Lusine
Լուսինե Աղաբաբյան
Ուշադրությու՛ն. ինչու և ինչպես է առաջանում հեստացիոն /հղիության/ դիաբետը
Շաքարային դիաբետի մասին այնքան է խոսվել, որ անգամ տպավորություն է, թե մենք բոլորս տեղեկացված ենք և գրեթե ամեն բան գիտենք դիաբետի մասին: Սակայն որքան էլ այս հիվանդությունը «ծանոթ» կամ «պարզ» թվա, այնուամենայնիվ, այն ունի այնպիսի շերտեր, որոնք ոչ բոլորին են հայտնի, մինչդեռ հավելյալ գիտելիքները դեռ ոչ ոքի չեն խանգարել:
Այս հիվանդության տեսակներից մեկի՝ հղիների /հեստացիոն/ դիաբետի մասին http://bestgroup.am/ զրուցեց էնդոկրինոլոգ Լուսինե Աղաբաբյանի հետ:
- Բժշկուհի՛, նշեք, խնդրեմ, թե որոնք են շաքարային դիաբետի տեսակները, և ի՛նչ է հեստացիոն դիաբետը:
- Շաքարային դիաբետն արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացումն է, որը իր հերթին առաջացնում է մի շարք բարդություններ: Այս հիվանդության հիմնական ձևերն են առաջին տիպը, երկրորդ տիպը և հեստացիոն դիաբետը:
Առաջին տիպն այն դիաբետի տեսակն է, որի ժամանակ առհասարակ ինսուլին չի արտադրվում ենթաստամոքսային գեղձի կողմից, այսինքն՝ առկա է բացարձակ անբավարարություն։ Հիմնականում այս տեսակը հանդիպում է երեխաների, դեռահասների մոտ։ Երկրորդ տիպը հարաբերական անբավարարությունն է, երբ ինսուլին արտադրվում է ենթաստամոքսային գեղձի կողմից, և կարող է նույնիսկ ավել արտադրվել, քան օրգանիզմը պահանջում է, սակայն պերիֆերիկ հյուսվածքները զգայուն չեն այդ ինսուլինի հանդեպ, այդ իսկ պատճառով կարող է առաջանալ ինսուլինի հարաբերական անբավարարություն և շաքարային դիաբետ:
Այս պահի դրությամբ աշխարհում կա շաքարային դիաբետով մոտ 425 մլն գրանցված հիվանդ։ Համարվում է, որ ամեն երկրորդը ախտորոշված չէ, այսինքն՝ իրական թիվը կարող է կրկնակի ավել լինել:
-Այս տվյալը ներառու՞մ է նշված երեք տեսակները:
-Այո: Ամբողջ աշխարհում շաքարային դիաբետի մոտ 90 տոկոսը կազմում է երկրորդ տիպը: Ըստ ԱՀԿ-ի՝ մեծահասակներից 10-ից մեկը ունի շաքարային դիաբետ, երկու մեծահասակներից մեկն էլ ոչ ախտորոշված դիաբետիկ է, այսինքն՝ 200 միլիոնից ավելին ոչ դիագնոզված, լատենտ, թաքնված դիաբետ ունեցողներ են:
-Ինչու՞ և ինչպե՞ս է առաջանում հեստացիոն դիաբետը:
-Հեստացիոն դիաբետն առաջանում է այն կնոջ մոտ, որը մինչև հղիությունը չի ունեցել դիաբետ, հղիության ընթացքում է հայտնաբերվում, և հղիության ավարտից հետո մեծամասնության մոտ վերանում է: Որոշակի քանակի մոտ դիաբետը կարող է «շարունակվել» որպես երկրորդ տիպի դիաբետ:
Հեստացիոն դիաբետը կարող է բարդություններ առաջացնել ոչ միայն մոր, այլև՝ պտղի համար։
Ըստ IDF-ի տվյալների՝ մոտ 21 միլիոն կանայք ունեն հիպերգլիկեմիա հղիության ընթացքում, այսինքն՝ գլյուկոզայի բարձր ցուցանիշ:
-Իսկ կա՞ն ռիսկի գործոններ, թե հատկապես ո՛ր կանայք կարող են ունենալ հեստացիոն դիաբետ:
-Այո։ Ռիսկի գործոններից են 30 տարեկանից մեծ ծննդկանը, ժառանգականությունը։ Ռիսկի գործոն են համարվում նաև բազմապտուղ հղիությունը, ճարպակալումը և հավելյալ քաշը, նախորդ հղիության ժամանակ մեծ պտուղ ունենալը՝ 4.5 կգ և ավելի, ձվարանների պոլիկիստոզը անամնեզում։ Հեստացիոն դիաբետի առաջացմանը կարող է նպաստել նաև որոշակի պրեպարատների օգտագործումը, որոնք կարող են բարձրացնել գլյուկոզայի մակարդակը արյան մեջ՝ փսիխոտրոպ, հորմոնալ դեղամիջոցներ և այլն։ Այսպիսով՝ ռիսկի գործոններից գոնե երկուսն ունենալու դեպքում մենք արդեն ուշադրության կենտրոնում ենք պահում հղիին ամբողջ հղիության ընթացքում, որը թույլ է տալիս եթե ոչ կանխել, ապա գոնե ժամանակին հայտնաբերել և հետագայում խուսափել բարդություններից և՛ երեխայի, և՛ ծննդկանի համար:
Եթե գլյուկոզայի նորման արյան մեջ 3.5-5.5 մմոլ/լ է, ապա հղիների համար ամենաբարձր ցուցանիշը, որը թույլատրելի է քաղցած ժամանակ, 5.1 մմոլ/լ է։ Գլյուկոզայի մակարդակի բարձր լինելու դեպքում կատարվում են հավելյալ հետազոտություններ:
-Ի՞նչ հետազոտություն է արվում:
-Ամենակարևոր հետազոտությունը քաղցած ժամանակ գլյուկոզայի ստուգումն է, և անգամ եթե այն նորմայի սահմաններում է, բայց առկա են ռիսկի գործոններ, ըստ միջազգային ուղեցույցի՝ հղիության 24-28 շաբաթականում կատարվում է գլյուկոզոտոլերանտ թեստ, որի արդյունքից կախված՝ կարող ենք հայտնաբերել կամ ժխտել հեստացիոն դիաբետի առկայությունը։
Իհարկե, եթե անհրաժեշտությունը կա, ապա այս դեպքերում նաև առաջին եռամսյակում ենք թեստն անցկացնում:
-Դիաբետ ունեցող կինը կարո՞ղ է առողջ երեխա ունենալ:
-Այո, անկասկած։ Ժամանակին հայտնաբերել և բուժելը առողջ երեխա ունենալու գրավականն է:
-Իսկ ինչպե՞ս է բուժվում հեստացիոն դիաբետը:
-Հեստացիոն դիաբետը բուժելու համար առաջին հերթին պետք է սննդակարգին հետևել, ֆիզիկական համապատասպան ակտիվություն ունենալ, եթե կարիք է լինում, ժամանակավոր կատարվում է ինսուլինոթերապիա, որը հղիության ավարտից հետո դադարեցվում է, քանի որ գլյուկոզան կարգավորվում է։ Բայց կա դեպքերի որոշ տոկոս, երբ դիաբետը չի նահանջում հղիության ավարտից հետո և վերափոխվում է երկրորդ տիպի դիաբետի։
Ի դեպ՝ երկրորդ հղիության ժամանակ նույնպես հեստացիոն դիաբետ ունենալու ռիսկը արդեն ավելանում է մոտ 40 տոկոսով, երրորդ հղիության ժամանակ՝ 60 տոկոսով։ Հղիության ավարտից 5-10 տարի հետո կանանց մոտավորապես 30 տոկոսի մոտ, ըստ միջազգային տվյալների, կարող է հայտնաբերվել երկրորդ տիպի շաքարային դիաբետ: Հիմնականում նրանք հավելյալ քաշ կամ ճարպակալում ունեցող կանայք են, որովհետև ճարպակալման հիմքում ինսուլինոռեզիստենտականությունն է, որը բերում է ինսուլինի ցածր որակի և հետագայում՝ դիաբետի առաջացման:
Հետևելով ոսկե կանոնին, այն է՝ ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել՝ զրույցի ավարտին տիկին Աղաբաբյանը բոլորին խորհուրդ տվեց հետևել առողջությանը և ժամանակին դիմել բժշկի:
Մարգարիտ Գրիգորյան
Արտամարմնային բեղմնավորման մի քանի անհաջող փորձը դատավճիռ չէ, պետք է պայքարել. ռեպրոդուկտոլոգ
Հայկական ընտանիքներում երեխաներին, կարելի է ասել, իսկապես պաշտում են, ու թեև մեր օրերում բազմաթիվ ընտանիքներ, ելնելով ֆինանսական դրությունից կամ այլևայլ խնդիրներից, բավարարվում են հիմնականում երկու զավակով, սակայն երեխան միշտ էլ սպասված ու սիրելի է:
Շատերն են ասում, որ երեխան Աստծո օրհնությունն է ծնողներին, սակայն այդ մեծագույն պարգևով ոչ բոլորն են օժտված: Թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց շրջանում մեզանում տարածված խնդիր է անպտղությունը, ընդ որում՝ եթե կնոջ դեպքում դրա պատճառները որոշակի են, ապա տղամարդու պարագայում դրանք շատ դեպքերում ցայսօր անհասկանալի են:
Ժամանակակից բժշկությունը, սակայն, կարողացել է ձեռնոց նետել անպտղությանը՝ ներկայացնելով այնպիսի՝ չվախենանք այդ բառից՝ հրաշագործ մեթոդ, ինչպիսին է արտամարմնային բեղմնավորումը: Հենց այս մասին http://bestgroup.am/ զրուցեց «Շենգավիթ» ԲԿ-ի գինեկոլոգ-էնդոկրինոլոգ, ռեպրոդուկտոլոգ, «Անպտղությունը դատավճիռ չէ» գրքի հեղինակ Մարգարիտ Գրիգորյանի հետ, մարդու, որն ապրում է իր հիվանդների հոգսերով, որի համար թանկ ու կարևոր է յուրաքանչյուր մանկան ծնունդը, և որը ջանք ու եռանդ չի խնայում՝ ընտանիքներին նվիրելու այն բերկրանքը, որը ծնողը զգում է զավակի լույս աշխարհ գալուց:
Մարգարիտ Գրիգորյանի բարեհամբույր ու հոգատար վերաբերմունքին ծանոթ են արդեն բազմաթիվ զույգեր, որոնք նրա շնորհիվ այսօր վայելում են մայրիկ ու հայրիկ լինելու երջանկությունը:
-Բժշկուհի՛, նշեք, խնդրեմ, այն մեթոդները, որոնք առաջարկում եք՝ մինչ արտամարմնային բեղմնավորմանը (ԱՄԲ) հասնելը:
-Մեր կենտրոնում զբաղվում ենք անպտղության բուժման բոլոր ձևերով, այսինքն՝ օգտագործում ենք կոնսերվատիվ մեթոդը՝ դեղորայքային բուժումը, ներարգանդային սերմնավորումների մեթոդը և արտամարմնային բեղմնավորման մեթոդը:
-Այդ երկու մեթոդները պարտադիր պետք է անցնել, նոր հասնել ԱՄԲ-ի՞ն, թե՞ միանգամից ցուցվում է արտամարմնային բեղմնավորում:
-Երբեմն, երբ այդ մեթոդներն էֆեկտիվ չեն, ստիպված դիմում ենք ԱՄԲ-ի, բայց երբեմն, եթե կան ԱՄԲ-ի հստակ ցուցումներ, գնում ենք դրան:
-Իսկ որո՞նք են հստակ ցուցումները:
-Բացարձակ ցուցում է կնոջ փողերի փակ լինելը, նաև՝ երբ սերմի որակը վատն է, երբ հնարավոր չէ բնական ճանապարհով կամ ներարգանդային սերմնավորումով հղիանալը, բացարձակ ցուցում է փոխնակ մոր դեպքում, նաև ԱՄԲ ենք անում, եթե հարկավոր է ձվաբջջի դոնոր… Կան բազմաթիվ այլ ցուցումներ, որոնք բացարձակ չեն, սակայն, ի վերջո, դրան են հանգեցնում, օրինակ՝ այլ մեթոդների ոչ էֆեկտիվությունը, ձվազատման բացակայությունը՝ տարբեր դեղերի կիրառման պարագայում, օրինակ՝ արգանդային գործոնը, անհամատեղելիությունը, երբ չի հաջողվում այլ մեթոդներով օգնել և այլն:
-Իսկ պատահու՞մ է, որ զույգը միանգամից ԱՄԲ պահանջի:
-Այո, բայց մենք բոլորին բացատրում ենք, որ ոչ մի մեթոդ 100 տոկոսանոց չէ:
-Այս մեթոդի հաջողության հավանականությունը քանի՞ տոկոս է:
-ԱՄԲ-ի հավանականությունը երիտասարդ կանանց մոտ՝ մինչև 38 տարեկան, մոտ 50 տոկոս է, նախորդ երկու մեթոդներինը շատ անհատական է: 38 տարեկանից հետո հավանականությունը բոլոր մեթոդների պարագայում նվազում է, դրա համար մենք կարող ենք կանանց կոչ անել, որ վաղ դիմեն, կամ գոնե ձվաբջիջները սառեցնեն:
-Մեկ անգամ արտամարմնային բեղմնավորմամբ առողջ բալիկ ունենալուց հետո կինը հետագայում կարո՞ղ է բնական ճանապարհով բալիկ ունենալ:
-Այդպես լինում է. լինում են զույգեր, որոնց մոտ անպտղության բացարձակ պատճառներ չկան, բայց ստիպված, երբ կինը ոչ մի կերպ չի հղիանում, դիմում են ԱՄԲ-ի, մյուսն արդեն ինքնուրույն լինում է: Կան նաև զույգեր, որ արել են առաջին արտամարմնային բեղմնավորումը, ունեցել են բալիկ, մենք սաղմիկները սառեցրել ենք, երկրորդ բալիկին էլ սառեցրած սաղմիկներով են հետո ունենում:
-Լինու՞մ են դեպքեր, երբ ԱՄԲ է ցուցվում տղամարդու մոտ առկա խնդրի պատճառով:
-Այո, եթե դիտարկենք անպտղության ստրուկտուրան, ստացվում է՝ 40 տոկոսը կնոջից է, 40 տոկոսը՝ տղամարդուց, 20-ը՝ համակցված, երբ երկուսն էլ խնդիր ունեն, օրինակ՝ տղամարդու մոտ սերմն է վատ, կնոջ մոտ էլ հորմոններն են խախտված, կամ՝ տղամարդու մոտ սերմն է վատ, կնոջ մոտ էլ փողերն են փակ, այսինքն՝ զույգում երկուսն էլ խնդիր ունեն, և անպտղությունը երկուսից է գալիս, ամբողջ աշխարհում էլ, ՀՀ-ում տվյալները նույնն են:
-Իսկ Հայաստանում քանի՞ տարի է, ինչ կիրառվում է այս մեթոդը:
- Հայաստանում մոտ 15 տարի է, ինչ կիրառվում է, ես զբաղվում եմ արդեն 11 տարի:
-Այդ ընթացքում դիմելիությունը որևէ կերպ փոխվե՞լ է, դարձե՞լ է առավել հաճախակի:
-Վերջին տարիներին դիմելիությունը մեծացել է, ավելացել են պետական աջակցության ծրագրերը, հովանավորները, որոնք օգնում են, որովհետև ԱՄԲ-ն թանկարժեք պրոցեդուրա է, աջակցությունը շատ է օգնում: Բազմաթիվ զինծառայողների ընտանիքների ենք օգնել պետպատվերի շրջանակներում, սահմանամերձ գոտում գրանցված բազմաթիվ բնակիչների, նաև պետպատվերում ներգրավվել են զոհված զինծառայողների ծնողները, շատ դիմողներ ունենք այդ կատեգորիայից…
-Մեզանում քանի՞ տոկոս է կազմում անպտղությունը:
-Մոտավորապես 15 տոկոս: Դա մեր երկրի համար բարձր է՝ հատկապես մեր դեմոգրաֆիկ վիճակում. զույգերի 15 տոկոսն ունի անպտղություն, միջազգային տվյալներն էլ են մոտավորապես այդպիսին:
-Իսկ ինչո՞վ է դա պայմանավորված, ինչի՞ց է լինում անպտղությունը:
-Հաճախ կանանց մոտ կարող են լինել որոշ ինֆեկցիաներ, օրինակ՝ խլամիդիոզային ինֆեկցիան կարող է բերել փողերի փակման, բայց տղամարդկային անպտղության պատճառները մեծամասամբ անհայտ են:
-Կարո՞ղ են տղամարդու ունեցած խնդիրները, նույն սեռավարակները, օրինակ, ազդել կնոջ վրա և հանգեցնել անպտղության:
-Այո, օրինակ՝ եթե տղամարդը խլամիդիոզային կամ գոնորեային ինֆեկցիայով վարակի կնոջը, կնոջ մոտ կարող է լինել փողերի փակվածություն, և առաջանալ բացարձակ անպտղություն:
-Դա բուժելի՞ է:
-ԱՄԲ-ի միջոցով. եթե փողերը վնասվում են, արդեն ԱՄԲ պետք է արվի:
-Անդրադառնանք կորոնավիրուսին և այդ համատեքստում՝ նաև արտամարմնային բեղմնավորմանը:
-Մենք անպտղություն ունեցող զույգերին չենք խրախուսում պատվաստվել, որովհետև դեռ նոր են այդ պատվաստումները, շատ բաներ հետազոտված չեն, ըստ ESHRE-ի կանոնակարգի՝ խորհուրդ է տրվում պատվաստումից հետո ամենաքիչը երկու ամիս պաշտպանվել:
Իսկ ովքեր հիվանդանում են, ապաքինվելուց հետո եթե բարդություններ չեն լինում, 1-2 ամիս անց կարող են հղիություւն պլանավորել:
-Երբ ԱՄԲ-ի փորձն անհաջող է լինում, հետագայում կարելի՞ է կրկնել:
-Այո, իհարկե, կարելի է, նույնիսկ հաջորդ ամիս կարելի է նորից փորձել, սահմանափակում չկա: Կարելի է փորձել 10-15 անգամ, մինչև բալիկ ունենան:
-Որևէ վտանգ չկա՞:
-Որոշ խոսակցություններ կան, որ արտամարմնային բեղմնավորումը բերում է քաղցկեղի և այլն, սակայն այդ ամենն ապացուցված չէ, բազմաթիվ հետոզոտություններ են արվել, որոնք ցույց են տվել, որ քաղցկեղի ոչ մի ռիսկ չկա:
-Արտամարմնային բեղմնավորման դիմող մարդկանց հետ աշխատելիս ի՞նչ բարդությունների եք բախվում:
Ամենադժվարը մեր հիվանդներին հավատացնելն է, որ մեկ անհաջող ԱՄԲ-ն դեռ դատավճիռ չէ, ուղղակի պետք է հավատալ և պայքարել:
-Ճի՞շտ է այն վարկածը, թե այս մեթոդով ծնված բալիկների հիվանդ լինելու հավանականությունն ավելի մեծ է, քան բնական ճանապարհով լույս աշխարհ եկածներինը:
-Հավանականությունը, ըստ հետազոտությունների, որ ԱՄԲ-ով կծնվեն հիվանդ բալիկներ, նույնն է, ինչ բնական ճանապարհով կարող են ծնվել հիվանդ բալիկներ, այսինքն՝ արտամարմնային բեղմնավորումը չի բարձրացնում հիվանդ երեխա ունենալու հավանականությունը:
-Բժշկուհի, ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:
-Ուզում եմ, որ հայ ազգը բազմանա, մարդիկ առողջ ու երջանիկ ապրեն, ժամանակին դիմեն բժշկի, և լիարժեք ընտանիքները շատ լինեն:
ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ
Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի ոլորտը մեր երկրում դինամիկ զարգացող է
Հայաստանում այսօր վնասվածքաբանությունը, մասնագետների խոսքերով, բարձր դիրքերում է, զարգանում է նկատելիորեն արագ տեմպերով թե՛ մասնագիտական, թե՛ պատրաստվածության տեսանկյունից: Այդ ակտիվությունն օրեցօր ավելանում է, բայց, ինչպես ցանկացած ճյուղ բժշկության մեջ, այնպես էլ վնասվածքաբանությունը կարիք ունի անընդհատ թարմացվելու եւ կատարելագործվելու, այսինքն՝ չի կարելի տեղում կանգնել ու սպասել ինչ-որ նորությունների, պետք է մշտապես աշխատել նորանոր բարձունքների հասնելու համար:
44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո բժիշկները, հավատարիմ մնալով Հիպոկրատի երդմանը, անձնազոհ աշխատանք են կատարել իրենց ոլորտում՝ անգամ վտանգելով իրենց կյանքը:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի օրթոպեդ-վնասվածքաբան, բժշկական գիտությունների թեկնածու ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆԸ: Որքան էլ գայթակղիչ լինի ճերմակ խալաթը, բժշկի աշխատանքը անչափ պարտավորեցնող եւ դժվարին է, ու, ըստ մեր զրուցակցի, բազմակի անգամ ավելի մեծ մարդասիրություն, համբերություն եւ բարություն է պահանջում, քան մեկ այլ մասնագիտություն: Լավ բժիշկ լինելու համար, նախ եւ առաջ, լավ հոգեբան է պետք լինել` անկախ ընտրած նեղ մասնագիտացումից: Առաջնային նշանակություն ունի բժշկի հետ շփումը։
-Պարո՛ն Գալստյան, կխնդրեի մի փոքր խոսեք պատերազմի ընթացքում իրականացրած Ձեր աշխատանքի մասին:
-Պատերազմի սկզբնական շրջանում, երբ Քելբաջարի ուղղությամբ ընթացան թեժ մարտեր, եւ հակառակորդը գրավեց մեր որոշ դիրքեր, ես գտնվում էի Վարդենիսի կայազորային հոսպիտալում՝ վիրաբուժական թիմի կազմում: Ինքնին պարզ է, որ այդ թեժ մարտերի հետեւանքով ունեցանք մեծաթիվ վիրավորներ, իսկ դա պահանջում էր բավականին ծանրաբեռնված, լարված աշխատանք: Ընդ որում, ոչ թե հրազենային, այլ ավելի շատ բեկորային վիրավորումներ էին, իսկ դրանք, ինչպես գիտեք, ծանր, բարդ դեպքեր են եւ հաճախ փուլային բուժօգնություն, այսինքն՝ մի քանի, երբեմն նաեւ ռեկոնստրուկտիվ վիրահատություններ են պահանջում:
Երբ արդեն հակառակորդի հարձակման ուղղությունը փոխվեց դեպի ավելի հարավ, վիրավորների հոսքը մեզ մոտ նվազեց, եւ ես վերադարձա իմ հիմնական աշխատանքի վայր՝ «Արթմեդ» բժշկական կենտրոն: Սկզբում վիրավորներին տեղավորում էին զինվորական հոսպիտալում, պաշտպանության նախարարության ենթակայության ներքո գործող հաստատություններում, սակայն հետագայում քաղաքացիական հիվանդանոցների ներգրավման անհրաժեշտություն առաջացավ: Եվ մեր կենտրոնում նույնպես կատարեցինք բազմաթիվ վիրահատական միջամտություններ: Ի դեպ, ես ութ տարի աշխատել եմ կենտրոնական հոսպիտալում, պատերազմական իրավիճակում վիրաբուժական ծառայության կազմակերպման եւ մատուցման առումով ունեմ մեծ փորձ, բայց երբեւէ չէի մտածում, որ այդ փորձն ինձ պետք կգա:
Կարող եմ ասել, որ ե՛ւ Վարդենիսի հոսպիտալում, ե՛ւ մեզ մոտ՝ «Արթմեդ» բժշկական կենտրոնում, աշխատանքները բավականին լավ էին կազմակերպված, վիրաբուժական միջամտությունները շատ բարձր մակարդակով էին իրականացվում։ Իհարկե, հաշվի առնելով մեր հնարավորությունները եւ ռեսուրսները:
-Ընտրել եք շատ պատասխանատու, ռիսկային աշխատանք, ընտրության հարցում ուղղորդողներ եղե՞լ են, ձեր արմատներում կան արդյո՞ք բժիշկներ:
-Ամբողջ աշխարհում ընդունված է, որ բժշկի աշխատանքը բարդ է, դժվարին, բավականին մեծ է պատասխանատվությունը։ Չպետք է մոռանալ, որ, դիմելով բժշկին, հիվանդը դրանով իսկ վստահում է նրան, ուստի պարտավոր ես հնարավորինս արդարացնել այդ վստահությունը: Ինչ վերաբերում է մասնագիտության ընտրությանը, ապա մանկական, դպրոցական տարիներին երբեւէ չեմ մտածել բժիշկ դառնալու մասին, ավելին՝ շատ երեխաների նման խուսափում էի բժիշկներից: Բայց հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ ընտրեցի հենց այդ մասնագիտությունը:
Այո, ծնողներս աշխատում են այդ ոլորտում, հայրս բավականին ճանաչված անձնավորություն է բժշկական աշխարհում, երկար տարիներ աշխատել է որպես պրակտիկ բժիշկ ու նաեւ բժշկական համալսարանում բավականին պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել: Նա իմ կյանքում եղել է մեծ ուսուցիչներիցս մեկը, որոշակիորեն ազդել մասնագիտության ընտրության հարցում:
-Իսկ ինչո՞ւ հենց վնասվածքաբան-օրթոպեդի մասնագիտացումն ընտրեցիք:
-Կոնկրետ նեղ մասնագիտացում ընտրելու ժամանակ ես միշտ մտածել եմ, որ չեմ կարող ընտրել թերապեւտիկ ուղղություն, քանի որ ինձ հրապուրում էր վիրաբուժությունը: Վնասվածքաբանի մասնագիտությունն էլ ընտրվեց նույնպես որոշակի հանգամանքներից ելնելով: Ես դեռ ուսանողական տարիներին մի քանի անգամ մասնակցեցի վնասվածքաբանական վիրահատական միջամտությունների, ու դա մասնագիտության ընտրության հարցում հանդիսացավ կանխորոշիչ հանգամանք: Արդեն այսօր, ելնելով տարիների իմ փորձից, կարող եմ ասել, որ ճիշտ ընտրություն եմ կատարել: Գուցե ոմանք ինձ սնահավատ կանվանեն, սակայն չեմ կարող չասել, որ, ընդհանուր առմամբ, ես իմ կյանքում մեծ դեր եմ տալիս դիպվածների, հանգամանքների առկայությանը, որովհետեւ իմ կյանքի, իմ անձնական փորձը ցույց է տվել, որ դրանք որոշիչ նշանակություն ունեն ոչ միայն իմ, այլեւ շատ-շատերի կյանքում:
-Դուք նաեւ դասավանդում եք բժշկական համալսարանում, ուստի ուզում եմ հարց տալ՝ ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին, մեր բժշկությունը հուսալի՞ ձեռքերում է:
-Ընդհանրապես բժշկագիտությունն այնպիսի մասնագիտություն է, որը պահանջում է անընդհատ զարգացում, նոր տեղեկատվություն, նոր մոտեցումներ, ու, եթե բժիշկը նույնիսկ մեկ օր չի զբաղվում իր մասնագիտությամբ, ինքնակրթությամբ, ապա որեւէ լուրջ հաջողության չի կարող հասնել: Իմ կարծիքով, մեծ նշանակություն ունեն նաեւ շրջապատը, հոգատար մարդկանց առկայությունը, որոնք կարող են սկզբնական շրջանում նպաստել բժշկի, մասնագետի կայացմանը: Նրանք իմ ուսուցիչներն են, որոնք նաեւ ինձ հնարավորություն են տվել աշխատել ինքնուրույն, զարգանալ, ինչը առանցքային նշանակություն ունի բժշկի կայացման գործընթացում:
Դասավանդում եմ բժշկական համալսարանում, ու կարելի է ասել, որ ես էլ եմ արդեն այդ երիտասարդների ուսուցչի դերը ստանձնել եւ խնդիր լինելու դեպքում միջամտում եմ, խորհուրդ տալիս, բայց ամեն կերպ փորձում եմ նրանց ինքնուրույն աշխատելու, զարգանալու հնարավորություն տալ, քանի որ առանց ինքնուրույն աշխատանքի արդյունքից հաճույք չես ստանա, առաջընթաց չի արձանագրվի, ձգտում չի լինի: Ի վերջո, նրանք պետք է մոտիվացված լինեն:
Իսկ բժշկագիտությունն ընդհանուր առմամբ մեր երկրում վատ վիճակում չէ, զարգանում է: Իհարկե, ցանկալի է, որ ավելի մեծ ծավալի ռեսուրսներ ունենանք, որպեսզի ավելի շատ մարդկանց կարողանանք օգտակար լինել, բուժել, բարելավել նրանց կյանքի որակը:
Ընդհանրապես վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի ոլորտը մեր երկրում դինամիկ զարգացող է, եւ, համեմատած իմ ուսանողական տարիների հետ, կա բավականին լուրջ առաջընթաց: Եթե 30-40 տարի առաջ կարեւորվում էին մարդու գիտելիքներն ու ձեռքերի աշխատանքը, ունակությունները, ապա այսօր դինամիկ զարգացող աշխարհում միայն դրանք բավարար չեն լավ արդյունքներ, առաջընթաց արձանագրելու համար, անհրաժեշտ են նաեւ նոր, ժամանակակից տեխնոլոգիաներ, սարքավորումներ, որոնք, ի դեպ, բավականին թանկ արժեն, իսկ մեզ մոտ առկա է միջոցների սղություն: Բայց, իմ կարծիքով, մեր երկրի առողջապահության ոլորտում առկա են նորագույն տեխնոլոգիաներ, սարքավորումներ, որոնք մեզ հնարավորություն են տալիս քայլել աշխարհին համահունչ:
Կարապետ Մոմջյան
Կարապետ Մոմջյան
«Ողնաշարի ճողվածք» արտահայտությունը թերևս շատերին է ծանոթ. իհարկե, այն բավականին տհաճ երևույթ է, սակայն ամեն սուր ցավ չէ, որ կարող է խոսել դրա մասին, և ամեն ճողվածք չէ, որ վիրահատական միջամտության կարիք ունի: Պարզվում է՝ փոքր չափերի դեպքում վիրահատության անհրաժեշտություն անգամ չկա: Այլ հարց է մեծ չափերի ճողվածքը, որի դեպքում սպասելն անիմաստ է, առանց այն էլ ցավերն իրենց զգացնել են տալիս ամենասուր կերպով:
Սակայն ողնաշարի խնդիրները ճողվածքով չեն սահմանափակվում: Դրանք բազմաթիվ են, օրինակ՝ ոչ պակաս հայտնի հիվանդութուն է նաև սկոլիոզը: Ցավոք, հանրության շրջանում կա թյուր կարծիք, թե այն կարելի է բուժել մերսումներով, բուժական ֆիզկուլտուրայով և այլն, բայց, ավաղ, սկոլիոզը շատ ավելի լուրջ մոտեցման կարիք ունի:
Օրթոպեդ-վերտեբրոլոգ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի ողնաշարային ախտաբանության բաժանմունքի ղեկավար Կարապետ Մոմջյանն արդեն երկար տարիներ օգնում և բուժում է այսօրինակ խնդիրներով իրեն դիմած այցելուներին՝ բոլորին հորդորելով մասնագետի դիմել ոչ միայն բուժման նպատակով, այլև՝ կանխարգելման. պարզապես այցելել «Էրեբունի» ԲԿ՝ կանխարգելիչ ստուգումների, չէ՞ որ առողջությունն անգին է…
Իսկ բժիշկ Կարապետ Մոմջյանին կարող եք դիմել՝ զանգահարելով +374 91 32 54 69, +374 94 17 85 85 համարներով կամ ուղղակի այցելելով Երևան, Տիտոգրադյան 14:
Աշոտ Սիրունյան
Աշոտ Սիրունյան
Ճի՞շտ է արդյոք, որ կեսարյան հատման դեպքում կնոջ մեջքից անզգայացում կատարելը հետագայում մեջքի ցավի խնդիրներ է առաջացնում: Սա այն հարցն է, որն իսկապես քուն ու դադար չի տալիս մայրանալ պատրաստվող կանանց՝ դառնալով անգամ նրանց վախի ու սթրեսի պատճառը:
Առասպե՞լ է, թե՞ իրականություն, որ կեսարյան հատումից հետո պարտադիր պիտի առաջանան հետվիրահատական բարդություններ:
Իսկ ի՞նչ է միոման, և ի՞նչ են կիստաները, արդյոք դրանք ունե՞ն դեղորայքային բուժում:
Այս և նման բազմաթիվ այլ հարցեր հուզում են աշխարհի շատ ու շատ կանանց, իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների մեր դարում ինֆորմացիան այնքա՛ն ծավալուն է, որ ուղղակի կարելի է մոլորվել իրականության ու կեղծիքի բավիղում:
Այս բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար ոչ միայն կարելի է, այլև պե՛տք է դիմել մասնագետների, իսկ ինքնաբուժությունը 21-րդ դարում, մեղմ ասած, նորաոճ չէ:
Եվ այսպես՝ եթե Դուք պատրաստվում եք կեսարյան հատում կատարել կամ Ձեզ պարզապես հետաքրքիր է, թե գինեկոլոգիական հիվանդությունները կրու՞մ են արդյոք ժառանգական բնույթ, թե ոչ, ապա համարձակ կարող եք դիմել «Շենգավիթ» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի՝ ծննդօգնության գծով տեղակալ, մանկաբարձական բաժնի ղեկավար Աշոտ Սիրունանին: Նա, վստահաբար, գիտի թե՛ այս, թե՛ շատ այլ հարցերի պատասխաններն ու Ձեզ անհանգստացնող խնդիրների լուծումները:
Հասցեն՝ Երևան, Մանանդյան 9,
Հեռախոս՝ +374 10 44 33 04, +374 91 41 36 34:
Գեորգի Գրիգորյան
Գեորգի Գրիգորյան
Ամենաթանկը պահում են աչքի լույսի պես: Այս արտահայտությունը պատահական չէ, չէ՞ որ աչքը թերևս ամենանուրբ օրգանն է, որն այնքան հեշտ է վնասվում, ուստի պետք է չափազանց զգույշ լինել, կարելի է ասել՝ աչքերը պահել աչքի լույս պես: Իսկ ի՞նչ ենք անում մենք, արդյոք խնդրի առկայության դեպքում դիմու՞մ ենք բժշկի, թե՞ սպասում ենք, մինչև «դանակը հասնի ոսկորին», և նոր միայն որոշում մասնագետին հայտնել մեր խնդրի մասին, մինչդեռ ոչ ոք ապահովագրված չէ աչքի տարատեսակ հիվանդություններից:
Դրանք կարող են լինել ինչպես հենց բուն աչքի, այնպես էլ՝ այլ հիվանդությունից որպես հետևանք առաջացած խնդիրներ: Ամեն դեպքում, լինի դա կատարակտա, թե գլաուկոմա, վիրահատական միջամտություն պահանջող հիվանդություն, թե պարզապես ակնոց կրելու անհրաժեշտություն՝ Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի անոթային պաթոլոգիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Գեորգի Գրիգորյանը միշտ պատրաստ է լսել և օգնել բոլոր պացիենտներին: Տարիների փորձ ունեցող հմուտ ու հոգատար բժիշկը լավ գիտի, թե ինչ է պետք իր այցելուներից յուրաքանչյուրին: Եթե Ձեզ որևէ խնդիր է անհանգստացնում, վստահ կարող եք դիմել բժիշկ Գեորգի Գրիգորյանին՝ զանգահարելով +374 91 40 79 66 հեռախոսահամարով կամ այցելելով Ֆուչիկի փ., շ. 30, Երևան 0048:
Մարինա Մկրտչյան
Մարինա Մկրտչյան
Անպտղությունը դատավճիռ չէ՛: Սրանք ամենասպասված և ամենահուսադրող բառերն են, որոնք կարող են հնչել բժշկի շուրթերից՝ ի պատասխան նման խնդրով իրեն դիմած այցելուի մտահոգությանը: Եվ իսկապես, այս է պնդում նաև Արտամարմնային բեղմնավորման հայ-իսրայելական կենտրոնի ռեպրոդուկտոլոգիայի բաժանմունքի կլինիկական ղեկավար Մարինա Մկրտչյանը:
Նա արդեն տարիներ շարունակ օգնում է զույգերին՝ հասնելու իրենց բաղձանքի գագաթնակետին. ներարգանդային սերմնավորում, ԱՄԲ, և զույգն արդեն երջանիկ է՝ կա հղիություն:
Վստահելի բժիշկը, անշուշտ, անգնահատելի դեր ունի ցանկացած հիվանդի բուժման գործում, սակայն ոչ պակաս կարևոր է նաև հիվանդանոցի՝ ժամանակակից տեխնիկայով հագեցվածության հարցը: Եվ եթե դա «Աստղիկ» ԲԿ-ի Ռեպրոդուկտոլոգիայի կենտրոնն է, իսկ բժիշկը՝ Մարինա Մկրտչյանը, ուրեմն՝ միանշանակ կարող ենք ասել, որ զույգն ապահով ձեռքերում է:
Հասցե՝ Դ. Վարուժանի փ. 28/1, Հայ-իսրայելական վերարտադրողական բժշկության կլինիկա, «Աստղիկ» ԲԿ,
հեռախոս՝ +374 93 458421:
Մարգարիտա Գրիգորյան
Մարգարիտա Գրիգորյան
Մամա՝ աշխարհի ամենաքաղցր բառը, որը ցանկանում է լսել յուրաքանչյուր կին: Շատերը երազում են, շատերը մայրանալը համարում են ողջ կյանքի նպատակ, ոմանք էլ պարզապես վայելում են երջանիկ մայրությունը, ինչը, ցավոք, ոչ բոլորին է տրված:
Ասում են՝ հույսը վերջինն է մահանում, սակայն երբ կողքիդ կա գրագետ և փորձված մասնագետ, ապա հույսը ոչ միայն չի մահանում, այլև իրականանում են նույնիսկ ամենահամարձակ երազանքները, պարզապես պետք է ճիշտ պահին ճիշտ քայլեր ձեռնարկել:
«Շենգավիթ» ԲԿ-ի Մարդու վերարտադրության բաժանմունքի բժիշկ գինեկոլոգ - էնդոկրինոլոգ, ռեպրոդուկտոլոգ Մարգարիտա Գրիգորյանն իրականացրել է բազմաթիվ կանանց երազանքներ՝ պարգևելով նրանց մայրանալու երջանկությունը և հաստատելով այն արդեն անհերքելի ճշմարտությունը, որ անպտղությունը բուժելի է:
Կյանքում ամեն ինչ հնարավոր է, անհրաժեշտ է միայն հավատալ, որ երազանքները կատարվելու հատկություն ունեն…
Բժշկուհի Մարգարիտա Գրիգորյանի հետ կարող եք կապվել հետևյալ հեռախոսահամարներով՝
+374 94 91 00 88
կամ պարզապես այցելել «ՇԵՆԳԱՎԻԹ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ Երևան, Մանանդյան փ., շ. 9:
Մարգարիտա Թադևոսյան
Մարգարիտա Թադևոսյան
Ժողովուրդն ասում է՝ «առողջ մարմնում՝ առողջ հոգի»: Իսկ ի՞նչ անի մերօրյա մարդը՝ բնական ու արհեստածին աղետների, պատերազմների, համավարակների և բազում այլ չարիքների այս դարում: Դե եկ, վարդապետ, ու մի խենթացիր… Առողջ հոգի ունենալու կարևորությանը ոչ ոք չի կասկածում, սակայն ոչ բոլորն են գիտակցում, որ միշտ չէ, որ կարող ենք ինքներս մեր հոգին առողջ պահել, այն էլ՝ սթրեսների այսպիսի դարաշրջանում: Անհրաժեշտ է մեկընդմիշտ հիշել՝ բժշկին դիմելն ամոթ չէ՛: Բուժելով հոգին՝ մասնագետը բուժում, իսկ հաճախ՝ նաև կանխարգելում է հնարավոր սոմատիկ հիվանդությունները, որոնք կարող են առաջանալ կամ արդեն իսկ առաջացել են հենց հոգին ճիշտ ժամանակին չբուժելու պատճառով:
«Մագնուս» արտահիվանդանոցային հոգեբուժական կլինիկայի հոգեբույժ Մարգարիտա Թադևոսյանը վստահեցնում է՝ հոգեկան խանգարումները բուժվում են: Համոզվելու համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 91 28- 44- 14 ,+374 77 -28 -44 -15 Բայրոնի 6
- Հոգեբույժ Մարգարիտա Թադևոսյանի մասին կարող եք կարդալ www.bestgroup.am կայքում։
Գեղամ Լյովայի Խանդանյան
Օտորինոլարինգոլոգ (ԼՕՌ)
Ուսումնառությունը
1976 – 1986թ. Հ. Սարուխանյանի անվ. N1 միջն. դպրոց ք. Գավառ
• Ավարտել է ոսկե մեդալով
1987 – 1993թ. Երևանի Մ. Հերացու անվ. Պետական Բժշկական Համալսարան
• Բուժական ֆակուլտետ
• Ավարտել է կարմիր դիպլոմով
• Մասնագիտություն` բուժական գործ
1993 – 1995թ. Երևանի Մ. Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
• Քիթ – կոկորդ - ականջի հիվանդությունների ամբիոն
• Կլինիկական օրդինատոր
• Մասնագիտացումը` քիթ-կոկորդ-ականջաբան
Աշխատանքային գործունեությունը
1986 – 1987թ. ք. Գավառի Կենտրոնական Հիվանդանոց ք. Գավառ• Սանիտար
1992 – 1993թ. «Արմենիաե Բժշկական Կենտրոն
Քիթ – կոկորդ- ականջի հիվանդությունների բաժանմունք
• Բուժակ
1997թ. – 2002թթ. «Էրեբունիե բժշկական քոլեջ
• Դասախոս
1995թ. – ներկա «Էրեբունիե Բժշկական Կենտրոն
• Քիթ-կոկորդ- ականջաբանության հիվանդությունների բաժանմունք
• Բժիշկ
1998 – 2005 «Հայկական բժշկական ինստիտուտ
• Քիթ-կոկորդ-ականջաբանության հիվանդությունների ամբիոն
• Դասախոս
2005 – ներկա Երևանի Պետական Բժշկական Համալսարանի քիթ – կոկորդ - ականջաբանության ամբիոնի դոցենտ
2010 – 2015 ՙԱռողջապահություն՚ Հանդես խմբագրություն՚ ՓԲԸ տնօրեն, գլխավոր խմբագիր
2011թ. – 2015 ՀՀ Առողջապահության Նախարարության կլինիկական հետազոտությունների էթիկայի հանձնաժողովի նախագահ
Հասարակական գործունեությունը
1999 – 2001թ «Երիտասարդ բժիշկների միությունե ՀԿ
• Վերստուգիչ հանձնաժողովի նախագահ
2002թ. – ներկա «Հայկական Բժշկական Ասոցիացիաե ՀԿ
• Հիմնադիր անդամ և Կլինիկական կոմիտեի նախագահ
2008թ. – ներկա ՙՀայկական Քիթ – Կոկորդ - Ականջաբանների Ասոցիացիա՚ ՀԿ
• Գլխավոր քարտուղար
2009թ. – ներկա ՙՀամաշխարհային Քիթ – Կոկորդ - Ականջաբանների Ասոցիացիա՚ ՀԿ անդամ
2010թ. – ներկա ՙԵվրոպական Ռինոլոգների Ասոցիացիա՚ ՀԿ անդամ
2010թ. – ներկա ՙԵվրոպական Քնաբաների Ասոցիացիա՚ ՀԿ անդամ
Գիտական գործունեություն
• Բժշկական Գիտությունների Թեկնածու
• 77 գիտական տպագիր աշխատանք
Մասնակցությունը գիտական կոնֆերանսներին և սեմինարներին
• 2001թ. Մոսկվա - Երիտասարդ գիտնականների II միջազգային կոնֆերանս
• 2001թ. Մոսկվա - «Բնագիտական գիտությունների և կլինիկական բժշկության առաջընթացե միջազգային կոնֆերանս
• 2001թ. Զալզբուրգ, Ավստրիա - Վերապատրաստման դասընթացներ -
• 2001թ. Յարոսլավլ - «Քթի ինֆեկցիա և ալերգիաե միջազգային կոնֆերանս
• 2001թ. Երևան - Երիտասարդ Բժիշկների I միջազգայինե կոնֆերանս
• 2002թ Մոսկվա - Ասթմայի Եվրոպական կոնգրեսե, «ԱՊՀ Երկրների իմունոլոգների և ալերգոլոգների IV կոնգրես
• 2003թ. Երևան - «Երիտասարդ Բժիշկների II միջազգային կոնֆերանս
• 2005թ. Զալզբուրգ, Ավստրիա - Վերապատրաստման դասընթացներ
• 2005թ. Եգիպտոս, Մանսուրիայի համալսարան - Դեմքի պլաստիկ վիրաբուժության դասընթացներ,
• 2007թ. Բրյուսել, Սանտ-Լուկ համալսարանական կլինիկա - Վերապատրաստման դասընթացներ
• 2008թ. Բարսելոնա- Ալերգոլոգների և Իմունոլոգների Եվրոպական ասոցիացիայի XII միջազգային կոնֆերանս
• 2009թ. Բրազիլիա- Սան Պաուլո- Քիթ-կոկորդ-ականջաբանների համաշխարհային ասոցիացիայի XIX միջազգային կոնգրես
• 2009թ. Ավստրիա - Գրաց, Քթի հարակից խոռոչների էնդոսկոպիկ վիրաբուժության դասընթացներ
• 2010թ. Պրագա - Վերին շնչառական ուղիների հիվանդությունների բուժման նորագույն եղանակների վերաբերյալ գիտաժողով
• 2010թ. Վիենա - Վերապատրաստման դասընթացներ
• 2011թ. Գերմանիա, Մանհայմի համալսարանական կլինիկա -Վերապատրաստման դասընթացներ -
• 2011թ. Տոկիո – Ռինոլոգների համաշխարհային ասոցիացիայի 14-րդ կոնֆերանս
• 2012թ. Ռեգենզբուրգ - Ռինոպլաստիկայի միջազգային դասընթացներ
• 2012թ. Սինգապուր – Ասիական Քիթ-կոկորդ - ականջաբանների գիտաժողով
• 2012թ. Հռոմ - Քնաբանների Եվրոպական ասոցիացիայի համաժողով
• 2013թ. Նիցցա - Քիթ-կոկորդ - ականջաբանների Եվրոպական ասոցիացիայի գիտաժողով
• 2014թ. Մյունխեն - Ռինոպլաստիկայի Եվրոպական գիտաժողով
• 2014թ. Ամստերդամ- Եվրոպական ռինոլոգների ասոցիացիայի միջազգային 25-րդ կոնգրես
• 2015թ. Պրագա - Նիցցա - Քիթ-կոկորդ - ականջաբանների Եվրոպական ասոցիացիայի 3րդ գիտաժողով
• 2015թ.- Ավստրիա - Գրաց, Քթի հարակից խոռոչների էնդոսկոպիկ վիրաբուժության վերապատրաստման դասընթացներ,
• 2015թ.- Ավստրիա - Գրաց, Ռինոպլաստիկայի դասընթացներ
• 2016թ. Պորտուգալիա, Լիսաբոն – Մանկական քիթ-կոկորդ-ականջաբանների Եվրոպական ասոցիացիայի 13-րդ միջազգային կոնգրես
• 2017թ. Ֆրանսիա, Փարիզ – Քիթ-կոկորդ-ականջաբանների համաշխարհային կոնֆերանս:
• 2018թ. Լոնդոն, Մեծ Բրիտանիա – Եվրոպական քիթ-կոկորդ-ականջաբանների միջազգային կոնֆերանս:
• 2019թ. Իզմիր, Թուրքիա- ԵՖԱ 4-րդ միջազգային գիտաժողով, ձայնի թերապիա:
• 2020թ. ԱՄԷ – Էմիրատների օտոռինոլարինգոլոգների և հաղորդակցության խանգարումների 10-րդ միջազգային կոնգրես:
• 2020թ. Լոնդոն, Մեծ Բրիտանիա – Ալերգոլոգների և Կլինիկական իմունոլոգների Եվրոպական ակադեմիայի թվային կոնգրես:
Լեզուներ
• Հայերեն (մայրենի)
• Ռուսերեն
• Անգլերեն
Ընտանեկան վիճակ` ամուսնացած
Երեխաներ` որդի և դուստր