«ԱՐԹՄԵԴ» ԲԺՇԿԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Օրհասական այս օրերին, երբ ազգովի անցնում ենք հերթական ծանրագույն փորձությունը, անգնահատելի է բուժաշխատողների անձնուրաց աշխատանքը։
Պատերազմի առաջին իսկ օրերից "Արթմեդ" բժշկական վերականգնողական կենտրոնի ողջ անձնակազմը, քուն ու դադար կորցրած, օր ու գիշեր պայքարում է վիրավոր զինվորների, հիվանդների կյանքի և առողջության համար։
Ցավոք, իրավիճակով պայմանավորված, ավելացել են նաև Արցախի և Հայաստանի մեր հայրենակիցների սթրեսային՝ հոգեբանական և նյարդային խնդիրները։
Կենտրոնի` բուժական գծով փոխտնօրեն Արայիկ Ղարիբյանի և անձնակազմի ցուցաբերած բարձր մասնագիտական գիտելիքների, մարդկային և հոգատար վերաբերմունքի շնորհիվ "Արթմեդ" բժշկական վերականգնողական կենտրոնում եղած պացիենտների ամեն հաջորդ վայրկյանը, ժամը, օրը դառնում է ավելի հաստատուն ու լուսավոր։ Այստեղ բուժվող յուրաքանչյուր զինվոր ապաքինվում է ոչ միայն բարձրակարգ բուժօգնության, այլև իր հանդեպ ցուցաբերվող անհատական մոտեցման շնորհիվ։
Բուժաշխատողի աշխատանքն այս օրերին նման է առաջնագծում կանգնած զինվորի գործին. ոչ մի վայրկյան նա չի կորցնում զգոնությունը` ամեն պահի պատրաստ կենաց ու մահու պայքարի։ Այդ մարտական սկզբունքով է անցնում բուժկենտրոնի աշխատանքային օրը։
www.bestgroup.am կայքը շնորհակալություն է հայտնում "Արթմեդ" բժշկական վերականգնողական կենտրոնի ողջ անձնակազմին՝ անմնացորդ նվիրումի, այս գերլարված իրավիճակում զինվորների ու քաղաքացիների բուժօգնությունը գերազանց կազմակերպելու, նրանց հանդեպ սրտացավ, ջերմ ու հետևողական վերաբերմունքի համար։ Բժշիկներին էլ մաղթում ենք առողջություն, կորով և անսպառ եռանդ։
Image Gallery
https://bestgroup.am/en/healthcare/medical-centres/832-%C2%AB%D5%A1%D6%80%D5%A9%D5%B4%D5%A5%D5%A4%C2%BB-%D5%A2%D5%AA%D5%B7%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A3%D5%B6%D5%B8%D5%B2%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%A5%D5%B6%D5%BF%D6%80%D5%B8%D5%B6#sigProId928ff19755