Lusine

Lusine

There is no translation available.

«ՌԵԴ ՀՈԹԵԼ»-ը գտնվում է Դիլիջանի սրտում՝ շատ հարմարավետ դիրքում: 

Այցելելով մեզ, Դուք կարող եք գտնել Ձեզ հոգեհարազատ վայրեր ու գողտրիկ անկյուններ, տեսնել ու զգալ ազգային մշակութային, հոգևոր անանց արժեքներ, համտեսել հայկական խորտիկներ:

 

Սիրով սպասում ենք Ձեզ:

There is no translation available.

Մեր նպատակն է ապահովել երեխայի ներդաշնակ և բազմակողմանի զարգացումը

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այսօր բոլորն էլ լավ գիտակցում են հոգեբանության դերն ու նշանակությունը երեխայի դաստիարակության, զանազան բարդ խնդիրները հաղթահարելու և, վերջապես, հետագայում որպես մարդ կայանալու անչափ կարևոր գործում։ Այսօրվա մեր զրուցակիցը «Զարգացում» հոգեբանական համալիրի տնօրեն  ԷԼՈՆՆԱ  ԱՎԵՏՅԱՆՆ է։

-Տիկի՛ն Ավետյան, ի՞նչ կարևորագույն ձեռքբերումներ է ունեցել «Զարգացում» հոգեբանական համալիրն այս տարիների ընթացքում: Մի փոքր պատմեք կենտրոնի ստեղծման, աշխատանքային սկզբունքների և գործունեության  մասին:

-«Զարգացում» հոգեբանական համալիրը հիմնադրվել և սկսել է իր գործունեությունը 2014 թվականի սեպտեմբերից: Համալիրի ստեղծման նպատակն է տրամադրել խորհրդատվական, հոգեթերապևտիկ, սոցիալ-հոգեբանական և հոգեբանամանկավարժական ծառայություններ բոլոր տարիքային խմբերին պատկանող մարդկանց։ Այն նաև իրականացնում է սկսնակ հոգեբանների վերապատրաստում և տարիքին համապատասխան զարգացման ապահովում նախադպրոցական տարիքի երեխաների համար։ «Զարգացում» հոգեբանական համալիրին կից գործում է «Մանկան ակադեմիա» քոլեջ–նախակրթարանը։ «Մանկան ակադեմիայի» ձեռքբերումներից կարևորագույնն ենք համարում երեխաների տարիքային, անհատական որակների բացահայտումն ու նրանց ներդաշնակ, բազմակողմանի զարգացած և հաղորդակցման հմտություներով ապահովված լինելը։ 

- Կենտրոնում ի՞նչ ծրագրեր են իրականացվում երեխայի անձնային, սոցիալական, հուզական ու հաղորդակցման հմտությունների, խոսքի, ստեղծագործական ընդունակությունների, երևակայության և աշխարհընկալման զարգացման ուղղությամբ: 

«Զարգացում» հոգեբանական համալիրում իրականացվում են հետևյալ աշխատանքները՝
- Անհատական և խմբային հոգեբանական խորհրդատվություն (երեխաների, դեռահասների, ծնողների, մեծահասակների),
- Զույգերի և ընտանեկան խորհրդատվություն,
- Ուսուցողական և թերապևտիկ հոգեբանական թրեյնինգներ,
- Դասապատրաստում (ուսումնական գործունեության գնահատում և զարգացում),
- Սուպեր վիզիաներ,
- Քեյսերի քննարկումներ,
- Ռելաքս մեդիտացիաներ,
- Ակումբներ` քննարկման հարթակ, կանանց ակումբ, ծնողների ակումբ և ծնողական հմտությունների թրեյնինգներ,
-3-6տ. երեխաների հոգեկան զարգացումը գնահատող դիագնոստիկ փաթեթ (պրոֆկողմնորոշում) մասնագիտական կողմնորոշում և այլ ախտորոշումներ,
- Կամավորների, ապագա հոգեբան մասնագետների վերապատրաստում:

«Մանկան ակադեմիա» քոլեջ–նախակրթարանն իրականացնում է՝ 
- Տրամաբանության և մտածողության զարգացում,
- Խոսքի զարգացում,
- Օտար լեզուներ (անգլերեն, ռուսերեն),
- Երևակայության զարգացում,
- Մանր մոտորիկա` ձեռքերի մկանախմբերի շարժունակության զարգացում,
- Խոշոր մոտորիկա` մարմնի խոշոր մկանների զարգացում,
- Հույզերի զարգացում` ճանաչում և սեփական հույզերի արտահայտում,
-Հաղորդակցման հմտություններ` հասակակիցների և մեծահասակների հետ փոխհարաբերությունների ձևավորում և մարդկային աշխարհը ճանաչելու ու գնահատելու ունակություն,
- Նախապատրաստում դպրոցին,
- Մանկական թատերական ներկայացումների կազմակերպում:
Տարիքային խմբերը երեքն են` 2.5-4 տարեկան, 4-5 տարեկան և 5-6 տարեկան։
Մեր նպատակն է, բացահայտելով երեխայի տարիքային և անհատական զարգացման հոգեբանական առանձնահատկությունները, ապահովել նրա ներդաշնակ և բազմակողմանի զարգացումը: «Մանկան ակադեմիա» քոլեջ–նախակրթարանում 3–6, 7-11, 12-15 տարեկան երեխաների և դեռահասների համար գործում է ամառային ակումբ։ 
Ակումբում իրականացվում են դպրոցական արձակուրդների հանձնարարությունների կատարում, հետաքրքրաշարժ և զարգացնող խաղեր, երեխաներին հուզող թեմաների քննարկումներ, շախմատ, ավազաթերապիա, հեքիաթների բեմադրություն, նկարչություն։

 -Հոգեբանի  մասնագիտությունն  այսօր,  կարելի  է  ասել,  բավական արդիական  ու  պահանջված  է,  և  շատերն  են  հոգեբան  դառնում: Ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում ձեր կենտրոնի աշխատակազմն ընտրելիս:

-Ելնելով աշխատանքային փորձիցս՝ կարող եմ ասել, որ հասարակության մոտ հոգեբանի մասին պատկերացումները հիմա այլ են, և մարդիկ սկսել են ավելի հաճախ դիմել հոգեբան մասնագետներին։ «Զարգացում» հոգեբանական համալիրում աշխատող մասնագետներն են՝ հոգեբանները, հատուկ հոգեբանները և լոգոպեդները։ Աշխատակազմի ընտրության ժամանակ կարևորել ենք մասնագետների կրթությունը, անձնային որակները։ Մեզ մոտ աշխատանքային փորձ չունեցող, նորավարտ մասնագետներին տրվում է աշխատելու հնարավորություն՝ համապատասխան ժամանակաշրջանում փորձաշրջան անցնելուց հետո։

-Ինչպե՞ս  է  կազմակերպվում  աշխատանքն  այստեղ,  մասնագիտական  ներուժը  թույլ  տալի՞ս  է  ներգրավել հոգեբանության  տարբեր ուղղությունները։

-Մեր կենտրոնի աշխատանքում հնարավորություն է տրվում ներգրավել հոգեբանության տարբեր ուղղություններ, քանի որ հաճախակի իրականացվում են սեմինար-թրեյնինգներ, որոնց ժամանակ քննարկվում են նեղ մասնագիտական հարցեր, կատարվում է փորձի փոխանակում: Խմբում հայտնված հոգեբանական կամ խոսքային խնդրով երեխաների հետ իրականացվում է համապատասխան մասնագիտական շտկողական աշխատանք՝ նկատի ունենալով երեխաների տարիքային և անհատական առանձնահատկությունները: Այս ամենին զուգահեռ աշխատանքներ են տարվում խոցելի երեխաների ծնողների հետ:

- Տիկի՛ն Ավետյան, Ձեր կենտրոնում աջակցո՞ւմ եք խոսքի հետ կապված դժվարություններ ունեցող երեխաների, օգնո՞ւմ եք երեխաներին հաղթահարել ուսման ու դասապատրաստման հետ կապված դժվարությունները, լիարժեք  վերաինտեգրվել ու մասնակցել ուսումնառության գործընթացներին:

-«Զարգացում» հոգեբանական համալիրում իրականացվում են ինչպես խմբակային, այնպես էլ անհատական լոգոպեդական աշխատանքներ, որոնց ժամանակ բացահայտվում և շտկվում են խոսքային խանգարումները: Այստեղ բոլոր առարկաներից կատարվում են նաև դասապատրաստման աշխատանքներ:

-Որպես վերջաբան ի՞նչ կցանկանայիք մաղթել մեր ընթերցողներին:

-Սիրելի՛ ընթերցողներ, ցանկանում ենք, որպեսզի ձեր առօրյան միշտ զուգակցված լինի յուրահատուկ զգացողությամբ ՝ազատությամբ, արվեստով և ներդաշնակությամբ:

 

There is no translation available.

 

Նյու - Մեդ Բժշկական Կենտրոնի՝ Պլաստիկ Վիրաբուժության Բաժանմունքի Ղեկավար

5CDEC2DE AA41 47E9 A25A EB95C83DDABC

There is no translation available.

ООО «Ашотский сырзавод» было основано в 1973 году и расположено в горной деревне Мусаелян, которая находится на высоте 2000 метров над уровнем моря. Это одно из крупнейших предприятий в Армении, которое славится производством сыра Эмменталь.
Завод производит различные виды местного сыра (сулугуни, копченый сулугуни, чанах, лори, ширак, кавказский и т. Д.), А также различные виды твердых сыров (эмменталь, чеддар, гоуда, русский и т. Д.). У завода есть большой потенциал для расширения производства, для которого производственные мощности являются достаточными.
There is no translation available.

ԵՐԵԽԱՆԵՐԻ  ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ  ԲԱՐԴ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ,  ԲԱՅՑ  ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԶԲԱՂՄՈՒՆՔ Է

Երեխայի դաստիարակությունը դժվարին և շարունակական գործընթաց է: Յուրաքանչյուր ծնող ունի իր պատկերացումներն այդ հարցում, սակայն, իհարկե, տարբեր են նաև դաստիարակության արդյունքներից ակնկալիքները:

Նախադպրոցական կրթությունը կրթական համակարգի առաջին օղակն է, որի հաջողություններով է պայմանավորված ողջ կրթական համակարգի առաջընթացը:

     Մանկապարտեզի հիմնական խնդիրներից մեկը երեխային դպրոցին նախապատրաստելն է: Իսկ դա նշանակում է, որ երեխան ոչ միայն որոշակի գիտելիքներ, ունակություններ, այլ դրանց ամբողջական համալիրը պետք է ստանա, որքան էլ յուրաքանչյուր երեխա զարգացման տարբեր մակարդակ ունենա: Երեխան հայտնվում է մի նոր միջավայրում, նոր աշխարհ է մտնում` իր կանոններով, նոր առօրյայով:

Դպրոցին պատրաստ լինելը նշանակում է ունենալ կազմակերպված  վարք, հմտություններ, գիտելիքների պաշար և դպրոց ընդունվելու ձգտում: Եվ պատահական չէ, որ դպրոց գնալու ավելի մեծ ցանկություն են ունենում հատկապես մանկապարտեզ հաճախած երեխաները:

Մանկապարտեզից դպրոց գնացող երեխաներն անհամեմատ հեշտ են յուրացնում դպրոցում առաջին քայլերը, որովհետև ոչ միայն կարողանում են շփվել, հաղորդակցվել ընկերների, ուսուցիչների հետ, այլև տիրապետում են գիտելիքների անհրաժեշտ պաշարին:

Մանկապարտեզը երեխայի մթնոլորտն է, նրա մեջ աճում ու զարգանում են մտավոր ուժերը, հոգեկան զորությունը և բարոյական հատկանիշները: Այսօր մանկապարտեզները բազմազան են, և լավագույնն ընտրելը ծնողների համար կարևորագույն խնդիրներից մեկն է, դժվարին ու ժամանակատար աշխատանք է պահանջում:

«Հրաշք մանկիկ» լեզվական թեքումով մանկապարտեզը համարվում է Երևան քաղաքի լավագույն մանկապարտեզներից մեկը, որն իր գործունեությունը սկսել է դեռևս 2007 թվականից՝ իր հյուրընկալ դռները բացելով բոլոր փոքրիկների առջև: Դռներից այն կողմ հեքիաթային աշխարհ է, որտեղ ուզում ես մանկանալ և միահյուսվել փոքրիկների «մոլորակին»: 

Մեր զրուցակիցն է «Հրաշք մանկիկ» լեզվական թեքումով մանկապարտեզի տնօրեն ՍՈՆԱ ՄԱՐԿՈՍՅԱՆԸ:

-Տիկի՛ն Մարկոսյան, Դուք ստանձնել եք մի շատ պատասխանատու գործ՝ ղեկավարելով մի կառույց, որը գործ ունի երեխային կրթելու, նրան  ձևավորելու հետ: Ո՞րն է «Հրաշք մանկիկ» մանկապարտեզի առաքելությունը:

-Արդեն երկար տարիներ է, ինչ մանկապարտեզը մեծ սիրով ընդունում և ճանապարհում է փոքրիկներին: «Հրաշք մանկիկ»-ն առանձնահատուկ է ոչ միայն իր նորարարական մեթոդներով, այլև բարեկարգ ու ժամանակակից շենքային պայմաններով. հիանալի կահավորված սենյակներ, մուլտֆիլմերի հերոսների պատկերներով զարդարված պատեր, ջերմ ու տրամադրող մթնոլորտ: Մանկապարտեզում հատուկ ուշադրություն է դարձվում առողջ և օգտակար սննդակարգին, սանիտարահիգիենիկ պայմաններին, այն նաև վերահսկվում է հմուտ մանկաբույժի կողմից: Մանկապարտեզի մանկավարժական կազմը համալրված է փորձառու, երկարատև աշխատանքային փորձ ունեցող դաստիարակներով ու դայակներով, ովքեր ջերմությամբ են պարուրում փոքրիկներին` նրանց թույլ չտալով զգալ մայրիկի բացակայությունը: Մեծ ուշադրություն է դարձվում կրթական ոլորտին, որը շատ կարևոր է երեխայի զարգացման և ճիշտ ձևավորման համար: 

«Հրաշք մանկիկ»-ի աշխատանքի կարևորագույն բաղադրիչն է փոքրիկների գեղագիտական դաստիարակությունը: Այստեղ փոքրիկներին ուսուցանում են ձեռքի աշխատանք, ծեփագործություն, նկարչություն, մարմնամարզություն, պար, երաժշտություն, ինչպես նաև պարտադիր են անգլերենի, ռուսերենի և շախմատի դասերը, մաթեմատիկան, տրամաբանությունը, կիրթ վարվեցողության դասընթացները, ծանոթացումը շրջակա միջավայրին:

Մեզ մոտ առանձնահատուկ է նաև մարզադահլիճը, որտեղ երեխաները մարզվում են պրոֆեսիոնալ մարզչի հետ: «Հրաշք մանկիկ»-ում առանձնահատուկ նշվում են բոլոր տոները՝ Սուրբ Զատիկ, Մայրերի տոն, Հունիսի 1, Ամանոր և այլն: Մանկապարտեզում պարբերաբար կազմակերպվում են նաև էքսկուրսիաներ: «Հրաշք մանկիկ»-ը բաց է իր գործունեության մեջ, և բաց դասերի ժամանակ ծնողները կարող են տեղեկանալ այն ամենի մասին, ինչով զբաղվում են իրենց բալիկները:

 -Տիկի՛ն Մարկոսյան, ըստ  Ձեզ, արդյոք Ճիշտ դաստիարակությա՞մբ են պայմանավորված իրականության  երեխայի ընկալումը, նրա հարաբերությունները շրջապատի մարդկանց հետ:

-  Այո, միանշանակ համամիտ եմ այդ մտքի հետ: Դաստիարակության  հարցն  այսօր  շատ  լուրջ  խնդիրների առաջ է կանգնեցնում թե՛ մեզ, թե՛ ծնողներին,  քանի  որ  ներկա  սերունդն  ավելի շատ տեղեկացված է,  շուտ է զարգանում,  ուստի նրանց հատուկ մոտեցում է պետք:

Մի բան պարզ է, որ երեխային պետք է դաստիարակել մանկուց, այլապես ուշ կլինի: Մեր փորձից ելնելով՝ կասեմ, որ երեխաների դաստիարակությունը բարդ, պատասխանատու, բայց շնորհակալ և հետաքրքիր  զբաղմունք է: Դաստիարակությունը նպատակաուղղված ներգործություն է երեխաների ու երիտասարդության գիտակցության և վարքի, նրանց աշխարհայացքի, արարքների, սովորույթների վրա: Հենց դաստիարակությամբ էլ նշանակալի չափով պայմանավորվում են այն փոփոխությունները, որ կրում է մարդը ծնվելու պահից մինչև հասուն դառնալը: Շրջապատը,  այսպես  թե  այնպես,  ազդում է  երեխաների դաստիարակության, նրա աշխարհընկալման  վրա  անկախ նրանից՝ նա դա ուզում է, թե ոչ: Երեխաները, այսպես ասած, սպունգի նման ներծծում են այն ամենը, ինչ կատարվում է նրանց շուրջը: Նրանք մեծ հաճույքով կրկնում են իրենց շրջապատող մարդկանց խոսքերը, վարքագիծը: Կարևոր է, որպեսզի բոլորս գիտակցենք, որ շատ բան նաև մանկապարտեզից է կախված, թե ապագայում ինչպես կձևավորվի երեխան: Երեխաների դաստիարակության ժամանակ առաջին հերթին հարկավոր է երեխայի մոտ ձևավորել անհատականություն: Բայց չի կարելի մոռանալ համընդհանուր արժեքները, որոնք ապագայում կօգնեն նրանց լինել ինքնուրույն և նպատակասլաց:

Երեխաների դաստիարակության գործում կան մի շարք նրբություններ և կանոններ. հարկավոր է լինել սիրալիր երեխայի հանդեպ: Մեր աշխատակազմը ջանք ու եռանդ չի խնայում այդ գործում, քանի որ սերը, գուրգուրանքը փոքրիկին թույլ են տալիս զգալ իրեն պաշտպանված, վստահ իր անձի նկատմամբ: Պետք է երեխաների մեջ սերմանենք լավատեսություն և պատասխանատվություն: Հաջողակ մարդիկ գիտակցում են, որ միայն իրենք են պատասխանատու այն ամենի համար,  ինչ  կատարվում  է  իրենց  կյանքում:

Նախադպրոցական տարիքի երեխաների դաստիարակության ռեալ նպատակը հուզականորեն կայացած, արտաքին աշխարհին համարժեք արձագանքող, ներդաշնակ զարգացած երջանիկ երեխայի ձևավորումն է: Անհրաժեշտ է մանկապարտեզներում մշակել այնպիսի ձևեր, որոնք կնպաստեն ուղղորդել, խթանել և շահագրգռել երեխաներին` ինքնուրույն հասնելու հաջողության: Դա մեր մանկապարտեզի կարևորագույն նախապայմաններից մեկն եմ համարում:

- Ի՞նչ կմաղթեք մեր փոքրիկներին:

-Մեր փոքրիկներին մաղթում եմ անամպ երկինք, առողջություն և մանկական իղձերի իրականացում:  Թող անհոգ մանկություն ունենա մեր մոլորակի յուրաքանչյուր փոքրիկ, թող այդ անմեղ ժպիտները երբեք չպակասեն նրանց դեմքից: Մենք ձեզ շատ ենք սիրում, մեր կյանքի անմաս մասնիկներ, Աստված պահապան բոլորիդ:

There is no translation available.

 
Մասնագիտություն` Վիրաբույժ (դիմածնոտային)
 
Գիտական աստիճան` Բժշկական գիտությունների դոկտոր

Կոչում` Պրոֆեսոր

Պաշտոն` Դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ հիվանդությունների բաժանմունքի վարիչ «Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրում»

 
Կրթություն  
 
1991-1996 Ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանող, Երևանի պետական բժշկական համալսարան
1996-1997 Ինտերնատուրա ստոմատոլոգիայի բնագավառում, "Վան" ստոմատոլոգիական կլինիկա
2003 Բժշկական գիտությունների դոկտորի աստիճան , Երևանի պետական բժշկական համալսարան, Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողով
2004 Դոցենտի կոչում Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից
 
Բժշկական պրակտիկա  
1997-2006 Երևանի պետական բժշկական համալսարան, Վիրաբուժական ստոմատոլոգիայի ամբիոնի դոցենտ
1999-2005 Հայկական բժշկական ինստիտուտ, Վիրաբուժական ստոմատոլոգիայի ամբիոնի դոցենտ
2005-2007 Ազգային առողջապահության ինստիտուտ, Դիմածնոտային Պլաստիկ Վիրաբուժության ամբիոնի դոցենտ
2007 մարտ-նոյեմբեր, Երևանի պետական բժշկական համալսարան, Դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի դոցենտ
2007-2010 Երևանի պետական բժշկական համալսարան, Վիրաբուժական ստոմատոլոգիայի ամբիոնի դոցենտ
2004-2010 "Մուրացան" Համալսարանական հիվանդանոց, Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի վարիչ
2010 թ-ից՝ Երևանի պետական բժշկական համալսարան, Վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի դոցենտ
 
"Հերացի" թիվ 1 հիվանդանոցային համալիր, Դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ հիվանդությունների բաժանմունքի վարիչ
 
Վերապատրաստումներ  
2008, 2009 Դասընթաց "Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի նվաճումները"
2008, 2009 , 2010, 2011Հատուկ դասընթաց "Օրթոպեդիան ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայում"
2012 Բժշկական գիտությունների դոկտորի աստիճան, Երևանի պետական բժշկական համալսարան, Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողով
2013 Դեմքի պլաստիկ վիրաբուժության 12 - րդ միջազգային Erlangen դասընթաց, Գերմանիա
2014 Դեմքի պլաստիկ վիրաբուժության 14 - րդ միջազգային դասընթաց, Կանն, Ֆրանսիա
2015 Դեմքի պլաստիկ վիրաբուժության դասընթաց, Լաս-Վեգաս, ԱՄՆ
 
Գիտական աշխատանքներ  
Ավելի քան 95 գիտական հոդված ազգային և միջազգային բժշկական ամսագրերում, Հայաստանի
 
Անդամակցություններ  
1996-ից Ստոմատոլոգների հայկական ասոցիացիա
2009-ից Ստոմատոլոգիական կրթության և հետազոտությունների Ասոցիացիա (խորհրդի անդամ)
2011-ից Դիմածնոտային և օրալ վիրաբուժության հայկական ասոցիացիա
2011-ից Եվրոպական Դիմածնոտային վիրաբույժների ասոցիացիա
 
Պարգևատրումներ  
2010 ԵՊԲՀ հոբելյանական արծաթե մեդալ
 
Հրատարակություններ  
Ավելի քան 95 գիտական հոդված ազգային և միջազգային բժշկական ամսագրերում, Հայաստանի Հանրապետության 11 արտոնագիր:
There is no translation available.

Մասնագիտություն ` Գինեկոլոգ

Գիտական աստիճան` Բժշկական գիտությունների թեկնածու

Պաշտոն` Մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ ՀՀ ԱՆ Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական կենտրոնում

Կրթություն
1993-1999 Գերազանցությամբ ավարտել է ԵրՊԲՀ-ի բուժական ֆակուլտետը, ստացել է բժշկի որակավորում
1999-2003 Կլինիկական օրդինատուրա է անցել ԵրՊԲՀ–ի Մանկաբարձություն և գինեկոլոգիայի կուրսում «մանկաբարձ-գինեկոլոգ» մասնագիտությամբ
 
Բժշկական պրակտիկա  
2003-ից Աշխատում է «ՎԱՊՄԳՀԻ»-ի արհեստական սերմնավորման և բեղմնավորման բաժանմունքում բժիշկ մանկաբարձ գինեկոլոգ համատեղության կարգով
2003-2006 Աշխատել է ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի կուրսում որպես ավագ լաբորանտ
2006-2007 Մասնակցել է ԳՀԿ բազային ֆինանսավորման ծրագրում 0,5 դրույքով գիտաշխատողի պաշտոնում
2006-ից Աշխատում է ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 2 ամբիոնում որպես ասիստենտ
2008-ից Աշխատում է «ՎԱՊՄԳՀԻ»–ի ընդունարանի բաժնի վարիչ համատեղության կարգով
 
Վերապատրաստումներ  
2001 Վերապատրաստվել է Ֆրանսիայում ռեպրոդուկտոլոգ որակավորմամբ
2010 Վերապատրաստվել է Ռուսաստանում ռեպրոդուկտոլոգ որակավորմամբ
 
Գիտական աշխատանքներ  
2009 Ընդգրկված է գիտական թեմա 0871-2-2008 գիտաշխատող պայմանագրային կարգով
2009 Պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Անտիօքսիդանտների արդյունավետությունը հղիների հիպերտենզիվ խանգարումների կանխարգելման ե համալիր բուժման դեպքում» թեմայով, ԺԴ «Մանկաբարձություն և գինեկոլոգիա», ստացել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
 
Վերջին 5 տարիների ընթացքում հեղինակել է 3 հոդված, 11 թեզիս, 2 ձեռնարկ, դասավանդում է հայերեն և ոուսերեն լեզուներով:
There is no translation available.

 

ՀԵՆԱՇԱՐԺԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲՈՒԺՄԱՆ ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԵԹՈԴՆԵՐԸ ՄԵԿ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ժամանակակից տեխնոլոգիաները, որքան որ սրընթաց են դարձրել մեր կյանքն արտաքին միջավայրում, այդքան էլ մենք նստակյաց ենք դարձել մեր աշխատատեղերում և բնակարաններում։ Շատերս գիտենք, որ շարժման և ֆիզիկական ծանրաբեռնվածության դեֆիցիտն իր հետքն է թողնում յուրաքանչյուրիս օրգանիզմի, հատկապես՝ հենաշարժողական համակարգի վրա, և դժվարացնում դարի սրընթացության պատճառով հաճախակիացող վնասվածքների բուժումը։ Սակայն քչերին է հայտնի, որ դրանց առաջացումը հաճախ պայմանավորվում է բազմաթիվ գործոնների ազդեցությամբ, հետևաբար, խոսքն անպայման պետք է գնա համալիր ախտորոշման և բուժման կիրառման մասին։

Ցանկացած պացիենտի առողջական խնդիրների ախտորոշման և թերապիայի հենց այդ մոտեցումներն է որդեգրել վնասվածքաբանական և օրթոպեդիկ բուժօգնության ու խորհրդատվության համալիրը՝ մատուցելով հետևյալ ծառայությունները.

Վնասվածքաբանական և օրթոպեդիկ բուժօգնություն ու խորհրդատվություն

Կինեզիոթերապիա ( հետվնասվածքային և հետվիրահատական
վերականգնողական բուժում, կեցվածքի բնածին և ձեռքբերովի
խեղումների շտկում, հղիներ մանրամարզություն և այլն):

Տրակցիոն բուժում(բուժման ընթացքում կիրառվում է Axiom DRХ9000C™ սարքավորումը, որը ստեղծվել է ամերիկյան առաջատար
մասնագետների և NАSА-ի գիտնականների համատեղ աշխատանքի արդյունքում)

Ռեֆլեքսոթերապիա 

Բուժական մերսում 

Ֆիզիոթերապիա

Բիոիմպեդանսոմետրիա

Ողնաշարային խնդիրների համակարգչային տրակցիոն-դեկոմպրեսիոն թերապիա:

 

ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

  1. Հակոբ Հովհաննիսյան-օրթոպեդ-վնասվածքաբան, տնօրեն
  2. Անի Գրիգորյան – փոխտնօրեն
  3. Արմինե Թադևոսյան – բուժքույր – ադմինիստրատոր, գանձապահ
  4. Վիգեն Հարությունյան – աշխատակազմի ղեկավար, հաշվապահ
  5. Նունե Տեր-Մարգարյան -գիտությունների թեկնածու, Մ. Հերացու անվան ԵրՊԲՀ-ի «Ադապտիվ սպորտի և սպորտային բժշկության» ամբիոնի վարիչ, ՖԿՀՊԻ-ի «Սպորտային բժշկության և ֆիզիոլոգիայի» ամբիոնի դոցենտ, սպորտային բժիշկ-ռեաբիլիտոլոգ
  6. Գայանե Մաթևոսյան – Մ. Հերացու անվան ԵրՊԲՀ-ի «Ադապտիվ սպորտի և սպորտային բժշկության » ամբիոնի ասիստենտ, ուսումնական մասի վարիչ, բժիշկ ռեֆլեքսոթերապևտ-ֆիզիոթերապևտ
  7. Գևորգ Նալբանդյան-գիտությունների թեկնածու, Մ. Հերացու անվան ԵրՊԲՀ-ի «Ադապտիվ սպորտի և սպորտային բժշկության» ամբիոնի դոցենտ, ՖԿՀՊԻ-ի «Անատոմիայի և կենսամեխանիկայի» ամբիոնի դոցենտ, բժիշկ-մերսող
  8. Նվեր Հարությունյան-կինեզիոթերապևտ
  9. Լևոն Սարգսյան - կինեզիոթերապևտ
  10. Օվսաննա Թոքմաջյան – մայրապետ:

 

Առողջությունը ամենաթանկ բան է, վստահեք այն մեզ:

There is no translation available.

Առանց վերապատրաստումների մենք կմնանք նախորդ դարում

Վերջին  տարիներին սրտանոթային հիվանդությունների թիվն ավելացել է, և սա լուրջ մարտահրավեր է ոչ միայն առողջապահական համակարգի, այլ նաև ամբողջ աշխարհի համար։ Մեր զրուցակիցը «Աստղիկ» բժշկական կենտրոնի սրտաբանական ստացիոնար ծառայության ղեկավար, ինվազիվ սրտաբան ՄԻՔԱՅԵԼ ԱԴԱՄՅԱՆՆ է, ում հետ զրույցի ժամանակ նա հավաստիացրեց, որ սրտաբանությունը մեր երկրում մեծ քայլերով զարգացում է ապրում վերջին տասնամյակներում։ Ու այսօր էլ ոլորտն արձանագրում է սրընթաց վերելք ինչպես կոնսերվատիվ, այնպես էլ ինվազիվ, ինտերվենցիոն ուղղություններով:

- Պարոն Ադամյան, ի՞նչ կարծիքի եք՝ բժշկությունը մասնագիտությո՞ւն է, թե կոչում:

- Երբ նոր ինստիտուտ էի ընդունվում, ինձ թվում էր՝ դա միայն մասնագիտություն է, բայց արդեն ամենօրյա աշխատանքի մեջ զգացի, որ, եթե այդ կոչում չէ, ապա ավելի լավ է չզբաղվեմ բժշկությամբ։ Ինձ թվում է՝ դա բոլոր մասնագիտություններին է վերաբերվում:

- Ի՞նչ հիվանդություններով են ավելի շատ դիմում ձեր բաժանմունք։  

- Մեր բաժանմունքը համալրված է բոլոր սրտաբանական ծառայություններով, այսինքն՝ Հայաստանում եզակի բաժանմունքներից է, որն ունի բոլոր սրտաբանական նեղ մասնագիտությունները՝ առիթմոլոգիան, ինվազիվ առիթմոլոգիան, մի խոսքով՝ սրտի առիթմիաների դեպքում իրականացվող ավլիացիաները` տվյալ ուղիների այրումը: Մենք իրականացնում ենք  ամբուլատոր ծառայություն, մեզ մոտ կատարվում են սիրտ-անոթային հետազոտություններ, սրտի անոթների, պերիֆերիկ անոթների, երակների ստենդավորումներ։ Բացի այդ, բաժանմունքը համալրված է սրտային անբավարության բաժնով, ունենք ինտենսիվ թերապիայի սրտաբանական, ինչպես նաև սրտային վիրաբուժության բաժին, որը համարվում է առաջատարը իր կատարած վիրահատությունների որակով և քանակով:

-Ձեր մասնագիտության դեպքում սխալվելը կարող է լինել ճակատագրական:

-Սխալվելը բոլոր մահկանացուներիս բնորոշ երևույթ է, և մարդ չի կարող միշտ իդեալական, անթերի լինել։ Իհարկե, մեր մասնագիտության դեպքում սխալվելը կարող է բավականին թանկ արժենալ  ինչպես մեր, այնպես էլ պացինտների և նրա հարազատների համար: Սակայն պետք է խոստովանել, որ նույնիսկ բժշկի իդեալական աշխատանքի պարագայում գոյություն ունի բարդություններ առաջանալու հավանականության որոշակի տոկոսային աստիճան։ Բժշկության մեջ գոյություն ունի վիճակագրություն, որով ուղղորդվում են ամբողջ աշխարհում, բայց հայերի մտածելակերպում այդ վիճակագրությունը մի քիչ դժվար է ընդունվում:  

-Բժշկին դիմելու կուլտուրան, Ձեր կարծիքով, մեր երկրում ի՞նչ մակարդակի վրա է գտնվում:

-Կարող եմ հավաստիացնել, որ վերջին  5-6 տարիների ընթացքում բժշկին դիմելու կուլտուրան բարձրացել է, որովհետև և՛ պացինտներն ու նրանց հարազատներն են բավականաչափ տեղեկացված հիվանդությունների զարգացման ու հետագա բարդացումների մասին, և՛ հանրությանն իրազեկելու սոցիալական տարբեր ծրագրեր են իրականացվում։ Առաջընթաց կա նաև ակտիվ աշխատող ապահովագրական ընկերությունների շնորհիվ. սոցփաթեթներով հիվանդների հետ կապված էլ կարող եմ ասել, որ պետհիմնարկների աշխատակիցները ներգրավված են այդ փաթեթների մեջ, իսկ դա նույնպես հնարավորություն է տալիս դիմելիությունը շատացնել:

-Կարողանո՞ւմ եք համատել աշխատանքը վերապատրաստումների հետ:

- Առանց վերապատրաստումների մեր մասնագիտության մեջ անհնար է, հակառակ դեպքում մենք կմնանք նախորդ դարում: Տարեկան պարբերաբար մասնակցում ենք 6-8 միջազգային կոնգրեսների, որոնք հիմնականում լինում են Եվրոպայում և Ռուսաստանի Դաշնությունում։ Բացի այդ, ընթացիկ վերապատրաստումներ միշտ են իրականացվում, այսինքն՝ առանց դրանց աշխատելն անհնար է: Կարող եմ գովեստի խոսքեր ասել մեր երկրի սրտաբանության մասին, որը չի զիջում եվրոպական մակարդակին, ավելին՝ մահացության տոկոսը մեր երկրում ցածր է։  

-Իսկ որպես վերջաբան, ի՞նչ կցանկանայիք մաղթել մեր ընթերցողներին:

 -Եղեք առողջ, սիրեք ձեզ, հետևեք ձեր առողջությանը:

There is no translation available.

Կինեզոթերապիան շարժումների և հատուկ բեռնվածության միջոցով բուժումն է

Կինեզոթերապիան բառացի թարգմանաբար նշանակում է բուժում շարժման միջոցով. «կինեզիս»`  շարժում, «թերապիա»՝ բուժում: Կինեզոթերապիայի  հիմնական նպատակը  մկաններն ակտիվացնելն է, ապաքինելը,  վերականգնելը ցանկացած ախտաբանական վիճակներից հետո, այն ունի նաև պրոֆիլակտիկ նշանակություն: Հիվանդներից պահանջվում է միայն ցուցաբերել համբերություն և հետևել բժիշկների խորհուրդներին:

  «Էրեբունի» բժշկական կենտրոնի ֆիզիոթերապևտիկ և վերականգնողական ծառայության ղեկավար ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆԻ հետ զրույցի ժամանակ քննարկեցինք կինեզոթերապիայի հետ կապված առկա խնդիրները և դրանց արդյունավետ բուժումն իրականացնելու հարցերը։

-Պարոն Զավարյան, կխնդրենք մի փոքր պատմեք  Ձեր մասնագիտական ուղու մասին:

-1985-1995թթ. սովորել և ավարտել եմ Վ. Մայակովսկու անվան միջնակարգ դպրոցը: 1995-2003թթ. ուսանել եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում: 2003-2004թթ. անցել եմ մասնագիտացում ակադեմիկոս Ս. Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի ավանդական բժշկության ամբիոնում՝ ստանալով ֆիզիոթերապևտի որակավորում: 2005-2014թթ. աշխատել եմ «Էրեբունի» բժշկական կենտրոնի ֆիզիոթերապևտիկ և վերականգնողական ծառայությունում, իսկ 2014թ.-ից մինչ օրս նույն բաժանմունքի ծառայութան ղեկավարն եմ:

- Բժիշկ, ի՞նչ է իրենից ներկայացնում կինեզոթերապիան:

- Կինեզոթերապիան իրենից ներկայացնում է ավելի շատ վերականգնողական թերապիա, որն զբաղվում է զուտ հետինսուլտային, հետտրավմատիկ վերականգնողական թերապիայով, այսինքն` շարժողական համակարգի խանգարման ժամանակ օգնում ենք հիվանդներին ակտիվացնել իրենց ախտահարված շարժումները, հիվանդներն անցնում են վերականգնողական փուլ, որը կարգավորում է նրանց շարժողական ապարատի հնարավորությունները։ Դրան զուգահեռ նաև ֆիզիոթերապևտիկ ծառայություններ ենք մատուցում, որոնք իրականացվում են սարքավորումների միջոցով՝ համարվելով դեղորայքի հետ օժանդակ միջոց։ Իսկ ֆիզիոթերապիա կատարվում է ինչպես հենաշարժողական խանգարումների, այնպես էլ հոդային ախտահարումների ժամանակ:

- Պարոն Զավարյան,  ձեր բաժանմունքում  ի՞նչ հիվանդություններով դիմելիությունն է գերակշռում:

- Մեր բաժանմունքն իր գործունեությունն իրականացնում է մյուս բաժանմունքների հետ զուգահեռ, աշխատում ենք ընդհուպ ռեանիմացիայի բաժանմունքի հիվանդների հետ, որոնք խնդիրներ են ունենում ինսուլտային, հենաշարժողական ապարատի խանգարումների ժամանակ, երբ ունենում են պարեզներ կամ լինում են դեպքեր, երբ անշարժանում է մի հատվածը, որը փորձում ենք վերականգնել բուժական ֆիզկուլտուրայի միջոցով: Այդպես փորձում ենք ազդակ հաղորդել նրանց ռեցեպտորներով, աշխատում ենք վերականգնել նրանց հենաշարժողական ապարատը, որպեսզի ավելի արագ անցնեն իրենց բնականոն կյանքին և առօրյային: Մեր բաժանմունքում ունենք նաև մասնագետներ, որոնք զբաղվում են խոսակցական խնդիրներով հիվանդերի հետ, լոգոպետներ, որոնք կլման ակտի խանգարում ունեցող հիվանդներին օգնում են վերականգնել իրենց կլման ակտի գործունեությունը և խոսակցական մի շարք խնդիրներ: Նշեմ նաև, որ հիմնականում մեր  «Էրեբունի» բժշկական կենտրոնում է կենտրոնացված այս ծառայությունը, և մենք համագործակցում ենք «Ստրոգ» կենտրոնի հետ («ստրոգ» նշանակում է ինսուլտ), որը նույնպես գործում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Մեր բաժանմունքում կատարվում են բուժական մերսումներ, պլազմոլիֆտինգ, պլազմայի ներարկման միջոցով օրգանիզմում ակտիվանում են ռեգեներատիվ գործընթացները: Մեր բաժանմունքը հատուկ սարքավորումներիի միջոցով  զբաղվում է նաև միջողային ճողվածքներով, այսինքն՝ ոչ վիրահատական միջամտություների օգնությամբ փորձում ենք հասնել առավելագույն արդյունքների:

-Բժի՛շկ, կարողանո՞ւմ եք համատեղել աշխատանքը վերապատրաստումների հետ:

-Միանշանակ. մեր մասնագետները վերապատրաստվում են տարբեր կլինիկաներում: Համագործակցում ենք դրսից հրավիրված մասնագետների, օրինակ, շվեյցարացիների հետ, որոնց մոտ հիմնադրվել է «Բոբաթ» ծրագիրը, և նրանց հետ ամեն տարի անցկացնում ենք սեմինար, ինչպես նաև վերապատրաստումներ:

- Իսկ որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:

-Բոլորին կմաղթեմ առողջություն և խաղաղ երկինք, շատ եմ ցանկանում, որ միշտ բոլորս ունենանք նպատակ ու փորձենք հասնել այդ նպատակներին։ Եվ ինչ էլ որ լինի, երբեք չհիասթափվենք և չհուսահատվենք:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր