Lusine

Lusine

Բարեկեցիկ եւ առողջ հասարակությունը ապահով երկրի երաշխիքն է

 Ճառագայթային ախտորոշման ժամանակակից մեթոդներն անսահմանափակ հնարավորություններ են ստեղծում։ Դրանք ոչ միայն վաղ շրջանում հայտնաբերում են առկա խնդիրները, այլեւ ճշգրիտ կանխորոշում բազմաթիվ հիվանդությունների զարգացման ռիսկերը։ Ցանկացած հիվանդության ճիշտ բուժումը սկսելուց առաջ, բնականաբար, անհրաժեշտ է այն ախտորոշել: Այդ իսկ պատճառով ժամանակակից բժշկությունն ունի ախտորոշիչ հետազոտությունների բազմաթիվ եղանակներ եւ մեթոդներ, իսկ ուլտրաձայնային ախտորոշումը համարվում է բավականին պարզ եւ հիվանդի մոտ տհաճ զգացողություններ չի առաջացնում: Ուլտրաձայնային հետազոտությունը (ՈՒՁՀ) բացարձակ անվտանգ է, լիովին անցավ, անհամեմատ արագ եւ շատ ինֆորմատիվ։

http://bestgroup.am/  կայքի զրուցակիցն է  ԵՊԲՀ ճառագայթային ախտորոշման ամբիոնի ասիստենտ, ռադիոլոգների հայկական ասոցիացիայի անդամ, «Հերացի» թիվ 1 ռադիոլոգիայի կենտրոնի բժիշկ-սոնոգրաֆիստ ՆՈՆԱ ԱՄՈՅԱՆԸ: Հիանալի կին, հաճելի զրուցակից, ով, չնայած իր երիտասարդ տարիքին, արդեն հասցրել է տվյալ ասպարեզում հստակ ու հաստատուն քայլերով առաջ ընթանալ` պատասխանատվություն վերցնելով մարդկային կյանքերի համար: Թերեւս ամենակարեւոր խոչընդոտը` հասարակական կարծիքը, արդեն իսկ հաղթահարված է: Հասարակությունն արդեն ընդունում է կնոջն այնպիսին, ինչպիսին նա իրականում կա: Բժշկուհին իր գործունեությամբ եւ նվիրումով կարծրատիպեր է կոտրել` համոզված լինելով, որ կանայք ի վերուստ որոշակի առաքելություն ունեն, պարզապես պետք է այն ճիշտ օգտագործեն:

-Բժշկուհի, ի՞նչ է իրենից ներկայացնում գերձայնային հետազոտությունը կամ սոնոգրաֆիան:

-Գերձայնային հետազոտությունը օրգան համակարգերի կառուցվածքի հետազոտումն է գերձայնային ալիքների միջոցով: Սոնոգրաֆիան անվտանգ հետազոտություն է, քանի որ դրա հիմքում ընկած գերձայնային ալիքներն իոնիզացնող հատկություններ չունեն, որի շնորհիվ հետազոտվողը չի ճառագայթվում հետազոտության ընթացքում:

-Ի՞նչ հաճախականությամբ պետք է հետազոտվել:

-Բոլորս էլ գիտակցում ենք, որ յուրաքանչյուր ախտաբանական վիճակի, հիվանդության վաղ ախտորոշումը արդյունավետ բուժման գրավականն է, որը չի կարող չանդրադառնալ հիվանդի կյանքի որակի վրա: Սոնոգրաֆիան ֆինանսապես մատչելի է, ինչպես նաեւ բավականին ինֆորմատիվ, եւ վերոհիշյալ հատկանիշների շնորհիվ է, որ գերձայնային հետազոտությունը գտել է լայն կիրառոււմ: Մեթոդի շնորհիվ հնարավոր է հետազոտել վահանաձեւ գեղձը, թքագեղձերը, փափուկ հյուսվածքները, հոդերը, կրծքագեղձերը, որովայնի եւ փոքր կոնքի օրգանները, անոթները:

-Հնարավո՞ր է արդյոք գերձայնային հետազոտության միջոցով տարբերակել բարորակ եւ չարորակ բնույթի նորագոյացությունները:

-Պետք է նշեմ, որ յուրաքանչյուր ռադիոլոգիական հետազոտություն տալիս է հիվանդության նախնական ախտորոշում, որի հիմքում, տվյալ դեպքում, ընկած է սոնոգրաֆիկ պատկերների վերլուծությունը: Մասնագետը կարող է նախնական ախտորոշել հիվանդության բարորակ, չարորակ եւ/կամ սահմանային բնույթը, սակայն վերջնական ախտորոշման հիմքում ընկած է հյուսվածքաբանական հետազոտությունը: Ուզում են նշել, որ մեր կենտրոնը հագեցած է նորագույն սարքավորումներով, որոնք թույլ են տալիս բարձր ճշգրտությամբ ախտորոշել տարաբնույթ ախտաբանական վիճակներ եւ հիվանդություններ իրենց արտահայտման վաղ շրջաններում: Ուլտրաձայնային հետազոտությունը անցավ, ինֆորմատիվ եւ անվտանգ մեթոդ է: ՈւՁՀ կարելի է կատարել ինչպես բժշկի ցուցումով, այնպես էլ` անհատական ցանկությամբ: Ժամանակին արված սոնոգրաֆիան թույլ է տալիս հայտնաբերել հիվանդությունները դրանց զարգացման վաղ փուլում եւ նշանակել լրացուցիչ հետազոտություններ, այնուհետեւ համապատասխան բուժում:

-Որքա՞ն հաճախ կարելի է անցնել ուլտրաձայնային հետազոտություն:

- Դրանք ուլտրաձայնային ալիքներ են, որոնք վնասակար չեն, ուստի ՈՒՁՀ կարելի է անցնել այնքան, որքան ցուցված է կամ` որքան պացիենտը ցանկանում է: Հակացուցումներ չկան:

-Ինչպե՞ս է պետք պատրաստվել ՈՒՁՀ -ին:

-ՈՒՁՀ-ին պետք է ներկայանալ քաղցած, չօգտագործել հեղուկ, ցանկալի է, որպեսզի միզապարկը լինի լցված (փոքր կոնքի օրգանների հետազոտության ժամանակ): Ցանկալի է նաեւ ՈՒՁՀ-ի նախորդ օրը երեկոյան ոչինչ չուտել կամ գոնե թեթեւ որեւէ բան ուտել, ինչպես նաեւ խուսափել գազեր առաջացնող մթերքից, պետք է աղիքները գործած լինեն: Քանի որ մենք ունենում ենք արգելքներ, արտեֆակտորներ, այդ իսկ պատճառով հիվանդին պլանային հետազոտում անցնելուց առաջ նախապատրաստում ենք:

- Ուլտրաձայնային հետազոտությունը կարո՞ղ է սխալվել:

 -ՈՒՁՀ-ի ժամանակ ճիշտ ախտորոշումը կախված է թե՛ մասնագետից, թե՛ սարքից: Սակայն լինում են դեպքեր, երբ միայն ուլտրաձայնային հետազոտությամբ հնարավոր չէ հասկանալ խնդիրը, որովհետեւ շատ հաճախ ՈՒՁՀ-ն հանդիսանում է «օգնող» միջոց:

 -Որպես վերջաբան Ձեր մաղթանքը հայ հասարակությանը:

-Առհասարակ բավականին բարդ է յուրաքանչյուր անձի ըստ պատշաճի մոտենալը, բուժօգնություն ցուցաբերելը, առավել եւս, երբ խոսքը առողջության մասին է: Այդ ամենը հեշտ է դառնում այն ժամանակ, երբ ունես հստակ ձեռագիր, մոտեցում քո գործին, որը սիրում ես: Անչափ կարեւոր գործոն է նաեւ պացիենտի վստահությունը բժշկի հանդեպ, հավատը: Գնահատում եմ այն, ինչ ունեմ, գնահատում եմ այն ճանապարհը, որն անցել եմ, գնահատում եմ իմ յուրաքանչյուր այցելուին, իմ աշխատանքը: Երբեք չեմ զլանում խոստովանել՝ այն, ինչին հասել եմ, աշխատանքս գնահատող մարդկանց շնորհիվ է, որոնք էլ հենց նպաստել են իմ կայացմանը:

Իսկ մեր հասարակությանը կմաղթեմ առողջություն եւ բարեկեցություն: Բարեկեցիկ եւ առողջ հասարակությունը ապահով երկրի երաշխիքն է:

Lավ տրամադրությունը առողջության հիմքն է

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկական եւ նորածնային վերակենդանացման բաժանմունքի ընդլայնման ու պայմանների բարելավման շնորհիվ կլինիկան հնարավորություն ունի անհրաժեշտ բուժօգնություն տրամադրել  Երեւանի  եւ հանրապետության բոլոր մարզերի ինտենսիվ թերապիայի կարիք ունեցող առավել   մեծ թվով նորածինների ու երեխաների:

«Մուրացան» հիվանդանոցային համալիրը համալրված է անհրաժեշտ բժշկական պարագաներով, վերազինված` երկու նոր ռեանիմոբիլով, աշխատանքներն իրականացվում են շուրջօրյա` արտագնա վերակենդանացման բրիգադների միջոցով; Կրիտիկական վիճակում հայտնված նորածիններին փրկելու նպատակով ամենագնաց ռեանիմոբիլներով բժիշկները հասնում են հեռավոր մարզեր՝ հաղթահարելով դժվարամատչելի ճանապարհներ: Համալսարանական հիվանդանոցը, ի տարբերություն այլ բժշկական հաստատությունների, միաժամանակ մի քանի գործառույթ է իրականացնում. այստեղ կազմակերպվում են ոչ միայն  բուժական, այլեւ գիտամանկավարժական ու կրթական աշխատանքներ:

Համալիրը բուժօգնություն է տրամադրում առողջական ամենատարբեր, այդ թվում` ուռուցքաբանական խնդիրներ ունեցող երեխաներին:

 http://bestgroup.am/  կայքի զրուցակիցն է  ԵՊԲՀ ՀԴԿ նեոնատոլոգիայի ամբիոնի ասիստենտ, նեոնատոլոգ, մանկական անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, «Մուրացան» ՀՀ մանկական եւ նորածնային վերակենդանացման կլինիկայի ղեկավար Հրանտ Կալենտերյանը: Բժիշկն անցել է երկար տարիների բեղմնավոր ճանապարհ, ունի փորձ ու մասնագիտական խորը գիտելիքներ:

-Պարոն Կալենտերյան, ընտրել եք շատ պատասխանատու եւ ռիսկային աշխատանք, ինչպե՞ս եւ ե՞րբ որոշեցիք գնալ այդ քայլին:

-Հավանաբար բնավորության գիծ է. միշտ էլ կյանքում եւ, բնականաբար, արդեն նաեւ բժշկության մեջ ռիսկը սիրել եմ: Անկեղծորեն ասեմ, որ մինչեւ 10-րդ դասարան բժշկի մասնագիտություն ընտրելու մտադրություն չունեի, բայց ամեն ինչ փոխվեց, երբ վնասվածք ստանալուց հետո հայտնվեցի հիվանդանացում: Դրանից երեք օր հետո միանգամից եւ հաստատակամորեն որոշեցի, որ պետք է բժիշկ դառնամ: Եվ իմ նվիրական ցանկությունը, որոշումը իրականացրեցի: Չնայած սովորաբար այդ մասնագիտությունը ժառանգաբար է անցնում, սակայն իմ արմատներում բժիշկ չի եղել:

-Իսկ Ձեր երեխաները չե՞ն ընտրել այդ մասնագիտությունը:

-Ունեմ 4 երեխա, երկու մեծերս այդ մասնագիտությունը չեն ընտրել, երրորդը, կարծես թե, նման մտադրություն ունի, բայց մինչեւ դպրոցն ավարտելը երեք տարի ունի:

-Երիտասարդ կադրերի հետ շփվելով` ի՞նչ մակարդակի վրա եք տեսնում մեր ապագա բժշկությունը:

-Շատերին անգամ կարող է տարօրինակ թվալ իմ ասածը, բայց փայլուն երեխաներ են ավարտում բժշկական համալսարանը, եւ, եթե մեր ժամանակ մատների վրա էինք հաշվում լավ գիտելիքների տիրապետող, փայլուն ավարտող ուսանողներին, ապա այսօր նրանց թիվը զգալիորեն շատ է:  Ուղղակի ցանկությունս այն է, որ նրանք Հայաստանը չլքեն, մնան եւ արարեն իրենց երկրի համար, չունենանք ուղեղների արտահոսք: Չնայած բնական երեույթ է, որ երիտասարդները ձգտում են արտերկրում աշխատել ավելի բարձր վարձատրման ակնկալիքով, ինչպես նաեւ բժշկի անպաշտպանվածության պատճառով: Բժիշկները հրեշտակներ չեն եւ իրենց սխալների դեպքում պետք է կրեն համապատասխան  պատիժը, բայց, ցավոք, այդ սխալների սահմանները հստակ չեն: Իսկ, այսպես կոչված,  խոսքի ազատությունը, լրատվամիջոցները հանիրավի պախարակում են, ստորացնում բժիշկներին, երբեմն կառավարության կողմից էլ է նման միտում նկատվում: Մարդիկ անմահ չեն, եւ բժիշկներն էլ անզոր են բնության օրենքների դեմ, երբեմն արդեն ոչնչով չեն կարող օգնել հիվանդին: Հաճախ մեր բժշկությունը համեմատում են Ամերիկայի Միացյալ Նահանգների բժշկության հետ, բայց մոռանում են, որ այնտեղ բժշկության վրա ծախսվում է 400 անգամ ավելի գումար, քան Հայաստանում:

-Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:

-Ես երեւի այդ առումով երջանիկ եմ. շատ ուսուցիչներ եմ ունեցել: Նրանցից առաջինը, իհարկե, եղել է Արա Բաբլոյանը: Սանկտ Պետերբուրգում սովորելիս բաժանմունքում  իմ ուսուցիչը եղել է Խորհրդային Միության մանկական առաջին ռեանիմատոլոգներից մեկը` բացառիկ անձնավորություն Վլադիմիր Լվովիչը: Պետք է նշեմ նաեւ ամերիկահայ բժիշկ Հրայր Կարապետյանին: Եվ էլի շատերը կան, որոնց անունները կարող եմ թվարկել որպես իմ ուսուցիչ:

-Ի՞նչ են տալիս մասնագիտական ասոցիացիաները բժշկին:

-Ես նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի նախագահն եմ, եւ նեոնատալ բժշկության որակի բարելավման ուղղությամբ Հայաստանում իրականացվել են մի շարք կարեւորագույն գործողություններ՝ կլինիկական ուղեցույցների մշակում, բուժանձնակազմի կարողությունների զարգացում, բուժհաստատություններին ինժեներական որակյալ ծառայության մատուցում եւ այլն: Ասոցիացիայի շրջանակներում ծրագրեր են իրականցվել միջազգային լուրջ կազմակերպությունների հետ, եւ մեր կապերը շարունակական բնույթ կկրեն, որովհետեւ նրանք շատ գոհ են մնացել մեր կողմից իրականացված բոլոր աշխատանքներից:

-Ինչի՞ց է, որ  մեր հասարակության մեջ թյուր կարծիք կա առաջնային օղակի  մասին:

-Հասարակության մեջ ամեն ինչի մասին էլ թյուր կարծիք կա: Իսկ առաջնային օղակում կան բավականին գրագետ բժիշկներ, եւ այնտեղ աշխատելը շատ ավելի բարդ է, քան հիվանդանոցում: Սարսափելի դժվար է ծանր կամ հնարավոր ծանր վիճակում գտնվող հիվանդների հետ աշխատանք տանելը, դրա համար բացառիկ գիտելիքներ պետք է ունենաս, շփվես հիվանդի ընտանիքի անդամների հետ: Եվ այդ ամենի դիմաց նրանք ստանում են չնչին աշխատավարձ եւ հարգված չեն հասարակության կողմից: Բնական է, որ նման վերաբերմունքից կհիասթափվեն ու կաշխատեն պարզապես աշխատելու համար:

-Իսկ ի՞նչ կասեք դիմելիության կուլտուրայի մասին:

-Ընդհանուր առմամբ, կարծիքս բացասական է այդ առումով: Պետք է լուրջ աշխատանքներ տարվեն, որպեսզի բժշկին դիմելու կուլտուրան ներդրվի հասարակության մեջ, դա պետք է տարածվի թե ԶԼՄ-ների, թե բժշկական կենտրոնների միջոցով:

-Կվերհիշե՞ք Ձեր մասնակցությամբ առաջին վիրահատությունը:

-Առաջին վիրահատությունը, երեւի թե, եղել է մոտավորապես 36 տարի առաջ:  Վայրկյանների ճշգրտությամբ հիշում եմ թե իմ գործողությունները, թե պացիենտին, թե ապրումներս, քանի որ անձամբ պատասխանատու էի այդ անեսթեզիայի համար:

Ցանկանում եմ խոսել անվստահության մթնոլորտի մասին, որը տիրում է ոչ միայն մեր երկրում, այլեւ ամբողջ աշխարհում: Բժիշկը պետք է գիտակցի, որ պացիենտը կարող է չվստահել իրեն, քանի որ կյանքի ու մահվան խնդիր է, ու պետք է ամեն ինչ անի, որպեսզի ստեղծվի վստահության մթնոլորտ:  Այդ պահին պացիենտին կարող է օգնել միայն բժիշկը, իսկ եթե բացակայում է փոխադարձ վստահությունը, շատ բարդանում է բուժման հետագա ընթացքը:

-Ընտանիքը չի՞ տուժում Ձեր լարված աշխատանքային գրաֆիկից:

-Տուժելն էլ, հավանաբար, հարաբերական հասկացողություն է, ինձ թվում է` մի քիչ տուժում է շփումը երեխաներիս հետ: Իսկ կնոջս հետ աշխատում ենք նույն վայրում, ու, երեւի թե, մեր շփումն այստեղ ավելի շատ է, քան ընտանիքում: Բայց փորձում ենք ավելի շատ ընտանիքի շրջանակներում անցկացնել ժամանակը:

-Կնշե՞ք Ձեր բնավորության թույլ եւ ուժեղ կողմերը:

-Ուժեղ կողմերը նշելը, ինձ թվում է, մի քիչ մեծամտություն կհամարվի, իսկ թույլ կողմը, երեւի թե, շատ զիջող լինելն է:

-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը հասարակությանը:

-Մաղթում եմ հասարակությանը,  որ շատ ժպտա, ուրախանա կյանքում հանդիպած նույնիսկ փոքր բաների համար, քանի որ լավ տրամադրությունը առողջության հիմքն է:

ԿԱԼԵՆՏԵՐՅԱՆ ՀՐԱՆՏ ԶԱՎԵՆԻ (ծնվ․ 1958թ) նեոնատոլոգ, 2011թ-ից մինչ օրս ղեկավարում է «Մուրացան» ՀՀ Մանկաբուժական և նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքը,  2013թ-ից մինչ օրս Երևանի գլխավոր նեոնատոլոգն է, ՀՀ ԱՆ գլխավոր մանկական անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգը, 2006թ-ից մինչ օրս ԵՊԲՀ նեոնատոլոգիայի ամբիոնի ասիստենտ է։

1975-1982    

Երևանի  Մ.Հերացու անվ. պետական բժշկական ինստիտուտ,          Երևան, Հայաստան.Բժիշկ-մանկաբույժի դիպլոմ

1982-1986  

Սպիտակի բուժմիավորում որպես մանկական ինֆեկցիոնիստ և շրջ. մանկաբուժ

1986-1988

Կլինիկական օրդինատուրա Լենինգրադի բժիշկների վերապատրաստման ինստիտուտում որպես մանկական անեսթեզիոլոգ և ռեանիմատոլոգ

1989-1997

“Արաբկիր”մանկական քաղաքային հիվանդանոցի

  (հետագայում“Արաբկիր”մանկական  բժշկական կենտրոնի)վերակենդանացման բաժանմունքի վարիչ

Փետրվար1995 -Մայիս1995

ԱՄՆ,Նյու-Յորք,Կորնելլ բժշկական քոլեջ

Որակավորման բարձրացում / Հավաստագիր(սերտիֆիկատ)

1997  - 2011      

Թիվ 1 Համալսարանական Կլինիկական հիվանդանոցի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի ղեկավար:

2003-2006  

Երևանի Պետական բժշկական համալսարանի անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման ամբիոնում որպես ավագ լաբորանտ:

2002 -  2013 

ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր նեոնատոլոգ:

2013-ից

ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր մանկական անեսթեզիոլոգ- ռեանիմատոլոգ:

Ապրիլ2003 – Հունիս 2003 

Հունաստան,Աթենք,Օնասսիս սրտային վիրաբուժության կենտրոն

Որակավորման բարձրացում / Հավաստագիր(սերտիֆիկատ)

2006–2012

Մանկաբուժության և մանկական վիրաբուժության թիվ 2

 ամբիոնի ասիստենտ

2012-առ այսօր

Երևանի Պետական բժշկական համալսարանի նեոնատոլոգիայի ամբիոնի ասիստենտ

2008

Եգիպտոս,Մանսուրայի մանկական համալսարանական հիվանդանոց

Որակավորման բարձրացում / Հավաստագիր(սերտիֆիկատ)

2010

ՀՀ Առողջապահության նախարարության և ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի “Նորածինների խնամք և հիվանդությունների վարում” ազգային ծրագրի ղեկավար

Ներկա  պաշտոնը

Մուրացան հհ-ի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի ղեկավար,

ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր մանկական անեսթեզիոլոգ- ռեանիմատոլոգ:

Հրապարակումներ

10 գիտական աշխատանք,

3 դասագրքերի համահեղինակ

2 ուղեցույցների համահեղինակ

Անդամակցությունը  ասոցիացիաներում

Նեոնատալ Բժշկության Հայկական Ասսոցիացիայի նախագահ,

Անեսթեզիոլոգների և Ռեանիմատոլոգների Հայկական Ասսոցիացիա

Լեզուններ

Հայերեն(մայրենի) , ռուսերեն(գերացանզ),անգլերեն(լավ)

Ընտանեկան դրությունը

Ամուսնացած , 2 դուստր,2 որդի

.                                                             

                                                                         _

                                                                         

Քրիստինե Գրիգորի Հարությունյանը ծնվել է 1980թ.-ին:

1997թ-ին ընդունվել և 2003թ-ին  ավարտել է  ԵՊԲՀ Բուժական ֆակուլտետը:

2003-2006թթ-ին կլինիկական օրդինատուրա է անցել ԵՊԲՀ ԼՕՌ -հիվանդությունների  ամբիոնում  և ստացել  քիթ-կոկորդ-ականջաբանի մասնագիտացում:

2006թ.-ից առ այսօր  «Նաիրի» ԲԿ –ում աշխատում է որպես  քիթ - կոկորդ - ականջաբան:

25/10/2013-25/11/ 2013 վերապատրաստում է անցել  Քթի, կոկորդի, ականջի հիվանդությունների կլինիկայում Փարիզի Նեկեռ Կլինիկայում պրոֆ. Նոել-Եղյա Գարապետյանի ղեկավարությամբ

21/06/2017-23/06/2017 մասնակցել է ”International Endodays”, Փարիզ

24/06/2017-28/06/2017 մասնակցել է  «21st World Congress of the International Federation of Oto-Rhino-Laryngological Societies» , Փարիզ

29/06/2019-03/07/2019 մասնակցել է 5th Congress of European ORL-HNS, Բրյուսել

Համահեղինակ է  15 տպագիր աշխատանքների:

«Կցանկանայի, որ բժիշկը կարողանար միայն իր մասնագիտության վրա կենտրոնանալ»

Հայաստանում բժշկության ոլորտում վերջին տարիներին զգալի առաջընթաց է նկատվում թե´ նորագույն սարքավորումների ձեռք բերման, թե´ մասնագետների պատրաստման եւ թե վերապատրաստման առումով: Բուժհաստատությունները ոչ միայն հագեցած են նորագույն սարքավորումներով, այլ նաեւ համալրված են բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող մասնագետներով:

«Շենգավիթ» բժշկական կենտրոնը hանրապետության խոշորագույն բժշկական հաստատություններից է, որտեղ բնակչությանը ցուցաբերվում է միջազգային չափանիշներին համապատասխանող բազմապրոֆիլ եւ հմուտ բժշկական օգնություն: Վերջին տարիներին ձեռք բերված նորագույն սարքավորումների, մասնավորապես, ինչպես գիտենք, նոր սոնոգրաֆների, համակարգչային տոմոգրաֆի, ռենտգեն ապարատի շնորհիվ հիվանդանոցում զգալիորեն բարձրացել են ախտորոշման, բուժման եւ դինամիկ հսկողության մակարդակները: Դա նկատելի է թե տարբեր պաթոլոգիաների ժամանակ, թե առողջ հղիությունների դեպքում:

http://bestgroup.am/  կայքի զրուցակիցն է բժիշկ-ճառագայթաբան, բժշկական գիտությունների թեկնածու, ԵՊԲՀ-ի ճառագայթային ամբիոնի դոցենտ, «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ախտորոշման գծով փոխտնօրեն ՏԻԳՐԱՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ: Բժիշկ, որն ունի բավականին մեծ ներդրում Հայաստանի բժշկագիտության զարգացման մեջ, աշխատում է մեծ նվիրումով, ուշադիր է յուրաքանչյուր հիվանդի ցավի, գանգատի նկատմամբ` ցուցաբերելով զարմանահրաշ պրոֆեսիոնալիզմ ու մարդկայնություն:

-Պարոն Քոչարյան, խնդրում ենք մի փոքր խոսել Ձեր հիմնադրած եւ ղեկավարած բաժանմունքի գործառույթների մասին:

-«Շենգավիթ» բժշկական կենտրոնի ախտորոշման ծառայության բաժանմունքը հագեցած է ժամանակակից եւ բարձրորակ սարքավորումներով: Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ կարելի է հայտնաբերել բավականին փոքր գոյացություններ, ճշգրիտ ուսումնասիրել դրանց կառուցվածքը, ստանալ փոքրագույն գոյացությունների եւ շրջակա հյուսվածքների առավել հստակ պատկերներ: Այս հետազոտության շնորհիվ բարձրանում է ախտորոշման եւ տարբերակիչ ախտորոշման արդյունավետությունը, հիվանդությունների հայտնաբերումն ավելի վաղ շրջաններում, հնարավորություն է ընձեռվում պլանավորել բուժումը կոնկրետ կլինիկական պահանջներին համապատասխան: Ախտորոշման օգնությամբ հնարավոր է հաստատել կամ հերքել հղիությունն ամենավաղ շրջանում, ուսումնասիրել պտղի անատոմիան, նրա ընդհանուր ամբողջական վիճակը, իրականացնել նախածննդյան ախտորոշումը, ախտորոշել արգանդի եւ ձվարանների հիվանդությունները, հետազոտել փոքր կոնքի օրգանները նորմայի եւ պաթոլոգիաների սահմաններում:

-Ի՞նչ եք կարծում` բժշկությունը մասնագիտությո՞ւն է, թե կոչում։

-Իհարկե մասնագիտություն, բայց մեկը մյուսին չի բացառում։ Շատ բժիշկներ կարող են լավ մասնագետներ լինել, սակայն բժիշկ կոչումը երեւի անհատներին է տրված։

- Ձեր կարծիքով, ի՞նչ են տալիս բժշկական ասոցիացիաները բժիշկներին, Ձեզ:

 -Ես կարող եմ խոսել միայն մեր ոլորտից։ Հայաստանի գերձայնային հետազոտությունների մանկական գինեկոլոգիայի ասոցիացիայի ղեկավարի ջանքերով տարբեր երկրներից մշտապես հրավիրվել են մասնագետներ, կոնֆերանսներ են կազմակերպվել, ինչը, սակայն, նյութական եւ տեխնիկական խնդիրների հետ է կապված։ Ի դեպ, ամբողջ աշխարհում միտում կա ձեւավորել առանձին մասնագիտություն՝ պտղի բժշկություն։ Հույս ունեմ` ուշ թե շուտ մենք Երեւանում էլ դա կունենանք, որովհետեւ մեր մասնագիտական ասոցիացիայի ղեկավարի շնորհիվ վեջին 3-4 տարիներին մեր մասնագիտությունը վերելք է ապրել։ Որպես ճառագայթաբան չեմ կարող չտալ իմ բարձր գնահատականը նաեւ Հայաստանի ռադիոլոգների ասոցիացիայի շատ արդյունավետ աշխատանքին՝ կոնֆերանսների, հանդիպումների կազմակերպման հարցում: Ասոցիացիայի երիտասարդ ղեկավար կազմի ջանքերով այս տարի մենք հնարավորություն ունեցանք Հայաստանում հանդիպել համաշխարհային լեգենդ, գյուտարար, գիտնական Ռայմոնդ Դամադյանին եւ լսել դասախոսություն:

-Թյուր բացասական կարծիք կա բժշկական առաջնային օղակի վերաբերյալ, ի՞նչ կասեք այդ մասին։

 -Այդ թյուր կարծիքը ես կվերագրեի ընդհանուր բժշկությանը, ոչ միայն նրա առաջնային օղակին։ Դա շատ սխալ է, որովհետեւ չի կարելի ասել, որ, օրինակ, առաջնային օղակում վատ բժիշկներ են աշխատում։ Իհարկե, պետական սուղ ֆինանսավորման պատճառով լավ բժիշկները մասնավոր հատված են գնում: Երեւի ժամանակ կգա, երբ կփոխվի այդ ամենը։ Եվ, ասենք, ինչպես արտերկրում է, մենք էլ կկարողանանք աշխատել մասնավոր հատվածում, բայց պարտավորված կլինենք շաբաթական մեկ-երկու օր աշխատել պետական բժշկական հաստատություններում: Այժմ առաջնային օղակին հատկացվող աշխատավարձը աշխատողին չի բավարարում նույնիսկ մասնագիտական համապատասխան գրականության ձեռք բերելուն եւ կոնֆերանսների մասնակցելուն: Այսինքն՝ մենք ի սկզբանե այդ մարդկանց անհավասար պայմաններում ենք դրել: Ինչպես նշեցի, վերաբերմունքը ընդհանուր առմամբ է փոխվել բժշկության հանդեպ: Երբ ես ընդունվում էի համալսարան, բժիշկը բոլորովին ուրիշ կարգավիճակ եւ հարգանք ուներ, իսկ հիմա, եթե ինչ-որ խնդիր է լինում, առանց անգամ անմեղության կանխավարկածը հաշվի առնելու, միանգամից բժշկին մեղադրում են:

-Բժիշկների պաշտպանության հարցը ո՞ւմ ուսերին է դրված։

-Թույլ տվեք չկոնկրետանալ այդ հարցի շուրջ, բայց ոչ միայն բժիշկները, ընդհանրապես հասարակությունը պետք է իրեն պաշտպանված զգա։ Եթե մենք օրենք ունենանք, որը հստակ կսահմանի բժշկի իրավունքներն ու պարտականությունները, ինչու չէ, այս կամ այն դեպքերում նրա քայլերի հաջորդականությունը, ապա հենց այնպես եւ հեշտությամբ չեն մեղադրի նրան: Իսկ հիմա ամեն ինչ անհատներից է կախված։

-Առողջապահության նախարարից ի՞նչ ակնկալիքներ ունեք։

-Ակնկալիքները շատ են, բայց թե ինչպես կստացվի, ապագան ցույց կտա։ Համենայնդեպս, դրական միտում նկատելի է։ Օրինակ. վերացվել է միանձնյա որոշում կայացնողների, առաջին մասնագետների ինստիտուտը։ Հասարակության համար շատ լավ է նաեւ պետպատվերի ավելացումը հիվանդանոցներում, սակայն խնդիր կարող է առաջանալ նաեւ այստեղ: Պետպատվերի ցածր վարձատրությունը կարող է բերել նրան, որ բոլորը գնան մասնավոր հատված, որի հետեւանքով կտուժի ընդհանուր բժշկության որակը։ Ուրիշ ոչինչ չեմ կարող ասել, երեւի դեռ ժամանակ է պետք, որ արդյունքները տեսանելի լինեն։

-Բժշկական տուրիզմի մակարդակի մասին ի՞նչ կասեք։

 -Մեր կլինիկայում ունենք հաջողություններ նաեւ բժշկական տուրիզմի մասով: Այդ հարցում առաջատարը մեր պլաստիկ վիրաբույժն է, որի մոտ մեծ թիվ են կազմում արտասահմանցի պացիենտները։ Երկրորդ տեղում է վերարտադրողականության բաժինը, որը, եթե համեմատենք արտերկրի հետ, բավականին մատչելի գներ ունի։ Կան զույգեր հատկապես ԱՄՆ-ից, որոնք ուզում են իրենց անպտղությունը Հայաստանում բուժել, որովհետեւ որակով չենք զիջում, եւ գներն էլ, ինչպես նշեցի, անհամեմատ մատչելի են։ Իրենց շատ դուր է գալիս ու նաեւ զարմացնում այն փաստը, որ օրվա ցանկացած պահին կարող են զանգել բժշկին, երկար զրուցել նրա հետ, մինչդեռ ԱՄՆ-ում դրա համար պետք է չորս ամիս առաջ հերթագրվել, հետո նոր հանդիպել, հետո էլի չորս ամիս չտեսնել նրան։ Հույս ունեմ, որ մնացած բաժանմունքներում էլ ակտիվացում կնկատվի: Ցավոք, խնդիրները դեռեւս շատ-շատ են, եւ ես կցանկանայի, որ բժիշկը կարողանա միայն իր մասնագիտության վրա կենտրոնանալ ու պարտադրված չլինի երկրորդական բաների մասին մտածել։

-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը հայ հասարակությանը։

- Կասեմ միայն, որ յուրաքանչյուրն ունի երջանիկ լինելու իր բանաձեւը: Իմ կարծիքով, մարդն այն ժամանակ է երջանիկ, երբ ինքն իր հետ ազնիվ է, ներքուստ ներդաշնակ, զբաղվում է իր սիրած գործով, ունի ամուր ընտանիք եւ շրջապատված է սիրելի մարդկանցով: Կցանկանամ բոլորին առողջություն մաղթել։ Ինչպես ասվում է ժողովրդի մեջ` թող քիչ լինի բժիշկներին դիմելու անհրաժեշտությունը:  

Բժշկական գիտությունների դոկտոր

Կոչում Պրոֆեսոր 

Վիրաբույժ (ընդհանուր)

Կենսագրություն

 Երևանի Մ․Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժության թիվ 4 ամբիոնի վարիչ, բ․գ․դ պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյանը ծնվել է 1956թ․ Երևանում։1979թ․ գերազանց ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը։Շուրջ 30 տարի աշխատում է որպես վիրաբույժ և իրականացնում է գիտամանկավարժական գործունեություն՝ անցնելով հետևյալ  աշխատանքային ուղին․ 1979-1981թթ․ ինտերնատուրա, ապա կլինիկական օրդինատուրա Մալաթիա Բ/ Կ -ում։1981-83 թթ․ աշխատել է ք․Քաջարանի հիվանդանոցում որպես վիրաբույժ 1983 -1986 թթ․ ք․Մոսկվայի Սեչենովի անվան բժշկական ինստիտուտի օպերատիվ վիրաբուժության ամբիոնի նպատակային ասպիրանտ,1986թ․ ք․Մոսկվայում պաշպանել է թեկնածուական թեզ։1987-90թթ․ պետական բժշկական ինստիտուտի օպերատիվ վիրաբուժության անբիոնի ասիստենտ,1990 թ․ նույն  ինստիտուտի վիրաբուժության թիվ 1 անբիոնի ասիստենտ,ի անբիոնի դոցենտ, առ այսոր նույն  անբիոնի պրոֆեսոր, ամբիոնի վարիչ,միաժամանակ 1997թ․-ից Հերացու թիվ 1 հիվանդանոցային համալիրի վիրաբուժական կլինիկայի ղեկավարն է։1993-1994թթ․ բուժական ֆակուլտետի դեկանի տեղակալ, 2001-2010 թթ․ բուժական ֆակուլտետի դեկան։1997 թ պաշպանել է դոկտորական թեզն և 2004 թվականին ՀՀ ԲՈՀ- ի կողմից նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում, 1999 թ․ հուլիսին ընտրվել է  վիրաբուժական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ։

Պրոֆեսոր Մ. Միրիջանյանը եղել է ՀՀ Ան-ության ընդհանուր վիրաբուժության լիցենզավորման հանձնաժողովի քարտուղար, ինչպես նաեւ Հայաստանի վիրոբույժների ասացացիայի անդամ, վերահսկիչ հանձնաժողովի նախագահ: 2008-2012թթ. եղել է ՀՀ ԲՈՀ-ի պաշտպանական մասնագիտական 027` <<Վիրաբուժություն>> խորհրդի նախագահ: 2015թ.- դեկտեմբերի 4-ին ըն տրվել է վիրբույժների հայկական ասոցացիայի նախագա:

2016թ. հոկտեմբերին Մ. Մ. Միրիջանյանը ընտրվել է ՌԴ ԳԱ արտասահմանյան անդամ:

Պարգերներ`

10.10.2000թ.-ԵՊԲՀ-ի կողմից շնրհվել է համալսրանի << Ոսկե մեդալ>> ԵՊԲՀ-ի հիմնադրման 70-ամյակի առթիվ` երկրամյան անբասիր գիտամանկավարժական եւ վարչական աշխատանքի համար:

16.06.2002թ.- ՀՀ ԱՆ-ի կողմից պարգեւատրվել է պատվոգրով` առողջապահական համակարգում մասնագիտական բազմամյա ծառայության ու աշխատանքային գնահատելի հաջողույունների համար:

03.10.2005թ.-ՀՀ ԿԳՆ կողմից ստացել շնորհակալագիր` ԵՊԲՀ-ի հիմնադրման 75-ամյակի եւ գիտության ու կրթության ոլորտում ներդրված ավանդր համար, հր. Թիվ 519-Ա:

07.10.2010թ.-ՀՀ նախագահի կողմից պարգեւատրվել է Մխիթար Հերացու մեդալով կրթույան եւ գիտուփյան բնագավառներում ներդրված նշանակալի ավանդի համար, վկ. 000130, ՆՀ-245-Ա:

10.10.2010թ.-ԵՊԲՀ-ի կողմից շնորհվել է ԵՊԲՀ-ի հոբելյանական <<Ոսկե կրծքանշան>> համալսրան ին անգնահատելի աջակցություն ցուցաբերելու եւ կրթության, գիտության, բժշկության բնագավառներում անբասիր գործունեություն իրականացնելու համար, գր. ….110:

18.11.2011թ.- ԵՊԲՀ-ի կողմից պարգեւատրվել է ԵՊԲՀ-ի ռազմաբժշկական ֆակուլտետի ոսկե մեդալով 035` ղարաբաղյան պատերազմում բուժգնության եւ ՀՀ զինված ուժերում բուժծառայության կազմակերպկման, վիրավորների բուժման գործում ունեցած մեծ ավանդի համար ռքազմական բժշկի օրվա առիթվ, գր, N8/10:

28.01.2012թ.-Ղարաբղյան պատերազմի վերտերանների միության կողմից ստացել է պատվոգիր ՀՀ բան ակի 20-ամյակ կապակցությամբ` Հայրենիքին մատութցած ծառայությունների համար:

20.06.2013թ.-<<Տարվա լավագույն բժշիկ>> եւ <<Տարվա լավագույն բուժհիմնարկ>> <<Հուսո Աստղ>> մրցանակաբաշխությանը արժանացել է <<Տարվա լավագույն ընդհանուր վիրաբույժ>> անվանակոչմանը:

21.03.2014թ.-ՊՆ-ի կողմից պարգեւատրվել է պատվոգրով` ՀՀ ԶՈՒ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի կազմավորման 20-րդ տարելիցի կապակցությամբ, հր. 272:

04.06.2014թ.-ՊՆ-ի կողմից պարգեւատրվել է Մարշալ Հ. Ք. Բաղրամյանի անվան մեդալով N622:

17.09.2014թ.-ՀՀ նախագահի կողմից շնորհվել է Հայաստանբի Հանրապետության վաստակավոր բժկի պատվավոր կոչում կրծքանշանով` 037, ՆՀ-431-Ա:

Մասկացել է`

04-11 մ այիս 1998թ. 2nd Journeys Medical at Dentaires Franco-Armenian in Yerevan, ստացել է հավաստագիր:

07-11 սեպտեմբեր 1998թ. International Conference For The Third And Fourth Age, ստացել է հավաստագիր:

01-03 հոկտեմբեր 2003թ.-Համահայկական Միջազգային կոնգրես, ստացել է հավաստագիր:

19-21 մայիս 2004թ. Of particicipation kwnfe8ans, ստացել է հավաստագիր:

09-12 հունիս 2005թ. 3 nd International Conference For The Third And Fourth Age, ստացել է հավաստագիր:

01-03 հոկտեմբեր 2008թ. International Surgical Conference, ստացել է հավաստագիր:

06-08 հոկտոմբեր 2010թ. International congress dedicated to the 90 nd Anniversay of YSMU foundation, ստացել հավաստագիր:

07-09 հուլիս 2011թ.-Հայաստանի 3-րդ Միջազգային բժշկական Համագումար, ստացել է հավաստագիր:

06-07 հունիս 2013թ. Российско-Армянская научно-практическая квнференция, ստացել է հավաստագիր:

03-05 հոկտեմբեր 2013թ.-Մեծահասակների Վիրաբուժության Միջազգային կոնգրես, ստացել է հավաստագիր:

11 հուլիս 2018թ. <<Georgian Association of Surgeons>> կոնֆերանսին, ստացել է հավաստագիր:

26-28 սեպտեմբերի  2018թ.-Վիրաբուժության եվրոպական միության 22-րդ տարեկան համաժողով, Վիրաբույժների հայկական ասոցացիայի 4-րդ հնգամյա վեհաժողով, Ռեզիդենտների եւ ասպիրատների եվրոպական 3-րդ համաժողով, ստացել է հավաստագիր:

03.07.2019.թ IHC Armenia 2019, << Comprehensive Hernia & Abdominal Wall Reconstrucion Course>> կոնֆերանս, ստացել է հավաստագիր:

12-13 ապրիլ 2019. Ցավի ակադեմիա N3 կոնֆերանս, ստացել է հավաստագիր:

Պրոֆեսոր Մ. Միրիջանյանն ունի շուրջ 150 եւ ավել տպարված աշխատանքներ, 10 ռացիոնալիզատորական առաջարկներ, 5 հեղինակային վկայական ներ, 1 մեն ագրություն < <Հրազեն ային վնասվածքների ռենտգենոգրաֆիական ատլաս>>: Նրա ղեկավարությամբ պատշպանվել են 3 դոկտորական եւ 7 թեկնաշուական թեզեր: Պրոֆեսոր Մ. Միրիջանյանի գիտական գործունեությունը նվիրված է որովայնի խոռոչի օրգանների վեիրաբուժական հիվանդությունների եւ նրանց բարդությոեւնների կանխարգելմանը եւ բուժմանը, ինչպես նաեւ վիրաբուժական հիվանդությունների ժամանակ էնդոտոքսիկոզի զարգացման մեխանիզմներին: Նրա կատարած գիտահետազոտական աշխատանքների արդյունքում առաջին անգամ բացաայտվել է էնդոտոքսիկոզի դերը խոցային հիվանդության բարդությունների զարգացման մեջ եւ մշակվել են նոր մեթոդներ նրանց կանխարգելման եւ բուժման համար: Նշված հետազոտությունների ներդմամբ զգալիորեն բարելավվել են խոցային հիվանդությման եւ նրա բարդությունների վիրահատական բուժման արդյունքները, նվազեցնելով մահացությունը: Որովայնի ճողվածքների նոր վիրահատկան մեթոդների մշակմամբ եւ ներդրումով նվազել են ճողվածքների հետվիրահատակա ն բարդությունները:

ԲԵԳԼԱՐՅԱՆ ԳԱԳԻԿ ԱՐՏԱՇԵՍԻ (ծնվ. 1946թ. Երևան), մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՄԱԿ-ի «Էլիտա» ակադեմիայի ակադեմիկոս, Տեղեկատվության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիայի և ՌՖ Բնական գիտությունների ակադեմիայի հայկական ֆիլիալի ակադեմիկոս:

1994թ.-ից մինչ օրս Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոնի տնօրենն է, 2000թ-ից մինչ օրս ԵՊԲՀ-ի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչն է:

1964թ. ավարտել է Կիրովի անվան միջնակարգ դպրոցը, 1970թ.-ին` ԵՊԲԻ-ի բուժական ֆակուլտետը: 1970-1971թթ. թիվ 2 ծննդատան բազայում անցել է ինտերնատուրա մանկաբարձ – գինեկոլոգ մասնագիտությամբ:

1971-1973թթ. աշխատել է Սևանի, հետագայում` Աբովյանի բուժ. միավորումներում` որպես մանկաբարձ-գինեկոլոգ: 1973-1993թթ. եղել է Մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, Երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ, ավագ գիտաշխատող (1992թ), ինստիտուտի փոխտնօրեն (1992թ):

1980թ. պաշտպանել է ատենախոսություն և ստացել բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1989-1992թթ եղել է ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ:

1992-1995թթ. ընտրվել է թիվ 2 ծննդատան գլխավոր բժիշկ:

1993-1996թթ. եղել է Երևան քաղաքի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգը:

1994թ.-ից մինչ օրս աշխատում է ԵՊԲՀ-ի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնում: 1994թ-ից եղել է ամբիոնի ասիստենտ, 1995թ-ից` դոցենտ, 1997թ-ից` պրոֆեսոր, 2000թ.-ից`ամբիոնի վարիչ:

1995-1997թթ. եղել է ԵՊԲՀ-ի պրոռեկտոր:

1998-1999թթ. եղել է ՀՀ ԱՆ-ի առաջին տեղակալ:

1997թ. պաշտպանել է ատենախոսություն և ստացել բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Նույն թվականին նաև` պրոֆեսորի կոչում:

Մի շարք ասոցիացիաների անդամ է, մասնավորապես` Հայաստանի մանկաբարձ-գինեկոլոգների գիտական միություն (1994), Հայկական վիրաբուժության պրոֆեսիոնալների 21-րդ միություն (իսկական անդամ, 2000), ՀՀ գինեկոլոգ-էնդոկրինոլոգների ասոցիացիա (պատվավոր անդամ, 2001), Բնապահպանության և կենսագործունեության անվտանգության գիտությունների Միջազգային ակադեմիա (իսկական անդամ, 2001), Ռուսաստանի բժշկատեխնիկական ակադեմիա (իսկական անդամ, 2003), Գիտության և մշակույթի արևմտաեվրոպական ասոցիացիա (իսկական անդամ, 2004), Եվրոպական մանկաբարձ-գինեկոլոգների ասոցիացիա (իսկական անդամ, 2005):

1976թ-ին արժանացել է ԽՍՀՄ «Առողջապահության գերազանցիկ» կրծքանշանի, 1979թ-ին` ՀԽՍՀ Երիտասարդ գիտնականների խորհրդի պատվոգրի, 1982թ-ին` Անդրկովկասի հանրապետությունների Երիտասարդ գիտնականների խորհրդի առաջին կոնֆերանսի պատվոգրի, 1991թ-ին ՀՀ ԱՆ Գիտաբժշկական խորհրդի պատվոգրի:

2000թ-ին ստացել է Մ. Հերացու անվան ոսկե շքանշան, 2002թ-ին` Լոմոնոսովի անվան ոսկե շքանշան, 2005թ-ին` ՀՀ ԱԺ պատվոգիր, Պետրոս Մեծի անվան շքանշան, 2007թ-ին` Վիրխովի անվան արծաթե շքանշան, Գիտության և պրակտիկայի ոսկե խաչ, Սոֆի Տախալովի աստղ, 2010թ-ին` Երևանի Մ. Հերացու անվան ՊԲՀ-ի առաջին կարգի շքանշան և ոսկե մեդալ: 2010թ-ին, 2011 թ-ին ստացել է Երևանի քաղաքապետարանի պատվոգիր: 2014թ-ին արժանացել է «Վաստակավոր գործիչ» կոչման:

Հեղինակ է 252 գիտական աշխատանքի, 6 մենագրության, 1 ուսումնական ձեռնարկի (անգլերեն, 2005թ):

 
Ռևմատոլոգ
Կրթություն
1980-1990    N9 միջն.դպրոց (գերազանցության ատեստատ)
1990-1996    Երևանի պետական բժշկական համալսարան, բուժական ֆակուլտետ  
1996-1998   “Առողջապահության Ազգային Ինստիտուտ”, կլինիկական   օրդինատուրա  ”Ռևմատոլոգիա ”  մասնագիտությամբ
     2002        Ռևմատոլոգիայի Ինստիտուտ, ՌԴ, ք.Մոսկվա, որակավորման դասընթացներ, Մայիս-Հունիս 
2005-2008    Ռևմատոլոգիայի Ինստիտուտ, ՌԴ, ք.Մոսկվա կլինիկական ասպիրանտուրա: Շնորհվել է բժշկական գիտությունների թեկնածուի աստիճան
 
Աշխատանքային գործունեություն
1997-1999  "Էրեբունի՞ ԲԿ ընդունարանում որպես բժիշկ-թերապևտ 
1998-2005  ՞Էրեբունի՞ ԲԿ ռևմատոլոգիական բաժանմունքում որպես բժիշկ՝ռևմատոլոգ
2008-2019 ԵՊԲՀ Համալսարանական թիվ 1 հիվանդանոց որպես բժիշկ-ռևմատոլոգ
2008-2019 ԵՊԲՀ, թերապիայի թիվ 2 ամբիոն, որպես ասիստենտ
2018-2019  ԵՊԲՀ, թերապիայի ամբիոն /ռևմատոլոգիա/ որպես Ավագ դասախոս
2019 օգոստոս  ՀՀ ԱՆ “Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության Ազգային Ինստիտուտ”, Ներքին հիվանդություններ ամբիոն որպես դոցենտ
2019 նոյեմբեր   “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” ԲԿ. Ներքին հիվանդությունների բաժանմունք որպես բժիշկ`ռևմատոլոգ
 
Դասընթացների մասնակցություն
2012   EULAR / Եվրոպական Հակառևմատիկ Լիգա/ ամենամյա  ռևմատոլոգիայի կոնգրես, 6-9 հունիս, Բեռլին, Գերմանիա
2012   Ամենամյա Գիտական կոնֆերանս "Ռևմատիկ հիվանդությունների վաղ      ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները" միջազագային մասնակցությամբ, 25-27 Հոկտեմբեր, Մոսկվա, ՌԴ 
2013  EULAR / Եվրոպական Հակառևմատիկ Լիգա/ ամենամյա  ռևմատոլոգիայի կոնգրես, 6-9 հունիս, Մադրիդ, Իսպանիա   
2014  EULAR / Եվրոպական Հակառևմատիկ Լիգա/ ամենամյա  ռևմատոլոգիայի կոնգրես, 11-14 Հունիս, Փարիզ, Ֆրանսիա 
2015   EULAR / Եվրոպական Հակառևմատիկ Լիգա/ ամենամյա  ռևմատոլոգիայի կոնգրես, 10-13 Հունիս, Հռոմ, Իտալիա 
2016  Դյուկի Սեմինար "Ընտանեկան Բժշկություն", Զալցբուրգ, Ավստիա
2016  "Բանավեճեր Սիստեմային Կարմիր Գայլախտի և Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշի միջև”, 28-30 Ապրիլ, Ֆլորենցիա, Իտալիա, 
2016   Ամենամյա գիտական-պրակտիկ կենֆերանս "Ռևմատոլոգիա-2016՝ գիտությունից դեպի պրակտիկա", 19-21 Հոկտեմբեր, Մոսկվա, ՌԴ
2016   EULAR / Եվրոպական Հակառևմատիկ Լիգա/ ամենամյա  ռևմատոլոգիայի կոնգրես, 14-17 Հունիս, Մադրիդ, Իսպանիա                   
2017   ԱՊՀ երկրների ռևմատոլոգների հանդիպում, 16-19 օգոստոս, Հելսինկի, Ֆինլյանդիա
2018    EULAR / Եվրոպական Հակառևմատիկ Լիգա/ ամենամյա  ռևմատոլոգիայի կոնգրես, 13-16 Հունիս, Ամստերդամ, Նիդերլանդներ
2018  IV Ռևմատոլոգների Եվրասիական կոնգրես, նվիրված Ռևմատոլոգիայի Ինստիտուտի 60-ամյակին, 25-28 սեպտեմբեր, Մոսկվա, ՌԴ
2019   VIII Իտալիա-Իսրաել հանդիպում “Ձեռքբերումներ ռևմատոլոգիայում և աուտոիմուն հիվանդությունների բնագավառում” , 24-25 հոկտեմբեր, Բրեշիա, Իտալիա
Օտար լեզուների իմացություն
 
հայերեն, ռուսերեն, անգլերեն

Արդեն 41 տարի է, ինչ դասավանդում եմ, բայց երբեւէ չեմ հոգնել, ընդհակառակը, քանի գնում, ավելի մեծանում է հետաքրքրությունս մեր ոլորտի հանդեպ   

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում նյարդային համակարգի հիվանդությունները բավական տարածված են, ուստի խիստ արդիական է բարձրակարգ մասնագիտացված ծառայությունների եւ որակյալ մասնագիտական ներուժի առկայությունը:

 http://bestgroup.am/  կայքի զրուցակիցն է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նյարդաբանության կլինիկայի ղեկավար, բ.գ.դ., պրոֆեսոր ԳՈՒՐԳԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: Ունենալով երկար տարիների ներդրում մեր բժշկության մեջ` նա դժվարին պահերին կանգնում է հիվանդի կողքին, կիսում նրա դժվարությունները, հաճախ անհնարինը դարձնում հնարավոր եւ, իր կոչմանը հավատարիմ լինելուց բացի, սիրում է իր երկիրը:

-Բժիշկ, ընտրել եք շատ պատասխանատու, ռիսկային աշխատանք, ինչպե՞ս եւ ե՞րբ գնացիք այդ քայլին:

-Իրականում յուրաքանչյուր աշխատանք այսօր, անկախ  բնագավառից, ռիսկային կարող ենք համարել: Գործունեությունս սկսել եմ բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո: 1976-1977թթ. սկսել եմ աշխատել Չարենցավան քաղաքի բուժսանմասում, իսկ արդեն 1978 թվականից աշխատում էի Երեւանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի (այսօր այն կոչվում է ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտ) նյարդաբանության ամբիոնում, եղել եմ լաբորանտ, ամբիոնի ասիստենտ, դոցենտ, այդ ընթացքում պաշտպանել թեկնածուական, ապա դոկտորական թեզերը, դարձել գիտությունների դոկտոր եւ ամբիոնի վարիչ: Ներկայումս նյարդաբանության մեկ ամբիոն կա Երեւանի պետական բժշկական համալսարանում, որտեղ ամբիոնի պրոֆեսոր եմ: 1978 թվականից առ այսօր շարունակում եմ աշխատել նաեւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:

Այդ ընթացքում եղել եմ ՀՀ ԱՆ գլխավոր նյարդաբանը, բայց 2018 թվականին առողջապահության նախարարի հրամանով գլխավոր մասնագետների համակարգը դադարեց գործել: 2001 թվականից մինչ օրս Պաշպանության նախարարության բուժվարչության գլխավոր  նյարդաբանն եմ: Շուրջ 10 տարի Հայաստանի նյարդաբանների ասոցիացիայի նախագահն եմ:

-Ի՞նչ են տալիս մասնագիտական ասոցիացիաները:   
-Ասոցիացիաները բժիշկներին տալիս են գիտելիքների նոր եւ մեծ բազա, փորձի փոխանակություն արտերկրյա նյարդաբանների հետ: Անցյալ տարվա սեպտեմբերին անցկացրեցինք «Brain-2018» միջազգային համաժողովը, որին, ԱՄՆ նյարդաբաններից բացի, ժամանել էին ներկայացուցիչներ նաեւ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Կանադայից, Գերմանիայից եւ Շվեյցարիայից: Հայաստանի նյարդաբանները ծանոթացան մեր բնագավառի նորություններին:

2019 թվականի հուլիսին տեղի ունեցավ Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարը «Հայաստան-Սփյուռք-Արցախ՝ միաձուլում ի փառս առողջության» խորագրով, որի շրջանակներում անցկացվեց մեր նյարդաբանական գիտաժողովը «Սուր կաթված» թեմայով` նվիրված սուր ինսուլտի բուժման ժամանակակից մոտեցումներին: Պատրաստվում ենք 2020 թվականին անցկացնել «Brain-2020» կոնֆերանս, որի կազմակերպելն այնքան էլ հեշտ չէ: Սպասում ենք տարբեր երկրներից մոտ քառասուն հյուրերի ժամանմանը, որոնց կեցության կազմակերպումը ասոցիացիայի համար լուրջ պատասխանատվություն է: Այս գիտաժողովների անցկացումը լինելու է շարունակական: Ասոցիացիայի ղեկավարության նպատակը մեր երկրի նյարդաբաններին աջակցելն է, որպեսզի նրանք արտերկրյա վերապատրաստումների հնարավորություն ունենան: Կցանկանամ, որ ասոցիացիաները կարողանան վճռական դեր խաղալ մեր երկրի բժիշկների պաշտպանվածության, նրանց աշխատանքի ճիշտ կազմակերպման հարցերում:  

-Ի՞նչ կասեք ձեր ոլորտի երիտասարդ կադրերի մասին:

- Այսօրվա դրությամբ բժշկական համալսարանի նյարդաբանության ամբիոնում 48 նոր մասնագետ 3 տարի ժամկետով անցնում է նյարդաբանական մասնագիտացում: Նրանք բավական զարգացած են, ունեն մեծ ձգտում եւ կատարելագործվելու ծարավ, ցանկանում են դառնալ լավ մասնագետ: Բայց նրանք պետք է նաեւ լավ հոգեբան լինեն, եւ մենք աշխատում ենք նաեւ այդ ուղղությամբ: Սակայն կան որոշակի դժվարություններ ուսումնական գործընթացում, որոնցից մեկն էլ հայերեն լեզվով մասնագիտական գրականության պակասն է: Ռեզիդենտները հիմնականում օգտվում են ռուսերեն եւ անգլերեն ինտերնետային աղբյուրներից, սակայն ոչ բոլորն են լավ տիրապետում այդ լեզուներին: Ամբիոնում այսօր պատրաստվում է հայերեն լեզվով նյարդաբանության ազգային ձեռնարկ, որը կբարձրացնի ուսուցման որակը եւ առարկայի ընկալումը: Արդեն 41 տարի է, ինչ դասավանդում եմ, բայց երբեւէ չեմ հոգնել, ընդհակառակը, քանի գնում, ավելի մեծանում է հետաքրքրությունս մեր ոլորտի հանդեպ   

-Ընդունված ավանդույթ է, որ երեխաներն ընտրում են իրենց ծնողերի մասնագիտական ուղին, Ձեր երեխաների դեպքում այդպե՞ս է:

-Իրականում այդպես է, եւ բժշկական մթնոլորտում մեծացած երեխան հիմնականում ձգտում է բժիշկ դառնալ: Կինս, ես եւ ավագ դուստրս նյարդաբան ենք, կրտսեր աղջիկս՝ ատամնաբույժ, իսկ մեծ թոռնիկս բժշկական համալսարանի 5-րդ կուրսի ուսանող է:  Ի դեպ, մայրս նույնպես բժիշկ է եղել, մանկաբույժ, եւ լինում էին դեպքեր, երբ կեսգիշերին հարեւանը դուռը թակում եւ խնդրում էր մայրիկիս օգնությունը, որ գնա եւ իրենց վատառողջ երեխային նայի: Նույնը այսօր տեղի է ունենում նաեւ ինձ հետ:

-Ըստ Ձեզ, բժշկությունը մասնագիտությո՞ւն է, թե կոչում:

-Իհարկե, առաջին հերթին մասնագիտություն է: Բայց երբ տարանջատում են լավ եւ վատ բժիշկ հասկացողությունը, կարծում եմ, նկատի ունեն ոչ թե բժշկի մասնագիտական գիտելիքները, այլ մոտեցման ձեւը, հիվանդին հոգեբանորեն օգնելը, նրան այդ ծանր վիճակից դուրս բերելու կարողությունը: Նյարդաբանների  մոտ հոգեբանությունը շատ մեծ նշանակություն ունի, եւ ես միշտ աշխատել եմ այնպես, որ ինձ դիմող ոչ մի հիվանդ դժգոհ չհեռանա: Իսկ դա անչափ կարեւոր հանգամանք է:

-Կվերհիշե՞ք Ձեր առաջին պացիենտին:

-1976 թվականին` բժշկական ինստիտուտի 7-րդ կուրսում, երբ 2-րդ հիվանդանոցում աշխատում էի որպես ինտերն, մենք համարվում էինք, այսպես ասած, բժիշկների օգնականներ: Եվ իմ առաջին պացիենտը, որ իշեմիկ ինսուլտ էր տարել, ապաքինվեց  գրեթե լիովին:

-Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:

-Պրոֆեսոր, ակադեմիկոս Սուրեն Գեղամի Զոհրաբյանին, ով, ցավոք, մահացավ երկու տարի առաջ: Ես նրա մոտ եղել եմ 1978 թվականից` Երեւանի բժիշկների կատարելագործման ինստիտուտում, երբ նա ամբիոնի վարիչն էր, ու միշտ երախտապարտ եւ պարտական կլինեմ նրան:

-Տեղեկացված ենք, որ գեներալ-մայորի կոչում եք ստացել, մի փոքր կխոսե՞ք այդ մասին:

-Տարին այս պահին չեմ կարող կոնկրետ հիշել (ինձ թվում է` միջազգային ահաբեկչության ալիքի բարձրացման ֆոնի վրա էր), երբ մեր երկրում բացվեց Մոսկվայի «Антитеррор» կազմակերպության մասնաճյուղը, եւ ինձ առաջարկեցին անդամակցել այդ կազմակերպությանը, ու ես, իհարկե, համաձայնեցի: Ես այնտեղ բժշկական տարբեր թեմաներով դասախոսություններ էի կարդում, նաեւ այլ գործունեություն ծավալում: Մեկ տարի հետո ինձ շնորհվեց գնդապետի կոչում, երկու տարի անց պարգեւատրեցին «Սուրբ Գեորգի Հաղթաբերի», «Գեներալ Պլատով» ոսկե շքանշաններով: Առողջապահության ազգային ինստիտուտի 50-ամյակի կապակցությամբ առողջապահության համակարգում մասնագիտական բազմամյա ծառայության ու աշխատանքային գնահատելի հաջողությունների համար ՀՀ վարչապետի կողմից պարգեւատրվել եմ շնորհակալագրով` արցախյան ազատամարտի ընթացքում բժշկական օգնության ցուցաբերման գործում ունեցած ակտիվ մասնակցության ու նշանակալի ավանդի համար:  Պարգեւատրվել եմ նաեւ «Անդրանիկ Օզանյան», «Գարեգին Նժդեհ» շքանշաններով: Իսկ 4-5 տարի առաջ ինձ արդեն շնորհվեց գեներալ-մայորի կոչում, ունեմ պատվոգիր ՀՀ-ում ռուսական զորքերի հրամանատարից:

-Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:

-Կցանկանամ, որ մեր երկրում լինի համերաշխություն, պատերազմ չլինի, մեր սահմանը լինի առանց կրակոցների, եւ զոհեր չլինեն: Ցանկանում եմ, որ մեր երկիրը ծաղկի, շենանա, ոչ մեկը չլքի հայրենի եզերքը, եւ այն մարդիկ, որոնք 1992 թվականից հեռացան հայրենիքից, ետ վերադառնալու հնարավորություն ունենան:

Եվ, իհարկե, բոլորին մաղթում եմ առողջություն:

 

   
Թերապևտ
Գաստրոէնտերոլոգ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ/EDUCATION

Ուսումնականհաստատություն/
Educational Institution

Ժամանակահատված/
Period

Մասնագիտություն/

 Profession

Ստացածաստիճան/

Degree

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան

2008-2013

Բուժական գործ

Բժշկագիտության բակալավր

ԵՊԲՀ

2013-2015

Բուժական գործ

Բժիշկ

ԵՊԲՀ

2015-2017

Գաստրոէնտերոլոգիա

Բժիշկ-մասնագետ

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ/PROFESSIONAL TRAINING

2018թ.Վերապատրաստում ԵՊԲՀ դասախոսների որակավորման բարձրացման բաժնում

2017թ.Կատարելագործում Թոքաբանություն մասնագիտությամբ (ԵՊԲՀ Թերապիայի թիվ 3 ամբիոն)

2018թ. Անգլերեն լեզվով ուսուցման կատարելագործման ատեստացիա (ԵՊԲՀ Օտար Լեզուների ամբիոն)

2018թ. Մասնագիտացում`Որովայնի Խոռոչի Օրգանների ՈՒՁՀ (ԵՊԲՀ Կլինիկական Ճառագայթաբանության ամբիոն)

2017թ.  Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի անդամ

2016թ. Թերապևտների Եվրասիական ասոցիացիայի անդամ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆՓՈՐՁ/WORKEXPERIENCE

Հաստատության անվանումը/

Company Name

Ժամանակահատված/ Period

Պաշտոն/

Position

Հիմնական պարտականությունները/

Main responsibilities

Ազատման պատճառը/ Reason for Release

ԵՊԲՀ Թերապիայի թիվ 3 ամբիոն

2017թ.-ի սեպտեմբերի 11-ից մինչ օրս

ասիստենտ

տեղացի և արտասահմանցի ուսանողների դասավանդում(տեսական և գործնական դասապրոցեսների անցկացում),քննական պրոցեսի կազմակերպում,ամբիոնի թղթաբանության վարում

 

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ

2018թ-ի մարտից(ֆիզ. արձակուրդ )

հերթապահող բժիշկ`հիվանդ վարելու իրավունքով  ընդհանուր թերապիայի բաժանմունքում

Հիվանդների ընդունում,հետազոտում,բուժման իրականացում,կոնսուլտացիաների անցկացում տարբեր բաժանմունքներում

 

Վարդանանց ՆԲԿ

2019թ-հունիսից մինչև սեպտեմբեր

բժիշկ-թերապևտ

Ապահովագրված և վճարովի հիվանդների վարում,ինչպես նաև պոլիկլինիկական ծառայության մատուցում որպես տեղամասային թերապևտ

 

Կոնֆերանսների մասնակցություն/ CONFERENCES ATTENDED

 

1.The Open Medical Institute(OMI) Satellite Symposium  "DIABETES "  2015 Yerevan,Armenia

2.Current Issues of Medical Science(EACCME) 2015 Yerevan, Armenia

3.Cardiology Satellite symposium in the frame of fourth International Congress of Armenia 2013 Yerevan,Armenia

4.Second Assembly of the Eurasian Therapists Association, 2016 Yerevan,Armenia

5.Asian Pacific Association for the Study of the Liver Single Topic Conference Focus on the Viral Hepatitis B

2015 Yerevan,Armenia

6.Adopting European guidelines on Helicobacter pylori infection management and Fecal microbiota transplantation to use in Armenia. 2018 Yerevan,Armenia                                                            

7. 2-nd International Congress of Geriatric Medicine in Armenia, 2019 Yerevan,Armenia

8. International Symposium on Actual Problems in  Diagnosis and Management of  NAFLD. 2019 Yerevan,Armenia

9. Cardio Forum No 4, 2019 Yerevan,Armenia

 

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր