Հասմիկ Լևոնի Ղազինյան
- Phone: (+37410) 655-162(գրասենյակ), (+37491) 423802(բջջ.), ֆաքս` (+37410) 655-162
- Email address: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Հասմիկ Լևոնի Ղազինյան. լյարդաբան: Ծնվել է 1955թ.-ին ապրիլի 19-ին Նոյեմբերյանի շրջանի Ոսկևան գյուղում: 1962-1972թթ. սովորել է Ոսկևան գյուղի միջնակարգ դպրոցում: 1972-1978 թթ. սովորել է Երևանի Պետական Բժշկական համալսարանում:
1979-1986թթ. աշխատել է Երևանի թիվ1 ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում՝ որպես բժիշկ-օրդինատոր: 1986-ից առ այսօր աշխատում է Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքում, որպես բաժանմունքի վարիչ:
1996 թվականին վերապատրաստվել է ԱՄՆ Ալբանի քաղաքի բժշկական կենտրոնում 3 ամիս:
2002 թվականից առ այսօր մասնակցում է Եվրոպական, Ասիական և Ամերիկյան լյարդաբանական միջազգային բոլոր կոնգրեսներին՝ 2010 թվականից որպես հրավիրյալ դասախոս և մոդերատոր:
2007 թվականից համարվում է Հայկական Լյարդաբանական Ասոցացիայի նախագահ, 2016 թվականից համարվում է ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր լյարդաբան:
Պարգևատրումները՝
1992թ-ին Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության կողմից շնորհակալագիր Գետաշենից տարհանած ազգաբնակչության բժշկական օգնություն ցուցաբերելու համար:
2010թվականին պատվոգիր առողջապահության նախարարության կողմից առողջապահության համակարգում երկարատև և բարեխիղճ աշխատանքի համար:
2015 թվականին ՀՀ Առողջապահության նախարարության կողմից ՀՀ առողջապահության համակարգում երկարատև և անմնացորդ աշխատանքի, ինչպես նաև բժշկագիտության զարգացման գործում ներդրած գնահատելի ավանդի համար և ծննդյան տարեդարձի կապակցությամբ:
2016թվականից համարվում է Բնական Գիտությունների Եվրոպական Ակադեմիայի գործող անդամ (ակադեմիկ) և պարգևատրվել է Ռուդոլֆ Վիրխով մեդալով:
Որոշվել է Հեպատիտ Բ-ի և Ց-ի տարածվածությունը օնկո/հեմատոլոգիական հիվանդների մոտ և առաջադրվել է նմանատիպ հիվանդների վարման ուղեցույց քիմիաթերապիայի ընթացքում, որի կապակցությամբ ստեղծվել է մեթոդական խորհրդատվություններ հաստատված ՀՀ առողջապահության նախարարության կողմից: Որոշվել է վիրուսային հեպատիտ Բ-ի գենոտիպը ինֆեկցված հայ ազգաբնակչության մոտ, ինչպես նաև հեպատիտ Բ վիրուսի մուտանտ ձևերի գոյությունը Հայաստանի Հանրապետությունում:
Ստեղծվել է <Սուր լյարդային անբավարարությունը քրոնիկ լյարդային հիվանդությունների վրա> Հայաստանյան կենտրոնը՝ համագործակցելով 24 երկրների հետ՝ հանդիսանալով միջազգային ուղեցույց ստեղծող աշխատանքային խմբի անդամ:
- Որևէ քաղաքական ուժի չի հարում: Հասարակական գործունեությունը ՝ տես ինքնակենսագրականում:
- Համարվում է հայրենի գյուղի (Ոսկևան) եկեղեցու բարերարներից մեկը:
- Ընտանեկան կարգավիճակը՝ այրի 2009 թվականից: Ունի երկու որդի և հինգ թոռնիկներ:
- Լյարդաբանության զարգացում Հայաստանի Հանրապետությունում և ԼՂՀ-ում, համագործակցության լայն դրսևորումներ տարբեր երկրների լյարդաբանների և լյարդաբանական ասոցացիաների հետ՝ ներկայանալով և ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունը:
2016-2030թթ. ՈՉ ՀԵՊԱՏԻՏԻՆ ծրագրի իրականացում Հայաստանի Հանրապետությունում՝ համագործակցելով ամբողջ աշխարհում իրագործվող նմանատիպ ծրագրեր հետ: