Ջամալյան Քրիստինա Ռաֆաելի
- Address: Տիտոգրադյան փող., 14 շենք (Էրեբունի վարչ. շրջան,) «ԷՐԵԲՈՒՆԻ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
- Phone: +374 91 48 05 35
- Email address: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
2001թ.-ից Էրեբունի ԲԿ-ի ալերգոլոգիական ծառայության ղեկավար:
Կրթություն
1982թ -1992թ. թիվ 20. Ձերժինսկու անվան միջնակարգ դպրոց, ավարտել է ոսկի մեդալով:
1992թ-1998թ. ԵՊԲՀ-ի ընդհանուր բժշկության ֆակուլտետ, գերազանցությամբ ավարտել է:
1998թ-2001թ. կլինիկական օրդինատուրա ԵՊԲՀ-ի
Կլինիկական ալերգոլոգիայի և իմունոլոգիայի ամբիոն, գերազանցությամբ ավարտել է:
Գիտական գործունեություն
2010թ-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը և ստացել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Ատենախոսության թեման՝ Ալերգիկ հիվանդությունների տարածվածությունը Հայաստանում, գիտական ղեկավար՝ պրոֆ. Նարիմանյան Մ.Զ.:
2010թ-ից դասավանդում է ԵՊԲՀ-ի Կլինիկական ալերգոլոգիայի ամբիոնում, որպես ամբիոնի դոցենտ:
Մասնագիտական գործունեություն
Անդամակցություն՝ ԱՊՀ երկրների ալերգոլոգների ասոցիացիա, Եվրոպայի և ԱՄՆ-ի ալերգոլոգների ասոցիացիայի անդամ:
Անցել է վերապատրաստման կուրսեր, մասնակցել է կոնֆերանսների Ռուսաստանում, Եվրոպայում, թեմաները՝ բրոնխիալ ասթմա, իմունոդեֆիցիտներ, իմունոմոդուլյատորներ, ատոպիկ դերմատիտ, ալերգիկ ռինիտ:
Հրատարակել է թվով 10 հոդված Հայաստանում , նաև արտասահմանյան առաջատար ամսագրերում, 1 մեթոդական ձեռնարկ ընտանեկան բժշկների համար:
Ալերգոլոգների և կլինիկական իմունոլոգների ասոցիացիայի նախագահ:
ք. Երևանի գլխավոր ալերգոլոգ:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու որդի: