Իլ Կոնտի

  • Address: ՀՀ, ք Երևան Արամի 64, Ա/կ Բուլվար Պլազա
  • Phone: +374 10 600 620, +374 99 911 933
There is no translation available.

Մեր քաղաքի կենտրոնում, կանաչազարդ այգու առջև մի գողտրիկ անկյունում բացվել է իտալական ռեստորան՝ Իլ Կոնտի: Ռեստորանի առավելություններից  է Նեոպոլիտանական ջեռոցը, որը պահպանում է ջերմությունը ամբողջ օրվա ընթացքում, որպեսզի մեր հաճախորդները կարողանան համտեսել ամենահամեղ, ամենաիրական և ամենաավանդական իտալական պիցցան քաղաքում:
Իլ Կոնտիի մենյուն իր մեջ ներառում է իտալական ավանդական սառը և տաք ուտեստների լայն ընտրանի, ինչպես նաև բազմազան քաղցրավենիքների և սուրճի բազմազան տեսականի, որը կգոհացնի նույնիսկ  ամենաքմահաճ հաճախորդին:  Բոլոր ուտեստները պատրաստված են իտալացի հմուտ խոհարար՝ Էնրիկո Գրասսիի ձեռքերով: 
Գինու սիրահարների համար նախատեսված է հատուկ գինիների ցանկ, որը թույլ կտա ավելի նրբորեն զգալ իտալական ուտեստների յուրահատկությունը; 
Շրջապատված լինելով գրասենյակային տարածքներով և բիզնես կենտրոններով, մեր ռեստորանը հնարավորություն է տալիս ձեզ կազմակերպել ձեր բիզնեսս լանչը: 
Մեզ մոտ դուք կարող եք ընթերցել ամենաթարմ նորություները և ծանոթանալ միջազգային և տեղական ամսագրերին, իսկ օրիգինալ ոճով պատրաստված ինտերիերը և հաճելի երաժշտությունը ձեզ հնարավորություն կընձեռեն լիովին հանգստանալ և վայելել ընտանեկան ընթրիքը, գործնական հանդիպումը կամ ժամանցը ընկերների և մտերիմների հետ:

 

Հիմնադրման տարի՝ 2014

Տնօրեն` Կարեն Պետրոսյան
This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր