ՀԱՅԿ ԶՈՐԻԻ ԲԱԼԱՅԱՆ

  • Address: ՀՀ ք.Երևան, «Երևան» բժշկական կենտրոն, Բագրատունյաց 1, Մեդլայն կլինիկ» բժշկական կենտրոնի Հալաբյան մասնաճյուղ
  • Phone: +374 93 63 06 00,+374 91 40 31 39
  • Email address: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
There is no translation available.

ՀԱՅԿ  ԶՈՐԻԻ  ԲԱԼԱՅԱՆ.  վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու

2007 թ.-ի մարտից մինչ օրս ղեկավարում է «Երևան» բժշկական կենտրոնի Ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության  բաժանմունքը:

2012թ.-ի մայիսից առ այսօր  աշխատում է ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 2 ամբիոնում՝ որպես դոցենտ, 2016թ.-ից աշխատում է ԵՊԲՀ Ընդհանուր վիրաբուժության ամբիոնում՝ որպես ավագ դասախոս:

Աշխատում է «Մեդլայն կլինիկ» բժշկական կենտրոնի Հալաբյան մասնաճյուղում՝ որպես Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար:

2000թ.-ին ավարտել է Երևանի պետական  բժշկական համալսարանի Բուժական ֆակուլտետը:

2000-2003թթ. անցել է կլինիկական օրդինատուրա Առողջապահության ազգային  ինստիտուտի Ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության ամբիոնում՝ ստանալով ընդհանուր վիրաբուժի որակավորում:

 2004 թ. Առողջապահության ազգային  ինստիտուտի Լապարոսկոպիկ վիրաբուժության ամբիոնի  կողմից ստացել է «Բժիշկ, լապարոսկոպիկ վիրաբույժ» որակավոում:

 2003-2005թթ. աշխատել է Երևանի թիվ 3 հիվանդանոցի Վիրաբուժության բաժանմունքում՝ որպես վիրաբույժ օրդինատոր:

 2005-2007թթ. աշխատել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վիրաբուժության բաժանմունքում՝ որպես ավագ օրդինատոր:

 2016 թվականի նոյեմբերից մինչև 2018թ սեպտեմբեր ղեկավարել է «CMS» Ժամանակակից վիրաբուժության կլինիկական լապարոսկոպիկ վիրաբուժության ծառայությունը:

2018-2022թթ. աշխատել է «Արամյանց» բժշկական կենտրոնում, որպես Ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության  բաժանմունքի վարիչ, առաջին կլինիկայի ղեկավար:

2012թ. պաշտպանել է թեկնածուական թեզ «Ավագ տարիքային խմբի բարձր վիրահատական ռիսկով հիվանդների մոտ քիչ ինվազիվ վիրաբուժական միջամտությունների կիրառման արդյունքները սուր քարային խոլեցիստիտի դեպքում» թեմայով:

Մասնակցել է Ադրբեջանի կողմից սանձազեռծված 44 օրյա պատերազմին ավագ որդու, ժամկետային զինծառայող ՝ Զորի Հայկի Բալայանի ստորաբաժանման հետ:

Հեղինակ է ավելի քան 30 գիտական աշխատանքի և հոդվածների, ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան բժշկական ամսագրերում և հանդեսներում:

Մասնակցել է բազմաթիվ գիտական կոնգրեսների և կոնֆերանսների՝ նվիրված վիրաբուժության արդիական հարցերին:

Ռուսաստանի Դաշնության լապարոսկոպիկ վիրաբուժների ասոցիացիայի գործող անդամ է:

 ԵՊԲՀ-ի ընդհանուր վիրաբուժության ամբիոնի ավագ դասախոս ԲԳԹ

Ամուսնացած է, ունի 3 զավակ:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր