Lusine
Անի Ահարոնյան Ռոբերտի
ԵՂԵ՛Ք ԱՌՈՂՋ, ՀԱՐԳԵ՛Ք ՁԵՐ ՕՐԳԱՆԻԶՄԸ
Ամբողջ աշխարհում օնկոլոգիական հիվանդությունների մեջ կրծքագեղձի ուռուցքային չարորակ գոյացությունները գրավում են առաջին տեղը, և մեր հանրապետությունն էլ չի առանձնանում դրանում։ Իր սեփական առողջության մասին հոգ տանող յուրաքանչյուր կին պետք է ծանոթ լինի կրծքագեղձի ինքնազննման տարրական կանոններին: Չպետք է մոռանալ, որ մի քանի հիվանդություններ ակնհայտորեն իրենց դրոշմն են թողնում կնոջ արտաքին տեսքի և կանացիության վրա։ Մասնագիտական լուրջ ավանդույթներ ունեցող Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի մասնագետների աշխատանքի սկզբունքն է հասնել առավելագույն արդյունքների իրենց նվիրական գործում, օգնել նույնիսկ վատթարագույն վիճակում գտնվող պացիենտին, ով իր առողջությունն ու կյանքը վստահում է իրենց:
Մեր զրուցակիցը վերոնշյալ գիտահետազոտական կենտրոնի բժիշկ-մամոգրաֆիստ ԱՆԻ ԱՀԱՐՈՆՅԱՆՆ է: Առհասարակ, տարածված ձևաչափ է բժշկի հետ հարցազրույցը, որի ընթացքում բացահայտվում են ինչպես նրա մասնագիտական իմացությունն ու կատարած աշխատանքը, այնպես էլ` բժշկի կոչման հմայքի գաղտնիքը:
-Տիկի՛ն Ահարոնյան, ի՞նչ ախտորոշիչ մեթոդներ են կիրառվում ձեր բաժանմունքում:
-Կրծքագեղձի հետազոտությունն ամբողջ աշխարհում կատարվում է հիմնականում երկու մեթոդով` ռենտգեն և ՈՒՁ մամոգրաֆիա: Իհարկե, կան նաև այլ մեթոդներ, որոնք կիրառական են, օրինակ, МRI հետազոտությունը, որն իրականում սկրինինգային չէ, այլ զուտ ցուցումներով է իրականացվում: Բայց հիմնականում վերոնշյալ երկու մեթոդներն են արդիական: Կցանկանայի նշել, որ մինչև 35 տարեկան կանանց մոտ կատարվում է միայն ՈՒՁ մամոգրաֆիա, որովհետև մինչ այդ տարիքը գերակշռում է գեղձային հյուսվածքը, ինչն էլ բավականին նվազեցնում է ինֆորմացիան ռենտգեն մամոգրամաների վրա: 35-40 տարեկան կանանց մոտ կատարվում է մեկանգամյա բազային մամոգրաֆիա, որից հետո` երկու տարին մեկ, դա իրականացվում է 40-50 տարեկան կանանց և տարին մեկ անգամ` արդեն պարտադիր 50 տարեկանից բարձր կանանց մոտ: Բայց պետք է նշել, որ լինում են բացառություններ, եթե ՈՒՁ մամոգրաֆիայից հետո կան կասկածելի ցուցումներ, անկախ տարիքային շեմից, կատարվում է նաև ռենտգեն մամոգրաֆիկ հետազոտություն:
-Բժշկուհի՛, կրծքագեղձի ի՞նչ հիվանդությունների դեպքում են ավելի շատ Ձեզ դիմում, և հիմնականում ի՞նչ ախտանշաններով են դրանք արտահայտվում:
- Հիմնականում դիմում են ցավերի և շոշափվող պնդացումների կամ գոյացությունների դեպքում: Ցավերը և պնդացումները հաճախ պայմանավորված են լինում մաստոպաթիաների առկայությամբ, իսկ գոյացությունների հայտնաբերման ժամանակ հիմնականում ախտորոշվում են և՛ չարորակ, և՛ բարորակ գոյացություններ:
-Բժշկուհի՛, հիմնականում որո՞նք են կրծքագեղձի հիվանդության առաջացման պատճառները:
-Մաստոպաթիաների առաջացման հիմնական պատճառները կնոջ օրգանիզմում կատարվող հորմոնալ փոփոխություններն են, որոնք ավելի հաճախ կապված են լինում գինեկոլոգիական հիվանդությունների և վահանաձև գեղձի փոփոխությունների հետ: Բայց, հորմոնալ խնդիրների ի հայտ գալուց բացի, կրծքագեղձի վրա միաժամանակ կարող են ազդել նաև այլ գործոններ, օրինակ, ժառանգականության նախատրամադրվածությունը և տրավմաները:
-Իսկ ի՞նչ կանխարգելիչ միջոցներ կառաջարկեք հետագայում կրծքագեղձի հիվանդությունների բարդություններից խուսափելու համար:
-Իրականում կանխարգելիչ բուժում հասկացողություն գոյություն չունի: Կանխարգելիչ միակ մեթոդը պարբերաբար հետազոտությունների իրականացումն է` անկախ տարիքային շեմի, ստեղծված իրավիճակի և ըստ ցուցումների, որն էլ իր հերթին մեզ թույլ է տալիս հիվանդությունը վաղ հայտնաբերել ու, անհրաժեշտության դեպքում, վիրահատական միջամտություն կատարել:
-Որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք մեր հայ կանանց:
-Կցանկանայի, որ կանայք բավականին հոգատար լինեին իրենց առողջության նկատմամբ, միշտ ուշադրություն դարձնեին կրծքագեղձի արտաքին տեսքին, սիմետրիկությանը, մաշկի գույնին, մանրազնին ուսումնասիրեին` ներհրվածության հատվածներ կա՞ն արդյոք, թե ոչ: Իսկ ամենակարևոր և բավականին տարրական գործողությունը ճիշտ շոշափելն է, ինչը բավականին հեշտացնում է մեր աշխատանքն այն առումով, որ կինը ճիշտ է տարանջատում նորմալ հյուսվածքը որևէ պաթոլոգիկ գոյացությունից: Խորհուրդ կտամ նույնիսկ ինչ-որ չնչին գանգատի կամ շոշափելիս ինչ-որ գոյացություն հայտնաբերելու դեպքում երբևիցե խուճապի չմատնվել և անպայման դիմել բժշկի: Շատ հաճախ կանայք չեն հետազոտվում այն պատճառով, որ նրանց մոտ գերակշռում է վախի զգացումը, այսինքն` վախենում են հետազոտվելուց հետո վատ ախտորոշում լսելուց: Այդ իսկ պատճառով նրանք ուշացնում են իրենց այցելությունը բժշկին, դիմում են արդեն բարձիթողի վիճակում, որն էլ իր հերթին հետագայում բերում է բարդացած իրավիճակների:
Քանի որ այս հետազոտությունը համարվում է սկրինինգային, կրծքագեղձի հետազոտություն պետք է անցնեն բոլորը, նույնիսկ այն կանայք, ովքեր երբևիցե գանգատներ չեն ունեցել և չունեն: Պետք է հուրախություն մեզ նշեմ, որ այսօր շատ ավելի բարձր է դիմելիության կուլտուրան, քան սրանից 10 տարի առաջ էր: Մեր կանայք բավականին գրագետ են դարձել այդ առումով, բավականին տեղեկացված հիվանդություններից: Սիրելի կանայք, եղե՛ք առողջ, հարգե՛ք ձեր օրգանիզմը, ձեր կյանքը թանկ է ձեր և ձեր ընտանիքի համար...
Միրզոյան Աիդա
Կցանկանամ, որ մեր կանայք լինեն առողջ
և մեզ դիմեն միայն հղիության դեպքում
Ժամանակակից բժշկությունն ունի ախտորոշիչ հետազոտությունների բազմաթիվ եղանակներ և մեթոդներ: Ավելի գործածական ու արդիական մեթոդներից մեկը ուլտրաձայնային ախտորոշումն է (ՈՒՁ), որը մանկաբարձության և գինեկոլոգիայի մեջ հարաբերականորեն շատ ինֆորմատիվ հետազոտման միջոց է համարվում, չի պահանջում լրացուցիչ պատրաստություն, մատչելի է, անվնաս կենդանի հյուսվածքների համար, անցավ է ու չի առաջացնում տհաճ զգացողություններ: ՈՒՁՀ-ն առավել անվնաս և արդյունավետ մեթոդ է պտղի զարգացման, հղիության ընթացքի գնահատման, ինչպես նաև կանացի սեռական օրգանների պաթոլոգիաների ախտորոշման համար, դրա միջոցով հնարավոր է հայտնաբերել բազմաթիվ հիվանդություններ, այն օգնում է մասնագետին՝ լրացուցիչ հաստատելու հիվանդության առկայությունը, որոշ հիվանդությունների ժամանակ՝ պարզելու օրգանների ախտահարման աստիճանը:
Մեր հանրապետությունում առաջատար բժշկական հաստատություններից է Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ-ի ուլտրաձայնային ախտորոշման (ՈՒՁԱ) բաժանմունքը, որը հագեցած է բարձր և փորձագիտական դասի ժամանակակից սարքավորումներով: http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է ֆունկցիոնալ ախտորոշման լաբորատորիայի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, ճառագայթաբան ԱԻԴԱ ՄԻՐԶՈՅԱՆԸ, ում երկարատև ու անմնացորդ աշխատանքը, ավանդը բժշկագիտության զարգացման գործում մեծ է և անգնահատելի: Հիվանդների վստահությունը, սերն ու հարգանքը բժշկի աշխատանքային գործունեության մեծագույն նվաճումն ու ամենաբարձր գնահատականն են, և նա փոխադարձ սիրով, անսահման նվիրումով ծառայել է ու շարունակում է ծառայել մարդկանց:
-Տիկի՛ն Միրզոյան, ախտորոշիչ հետազոտությունների բազմաթիվ եղանակներ և մեթոդներ կան, ի՞նչ է իրենից ներկայացնում ուլտրաձայնային հետազոտությունը, հետազոտությունների ո՞ր տեսակներն են արդիական:
-Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ-ը հագեցած է լավագույն ուլտրաձայնային սարքավորումներով, որոնք կիրառվում են թե՛ գինեկոլոգիական հիվանդությունների, թե՛ մանկաբարձության մեջ: Պետք է նշեմ, որ ունենք 4D սարքավորումներ: Մեզ մոտ իրականացվում է նաև կարդիոմոնիթորային հետազոտություն, այսինքն` 30 շաբաթականից հետո հետազոտվում է պտղի սրտի աշխատանքը, ինչպես նաև հղիի արգանդի տոնուսը: Քանի որ մեզ մոտ առկա ուլտրաձայնային սաքավորումները բավականին բարձրորակ են, դրանք հնարավորություն են տալիս վաղ շրջանում ճշգրիտ ախտորոշել ներվային համակարգի որոշ արատները` գլխուղեղի և ողնաշարի հետ կապված: Եթե շուտ ախտորոշվում է, ապա բնականաբար, դրանք հնարավոր է շուտ ընդհատել, նկատի ունեմ այն արատները, որոնք համատեղելի չեն կյանքի հետ:
- Մանկաբարձ-գինեկոլոգի Ձեր առաջին մասնագիտությունը օգնո՞ւմ է ախտորոշիչ հետազոտություններ կատարելու գործում:
- 13-14 տարի աշխատել եմ մանկաբարձ-գինեկոլոգ, ընդ որում, այն տարիներին, երբ դեռ չկային ուլտրաձայնային հետազոտություններ: Իսկ 1985-1986 թթ. ես սկսեցի նաև ուլտրաձայնային հետազոտությամբ զբաղվել: Մեր հանրապետությունում Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ-ն առաջիններից էր այդ տարիներին, որ ձեռք բերեց ուլտրաձայնային հետազոտության սարքավորումներ, երբ չկային, բնականաբար, ո՛չ ինտերնետ պորտալ, ո՛չ գրականություն: Այսինքն` երբ ես նոր էի սկսում, ինձ համար հեշտ էր ձեռքով շոշափելու միջոցով հետազոտություններ կատարել: Մանկաբարձագինեկոլոգիական հետազոտությունը տարբերվում է ներքին օրգանների, օրինակ, լյարդի, լեղապարկի, երիկամի հետազոտություններից, քանի որ այդ հետազոտությամբ գործ ունենք պտղի հետ, և պետք է գիտելիքների մեծ բազա ունենաս, լավ իմանաս, թե, օրինակ, ինչ արատներ կարող են ի հայտ գալ պտղի մոտ:
- Տիկի՛ն Միրզոյան, այսօր Ձեզ մոտ բժիշկներ վերապատրաստվո՞ւմ են:
-Երբ այն տարիներին մենք ունեցանք սոնոգրաֆիայի լաբորատորիա, վերապատրաստման ինստիտուտից բժիշկների 5-6 հոգանոց խմբեր էին ուղարկում մեզ մոտ, 7 շաբաթվա դասընթացներ էին կազմակերպվում: Իսկ երբ արդեն բացվեց ռադիոլոգիայի բաժինը, մոտ 2 տարի ես կնքած պայմանագիր ունեի, և ռադիոլոգիներին պատրաստում էինք տիրապետել նաև գինեկոլոգիական հմտություններին: Քանի որ մեր կենտրոնը բավականին հայտնի է, ճանաչում ունի, այս օրերին նույնպես գալիս են նաև անհատական վերապատրաստումների: Ի վերջո, բոլորս էլ հեռանալու ենք այս կյանքից, և անչափ կարևոր է ինչ-որ մի հետք թողնել մեր արած աշխատանքով: Ես շատ շնորհակալ եմ և գոհ, քանի որ այն մարդիկ, ովքեր ժամանակին ինձ մոտ վերապատրաստվել են, այսօր էլ հիշում են, այցելում, և ես ինձ հպարտ ու բավարարված եմ զգում, քանզի իմ աշխատանքը իզուր չի կորչում, ինչ-որ լումա ունեմ երիտասարդների վերապատրատման գործում:
-Շփվելով երիտասարդ բժիշկների հետ` ինչպե՞ս եք պատկերացնում մեր բժշկության ապագան:
-Իհարկե, մեր ապագա բժշկությունը կլինի տեխնիկապես շատ հագեցած, իսկ մարդկային գործոնը, իմ կարծիքով, քանի գնա, կքչանա: Բայց ինչ ուզում է լինի, բժշկի ուղեղը միշտ պետք է սթափ լինի ու աշխատի: Այսօր երիտասարդ բժիշկների մեծ մասը հիվանդին առաջնահերթ ուղարկում է հետազոտության, որ հետո նոր հասկանա` ինչ անի: Իհարկե, գովելի փաստ է, որ տեխնիկանպես զարգացած է դիագնոստիկան, ավելի հստակ և դյուրին է դարձել ախտորոշելը, որն այն տարիներին այլ կերպ էր: Լավագույն բժիշկ դառնալ ոչ բոլորին է ի վերուստ վիճակված, բժիշկը պետք է բազմակողմանի զարգացած լինի, տիրապետի բժշկության բոլոր մանրուքներին և գաղտնիքներին: Իսկ մանկաբարձ-գինեկոլոգ լինելը ինձ շատ է օգնում այս գործում, քանի որ ես կարողանում եմ ինձ մոտ այցելողներին եզրակացություն տալ այդ պահին և ուղղորդել համապատասխան մասնագետ-բժշկի մոտ: Երբեմն գալիս են պացիենտներ, որոնք առանց բժշկին դիմելու ցանկանում են միանգամից հետազոտություն անցնել: Կցանկանամ, որ մեր երիտասարդներն ավելի շատ զբաղվեն իրենց գիտելիքների զարգացմամբ, այսպես ասած, հույսները չդնեն տեխնիկայի, սարքավորումների վրա:
-Իսկ որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք մեր հասարակությանը:
-Կցանկանայի, որ մեր կանայք ապրեն անհոգ, լինեն առողջ և մեզ դիմեն միայն հղիության դեպքում, ու մենք էլ հաճույքով հետևենք հղիության ընթացքին, առողջ բալիկներ պարգևենք նրանց: Առողջություն և երջանկություն բոլորիդ, սիրելինե՛րս:
Мирзоян Аида Суреновна
Кандидат медицинских наук
Окончила лечебный факультет ЕрМИ в 1972г.
В 1973г. окончила интернатуру , по специальнсти акушер-гинеколог. С 1974г. была принята на работу врачом акушер-гинеколог НИЦ ОЗМиР. С 1985г. после усовершенствования по ультразвуковой диагностики работает в отделении функциональной диагностики сонографистом.
С 1993г.-до 22.01.2018г - заведующая этой лаборатории. В 1994г. защитила диссертацию “Прогнозирование пренатальной патологии у беременных в I триместре беремонности” на соискание ученой степени кандидата медицинских наук. Работает в НИЦ ОЗМиР с 1974 г. по настоящее время .Является автором более 65 научных трудов.
Принимала активное участие в многочисленных научно- практических конференциях и семинарах по темам: новейшие методы ультразвуковой диагностики в акушерстве и гинекологии, эхокардиография плода, диагностика пороков развития плода в первом триместре.
По програме армяно-американского фонда помощи / Fond for Armenian Relief/ в качестве преподавателя проводила усовершенствование врачей из районых больниц.
Награждена грамотами: в 2001г в честь 70-летие НИЦОЗМР, 2002.г – за активное участие по оказанию бесплатной мед. помощи, в составе благотворительной мед. организации « Еркир Наири»,пограничникам, членам семей и гражданскому персоналу Арташатского пограничного отряда. В 2011г – в честь 80-летие НИЦОЗМИР В 2012г получила благодарность командования Ленинаканского пограничного отряда Федеральной Пограничной Службы России за оказания мед. помощи пограничникам и членам их семей.
Замужем . имеет троих детей.
Անի Ահարոնյան Ռոբերտի
Հասցե: ՀՀ, Երևան, Մաշտոցի պող. 22 շենք
Հեռախոս: (374-91) 496-973, (374-10) 530-697
Էլ. Հասցե: Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
Կրթություն, աշխատանքային գործունեություն և պրակտիկա
· 1991թ. Ավարտել է ք. Երևանի Չեխովի անվան N 55 միջնակարգ դպրոցը
· 1997թ. Ավարտել է Երևանի Պետական Բժշկական Համալսարանի բուժական ֆակուլտետը
· 1999թ. Ավարտել է կլինիկական օրդինատուրան <<Ճառագայթային ախտորոշում>> մասնագիտությամբ
· 2001-2002 աշխատել է Հայ-Ամերիկյան մամոգրաֆիայի համալսարանական կենտրոնում որպես բժիշկ-ռադիոլոգ
· 2001-ից մինչև օրս աշխատում է Մոր և Մանկան Առողջության պահպանման ԳՀԿ-ում որպես բժիշկ-մամոգրաֆիստ
Անդամակցություններ և վերապատրաստումներ
· 2009թ. Անցել է կատարելագործում ՀՀ ԱՆ Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտում
· 2015թ. Անցել է կատարելագործման դասընթացներ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության Ազգային կենտրոնում
· 2016թ. Ռադիոլոգների Հայկական Ասոցիացիայի անդամ
Աննա Վիկտորի Հովակիմյան
Առողջությունը, թերևս, ամեն ինչ չէ, սակայն առանց առողջության ամեն ինչ ոչինչ է
Ասում են, որ շուրթերն արտահայտում են մարդու, իսկ աչքերը` բնության միտքը: Աչքերը նաև անվանում են մարդու հոգու հայելի, քանզի դրանք հետաքրքիր բացահայտումներ կարող են անել մարդկային բնավորության մասին:
Եվ բնական է, որ ցանկացած երկրում անչափ կարևորվում են աչքի, տեսողության հետ կապված խնդիրները, և ակնաբուժությունն այսօր համարվում է ժամանակակից բժշկության ամենաբարդ ու պահանջված ուղղություններից մեկը: Հայաստանում այդ բնագավառի առաջատարներից մեկը, անկասկած, Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնն է, որի բարձրակարգ և սրտացավ բժիշկ-մասնագետներն իրենց գործի նվիրյալներն են: Եվ բոլորն էլ վստահորեն հավաստում են, որ ներկայումս այն բազմապրոֆիլային ակնաբուժական ամենամեծ բուժհաստատությունն է, որտեղ կատարվում են աշխարհում առկա գրեթե բոլոր վիրահատական միջամտությունները: Այն հագեցած է գերժամանակակից սարքավորումներով, որոնց միջոցով իրականացվում է միջազգային չափանիշներին համապատասխան ախտորոշիչ, բուժիչ և գիտահետազոտական գործունեություն:
Մեր զրուցակիցը բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակնաբույժ, Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի աչքի բորբոքային հիվանդությունների բաժանմունքի ղեկավար ԱՆՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆՆ է, ով նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ակնաբուժական ամբիոնի պրոֆեսոր է: Բժշկուհին հնարավորություն է ունեցել վերապատրաստվել ԱՄՆ-ում (Fellowship UCSF-ում և Cincinati Eye Institute-ում), հանդես է եկել բազմատեսակ ելույթներով և տպագիր աշխատանքներով: 2011թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսական թեզը ուվեիտներով: Նա հաճելի կին և հետաքրքիր զրուցակից է, ով մարդկանց լիարժեք տեսողություն պարգևելու, կյանքը վայելելու շնորհակալ գործն է անում` իր բազմավաստակ աշխատանքային փորձով ու բացառիկ գիտելիքների շնորհիվ Կենտրոնում իրականացնելով ակնաբուժական մի շարք բարդագույն վիրահատություններ:
-Մեր բաժանմունքը կոչվում է աչքի բորբոքային հիվանդությունների բաժանմունք, սակայն նմանատիպ հաստատություններն արտերկրում կոչվում են արտաքին աչքի, եղջերաթաղանթի, անոթաթաղանթի բորբոքումների բաժանմունք, ինչն ավելի ամբողջական է ներկայացնում բաժանմունքի գործառույթները: Մեզ մոտ բազմաթիվ վիրաբուժական միջամտություններ են իրականացվում. այն եղջերաթաղանթի պատվաստումների միակ բաժանմունքն է Հայաստանում: Ճիշտ է, կան նաև այլ բժիշկներ, որոնք կատարում են եղջերաթաղանթի փոխպատվաստումներ, սակայն, ամեն դեպքում, դրանց 90 տոկոս ծանրաբեռնվածությունն ընկած է մեր բաժանմունքի վրա: Պարզապես, եթե մեր բաժանմունքի անվանումը լիներ եղջերաթաղանթի բաժանմունք, հիվանդները չէին հասկանա դրա իմաստը, ուստի որոշեցինք գործածել հանրության համար մատչելի տարբերակ:
-Տիկին Հովակիմյան, եղջերաթաղանթի բորբոքումը ի՞նչ համախտանիշներով է արտահայտվում, արդյոք աչքի կարմելը կապվա՞ծ է եղջերաթաղանթի բորբոքման հետ:
-Ասեմ, որ անչափ շատ են հանդիպում արտաքին աչքի, եղջերաթաղանթի բորբոքային հիվանդություններ, ու, եթե աչքը կարմրում է, մարդիկ լավ պատկերացնում են, թե ում պետք է դիմեն: Աչքի կարմրելը կապված չէ միայն եղջերաթաղանթի բորբոքման հետ, այն կարող է կարմրել նաև այլ պատճառներով, օրինակ, աչքի ճնշման բարձրացման ժամանակ և այլն:
- Բժշկուհի, իսկ արդյոք Ձեր բաժանմունքում կիրառվո՞ւմ են նորագույն և գերժամանակակից մեթոդներ:
-Այո, մեր բաժանմունքում իրականացվում են մի շարք նորագույն և գերժամանակակից մեթոդներ: Կատարակտի վիրահատական միջամտությունն իրականացվում է ժամանակակից մեթոդով` ֆակոէմուսիֆիկացիայի միջոցով: Դա առանց կարի մեթոդ է, որի դեպքում շատ փոքր կտրվածքով մուտք ենք գործում աչքի խոռոչ, ոսպնյակը հեռացվում է ուլտրաձայնով, և տեղադրվում է արհեստական ոսպնյակ: Վիրահատական միջամտությունը տևում է 6-10, երբեմն նաև` 12-15 րոպե: Տեղադրվում են նաև տարբեր տեսակի ոսպնյակներ` մոնոֆոկալ, մուլտիֆոկալ, տորիկ։ Մուլտիֆոկալ ոսպնյակների միջոցով հիվանդը կարողանում է տեսնել ինչպես հեռու, այնպես էլ միջին և մոտիկ տարածությունները: Տորիկ լինզաներ համարվում են աստիգմատիկ ոսպնյակներ և տեղադրվում են աչքի խոռոչում: Մուլտիֆոկալ և տորիկ ոսպնյակները հաճախ պատվիրվում են Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Մեզ մոտ հաճախակի իրականացվում է մսամոլի հեռացում հիմնականում աուտոտրանսպլանտացիայով, որը հետագայում ապահովում է գեղեցիկ կոսմետիկ տեսք, ինչպես նաև կանխում է հետագա կրկնման հավանականությունը։ Կատարում ենք կոպի փոքրիկ գոյացությունների` ճարպագեղձի խցանումների հեռացում, որը կոչվում է խալազիոն: Մեր կենտրոնում կատարվում է տատուաժ կույր աչքերին (տրավմայի, գլաուկոմայի և այլ պատճառներով չտեսնող աչքեր) կոսմետիկ տեսքը վերականգնելու նպատակով, երբ փոխված է արտաքնապես աչքի գույնը։
2005թ. առաջին անգամ Հայաստանում` հենց մեր բաժանմունքում, ներդրվեց ամիոտիկ թաղանթի փոխպատվաստումը: Այդ թաղանթը ստանում ենք կեսարյան հատումներից, և այն հատուկ մշակում անցնելուց հետո տեղադրվում է աչքի մակերեսին այն բոլոր դեպքերում, երբ կան չլավացող խոցեր, վերքեր, էռոզիաներ և այլն: Այն ունի մի շարք բուժիչ հատկություններ` հակաբորբոքային, հակասպիական և այլն, որոնք արագացնում են վերքերի լավացումը: Մեր բաժանմունքում նաև առաջին անգամ ներդրվեց լիմբալ ցողունային բջիջների աուտոտրանսպլանտացիան, երբ մեկ աչքից ցողունային բջիջները փոխպատվաստվում են մյուս աչքին, օրինակ` քիմիական այրվածքների դեպքում։ Մեզ մոտ կիրառվում է նաև եղջերաթաղանթի փոխպատվաստման նորագույն շերտավոր մեթոդները` առաջային լամելար և հետին էնդոտերիալ կերատոպլաստիկան:
Ուզում եմ առանձնացնել առաջին անգամ մեր տարածաշրջանում ներդրված և միայն մեր կենտրոնում իրականացվող բոստոնյան առաջին տեսակի կերատոպրոտեզավորումը` արհեստական եղջերաթաղանթի տեղադրումը: Երբ քիմիական այրվածքից մարդու աչքի մակերեսը խիստ անոթավորված է, ապա նման դեպքերում սովորական մեթոդով կերատոպլաստիկան արդյունավետ չի լինի, որովհետև, ինչպիսի թաղանթ էլ տեղադրես, անոթները «կգրոհեն» և կպղտորեն այն, իսկ երբ տեղադրում ենք արհեստական եղջերաթաղանթ, մարդկային անոթը չի կարողանում քիմիական նյութի վրա աճել: Մենք ունենք դեպք, երբ 16 տարվա կուրություն ունեցող հիվանդը նման միջամտությունից հետո, սկսել է տեսնել: Սա տարածաշրջանում իսկապես բացառիկ նվաճում է վիրահատության բնագավառում: Մեր արդյունքները տպագիր ներկայացրել ենք 2012թ.-ին` Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Հայաստանն իր փորձով աշխարհում երրորդն է համարվում: Եթե ԱՄՆ-ը առանձնացնեք, ապա Սաուդյան Արաբիայից հետո մենք Հնդկաստանի հետ հավասար ենք քայլում: Առաջին անգամ Հայաստանում մեր բաժանմունքում ներդրվել է նաև եղջերաթաղանթի քերուկի հետազոտությունը և դրա մանրադիտակային զննումը, որն առավելագույնս բարձրացնում է ախտորոշման ճշգրտությունն ու ուղղորդված բուժման արդյունավետությունը եղջերաթաղանթի բորբոքային ախտահարումների ժամանակ: Ներդրել ենք նաև չոր աչքի տեստերը և իմպլանտները:
- Տիկին Հովակիմյան, տեղյակ ենք, որ ուսանել եք նաև ԱՄՆ-ում:
-Այո, 2001թ. ես վերադարձա Սան-Ֆրանցիսկոյից` Կալիֆորնիայի համալսարանում ստացած կրթությունից հետո, ապա ինձ երկրորդ անգամ բախտ վիճակվեց 2004-2005թթ. կրկին վերապատրաստվել եղջերաթաղանթի վիրաբուժության գծով։
-Բժշկուհի, ձեր կենտրոնը համագործակցո՞ւմ է որևէ հաստատության, կազմակերպության հետ, որպեսզի էլ ավելի արդյունավետ իրականացվեն ձեր գործառույթները:
-Եղջերաթաղանթի փոխպատվաստումների հարցում մենք համագործացում ենք Վաշինգտոնի «Sightlife» Աչքի միջազգային բանկի հետ, որը մեզ տարեկան 100-150 մարդկային հյուսվածք է տրամադրում: Իսկ ինչ վերաբերում է անոթաղանթի բորբոքումներին, կցանկանայի նշել, որ ներկայումս բաժանմունքն ունի գենետիկական լաբորատորիայի հետ համագործակցելու համաձայնություն արյան գենետիկ թեստերի կիրառման վերաբերյալ` ուվեիտների ախտորոշման մակարդակն առավելագույնս բարձրացնելու նպատակով (HLA-B27, HLA-B51 և այլն):
- Տիկին Հովակիմյան, իսկ Ձեր փորձը փոխանցո՞ւմ եք մեր երիտասարդ կադրերին` ապագա բժիշկներին:
-Մեր բաժանմունքում 8 երիտասարդ բժիշկներ սովորում են և ախտորոշել, և վիրահատել, իսկ գիտաժողովների ժամանակ մեր մասնագետները միշտ հանդես ես գալիս ելույթներով, ինչն էլ ավելի է ամրապնդում նրանց գիտելիքները: Ինքս վերջերս հանդես եմ եկել Չիկագոյում (ԱՄՆ) սեպտեմբերի 22-ին կայացած «Ophthalmic Anesthesia Society»-ի 31-րդ տարեկան գիտաժողովում։ Մեր բաժանմունքն իր գործունեության մասին տեղյակ է պահում ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, այսինքն` մենք էլ ասելիք ունենք աշխարհին:
- Իսկ որպես վերջաբան, ի՞նչ կմաղթեք մեր հասարակությանը:
-Թող մարդիկ առավելագույն ուշադիր լինեն իրենց առողջության, հատկապես աչքի լույսի նկատմամբ, քանի որ արտաքին աշխարհի հետ կապը 90 տոկոս դեպքերում աչքի միջոցով է իրականացվում: Եթե հիվանդությունը ժամանակին ախտորոշես, հեշտ կլինի և դրա հետագա բուժումը: Բոլորս էլ հասկանում ենք, որ ամեն ինչի հիմքում սոցիալական վիճակն է, սակայն երբ աչքի լույսը կորցնում են, միևնույն է, պետք է վաղ թե ուշ դիմեն բժշկի: Ուստի խորհուրդ կտայի առաջին իսկ փոքր խնդրի դեպքում անմիջապես դիմել ակնաբույժի: Վերջում կցանկանայի մեջբերել հին փիլիսոփաներից մեկի խոսքը. «Առողջությունը, թերևս, ամեն ինչ չէ, սակայն առանց առողջության ամեն ինչ ոչինչ է»:
ԲԻԱՅՆԱ ՀՈՎԵՅԱՆ ԱՇՈՏԻ
Առողջ և գրավիչ ժպիտը յուրաքանչյուր մարդու հաջողության գրավականն է
Գեղեցիկ ժպիտ, սպիտակ և փայլուն ատամնաշար ունենալը համարվում է առաջնային, իսկ դա ոչ միայն բնության պարգև է, այլ նաև անհատի կողմից անձնական հիգիենայի ամենօրյա իրականացման արդյունք, որը էսթետիկ հմայք է հաղորդում յուրաքանչյուրիս: Ատամնաշարի և բերանի խոռոչի հիգիենային հետևելու և մեզ հետաքրքրող այլ հարցերի սպառիչ պատասխանները ստացանք ԵՊԲՀ Թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի դասախոս, Երևանի թիվ 1 համալսարանական ստոմատոլոգիական պոլիկլինիկայի երիտասարդ բժիշկ-ստոմատոլոգ ԲԻԱՅՆԱ ՀՈՎԵՅԱՆԻՑ, ով հոգատար ու բարեհամբույր է իր պացիենտների նկատմամբ և ամեն մեկին յուրովի մոտեցում է ցուցաբերում:
-Տիկին Հովեյան, ինչպե՞ս և ինչու՞ ընտրեցիք հենց ատամնաբույժի մասնագիտությունը։
-Դեռ վաղ մանկուց շատ եմ սիրել բժշկությունը: Երբ տատիկիս վիրահատել էին, և նրան տանը վիրակապող էր հարկավոր, այդ դերը մեծ պատասխանատվությամբ ստանձնել էի ես՝ լինելով ընդամենը 13 տարեկան: 2002թ.-ին ընդունվել և 2007թ.-ին ավարտել եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, որից հետո երկու տարի ուսանել օրդինատուրա` ընտանեկան ստոմատոլոգիա բաժնում: Անչափ երախտապարտ եմ ծնողներիս, ովքեր չխնայեցին ոչինչ, որպեսզի լիարժեք ուսում ստանամ: Հատկապես երախտապարտ եմ հորս, ում հորդորով էլ ընտրեցի բժիշկ-ստոմատոլոգի մասնագիտությունը: Իհարկե, շատ շնորհակալ եմ ամուսնուցս, ով ոչ միայն չխոչընդոտեց, այլև մինչ օրս աջակցում և նպաստում է իմ կարիերայի առաջընթացին:
- Հասարակության մեջ միշտ եղել է և կա ատամնաբույժին այցելելու վախի զգացումը: Կարո՞ղ ենք վստահորեն ասել, որ արդի ստոմատոլոգիայում բացառապես ցավային զգացում չի կարող լինել պացիենտի մոտ: Ընդհանրապես այսօր ի՞նչ նորագույն մեթոդներ են կիրառվում:
-Միանշանակ կարող եմ հավաստել, որ գիտությունն արագ տեմպերով է առաջ ընթանում, և մենք այսօր ունենք արդի լավագույն դեղամիջոցները, որոնք շատ լավ ազդեցություն են ներգործում, ունեն թմրեցնող հատկություն, ու ցավ հասկացողությունը գործնականում պացիենտների մեծամասնության մոտ բացակայում է: Իհարկե, լինում են դեպքեր, երբ պացիենտի մոտ առկա են լինում թարախային պրոցեսներ, հյուսվածքների անատոմիական առանձնահատկություններ և այլ երևույթներ, որոնք խոչընդոտում են լավ անզգայացմանը: Պարզապես մեր հասարակության մեջ առկա է <<սպիտակ խալաթի>> նկատմամբ վախի, այսպես ասած, ախտանիշը, որը, ինձ թվում է, վերանում է բժշկի մոտ առաջին իսկ այցելությունից հետո, եթե բժիշկը ուշադիր, հոգատար վերաբերմունք և ճիշտ մոտեցում է ցուցաբերում:
-Բժշկուհի, սովորաբար մարդիկ ատամները խոզանակում են օրը երկու անգամ: Դա կարո՞ղ է դառնալ առողջ ատամնաշար ունենալու երաշխիք:
-Նշեմ, որ ընդհանրապես օրվա ընթացքում ատամների երկանգամյա խոզանակումը կլինի բավարար, եթե այն ճիշտ կատարվի: Մեր նպատակներից մեկն այն է, որ մեր պացիենտներին միշտ տեղեկացնենք ատամների խնամքի ճիշտ մոտեցման, ճիշտ խոզանակման մասին: Անչափ կարևոր է ամեն անգամ սնունդ ընդունելուց հետո բերանի խոռոչի ողողում կատարել թեկուզ պարզ ջրով, որպեսզի սննդի մնացորդները չմնան բերանի խոռոչում և չբերեն ատամնաքարերի ու ատամնափառերի առաջացման: Իսկ ամեն ուտելուց հետո ատամներ լվանալը արդեն պարտադիր չէ: Բացի այդ, յուրաքանչյուր մարդ տարին գոնե երկու անգամ` 6 ամիսը մեկ, պրոֆիլակտիկ նպատակներով պետք է այցելի բժիշկ-ստոմատոլոգին` ատամնաքարերի և ատամնափառերի հեռացման համար, որպեսզի ատամների հետագա տնային խնամքը նպատակին ծառայի:
-Որո՞նք են լնդային արնահոսությունների պատճառները:
-Լնդային արնահոսության խնդիրը, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, լայն տարածված է: Դրդապատճառները վերը նշված խնդիրներն են, այսինքն` ոչ ճիշտ լվանալը, չհետևելը ատամների խնամքին և, առհասարակ, ստոմատոլոգին չայցելելը: Դա նշանակում է, որ մեր հասարակության մեջ պետք է ձևավորվի այն մտածելակերպը, որ, ինչպես արդեն ասացի, անհրաժեշտ է գոնե տարվա մեջ երկու անգամ կատարել ատամնաքարերի և ատամնափառերի հեռացում: Չմոռանանք, որ դրանք նույնպես նպաստում են լնդային հիվանդությունների առաջացմանը, իսկ առողջ ատամների երկարատև գոյատևման համար անհրաժեշտ են ամուր և առողջ լնդեր: Պետք է հասարակության մեջ ձևավորվի բժշկին ժամանակին դիմելու կուլտուրան, որպեսզի բուժման հետագա գործընթացը լինի ավելի մատչելի ու ոչ բարդ: Բարեբախտաբար, այդ առումով մեզ մոտ դրական միտում է նկատվում, և հուսանք, որ մոտ ապագայում ավելի լավ է լինելու:
-Բերանի խոռոչի հետ կապված ի՞նչ խնդիրներով են ավելի շատ դիմում Ձեզ:
-Քանի որ ես թերապևտ-օրթոպեդ եմ, ինձ դիմում են ռեստավրացիաների, լնդերի բուժման օրթոպեդիկ կոնստրուկցիաների պատրաստման, վերանորոգման և մի շարք այլ ստոմատոլոգիական խնդիրների բուժման համար: Ատամի թեկուզ փոքրիկ կարիեսի կամ մեկ ատամի բացակայություն դեպքում ինչքան շուտ դիմեն, այնքան բուժման գործընթացը կլինի և ավելի քիչ ժամանակատար, և ավելի մատչելի, քանի որ խնդիրը գնալով բարդանալու է: Ես չեմ քարոզում պացիենտների շատացման նպատակով, ուղղակի զգուշացնում եմ նրանց, որ ուշ թե շուտ պետք է կանգնեն ատամները բուժելու կամ վերականգնելու խնդրի առաջ, քանի որ, այսպես ասած, չեն մնալու առանց ատամների:
Իսկ որպես վերջաբան կցանկանամ հորդորել, որ մեր հասարակությունը լրջորեն մոտենա բերանի խոռոչի հետ կապված նույնիսկ չնչին խնդրին և հետևի դրա խնամքին, որպեսզի գործը չհասնի նաև աղեստամոքսային տրակտին, որն էլ կարող է առաջացնել մի շարք հիվանդություններ՝ ստամոքսի գաստրիտ, էռոզիա, խոց և այլն: Յուրաքանչյուր կին մեծ ուշադրություն է դարձնում իր անձնական հիգիենային, հետևում է իրեն, բայց, ցավոք սրտի, այսօր իմ շրջապատում նկատվում է այն վատ երևույթը, երբ ամեն ինչ անում են խնամված երևալու համար, սակայն իրենց ատամների մասին չեն հոգում: Բոլորս էլ գիտակցում ենք, որ առողջ և գրավիչ ժպիտը յուրաքանչյուր մարդու հաջողության գրավականն է: Ժպտացե՛ք, և թող ոչինչ չխանգարի ձեր գեղեցիկ ժպիտին:
Անի Համբարձումյան
Թող մեր հասարակությունը մի քիչ ավելի զգոն լինի իր առողջության նկատմամբ
Անհատի աչքերը, հայացքը սերտորեն կապված են նրա խոսքի հետ, մենք աչքերով ենք գնահատում մարդկանց, զգում նրանց վերաբերմունքը շրջապատող երևույթների նկատմամբ, միաժամանակ տեղեկատվություն հաղորդում մեր մասին: Աչքերը հոգու հայելին են.... Այն ամենը, ինչ կատարվում է մարդու սրտում, միանգամից արտացոլվում է աչքերի մեջ: Ուստի բնական է, որ անչափ կարևորվում է աչքերի խնամքը:
Աչքերի բորբոքային հիվանդությունները շատ տարածված են, և դրանց ախտանշանները կարող են շատ նման լինել միմյանց, ուստի ոչ բոլորն են ի վիճակի տարանջատել դրանք: Այս և այլ հարցերի շուրջ ծավալվեց մեր զրույցը Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի աչքի բորբոքային հիվանդությունների բաժանմունքի ակնաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, Աչքի բանկի տնօրեն ԱՆԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ հետ: Բժշկուհի, ով ոչ միայն իր գործի մեծ գիտակ է, այլ նաև բավականին բարեհամբույր կին, հաճելի զրուցակից, ով կյանքում առաջնորդվում է ազնիվ լինելու սկզբունքով և իր մասնագիտական բարձր որակների ու ազնվության համար վայելում հիվանդների վստահությունը։
-Տիկին Համբարձումյան, կխնդրեինք խոսել այն մասին, թե ակնաբուժական վիրահատական ինչպիսի նորագույն մեթոդներ են կիրառվում ձեր բաժանմունքում, և ինչքանո՞վ է նման վիրահատությունների արդյունավետությունը բարձր:
- Արդեն մոտ մեկ տարի է, ինչ Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը ձեռք է բերել <<Վերիոն>> անվանումով սարքը, որի շնորհիվ կատարվում է կատարակտի վիրահատության համար տեղադրվող լինզաների ճշգրիտ հաշվարկում: Ընդ որում, այդ սարքը թույլ է տալիս նաև որոշել ավելի ճշգրիտ կտրվածք անելու տեղը, ինչպես նաև հաշվարկում է, թե լինզաները ինչ առանցքով պետք է տեղադրվեն: Չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուր անհատի համար կատարվում է հատուկ հաշվարկ, որն էլ մեզ թույլ է տալիս խուսափել հիվանդների մոտ հետվիրահատական աստիգմատիզմ առաջանալուց: Իսկ այն պացիենտների համար, որոնք մինչև վիրահատական միջամտությունն ունեցել են աստիգմատիզմ ու թորիկ (աստիգմատիզմը շտկող) լինզայի կարիք ունեն, կատարվում է ճշգրիտ հաշվարկ, և վերացվում է աստիգմատիզմը: Նշեմ, նաև, որ մեզ մոտ արդեն մի քանի տարի է, ինչ իրականացվում է թափանցիկ կերատոպլաստիկայի վիրահատությունը, իսկ վերջին տարիներին կատարվում նաև կերատոպրոտեզավորում և շերտավոր կերատոպլաստիկայի վիրահատություն: Վերջինիս դեպքում փոխվոմ են եղջերաթաղանթի ներքին և արտաքին շերտերը: Ի դեպ, դրանք իրականում տարբեր վիրահատություններ են համարվում:
-Բժշկուհի, տեղյակ ենք, որ Աչքի հյուսվածքների բանկի տնօրենն եք: Խնդրում ենք մի փոքր պատմել, թե ինչ գործունեություն է ծավալում Աչքի բանկը:
-Աչքի հյուսվածքների բանկը ձևավորվել է շատ վաղուց` դեռևս 1979 թվականին` առողջապահության նախարար Էմիլ Սամսոնի Գաբրիելյանի հրամանով: Ես այս պահին տեղյակ չեմ` այդ հրամանը համարվո՞ւմ է վավեր, թե ոչ, բայց Աչքի հյուսվածքների բանկ ունեցել ենք միշտ: Իսկ դրա գործունեության նպատակը հիմնականում հյուսվածքների հայթայթումն է, կոնսերվացիան (պահածոյացում) և, իհարկե, մատակարարումը: Նշեմ, որ հյուսվածքների հայթայթումը Հայաստանի պայմաններում բավականին բարդ գործընթաց է, որովհետև օգտագործվում է մահացած մարդու եղջերաթաղանթը, որն իրականացվում է ամբողջ աշխարհում: Հայաստանում գործում է տրանսպլանտացիա կատարելու օրենքը, սակայն դիակից եղջերաթաղանթ վերցնել կարող ենք միայն մահացածի հարազատների թույլտվությամբ: Իսկ մեր ազգի մենթալիտետն այնպիսին է, որ այդ ծանր կորստի դեպքում անչափ դժվար, գրեթե անհնարին է ստանալ նրանց թույլտվությունը: Այդ իսկ պատճառով եղջերաթաղանթի հայթայթման նպատակով մենք համագործակցում ենք Վաշինգտոնի <<Սայթ ԼայՖ>> Աչքի բանկի հետ, որին տալիս ենք մեր պատվերները: Մյուս հյուսվածքներից է սկլերան, որը նույնպես վերցվում է մահացած մարդուց: Ինչ վերաբերում է մյուս հյուսվածքին` ամիոտիկ թաղանթին, ապա մեր հիվանդանոցը պայմանագիր է կնքել Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի հետ, և այնտեղից մեզ հատկացնում են հարպտղային թաղանթ, այսինքն` ամբողջական թաղանթը, որը պարունակում է և ամիոն, և խորիոն ու հատուկ մշակում անցնելուց հետո ենթակա է օգտագործման: Այն ունի հակավիրուսային և հակաբակտերիալ հատկություններ, լավացնում է ռեգեներացիան, նվազեցնում բորբոքումը և նպաստում նորագոյացած անոթավորման հետզարգացմանը, նաև պարունակում է աճման ֆակտորներ: Եղջերենու 0,5-1,0մմ թափածակումների դեպքում կատարվում է ամիոտիկ մեմբրանի տրանսպլանտացիա` աչքը փրկելու, միգուցե նաև հետագայում տեսողություն ստանալու նպատակով:
Երբ 2004 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգների Աչքի բանկում վերապատրաստվում էի, տնօրենը մի փոքրիկ <<քեյսի>> մեջ հավաքեց անհրաժեշտ եղջերաթաղանթի հյուսվածքները: Երբ հարցրեցի, թե ինչու և ուր է այդպես տանում. չէ որ դա նորմայից դուրս էր համարվում (այդպես չեն մատակարարում), նա պատասխանեց, որ գնում է դպրոց` երեխաներին դասախոսություն կարդալու: Կցանկանայի, որ մեր բնագավառում էլ Հայաստանում գործեր այդ դպրոց ասվածը, որպեսզի այդ ամենի մասին մեր ազգաբնակչությունը տեղեկացվեր և ավելի թեթև նայեր դոնոր հանդիսանալու հանգամանքին:
-Իսկ ինչպիսի՞ տպավորիչ վիրահատություններ կհիշեք:
-Ամենատպավորիչ վիրահատություններն ինձ համար եղել են այն ժամանակ, երբ վիրահատական գործունեության մեջ արել եմ առաջին քայլերս. առաջին կատարակտան, առաջին կերատոպլաստիկան: Դրանք, իհարկե, առանձնահատուկ չէին. նախկինում շատ էին կատարվում, բայց երբ առաջին անգամ վիրահատությունը դու ես կատարում ամբողջությամբ ինքնուրույն, և դրա արդյունքը բավականին լավն է լինում, այն կարող է դառնալ քեզ համար ամենատպավորիչը: Իսկ այս օրերին, երբ արդեն ունես տարիների աշխատանքային փորձ, տպավորիչ վիրահատություններ կարող են դառնալ ակնաբուժության մեջ նորամուծությունները, նորարարությունները, որոնց շարքում կարող եմ նշել, օրինակ, շերտավոր կերատոպլաստիկան, կերատոպրոտեզավորումը, ինչն արդեն մի քանի տարի է` իրականացվում է մեր հիվանդանոցում:
-Վիրահատությունից հետո երաշխավորվո՞ւմ է, որ հիվանդի մոտ նույն ախտանիշը չի կրկնվի։
-Կատարակտի դեպքում կարող ենք երաշխավորել, որ այն հետագայում չի կրկնվի: Տեսողության անկում կատարակտի վիրահատությունից հետո կարող է լինել այն դեպքում, եթե, իհարկե, պացինետը մեկ այլ հիվանդությամբ է տառապում, այսինքն` գլաուկոմա կամ ցանցաթաղանթի վրա ինչ-որ դիաբետիկ կամ դեգեներատիվ փոփոխություններ ունի: Բայց եղջերաթաղանթի փոխպատվաստման դեպքում ուղղակի անհեթեթություն կլինի երաշխավորել, որ այն նորից չի կրկնվի, որովհետև դա կատարվում է մեկ այլ մարդուց վերցրած բիոմատերիայից, ուստի չի բացառվում օտարումը: Այնպես որ` ամբողջ աշխարհում իրեն հարգող ոչ մի բժիշկ չի կարող հարյուր տոկոսանոց երաշխիք տալ:
- Բժշկուհի, արդյոք կարողանո՞ւմ եք համատեղել աշխատանքը վերապատրաստումների հետ:
-Այո, իրականում ես կարողանում եմ աշխատանքը համատեղել վերապատրաստումների հետ ու նաև ժամանակ եմ հատկացնում իմ ընտանիքին:
-Իսկ որպես վերջաբան` ո՞րն է տեսողության պահպանման Ձեր լավագույն բանաձևը:
- Ցանկություններիցս մեկն այն է, որ մենք կարողանանք Հայաստանում եղջերաթաղանթ հայթայթել, իսկ դրա համար էլ անհրաժեշտ է համապատասխան քարոզ իրականացնել: Կցանկանամ նաև, որ մեր հասարակությունը մի քիչ ավելի զգոն լինի իր առողջության նկատմամբ, ժամանակին դիմի մասնագետներին նույնիսկ այն դեպքերում, երբ ինչ-որ թեթև անհանգստացնող առողջական խնդիր ունի: Վերջապես մեր ժողովրդի մտածելակերպը պետք է հասունանա, և նա պիտի հասկանա, որ տարին գոնե ամենաքիչը մեկ անգամ պետք է պրոֆիլակտիկ նկատառումներով հետազոտությունների ենթարկվի: Ընդ որում, միայն աչքերի մասին չէ խոսքը: Սակայն, ցավոք, շատերը բժշկի են դիմում այն դեպքերում, երբ խնդիրն արդեն շատ է բարդացել: Առողջ եղեք, գնահատեք ինքներդ ձեզ:
Инна Георгиевна Персоян
ՆԵԼԼԻ ԳՐԻՇԱՅԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կրթություն, աշխատանքային գործունեություն և պրակտիկա
- 1983թ. ավարտել է Գորիս քաղաքի Ա. Բակունցի անվան N1 միջնակարգ դպրոցը՝ ոսկե մեդալով
- 1989թ. ավարտել է Երեւանի Պետական Բժշկական Ինստիտուտի բուժական ֆակուլտետը
- 1990թ. ավարտել է ինտերնատուրան
- 1991թ. որակավորվել ուլտրաձայնային ախտորոշում մասնագիտությամբ
- 1992թ. -ից մինչ օրս աշխատում է Մոր եւ Մանկան Առղջության Պահպանման ԳՀԿ-ում որպես բժիշկ-սոնոգրաֆիստ
Անդամակցություններ և կոնֆերանսներ
2011 թ. Դեկտեմբեր- ավարտել է Յան Դոնալդի դպրոցի դասընթացը (Դուբրովնիկի համալսարանի Թիֆլիսյան մասնաճյուղում):
2012 թ. - մասնակցել է ուլտրաձայնանյին ախտորոշման սեմինարին` Երեւանում:
ANI HAMBARDZUMYAN
CURRICULUM VITAE
ANI HAMBARDZUMYAN, MD, PhD
Present positions: Ophthalmologist
Department of Uveitis and External Diseases,
Director of Armenian Eye Bank,
Ophthalmologic Center after Malayan
Fuchiki 30, Yerevan,
374112, ARMENIA
Phone # 374-10-351873
Personal Data
Citizenship: Republic of Armenia
Date and Place of Birth: Jan 27, 1972, Yerevan, Armenia
Cultural background: Armenian (Armenian Apostolic Christian Church)
Gender: Female
Marital status: Married
Spouse: Vahagn S. Sargsyan, DOB Jan, 20, 1967
Children: Gevorg Sargsyan, DOB Oct 20, 2001
Haik Sargsyan, DOB April 16, 2003
Home address: Malian str., 10, Apt 40
Yerevan, Armenia, 375096
Telephones: 374-94-220958 Cell
374-91-220958 Cell
E-mail: Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
anihambardz111 @gmail.com
Education and Trainings
1978-1988 Primary/Secondary/High School #164
Yerevan, Armenia
Graduated with distinction (Gold Excellency medal)
- Medical Student
Yerevan State Medical University
Yerevan, Armenia
Faculty of Internal Medicine
Diploma of General Practitioner
1994-1995 Clinical Resident
Ophthalmologic Center after Malayan
Yerevan State Medical University
Yerevan, Armenia
Certificate and License of Ophthalmologists
1998 Licensed surgeon in ophthalmology and microsurgery
- Clinical Fellowship
Central Florida Lions Eye and Tissue Bank,
Tampa, Fl, United States
2006 Fellowship of Weill - Cornell Seminar in Salzburg
2010 Clinical Fellowship
Cataract phacoemulsification
Mahatme Eye Bank and Eye Hospital
Nagpur, India
- PhD on silicagel dried amniotic membrane transplantation in various corneal patologies
Professional Experience
1992-1994 Clinical Nurse
Ophthalmologic Center after Malayan, Yerevan, Armenia
1994-present Ophthalmologists
Department of Uveitis and External Diseases,
Ophthalmologic Center after Malayan, Yerevan, Armenia
Main Duties:
Ø Organization and performing of the diagnostics and treatment of patients with various pathologies and diseases of the Eyes
Ø Surgical treatment of the different Eye External disease: Cataracts, Trauma, Keratoplastics and further rehabilitation. Non surgical - Investigation and treatment of patients with vision pathology
Ø Regular doctor practice with hospital duties, night shifts, emergency medical service duties, patients consulting etc.
- Special interest in Eye tissue banking, transplantations, novel treatment methods including cell cultures and amniotic membrane transplantions
2004-present Armenian Eye Bank Director
2016 Experience and Potential of GCP Clinical Trials in Armenia workshop conducted
by FMD KL Europe
Other Skills
Languages: Armenian (native, fluent), English (fluent), Russian (fluent),
Computer skills: Office Applications (Microsoft Office, including word processing, spreadsheets, design), Microsoft Windows, Windows XP, Excels, PowerPoint presentations, Adobe Photoshop applications, Statistical applications, Internet /E-mail applications
Association membership
1996 Member of Armenian Ophthalmological Association
2016-present Member of Editorial Board of the Global Journal of Medicine and Public Health,
India.
Conferences
2017 8th International Conference “Modern Aspects Of Rehabilitation In Medicine”, Yerevan
2017 25th Annual meeting of Armenian Eye Care Project (oral presentation), Yerevan
2016 8 th Global Ophthalmology Meeting, Chicago, USA (video presentation)
2016 14th International Conference on Ophthalmology, Yerevan
2014 XIII International Ophthalmology Congress, Yerevan
2012 20th year AECP congress Yerevan, Armenia
2012 40th nordic congress of ophthalmology Helsinki, Finlandia, oral presentation
2007 4th International Young Medics Conference, Yerevan, Armenia
2007 Armenian-German International Ophthalmology Congress, Yerevan, Armenia
2007 4th International Young Medics Conference, Yerevan, Armenia
2007 Armenian-German International Ophthalmology Congress, Yerevan, Armenia
2007 AECP 10th International Ophthalmology Conference, Yerevan, Armenia
2007 Second International Medical Congress of Armenia, Yerevan, Armenia
2005 3rd International Young Medics Conference, Yerevan, Armenia
2003 Panarmenian International Surgical Congress, Yerevan, Armenia
2003 2nd International Young Medics Conference, Yerevan, Armenia
SCIENTIFIC NOVELTY
2006 Amniotic membrane preservation on silicagel; patent N 2087 A2
Chronological List of Publications
- Galstyan LH, Hambardzumyan AV. On Function of Eye Tissue Bank at Republic Ophthalmology Hospital, Actual Problems of Ohthalmology, 1995, Yerevan, p31
- Malayan AS, Galstyan LH, Hambardzumyan AV. Results of penetrating keratoplasty in patients with keratoconus. Proceedings of Yerevan State Medical University Anniversary Book, Yerevan, 2000, 218-219
- Vardanyan AG, Hovakimyan AV, Hambardzumyan AV. Results of surgical treatment of retinal detachments complicated with proliferative vitreoretiopathies with the use of perfluropropane (C3F8) gas, Medical Science Monitor, International Medical Journal for Experimental and Clinical Research, Jul-Aug, 2000, 704-7*
- Vardanyan AS, Galstyan LH, Hambardzumyan AV. The use of brefosclers in surgery of progressing myopia. Proceedings of Avetisov Jubelee Conference, Moscow, 2001, 33
- Vardanyan AG, Hambardzumyan AV. Our exirience of use of the silicone oil 1000 in surgical treatment of proliferative diabetic rethinopathy complicated with tractional retinal detachment, Surgery Vestnik of Armenia, #3, 2001, 34-38
- Vardanyan AG, Hovakimyan AV, Hambardzumyan AV. The removal of protrused to retina intraocular forign bodies with use of temporary substitutes of vitreous, Modern Technologies in Diagnostics and Surgical Treatment of Eye Trauma, Moscow, 2001, 53-5
- Malayan AS, Galstyan LH, Vardanyan AS, Hambardzumyan AV. Penetrating keratoplasty in corneal dystrophies, Medical Science of Armenia, 2002, Yerevan, XLII, No 3, 74-6
- Malayan AS, Galstyan LH, Hambardzumyan AV. Therapeutic Keratoplasty in corneal ulcers, Proceedings of International Ukranian Ophthalmology Conference, Odessa, 2004, 27-28*
- Hambardzumyan AV, Hovakimyan AV. Amniotic Membrane Transplantations in Armenia, Yerevan State Medical University Jubelee Conference Proceedings Book,Yerevan, 2005, 53-54*
- Hambardzumyan AV, Hovakimyan AV. The prevalence, associated ocular findings and visual outcomes in patients with idiopathic intermediate uveitis in Armenia, III Young medics International Conference Abstract Book, 2005, 78*
- A. Hambardzumyan, A. Hovakimyan: The Usage of Amniotic Membrane in Ophthalmology; Materials of the International Scientific Conference devoted to the 75th anniversary of the Medical University of Armenia, Yerevan. Page 63-64, 2005
- Амбарцумян А.В. , Овакимян А,В, Галстян Л,А; Малаян А.С Наш опыт применения трансплантации амниотической мембраны, печатная статья. Материалы конференции, Ереванский государственный медицинский университет им. М.Гераци., Ереван 2007 ст 158
- A.Hovakimyan, A. Hambardzumyan: Our Experience Of Amniotic Membrane Transplantation In Various Pathologies; AECP 10th International Ophthalmology Conference, Yerevan, Armenia, Page 8, 2007
- A. Hambardzumyan, A. Malayan, A Hovakimyan; The Efficacy of Amniotic Membrane Transplantation in Delayed Neurotrophic Corneal Ulcers at Malayan Ophthalmologic Center; AECP 10th International Ophthalmology Conference, Yerevan, Armenia, Page 7, 2007
- A. Hovakimyan, A. Hambardzumyan: Investment of New Surgical Methods in Treatment of Corneal Diseases at Malayan Ophthalmologic Center; Second International Medical Congress of Armenia, Yerevan, Armenia, Page178-179, 2007
- A. Malayan, A. Hovakimyan, A. Hamardzumyan: Clinical Outcomes of Amniotic Membrane Transplantation in Neurotrophic Corneal Ulcers; Second International Medical Congress of Armenia, Yerevan, Armenia, Page 179, 2007
- A. Hovakimyan, A. Hambardzumyan, H. Sofyan, S. Martirosyan: The Efficacy of Amniotic Membrane Transplantation in Patients with Carcinoma in Situ; ; 4th Young Medics International Conference, Yerevan, Armenia, Page 38, 2007
- A. Hovakimyan, A. Hambardzumyan: The Efficacy of Amniotic Membrane Transplantation in the Treatment of Corneal Diseases at Malayan Ophthalmologic Center; 4th Young Medics International Conference, Yerevan, Armenia, Page 38, 2007
- A. Hovakimyan A. Hambardzumyan, Z.Dravadjyan: A case report of acanthameoba keratitis associated with fungal infection, V International Scientific Conference , “Proliferative syndrome in opthalmology” p 160-164, Moscow 2008
- A.Hovakimyan, A. Hambardzumyan. « Clinical outcomes of amniotic membrane transplantation in patients with corneal perforations», Medicinski Vestnik Erebuni N 3(35), p293, Yerevan 2008.
- A. Hambardzumyan: Amniotic membrane transplantation in necrotizing herpetic keratitis, ІV International Conference, Modern aspects of rehabilitation in medicine, p320, Armenia, 2009
- A. Hambardzumyan: Multilayer amniotic membrane transplantation in neurotrophic ulcer of different etiology, Russian national ophthalmological forum, Moscow 2009, p 251-255
- Z.Dravadjyan, A. Hambardzumyan, A. Hovakimyan: Amniotic membrane usage in corneal perforation, Russian national ophthalmological forum, Moscow 2009, p 280-284
- A.V.Hambardzumyan: «Results of sillicagel dried amniotic membrane transplantation in various corneal pathologies in Armenia», oral presentation, XXXX Nordic Congress of Ophthalmology, Su-Sw 1-6, p 31, Paasitorni, Helsinki, Finland
- Դ.Ռ.ՍԻՄՈՆՅԱՆ, Ա.Վ. ՀՈՎԱԿԻՄՅԱՆ, Ա.Վ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՎԵԳԵՆԵՐԻ ԳՐԱՆՈՒԼԵՄԱՏՈԶՈՎ ՀԻՎԱՆԴԻ ՄՈՏ ԱՄՆԻՈՏԻԿ ԹԱՂԱՆԹԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՆԵԿՐՈԶՎՈՂ ՍԿԼԵՐԻՏԻ ԴԵՊՔՈՒՄ [Թիվ 1 Համալսարանական Կլինիկական Հիվանդանոցի Հիմնադրման 100-ամյակին Նվիրված Գիտաժողով ՙԿլինիկական Բժշկագիտության Արդի Հիմնախնդիրները՚ 2014, 400-404]
- Ani Hambardzumyan, S.Martirosyan and A.Hovakimyan “Presumed copper keratopathy from prolonged sunflower seeds usage”, video presentation, 8th Global Ophthalmology Meeting July 18-19, 2016, Chicago, USA
- Ani V.Hambardzumyan, A.S.Malayan, A.A. Kirakosyan, A.V.Hovakimyan,“Clinical course and treatment of Mooren’s idiopathic ulcer”, oral presentation, 8th International Conference “Modern Aspects Of Rehabilitation In Medicine”, pages 15-18, 13th September,Yerevan
International publications are in Bold font