Որքան շատ է լինում տեղեկատվությունն այս կամ այն բանի մասին, այնքան ավելի բարդ է չխճճվելն ինֆորմացիոն հորձանուտում:
Այսպես է նաև վահանաձև գեղձի հետ կապված խնդիրների պարագայում, քանի որ վահանագեղձի հիվանդությունները մեզանում, ցավոք, իսկապես տարածված են, իսկ դրանց մասին տեղեկություններով ողողված է ողջ համացանցը:
Վստահ ենք, որ կարդալով այս տողերը՝ ինքներդ էլ մտաբերեցիք Ձեր ծանոթներին կամ հարազատներին, որոնք ունեն վահանաձև գեղձի այս կամ այն խնդիրը, իսկ միգուցե հենց Դու՞ք եք տառապում նման խնդրով: Չէ՞ որ վահանագեղձի հիվանդությունների ախտանշաններն այնքան տարբեր են, որ առաջին հայացքից հեշտությամբ կարելի է շփոթել բոլորովին այլ հիվանդությունների հետ:
Այսպես՝ վահանաձև գեղձի պաթոլոգիաների մասին կարող են վկայել այնպիսի նշաններ, ինչպիսիք են գերհոգնածությունը, քնկոտությունը, կոկորդում խեղդոցի կամ օտար մարմնի զգացողությունը, չափից շատ մազաթափությունը, սրտխփոցը, մաշկի չորությունը, եղունգների փխրունությունը, քաշի կորուստը կամ կտրուկ գիրացումը, ձեռքերի դողը, տրամադրության հաճախակի փոփոխությունը և այլն…
Սակայն հարկավոր չէ զբաղվել գուշակությամբ, անհրաժեշտ է դիմել մասնագետի, քանի որ բուժման արդյունավետությունը կախված է առաջին հերթին ճիշտ ախտորոշումից:
Ճառագայթաբան, սոնոգրաֆիստ Մելինե Գևորգի Նավասարդյանը կօգնի Ձեզ հասկանալ անհանգստացնող խնդիրների պատճառները՝ մատուցելով արագ, որակյալ, մատչելի, արդյունավետ, անցավ և ամենակարևորը՝ ճշգրիտ բժշկական օգնություն՝ ուլտրաձայնային հետազոտության միջոցով, որը վահանաձև գեղձի հանգույցների, աուտոիմուն թիրեոիդիտի (հաշիմոտոյի թիրեոիդիտի) և այլ հիվանդությունների հայտնաբերման արդյունավետ մեթոդներից է:
Ուլտրաձայնային հետազոտությունը վահանաձև գեղձի խնդիրը հայտնաբերելու լավագույն մեթոդներից է. գնահատվում են վահանաձև գեղձի կառուցվածքը, դիրքը, չափերը, անոթավորումները և օջախների առկայությունը: Ժամանակին արված ուլտրաձայնային հետազոտությունը թույլ է տալիս կանխարգելել մի շարք հիվանդություններ և իրականացնել ճիշտ բուժում:
Եթե դուք ունեք նմանատիպ խնդիրներ, կարող եք դիմել բազմաթիվ վերապատրաստումներ անցած գրագետ և խելացի բժշկուհի Մելինե Գևորգի Նավասարդյանին՝ զանգահարելով +374 91 00 06 62 համարով, և նախապես գրանցվել:
Additional Info
- Phone: +374 91 00 06 62