Կրծքագեղձի ֆիբրոադենոմաները երիտասարդ կանանց մոտ ամենահաճախ հանդիպող ոչ քաղցկեղային (բարորակ) ուռուցքներն են: Ի՞նչ ախտանշաններ ունեն դրանք, ինչպե՞ս են առաջանում և ինչպե՞ս են ախտորոշվում: Այս մասին պատմում է «Մաստեր ֆարմ» և «Մեդիկուս» բժշկական կենտրոնների սոնոգրաֆիստ, բժիշկ-ռադիոլոգ Մելինե Գևորգի Նավասարդյանը:
Այսպես՝ կրծքագեղձի ֆիբրոադենոմաները կարող են լինել եզակի կամ բազմակի, ինչպես նաև՝ տեղակայվել մեկ կամ երկու կրծքագեղձերում:
Ախտանիշները՝
Կլորավուն են,
Ունեն հարթ եզրագծեր (սահմաններ),
Շարժուն են,
Պինդ կամ ռետինանման են,
Անցավ են:
Բժիշկը նշում է, որ առաջացման պատճառներն են հորմոնալ դիսբալանսը, ժառանգական նախատրամադրվածությունը, սթրեսները, ինչպես նաև՝ վահանաձև գեղձի և գինեկոլոգիական հիվանդությունների առկայությունը:
Ֆիբրոադենոմաները հայտնաբերվում են սոնոգրաֆիայի և մամոգրաֆիայի միջոցով:
Մինչև 20-25 մմ ֆիբրոադենոմաները ենթակա են դինամիկ հսկողության՝ վեց ամիսը մեկ անգամ, իսկ ավելի մեծ չափերի դեպքում ենթակա են վիրահատական միջամտության:
Եթե դուք նկատել եք վերոնշյալ ախտանշանները, ապա վախենալու կամ սարսափելու փոխարեն պարզապես պետք է դիմել գրագետ և բանիմաց բժշկի: Յուրաքանչյուր այցելուին անհատական մոտեցում ցուցաբերող ճառագայթաբան, սոնոգրաֆիստ Մելինե Գևորգի Նավասարդյանի հետ կապ հաստատելու համար կարող եք զանգահարել 091 000-662 հեռախոսահամարով և նախապես գրանցվել:
Additional Info
- Phone: +374 91 00 06 62