Lusine

Lusine

Արտաշես Վարդանի Ազնաուրյան
 
 
Մասնագիտություն Օտորինոլարինգոլոգ (ԼՕՌ)
 
Պաշտոն ՔԿԱ հիվանդությունների ամբիոնի դասախոս, Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
                  ՔԿԱ բժիշկ, 2-րդ բուժ. միավորում
                  ՔԿԱ բժիշկ, «Գրիգոր Նարեկացի» ԲԿ
 
Կրթություն
  
2013-2016 ԵՊԲՀ, կլինիկական օրդինատուրա ՔԿԱ մասնագիտությամբ
2011-2013 ԵՊԲՀ, Մագիստրատուրա
2006-2011 ԵՊԲՀ, Ընդհանուր բժշկության ֆակուլտետ, բակալավրիատ
 
Վերապատրաստումներ  
 
«ՔԿԱ ժամանակակից հիմնահարցերը» վերապատրաստում
 
Անդամակցություններ  
 
Հայաստանի ՔԿԱ բժիշկների ասոցիացիա

<<Պետք չէ մտածել սեփական առողջության, գուցե կյանքի հաշվին գումար տնտեսելու մասին>>

Որոշ հիվանդություններ շոշափելիորեն փոխում են կնոջ առողջական վիճակը, ինչն ակնհայտորեն իր դրոշմն է թողնում թե՛ կնոջ արտաքինի և թե՛ կանացիության ու գրավչության վրա։ Դրանց շարքին է դասվում նաև կրծքագեղձի քաղցկեղը` մարդկության ամենահին հիվանդություններից մեկը, որի ցուցանիշները վերջին երկու տասնամյակում աճում են աշխարհի շատ երկրներում, այդ թվում` Հայաստանում: Սակայն բժշկագիտության և բժշկական տեխնիկայի զարգացմանը զուգընթաց այսօր այդ հիվանդությունը կարող է բուժվել, եթե հայտնաբերվի վաղ փուլում: Ուռուցքը հյուսվածքի ախտաբանական աճն է, որը լինում է չարորակ կամ բարորակ, և որի հայտնաբերումն ինքնին տագնապ է հարուցում, մի շարք հարցեր են ծագում. քաղցկե՞ղ է դա, անհրաժե՞շտ է վիրահատվել, անխուսափելի՞ է կուրծքը կորցնելը: Ժամանակակից բժշկագիտական տեխնոլոգիաները հնարավորություն են ընձեռում չարորակ ուռուցքները շատ վաղ փուլերում բացահայտել, երբ դրանք դեռևս չափազանց փոքր չափեր ունեն և հաջողությամբ կարող են բուժվել: Մամոգրաֆիան կրծքագեղձի ռենտգեն ռենտգենյան հետազոտությունն է, որը յուրաքանչյուր կին 40-տ ից բարձր տարին մեկ անգամ պետք է կատարի, անկախ գանգատների առկայությունից կամ բացակայությունից: Մեր զրուցակիցն է Վ.Ա. Ֆանարջյանի անվան «Ուռուցքաբանության ազգային կենտրոնի» բժիշկ-ռադիոլոգ, մամոգրաֆիայի բաժանմունքի ղեկավար ՀԱՍՄԻԿ ԴԱՎԹՅԱՆԸ` հիանալի բժշկուհի, իր գործի գիտակ, ով պատրաստ է ամենայն մանրամասնությամբ և մատչելի ներկայացնել հիվանդության սկզբնաղբյուրներն ու բուժման ընթացքը`իր նրբություններով և կարողանում է ճիշտ ախտորոշման միջոցով մատնանշել խնդրի լավագույն լուծման ճանապարհը:

-Տիկի՛ն Դավթյան, ի՞նչ մակարդակ վրա է գտնվում ռադիոլոգիան Հայաստանում:

- Բժշկության ախտորոշիչ ճյուղում ոչ միայն կրծքագեղձի, այլ նաև մյուս օրգան-համակարգերի հետազոտման ռադիոլոգիական մեթոդները բավականին մեծ դեր, նշանակություն ունեն, և վստահորեն կարող եմ ասել, որ այսօր Հայաստանն այդ բնագավառում բավականին զարգացած է թե՛ տեխնիկապես, թե՛ մասնագետների առումով: Կրծքագեղձի քաղցկեղի վաղ և ճշգրիտ ախտորոշումը մեծ դեր ունի բուժման գործընթացում, դրանով է պայմանավորված` նաև ապրելիության ցուցանիշը;

-Ըստ Ձեզ, գերժամանակակից տեխնիկան եկավ լրացնելո՞ւ, թե փոխարինելու հնին:

-Մեր կենտրոնում աշխատում էինք ամերիկյան շատ արդյունավետ սարքով`<<Լոռադ>> ֆիրմայի արտադրության մամոգրաֆով, բայց երբ արդեն ամբողջ աշխարհում սկսեց կիրառվել թվային մամոգրաֆիան, մեր կենտրոնն էլ 2016 թվականից ձեռք բերեց այդ սարքը` տոմոսինթեզով:

-Բժշկուհի՛, ախտորոշման մեջ կա՞ն հակացուցումներ:

-Ամբողջ աշխարհում ընդունված է, որ, երբ կինը հատում է 40-ի շեմը, անկախ գանգատ ունենալ-չունենալու հանգամանքից, պետք է կրծքագեղձի հետազոտություն անցնի`կատարելով ռենտգեն մամոգրաֆիա: Իսկ մինչև 40 տարեկանը կատարում ենք սոնոգրաֆիկ հետազոտություն: Երբ սոնոգրաֆիայի արդյունքում ստանում ենք կասկածելի պատկեր, այսինքն`կասկածելի գոյացություն կամ օջախ ենք տեսնում, այդ դեպքում արդեն տարիքը որևէ նշանակություն չունի, և անմիջապես կատարում ենք մամոգրաֆիա: Ընդ որում, մամոգրաֆիկ հետազոտությունը հակացուցումներ չունի:

-Ի՞նչ նորարարություններ կան ձեր բնագավառում, որոնց մասին կցանկանայիք խոսել:

-Կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերման ամենաարդյունավետ մեթոդը ռենտգեն մամոգրաֆիան է, որն ի վիճակի է հայտնաբերել քաղցկեղի փոքր, նույնիսկ մինչև 3մմ չափի չշոշափվող օջախները: Հետազոտությունը ուղիղ համեմատության մեջ է ռենտգեն մամոգրաֆիայի սարքից, նրա ճիշտ շահագործումից, կրծքագեղձի և անութափոսի ճիշտ տեղավորումից: 2011 թվականից հեղափոխական և կտրուկ բարելավվել է մամոգրաֆիկ հետազոտության արդյունավետությունը տոմոսինթեզով թվային մամոգրաֆիայի շնորհիվ: Գնահատվում են նորագոյացությունների եզրերը, չափերը, նվազել է ոչ անհրաժեշտ բիոպսիաների քանակը: Ռենտգեն պատկերները ստացվում են համակարգչի էկրանին, կրճատվել է հետազոտության ժամանակը, հեշտանում է կրծքագեղձի ռենտգեն պատկերների պահպանումը... Այդ ամենի արդյունքում հիվանդներն էլ ավելի քիչ ժամանակ են տրամադրում հետազոտվելուն, որից հետո ռենտգեն տվյալները ենթարկվում են մանրակրկիտ ուսումնասիրության` ռենտգեն ինտենսիվությունը փոփոխելով և մեծացնելով: Շատ կարևոր է հիվանդների համար, այսպես ասած, երկրորդ կարծիքը, որը հնարավոր է դառնում համակարգչի միջոցով:

Ինչպես ասացի, մեր կենտրոնում 2016 թվականից շահագործվում է տոմոսինթեզով թվային մամոգրաֆ` <<Hologic Selenia Dimensions, Digital mammography system, with Digital Tomosynthesis>> ֆիրմայի արտադրության: Շուրջ երկու տարվա ընթացքում մոտ 5000 հետազոտություն է իրականացվել, և կրծքագեղձում հայտնաբերված գոյացությունների շուրջ 80%-ը բարորակ են: Դրանք կիստաներ, ինտրակիստոզ պապիլոմաներ, ֆիբրոադենոմաներ, տերևանման ֆիբրոադենոմաներ, լիպոմաներ, ադենոմաներ, ֆիբրոադենոլիպոմաներ, կերակրող կանանց մոտ` գալակտոցելեներ են և այլն: Բարորակ գոյացություններ կան, որ պետք է պահվեն հսկողության տակ, իսկ որոշների դեպքում խորհուրդ է տրվում իրականացնել վիրահատական միջամտություն: Օրինակ, տերևանման ֆիբրոադենոմաները չարորակ դառնալու ներուժ ունեն:

-Որո՞նք են հիվանդության առաջացման ռիսկի գործոնները:

-Կրծքագեղձի քաղցկեղի ռիսկի գործոններն են` հղիությունների կամ ծննդաբերությունների բացակայությունը, վաղ դաշտանային ցիկլը, ուշ դաշտանադադարը, ժառանգականությունը, կրծքագեղձի քաղցկեղի պատմությունը, ճարպակալումը, երկարատև հորմոնոթերապիան, կրծքագեղձի տրավման և, իհարկե, տարիքը: Կանանց խորհուրդ է տրվում մշտապես ուշադիր լինել կրծքագեղձի նկատմամբ, ամեն ամիս՝ դաշտանի ցիկլից հետո շոշափել կուրծքը և ուշադրություն դարձնել դրա ձևին, հասկանալ`կուրծքն ու պտուկը ներքաշվա՞ծ են, թե ոչ։ Եթե շոշափելիս կինն ինչ-որ նոր բան է նկատում, պետք է անհապաղ դիմի բժշկի: Այսինքն՝ մամոգրաֆիան առողջ կանանց հետազոտություն է, և պարտադիր չէ, որ կինը բողոք ունենա, գոյացություններ շոշափի: Այժմ մեր բժիշկները բավականին շատ են խոսում հիվանդության մասին, քարոզ է իրականացվում սոցիալական ցանցերով, ինտերնետ պորտալով և հեռուստատեսությամբ, ամսագրերով ու թերթերով, բայց, չնայած այդ ամենին, ցավոք, մեր երկրում կրծքագեղձի քաղցկեղի բարձիթողությունը հասնում են մոտավորապես 50 տոկոսի շեմին:

-Բժշկուհի՛, վերջին տարիներին հիվանդությունը <<երիտասարդացե՞լ է>>:

-Այո, ցավով կարող եմ ասել, որ երիտասարդացել է: Վերջերս մեզ դիմել էր 22 տարեկան աղջիկ, որի մոտ ախտորոշվեց քաղցկեղ: Քիչ չեն հղի կանայք նույն պես, որոնց մոտ ախոտորոշում է քաղցկեղ: Դա է պատճառը, որ նշում ենք կրծքագեղձում շոշափվող նորագոյացության համար, պետք է անմիջապես դիմել բժշկի: Հաճախ մեզ դիմում են հիվանդներ, որոնք շոշափել են ինչ-որ գոյացություն, որը չի ցավում և 1-2 տարի անց նոր դիմել են մեզ, որովհետև <<դա իրենց չի խանգարել>>: Հայ կանանց մոտ սովորաբար գանգատը ցավի զգացողության դեպքում է լինում, իսկ եթե չի ցավում, ուրեմն գանգատ չունի: Լինում են նաև դեպքեր, երբ կուրծքն արդեն դեֆորմացված վիճակում է, բայց պնդում են, որ գանգատ չունեն: Չգիտեմ, դա գուցե պայմանավորված է սոցիալական վիճակով կամ էլ տեղեկացված չլինելով... Ինչքան էլ խոսել ու խոսում ենք ժամանակին մեզ դիմելու անհրաժեշտության մասին, միևնույն է, բավականին բարդացած փուլերում են դիմում, որովհետև մեծ մասամբ վախենում են իմանալ ախտորոշման արդյունքը:

-Բժշկուհի՛, շփվում եք ուսանողության հետ, ուստի կարող եք կանխատեսել, թե ինչ մակարդակ կունենա մեր ապագա բժշկությունը:

-Լինելով Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ճառագայթային ախտորոշման ամբիոնի ասիստենտ և դոցենտ, բնական է, շատ եմ շփվում ուսանողների հետ և պետք է նշեմ, որ բավականին շատացել է ռադիոլոգ դառնալ ցանկացողների թիվը: Եվ ես կարծում եմ, որ մեր բժշկությունն ապագայում բավականին բարձր մակարդակ կունենա, քանի որ ուսանողները կրթված են, ունեն կայուն գիտելիքներ:

-Իսկ որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք մեր կանանց:

-Կցանկանամ, որ մեր կանայք ուշադիր լինեն սեփական առողջության նկատմամբ, պարբերաբար այցելեն մասնագետին ախտորոշում անցնելու համար: Պետք չէ մտածել սեփական առողջության, գուցե կյանքի հաշվին գումար տնտեսելու մասին: Մինչդեռ կենտրոն առավել շատ դիմում են արդեն 3-րդ 4-րդ փուլերում գտնվող հիվանդները, երբ կրծքագեղձի քաղցկեղը արդեն մետաստազավորվել է և բուժումն իրականացվում է քիմիոթերապիայի և ճառագայթային թերապիայով, այսինքն` համակցված բուժում է իրականացվում: Մեր աշխատանքը թիմային աշխատանք է, միայն ռադիոլոգով կամ միայն ախտորոշմամբ հնարավոր չէ լավագույն արդյունքի հասնել և մենք աշխատում ենք վիրաբույժների, քիմիոթերապիայիև պաթոմորֆոլոգների և այլ մասնագետերի հետ:

Հարգելի կանայք, սիրեք Ձեզ, հետևեք ձեր առողջությանը:

Աշխեն Սերգեյի Բալբաբյան  (ծնված 01.11.1965թ. ք. Երևան)

“Էրեբունի” բժշկական կենտրոն  քիթ-կոկորդ- ականջաբան, աուդիոլոգ:

 

Աշխեն Սերգեյի Բալբաբյան ծնվել է Երևանում ծառայողի ընտանիքում: Միջնակարգ կրթությունը ստացել է 1972-1982թթ. N156 միջնակարգ դպրոցում, գերազանցությամբ ավարտել այն:

1982-1988   սովորել է   Երևանի Պետական Բժշկական ինստիտուտի բուժական գործ ֆակուլտետում:

 1988-1989 սովորել է Իտերնատուրայում, թերապիա մասնագիտության գծով:

1989-1995թթ. աշխատել է N10 պոլիկլինիկայում որպես թերապևտ:

1995-1998թթ  Օտորինոլարինգոլոգիայի կլինիկական օրդինատոր:

 1998-ից մինչ այժմ “Էրեբունի” բժշկական կենտրոնում որպես քիթ-կոկորդ- ականջաբան, աուդիոլոգ:

2005թ ապրիլին  վերապատրաստվել է “Քինդ” ընկերությունում, Գերմանիա:

2008թ օգոստոսին    վերապատրաստվել է  “Սբ. Աննա” կլինկայում, Բելգիա:

2010թ փետրվարի 10-12,  “CauCAR” հանդիպում, Ստամբուլ:

 2015թ մարտի 20-22 մասնակցել է “Քթի խոռոչի էնդոսկոպիկ վիրահատության հմտություններ” կոներանսին, Միլան, Իտալիա:

 2015թ. մարտին վերապատրաստում Ռուսաստանի լսապրոթեզավորման և աուդիոլոգիայի  գիտական և պրակտիկ կենտրոնում:

Մասնակցել է նմանատիպ բազմաթիվ գիտական կոնֆերանսների և հանդիպումների աշխարհի տարբեր պետություններում:

 2017թ. «Համազգային վստահություն խորհուրդի» կողմից ստացել է Տարվա լավագույն Քիթ- կոկորդ-ականջաբան կոչումը:

Դժբախտ է այն բժիշկը, որն ուսուցիչ կամ աշակերտ չունի

Գլաուկոման` տեսանյարդի հիվանդությունը, զարգացող հիվանդություն է, որի ժամանակ տեղի է ունենում տեսանյարդի թելերի բնորոշ ատրոֆիա, տեսադաշտի սպեցիֆիկ նեղացում, իսկ ներակնային ճնշման մակարդակը հանդիսանում է ռիսկի գործոն:  Երկար տարիներ գլաուկոման համարվում էր ամենավտանգավոր հիվանդություններից մեկը, քանի որ անխուսափելիորեն բերում էր կուրության: Իսկ այսօր այն համարվում է բուժվող հիվանդություն, այսինքն` պահպանվում են առկա տեսողական ֆունկցիաները, կանխարգելվում են հնարավոր բարդություները: Եվ յուրաքանչյուրը պետք է իմանա ինչպես հիվանդության պատճառները, զարգացման ձևերն ու մեխանիզմները, կլինիկական տարբերակներն ու ընթացքը, այնպես էլ բուժման տարբեր մեթոդները: 

Թե ինչպիսի արդյունավետ պայքար է տարվում գլաուկոմա հիվանդության հայտնաբերման և բուժման բոլոր փուլերում, մեզ հետ զրույցում ներկայացրեց Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքի ղեկավար, դոցենտ ԼԻԼԻԹ ՈՍԿԱՆՅԱՆԸ: Նա հաճելի զրուցակից է, համակրելի կին, ում երկար տարիների մասնագիտական փորձի, գործին նվիրվածության արդյունքում բազմաթիվ հիվանդներ կարողացել են պահպանել տեսողությունը և խուսափել հետագա բարդություններից: Բժշկի առաքելությունը պացիենտի հետ առնչվելն է, հասկանալը, թե նա ինչ սպասելիքներ ունի իրենից:

- Տիկի՛ն Ոսկանյան, ի՞նչ է իրենից ներկայացնում գլաուկոմա հիվանդությունը, որո՞նք են դրա առաջացման պատճառները, ի՞նչ ախտանիշներով է այն սկսվում և ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել: 

-Գլաուկոման տեսողական նյարդի հիվանդություն է, բայց հիվանդության ընթացքում նյարդի վնասվելուն զուգահեռ երկար ժամանակ տեղի է ունենում տեսադաշտի փոփոխություն, և այս դեպքում ներակնային ճնշման մակարդակը հանդիսանում է ռիսկի գործոն: Այսինքն, եթե աչքը մնա երկարատև ներակնային ճնշման տակ, և այդ ճնշումը թեկուզ մի քանի միավորով բարձրանա կամ անգամ մնա նորմայի սահմաններում, ապա տվյալ տեսողական նյարդի համար այն կլինի բարձր: Իսկ եթե ճնշումը շատ է բարձր նորմայից, ապա մեկ շաբաթ կամ 15 օր հետո անգամ առողջ նյարդը սկսում է վնասվել: Այդ իսկ պատճառով այսօր մի փոքր կեղծ է համարվում այն պնդումը, թե գլաուկոման բարձր ճնշման հիվանդություն է. ինչպես ասացի, այն կարող է լինել անգամ նորմալ ճնշման ժամանակ: Այդ  հիվանդությունը երեք գործոնի ազդեցությամբ է զարգանում`տեսողական նյարդի և տեսադաշտի փոփոխությունն ու ներակնային ճնշման հարաբերական բարձր լինելը: Վնասվում է տեսողական նյարդը, և այդ իսկ պատճառով գլաուկոմայի հետևանքով կորցրած տեսողությունն ու կորցրած տեսադաշտը երբեք հետ բերել չի լինում: Արդի գիտությունը միտված է նրան, որ հիվանդությունը  ժամանակին ախտորոշվի, որպեսզի հնարավոր լինի այն կանխարգելել, թույլ չտալ, որ խորանա: Ժամանակին գլաուկոմա ասելով հասկանում էին չարորակ հիվանդություն, քանի որ, ինչ բուժում էլ նշանակվեր, աչքը ուշ թե շուտ կուրանալու էր: Բայց վստահորեն կարող եմ ասել, որ այսօր գիտությունն ակնաբուժության մեջ հնարավորություն ունի գլաուկոմա հիվանդությունը լիարժեք կանխարգելել:  

-Բժշկուհի, գլաուկոմայի ո՞ր տեսակի և ո՞ր փուլերի դեպքում է հնարավոր դեղորայքային բուժումը , ո՞ր դեպքերում է գործը հասնում վիրահատության: Կա՞ն դեպքեր, երբ անզոր են թե՛ առաջին, թե՛ երկրորդ մեթոդները:

-Համարվում է, որ գլաուկոմայի վաղ շրջաններում նյարդը դեռ լավ վիճակում է, կարող է  դիմակայել հարաբերական բարձր ճնշմանը, և այս փուլում շատ արդյունավետ են թե՛ լազերային, թե՛ դեղորայքային միջամտությունները: Լազերայինը նրանով է լավ, որ երբեմն սահմանափակվում ես միայն տարին 1-2 միջամտությամբ, և դեղորայքի կարիք չի լինում: Առաջին և երկրորդ, երբեմն նաև երրորդ փուլում դեղորայքը կարող է լիովին բավարար լինել կանխելու տեսողության վատթարացումը: Երբեմն էլ խնդիրը կարելի է լուծել այդ երկուսի համակցությամբ և, իհարկե, ստենդավորմամբ: Բոլորս գիտենք, որ իրականացվում է ուղեղի և սրտի ստենդավորում, նույնը կատարվում է նաև աչքի գլաուկոմայի վաղ փուլերում, երբ այդ հիվանդությունն արդեն անցնում է թույլատրելիի սահմանը, այսինքն նյարդի տասը միավորից ութը և ավելին վնասված են: Իհարկե, նման դեպքերում գերադասելի է վիրահատական միջամտությունը, որովհետև, նախ, միայն այդպես կարող ես աչքի ճնշումն իջեցնել նորմայից ցածր թվերի, և ցանկալի  է, որ նյարդը գոյատևի: Ու ամենակարևորը. կլինեն դեպքեր, երբ հիվանդը պարբերաբար չի կաթեցնի դեղը աչքի մեջ, ինչն էլ կհանգեցնի ճնշման տատանումների: Իսկ վիրահատությունից հետո տատանում չի լինում, և այն ոչ միայն իջեցնում, այլ նաև կայունացնում  է ճնշումը: Այն փուլերում, երբ նյարդի 80 տոկոսը վնասված է, արդեն ճիշտ է վիրահատելը, հակառակ դեպքում մարդը դանդաղորեն կարող է կորցնել տեսողությունը: Հնարավոր է նաև, որ դեղորայքային և վիրահատական միջոցներն իրենց ցանկալի արդյունքը չտան: Որոշ դեպքերում վիրահատությունը դրական արդյունք  չի տալիս, այսինքն`չի իջեցնում ճնշումը: Երբեմն կարող են լինել հետվիրահատական բարդություններ, երբ, օրինակ, փակվում է վիրահատված տեղը, կամ հիվանդի օրգանիզմը բորբոքային պրոցեսների, սպիացման, ավելորդ անոթավորման հակում ունի: Այս դեպքերի համար ունենք հատուկ փական, խողովակ, որը դրվում է աչքի մեջ, ինչի շնորհիվ էլ կարգավորվում է աչքի ճնշումը: Այս վիրահատական միջամտությունը ծախսատար է, սակայն միշտ էլ շատ արդյունավետ է:  Հետվիրահատական բարդություն կարող ենք համարել արնահոսությունը և ինֆեկցիան, որի հավանականությունը սովորական գլաուկոմայի ժամանակ երկու տոկոս է, դրա համար էլ աշխատում ենք այնպես <<պահել>> աչքը, որ գործը չհասնի վիրահատության: Իսկ ստենդավորումը հետվիրահատական բարդություն չունի, այն տևում է մեկ րոպե, արվում է տեղային անզգայացմամբ, չունի բորբոքման հավանականություն:

Լազերային միջամտությունը ոչ մի բարդություն չունի, բայց արդյունավետությամբ մի փոքր զիջում է սովորական վիրահատությանը:  Գլաուկոմայի դեպքում արվող վիրահատությունը կոչվում է տրաբելուկտամիա, և այն ամենատարածվածն է: Կա նաև էքսպրես խողովակների տեղադրում, որոնք նույն գործառույթն են կատարում, ինչ որ սովորական վիրահատությունը: Դրանք իջեցնում են ճնշումը, բայց կա որոշակի ռիսկի գործոն, քանի որ խոռոչային է, վիրահատությունը տևում է մոտ 30 րոպե, և այս ընթացքում բարդությունների առաջացման հավանականության տոկոսն ավելի բարձր է: Սակայն այսօրվա տեխնոլոգիաների դարում բարդությունները շատ են քչացել, իսկ լինելու դեպքում էլ դրանք լուծելի են: Կարող է ճնշման իջեցումից առաջանալ կատարակտա հիվանդությունը, և այդ դեպքում վիրահատում ենք կատարակտան, որից հետո կարող է սկսվել արնահոսություն, որը նույնպես բուժելի է: Մարդու տեսողության անվերադարձ կորստի հավանականությունը  0.5 տոկոս է, երբ չես կարող ոչինչ անել:  

- Կարո՞ղ ենք արձանագրել, որ գլաուկոման բուժվող հիվանդություն է:

-Եթե իջեցնում ենք ներակնային ճնշումը, կայունացնում տեսողությունը և թույլ չենք տալիս, որ եղած տեսողությունը կորցնի, ապա դա կարելի է համարել բուժում: Իսկ, օրինակ, կատարակտի դեպքում վիրահատությունից հետո տեսողությունը լիովին վերականգվում է, իսկ դա կարելի է համարել լիարժեք բուժում: Պետք է շեշտեմ նաև, որ առաջնային գլաուկոման զարգանում է 50 տարեկանից հետո` պայմանավորված հատուկ գենով, և համարվում է քրոնիկական հիվանդություն, ինչպես արյան ճնշումը, շաքարային դիաբետը և այն: Սա ավելի հեշտ է բուժել: Բնածին գլաուկոմայով ծնվածներին մանուկ հասակում ժամանակին միջամտություն ցուցաբերելու դեպքում մինչև կյանքի վերջ երեխային կարող ենք տեսողություն պարգևել: Երկրորդային գլաուկոման այն է, երբ աչքում զարգանում է որպես աչքի այլ չբուժված հիվանդության հետևանք, օրինակ, շաքարային դիաբետով զարգացած գլաուկոմա, երբ արդեն խնդիրը բարդանում է, որովհետև պետք է մայր հիվանդությունն էլ բուժես: Հատկապես երկրորդային գլաուկոմայի ժամանակ պետք է շատ ուշադիր լինի հատկապես բուժող բժիշկը և չզբաղվի միայն ճնշումը իջեցնելով, գլաուկոման բուժելով, այլ պիտի բուժի նաև մայր հիվանդությունը: Ամեն դեպքում հավաստիացնում եմ, որ բոլոր տեսակի գլաուկոմաներն այսօր հնարավոր է բուժել, որովհետև մոտեցումներն ու մեթոդները շատ լայնածավալ են, ու, եթե մի մեթոդը չօգնեց, մյուսը կարելի է կիրառել: Հաճախ մարդիկ դեղ են կաթեցնում, գալիս են, ճնշումն էլ նորմալ է, և համարում են, որ դա արդեն շատ լավ է: Ոչ, նրանք պետք է լինեն մշտական հսկողություն տակ, քանի որ անգամ նորմալ, կայուն ճնշման դեպքում կարող է տեսողական նյարդի վիճակը վատթարանալ:

  -Բժշկուհի՛, շփվելով երիտասարդների հետ` ի՞նչ կարծիք եք կազմել մեր բժշկության ապագայի մասին:

- Պետք է նշեմ, որ ունենք շատ լավ, զարգացած, ձգտումով լի երիտասարդներ, որոնց հասանելի է գիտությամբ զբաղվելու, նորարություններին ծանոթանալու ճանապարհը: Ճիշտ է, ոչ բոլորն են հասնում իրենց նպատակին, բայց ունենք ապագա բժիշկների մեծ բանակ: Ես անչափ ուրախ եմ երկրի արդի ակնաբուժական ոլորտի առկա վիճակից, որովհետև աշխարհի կողմից ճանաչված և ընդունված ենք  բժշկական ասպարեզում: Եվ ուրախալի է, որ այսօր տարբեր հարթակներից ներկայացնում ես  ոչ թե ԽՍՀՄ-ը, այլ քո երկիրը, ներկայանում ես որպես հայ, ՀՀ քաղաքացի, իսկ դա և՛ մեծ պատասխանատվություն է, և՛ հպարտություն:  Մեր բաժանմունքը տարեկան 10-12 բժիշկ է հյուրընկալում արտասահմանից, կատարվում է փորձի փոխանակություն: Սակայն պետք է նշեմ, որ երիտասարդների գործն ավելի բարդ է, քանի որ նրանք սկսում են, այսպես ասած, ավելի բարդ հարթակից: Եթե մենք սկսեցինք զրոյից`ներդնելով ամեն ինչ այս բնագավառում, ապա այսօր արդեն ակնաբուժությունը Հայաստանում ավելի բարձր մակարդակի է, ԱՊՀ-ում առաջատարներից մեկն է, եթե ոչ առաջինը: Ընդհանրապես դժբախտ է այն բժիշկը, որն ուսուցիչ կամ աշակերտ չունի, որովհետև միայն այդ դեպքում բժիշկը և բժշկությունն ընդհանրապես կհասնեն կատարելության: Եվ մեր կենտրոնը, կարծես, յուրահատուկ դպրոց լինի ակնաբուժության ոլորտում: Իհարկե, արտերկիր ձգտող երիտասարդները կունենան ֆինանսական և մասնագիտական առավելություններ այնտեղ աշխատելով, բայց հոգեկան բավարարվածություն չեն ստանա, քանի որ կապրեն օտար կենցաղով և  կբուժեն օտարերկրացու: Մեր երկրում այս բնագավառում այնքան շատ է առաջընթացը, որ ֆինանսին ուշադրություն չես դարձնում: Հույս ունեմ, որ երիտասարդների գիտելիքների առավելությունը կծածկի սարքերի պակասությունը: Օրինակ, ԱՄՆ-ի համալսարաններում  պետության կողմից չի ընդունվում այն հանգամանքը, որ բժիշկը նստի ու կառավարի տեխնիկան, որովհետև այդ դեպքում գիտությունը կմարի, և բուժումը չի դառնա լիարժեք, այսինքն` պետք չէ հույսը դնել միայն տեխնիկայի վրա, պետք է ամեն ոք իր ոլորտում փնտրի ու գտնի նոր ուղիներ: Իհարկե, բժշկության մեջ կան ոլորտներ, որոնք ունեն շտկման կարիք, բայց կան ոլորտներ էլ, որտեղ աշխատելը հետաքրքիր  է, և մեր երիտասարդները ներգրավված են նաև գիտական աշխատանքների մեջ: 

-Ի՞նչ կասեք մեզ մոտ բժշկին դիմելու կուլտուրայի մակարդակի մասին:

- Երբ սովորում էի արտերկրում, համոզվեցի, որ մարդիկ, ունենալով նույնիսկ հարյուր տոկոսանոց տեսողություն, դիմում էին բժշկի: 1999-2000-ական թվականներին վերադարձա և  կարծում էի, որ հայերը դրան երբեք չեն հասնի: Այսօր բավականին մեծ է ԶԼՄ-ների աջակցությունը բժշկության առաջխաղացման հարցում, ու նաև մեր այսօրվա հարցազրույցը, խնդրի լուսաբանումը կրթում են հասարակությանը, տալիս համապատասխան տեղեկատվություն: Եվ այդ ամենի արդյունքում մարդիկ արդեն հասկացել են, որ նույնիսկ 100 տոկոս լավ տեսողություն ունեցողներն էլ պետք է դիմեն բժշկի:

-Եվ որպես վերջաբան ի՞նչ խորհուրդ կտաք գլաուկոմայով տառապող հիվանդներին և ընդհանրապես մեր հասարակությանը. խնդրի ի հայտ գալու դեպքում ի՞նչ  քայլի դիմեն:

- Կցանկանամ որ բոլորն առողջ լինեն: Իհարկե, դա հնարավոր չէ միանշանակ, քանի որ որոշակի տարիքից հետո առաջ է գալիս օրգանների, այդ թվում` տեսողական, ֆունկցիաների թուլացում: Ճիշտ է, ես խոսում եմ մարդու առողջության մասին, բայց դրա գրավականը երջանիկ լինելն է, ուրախ կյանքը: Ես խորհուրդ կտամ որևէ առողջական խնդիր ծագելու դեպքում ժամանակին դիմեն բժշկին և չհասցնեն բարձիթողի, արդեն բարդացած փուլերի: Կստեմ, եթե ասեմ, որ բժշկի կարիք չունենան, բայց կցանկանամ, որպեսզի դիմելու կարիք ունեցողները բժշկի մոտից գոհ հեռանան: Եվս մեկ անգամ հիշեցնում եմ, որ գլաուկոման բուժվող հիվանդություն է, և նրա կանխարգելումը, ժամանակին հայտնաբերումը շատ կարևոր են բուժման հարցում: Պարզապես անհրաժեշտ է խիստ շարունակական հսկողություն: Ավարտեմ միտքս մեր  պրոֆեսոր Մալայանի խոսքերով. <Հիվանդության լիարժեք բուժման համար հիվանդը և բժիշկը պետք է համագործակցեն…>:

 

Ա.Ա.Հ.

Վարդանյան Սամվել Սուրենի

Ոլորտը

Էսթետիկ, պլաստիկ և վերականգնողական վիրաբուժություն

Հեռախոս

+37491 40-72-66

Էլ.փոստ

Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Էլ. էջ

www.plastics.am


ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՍՈՒՐԵՆԻ

  • 01.2001 Բժշկական գիտությունների թեկնածու
  • 02.2005 պրոֆեսոր

Ասոցիացիաների անդամությունը – Ռուսաստանի պլաստիկ ռեկոնստրուկտիվ և էսթետիկ վիրաբույժների, Հայաստանի պլաստիկ ռեկոնստրուկտիվ և էսթետիկ վիրաբույժների, պլաստիկ ռեկոնստրուկտիվ և էսթետիկ վիրաբույժների Հայաստանի անգիոլոգների և ֆլեբոլոգների ասոցիացիաների լիիրավ անդամ

Կրթությունը Երևանի պետական բժշկական ինստիտուտ 1990թ.

Մասնագիտական գործունեությունը

Այժմ   Վլադիմիր Ավագյան ԲԿ պլաստիկ վիրաբուժության ծառայության ղեկավար  

2013-2018  DPC կենտրոնի վիրաբուժական կլինիկայի ղեկավար, ք. Երևան, Օրբելի 10/1, 2006-2013 Պլաստիկ վիրաբուժության և կոսմետոլոգիայի կենտրոնի վիրաբուժական կլինիկայի ղեկավար, ք. Երևան, Պուշկինի փ. 56ա, ՀՀ Ազգային Առողջապահության Ինստիտուտի Պլաստիկ և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի ասիստենտ, 2000-2006 -<<Քանաքեռ-Զեյթուն>> ԲԿ պլաստիկ վերականգնո­ղ­ական վիրաբուժու­թյան և փոխպատվաստման բաժանմունք, Երևան, Հ.Ներսիսյան 7, 1996-2000 Համալսարանական Թ1 հիվանդանոցի պլաստիկ վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժ., 1993-1996 Ա.Լ.Միքայելյանի անվ. Վիրաբուժության Ինստիտուտի պլաստիկ վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժ.

Գիտական աշխ. 27 գիտական հոդվածներ և թեզիսներ

Ռաց. Առաջարկներ <<Դոնորական գոտու առաջնային կարով մեծ մաշկա-փակեղային լաթերի առանձնացման ձևերը>>, <<Ակնակապճի հյուսվածքային դեֆեկների լրացումը անոթավորված ճակատային լաթով>>

Գործունեությունը Էսթետիկ, պլաստիկ և վերականգնողական վիրաբուժություն

<Մենք աշխատում ենք եվրոպական ու ամերիկյան ասոցիացիաների նման և նրանց ուղեցույցներով>

Ինչպես ամբողջ բնությունը, այնպես էլ մարդկային օրգանիզմը գարնան գալստյան հետ արթնանում է, բնականաբար, ակտիվանում են արյան շրջանառությունը, բոլոր օրգան-համակարգերի ֆունկցիոնալ գործունեությունը: Եվ այդ ամենն առաջին հերթին անդրադառնում է այն մարդկանց վրա, ովքեր ունեն սիրտ-անոթային համակարգի հետ կապված խնդիրներ։ Հատկապես հիպերտոնիկ հիվանդությամբ, սրտային անբավարարությամբ տառապող հիվանդների մոտ նկատվում են որոշակի սրացումներ։ Սրտային հիվանդությունները, ինչպես նաև շատ այլ <<նենգ>> հիվանդություններ  զարգանում են շատ «աննկատ», և մենք դրանց մասին իմանում ենք միայն այն ժամանակ, երբ հիվանդությունների հետևանքներն ու զարգացումները բավականին լուրջ բնույթ են կրում: Էկոլոգիայի անբարենպաստ պայմանները, նյարդային լարվածությունը, սթրեսային վիճակները ոչ ոքի համար էլ, բնականաբար, առողջարար չեն և վատ են անդրադառնում սրտի վրա: Մեր կենսակերպը ևս մեծ դեր ունի. հաճախ ոչ ճիշտ սնվելը, բարեկեցիկ կյանքին ձգտելու մեր ցանկությունները դարձնում են մեզ ավելի քիչ շարժունակ: Սրտային հիվանդությունները մահացության պատճառների առաջատարների թվում են, ու նկատվում է նաև դրանց «երիտասարդացում»:

Այս ամենի մասին ավելի մանրամասն տեղեկանալու համար զրուցեցինք «Աստղիկ» բժշկական կենտրոնի Ինվազիվ սրտաբանության ծառայության պատասխանատու ՆԱՐԻՆԵ ԳՈՋԱԲԱՇՅԱՆԻ  հետ: Նա աչքի է ընկնում իր մասնագիտական հմտություններով, անհատական վերաբերմունք է ցուցաբերում յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ, իր գործի պրոֆեսիոնալ, բարձր արժանիքները կրող բժշկուհի է, բազմաթիվ կյանքեր է փրկել ու դեռ շարունակելու է փրկել:

-Տիկի՛ն Գոջաբաշյանհիմնականում սիրտ-անոթային ի՞նչ խնդիրներով են Ձեզ դիմում, և այդ հիվանդությունների զարգացման համար ո՞ր գործոնները կարող են հիմնական դրդապատճառ դառնալ:

-Եթե խոսենք սրտի իշեմիկ հիվանդության մասին և համեմատենք այսօրվա վիճակը 20 տարի առաջվա հետ, ապա պետք է ազնվորեն ասենք, որ բժշկական համակարգում բավականաչափ փոխոխություններ կան. բժիշկները, ոլորտի տեխնիկական հագեցվածությունը շատ-շատ առաջընթաց են ապրում: Կարող եմ վստահորեն հավաստիացնել, որ ամեն մի սրտաբանական թիմ ամեն ինչ անում է լավագույն արդյունքների հասնելու համար և ոչ միայն բուժում, այլ նաև կրթում է հիվանդներին` տեղեկացնելով նրանց իրենց վիճակի մասին`համարելով յուրաքանչյուր պացիենտին իրեն հարազատ կամ լավ ընկեր: Միանշանակ մարդկային կյանքը շատ կարևոր է, և մենք մեր ամենօրյա աշխատանքում միշտ պայքարի մեջ ենք: Ես միշտ կարևորում եմ կանխարգելիչ բժշկությունը, որովհետև, չնայած այս օղակում որոշակի ծախս է կատարվում, սակայն դրա արդյունքում դու <<շահում>> ես առողջության հարցում, քանի որ  հետագայում խուսափում ես բարդացումներից, որոնք արդեն պահանջում են տեխնոլոգիաների կիրառում, տարբեր միջամտություններ: Ու շատ ավելի դժվար է դառնում կյանքի որակի և մահացության տոկոսների իջեցման համար պայքարելը: Ինձ համար հիմնահարցը, ամենացավալի խնդիրը բժշկական տեսանկյունից որևէ խնդրի դեպքում ժամանակին դիմելիության հարցն է: Ժամանակին, այլ ոչ թե  հիվանդության մի մեծ <<փնջով>>, երբ արդեն անչափ դժվար է լինում ստեղծված իրավիճակից պատվով դուրս գալ: Բարեբախտաբար, այսօր գործում են բժշկական ապահովագրություններ, կան հիմնարկություններ, որոնք պարտադրում են մարդկանց հետևել իրենց առողջությանը, հետազոտվել:  

-Սթրեսային վիճակները, էմոցիոնալ սթրեսները, եղանակային փոփոխությունները կարո՞ղ են սիրտ-անոթային հիվանդությունները խթանել:  

-Դրանք դասական ռիսկային գործոնններ են, դրդապատճառներ, բայց իրականում ոչ մի անհատի չես կարող արգելել սթրես ապրել: Գարունն էլ, ուզենք  թե չուզենք, պիտի գա… Սակայն դրանք հիվանդություն չեն առաջացնում, այլ հիվանդությունը, այսպես ասած, սադրող գործոններ են` եղած խնդիրը ի ցույց դնելու համար:

-Բժշկուհի՛, սիրտ-անոթային ո՞ր  հիվանդություններն  են <<երիտասարդացել>>, և ո՞ր տարիքն է համարվում ռիսկային:

-Քանի որ մենք շատ <<հին>> երկիր ենք, մեզ մոտ սիրտ-անոթային հիվանդություններն ավելի շատ են հանդիպում և ավելի են <<երիտասարդացել>>: Միացյալ Նահանգներում, օրինակ, հայ լինելը ռիսկային գործոնների շարքին է դասվում. գեր, ծխող և այլն և այլն: Սիրտ-անոթային հիվանդությունները երբեք էլ քիչ չեն եղել, պարզապես դրանք մեր ժամանակներում բավականին զարգացած դիագնոստիկայի շնորհիվ արագ են հայտնաբերվում: Բացի այդ, եկեք չանտեսենք 20 տարիների սթրեսները, որ մենք ապրել ենք ու շարունակում ենք ապրել: Մինչ օրս էլ մեր երկիրը բավականաչափ սթրեսների գոտի է համարվում, օրինակ,  տղամարդկանց մեծամասնությունը չի աշխատում, բայց ծխում է, և դա էլ է սթրես: Մենք սնվում ենք ոչ ճիշտ, մեր հայկական խոհանոցն էլ բավականին հարուստ է, այսինքն` ոչ ճիշտ կենցաղով ենք ապրում: Քանի որ արդեն 20 տարի ինվազիվ սրտաբան եմ, կարող եմ ինձ թույլ տալ ասելու, որ վերջին տարիներին լուրջ և դաժան կլաֆիկացված անոթներ եմ շատ տեսնում: Ինձ թվում է, որ սննդակարգի մեջ կա մի բան, որը ստիպում է մեզ առնչվել այդ խնդրին: Եթե ասենք`ծխելն է, ապա ոչ բոլորն են ծխում, եթե դա համարենք շաքարային դիաբետը, ապա ոչ բոլորն են այդ ռիսկային խմբում հայտնվում: Բայց իրականում անոթների նեղացումների որակը, հիվանդության ի հայտ գալու ձևերը տարբեր կերպ են արտահայտվում, և դա այն հարցերից մեկն է, որն ինձ միշտ հետաքրքրել է, մտահոգել:

-Կարո՞ղ ենք այսօր վստահորեն ասել, որ Հայաստանում սրտաբանության ճյուղը բարձր դիրքերում է գտնվում:

-Այո՛, վստահորեն կարող եմ դա հավաստել: Իհարկե, ես չեմ անտեսնում այն բժշկությունը, մասնավորապես`սրտաբանության ճյուղը, որ եղել է մինչև այսօր, ու մենք լավ գիտենք բժիշկ Հովակիմյանի բավականին լուրջ ներդրումը սրաբանության մեջ, ում շնորհիվ էլ Նորք Մարաշի սրտաբանական բժշկական կենտրոնը հիմնվեց, և սրտաբանությունը, սրտային վիրաբուժությունը բավականին բարձր մակարդակի վրա էին այդ տարիներին: Եվ, բարեբախտաբար, այն մոնոպոլիկ չմնաց, չմնաց օազիս, այդ տարիներին գուցե մասնագետների <<սերմացրում>> տեղի ունեցավ: Մի խոսքով` պետք չէ ասել, որ մինչ այդ բժշկությունն այլ էր, բայց միջամտական սրտաբանական, միջամտական առիթմոլոգիայի, սրտի վիրաբուժության զարգացման առումներով առաջընթացն ակնհայտ է: Դրան նպաստեցին նաև արտերկրի հետ կապերը, դրսից մասնագետների հրավերքները, փորձի փոխանակումը, և մենք այսօր նորարարությունների առումով գրեթե համաչափ քայլում ենք աշխարհի զարգացած երկրների հետ, այսինքն`վիճակագրությունը նրանց նման ենք կատարում, օգտագործում ենք այն նույն սարքերը, պրոթեզները, դեղորայքը, ինչ որ նրանք: Մենք աշխատում ենք եվրոպական ու ամերիկյան ասոցիացիաների նման և նրանց ուղեցույցներով: Երբ մեր երկիրը որոշակի սարքեր ձեռք բերի, կսկսեն ֆինանսավորել բժշկական հիմնարկությունները`տրամադրելով լավ տեխնիկական նորարարություններ: Պետք է նշեմ, որ մենք բավականաչափ լուրջ մակարդակ ունենք թե՛ սրտի վիրաբուժության, թե՛ ինվազիվ առիթմոլոգիայի, թե՛ ինտերվենցիոն կարդիոլոգիայի բնագավառներում: Չկա մի բան, որ դրսում կատարվում է, իսկ Հայաստանում` ոչ:

-Բժշկուհի՛, կա՞ն  սրտաբանության մեջ նորարարություններ, որոնց մասին կցանկանայիք խոսել:

-Նորարարությունները հիմնականում անոթների մեջ աշխատելու, նեղացումների աստիճանը չափելու սարքերն են, դրանցից մեկը ստենդներին ոչ ամբողջապես փոխարինող դեղապատ բալոնների կիրառումն է անոթների նեղացման ժամանակ, և միտումն այն է, որ կարելի է անոթները լայնացնել, լավ արդյունք ապահովել ու ստենդ չթողնել: Նորարարություն է նաև առիթմոլոգիական սարքավորումներից սրտի հաղորդչական սիստեմի քարտեզավորման սարքը, որի օգնությամբ կարող ես հաղորդչական սիստեմը կարդալ և խնդիրը արագ գտնել: Բավականաչափ կիրառելի լավ սարքավորումներ կան, ու ակնկալվում է, որ դրանք կհամալրվեն: Համենայնդեպս, մեր <<Աստղիկ>> բժշկական կենտրոնի անունից ասեմ, որ, ինչ մեզ մոտ քննարկվում, հիմնավորվում է ձեռք բերման համար, այն ընդունվում է, և ամեն ինչ արվում, որպեսզի, այսպես ասած, դատարկ տեղեր չմնան:

-Իսկ որպես վերջաբան ի՞նչ կցանկանայիք մեր հասարակությանը:

-Կցանկանայի, որ մեր երկիրը զարգանա, բոլորը վերադառնան Հայաստան ու աշխատեն միայն մեր երկրի բարգավաճման համար: Իմ երազանքի Հայաստանը մնացել է անցյալում`1988-ական թվականներին, երբ շատ մարդիկ ուրախ էին և երջանիկ: Կցանկանամ, որ բոլորը առողջ ապրելակերպ վարեն. ճիշտ սնվեն, չծխեն, զբաղվեն սպորտով, սիրեն իրենք իրենց: Փառք Աստծո, այդ հարցում դրական տեղաշարժեր տեսնում եմ: Ցանկանում եմ`ամեն ինչ փոխվի այնպես, որ մարդիկ ավելի երջանիկ ու լավատես լինեն:

Ամենակարևորը մարդու գնահատականն է, որը պայմանավորված է բժշկի ձեռքբերումներով

 Քիթ-կոկորդ-ականջաբանությունն (ՔԿԱ) ուսումնասիրում է  քթի, կոկորդի (ըմպանշնչափող), ականջի և դրանց հարակից շրջանների հիվանդությունների առաջացման պատճառները, կանխարգելում և բուժում դրանք:  Մեր տարածաշրջանում քիթ-կոկորդ-ականջաբանության բժշկության այս ճյուղի ժամանակակից մոտեցումները, ախտորոշման և բուժման նորագույն մեթոդներն ու բժիշկների գիտելիքների բազայի շարունակական ընդլայնումը հնարավորություն են տալիս բուժման գործընթացում ընդգրկել ՔԿԱ հիվանդությունների ամբողջ սպեկտորը: Ժամանակին և ճշգրիտ ախտորոշման շնորհիվ հնարավոր է լինում խուսափել հետվիրահատական բարդություններից, չհիմնավորված վիրահատական միջամտություններից:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ՔԿԱ բաժանմունքը ստեղծվել է դեռևս Հայաստանի համար դժվարին տարիներին,  ունի հաստատուն և լայն միջազգային կապեր արտերկրի առաջատար բժշկական կենտրոնների հետ: Բաժանմունքի գլխավոր ձեռքբերումներից է նաև խխունջային ներպատվաստման և նորածինների աուդիոլոգիական սքրինինգի երկու պետական ծրագրերի ներդնումը: Իսկ բուժանձնակազմը վերապատրաստվում է Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի կլինիկաներում և այդ երկրների մասնագետների հետ համատեղ իրականացնում մի շարք գիտահետազոտական նախագծեր: Բժիշկների լայնածավալ աշխատանքի արդյունքում մինչ օրս բուժվել են հազարավոր մարդիկ, որոնցից յուրաքանչյուրի նկատմամբ ցուցաբերվում է առանձնահատուկ մոտեցում:

Մեր զրուցակիցը  ՀՀ վաստակավոր բժիշկ, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ՔԿԱ ամբիոնի վարիչ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի ՔԿԱ բաժանմունքի ղեկավար, ՀՀ առողջապահության նախարարությաև ու Երևան քաղաքի քիթ-կոկորդ-ականջաբան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԱՐԹՈՒՐ  ՇՈՒՔՈՒՐՅԱՆՆ է: Լինելով ճանաչված և հարգված բժիշկ, որպես իր ժողովրդի նվիրյալ զավակ՝ նա երկար տարիների դժվարին աշխատանքային գործունեությամբ, հարուստ կենսագրությամբ մեծապես նպաստել է Հայաստանի առողջապահական համակարգի կայացմանն ու զարգացմանը:  Մեր զրուցակցի համար բժիշկ լինելը վեհ կոչում է, իսկ կատարած մեծածավալ աշխատանքը` իր առջև դրված նպատակի իրականացում:

- Պարո՛ն Շուքարյան, Ձեր մասնագիտությունը, իհարկե, ունի  որոշակի յուրահատկություններ, Դուք գործ եք ունենում անատոմիապես երեք  փոխկապակցված օրգանների հետ, դժվար չէ՞  տարբերակալել, թե հատկապես որտեղ է գտնվում բորբոբոքային կամ խնդրահարույց օջախը:

- Դուք ճիշտ նկատեցիք, որ դրանք իրապես միմյանց հետ կապված օրգաններ են, որոնք համակցված են մի մասնագիտության մեջ: Եվ պատահական չէ, որ մեծ մասամբ այդ երեք օրգան-համակարգերն իրար հետ կապված են նաև բորբոքման պրոցեսների ժամանակ, նրանք, փաստորեն, ինչ-որ ձևով ախտահարվում են միասին: Երբ միաժամանակ ի հայտ է գալիս այդ երեք օրգանների ախտահարումը, մեկ օրգանը կարող է ավելի շատ ախտահարված լինել, մյուսը`ավելի քիչ: Ու երբ հիվանդը դիմում է մեզ որևէ գանգատով, մենք հետազոտում ենք բոլոր երեք օրգանները միասին: Այսինքն` իրականացվում է համակցված հետազոտություն, որի արդյունքում էլ կատարվում է նաև համակցված բուժում:  

- Բժի՛շկ, կարո՞ղ ենք այսօր վստահորեն ասել, որ բժշկության քիթ-կոկորդ-ականջաբանության ճյուղը Հայաստանում բարձր դիրքերում է և կարող է համաչափ քայլել եվրոպական բժշկական կենտրոնների հետ: 

- Կարող եմ հավաստիացնել, որ մեզ մոտ կատարվում են բարձր մակարդակի, բարդ վիրահատություններ, որոնց ժամանակ ամբողջովին կիրառվում են բուժման համաշխարհային մեթոդները: Այդ տեսակետից, երևի թե, մենք համաչափ ենք քայլում հայտնի միջազգային բժշկական կենտրոնների հետ: Ականջի հետ կապված բարդ վիրահատությունները խխունջային ներպատվաստման վիրահատություններն են, որոնք Հայաստանում հաջողությամբ իրականացվում են: Եվ մեզ մոտ արդեն վիրահատվել են  հարյուրից ավելի տարբեր տարիքի հիվանդներ, այդ թվում` երեխաներ: Ներկայումս Հայաստանում գործում են խխունջային ներպատվաստման և նորածինների աուդիոլոգիական սքրինինգի երկու պետական ծրագրերը, որոնք մենք սկսեցինք իրականացնել <<Արաբկիր>> բժշկական կենտրոնի հետ համատեղ, և այժմ դրանք բավականին մեծ տարածում են գտել: Օրինակ, գրեթե բոլոր ծննդատները ներգրավված են այդ ծրագրում, և մենք աշխատում ենք օբյեկտիվ մեթոդների օգնությամբ բացահայտել  բոլոր նորածինների լսողության որևէ խանգարում և համապատասխան հետազոտություններից հետո կարող ենք ստույգ ասել, թե նրանց ապագայում ինչ ճակատագիր է սպասում:

- Պարո՛ն Շուքուրյան, որքան գիտեմ,  Ձեր ոլորտը պահանջում է թիմային աշխատանք, որում ներգրավված են լինում նաև սուդրոմանկավարժներ, աուդիոլոգներ և ծրագրավորողներ:

- Այո՛, իմ նշած խխունջային ներպատվաստման ծրագիրն իր մեջ ընդգրկում է ոչ միայն վիրահատություն, այլև հետվիրահատական շրջան, և այս թիմային աշխատանքին պարտադիր մասնակցում են սուդրոմանկավարժը, աուդիոլոգն ու ծրագրավորողը: Չպետք է մոռանալ, որ վիրահատված երեխաները և բժիշկներս պետք է հաղթահարենք դրանից հետո մեր և երեխայի առջև դրված շատ ծանր ճանապարհը, ու դրանում մեծ է նաև նրանց դերը:

- Կա՞ն արդյոք լսողական սարքերից օգտվելու հակացուցումներ:

- Լսողական սարքերն ընդհանրապես օգնում են բարելավել լսողությունը, այլ ոչ թե բուժել: Ու եթե նախկինում օգտագործվում էին ԽՍՀՄ-ում արտադրվող սարքերը, ապա 1993 թվականից արդեն սկսեցին լայնածավալ կիրառվել նաև արտասահմանյան՝ գերմանական, շվեյցարական, ֆրանսիական արտադրության սարքեր: Եվ մեր կենտրոնը հենց այդ թվականից համարվում է համակցված լսողական սարքերի  օգտագործման կենտրոն: Պետք է ասեմ, որ այստեղ հակացուցումներ չկան ոչ թե բժշկական, այլ սարքերի կիրառման առումով, եթե, իհարկե, բացի լսողականը, պացիենտն այլ խնդիր չունի: Լսողական սարքերը կարող են օգտագործել բոլորը`անկախ տարիքից:

- Իսկ որպես վերջաբան ի՞նչ կցանկանա արակությանը:

- Եթե անկեղծ լինեմ, ապա հասկանալի է, որ տարբեր, նույնիսկ սոցիալական պատճառներից ելնելով`շատերը մեզ դիմում են արդեն շատ ուշ, բարձիթողի վիճակներում, երբ արդեն մեր օգնությունը բավականին բարդանում, դժվարանում է: Նախկինում ԽՍՀՄ-ում կար կանխարգելիչ բժշկություն հասկացողությունը, բայց այն այսօր գրեթե չի գործում: Բնական է, շատ ավելի հեշտ և քիչ ծախսատար է, երբ դիմում են ժամանակին`առաջին իսկ խնդիրների առկայության դեպքում: Եվ ես կցանկանամ, որպեսզի մեր հասարակությունը հավատա բժիշկներիս, անկեղծ լինի մեզ հետ: Իսկ բժիշկներս էլ պետք է աշխատենք այն ուղղությամբ, որպեսզի փոխադարձ վստահություն, հավատարմություն լինի, որի դեպքում միայն կհասնենք լավագույն արդյունքների: Կարծում եմ՝ ամենակարևորը մարդու գնահատականն է, որը պայմանավորված է բժշկի ձեռքբերումներով: Երբ դու համոզվում ես, որ քո գիտելիքներն ու հնարավորությունները, նորագույն տեխնոլոգիաների կիրառումը նպաստում են հիվանդի առողջացմանը, դա արդեն դառնում է ամենահզոր շարժիչ ուժը:

Եղեք առողջ:

ALBERT KAROYAN genus. September , in Yerevan, Armenia  Education: In - graduated from the Yerevan Architectural Institute, having received a qualification specialization as an architect.
Awards, Certificates and Achievements: g. - awarded the title of People's Master-Inventor in the field of artistic processing of wood, bone, metal and stone. g. - joining the Association of Armenian Jewelers for gold and silver. . - the nomination "Best in its field" and the Participant Diploma in the "Yerevan" Exhibition. - participation in the jewelry exhibition "Business Communication", held in the USA. Passage of the three stages of mastering by the Competent Jury. - Member of the Union of Artists of Armenia. - participation in the 6th International Jewelers Exhibition. Creative experience: . - Architect in the Yerevan Design Institute of Urban Development and Reconstruction. . - the head of the group engaged in renovation of external design and improvement in the Main Architectural Department of the Yerevan Municipality. . - Architect in the Central Department of Yerevan. gg. - moved to Greece with a view to more detailed acquaintance with the ancient art. Cooperation with several leading architectural and art workshops of Athens. . - the years most saturated with artistic creativity. In these years, a large number of paintings were created, including to order.  . - participation in the timed th anniversary of the adoption of Christianity by Armenia International Jewelery Exhibition. . - Chief architect and artist-designer in LLC "Vagharsh and Sons". Since . - is the chief architect and artist-designer in "Soglasie Armenia" LLC. The creative path of Albert Karoyan is multifaceted: he engages in architecture and drawing on equal terms. A.Karoyan is the chief architect of many buildings and structures both in Yerevan and in Moscow. Personally, they and / or the project team under his supervision designed and built residential multi-storey buildings and hotels that stand out for their architectural solutions mansions and private houses, multifunctional shopping areas and other public buildings. Even with a cursory glance at the paintings and sculptures of the Artist, the susceptibility of his work to the influence of the medieval Armenian national miniature art school is evident. The genre of graphics widely represented in his works is inherent in the architect-artist. Presented to the smallest detail, the details of the images give his chart an almost unrealistic plausibility. Albert Karoyan's paintings and sculptures adorn the interiors of several Armenian churches. A very large number of paintings in private collections almost all over the world.

Կոնտակտային տվյալներ

+374 91 42 89 69, Քանաքեռ, ֆանարջյան փ., շ 76, Երևան, Հայաստան

կենսագրական տվյալներ - 18.07.1966, Երևան,

Ընտանեկան կարգավիճակ - ամուսնացած

Կրթություն

1994 ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանը

1996 ավարտել է կլինիկական օրդինատուրա ՀՀ ԱՆ ակ. Ս.Ավդալբեկյանի անվ. ԱԱԻ "Ճառագայթային ախտորոշում" մասնագիտությամբ

2006 Բժշկական գիտությունների թեկնածուի կոչում՝ գիտական թեզի թեման. "Կրծքագեղձի բազմաօջախային քաղցկեղի կլինիկական, ռենտգենաբանական և սոնոգրաֆիկ առանձնահատկությունները"

Բժշկական պրակտիկա

1997-2007 աշխատել է "Հայ Ամերիկյան մամոգրաֆիայի Համալսարանական կենտրոնում" , որը 2002թ. վերանվանվել է "Հայ Ամերիկյան առողջության կենտրոն", որպես բժիշկ ռադիոլոգ, մամոգրաֆիայի բաժնի վարիչ, ապա գլխավոր բժիշկ

2007-ից մինչ այսօր աշխատում է "Ուռուցքաբանության ազգային կենտրոնում" բժիշկ ռադիոլոգ

1998-ից մինչ այսօր աշխատում է Մ.Հերացու անվ. ԵրՊԲՀ "Ճառագայթային ախտորոշում" ամբիոնում, որպես ասիստենտ:

Մասնագիտական գործունեություն

Կրծքագեղձերի ռադիոլոգիական հետազոտություններ

-Կրծքագեղձերի թվային ռենտգենյան մամոգրաֆիա` տոմոսինթեզով

-Կրծքագեղձերի և ավշային հանգույցների, որովայնի և փոքր կոնքի խոռոչի օրգաններ, վահանագեղձ գերձայնային (սոնոգրաֆիա/էխոգրաֆիա) հետազոտություն

Ախտորոշիչ միջամտություններ

-Կրծքագեղձի գոյացությունների պունկցիոն բիոպսիա սոնոգրաֆիկ հսկողության տակ (Ultrasound-guided biopsy )

-նուրբ ասեղային պունկցիա՝ բջջաբանական հետազոտությամբ (Fine needle aspiration biopsy)

-տրեպան բիոպսիա` հյուսվածքաբանական հետազոտությամբ (Core needle biopsy)

-Կրծքագեղձի կիստաների ասպիրացիա՝ բջջաբանական հետազոտությամբ (Cyst aspiration)

-Մակերեսային ավշային հանգույցների պունկցիոն բիոպսիա սոնոգրաֆիկ հսկողության տակ

-Գոյացությունների կամ պաթոլոգիկ օջախների նախավիրահատական նշում (предоперационная маркировка) սոնոգրաֆիկ հսկողության տակ

-Պաթոլոգիկ օջախների ասեղային ուղեցուցային լոկալիզացիա մամոգրաֆիկ հսկողության տակ (needle wire localization)

-Կրծքագեղձերի գոյացության կամ պաթոլոգիկ օջախի հեռացված նմուշի ռադիոգրաֆիա (радиография образцов)

Վերապատրաստումներ

1999 ԱՄՆ, Վաշինգտոն, Washington Hospital Center

2000 Ուկրաինա, Կիև,

2002թ. Օդեսա

2000 Ավստրիա, Զալցբուրգ

2001, 2002, 2003, 2008

Վրաստան, Թբիլիսի

2001 Մոլդովա, Քիշինև

2009, 2010, 2001, 2015 ԱՄՆ

Հասարակական գործունեություն

2007-ից մասնակցում է "Մարզային բժիշկների վերապատրաստման" ծրագրին որպես դասախոս

Ամենամյա բարեգործական ծրագրերի մասնակցություն ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում

Կրթություն
 
1989-1991 Կաունասի բժշկական համալսարան, Լիտվա
1991-1995 Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Բուժական գործ
1995-1999 Կլինիկական օրդինատուրա՝ մանկաբարձ-գինեկելոգի մասնագիտացմամբ
 
Մասնագիտական գործունեություն  
 
2000-ից Մանկաբարձ գինեկոլոգ՝ №8 պոլիկլինիկայում
2003-ից Մանկաբարձ գինեկոլոգ՝ ‹‹Աստղիկ›› բժշկական կենտրոնում (համատեղությամբ)
 
Կոնֆերանսներ  
 
2011 Գործնական սեմինար, ‹‹Genolier SWISS Medical Network (GSMN) – Medical Partnership››, Ժենոլիե , Վո, Շվեյցարիա
 
Ամենամյա կոնֆերանս՝ ‹‹Հակաֆոսֆոլիպիդային սինդրոմ, գենետիկ թրոմբոֆիլիա և թրոմբոհեմորագիկ բարդությունների կանխարգելումը կլինիկական պրակտիկայում›› թեմայով
2014 Միջազգային գիտագործնական կոնֆերանս՝ ‹‹Արտամարմնային բեղմնավորման ժամանակակից խնդիրները›› թեմայով, Երևան, Հայաստան
2014 Վերապատրաստման դասընթաց՝ ‹‹Արգանդի պարանոցի նախաքաղցկեղային վիճակների վաղ հայտնաբերման, վարման և քաղցկեղի կանխարգելման սկզբունքները›› թեմայով, Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ
2016 Մասնակցություն ‹‹ISSAM X-րդ միջազգային կոնգրեսի›› կազմակերպչական աշխատանքներին, շնորհվել է ՇՄԶ 16 կրեդիտ, ՀՀ ԱՆ, Երևան, ՀՀ
2013 Մասնակցություն գիտագործնական գիտաժողովի աշխատանքներին՝ ‹‹Արգանդի պարանոցի ախտաբանության ախտորոշման, վարման և կանխարգելման ժամանակակից մոտեցումները›› թեմայով, Երևան, Հայաստան
2015 Գիտաժողով՝ ‹‹Երիկամային թրոմբոէմբոլիզմի կանխարգելումը հղիության ընթացքում և հետծննդյան շրջանում›› թեմայով, շնորհվել է 3 ՇՄԶ կրեդիտ
2016 Սեմինար՝ ‹‹Օստեոպորոզի կլինիկական դեպքերի կառավարումը տարբեր մասնագետների կողմից›› թեմայով, շնորհվել է 2 ՇՄԶ տեսական կրեդիտ
2007 ‹‹Կանանց, տղամարդկանց և երիտասարդների սեռական և վերարտադրողական բարելավում›› ծրագրի շրջանակներում իրականացված դասընթաց՝ ‹‹Անտենատալ բուժ. Օգնության հիմունքները›› թեմայով
2010 Մասնակցություն միջազգային կոնֆերանսի աշխատանքներին՝ ‹‹Փոքր կոնքի օրգանների անկանոնությունների շտկման ժամանակակից մոտեցումները , անմիզապահություն, արգանդի և հեշտոցի պատերի իջեցում›› թեմայով, Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոն, Երևան, Հայաստան
 

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր