
Lusine
Ակվատեկ
Ակվատեկ մարզաառողջարանային կոմպլեքսն իր մեջ ներառում է՝
- փակ ջրայգի, արևելյան բաղնիք, որը հնարավորություն է տալիս հաճախորդներին վայելել ամռան տաք շունչը ողջ տարվա ընթացքում,
- մարզասրահ՝ 360 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, հագեցած Runner և Oemmebi ճանաչված մարզասարքերով,
- Հյուրանոց, որն ունի 11 դուպլեքս և 18 էկոնոմ տեսակի հարմարավետ սենյակներ, որոնք կապահովեն մեր հյուրերի լիարժեք հանգիստը
- Աֆրոդիտե SPA կենտրոն,որը առաջարկում է բազմազան Սպա-պրոցեդուրաներ առողջության բարելավման և արտաքին տեսքի հետ կապված: Կարող եք վայելել նաև շոկոլադե և վանիլային մերսումներ:Կենտրոնում իրականացվում են նաև կոսմետոլոգիական ծառայություններ: Մեր մասնագետների մատուցած բարձրակարգ ծառայությունների շնորհիվ ձեր բոլոր երազանքները կապված Ձեր արտաքին տեսքի և առողջության հետ, կյանքի կկոչվեն:
Ակվատեկ մարզաառողջարանային կոմպլեքսն առաջարկում է տարատեսակ աբոնոմենտային փաթեթներ և կորպորատիվ առաջարկներ:Դիմեք մեզ և մեր մասնագետները կօգնեն ձեզ ընտրելու ամենաարդյունավետ տարբերակը:
Քրոսս Սպորտ
Առողջ մարմնում առողջ հոգի-այսպես ասում էին մեր նախնիները: Որպեսզի ձեր մարմինը առողջ լինի անհրաժեշտ է զբաղվել սպորտով, համոզված ենք, որ այս մտքի հետ ոչ ոք չի վիճի:
Լողավազանը` ժամանակակից ֆիտնես-ակումբներում, առողջավերականգնողական ծրագրի անբաժանելի մասն է համարվում:
Հազարավոր կանանց կարծիքով լողավազանը համարվում է ամենից արագ և արդյունավետ մեթոդը նիհարելու համար:
Ջրում մարզվելը իրոք նպաստում է ավելոդ կալորիայի այրվելուն, բայց դա դեռ բավարար չէ ավելորդ ճարպից ազատվելու համար: Ջրում այդ ճարպը օգնում է պայքարել գերսառեցման դեմ, այդ պատճառով քիչ մարզվելը չի նպաստում օրգանիզմից ավելորդ ճարպի շոշոփելի քանակի հեռացմանը: Որպեսզի ճարպի այրվելը լինի արդյունավետ անհրաժեշտ է պարբերաբար լողալ առնվազն 2-3 կմ:
Այնուամենայնիվ լողավազանում լողալը գերադասելի է քան ջրից դուրս մարմնամարզությամբ զբաղվելը: Պատճառը կայանում է նրանում, որ ջրում ավելի արագ կարելի է ամրացնել և զարգացնել մկանային համակարգը, քանի որ ծանրաբեռնվածությունը ջրում ավելի քիչ է զգացվում և կարելի է մարզվել ավելի երկար ու ինտենսիվ:
Լողավազանը ցուցված է նրանց համար ովքեր ունեն ողնաշարային խնդիրներ, քանի որ լողալու ընթացքում մարմինը ընդունում է հորիզոնական դիրք, որի հետևանքով թուլանում են հոդերն ու մկանները:Այն օգնում է ամրացնել սիրտ-անոթային համակարգի մկանները, լավացնում է այրան շրջանառությունը և օրգանիզմին մատակարարում է թթվածնի անհրաժեշտ պաշարով:
Լողավազանում լողալը շատ արդյունավետ է նյարդային համակարգի համար, այստեղ շատ կարևոր է մերսման էֆեկտը,որը մարդը ստանում է ջրում գտնվելիս:
Ապացուցված է, որ լողալուց հետո վերանում է անքննությունը, ճկունանում է ուղեղի աշխատանքը, կարգավորվում է էմոցիոնալ ֆոնը, բարձրանում է օրգանիզմի դիմադրողականությունը և ստանալով էներգիայի մեծ պաշար ազատվում եք խրոնիկական հոգնածությունից:
Հաճախելով լողավազան դուք ձեռք եք բերում գեղեցիկ կազմվածք, առողջություն, գեղեցկություն և լավ տրամադրություն:
Cross սպորտային համալիրը միակն է Հայաստանում, որն ունի 2 25x14մ /փակ, բաց/ լողավազան:
Լողավազաններն ծառայում են ինչպես ակտիվ հանգստի սիրահարների համար, այլ նաև բուժական նպատակներով:
Ջրի ֆիլտրումը և մաքրումը կատարվում է 24 ժամ գերժամանակակից Գերմանական տեխնիկայով:
Լողավազաններում գործում են բար սրճարաններ:
Ամերիաբանկ
"Հայներարտբանկ" ՓԲԸ-ն ստեղծվել է Բանկի Հիմնադիրների (բաժնետերերի) 1992թ. հուլիսի 24-ի Ընդհանուր Ժողովի որոշմամբ (արձանագրություն թիվ 1), իսկ 1995թ. ապրիլի 14-ի Բաժնետերերի Ժողովի որոշմամբ վերածվել է բաժնետիրական բանկի՝ օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ: 2008թ. մայիսի 19-ի Բաժնետիրոջ Արտահերթ Ընդհանուր Ժողովի որոշմամբ (արձանագրություն թիվ 04/08) "Հայներարտբանկ" ՓԲԸ-ն վերանվանվել է "Ամերիաբանկ" ՓԲԸ: Բանկի անվանափոխությունը գրանցվել է ՀՀ ԿԲ 23.05.2008թ. թիվ 1/506 Ա որոշմամբ: Անհատական մոտեցումը յուրաքանչյուր հաճախորդին, միասնական թիմի ուժերով ձեռք բերված բարձր մասնագիտական հմտությունն ու փորձը և նորարարությունն ընկած են մեր գործունեության հիմքում: Այդ մասին է վկայում նաև բանկի ողջ պատմությունը: Այսօր, լինելով հայաստանյան շուկայի ամենաարագ աճող և ամենաարդիական բանկային լուծումներն առաջարկող ֆինանսական հաստատությունը, Ամերիաբանկը միաժամանակ Հայաստանի ամենահին բանկերից մեկն է: Այն ստեղծվել է 1910թ.-ին որպես Կովկասյան Առևտրային բանկի մասնաճյուղ, որը խորհրդային տարիներին վերափոխվեց ԽՍՀՄ Վնեշէկոնոմբանկի հայկական մասնաճյուղի: 1992թ. հուլիսին հիմնադրվել է "Հայկական Ներմուծման-Արտահանման Բանկ" ՓԲԸ-ն, որը նույն տարվա սեպտեմբերի 8-ին ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից ստացել է բանկային գործունեության լիցենզիա: 1995թ. ապրիլին բանկի բաժնետոմսերի մեծամասնությունը ձեռք է բերվել օտարերկրյա ներդրող "Կոմպյուտրոն Ինդաստրիզ Իսթեբլիշմենթ" ընկերության կողմից:
ՄՈՍԿՎԱ ԿԻՆՈԹԱՏՐՈՆ
Մոսկվա կինոթատրոնը գտնվում է Երևանի սրտում՝ Աբովյան փողոցի վրա: Կինոթատրոնի շենքը հին Երևանի շքեղ ճարտարապետական ամբողջության անբաժան մասնիկն է:
Կինոդահլիճների ակուստիկան հասցված է կատարելության Dolby Digital Surround EX համակարգի միջոցով:
Այժմ գործում է նաև 3D դահլիճ` հագեցած նորագույն տեխնոլոգիաներով: Ֆիլմերը ցուցադրվում են շաբաթվա յուրաքանչյուր օր՝ սկսած ժամը 11-ից:
Ներկայիս գործող դահլիճը կահավորված է հարմարավետ բազկաթոռներով: Կինոդահլիճներում չի թույլատրվում ծխել:
Կինոթատրոնն առաջարկում է շենքի ներսում գտնվող սրճարաններ, փոփքորն, 7D սրահ, ինտերնետային և համակարգչային ծառայություններ, խաղային մեքենաներ, ձայնա և տեսաերիզների խանութ, որտեղից կարող եք ձեռք բերել գեղարվեստական և գիտական ֆիլմեր, երաժշտություն:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն՝ Արմեն Խանդիկյան
1967թ. հիմնադրվեց Երևանի դրամատիկական թատրոնը` Երևանի քաղաքապետարանի հովանու ներքո: 1989թ. դրամատիկական թատրոնը վերանվանվեց նրա հիմնադիր`Հրաչյա Ղափլանյանի անունով: Թատրոնը ունեցել է և ունի հյուրախաղային մեծ աշխարհագրություն, մասնակցել է մի շարք շեքսպիրյան փառատոնների: Այն խաղացանկային թատրոն է: Այս տարիների ընթացքում ունեցել է 100-ից ավելի բեմադրություններ: Այսօր դրամատիկական թատրոնի խաղացանկում կան 20 անուն ներկայացումներ:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ Երվանդ Ղազանչյան
Հիմնադրման տարի 1941թ.
1941թվականի փետրվարին Երևանում գումարված հանրապետության Գերագույն խորհրդի հերթական նստաշրջանը որոշում ընդունեց մայրաքաղաքում հիմնադրել օպերետային պետական թատրոն, որն իրականացվեց 1942 թվականի մարտի 15-ին:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հիմնադրման ակունքները բխում են 1930 թվականից, կոոպերատիվ-տնտեսագիտական ինստիտուտից: Այդ տարիներից սկսած` հայ տնտեսագիտական մտքի, ինչպես նաև Հայաստանում տնտեսագիտական կրթության ձևավորման ու զարգացման երախտավորներ են եղել անվանի գիտնական մանկավարժներ, պրոֆեսորներ Ղևոնդ Շաքարյանը, Հովհաննես Թումանյանը, Կարպիս Կարագյանը, Վռամ Կոստանյանը, Սուրեն Միքայելյանը, այլք:
Հետագայում բուհն անցել է կազմավորման փուլեր: Հաջորդը ԵՊՀ-ի կազմում ավելի քան չորս տասնամյակ տևողությամբ գոյությունն էր` որպես տնտեսագիտական ֆակուլտետ, որի ընթացքում շնորհիվ Երևանի պետական համալսարանում ստեղծված բարենպաստ պայմանների և ֆակուլտետի անձնակազմի քրտնաջան աշխատանքի, հսկայական առաջընթաց էր ապրել գիտամանկավարժական գործունեության բոլոր ոլորտներում:
Հայաստանում տնտեսագիտական ինքնուրույն բուհի երկրորդ ծնունդը կամ նորագույն պատմությունն սկիզբ է առել 1975 թ. օգոստոսի 6-ից, երբ ՀԿԿ Կենտկոմի և ՀԽՍՀ նախարարների խորհրդի որոշմամբ ԵՊՀ տնտեսագիտական, ապրանքագիտության և առևտրի էկոնոմիկայի, ղեկավար աշխատողների և մասնագետների որակավորման բարձրացման ֆակուլտետների բազայի վրա կազմավորվեց Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը:
Բավական է ասել, որ ԵրԺՏԻ կազմավորման նախօրյակին (1974 թ.) տնտեսագետ ուսանողների թվաքանակը 1934 թ. համեմատությամբ տասնապատկվել էր` 305-ից հասնելով շուրջ 3 հազարի, իսկ մասնագիտությունների թիվը` 4-ից 11-ի: Սակայն բարձրագույն կրթությամբ տնտեսագետների նկատմամբ պահանջարկն աճում էր առաջանցիկ տեմպերով, ինչով էլ պայմանավորված էր տնտեսագիտական ինքնուրույն բուհի կազմավորման անհրաժեշտությունը 70-ական թվականներին: ԵՊՀ-ի տնտեսագիտական ֆակուլտետում էին աշխատում, ապա ժողովրդական տնտեսության ինստիտուտ տեղափոխվեցին անվանի տնտեսագետներ Անուշավան Կիրակոսյանը, Ավագ Ավանեսյանը, Ռայա Քալանթարյանը, Վարազդատ Խլղաթյանը, Լիպարիտ Թամազյանը, Սերգեյ Մելիքյանը, Հովհաննես Ֆահրադյանը, Շավարշ Մանուկյանը և այլք:
ՀՀ Կառավարության 1999 թ. նոյեմբերի 30-ի որոշմամբ բուհը վերանվանվեց Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ, իսկ 2006 թ. հունիսի 6-ին ստացավ համալսարանի կարգավիճակ և կոչվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան պետական ոչ առևտրային կազմակերպություն:
Իր նորագույն պատմության 37 տարիների ընթացքում ՀՊՏՀ պրոֆեսորդասախոսական կազմը, աշխատակիցները, շնորհիվ համախմբված ու հետևողական աշխատանքի, ակնառու հաջողությունների են հասել ինչպես ուսումնամեթոդական, այնպես էլ գիտահետազոտական աշխատանքների բնագավառում:
1995 թ. սեպտեմբերից ՀՀ Կառավարության որոշմամբ նոր ուսումնական տարին բուհը մեկնարկեց նոր մասնաշենքում` Նալբանդյան 128 հասցեում, և բուհի ֆակուլտետները միավորվեցին մեկ հարկի տակ: Միայն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում պահպանվեց ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի մասնաշենքը:
Բուհն իր գոյության ընթացքում տվել է ավելի քան 30.000 շրջանավարտ:
Այսօր համալսարանի 6 ֆակուլտետներում ընդգրկված մասնագիտական և ոչ մասնագիտական ամբիոններում դասախոսում են տասնյակ գիտության դոկտորներ, պրոֆեսորներ, գիտության թեկնածու, դոցենտներ, ասիստենտներ: Բուհում դասավանդում են նաև համատեղությամբ աշխատող վեց տասնյակից ավելի բարձրակարգ մասնագետներ: Համալսարանում 18 մասնագիտությամբ և բազմաթիվ մասնագիտացումներով սովորում է ավելի քան 7000 ուսանող:
Համալսարանում իրականացվում է բակալավրիատի առկա (2005 թվականից` նաև հեռակա), 2004 թվականից մագիստրատուրայի առկա (2009 թվականից նաև` հեռակա) ուսուցում: Բակալավրիատի առկա ու հեռակա և մագիստրատուրայի առկա ուսուցումը իրականացվում է կրեդիտային համակարգով: Ասպիրանտուրայում կրթությունը և' առկա, և' հեռակա ուսուցմամբ է: 2010-2011 թթ. ուսումնական տարվանից ասպիրանտուրայում նույնպես անցում է կատարվել կրեդիտային համակարգին:
ՀՊՏՀ-ն կրթական և գիտական կապեր ունի աշխարհի բազմաթիվ համալսարանների հետ և օրեցօր ընդլայնում է այդ կապերի աշխարհագրությունը` կնքելով ու վավերացնելով համագործակցության նորանոր պայմանագրեր:
Այսօր տնտեսագիտական մայր համալսարանում բարեփոխումների շրջան է. կրթական նոր ծրագրեր, բուհ-գործատու կապի ամրապնդում, նոր ժամանակների պահանջով բացված բակալավրական ու մագիստրոսական մասնագիտություններ, ուսումնական գործընթացում տեսական գիտելիքի ամրապնդում փորձով և փորձառության արդյունավետ կազմակերպմանը միտված գործընթացներ, դասավանդման ժամանակակից մեթոդների կիրառում, նյութատեխնիկական բազայի վերազինում, վերակառուցում:
ՀՊՏՀ-ն ունի նաև իր կերպարի մատուցման արտաքին բաղադրիչները` դրոշը, պատկերանշանը (լոգո), կարգախոսը, որոնք տեղեկություն են հաղորդում բուհի մասին: