Lusine
Հիմնվելով տարիների փորձի վրա՝ <ՎԱՆ> ստոմատոլոգիական կենտրոնն առաջարկում է ժամանակակից մեթոդներով որակյալ ծառայություններ՝ հասանելի բոլորին:
«ԱՎԱՆՏԱ»
<Ավանտա> թարգմանաբար նշանակում է առաջ: Սա լավագույնս արտացոլում է բժշկական կենտրոնների ցանցը, որն առաջնորդվում է միայն առավել առաջադեմ և նորարարական բժշկական տեխնոլոգիաների կիրառմամբ:
2002 թ-ին <Ավանտա> կիլինիկայի հիմնադրման հիմնական նպատակն էր Հայաստանի Հանրապետությունում զարգացնել և խթանել ստոմատոլոգիայի և կոսմետոլոգիայի բնագավառում ժամանակակից տեխնոլոգիաների և մեթոդների կիրառումը:
2004 թ-ին կենտրոնը վերանվանվեց “Ավանտա” ատամնային իմպլանտացիայի մասնագիտացված կենտրոնի:
Տարիների ընթացքում ժամանակակից ստոմատոլոգիայի կլինիկական կենտրոնը հազարավոր առողջ և անկաշկանդ ժպիտներ է նվիրել մեր համաքաղաքացիներին և մեր երկրի այցելուներին:
Կենտրոնը հագեցված է ամենաժամանակակից գերմանական ատամնաբուժական սարքավորումներով և ախտորոշման թվային տեխնոլոգիաներով` ծառայել և ծառայում է , որպես օրինակելի չափանիշ մեր երկրի շատ ստոմատոլոգների համար:
Այսօր մեր կլինիկայում պացիենտները կարող են ստանալ ցանկացած տեսակի ստոմատոլոգիական բուժօգնություն իր ամբողջ ծավալով, սկսած բազմապրոֆիլ ախտորոշումից և բոլոր փուլերի պլանավորումից մինչև բուժ. ծառայություններ` հիգիենտիստների, թերապևտների, օրթոպեդների, վիրաբույժների, օրթոդոնտիստների, իմպլանտոլոգների և ատամնատեխնիկների մասնակցությամբ:
ԱՍԱՏՈՒՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀԱՃՈՒՅՔ Է ՄԱՐԴՈՒՆ ԱՉՔԻ ԼՈՒՅՍ ՊԱՐԳԵՎԵԼԸ
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում վերջին տասնամյակում ակնաբուժությունը հասել է զգալի հաջողությունների տեսողական օրգանների հիվանդությունների ախտորոշման և բուժման ոլորտում։ Տեսողության տարբեր խանգարումների շտկման մեթոդներն ամբողջ աշխարհում պարբերաբար զարգանում ու նոր սահմաններ են գրավում: Հայաստանում նույնպես ներդրվում և կիրառվում են ակնաբուժության ոլորտի բոլոր առաջադեմ մոտեցումները, և արդեն վաղուց հայաստանյան ակնաբուժական կլինիկաներում իրականացվում են այնպիսի վիրահատություններ, որոնք հնարավորություն են տալիս ձերբազատվել աչքի տարբեր հիվանդություններից և կանխարգելել որոշ հիվանդությունների զարգացումն ու խորացումը։
Այսօրվա մեր զրուցակիցը Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ակնաբույժ, վիրահատական բաժանմունքի ղեկավար, Ամերիկայի ակնաբույժների ասոցիացիայի անդամ (AAO), ՀԱՆ աչքի շարժական հիվանդանոցի (ԱՇՀ) համակարգող և Եվրոպական կատարակտալ-ռեֆրակցիոն վիրաբույժների միության անդամ (ESCRS), բժիշկ-ակնաբույժ, միկրովիրաբույժ ԱՍԱՏՈՒՐ ՀՈՎՍԵՓՅԱՆՆ է`իր գործի նվիրյալներից մեկը: Ներկայումս Կենտրոնը ամենամեծ բազմապրոֆիլային ակնաբուժական բուժհաստատությունն է՝ հագեցած ժամանակակից սարքավորումներով, որոնց միջոցով իրականացնում է միջազգային չափանիշներին համապատասխան ախտորոշիչ, բուժիչ և գիտահետազոտական գործունեություն: Այս ամենը թույլ է տալիս կատարել աշխարհում առկա գրեթե բոլոր վիրահատական միջամտությունները: Աչքի հիվանդությունների դեմ պայքարի հիմնական միջոցը բնակչության համատարած հետազոտումն ու ախտահարված հիվանդների հայտնաբերումն է: Կենտրոնը փորձում է ուշադիր հետևել համաշխարհային զարգացող գիտությանը, նորարարություններին, նորագույն տեխնոլոգիաների կիրառմանն ու մեթոդներին և դրանք ներդնել մեր երկրում:
Հայկական ակնաբուժության նախագծի` ՀՀ մարզերում իրականացվող «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում ՀԱՆ բժշկական խմբերը, ինչպես նաև Աչքի շարժական հիվանդանոցում կատարել են հազարավոր լազերային և վիրահատական միջամտություններ` Հայաստանի քաղաքացիներին պարգևելով կյանքի կարևորագույն բանը` աչքի լույսը, վերականգնել են նրանց տեսողությունը:
-Պարո՛ն Հովսեփյան, կխնդրեինք մի փոքր խոսել Աչքի շարժական հիվանդանոցի ստեղծման, նրա ծավալած գործունեության մասին:
-Շարժական հիվանդանոցը Հայաստանում գործում է 2002 թվականից, բայց այն պլանավորվել էր դեռևս երկրաշարժի, պատերազմի տարիներին, երբ պրոֆեսոր Ս. Վ. Մալայանի և ՀԱՆ հիմնադիր-նախագահ Ռոջեր Օհանեսյանի համատեղ ջանքերով նախագծվում էր ստեղծել մի շարժական համակարգ, որը հագեցած կլիներ անհրաժեշտ նվազագույն լազերային և հետազոտական սարքավորումներով, ինչպես նաև փոքր վիրահատարանով: Եվ դրա շնորհիվ արդեն հնարավոր կլիներ այցելություններ կատարել ՀՀ շրջաններ, հատկապես երկրաշարժի գոտի, որտեղ կկարողանայինք ավելի լուրջ վիրահատական միջամտություններ ցուցաբերել տեղի հիվանդներին, որոնք ի վիճակի չէին գալ Երևան` մեզ մոտ: Տարիների ընթացքում այդ ծրագրի գաղափարը կար, որը, ինչպես նշեցի, բարերարների աջակցությամբ վերջնականապես իրագործվեց 2002 թվականին: Եվ հենց այդ թվականի հունիսից մենք արդեն սկսեցինք աշխատել, առաջին տարին նախապատրաստական փուլն էր, և ամբողջ Հայաստանով կատարում էինք շրջայցեր: 7-րդ շրջայցը անցյալ տարի ավարտեցինք: Ընդ որում, որոշ մարզեր երկու-երեք անգամ ենք այցելել, իսկ, օրինակ, Գեղարքունիքի մարզում Ամերիկյան համալսարանի ծրագրով կլինիկա բացվեց, որից հետո, բնականաբար, այնտեղ մեր կողմից ավելի քիչ այցելություններ կատարվեցին:
- Ձեր երկար տարիների աշխատանքային գործունեության ընթացքում եղե՞լ է վիրահատություն, որի արդյունքը գերազանցել է Ձեր ակնկալիքները:
-Իհարկե լինում են բարդ դեպքեր, երբ զուգակցված են որոշ հիվանդություններ, և դու թերահավատ ես լինում վիրահատության լիարաժեք դրական արդյունքի հարցում: Օրինակ, բոլորս էլ տեղյակ ենք, որ հավկուրությունը գենետիկական հիվանդություն է, որի հետևանքով մարդը տարիների ընթացքում կորցնում է տեսողությունը ցանցենու ֆոտոռեցեպտոր բջիջների պրոգրեսիվ դեգեներացիայի պատճառով, և թերահավատորեն կարծում էինք, որ ոսպնյակի նույնիսկ փոքրիկ պղտորումը հիվանդի համար կարող է մեծ խնդիր լինել: Թերահավատությունն անցավ, և մենք շատ գոհ էինք արդյունքից, երբ վիրահատությունից հետո պացիենտի տեսողությունը վերականգվեց: Իհարկե, գերագույն հաճույք է, երբ մարդուն պարգևում ես աչքի լույս:
-Որպեսզի բուժումը ավելի արդյունավետ և թիրախային լինի, ի՞նչ կառաջարկեք ձեր այցելուներին առաջին իսկ անհանգստացնող խնդիրների դեպքում:
- Քանի որ շարժական հիվանդանոցը երկու տարին մեկ է ինչ-որ բնակավայրում լինում, այսինքն` հիվանդները հավաքագրվում են մինչև մեր հաջորդ այցը, կհորդորեմ մեր պացիենտներին ավելի հաճախ դիմել ակնաբույժին, որպեսզի հետագայում հիվանդության բացթողում կամ վատթարացում չլինի, իսկ հետվիրահատական շրջանն էլ ավելի թեթև անցնի: Մի խոսքով` նույնիսկ փոքր բարդություն հայտնաբերելու դեպքում թող դիմեն մեր կլինիկա:
-Բժի՛շկ, Ձեր կողմից ակնաբուժության մեջ նորարարություններ արվո՞ւմ են:
-Նորարարություններ կան, բայց դրանք զուտ նեղ մասնագիտական են: Ես, օրինակ, մեծ գոհունակությամբ կասեմ, որ հիմա դիաբետի նկատմամբ ավելի լուրջ մոտեցում կլինի, մասնագետներն ավելի շատ կվերապատրաստվեն, շրջանների կլինիկաները հագեցած կլինեն տեխնիկայով և կկարողանան աչքի ցանցաթաղանթի հետազոտում կատարել առանց ակնաբույժների մասնակցության: Իհարկե, որպեսզի հայտնաբերված ախտահարումները չխորանան, անհրաժեշտ է լազերային միջամտություն: Եվ պատահական չէ, որ ծրագրով նախատեսված հաջորդ նախապատրաստական քայլը շրջաններում լազերային սարքերի ձեռք բերումն է, որով կթեթևանա սպասարկման ծանրաբեռնվածությունը Երևանում: Շարժական կլինիկան էլ չի հասցնում արձագանքել շաքարային դիաբետի այդ հոսքին, և տեղերում լազերային սարք ունենալը կթեթևացնի ծանրաբեռնվածությունը:
-Իսկ որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:
-Հայերս միշտ էլ համախմբված ենք եղել, և արտերկրի հայերն էլ Հայաստանի մասին շատ դեպքերում գուցե ավելի շատ են մտածում, քան մենք, և ես կցանկանայի, որ նրանց կողմից նախաձեռնված բարեգործական ծրագրերը Հայաստանում ավելի համակարգված իրականացվեին: Անկախ ամեն տեսակի քաղաքական իրավիճակներից, մենք՝ բժիշկներս, մեր ուշադրությունը, մասնագիտական ձգտումները, միտքը պետք է ուղղենք միայն մարդու մարմնական և հոգեկան առողջության պահպանմանը, ինչի առաքելությունը մեզ է տրված: Ցանկանում եմ, որ մեր Հայաստան աշխարհն ավելի ծաղկի և գիտատեխնիկական զարգացում ապրի: Առողջ եղեք:
№12 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ
Բուժհաստատությունը հիմնադրվել է 1975թ.:
Մատուցվում են հետևյալ ծառայությունները՝
• Թերապևտիկ
• Մանկական
• Կանանց խորհրդատվության
• Ֆիզիոթերապտիկ
• Վիրաբուժական
• Ֆունկցիոնալ ախտորոշման
• Ռենտգեն ֆլյուորոգրաֆիական
• Նևրոլոգիական
• Ատամնաբուժական
• Դեռահասների
• Ուռուցքաբանական
• Վարակաբանական
• Էնդոկրինոլոգիական
• Մաշկավեներաբանական
• Նյարդաբանական
• Ակնաբուժական
• Քիթ-կոկորդ-ականջաբանական
• Մանկական
• Գինեկոլոգիական
• Թոքաբանական
• Լաբորատոր (կլինիկական, սեռոլոգիական, մանրէաբանական)
• Ռենտգենոգրաֆիական
• Ռենտգենասկոպիական
• Սոնոգրաֆիական
• ԷՍԳ
• Աուդիոմետրիկ:
№1 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ
|
||||||||||||||||||||||||||||||
Պոլիկլինիկան ունի ընդանուր թերապեվտիկ բաժանմունք, որտեղ աշխատում են տեղամասային թերապևտները: Մասնագետներն անցել են որակավորում` որպես ընտանեկան բժիշկներ: Բժշկական օգնության և սպասարկման տեսակներն են. |
||||||||||||||||||||||||||||||
բժշկական ընդհանուր պրակտիկա, | ընդհանուր վիրաբուժական, | նյարդաբանական, | ||||||||||||||||||||||||||||
սրտաբանական, | ներզատաբանական, | ակնաբուժական, | ||||||||||||||||||||||||||||
քիթ-կոկորդ-ականջաբանական, | ուռուցքաբանական, | ուրոլոգիական, | ||||||||||||||||||||||||||||
կանանց կոնսուլտացիաների կաբինետներ, | մաշկավեներաբանական, | հոգեթերապևտիկ, | ||||||||||||||||||||||||||||
ճառագայթային ախտորոշում (ռենգենաբանական, ֆլյուրոգրաֆիկ), | սեռախտաբանական, | վարակաբանական, | ||||||||||||||||||||||||||||
ֆունկցիոնալ ախտորոշում (ուլտրաձայնային. անշարժ 7շարժական սոնոգրաֆիկ սարքով, էլեկտրասրտագրություն), | ակնաբուժական, | ֆիզիոթերապևտիկ, | ||||||||||||||||||||||||||||
լաբարատոր ախտորոշում (կլինիկական, բիոքիմիական, միկրոբիալոգիական), | թերապևտիկ ստոմատոլոգիա, | բուժական մերսում: | ||||||||||||||||||||||||||||
Կենտրոնացված հականեխման կաբինետ, միջամտության կաբինետ | գաստրոէնտերոլոգիական | մատենավարման բաժին | ||||||||||||||||||||||||||||
Պոլիկլինիկայում գործում է դեղատուն, որը մեր բժիշկների նշանակմամբ բաց է թողնում անվճար դեղորայք, և 30-50% զեղչ հատուկ հիվանդներին` 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի հաշմանդամներին և անապահով ընտանիքի հիվանդներին: |
Կազմակերպության ստորաբաժանումները
«ՄԵՐԻ ՊՈՊԻՆՍ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
Յուրաքանչյուր երեխային անհարաժեշտ է միջավայր, որտեղ նա կարող է բացահայտել իր ունակությունները: << Մերի Փոփփինս >> մանկապարտեզում (հիմնադրված 2008թ.) մենք փորձում ենք ստեղծել նման միջավայր: Մեզ մոտ աշխատում են մասնիգիտական բարձր որակավորում ունեցող, ստեղծագործական հմտությունների տիրապետող, երեխաներին սիրող մանկավարժներ՝ աշխատանքային մեծ փորձով: Մեր մանկավարժների աշխատանքային գործունեությունն ուղղված է երեխաների բազմակողմանի զարգացմանը և հուզային բարեկեցությանը: Իր աշխատանքն իրապես սիրող մարդը միայն կարող է լիարժեք ապահովել երեխաներին հոգատարությամբ և սիրով: Հենց այսպիսի մանկավարժներ և դաստիարակներ են աշխատում < Մերի Փոփփինս> մանկապարտեզում: Անհատական վերաբերմունք յուրաքանչյուր երեխայի նկատմամբ. սա է մեր մանկապարտեզի հիմքը: Մեր մանկապարտեզում երեխաներին տրվում է անհատական վերաբերմունք, մեծ սեր, հոգատարություն և յուրովի մոտեցում: Բոլոր պարապմունքները անցկացվում են հաշվի առնելով երեխայի հոգեբանական և տարիքային առանձնահատկությունները: Շինությունը, որտեղ գտնվում են երեխաները, ապահով է, հարմարավետ և նորաձև: Ճաշացանկը կազմված է պետական նորմերին համապատասխան: Ճաշատեսակները պատրաստված են միայն թարմ և որակյալ սննդամթերքից: Բոլոր ճաշատեսակները պատրաստվում են անմիջապես ուտելուց առաջ՝ մեր խոհանոցում: Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք ապահովել անհատական ճաշացանկ: Երեխաները գտնվում են բուժքրոջ մշտական հսկողության ներքո: Երեխաների հետ աշխատանքներն անցկացվում են տարբեր զարգացնող մեթոդներով: Մեր պարապմունքներն ուղղված են երեխաների բազմակողմանի զարգացմանը: <Մերի Փոփփինս> շրջանավարտներն ունեն շատ գիտելիքներ աշխարհի մասին և լիարժեք պատրաստ են դպրոցին:
1965թ.- Դպրոցը հմնադրվել է ՀՀ կառավարության որոշմամբ, Ալեք Մանուկյան 9 հասցեում
1984թ.- Դպրոցը տեղափոխվել է Ազատության պող., 2-րդ նրբ., 9 հասցեում /11570ք.մ./
1989թ.- ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում բացվեց դպրոցի մասնաճյուղը
Մանկավարժներ՝
Վաստակավոր մանկավարժ- 4
Մովսես Խորենացի մեդալակիր- 3
Վարչապետի հուշամեդալ- 1
գիտությունների դոկտոր- 2
գիտությունների թեկնածու-11
առաջին տարակարգ ունեցող ուսուցիչ-11
երկրորդ տարակարգ ունեցող ուսուցիչ-5
Իրականացվող ծրագրեր՝
Մաթեմատիկա, ֆիզիկա և ինֆորմատիկա առարկաների հոսքային, խորացված
Մաթեմատիկա, ֆիզիկա և ինֆորմատիկա առարկաների յոթ մասնագիտացված
ՏՏ ոլորտի փորձարարական
Նյութատեխնիկական բազա՝
2007թ.-ֆիզիկայի ժամանակակից լաբորատորիայի ստեղծում
2008թ.-քիմիայի ժամանակակից լաբորատորիայի ստեղծում
2000-2015թթ.- ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների 4 կաբինետների ստեղծում
Օլիմպիադաներ՝
Դպրոցում գործում են առարկայական 10 օլիմպիական և 1 ռոբոտաշինության խմբակներ
Միջազգային օլիմպիադաներ /միայն 2012-2016թ./
2012թ.- 15 մեդալ. 2 ոսկի, 1 արծաթ, 12 բրոնզ
2013թ.- 16 մեդալ. 3 արծաթ, 13 բրոնզ
2014թ.- 14 մեդալ. 1 ոսկի, 6 արծաթ, 7 բրոնզ
2015թ.–23 մեդալ. 1 ոսկի, 10 արծաթ, 12 բրոնզ
2016թ.- 21 մեդալ. 3 ոսկի, 7 արծաթ, 11 բրոնզ
2017թ.- 9 մեդալ. 3 արծաթ, 6 բրոնզ, 3 առաջին կարգի և 1 երկրորդ կարգի դիպլոմ:
Ընդամենը՝ 109 մեդալ. 8 ոսկի, 37 արծաթ, 64 բրոնզ:
Պարգևներ՝
ԼՂՀ նախագահի Երախտագիտության մեդալ
Երևանի քաղաքապետարանի Երևան հուշամեդալ
ՀԱՊՀ (Պոլիտեխնիկ) հուշամեդալ
Հայ-Ռուսական համալսարանի Պատվո շքանշան:
Աշոտ Էդուարդի Հարությունյան
Դիմածնոտային Վիրաբուժների Եվրոպական Ասոցիացիայի իրական անդամ
Հայաստանի Բերանի Խոռոչի և Դիմածնոտային Վիրաբուժների Ասոցիացիայի իրական անդամ
Աշխատանքային Փորձ
2012 – ից Դիմածնոտային վիրաբուժություն, «Նատալի ֆարմ» ՍՊԸ «Մալաթիա» բժշկական կենտրոն
2012 – ից Դիմածնոտային վիրաբուժություն, “Vicmed” բժշկական կենտրոն
2009-2011 Դիմածնոտային վիրաբուժության ծառայության ղեկավար, «Երևանի Կայազորային ԶինվորականՀոսպիտալ»
2009 “Smile Project” Պլաստիկ վիրահատությունների միջազգային բարեգործական նախագիծ
2006-2009 Կլինիկական օրդինատուրա, դիմածնոտայինվիրաբուժությանբաժին
Կոնֆերանս
2013 Դիմածնոտային վիրաբուժության կոնֆերանս, Երևան
2012 Դիմածնոտային վիրաբուժության կոնֆերանս, Երևան
2010 Պլաստիկվիրաբուժությանկոնֆերանս, Երևան
2008 Գանգա–դիմածնոտային վիարբուժության եվրոպական ասոցիացիայի կոնգրես, Բոլոնիա, Իտալիա
2007 Պլաստիկ վիրաբուժության կոնֆերանս, Երևան,
2007 Պլաստիկ վիրաբուժության միջազգային կոնֆերանս, Երևան, Հայաստանի Հանրապետություն
Կրթություն
2000-2006 Մ.Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Լեզուներ
Հայերեն, Ռուսերեն, Անգլերեն, Իտալերեն:
Մենք ենք մեր կրթության ճարտարապետները
Գիտելիքը հզոր ուժ է, որը միշտ էլ օգնում է ավելի ճիշտ ապրել՝ հարստացնելով մարդու միտքն ու աշխարհայացքը: Կրթված մարդը, այնուամենայնիվ, գտնում է իր ճիշտ տեղն ու դիրքը շրջապատում: Կրթությունը գիտելիքների մի աղբյուր է, որը չունի ավարտ: Կրթված լինելու գրավականը որակյալ կրթությունն է:
Ասօրվա կրթական համակարգի որակի շուրջ ծավալված մեր զրույցը Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի տնօրեն ՀԱՅԿԱԶՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ հետ է, ով տարիներ շարունակ այդ գործում ներդրել է իր ողջ ուժն ու եռանդը:
-Պարո՛ն Նավասարդյան, մի փոքր պատմեք դպրոցի անցած ճանապարհի մասին:
-ԽՍՀՄ-ում 1963թ.-ից սկսած`ստեղծվեցին ֆիզիկամաթեմատիկական ուղղվածության դպրոցներ Սանկտ Պետերբուրգում, Նովոսիբիրսկում, իսկ 1965 թվականին`նաև Անդրկովկասում: Դրանց հիմնական նպատակը բնագիտությունը, մասնավորապես` ֆիզիկա և մաթեմատիկա առարկաները զարգացնելն էր:
Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը կառավարության որոշմամբ հիմնադրվել է 1965 թվականին` ակադեմիկոս, գիտնական, մաթեմատիկոս, լավ մանկավարժ և հայրենասեր մարդ Արտաշես Շահինյանի անմիջական նախաձեռնությամբ: Ստեղծման առաջին իսկ օրվանից այն ստացավ հատուկ կարգավիճակ, այսինքն` դպրոցի սաներն ունեին այդտեղ գիշերելու հնարավորություն, ինչն առ ասօր պահպանվել է: Դրա նպատակն այն էր, որ հանրապետության մարզերի, ինչպես նաև Ջավախքի, Լեռնային Ղարաբաղի երեխաները կարողանային մնալ դպրոցում: Իսկ նրանց սննդով ապահովում էր և շարունակում է ապահովել պետությունը:
Դպրոցը ստեղծման օրվանից համալրված էր լավագույն (ընդ որում, ոչ միայն ֆիզիկա և մաթեմատիկա առարկաների) մասնագետներով: Ես որպես սան ընդունվել եմ այս դպրոց 1971 թվականին և այդ ժամանակաշրջանից լավ ծանոթ եմ մանկավարժական կազմին ու դպրոցի անցած ճանապարհին: Մեր դպրոցի մանկաավարժական կազմը եղել է ճանաչված թե՛ հանրապետությունում, թե՛ նրա սահմաններից դուրս: Կրթօջախում միշտ հարգի է եղել լավ սովորելը, երեխաներն իրենց բավականին լավ են դրսևորել տարբեր մրցույթներում, մասնավորապես` ինչպես հանրապետական, այնպես էլ, 1993 թվականից սկսած, միջազգային օլիմպիադաներում և միշտ պատվով ու հաղթանակած են վերադարձել դրանցից: Եթե հանրապետությունից օլիմպիադայի ընդհանուր մասնակիցների թիվը, ասենք, վեցն է, ապա դրանցից չորսը հաստատ մեր դպրոցից է: Մենք միշտ փորձել և փորձում ենք պահպանել կրթական որակի բարձր մակարդակը: Լինելով իր տեսակի մեջ միակը հանրապետությունում` դպրոցը 50 տարուց ավելի հավատարիմ է իր առաքելությանը, և պատահական չէ, որ 2015 թվականին`կրթօջախի 50-ամյա հոբելյանի տոնակատարության ժամանակ դպրոցը ՀՀ նախագահի կողմից պարգևատրվեց Մովսես Խորենացի մեդալով:
- Ինչպե՞ս է կատարվում աշակերտների ընտրությունը:
-Մեզ մոտ ի սկզբանե ընդունելությունը կատարվում էր 8-10-րդ դասարաններում, իսկ այժմ, երբ արդեն գործում է 12-ամյա կրթական համակարգը, ընդունելությունը 7-րդ դասարանից է: Անցյալ տարի բավականին լուրջ ընդունելության մրցույթ կազմակերպվեց, որի արդյունքում 700 դիմորդից անցավ ընդամենը 150-ը: Մեր դպրոցի հաջողությունների կայացմանը նպաստում են նաև 10 առարկայական խմբակները: Ունենալով լավ մանկավարժական կազմ`փորձում ենք պահպանել տարիների մեզ փոխանցված ավանդույթները, մեր լավագույն կադրերին ճանաչելի դարձնել աշխարհով մեկ:
- Ձեր դպրոցում երեխան ստանում է փայլուն կրթություն, այնուհետև պետք է կրթությունը շարունակի բուհում: Չկա՞ մտավախություն, որ երիտասարդը, արդեն դպրոցում սովորած լինելով նոր մոտեցումներին, այն ավարտելուց հետո կհայտնվի բուհում, որտեղ քիչ բան է փոխվել վերջին 15 տարվա ընթացքում: Այս դեպքում կարող է էլ ավելի ուժեղանալ արտերկրում ուսումը շարունակելու ցանկությունը:
-Երբ կազմվում էր ավագ դպրոցի հայեցակարգը, ես նույնպես համապատասխան հանձնաժողովի կազմում էի, և քննարկումների ժամանակ իմ առաջին հարցը եղել է այն, թե ովքեր են դասավանդելու ավագ դպրոցներում: Եթե իրականում մեր նպատակը մասնագիտացված առարկաների ուղղվածության խնդիրները լուծելն է, ուրեմն պետք է գիտակցենք, որ մեզ բարձրակարգ մասնագետներ են անհրաժեշտ, և առաջնահերթ կարողանանք այդ հարցը լուծել: Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ կրթական համակարգը կարգավորելու համար պետք է սկսել բուհական համակարգից, այլ ոչ թե դպրոցից: Օրինակ, եթե մենք դպրոցում անցնում ենք բնագիտություն առարկան, բայց որևէ բուհում այդպիսի մասնագիտություն չունենք, ստիպված ենք լինում «յոլա» տանել այդ առարկան ֆիզիկայի կամ քիմիայի մասնագետների միջոցով: Իսկ դա նշանակում է, որ լուրջ գիտելիքներ չենք տալիս այդ ոլորտում: Այսօրվա մեր բուհերը շարժվում են 60-70թթ. կրթական ծրագրերով, ճկուն չեն, չեն փոխվում: Միանշանակ դպրոցում պետք է լավ մանկավարժ լինի, որպեսզի կարողանա կրթության լավ որակի հիմքը դնել, բայց այսօր մեր մանակավարժական համալսարանի ֆակուլտետներում դասավանդում են այնպիսի մեթոդիկա, որը գիտնականին միգուցե պետք է, բայց ապագա մանկավարժին` ոչ: Այսինքն՝ մանկավարժական համալսարանը պետք է լուծի ոչ թե գիտնականի, այլ լավ մանկավարժ կրթելու խնդիրը: Ես միշտ համարել եմ, որ բարձր` 10-12-րդ դասարաններում շատ առարկաների դասավանդումը խանգարում է երեխային իր մասնագիտական առարկայի մեջ խորանալուն, վնասում ապագա մասնագետներ ձևավորելուն, ուստի այդ առարկաների խնդիրը պետք է լուծվի խմբակների միջոցով: Ի վերջո, եթե ցանկություն ունես քո ոլորտում լինել գերաստղ, ապա միանշանակ պետք է լրացուցիչ աշխատես քեզ վրա: Դասագիրքը համարվում է հանրակրթություն, այսինքն`այն բոլորի համար է ստեղծված, իսկ եթե լավ մաթեմատիկոս կամ ֆիզիկոս դառնալու ցանկություն ունես, ապա դասագիրքը շատ քիչ է:
Երեխաներ ունենք, ովքեր բավականին լուրջ տիրապետում են ֆիզիկա և մաթեմատիկա առարկաներին, այսինքն` բուհերի 1-2 կուրսերի ծրագիրը գրեթե գիտեն, բայց ստիպված նստում են 50-60 հոգանոց խմբում, լսում դասախոսություն, որն իրենց չի հետաքրքրում: Իսկ դա կարող է առաջացնել հիասթափություն: Ահա թե ինչու շատերը մտածում են իրենց բարձրագույն կրթությունը արտերկրում շարունակելու մասին, որովհետև արտերկրի բուհը յուրաքանչյուրին մոտենում է յուրովի, մեծ լսարարաններում դասախոսություններ շատ քիչ են կարդացվում: Յուրաքանչյուրն իրեն տրված առաջադրանքն է կատարում: Նրանք շնչելու ժամանակ չեն ունենում, նրանց մոտ կրթական մթնոլորտ է տիրում: Եթե մեր երկրի սոցիալական և տնտեսական վիճակում, ինչպես նաև կրթական որակում էական փոփոխություններ չկատարվեն, ապա միշտ էլ պետք է սպասենք արտահոսքի: Մեր երկրում բուհերում կրթական որակը ցածր մակարդակ ունի, որովհետև ուսանողների մեծ մասը վճարովի համակարգում է սովորում, որը, այսպես թե այնպես, բացասական է անդրադառնում կրթական որակի վրա: Բոլորն էլ ուզում են կրթվել, լավին ու վատին, բազմաթիվ մեդալակիրներին և սովորական ուսանողներին խառնում ենք իրար: Ու մինչև չառաձնացվեն կրթական ծրագրերը լավի ու վատի, մենք լուրջ հաջողություններ չենք կարող ունենալ կրթական ոլորտում:
-Տեղյակ ենք, որ Ձեր դպրոցում գործում է ռոբոտաշինության լաբորատորիա: Կխնդրեինք մի փոքր պատմեք դրա մասին:
- Եթե ասեմ, որ մեր դպրոցը ռոբոտաշինության ոլորտում լուրջ առաջընթաց ունի, ճիշտ չի լինի: Նախ, այդ ոլորտում լուրջ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ, երկրորդը՝ պետք է հնարավորության ունենանք ազատությանը ձգտող աստիճանի մտքի վերելք ապահովել, այսինքն`ավելի կատարելագործել ռոբոտաշինությունը: Մինչդեռ երեխաներն ավելի խորանում են մաթեմատիկա կամ ֆիզիկա առարկաների մեջ և որոշ բաներ չեն կարողանում ֆիզիկապես հասցնել: Ամբողջ խնդիրն այն է, որ, ցավոք, բնագիտության մասնագիտական խնդիրներից շատերը դրված են ընդամենը 1-2 դպրոցների ուսերին, օրինակ, պետք է մի դպրոցում ծնվեն ռոբոտաշինության լավ մասնագետներ, մեկ այլ դպրոցում` լավ մաթեմատիկոս կամ ֆիզիկոս: Տաղանդավոր երեխան լավն է շատ ոլորտներում, բայց, ի վերջո, հիմա 21-րդ դարն է, Վերածննդի ժամանակաշրջանը չէ, երբ նույն մարդը և՛ փիլիսոփա է, և՛ բժիշկ: Այնքան է ամեն ինչ խորացել և զարգացել, որ եթե որևէ մեկը ցանկություն ունի մի ուղղվածությամբ զարգանալ, ապա պետք է նեղացնի մասնագիտական ուղղվածությունը: Աշխարհայացքը թող մեծ լինի, եթե նա ցանկություն ունի իր ոլորտում կատարյալ դառնալ: 2-3 հոգով չես կարող որևէ բան անել, դրա համար առաձին մոտեցումներ են պետք: Նշեցի, որ կան խմբակներ, այսօր էլ ցանկություն ունենք բացել քիմայի լաբորատորիա: Մեզ այդ գործում մեծ աջակցություն է ուզում ցուցաբերել պրոֆեսոր, բժշկական համալսարանի քիմիայի հանձնաժողովի նախագահ Լիդա Արշակովնան: Ավագ դպրոցը պետք է կոնկրետ մի ուղղվածության լինի: Անցած տարի ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել էր մեզ, և ես բարձրացրեցի այն հարցը, որ մի քանի լավագույն դպրոցները պետք է մի ուղղվածությամբ լինեն: Մեր դպրոցում, իմ կարծիքով, իմաստ չունի դասավանդել 12-14 առարկա. անցել են 60-ական թվականները: Եթե այսօր երեխան այդքան առարկա սովորի, ապա նա ժամանակ կկորցնի և չի կարողանա համընթաց շարժվել կրթական նորարարությունների հետ իր ընտրած մասնագիտական ուղղվածության մեջ: Այսինքն՝ երեխաները կորցնում են լավագույնը դառնալու հնարավորությունը: Կան տաղանդավորներ, որոնք ձգտում են հասնել կատարելության բոլոր ոլորտներում, բայց պետք չէ տանջել մեր բոլոր երեխաներին:
-Որպես տնօրեն ի՞նչ խորհուրդ կտաք կամ կմաղթեք Ձեր դպրոցի սաներին:
- Բազմիցս ասել եմ, որ կրթական համակարգում փոփոխությունն անհրաժեշտ է: Բայց մենք մի քիչ թերանում ենք հետադարձ հայացք գցել, ինչ-որ ծրագիր կատարելուց հետո լրջորեն ուսումնասիրություն անցկացնել, երբեմն էլ տեսնում ենք բազմաթիվ թերություններ ու չենք ուզում մատնանշել դրանք:
Ես կցանկանամ, որ ոչ միայն մեր սաները, այլ ընդհանրապես ցանկացած սովորող, ուսանող, աշխատող լուրջ մտածեն մասնագիտության ընտրության հարցում, որովհետև երջանկությունը ոչ թե պարզապես բուհ դիմելու, այլ նրա մեջ է, թե ով դարձավ լավ գիտնական, լավ դասախոս կամ լավ շինարար: Երևի թե երջանկությունն այն է, երբ յուրաքանչյուրն իր հոգուն հարազատ, սիրելի գործով զբաղվի, և այդ դեպքում հաստատ գործի արդյունքը շատ ավելի լավը կլինի: Եթե մարդն ուղղակի իր ընտանիքը պահելու համար ընտրում է ինչ-որ մասնագիտություն, ասենք, պատ է շարում, բայց չի սիրում այդ գործը, նրա շարած պատը չի կարող ամուր լինել, քանի որ սիրով չի շարվել: Նույնը վերաբերվում է այլ մասնագիտություններին նույնպես. եթե պարտադրված ես այդ գործն անում, հաստատ դա իր արդյունքը չի տա, պետք է հոգի և սեր ներդնես գործիդ մեջ: Իմ հորդորն է երիտասարդներին. «Փորձեք ընտրել այնպիսի մասնագիտություն, որը կկարողանաք սիրով կատարել, և ձեր արած գործից հաստատ գոհ կլինեք թե՛ դուք, թե՛ հասարակությունը: Հավատացե՛ք, դա ավելի ազգանվեր գործ է, քան թե որևէ դիպլոմ կամ ինչ-որ մի գիտական աստիճան ստանալը»:
Կրթությունն ամենահզոր զենքն է, որը կարող ես օգտագործել աշխարհը յուրովի փոխելու համար
«Բոլորիս հայտնի անժխտելի փաստ է, որ լավագույն կրթության միջոցով կարելի է պահպանել և սերունդներին փոխանցել մշակութային արժեքները: Հիմնական կրթությամբ դպրոցականը ստանում է այն գիտելիքներն ու կարողությունները, որոնք բավարար են կյանքում որպես մարդ դրսևորվելու համար»,- ընդգծեց մեզ հետ զրույցում Էդուարդ Բոյաջյանի անվան թիվ 121 հիմնական դպրոցի տնօրեն ԳՈՀԱՐ ԶԱՔԱՐՅԱՆԸ: Նրա հետ կայացած մեր զրույցում շոշափվեցին ներկայիս կրթական համակարգի որակին և դպրոցին վերաբերող մի շարք այլ հիմնահարցեր:
-Տիկի՛ն Զաքարյան, ե՞րբ է ստեղծվել դպրոցը և ի՞նչ ճանապարհ է անցել:
- Դպրոցը հիմնադրվել է 1961 թվականին, նրա հիմնադիր տնօրեններից է եղել նաև ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հայրը՝ Գրիգոր Սահակյանը: Դպրոցը պատվով կրում է սփյուռքահայ գրող, մանկավարժ, հրապարակախոս Էդուարդ Բոյաջյանի անունը, որը նաև հովանավորել մեր դպրոցը շատ-շատ հարցերում: Օրինակ, ամեն ուսումնական տարվա ավարտին մեր դպրոցի լավագույն առաջադիմություն ցուցաբերած աշակերտները դրամական պարգևներով խրախուսվում են Էդուարդ Բոյաջյանի անվան հիմնադրամի կողմից: Շատ կցանկանայի, որ մի շարք հարցերում աջակցություն ստանայինք նաև պետության կողմից: Մեր կրթօջախը Մալաթիա-Սեբաստիա համայնքի լավագույն դպրոցներից մեկն է թե՛ կրթական, թե՛ աշակերտների առումով, իսկ մանկավարժական կոլեկտիվը շատ հոգատար է յուրաքանչյուր սանի նկատմամբ, յուրաքանչյուրին մոտենում է յուրովի, բարեխղճորեն լուծում իր առջև ծառացած ամեն մի խնդիր:
-Որո՞նք են եղել դպրոցում Ձեր կատարած առաջին փոփոխությունները:
- Տնօրեն դառնալուց հետո ես ձգտել եմ շարունակել նախորդ տնօրենների ավանդույթները, որոնք իրենց գործը, իմ կարծիքով, բավականին լավ են կատարել: Ես միշտ աշխատում եմ այնպես անել, որ մեր դպրոցի կրթական մակարդակը երբեք չտուժի: Դեռ շատ քիչ ժամանակ է, ինչ տնօրեն եմ աշխատում, և իմ ծրագրերի մաս է կազմում, առաջին հերթին, որոշ դասասենյակների վերանորոգումը: Հովանավորության ակնկալիք ունենք Էդուարդ Բոյաջյանի հիմնադրամի կողմից: Եթե մեզ աջակցեն, շատ լավ կլինի, իսկ եթե ոչ, ապա պետք է աշխատենք մեր ուժերով իրականացնել վերանորոգման աշխատանքները: Դպրոցն այն կրթօջախն է, որը պետության կողմից պետք է ֆինանսավորվի, իսկ դա իրականացվում է ըստ դպրոցի սաների թվի. որքան շատ աշակերտ, այնքան շատ տրամադրվող գումար: Մեր դպրոցը նախատեսված է շուրջ 400 աշակերտի համար, իսկ այս պահին ունենք 481 աշակերտ, որը ես բավարար եմ համարում: Ուզում եմ հատուկ նշել, որ դպրոցը գտնվում է գողտրիկ անկյունում, լավագույններից մեկն է մայրաքաղաքում, և մեզ մոտ այնքան էլ շատ չէ սովորողների շարժը:
- Փաստորեն, կնոջ ուսերին այսօր ծանրացած է մի ամբողջ դպրոց տնօրինելու պարտականությունը, ինչպե՞ս եք հաղթահարում ստեղծված խոչընդոտները:
- Նաև որպես կին, իհարկե, դժվարություններ կան, որոնք փորձում ենք հաղթահարել, աշխատում ենք մեր ուսերի վրա դրած ծանր բեռը պատվով կրել, քանի որ մեր գործը, պարտականությունն է կրթել ու դաստիարակել մատաղ սերնդին: Աշխատում ենք ուժերի ներածի չափով, մշտապես փնտրտուքների մեջ ենք, կրթական ավելի բարձր մակարդակ, նոր որակ ապահովելու նպատակով անընդհատ փորձում ենք ինչ-որ նորարարություն մտցնել մեր դպրոցի կրթական ոլորտում: Ամեն ինչ անում ենք, որպեսզի մեր սաների համար դպրոց հաճախելը նաև հաճելի ու հետաքրքիր լինի:
– Ի՞նչ հաջողություններ է արձանագրել դպրոցը մինչ օրս:
- Դպրոցի հաջողություններից կարող եմ առանձնացնել առարկայական օլիմպիադաները, <Կենգուրու>, <Մեղու> և <Ռուսական արջուկ> խաղ-մրցույթները: Մենք լավագույնս մասնակցել ենք այդ մրցույթներին, արժանացել հատուկ մրցանակների, և ուզում եմ հատուկ ընդգծել, որ ոչ թե ամեն անգամ նույն աշակերտն է ներկայանում, այլ անընդհատ նոր սաներ են մասնակցում և հաղթում այդ օլիմպիադաներին: Այնպես որ, մեր մանկավարժների կատարած լավագույն աշխատանքի արդյունքը մշտապես երևում է թե՛ մրցույթների ժամանակ, թե՛ ուսումնական տարվա ավարտին:
- Կարո՞ղ ենք ասել, որ մեր երկրում մանկավարժը գնահատված է:
- Իմ կարծիքով` ոչ այնքան: Կցանկանայի, որ մեր մանկավարժն իր ծանր ու պատասխանատու աշխատանքի դիմաց ըստ արժանվույն գնահատվեր պետության կողմից, այլ ոչ թե այդ չնչին աշխատավարձով: Ամեն դեպքում մեր մանկավարժները աշխատավարձին այդքան շատ ուշադրություն չեն դարձնում`շատ լավ գիտակցելով, որ իրենց առջև դրված է, իրենց վերապահված է երեխային ըստ արժանվույն կրթելու անչափ պատասխանատու ու բարդ գործը: Բայց մյուս կողմից էլ բոլորս լավ ենք հասկանում, որ հնարավոր չէ այդ աշխատավարձով ընտանիքի նույնիսկ կենցաղային առօրյա հոգսերը հոգալ: Պետության կողմից աջակցություն չկա, և ուսուցիչն իրեն գնահատված չի համարում, ինչը բարդույթներ է ստեղծում: Հոգեբանորեն գնահատվում են, երբ իրենց աշակերտները հասնում են հաջողությունների կրթական ոլորտում, բայց ֆինանսապես՝ ոչ:
-Որպես տնօրեն, որպես մանկավարժ ի՞նչ խորհուրդ կտաք կամ կմաղթեք Ձեր դպրոցի սաներին:
- Ինքս էլ մանկավարժ եմ, ավարտել եմ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետը, մասնագիտությամբ մաթեմատիկոս եմ: Բուհն ավարտելուց անմիջապես հետո աշխատել եմ մի շարք դպրոցներում որպես մաթեմատիկայի ուսուցչուհի, մինչ օրս էլ դասավանդում եմ մեր դպրոցում: Ի դեպ, մակավարժության բնագավառում իմ արմատները շատ խորն են, և ես արդեն երրորդ սերնդի մանկավարժ եմ: Մենք արմատներով Լեռնային Ղարաբաղից ենք, ծնողներս եղել են մանկավարժներ և մինչ օրս էլ մանկավարժներ են, եղել են դպրոցի տնօրեններ, և այդպես ժառանգաբար ինձ է փոխանցվել այդ մասնագիտությունը: Բայց ես չեմ ցանկանա, որպեսզի իմ տղան ընտրի իմ ուղին, որովհետև այն շատ բարդ է. պետք է աշխատես յուրաքանչյուր երեխայի հետ նախ որպես հոգեբան, ապա նոր միայն որպես մանկավարժ:
Ես միշտ ցանկացել եմ, որ մեր սաները ձևավորվեն առաջին հերթին իրենց մարդ տեսակով, մեծատառով մարդ դառնան: Ինչքան էլ կրթված լինեն, բայց չլինեն բարեկիրթ, լավ մարդ, կամաց-կամաց կհայտնվեն ու կմնան ստվերում: Կցանկանամ, որ կրթություն ստանալուց հետո ճիշտ ուղի ընտրեն, գնահատվեն թե՛ հիմա, թե՛ ապագայում: Կցանկանամ, որ շատ գիրք կարդան, քանի որ երկրորդ պլան է մղվել գիրն ու գրականությունը, որովհետև ժամանակակից մարդու կյանքի բաղկացուցիչ մասն են կազմում համացանցն ու համակարգիչը: Նոր սերունդը, նրա տեխնիկական տրամաբանությունը շատ ավելի զարգացած է, բայց կոչ կանեմ ամեն դեպքում երկրորդ պլան չմղել գիրք կարդալը, որովհետև այն նոր, հետաքրքիր հորիզոններ է բացում:
Ես կցանկանամ, որ ավելի մեծ ուշադրություն դարձվի դպրոցների կրթական ծրագրերի վրա, քանի որ, օրինակ, քիմիա և ֆիզիկա առարկաներին տրամադրվող դասաժամերը շատ քիչ են, որի պատճառով տարեցտարի կորցնում ենք շատ գիտական աշխատողներ այդ ոլորտներում, ինչն ինձ համար շատ ցավալի փաստ է:
Եվ վերջում կցանկանայի ասել, որ ինձ համար մեծագույն պատիվ է և մեծ պատասխանատվություն լավագույն անցյալ ունեցող դպրոցում որպես տնօրեն աշխատելը, որն ինձ համար ուղղակի պաշտոն չէ, այլ` առաքելություն. չէ՞, որ հայ դպրոցը հային հայ պահելու միակ դարբնոցն է: