Lusine

Lusine

Ծնվել է 7 մարտ, 1969 թ, ք. Երևանում:

Քաղաքացիություն` ՀՀ քաղաքացի

 

Կրթություն

1976-1986  Երևանի N139 անգլիական թեքումով միջն. դպրոց

1991-1997  Երևանի Մ. Հերացու անվան  ՊԲՀ  բուժական ֆակուլտետ (գերազանցությամբ)

1997-2000 կլինիկական օրդինատուրա ընդհանուր վիրաբուժություն (գերազանցությամբ)

 

Վերապատրաստումներ

2008 թ. Ազգային առողջապահության ինստիտուտում վերապատրաստում-Լապարոսկոպիկ վիրաբուժությունՙ մասնագիտությամբ

 

Աշխատանքային գործունեություն

2008-ից <Արմենիա> ՀԲԿ-ի վիրաբուժական բաժանմունքի վարիչ

2014-ից ՀՀ ՊՆ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ

2000-2008 <Արմենիա>ՀԲԿ-ի  վիրաբուժական բաժանմունքում որպես վիրաբույժ

 

Գիտական աշխատություններ

Ավելի քան 30 տպագիր գիտական աշխատանքներ որովայնային վիրաբուժության բնագավառում  և 1 ռացիոնալիզատորական առաջարկություն

 

Զինվորական ծառայություն

1987-1989 ծառայել է խորհրդային բանակում

 

Հասարակական աշխատանք

2009-ից ՀՀ Նախագահին առընթեր հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցեր իհանձնաժողովի անդամ      

2011-ից Կանադայի ընդհանուր վիրաբույժների ասոցիացիայի անդամ

2011-ից Եվրոպական երկրների Էնդոսկոպիկ վիրաբույժների ասոցիացիայի անդամ

2011-ից Ամերիկայի Միացյալ Նահանգների գաստրոինտեստինալ և էնդոսկոպիկ վիրաբույժների ասոցիացիայի անդամ

2011-ից Մեծ Բրիտանիայի Թագավորության և Իռլանդիայի վիրաբույժների միության անդամ

2000-ից Հայկական վիրաբուժական ասոցիացիայի անդամ

2017-ից Եվրոպական երկրների վիրաբույժների միության անդամ

 

Պարգևատրումներ

ՀՀ ՊՆ նախարարի կողմից ՀՀ Զինված ուժեր 20 տարի <հոբելյանական> մեդալով

<ԵԿՄ 25 տարի> հոբելյանական մեդալով

 

Լեզուների իմացություն                                                                

Հայերեն (մայրենի), ռուսերեն(գերազանց), անգլերեն(գերազանց):

 

Ընտանեկան դրություն

Ամուսնացած է, ունի երկու որդի:

           

 

 

Ուղիղ և առողջ ողնաշարը մեր օրգանիզմի առողջության գրավականն է

Ողնաշարի ուղղում, կեցվածքային շեղումներ, ողնաշարի ցավեր… Դրանք, թերևս, ամենատարածված և անհանգստացնող խնդիրներից են, որոնք վերջին շրջանում զգալիորեն երիտասարդացել են: Ողնաշարի ամենատարածված հիվանդությունը որոշակի ժամանակ կարող է չարտահայտվել, որի պատճառով մարդիկ հաճախ ուշադրություն չեն դարձնում այդ հիվանդության ախտանշաններին: Սակայն դրանք հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի: Որքան շուտ է պացիենտը հիվանդության ի հայտ գալուց հետո դիմում մասնագետի օգնությանը, այնքան իրականացվող բուժումն առավել արդյունավետ է լինում:

Մեր զրուցակիցը օրթոպեդ-վերտեբրոլոգ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի Ողնաշարային ախտաբանության բաժանմունքի ղեկավար ԿԱՐԱՊԵՏ ՄՈՄՋՅԱՆՆ է, ում հետ խոսեցինք ողնաշարային հիվանդություների տեսակների, դրանց դրսևորման ձևերի և թեմային առնչվող այլ կարևոր հարցերի շուրջ: Ողնաշարային ախտաբանության բաժանմունքում կատարվում են ողնաշարի ախտաբանական հիվանդությունների բուժում. ողնաշարի ձևախախտում (սկոլիոզ, կիֆոզ), ողնաշարի դեգեներատիվ հիվանդություններ (օստեոխոնդրոզ, միջողնային սկավառակների ճողվածքներ, ողնուղեղային խողովակի ստենոզներ, ողերի անկայունություն), ողնաշարի գոտկային հատվածի ողերի սպոնդիլոլիզ և սպոնդիլոլիստեզ, Բեխտերևի հիվանդության ժամանակ ողնաշարի թեքվածություն, ողնաշարի բարորակ և չարորակ ուռուցքներ, ողերի կոտրվածքներ և հոդախախտեր, ողնաշարի հետվնասվածքային և հետվիրահատական ձևախախտումներ:

-Պարո՛ն Մոմջյան, ձեր բաժանմունք հիմնականում ի՞նչ խնդիրներով են դիմում:

- Ինչպես բնորոշում է անվանումը, մեզ դիմում են ողնաշարային խնդիրներով, այսինքն` մարդկանց մոտ ի հայտ են գալիս ցավային համախտանիշներ, որոնք կարող են ունենալ տարբեր պատճառներ, օրինակ, դեգեներատիվ ցավային, դիրքային կեցվածքի տարբեր շեղումներ, նորագոյացություններ և բորբոքային հիվանդություններ: Մեզ դիմում են նաև տարբեր տեսակի շեղումների պատճառով, երբ առանց ցավի ողնաշարը շեղված է դեպի կողք կամ դեպի հետ, այսինքն` սկոլիոտիկ, կիֆոտիկ ձևախեղումների (դեֆորմացիաների) ժամանակ: Բորբոքային հիվանդություններին ամենաբնորոշը մեզ համար Բեխտերևի հիվանդության ժամանակ ողնաշարի թեքվածությունն է դեպի առաջ: Այդ պաթոլոգիայի ժամանակ մենք կարողանում ենք ուղղել ողնաշարը` այն բերելով ճիշտ կեցվածքի: Եթե ուշադրություն դարձրել եք, կան բազմաթիվ մարդիկ, ովքեր 30-40 տարեկան հասակում բավականին զգալի ծռված են ման գալիս, և այդ շեղումը հնարավոր է ուղղել Հայաստանի պայմաններում: Սակայն մարդիկ, ցավոք, չգիտեն, որ հնարավոր է բուժել ողնաշարի այդ տիպի ախտաբանական հիվանդությունները, ուստի այդ խնդրով էլ շարունակում են ապրել: Մինչդեռ շատ ծանր, նաև անհարմար դիրք է, երբ քայլում ես դեպի առաջ թեքված, գլուխդ վերև: Կան հիվանդներ, որոնց թեքված դիրքը պայմանավորված է տարիքային փոփոխություններով, սակայն նրանք համեմատաբար քիչ են, երևի մոտավորապես 100 հոգի: Նրանք այդ խնդրով են տառապում, բայց չեն դիմում բժշկի, որովհետև հոգեբանական նման մոտեցում կա, որ արդեն մեծ տարիքի են,  միևնույն է, շատ չեն ապրելու: Իհարկե, այստեղ առկա է նաև ֆինանսական գործոնը, որովհետև հիվանդը ինքն է գործնականում վճարում վիրահատության համար նախատեսված ամբողջ գումարը: Իսկ եթե արտերկրում բախվում են այդ խնդրին, այն հնարավորության դեպքում արագ լուծվում է: Այնտեղ այլ մտածելակերպ է գործում, քանի որ արտերկրում վիրահատական միջամտությունների համար վճարում են ապահովագրական ընկերությունները, ինչպես նաև գոյություն ունեն աջակցության սոցիալական ծրագրեր: Իսկ մեր երկրում գործնականում դա չկա: Հիմնական գումարը ծախսվում է իմպլանտների վրա, իսկ պետությունն այդ հարցում չի աջակցում, այն հանված է որևէ տեսակի պետպատվերի շրջանակներից:

-Բժի՛շկ, ողնաշարի ախտաբանական խնդիրների հիվանդություններն ի՞նչ ախտանշաններով են ի հայտ գալիս, բացի գոտկատեղում առկա ցավերից, և ողնաշարի ցավերը ո՞ր հիվանդությունների դեպքում կարող են կեղծ ահազանգ լինել:

-Ցավային ախտանշանները միայն գոտկատեղում մի պատկերացրեք, իսկ կեղծ ահազանգ կարող են լինել որոշ հիվանդությունների դեպքում: Իհարկե, այդ հարցում կարող ենք ճիշտ կողմնորոշվել միայն լիարժեք հետազոտություններից հետո, ապա բուժում նշանակել: Ուրախությամբ կարող եմ նշել, որ ժամանակակից հետազոտման մեթոդները բավականին հեշտացրել և լայնացրել են հետազոտման ընթացքի հնարավորությունները, քանի որ հստակ տեսնում ենք, թե իրականում ինչի հետ գործ ունենք: Օրինակ, հեշտությամբ կարող ենք ճշտել ուռուցքների առկայությունը, որոշել դրանց գտնվելու տեղերը: Ցավոք, ավելի հաճախ չենք միջամտում, երբ տեսնում ենք ուռուցքի տարածվածությունը, ու այս դեպքում կարևորվում է հոգեբանական գործոնը: Քանի որ պացիենտը պատրաստ չէ դրան, բացատրում ենք, որ մենք միայն օգնելու ենք, որպեսզի ինքը ոտքի կանգնի, հիվանդությունը համեմատական կարգով ավելի թեթև տանի, օգնում ենք կյանքի որակի լավացմանը, ինչու ոչ, գուցե նաև կյանքի երկարացմանը: Եթե մարդ արդեն պարալիզացվում է, ի հայտ են գալիս նաև կողմնակի հիվանդություններ, որոնք շեշտակի կրճատում են կյանքի տևողությունը: Շատ դեպքերում ավելի շատ այլ օրգան համակարգերի ախտահարումներից են մահանում, քան թե բուն հիվանդությունից: Մեզ մոտ, ցավոք, շատ են գալիս արդեն բավականին ծանր վիճակում գտնվող հիվանդներ, երբ դեֆորմացվածությունը բավականին մեծ է լինում, և դրա ուղղումը մեզանից պահանջում է շատ ավելի մեծ ջանքեր, ժամանակ: Բացի այդ, ռիսկի գործոնն է շատ բարձր լինում: Իհարկե, մենք աշխատում ենք ժամանակակից բոլոր մեթոդներով, այսինքն` վիրահատությունը կատարվում է մեկ այլ բժշկի հսկողությամբ, ով անընհատ հետևում է, որպեսզի ներվերը չվնասվի: Մեր կենտրոնում կա համարյա ամեն տեսակի առաջատար տեխնիկա, հնարավորությունները մեծ են: Միայն որոշ տեխնիկա է բացակայում, որովհետև փոքր երկրի համար ձեռնտու, շահութաբեր չէ  ձեռք բերել շատ ծախսատար տեխնիկա, որը տարվա կտրվածքով աշխատելու է շատ քիչ:

-Բժի՛շկ, ունեք երկար տարիների աշխատանքային փորձ և վաստակ այս ոլորտում, Ձեր կատարած վիրահատություններից ո՞րն եք համարում լավագույնը:

-Մենք մեր աշխատանքում, իհարկե, միշտ ձգտում ենք հասնել առավելագույն, լավագույն արդյունքների, բայց ինձ համար կարևորը, գոհացուցիչն այն է, երբ պացիենտը ծռված, թեքված վիճակում է գալիս մեզ մոտ, իսկ տարիներ հետո նրան տեսնում ենք արդեն ճիշտ կեցվածքով: Պարալիզացված հիվանդի հետվիրատահական վերականգնումը տևում է մոտավորապես 1-2 տարի, որից հետո արդեն հիվանդը չի էլ գալիս մեզ մոտ:

-Աշխատանքի բերումով շփվում եք երիտասարդ կադրերի հետ, ի՞նչ ապագա ունի մեր առողջապահությունը, մասնավորապես`բժշկի մասնագիտությունը:

-Քանի որ ես աշխատել եմ տարբեր կլինիկաներում, շփվել նաև երիտասարդ կադրերի հետ, կարող եմ վստահաբար հավաստել, որ այսօր ավելի շատ են խելացի և բանիմաց երիտասարդները մեր բնագավառում, քան մեր երիտասարդության տարիներին էին: Դրա պատճառը նաև այն է, որ նրանք ավելի շատ են շփվում արտերկրի տարբեր մշակույթների, տարբեր բարքերի հետ, նրանց հնարավորություններն ավելի լայն են,  քանի որ դրսից էլ են բժիշկներ գալիս Հայաստան, և տեղի է ունենում փորձի փոխանակում: Ու եթե ցանկություն եղավ երիտասարդի մեջ, նա կարող է բավականին լուրջ հաջողությունների հասնել մեր ոլորտում: Միտում կա նաև, որ բարձր արդյունքների, հաջողության հասնելու դեպքում ոմանք աշխատանք են փնտրում դրսում, որովհետև սկզբնական շրջանում ստանում են ցածր աշխատավարձ: Նրանք աչքի ընկնելու, առաջադիմելու ցանկություն ունեն, և նրանց մեղադրել չի կարելի: Թող գնան, վերապարաստվեն ու վերադառնան մեր երկիր`արդեն լավագույն փորձ ձեռք բերած:

-Իսկ որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:

-Թող մեր հասարակությունը տեղյակ լինի, որ մեր երկրում էլ հետազոտման, բուժվելու շատ հնարավորություններ կան: Ու պարտադիր չէ միայն բուժման նպատակով այցելել մեզ, թող գան նաև կանխարգելիչ ստուգումների: Ախտաբանական բոլոր տեսակի հիվանդությունների դեպքում մենք կարողանում ենք օգնել պացիենտին, մեր կլինիկայում ներդրված վիրահատական միջամտության ձևերը Հայաստանի այլ կլինիկաներում ներդրված չեն: Եվ միայն մեզանից է կախված, թե ինչպես հետագայում կզարգանա այդ հիվանդությունը. կշարունակի՞ արդյոք այն ավելի խորանալ, թե ժամանակին կկարողանանք կանխարգելել  ու վերադարձնել ողնաշարի առողջությունը: Ուղիղ և առողջ ողնաշարը մեր օրգանիզմի առողջության գրավականն է: Ամենայն բարիք, Աստված բոլորիդ հետ:

ՎԻՐԱԲՈՒՅԺՆ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՊԵՏՔ Է ՀՈԳԵԲԱՆ ԼԻՆԻ

Գեղեցկության ըմբռնումը, որպես կանոն, անմիջական է և հենվում է արտաքին տեսքի վրա, սակայն միջնորդավորված է անհատի ողջ կենսափորձով՝ բովանդակության մասին դատելու ընդունակությամբ:

 Պլաստիկ վիրաբուժությունն այսօր մեծ տարածում է գտել ամբողջ աշխարհում: Այն համարվում  է բժշկության մեծագույն ձեռքբերումներից մեկը:  Մարդիկ վիրահատական միջամտության դիմում են տարատեսակ թերությունները շտկելու, վնասվածքները բուժելու, կատարյալ արտաքինի հասնելու ցանկությամբ: Ըստ Հայաստանի առաջատար բժշկական հաստատություններից  մեկի` <Աստղիկ> բժշկական կենտրոնի դիմածնոտային և պլաստիկ վիրաբույժ ԱՇՈՏ  ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ, վիճակագրությունը փաստում է, որ պլաստիկ վիրաբուժության ոլորտում իրենց կլինիկա ամենաշատը դիմում են քթի վիրահատության համար: Մեզ հետ զրույցում նա նաև ներկայացրեց, թե որոնք են  ոլորտի արդի միտումները, ամենապահանջված վիրահատությունները, և ինչ խնդիրներ, նորարարություններ կան:

-Պարո՛ն Հարությունյան, կխնդրեինք  մի փոքր  պատմեք Ձեր մասնագիտական  ուղու մասին:

- Սովորել և 2006թ.-ին ավարտել եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, այնուհետև ծառայել եմ ՀՀ Զինված ուժերում, որից հետո աշխատանքի եմ անցել Երևանի  կայազորային  զինվորական հոսպիտալում`որպես դիմածնոտային վիրաբուժության ծառայության ղեկավար: 2006-2009թթ. դիմածնոտային վիրաբուժություն մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրան անցել եմ երրորդ հիվանդանոցում՝ Գրիգորի Էմիլի Խաչատրյանի ղեկավարությամբ, այնուհետև աշխատել եմ նույն հիվանդանոցում: 2011թ.-ին իմ գործընկեր Արմեն Հարությունյանի հետ տեղափոխվել եմ ներկայիս <Աստղիկ> բժշկական կենտրոն  (նախկինում «Մալաթիա» ԲԿ), հիմնադրել դիմածնոտային ծառայությունը, որտեղ էլ աշխատում ենք մինչև այսօր, ձգտելով զարգացնել և կատարելագործել տվյալ ոլորտը:

-Որո՞նք են դիմածնոտային հիվանդությունները, և ինչպիսի՞ տարածվածություն ունեն դրանք:

-Դիմածնոտային վիրաբուժությունը բավականին լայն սպեկտոր ունեցող մասնագիտական ուղղվածությամբ բժշկական ճյուղ է, որի մեջ ներառված են դիմածնոտային վնասվածքները, դիմածնոտային օնկոլոգիական հիվանդությունները, բերանի խոռոչի վիրաբուժությունը, ինչպես նաև դիմածնոտային շրջանի էսթետիկ պլաստիկ վիրահատությունները: Ներկայումս մեր կլինիկայում լայն տարածվածություն ունի քթի պլաստիկ վիրահատությունը, և մեր կենտրոնն ավելի շատ կենտրոնացել է այդ ուղղությամբ: Նշեմ, որ, բացի դիմածնոտային վիրաբույժ լինելը, ունեմ նաև պլաստիկ վիրաբույժի որակավորում, որն էլ ինձ թույլ է տալիս զբաղվել տարատեսակ պլաստիկ վիրահատություններով:  Լինում են նաև հիմնականում զանազան վնասվածքներով պայմանավորված (ավտովթաներ և այլն) բարդ, վերակառուցողական վիրահատություններ, որոնք նույնպես մեր վիրահատական ծառայության կողմից բավականին բարեհաջող իրականացվում են:

-Ըստ Ձեզ,  այսօր Հայաստանում բժշկությունը հագեցա՞ծ է արդի սարքավորումներով:

- Եթե խոսենք մեր կլինիկայի մասին, ապա նրա բոլոր բաժանմունքներն ամբողջովին հագեցած են հիմնականում գերմանական հայտնի ընկերությունների վերջին սերնդի սարքավորումներով, ժամանակակից տեխնիկայով, և այդ տեսանկյունից մեզ համար ստեղծված են գրեթե իդեալական պայմաններ: Ու վստահ կարող եմ ասել, որ ցանկացած բժիշկ հպարտ և ուրախ կլինի աշխատել նման կլինկայում: Մեր կլինիկայում կա այնպիսի տեխնիկա, որ այժմ մի կլինիկա չունի, կան սարքավորումներ, որոնցից մեր տարածաշրջանում ընդամենը մեկ կամ երկու հատ կգտնեք: Մեր ախտորոշիչ (դիագնոստիկ) բաժանմունքը նույնպես բավականին հագեցած է տեխնիկայով, սարքավորումներով: Մենք էլ մեր ներուժի չափով ներդրում ենք ունենում այս ոլորտում` իրականացնելով սրտացավ և ծանրաբեռնված աշխատանք:  

– Ինչքանո՞վ եք անհրաժեշտ համարում մասնագիտության մեջ անընդհատ կատարելագործվելը:

- Բժշկությունն այնպիսի ոլորտ է, որ պետք է մշտապես բարելավենք մեր գիտելիքները, անընդհատ քայլենք նորարարությունների հոսքին համընթաց: Ինքս աշխատում եմ այդ ուղղությամբ մշտապես զարգանալ, անընդհատ տեղեկանալ նորարարությունների մասին, դրանք ներդնել Հայաստանում: Եվ այդ նպատակով փորձում եմ  տարին գոնե 1-2 անգամ մասնակցել եվրոպական շատ երկրներում, ԱՄՆ-ում անցկացվող տարբեր դասընթացների, կոնֆերանսների:  

-Համագործակցո՞ւմ եք Հայաստանում գործող դիմածնոտային վիրաբույժների հայկական ասոցիացիայի հետ:

- Ես թե՛ հայկական, թե՛ եվրոպական դիմածնոտային վիրաբուժության ասոցիացիաների անդամ  եմ և, բնական է, համագործակցում եմ նրանց հետ:

-Որքանո՞վ է հավանական հետվիրահատական բարդությունների առաջացումը, և ի՞նչ ցուցումներ են տրվում հիվանդին վիրահատությունից հետո:

- Եթե խոսենք, օրինակ, մեզ մոտ ամենաշատ տարածված քթի վիրահատության՝ ռինոպլաստիկայի մասին, ապա պետք է նշեմ, որ այն բազմափուլ բարդ վիրահատություն է, և շատ կարևոր է ոչ միայն վիրահատական ընթացքը, այլ նաև հետվիրահատական հսկողությունը: Հիմա շատացել է հիվանդների, դրան համապատասխան` նաև պլաստիկ վիրաբույժների թիվը, ինչը ողջունելի փաստ եմ համարում: Դա նշանակում է, որ այս ոլորտում ունենք որոշակի որակ, ինչն էլ ավելացնում է  պահանջարկը: Համաձայնեք, որ եթե չլիներ որակ, միանշանակ ոչ մեկը չէր դիմի այդպիսի վիրահատության:

Իսկ հետվիրահատական հսկողությունը կախված է թե՛ բժշկի, թե՛ հիվանդի զգոնությունից: Մենք տալիս ենք ընդհանուր ցուցումներ, այսինքն`պետք է շատ ուշադիր լինել, խուսափել հպումներից, հարվածներից, քանզի հետվիրահատական «կարկասն» ամբողջությամբ փխրուն է լինում մինչև առաջնային ոսկրային կպումները: Երբ վիրահատությունից հետո տեղադրում ենք հետվիրատական ֆիքսատորը՝ գիպսը, զգուշացնում ենք, որ այն հանելուց հետո  ակնոց չկրեն, որովհետև դա կարող է ազդել քթի կառուցվածքի վրա:

-Իսկ  ո՞ր դեպքերում է հակացուցված պլաստիկ վիրահատության իրականացումը:

- Իհարկե լինում են նաև դեպքեր, երբ մենք հրաժարվում ենք վիրահատություն կատարել` ելնելով վիրահատության հակացուցումներից: Ասենք, եթե տվյալ հիվանդը ցանկանում է ենթարկվել վիրահատության, բայց ունի մի շարք առողջական խնդիրներ, որոնք կարող են առաջացնել կյանքի համար վտանգավոր հետագա բարդություններ, ապա, միանշանակ, պետք է նախ այդ բոլոր հիվանդությունները բուժվեն, որից հետո նոր միայն մենք կդիմենք վիրահատական միջամտության:

- Ի՞նչ խորհուրդ կտաք այն անձանց, ովքեր  ունեն էսթետիկ վիրահատության կարիք, սակայն չեն գնում այդ քայլին հոգեբանորեն պատրաստ չլինելու պատճառով:

- Վիրաբույժն առաջին հերթին պետք է հոգեբան լինի, հիվանդի վախը հոգեբանորեն պետք է հաղթահարվի, մինչ վիրահատական միջամտություն կատարելը պետք է յուրատեսակ կապ ստեղծվի բժշկի և հիվանդի միջև: Եվ վերջիններս պետք է հետևողական լինեն բժիշկների տված խորհուրդները, ցուցումները կատարելու հարցում, որն էլ միանշանակ կօգնի վիրահատության հետագա բարեհաջող ընթացքին:

Վստահորեն կարող եմ ասել, որ Հայաստանում այսօր դիմածնոտային վիրաբուժությունը գերազանց վիճակում է, այն զարգանում է նկատելիորեն արագ տեմպերով թե՛ մասնագետների թվի, թե՛ նրանց պատրաստվածության տեսանկյուններից: Բայց, ինչպես ցանկացած ճյուղ բժշկության մեջ, այնպես էլ դիմածնոտային վիրաբուժությունը կարիք ունի անընդհատ թարմացվելու, կատարելագործվելու, այսինքն՝ չի կարելի կանգնել տեղում ու սպասել ինչ-որ նորությունների, ինքդ պետք է անընդհատ աշխատես նորանոր բարձրունքների հասնելու համար: Եվ մենք երբեք չպետք է մոռանանք մեր մասնագիտության առաքելության մասին, չպետք է տրվենք մրցակցությանը, որից կտուժի միայն հիվանդը:

Եվ խորհուրդ կտամ բոլորին` ձգտեք կատարելության, եղեք միշտ առողջ:

Ազգություն՝ Հայ

Քաղաքացիություն՝ ՀՀ քաղաքացի

Ծննդավայր՝ ՀՀ, ք. Երևան 10.08.1978

 Մասնագիտացում՝ Պլաստիկվիրաբույժ, միկրովիրաբույժ

 Աշխատանքային գործունեություն՝   Երևանի պետական բժշկական համալսարանի Պլաստիկ վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնի դասախոս

«Նաիրի» ԲԿ պլաստիկ վիրաբուժության և վերականգնողական միկրովիրաբուժության ծառայության ղեկավար

 Կրթություն՝ Դոկտորանտ-հայցորդ Պլաստիկ վիրաբուժության ամբիոն Ի. Մ. Սեչենովի անվան Պետական Բժշկական Առաջին համալսարան (Հիմքում՝ Համալսարանական կլինիկական №1 հիվանդանոց), Մոսկվա, ՌԴ

Պաշտպանել է բժշկական գիտությունների թեկնածուական ատենախոսություն՝ «Ստորին ստորորովայնային խորանիստ անոթային խրձի օգտագործման հնարավարությունները որպես միկրովիրաբուժական ազատա ու տոտրանսպլանտատների վերաանթավորման աղբյուր» թեմայով

2003-2006 Ստացիոն արասպիրանտուր աակադեմիկ Բ. Վ. Պետրովսկու անվան Բժշկական գիտությունների ռուսական ակադեմիայի վերականգնողական վիրաբուժության բաժանմունքում («Վիրաբուժության ռուսական գիտական կենտրոն» պետական հիմնարկ Պետրովսկու անվան ԲԳՌԱ), Մոսկվա, ՌԴ

 2001-2003  Կլինիկական օրդինատուր աակադեմիկոս Բ. Վ. Պետրովսկու անվան ակադեմիայի Անհետաձգելի վիրաբուժության և պորտալ հիպերտենզիայի բաժանմունք, «Վիրաբուժության ռուսական գիտական կենտրոն» պետական հիմնարկ, Բժշկական գիտությունների ռուսական ակադեմիա, Մոսկվա, ՌԴ

 1995-2001  Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան, ք. Երևան, ՀՀ

 1985-1995    Ծ.Իսակովի անվան №132 հիմնական դպրոցում ք. Երևան, ՀՀ

 Բժշկականպրակտիկա, վերապատրաստումներ  

Քաղաքային կլինիկական հիվանդանոցի անհետաձգելի վիրաբուժության բաժանմունք, Մոսկվա, ՌԴ-2004

Պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության ինտենսիվ դասընթաց (քթիպլաստիկա (ռինոպլաստիկա), մեծացնող մամոպլաստիկա, լիպոսակցիա), Մոսկվա, ՌԴ

Պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության ինտենսիվ դասընթաց (ռինոպլաստիկա, դեմքի վիրաբուժական երիտասարդացում), Մոսկվա, ՌԴ-2004-2005

 Պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության ինտենսիվ 9-րդ դասընթաց (դեմքի և կաթնագեղձերի լիգատուր վիրաբուժություն), Մոսկվա, ՌԴ-2005

Պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության ինտենսիվ 8-րդ դասընթաց (էսթետիկմամոպլաստիկա), Մոսկվա, ՌԴ-2005

 Երիտասարդ բժիշկների 3-րդ միջազգային կոնֆերանս, ք. Երևան, ՀՀ -2005

Պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների Եվրոպական միջազգային 10-րդ համագումար, ք. Վիենա, Ավստրիա-2005

 «ԱՊՏՈՍ՝ հիպոինվազմեթոդով» ինտենսիվ դասընթաց, Մոսկվա, ՌԴ-2006

 Պլաստիկ և էսթետիկ վիրաբույժների 1-ին կոնգրես, ք. Երևան, ՀՀ-2006

 Պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբուժության 5-րդ միջազգային կոնգրես, ք. Երևան, ՀՀ

 Վրաստանի պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների 6-րդ միջազգային կոնգրես, Հայաստանի պլաստիկ վիրաբույժների 5-րդ կոնգրես, ք. Բաթումի, Վրաստան-2007

 Պլաստիկ վիրաբույժների միջինասիական 3-րդ կոնֆերանս, ք. Տաշկենտ, Ուզբեկստան-2012

 Պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների 4-րդմիջազգային կոնգրես, ք. Երևան, ՀՀ-2012

 Պլաստիկ վիրաբույժների միջինասիական 3-րդ կոնֆերանս, ք. Տաշկենտ, Ուզբեկստան-2012

 Քթի պլաստիկ բաց վիրահատության 4րդ դասընթաց, «The complete rhinoplasty experience», ք. Բերգամո, Իտալիա-2013

 ISAPS RHINOPLASTY COURSE, ք. Սանաի, Ռումինիա-2013

 Պլաստիկ վիրաբուժության V-րդ միջազգային հոբելյանական կոնֆերանս, Էսթետիկ պլաստիկ վիրաբուժության միջազգային ընկերության դասընթաց, Մոսկվա, ՌԴ-2013

 Ակադեմիկոս Ն. Օ. Միլանովի հիշատակին նվիրված կոնֆերանս, Մոսկվայի պետական 1-ին բժշկական համալսարան, Մոսկվա, ՌԴ-2014

EASAPS  ամենամյա կոնֆերանս «Դեմքի երիտասարդացման շուրջ տարաձայնություններն ու համաձայնությունները. Վիրահատական և ոչվիրահատական գործընթացներ», Մադրիդ, Իսպանիա-2014

 «Պլաստիկ և վերականգնողական վիրաբույժների 6-րդ միջազգային դասընթաց», Սանկտ Պետերբուրգ, ՌԴ-2016

Դասընթաց՝ «Էսթետիկ մաշկաբանության ոլորտում «Белотеро» և «Glytone» դեղանյութերի ներարկման տեխնիկան» թեմայով-2016

Դասընթաց- վարպետության դաս. Թեման՝ «Yvoire» պրեպարատի բիորևիտալիզացիա, լիցք, կոնտուրային պլաստիկա».Երևան, ՀՀ-2015

Վերապատրաստմանկուրս, թեման՝ «Նախաքաղցկեղային հիվանդությունների և գլխի ու վզի չարորակ գոյացությունների ախտորոշում և պրոֆիլակտիկա», ԵՊԲՀ, Երևան, ՀՀ-2015

«Ֆունկցիոնալ և էսթետիկ ռինոպլաստիկա 23-րդ խորացված դասընթաց», Շտուտգարդ, Գերմանիա-2014

Ինտենսիվ դասընթաց. Թեման՝ «Ֆունկցիոնալ – էսթետիկ ռինոպլաստիկա», Թիֆլիս, Վրաստան-2014

Վրաստանի և Հայաստանի պլաստիկ, ռեկոնստրուկտիվ, էսթետիկ վիրաբույժների և կոսմետոլոգների 8-րդ (7-րդ) Միջազգային կոնգրես, Բաթումի, Վրաստան-2014

«Ժենիալ» տեսական դասընթաց, Մոսկվա, ՌԴ-2014

Ազգային IV-րդԿոնգրես, «պլաստիկ վիրաբուժություն, էսթետիկ բժշկություն և կոսմետոլոգիա», Մոսկվա, ՌԴ-2015

Պլաստիկ, ռեկոնստրուկտիվ, էսթետիկվիրաբույժներիևմաշկաբան-կոսմետոլոգների V –րդմիջազգայինկոնգրես «Պլաստիկ վիրաբուժության և մաշկաբանության կոսմետոլոգիայի նոր հորիզոններ», Երևան, ՀՀ-2015

ԵՊԲՀ  95-ամյակին նվիրված միջազգային կոնգրես «Բժշկագիտության արդիական հարցեր», Երևան, ՀՀ-2015

Միջգիտակարգային  IV-րդ կոնգրես՝գլխի և վզի հիվանդությունների վերաբերյալ, Մոսկվա, ՌԴ-2015

 Ազգային V-րդ կոնգրես «Պլաստիկվիրաբուժություն, էսթետիկ բժշկություն և կոսմետոլոգիա», Մոսկվա, ՌԴ-2016

Մոսկվայի առողջության XV-րդ ասամբլեա, Մոսկվա, ՌԴ-2016

Դասընթաց՝ «Neavia» պրեպարատի ներկայացման մեխանիզմը՝ էսթետիկ մաշկաբանության ոլորտում» թեմայով-2016

Պլաստիկ վիրաբույժների, մաշկաբան- կոսմետոլոգների 10-րդ կովկասյան միջազգային կոնգրես, Կոլխիդա 2016, Թբիլիսի, Վրաստան-2016

III համաժողով ի հիշատակ ռուս ակադեմիկ Ն. Օ Միլանովի «Պլաստիկ վիրաբուժության Ռուսաստանում», Մոսկվա, ՌԴ-2017

  Գիտական աշխատանքներ  

Ավելիքան 63 հոդված` հրատարակված տեղական և արտասահմանյան ամսագրերում, համագումարների և կոնֆերանսների նյութերում

  Մասնագիտական գործունեություն  

Պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբուժություն (բլեֆարոպլաստիկա, օտոպլաստիկա, ռինոսեպտոպլաստիկա, դեմքի մաշկի ձգում, մամոպլաստիկա, որովայնի պլաստիկա, լիպոսակցիա և այլն)

Ինտիմ վիրաբուժություն (ֆալոպլաստիկա, միզուկի պլաստիկ վիրահատություն, միզասեռական հատվածի ձեռքբերովի կամ բնածին հիվանդությունների վիրահատություն)

Վերականգնողական միկրովիրահատություն (դաստակի միկրովիրահատություն, ռեպլանտոլոգիա)

 Լեզունների իմացություն

Հայերեն՝ մայրենի լեզու, ռուսերեն՝ գերազանց, անգլերեն՝ լավ:

  Համակարգչային գիտելիքներ

Windows, Microsoft Word, Microsoft Excel, Adobe Photoshop:

 

 

 

 

 

Սեքսոպաթոլոգ-Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնում

 

Մասնագիտությունը` Սեքսոպաթոլոգ

Գիտական աստիճան բժշկական գիտությունների թեկնածու
Աշխատավայր` ԵՊԲՀ Ընտանեկան առողջության կլինիկա

 

Կրթություն  
1975-1985 Երևանի Ծովակալ Իսակովի անվան N 132 միջնակարգ դպրոց
1985-1991 Երևանի պետական բժշկական ինստիտուտ
1991-1993 Սեքսոպաթոլոգ մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրա Ընտանիքի, ամուսնության և սեքսոպաթոլոգիայի հանրապետական կենտրոնում
Մասնագիտական գործունեություն  
1994-1995 Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության ռազմաբժշկական հանձնաժողով
1996-1997 Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի քաղաքային 107 պոլիկլինիկա
1997-2008 ՀՀ Երևանի Սեքսոպաթոլոգիայի վերականգնողական քաղաքային կենտրոն
2006-ից Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի սեքսոլոգիայի ամբիոն
2008-ից Երևանի Պետական Բժշկական Համալսարան, Ընտանեկան առողջության կլինիկա
 
Վերապատրաստումներ  
2001 Հոգեթերապևտների շվեյցարա-հայկական գիտական կոնֆերանս, Երևան
2003 Ուրոլոգների և սեքսոպաթոլոգների գիտական սիմպոզիում, Երևան
2005 Ուրոլոգների և սեքսոպաթոլոգների գիտական կոնֆերանս, Երևան
2007 Մաշկավեներոլոգների հայ-վրացական գիտական կոնֆերանս, Երևան
2008 Տղամարդու առողջություն» ուրոլոգների և սեքսոպաթոլոգների գիտական կոնֆերանս, Երևան
2009 Ուսումնական փաթեթների ստեղծման և դասախոսական հմտությունների բարելավման դասընթաց, Երևան
2009 Սեռական առողջություն» սեքսոպաթոլոգների միջազգային գիտական կոնֆերանս, Երևան
2010 Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ 90-ամյակին նվիրված միջազգային գիտական կոնֆերանս, Երևան
 
Գիտական աշխատանքներ  
2007 Комбинированный подход при лечении хронических простатитов, осложненных копулятивной дисфункцией. Г.В.Варданян, Н.Г.Бабаян. Научно-медицинский журнал НИЗ. Ереван.
2007 Выявление нарушений полового развития подростков. Методические рекомендации для сексопатологов, эндокринологов, семейных врачей. Авторское издание. Ереван
2008 Распространенность нарушений полового развития мужчин и их влияние на репродуктивную функцию. Г.В.Варданян, М.З.Нариманян, А.Э.Акопян, Н.Г.Бабаян, Р.М.Давтян. Юбилейный сборник материалов 7 национального конгресса «Здоровье человека», посвященного 50-летию НИЗ им. акад. С.Х.Авдалбекяна МЗ РА. Ереван
2009 Некоторые данные о соматосексуальном и психосексуальном развитии студентов мужского пола ЕГМУ. Г.В.Варданян, К.К.Варданян. Медицина, наука, образование. Ереван
2009 Некоторые результаты исследования соматосексуального и психосексуального развития студентов ЕГМУ. Доклад на международной научной конференции сексопатологов «Сексуальное здоровье». Ереван
2010 Психосексуальное развитие подростков и особенности дебюта половой жизни по данным исследования студентов ЕГМУ им. М.Гераци. Медицинская наука Армении
2010 Физическое развитие, общесоматический статус и половое созревание подростков по результатам исследования студентов ЕГМУ им. М.Гераци. Научно-медицинский журнал НИЗ. Ереван
2010 Особенности дебюта половой жизни подростков (по данным исследования студентов). Доклад на международной научной конференции, посвященной 90-летию ЕГМУ им. М.Гераци. Ереван
 Тема диссертации "Особенности психосексуального и соматосексуального развития подростков в РА"

Արման Համլետի Կարապետյան. մանկաբարձ – գինեկոլոգ

 

Ծնվել է 1973թ-ի հուլիսի 24-ին ք.Երևանում: 2003 թ-ից  առ այսօր աշխատում է «Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ–ի վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքում, զբաղվում  է էնդոսկոպիկ վիրաբուժությամբ:

Մասնագիտական ուղղվածություն

Շնորհիվ տարիների փորձառության եւ բազմաթիվ վերապատրաստումների,  ներկայումս վիրահատությունների 90-95% նրա կողմից  իրականացվում են էնդոսկոպիկ եղանակով, որի առավելությունները անհամեմատելի են ավանդական «բաց» եղանակով  վիրահատությունների հետ: Հայաստանում «Մոր եւ Մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» -ի կողմից ներդրվել  եւ էնդոսկոպիկ եղանակով  իրականացվում են այնպիսի վիրահատական միջամտություններ, ինչպիսիք  են `բնածին արատների  շտկում  (կոլպոպոեզ , արգանդի միջնապատի հեռացում, խոռոչի ձևավորում), հեշտոցի պատերի իջեցման  վերականգնում (սակրովագինոպեքսիա  պոլիպրոպիլենային ցանցի տեղադրմամբ), անպտղության ախտորոշում ու  բուժում, ինչպես նաեւ  արդի բոլոր գինեկոլոգիական վիրաբուժական միջամտությունները (արգանդի եւ նորագոյացությունների հեռացում ):

Նախկինում արգանդի հեռացմամբ  ուղեկցվող վիրահատությունները՝ էնդոմետրիումի հիպերպլաստիկ եւ ատիպիկ փոփոխությունների դեպքում, այժմ իրականացվում են  օրգան պահպանողական` հիստերոսկոպիկ եղանակով: Նմանատիպ վիրահատությունները նպաստում են հիվանդների արագ ապաքինմանը   եւ  կյանքի որակի բարելավմանը, ինչն  էլ հանդիսանում է մարդու  հաջողության հիմնական գրավականը:

 

ԱԱՀ/ ФИО/Name Family Name : Կարապետ Մոմջյան

Պաշտոն/Должность/Position: Ողնաշարի ախտաբանության ծառայության ղեկավար

Գիտականաստիճան, կոչում, /Научная степень, звание/Scientific degree, title:

Ծննդյան ամսաթիվ/ Дата рождения/Date of birth:08.01.1957

 

Ամսաթիվ

Дата

Date

Կրթություն

Образование

Education

Քաղաք երկիր

Город,Страна

1963-1973

N39 դպրոց

Երևան

1973-1979

Երևանի պետական բժշկական ինստիտուտ, մանկաբուժության ֆակուլտետ

Երևան

1979-1980

Երևանի պետական բժշկական ինստիտուտ, մանկաբուժության N2 ամբիոն, ինտերնատուրա

Երևան

1984-1985

Թեռների անվան Մանկական Օրթոպեդիայի Գիտական Ինստիտուտ, մասնագիտացում, օրթոպեդիա

Լենինգրադ,

Ռուսաստան

 

Մասնագիտական զարգացումև կարիերա

Профессиональнаякарьера

Professional Career

 

1980-1985

Մարտունու կենտրոնական շրջանային հիվանդանոց, “Մոր և Մանկան” ծառայության տնօրենի տեղակալ

Մարտունի

1986-1993

Մանկական Օրթոպեդիայի Հանրապետական Հիվանդանոց, ողնաշարի վիրաբուժության բաժանմունք, վիրաբույժ-օրթոպեդ

Մասիս

1987

սեպտեմբեր

Կուրգանի Օրթոպեդիայի Գիտական Ինստիտուտ, Էլիզարովի մեթոդով բուժման կուրս

Կուրգան,

Ռուսաստան

1988

հոկտեմբեր

Ողնաշարի Վիրաբուժության կուրս

Խարկով, Ուկրաինա

1993-1997

Վնասվածքաբանության և Օրթոպեդիայի Գիտական Ինստիտուտ, մանկական օրթոպեդիայի բաժանմունք, ավագ գիտ. աշխատող

Երևան

1997-2012

“Սուրբ Աստվածամայր” ԲԿ, մանկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ

Երևան

2012-առ այսօր

“Էրեբունի” ԲԿ, ողնաշարի ախտաբանության ծառայության ղեկավար

Երևան

13.05-14.06 2002

Առողջապահության Ազգային Ինստիտուտ, որակի բարձրացում “Բժշկական հաստատությունների աշխատանքի կազմակերպում, ծավալում և պլանավորում խաղաղ և պատերազմական պայմաններում” ծրագրով

Երևան

2004

դեկտեմբեր

Մասնակցություն Ֆրանսիայի Օրթոպեդիայի Միության Ամենամյա իջազգային Կոնգրեսին

Փարիզ, Ֆրանսիա

2006

դեկտեմբեր3-9

Մասնակցություն Զալցբուրգի Միջազգային Բժշկական Սեմինարներին: Ոսկրերի և Հոդերի Վիրաբուժություն

Զալցբուրգ, Ավստրիա

30.05-30.06 2010

Որակի բարձրացում “Ողնաշարի հիվանդություններ և վնասվածքներ” ծրագրով

Մոսկվա, ՌԴ

27.05.2012

Конференция “Новая эра в лечении хронической боли в неврологии”

Երևան

2014 հուլիս

16-19

21th international Meeting on Advanced Spine Techniques

Վալենսիա, Իսպիանիա

 

Մասնագիտական հմտություններ

Профессиональныенавыки

ProfessionalSkills

 

 

Ողնաշարի դեգեներատիվ ախտահարումների (միջողնային աճառի ճողվածք, ողնաշարային խողովակի ստենոզ, սպոնդիլոլիստեզ և այլն) վիրահատական բուժում

Բեխտերևի հիվանդության վիրահատական բուժում

Սկոլիոզի վիրահատական բուժում

Ողնաշար-ողնուղեղային տրավմաների վիրահատական բուժում

Ողնաշարի ծավալային գոյացությունների վիրահատական բուժում

Մանկական օրթոպեդիկ պաթոլոգիաների վիրահատական բուժում

 

 

Ակադեմիկ գործունեություն /դասավանդում/

Академическая активность

Academic Activity

 

 

Մասնակցություն “Մարզային բժիշկների վերապատրաստման ծրագրին” որպես դասախոս

 

 

Մասնագիտական ասոցիացիաներում անդամակցություն

Членство в профессиональных ассоциациях

Membership in professional associations

 

 

Հայաստանի տրամատոլոգների և օրթոպեդների ասոցիացիա

 

 

Պարգևներ

Награды

Awards

 

 

  • ՀՀ առողջապահության նախարարի պատվոգիր ՀՀ անկախության 15-րդ տարեդարձի կապակցությամբ, Արցախյան պատերազմին մասնակցության և ցուցաբերած բուժօգնության համար
  • “Ֆ. Նանսենի”անվան ոսկյա հուշամեդալ

 

 

 

 

 

Տպագրած աշխատանքներ / քանակը, տիպը/

Печатные труды

Publications

 

 

15-ից ավել տպագրված գիտական հոդվածներ և 1 ուսումնական գիրք

 

 

Տիրապետման լեզուներ /գերազանց,լավ, բավարար/

Владение иностранными языками

Foreighn language skills

 

 

Հայերեն-մայրենի լեզու, ռուսերեն-գերազանց, անգլերեն-լավ, ֆրանսերեն-լավ

 

 

Համակարգչային ծրագրերի տիրապետում /թվարկել/

Владение компьютерными программами

Computer skills

 

 

Internet. MS word, Excel

 

 

 

 

Տպագրած աշխատանքներ/Список печатных трудов/ Publications

N

Աշխատանքի անվանում/Название/Title of Publication

Տպագրման տվյալներ

Источник /название журнала, номер, год, стр

Sources of Publication

Համահեղինակներ

Соавторы

Co-authors

1

Էնդոկոռեկտորների օգտագործումը երեխաների և դեռահասների սկոլիոզի բուժման ժամանակ

Երիտասարդ վնասվածքաբանների և օրթոպեդների հանրապետական գիտական համաժողով, Թբիլիսի, 1987

Աբրահամյան Ե.Ս.

Միխայլով Ս.Ս.

2

Ողնաշարի շտկման սարքավորում

Հեղինակային իրավունք 1991”ՏՍ”1680132 A1

Անդրիանով Վ.Լ.

Աբրահամյան Ե.Ս.

3

Բնածին ծռաթաթության բուժումը երեխաների մոտ

Հայաստանի մանկական վիրաբույժների և անէսթեզիոլոգների 1-ին համաժողով, Երևան, 1996

ՄհոյանԳ.Խ.

ՔոլոյանԿ.Ա.

 

4

Սկոլիոզի վիրահատական բուժումը երեխաների մոտ

Հայաստանի մանկական վիրաբույժների և անէսթեզիոլոգների 1-ին համաժողով, Երևան, 1996

Մհոյան Գ.Խ.

Քոլոյան Կ.Ա.

 

5

Սկոլիոզի ամբողջական, համակցված բուժումը

Գիտաժողով:Մանկական վերականգնողաբանության զարգացումը ՀՀ-ում, Երևան, 1999

 

6

Մեր փորձը երեխաների մոտ թարմ վեր և միջկոճային կոտրվածքների բուժման գործում

Գիտաժողով:Մանկական վերականգնողաբանության զարգացումը ՀՀ-ում, Երևան, 1999

Կարապետյան Ս.Գ.

Նուրբեկյան Ա.Գ.

7

Լեգգ-Կալվե-Պերտեսի հիվանդության բուժումը երեխաների մոտ

Գիտաժողով:Մանկական վերականգնողաբանության զարգացումը ՀՀ-ում, էջ-36-37,Երևան, 1999

Կարապետյան Ս.Գ.

Կարապետյան Գ.Ս.

8

Կրծքավանդակի և ողնաշարի դեֆորմացիաները

Գիրք. Մանկական օրթոպեդիա, էջ16-21, Երևան, 2000

Բաբլոյան Ա.Ս.

Կարապետյան Ս.Գ.

Մհոյան Գ.Խ.

Դանիելյան Հ.Ա.

9

Treatment of Degenerative Spondylolisthesis by Transpedicular Fixation: Case report

Abstract book of International Congress on Emergency Surgery; 1-3 October 2008

M.A. Eghunyan

T.K. Khachatryan

10

Transpedicular Fixation in unstable fractures of thoracic and lumbar spine

Abstract book of International Congress on Emergency Surgery; 1-3 October 2008

M.A. Eghunyan

T.K. Khachatryan

11

Padicular screw fixation for the treatment of vertebral fractures

Congress of trauma and orthopaedic surgeons of Armenia, 2006; Yerevan, Armenia pp. 30-31

EgunyanM.A.HovhannesyanA.K.

Haroutyunyan A.A.

12

Хирургическое лечение повреждений позвонков методом транспедикулярной фиксации

Вопросы теоретической и клинической медицины; N5(89), 2014; стр.73-75

М.А. Егунян

В.Г. Тосунян

 

Ուռուցքաբան
«ԱրթՄեդ» ԲԿ Քիմիաթերապիայի և կոնսերվատիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար
 
 Կրթություն  
 
Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան
 
Մասնագիտական գործունեություն  
Ուռուցքաբանության մասնագիտական փորձ՝ շուրջ 15տ.
 
Վերապատրաստումներ  
Որակավորման ամենամյա բարձրացում Եվրոպայի և Ռուսաստանի առաջատար կլինիկաներում
 
Գիտական աշխատանքներ  
Ավելին քան 15 հրատարակված գիտական հոդվածներ
 
Հասարակական գործունեություն  
"Ֆենիքս" ուռուցքաբանների, հիվանդների և ընտանիքի անդամների ասոցիացիա” հասարակական կազմակերպության համահիմնադիր
 
Անդամակցություններ  
ESMO Բժշկական ուռուցքաբանության Եվրոպական ասոցիացիայի անդամ:

‹‹Երևանի զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարան›› ՊՈԱԿ-ում (նախկին թիվ 10 արհեստագործական ուսումնարան) ուսուցանվում են  ազգային արվեստներ և արհեստներ. փայտի գեղարվեստական փորագրություն, մետաղի գեղարվեստական փորագրություն, մանրանկարչություն, գեղարվեստական ձևավորման աշխատանքներ և դիզայն, ոսկերչություն, ասեղնագործություն-գոբելենագործություն, ինչպես նաև վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում,  տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում:

Այսօր ուսումնարանի տնօրենն է Լուսինե Բարսեղյանը, ում ղեկավարությամբ աշխատում է մանկավարժական կուռ, ամուր կոլեկտիվ: Ուսումնարանի մանկավարժական կազմն իր ղեկավարության եռանդուն ջանքերի շնորհիվ ծավալում է արդյունավետ և արգասաբեր գործունեություն արվեստի և արհեստի միջին մասնագիտական օղակում:

Տարեցտարի ավելանում է ուսումնարանում  սովորել ցանկացող ուսանողների թիվը: Ուսումնարանը հարազատ է դառնում այստեղ իր ուսումնառությունը սկսող յուրաքանչյուր սովորողի համար: Ավարտելով ուսումնարանը՝ սաները չեն մոռանում իրենց հարազատ կրթօջախը և պարբերաբար այցելում են իրենց մանկավարժներին:

Ներկայումս ուսումնարանում սովորում է մոտ 340 սովորող:

Յուրաքանչյուր կիսամյակ և ուսումնական տարվա ավարտին սովորողները կազմակերպում են ցուցադրություններ, որտեղ ներկայացնում են իրենց ձեռքի աշխատանքները, ստեղծագործությունները, որոնք հետագայում համալրում են ուսումնարանի ցուցասրահները:

Հարուստ և հագեցած է ուսումնարանի առօրյան. կազմակերպվում են գրական-գեղարվեստական, սպորտային, ռազմահայրենասիրական միջոցառումներ, ինչպես նաև այցելություններ թանգարաններ, գրադարաններ և պատմամշակութային նշանակություն ունեցող վայրեր:

Ուսումնարանում գործում են գրադարանի և ուսանողական խորհուրդները, որոնք սերտորեն համագործակցում են և կազմակերպում են տարբեր բնույթի միջոցառումներ, զրույցներ և բանավեճեր:

Ուսումնարանը սերտորեն համագործակցում է Խ. Աբովյանի տուն-թանգարանի և Խնկո- Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հետ:

Ուսումնարանի գործունեության հիմնական նպատակն է հասարակական կյանքի տարբեր ոլորտների համար պետական կրթական չափորոշիչներին համապատասխան մասնագետների պատրաստումը, ազգային և համամարդկային արժեքների ոգով դաստիարակված անձի ու քաղաքացու համակողմանի ձևավորումը:

Ուսումնարան են ընդունվում հիմնական կրթություն ստացած աշակերտները, ովքեր ուսումնարանում ստանում են միջին մասնագիտական կրթություն: Ուսումն անվճար է, երեք տարվա տևողությամբ, սովորողները ստանում են կրթաթոշակ, շրջանավարտներին տրվում է միջնակարգ մասնագիտական կրթություն (պետական դիպլոմ):

Ուսուցանվում են հետևյալ մասնագիտությունները.

  • Գեղարվեստական ձևավորման աշխատանքներ և դիզայն, որակավորումը՝ ձևավորող ցուցափեղկերի
  • Գեղանկարչություն և քանդակագործություն,  որակավորումը՝ արհեստավոր –մանրանկարիչ
  • Գեղանկարչություն և քանդակագործություն, որակավորումը՝ փորագրող` մետաղյա գեղարվեստական իրերի
  • Գեղանկարչություն և քանդակագործություն, որակավորումը՝ փորագրող` փայտյա գեղարվեստական իրերի
  • Ոսկերչություն,  որակավորումը՝ ոսկերիչ    
  • Գորգագործություն և ժանյակագործություն, որակավորումը՝  գոբելենագործ 
  • Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում, որակավորումը՝ վարսահարդար
  • Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում, որակավորումը՝ փականագործ` ավտոմոբիլային տրանսպորտի նորոգման:

 

            Facebook-Երևանի զարդարվեստի պետական ուսումնարան

 

ԴԻԱՄԵԴ բժշկական կենտրոնը հիմնադրվել է  2012թ. բժիշկ Վալերի Աբրահամյանի կողմից:  Այն մասնագիտացված է ողնաշարային հիվանդությունների բուժման արդյունավետ տարբեր միջոցների ներդրմամբ: Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ տարեց տարի ավելի մեծ տարածում են գտնում ողնաշարային տարբեր հիվանդությունները,  որոնց մեջ գերակշռում են գոտկային հատվածի ճողվածքները:

Մենք ուսումնասիրել ենք ողնաշարի ճողվածքների բուժման համաշխարհային, մասնավորապես ամերիկյան փորձը և ձեռք բերել ամերիկյան DRX 9000 սարքավորումը, որի տեղադրումն ու մասնագետների վերապատրաստումը կատարվել է ամերիկացիների կողմից: Այն կարճ ժամանակամիջոցումապացուցել է իր անվտանգությունը, հուսալիությունն ու արդյունավետությունը: Կենտրոնը տարածաշրջանում նման ուղղվածությամբ առաջիններից մեկն է:

Բժշկական կենտրոնում աշխատում են առաջնակարգ մասնագետներ: Այս կարճ ժամանակահատվածում մեզ մոտ բուժվել են բազմաթիվ հիվանդներ Հայաստանի տարբեր շրջաններից, Արցախից, Ռուսաստանի Դաշնությունից,  անգամ` արտերկրից:

Կենտրոնի ծառայություններից կարող են օգտվել բոլորը` առանց տարիքային սահմանափակման:

Ժողովրդական իմաստուն խոսքն ասում է. «Առողջությունն է մարդու ամենամեծ հարստությունը» :Պահպանեք այդ հարստությանը, որում Ձեզ կօգնի ԴԻԱՄԵԴ  բժշկական կենտրոնը:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր