Lusine
Վարդգես Կանայան Ռուբենի
1983-1993թթ. սովորել եւ ավարտել է Ասքանազ Մռավյանի անվան թիվ 25 միջնակարգ դպրոցը: Նույն թվականին ընդունվել Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտ՝ բուժական ֆակուլտետ:
1999թ. ավարտել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտը, եւ նույն թվականին ընդունվել կլինիկական օրդինատուրա՝ ընդհանուր վիրաբուժություն մասնագիտությամբ, /N 1 վիրաբուժական հիվանդությունների ամբիոն, <Էրեբունի> բժշկական կենտրոնում/:
2002թ. ավարտել է կլինիկական օրդինատուրան և ստացել ընդհանուր վիարաբույժ մասնագիտությունը:
2002թ. վերապատրաստվել է էնդոսկոպիա մասնագիտությամբ:
2002թ դեկտեմբեր ամսից աշխատում է <Նաիրի> բժշկական կենտրոնում, որպես վիրաբույժ էնդոսկոպիստ:
2004թ պաշտպանել է ատենախոսություն և ստացել բժշկական գիտությունների թեկնածուի կոչում: Աշխատանքային տարիների ընթացքում մասնակցել է բազմաթիվ միջազգային կոնֆերանսների, մաստեր կլասների (Ռուսաստան, Գերմանիա, Ֆրանսիա, Վրաստան): Անդամակցում է հայկական վիրաբուժական ասոցիացիային, Հայաստանի և Վրաստանի էնդոսկոպիկ ասոցիացիաներին: Հանդիսանում է 11 գիտական աշխատանքի հեղինակ և մոտ 20 աշխատանքների համահեղինակ:
2017 թ. Համազգային վստահության կողմից շնորհվել է <տարվա լավագույն բժիշկ>, /վիրաբուժական էնդոսկոպիա մասնագիտությամբ/: Առ այսօր աշխատում է <Նաիրի> բժշկական կենտրոնում, ղեկավարում է էնդոսկոպիկ ծառայությունը:
Ամուսնացած է, ունի երեք որդի:
Աշոտ Սեյրանի Սիրունյան
Մասնագիտություն-Գինեկոլոգ
«Շենգավիթ» ԲԿ բուժական գծով գլխավոր տնօրենի տեղակալ
Մանկաբարձական բաժնի վարիչ
Անահիտ Հովիկի Անանյան
Մանկաբարձ-գինեկոլոգ, «Էրեբունի» ԲԿ
Կրթություն
Վերապատրաստումներ
Աշոտ Նիկոլայի Հովհաննեսյան
Մասնագիտություն-Սրտաբան
Ինտերվենցիոն սրտաբանության, կլինիկական էլեկտրաֆիզիոլոգիայի բաժանմունքի ղեկավար Սրտաբանության ԳՀԻ-ում
Կրթություն
1977-Ավարտել է Պուշկինի անվան միջնակարգ դպրոցը
1984-Ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը
1985-Օրդինատուրա `ընդհանուր բժշկություն:
Վերապատրաստումներ
Մասնակցում է ինվազիվ պրոցեդուրաների ընթացքում հիվանդների ճառագայթային անվտանգության միջազգային ծրագրին ՄԱԳԱՏԷ-ի հովանու ներքո, որը ներառում է ավելի քան 20 մասնակից երկրներ Եվրոպայից Ասիայից և Աֆրիկայից:
Գիտական աստիճան
Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:
Ընտանեկան կարգավիճակ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Մարգարիտա Կառլենի Հովնանյան
Մասնագիտություն--Ալերգոլոգ
Ալերգոլոգ-իմունոլոգ, Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոն
Կրթություն
Վերապատրաստումներ
Արթուր Վլադիմիրի Ղարագուլյան
Նունե Բորիսի Մալխասյան
Մասնագիտություն` Օտորինոլարինգոլոգ (ԼՕՌ)
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան |
1985-1992 |
քիթ-կոկորդ-ականջաբան |
ՔԿԱ վիրաբույժ |
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ
|
|||
Երկրորդ բուժմիավորում,Երևան
|
8 Ապրիլ – 7 Հունիս, 1996
|
“Ընտրողական հարցեր օտոլարինգոլոգիայում” |
|
Սուրբ Աստվածամայր ԲԿ, Երևան |
25 Մարտ-10 Մայիս, 2002
|
“Ժամանակակից հարցեր օտոլարինգոլոգիայում” |
|
Սուրբ ԱստվածամայրԲԿ, Երևան |
5 Մարտ-20 Ապրիլ, 2007
|
“Վնասվածքներ և անհետաձգելի իրավիճակներ օտոլարինգալոգիայում” |
|
Սուրբ ԱստվածամայրԲԿ, Երևան |
8 Ապրիլ- 24 Մայիս, 2013
|
“Հարցեր ժամանակակից օտոլարինգոլոգիայում” |
|
Սանկտ-Պետերբուրգ, Ռուսաստան
|
23-25 Ապրիլ 2013
|
Պետերբուրգի Քիթ-Կոկորդ-Ականջաբանների 2րդ Ֆորում |
|
Արեմբերգ ամրոց |
13-19Ապրիլ2014 |
Զայլցբուրգի օտոլարինգոլոգիայի սեմինար |
|
Պիրոգովի անվան Բժշկական Համալսարան
|
11-12 Նոյեմբեր 2014
|
Օտոլարինգոլոգների 13րդ Ռուսականկոնգրես |
|
Սանտորինի, Հունաստան |
16-18 Սեպտեմբեր 2016 |
Santo-Rhino Santorini Խոռոչների,գանգիհիմի,քթիպլաստիկայի վերապատրաստում |
|
Երևանի Պետական Բժշկական Համալսարան |
7-8 Հոկտեմբեր 2016 |
Ընտանեկան բժշկության 4-րդ միջազգային Գիտաժողով նվիրված ԸԲԱՄ 10-ամյակին |
|
Բարսելոնա, Իսպանիա |
7-11 Հոկտեմբեր 2017 |
ՔԿԱ 4-րդ Եվրոպական կոնգրես |
|
Մեծ Բրիտանիա, Լոնդոն |
22-26 Ապրիլ 2018 |
Եվրոպական ռինոլոգիական ընկերության 27-րդ կոնգրես |
|
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
|
||||
Երևանի No 8 պոլիկլինիկա |
1992- 1995 |
Մանկական քիթ-կոկորդ-ականջաբան |
|
|
Երևանի No 20 պոլիկլինիկա |
1995-2001 |
Բժիշկ քիթ-կոկորդ-ականջաբան
|
|
|
Արմենիա ԲԿ |
2001-2014 |
Մանկականքիթ-կոկորդ-ականջաբան |
|
|
Սեբաստիա բժշկական կենտրոն |
2014-2015 |
ՔԿԱ վիրաբույժ |
|
|
Բեգլարյան ԲԿ |
այժմ |
ՔԿԱ վիրաբույժ |
|
ՌՈՒԶԱՆՆԱ ԱԹՈՅԱՆ
բժիշկ-ստոմատոլոգ
1990-1996թթ․սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական համալասրանի ստոմոլոգիական ֆակուլտետում։
Կատարելագործման դասընթացներ՝
Գերմանիա-2011թ․
Չինաստան-2011թ․
Լեհաստան-2013թ․
ՄԱԷ-2016թ․
Ռուսաստան-Մոսկվա-2017թ․
Ընտանեկան կարգավիճակ` ամուսնացած է:
Հանդիսանում է Գերմանիայի ստոմատոլոգների ասոցիացիայի անդամ։
Աշխատանքային փորձ-1995-2018թթ․
ՌՈՒԶԱՆՆԱ ԱԹՈՅԱՆ
Այս օրերին հայաստանյան ստոմատոլոգիան զարգացում է ապրում` հասարակությանը տալով գեղագիտական գեղեցկություն
Առողջ և գրավիչ ժպիտը յուրաքանչյուր մարդու հաջողության գրավականն է: Բերանի խոռոչը հայելի է, որն արտացոլում է մարդու ընդհանուր առողջական վիճակը, այդ պատճառով ատամների հետ կապված ցանկացած խնդրի պետք է ժամանակին լուծում տալ:
Ժամանակակից ստոմատոլոգիան իրենից ներկայացնում է հարմարավետ և անցավ բուժում: Ու այսօր նորագույն տեխնոլոգիաների և ժամանակակից դեղամիջոցների շնորհիվ նույնիսկ ամենաբարդ ստոմատոլոգիական վիրահատությունները դարձել են հնարավոր: Ընդհանրապես մեզ մոտ ստոմատալոգիան գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա, ու, բարեբախտաբար, հնարավորություն ունենք Հայաստանի պայմաններում միջազգային չափանիշներին համապատասխան բուժման որակ ապահովել:
Որպես հայաստանյան ստոմատոլոգիայի առավելություն մատնանշվում է ցածր գինը: Բացի այդ, Հայաստանում մեծ առաջընթաց է ապրել դենտալ տուրիզմը՝ պայմանավորված հենց մատչելի գներով եւ նրանով, որ նյութերն ու սարքավորումները համապատասխանում են միջազգային չափանիշներին:
Սպիտակ ատամնաշար ունենալու եւ պահպանելու համար մեզ հուզող հարցերի պատասխանները ստացանք Արարատի մարզի Ոսկետապ գյուղում գտնվող <<RTVL>> ստոմատոլոգիական կլինիկայի բժիշկ-ստոմատոլոգ ՌՈՒԶԱՆՆԱ ԱԹՈՅԱՆԻՑ: Բավականին համակրելի կին եւ հաճելի զրուցակից, բժշկուհի, ով իր մասնագիտական բարձր որակների, ազնվության համար վայելում է իր պացիենտների հարգանքն ու վստահությունը։
- Տիկին Աթոյան, վստահ ենք, որ ժամանակակակից տեխնոլոգիաները չեն շրջանցել նաև ստոմատոլոգիայի ճյուղը: Խոսենք ստոմատոլոգիայում վերջին ձեռքբերումների մասին: Ըստ Ձեզ, ինչպիսի՞ սանդղակի վրա է գտնվում ստոմատոլոգիան Հայաստանում:
-Ասեմ, որ բժշկության ստոմատոլոգիայի ճյուղը զարգանում է շատ արագ տեմպերով, այն բժշկության մի ճյուղ է, որն ընդհանրապես չի դոփում իր տեղում եւ քայլում է նորարարություններին համընթաց: Հայաստանյան ստոմատոլոգիան ոչնչով չի զիջում միջազգային չափանիշներին, եւ եթե մի քանի տարի առաջ Հայաստան այցելում էին բժիշկ-ստոմատոլոգներ միջազգային հանրահայտ կլինիկաներից, որոնք ասելիք ունեին մեր կոլեգաներին, ապա հիմա հպարտությամբ կարող եմ ասել, որ մեր ստոմատոլոգները կարող են նույնիսկ ուսուցանել բժիշկների`բարձրագույն տեխնիկաներով գերհագեցած ստոմատոլոգիայի բնագավառում: Ստոմատոլոգիան իրենից ներկայացնում է միաժամանակ եւ արվեստ, եւ բժշկության ճյուղ, քանի որ այն մարդկանց տալիս է ոչ միայն առողջություն, այլ նաեւ էսթետիկ գեղեցկություն: Այս օրերին հայաստանյան ստոմատոլոգիան զարգացում է ապրում` հասարակությանը տալով գեղագիտական գեղեցկություն, այն հնարավորություն է տալիս նրանց <<առաջ գնալ>> բիզնեսի բնագավառում, այսինքն` գեղեցիկ ժպիտը բացում է բազմաթիվ դռներ մարդկանց առջեւ: Մշտապես առաջնահերթ ժպիտն է գնահատվում հաասարակության մեջ: Ստոմատոլոգիան իր մեջ ներառում է մի քանի ուղղվածություն` վիրաբուժություն, թերապիա, օրթոպեդիա, օրթոդոնտիա, եւ բոլոր ոլորտներում ստոմատոլոգիան հասել է բավականին բարձր դիրքերի: Նորարարությունները ստոմատոլոգիայում հիմնականում նկատվում են վիրաբուժության`իմպլատոլոգիայի մեջ, որը զարգանում է բավականին արագ տեմպերով: Բայց, ցավոք սրտի, լինում են դեպքեր, երբ ընդհանրապես հնարավոր չի լինում պահպանել որոշ ատամներ, եւ այդ դեպքում առչնվում ենք վիրաբուժության հետ: Անելանելի վիճակներում էլ ստոմատոլոգները գտնում են լավագույն ելքեր, քանի որ արագ տեմպերով զարգանում են տեխնոլոգիաները: Եթե նախկինում իմպալանտացիայի ժամանակ նկատվում էին որոշ թերացումներ, ապա այս օրերին իմպլանտացիայի գործընթացը տեխնիկապես գերզարգացած է, եւ պացինետը կարող է առավոտյան գալ կլինիկա առանց ատամների, իսկ այնտեղից դուրս գալ ամբողջական ատամաշարով: Ատամնային իմպլանտացիան, հանդիսանալով ստոմատոլոգիայի ոլորտի արագ զարգացող ճյուղերից մեկը, վերջին տարիներին մեծ հետաքրքրություն է առաջացրել նաեւ հայ ստոմատոլոգների շրջանում եւ գրանցել է մեծ տեղաշարժեր: Դրա մասին վկայում են կազմակերպվող բազմաթիվ միջոցառումները, կոնֆերանսները եւ ուսուցողական սեմինարները: Դա շատ ողջունելի է, քանի որ, ելնելով այսօրվա մեր կենսամակարդակից, Հայաստանում մասնագետների մեծամասնությունը, չունենալով համապատասխանաչափ հնարավորություն` ծանոթանալու ատամնային իմպլանտացիայի նորագույն մեթոդներին եւ մասնակցելու արտերկրում կազմակերպվող հեղինակավոր կոնֆերանսներին, կարող է գոնե համապատասխան գիտելիքներ ստանալ Հայաստանում:
-Բժշկուհի, իմպլանտացիան ունի՞ հետվիրատական բարդություններ, ի վերջո. բերանի խոռոչում տեղադրվում է օտար մարմին:
-Այո, լինում են հետվիրահատական բարդություններ, բայց դրանք հասցվել են նվազագույնի:
- Բժշկուհի, որո՞նք են ատամների սպիտակեցման ժամանակակից մեթոդները։ Համացանցում հաճախ կարելի է տեսնել ատամների սպիտակեցման մի շարք մեթոդներ՝ կերակրի սոդա, ջրածնի պերօքսիդ, լիմոնաթթու, ակտիվացված ածուխ եւ այլն։ Որքանո՞վ են դրանք մոտ իրականությանը։
- Կյանքի ընթացքում ատամները ենթարկվում են տարբեր ներկանյութերի շարունակական ազդեցությանը: Դրանք պարունակվում են սննդում, ըմպելիքներում, դեղորայքում, կոսմետիկ միջոցներում, իսկ որպես հետեւանք զարգանում է դիսկոլորիտ՝ ատամի գույնի փոփոխություն: Այո, համացանցում ներկայացվում են բազմաթիվ միջոցներ, որոնք թվացյալ օգնում են ստանալ ձյունաճերմակ ատամնաշար, սակայն իրականությունը բավականին այլ է։ Այդ բոլոր թվարկված նյութերը, որոնք համարվում են սպիտակ ատամնաշար ունենալու լավագույն խթանիչները, իրականում քայքայում են էմալը։ Ասեմ, որ ստոմատոլոգիայում շատ են եւ մատչելի սպիտակեցման նյութերը, կան շատ տարբերակներ, եւ իրականում պետք չէ ինչ-որ ժողովրդական միջոցների դիմել: Ես բացարձակ կողմ չեմ նման միջոցների դիմելուն, եւ խորհուրդ եմ տալիս առանց մասնագետի ցուցումների ինքնագործունեությամբ չզբաղվել։
- Իսկ ի՞նչ ասել է թվային ստոմատոլոգիա:
- Վաղուց ամեն ինչ գնում է դեպի թվայնացում, ու ստոմատոլոգիան եւս բացառություն չէ: Այն իրենից ենթադրում է ե՛ւ հարմարավետություն, ե՛ւ ժամանակի խնայում, ե՛ւ որակի բարձրացում: Սկսած հիվանդի հիվանդասենյակ մտնելուց, հիվանդության պատմությունից, ռենտգենային նկարներից, պլանավորումից` CAD/CAM տեխնոլոգիաների միջոցով, որն էլ նվազագույնի է հասցնում սխալվելու հավանականությունը:
Պետք է նշեմ, որ վերջերս Հայաստանում թվային ստոմատոլոգիայի թեմայով բարձր մակարդակի կոնգրես կայացավ, որն անցավ բավականին մեծ <<շքեղությամբ>>: Թվային ստոմատոլոգիան ատամնաշարի սքանավորում է, որը տպագրվում է 3D պրինտերով: Աշխատում է այնպիսի տեխնոլոգիայով, որի ժամանակ սքանը տալիս է ինֆորմացիա, անմիջապես պացիենտի ներկայությամբ տեղում կատարվում է հղկում բոլոր մակերեսներով, ծրագիրը տալիս է, ատամնաշարը հանում եւ անմիջապես տեղադրվում է պացինետի բերանում: Դա շատ հարմար եւ քիչ ժամանակատար գործողություն է. մեկ օրում կատարվում է մի քանի օրվա աշխատանք: Հպարտությամբ կարող եմ ասել, որ մենք առաջարկում ենք մեր այցելուներին նորագույն տեխնոլոգիա, որը թույլ է տալիս ստեղծել կատարյալ նոր ատամներ` խնայելով նրանց թանկագին ժամանակն ու միջոցները։
Ներբերանային սքաները հնարավորություն է տալիս ստանալ 3D ձեւաչափի կատարյալ ճշգրտությամբ թվային չափսեր՝ բերանի խոռոչի սքանավորմամբ՝ հաշված րոպեների ընթացքում:
Այնուհետեւ տվյալներն էլեկտրոնային տարբերակով փոխանցվում են ատամնատեխնիկական լաբորատորիա, որտեղ համակարգչային ծրագրի միջոցով ապագա կոնստրուկցիան մոդելավորվում է եւ Cad/Cam համակարգով ֆրեզավորվում:
Այսպիսով, բուժման ողջ գործընթացը թվայնացվում է`ապահովելով բացառիկ ճշգրտություն:
- Ձեր մասնագիտական ուղու մասին խոսենք:
-1995 թվականին ավարտել եմ Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը եւ անմիջապես գործուղվել Արարատի մարզ: Դրանից հետո ընտանիքով տեղափոխվել ենք Ռուսաստանի Դաշնություն`ապրելու, որտեղ աշխատել եմ մի քանի տարի: Հայաստան վերադառնալուց հետո աշխատանքը շարունակեցի Երեւանում՝ <<ՄԱՐՍՏՈՄ>> ստոմատոլոգիական կլինիկանում, որտեղ էլ աշխատել եմ երկար տարիներ: Կլինիկա, որն առաջնորդվում է փոքրիկ ինվազիվ ստոմատոգիայով, եւ որի գերնպատակն է ավելի շատ պահել առողջ ատամները, պահպանել` չվնասելով դրանք: Կլինիկայի տնօրեն Մարո Ռազմիկովնայի ղեկավարությամբ շատ բարձր հիմքերի վրա է դրված սպասարկումը: Վերջինս ստամատոլոգիայի ոլորտում գործատուների միության նախագահն է:
Նշեմ, որ մենք ունենք մեր ստեղծած կլինիկան <<RTVL>> անվանումով Արարատի մարզի Ոսկետապ գյուղում, որը ընտանեկան ստոմատոլոգիա է, որտեղ ընտանեկան միջավայր եւ մթնոլորտ է տիրում, աշխատում ենք ես, տղաս, եղբայրս, քրոջս տղան`իր կնոջ հետ: Չնայած, որ այն գտնվում է շատ փոքրիկ գյուղում, իրականում չի զիջում երեւանյան կլինիկաներին, թե՛ իր տեխնիկական հագեցվածությամբ, թե՛ կադրերի աշխատանքով: Մեր գյուղից, Արարատ, Վեդի քաղաքներից եւ հարակից գյուղերից շատ պացինտներ ունենք, որոնք, իրենց մարզից դուրս չգալով, ստանում են բոլոր ստանդարներին համապատասխան բացարձակ բուժսպասարկում: Ի դեպ, ինչպես <<ՄԱՐՍՏՈՄ>> կլինիկայում, այնպես էլ Արարատի մարզի Ոսկետապ գյուղի <<RTVL>> կլինիկայում գործում է ապառիկ ու սոցփաթեթով բուժսպասարման տարբերակ:
Նշեմ նաեւ, որ մասնակցել եմ բազմաթիվ վերապատրաստումների` Գերմանիայում, Լեհաստանում, Չինաստանում, Արաբական Էմիրություններում եւ Ռուսաստանի Դաշնությունում, անցել տարատեսակ կուրսեր: Երբեւէ չեմ մտադրվել լքել իմ երկիրը: Ասեմ, որ մեր պացիենտները շատ շնորհակալ պացինետներ են, միշտ գնահատում են քո կատարած աշխատանքը, եւ ես երբեւիցե խնդիր չեմ ունեցել նրանց հետ:
- Ստոմատոլոգիայում էսթետիկական միջամտությունները ի՞նչ մակարդակի վրա են գտնվում:
- Եթե միջազգային ստոմատոլոգիայում էսթետիկական միջամտությունների մեջ որեւէ նորամուծություն մտնում է, ապա առաջիներից մեկը շատ բարձր մակարդակով Հայաստանում է այն կիրառվում:
- Ի՞նչ խորհուրդ կտաք բերանի խոռոչի հիգիենայի պահպաման հետ կապված մեր հասարակությանը:
-Ես միշտ էլ ասել եմ, որ շատ ավելի լավ կլիներ, եթե այն կատարվեր մի քանի փուլերով: Ես առաջարկում էի, որ Հանրային հեռուստատեսության մանկական ծրագրերում, օրինակ, <<Բարի գիշեր երեխաներ>> հաղորդման ավարտին խորհուրդ տրվեր երեխաներին խոզանակել ատամները, ապա նոր միայն գնալ քնելու, անգամ կարելի է գունավոր խոզանակներ ներկայացնել երեխաներին շահագրգռելու համար: Անչափ կարեւորում եմ նաեւ ճիշտ պրոֆիլակտիկայով անցկացնել հղի կանանց կոնսուլտացիաները, որպեսզի ծայրահեղ դեպքերում նոր չդիմեն բժշկին: Մեր երկրում ստոմատոլոգիան այնպիսի գերժամանակակից մակարդակի վրա է գտնվում, որ հղիներին ամեն տեսակի միջամտություն. բոլոր տեսակի դեղանյութերը եւ պլոմբաները, նույնիսկ ռենտգեն հետազոտությունը թույլատրելի են: Ես նույնիսկ այն երիտասարդ զույգերին, որոնք գալիս են ինձ մոտ պրոֆիլակտիկ ստուգումների ատամների սպիտակեցման համար, պարտադրում եմ կատարել ատամների համայնապատկերային ռենտգենը, քանի որ բերանի խոռոչի հիգիենայից շատ բան է կախված:
- Բժշկուհի, շփվում եք երիտասարդ կադրերի հետ, ի՞նչ կասեք մեր ստոմատոգիայի ապագայի մասին:
- Ես միշտ եմ ասել եւ նորից կկրկնեմ, որ մեծ բավանականությամբ եմ դուրս գալիս իմ դասախոսություններից. մեր երիտասարդները բավականին բարձր պատրաստվածություն ունեն, գիտելիքների շատ մեծ պաշար, լեզուների իմացություն: Եթե մի քանի տարի առաջ ռուսերեն լեզուն էր գերակշռում բժշկության մեջ, ապա այս օրերին մեր երիտասարդները լիարժեք տիրապետում են մի քանի լեզուների:
-Որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք մեր հասարակությանը:
- Ասեմ, որ կանխարգելումը նույնիսկ շահեկան է ֆինանսական առումով։ Ժամանակին դիմելու դեպքում խնդիրները հարթվում են անհամեմատ ավելի դյուրին։ Սակայն ամենակարեւոր կանխարգելումը տարրական հիգիենայի պահպանումն է: Որպես բժիշկ մաղթում եմ միմիայն առողջություն, իրենց հոգիներում լինի խաղաղություն, հանգստություն եւ ներդաշնակություն: Իսկ որպես կին էլ, մեր կանանց կմաղթեմ կանացի երջանկություն:
ՄԻՔԱՅԵԼ ԱԴԱՄՅԱՆ
Մենք համընթաց քայլում ենք եվրոպական կլինիկաների հետ
Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները համարվում են 21-րդ դարի մեծ չարիք եւ հատկապես սպառնում են զարգացած երկրների բնակչությանը: Սրտային հիվանդությունները մահացության պատճառների առաջատարների թվին են պատկանում, եւ նկատվում է նաեւ այդ հիվանդության «երիտասարդացում»: Դրա հիմնական պատճառը մարդկանց մոտ առողջ ապրելակերպի մշակույթի բացակայությունն է:
Վերջին տարիներին Հայաստանում սիրտ-անոթային համակարգի բժշկությունը որակի նոր փուլ է թեւակոխել: Եթե նախկինում շեշտը դրվում էր մասնագետների պրոֆեսիոնալ մակարդակը բարձրացնելու վրա, ապա այսօր մեծ ուշադրություն է դարձվում նաեւ ժամանակակից սարքավորումների եւ բժշկական տեխնոլոգիաների ձեռքբերմանը:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է «Աստղիկ» բժշկական կենտրոնի սրտաբանական ստացիոնար ծառայության ղեկավար, ինվազիվ սրտաբան ՄԻՔԱՅԵԼ ԱԴԱՄՅԱՆՆ է՝ իր գործում պրոֆեսիոնալ, բարձր եւ վեհ արժեքներ կրող բժիշկ, ով բազմաթիվ կյանքեր է փրկել ու շարունակում է փրկել: Բժշկի առաքելությունը շատ մեծ է, անփոխարինելի, քանի որ գործ ունի մարդու այնպիսի կարեւոր օրգանի հետ, ինչպիսին սիրտն է, որի բուժման մեկ աննշան շեղումը բավական է, որ այն ճակատագրական եւ անդառնալի լինի հիվանդի համար:
-Պարո՛ն Ադամյան, կարո՞ղ ենք այսօր վստահորեն ասել, որ Հայաստանում սրտաբանության ճյուղը բարձր դիրքեր է զբաղեցնում:
- Հայաստանում բժշկությունը, եթե համեմատենք եվրոպական կլինիկաների հետ, բավականին բարձր մակարդակ ունի: Եվ սրտաբանությունն այդ առումով ավելի բարձր դիրքերում է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում, 1993 թվականից սկսած, սրտաբանական ծառայությունների չափանիշները բավականին փոխվել են, տարեցտարի առաջընթաց է արձանագրվել:
-Բժիշկ, ինչո՞ւ որոշեցիք ընտրել հենց սրտաբանի մասնագիտությունը:
-Իմ կարծիքով ոչ մի բժշկի համար իր ճանապարհը հարթ ու ուղիղ չի կարող լինել: Համենայնդեպս, լավ բժիշկ դառնալու համար առնվազն պետք է օրվա 24 ժամը նվիրված լինես քո մասնագիտությանը, այլապես կարող ես բժշկությունը թողնել ու այլ աշխատանքով զբաղվել: Շատ կարեւոր է նաեւ մշտապես սովորելը, վերապատրաստումները, որոնք մենք իրականացնում ենք: Այդ բոլոր գործոնների համախմբման արդյունքում կարծում եմ իմ մասնագիտական ոլորտում հասել եմ զգալի հաջողությունների:
-Պարո՛ն Ադամյան, սիրտ-անոթային ո՞ր հիվանդություններն են <<երիտասարդացել>>, և ո՞ր տարիքն է համարվում ռիսկային: Հիմնականում սիրտ-անոթային ի՞նչ խնդիրներով են Ձեզ դիմում:
-Միայն սրտաբանական հիվանդություններ չեն, որ <<երիտասարդացում>> են ապրել. բոլոր հիվանդություններն էլ ունեն «երիտասարդացման» միտում: Ինչ վերաբերում է սրտաբանությանը, ապա հիմնականում դրանք զարկերակային հիպերտենզիան եւ սրտի իշեմիկ հիվանդություններն են: Այս հիվանդությունների դեպքում նախկինում տղամարդկանց մոտ տարիքային շեմ համարվում էր 40 տարեկանը, կամ ավելի բարձր տարիքը, իսկ կանանց մոտ՝ 50 տարեկանից բարձրը, բայց այսօր տարիքի վրա մենք շեշտադրում չենք անում, հիմնվում ենք ավելի շատ հետազոտման արդյունքում ստացված պատկերի վրա: Եվ լինում են բազմաթիվ դեպքեր, երբ 28-30 տարեկան հասակում տանում են սրտամկանի սուր ինֆարկտ, մինչդեռ նման բան տարիներ առաջ հազվադեպ էր տեղի ունենում:
-Պարո՛ն Ադամյան, ե՞րբ եք վերջին անգամ դիմել բժշկի:
- Տարին մեկ անգամ պարտադիր անցնում եմ հետազոտություն, քանի որ մեր բժշկական կենտրոնում գործում է բժշկական ապահովագրությունը, որի պահանջներից է մեր առողջական վիճակին հետեւելու համար տարին մեկ անգամ որոշակի հետազոտություններ անցնելը:
- Բժի՛շկ, Ձեր կարծիքով Հայաստանը համընթաց քայլո՞ւմ է եվրոպական կլինիկաների հետ:
- Հայաստանի սրտաբանության ճյուղի մասնագետներս մշտապես մասնակցում ենք տարբեր տեսակի հետազոտությունների անցկացմանը, որի արդյունքում ստացված տվյալները ներկայացնում ենք, այսպես ասեմ, Եվրոպայի դատին: Եվ տրված գնահատականից պետք է եզրակացնել, որ արդյունքները բավականին լավն են: Չէի ասի, որ եվրոպական երկրներից ավելի առաջադեմ ենք, բայց ուրախությամբ պետք է նշեմ, որ ունենք մահացելիության թվի նվազում, ինչպես Եվրոպայում է, նույնիսկ ավելին: Եվ այդ ամենը հաշվի առնելով՝ կարելի է ասել, որ համընթաց քայլում ենք եվրոպական կլինիկաների հետ: Իհարկե, շատ կարեւորում եմ սուր ինֆարկտների հետ կապված <<Ստենդ կյանքի համար>> ծրագիրը, որը մեզ թույլ տվեց այդ ճյուղում բավականին լավ արդյունքների հասնել: Եվ հենց այդ պատճառով ունենք սուր ինֆարկտների հետ կապված մահացության թվի իջեցում: Մի խոսքով՝ Հայաստանի սրտաբանությունն իր արդյունքներով եվրոպականին չի զիջում: Մանավանդ այս օրերին, հաշվի առնելով մեր հաճախակի այցելությունները եվրոպական կոնգրեսների, ինչպես նաեւ ինտերնետային պորտալի հնարավորությունները, առկա են դեպի ստանդարտիզացիա քայլեր, իսկ բուժման արդյունավետությունը բարձրացել է:
- Բժիշկ, իսկ ի՞նչ նորարարություններ կան սրտաբանության ասպարեզում, որի մասին կցանկանայիք խոսել:
- Նորարարություններ Հայաստանում կան, դրանք հիմնականում ինվազիվ սրտաբանության հետ կապված միջամտություններն են: Ինվազիվ ճանապարհով հնարավոր է տարբեր հիվանդությունների խնդիրների լուծում գտնել ու բուժել, եւ դա արվում է ոչ միայն սրտաբանության մեջ, այլ նաեւ գինեկոլոգիայում, օրինակ, արգանդի միոմաների դեպքում, որը էմբոլիզացիայի միջոցով հնարավոր է բուժել, միջամտությամբ միոմայի չափսերը փոքրացնել: Եվ այդ դեպքում պացիենտը կարիք չի ունենում վիրահատական միջամտության: Ես կառանձնացնեի նաեւ քնային զարկերակների ստենդավորումը, որը Հայաստանում հազվադեպ է իրականացվում, եւ այն նույնպես նորարարություն է հայաստանյան բժշկության մեջ: Մեր <<Աստղիկ>> բժշկական կենտրոնում իրականացվում են նաեւ լյարդի էմբոլիզացիան` քիմիաթերապիան, որը Հայաստանում համարվում է նորարարություն, սակայն այն ամբողջ աշխարհում կիրառվում է վաղուց:
- Ձեր հիմնական խորհուրդը մեր ընթերցողներին:
- Ինչպես սիրում եմ ասել, թող միշտ լինեն առողջ, վարեն առողջ ապրելակերպ, որպեսզի ավելի քիչ այցելեն բժիշկների եւ հիմնականում առաջնային զբաղվեն կանխարգելիչ բուժմամբ, որպեսզի հետագայում հիվանդություններն ավելի չխորանան: Թող բոլորն ավելի երկար եւ առողջ կյանք վայելեն: