Lusine
ՆԵԼԼԻ ԳՐԻՇԱՅԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ինչ սիրում եք, դա արեք եւ ինչ անում եք, դա սիրեք. չեմ սիրում ոչ ոքի սթրեսի ենթարկել
Բժշկությունում ոչ ինվազիվ ախտորոշման ասպարեզում ուլտրաձայնային հետազոտությունը (ՈՒՁՀ, սոնոգրաֆիա) ամենաինֆորմատիվ մեթոդներից է: Այն լայնորեն կիրառվում է ամենատարբեր հիվանդությունների ախտորոշման համար, ինչին նպաստում են հետազոտման արդյունքների ճշգրտությունը, մեթոդի մատչելիությունը, հակացուցումների բացակայությունը: Հետազոտության ժամանակ կիրառվող ուլտրաձայնային ալիքների չափաքանակն անվնաս է մարդու առողջությանը: Ուլտրաձայնային հետազոտությունը կիրառվում է հիվանդությունների ախտորոշման, ախտաբանական գործընթացի պարբերական հսկողության եւ բուժման արդյունքների գնահատման նպատակով:
Ուլտրաձայնային հետազոտությունը հատկապես կարեւոր է հղիության հսկողության ժամանակ։ Այն մեծ քանակությամբ ինֆորմացիա է տալիս դեռ չծնված պտղի զարգացման մասին։ Ուստի Մոր եւ Մանկան Առողջության Պահպանման Գիտահետազոտական կենտրոնում հատուկ տեղ են հատակացնում ուլտրաձայնային հետազատությանը։ Այս կենտրոնում արդեն 27 տարի է ուլտրաձայնային հետազոտության պատասխանատուներից է բժիշկ-սոնոգրաֆիստ Նելլի Հովհաննիսյանը։ Նա իր այցելուներին դիմավորում է անկեղծ ժպիտով ու հոգատար հայացքով։ Ամեն հղիին առանձնահատուկ ուշադրությամբ է հետազոտում եւ որպես իր հարազատի վերաբերվում։ Բժշկուհու աշխատասենյակի պատին գրված է նրա աշխատելու կարգախոսն անգլերենով՝ «Ինչ սիրում եք, դա արեք եւ ինչ անում եք, դա սիրեք»։ Կենտրոնի բժիշկներն էլ տիկին Հովհաննիսյանի հետ հաճույքով են աշխատում, քանի որ նա կարողանում է բոլոր հիվանդների հետ լեզու գտնել։
Bestgroup.am-ը նրա աշխատանքի, այցելուների եւ բազմաթիվ այլ հետաքրքիր հարցերի մասին զրուցել է Նելլի Հովհաննիսյանի հետ։ Նշենք, որ նա 2011 թվականի դեկտեմբերին ավարտել է Յան Դոնալդի դպրոցի դասընթացը, իսկ 2012-ին՝ մասնակցել է ուլտրաձայնային ախտորոշման սեմինարին` Երեւանում:
- Բժշկուհի, ինչո՞ւ ընտրեցիք հենց այս մասնագիտությունը, ինչո՞վ էր այն գրավիչ Ձեզ համար։
Դեռ ուսանող տարիներից ինձ հետաքրքրել է դիագնոստիկան, ախտորոշումը, այն շատ ավելի հետաքրքիր էր թվում ինձ համար։ Դրա համար էլ ես որոշեցի ուսումս շարունակել դիագնոստիկայի ուղղությամբ։ Ուսումս ավարտելուց հետո, հենց սկզբից եկա այս կենտրոնում աշխատելու։ Արդեն 27 տարի է Մոր եւ Մանկան Առողջության Պահպանման Գիտահետազոտական կենտրոնի ուլտրաձայնային հետազոտությունն իրականոցնող բժիշկներից եմ։
- Մի փոքր կպատմե՞ք Ձեր պրակտիկայում գրանցված ամենից ուրախալի, դրական դեպքի մասին։
Այդպիսի դեպքեր շատ են եղել։ Ցավոք, եղել են նաեւ տխուր դեպքեր։ Կոնկրետ չեմ կարող առանձնացնել որեւէ մեկը, քանի որ մեր մասնագիտությունն այնպիսին է, որ եւ ուրախ լուրեր ենք հայտնում, եւ տխուր։ Գերակշռողն, իհարկե, ուրախ լուրերն են։ Սակայն, ցավով, պետք է նշեմ, որ վերջին տարիներին բավականին ավելացել են արատավոր պտուղներով հղիությունները։ Արատները տարբեր են լինում։ Դրանց ավելացման պատճառը միգուցե քիմիական նյութեր պարունակող սնունդն է կամ օդի աղտոտվածությունը, կամ մարդկանց սթրեսային վիճակներն են նպաստում, որպեսզի պտղի մոտ զարգացման արատներ առաջանան։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ ավելի շատ դիագնոստիկան, ախտորոշումն է բարելավվել, չէ որ օգտագործում ենք ժամանակակից լավագույն տեխնիկան։
- Հղիության սելեկտիվ ընդհատումների մասին կխոսե՞ք։ Որքան տեղյակ եմ՝ մինչեւ 12 շաբաթական հղիությունը ծննդկանին չեք հայտնում պտղի սեռը։
Մինչեւ 13 շաբաթականը չենք հայտնում։ Սակայն, ցանկանում եմ կարեւորել, որ համաձայն չեմ այն կարծիքի հետ, թե հղիությունների ընդհատումները կապված են պտղի սեռի հետ։ Համենայնդեպս Երեւանում այդպես չէ։ Ճիշտը, որ ասեմ, իմ պրակտիկայում հազվադեպ են լինում մարդիկ, որ ցանկանում են իրենց հղիությունն ընդհատել պտղի սեռով պայմանավորված։ Ես ունեմ պացիենտներ, որոնք ունենում են 4-րդ, անգամ 5-րդ աղջիկ երեխան։ Այս պահին ունեմ հղի, ով սպասում է իր 5-րդ աղջիկ երեխային։ Անկեղծորեն եմ ասում՝ մեզ մոտ գրանցված հղիների շրջանում շատ-շատ են այնպիսի զույգերը, որոնք ունենում են իրենց 3-րդ աղջիկը։ Միգուցե իրենց հոգու խորքում կուզեին, որ տղա ունենային, չգիտեմ, հաշվի առնելով հայկական ընտանիքներում ընդունված մտածելակերպի։
- Ձեր գործունեության մեջ ինչպիսի՞ խնդիրների եք հանդիպում, ասենք՝ տեխնիկայի կամ Ձեր հիվանդների դժգոհությունների հետ կապված։
Բարեբախտաբար մեր տեխնիկան, որով անցկացնում ենք ուլտրաձայնային հետազոտություն, համարվում է լավագույններից մեկը։ Ես աշխատում եմ «Ջեներալ Էլեկտրիկի» սարքով, բնականաբար, դա չի կարող խնդիրներ առաջացնել։ Ժամանակին մենք նման տեխնիկա չունեինք, ուստի եւ պտղի զարգացման շատ արատներ մեզ համար տեսանելի չէին, իսկ այսօր մեր կենտրոնում ուլտրաձայնային հետազոտությամբ հայտնաբերվում են պտղի զարգացման անգամ չնչին շեղումներ։ Իսկ իմ գործունեության հետ կապված մեր հիվանդների դժգոհության դեռ չեմ հանդիպել։ Ես երբեք ոչ մեկի ազդեցությամբ խորհուրդներ չեմ տվել եւ չեմ տալիս։ Ես գտնում եմ, որ բժիշկի կոչումն այն է, որ միշտ օբյեկտիվ լինի եւ ճիշտ խորհուրդ տա այցելուին։ Ընդհանրապես հղիության ընդհատում խորհուրդ տալիս ենք այն ժամանակ, երբ տեսնում ենք, որ կյանքի հետ անհամատեղելի արատ կա պտղի մոտ։
- Ձեր կարգախոսն է՝ «Ինչ սիրում եք, դա արեք եւ ինչ անում եք, դա սիրեք»։ Բոլոր ոլորտներում եք այդ կարգախոսով շարժվում։
Այո։ Իմ այցելուների մի մասը հաճախ ինձ մոտ են գալիս զուտ նրա համար, որ ես իրենց օգտակար խորհուրդ տամ, որպեսզի նյարդային վիճակից դուրս գան։ Ընդհանրապես չեմ սիրում ոչ ոքի սթրեսի ենթարկել, անգամ վատ լուր հայտնելիս հիվանդներս հոգեպես հանգիստ են ընդունում։ Չեմ սիրում մարդկանց ցավ պատճառել։
- Ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողին։
Միշտ առողջ լինել, բժիշկի գալ միայն հղիության հետազոտման ու հսկողության եւ լավ լուրերի համար։
Իռեն Ռաֆաելովա
Ինձ համար առաջնային է դիմա-ծնոտային բնածին արատների վերացումը. դիմա-ծնոտային վիրաբուժ, բժիշկ-էսթետիստ Իռեն Ռաֆաելովա
Մարդը միշտ ձգտում է կատարելության, գեղեցիկ լինելուն ու երիտասարդ մնալուն։ Էսթետիկ եւ դիմա-ծնոտային վիրաբույժները վերացնում են դեմքի ու ծնոտի հետ կապված արտաքին թերությունները, արատները, շտկումներ ու կորեկցիաներ են կատարում, որպեսզի այցելուն իրեն ավելի գեղեցիկ ու կատարյալ զգա։ Կոնկրետ Էսթետիկ վիրաբուժությունը բժշկության այն ճյուղերից է, որը զբաղվում է մարդու արտաքինի բարելավմամբ՝ դեմքի և մարմնի խնդրահարույց հատվածների վիրահատական միջամտությամբ` շտկման ճանապարհով: Դիմա-ծնոտային վիրաբուժությունը վիրաբուժական գիտության բաժիններից է, որն ուսումնասիրում եւ բուժում է բերանի խոռոչի օրգանների, դեմքի, պարանոցի փափուկ հյուսվածքների և դեմքի ոսկորերի հիվանդություններն ու վնասվածքները:
Դիմա-ծնոտային արատներն ու թերությունները վերացնելը, մարդկանց դեմքի գեղեցկությունը ապահովելը «Բեգլարյան» կենտրոնի դիմա-ծնոտային վիրաբուժ, բժիշկ էսթետիստ Իռեն Ռաֆաելովայի իսկական առաքելությունն է։ Նա իր աշխատանքին եւ այցելուներին մոտենում է սիրով ու հոգատարությամբ։ Վիրահատական սենյակ մտնում է միայն բարձր տրամադրությամբ, որպեսզի կատարված աշխատանքը հաջողվի։ «Հայաստանի Ստոմատոլոգների Ասոցիացիայի» անդամ է, «Դիմա-Ծնոտային և Բերանի Խոռոչի Հայկական Ասոցիացիայի» իրական անդամ։ Նա ամեն օր ու ժամ իր վրա աշխատում է ու կատարելագործվում, համարում է, որ այն մասնագետը, որն իր վրա չի աշխատում, թեկուզ մեկ տող չի ցնականում իր գիտեցածի վրա ավելացնել, առաջ չի կարող գնալ։ Բոլոր այցելուները գոհ ժպիտով են դուրս գալիս բժշկուհու հիվանդասենյակից, իսկ կատարված վիրահատություններից հետո նա միայն ջերմ խոսքեր է լսում։
- Բժշկուհի, ի՞նչ խնդիրներով են հիմնականում Ձեզ դիմում։
Դիմա-ծնոտային վիրաբուժությունը շատ լայն մասնագիտություն է եւ ճյուղավորված։ Ես ինձ համար ընտրել եմ դիմածնոտային շրջանի զարգացման արատները վերացնելու աշխատանքը։ Վիրահատությունները կատարում ենք մենք, մեր բաժանմունքում։ Ես անձամբ զբաղվում եմ կոսմետիկ, էսթետիկ ճյուղով, որը նույնպես շատ ընդգրկուն է։ Կատարում եմ ոչ միայն վիրահատական միջամտություններ, այլեւ ինյեկցիոն միջոցներ եմ կիրառում։ Կատարում ենք քթի, ականջների, կոպերի պլաստիկաներ, իսկ էսթետիկ վիրաբուժության մեջ շեշտը դրել ենք կոնտուրային, բոտուլինոթերապիայի, պլազմոլիֆտինգի ինյեկցիոն եւ ոչ ինյեկցիոն միջամտությունների վրա։ Կատարում ենք նաեւ ատամնային իմպլանտացիա։
Նշեմ, որ ինձ համար առաջնային է դիմա-ծնոտային բնածին արատների վերացումը։ Դրանք առաջանում են պտղի մոտ՝ ներարգանդային կյանքի առաջին եռամսյակում, երբ ձեւավորվում է դիմա-ծնոտային շրջանը։ Կատարում ենք շտկումներ եւ դրանից բխող բոլոր վիրահատությունները՝ դեֆեկտը վերացնելու, ֆունկցիան վերականգնելու եւ անպայման կոսմետիկ վերականգնումն ապահովելու համար։ Զուգակցված բուժում է կատարվում, այսինքն՝ կոնկրետ դեֆեկտ ունեցող օրգանը պետք է ունենա նորմալ անատոմիական ձեւ եւ անպայման իր ֆունկցիան կատարի լիարժեք։ Տեղեկացնեմ, որ բնածին արատների մեջ գերակշռող է վերին շրթունքի, քիմքի ճեղքվածքը։ Եթե վերին շրթունքի ճեղքվածքի հետ լինում է նաեւ քիմքի ճեղքվածք, ապա պետք է կատարվի վիրահատական փուլային կոնկրետ բուժում։ Սկզբում կատարվում է վերին շրթունքի պլաստիկա, հետո քիմքի պլաստիկա, այնուհետեւ արդեն քթի պլաստիկա։ Այն դեպքում, երբ բավական մեծ է լինում շրթունքի եւ քիմի ճեղքվածքը, դեֆորմացվում է նաեւ քիթը։ Մինչեւ երեխայի 6, 6 ու կես տարեկանը լրանալը կատարում ենք քթի ծայրի շտկում, իսկ 18 տարեկանից բարձր արդեն կատարում ենք ոսկրային պլաստիկա։
Նշեմ նաեւ, որ մեզ դիմում են բորբոքային խնդիրներով՝ քթային ծոցերի բորբոքումներով, տրավմաների եւ ուռուցքների դեպքում։ Մենք չարորակ ուռուցքներով չենք զբաղվում, անգամ դիագնոզված չարորակ ուռուցքներով, որովհետեւ դրա իրավունքը չունենք։
- Խոսեցիք նորածինների պլաստիկ վիրահատությունների մասին, ուստի հետաքրքիր է, թե արդեն մեծ տարիքում ի՞նչի համար են հիմնականում դիմում Ձեզ։
Դիմում են քթի, ականջների խնդիների, իսկ ավելի մեծ հասակում դիմում են բլեֆառոպալստիկային (վերեւի եւ ներքեւի կոպերի պլաստիկա) համար, այսինքն՝ կոպերի իջեցման հետ կապված։ Երիտասարդները դիմում են մաշկի խնամքի հետ կապված, կատարում ենք բոտուլինոթերապիա, կորեկցիաներ պլաստիկ վիրաբուժական միջամտությամբ։ Ավելի լուրջ պաթոլոգիաներով էլ են գալիս մեզ մոտ, ինչպիսին են օրինակ՝ ֆեյսլիֆտինգները, որով մոտ ապագայում կսկսեմ զբաղվել։
- Շա՞տ են Ձեզ դիմող կանայք, որոնք ցանկանում են պահպանել իրենց երիտասարդությունը։
Այո, շատ-շատ են։ Ես միայն այստեղ չեմ աշխատում, նաեւ «Ռատինա» էսթետիկ կենտրոնի բժիշկ-էսթետիստն եմ եւ կոնկրետ այդ խնդիրներով եմ զբաղվում։
- Լինում է, որ դիմում են Ձեզ, իսկ դուք հրաժարվում եք վիրահատել, ասում եք՝ ամեն ինչ նորմալ է, պետք չէ ոչ մի միջամտություն կատարել։
Այո, իհարկե։ Բազմաթիվ այդպիսի դեպքեր են լինում, որովհետեւ հիվանդի սպասելիքն ու այն, ինչ դու կարող ես տալ, պետք է իրար համապատասխանեն։ Եթե հիվանդը պահանջում է գեր արդյունք, իսկ դու գիտես, որ դա անհնար է, ավանտյուրայով զբաղվել չի կարելի։ Բժշկությունն այդ միջավայրը չէ, որտեղ դու կարող ես այցելուի վստահությունը չարաշահել։ Ամեն մասնագետ գիտի՝ որ տարիքում, ինչ տվյալների դեպքում, կլինի լավ արդյունք։ Լինում են, իհարկե, դեպքեր, որ անկանխատեսելի արդյունք է գրանցվում, որովհետեւ բժշկության մեջ ոչ մի բացարձակ բան չկա։
- Ինչ խորհուրդ կտաք՝ արժե դիմել դիմա-ծնոտային պլաստիկ միջամտությունների։
Եթե պացիենտի ներաշխարհի հետ կա դիսհարմոնիա, դա պետք է շտկել։ Արտասահմանում հենց այդպիսին է մոտեցումը այս բժշկության նկատմամբ։ Շատ զարգացած երկներում պլաստիկ վիրաբուժներն իրենք են ընտրում իրենց պացիենտներին, այսինքն այն մարդկանց են ընտրում, որոնց արտաքին եւ ներքին աշխարհների կոնֆլիկտը բերում է հոգեհուզական ընկճվածության եւ դա շտկելով միայն կարելի է հասնել ինդիվիդումի ինքնահաստատման։ Եթե դա թերի է, ուրեմն պետք է շտկվի։ Ես ինքս էլ դա համարում եմ ճիշտ։ Եթե մարդն անկայուն է իր որոշումների մեջ՝ այսօր ուզում է, վաղը չի ուզում, միանշանակ խորհուրդ եմ տալիս չդիմել, չանել վիրահատություն։
- Ի՞նչ եք հիմնականում լսում Ձեր այցելուներից վիրահատությունից հետո։
Ինքնագովազդով չեմ ուզում զբաղվել։ Բնականաբար կան նաեւ մարդիկ, ում հետ աշխատելը ոչ միշտ է 100 տոկոս արդյունք տալիս, բայց մաքսիմալ աշխատում ենք ճիշտ պլանավորել աշխատանքը։ Ընտրում ենք այնպիսի մեթոդիկա, որ տվյալ պացիենտի համար լինի մաքսիմալ էֆֆեկտիվ, որպեսզի արդարացնենք նրա սպասելիքները։ Նշեմ, որ վիրահատությունը միայն գործի կեսն է։ Շատ մեծ նշանակություն ունի հետվիրահատական խնամքը, հիվանդի մտածելակերպը, հիվանդի մակարդակը, որովհետեւ երբ դու հիվանդին նախքան վիրահատության գնալը հայտնում ես հետվիրահատական ցուցումների մասին, պատահում է, որ նա դրան մատների արանքով է նայում, շատ բաներ խախտում է, շատ բաներ, որոնք չի կարելի, անում է, բնականաբար արդեն գործը չի կարող լավը համարվել։
- Կոլեգաների հետ համագործակցության մասին կխոսե՞ք։
Մենք բաժանմունքում ունենք շատ լավ կոլեկտիվ, համերաշխ ընտանեկան թիմով աշխատում ենք։ Ամեն մեկս ունենք մեր նեղ ուղղվածությունը, հմուտ ենք կոնկրետ ճյուղում, եւ պետք եղած դեպքում մեկս մյուսին փոխարինում ենք։ Դիմա-ծնոտային եւ քիթ-կոկորդի մասնագետները միշտ իրար հետ համագործակցում են, որովհետեւ եթե մեկս ավելի հմուտ ենք այս գործի մեջ, ապա մյուսը՝ մյուս ճյուղում։ Միշտ դա հարգում ենք։ Եթե ես գիտեմ, որ այսինչ բանը իմ կոլագան ավելի լավ է անում, քան ես, ես դիմում եմ իրեն, որպեսզի շահի պացիենտը։ Թիմը պետք է այդպես աշխատի, իսկ եթե դու աշխատում ես որպես անհատ, դու չես կարող լավ արդյունքի հասնել։
-Երբ մտնում եք վիրահատարան, ի՞նչ տրամադրություն է ձեզ տիրում։
Ամեն ինչ ուղղված է դեպի այդ գործունեությունը։ Երբեք տխուր չեմ մտնում վիրահատարան։ Եթե անգամ ունեմ խնդիրներ, երբեք դա ինձ հետ չեմ տանում վիրահատարան, քանի որ այդ նեգատիվը վատ է անդրադառնում հիվանդի վրա։ Ես շատ վատ եմ վերաբերվում նրան, որ երբ հիվանդին տանում են վիրահատարան, հիվանդի հարազատները լաց են լինում։ Դա անընդունելի եւ ընկճող հանգամանք է։ Ամեն ինչ պետք է լինի պոզիտիվ ֆոնի վրա։ Եթե դու լավ տրամադրված ես, պոզիտիվ ես անում աշխատանքդ, ավելի լավ արդյունք է գրանցվում։
- Ինչո՞ւ ընտրեցիք հենց այս մասնագիտությունը։
Ես միշտ իմացել եմ, որ վիրաբույժ եմ դառնալու։ Առաջին կուրսից ես գիտեի, որ ես երբեք թերապեւտ չեմ դառնա, որովհետեւ խառնվածքիս հետ մի քիչ ներդաշնակ չէր։ Ես ավելի ակտիվ եմ, նախընտրում եմ անել աշխատանքս եւ արդյունքը հնարավորինս շուտ տեսնել։ Ցանկություն կար նաեւ դատական բժիշկ դառնալու, այն էլ ընտանիքս դեմ կանգնեց։ Իմ աչքի առաջ ունեցած մասնագիտություններից սա ամենականացին էր։
- Ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողին։
Վիրաբուժության դիմելիս առաջին հերթին անհրաժեշտ է կատարել ճիշտ ընտրություն։ Պետք է իմանաք Ձեր խնդիրը եւ խնդիրը լուծելու լավ մասնագետ գտնեք։ Երկիրը շատ փոքր է ու բժշկական ասպարեզում տեղյակ են՝ ով ինչում է առավել հմուտ։ Կոնկրետ բժիշկի գնալուց առաջ, պետք է նրա մասին հետաքրքրվել։ Չգնալ ամեն պատահած բժիշկի մոտ եւ ունենալ սթրես, այսինքն սպասելիքների չարդարացվածության պատճառով ընկնել ապրումների մեջ։ Եթե դուք ունեք խնդիր, որը պետք է լուծվի, ապա դա պետք է լուծվի ճիշտ մասնագետի կողմից։ Անհրաժեշտ է, որ պացիենտը համոզված լինի, որ իր ընտրած բժիշկն արդարացնելու է իր սպասելիքները։
Խաչատրյան Արթուր Արմենի
CURRICULUM VITAE
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ`
Ազգանուն, անուն, հայրանուն` Խաչատրյան Արթուր Արմենի
Ծննդյան ամիս, ամսաթիվ` 27 հոկտեմբերի, 1990թ.
Ծննդյան վայր` ք. Թալին, Հայաստանի Հանրապետություն
Հասցե` ք.Երևան ,Եր. Քոչարի փ., 21շ., 52բն.
Հեռախոսահամար` (093) 14-00-41
E-mail` Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ`
1997-2007թթ. №1 միջն. դպրոց, ք. Թալին, Հայաստան;
ավարտել եմ գերազանցությամբ
(բարձր առաջադիմության և օրինակելի վարքի համար
պարգևատրվել եմ ոսկե մեդալով)
2007-2011թթ. Երևանի Մ. Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան,
Ստոմատոլոգիական ֆակուլտետ,ստոմատոլոգիայի բակալավրի
մասնագիտական կրթության դիպլոմ
2011-2013թթ. Երևանի Մ. Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան,
Ստոմատոլոգիական ֆակուլտետ,ստոմատոլոգիայի մագիստրոսի
մասնագիտական կրթության դիպլոմ
ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ`
2013թ.-2016թ․ Երևանի Մ. Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի
կլինիկական օրդինատուրա դիմածնոտային վիրաբուժություն
մասնագիտությամբ,<<Արմենիա>> Հ.Բ.Կ., Երևան, Հայաստան
2016թ․-առ այսօր Երևանի Մ. Հերացու անվան Պետական ԲժշկականՀամալսարանի
դիմածնոտային և պլաստիկ վիրաբուժության ամբիոնի ասպիրանտ,Երևան,Հայաստան
ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ`
2009թ.-մինչ այժմ <<Ստոմատոլոգիական կրթություն և գիտություն ասոցիացիա>>
2010թ.-2014թ. <<Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիա>>
2015թ.-մինչ այժմ <<Հայ ստոմատոլոգների միություն>>
2017թ․- մինչ այժմ <<Դիմածնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիա>>
ՏՊԱԳՐՎԱԾ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ`
1. Քթի ծայրային արատի վերականգնում պարամեդիալ ճակատայի լաթով, Երևանի Մ. Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան,(գիտական հոդված), 24-26 մայիսի 2012թ., Երևան, Հայաստան
2. Խեմոդեկտոմաների բուժման մեր փորձը,<<Տեսական և կլինիկական բժշկության հարցեր>> գիտագործնական հանդես №3 (99), 51-60 էջեր ,2015թ., Երևան, Հայաստան
ԲԺՇԿԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ`
1. Դիմածնոտային վիրաբույժ , <<Արմենիա>> ՀԲԿ դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք, 01.09.2013թ. – առ այսօր, Երևան, Հայաստան
2. Վիրաբուժական ծառայության ղեկավար , <<Վան Մեդ>> բժշկաստոմատոլոգիական կենտրոնում,20․09․17- առ այսօր,Վանաձոր, Հայաստան
ԲԺՇԿԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍՆԵՐ և ՍԵՄԻՆԱՐՆԵՐ`
1.Երևանի Մ. Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի հիմնադրման
90 ամյակին նվիրված միջազգային վեհաժողով , 6-8 հոկտեմբերի 2010թ., Երևան,
Հայաստան
2.Երևանի Մ. Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի 50-ամյակին նվիրված երկրորդ միջազգային վեհաժողով, 24-26 մայիսի 2012թ.,Երևան ,Հայաստան
3. 4րդ Պան-հայկական ստոմատոլոգիական ֆորում, 8-րդ ստոմատոլոգիական միջազգային վեհաժողով, 1-6 հոկտեմբերի 2012թ. ,Երևան-Արցախ
4. Առաջին Հայ-Վրացական համազգային ստոմատոլոգական վեհաժողով, 3-րդ միջազգային ստոմատոլոգիական վեհաժողով, 22-23 մայիսի , 2013թ.,Երևան ,
Հայաստան
5.4-րդ միջազգային ստոմատոլոգիական վեհաժողով,<<Ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ժամանակակից խնդիրները>>, 22-24 մայիսի 2014թ.,
Երևան,Հայաստան
6. Իմպլանտատների միջոցով ժամանակակից կոմպլեքս բուժման մեթոդները, 26-27 հունիսի 2015թ., Երևան, Հայաստան
7. Պարոդոնտալ վիրաբուժության ակտուալ խնդիրները, 13 սեպտեմբերի 2015թ., Երևան, Հայաստան
8. Nobel Biocare Symposium Russia ,9-11 հունիս Մոսկվա, ՌԴ
ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐԻ և ՀԱՄԱԿԱՐԳՉԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ`
1. Ռուսերեն, անգլերեն, գերմաներեն (բառարանի օգնությամբ)
2. Microsoft Office Word, Microsoft Office Excel, Microsoft Office PowerPoint, Microsoft Office Access, Internet
Ընտանեկան կարգավիճակ
Ամուրի
Լիլիթ Հակոբյան
Սերը պետք է գերակշռի կյանքում. բուժում ենք հիվանդին, ոչ թե հիվանդությունը
Հոմեոպաթիան բուժում է մարդու ամբողջ օրգանիզմը, ոչ միայն նյութական մարմնի, այլեւ հոգեկան առանձնահատկությունները հաշվի առնելով բուժում է հիվանդին, այլ ոչ թե հիվանդությունը։ Հոմեոպաթիկ բուժումը անհատական է, հաշվի է առնվում պացիենտի առանձնահատկությունները, նրա յուրօրինակությունը, սթրեսին դիմակայելու ձեւը։ Երբ վերականգնվում է հավասարակշռությունն ու վերացվում է հիվանդության պատճառը, հիվանդության ախտանշաններն ինքնաբերաբար անհետանում են։ Այդ իսկ պատճառով հոմեոպաթիկ դեղամիջոցները խիստ անհատական են, հիմնված կոնկրետ մարդու գանգատների ու դրանց բազմաթիվ նրբությունների վրա։
Հատկանշական է, որ ի տարբերություն լայն տարածում ունեցող դեղերի, այս դեղամիջոցները տոքսիկ չեն, դրանք անվտանգ են, արդյունավետ, հարմար են եւ հաճելի օգտագործման համար։ Հոմեոպաթիկ դեղամիջոցներն ազդում են Հանեմանի հանճարեղ «Նմանը բուժում է նմանին» սկզբունքով։ Հոմեոպաթիան ցուցված է բոլորին՝ առանց տարիքային սահմանափակումների եւ չունի հակացուցումներ։ Հոմեոպաթիան կարող է նաեւ լրացնել, օգնել կլասիկ բժշկությանը թերապեւտիկ, քիմիոթերապեւտիկ, ճառագայթային բուժման եւ վիրաբուժական միջամտության դեպքում։
Նշենք, որ հոմեոպաթիան սկիզբ է առել Գերմանիայում եւ լայն տարածում ունի Եվրոպական երկրներում, Հնդկաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում։ Այս բժշկությունը գործածվում է մոտ երկու հարյուր հիսուն տարի։
Bestgroup.am-ը հոմեոպաթիկ բուժման առանձնահատկությունների, Հայաստանում այս բուժման մեթոդի տարածվածության եւ այլ հետաքրքիր թեմաների մասին զրուցել է Հայաստանի միակ գինեկոլոգ- հոմեոպաթ, բժշկական գիտությունների թեկնածու Լիլիթ Հակոբյանի հետ։ Նա իր հիվանդներին չի տարբերում իր իսկ հարզատներից, սիրով ու նվիրումով է վերաբերվում իր այցելուներին եւ աշխատանքին։ Ըստ նրա՝ հոմեոպաթիան կենսակերպ է եւ փիլիսոփայություն, ուստի պետք է ամեն հիվանդի վստահությունն ու միասին աշխատելու պատրաստակամությունը ձեռք բերել, իսկ այդ ամբողջ գործընթացում անհրաժեշտ է, որ անպայման գերակշռի սերը։ Բժշկուհին իր լավագույն ձեռբերումը համարում է հիվանդին բուժելը եւ որ ամենակարեւորն է անպտուղ զույգերին զավակ պարգեւելը։ Նա աշխատում է «Էլիտ-Մեդ» բժշկական կենտրում։ Հեղինակ է 20-ից ավելի գիտական աշխատանքների։
- Հետաքրքիր մասնագիտություն ունեք։
Հայաստանում գինեկոլոգի ու հոմեոպաթի մասնագիտությունը զուգակցող բժիշկ կարծես միայն ես եմ։ Սովորաբար հոմեոպաթիայի գալիս են որեւէ նեղ բժշկական մասնագիտությունից, ես եկա գինեկոլոգիայից, որովհետեւ հասկացա, որ անպտղության, քրոնիկ բորբոքումների բուժման դեպքում միայն հակաբիոտիկներով եւ հորմոններով բուժմամբ ունենում եմ բարդություններ, հաճախ կրկնվող դեպքեր, ոչ միշտ եմ հասնում ցանկալի արդյունքների։ 2002 թվականին ես ինքս էլ ունեցա դերմատիտ՝ բժշկական ձեռնոցներ օգտագործելու հետեւանքով, եւ ինձ օգնեց հոմեոպաթը։ Հենց դա էլ ինձ համար դարձավ շրջադարձային։ Այդպես ես հասկացա, թե ինչ է հոմեոպաթիան եւ մեծ ցանկություն ունեցա տիրապետել այս մեթոդին, որպեսզի կարողանայի լիարժեք բուժել իմ այցելուներին՝ այնպես, որ մարդն իրեն հոգեպես լավ զգա, ունենա լավ ու առողջ սերունդ, առողջ փոխհարաբերություններ ընտանիքում եւ այլն։ Այլապես հաճախ «բուժվում» էր միայն «լաբորատոր անալիզը»։
15 տարի շարունակ ես պրպտումների ճանապարհով անցա, սկսեցի ուսումնասիրել հոմեոպաթիան՝ իր ամբողջ ընդգրկուն փիլիսոփայությամբ, հոգեբանության, երազների վերլուծության, անպտղության, քրոնիկ հիվանդությունների բուժման հետահետաքրքիր կուրսեր անցա արտերկրում՝ Եվրոպայում, Անգլիայում, Հնդկաստանում, Չինաստանում։ Այսօր արդեն պացիենտին մոտենում եմ ոչ թե որպես գինեկոլոգ՝ սեռական օրգանների, ցիկլի խանգարումների հետազոտության համար, այլ ամբողջ կյանքի ցիկլի ուսումնասիրության եւ նրան որպես ամոբողջություն բուժելու ցանկությամբ։ Մենք հաճախ օգնում ենք այն մարդկանց, ովքեր կլասիկ բժշկության մեջ իրենց հուզող խնդիրների լուծումը չեն գտել։
- Հատկապես ի՞նչ խնդիրներով են Ձեզ դիմում։
Ընդհանրապես մարդիկ մեզ մոտ գալիս են տարբեր խնդիրներով։ Եթե ինձ դիմում են որպես գինեկոլոգի՝ ունեն բորբոքումներ, միոմաներ եւ այլ առողջական խնդիրներ, ապա ես հետազոտությունն անցկացնում եմ որպես սովորական գինեկոլոգ՝ սոնոգրաֆիա ենք անում, անալիզներ ենք վերցնում եւ այլն։ Երբ գործն արդեն հասնում է բուժմանը, ապա ընտրությունը թողնում ենք հիվանդին։ Իհարկե, ես ասում եմ այն, ինչ պետք է ասեմ, այսինքն խորհուրդ եմ տալիս հոմեոպաթիկ բուժումը, բայց վերջնական խոսքը հիվանդինն է։ Օրինակ՝ սնկային հիվանդությունների դեպքում մարդը ոչ թե պետք է դեղորայք օգտագործի, այլ շտկի իր սննդակարգը։ Բարորակ ուռուցներն էլ կարող են լինել սխալ ապրելակերպից, ճառագայթումից, սխալ սնունդից, սխալ քնից, մենք պարզում ենք արդյոք դրանք ունեն գենետիկ ֆոն, թե ոչ։ Պետք է պարզենք, թե ինչու են դրանք առաջացել, հարցաքննում ենք հիվանդին։ Մեր մասնագիտության մեջ շատ կարեւոր է այն, որ պացիենտն ու ես աշխատենք ձեռք ձեռքի, այսինքն՝ հենց հիվանդն է իր ռեժիմում, ապրելակերպում փոփոխություն անում։ Օրինակ՝ մենք ունենք որոշակի սահմանափակումներ՝ զույգը պետք է հասկանա, որ առողջ երեխա ունենալու համար չպետք է ծխեն, օգտագործեն ալկոհոլ, դա մենք չենք կարող անել իրենց փոխարեն։ Մեկ այլ օրինակ բերեմ՝ սթրեսից, սխալ քնի ռեժիմից աղջիկների մոտ կարող լինել դաշտանային ցիկլի խանգարումներ, որոնք երկրորդային են։ Տեղեկացնեմ, որ մեր բուժման մեջ կան առանձնահատկություններ կարեւոր օրգանների բուժման ընթացքում, օրինակ՝ քրոնիկ երկարատեւ հիվանդությունների բուժման ժամանակ պետք է համբերատար լինել, որովհետեւ հիվանդության բուժման ընթացքում ավելի «ոչ կարեւոր» օրգանների, օրինակ՝ մաշկի կողմից, կարող են լինել որոշակի անցողիկ ռեակցիաներ։ Եթե երեխայի մոտ հաճախ ընկճված դերմատիտի հետեւանքով ձեռք բերված ասթման բուժվում է, ապա բուժման գրավականը դերմատիտի նորից ի հայտ գալն է, մինչեւ մաշկի ինքնուրույն բուժումը, այսպես ասած «ընկճումների» հետ պետք է աշխատել, որպեսզի օրգանիզմը առողջանա։ Պարզապես առիթից օգտվելով՝ տեղեկացնեմ հոմեոպաթիայի կարեւորագույն դրույթի մասին, իսկական առողջացումը տեղի է ունենում «ներսից դուրս», «վերեւից ներքեւ», «նախկին, հին, ավելի թեթեւ հիվանդությունների վերադարձ մինչեւ հիմնական բուժում» ընթացքով։ Լիարժեք առողջացման ինձ հայտնի լավագույն մեթոդը հոմեոպաթիան է։ Հիվանդությունները կարող են սկսել տարբեր տեսակի սթրեսներից, օրինակ՝ հարազատի, սոցիալական դիրքի, բնակարանի կորուստը նպաստում է տարբեր հիվանդությունների առաջացմանը՝ տարբեր մարդկանց մոտ՝ ըստ անհահատական առանձնահատկությունների։
- Ձեր կարգախոսներից է նաեւ՝պետք է բուժել հիվանդին, այլ ոչ թե հիվանդությունը։ Ի՞նչ բուժման մեթոդներ եք կիրառում։
Սա հոլիստիկ՝ ամբողջական, բժշկության կարգախոսն է։ Հոմեոպաթիան հավաքում է այն բոլոր սիմպտոմները, որոնք ճանաչելի են դարձնում կոնկրետ այսինչ այսինչյանին՝ իր խնդիրներով եւ պրոբլեմներով։ Առաջին հերթին մենք մեզ դիմած պացիենտին ներկայացնում ենք անամնեզի քարտը, որտեղ իրենք պետք է պատասխանեն մի շարք հարցերի։ Հարցերը շատ ընդգրկուն են՝ ինչպես, ինչ պայմաններում է ընթացել մոր հղիությունը, որ երեխան է ընտանիքում, ինչպիսի գենետիկ ժառանգականություն ունի, ինչպիսի մանկական հիվանդություններով է հիվանդացել, ինչ պատվաստումներ է ստացել, ինչ վնասվածքներ է ունեցել, ինչպիսի վիրահատությունների է ենթարկվել, քաղցրակեր է, թե ոչ, հաճախ է ծարավում, թե ոչ, եւ այլն։ Այս քարտի միջոցով մենք ունենում ենք նյութեր, որով մեզ համար ճանաչելի է դառնում կոնկրետ մարդը։ Մենք հավաքում ենք նաեւ այն բոլոր տեղեկությունները, որոնք պացիենտը ժառանգաբար կրում է իր մեջ։ Հոմեոպաթի ու այցելուի առաջին հանդիպումը եւ զրույցը վերաբերվում է կյանքին ու կարող է ժամեր տեւել։ Նշեմ, որ մենք հակաբիոտիկի սերունդ ենք, անընդհատ «ներս գցած» հիվանդություններով, «ընկճված ենք», այդ իսկ պատճառով ցավալիորեն շատ են ուռուցքային հիվանդությունները երիտասարդների, անգամ երեխաների մոտ։ Հոմեոպաթիան միակ ձեւն է, որը թույլ է տալիս ազատվել այս ամենից եւ նախնիների բեռից, որը մենք ուզած չուզած կրում ենք մեր մեջ։
- Անպտղության գանգատներով դիմած զույգի հե՞տ եք աշխատում, թե միայն կնոջ։
Պարտադիր զույգի հետ ենք աշխատում, քանի որ լինում է, որ նրանց բոլոր հետազոտությունների արդյունքները նորմալ են լինում, սակայն հղիություն տեղի չի ունենում։ Եթե կատարվում է հոմեոպաթիկ բուժում, նրանք ունենում են երեխա, իսկ արդեն 2-րդ եւ 3-րդ բալիկին ունենում են առանց մեր միջամտության։
- Շա՞տ են դիմում Ձեզ։
Ցավոք, մեր այցելուների մեծ մասն արդեն գնացել է երկրից։ Բացի այդ, մենք չենք սիրում գովազդել մեզ, օրըստօրե ինձ դիմողները ավելի շատ էլեկտրոնային նամակների կամ հեռախոսի միջոցով հարցումներ են անում, խորհրդատվություն ստանում։ Հոմեոպաթիայի նրբություններից է, որ հիվանդը, ով իսկապես ունի մեր կարիքը, գտնի մեզ, ոչ թե մենք իրենց, քանի որ մեզ մոտ մարդիկ պետք է հասկանալով ու ընդունելով գան։
- Լինո՞ւմ է, որ Ձեզ դիմած հիվանդին նշանակում եք ոչ հոմեոպաթիկ բուժում։
Հիմա հիվանդը ինձ մոտ գալիս է եւ գիտի, որ ես պետք է հոմեոպաթիա նշանակեմ։ Եթե նա ասում է՝ ոչ, ես ժամանակ չունեմ՝ ես նրան ուղղորդում եմ այլ բժիշկի մոտ, քանի որ եթե ոչ հոմեոպաթիկ բուժում սկսենք, կստացվի, որ ես ինքս ինձ դավաճանում եմ։ Հաճախ է հոմեոպաթիկ բուժման համար երկար ժամանակ է պահանջվում, սակայն այդ բուժումն այնքան հիմնավոր է, որ ես պարզապես չեմ կարող այլ բուժման մասին մտածել։ Շեշտեմ, որ ես հակաբիոտիկներին դեմ եմ։ Ընդհանրապես, անպտղության խնդիր ունեցողը շատ դռներ բախելուց հետո է գալիս ինձ մոտ, դրա համար էլ իրար վստահելով անցնում ենք հոմեոպաթիկ բուժման։ Սակայն, նշեմ, որ եթե հիվանդի կյանքին սպառնացող վտանգ կա, մենք դիմում ենք ստացիոնար բժիշկի, եթե, օրինակ, արյունահոսում է կինը, ես էլ ժամանակ չունեմ նրան հոմեոպաթիայով օգնելու, իհարկե, մենք համագործակցում ենք վիրաբույժի ու նեղ մասնագետի հետ։ Այստեղ տաբու չկա։ Եթե ես եմ վերցնում իմ հսկողության տակ, ապա միայն հոմեոպաթիկ բուժում ենք կատարում։ Հայաստանի հոմեոպաթիան ունի շատ լավ առանձնահատկություն, մենք գոհ ենք, որ այստեղ հոմեոպաթներ կան մեծ հիվանդանոցներում եւ աշխատում են ստացիոնար բժիշկների հետ միասին։ Օրինակ՝ «Էրեբունի բժշկական կենտրոնում» մանկաբարձ-գինեկոլոգն ու հոմեոպաթը հղիության տոկսիկոզի հսկողության դեպքում շատ սերտ համագործակցում են եւ օգնում են հղիին։
- Հիմա դուք համագործակցո՞ւմ եք ստացիոնար բժիշկների հետ։
Ճիշտ չի լինի, որ ասեմ՝ մենք սերտորեն համագործակցում ենք, աստիճանաբար կհամագործակցենք, դա ժամանակ է պահանջում։ Վիճակներ կան, որ հոմեոպաթիան անառարկելի առաջնություն ունի բուժելու առումով՝ անպտղության, սովորույթային վիժումների, սուր տրավմաների ժամանակ առաջին օգնության եւ այլն։ Տեղեկացնեմ, որ իմ կոլեգաները շատ լավ մաշկային հիվանդություններ են բուժում հոմեոպաթիայի միջոցով։ Բուժվում է նաեւ շաքարախտի բարդությունները, վահանաձեւ գեղձի հիվանդությունները։
- Ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողին։
Մեր բնակչությանը ցանկանում եմ առողջություն, փոխադարձ հարգանք եւ հանդուրժողականություն։ Պետք է ապրել բնությանը համահունչ, բռնություն չկատարել սեփական մարմնի վրա, վատ ինֆորմացիոն դաշտից խուսափել, վերամշակված սնունդ, գազավորված ջրեր չօգտագործել։ Մարդը ստեղծված է շարժվելու, քայլելու, ստեղծագործելու համար։ Նա պետք է թեկուզ կես ժամ ժամանակ տրամադրի՝ իր սիրելի գործով զբաղվելու համար։ Մարդու կարեւոր նպատակը պետք է լինի այն, որ ինքն իրեն ճանաչի։ Կուզեի, որ ոչ ոք իր կողքինին նայելով սթրեսների մեջ չընկնի, այլ ինքն իր վրա աշխատելով կատարելագործվի։ Սերը պետք է գերակշռի կյանքում։ Այս համատեքստում կարեւոր եմ համարում նշել, որ այցելուի նկատմամբ իմ ազնվությունն ամենակարեւորն է մեր համագործակության մեջ։
- Որպես վերջաբան ի՞նչ կցանկանաք հավելել։
Իմ երազանքն է, որ նեղ մասնագետները, ովքեր ձեռք ձեռքի աշխատում են մուլտիդիսցիպլինար սկզբունքով, աշխատեն նաեւ հոմեոպաթի հետ, ոչ թե այս մեթոդի մասին չիմանալով կասկածի տակ դնեն այն։ Ինչպես մենք ենք մեր կոլեգաներին վերաբերվում մեծ հարգանքով, որոնց նման ենք աշխատել նաեւ մենք, իրենք էլ փորձեն մեր նկատմամբ հանդուրժող լինել եւ ըստ տեսածի գնահատել, այսինքն՝ եթե հիվանդը գոհ է մեզնից, պետք չէ չնկատելու տալ դա, քանի որ մեր գերագույն նպատակն էլ է հիվանդի ապաքինումը։ Ուզում եմ շեշտել նաեւ, որ ուրախ եմ, որ «Էլիդ-Մեդ» բժշկական կենտրոնը ձեռք բերեց արտոնագիր եւ մենք երկու բժիշկ ունենք հոմեոպաթիայի կաբինետում։ Համոզված եմ, որ ճշմարտությունն ունի իր խոտոր, դժվար, բայց եւ լուսավոր ճանապարհը եւ Սամուել Հանեմանը բժշկության մեջ մեզ համար բացահայտել է այն։ Երջանիկ եմ, որ քայլում եմ այդ ճանապարհով եւ կցանկանայի շատ մարդկանց տեսնել հոմեոպաթին հասկացող, սիրող ու ընդունող։
Մելինե Գևորգի Նավասարդյան
Ճշգրիտ ախտորոշումն արդյունավետ բուժման գրավականն է
ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի բժիշկ Մելինե Նավասարդյանն արդեն 12 տարի է աշխատում որպես սոնոգրաֆիստ։ Մեզ հետ զրույցում նա խոսեց իր ձեռքբերումների, անցկացվող հետազոտությունների եւ կենտրոնի Շարժական բուժախտորոշիչ կլինիկայի շրջանակներում անցկացվող հետազոտությունների մասին։
- Ինչո՞ւ ընտրեցիք հենց սոնոգրաֆիստի մասնագիտությունը։
Իրականում, դեռ մանկուց, ինձ ավելի հոգեհարազատ էր արվեստը. սիրում էի երաժշտությունը, սակայն ծնողներս պնդեցին, որ պետք է անպատճառ բժիշկի ուղին ընտրեմ, որի համար շատ շնորհակալ եմ իրենց։
- Բժշկուհի՛, մի փոքր կպատմե՞ք ուլտրաձայնային հետազոտության մասին, ի՞նչ է այն իրենից ներկայացնում։
Ուլտրաձայնային հետազոտությունը առավել ճշգրիտ, ինֆորմատիվ եւ մատչելի ախտորոշման մեթոդ է, որը հնարավորություն է տալիս ստանալ տեղեկություն օրգան-համակարգերի օրգանական փոփոխությունների մասին։ Ցանկացած հիվանդության բուժումը սկսելուց առաջ անհրաժեշտ է այն ճիշտ ախտորոշել։ Ուլտրաձայնային հետազոտության միջոցով հնարավոր է հայտնաբերել բազմաթիվ հիվանդություններ։ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում ուլտրաձայնային հետազոտություն կարող է անցնել յուրաքանչյուր ոք։ Հետազոտվում են որովայնի խոռոչի օրգանները՝ լյարդը, լեղապարկը, ենթաստամոքսային գեղձը, երիկամները, փոքր կոնքի խոռոչի օրգանները՝ արգանդը, ձվարանները, միզապարկը, շագանակագեղձը, ինչպես նաև վահանաձեւ գեղձը։
- Բժշկուհի՛, տեղյակ եմ, որ Դուք բացի ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնից, դուք աշխատում եք նաեւ Շարժական բուժախտորոշիչ կլինիկայում։ Կպատմե՞ք՝ ինչ ծառայություններ է այն մատուցում։
ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը Ռուսաստանի Դաշնության կողմից նվիրատվություն է ստացել Շարժական կլինիկա, որի շրջանակներում կատարվել են ու կատարվում են հետազոտություններ՝ Հայաստանի 100 եւ ավելի համայնքներում։ Կլինիկան իր մեջ ներառում է ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայություններ, որի մեջ մտնում են ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն եւ խորհրդատվություն, կատարվում են լաբորատոր հետազոտություններ ինչպես ՄԻԱՎ-ի վերաբերյալ, այնպես էլ հեպատիտ B-ի, C-ի, սիֆիլիսի։ Կլինիկայում կատարվում է նաեւ ուլտրաձայնային հետազոտություն։ 2014 թվականից սկսած կլինիկայում կատարվել է 6500 ուլտրաձայնային հետազոտություն։ Շարժական կլինիկայում կատարվել է որովայնի խոռոչի օրգանների, փոքր կոնքի օրգանների, վահանաձեւ գեղձի ուլտրաձայնային հետազոտություն։ Որեւէ խնդրի հայտնաբերման պարագայում՝ պացիենտն ուղղորդվում է համապատասխան մասնագետի մոտ հետագա բուժման նպատակով։ Պետք է շեշտեմ, որ Շարժական բուժախտորոշիչ կլինիկայի շրջանակներում արված հետազոտությունները կատարվում են միգրանտների, նրանց կանանց, հարազատների եւ համայնքաբնակների շրջանում։ Կլինիկայում կատարված բոլոր ծառայությունները տրամադրվում են անվճար։ Կարող եմ վստահորեն ասել, որ Շարժական կլինիկայում կատարված աշխատանքների շնորհիվ վերոնշյալ հիվանդությունների հայտնաբերման դեպքերն ավելացել են։
- Մարդիկ խուսափում են այցելել Ձեր կենտրոն, քանի որ մտավախություն ունեն, որ կվարակվեն ՄԻԱՎ-ով։ Կխոսե՞ք փոխանցման ուղիների մասին, որպեսզի մարդիկ չվախենան Ձեր կենտրոն հաճախել։
Վախենալ պետք չէ, որովհետև ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիները 3-ն են՝ սեռական ճանապարհով, արյան միջոցով, մորից երեխային փոխանցման ուղով։ ՄԻԱՎ-ը չի փոխանցվում կենցաղային շփման միջոցով։ Հետևաբար պետք չէ, խուսափել այցելել ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն՝ անցնելու ուլտրաձայնային հետազոտություն, քանի որ մարդու իմունային անբավարարության վիրուսը, ինչպես նշեցինք, ուղղակի շփումով չի փոխանցվում։
- Վերապատրաստումների կամ կոնֆերանսների մասնակցո՞ւմ եք։
Այո պարբերաբար վերապատրաստվում եմ, ինչպես նաեւ ակտիվորեն մասնակցություն եմ ցուցաբերում ուլտրաձայնային հետազոտություններին նվիրված կոնֆերանսներին, ունեմ բազմաթիվ պատվոգրեր։ Ինձ համար շատ կարևոր է հատկապես ՀՀ Առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի կողմից տրված պատվոգիրը՝ կենտրոնի աշխատանքներում ներդրման և ավանդի համար, ինչպես նաև ՀՀ Առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի կողմից շարժական բուժախտորոշիչ կլինիկայի աշխատանքներում ունեցած ներդրման համար պատվոգիրը։ Առաջիկայում պատրաստվում եմ մասնակցել նաև միջազգային կոնֆերանսների ինչպես Եվրոպական երկրներում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունում։
- Վերջում ի՞նչ խուրհուրդ կտաք մեր ազգաբնակչությանը։
Շատ կցանկանայի, որ մեր հասարակությունը ավելի ուշադիր լինի իր առողջության նկատմամբ։ Մարդը տարվա ընթացքւմ գոնե մեկ անգամ պետք է անցնի պրոֆիլակտիկ հետազոտություն։ Ժամանակին հետազոտվելը թույլ կտա խուսափել հիվանդությունների շատ բարդություններից, քանի որ ճշգրիտ և ժամանակին արված ախտորոշումը արդյունավետ բուժման գրավականն է։
Առողջ եղե՛ք ․․․
Իռեն Ռաֆաելովա
Իռեն Ռաֆաելովա
____________________________________________
Դիմա-ծնոտային վիրաբույժ,
Վիրաբուժական ստոմատոլոգիայի և ԴԾՎ ամբիոնի դասախոս,
Էսրթետիստ
____________________________________________
Անձնական տվյալներ
Ծնվել եմ 06.12.1981թ-ին
Հասցե` Արտաշիսյան, տ.3, ք.Երևան, Հայաստան 0039
Հեռախոս` +37491343137 բջջ.
+37460449273 քաղ.
Էլ.հասցե` Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
Ընտանեկան կարգավիճակ` ամուսնացած, երկու երեխա
Կրթութուն
2000-2004թթ. Մ.Հերացու անվան ԵՊԲՀ, Երևան, Հայաստան
- բուժական ֆակուլտետ, բուժական գործ որակավորման շնորհում
1998-2000թթ. Սանկտ-Պետերբուրգի պետական մանկաբուժական ակադեմիա
- մանկաբուժական ֆակուլտետի ուսանող
1988-1998թթ. Հ.Ավետիսյանի անվան թիվ 74 միջնակարգ դպրոց
Հետդիպլոմային կրթություն
2004-2007թթ. կլինիկական օրդինատուրա դիմա-ծնոտային վիրաբուժություն մասնագիտությամբ Մ.Հերացու անվան ԵՊԲՀ դիմա-ծնոտային վիրաբուժության ամբիոնի թիվ 1 Համալսարանական հիվանդանոցի ԴԾՎ և ԼՕՌ կլինիկա, Երևան, Հայաստան
2006-2008թթ. Մ.Հերացու անվան ԵՊԲՀ, Երևան, Հայաստան
-Դիմա-ծնոտային վիրաբուժության ամբիոն
- ավագ լաբորանտ
2007-2010թթ. Մ.Հերացու անվան ԵՊԲՀ, Երևան, Հայաստան
- Թիվ 1 Համալսարանական հիվանդանոցի ԴԾՎ և ԼՕՌ կլինիկա
-բժիշկ-օրդինատոր
2008-2014թթ. Մ.Հերացու անվան ԵՊԲՀ, Երևան, Հայաստան
-Վիրաբուժական ստոմատոլոգիայի և ԴԾՎ ամբիոն
- ամբիոնի ասիստենտ
2010-2015թթ. Մ.Հերացու անվան ԵՊԲՀ, Երևան, Հայաստան
- “Մուրացան” համալսարանական հիվանդանոց
-բժիշկ-օրդինատոր
2014թ-ից մինչ այժմ Մ.Հերացու անվան ԵՊԲՀ, Երևան, Հայաստան
-Վիրաբուժական ստոմատոլոգիայի և ԴԾՎ ամբիոն
- ամբիոնի դասախոս
2015-2017թթ. “Գրիգոր Նարեկացի” ԲԿ, Երևան, Հայաստան
- ԴԾՎ և ԼՕՌ կլինիկա,
-բժիշկ-օրդինատոր
2016թ-ից մինչ այժմ “Ռատինա” էսթետիկ կենտրոն Երևան, Հայաստան
- բժիշկ-էսթետիստ
2017-ից մինչ այժմ “ Բեգլարյան” ԲԿ, Երևան, Հայաստան
- ԴԾՎ և ԼՕՌ կլինիկա,
-բժիշկ-օրդինատոր
Լրացուցիչ կրթություն
“ Դիսպորտ” A տիպի բոտուլինոտոքսինի գործածման տեսական և գործնական սկզբունքները էսթետիկ բժշկության մեջ, տոքսինի օգտագործման իրավունքով, Սանկտ-Պետերբուրգ, ՌԴ, մարտ 2015, սերտիֆիկատ ДЭN2015-2712
Restylane, Restylane Perline, Restylane Vital, Restylane Light, Restylane Lip Volume, “Վալեքս Մ”, Սանկտ-Պետերբուրգ, ՌԴ, մարտ 2015, սերտիֆիկատ N02931
Plasmolifting մաստեր կլաս կոսմետոլոգիայում և տրիխոլոգիայում, Երևան, Հայաստան, հոկտեմբեր 2015
Ուսուցաղական կուրս` Մեզոթելեր: Տրեդլիֆտինգ: Սանկտ-Պետերբուրգ, ՌԴ, հուլիս 2016
Անդամակցություն
“Հայաստանի Ստոմատոլոգների Ասոցիացիայի” անդամ
“ Դիմա-Ծնոտային և Բերանի Խոռոչի Հայկական Ասոցիացիայի” իրական անդամ
Լեզուների իմացություն
- հայերեն ( մայրենի)
- ռուսերեն(ազատ)
- անգլերեն(լավ)
- իսպաներեն(բավարարՍանկտ-Պետերբուրգ, ՌԴ, մարտ 2015)
Նախասիրություններ
Գրականություն, լեզուների ուսուցում, նորագույն տեխնոլոգիաներ, խոհարարություն
Վարյա Մոսոյան
Այժմ բավականին ավելացել է փորկապություններով դիմող հիվանդների քանակը, ինքնաբուժությամբ պետք չէ զբաղվել. Էնդոսկոպիստ
«Արմենիա» բժշկական կենտրոնում գործում է ստամոքս-աղիքային համակարգի էնդոսկոպիկ ծառայություններ մատուցող, նորագույն տեսաէնդոսկոպիկ համակարգով զինված եւ լավ մասնագետներով օժտված բաժանմունք։ Բաժանմունքում կատարվում են ո՛չ միայն ախտորոշման նպատակով ստամոքսի, աղիների, լեղուղիների հետազոտություններ, այլ նաև իրականացվում են էնդոսկոպիկ վիրահատություններ։ Սա համարվում է Հանրապետության առաջատար էնդոսկոպիկ ծառայություններ մատուցող բաժանմունքներից մեկը, որը հագեցած է ճապոնական «Olympus» ֆիրմայի ժամանակակից սարքավորումներով։ Այստեղ տարեկան կատարվում են ավելի քան 3,000 հետազոտություններ։ Բաժանմունքում աշխատում են բարձր որակավորում ունեցող բժիշկներ և բուժքույրեր։ Կատարվող միջամտությունների ցանկով բանժանմունքն ամենամեծն է Հայաստանում, այն գործում է շուրջօրյա եւ հասանելի է բոլոր հիվանդներին։ Բաժանմունքում է աշխատում նաեւ բանիմաց, համբերատար ու հոգատար բժիշկ էնդոսկոպիստ Վարյա Մոսոյանը, ով մեզ հետ զրույցում ներկայացրեց՝ հատկապես ինչ խնդիրներով են դիմում իրենց, որ ստամոքսաղիքային հիվանդություններն են առավել տարածված եւ խորտուրդ տվեց, թե ինչպես առողջ ապրելակերպ վարել։
Նշենք, որ հետազոտության ժամանակ էնդոսկոպիստը սարքի օգնությամբ անցկացնում է աղիների, ստամոքսի, կերակրափողի հետազոտություններ։ Այս գործընթացը հնարավորություն է տալիս ստուգել ներքին օրգաններն առանց վիրահատական միջամտության։ Էնդոսկոպիկ բառը եկել է հունարենից՝ "Endon" - ներսում եւ "skopeo" – նայել բառերից:
- Ինչո՞ւ ընտրեցիք հենց էնդոսկոպիստի մասնագիտությունը։
- Մասնագիտության ընտրության հարցում եղել է միայն ներքին մղում։ Ես չեմ կարող ասել, թե ի՞նչը դրդեց գնալ այս ուղղությամբ, ի վերուստ այսպես ստացվեց։
- Հատկապես ի՞նչ խնդիրներով են Ձեզ դիմում։
- Գիտեք, որ մենք հետազոտում ենք ստամոքս-աղիքային պաթոլոգիաները՝ ստամոքսի խոցերը, արյունահոսությունները, վարիկոզ լայնացած երակները լյարդի, կերակրափողի պաթոլոգիաների ժամանակ։ Պետք է ցավով նշեմ, որ այժմ մեծ տոկոս են կազմում ստամոքս-աղիքային տրակտի ուռուցքային գոյացությունները։ Մեզ, իհարկե, դիմում են տարբեր խնդիրներով, սակայն վերջերս ավելացել է ծանր հիվանդությունները, քանի որ չափազանց ուշ են դիմում բժիշկի։ Հիմնականում հենց բարձիթողի վիճակում են գալիս մեզ մոտ։ Տեղեկացնեմ նաեւ, որ մեզ մոտ հետազոտությունները կատարվում են ինչպես տեղային, այնպես էլ ընդհանուր և ինտրատրախեալ անզգայացման տակ։ Կատարում ենք վիդեոգաստրոսկոպիա- կերակրափողի, ստամոքսի, տասներկումատնյա աղիքի տեսազննություն Helikobacter pylori-ի որոշմամբ և բիոպսիայով, ինչպես նաեւ վիդեոկոլոնոսկոպիա- հաստ աղու տեսազննություն, ռեկտոսկոպիա-ուղիղ աղու տեսազննություն։ Բացի ախտորոշիչ հետազոտություններից կատարվում են նաև փոքր ինվազիվ վիրահատություններ. ստամոքսաաղիքային տրակտի արյունահոսության դադարեցում, կերակրափողի,ստամոքսի,աղիների լորձաթաղանթի պոլիպների էնդոսկոպիկ հեռացում, կերակրափողի և ստամոքսի վարիկոզ լայնացած երակների բուժում (լիգավորում,սկելռոթերապիա): Կատարում ենք կերակրափողի ստրիկտուրաների բուժում` բալոնային դիլատացիա,ստենտավորում: Պետք է նշեմ, որ արվում է լեղուղիների հիվանդությունների ախտորոշում և բուժում` ռետրոգրատխոլանգիոպանկրեատոգրաֆիա (ЭРПХГ) և պապիլոսֆիկտերոտոմիա (ЭПСТ), որի ընթացքում կատարվում է լիտեկստրացիա, լիտոտրիպսիա և լեղուղիների անցանելիության վերականգնում տարբեր պաթոլիգաների ժամանակ ստենտավորում, ինչպես նաեւ օտար մարմինների հեռացում ստամոքսից, կերակրափողից, գաստրոստոմայի ձևավորում կլման ակտի խանգարումների դեպքում: Արվում է ճարպակալման էնդոսկոպիկ բուժում` ինտրագաստրալ բալոնի տեղադրման միջոցով քաշի ոչ վիրաբուժական կորեկցիայի համար:
- Նկատելի է, որ աղիքային առողջական խնդիրները մեր հասարակությունում փոքր ինչ ավելացել են։ Ի՞նչն է, ձեր կարծիքով, դրա պատճառը։
- Երեւի ճիշտ կլինի ասելը, որ նստակյաց կյանքը, վատորակ սնունդը, օդի աղտոտվածությունը եւ այլ պատճառներն իրար հետ միասին են նպաստում աղիքային առողջական խնդիրների ավելացմանը։ Սրանք հիմնականում պսիխիոմատոզ հիվանդություններն են՝ գաստրիտը, աղիքային ֆունկցիոնալ հիվանդությունները։ Այս հիվանդությունների դեպքում լինում է ֆունկցիոնալ փոփոխություններ, որից հետո, իհարկե, օրգանական փոփոխություններ էլ է տեղի ունենում։ Այժմ բավականին ավելացել է փորկապություններով դիմող հիվանդների քանակը, ամեն երկրորդ հիվանդը գալիս է փորկապության գանգատներով՝ անկախ տարիքից, սեռից, աշխատանքային բնույթից։ Սկզբում պարզում ենք փորկապությունների պատճառները, իսկ դրանք բազմազան են՝ կարող են լինել ուռուցքները, աղիքի լուրջ հիվանդությունները, բորբոքային հիվանդությունները, որոնք առաջացնում են լուծ կամ փորկապություն։
- Գաղտնիք չէ, որ մարդիկ նախընտրում են ինքնաբուժությամբ զբաղվել՝ ձեթ են խմում եւ այլն։ Դուք ի՞նչ խուրհուրդ կտաք։
- Խորհուրդ չեմ տա ոչ մի բան անել, մինչեւ չդիմեն բժիշկի։ Հաճախ գալիս են հիվանդներ, որ ինքնաբուժությամբ են զբաղվել։ Պետք չէ, քանի որ լինում է, որ նրանց մոտ հայտնաբերվում է շատ ավելի լուրջ պաթոլոգիաներ, ավելի լուրջ խնդիրներ, իսկ ինքնաբուժությունն այս պարագայում անթույլատրելի է։ Օդի մեջ ասված խոսք չէ, որ առաջին իսկ գանգատների դեպքում, անպայման պետք է դիմել բժիշկի։ Մասնագետն արդեն կհասկանա, թե ինչպես օգնել տվյալ հիվանդին, տվյալ գանգատների դեպքում։
- Ինչպե՞ս սնվել, որպեսզի աղիքային կամ ստամոքսային առողջական խնդիրների հետ առնչություն չունենալ։
- Պետք է շատ հեղուկներ խմել՝ ջուր, կաթնաթթվային ուտելիքներ օգտագործել։ Ծխեցրած ուտելիքներից անհրաժեշտ է հրաժարվել, փոխարենը օգտագործեք բանջարեղենային թարմ պատրաստած սնունդ։ Ժամանակակից զարգացվածության վատ տենդենցների հետ մեկտեղ կան նաեւ դրական տեղաշարժեր՝ մարդիկ զբաղվում են սպորտով՝ լողավազան են գնում, մարզվում են, քայլում են, ֆիզիկական վարժանքներ են անում, շատ են շարժվում, իսկ դա նպաստում է առողջ լինելուն։
- Ինչպե՞ս մարդիկ հասկանան, որ պետք է դիմեն հենց էնդոսկոպիստին։
- Գանգատները շատ տարբեր են ու շատ գունագեղ։ Հիվանդները հիմնականում գանգատվում են վքնածություններից, գղտոցներից, երբեմն այրոցներից, երբեմն գիշերն արթնանում են սուր ցավերից, սա արդեն լուրջ հիվանդությունների դեպքում։ Օրինակ, ասում են, բժիշկ ջան, մի փոքր հաց ենք ուտում, ու ուռում եք։ Դա արդեն պետք է հուշի, որ ժամանակն է բժիշկի դիմելու։
Լինում է գանգատվում են բերանի հոտից կամ քնած ժամանակ ջուր է լցվում բերանի մեջ։ Պետք չէ հետաձգել, անպայման դիմեք բժիշկի, մանավանդ, որ մեր ծառայությունը հասանելի է շուրջօրյա, իսկ բժիշկ-էնդոսկոպիստները մեծ փորձ ունեն ինչպես պլանային, այնպես էլ անհետաձգելի բուժօգնության գործում։
- Շա՞տ են Ձեր հիվանդները։
- Բավականին։
Ես կցանկանայի, որ մարդիկ ապրեն ավելի դրական էմոցիաներով, հավատան բարուն ու լավին, ավելի լուսավոր պատկերացնեն ապագան, սթրեսներից հեռու մնան եւ այդ ամենը կնպաստի, որ առողջ լինեն։
Աշոտ Դրամփյան
Հիմա երիտասարդներն առավել ուշադիր են իրենց առողջությանը, հաճախակի են դիմում բժիշկի եւ դա շատ ողջունելի է
Կանանց վերարտադրողական համակարգի որոշ խնդիրներ, ցավոք, պահանջում են միայն վիրահատական միջամտություն: Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի գինեկոլոգիայի բաժանմունքում վաղուց արդեն իրականացվում է լապարոսկոպիկ վիրահատական ձեւը, որը համարվում է ոսկե ստանդարտ: Լապարասկոպիկ եղանակով վիրահատությունը մի շարք առավելություններ ունի, այն հիվանդի համար ապահովում է առավելագույն հարմարավետություն եւ քիչ տրավմատիկ է, բարդությունների հավանականությունն ավելի ցածր է եւ մահճակալային օրերի քանակն էլ ավելի քիչ։ Կոսմետիկ տեսանկյունից նույնպես վիրահատության այս եղանակը հարմար է, քանի որ վիրահատությունից հետո մարդու մարմնի վրա ընդամենը մնում է կոսմետիկ սպիներ, որոնք գրեթե չեն երեւում:
Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի բժիշկ մանկաբարձ-գենեկոլոգ Աշոտ Դրամփյանն իր գործընկերների հետ միասին կատարում է լապարասկոպիկ վիրահատություններ, նաեւ հսկում է ապագա մայրերի հղիության ընթացքն, ընդունում ծնունդներ:
Լապարասկոպիկ վիրահատությունների, այլ գինեկոլոգիական խնդիրների ու դրանց տարածվածության մասին զրուցեցինք հաճելի ու անկեղծ զրուցակցի՝ Աշոտ Դրամփյանի հետ։
-Ինչո՞ւ ընտրեցիք հենց այս մասնագիտությունը։
Ճիշտն ասած, 10 տարի թենիս եմ պարապել: Փոքր ժամանակ շատ էի սիրում թենիսը։ Մեր ընտանիքում բոլորը բժիշկներ են, ուստի երբ եկավ իմ մասնագիտություն ընտրելու ժամանակը, հարազատներս հարցրեցին, թե ի՞նչ եմ ցանականում դառնալ։ Պատասխանեցի՝ թենիսիստ։ Իմ հայտարարությունը լուրջ չընդունվեց, այլ տարբերակ չկար, պիտի գնայի բժշկական համալսարան։ Ի վերջո, հարազատներիս ջանքերով ես ընտրեցի բժիշկի մասնագիտությունը։ Երբ ընդունվում էի համալսարան, սկզբում չգիտեի, թե ինձ ինչ է սպասվում, ուսումնասիրում էի ընդհանուր առարկաներ, հետո նոր ընտրեցի նեղ մասնագիտական ուղին ու գնացի առաջ։ Երբ ընդունվում էի օրդինատուրա, նոր հասկացա, որ ճիշտ մասնագիտություն եմ ընտրել, դա ամենաճիշտն էր իմ դեպքում։
Հետագայում շատ սիրեցի մասնագիտությունս: Ամեն անգամ արտերկրում Կոնֆերանսների ժամանակ ծանոթություններ, մտերմություններ եմ ձեռք բերում, որոնք հետագայում ինձ շատ են պետք գալիս։ Այդ ծանոթությունների շնորհիվ ոլորտի նորություններին եմ տեղեկանում, որոնք օգնում են մասնագիտական հարցերում, քանի որ ամեն կին յուրովի մոտեցում է պահանջում իր առողջության ապահովման համար:
-Ի՞նչ խնդիրներով են կանայք հիմնականում դիմում Ձեզ։
Դիմում են դաշտանային ցիկլի խանգարումներով, անպտղության, սեռավարակների, հղիության կրելախախտի եւ այլ խնդիրներով: Ներկայումս կանանց մոտ շատ տարածված է անպտղությունը: Անպտղության պատճառները բազմազան են` էնդոկրին խանգարումներ, որոնք հանդիպում են 40% կանանց մոտ, փոքր կոնքի կպումային պրոցեսներ, որը հանդիպում է 30% կանանց մոտ, էնդոմետրիոզ հիվանդության, որը հանդիպում է 25-30 % կանանց մոտ։ Ներկայումս էնդոմետրիոզով տառապող կանանց թիվն ավելացել է, քանի որ գնալով զարգանում են դիագնոստիկ հետազոտությունները։ Անպտղությամբ տառապող կանայք 21-35 տարեկանների շրջանում են։
- Ներկայումս մասնագետները փաստում են, որ անպտղությունը վերջնական ախտորոշում չէ։
Նաեւ լուրջ դեր է կատարում կնոջ ուղեղը։ Շատ հաճախ է պատահում, որ կանայք դիմում են մեզ՝ չհղիանալու կապակցությամբ։ Հայ կանանց, մոտ առհասարակ հայկական ընտանիքներում, երբ ամուսնանում են, միանգամից ուզում են, որ կինը հղիանա։ Մեկ ամիս, երկու ամիս անցնում է, հղիություն չկա, արդեն մտածում են խնդիր կա։ Տղանարդիկ համարում են, որ կանանցից է, բայց անպտղությամբ տառապող տղամարդկանց տոկոսն էլ է բարձր: Ընդհանրապես անպտղություն համարվում է այն, երբ զույգը մեկ տարի առանց պաշտպանվելու ապրում է սեռական կյանքով եւ հղիություն տեղի չի ունենում: Գոյություն ունեն մինիմալ հետազոտություններ, որոնք կարող են օգնել կանանց տեղեկանալ իրենց խնդիրների մասին: Ուզում եմ շեշտը դնել այն դեպքերի վրա, երբ անպտղություն է առաջանում էնդոմետրիոզ կոչվող հիվանդության պատճառով: Սա 21-րդ դարի ամենատարածված ու ոչ դիագնոզված հիվանդությունն է։ Առհասարակ այս հիվանդության վերջնական ախտորոշման համար անհրաժեշտ է լինում 2-8 տարի, քանի որ անիմաստ հետազոտություններ, բուժումներ են անցնում մինչեւ վերջնական փուլին հասնելը։ Շատ գինեկոլոգներ ուղղակի չեն խորանում այդ հիվանդության մեջ, ինչը սխալ է։
Էնդոմետրիոզի հայտնաբերման համար արվում է դիագնոստիկ հետազոտություններ, տրանս վագինալ գերձայնային հետազոտություն (ՏՎԳՀ), մագնիսո ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ), հիստերոսալպինգոգրաֆիա (ՀՍԳ), լաբորատոր հետազոտություններ, ձեռքային հետազոտություն՝ բիմանուալ։ Նման հետազոտությունները բավականին արդյունավետ են հիվանդության ախտորոշման գործում։
-Պարոն Դրամփյան, ախտանիշների մասին կխոսե՞ք, որպեսզի կանայք տեղյակ լինեն ու դիմեն Ձեզ։
Էնդոմետրիոզի դեպքում լինում է ցավոտ դաշտան (dismenorea), ցավոտ սեռական կյանք (dispareunia), առատ դաշտան, որը հայ կանանցից շատերը համարում են նորմալ երեւույթ, այն դեպքում, երբ հիվանդությունը 4-րդ աստիճան է եւ անգամ ավելին, այսինքն այն տարածված է նաեւ այլ օրգաններում՝ հաստ աղիքի, բարակ աղիքի, ինչի ժամանակ ցավոտ է լինում նաեւ աղիների աշխատանքը(disxezia): Պետք է տեղեկացնեմ նաեւ, որ էնդոմետրոզը աճում է աղիք կամ միզապարկի, միզածորանի մեջ։ Հիվանդության հետեւանքով առաջանում է չբերություն: Եթե այս ախտանիշները կան, պետք է դիմել բժիշկի։ Մասնագետի մոտ կատարվում է վիրահատություն՝ լապարասկոպիկ միջամտությամբ, քանի որ դեղորայքային բուժմամբ օջախները չեն վերանա։ Պահանջվում է լուրջ թիմային աշխատանք՝ վիրաբույժների եւ ուռոլգների հետ մեկտեղ:
-Մեծ մասը կանանց առաջին հղիության ժամանակ ունենում է վիժում։ Ինչի՞ հետ է դա կապված, սեռավարակների՞։
Ճիշտ եք նկատել։ Վիժումների 60 տոկոսը քրոմոսոմային անոմալիաների հետ է կապված, մնացած դեպքերում սեռավարակների, ինֆեկցիաների եւ այլ պատճառների: Եթե կնոջ մոտ մեկ անգամ վիժում է լինում, դա դեռ ոչինչ չի նշանակում։ Եթե արդեն 2-3 եւ ավելի անգամ է վիժում տեղի ունենում, նոր միայն կատարվում է մի շարք հետազոտություններ, որոնցից որոշների մասին արդեն տեղեկացրեցի։
-Ո՞ր մեթոդով են կանայք նախընտրում վիրահատվել՝ լապորոսկոպի՞կ, թե՞ ավանդական։ Ո՞րն է ավելի արդյունավետ։
21-րդ դարում ամեն ինչ բավական բարձր տեմպով է առաջ շարժվում, դրա վառ վկայությունն է լապարասկոպիկ եւ ռոբոտային սարքերի զարգացվածությունը: Ուզում եմ նշել, որ կանայք բավականին տեղեկացված են նորագույն սարքավորումների մասին, եւ դրանք ունեն մի շարք առավելություններ: Այսօր վիրահատությունների 95 տոկոսից ավելին կատարվում է լապարասկոպիկ եղանակով, այդ թվում նաեւ սեռական օրգանների չարորակ նորագոյացությունների, բազմաթիվ միոմատոզ հանգույցների, արտարգանդային հղիությունների եւ այլ վիրահատություններ: Այս հարցում կարեւոր է բժիշկի որակավորումը: Հազվադեպ դեպքերում է կատարվում լապարատոմիա, օրինակ` գիգանդ միոմատոզ հանգույցների, չափսերով մեծ`30, 40 սանտիմետր եւ ավելի, կիստաների դեպքում։
-Ձեզ մոտ կանայք գինեկոլոգիական ոլորտի պլաստիկ վիրահատություններ անո՞ւմ են։
- Իհարկե։ Օրինակ՝ ծննդաբերած կանանց մոտ լինում է արգանդի կամ հեշտոցի պատերի իջեցումներ, որը վերականգնվում է լապարասկոպիկ եղանակով (պրոմոֆիկսացիա, պետկոպեկսիա): Զբաղվում ենք նաեւ ինտիմ խիրուրգիայով՝ մեծ եւ փոքր ամոթաշրթերի կորեկցիա է կատարվում։ Կատարում ենք նաեւ իջեցումների շտկումներ՝ իմպլանտների միջոցով: Այսպիսի վիրահատությունները դեռ մեր երկրում լայն տարածում չեն ստացել, հայ են, ամաչում են։
-Բժիշկ, ի՞նչ անեն հայ կանայք իրենց կանացի առողջությունը պահպանելու համար։ Ձեր խորհուրդը։
Հաճախակի ստուգումներ անցնեն մասնագետների մոտ։ Դիմեն բժիշկի ոչ թե այն ժամանակ, երբ դանակը ոսկորին է հասնում, այլ պարբերաբար՝ տարին կամ երկու տարին մեկ անգամ պետք է հետազոտվել։ Այն կանայք, որոնք ունեն խնդիրներ, առավել հետեւողական պետք է լինեն իրենց առողջությանը։ Լավ է, որ այժմ երիտասարդներն այս հարցում առավել ուշադիր են եւ հաճախակի են դիմում բժիշկի։ Շատ կարեւոր է պացիենտի տրամադրվածությունը. սիրելի հայ կանայք, եղեք լավատես։
Լիլիթ Հակոբյան
Կրթություն
1990թ.ավարտել է դպրոցը ոսկե մեդալով
1990-1996թթ. սովորել է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում, արժանանալով Լ.Օրբելու անվանական կրթաթոշակի
1996-2000թթ. սովորել է կլինիկական օրդինատուրա, ապա աշխատել Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական կենտրոնում մինչև 2007թ.
2004թ. պաշտպանել է գիտական թեզը, ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան` մանկաբարձության և գինեկոլոգիայի գծով
2001-2006թթ. աշխատել է Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնում և պետական բժշկական համալսարանի Ընտանեկան և ավանդական բժշկության ամբիոնում
2006 -2009թթ. աշխատել է «Արփի» բժշկաուսումնական կենտրոնում
2008 -2009թթ. անցել է կլինիկական օրդինատուրա երկրորդ մասնագիտության` հոմեոպաթիայի գծով Ս.Խ.Ավթալբեկյանի անվան Առողջապահության Ազգային Ինստիտուտի Ավանդական բժշկության ամբիոնում
2014-2016թթ. աշխատել է «Վիտալայն» բժշկական կենտրոնում, 2016 թ.-ից մինչ օրս «Էլիտ-մեդ» կենտրոնում որպես գինեկոլոգ հոմեոպաթ։
Վերապատրաստումներ և կոնֆերանսներ
2001թ. ԱՄՆ Great Baltimore ԲԿ-ում-գինեկոլոգիա
2006թ. Մայերթերապիայի հիմունքները ավստրիական ծրագիր սեմինար Երևանում
2010թ. Հնդկաստանի Ագրա քաղաքում կիրառական հոմեոպաթիայի սեմինարի
2008-2012թթ., 2016թ. Երևանում կայացած հոմեոպաթիայի ժամանակակից խնդիրների վերաբերյալ միջազգային կոնգրեսներ
2011թ. Ռիգայում հոմեոպաթիան արվեստ և գիտություն եվրոպական համաժողովում «երազների հոմեոպաթիկ մեկնաբանությունը», «երեխաների բուժման առանձնահատկությունները», Լոնդոնում 2012թ անպտղության հոմեոպաթիկ բուժման սեմինար, մասնակցել է շվեցարական, գերմանական, ֆրանսիական հայտնի բժիշկներ` Սպինեդի, Պառեկ, Պֆայֆեռ և այլոց դասընթացներին
2011թ. Չինաստանում Պեկինի <<Կունդավել>> կլինիկայում անցել է դասընթաց չինական բժշկության հիմունքների վերաբերյալ:
Հեղինակ է քսանից ավել գիտական աշխատանքների:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Նախընտրում է այցելուների բուժման հոլիստիկ մոտեցումը,<< բուժել հիվանդին, ոչ հիվանդությունը>> կարգախոսով:
Բուժման մեջ ներառում է սննդի կարգավորման, սթրեսների հաղթահարման այուրվեդիկ և անթրոպոսոֆիկ մոտեցումները:
Անպտուղ զույգերին զավակ պարգևելը համարում է աշխատանքի լավագույն արդյունքը: