Գոհար Ռազմիկի Աբրահամյան
- Address: Երևան, Մարգարյան փ., շ 6/2
- Maps: http://pog.am/
- Phone: +374 91 21 17 15
There is no translation available.
Մասնագիտություն ` Գինեկոլոգ
Գիտական աստիճան` Բժշկական գիտությունների թեկնածու
Պաշտոն` Մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ ՀՀ ԱՆ Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական կենտրոնում
Կրթություն
1993-1999 Գերազանցությամբ ավարտել է ԵրՊԲՀ-ի բուժական ֆակուլտետը, ստացել է բժշկի որակավորում
1999-2003 Կլինիկական օրդինատուրա է անցել ԵրՊԲՀ–ի Մանկաբարձություն և գինեկոլոգիայի կուրսում «մանկաբարձ-գինեկոլոգ» մասնագիտությամբ
Բժշկական պրակտիկա
2003-ից Աշխատում է «ՎԱՊՄԳՀԻ»-ի արհեստական սերմնավորման և բեղմնավորման բաժանմունքում բժիշկ մանկաբարձ գինեկոլոգ համատեղության կարգով
2003-2006 Աշխատել է ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի կուրսում որպես ավագ լաբորանտ
2006-2007 Մասնակցել է ԳՀԿ բազային ֆինանսավորման ծրագրում 0,5 դրույքով գիտաշխատողի պաշտոնում
2006-ից Աշխատում է ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 2 ամբիոնում որպես ասիստենտ
2008-ից Աշխատում է «ՎԱՊՄԳՀԻ»–ի ընդունարանի բաժնի վարիչ համատեղության կարգով
Վերապատրաստումներ
2001 Վերապատրաստվել է Ֆրանսիայում ռեպրոդուկտոլոգ որակավորմամբ
2010 Վերապատրաստվել է Ռուսաստանում ռեպրոդուկտոլոգ որակավորմամբ
Գիտական աշխատանքներ
2009 Ընդգրկված է գիտական թեմա 0871-2-2008 գիտաշխատող պայմանագրային կարգով
2009 Պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Անտիօքսիդանտների արդյունավետությունը հղիների հիպերտենզիվ խանգարումների կանխարգելման ե համալիր բուժման դեպքում» թեմայով, ԺԴ «Մանկաբարձություն և գինեկոլոգիա», ստացել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
Վերջին 5 տարիների ընթացքում հեղինակել է 3 հոդված, 11 թեզիս, 2 ձեռնարկ, դասավանդում է հայերեն և ոուսերեն լեզուներով: