ռեեստրն անցել է Ոսկրածուծի դոնորների միջազգային կազմակերպության (BMDW) լիցենզավորման.
. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն իրենց հայրապետական օրհնանքներն են հղել ռեեստրի ծրագրերին` պատրաստակամություն հայտնելով ամենայն աջակցություն ցուցաբերել դրանց:
. Մինչ օրս ռեեստրում դոնորագրվել են ավելի քան 28.000 կամավորներ:
. Դոնորագրումներ են անցկացվել ոչ միայն Հայաստանում եւ Ղարաբաղում, այլ նաեւ աշխարհի տարբեր հայաշատ վայրերում ` Միացյալ Նահանգներ, Իրան, Լիբանան, Սիրիա, Գերմանիա, Կանադա, Ֆրանսիա, Կիպրոս, Բուլղարիա, Շվեցարիա, Անգլիա եւ այլն:
. Մինչ օրս հայտնաբերված համատեղելիությունների հիման վրա կատարվել է 30 փոխպատվաստում:
Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր
բարեգործական հիմնադրամի պատվավոր նախագահ` Դոկտոր Բելլա Քոչարյան
Հայաստանի առաջին տիկին
Հիմնադրամի խորհրդի նախագահ` Դոկտոր Ֆրիդա Ջորդանը
Գործադիր տնօրեն` Դոկտոր Սեւակ Ավագյան
Հիմնադրման տարի 1999թ.
Հայկական պետական մանկավարժական համալսարանը հիմնադրվել է 1922 թվականի նոյեմբերի 7-ին, իսկ 1948 թվականից կրում է Մեծ Լուսավորիչ ու մանկավարժ Խաչատուր Աբովյանի անունը:
Համալսարանի կառավարման բարձրագույն մարմինը Համալսարանի խորհուրդն է, որը ներկայումս նախագահում է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Կառավարման մարմին է հանդիսանում նաև բուհի գիտական խորհուրդը, որի նախագահն է ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը:
Մանկավարժական համալսարանը հանրապետության մանկավարժական կադրեր պատրաստող Մայր բուհն է: 2004-2005 ուսումնական տարվանից իրականացնում է եռաստիճան (բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա) կրթություն՝ համապատասխան ուսումնական պլաններով և ծրագրերով:
Առկա և հեռակա ուսուցմամբ՝ համալսարանում սովորում է ավելի քան 12.000 ուսանող: Բուհի պրոֆեսորադասախոսական կազմը համալրված է ԳԱԱ-ի ակադեմիկոսներով և թղթակից անդամներով, դասավանդում է գիտությունների 100 դոկտոր և 373 թեկնածու:
Համալսարանի կառուցվածքային հիմնական ստորաբաժանումներն են 10 ֆակուլտետները, 51 ամբիոններն ու 8 համահամալսարանական ամբիոնները, վարչությունները, գիտաուսումնական կենտրոններն ու ինստիտուտները, ծառայությունները, հենակետային վարժարանը (ավագ դպրոց), Վահան Թոթովենցի անվան №57 հիմնական դպրոցը, գիտական գրադարանն ու եռաչափ թանգարանը:
Գործունեության ողջ ընթացքում բուհն անմասն չի մնացել գիտության վերջին նվաճումներից, սահմանել է մանկավարժագիտության նոր սկզբունքներ՝ զարգացած երկրների կրթական փորձը հարմարեցնելով ավանդական մոտեցումներին:
Համալսարանում գործում են նաև սփյուռքահայ և հայրենի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ իրականացնող «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնը, նորաստեղծ Շախմատի կրթական հետազոտությունների կենտրոնը, ինչպես նաև Հոգեբանության գիտահետազոտական, Քվանտային էլեկտրոնիկայի և ինտեգրալային օպտիկայի նոր նյութերի և «Նաիրի» ինժեներական լաբորատորիաները:
Մանկավարժական համալսարանն ակտիվ համագործակցում է ինչպես տեղական ուսումնական հաստատությունների և պետական այլ կառույցների հետ, այնպես էլ ընդլայնում և ամրապնդում է միջազգային կապերը. վերջին տարիներին բուհը համագործակցության հուշագրեր է կնքել օտարերկրյա առաջատար համալսարանների հետ՝ ինչպես ուսումնական ծրագրերի, այնպես էլ դասախոսների, ուսանողների փոխանակման ծրագրեր իրականացնելու վերաբերյալ:
Համալսարանն ունի ինքնակառավարվող երկու մարմին՝ Արհեստակցական կազմակերպություն և Ուսանողական խորհուրդ, տարբեր մասնագիտությունների գծով սահմանված է 25 անվանական կրթաթոշակ:
Համալսարանում գործում է Լրատվության և հանրության կապերի հետ վարչություն, որի կազմում գործող 1800 տպաքանակով լույս տեսնող «Մանկավարժական համալսարան» պաշտոնաթերթի, եռալեզու armspu.am (aspu.am) պաշտոնական կայքի և Առաջին համալսարանական ռադիո Ֆամայի radiofama.am-ի միջոցով իրականացնում է բուհի վերաբերյալ տեղեկատվության օպերատիվ տրամադրում:
Համալսարանն այսօր էլ հաստատուն քայլերով առաջ է ընթանում, իր առջև դնում նոր խնդիրներ ու նպատակներ՝ բուհի և գիտության տարբեր ոլորտների պատմության մեջ ամրագրելով գիտնականների նոր անուններ ու ձեռքբերումներ:
Նկատի ունենալով Երևանի բժշկական իսնտիտուտի մեծ ու ծանրակշիռ ներդրումը բժշկական կադրերի պատրաստման և բժշկագիտության զարգացման գործում` ՀՀ կառավարությունը 1995-ին նրան տալիս է համալսարանի կարգավիճակ: Ապագա բժիշկների պատրաստումն ու հետդիպլոմային ուսուցումը լավագույնս կազմակերպելու նպատակով կառավարության որոշմամբ նույն թվականին (1995թ. մարտի 15-ի 1940 որոշում) բժշկական համալսարանի ենթակայությանն է հանձնվում հարևանությամբ գտնվող հիվանդանոցային ողջ համալիրը:
2005-2006 ուսումնական տարում ԵՊԲՀ-ն անցնում է երկաստիճան կրթական համակարգի՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան կրթակարգ ունենալու նպատակով։
2010-ին առողջապահության ոլորտում բարձր որակավորում ունեցող բժիշկների ու դեղագետների պատրաստման նպատակով համալսարանում բացվում է հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետը։
Մինչ օրս համալսարանը տվել է ավելի քան 31 հազար շրջանավարտ։
Այսօր Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 7 ֆակուլտետներում մասնագիտանում է մոտ 6360 ուսանող, նրանցից 1184-ը՝ աշխարհի տարբեր երկրներից: Ուսումնագործնական և գիտահետազոտական աշխատանքները կազմակերպվում են գործող 100-ից ավելի ամբիոններում, Երևանի առաջատար կլինիկական բազաներում ու գիտահետազոտական կենտրոններում։