Lusine
Մարգարիտա Յակովի Թադևոսյան
Կրթություն
1982-1988թ Երևանի պետական բժշկական ինստիտուտ
1988- 1989 ինտերնատուրա ՝մանկական հոգեբույժ որակավորում
24.04.2009թ-05.06.2009 «Ընդհանուր հոգեպաթոլոգիաև հոգեկան խանգարումների ախտորոշումը,պրոբլեմի ժամանակակից իրավիճակը» վերապատրաստում
2014թ. «Ինչպես պայքարել խարանի դեմ հոգեբուժական ծառայության ոլորտում» վերապատրաստում
16.09.2019-01.11.2019 «Հոգեբուժության արդի հարցերը» վերապատրաստում
04.11.19-15.11.19 Դասախոսների որակավորման բարձրացում՝ «Հոգեբանություն» «Մանկավարժություն» «Թեսթերի կազման մեթոդաբանություն» մոդուլներ:
Աշխատանքային գործունեություն
2012թ –ից «Արթմեդ» ԲՎԿ, վերականգնողակակն կենտրոն , «Սթրես» հոգեկան առողջության վերականգնման կենտրոն` բժիշկ հոգեբույժ
2013թ-ից Հայկական Բժշկական Ինստիտուտ, դոցենտ
2013թ-ից Հայկական Բժշկական Ինստիտուտի հոգեբուժության ցիկլի ղեկավար
2018թ.-ից Մ. Հերացու անվ. Երևանի Պետական Բժշկական Համալսարան, դոցենտ
2020թ. –ից ‘’Magnus’’արտահիվանդանոցային հոգեբուժական կենտրոնի տնօրեն
Հասարակական գործունեություն
2009 թվականից առ այսօր ՀՀԱ անդամ
2019թ. Մ.Հերացու անվ. Երևանի պետական բժշկական համալսարանի` Նյարդաբանություն, հոգեբուժություն և թմրաբանություն մասնագիտական որակավորման հանձնաժողովի անդամ
2016թ.ին պարգևատրվել է “ Ազատամարտիկ’’ ՌԲՀԿի պատվոգրով և մեդալով հոգատար և մասնագիտական վերաբերմունք ցուցաբերելու համար:
Դասավանդումներ
2016-2019թ. ՀՀ Առողջապահության Նախարարության, Սոցիալական հոգեբուժության
Համաշխարհային ասոցիացիայի և «Սանոֆի-Ավենտիս գրուպ»ի միջև հուշագրի շրջանակում ծրագրի փորձագետ:
Հայկական բժշկական ինստիտուտ
Մ.Հերացու անվ. Երևանի պետական բժշկական համալսարան
2021թ. Ազգային դասախոս կատեգորիա
Գիտական գործունեություն
Գիտական աստիճանը ՝ բժշկական գիտությունների թեկնածու`
«Գանգուղեղային տրավմայի դերը մարտական հետտրավմատիկ սթրեսային խանգարման դինամիկայում» 20.12.2013, Երևան
2016 թ. Գիտական կոչում՝ դոցենտ հաստատված ՀՀ Բարձրագույն որակավորման հանձաժողով
Տիրապետում է
Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների
Ավելի քան 60 հոդվածների, մենագրության, դասագրքերի, ուսումնա-մեթոդական ձեռնարկի հեղինակ:
2005- 2019 թ. բազմաթիվ տեղային և միջազգային կոնֆերանսների մասնակից, 2017-2019 թվականներին միջազգային կոնֆերանսներում գլխավոր խոսնակ և կազմկոմիտեի անդամ:
- С.Г. Сукиасян, В.А. Солдаткин, Е.В. Снедков, М.Я. Тадевосян, М.Н. Крючкова Боевое посттравматическое стрессовое расстройство: от «синдрома раздраженного сердца» до «психогенно-органического расстройства». Эволюция понятия и биологический аспект нарушений Журнал неврологии и психиатрии им. С.С. Корсакова 2019, т. 119, № 12, с. 84-91. https://doi.org/10.17116/jnevro201911912184
- Сукиасян С.Г., Солдаткин В.А., Снедков Е.В., Тадевосян М.Я., Косенко В.Г. Боевоe посттравматическое стрессовое расстройство: от «синдрома раздраженного сердца» до «психогенно-органического расстройства»: современные подходы.
- Часть 3. Сукиасян С.Г., Тадевосян М.Я. Боевой стресс и органическое поражение головного мозга: вариант динамики ПТСР.
4 .Журнал неврологии и психиатрии им. С.С. Корсакова 2020, т. 120, № 8, с. 175-182 ‘’Боевое посттравматическое стрессовое расстройство: от ≪синдрома раздраженного сердца≫ до ≪психогенно-органического расстройства≫. Современные подходы С.Г. Сукиасян1, 2, В.А. Солдаткин3, Е.В. Снедков4, 5, М.Я.Тадевосян1, 2, В.Г.Косенко6.
5.Combat-Related Post-Traumatic Stress Disorder: From “Irritable Heart Syndrome” to
“Psychoorganic Disorder.” Biological Aspects Published:
Neuroscience and behavioral physiology, Volume 51, issue 3, 25 March 2021
Օրհասական այս օրերին, երբ ազգովի անցնում ենք հերթական ծանրագույն փորձությունը, անգնահատելի է բուժաշխատողների անձնուրաց աշխատանքը։
Պատերազմի առաջին իսկ օրերից "Արթմեդ" բժշկական վերականգնողական կենտրոնի ողջ անձնակազմը, քուն ու դադար կորցրած, օր ու գիշեր պայքարում է վիրավոր զինվորների, հիվանդների կյանքի և առողջության համար։
Ցավոք, իրավիճակով պայմանավորված, ավելացել են նաև Արցախի և Հայաստանի մեր հայրենակիցների սթրեսային՝ հոգեբանական և նյարդային խնդիրները։
Կենտրոնի` բուժական գծով փոխտնօրեն Արայիկ Ղարիբյանի և անձնակազմի ցուցաբերած բարձր մասնագիտական գիտելիքների, մարդկային և հոգատար վերաբերմունքի շնորհիվ "Արթմեդ" բժշկական վերականգնողական կենտրոնում եղած պացիենտների ամեն հաջորդ վայրկյանը, ժամը, օրը դառնում է ավելի հաստատուն ու լուսավոր։ Այստեղ բուժվող յուրաքանչյուր զինվոր ապաքինվում է ոչ միայն բարձրակարգ բուժօգնության, այլև իր հանդեպ ցուցաբերվող անհատական մոտեցման շնորհիվ։
Բուժաշխատողի աշխատանքն այս օրերին նման է առաջնագծում կանգնած զինվորի գործին. ոչ մի վայրկյան նա չի կորցնում զգոնությունը` ամեն պահի պատրաստ կենաց ու մահու պայքարի։ Այդ մարտական սկզբունքով է անցնում բուժկենտրոնի աշխատանքային օրը։
www.bestgroup.am կայքը շնորհակալություն է հայտնում "Արթմեդ" բժշկական վերականգնողական կենտրոնի ողջ անձնակազմին՝ անմնացորդ նվիրումի, այս գերլարված իրավիճակում զինվորների ու քաղաքացիների բուժօգնությունը գերազանց կազմակերպելու, նրանց հանդեպ սրտացավ, ջերմ ու հետևողական վերաբերմունքի համար։ Բժշիկներին էլ մաղթում ենք առողջություն, կորով և անսպառ եռանդ։
Գայանե Աղաբաբյան
Բժշկի համար ամենաթանկ գնահատականն արդեն ապաքինված հիվանդի օրհնանքն է
Երիտասարդ մասնագետներին խրախուսելը ողջունելի նախաձեռնություն է, եւ դրա անհրաժեշտությունը մշտապես առկա է: Սովորաբար բոլոր ոլորտների լավագույններն արդեն կայացած մասնագետներն են, ովքեր երկար ճանապարհ են անցել, մեծ վաստակ, փորձառություն ունեն եւ, անխոս, արժանի են լավագույնի կոչմանը: Բոլորս ենք պարտավոր գնահատել նրանց: Միեւնույն ժամանակ, գրեթե բոլոր ասպարեզներում մենք ունենք նաեւ տաղանդավոր երիտասարդներ, եւ գնահատված լինելը նրանց համար ամենակարեւոր խթանն է հետագայում եւս նվիրումով աշխատելու, կատարելագործվելու եւ ավագ սերնդին արժանի փոխարինողներ լինելու առումով: http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է «Աստղիկ» բժշկական կենտրոնի սրտաբան-առիթմոլոգ Գայանե Աղաբաբյանն իրոք տաղանդավոր անհատ է, կայացած բժշկուհի ու, չնայած իր երիտասարդ տարիքին, ունի յուրահատուկ մոտեցումներ կյանքի հանդեպ, իրեն փորձում է նաեւ նկարչության ասպարեզում:
-Ե՞րբ նկատվեց գեղանկարչության նկատմամբ Ձեր սերը:
-Մանկուց նկարել եմ, բայց ծնողներս լուրջ չեն ընդունել իմ այդ հետաքրքրությունը, որովհետեւ մենք ունեինք էտալոն՝ պրոֆեսիոնալ նկարիչ հորեղբայրս, ում հետ ես երբեւէ ինձ թույլ չէի տա համեմատվել: Հորեղբայրս բավականին հայտնի նկարիչ է, այժմ բնակվում է ԱՄՆ-ում, պատկերասրահ եւ նկարչական դպրոց ունի: Ի դեպ, ես նրան երբեւէ ցույց չեմ տվել իմ նկարները: Միայն տարիներ անց, երբ արդեն կայացած բժշկուհի էի մեր «Աստղիկ» բժշկական կենտրոնում, որոշեցի գնալ դասընթացների, որպեսզի որոշակի գաղափար կազմեմ նկարչության մասին, ծանոթանամ կտավին, յուղաներկով աշխատել սովորեմ, քանզի միայն գրաֆիկական գործեր էի անում, աշխատում էի աչքի կոսմետիկ մատիտով: Ամեն դեպքում, մի քանի ամիս դասընթացների մասնակցեցի տեխնիկային տիրապետելու համար, որպեսզի գրագետ նկարեմ ու այդպիսով մանկությանս երազանքն իրականացրեցի:
-Բժշկուհի՛, ինչո՞ւ հենց մեր կյանքի կարեւորագույն օրգանի՝ շարժիչ ուժի հետ կապված սրտաբանություն մասնագիտությունն ընտրեցիք:
-Անկեղծ կլինեմ ասելով, որ սրտաբանությունը ուսանելու վերջին տարում եմ ընտրել, իսկ մինչ այդ բավականին հետաքրքրված էի վիրաբուժությամբ, շատ սիրել եմ եւ մասնակցել վիրահատությունների: Մի խոսքով, վիրաբուժությունն ինձ ավելի հոգեհարազատ էր, բայց վերջնականապես ցանկացա մասնագիտանալ սրտաբանության մեջ: Սրտաբանությունն ինձ ավելի հետաքրքրեց իր բարդության պատճառով, իսկ ուսանելու տարիներին ավելի ամբիցիոզ ես, ցանկանում ես կյանքեր փրկել, հերոսանալ: Այժմ զբաղվում եմ առիթմոլոգիայով, որը մաթեմատիկային համարժեք գիտություն է, որտեղ մտածելու, տրամաբանելու շատ տեղ ունենք:
-Խոսենք ճնշման տատանումների մասին:
-Ամբողջ աշխարհում ստանդարտներ գոյություն ունեն, բայց ամեն անհատին պետք է յուրովի մոտենալ, օրինակ, 120-130 սիստոլիկ ճնշումը, 70-80 դիաստոլիկ ճնշումը համարում են նորմայի ստանդարտ, 130-140 ճնշումը՝ առաջին աստիճանի հիպերտենզիա, բայց, կախված քաշից եւ հասակից, նորման կարող է շեղվել: Ճնշման բարձրացումները կարող են լինել եղանակային տատանումներից, քանի որ կան մարդիկ, ովքեր եղանակի փոփոխության նկատմամբ զգայուն են եւ կարող են ունենալ ցանկացած քրոնիկական հիվանդության սրացումներ: Զարկերակային հիպերտենզիան, ցավոք, քրոնիկական հիվանդություն է, որի դեպքում պահանջվում է աչալրջություն ու ոչ թե ժամանակավոր, այլ համակարգված եւ երկարատեւ բուժում: Ցանկացած էնդոկրին բնույթի խնդիր կարող է հանգեցնել ինչպես ճնշման բարձրացման, այնպես էլ՝ իջեցման: Վահանաձեւ գեղձի, երիկամի, մակերիկամի եւ շատ այլ խնդիրներ կան, որոնք կարող են բերել ճնշման տատանումների: Սրանք համարվում են արտասրտային պատճառներ, կարող է լինել առաջնային հիպերտենզիա, որը կարող է նաեւ ժառանգաբար փոխանցվել: Հիպերտոնիան կարելի է կարգավորել նաեւ սննդակարգով՝ սահմանափակելով աղի սնունդը, հեղուկը, քանի որ հեղուկը չի թողնում օրգանիզմից աղը դուրս գա: Սպորտը նույնպես օգտակար է: Իսկ ահա ավելորդ քաշը նույնպես բերում է ճնշման բարձրացման: Ուստի պետք է հասկանալ՝ ունի՞ արդյոք պացիենտը արտասրտային խնդիրներ, որոնք կարող են նպաստել ճնշման տատանումներին, այսինքն՝ յուրաքանչյուրի նկատմամբ մոտեցումը պետք է լինի շատ անհատական:
-Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:
-Ուսանողական տարիներին պատիվ եմ ունեցել Արտավազդ Բագրատի Սահակյանի հետ հաճախ մասնակցել բազմաթիվ ոչ միայն պլաստիկ, այլ նաեւ միկրովիրաբուժական շատ լուրջ, գլուխգործոց վիրահատությունների: Նրան համարում եմ բժշկի իմ էտալոնը:
-Դուք Ձեզ գնահատված զգո՞ւմ եք Ձեր բնագավառում:
-Վստահ կարող եմ ասել՝ այո: Գնահատված եմ այնքանով, որ տեսնում եմ իմ պացիենտների շնորհակալ ժպիտները, լսում՝ երախտիքի խոսքերը, պացիենտներ, որոնց սրտի մերսումով հասցրել եմ վիրահատարան: Ես դա համարում եմ լուրջ գնահատական ինձ համար, գնահատական, որն ինձ ավելի շատ է պարտավորեցնում իմ սիրելի մասնագիտության մեջ:
-Ձեր աղջնակի մեջ տեսնո՞ւմ եք ձգտում դեպի բժշկությունը:
-Հակառակը. նա չի ցանկանում բժիշկ դառնալ, քանի որ իմ պակասը տանը շատ է զգում, կարոտում է: Կար ժամանակ, որ ոչ մի մասնագիտության մասին չէր մտածում, պարզապես ցանկանում էր «մամա» դառնալ, ապրել իր «բալիկի» հետ, չգնալ աշխատանքի: Բայց հիմա արդեն գիտակցում է, որ իր մայրիկը կարեւորագույն աշխատանք է կատարում:
-Խոսենք այսօրվա հրատապ թեմայի՝ կորոնավիրուսի մասին, Ձեր պրակտիկայում շատացե՞լ են վարակի դեպքերը:
-Ցավոք, մեր հասարակության մի մեծ զանգված անլուրջ է մոտենում այդ խնդրին, որի պատճառով բավականին շատ են դեպքերը մեր հիվանդների մոտ: Փառք Աստծո, վարակակիրների թիվը գնալով պակասում է, սակայն պետք չէ կորցնել զգոնությունը: Ցավոք, կան խնդիրներ, որոնք անտեսվում են, մենք էլ ենք հետաձգում պլանային այցերը, ձգտում հնարավորինս զերծ պահել մեր պացիենտներին վարակից: Խնդրում եմ մեր հասարակությանը ինքնագործունեությամբ չզբաղվել, քրոնիկական խնդիրները չանտեսել, չընդհատել քրոնիկական ցանկացած հիվանդության բուժումը, քանի որ դա կարող է հանգեցնել անդառնալի հետեւանքների: Օրինակ, մեր պացիենտներից մեկը երեք օր ինֆարկտով տանն է մնացել, կորոնավիրուսից վախենալով՝ չի դիմել հիվանդանոց, որի հետեւանքով, ցավոք, չկարողացանք նրա կյանքը փրկել: Պետք է գիտակցել, որ առաջին տեղում սրտային, երկրորդ տեղում՝ ուռուցքային խնդիրներով մահացության դեպքերն են, որոնց հաջորդում են վթարի հետեւանքով մահացությունները: Եվ միայն դրանցից հետո կորոնավիրուսից մահացությունն է:
-Որպես երիտասարդ ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին:
-Առիթմոլոգիան երիտասարդ գիտություն է համարվում, եւ մասնագետներն էլ բավականին երիտասարդ են, ու ես բոլորի հանդեպ մեծ հարգանք եմ տածում: Այսօր տեղեկատվություն ստանալու շրջանակներն ավելի մեծ են, քան նախկինում էր: Եթե այն ժամանակ գիտելիքներն ավելի շատ գրքային էին, ապա հիմա հաճախ գնում ենք վերապատրաստումների, ինտերնետն է մեծ հնարավորություններ տալիս, մրցակցությունն է բավականին մեծ, եւ այդ ամենը պարտավորեցնում է լինել լավագույնը, որ այս մեծ քանակության մեջ տարբերվես քո մոտեցումներով:
-Կարո՞ղ եք նշել Ձեր բնավորության թույլ կողմերը:
-Շատ զգացմունքային եմ, որը մասնագիտությանս մեջ շատ-շատ է խանգարում. կարող եմ հիվանդի հետ հուզվել, ծանր եմ տանում ամեն մի կորուստ: Պարզապես զգացմունքայնությունը ճիշտ չեմ համարում նման մասնագիտության մեջ:
-Ձեզ համարո՞ւմ եք երջանիկ կին:
-Անշուշտ: Ընդհանրապես որեւէ հանգամանքով, ինչ-որ մեկի ներկայությամբ կամ բացակայությամբ չի պայմանավորվում երջանկությունը, այլ դու ինքդ պետք է ստեղծես քո աշխարհը: Փառք Աստծո, այսօր ունեմ այն, ինչ երազել եմ:
-Ձեր հորդորը, մաղթանքը մեր հասարակությանը:
-Պետք է ամեն պահը գնահատել երջանիկ լինելու համար, այդ պահը դարձնել տոն: Եվ հենց այս համավարակի շրջանում կցանկանայի, որ հասարակությունը քաղի որոշակի դասեր: Համավարակը չէ, որ պետք է մեզ ասի կյանքը գնահատելու անհրաժեշտության մասին, իսկ կյանքում կան խիստ անկարեւոր հարցեր, որոնք մենք հաճախ շատ ենք կարեւորում: Պետք է գնահատենք մեր ունեցածը, պահպանենք այն, սիրենք եւ լինենք սիրված: Իսկ բժշկի համար ամենաթանկ գնահատականն արդեն ապաքինված հիվանդի օրհնանքն է:
ԿԱՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Ճշգրիտ եւ ժամանակին արված ախտորոշումը արդյունավետ բուժման գրավականն է
Հայաստանում այսօր քիթ-կոկորդ-ականջաբանության ոլորտը, մասնագետների կարծիքով, բարձր դիրքերում է, ավելին՝ զարգանում է նկատելիորեն արագ տեմպերով: Եվ դա այդպես է, քանի որ ցանկացած ոլորտ անընդհատ թարմացվելու եւ կատարելագործվելու կարիք ունի, այսինքն՝ չի կարելի տեղում կանգնել ու սպասել ինչ-որ նորությունների, պետք է մշտապես աշխատել նորանոր բարձունքների հասնելու համար:
Հայաստանում այսօր կյանքի որակի բարձրացման ուղղությամբ իրականացվում են քիթ-կոկորդ-ականջաբանությանը (ԼՕՌ) վերաբերող բոլոր միջոցառումները: ԼՕՌ բժիշկները ջանում են բուժօգնությունը կազմակերպել միջազգային չափանիշներին համապատասխան: Հիվանդության բուժման գործում, իհարկե, կարեւորվում է նաեւ հիվանդի գիտակցական մոտեցումը խնդրին` ինքնաբուժումից խուսափումը:
Քիթ-կոկորդ-ականջաբան, պլաստիկ վիրաբույժ ԿԱՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ հետ զրույցի ժամանակ փորձեցինք պարզել ոլորտի հետ կապված խնդիրներն ու նորությունները: Նա ունի տարիքային տարբեր խմբերի հիվանդների հետ շփման հարուստ փորձ ու, չնայած բավականին երիտասարդ տարիքին, արդեն հասցրել է տվյալ ասպարեզում հստակ ու հաստատուն քայլերով առաջ ընթանալ, բարձունքներ նվաճել:
-Պարո՛ն Մուրադյան, քիթ-կոկորդ-ականջաբանության ո՞ր ուղղությամբ եք անձամբ Դուք զբաղվում:
-Քիթ-կոկորդ-ականջաբանությունն ամբողջությամբ իմ ոլորտն է, բայց ավելի շատ կենտրոնացել եմ քթի եւ դրա հարակից խոռոչների հիվանդությունների վրա, ու, իհարկե, վերջին ժամանակներում վիրահատությունների մեծ մասը կազմում են ռինոպլաստիկաները՝ համակցված դժվարացած քթային շնչառությունների հետ: Ի դեպ, դա իմ գիտական թեզն է եղել, որը հաջողությամբ պաշտպանել եմ 2014 թվականին:
-Ձեր կարծիքով ԼՕՌ ճյուղը Հայաստանում զարգացա՞ծ է:
-ԼՕՌ վիրաբուժությունը մեր երկրում բավականին զարգացած է, ինչի մասին վկայում է այն իրողությունը, որ մեզ մոտ կարող են իրականացվել բոլոր ԼՕՌ վիրահատությունները եւ կոնսերվատիվ բուժումները:
-Մի փոքր կխոսե՞ք Ձեր մասնագիտական ուղու մասին:
-Իմ մասնագիտական ուղին սկսվում է ծնվածս օրվանից, քանի որ ծնվել եմ բժիշկների ընտանիքում, երրորդ սերնդի քիթ-կոկորդ-ականջաբան եմ, իսկ մեր ընտանիքի քիթ-կոկորդ-ականջաբանության հիմնադիրը, կարելի է ասել, տատիկս է եղել, հետո արդեն՝ հայրս ու ես: Մայրս էլ բժշկուհի է: Մի խոսքով՝ բժշկական հոգեդաստիարակությունն իմ մեջ արմատացած է մանկուց: Եվ պատահական չէր, որ 2001 թվականին ընդունվեցի բժշկական համալսարան, 2007-2010 թվականներին անցա կլինիկական օրդինատուրա քիթ-կոկորդ-ականջաբանություն նեղ մասնագիտացմամբ: Շատ փայլուն եմ անցել ԼՕՌ օրդինատուրան, որովհետեւ իմ ղեկավար-ուսուցիչը հայրս էր, եւ նա ամեն ինչը ինձ սովորեցրել է, այսպես ասած, տնավարի: Մինչեւ 2017 թվականը եղել եմ բժշկական համալսարանի քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնի ասիստենտ, անցյալ տարվանից «Հայբուսակ» համալսարանի քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնի վարիչն եմ:
2010 թվականին՝ օրդինատուրան ավարտելուն պես, ընդունվել եմ Նորք-Մարաշի վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոն որպես քիթ-կոկորդ-ականջաբան: Հետո այնպես ստացվեց, որ հինգ տարվա ընթացքում բավականին փորձ կուտակեցի, որովհետեւ բազմաթիվ հիվանդներ էին այցելում, ու մի պահի այնպես ստացվեց, որ հիվանդների չընդհատվող հոսք եղավ, այսինքն՝ վիրահատում էի գրեթե ամեն օր, եւ տնօրեն Վաչագան Պետրոսի Այվազյանը որոշեց, որ օրթոպեդիկ հիվանդանոցում պետք է գործի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունք: Ես էլ, քանի որ արդեն պաշտպանել էի քթի պլաստիկ վիրահատությունների հետ կապված գիտական թեզս, որոշեցի, որ բաժանմունքը կոչվի ԼՕՌ եւ պլաստիկ վիրաբուժության բաժանմունք: Ու այդ բաժանմունքը գործեց բավականին հաջող: Մինչեւ 2020 թվականի մայիս ամիսը այնտեղ աշխատեցի, հետո եղավ կորոնավիրուսային վարակը: Մեկ օրվա ընթացքում ինստիտուտը վերապրոֆիլավորվեց որպես ինֆեկցիոն հիվանդանոց, սկզբում բժիշկների պակաս կար, եւ մենք մի քանի վիրաբույժներով վերապատրաստվեցինք ու մնացինք որպես ինֆեկցիոնիստներ: Երկու ամիս աշխատեցինք, մինչեւ համալրվեց համապատասխան պրոֆիլավորված բժշկական բանակը: Ու ես որոշեցի նորից զբաղվել իմ նեղ մասնագիտական գործունեությամբ: Հիմա իմ մասնավոր կլինիկան եմ բացել, աշխատում եմ այստեղ:
-Ո՞րն եք համարում մասնագիտական Ձեր ամենակարեւոր ձեռքբերումը։
-Բժշկի կյանքում ամենակարեւոր ձեռքբերումն իրենից գոհ այցելուներն են: Երբ մի հիվանդ բուժվում-գնում է, ու հետո իր խորհրդով նոր մարդիկ են գալիս, դա արդեն ես համարում եմ իմ ձեռքբերումը:
-Կա՞ն սկզբունքներ, որոնցով առաջնորդվում եք:
-Ամենակարեւոր բանը ազնվությունն է եւ արդարամտությունը:
-Ուսանողներից ի՞նչ կասեք: Մեր ապագա բժկությունը ի՞նչ մակարդակի վրա է:
-Առհասարակ ես համարում եմ, որ Հայաստանում բժշկագիտությունը մեծ զարգացում է ապրել վերջին 10 տարվա ընթացում, եւ այդ միտումը շարունակում է կենսունակ մնալ: Խոսուն փաստ է այն, որ, եթե մի ժամանակ Հայաստանից շատերը վիրահատվելու համար ուրիշ երկրներ էին գնում, հիմա շատ երկրներից պլաստիկ վիրահատությունների համար Հայաստան են գալիս:
-Որպես կանխարգելիչ միջոց ի՞նչ կառաջարկեք:
-Ցանկացած խնդրի առաջին իսկ նշաններին բախվելու դեպքում չպետք է զբաղվել ինքնաբուժությամբ, որովհետեւ իրականում շատ հաճախ ենք հանդիպում արդեն բարդացած իրավիճակներում հայտնված հիվանդների, որի պատճառը թե՛ ծնողների, թե՛ շրջապատի մարդկանց սխալ խորհուրդներին հետեւելն է եղել: Խորհուրդս է՝ առաջին իսկ նշանների դեպքում դիմել համապատասխան բժշկի օգնությանը, որպեսզի հետագա բուժումն ու դրա արդյունքները դրական լինեն:
-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:
-Առաջին հերթին մեր հասարակությանը կմաղթեմ քաջառողջություն եւ հավատ. ցանկացած խնդրի առկայության դեպքում մեծ հավատով տոգորված լինեն թե՛ իրենց սեփական ուժերի, թե՛ բուժող բժշկի հանդեպ, քանզի ցանկացած հիվանդության դեպքում առողջացման միակ գրավականը հավատն է դեպի բուժող բժիշկը: Ցանկացած բժիշկ իր հիվանդին երբեք միայնակ չի թողնի այդ դժվարին ճանապարհն անցնելիս: Շատ կցանկանայի, որ մեր հասարակությունը ավելի ուշադիր լինի իր առողջության նկատմամբ եւ գոնե տարին մեկ անգամ անցնի պրոֆիլակտիկ հետազոտություն։ Ժամանակին հետազոտվելը թույլ կտա խուսափել հիվանդությունների հետագա բարդություններից, քանի որ ճշգրիտ եւ ժամանակին արված ախտորոշումը արդյունավետ բուժման գրավականն է։
Ասատուրյան Նանա
Մասնագիտական գործունեություն
2017թ.Մայիսի1 -ից -մինչ օրս |
«Աստղիկ»ԲԿ Ախտորոշիչ բաժանմունքի բժիշկ-սոնոգրաֆիստ |
Կրթություն և որակավորումներ
2005-2011թթ. |
Մ.Հերացու անվան Հայկական Պետական բժշկական համալսարան |
2011-2015թթ. |
Բժիշկ-մասնագետի որակավորում <<Մանկաբարձություն և գինեկոլոգիա>> |
2015-2016թթ. |
Բժիշկ-սոնոգրաֆիստի որակավորում |
Մասնագիտություն |
Բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգ |
2016-2017թթ. |
Անհատական վերապատրաստում, Գայանե Մուսայելյանի մոտ |
Վերապատրաստումներ
2016թ. |
ISUOG 26րդ համաշխարհային կոնգրես ՝ մանկաբարձություն և գինեկոլոգիա |
2016թ. |
Հայկական բժշկական ասոցիացիայի <<Ձվարանների ուռուցքների ախտորոշման և բուժման արդիական խնդիրների միջգիտակարգային լուծումներ գիտագործական>> սեմինար |
2017թ. |
<<Արգանդի պարանոցի ախտաբանությունները և գենիտալ ինֆեկցիաները, Կոլպոսկոպիայի և բուժման արդի հարցերը>> գիտաժողով |
2017թ. |
Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի <<Մուլտիպարամետրիկ ուլտրաձայնային ախտորոշումն ամենօրյա կլինիկական պրակտիկայում>> սեմինար |
2017Թ |
ISUOG UL user symposium OB/GynNew development in US for the diagnostics of fetal brain and heart, Ֆրակֆուրտ |
2017թ. |
The professional meetings ltrasound in Obstetrics and Gynecology |
2017թ. |
<<Պոլիկիստող ձվարանների համախտանիշ և ոչ միայն: Բանավեճային հարցեր>> գիտագործնական սեմինար |
2018թ. |
<<Մանկաբարձական պրակտիկայում դոպլեր հետազոտության կիրառոթւմը: Պտղի նեյրոսոնոգրաֆիա>> գիտագործնական կոնֆերանս |
2018թ. |
Անհատական վերապատրաստում <<Մանկաբարձությոն, գինեկոլոգիա և պերինատոլոգիա>> Կուլակովի անվան կենտրոն, Մոսկվա |
2018թ. |
ISUOG 28-րդ Համաշխարհային կոնգրես, Սինգապուր |
2019թ. |
ISUOG 29-րդ համաշխարհային կոնգրես, Բեռլին |
Հրապարակումները ( 38 գիտական աշխատանքների հեղինակ է)
- Современные подходы к индукции овуляции и суперовуляции у больных с синдромом поликистозных яичников [Текст] : Дис. ...канд.мед.наук:14.00.01 / Киракосян Карина Эдуардовна. - М., 2005. - 132 с. : ил. - Библиогр.: с.106-132
- Бесплодный брак в Республике Армения: демографические, этнические и клинические особенности: автореферат диссертации на соискание ученой степени доктора медицинских наук: 14.01.01/ Киракосян Карина Эдуардовна; [Место защиты Москва, обл. Науч.-исслед. ин-т акушерства и гинекологии].-Москва, 2013
Լեզուներ |
Հայերեն, ռուսերեն |
Համակարգչային հմտություններ |
Word-processing, Excel |
Գայանե Առուստամյան
մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ
Կրթություն
Վերապատրաստումներ
Կարինե Կիրակոսյան
Երեխայի առաջին ճիչը մոռացության է մատնում բարդ ու դժվարին պայքարի ողջ ուղին...
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է «Աստղիկ» բժշկական կենտրոնի ռեպրոդուկտոլոգիայի բաժնի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի մարդու եւ կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի դասախոս Կարինե Կիրակոսյանն ավարտել է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանը, որից հետո՝ Մոսկվայի Սեչենովի անվան բժշկական համալսարանի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ամբիոնի օրդինատուրան: Ապա Մոսկվայի մանկաբարձության ու գինեկոլոգիայի կենտրոնում պաշտպանել է թեկնածուական թեզը կենտրոնի տնօրեն, ինչպես նշում է մեր զրուցակիցը, ՌԴ այդ ոլորտի հայր, երջանկահիշատակ Վլադիմիր Կուլակովի ղեկավարությամբ: Չնայած մի քանի կլինիկայից, ինչպես նաեւ վերոնշյալ կենտրոնից աշխատելու առաջարկներ է ստացել, սակայն որոշել է վերադառնալ հայրենիք:
-Եվ ինչպիսի՞ գործունեություն ծավալեցիք Հայաստանում, ինչպիսի՞ մասնագիտական ճանապարհ եք անցել:
-Անմիջապես աշխատանքի անցա «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, որտեղ այն ժամանակ ռեպրոդուկտոլոգիայի բաժանմունքը նոր միայն ստեղծվում էր, ավելի ճիշտ՝ հենց մենք պետք է այն ստեղծեինք: 2010 թվականից մինչեւ 2018 թվականը ես բաժանմունքի վարիչն էի, ապա տեղափոխվեցի ու նույն գործունեությունն եմ ծավալել «Աստղիկ» բժշկական կենտրոնի ռեպրոդուկտոլոգիայի բաժնում: Արդեն Մոսկվայում իմ գիտական ղեկավարների հետ ծրագրել էի պաշտպանել դոկտորական ատենախոսություն եւ, վերադառնալով Հայաստան, հավաքագրեցի նյութը, ապա Մոսկվայում պաշտպանեցի դոկտորական թեզը: Չխորանալով մանրամասների մեջ՝ միայն նշեմ, որ իմ թե՛ թեկնածուական, թե՛ դոկտորական թեզերը նվիրված են ռեպրոդուկտոլոգիայի կարեւորագույն խնդիրներին, որտեղ անպտղության հարցում իրենց ուրույն տեղն ունեն նաեւ ազգային առանձնահատկությունները:
-Մեր բժշկությունը, մասնավորապես՝ ձեր ոլորտը կարելի՞ է համեմատել ռուսականի կամ որեւէ այլ երկրի նույն ոլորտի հետ:
-Ես երբեք ոչ մի երկրի հետ համեմատական չէի անցկացնի, որովհետեւ ամեն երկրում, այդ թվում՝ Ռուսաստանում եւ Հայաստանում, կա լավ, խելացի, բարեխիղճ մասնագետ, եւ կա ոչ բարեխիղճ, ոչ խելացի մասնագետ: Մասնագիտացում անցնելու նպատակով եղել եմ նաեւ եվրոպական մի քանի երկրում ու կարող եմ ասել, որ բժշկության մեր ոլորտը քայլում է եվրոպական չափանիշներին համաչափ, որովհետեւ մենք այսօր ունենք բոլոր այն ժամանակակից սարքավորումները, որոնք պետք է ունենալ առաջընթաց ապահովելու համար: Բացի այդ, ունենք նաեւ համապատասխան որակավորում անցած մասնագետները, եւ ուշադրությամբ հետեւում ենք գիտության ժամանակակից միտումներին, անպայման մեկնում ենք գիտաժողովների, բացի այդ, օգտվում ենք համացանցի ընձեռած լայն հնարավորություններից: Մի խոսքով՝ անընդհատ կատարելագործում ենք մեր գիտելիքները, եւ վստահորեն կարող եմ ասել, որ Հայաստանում բժշկության տվյալ ոլորտը որեւէ երկրի նույն ոլորտին չի զիջում:
-Ո՞ր դեպքում է ախտորոշվում անպտղություն։
-Անպտղությունն ախտորոշվում է այն զույգերի մոտ, որոնք, կանոնավոր սեռական կյանքով ապրելով, չօգտագործելով հակաբեղնավորիչներ, չեն հղիանում մեկ տարվա ընթացքում: Սակայն, եթե ամուսնական զույգի մոտ կան առողջական խնդիրներ (օրինակ`ամուսնու մոտ սերմի որակի հետ կապված, կնոջ մոտ` դաշտանային ցիկլի խանգարումներ, արգանդի բացակայություն եւ այլն), այդ դեպքում պետք է դիմել ավելի վաղ, քան մեկ տարի: Կարեւորվում է նաեւ կնոջ տարիքային շեմը: 35 եւ ավելի տարիք ունեցող կանայք 6 ամիս անց արդեն բժշկի դիմելու անհրաժեշտություն ունեն:
-Էնդոկրինոլոգիական հիվանդությունները կարո՞ղ են բերել անպտղության:
-Անպայման: Ընդ որում, դրանք Հայաստանում զբաղեցնում են առաջատար տեղերից մեկը անպտղության պատճառների թվում: Հորմոնալ խախտումները կնոջ մոտ հանգեցնում են ձվարանների գործունեության վատթարացմանը: Տղամարդկանց մոտ հորմոնալ խանգարումները անդրադառնում են սերմի որակի վրա: Այդ իսկ պատճառով մանրակրկիտ հորմոնալ հետազոտությունն անպտղության բուժման առաջին քայլն է:
-Ո՞ւմ կարող եք համարել Ձեր ուսուցիչը:
-Իմ ուսուցիչ համարում եմ պրոֆեսոր Տատյանա Նազարենկոյին՝ Ռուսաստանում շատ ճանաչված գիտնականի: Եվ հենց նրա հետ էլ որոշեցինք դոկտորական ատենախոսության թեման: Իմ երկրորդ ուսուցիչը ՌԴ ԳԱԱ-ի թղթակից անդամ Քսենյա Կրասնոպոլսկայան է: Այդ երկու գիտնական կանայք մեծ դեր են ունեցել իմ մասնագիտական կյանքում: Մեր համագործակցությունը տեւում է արդեն 18 տարի:
-Ձեր արմատներում բժիշկներ կա՞ն:
-Այո՛: Բժշկությունը մեր ընտանիքում ժառանգաբար անցնում է սերնդեսերունդ: Պապիկիս եղբայրը՝ Արտաշես Թոխիյանը, ոչ միայն հանրապետությունում, այլ ամբողջ Սովետական Միությունում հայտնի վիրաբույժ էր: Հայրս` Էդուարդ Կիրակոսյանը, երկար տարիներ դասախոսել է բժշկական համալսարանի, այնուհետեւ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ինստիտուտի ֆիզիոլոգիայի ամբիոններում (բժշկական գիտությունների թեկնածու է, դոցենտ): Մայրս` Նոննա Թոխիյանը, Հայաստանում առաջին ռեֆլեքսոթերապեւտներից է (ասեղնաբույժ): Նույնպես դասախոսել է բժշկական համալսարանում (բժշկական գիտությունների թեկնածու է, դոցենտ): Իսկ մորաքույրս պրոֆեսոր Կարինե Թոխունցն է: Ավագ քույրս հոգեբույժ է:
-Ձեր գերբեռնվածությունը ընտանիքին չի՞ խանգարում:
-Ես երջանիկ եմ, քանզի ամուսինս խիստ մեծարանքով ու ըմբռնումով է մոտենում իմ մասնագիտությանն ու աշխատանքին: Բոլոր բարդ իրադրություններում ինձ հետ մտահոգվում են իմ ընտանիքի բոլոր անդամները, եւ այդ ամենն օգնում է ինձ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Ի դեպ, նշեմ, որ վերարտադրողական բժշկությամբ զբաղվող բժիշկները մեծամասամբ չեն վարում հղիություն եւ ծննդաբերություն, սակայն ես ե՛ւ հղիություն եմ վարում, ե՛ւ ծննդաբերություն, որպեսզի ձվաբջջից հասցնեմ մինչեւ երեխայի ծնունդ, իսկ ծնված երեխայի ճիչը, իր լայն տարածած ձեռքերը, որոնցով նա կարծես աշխարհն է գրկում, մոռացության է մատնում բարդ ու դժվարին պայքարի ողջ ուղին: Այդ երկար սպասված երեխայի ծնունդն իմ եւ երեխայի ծնողների համառ աշխատանքի արդյունքն է, որը երջանկացնում է շատերին:
-Ո՞րն է Ձեր ամենամեծ ձեռքբերումը:
Ւնձ համար, որպես այս կյանքի ձեռքբերում, համարում եմ ամեն նոր երեխայի ծնունդը, որը ոչ միայն երջանկացնում, այլեւ ամրապնդում է կարծես արդեն փլուզվող ընտանիքներ: Այս աստվածահաճո գործն իմ կյանքի իմաստն է: Եվ, չնայած իմ քսանամյա գործունեությանը, նույն ապրումներն եմ ունենում յուրաքանչյուր երեխայի սրտի զարկը լսելիս ու ծնունդն ընդունելիս:
-Ի՞նչ կասեք որպես վերջաբան:
Ես ցանկանում եմ, որ յուրաքանչյուր ընտանիքում թեւածեն սերն ու երջանկությունը, լսվի մանկան չարաճճի ծիծաղն ու խինդը: Թող մարդիկ ապրեն հույս ու հավատով:
Արայիկ Ղարիբյան
Դանկոյի նման մեր սրտի լույսը տվել, բայց հանիրավի քարկոծվել ենք
Եթե մարդն առողջ չէ, նրան հասու չեն լինի կյանքի մյուս ոլորտները, կբացակայի նորը ստեղծելու, գեղեցիկն արարելու ձգտումը: Եվ պատահական չէ, որ բժշկությունը մի բնագավառ է, որը մշտապես զարգացման ու նորագույն նվաճումների կարիք ունի: Եվ յուրաքանչյուր բժիշկ կոչված է պայքարելու առողջությանը սպառնացող ամեն մի չարիքի դեմ` պարգեւելով մարդուն առողջություն եւ կյանքով լեցուն առողջ հոգի: ԼՕՌ հիվանդությունները, ցավոք, այսօր մեծ տարածում ունեն: Թույլ դիմադրողականությունը, նստակյաց կյանքը, գունանյութերով ու կոնսերվանտներով հարուստ սնունդը, հակաբիոտիկների չարաշահումը, ինչպես նաեւ հարբուխը, գրիպը եւ տարբեր վիրուսները կարող են նպաստել քթի, կոկորդի ու ականջի հիվանդությունների առաջացմանը: Տարիների փորձը բժշկի համար մեծ նշանակություն ունի, ինչը նրան դարձնում է առավել ճանաչված եւ վստահելի: Բարդ իրավիճակներում բժշկի պրոֆեսիոնալիզմը հնարավորություն է տալիս որոշել, թե ինչպիսին կլինի ապաքինման ընթացքը, այն ինչ բարդություններով կուղեկցվի, եւ որ դեպքում պետք է կիրառել նոր մոտեցումներ: Մեր զրուցակից, «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի փոխտնօրեն, ԼՕՌ ծառայության ղեկավար, Ազգային առողջապահության ինստիտուտի գլխի, պարանոցի, պլաստիկ եւ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու Արայիկ Ղարիբյանը հենց այդպիսին է:
-Բժիշկ, հիմնականում ովքե՞ր կարող են ձեզ դիմել:
-ԼՕՌ ծառայությունը տեղակայված է հիվանդանոցում գործող երկու վիրաբուժական բաժանմունքներից մեկի տարածքում եւ, բնականաբար, օգտվում է դրա բոլոր հնարավորություններից ու նաեւ նպաստում բաժանմունքի ընդհանուր զարգացմանը: Ես ապահովում եմ քիթ-կոկորդ հիվանդությունների դասական վիրահատությունների ամբողջ ծավալը ու կատարում նաև էնդոսկոպիկ վիրահատություններ, որն ավելի ժամանակակից մեթոդ է: Իրականացվում են միջնապատի, խեցիների, քթի պլաստիկայի, հայմոնյան, ֆրոնտալ խոռոչների ե՛ւ ռադիկալ, ե՛ւ էնդոսկոպիկ ու ընդհանրապես քթի հետ կապված բոլոր վիրահատությունները: Իհարկե, նախապատվությունը տրվում է էնդոսկոպիկ վիրահատություններին` որպես ավելի ժամանակակից վիրահատություններ: Կատարվում է տոնզիլեկտոմիա, ադենոտոմիա, վազոտոմիա, մի խոսքով՝ իրականացվում են քթի, կոկորդի եւ ականջի հետ կապված գրեթե բոլոր տեսակի միջամտությունները: Մենք ունենք նաեւ ասթմա կենտրոն, որի բժիշկները համագործակցում են ԼՕՌ մասնագետների հետ, եւ ասթմոլոգները շատ հաճախ են դիմում մեր օգնությանը: Հիմնականում ասթմատիկ հիվանդների մոտ լինում է քթի որեւիցե հարակից խոռոչի պոլիպոզ, կամ տոտալ պոլիպոզ բոլոր հարակից խոռոչներից, եւ նման դեպքերում մեր վիրահատությունները բավականին օգնում են թոքաբաններին ասթման բուժելու հարցում:
-Ձեր կարծիքով քիթ-կոկորդ-ականջաբանությունը զարգացա՞ծ է Հայաստանում:
-Հայաստանում քիթ-կոկորդ-ականջաբանությունը, կարելի է ասել, շատ-շատ զարգացած է, որովհետեւ մեր բժիշկները բաց չեն թողնում միջազգային որեւէ գիտաժողով, վարպետության դասեր, զանազան դասընթացներ: Հիմա հնարավորությունների, սովորելու դաշտը մեծացել է: Նույնիսկ տեղում տեսագրություններ դիտելով կարողանում ես նորությունների մասին տեղեկատվություն ստանալ: Բացի այդ, այսօր մեր ԼՕՌ բժիշկներն այնքան կայացած են, որ նույնիսկ մենք բազմաթիվ կոնֆերանսների ներկայացնում ենք մեր փորձը եւ հնարավորությունները: Այդ առումով մեծ գործ է անում նաեւ Հայաստանի ԼՕՌ ասոցիացիան, որը շատ նման կազմակերպություններից դրականորեն տարբերվում է: Եվ Հայաստանում ԼՕՌ բժշկության բավականին զարգացած լինելու պատճառն այն է, որ ԼՕՌ ասոցիացիան մի թիմ է:
-Պացիենտը ինչպե՞ս հասկանա՝ որտե՞ղ է խնդրահարույց օջախը. չէ՞ որ նա երեք փոխհամակցված օրգանի հետ խնդիր ունի:
-Երեք փոխհամակցված օրգաններն իրար հետ շատ կապված են, եւ, իհարկե, հիվանդության առաջացման պատճառը մարդիկ շատ ժամանակ շփոթում են: Երբեմն հիվանդը դիմում է բժշկին տոնզիլէկտոմիայի կապակցությամբ, բժիշկը դիտում է քիթը, կոկորդը եւ տեսնում, որ նշիկներն այդքան ախտահարված չեն, ու պացիենտն այդքան հաճախ չպիտի հիվանդանա: Բայց հիվանդության պատճառն այն է, որ պացիենտը ոչ թե քթով, այլ բերանով է շնչում, եւ, բնական է, առաջին հարվածը ստանում են նշիկները: Հիվանդին առաջարկում ենք նշիկները հանգիստ թողնել եւ քիթը վիրահատել, քանի որ խնդիրը քթի հետ է: Լինում են դեպքեր, երբ քթի վիրահատությունից հետո նշիկները վերականգնվում են, իհարկե, լինում են նաեւ դեպքեր, երբ չեն վերականգնվում, ու մենք ստիպված գնում ենք երկու փուլով բուժման եւ երկրորդ փուլում կատարում ենք տոնզիլէկտոմիա: Շատ դեպքեր էլ կան, երբ դու հաստատ համոզված ես, որ քթի վիրահատությունից հետո նշիկները չեն վերականգնվելու ու հիվանդին բացատրում ես, որ հետագայում շատ հնարավոր է գնալ երկրորդ վիրահատության, բայց, քանի դեռ քիթը չի վիրահատվել, նշիկների վիրահատությունը սխալ է: Եվ գիտակից հիվանդը, բժշկի հետ խորհրդակցելով, առաջին հերթին քիթն է վիրահատում, հետո՝ նշիկները:
-Հետին հայացք նետելով Ձեր անցած ուղուն՝ ամենամեծ ձեռքբերումը ո՞րը կհամարեք:
-Ամենամեծ ձեռքբերումը, իհարկե, ժողովրդի, պացիենտների՝ իմ հանդեպ սերն ու գոհունակությունն է: Ես բավականին հետաքրքիր ու տարաբնույթ ճանապարհ եմ անցել, եւ իմ հիվանդների շրջանակը տարբեր ոլորտներից է: Տասը տարի եղել եմ զինվորական բժիշկ, ուսանողական տարիներին մասնակցել եմ մեր ազատագրական շարժմանը, պատերազմին, ծառայել եմ զինվորական հոսպիտալում, զորքերում հաճախակի գործուղումների եմ մեկնել: Իսկ երբ ծառայությունը թողեցի, սկսեցի աշխատել քաղաքացիական բժշկության ոլորտում: Մի խոսքով՝ շրջապատս բավականին մեծ է եղել:
Կյանքս բաժանել եմ երկու մասի. զինվորական եւ ոչ զինվորական: Եվ թե՛ զինվորական, թե՛ ոչ զինվորական մասում ունեցել եմ շատ-շատ լավ ընկերներ, որոնք իմ հիվանդներից են եղել: Շնորհակալ եմ իմ ճակատագրին, բախտին ու Աստծուն, որ ունեմ մասնագիտություն, որն ինձ տալիս է ընկերներ:
-Ձեր արմատներում կա՞ն բժիշկներ:
-Բարեկամների շրջանում բժիշկներ եղել են, բայց արմատներով բժիշկների ընտանիք չէ: Տոհմում երեւի առաջին բժիշկը ես եմ: Աղջիկս է պատրաստվում դառնալ բժշկուհի, իսկ տղաս որոշեց եւ դարձավ իրավաբան:
-Կաջակցե՞ք, թե կխոչընդոտեք Ձեր երեխաներին մասնագիտության ընտրության հարցում:
-Փորձում եմ հուշել, խորհուրդ տալ, բացատրել տվյալ մասնագիտության թե՛ առավելությունները, թե՛ թերությունները, բայց այսօրվա երիտասարդները մեր խորհուրդներին չեն հետեւում, իրենք են որոշում՝ ինչ դառնալ: Տղաս որոշեց դառնալ իրավաբան եւ իր նպատակին հասնում է:
-Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:
-Ուսուցիչներ շատ եմ ունեցել: Եթե նույնիսկ մեկ անգամ վիրահատության ժամանակ մեկը կողքիս կանգնած նայում եւ ասում է, թե ինքն ինչ է անում, ինչպես է վարվում նման դեպքում, ես նրան էլ ինչ-որ առումով համարում եմ իմ ուսուցիչը: Բայց, իհարկե, ուսուցիչ համարում եմ իմ չորրորդ կուրսի դասախոսին՝ լուսահոգի Կիմ Շուքուրյանին, որի շնորհիվ որոշեցի դառնալ քիթ-կոկորդ-ականջի մասնագետ: Երբ ընդունվեցի կլինիկական օրդինատուրա, իմ օրդինատուրայի ղեկավարը Նորայր Լուսինյանն էր, իսկ կլինիկայի ղեկավարը՝ լուսահոգի Ռաֆայել Խանամիրյանը, եւ նրանք երկուսն էլ բժշկական գործիքը տվել են եւ ասել՝ վիրահատի՛ր, մի՛ վախեցիր: Նրանք ինձ են վստահել իրենց հիվանդներին՝ դրանով իսկ սովորեցնելով վիրահատել: Թե՛ ընթացիկ կենցաղային, թե՛ հիվանդների հետ վարվելու հարցերում ինձ բավականին շատ բան է տվել Վասակ Մելիքսեթյանը: Նրանից ես, վիրահատելուց բացի, նաեւ շատ-շատ բաներ եմ սովորել, ձեռք եմ բերել շատ լավ ընկերներ: Ես նրանից սովորել եմ, եւ այսօր ինքս եմ փորձում զանազան խնդիրներում ամեն կերպ օգտակար լինել իմ բոլոր օրդինատորներին, երիտասարդ բժիշկներին:
Ինձ շատ բան է սովորեցրել նաեւ Կարինե Մխեյանը: Չեմ կարող ծառայության տարիներից չնշել Ստեփան Գեւորգյանին ու Մարիկա Սուրենովնային, որոնց հետ կենտրոնական զինվորական հոսպիտալում մեծ թվով հիվանդների, զինվորների ենք ընդունել, եւ ես նրանցից սովորել եմ այն հոգատարությունն ու ջերմությունը, որը կարելի էր տալ հիվանդ զինվորին: Այնպես որ՝ ուսուցիչներ շատ եմ ունեցել, ու,եթե ինչ-որ մեկին չեմ հիշել, թող ներողամիտ լինի:
Առանձնահատուկ ուզում եմ նշել Արթուր Կիմի Շուքուրյանի դերը իմ կյանքում, մարդ, որը թեւ ու թիկունք է եղել ինձ ամբողջ բժշկական կարիերայիս ընթացքում: Լինելով թեկնածուական թեզիս ղեկավարը՝ ինձ ոգեւորել է բոլոր հարցերում, մեծ հնարավորություններ բացել իմ առջեւ որպես լավ բժիշկ կայանալու հարցում, մեծ դեր կատարել շատ ու շատ այլ հարցերում:
-Ըստ Ձեզ, այսօր Հայաստանի առողջապահական համակարգը ի՞նչ վիճակում է:
-Թե՛ խորհրդային տարիներին, թե՛ նախկին իշխանությունների ժամանակ, թե՛ այսօր բժիշկները եղել են անտեսված, չպաշտպանված: Դանկոյի նման մեր սրտի լույսը տվել, բայց հանիրավի քարկոծվել ենք որեւէ վիրահատության, բժշկական միջամտության ոչ ցանկալի ավարտի համար, երբ չի եղել որեւէ բժշկական սխալ: Այսպես ասած, կրակին յուղ են լցնում հատկապես որոշ լրատվամիջոցներ, որոնք ինչ-որ մեկի շահի, ինչ-որ մեկին դուր գալու համար հակաքարոզչություն են իրականացնում՝ մի վայրկյանում փորձելով զրոյին հավասարեցնել բժշկի՝ տքնաջան, անձնվեր ու պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում տարիների, տասնամյակների ընթացքում ստեղծած վարկանիշը: Միայն ասոցիացիաներով ենք կարողանում մեր շահերը պահել, չկա պետական մոտեցում բժիշկների նկատմամբ, ոչ մի բժիշկ չունի բժշկական ապահովագրություն: Շատերը բժշկի գալիս են զինվորական, ոստիկանական ուղեգրերով, ապահովագրությամբ, պետպատվերով, սոցփաթեթով, անվճար վիրահատվում են, բայց բժիշկը որեւէ արտոնություն չունի: Ու, եթե չլինի գործընկերոջ, բուժհաստատության տնօրենի բարի կամքը, ընկերոջ խնդրանքը, բժիշկը հաճախ կհայտնվի անելանելի վիճակում: Անչափ կարեւոր է հատկապես այս վիրուսային իրավիճակում, երբ բժիշկն ամեն վայրկյան վտանգի տակ է, ապահովագրված լինելը:
-Վերջում ի՞նչ կմաղթեք:
-Կցանկանամ, որ բժիշկն ապահովագրված լինի, գտնվի պետական աջակցության ներքո, իսկ ժողովուրդն էլ սիրի բժիշկներին, որովհետեւ նրանք այդ սիրուն արժանի են: Այս տարին աղետալի տարի է, եւ բոլորիս մաղթում շուտ ազատվել այս փորձանքից: Իհարկե, էլի շատ բան կարելի է մաղթել հայ ժողովրդին, սակայն այս պահին սրանից ավելի լավ մաղթանք դժվար է գտնել:
Կիրակոսյան Կարինե Էդուարդի
մանկաբարձ- գինեկոլոգ, գինեկոլոգ- էնդոկրինոլոգ, ռեպրոդուկտոլոգ
- Մասնագիտական գործունեություն:
2020թ.-մինչ այսօր |
Հայկական Պետական Համալսարան Կենսաբանության ֆակուլտետի ֆիզիոլոգիայի ամբիոն-դասախոս |
2018թ.հոկտեմբերի 01-ից -մինչ օրս |
«Աստղիկ»ԲԿ Հայ –Իսրայելական վերարտադրողական բժշկության կլինիկայի բաժանմունքի վարիչ |
2011-2018թթ. |
«Շենգավիթ» ԲԿ –ի Մարդու վերարտադրողական առողջության կլինիկայի վարիչ |
- Կրթություն և որակավորումներ
1993- 2000թթ. |
Մ.Հերացու անվան Հայկական Պետական բժշկական համալսարան(անվանական թոշակառու) |
2000-2002թթ. |
Մոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան - Կլինիկական օրդինատուրա «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» մասնագիտությամբI ուս.տարի-II կլին.ծննդատ. բազայի վրա (ք.Մոսկվա)II ուս.տարի- Վ.Ֆ.Սնեգիրյովի անվան մանկաբարձության և գինեկոլոգիայի կլինիկայի օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների բաժանմունք |
Մասնագիտություն |
Բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոտուկտոլոգ |
2003-2005թթ. |
Առկա ասպիրանտուրա նույն հաստատությունում՝Ռուսաստանի ակադեմիկոս Վ.Ի. Կուլակովի անվան մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի գիտական կենտրոնի «Վերարտադրողական ֆունկցիայի պահպանման և վերականգնման բաժանմունք»-ի բազայի վրա:Գիտական ղեկավար՝ ակադեմիկոս Վ.Ի. Կուլակով |
2005թ. |
«Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշով կանանց անպտղության բուժման ժամանակակից մոտեցումները» թեմայով ատենախոսական թեզ բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման համար |
2010թ. |
Հեռակա դոկտորանտուրա Մոսկվայի Մանկաբարձության եւ գինեկոլոգիայի տարածաշրջանային հետազոտական ինստիտուտում: Ատենախոսության թեման՝ « Հայաստանի Հանրապետությունում անպտուղ ամուսնությունները ( ժողովրդագրական, էթնիկ և կլինիկական առանձնահատկությունները)»Գիտ. Կոնսուլտանտ-ՌԴ Գիտությունների ակադեմիայի թղ. ադամ Կրասնոպոլսկայա Ք.Վ. |
9.Վերապատրաստումներ
2004թ. |
Մարդու վերարտադրողականության և սաղմնաբանության ամենամյա Եվրոպական ասոցացիայի գիտաժողով, Բրյուսել, Բելգիա |
2005թ. մինչ օրս ամենամյա մասնակցություն |
Մարդու վերարտադրողականության Ռուսական ասոցացիայի ամենամյա գիտաժողով, Մոսկվա, ՌԴ |
2007թ. |
Մարդու վերարտադրողական առողջության սերտիֆիկատ |
2010թ. |
Գինեկոլոգիայի և էնդոկրինոլոգիայի սերտիֆիկատ |
2011թ. |
Մարդու վերարտադրողականության և սաղմնաբանության ամենամյա Եվրոպական ասոցացիայի գիտաժողով, Ստոկհոլմ, Շվեդիա |
2013թ. |
Ռեպրոդուկտոլոգների եվրոպական համաշխարհային կոնգրես ESHRE (European Society of Human Reproduction and Embryology), Լոնդոն |
2014թ. |
Մարդու վերարտադրողականության և էմբրիոլոգիայի Եվրոպական ասոցիացիայի տարեկան համաժողով (ESHRE), Մյունխեն |
2015թ. |
Մարդու վերարտադրողականության և էմբրիոլոգիայի Եվրոպական ասոցիացիայի տարեկան համաժողով (ESHRE), Լիսաբոն |
2016թ.
|
Մարդու վերարտադրողականության և էմբրիոլոգիայի Եվրոպական ասոցիացիայի տարեկան համաժողով (ESHRE), Հելսինկի
|
2017թ. |
Մարդու վերարտադրողականության և էմբրիոլոգիայի Եվրոպական ասոցիացիայի տարեկան համաժողով (ESHRE), Ժնև
|
2018թ. |
Մարդու վերարտադրողականության և էմբրիոլոգիայի Եվրոպական ասոցիացիայի տարեկան համաժողով (ESHRE), Բարսելոն
|
Հունիսի 23-26-ը, 2019թ. |
Մարդու վերարտադրողականության և սաղմնաբանության Եվրոպական ասոցացիայի 35-րդ գիտաժողով Ավստրիա-Վիեննա |
10.Հրապարակումները ( 38 գիտական աշխատանքների հեղինակ է)
- Современные подходы к индукции овуляции и суперовуляции у больных с синдромом поликистозных яичников [Текст] : Дис. ...канд.мед.наук:14.00.01 / Киракосян Карина Эдуардовна. - М., 2005. - 132 с. : ил. - Библиогр.: с.106-132
- Бесплодный брак в Республике Армения: демографические, этнические и клинические особенности: автореферат диссертации на соискание ученой степени доктора медицинских наук: 14.01.01/ Киракосян Карина Эдуардовна; [Место защиты Москва, обл. Науч.-исслед. ин-т акушерства и гинекологии].-Москва, 2013
Լեզուներ |
Հայերեն, ռուսերեն, անգլերեն |
Համակարգչային հմտություններ |
Word-processing, Excel |
ԻՆԵՍԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
«Կցանկանայի, որ ոչ մեկի մոտ հղիանալու, մայր դառնալու խնդիր չլինի»
Արհեստավարժ մասնագետ լինելու համար առաջին հերթին պետք է ձգտել խորությամբ տիրապետել այն մասնագիտությանը, որն ընտրել ես: Իհարկե, բժշկի մասնագիտությունը երբեք հեշտ ճանապարհ չի ենթադրում, բայց, երբ արդեն հաշվարկում ես, թե ինչ ներդրեցիր եւ ինչ ստացար, ինչ ձեռքբերումներ եղան բժշկության ասպարեզում, համոզվում ես, որ աշխատանքդ եղել է բազմաբովանդակ ու հետաքրքիր,http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է «Աստղիկ» բժշկական կենտրոնի հայ-իսրայելական վերարտադրողական բժշկության կլինիկայի գլխավոր սաղմնաբան ԻՆԵՍԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ նման երջանիկներից մեկն է: Սաղմնաբանությունն ունի էական դերակատարում վերարտադրողական բժշկության մեջ, ու պետք է նաեւ լավ հոգեբան լինես, որպեսզի անպտղության դեմ պայքարում կարողանաս պացիենտին դարձնել դաշնակիցդ: Մեզ հետ զրույցում սաղմնաբանը մատչելի լեզվով ներկայացրեց ժամանակակից մասնագիտության նրբությունները:
-Բժշկուհի՛, կներկայացնե՞ք ձեր բաժանմունքի գործառույթները:
-Երբ զույգը դիմում է մեր բաժանմունք, կատարվում են խորհրդատվություններ բժիշկ-վերարտադրողաբանի ու սաղմնաբանի հետ: Կան զույգեր, որոնք չեն պատկերացնում, թե սաղմնաբանն ինչով է զբաղվում, եւ ինչքան մեծ դերակատարում ունի նրա աշխատանքը: Նրա գիտելիքներից եւ փորձառությունից է կախված նաեւ անպտղության բուժման ու ցանկալի արդյունքի հասնելու արդյունավետությունը: Սկզբում սաղմնաբանը սեռական բջիջները նախապատրաստում է բեղմնավորմանը: Ֆոլիկուլների պունկցիայի ժամանակ սաղմնաբանը փնտրում է ձվաբջիջները ֆոլիկուլյար հեղուկի մեջ եւ պահպանում դրանք հատուկ միջավայրում: Նա նաեւ կատարում է սերմի որակի գնահատում ու մշակում է այն ձվաբջիջները բեղմնավորելու համար: Այնուհետեւ կատարում է բեղմնավորում:
-Ինքնին հետաքրքիր մասնագիտություն է, բայց ամենատպավորիչ այցը ո՞րն եք համարում:
-Շատ կան տպավորիչ այցեր, բայց կցանկանայի հիշել դրանցից մեկը: Մեզ էր դիմել զույգ, եւ երկուսի մոտ էլ դա երկրորդ ամուսնությունն էր: Նրանք ունեին որդեգրած երեխա, եւ, բնական է, իրենց երեխան էին ուզում ունենալ ու մեր օգնությամբ, փառք Աստծո, արդեն սպասում են երկու աղջիկ բալիկի: Խոստացել են երեխաներից մեկին իմ անունով կոչել` Ինեսա:
-Ո՞ր տարիքային շեմից կարող են դիմել ձեզ:
-Դրա համար հնարավոր չէ նշել ամենափոքր տարիքը: Ըստ Առողջապահական համաշխարհային կազմակերպության սահմանման, անպտղությունը սեռական կյանքով ակտիվ ապրող զույգի կնոջ մոտ մեկ եւ ավելի տարվա ընթացքում հղիության բացակայությունն է առանց հակաբեղմնավորիչների օգտագործման: Իսկ ամենամեծը քառասուներկու, քառասուներեք տարեկանն է:
-Բոլորն ունեն իրենց կյանքի ուսուցիչը, ո՞ւմ կարող եք համարել Ձեր ուսուցիչը:
-Ես իմ ուսումը սկսել եմ Իսրայելում, քանի որ բնակվում էի այնտեղ: Աշխատել եմ Ֆրանսիայում եւ կարող եմ ասել, որ ինձ բախտ է վիճակվել շփվել այս ոլորտի շատ ճանաչված բժիշկների, օրինակ, Ֆրանսիայի հայտնի մասնագետներ Ֆրիդմանի, Կասուտոյի հետ, որն ունի հայտնի լաբորատորիաների ցանց: Այժմ համագործակցում եմ մեր բաժնի պրոֆեսոր Օրվիետտոյի հետ, ունեցել եմ աշխատանքային փորձ շատ հայտնի կենսաբան Գաբոր Վայտայի հետ: Այդ առումով ես շատ երջանիկ եմ:
-Մեր երկրում, ըստ Ձեզ, սաղմնաբանությունը զարգացման ի՞նչ մակարդակ ունի:
-Ես եղել եմ տարբեր երկրներում եւ կարող եմ ասել, որ մենք ոչնչով չենք թերանում, իսկ մեր «Աստղիկ» բժշկական կենտրոնի սաղմնաբանության բաժինը հագեցած է միջազգային չափանիշներին համապատասխանող տեխնիկայով: Մենք ոչ մի առումով չենք զիջում, ամեն տարի մասնակցում ենք միջազգային գիտաժողովների, ինչպես նաեւ արդեն առցանց հնարավորություններ ունենք. ամեն նոր բան կարող ենք տեսնել, կարդալ եւ օգտագործել մեր պրակտիկայում:
-Դրդող եղե՞լ է Ձեր մասնագիտության ընտրության հարցում:
-Դրդող չի եղել, բայց, երբ նայում եմ դպրոցական շարադրություններս, նկարներս եւ այլն, հասկանում եմ, որ փոքրուց երազանքներս միայն բժշկության մասին են եղել: Չնայած տասներկու տարի պարով եմ զբաղվել եւ շատ եմ սիրել պարը, բայց ընտրել եմ բժշկությունը:
-Որպես երիտասարդ ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին:
-Այսօրվա երիտասարդ կադրերն ունեն շատ ավելի լայն հնարավորություններ, նրանց առջեւ բոլոր դռները բաց են: Նրանք չունեն տեղեկատվության, գրականության պակաս, ինչը եղել է մեր ժամանակներում: Շատ նպատակասլաց են: Հիմա ես դասավանդում եմ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում եւ տեսնում, որ ուսանողներն ուզում են սովորել, ընկալում են, ձգտում են դառնալ լավ մասնագետ:
-Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ ձեռքբերումը:
-Իմ տղան ու իմ աշխատանքը:
-Ձեր տղայի մեջ դեպի բժշկությունը ձգտում տեսնո՞ւմ եք:
-Այո՛, ասում է, որ սիրում է եւ շարունակելու է իմ գործը: Ինձ թվում է՝ կկարողանա:
-Աշխատանքը չի՞ խանգարում ընտանիքին:
-Իհարկե ընտանիքի հետ ավելի քիչ ժամանակ եմ անցկացնում, բայց փորձում եմ այնպես անել, որպեսզի ընտանիքս իմ պակասը չզգա: Սակայն, ամեն դեպքում, կնոջ համար աշխատանքը ընտանիքի հետ համատեղելը շատ դժվար է:
-Վերջին անգամ որտե՞ղ եք եղել վերապատրաստման:
-Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում:
-Ի՞նչ տվեց այդ վերապատրաստումը Ձեզ:
-Այն տվեց մասնագիտության հետ կապված բավականին նոր տեղեկատվություն, շփում տարբեր երկրների գործընկերների հետ, ծանոթացում սաղմնաբանությանը վերաբերվող նոր սարքավորումներին, նյութերին եւ լաբորատոր պարագաներին: Ես սիրում եմ կարծիք լսել, մասնակցել մասնագիտական քննարկումներին:
-Ինչի՞ մասին կցանկանայիք խոսել, որը, ըստ Ձեզ, շատ կարեւոր է:
-Կցանկանայի խոսել կենսանյութի կիրոպահպանման մասին: Սա կարեւոր է այն առումով, որ, երբ զույգն անցնում է այդ դժվար ճանապարհը, մենք ստանում ենք լավ որակի սաղմեր, որոնք կարող ենք պահպանել հաջորդ տեղադրման համար: Այսինքն, եթե առաջին տեղադրումից հետո հղիություն չի լինում կամ էլ լինում է, բայց ցանկանում են ունենալ նաեւ երկրորդ, երրորդ երեխան, ապա զույգը այդ ամբողջ ճանապարհը նորից չի անցնում: Այդ ժամանակ որոշակի նախապատրաստական գործընթացներից հետո տեղադրվում են ապասառեցված սաղմերը: Փաստորեն, զույգին երկրորդ, երրորդ շանս տալու հնարավորություն կա:
-Զույգն ի՞նչ փուլերով է անցնում մինչեւ ցանկալի արդյունքին հասնելը:
-Սկզբում նախապատրաստական փուլն է: Կինը եւ տղամարդը անցնում են հետազոտություններ, ու, եթե տղամարդու մոտ ի հայտ են գալիս խնդիրներ, նրան ուղարկում ենք ուրոլոգի մոտ խորհրդատվության: Եվ այդ ամբողջ պրոցեսը անցնելուց հետո, երբ զույգն արդեն պատրաստ է արտամարմնային բեղմնավորման, կինը սկսում է ստանալ հորմոնային պրեպարատներ, որպեսզի իր մոտ ձվաբջիջների քանակն ավելի շատ լինի: Երբ ստեղծվում է համապատասխան քանակը, մենք նշանակում ենք ձվաբջիջները վերցնելու օրը եւ կատարում ենք արհեստական բեղմնավորումը: Արդի սաղմնաբանության մեջ գոյություն ունի բեղմնավորման երկու մեթոդ. «ստանդարտ ԱՄԲ» կամ ICSI (intracytoplasmic sperm injection): «Ստանդարտ ԱՄԲ»-ի ժամանակ ձվաբջիջները մի քանի ժամ թողնում են սպերմատազոիդների սուսպենզիայի հետ հատուկ միջավայրում՝ ինկուբատորի մեջ: ICSI-ի ժամանակ սաղմնաբանը, ելնելով սպերմատազոիդի որակական հատկանիշներից, ինքն է ընտրում սպերմատազոիդը ու ներարկում այն ձվաբջջի ցիտոպլազմայից ներս: Այս գործընթացը կատարվում է միկրոմանիպուլյատորի միջոցով եւ պահանջում է բարձր մասնագիտական հմտություններ: Այս մեթոդով բեղմնավորումը կատարվում է, երբ տղամարդու մոտ առկա է խնդիր, ինչպես նաեւ, երբ կնոջ մոտ ձվաբջիջների քանակը շատ քիչ է:
-Ձեզ համարո՞ւմ եք ուժեղ կին:
-Վստահ կարող եմ ասել՝ այո: Իհարկե, կինը կարող է ուժեղ լինել: Չնայած, ամեն դեպքում, ներսում թույլ է, բայց կարող է իրեն պահել այնպես, որ ուժեղ է:
-Իսկ ո՞րը կարող եք համարել Ձեր բնավորության թույլ կողմը:
-Իմ խիղճը: Չեմ վախենում ոչնչից, ինձ տանջում է միայն իմ խիղճը: Շատ եմ սիրում մարդկանց, ու այդ ամենն օգնում է իմ աշխատանքում, ուժ է տալիս, որ հասնեմ դրական արդյունքի:
-Մեր ազգը, Ձեր կարծիքով, շնորհակա՞լ ազգ է:
-Իհարկե, երբ դրական արդյունք չի լինում, հիասթափությունը մեծ կարող է լինել, որովհետեւ մարդիկ ներդնում են ջանքեր, գումար, հոգեբանորեն են պատրաստվում ու հանկարծ կարող են կանգնել դատարկության առաջ: Բայց դրական արդյունքի դեպքում շատ շնորհակալ են լինում:
-Որպես վերջաբան ի՞նչ կցանկանայիք ասել:
-Կցանկանայի, որ ոչ մեկի մոտ հղիանալու, մայր դառնալու խնդիր չլինի, որ այդ ճանապարհը շատ հեշտ լինի, ու բալիկ ունենալու ուրախությունը, երջանկությունը վայելեն բոլոր ընտանիքները: Մենք աշխատում ենք ու ցանկանում, որ մեր աշխատանքի դրական արդյունքը երջանկացնի անպտղության խնդրի առաջ կանգնած ընտանիքներին: