Lusine

Lusine

Ցանկանում եմ, որպեսզի յուրաքանչյուր կին զգա մայրանալու բերկրանքը

Երեխայի ծնունդը յուրաքանչյուր ծնողի կյանքում Աստծո կողմից տրված գերագույն պարգև է: Առանց երեխաների դժվար թե ընտանիքը կատարյալ երջանիկ լինի: Նրանք մեր կյանքը լցնում են ջերմությամբ և սիրով, գեղեցիկ գույներով: Յուրաքանչյուր կին ի վերուստ իր մեջ կրում է մայր դառնալու բնազդը: Թեև կանայք ծնվում են մայրական բնազդով, բայց, ավաղ, ոչ բոլորին է բախտ վիճակվում մայրանալ:

Գինեկոլոգիական այսօրվա խնդիրների, ոլորտի նվաճումների և սպասվող ծրագրերի մասին զրուցեցինք «Մոր և Մանկան Առողջության Պահպանման Գիտահետազոտական Կենտրոնի» մանկաբարձ-գինեկոլոգ ՄԱՐԻԱՄ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ: Բավականին հմայիչ կին և հաճելի զրուցակից, մարդ, ով իր բնագավառում առաջնորդվում է ազնիվ լինելու սկզբունքով, և, ի վերջո, բժշկուհի, ով իր մասնագիտական բարձր որակների ու ազնվության համար վայելում է հիվանդների վստահությունը։

- Տիկի՛ն Հակոբյան, բժշկի մասնագիտություն ընտրելը բավականին համարձակ և ռիսկային քայլ է: Ինչպե՞ս և ե՞րբ որոշեցիք գնալ այդ պատասխանատու քայլին:

-Նախ ասեմ, որ մեծացել եմ տնտեսագետների ընտանիքում: Մանկուց ականատես եմ եղել, թե ինչպես են ծնողներս օգնում իրենց հարազատներին, բարեկամներին, ընկերներին և հարևաններին: Կարեկցելը և օգնության հասնելը եղել է մեր ընտանիքի գերխնդիրներից մեկը: Նշեմ, որ մեծ է եղել նաև պապիկիս դերը իմ՝ բժշկի մասնագիտությունն ընտրելու հարցում: Պապիկս մասնակցել է Համաշխարհային պատերազմին և իր 10 հայ ընկերների հետ ֆաշիզմից ազատագրել Նիդերլանդների Սոմելզդայք կղզին, ինչի համար էլ Նիդերլանդների թագուհու կողմից արժանացել է մեծ պարգևի: Իհարկե, դա այլ մեծ պատմություն է, որը ներկայացնելու համար ժամեր են պետք: Կարգապահությունն ու համարձակությունը, սկսած գործը ավարտին հասցնելու ունակությունը ինձ փոխանցվել է պապիկիցս: Բժշկական համալսարանում սովորելու տարիներին ես գերադասում էի ավելի շատ դառնալ հոգեբույժ, բայց երբ արդեն ուսանում էինք՝ 6-րդ կուրսում՝ մանկաբարձություն-գինեկոլոգիա ճյուղն ինձ գրավեց, որն անցել եմ կրկին մեր կլինիկայում` <<Մոր և Մանկան Գիտահետազոտական Կենտրոնում>>: Այդ ժամանակ էր, որ կարծես թե սիրահարվեցի իմ ներկայիս մասնագիտությանը, և վերջնականապես որոշում կայացրեցի: Ինչքան էլ՝ դժվար է բժշկի մասնագիտությունը, բայց ավելի հաճելի է, քանի որ քեզ ինքնաբավ ես զգում, երբ աշխատանքիդ արդյունքում ամուսնական զույգերին պարգևում ես ծնող դառնալու բերկրանքը:

-Գինեկոլոգիական և մանկաբարձության ոլորտում հիվանդությունների կանխարգելման և վիրահատական միջամտությունների ինչպիսի՞ նորագույն մեթոդներ են կիրառվում ձեր կենտրոնում, և ինչպիսի՞ նորագույն սարքավորումներով է հագեցած ձեր բաժանմունքը:

-Մեր կլինիկան հագեցած է վերջին սերնդի գերձայնային հետազոտության 3D, 4D սարքերով, կարդիոտոկոգրաֆով, վերջին արտադրության դոպլեր սարքավորումով, նաև նորագույն կոլպոսկոպներով, որոնց միջոցով  հետազոտվում է կանանց արգանդի պարանոցը: Կենտրոնում բավականին զարգացած է էնդոսկոպիկ վիրաբուժությունը, որի շնորհիվ այն վիրահատությունները, որոնք նախկինում պահանջում էին որովայնահատում, ներկայումս մեր կլինիկայում կատարվում է առանց կտրվածքի: Իսկ հետվիրահատական շրջանը շատ կարճ է տևում է՝ 1 օր, որից հետո կանայք դուրս են գրվում:

-Ինչպիսի՞ խնդիրներով են ամենից շատ դիմում ձեր բաժանմունք:

-Մեր բաժանմունք դիմում են հիմնականում այն կանայք, ովքեր տարիներ շարունակ տառապում են չբերությամբ, դաշտանային ցիկլի խանգարմամբ տառապող աղջիկներ և կանայք, ինչպես նաև դաշտանադադարի տարիքի կանայք:

-Ձեր կարծիքով որքանո՞վ են հայ կանայք ուշադիր իրենց սեփական առողջության նկատմամբ:

-Պետք է ուրախությամբ նշեմ, որ վերջին տարիներին հայ կանայք ավելի ուշադիր են դարձել սեփական առողջության նկատմամբ: Այդ հարցում իրենց շատ օգնում է ինտերնետ պորտալը, երբ կարող են իրենց հուզող հարցերի պատասխանները գտնել այնտեղ: Ընդհանուր առմամբ, տեղեկացված լինելու համար դա շատ լավ է, սակայն մյուս կողմից էլ այդ ինֆորմացիայի առատությունը հիվանդությունների և դրանց բուժման վերաբերյալ շատերին շփոթության մեջ է գցում: Ես մեր սիրելի հայ կանանց խորհուրդ կտայի ինքնաբուժությամբ չզբաղվել և իրենց հուզող խնդիրներով ժամանակին դիմել նեղ մասնագետների:

-Այսօր շատ զույգեր տարբեր մեթոդներ են կիրառում իրենց նախընտրած սեռի երեխան ունենալու համար՝ սկսած սննդակարգի փոփոխությունից՝ վերջացրած հաշվարկներով։  Որքանո՞վ է արդյունավետ  այդ մեթոդների կիրառումը։

-Դեռ հին ժամանակներից մարդկությանը հետաքրքրել է, թե ապագա երեխան ինչ սեռի պետք է ծնվի: Մեթոդները բավականին շատ են, սակայն ոչ մի մեթոդի կիրառումը հարյուր տոկոսանոց արդյունք չի կարող ապահովել: Կան մի քանի մեթոդներ, որոնց շարքում կարող եմ նշել ֆրանսիական դիետան, չինական օրացույցը, օվուլիացիայի մեթոդը, բժիշկ Յոնասի մեթոդը:

-Ծննդաբերության կեսարյա՞ ն հատման, թե՞ բնական ճանապարհով ծննդաբերելու տարբերակներ են գերակշռում։

-Մեր կենտրոնը Հայաստանի հնագույն կլինիկաներից մեկն է, որը հիմնադրվել է դեռևս 1939թ.-ին և շուրջ 85 տարի ծննդաբերության ոլորտում առաջատար է: Մեր կլինկայում յուրաքանչյուր կնոջը ցուցաբերվում է անհատական մոտեցում և կեսարյան հատումը կատարվում է խիստ ցուցումով: Շատ հաճախ երիտասարդ կանայք, վախենալով բնական ճանապարհով երեխային լույս աշխարհ բերել, ցանկանում են դիմել կեսարյան հատմանը, բայց մենք հնարավորինս ամեն ինչ անում ենք, որ նրանք ետ կանգնեն այդ մտքից հետագա բարդություններից խուսափելու համար: 

-Ի՞նչ ազդեցություն է ունենում կեսարյան հատումը կնոջ առողջության վրա։

-Կան կեսարյան հատման դրական և բացասական կողմեր: Վերջին տարիներին մանկաբարձ-գինեկոլոգների կողմից փորձ արվեց կեսարյան հատման թիվը պահել նույն մակարդակի վրա, սակայն վիճակագրական տվյալները ցույց տվեցին, որ կեսարյան հատումների քանակի 30 տոկոսից ավել բարձրացումը ոչ միայն չի կրճատում պերինատալ մահացության տոկոսը, այլ նաև բարձրացնում է մայրական մահացության տոկոսը: Եզրակացությունը, կարծում եմ, պարզ է. կեսարյան հատման պետք է դիմել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:

-Ելնելով Ձեր մասնագիտական փորձից՝ Հայաստանում ձևավորվե՞լ է բժշկին դիմելու մշակույթ:

-Վերջին 5 տարիների ընթացքում զգալիորեն շատացել են կանայք, ովքեր դիմում են մանկաբարձ-գինեկոլոգների օգնությանը զուտ կանխարգելիչ նպատակներով: Դիմողների գերակշռող մասը Երևանի և Հայաստանի մեծ քաղաքների բնակիչներն են: Ցավոք սրտի, հեռավոր շրջանների կանայք դիմում են շատ ավելի քիչ դեպքերում, ես կասեի՝ միայն այն դեպքերում, երբ, այսպես ասած, տնական մեթոդները այլևս իրենց ներգործունեությունը չեն ունենում:

-Վերջին տարիների երիտասարդները մինչ ընտանիք կազմելը ավելի հաճախ են դիմում գինեկոլոգների օգնությանը հետազոտման նպատակով: Որպես վերջաբան, ի՞նչ խորհուրդ կտաք ամուսնական զույգերին:

-Այո, վերջին տարիներին երիտասարդ զույգերը ավելի հաճախ են դիմում մեզ մինչև ընտանիք կազմելը, որը, իմ կարծիքով շատ խրախուսելի է: Ինչպես ասում են, ավելի հեշտ է կանխարգելելը, քան՝ բուժելը: Երիտասարդներին խորհուրդ կտամ ընտանիք կազմելիս հաշվի առնել նաև ազգային ավանդույթները, և մաղթում եմ, որ բոլոր ընտանիքերում գերակշռեն սերն ու համերաշխությունը: Ցանկանում եմ, որպեսզի յուրաքանչյուր կին զգա մայրանալու բերկրանքը։ Առո՛ղջ եղեք։

 Կցանկանայի, որ հայ կանայք իրենք իրենց սիրեին

Մեր հանրապետությունում բժշկական որոշ ճյուղեր, մասնավորապես` գինեկոլոգիան, այսօր ամենապահանջված ուղղություններից է, որի նպատակն է մշտապես կատարելագործվել, տիրապետել բուժական նոր մեթոդներին, իրազեկվել ժամանակակից բժշկությանն ու նորարարություններին: Գինեկոլոգիայի և մանկաբարձության ոլորտներն այսօր դինամիկ զարգանում են, և բժիշկները ջանում են բուժօգնությունը կազմակերպել միջազգային չափանիշներին համապատասխան:

Մեր զրուցակիցը  մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների  թեկնածու, դոկտոր, <<Մոր և մանկան առողջության պահպանման>> ԳՀԿ-ի գիտության գծով փոխտնօրեն, ոչ վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ,  Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի  ամբիոնի պրոֆեսոր  ԿԱՐԻՆԵ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆՆ է: Բժշկուհի, ով ունի բավականին երկար տարիների հիանալի մասնագիտական բեղմնավոր ուղի և փորձ, բարձր մասնագիտական հմտություններ ցուցաբերելու կարողություն, և, որն այս ամենի հետ մեկտեղ՝ անձնվեր բժշկուհու էտալոն է բոլորիս համար:

-Տիկի՛ն Առուստամյան, ի՞նչ մասնագիտական ճանապարհ եք անցել մինչ օրս:

-Ինչպես սովարաբար բոլորի, այնպես էլ իմ ուղին եղել է նախ՝ մանկապարտեզում, հետո ընդունվել եմ Ամասիայի դպրոց, որն, ի դեպ, այդ տարիներին հիանալի դպրոց էր: Ընդունվել եմ Երևանի պետական բժշկական ինստիտուտ, եղել Լենինյան թոշակառու: Ավարտելուց հետո ընդունվել Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն (նախկինում Մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ) որպես կլինկական օրդինատոր, այնուհետև դարձել բաժանմանունքի վարիչ և փոխտնօրեն: Ունեմ բժշկական գիտությունների դոկտորի կոչում: Կարելի է ասել, որ կյանքս այստեղ է անցել և հիմա արդեն այն չեմ պատերացում այս պատերից դուրս:

-Բժշկուհի՛, ըստ վերջին տարիների վիճակագրական տվյալների` անպտղության խնդրով հիմնականում տառապում են կանա՞յք, թե՞ տղամարդիկ:

-Բարեբախտաբար մեր հանրապետությունում իրականացված համաճարակաբանական հետազոտության շնորհիվ  2009թ.-ին ունեցանք հստակ համաճարաքաբանական տվյալներ անպտղության մասին: Դա շատ կարևոր փաստաթուղթ է, որովհետև այն հնարավորություն է տալիս մշակել ռազմավարություն, թե ինչ ուղղությամբ հետազոտություններ կատարել և ինչի վրա շեշտադրումը կատարել: Երբ որևէ բժիշկ խոսում է որևէ ախտաբանության մասին և օրինակ բերում իրենց կլինիկայի  տվյալները,  ապա նա պարզապես փաստում է տվյալներ` հիմնված դիմելիության վրա, այլ ոչ հիվանդության իրական պատկերի մասին հանրապետությունում: Ըստ ստացված  արդյունքների՝ կանանց մոտ անպտղության հաճախությունը կազմում  է 16.8%, տղամարդկանց մոտ` 11%: Երկու դեպքերում էլ երկրորդային անպտղության հաճախությունն ավելի բարձր է, քան առաջնայինը: Ինչ վերաբերում է կին-տղամարդ փոխհարաբերությանը, ապա 40% դեպքերում երկուսի մոտ էլ դիտվում է ախտաբանություն: Հասարակության ուշադրությունը պետք է սևեռել այն  հարցի վրա, որ, եթե կա անպտղության խնդիր, հարկավոր է զույգը դիմի բժշկին, ոչ թե առանձին՝ կին կամ տղամարդ, որպեսզի նրանք միաժամանակ հետազոտվեն և միաժամանակ պարզվեն առկա խնդիրները:

Հաջորդ  կարևոր խնդիրը, թե ինչպիսի կառուցվածք ունի անպտղությունը տղամարդկանց և կանանց մոտ. տղամարդկանց մոտ դրանք հիմնականում խնդիրներ են, որոնք կապված են սերմնահեղուկի որակական և քանակական փոփոխությունների հետ: Հիմնական պատճառները բորբոքային հիվանդություններն են, իմունոլոգիական անպտղությունը: Կան նաև, իհարկե, էնդոկրին խանգարումներ: Կանանց մոտ անպտղության հիմնական պատճառներ են փողորովայնամիզային գործոնները, այսինքն՝ արգանդափողերի  անանցանելիությունը, կպումները, որոնք կարող են առաջանալ բորբոքային տարբեր հիվանդությունների պատճառով: Կանանց մոտ անպտղության պատճառ են հանդիսանում նաև  անպտղության էնդոկրին գործոնները՝ մոտ 45% դեպքերում, էնդոմետրոզը՝ 35%: Իհարկե, կան նաև այլ պատճառներ. անատոմիական փոփոխություններ, իմունոլոգիական անպտղություն: Չբացահայտված պատճառներ նույնպես գոյություն ունեն և նման դեպքերում մենք խոսում ենք  անհայտ ծագման անպտղության մասին: Աշխարհի բոլոր երկրներում անպտղության մոտ 10-15% պատճառները դեռևս բացահայտված չեն, ինչը չի նշանակում, որ երբեք նման պատճառները չեն բացահայտվելու: Ուղղակի գիտության ներկա ձեռբերումները դեռևս թույլ չեն տալիս գտնել այդ զույգերի  մոտ անպտղության հնարավոր պատճառները: Համեմատած նախկին տարիների հետ՝ անպտղության հաճախության նվազում է նկատվում, ինչը արդյունք է, իհարկե, ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդների ներդրումների հանրապետության տարբեր կլինիկաներում: Հատուկ նշանակություն ունի  վերականգնողական օժանդակ  տեխնոլոգիաների, մասնավորապես՝ արտամարմնային բեղմնավորման ներդրումը մեր հանրապետությունում, որը բավականին մեծ օգնություն ցուցաբերեց հանրապետության բնակչությանը: Այստեղ չի կարելի չխոսել նաև շատ կարևոր խնդրի մասին, այն, որ վերարտադրողական բարձր տեխնոլոգիաների կիրառումը բավականին թանկ արժե և ոչ բոլորը կարող են դիմել այս մեթոդի օգնության: Սակայն այսօր  ի շնորհիվ  <<Արագիլ>> բարեգործական հիմնադրամի հանրապետության բազմաթիվ զույգեր,  որոնք ի վիճակի չէին դիմել արտամարմնային բեղմնավորման, կարողացան  իրականացնել իրենց իղձերը և զգալ ծնող դառնալու երջանկությունը:

-Բժշկուհի՛, կա արդյոք հղիանալու հավանականության տարիքային սահմանափակում:

- Ցանկացած կին ծնվում է արդեն գենետիկորեն կանխորոշված ձվարանների պաշարով: Երբ տեղի է ունենում ձվարանների ֆունկցիայի տարիքային մարումը, բնականաբար ձվարանը արդեն չի ունենում այդ պաշարը: Իսկ եթե չկա ձվաբջիջ, ապա այդ դեպքում արդեն չենք կարող խոսել հղիության հավանականութան մասին, քանզի վերարտադրողական օրգանների գործառույթները չեն կարող ապահովել  հղիության համար անհրաժեշտ պայմանները: Այսինքն՝ տարիքի մեծացմանը զուգահեռ նվազում է հղիանալու հավանականությունը:  Իհարկե, երբեմն  լսում ենք հեռուստատեսությամբ, կարդում  թերթերում և ամսագրերում, որ 58 կամ  կամ 60-65 տարեկան կինը ծննդաբերել է: Դրանք արտառոց դեպքեր են, որոնք չեն կարող լինել օրինաչափություն: Պետք է զգուշացնել կնոջը, որ այդ տարիքում հղիանալու հավանակությունը շատ փոքր է , երբեմն`  անհնար: Դրա համար էլ բժշկության մեջ գոյություն ունի <<վերարտադրողական տարիք>> սահմանումը, այսինքն՝ տարիք, երբ կինը կարող է իրացնել իր վերարտադրողական գործառույթը:

-Բժշկուհի՛, կան արդյոք անպտղության պատճառով հետազոտման դիմելու ժամանակ և անպտղության հետազոտման և բուժման էտապների որոշակի մոտեցումներ:

-Եթե վերարտադրողական տարիքի զույգի մոտ առանց համաբեղմնավորման մեթոդների  օգտագործման կանոնավոր սեռական կյանքի պայմաններում մեկ տարվա ընթացքում հղիության չի կայանում, ապա կարելի է խոսել անպտղության մասին և զույգը պետք է դիմի բժշկի: Կրկին նշեմ, որ բժշկի պետք է դիմի զույգը, այլ ոչ թե ամուսինը կամ կինը առանձին վերցված: Կնոջը հետազոտում է գինեկոլոգը, իսկ ամուսնուն` ադրիոլոգը: Զույգը  միասին պետք է անցնի ախտորոշման էտապները, իսկ բուժումը սկսվում է այն ժամանակ, երբ պարզվում է անպտղության հնարավոր պատճառը: Եթե այդ բուժումը չի տալիս իր արդյունքը առավելագույնս 1-2 տարվա ընթացքում, ապա պետք է մտածել բուժման այլ մեթոդների կիրառման մասին, օրինակ՝ էնդոսկոպիկ վիրաբուժություն մասին, քանի որ այն հնարավորություն է տալիս պարզել չբերության չպարզված պատճառները և միաժամանակ ցուցաբերել համապատասխան օգնություն: Եթե դրանից հետո էլ հղիությունը չի կայանում, նորից վերագնահատվում է անպտղության հնարավոր պատճառը կամ պատճառները:  Նման դեպքում առաջարկում ենք, օրինակ, կատարել ձվազատման խթանում  և ամուսնու սերմով արհեստական սերմնավորում: Իսկ եթե դրանից հետո էլ կինը չի հղիանում, ապա արդեն դիմում ենք արտամարմնային բեղմնավորման և սաղմի տեղափոխման մեթոդի օգնությանը:  Ցանկանում եմ նշել, որ արտամարմնային բեղմնավորման մեթոդը մեր երկրում սկսվել է իրականացվել Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում և արտամարմնային բեղմնավորումից հետո առաջին երեխաները Հայաստանի Հանրապետությունում ծնվել են հենց մեր կենտրոնում:

Ուրախալի է այն փաստը, որ այսօր մարդկանց մեջ մտել է այդ մշակույթը, որ եթե կա որևէ միջոց կամ մեթոդ, ապա պետք չէ հնարավորությունը բաց թողնել ծնող դառնալու համար:

-Ի՞նչ խորհուրդ կտաք այն զույգերին, որոնք պլանավորում են ապագայում իրենց երեխայի ծնունդը:

-Շատ կարևոր է հղիության պլանավորումը, որովհետև դա հնարավորություն է տալիս ունենալ առողջ երեխա: Ընդամենը պետք է անցել խորհրդատվություն բժշկի մոտ, անհրաժեշտության դեպքում կատարել որոշ հետազոտություններ: Հնարավորինս բացառել այն բոլոր բարդությունները, որոնք կարող են լինել հղիության և ծննդաբերության ընթացքում: Շատ ուրախալի փաստ է, որ այսօր շատ երիտասարդ զույգերը ամուսնանալուց առաջ մտածում են պլանավորել իրենց հղիությունը, անցնել բժշկի խորհրդատվություն և անհրաժեշտության դեպքում համապատասխան հետազոտություն և բուժում:

-Իսկ որպես վերջաբան՝ ի՞նչ խորհուրդ կտաք մեր հայ կանանց:

-Ի՞նչ խորհուրդ կտամ. սիրել իրենց և զբաղվել իրենց առողջությամբ: Մեր հայ կանանց եթե հարցնենք, թե ու՞մ համար են առաջին հերթին պատասխանատու, միանշանակ կպատասխանեն, որ իրենց երեխաների: Ամեն մեկն առաջնահերթ պետք է պատասխանտու լինի ինքն իր անձի հանդեպ: Դա եսասիրություն չէ, որովհետև երեխային հարկավոր է առողջ մայր, ամուսնուն` առողջ կին, ծնողներին` առողջ դուստր: Սակայն մեր հայ կանայք ամեն ինչ կանեն հանուն իրենց երեխաների բարօրության, իսկ իրենց առողջությանը հետևելու համար ժամանակ չեն գտնում: Բայց այսօր կան բազմաթիվ հիվանդություններ, որոնք կարող ենք կախարգելել և չհասցնել վատթարագույն վիճակի: Ավելի հեշտ է կանխարգելել հիվանդությունը և դրա հետագա բարդությունները, քան այն բուժելը:

Եղեք առողջ, սիրելի՛ կանայք, սիրե՛ք ձեզ, որպեսզի շրջապատող մարդիկ էլ ձեզ սիրեն: Մաղթում եմ բոլորին սեր, երջանկություն և ամենայն բարիք:  

Կրթություն

Բարձրագույն - Երևանի պետական բժշկական ինստիտուտ, բուժական ֆակուլտետ, 1976թ.

Գիտական աստիճան

Բժշկական գիտությունների դոկտոր 2007թ., պրոֆեսոր 2011թ.

Մրցանակներ և պարգևներ

ՀՀ Առողջապահության Նախարարության պատվոգիր, 2001թ.,
Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակ բժշկագիտության բնագավառում 2008թ.:

Աշխատանքային գործունեություն

1976-1978թթ. - Մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ, կլինիկական օրդինատոր, ք.Երևան
1979-1995թթ. - Մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ, կրտսեր գիտաշխատող, մանկաբարձ-գինեկոլոգ
1995-2003թթ. -Մոր և մանկան առողջության պահպանման գիտա-հետազոտական կենտրոն, ավագ գիտաշխատող, մանկաբարձ-գինեկոլոգ
2003թ. առ այսօր - Մոր և մանկան առողջության պահպանման գիտա-հետազոտական կենտրոն, առաջատար գիտաշխատող, մանկաբարձ-գինեկոլոգ
1997թ. առ այսօր – Մոր և մանկան առողջության պահպանման գիտա-հետազոտական կենտրոնի ոչ վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ
1999թ. առ այսօր – Մոր և մանկան առողջության պահպանման գիտա-հետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն
2008-2011թթ - ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ
2011թ առ այսօր - Երևանի Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարանի հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր
Բազմաթիվ միջազգային գիտաժողովների մասնակից, այդ թվում .
1994թ. – Ֆինլանդիա, Հելսինկի, Պերինատոլոգների Եվրոպական ասոցիացիայի XIV կոնգրես
2000թ. – Սլովենիա, Լյուբլյանա, Կոնտրացեպցիայի Եվրոպական ասոցիացիայի VI կոնգրես
2005թ. – “Development of primary health care in Georgia”,Ք.Թբիլիսի
2006թ. - Անդրկովկասի մանկաբարձ-գինեկոլոգների և պերնատոլոգների առաջին կոնգրես, ք.Թբիլիսի
2008թ. – Կոնտրացեպցիայի եվրոպական ասոցիացիայի 10-րդ կոնգրես, Պրահա, Չեխիա:
2009թ. – Մարդու վերարտադրողականության համաշխարհային 13-րդ կոնգրես, Իտալիա:
2009թ. - Մարդու վերարտադրողականության և սաղմնաբանության Եվրոպական ասոցիացիայի ամենամյա 25-րդ գիտաժողով, Հոլանդիա:
2010թ.-Մեղմ մոտեցումներ արտամարմնային բեղմնավորմանն ու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներին, 3-րդ համաշխարհային գիտաժողով, Ճապոնիա:
2012թ. FIGO-ի կոնգրես, Իտալիա
2017թ. Մարդու վերարտադրողականության Ակադեմիայի 17-րդ համաշխարհային կոնգրես, Իտալիա

Տպագիր աշխատանքներ

189 գիտական աշխատանքների հեղինակ:

 

Գիտական, ստեղծագործական և այլ միությունների անդամություն

- Մոր և և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտխորհրդի անդամ

- Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանին կից գործող 061 <<Մանկաբարձություն և գինեկոլոգիա, ուռոցքաբանություն>> մասնագիտական խորհրդի անդամ:

Կոնտրացեպցիայի և մարդու վերարտադրողականության եվրոպական ասոցիացիայի անդամ:

Ընտանեկան կարգավիճակ

Ամուսնացած է, ունի 2 երեխաներ:

 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1975-1980թթ.Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան, Երևան, Հայաստանի Հանրապետություն-ատամնաբուժության ֆակուլտետ

Բժշկի որակավորումը` մասնագիտությամբ ատամնաբուժություն

1986- Բժշկական գիտությունների թեկնածու

1983-1986- Ասպիրանտ, Բժիշկների կատարելագործման պետական համալսարան, Խարկով, Ուկրաինա

 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ

2011-այժմ  Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան, Երևան, Հայաստանի Հանրապետություն

Պաշտոն- բաժնի վարիչ, վիրաբուժական ստամոտոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության  բաժին

2015-մինչ այժմ  Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոն ՓԲԸ, Երևան, ՀՀ

Պաշտոն- բաժնի վարիչ- Դիմածնոտային վիրաբուժության  բաժին

2010-2015 Մուրացան  հիվանդանոցային համալիր, Երևան, ՀՀ

Պաշտոն- բաժնի վարիչ-Մանկական դիմածնոտային  վիրաբուժության և ԼՕՌ բաժին

2009-2011 Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան, Երևան, Հայաստանի Հանրապետություն

Պաշտոն- բաժնի դոցենտ, վիրաբուժական ստամոտոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության  բաժին

2006-2009 Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան, Երևան, Հայաստանի Հանրապետություն

Պաշտոն- բաժնի վարիչ, Դիմածնոտային վիրաբուժության  բաժին

2001-2010- Համալսարանական կլինիկա  N3, Երևան, ՀՀ

Պաշտոն- բաժնի վարիչ-  Դիմածնոտային  վիրաբուժության և ԼՕՌ բաժին

2001-2006 Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան, Երևան, Հայաստանի Հանրապետություն

Պաշտոն- բաժնի դասախոս, վիրաբուժական ստամոտոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության  բաժին

1995-2001 Մանկական հիվանդանոց N3, Երևան,ՀՀ

Պաշտոն- բաժնի վարիչ, Մանկական դիմածնոտային վիրաբուժության  բաժին

1993-2001 Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան, Երևան, Հայաստանի Հանրապետություն

Պաշտոն- բաժնի ասիստենտ, Մանկական ատամնաբուժության բաժին

1986-1992 Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան, Երևան, Հայաստանի Հանրապետություն

Պաշտոն- բաժնի ասիստենտ, վիրաբուժական  ստամոտոլոգիայի բաժին

1981-1983 Համալսարանական պոլիկլինիկա N 1, Երևան, ՀՀ

Պաշտոն- կլինիկական օրդինատուրա վիրաբուժական ստամոտոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժություն մասնագիտությամբ

ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ

2012-մինչ օրս Դիմածնոտային վիրաբույժների և բերանի խոռոչի վիրաբույժների ասոցացիա, Երևան, ՀՀ

2005-մինչ օրս Հայաստանի ատամնաբույժների ասոցացիա, Երևան, ՀՀ

Լեզուների իմացություն

Հայերեն-մայրենի

Ռուսերեն- տիրապետման աստիճանը կատարյալ

Անգլերեն- միջին մակարդակ

Իսպաներեն- միջին մակարդակ

Համակարգչային հմտություններ- Microsoft Office, Adobe Photoshop, Power Point, Internet:

Մասնագիտություն- 
 
Կրթություն  
1990-1996 Մխիթար Հերացու անվան Երևանի Պետական Բժշկական Համալսարան, բուժական ֆակուլտետ, գերազանցության դիպլոմ, «Համահայկական հիմնադրամի» կրթաթոշակառու
1996-2001 Կլինիկական օրդինատուրա՝ «Ակնաբուժություն» մասնագիտությամբ, Մխիթար Հերացու անվան Երևանի Պետական Բժշկական Համալսարան, ավարտել է գերազանցությամբ
2012 Վերապատրաստման կուրս՝ «Լազերային բուժումը և մուտք դեպի ֆլուորեսցենտային անգիոգրաֆիան» թեմայով, Մոսկվայի Ս. Ֆյոդորովի անվան գիտատեխնիկական համալիր «Աչքի միկրովիրաբուժություն»
 
Մասնագիտական գործունեություն  
2001-ից Ակնաբուժության ամբիոնում ասիստենտ, ուսումնական մասի վարիչ՝ Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանում
 
Վերապատրաստումներ  
2017 Կլինիկական ուղեցույցների զարգացման և իրականացման կրթական ծրագիր», Երևան, Հայաստան
 
Գիտական աշխատանքներ  
2013 Գիտական ելույթ «Դիաբետիկ Ռետինոպաթիայի բուժման արդի հիմնախնդիրները» թեմայով, Երևան, Հայաստան
 
Անդամակցություններ  
2012-ից «Հայ ակնաբուժական ասոցիացիայի» անդամ
2012-ից «Կատարակտի և ռեֆրակտիվ վիրաբուժության եվրոպական միության» անդամ
 
Կոնֆերանսներ  
2017 «Հայ Ակնաբուժական Ասոցիացիայի II-րդ Համաժողով», Երևան, Հայաստան
2016 «Հայ-Ամերիկյան համաժողով», Երևան, Հայաստան
2012 «Տեսողության պահպանումը աչքի քրոնիկ հիվանդությունների ժամանակ» գիտագործնական կոնֆերանս «Santen» դեղաբանական կազմակերպության աջակցությամբ, Երևան, Հայաստան
2013 «Դիաբետիկ ռետինոպաթիայի բուժման արդի հիմնախնդիրները», Երևան, Հայաստան
2012 Աչքի հիվանդությունների գիտահետազտական ինստիտուտի «Ակնաբուժության ասոցիացիայի» I-ին գիտական կոնֆերանս, Բժշկական գիտությունների ռուսական ակադեմիա, Երևան, Հայաստան
2011 Ակնաբուժության կոֆերանս «Հայաստանում III-րդ միջազգային բժշկական կոնգրեսի» շրջանակներում, Երևան, Հայաստան
2011 «Հայ-Ամերիկյան միջազգային կոնֆերանս», Երևան, Հայաստան
2010 Կլոր սեղան AGENDA կուրսերի կազմակերպման և կառավարման շրջանակներում, Երևան, Հայաստան
2010 «Հայ-Ամերիկյան միջազգային կոնֆերանս», Երևան, Հայաստան
2009 «Հայ-Ամերիկյան միջազգային կոնֆերանս», Երևան, Հայաստան
2008 Միջազգային համաժողով՝ «Ցանցաթաղանթի պաշտպանական մեխանիզմները» թեմայով, Երևան, Հայաստան
2007 «Հայ- Գերմանական միացյալ համագումար», ք. Երևան, Հայաստան
2007 Ակնաբուժության կոֆերանս «Հայաստանում II-րդ միջազգային բժշկական կոնգրեսի» շրջանակներում, Երևան, Հայաստան
2005 Վեբինար՝ «Ավստրիական-Ամերիկյան հիմնադրամի» և «Հայ Օգնության Ֆոնդի» հետ համատեղ, Երևան, Հայաստան
2003 Վեբինար՝ «Ավստրիական-Ամերիկյան հիմնադրամի» և «Հայ Օգնության Ֆոնդի» հետ համատեղ, Երևան, Հայաստան
2002 «Հայ-Ամերիկյան միջազգային կոնֆերանս», Երևան, Հայաստան
2000 «Հայ-Ամերիկյան միջազգային կոնֆերանս», Երևան, Հայաստան
1998 «Հայ-Ամերիկյան միջազգային կոնֆերանս», Երևան, Հայաստան
1996 «Հայ-Ամերիկյան միջազգային կոնֆերանս» «ORBIS» ծրագրի շրջանակներում, Երևան, Հայաստան
 
Հրատարակություններ  
2007 Анализ зрительных расстройств среди допризывников и призывников с последствиями травм органа зрения обследованных в офтальмологическом центре им. С.В.Малаяна за период с 2000-2005гг Матинян С.И.,Кандаян М.А., ВЕСТНИК МАНЭБ, САНКТ-ПЕТЕРБУРГ, ТОМ 12, N Стр.255-257
2007 Анализ структуры посттравматических поражений органа зрения среди обследованных в офтальмологическом центре им. С. В. Малаяна лиц допризывного и призывного возрастов за период с 2000-2005 гг . Матинян С.И., М. А. Кандаян., ВЕСТНИК МАНЭБ, САНКТ-ПЕТЕРБУРГ, ТОМ 12, N 4, Стр. 262-263
2007 Результаты удаления силиконового масла у больных с осложненными формами отслоек сетчатки. Варданян А.Г., Матинян С. И. Научно-практический журнал. Армения. Том 11, N 2 (50), 45-48
2010 “Retinectomy for Treatment of Retinal Detachment Complicated by Proliferative Vitreoretinopathy”.Vardanyan A.H., Matinyan S.I., Vardanyan M.A. ARMENIAN ASSOCIATION OF ENDOSCOPIC SURGERY OF ARMENIA and the newest technologies in medicicne .#29(1-2) 14-18
2013 “Results of Silicone Oil Removal In Patients with Complicated Forms of Retinal Detachment”. Matinyan S. I.,VardanyanA. H., Kostanyan T. H. The New Armenyan Medical Journal, vol. 7, No 4, p. 57-60
 
Տեսողական օրգանի ախտահարումը շաքարային դիաբետի ժամանակ.Դիաբետիկ ռետինոպաթիայի ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդները: Ա.Հ.Վարդանյան, Ս.Ի.Մատինյան ( ներկայացված է տպագրության):
 
Մասնագիտություն-Ակնաբույժ
 
Պաշտոն-Ակնաբույժ Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի Աչքի բորբոքային հիվանդությունների բաժանմունքում
 
Կրթություն  
2011-2014 Oրդինատուրա ակնաբուժություն մասնագիտությամբ, Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում
2005-2011 ԵՊԲՀ, Ընդհանուր բժշկության ֆակուլտետ, բժշկի որակավորում
2002-2005 Քվանտ վարժարան
 
Մասնագիտական գործունեություն  
2015-ից Ակնաբույժ Աչքի բորբոքային հիվանդությունների բաժանմունքում, Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն
 
Կոնֆերանսներ  
2016 Ակնաբուժության 14-րդ միջազգային կոնֆերանս, Երևան
2015 «Բժշկագիտության արդիական հարցեր» ԵՊԲՀ 95-րդ տարեդարձին նվիրված կոնֆերանս, Երևան
2015 «Բժշկական 4-րդ միջազգային համագումար», Երևան Հայաստան
2014 «Կլինիկական բժշկության արդիական խնդիրները»՝ նվիրված «Հերացի» № 1 հիվանդանոցային համալիրի 100-րդ տարեդարձին
2014 Ակնաբուժական XIII-րդ միջազգային կոնգրես, Երևան
2011 Բժշկական 3-րդ միջազգային կոնգրես, Երևան, Հայաստան
2012 Ակնաբուժության XII-րդ միջազգային կոնֆերանս, Երևան
2012 ESCRS XXX-րդ կոնգրես, Միլան, Իտալիա
 
Զեկույցներ կոնֆերանսների ընթացքում
2012 Davtyan, A. Hovakimyan: “The Efficacy of Limbal stem cell and amniotic membrane transplantation in patients with recurrent CIN” (poster); ESCRS, Milan
2014 A. Hovakimyan, A. Malayan, A. Davtyan, A. Kirakosyan: “Our Results of Combined Conjunctivolimbal Autotransplantation and Amniotic Membrane Transplantation in Patients with Unilateral Chemical Injuries”; ESCRS, London
2014 Ա.Վ.Հովակիմյան Ա.Ս.Մալայան Ա.Տ.Դավթյան Ա.Ա.Կիրակոսյան «Առաջնային խորը լամելար կերատոպլաստիկայի ներդրումը Հայաստանում, Թիվ 1 Համալսարանական Կլինիկական Հիվանդանոցի Հիմնադրման 100-ամյակիՆվիրված Գիտաժողով «Կլինիկական բժշկագիտության արդի հիմնախնդիրները», 372-277
2015 Davtyan A.T., Hovakimyan A.V.Corneal transplant rejection rate and types observed in our patients, The New Armenian Medical Journal, Vol 1(2), October [68]
 
Հրատարակություններ  
2012 Hovakimyan A, Davtyan A; Anesthetic Abuse Patient Associated with Corneal Ulcer, Hyphema and Lipid Keratopathy: a case report, GJMEDPH Vol 1(2), 2012 April: 49-50
2012 Հովակիմյան Ա.Վ., Դավթյան Ա.Տ. «Սկլեիտների կլինիկական առանձնահատկությունները և բուժումը Ս.Վ. Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնում», hոդվածների ժողովածու նվիրված «Քանաքեռ-Զեյթուն» ակնանբուժական կլինիկայի 50 ամյակին, 18-20:

Մասնագիտություն-Ակնաբույժ  

Գիտական աստիճան-Բժշկական գիտությունների դոկտոր
 
Կոչում-Պրոֆեսոր
 
Պաշտոն-  Աչքի բորբոքային հիվանդություններ բաժանմունքի վարիչ Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում  
ԵՊԲՀ ակնաբուժության ամբիոնի դոցենտ  
 
Կրթություն  
1987-1993 Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան
1995 Բժշկության դոկտոր, «Ակնային հիվանդությունների և միկրովիրաբոիժության» բնագավառի պատվավոր ակնաբույժ
1998 Ակնաբուժության և միկրովիրաբուժության ոլորտների հավատարմագրված վիրաբույժ
2004 Թեկնածուական աստիճան «Ակնային տոքսոպլազմոզի» ոլորտում
2011 Թեկնածուական աստիճան հիպերտենզիվ համախտանիշի և համակարգային հիվանդությունների հետ համակցված ուվեիտի ոլորտում
 
Բժշկական պրակտիկա  
1996 Աչքի վնասվածքների վերաբերյալ դասընթաց, Աչքի հանրապետական կենտրոն, Երևան
1998 Ակնաբույժ, Աչքի հանրապետական կենտրոնի վնասվածքների բաժանմունք, Երևան
1998-2002 Ակնաբույժ, Վնասվածքների և վիտրեոռեթինալ բաժանմունք, Մալայանի անվ․ ակնաբուժական կենտրոն
2002-2005 Մալայանի անվ․ ակնաբուժական կենտրոնի եղջերաթաղանթի բուժման ծառայության ղեկավար
2004 Երևանի Մ. Հերացու անվ. Պետական բժշկական համալսարանի ակնաբուժության ամբիոնի ասոցացված պրոֆեսոր
2005 Մալայանի անվ․ ակնաբուժական կենտրոնի Աչքի եղջերաթաղանթի ուվեիտի բաժանմունքի ղեկավար, Երևան
 
Մասնագիտական գործունեություն  
2000 Երիտասարդ բժիշկների 1–ին միջազգային համաժողով, Երևան, Հայաստան
2001 Զարգացող աշխարհում ակնաբուժության III գիտաժողով, Սան-Ֆրանցիսկո, ԱՄՆ
2001 ARVO Համաժողով, Ֆորտ Լոդերդեյլ, Ֆլորիդա, ԱՄՆ
2003 Երիտասարդ բժիշկների 2–րդ միջազգային համաժողով, Երևան, Հայաստան
2003 Համահայկական միջազգային վիրաբուժական կոնգրես, Երևան, Հայաստան
2003 Ակնաբուժության ամերիկյան ակադեմիա, Ամենամյա հավաք, Անահեյմ, Կալիֆորնիա
2004 ISOPT Համաժողով, Մոնակո, Մոնտե-Կարլո
2004 Ակնաբուժության ամերիկյան ակադեմիա, ամենամյա հավաք, Նոր Օրլեան
2005 Երիտասարդ բժիշկների 3–րդ միջագային համաժողով, Երևան, Հայաստան
2005 Իներորդ հայկական բժշկական համաշխարհային կոնգրես, Սան Ֆրանցիսկո, Կալիֆորնիա
2007 Հայկական երկրորդ միջազգային բժշկական կոնգրես, Երևան, Հայաստան
2007 AECP (Հայկական ակնաբուժական նախագիծ) 10–րդ միջազգային ակնաբուժական համաժողով, Երևան, Հայաստան
2007 Ակնաբուժության հայ–գերմանական միջազգային համաժողով, Երևան, Հայաստան
2007 Երիտասարդ Բժիշկների 4–րդ Միջազգային համաժողով, Երևան, Հայաստան
2009 ASCRS, Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ
2011 ESCRS, Վիեննա
2011 Հայաստանում 3–րդ Միջազգային բժշկական կոնգրես, Երևան
2012 Ալկոն, ռեֆրակտիվ վիրաբուժություն, Ամստերդամ
2012 Ակնաբուժության XII միջազգային համաժողով, Երևան
2014 ESCRS, Լոնդոն
2014 Ակնաբուժության XIII միջազգային կոնգրես, Երևան
 
Վերապատրաստումներ  
2000-2001 Արտաքին աչքի, եղջերաթաղանթի հիվանդությունների և ուվեիտների գծով վերապատրաստում , Francis I. Proctor Foundation, UCSF, ԱՄՆ
2004 Ուեիլ-Կորնելլ սեմինարին մասնակցություն, Զալցբուրգ, Ավստրիա
2004-2005 Եղջերաթաղանթի հիվանդությունների թերապևտիկ և վիրահատական բուժում, Ցինցինատիի աչքի կետրոնում, ԱՄՆ
2009 Կատարակտի վիրաբուժության` ֆակոէմուլսիֆիկացիայի ոլորտում վերապատրաստում, Սվյատոսլավ Ֆյոդորովի անվան աչքի միկրովիրաբուժության կլինիկա, Մոսկվա
 
Անդամակցություններ  
2009 ASCRS (Կատարակտի և ռեֆրակցիոն վիրաբուժության ամերիկյան միություն)
2004 AMA (Հայկական բժշկական ասոցիացիա)
 
Պարգևատրումներ  
1996 Ակնաբույժ-թարգմանիչ Օրբիս միջազգային կազմակերպությունում
1999 Դրամաշնորհ ամերիկյան դեղագործական ընկերության կողմից «Առաքելություններ1995-1999» ակնաբույժ-թարգմանիչ հայ-ամերիկյան համատեղ համագումարների ժամանակ
2001 Պարգև «Երիտասարդ բժիշկների 1-ին միջազգային համաժողով»-ի լավագույն զեկույցի համար, Երևան, Հայաստան
2001 Կեսոյանի անվան ամենամյա մրցանակ, Երևան, Հայաստան
2003 Պարգև Հայաստանի գիտությունների ակադեմիայի կողմից «Երիտասարդ բժիշկների 2-րդ միջազգային համաժողով»-ի լավագույն զեկույցի համար, Երևան, Հայաստան
2004 Պարգև Երևանի քաղաքապետարանի կողմից բժշկի պարտականություններն առավելագույնս բարեխղճորեն կատարելու համար
2015 Պարգև «Ավետիս Ահարոնյան», 2–րդ աստիճանի արծաթե մրցանակ «1500000+1 Հայաստան–Սփյուռք մշակութային կամուրջ» ՀԿ–ի կողմից
 
Հրատարակություններ  
34-ից ավելի ամսագրային հոդվածի և համաժողովների 33 նյութի հեղինակ է:
 
 

ԱՊՀ տարածաշրջանում միակ ակնաբույժն է, ով իրականացնում է Բոստոնյան կերատոպրոթեզի (արհեստական եղջրաթաղանթ) տեղադրում:

ԿԱՆԱՑԻ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԲԱՆ ՊԵՏՔ ՉԷ

 Մեր հյուրասրահը  հյուրընկալել է  2014 թվականին «Տարվա գինեկոլոգ-էնդոսկոպիստ» անվանակարգում համաժողովրդական քվեարկության և փորձագիտական գնահատման արդյունքներով լավագույնը ճանաչված մանկաբարձ-գինեկոլոգ ԱՐՄԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ, ով 2003 թվականից  մինչ օրս աշխատում է «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի» վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքում, զբաղվում  էնդոսկոպիկ վիրաբուժությամբ:

-Պարոն Կարապետյան, կխնդրենք մի փոքր պատմեք Ձեր անցած մասնագիտական ուղու մասին:

-1998 թվականին ավարտել եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը: Կլինիկական օրդինատուրան անցել եմ «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում», որտեղ աշխատում եմ էնդոսկոպիկ վիրաբուժության ներդրման օրվանից: Այնուհետև էնդոսկոպիկ վիրաբուժության ոլորտում մոտ մեկ տարի վերապատրաստվել եմ Մոսկվայում:  Այս տարիների ընթացքում բազմաթիվ վերապատրաստումներ եմ անցել տարբեր երկրներում` Ճապոնիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանի Դաշնությունում:

- Ձեր կարծիքով՝ գերզարգացա՞ծ է տեխնիկան ձեր բաժանմունքում:

- Վստահորեն կարող եմ ասել, որ մեր կլինիկայում բավականին զարգացած է էնդոսկոպիկ վիրաբուժությունը: Գրեթե չկա էնդոսկոպիկ եղանակով կատարվող այնպիսի վիրահատական միջամտություն, որը չիրականացվի մեր կլինիկայում։ Մեզ մոտ կատարվող վիրահատություների մոտավորապես 90-95 տոկոսը այնպիսի վիրահատություններ են, որոնք նախկինում պահանջում էին որովայնահատում, իսկ հիմա կատարվում են առանց այդ կտրվածքի: Վիրահատական միջամտության հետվիրահատական շրջանը շատ կարճ է տևում` 1 օր, դրան հետևում է ապաքինումը, և հիվանդը դուրս է գրվում: Ասեմ, որ կարող են լինել նաև հետվիրահատական բարդություններ, բայց մենք աշխատում ենք, որ նման բան չլինի:

- Պարոն Կարապետյան, Ձեր կլինիկա ավելի շատ ի՞նչ գինեկոլոգիական հիվանդությունների դեպքում են դիմում:

- Պատկերացրեք, որ դիմում են գործնականում գինեկոլոգիական ճյուղի բոլոր հարցերով` սկսած անպտղությունից, բնածին արատներից և այլն և այլն: Կցանկանամ հատկապես շեշտադրումը դնել այն վիրահատություների վրա, որոնք նախկինում պահանջում էին որովայնահատում, օրինակ, բնածին արատներից՝ երկխոռոչանի արգանդ, ներարգանդային խիտրոցի հեռացումը հիմա կատարվում են էնդոսկոպիկ եղանակով: Վիրահատությունը տևում է 15-20 րոպե: Նախկինում, երբ կատարվում էր  որովայնային կտրվածքով, տևում էր մոտավորապես 2 ժամ, իսկ հետվիրահատական շրջանը՝ մի քանի ժամ: Ասեմ, որ այսօրվա էնդոսկոպիկ վիրահատական միջամտությունները բավականին արդյունավետ են, դրանից հետո էլ ապագայում կանայք կարող են ծննդաբերել:

-Համագործակցո՞ւմ եք արտերկրի բժիշկների հետ:

-Այո,  համագործակցում ենք Ֆրանսիայի կլինիկաների հետ, տարին 1-2 անգամ ունենում ենք հյուրեր այնտեղից: Կատարվում է փորձի փոխանակություն միմյանց հետ, մենք ենք գնում նրանց մոտ: Համագործակցում ենք նաև Ռուսաստանի Դաշնության հետ: Ասեմ նաև, որ գրեթե ամեն տարի Վրաստանում տարբեր երկների բժիշկների հետ մասնակցում ենք կոնֆերանսների, ցուցադրական վիրահատությունների, որոնք էլ իրենց հերթին մեզ թույլ են տալիս հասկանալ, թե ինչ փոփոխություններ են կատարվում և կատարվել  վիրաբուժության մեջ:

- Եվ ի՞նչ կմաղթեք վերջում մեր կանանց:

- Առաջին հերթին կցանկանայի, որ մեր հանրության մեջ ձևավորվեր բժշկին դիմելու կուլտուրա, որ ժամանակին մարդիկ հետազոտվեն, ինչը թույլ կտա խուսափել շատ հիվանդությունների բարդացումներից: Առնվազն տարին մեկ անգամ կինը պետք է դիմի բժշկին զուտ  պրոֆիլակտիկ հետազոտման համար: Հավատացեք, որ այդ դեպքում զգալիորեն կպակասի  հետագա բարդացումների հավանակությունը,  ու հիվանդությունների բուժումն ավելի հեշտ և ժամանակին կլինի:

Կցանկանամ, որ կանայք երջանիկ, սիրված լինեն, իսկ կանացի երջանկության համար, կարծում եմ, շատ բան պետք չէ:
Սիրելի կանայք, ուշադիր եղեք ձեր առողջության նկատմամբ: 

Մասնագիտություն

մանկաբարձ-գինեկոլոգ

 Կրթություն

1979-1989 Երևանի N164 ռուսական միջնակարգ դպրոց, ոսկե մեդալակիր

1990-1997 Երևանի Մ. Հերացու անվան ՊԲՀ բուժական ֆակուլտետ

1997-1998  Ընդհանուր պրակտիկայի բժիշկ մասնագիտությամբ ինտերնատուրա Երևանի N1 կլին. հիվանդանոցում

1999-2002 Ս. Խ. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի Մանկաբարձություն և Գինեկոլոգիա ամբիոնում կլինիկական օրդինատուրա

2002թ-ից առ այսօր աշխատում է <Մոր և Մանկան Առողջության Պահպանման Գիտահետազոտական Կենտրոն> ՓԲԸ-ում, որպես բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգ

2005թ անցել է <Youth Invatiation Programe> մոր և մանկան առողջություն, Տոկիո, Ճապոնիա

2005թ <Դեռահասների Առողջություն> դասընթացներին, Երևան

2005թ <Արտամարմնային Բեղնավորման Ժամանակակից Խնդիրներ> միջազգային գիտաժողովին, Երևան

2014թ < Օստեոպորոզի 8-րդ միջազգային սիմպոզիում>, Երևան

2014թ <Արտամարմնային բեղմնավորման ժամանակից խնդիրները> միջազգային գիտագործնական գիտաժողովին, Երևան

2015թ < Բարձր ռիսկի հղիության վարման ժամանակակից խնդիրներ> գիտագործնական գիտաժողովին, Երևան

2015թ կատարելագործման դասընթաց < Գենետիկական խանգարումներն և հիվանդությունները՝ հայտնաբերված հղիության ընթացքում> թեմայով, Երևան

2016թ <Արգանդի պարանոցի ախտաբանությունները և գենիտալ ինֆեկցիաները: Կոլպոսկոպիայի և բուժման արդի հարցեր>, Երևան

2016թ <Պերինատալ բժշկության արդիական հիմնախնդիրները> գիտաժողովին, Երևան

2017թ <Միջազգային կանանց առողջության գագատնաժողով> հակաբեղմնավորիչներ և էնդոմետիրոզ թեմայով, Բեռլին, Գերմանիա:

 Ավելի քան 13 թեզիսների հեղինակ:

Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներին:

 Անդամակցություն

Japan International Cooperation Agency Japan.

Սրտաբանության ճյուղի համար վստահորեն կարող եմ հավաստել, որ մենք համընթաց քայլում ենք եվրոպական երկրների հետ

Վերջին տարիներին Հայաստանը սրտաբանության ոլորտում լուրջ հաջողություններ և հսկայական առաջընթաց է արձանագրել: Այսօր ստեղծված են բոլոր պայմանները սիրտ-անոթային հիվանդությունների վաղ ախտորոշման և լիարժեք բուժման համար: Բարձրակարգ մասնագետները, ժամանակակից սարքավորումներն ու լաբորատոր համալիրը թույլ են տալիս իրականացնել բոլոր անհրաժեշտ սրտաբանական հետազոտությունները:

Մեր զրուցակիցը <<Էրեբունի>> բժշկական կենտրոնի Անգիոգրաֆիայի և միջամտական սրտաբանության բաժանմունքի ինտերվենցիոն-սրտաբան, ներանոթային վիրաբույժ ՇԱՀԵՆ ՏՈՌՈԶՅԱՆՆ է, ով, չնայած իր բավականին երիտասարդ տարիքին, արդեն հասցրել է տվյալ ասպարեզում հստակ ու հաստատուն քայլերով առաջ գնալ: Բարեհամբույր և հետևողական, իր գործում բարձր մասնագիտական մոտեցում ունեցող մի մարդ, ով ոչ միայն ունի մասնագիտական գերազանց գիտելիքներ, այլև իսկապես արժանի է իսկական բժիշկ կոչվելուն:

 - Պարո՛ն Տոռոզյան, ի՞նչ կարծիքի եք՝ բժշկությունը մասնագիտությո՞ւն է, թե՞ կոչում:

- Ամեն դեպքում կոչում է, բայց մասնագետների համար: Եթե հարցին գլոբալ մոտենանք, ապա կան բժիշկներ, ովքեր զբաղված են չակերտավոր բժշկությամբ, որոնք, իրականում մասնագետներ չեն: Բայց այն մասնագետի դեպքում, ով այդ կոչումը և պարտականությունը վերցրել է իր վրա, հասկանում է հարցի լրջությունը, կարող է համարվել և՛ մասնագիտություն, և՛ կոչում:

- Բժի՛շկ, համամիտ չե՞ք այն մտքի հետ,  որ ընտրել եք մի մասնագիտություն, որի դեպքում շատ ռիսկային ու պատասխանատու աշխատանք է պահանջվում Ձեզանից:

-Իհարկե, շատ պատասխանատու և ռիսկային գործ է, քանի որ մտածում ես հիվանդների համար և այդ ամբողջ պատասխանատվությունը քեզ ուղեկցում է ողջ կյանքիդ ընթացքում: Այն բավականին լուրջ բեռ է, հավատացեք, որը մինչև անգամ գիշերները կարող է քեզ հետևել: Փառք Աստծո, իմ խիղճը այս պահին բավականին հանգիստ է, արել եմ այնքան, ինչքան որ իմ ուժերը ինձ ներել են:

- Ձեր մասնագիտական փորձում սիրտ-անոթային հիվանդությունների ո՞ր տեսակներն են հիմնականում հանդիպում, և որո՞նք են դրանց առաջացման պատճառները:

-Մեր փորձում, մասնավորապես՝ նեղ մասնագիտական, ավելի շատ մեզ դիմում են սրտի իշեմիկ հիվանդությամբ հիվանդներ, քանի որ մինչ այդ փուլին հասնելը տարբեր պոլիկլինիկաների բժիշկների կամ ստացիոնար սրտաբանների հսկողության տակ են լինում: Նրանք մեզ դիմում են սրտաբանների ուղեկցությամբ կամ առանց նրանց սրտի իշեմիկ հիվանդության կամ դրա բարդությունների դեպքում: Այս օրերին այդ նորագույն տեխնոլոգիաների զարգացմանը և բժշկության ճյուղի կատարելագործմանը համընթաց մենք հանդիպում ենք նաև այլ սիրտ-անոթային պաթոլոգիաների, օրինակ պերիֆերիկ անոթների: Բայց նշեմ, որ հիմնականում մեզ դիմելության և ավելի լայն տարածում գտածն այսօր սրտի իշեմիկ հիվանդությունն, որը երիտասարդացել է ապրելակերպի, կենսակերպի, սթրեսների, ախտորոշման կատարելագործման արդյունքում:

Եթե ժամանակին շատ հիվանդներ ստանում էին սրտամկանի կաթված հաշմանդամություն, ապա հիմա նրանք ավելի մեծահասակ տարիքում համարվում են սրտային խնդիրներով հիվանդներ: Հանկարծամահությունը երիտասարդ տարիքում այդպես էլ չի ախտորոշվում որպես սրտային պաթոլոգիա: Եթե նախկինում շատ հիվանդներ ունենում էին սրտամկանի կաթված բավականին բարձր մահացության և հաշմանդամության ցուցանիշներով, այժմ հիվանդությունը ախտորոշվում է ավելի վաղ տարիքում, սակայն ունի կյանքի որակի և տևողության ավելի հուսադրող ցուցանիշներ: Ինչպես նաև շատ են դեպքերը, երբ վաղ հայտնաբերվում և կանխագելվում են բարձր հանկարծամահություն ունեցող հիվանդություններ: Այնպես որ շատ են դեպքերը, երբ ոչ թե հիվանդությունն է երիտասարդացել, այլ ախտորոշումն է վաղ կատարվոմ: Արդի բժշկության համակարգի և նոր տեխնոլոգիաների զարգացման պայմաններում, և, ինչու չէ, նաև մեր հասարակության մտածելակերպի բարձրացման շնորհիվ արդեն վաղ են ախտորոշվում առկա խնդիրները, որոնք դեռ կան, դեռ ամբողջովին վերացած չեն: Դրա մեջ որոշակի դեր ունի նաև առողջապահության առաջին օղակի` պոլիկլինիկաների անվճար ծառայությունները: Ուրախալի փաստ եղավ, որ 2015թ. հունվար ամսից արդեն սուր սրտի կաթվածի դեպքում պետության կողմից պետպատվերի շրջանակներում հիվանդները ստենտավորվում են, բայց, ցավոք սրտի, լինում են հիվանդներ, որոնք չեն գնահատում դա, մինչդեռ դա արվում է առողջապահության համակարգի կողմից իրենց համար: Ցավալի է նաև նշել այն փաստը, որ դա կապված է մեր հասարակության մտածելակերպի հետ, որ եթե անվճար է, ուրեմն՝ անորակ է, ինչը, սակայն, ժամանակին միլիոնների ծախսերի խնդիր է եղել: Այսինքն՝ հասարակությունն իր առողջության հանդեպ հետևողական չէ: Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո, չգիտես ինչու, չեն շարունակում դեղորայք ընդունել: Սակայն, երբ հարցը կապված է գումարների հետ, ապա այդ դեպքում պարտաճանաչ դեղերը խմում են և հետևողական են իրենց անձի նկատմամբ: Ստեղծվում է տպավորություն, որ նրանք մտածում են ոչ թե իրեն առողջության, այլ իրենց ծախսած գումարների մասին:

Ավելացնեմ, որ մենք այդ խնդրի շուրջ օր ու գիշեր բավականին լուրջ աշխատանքներ ենք տանում, որպեսզի գնահատվի հիվանդների մեջ առաջինն իրենց իսկ առողջությունը: Չեմ էլ կարող հերքել, որ մեր հասարակության մեջ գոյություն ունի հիվանդների մի ստվար խումբ, որոնք, իրոք, շնորհակալ են լինում մեր տարած աշխատանքերի համար:

-Ովքե՞ր կարող են համարվել սիրտ-անոթային հիվանդության ռիսկային խումբ: Ի՞նչ է արվում նրանց շրջանում հիվանդության առաջացումը կանխարգելելու համար:

-Ռիսկային խումբ կարող են համարվել նրանք, ովքեր ամեն օր կապված են սթրեսային իրավիճակների և նստակյաց աշխատանքի հետ, ինչպես նաև շաքարային դիաբետով տառապողներն ու ծանրաբեռնված ժառանգականություն ունեցողները:

Նպաստող գործոններ կարող են համարվել նաև ոչ առողջ սնունդը, ծխելը, ալկոհոլի օգտագործումը: Կանխարգելման աշխատանքները, կարծում եմ, պետք է գլոբալ մասշտաբով կատարվի, տարվի առողջ ապրելակերպի քարոզչություն, որը, ցավոք սրտի, քիչ է նկատվում թե՛ Առողջապահության նախարարության, թե՛ հեռուստատեսության, և թե՛ ինտերնետ պորտալի կողմից: Ինձ թվում է՝ այդ ուղղությամբ պետք է մասսայական միջոցառումներ իրականացնել: Նոր-նոր մշակվում են նախագծեր մասսայական տեղերում ծխել չթույլատրելու, ծխախոտի գնի բարձրացման ուղղությամբ: Իմ կարծիքով, պետք է առաջնահերթ հասարակության հուսալիության և հավատի բարձացման ուղղության վրա աշխատել դեպի առողջապահության առաջնային օղակի` պոլիկլիկաների հանդեպ, որովհետև բոլորս տեղյակ ենք, որ հիմնականում նրանց ծառայություններից օգտվում են թոշակառուները կամ ֆինանսական խնդիրներ ունեցող մարդիկ: Պետք է տարին գոնե երկու անգամ կանխարգելման նպատակներով դիմել բժիշկների հետագա բարդություններից խուսափելու համար: Այդ օղակում նույն տեխոլոգիաներն ու նույն որակի սրտաբաններն են աշխատում, որոնք որակով չեն զիջում հիվանդանոցային պայմաններին և հիվանդանոցներում աշխատող բժիշկներին: Լինում են դեպքեր, երբ մի քիչ բարդ, խճճված հիվանդագին երևույթներն են ի հայտ գալիս: Այդ դեպքերում, երբ տեսնում են առաջնային խնդիր, իրենք են հիվանդին ուղարկում մեզ մոտ: Կան նաև դեպքեր, երբ հիվանդներն ունենում են ստացիոնար հետազոտման անհրաժեշտություն: Պոլիկլինիկաներում առաջնային խորհրդակցություն հիմնականում իրականացնում են բարձր մակարդակով, իսկ թե ինչի հետ է կապված հասարակության անվստահությունը՝ հստակորեն այդ հարցին չեմ կարող պատասախանել: Կարծում եմ՝ ժամանակի խնդիր է, որն էլ աստիճանաբար կկարգավորվի:

-Բժի՛շկ, հասցնո՞ւմ եք աշխատանքին զուգահեռ մասնակցել վերապատրաստումների:

-Շատ դժվար է առանց վերապատրաստումների, առանց ամենօրյա կատարելագործման շարունակել միշտ մնալ արդի ռիթմի մեջ:  Այս օրերին ինտերներտը ևս նպաստում է, որ ետ չմնանք այդ հոսքից:

Մասնակցություն ենք ունենում ինչպես կարճատև համաժողովների, վերապատրաստման ծրագրերի, այնպես էլ արտերկրում կազմակերպվող կատարելագործման ծրագրերի: Այդ առումով <<Էրեբունի>> բժշկական կենտրոնը քայլում է ժամանակի պահանջներին համընթաց: Կենտրոնն իր վրա է վերցրել պարտականություն դրսից մասնագետներ բերելու, որոնք գալիս են մեզ ներկայացնելու իրենց բավականին լուրջ աշխատությունները: Մոտ ապագայում նախատեսվում է եվրոպական երկրներում նորարարություններին մասնակցություն ունենալու և նորագույն տեխնոլոգիաների ուսումնասիրման ծրագրեր: Նշեմ, որ պլանավորում եմ նաև մոտ մեկ ամիս բավականին տևական վերապատրաստման կուրս անցնել Ֆրանսիայում` Փարիզում: Բայց ժամանակից առաջ չընկնենք, մանրամասների մասին կխոսենք հետագայում` վերադարձից հետո:

-Ի՞նչ կանխագելիչ միջոցներ կառաջարկեք սիրտ-անոթային հիվանդությունների հետագա բարդացումներից խուսափելու համար:

-Կանխարգելման համար ամենակարևորը առողջ ապերակերպ վարելն է, պարբերաբար կապի մեջ լինել բժիշկների հետ, կատարել առաջնային հետազոտություններ գոնե տարին մեկ անգամ և, ինչու չէ, դա վերաբերում է նաև առողջ մարդկանց: Իհարկե, առողջապահական համակարգում առաջնահերթությունը հիվանդությունների կանխարգելումն է, սակայն ախտահարման վաղ շրջանում առողջական բազմաթիվ խնդիրներ կարող են գրեթե լիարժեք վերանալ բուժական ճիշտ քայլերի շնորհիվ:

-Իսկ որպես վերջաբան, ի՞նչ կցանկանայիք մաղթել մեր ընթերցողներին:

-Չգիտեմ, որպես վերջաբան ասեմ, թե որպես հորդոր, խնդրանք կամ պահանջ մեր հասարակությանը, որ գնահատեն իրենց առողջությունը, վստահեն բժիշկներին: Ցավալի են դեպքերը, երբ համեմատական շառավիղներ են տանում արտերկրի բժշկության հետ՝ առավել գնահատելով նրանց: Մենք` բժիշկներս, օրվա 24 ժամը աշխատում ենք, որ մեր հիվանդների համար անենք լավագույնը:  Հավատացեք, դա դոգմա չէ և միշտ չէ, որ արտերկրի բժիշկները մեր բժիշկներից որևէ մասնագիտական հարցով առավել են: Ես այսօր սրտաբանության ճյուղի համար վստահորեն կարող եմ հավաստել, որ մենք համընթաց քայլում ենք եվրոպական երկրների հետ, որ ոլորտում բավականին լուրջ քայլեր ենք անում: ԱՊՀ կամ նախկին ԽՍՀՄ երկրիների հետ համեմատական կարգով բավականին բարձր դիրքերում ենք գտնվում: Որպես վերջաբան՝ կոչ եմ անում մեր հայրենակիցներին. սիրելինե՛րս, պահպանե՛ք առողջ ապրելակերպի կանոնները, պահպանե՛ք ձեզ տրված թանկագին պարգևը՝ կյանքը:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր