Արման Կարապետյան

(0 votes)
There is no translation available.

Նույնիսկ հեշտոցի բացակայության դեպքում հնարավոր է լիարժեք ընտանիք կազմել և մայրանալ

Ցանկացած կնոջ համար զավակածնությունը թերևս առաքելության պես մի բան է, թեև, ցավոք, ոչ բոլորին է տրված վայելելու այդ երջանկությունը:

Սակայն ուրախությամբ կարող ենք փաստել, որ բազմաթիվ խնդիրներ, անգամ այնպիսին, ինչպիսին հեշտոցի և արգանդի ապլազիան է (բացակայություն), այսօր արդեն լուծելի են, հետևաբար նույնիսկ նման խնդիր ունենալու դեպքում, համապատասխան վիրահատությունից հետո, օգտվելով փոխնակ մայրության հնարավորությունից, արտամարմնային բեղմնավորման միջոցով հնարավոր է նոր կյանք արարել:

Հայաստանում «Մոր և Մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն»-ի կողմից ներդրվել և էնդոսկոպիկ եղանակով իրականացվում է մի վիրահատական միջամտություն, որը կոչվում է կոլպոպոեզ՝ հեշտոցային խողովակի ստեղծում՝ բնածին արատի՝ հեշտոցի և արգանդի բացակայության դեպքում:

Նոր տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ հնարավոր է դարձել կատարել նման վիրահատություններ՝ էնդոսկոպիկ եղանակով, որոնց դեպքում հիվանդը մինիմալ ժամանակ է անցկացնում հիվանդանոցում՝ 1-2 օր, և նվազագույնի հասցնել նման վիրահատությունների բարդությունները

Նման վիրահատությունն այդ տիպի խնդիրներով կանանց հնարավորություն է տալիս ոչ միայն կազմել լիարժեք ընտանիք, այլև՝ մայրանալ:

Ինչպես կոլպոպոեզը, այնպես էլ էնդոսկոպիկ եղանակով իրականացվող վիրահատական բազմաթիվ այլ միջամտություններ կատարվում են «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ-ի Գինեկոլոգիական ծառայության ղեկավար, Վիրաբուժական գինեկոլոգիայի բաժնի վարիչ, անվանի, գրագետ և հոգատար բժիշկ Արման Կարապետյանի կողմից:

Բժիշկը բոլոր կանանց, անկախ խնդիրներից, խորհուրդ է տալիս տարին մեկ անգամ հետազոտվել՝ հիշելով ոսկե կանոնը՝ ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել:

Ուստի նման որևէ խնդիր ունենալու դեպքում կարող եք դիմել բժիշկ Արման Կարապետյանին՝ նախապես զանգահարելով +374 91 47 56 01 հեռախոսահամարով:

Additional Info

  • Address: ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
  • Phone: +374 91 47 56 01
Last modified on Friday, 15 October 2021 07:16

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր