«ԴԻԱՄԵԴ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
- Director: Վալերի Միքայելի Աբրահամյան
- Address: Նոր Նորքի 7-րդ միկրոշրջան, Հունան Ավետիսյան փող., 84 շենք
- Maps: www.diamed.am
- Phone: +374-10-669293 , +374-60-540468 , +374-91-400078 (բջջ.)
- Schedule: Երկուշաբթի-շաբաթ (09:00-18:00)
ԴԻԱՄԵԴ բժշկական կենտրոնը հիմնադրվել է 2012թ. բժիշկ Վալերի Աբրահամյանի կողմից: Այն մասնագիտացված է ողնաշարային հիվանդությունների բուժման արդյունավետ տարբեր միջոցների ներդրմամբ: Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ տարեց տարի ավելի մեծ տարածում են գտնում ողնաշարային տարբեր հիվանդությունները, որոնց մեջ գերակշռում են գոտկային հատվածի ճողվածքները:
Մենք ուսումնասիրել ենք ողնաշարի ճողվածքների բուժման համաշխարհային, մասնավորապես ամերիկյան փորձը և ձեռք բերել ամերիկյան DRX 9000 սարքավորումը, որի տեղադրումն ու մասնագետների վերապատրաստումը կատարվել է ամերիկացիների կողմից: Այն կարճ ժամանակամիջոցումապացուցել է իր անվտանգությունը, հուսալիությունն ու արդյունավետությունը: Կենտրոնը տարածաշրջանում նման ուղղվածությամբ առաջիններից մեկն է:
Բժշկական կենտրոնում աշխատում են առաջնակարգ մասնագետներ: Այս կարճ ժամանակահատվածում մեզ մոտ բուժվել են բազմաթիվ հիվանդներ Հայաստանի տարբեր շրջաններից, Արցախից, Ռուսաստանի Դաշնությունից, անգամ` արտերկրից:
Կենտրոնի ծառայություններից կարող են օգտվել բոլորը` առանց տարիքային սահմանափակման:
Ժողովրդական իմաստուն խոսքն ասում է. «Առողջությունն է մարդու ամենամեծ հարստությունը» :Պահպանեք այդ հարստությանը, որում Ձեզ կօգնի ԴԻԱՄԵԴ բժշկական կենտրոնը: