Lusine

Lusine

There is no translation available.

ՆԵՐՍԵՍ ՔԱՐԱՄՅԱՆ. <<Մենք այսօր լիովին տիրապետում ենք քաղցկեղի հետազոտման և բուժման  արդի մեթոդներին>>                            

Հայտնի է, որ քաղցկեղը դարձել է ամենաարդիական խնդիր ամբողջ աշխարհում, քանի որ հիվանդացությունն ու մահացությունը շարունակում են աճել՝ չնայած բուժման ու դեղորայքային նոր, արդիական մեթոդներին ու միջոցներին: Այս առումով Հայաստանը հետ չի մնում միջազգային չափանիշներից: Հայկական բժշկությունը արագ յուրացնելու և կիրառելու մեծ փորձ և ներուժ ունի, և մենք այսօր լիարժեք տիրապետում ենք քաղցկեղի հետազոտման և բուժման նորագույն տեխնոլոգիաներին ու մեթոդներին:

Ի՞նչ է քաղցկեղը՝ մահվան դատավճի՞ռ (ի դեպ, հասարակության որոշ մասի  գիտակցության մեջ դեռևս կենսունակ է  նման կարծրատիպային ընկալումը), թե՞ մեկն այն հարյուրավոր հիվանդություններից, որը կանխարգելման, հետազոտման ու բուժման կարիք ունի: Բժշկությունը  շատ գրագետ ձևով տվել է այս հարցի պատասխանը: Քաղցկեղը ճակատագիր է, իր բնույթով բազմապատճառային հիվանդություն, երբ մի քանի տասնյակ կամ մինչև իսկ հարյուրավոր պատճառներ օրգանիզմում հանգեցնում են թիրախային օրգանում քաղցկեղային բջիջների ձևավորման:

Գրագետ բժշկի մոտ բուժվելու պարագայում հիվանդը ապաքինվելու ավելի մեծ շանս ունի, սակայն բուժման ամենատարբեր մեթոդներից ու մոտեցումներից զատ ուռուցքաբանության մեջ ևս կարևոր մի կետ կա՝ հիվանդի հոգեբանական վիճակը: Հոռետեսական տրամադրվածությունը, հոգեբանական ճնշվածությունը նպաստում են ուռուցքային գոյացության արագ զարգացմանը: Նրանք, ովքեր հավատում են իրենց հիվանդության բուժելի լինելուն, ավելի շուտ են վերագտնում առողջությունը: Կարևոր է նաև վստահության հաստատումը բուժառուի և բժշկի միջև: Քաղցկեղի բուժումը համատեղ լրջագույն աշխատանք է, որ բուժառուն ու բժիշկը իրականացնում են միասին՝բուժառուին այս կամ այն չափով  բնականոն կյանք վերադարձնելու նպատակով:

Այս և այլ հարցերը փորձեցինք քննարկել հանրապետության հանրաճանաչ ուռուցքաբանններից  մեկի հետ:

Մեր զրուցակիցն է ռադիացիոն ուռուցքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, Առողջապահության ազգային ինստիտուտի ուռուցքաբանության ամբիոնի պրոֆեսոր, <<Իրա Մեդիքլ Գրուպ>> բժշկական կենտրոնի ավագ ճառագայթային ուռուցքաբան Ներսես Քարամյանը. հրաշալի բժիշկ, որի պատկառելի վաստակը, աշխատանքային բազմամյա փորձը, ինչպես նաև բժշկագիտության զարգացման գործում ունեցած ավանդը մշտապես բարձր են գնահատվել հիվանդների կողմից և այսօր էլ մեծ համարում ունեն հանրության շրջանում: 

 - Պարոն Քարամյան, բժշկի մասնագիտություն ընտրելը բավականին համարձակ և ռիսկային քայլ է: Ինչպե՞ս որոշեցիք գնալ այդ պատասխանատու քայլին:

- Մասնագիտության ընտրության հարցում իրենց ազդեցությունն  են ունեցել մի քանի գործոն: Անչափ կարևոր դեր է խաղացել այն  հանգամանքը, որ ես ծնվել ու մեծացել եմ բժիշկների ընտանիքում և փոքրուց, ինչպես ասում են, շնչել այդ մթնոլորտում: Ասել է թե և՛ որպես մարդ, և՛ որպես մասնագետ  ձևավորման  ընթացքում ծնողներս եղել են կողքիս: Գալով արմատներիս՝  հպարտությամբ ասեմ, որ Ալեքսանդր Թամանյանի ծոռն եմ: Մեր բժշկական գերդաստանի պատմությունն սկսվում է իմ տատիկից, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է հոսպիտալի պետ և պատերազմի ավարտից հետո՝ առաջին շրջանային ուռուցքաբաններից Երևանի թիվ 4 պոլիկլինիկայում, որտեղ աշխատել է մինչև իր կյանքի վերջը՝ 40 տարուց ավելի: Ուռուցքաբան է եղել և հայրս՝ պրոֆեսորի կոչմամբ, երկար տարիներ ղեկավարել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնի ռադիացիոն ուռուցքաբանության ծառայությունը: Եվ վերջապես ես՝ գերդաստանի արդեն երրորդ սերունդը, դարձյալ ուռուցքաբան- ճառագայթաբան:

Ավարտելով Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանը (նախկինում ինստիտուտ)՝ 1996թ. ընդունվել եմ կլինիկական օրդինատուրա ուռուցքաբանության գծով և 1998թ. ավարտելով օրդինատուրան՝ անմիջապես աշխատանքի անցել Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում, որպես ռադիացիոն ուռուցքաբան։ Այստեղ էլ, 21-ամյա աշխատանքային տարիներին,  զուգահեռ զբաղվել եմ  նաև գիտական աշխատանքով՝ 2004-2015 թթ. պաշտպանելով  թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ։ 2009թ. դասավանդել եմ Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ուռուցքաբանության ամբիոնում, այնուհետև տեղափոխվել եմ Առողջապահության ազգային ինստիտուտ, որպես ուռուցքաբանության ամբիոնի դոցենտ, իսկ այժմ այդ նույն ամբիոնում պրոֆեսորի պաշտոն եմ զբաղեցնում: Այդ ընթացքում հարկ եղավ ակտիվորեն ձեռնամուխ լինել ճառագայթային թերապիայի կամ ռադիացիոն ուռուցքաբանության վերազինման ու արդիականացման աշխատանքներին, մանավանդ որ խորհրդային միության փլուզմամբ ուռուցքաբանության այս ճյուղը զգալի նահանջ էր ապրել: Համագործակցել ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ, իրականացրել  մի շարք շատ հաջողված համատեղ նախագծեր և արդյունավետ համագործակցության շնորհիվ կարողացել ենք զգալիորեն ընդլայնել մեր տեխնիկական հնարավորությունները՝ այն համապատասխանեցնելով միջազգային չափորոշիչներին: Նշված համագործակցության արդյունքում մենք կարողացանք ստեղծել ինչ-որ մի հիմք, որը հիմա զարգացման շարունակական փուլի մեջ է, և որի ուղղությունը, ինչպես նաև  նախագծերի մի մասը, որպես Հայաստանի ներկայացուցիչ, և  պատասխանատու, իրականացրել եմ ես: Հպարտությամբ կասեմ, որ ռադիոթերապիան Հայաստանում մշտապես զարգանում է 1998 թ. մինչ այժմ՝ նոր դժվարամատչելի տեխնոլոգիաները հասանելի դարձնելով մեր ժողովրդին:

2019 թվականից աշխատում եմ <<Իրա Մեդիքլ Գրուպ>> բժշկական կենտրոնում որպես ռադիացիոն ուռուցքաբան՝ շարունակելով խորանալ ուռուցքաբանության մեջ և տիրապետելով ժամանակակից բուժական արդի տեխնոլոգիաներին ու բուժման նորագույն մեթոդներին։ Լինել բժիշկ, առավել ևս ուռուցքաբան, չեմ վարանի ասել՝ այն շատ ծանր և պատասխանատու աշխատանք  է, քանի որ ավելի հաճախ ես առնչվում ծանր ճակատագրերի հետ, համակվում հիվանդների ապրումներով ու դժվարություններով: Հաճախ հաղթող ես դուրս գալիս, բայց երբեմն էլ՝  հակառակը: Պետք չի առանձնացնել քաղցկեղ բուժող բժիշկներին մնացած բժիշկներից, որովհետև բժիշկը Աստծո գործիքն է աշխարհում, նրա նպատակը մեկն է՝ կարեկից ու սատար լինել հիվանդին, բուժել նրան, օգնել բարելավելու նրա կյանքի որակը:

-Որո՞նք են ռադիոթերապիայի տեսակները։

-Ուռուցքաբանության մեջ չարորակ նորագոյացությունների բուժումը պահանջում է համալիր գրագետ մոտեցում:  Չարորակ նորագոյացությունների բուժման մեջ երեք կիրառելի հիմնական մեթոդներ կան: Առաջինը վիրաբուժական միջամտությունն է, որը որպես արդյունավետ բուժման մեթոդ, մինչ օրս շարունակում է հիմնականում  առաջնային դեր ունենալ: Երկրորդը դեղորայքային բուժումն է, երբ նախկինում քիմիոթերապիա էր, սակայն այսօր իր մեջ ընդգրկում է  իմունոթերապիան, թիրախային թերապիան, հորմոնոթերապիան և մնացյալները, որ հավաքական գաղափար են, և այս ամենը ես ընդհանուր առմամբ դեղորայքային բուժում եմ համարում: Եվ երրորդը` ճառագայթային բուժումը, որը կիրառելիության մեջ է սկսած 1896 թվականից։ Վերջինս, իհարկե, պայմանավորված է ռիսկի տարբեր գործոններով, ինչպիսիք են մթնոլորտի աղտոտվածությունը, քաղցկեղածին գործոնների ավելացումը և՛ սննդի մեջ, և՛ մթնոլորտում, որոնք էլ հիվանդության առաջացման պատճառ են դառնում:

Տարբերում են ռադիոթերապիայի երեք հիմնական տեսակներ. hեռահար ռադիոթերապիա, բրախիթերապիա և համակարգային ռադիոթերապիա: Երեքն էլ այսօրվա դրությամբ Հայաստանում կիրառության մեջ են:

-Ինչպե՞ս կգնահատեիք ուռուցքաբանության առաջընթացը վերջին տարիներին: Ինչո՞վ է հատկապես այն արտահայտվում ձեր կենտրոնում:

-Այս տարիների ընթացքում ուռուցքաբուժությունը բուռն զարգացում է ապրել, քանի որ բժշկագիտության ցանկացած նվաճում, ցանկացած տեխնոլոգիա գտել է իր կիրառելիությունը մեր մասնագիտության մեջ։ Համաձայն միջազգային ստանդարտների՝ ուռուցքային  հիվանդություններով  տառապողների մոտավորապես 50-60% - ը ենթակա է  ճառագայթային բուժման: Մի շարք երկրներում այդ տոկոսն հասնում է մինչև 70 և ավելիի: Մեր կենտրոնում ռադիոթերապիայի սարքավորումների ավելացման և մասնագետների վերապատրաստմամբ նրանց մակարդակի բարձրացման շնորհիվ այսօր մեր բուժառուներին տրամադրվում են լավագույն ռադիոթերապևտիկ ծառայություններ նվազագույն բուժման ծախսերով, այնպես, որ կարիք չլինի հիվանդներին արտերկիր ուղարկել:

<<Իրա Մեդիքլ Գրուպ>> կենտրոնում այս պահի դրությամբ իրականացնում ենք հեռահար ճառագայթային թերապիա: Բուժումն իրականացնում ենք համաշխարհային <<Վարիան>> ընկերության սարքի միջոցով, որը կոչվում է գերժամանակակից գծային արագացուցիչ: Արագացուցիչը հեռահար կերպով, առանց որևէ մարմնական կոնտակտի դեպի ուռուցքը, թիրախավորում է ճառագայթային փունջ: Մեզ մոտ իրականացվում է երկու տեսակի ճառագայթային բուժում` 3D կոնֆորմալ և IMRT: Առանձնահատուկ անդրադառնալով ինտենսիվությունը կարգավորող ճառագայթային թերապիային ( IMRT)՝ պետք է նշել, որ այն միակն է Հայաստանում և համարվում է նորագույն մեթոդ աշխարհում: Վերջինիս գլխավոր առավելությունն այն է, որ ճառագայթային փունջն ազդում է կոնկրետ ուռուցքի վրա՝ խնայելով վերջինիս շրջապատող հյուսվածքներն ու օրգանները:

<<Իրա Մեդիքլ Գրուպ>> բժշկական կենտրոնում IMRT-ի կիրառումը առաջինն է Հայաստանում,  իսկ կենտրոնը մեր երկրում ճառագայթային թերապիայի բուժման առաջին մասնավոր մասնագիտացված հաստատությունն է, որն առաջին անգամ ՀՀ-ում շահագործեց աշխարհահռչակ <<Վարիան>> ընկերության արագացուցիչը։ Մեր գերնպատակն է քայլ առ քայլ մեծացնել կենտրոնի տեխնիկական հնարավորությունների շրջանակը: Նախկինում, հետևողականորեն  շարունակել ենք համագործակցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ, որոշ չափով կարողացել ենք պահպանել մակարդակ և որակ, սակայն պահանջվող ֆինանսական միջոցները դուրս էին Առողջապահության նախարարության հնարավորություններից: Եվ երևի թե օրինաչափ էր, որ այդ տարիներին բուժման նպատակով  արտերկրներ հիվանդների զգալի արտահոսք եղավ։   

<<Իրա Մեդիքլ Գրուպ>> բժշկական կենտրոնը գործում է 2018 թվականից, և մենք կարողացանք ձեռք բերել սարք, որն ապահովում է մասնավորապես չարորակ նորագոյացություններով տառապող հիվանդների 90%-ը՝ նվազեցնելով Հայաստանից հիվանդների արտահոսքը արտերկրներ և ապահովելով որակյալ բուժում՝ համաձայն միջազգային բոլոր ուղեցույցների և համապատասխան բուժման որակի բոլոր պահանջների։ Այսօր արդեն հարյուրավոր բուժառուներ հասցրել են բուժում ստանալ ինտենսիվությունը մոդուլացնող նորարարական  մեթոդով, ինչը  նշանակում  է չվնասել առողջ հյուսվածքներն ու օրգանները թիրախը բուժելու ընթացքում։ Խոսքը նույն << Ներկայումս, <<Իրա Մեդիքլ Գրուպ>> բժշկական կենտրոնը պլանավորում է շահագործման հանձնել ևս մեկ հեռահար բուժման և մեկ բրախիթերապիայի նորագույն սարքեր, որոնք արդեն իսկ գտնվում են ՀՀ տարածքում: Այս պլանների անխոչընդոտ իրականացման դեպքում մենք հնարավորություն կստանանք ընդլայնել մեր ծառայությունների սպեկտրը և ընդգրկել ավելի շատ քանակով բուժառուների:

 Մենք ունենք մի շարք նպատակներ, որոնք իրականացնում ենք ըստ հերթականության՝ ի նպաստ մեր հայրենակիցների առողջության։ Քաղցկեղի ցուցանիշներն այսօր սարսափելի են թվում, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի մարդիկ ստանան պատշաճ ու գրագետ բուժում, լինեն տեղեկացված և այդ առումով՝ կրթված։ Այս սարքավորումով հնարավոր է իրականացնել ինչպես բարորակ, այնպես էլ չարորակ նորագոյացությունների բուժումը։

Մի շարք պաթոլոգիաներ կունենան բուժման ճիշտ ընթացք, և առաջին սարքավորման փորձը թույլ է տալիս բուժառուներին վստահել արդյունքներին։

Քաղցկեղով հիվանդները  պետության կողմից զգալի աջակցություն են ստանում։ Քաղցկեղի բուժման մեջ, մյուս կիրառելի մեթոդների համեմատ, ամենամատչելին ռադիոթերապիան է։ Առողջապահության նախարարությունը համավճարի տեսքով ապահովում է ծախսի բավականին զգալի մասը՝ այն վերցնելով իր ուսերին, իսկ որոշ դեպքերում հիվանդները բուժում են ստանում զեղչված տարբերակով,  որոշ կատեգորիաների դեպքում   բուժումը լիովին անվճար է՝ պետության հաշվին: Սոցշահառուների և մանկական տարիքի երեխաների բուժումն իրականացվում է  բացարձակապես պետպատվերի շրջանակներում։

-Ի՞նչ նպատակով է նշանակվում ճառագայթային բուժումը։

-Ճառագայթային թերապիան քաղցկեղի բուժման ամենաարդիական մեթոդներից մեկն է, որը Համաշխարհային Առողջապահության կազմակերպությունը թույլ է տալիս առաջարկել մեծ թվով ուռուցքաբանական հիվանդների  բուժման դեպքում:

Օրինակ՝ օժանդակ ճառագայթային բուժումը, երբ այն նշանակվում է նախա- կամ հետվիրահատական շրջանում: Մինչվիրահատական շրջանում օժանդակ ճառագայթային բուժումն արվում է վիրահատության ընթացքը  է՛լ ավելի ապահով դարձնելու, ուռուցքի հետագա տարածումը կանխելու և վիրաբույժի համար հնարավորություն ստեղծելու ավելի ազատորեն կատարել վիրահատությունը։ Բացի վերը նշվածներից, կան նաև որոշ պաթոլոգիաներ, որոնց դեպքում ճառագայթային բուժումը դառնում է բուժման հիմնական մեթոդ, որն իր արդյունավետությամբ չի զիջում վիրահատական մեթոդին, և որից հետո հիվանդի կյանքի որակը զգալի վնաս չի կրում: Շատ անգամ կոկորդի և շագանակագեղձի քաղցկեղի դեպքում վիրահատությանը փոխարինող արդյունավետ միջոց է համարվում ճառագայթային բուժումը, որի կիրառմամբ ունենում ենք բացարձակ լավագույն արդյունք: Այդպես նաև մաշկի քաղցկեղի դեպքում, երբ ընտրությունը թողնվում է բուժառուին, քանի որ ամբողջ աշխարհում մաշկի քաղցկեղի դեպքում ընդունված չէ վիրահատական բուժումը: Եվ վերջին տարբերակը.  վիրահատական մեթոդը կիրառելի չէ հիվանդության բարձիթողի դեպքերում: Երբ քաղցկեղն արդեն թևակոխել է 4-րդ փուլ, լիարժեք բուժման մասին, իհարկե, խոսք լինել չի կարող, և հիվանդն ունենում է սաստիկ ցավեր: Ճառագայթային բուժումն այդ դեպքում կիրառվում է ամոքիչ նպատակներով, որոշ չափով փոփոխելու կյանքի որակը և տևողությունը: Օրինակ՝ ոսկրային մետաստատիկ հիվանդության դեպքում  հիմնական նպատակները նշվածներն են:  Իհարկե, կան նաև այլ բուժական մեթոդներ:

-Ի՞նչ  տեղ  ու  դեր  ունեն  բժշկի  Ձեր  պրակտիկայում  բժիշկ–հիվանդ  հարաբերությունները:

-Մենք հիվանդին վերաբերվում ենք որպես հարազատի: Մեր հիվանդների բուժումը նվազագույն ծախսերով և առավելագույն հարմարավետությամբ կազմակերպելը, հարգանքը և հոգատարությունը նրանց նկատմամբ մեր առաջնային նպատակն է: Յուրաքանչյուր այցելուի դեպք ենթակա է առանձին քննության ամենայն մանրամասնությամբ և պատասխանատվությամբ։ Ես  մտածում եմ, որ մենք պետք է ոչ մի պարագայում չթուլանանք, հիվանդներին ներշնչենք  քաղցկեղի ահից թոթափվելու, հիվանդության առաջ չընկրկելու արիություն: Կարողանանք համոզել-հավատացնել նրանց, որ  ովքեր հավատով են լցված, հաղթում են հիվանդությանը: Եվ արդյունքի հասնելով՝ պետք է իրենք էլ խորհուրդ տան շրջապատի մարդկանց հետազոտվել և ամենաչնչին փոփոխություն իսկ հայտնաբերելու դեպքում դիմելով բժշկի՝կանխել  քաղցկեղի առաջացումը, խուսափելով  քիմիաթերապիայի  բարդություններից: Ժամանակին հետազոտվելը հազար չարիք կարող է կանխել: Նույնը կարող ենք ասել հիվանդության վաղ շրջանում բուժումն սկսելու վերաբերյալ: Հավատացեք սյս ասպարեզում երկարամյա փորձ ունեցողիս, կարող է իսկական հրաշք տեղի ունենալ:

 -Բոլորն էլ կյանքում ունեն իրենց ուսուցիչը: Ո՞վ է նա. ու՞մ կարող եք համարել Ձեր ուսուցիչը:

-Միանշանակ ուսուցիչ կարող եմ համարել հայրիկիս, չնայած հնարավորություն եմ ունեցել վերապատրաստվել  Եվրոպայի և այլ երկրների առաջատար մասնագետների մոտ, բայց ինձ համար առաջին և անփոփոխ ուսուցիչ նա է եղել՝ իմ հայրը։

-Ընդունված ավանդույթ է, որ երեխաներն ընտրում են իրենց ծնողների ուղին: Ձեր երեխաների դեպքում այդ ավանդույթն արդյոք պահպանվե՞լ է։

-Ոչ:  Ունեմ 3 երեխա, և նրանցից ոչ մեկը չի ընտրել բժշկությունը: Երեխաներս չցանկացան բժիշկ դառնալ, առողջապահության ոլորտը իրենցը չէ՝ այսպես էին մտածում։ Ես նրանց երբեք ոչ մի հարցում չեմ դրդել, չեմ ուղղորդել, ազատ եմ թողել իրենց որոշման մեջ,  միայն աշխատել եմ աջակից և թիկունք լինել իրենց ցանկացած ընտրության մեջ:  

-Շփվելով երիտասարդ կադրերի հետ` ինչպիսի՞ն եք պատկերացնում բժշկության  ապագան։ 

-Դրական վերաբերմունք ունեմ Ձեր հարցի վերաբերյալ: Այո,  տաղանդավոր, պատրաստված,  բանիմաց, նորին ձգտող  հրաշալի երիտասարդ սերունդ ունենք, որն եկել է մեզ փոխարինելու, իսկ մեզ մնում է միայն նրանց աջակցել փորձ ձեռք բերելու մեջ։ Մեր կողքին կրթված և գիտակից երիտասարդ բժիշկներ են, ուրախալի է, երբ տեսնում ես, թե ինչպիսի պրոֆեսիոնալ մոտեցում են ցուցաբերում, ինչպիսի խնամք են տածում առ իրենց գործը, առ հիվանդը:  Եվ այլևս կասկածի տեղ չի մնում առ այն, որ բժշկության ապագան հուսալի ձեռքերում է, որ հերթափոխում  գրագետ, մատը նորի զարկերակին պահող մասնագետներ են:

 - Հետաքրքիր ու բովանդակալից զրույցն ամփոփենք մեր  ընթերցողներին Ձեր մաղթանք-հորդորով:

-Բնականաբար, բժշկից միշտ սպասում են առողջությանը վերաբերող խոսք ու մաղթանքներ: Կցանկանայի մեր հայրենակիցներին հորդորել, մինչև իսկ՝ նաև խնդրել, որ առօրյա հոգսերի մեջ ժամանակ հատկացնեն իրենց առողջությանը: Փորձեն հաճախ տեղեկանալ իրենց առողջական վիճակին, հաճախ հետաքրքրվել՝ արդյոք ամեն ինչ կարգի՞ն է իրենց օրգանիզմի հետ, և անհրաժեշտության դեպքում անմիջապես այցելեն բժշկի: Սա իր հերթին:  Սակայն ես մտահոգ եմ նաև մեր ազգի ճակատագրով, մեր երկրի վաղվա օրով: Մեր ազգին կցանկանայի մի քիչ բախտներս բերեր, երկիրն հանգստանար, խաղաղությունը, հաջողակությունը մեզ անհրաժեշտ է օդ ու ջրի պես, իսկ մնացյալ հարցերում շատ բան կախված է մեր լրջմտությունից։ Առողջությունը կապահովենք, եթե թունելի վերջում տեսնենք լույս, մարդիկ կսկսեն լավատես լինել, հոգեպես ավելի խաղաղ ու հանգիստ կլինեն, ավելի քիչ կհիվանդանան։ Մաղթանքս ու փափագս է, որ մեր երեխաներն ու թոռներն ապրեն խաղաղ երկնքի տակ։ Մենք մանկությունից դաստիարակվել ենք հայրենասիրությամբ տոգորված, որ պետք է մնանք մեր երկրում՝ արարելու,  ապրեցնելու, շենացնելու մեր հայրենիքը։ Մենք չենք պատրաստվում լքել մեր տունը, մեր երկիրը։ Վստահ եմ, որ հայ օջախի կայունությունն ու ամրությունը մեր ապագա հաղթանակների ու հարատևման ամենամեծ ու հուսալի  գրավականն է:

There is no translation available.

Ուշադիր եղե՛ք Ձեր առողջության նկատմամբ, ​ ԼՕՌ հիվանդությունները <<ականջի ետև>> մի՛ գցեք։

Ժամանակակից աշխարհում բոլոր ասպարեզներում, առավել ևս բժշկության մեջ ռիթմն ու մրցակցությունը պահանջում են անընդհատ կատարելագործվել ու ընդլայնել արդեն ձեռք բերած կարողություններն ու մասնագիտական որակը: Բժշկության ոլորտում նեղ մասնագետների գործունեության դաշտերը երբեմն խաչվում են, և վիճել, թե որ մասնագետը կարող է ավելի մասնագիտական մոտեցում ցուցաբերել, կառուցողական չէ: Որքան ավելի ընդգրկուն լինի բժշկի որակավորումը, այնքան ավելի վստահելի կլինի նրա կատարած աշխատանքի արդյունքը:

Քիթ-կոկորդ-ականջաբանությունը այսօր համարվում է ժամանակակից բժշկության ամենաբարդ և պահանջարկված ուղղություններից մեկը: Մասնագետների հավաստմամբ՝ մեր տարածաշրջանում բժշկության քիթ-կոկորդ- ականջաբանության ճյուղում ժամանակակից մոտեցումները, ախտորոշման և բուժման նորագույն մեթոդներն ու բժիշկների գիտելիքների բազայի շարունակական ընդլայնումը հնարավորություն են տալիս բուժման գործընթացում ընդգրկել ՔԿԱ հիվանդությունների ամբողջ սպեկտորը:

Մեր զրուցակիցն է «Նաիրի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ- ականջաբան, ԼՕՌ վիրաբույժ ԼԵՎՈՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ, որ հանրության շրջանում ճանաչված է որպես իր մասնագիտական պատասխանատվությունը լավագույնս գիտակցող, իր գործին  այդ պարտքի խորը կարևորությամբ վերաբերվող բժիշկ:  Այս ամենը լրացնում է նրա մարդասիրությունը՝ յուրաքանչյուր հիվանդի  վերաբերվել յուրովի՝ պատրաստ լինելով հանուն նրա առողջության սեփական ուժերի գերլարման հաշվին անել առավելագույնը:

Պարոն Թորոսյանն աշխատում է​ «Նաիրի» և «Դիլիջան» բժշկական կենտրոններում,​ բժշկական կենտրոններ, որտեղ​ անընդմեջ​ արդիականացվում են բուժման և ախտորոշման մեթոդները, իրականացվում են հիվանդների համար անհրաժեշտ պայմանների բարելավման միջոցառումներ, որոնք կրում են​ շարունակական բնույթ, և​ բժիշկներն​ պարբերաբար անցնում են​ վերապատրաստվումներ, ոչ միայն իրենց​ նեղ մասնագիտացման մեջ, այլ​ նաև բժշկության այլ ոլորտներում։

-Բժիշկ, խոսենք հարքթային խոռոչների բորբոքային խնդիրներից. մանրամասնեք, խնդրեմ, դրանք։

 -Հարքթային խոռոչները հիմնականում բորբոքվում են հարբուխային հիվանդություններից հետո, և  առաջացման պատճառները մեծամասամբ շնչառության, օդի հոսքի խանգարումներն են: Տարբեր են դրանց առաջացման պատճառները, օրինակ՝ միջնապատի ծռվածություն, խեցիների այտուց կամ մի շարք այլ խոչընդոտներ, որոնց առկայության պարագայում քթի խոռոչներում լցված պարունակությունը դժվարությամբ է դուրս գալիս և լցվում է հարակից խոռոչներ։ Ավելի հաճախ հանդիպող դեպքերը հայմորյան խոռոչների բորբոքումն է, սակայն կան զույգ խոռոչներ,  համենայնդեպս, վերջին շրջանում մեծ տարածում ունեցող հարբուխներից հետո հաճախ բոլոր զույգ խոռոչները բորբոքվում են, բնականաբար, գործընթաց է սկսվում նաև այդ խոռոչներում (հետին էթմոիդալ խորշիկներ, հայմորյան և ճակատային  ծոցեր)։ Լինում են դեպքեր, երբ բորբոքումը լիարժեք չլավանալու դեպքում կամ քթի պարունակությունը լիարժեք դուրս չգալու պատճառով, կամ որոշ դեպքերում հայմորյան խոռոչների ատամնածին բորբոքային կամ վարակային խնդիրների ժամանակ առաջանում են կիստաներ, որոնք  հիմնականում լինում են պարզ պարկեր՝ լցված հեղուկ զանգվածով, որոնք առանձնապես վտանգավոր չեն, ուղղակի որոշակի չափերի կամ դինամիկայի մեծացման դեպքում խորհուրդ է տրվում հեռացնել դրանք ։ Իրականում, իհարկե, կան քթի հարակից խոռոչների մի շարք այլ հիվանդություններ, որոնք ավելի մտահոգիչ են, օրինակ՝ այդպիսին են տարբեր գոյացությունները, որոնք կարող են առաջանալ քթում և քթի հարակից խոռոչներում, ինչպես նաև ցանկացած այլ տեղում։

-Պոլիպոզ ռինիտ, ի՞նչ հիվանդություն է այն և ինչպե՞ս է արտահայտվում։

 - Պոլիպոզ ռինիտը տարածված հիվանդություն է: Պոլիպը քթի և հարակից խոռոչների լորձաթաղանթի գերաճ է, որը, որպես կանոն, զարգանում է քրոնիկ ռինիտի ֆոնի վրա:

 Հայմորյան ծոցի  (հայմորիտ) և ծակոտկեն լաբիրինթի (էթմոիդիտ) բորբոքման ժամանակ լորձաթաղանթն այտուցվում է, լցվում ծոցերը և բնական բացվածքներով դուրս գալիս քթի խոռոչ: Բորբոքային գործընթացի մեղմացումից հետո լորձաթաղանթը վերադառնում է նախկին նորմալ վիճակին,՝ բացի այն հատվածներից, որոնք դուրս են եկել քթի խոռոչ: Փաստորեն, պոլիպի հիմնական մասը գտնվում է ծոցերում, ոտիկը՝ ծոցերը և քթի խոռոչը միացնող խողովակներում, իսկ գլխավոր մասը՝ քթի խոռոչում: Պոլիպոզ ռինիտը քթի լորձաթաղանթի գերաճն է, որը  հիմնականում ունի վարակային ալերգիկ ծագում։ Դա բնորոշ է այն բուժառուներին, ովքեր ալերգիայի հանդեպ հակվածություն ունեն, ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։ Այդ ժամանակ լորձաթաղանթը սկսում է արագ գերաճել, առաջանում են լորձաթաղանթի պոլիպներ քթի և հարակից խոռոչների մեջ: Իհարկե, նախնական փուլում սկսում են դեղորայքով կանգնեցնել կամ կրճատել դրանց աճը, իսկ եթե դեղորայքային բուժումն  արդյունք չի տալիս, դիմում են վիրահատական միջամտության։ Հեռացնելուց հետո էլ բուժառուներին խորհուրդ է տրվում հետագայում գտնվել բժշկի հսկողության տակ, որպեսզի կրկին  պոլիպների գերաճ տեղի չունենա։

- Ի՞նչ խնդիրների հետևանք է քթի չորությունը։

-Քթի չորության պատճառները տարբեր են, օրինակ՝ չորություն կարող է առաջանալ մեխանիկական պատճառով՝ քթի ծռվածություն, լորձաթաղանթի չորություն, որոնք  կարող են լինել վիրահատության հետևանք: Մյուս պատճառը դարձյալ մեխանիկական է. քթի խեցիների հեռացումից հետո առաջանում է դատարկ քթի ախտանիշ, տարածությունը մեծ լինելու հետևանքով այնտեղ հավաքվում են կեղևներ: Քթի չորության պատճառ կարող է լինել արտրոֆիկ ռինիտը, որը կարող է առաջանալ ոչ վիրահատությունից հետո, ուղղակի կարող է տեղի ունենալ լորձաթաղանթի չորացում։ Հետագա բուժումը պետք է տարվի առկա ախտահարման աստիճանին համապատասխան ։

-Այժմ էլ կոկորդի նորագոյացություններից խոսենք։

-Կոկորդի նորագոյացություններն ավելի հաճախ զգացնել են տալիս այն դեպքում, երբ հիվանդի  մոտ ի հայտ է գալիս ձայնի կորուստ կամ ձայնի խռպոտություն, որոնց էլ  հիմնականում  անհրաժեշտ է ուշադրություն դարձնել։ Ավելի հաճախ հանդիպող են երգեհոնային հանգույցների դեպքերը, որոնք  հիմնականում իրենցից ներկայացնում են բարորակ նորագոյացություններ:  Կոկորդի նորագոյացությամբ հիվանդացության դեպքերը մեծամասամբ  հանդիպում են երգիչների, թարգմանիչների, ուսուցիչների, դասախոսների մոտ, այսինքն՝ մարդիկ, որոնք աշխատանքի բերումով բավականին շատ են օգտագործում իրենց ձայնալարերը։ Բուժառուները, որոնք զգում են, որ իրենց մոտ կա ձայնի կորուստ, թեկուզև հարբուխից հետո, պետք է իմանան, որ առանց բուժման իրենց ձայնը 7-10 օրվա ընթացքում, որպես կանոն, վերականգնվում է, իսկ եթե չի վերականգնվում, ապա դա արդեն խոսում է առկա խնդրի մասին, և պետք է անհապաղ դիմել բժշկի, քանզի չի բացառվում, որ զարգանում է այլ ախտաբանական խնդիր: Անհրաժեշտ  է անցնել հետազոտություն՝ հասկանալու, թե ինչ խնդիր է զարգանում՝ զերծ մնալու համար հետագա բարդություններից։ Որպես ժամանակակից հետազոտման միջոց, լարինգոսկոպիայի միջոցով հնարավոր է բացահայտել կոկորդում առկա գոյացությունները, եթե կան խնդիրներ, որոնք հայտնաբերվում են հետազոտման արդյունքում:  Հետագայում պետք է ենթարկվել ավելի մանրակրկիտ հետազոտման: Իսկ փափուկ հյուսվածքների համար մեզ օգնության են գալիս սոնոգրաֆիկ և ՄՌՏ հետազոտությունները: Եթե գոյացությունն հայտնաբերվում է, և գիտենք դրա ձևն  ու տեղակայումը, պատկերին ավելի մանրակրկիտ ծանոթանալու  և համակցված, հստակ չափերի և անոթավորման հստակ պատկեր ունենալու համար մեզ օգնության է հասնում

կոնտրաստավորմամբ համակցված ՄՌՏ հետազոտությունը։  

-Ֆարինգիտը և դրա տեսակները։

-Ֆարինգիտը ըմպանի պատի բորբոքումն է։ Այն հիմնականում դասակարգվում է երկու տեսակի՝ սուր և քրոնիկ։ Սուր ֆարինգիտն ուղեկցվում է սուր ցավով, ջերմության բարձրացմամբ, ըմպանի հետին պատի լիմֆատիկ հանգույցների մեծացմամբ, հնարավոր է վերքերի առաջացում, իսկ քրոնիկ ֆարինգիտը՝ երբ  կան ինչ-որ քրոնիկ խնդիրներ, որոնց կարող է նպաստել  միջավայրը՝ կլիմայական պայմաններ, փոշի, քիմիկատներ, չոր օդ, առողջական այլ խնդիրներ, օրինակ՝ քթի միջնապատի ծռվածություն, որի ժամանակ  դժվար շնչառության հետևանքով օդը քթով անցնելու, խոնավեցնելու, տաքացնելու փոխարեն անցնում է կոկորդով՝ առաջացնելով կոկորդի պատի բորբոքում։

-Նշիկները հեռացնելուց հետո  հետագայում  կա՞, արդյոք, հետվիրահատական բարդությունների  առնչվելու հավանականություն, թե՞ առանձնապես՝ ոչ։

- Այսօր առկա են նշիկների վիրահատման տարբեր մեթոդներ: Որոշ դեպքերում դեռ կիրառվում է վաղուց  հայտնի տոնզիլլոտոմիան, երբ ուղղակի հատվում է նշիկի մի մասը՝ հաշվի առնելով, որ նշիկը բուժառուին խանգարում էր զուտ չափերով։ Լինում են նաև դեպքեր, երբ նշիկն հեռացվում է բավականին խորանիստ, մինչև կապսուլան, ու հիմնականում այդ դեպքերում կապսուլայի՝ դեղապատիճի վրայից նշիկի լիմֆատիկ հյուսվածքները  հնարավոր է որոշակի գերաճ ունենան և տարիների ընթացքում հիվանդանալուց հետո սկսեն նորից մեծանալ։ Կա նաև նշիկների հեռացման այլ մեթոդ՝ տոնզիլլէկտոմիա, երբ  նշիկը հեռացվում է կապսուլայի հետ միասին,  որպեսզի նորից գերաճ չլինի։ Սա բժշկի համար ավելի հարմար մեթոդ է, քանի որ արյունահոսության վտանգը ավելի փոքր է լինում, իսկ բուժառուի համար՝ ավելի քիչ ցավոտ։ Բայց լինում են նաև դեպքեր, երբ սխալ է նշիկների ամբողջական հեռացման ընտրությունը թողնել միայն բուժառուին, հստակ դեպքերում բժիշկը պետք է կայացնի հստակ որոշում՝ բուժման արդյունավետ ելքի նկատառումով՝ ելնելով նշիկների առկա վիճակից։ Քրոնիկ նշաբորբերը սրտի արատների, հոդաբորբերի առաջացման պոտենցիալ պատճառ են, և եթե նշիկները պահպանելը նման վտանգներ է պարունակում, ապա, բնականաբար, խնդրի լուծումը դրանք  հեռացնելն է՝ հետագայում նմանատիպ հիվանդությունների  չբախվելու համար։

-Ի՞նչ է բնածին հարականջային խուղակը։

-Բնածին հարականջային խուղակը իրենից ներկայացնում է կետ կամ անցք, որը  բացվում է հիմնականում ականջախեցու վրա կամ դրա շրջակայքում և ձգվում  իր անցուղու ճանապարհը մինչև ոսկոր կամ աճառ։ Դրանք ի սկզբանե առաջանում են այն պաճառագիտությամբ, երբ սաղմնային կյանքում պտղի ձևավորման ժամանակ մաշկային բջիջը մնում է ավելի ներս հատվածում, այսինքն՝ ոսկրային բջջին կպած ձևավորվում է արտաքին հատվածը, բայց մաշկային բջիջը մնում է ավելի խորը, իսկ մաշկն ունի իր յուրահատկությունները, ներգրավված է  մազ, քրտինք գործառույթներում և թեփոտվում է, որպեսզի նոր մաշկ առաջանա, և այդ պարունակությունը պետք է ինչ-որ ճանապարհով դուրս գա։ Եթե բուժառուին դա անհանգստություն է պատճառում, իհարկե, պետք է հեռացվի։ Ընդ որում, հեռացվում է մինչև ոսկոր կամ աճառ, որտեղ տեղակայված է խուղակը։ Խորհուրդ է տրվում հեռացումն իրականացնել ընդհանուր անզգայացման պայմաններում:

-Ականջների աղմուկը, հատկապես տարեցների շրջանում, մեծ տարածում ունի:  Որո՞նք են դրա տեսակներն ու առաջացման պատճառները։

-Երբ սաղմնային կյանքում ձևավորվում է ականջը, ձևավորվող լսողական նյարդին զուգահեռ ձևավորվում է անոթը, որն անցնում է հենց նյարդի վրայով, և անոթի միջով անցնող արյունն առաջացնում է որոշակի ալիքաձև աղմուկ։ Քանի որ այս աղմուկը միշտ լսելի է լինում դեռևս սաղմնային կյանքից, մեր ուղեղն այդ ընթացքում ֆիլտրում է, այսպես ասած, մաքրում է աղմուկը, և մենք սկսում ենք այն չլսել, որը լինում է որպես բացարձակ լռություն։ Ինչ- ինչ պատճառներով՝ նյարդի վնասման, անոթների սնուցման խանգարման, շաքարային դիաբետի, բարձր ճնշման, արյան խտության դեպքերում խանգարվում է այն անոթով արյան հոսքը, որն ացնում է նյարդի կողքով, ու մենք սկսում ենք լսել այդ աշխատանքը, որովհետև այդ դեպքում անոթի միապաղաղ, ստանդարտ աշխատանքի ձևը փոփոխվում է, մենք սկսում ենք լսել նոր աշխատանքի աղմուկ, որը մեր ուղեղը տարբերակում է որպես նոր ձայն։ Սովորական ականջներում աղմուկ չունեցող մարդը կարող է այդ ձայնը լսել ականջին ինչ-որ բաժակ կամ խխունջ մոտեցնելով՝ այդպես լսելու ալիքների ձայնը, որն իրականում անոթի աշխատանքի ձայնն է, որ մենք ընկալում ենք որպես ինչ-որ նոր ձայն։ Նման երևույթներ ի հայտ գալու դեպքում հիվանդը պետք է լուրջ վերաբերվի խնդրին, ինչպես ասում են՝ ականջի հետև չգցի: Միայն ժամանակին բժշկի դիմելը, անհրաժեշտ բուժում ստանալը  հնարավորություն կտան խուսափել հետագա բարդություններից, որոնք, ի դեպ,  կարող են  լինել լսողական նյարդի վնասվելու սկզբնական փուլը։

-Մեր ընթերցողները ԼՕՌ հիվանդությունների և դրանց բուժման վերաբերյալ շատ կարևոր տեղեկություններ ու գիտելիքներ   ստացան: Սակայն մասնագիտական խոսքից  զատ, մարդիկ  կարևորություն են տալիս բժշկի  խորհուրդ-հորդորներին: Արդ, Ձեր  ուղերձը  մեր հասարակությանը. ի՞նչ կմաղթեիք մեր ժողովրդին:

-Առաջին հերթին՝ առողջություն: Կհորդորեմ իմ հայրենակիցներին հետևել իրենց առողջությանը՝  չանտեսելով առողջական ամենաչնչին խնդիրն իսկ: Միշտ պետք է հիշել, որ փոքր խնդիրը ժամանակ անց կարող է մեծ չարիք դառնալ, որից ազատվելը հարյուրապատիկ ավելի դժվար է լինելու: Եվ դա այն պարզ պատճառով, որ հիվանդության բարդացման դեպքում, երբ հիվանդությունն արդեն իր սև գործն արել է, էլ ավելի բարդանում է այն հաղթահարելը, դժվարությունները բազմապատկվում են, երբեմն նույնիսկ հնարավոր չի լինում ինչ-որ բան փոխել: Ավելի պատկերավոր ասենք՝ հիվանդությունը կանխելն ավելի հեշտ է, քան այն բուժելը (ընդ որում, մի շարք առումներով՝ ֆինանսական, ժամանակային, հոգեբանական...): Առողջապահության համակարգում տեղի ունեցող բարեփոխումներին համընթաց:

Չմոռանանք՝ կյանքը բնության ամենաթանկ պարգևն է, առողջությունը`ամենամեծ արժեքը: Հարգենք կյանքը և պահպանենք առողջությունը:

There is no translation available.

ԲԺՇԿԻ  ՀԱՄԱՐ,  ԹԵՐԵՎՍ, ԱՄԵՆԱՄԵԾ  ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ` ԴԱ ԻՐ ԱՊԱՔԻՆՎԱԾ ՀԻՎԱՆԴՆ Է 

Մարդկային ուղեղը հնարավորություն ունի տեղեկատվություն ստանալու տեսողության, լսողության և շոշափելիքի միջոցով: Սակայն տեղեկատվության գերակշիռ մասը՝ շուրջ 90%-ը, մենք  ստանում ենք տեսողության շնորհիվ: Աչքերն ապահովում են ճիշտ կողմնորոշումը, կենցաղային և աշխատանքային առաջադրանքների արագ և որակյալ կատարումը, նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերումը:

Տեսողական ծանրաբեռնվածությունը, որը ստանում է աչքն այսօր, չի համապատասխանում այն ծանրաբեռնվածությանը, որը բնությունը <<ենթադրել>> է մեր աչքի համար։ Եթե առանձնացնեք այն ըստ վտանգավորության աստիճանի, ապա արդի տեղեկատվության դարաշրջանում լայն տարածում գտած հեռախոս, մոնիտոր՝ էկրան վտանգավորության առումով ամենավտանգավորը սմարտֆոն հեռախոսի էկրանն է, պլանշետը, համակարգիչը, հեռուստացույցը, այդ իսկ պատճառով խորհուրդ ենք տալիս առավելագույնս նվազեցնել ինֆորմացիայի ծավալը, որը ստանում ենք մենք հեռախոսի միջոցով, քանզի սովորաբար հեռախոսի տառատեսակը շատ մանր է, և միաժամանակ մոտ տարածության և շատ մանր օբյեկտների վրա կենտրոնանալիս և աշխատելիս շատ պայծառ լույսը աչքերը ծանրաբեռնում է։

Աչքի հիվանդությունների դեպքում ամենակարևոր խնդիրն առաջնային հետազոտություն անցնելն ու ճիշտ ախտորոշմամբ բուժում ստանալը, որպեսզի տեսողական օրգանը չվնասվի, և հնարավոր լինի վերացնել առկա խնդիրը բուժման կամ վիրահատման ճանապարհով: 

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի աչքի վնասվածքների բաժանմունքի ակնաբույժ, միկրովիրաբույժ Սրբուհի Բաբաջանյանը։ Նրա հետ զրույցը մեզ առիթ տվեց խորհելու բժշկի կոչման ու առաքելության մասին: Բժիշկ՝ Հիպոկրատի երդվյալներ, կարող են կոչվել նրանք, ովքեր դժվարին պահերին կանգնելով հիվանդի կողքին՝ նրան առողջանալու հույս են ներշնչում, սատարում ոչ միայն մասնագիտական միջամտությամբ, այլև հոգեպես՝ հաճախ հնարավոր դարձնելով անհնարինը: Մեր զրուցակիցն այսօրինակ բժիշկներից է: Նրա կատարած աշխատանքը  անգնահատելի ու անուրանալի է: Դրա հետ մեկտեղ նա սիրում է իր երկիրը, նրա համար կարևոր է իր հայրենակիցների առողջությունը: Այստեղ է, որ միահյուսվում են մասնագիտական ու մարդկային որակները՝ այն հստակ գիտակցությամբ, որ իրենից՝ բժշկից է կախված իր բուժառուների հետագա կյանքի որակը: Եվ այդ երկուսը փայլուն կերպով զուգակցել բժշկուհուն օգնում են երկար տարիների նրա մասնագիտական փորձը, վստահությունը սեփական գիտելիքների նկատմամբ, և, ինչու՞ ոչ, նաև մարդկային բարձր արժեքները՝ հոգատարությունը, պատասխանատվությունը:

 -Բժշուհի, մեր զրույցը սկսենք այսպիսի հարցով. ի՞նչ ասել է տեսողության հիգիենա:

 -Տեսողության հիգիենայի մասին կարելի է շատ երկար խոսել: Այն օգնում է մեզ հնարավորինս երկար պահպանել լավ տեսողությունը։ Հիգիենան միջոցառումերի համալիր է՝ ուղղված տեսողական գործառույթների պահպանմանն ու լավացմանը։

Աչքը կարևորագույն օրգան է, որն առողջ պահելու համար անհրաժեշտ է պահպանել տեսողության հիգիենայի հետևյալ պարզագույն կանոնները`

․ Պետք է գրել և կարդալ լավ լուսավորվածության պայմաններում: Չափից ավելի պայծառ կամ աղոտ լույսը կարող է վնասել աչքերը։ Լուսավորման պայմաններում լույսն անպայման պետք է լինի հետևից։  Ընդ որում, աջ ձեռքով գրելիս՝ ձախ կողմից, իսկ ձախ ձեռքով գրելիս՝ աջ կողմից: Գրել կարդալիս լույսը պետք է ընկնի այնպես, որ  ձեռքը ստվեր չգցի աշխատանքային մակերեսի վրա:

․ Չի կարելի գրել կամ կարդալ՝ չափից ավելի կռանալով գրքի կամ տետրի վրա: Աչքից հեռավորությունը պետք է լինի մոտ  35-40 սմ, դա մոտավոր արմունկից մատներ հեռավորությունն է, իսկ եթե մոնիտորով ենք աշխատում, ապա՝ մոտավորապես 50-60 սմ հեռավորությունից։

․ Չի կարելի կարդալ պառկած վիճակում կամ տրանսպորտի ընթացքի ժամանակ, քանզի տատանումներ են առաջանում, որ աչքի համար, որպես օպտիկական համակարգ, դժվար տանելի է և առաջացնում է լարվածություն։

․ Աչքը պետք է խոնավ լինի, աչքը բնական խոնավություն ստանում է թարթելուց։ Ուշադիր հետևելով էկրանին՝ մենք հազվադեպ ենք աչքը թարթում, ինչը չորացնում է աչքի առաջնային մակերեսը: Չոր աչքի ժամանակ դժվար է օպտիկական աշխատանք կատարել, միկրոբները ավելի հեշտ են ախտահարում աչքը, ուստի եթե երկար ենք աշխատում, ապա պետք է օգտագործել արհեստական խոնավեցնող կաթիլներ։

․ Համակարգչով աշխատելիս հայացքը կենտրոնացնում ենք որոշակի օբյեկտի վրա և այլևս  այլ ուղղության վրա չենք կենտրոնանում։ Նման դեպքերում 40-50 րոպեն մեկ պետք է ընդմիջել աշխատանքը։ Այդ ժամանակը անհատական է. եթե շուտ են հոգնում աչքերը ՝ ընդմիջել 30 րոոպե անց, պարզապես մի քանի րոպե նայել հեռու։ Կան նաև հատուկ մշակված վարժություններ, ամերիկյան ակնաբույժների ասոցիացիան խորհուրդ է տալիս հետևել, 20/20/20/20 օրենքին՝ 20 րոպե աշխատանք, 20 րոպե ընդմիջում, 20 անգամ արագ թարթել, նայել 20 ֆուտ հեռավորության վրա /6մ/ , սակայն դրանք յուրաքանչյուրի համար անհատական են։

․ Քնելուց, երկու ժամ առաջ չօգտվել հեռախոսից, կամ օգտվել հեռախոսի մեջ առկա <<տաք լույսի>> ռեժիմից, հեռախոսի կապույտ լույսը իջեցնում է մելատոնինի արտադրումը։

․Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից խուսափելու համար օգտվել արևապաշտպան ակնոցներից։

․ Իսկ ինչ վերաբերում է կոսմետիկայի օգտագործմանը, ապա, որ ընդհանրապես խորհուրդ չի տրվում քնել դիմահարդարված, քնելուց առաջ հատուկ հիգիենիկ միջոցներով անպայման պետք է ազատվել դրանից: Կոպի աճառի մեջ կան մանր գեղձեր, որոնց արտածորանները կոսմետիկայի կիրառմամբ կարող են փակվել՝ հանգեցնելով բորբոքման, ալերգիկ երևույթների։ Միանշանակ չպետք է օգտվել այլոց կոսմետիկ միջոցներից:

-Ի՞նչ կասեք արևային ակնոցների, դրանց կիրառության օգտակարության մասին:

-Արևային ակնոցները ոչ միայն նորաձևության պարագաներ են, այլև (որ ավելի կարևոր է) աչքերի պաշտպանություն են ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Ցանցաթաղանթը, ինչպես և մարդու մաշկը, ունի պաշտպանիչ պիգմենտ, որը կոչվում է մելանին: Այն պաշտպանում է աչքերը ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Որքան շատ է մելանինը, այնքան ուժեղ է աչքերի բնական պաշտպանությունը: Ինչքան բարձր է մելանինի քանակը, այնքան մուգ է աչքերի գույնը և այդքան էլ մաշկը թուխ է: Մելանինի ցածր քանակի դեպքում մաշկը բաց գույնի է, իսկ աչքերը` կապույտ:

Մեր աչքերը պետք է պաշտպանված լինեն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։
Սա նշանակում է, որ աչքերի պաշտպանության համար անհրաժեշտ է լրացուցիչ արտաքին պաշտպանություն՝ արևային ակնոցի տեսքով:

Մեր աչքերն ունեն ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու մեկ միջոց ևս. դա բիբն է: Որքան ուժեղ է լուսավորությունը, այնքան նեղանում է բիբը` կրճատելով աչք ներթափանցող լուսային հոսքի ինտեսիվությունը: Եվ հակառակը, որքան թույլ է լուսավորվածությունը, այնքան բիբը մեծանում է` դրանով իսկ ապահովելով քիչ լուսավորության պայմաններում առավելագույն հստակ տեսողություն։ Արհեստականորեն մգեցված ակնոցները, որոնք չունեն ուլտրամանուշակագույն ճառագայթներից աչքերը պաշտպանելու հատկություն, նպաստում են բբի լայնացմանը և, հետևաբար, նաև մեծ լուսային հոսքի (ՈՒՃ) ներթափանցմանը դեպի ցանցաթաղանթ, որի հետևանքով ցանցաթաղանթը վնասվում է:

Աչքերը անհրաժեշտ է առավել պաշտպանել ուլտրամանուշակագույն ճառագայթներից բարձրադիր գոտիներում, սարերում, քանի որ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթումը ավելի ինտենսիվ է, վտանգավոր է նաև ձյան պայմաններում, քանի որ արևի ճառագայթները նույնիսկ ամպամած եղանակին կրկնակի են անդրադառնում ձյան վրա։

- LED լույսերի մասին ի՞նչ կասեք:

- LED լամպերի զանգվածային կիրառության հետ կապված՝ տարատեսակ հարցեր են առաջանում բնակչության շրջանում: LED-ի կիրառությունը տնտեսապես նպատակահարմար է, արտադրողները հայտարարում են դրա էներգետիկ ցուցանիշների խնայողական և հզորության մասին, հետազոտողներն էլ իրենց հերթին փաստեր են բերում դրանց վնասակար ազդեցության մասին։ LED լամպերի, հատկապես ցածր որակի, կիրառությունն այնքան էլ ցանկալի չէ, որովհետև  նրանց սպիտակ, շլացնող լույսի տակ աշխատելը շատ արագ հոգնեցնում է։ Այդ լույսը անբնական է աչքի համար և երկարատև օգտագործման դեպքում կարող է առաջացնել մի շարք խնդիրներ: Ցանկալի է այդ լամպերի լույսի տակ աշխատել ընդմիջումներով:

Ցանկացած արհեստական լույսի աղբյուրից եկող պուլսացիան վնասակար ներգործություն է ունենում նյարդային համակարգի վրա, ինչպես տեսանելի, այնպես և ոչ տեսանելի պուլսացիաները տեսողական օրգանի միջոցով անցնում են գլխուղեղ՝ թողնելով վնասակար ազդեցություն: Այս լամպերը ևս այդ առումով բացառություն չեն, սակայն ժամանակակից բարձրորակ լամպերը պուլսացիա չեն առաջացնում, նրանցում կան հատուկ ֆիլտրացիաներ, որոնք այդ տատանումները վերածում են ուղիղ գծի։

 -Որո՞նք են ավելի հաճախ հանդիպող ակնային հիվանդությունները, և որո՞նք են այսօր երիտասարդացել։

-Ամենից հաճախ հանդիպող աչքի հիվանդություններն են՝ կարճատեսությունը, հեռատեսությունը, աստիգմատիզմը, կատարակտան, գլաուկոման, ցանցաթաղանթի խնդիրները:

Նորածինների աչքերը, որպես կանոն, հեռատես են: Երեխայի աճմանն համընթաց՝ հեռատեսությունը վերանում է։

Կարճատեսությունը տեսողության խանգարում է, որի ժամանակ մարդը վատ է տեսնում հեռուն:

Երբ լույսի ճառագայթները մուտք են գործում աչք, անցնում են թափանցիկ, բեկող միջավայրերով՝ եղջերաթաղանթ, ոսպնյակ և նորմայում հավաքվում են, կիզակետվում են ցանցենու վրա։ Սակայն կարճատեսների մոտ կիզակետը գտնվում է ոչ թե ցանցենու վրա, այլ նրանից ավելի առաջ տարածությունում, դրա պատճառով առարկաները մարդը տեսնում է ոչ հստակ։ Դա առաջանում է աչքի օպտիկական համակարգի բեկող ուժի և աչքի առանցքի երկարության անհամապատասխանության պատճառով: Կարճատեսների աչքի առանցքը ավելի երկար է լինում, կամ օպտիկական համակարգի բեկող ուժը մեծ է։

Տարբերում են կարճատեսության երեք աստիճան` ցածր, միջին և բարձր: Կարճատեսները հեռուն տեսնելու համար սովորաբար կարիք ունեն կրել օպտիկական ակնոց, սակայն բարձր կարճատեսները /8-9 և ավել դիոպտրիա/ երբեմն կրում են ակնոց նաև մոտիկը տեսելու համար, ցավոք, երբեմն ակնոցները բարձր տեսողություն չեն ապահովում կապված ցանցաթաղանթի դիստրոֆիկ փոփոխությունների հետ։ Կարճատեսությունը կարող է լինել բնածին կամ զարգանալ ժամանակի ընթացքում, որոշ դեպքերում կարող է նաև պրոգրեսիվել։ Հիմնական պատճառը կարճատեսության առաջացման ժառանգական նախատրամադրվածությունն է։

Կան կարճատեսության ուղղման թերապևտիկ և վիրաբուժական մեթոդներ, թերապևտիկ մեթոդները ապարատային բուժումներն են, օպտիկական ակնոցների, լինզաների օգտագործումը: Ժամանակակից բժշկությունն առաջարկում է վիրահատական   և լազերային միջամտություններ, որոնք կարող են բարձրացնել տեսողությունը առանց ակնոցների և լինզաների մինչև 100% /տեսողության լազերային շտկում, ֆակիկ լինզաների իմպլանտացիա, ոսպնյակի ռեֆրակցիոն փոխարինում/։

Մալայանի անվան ակնաբուժական կլինիկան հագեցած է համաշխարհային առաջատար արտադրողների ժամանակակից բուժախտորոշիչ սարքերով, որոնք ամբողջ աշխարհում կիրառվում են որպես ախտորոշման ամենաարդյունավետ մեթոդներ: Մեր կլինիկայում կատարվում են ակնաբուժական գրեթե բոլոր տեսակի վիրահատական միջամտությունները, որոնք ընդունված են համաշխարհային ակնաբուժական բժշկության մեջ: Ժամանակակից մեթոդները շատ ավելի հեշտացրել են մեր աշխատանքը, դրանք հնարավորություն են տալիս կիրառել աչքի հետազոտության բոլոր նորագույն տեխնոլոգիաները և մեթոդները, հայտնաբերել և բուժել աչքի գրեթե բոլոր հիվանդությունները: Մի խոսքով՝ մեզ մոտ արվում է ամեն հնարավորը՝ ինչպես ժողովուրդն է ասում, աչքի լույսի պես պահպանելու մեր օգնության կարիքն ունեցողների աչքի լույսը:

 -Ամփոփենք մեր զրույցը: Թե՛ մասնագիտական, և թե՛ մարդկային առումով ի՞նչ մաղթանք ու հորդոր կհղեք մեր ընթերցողներին:

-Կցանկանամ, որ մարդիկ հետևեն իրենց առողջությանը, չխնայեն ժամանակը՝ ժամանակին դիմելու բժշկի, ինքնաբուժությամբ չզբաղվեն, գիտակցեն պարբերաբար կանխարգելիչ նպատակով հետազոտություններ անցնելու կարևորությունը՝ խուսափելու համար հետագա բարդություններից։ Հորդորում եմ մեր հայրենակիցներին՝ չխնայել ֆինանսական միջոցները,՝ անհրաժեշտորեն ծառայեցնելով իրենց առողջական խնդիրների բարելավմանը, երկրորդային պլան չմղել այդ ամենաթանկը՝ առողջությունը, միշտ հիշել, որ այն առաջնային խնդիր է՝ կյանքի խնդիր: Ավելորդ չի հիշեցնել՝ կյանք, որ տրվում է մեկ, միայն մե՛կ անգամ, և այն պետք է առողջ ապրել:

Չմոռանանք նաև, որ մենք ենք ապրում պատերազմող երկրում, և, ուրեմն, բոլորիս մաղթում եմ լինել ավելի ուժեղ և համբերատար, ավելի զգոն և պատրաստակամ՝ յուրաքանչյուր պահին կանգնելու հայրենիքի ու պետության կողքին։ Հանո՛ւն մեր պետականության:

Առո՛ղջ եղեք, առողջությունը հարստություն է ու վայելք։

There is no translation available.

 բ.գ.դ., պրոֆեսոր, <<ԻՐԱ Մեդիքլ Գրուպ>> ՓԲԸ Ճառագայթային կենտրոնի Ռադիացիոն Ուռուցքաբան

ՀՀ ԱՆ ակադ. Ս. Խ. Ավդալբեկյանի անվ. Առողջապահության Ազգային Ինստիտուտի <<Ուռուցաբանություն>> ամբիոնի պրոֆեսոր

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

 

 

1996-1998թթ. ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտ, կլինիկական օրդինատուրա

«Ուռուցքաբանություն և ռադիոթերապիա» մասնագիտություններով

 

1987 – 1994թթ. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Բուժական գործի ֆակուլտետ

   
   

ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ

2016թ Բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան

 

2004թ Բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան

 

1998թ Ուռուցքաբանության և ռադիոթերապիայի վկայական

   
   

ՆԵՐԿԱՅԻՍ ԱՇԽԱՏԱՎԱՅՐ

Ավագ Ճառագայթային ուռուցքաբան

ԻՐԱ ՄԵԴԻՔԼ ԳՐՈՒՊ, Ճառագայթային բուժման կենտրոն

Պրոֆեսոր

ՀՀ ԱՆ Ս. Խ. Ավդալբեկյանի անվ. Առողջապահության ազգային ինստիտուտ, Ուռուցքաբանության ամբիոն

   
   

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁ

1994-1998թթ Հայաստանի Կարմիր խաչի Ընկերություն, բժշկական ծրագրերի ղեկավար

 

1998-2019թթ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ՈՒռուցքաբանության ազգային կենտրոն, Ճառագայթային ուռուցքաբանության բաժին, ճառագայթային ուռուցքաբան

2019 թ-ից ԻՐԱ ՄԵԴԻՔԼ ԳՐՈՒՊ, Ճառագայթային բուժման կենտրոն, ճառագայթային ուռուցքաբան, ավագ մասնագետ

2009-2019 թթ Երևանի Մ. Հերացու անվան Պետական բժշկական համալսարան, Ուռուցքաբանության ամբիոնի դոցենտ

2019-2021 ՀՀ ԱՆ Ս. Խ. Ավդալբեկյանի անվ. Առողջապահության ազգային ինստիտուտ, Ուռուցքաբանության ամբիոնի դոցենտ

2021 թ-ի հունիսից ՀՀ ԱՆ Ս. Խ. Ավդալբեկյանի անվ. Առողջապահության ազգային ինստիտուտ, Ուռուցքաբանության ամբիոնի պրոֆեսոր

2019 թ-ի հունվարից ԲՈԿ-ի 061 “Մանկաբարձություն, գինեկոլոգիա և ուռուցքաբանություն” մասնագիտացված գիտական խորհրդի անդամ:

 

2014-2016 թթ Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն (IAEA),  «Ռադիոթերապիայի պահանջարկի և ծառայությունների որակի հիմնավորված գնահատում» համակցված հետազոտական ծրագիր, գլխավոր գիտաշխատող

   
   

 

 
   
   

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

103 հրատարակված հոդվածների ու ամփոփագրերի հեղինակ և համահեղինակ

   
   

ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

Մասնակցություն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (IAEA) 8 ուսուցողական դասընթացների, 1998 – 2015թթ

 (Հոլանդիա, Իսպանիա, Լեհաստան, Ռուսաստան, Թուրքիա, Չեխիա)

 

Վերապատրաստման 2 ծրագիր Ճառագայթային ուռուցքաբանության և ռադիոթերապիայի կլինիկայում, (3 և 4 ամիս)

2005թ, 2007թ, Գերմանիա, Լայպցիգ,

 

Մասնակցություն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (IAEA) 6 ծրագրերի՝ կապված Հայաստանում ռադիացիոն ուռուցքաբանության զարգացման հետ

 

Մասնակցություն Ամերիկյան-ավստրիական հիմնադրամի Զալցբուրգում անցկացված “Oncology B: Genitourinary Cancers” սեմինարին, 2013թ

Մասնագիտական վերապատրաստում ՀՀ ԱՆ ակադ. Ս. Խ. Ավդալբեկյանի անվ. Առողջապահության Ազգային Ինստիտւտի “ՈՒռուցաբանություն” ամբիոնում “ՈՒռուցքաբանության արդի հարցերը” թեմայով, 2020 թ., 7 շաբաթ

   
   

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ

1998թ-ից Թերապևտիկ ճառագայթային ուռուցքաբանների եվրոպական միության լիիրավ անդամ

 

2004թ-ից Հայ ուռուցքաբանների ասոցիացիայի լիիրավ անդամ

 

2004թ-ից Հայկական բժշկական ասոցիացիայի լիիրավ անդամ

 

2004թ-ից Ռադիացիոն ուռուցքաբանության և ռադիոլոգիայի հայկական ասոցիացիայի լիիրավ անդամ

   
   

ԼԵԶՈՒՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ

Հայերեն (մայրենի)

Ռուսերեն (գերազանց)

Անգլերեն (գերազանց)

                      

                      

There is no translation available.

ՆՈՒՆԵ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ․ 40 տարի շարունակ աշխատել է որպես ընդհանուր և անոթային վիրաբույժ: Բժշկուհու գործունեությունը սկիզբ է առել ամբուլատոր հիվանդանոցներում, աշխատելով որպես վիրաբույժ և վնասվածքաբան:

Գիտական հետազոտությունը սկիզբ է առել Տարտուի պետական համալսարանական կլինիկական հիվանդանոցում (Էստոնիա Տարտու), պրոֆեսոր Հ.Հ. Տիկկոյի գիտական ղեկավարության ներքո:
Իր հետազոտական հետաքրքրությունների հիմնական ոլորտներն են՝ ծայրամասերի նյարդա-անոթային խանգարումները: Ներկայիս հետազոտական հետաքրքրություններում ներառված են ծանր շաքարախտային ոտնաթաթի վնասվածքների բուժումը, հիվանդների մոտ հիվանդության և մահացության գնահատումն և բուժումը, անդամահատումների մահացության կանխարգելումն և/կամ նվազեցումը: Գիտական թեզը ` «Շաքարախտային ոտնաթաթղի վիրաբուժական բարդությունների բուժումն և կանխարգելումը» նվիրված՝ նույն կլինիկական խնդրին:

2022-ից «Երևան ԲԿ» ՓԲԸ, Շաքարախտային ոտնաթաթի բուժում ստորաբաժանման ղեկավար։

Աշխատանքային փորձ

2015 թվականի օգոստոսից ՝ Շաքարախտային ոտնաթաթի ծառայության վարիչ, Քանաքեռ-Զեյթուն ԲԿ:
«Սկսած 2010 թվականից. Հայկական բժշկական ինստիտուտի ընդհանուր վիրաբուժության բաժանմունքում դասավանդել է ընդհանուր և անոթային վիրաբուժություն:
«2008 թվական. Հայաստանի ներկայացուցիչը Շաքարախտային ոտնաթաթի միջազգային աշխատանքային խմբում» (IWGDF), www. iwgdf.org:
- «2008 թ․ Շաքարախտային ոտնաթաթի հայկական ասոցիացիա, հիմնադիր նախագահ: www.armdf.org
- 2002 թ. Փետրվար. աշխատել է որպես ընդհանուր և անոթային վիրաբույժ Երևանի Քանաքեռ - Զեյթուն ԲԿ-ում (ընդհանուր վիրաբուժական և անոթային միջամտություններ): Վարել է անոթային հիվանդների, Շաքարախտային ոտնաթաթի ախտահարմամբ հիվանդների, կատարել տեղային և ընդհանուր բուժում, ամբուլատոր և ստացիոնար, որոնք հաճախ ունեցել են բազմաօրգանային ախտահարումներ ՝ նպատակ ունենալով պահպանել հենունակ վերջույթները և բարելավել ամբողջ օրգանիզմի կենսագործունեությունը: Գործի բերումով հաճախ է բախվել ընդհանրացված և տեղային թարախային և կյանքի համար վտանգավոր բարդությունների, ուղղորդվելով միջազգային լավագույն չափանիշներով: Վարել և վիրահատել է երակային խնդիրներով հիվանդների, ներառյալ քրոնիկ վերքերի թերապիան:

Աշխատանքային գործունեություն

Դեկտեմբեր 1997-2001. Վիրաբույժ և վնասվածքաբան, Երևան, Հայաստան, թիվ 1 պոլիկլինիկայում:
- Դեկտեմբեր, 1986 - Դեկտեմբեր, 1997 թ. ՝ վիրաբույժ և վնասվածքաբան, Երևան, Հայաստանի թիվ 9 պոլիկլինիկա:
Սեպտեմբեր, 1982 - հուլիս, 1984. Ուսանող լինելուն զուգահեռ աշխատել է որպես բուժքույր (գիշերային հերթափոխություններ) Տարտուի կլինիկական հիվանդանոցի թոքաբանության բաժանմունքում: Կրթություն 2002: Աշխատել է գիտական թեզի վրա, Առողջության ազգային ինստիտուտ ընդհանուր և կրծքային վիրաբուժության ֆակուլտետ, Երևան, Հայաստան:
Օգոստոս, 1985 - օգոստոս, 1986 թ. ՝ պրակտիկա (ընդհանուր և արտակարգ իրավիճակների վիրաբուժություն), Վիրաբուժության բաժանմունք, Շտապ օգնության հիվանդանոց (Երևանի պետական բժշկական ինստիտուտ), Երևան, Հայաստան:
Սեպտեմբեր, 1979 - հուլիս 1985. Բժիշկ (մասնագիտացել ընդհանուր բժշկության ոլորտում), Տարտուի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետ, GPA: 4.64 (5.00-ից), Տարտու, Էստոնիա: MD դիպլոմ:

Դիպլոմներ և վկայագրեր

1979 ավագ դպրոցի շրջանավարտի վկայական, Երևանի N 114 դպրոց :
1985, Էստոնիայի Տարտուի պետական համալսարանի կողմից շնորհված բժշկի դիպլոմ, (MD):
1985-1986թթ. ՝ պրակտիկա հրատապ վիրաբուժության գծով, Երևանի պետական բժշկական ինստիտուտ, ավարտական վկայագիր:
1992, ՀՀ առողջապահության նախարարության կողմից ընդհանուր վիրաբուժությամբ զբաղվելու լիցենզավորման վկայական:
Նոյեմբեր, 1997 թ. - Ավարտել էլ լյարդի և լեղու խողովակների վիրաբուժության մասնագիտացման դասընթաց, (Առողջապահության Հայաստանի ազգային ինստիտուտ), վկայագիր:
- 2008 թ. Դեկտեմբեր. ավարտել է անոթային վիրաբուժության մասնագիտացման դասընթաց, վկայական:
2014, Նեյրոպաթիկ օստեոարտրոպաթիկ ոտնաթաթի 2-րդ միջազգային դասընթացը: 3-5 հուլիսի, Գերմանիա Ռեյնե, վկայագիր:
Մայիս, 2015, համաշխարհային գիտաժողով, I Շաքարախտային ոտնաթաթի միջազգային աշխատանքային խմբի IWGDF հանդիպում, Հաագայել, Նիդեռլանդներ, վկայական։
2020, ԱԱԻ, Անոթային վիրաբուժության ամբիոն, Շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց անոթային և ընդհանուր վիրաբույժների համար, 7 շաբաթ։

Հրապարակումներ
1984, Acta Universitatis Tartuensis, # 230, «Վերին վերջույթների սիմպաթկտոմիա` Ռեյնոյի հիվանդության և համախտանիշի բուժման գործընթացում », էջ.125:
2000, Երիտասարդ բժիշկների միջազգային գիտաժողով, Երևան, «Շաքարախտային ոտնաթաթի բուժում»: էջ 133:
2002, Երիտասարդ բժիշկների միջազգային գիտաժողով, Երևան, «Վազոակտիվ պրոստանոիդներ Շաքարախտային ոտնաթաթի համախտանիշի բուժման գործընթացում», էջ 15: 142:
2005, «Շաքարախտային ոտնաթաթի բուժման մի քանի ասպեկտներ», Երևան, Վիրաբուժություն, էջ 10: 33.
2005, «Օստեոմիումիտի և աթերոսկլերոզի փոխազդեցությունը Շաքարախտային ոտնաթաթի հիվանդների մոտ», Երևան, բժշկական համալսարանի տարեդարձի համաժողով, էջ 102:
2006, «Շաքարախտային ոտնաթաթի մանրէաբանություն», Երևան, Համահայկական 2-րդ բժշկական համագումար:
2007, «Շաքարախտային ոտնաթաթի վերականգնում», Երևան, Ֆլեբոլոգների և անգիոլոգների համահայկական 1-ին համագումար:
2008, «Վիրաբուժական սեպսիսի- ի առանձնահատկությունները Շաքարախտային ոտնաթաթի հիվանդների մոտ», Երևան, Գիտաժողով «Շտապ վիրաբուժություն»:
2008, << Սեպսիսը Շաքարախտային ոտնաթաթի հիվանդների մոտ >>, Սանկտ-Պետերբուրգ, դիաբետիկ ոտնաթաթի վերաբերյալ գիտաժողով:
2009, << Թրոմբոֆիլային անոմալիաներ Շաքարախտային ոտնաթաթի հիվանդների մոտ >>, Լոս Անջելեսի Շաքարախտային ոտնաթաթի համաժողով:
2009, << Շաքարախտային ոտնաթաթի իշեմիկ ոտնաթաթի և նեյրոպաթիկ ինֆեկցիոն ախտահարման միաժամանակյա համընկնում. Դեպքի մասին >>, Մյունխեն, ILEGX 2009
2011, ISDF, << Շաքարախտային ոտնաթաթի բուժման հայկական փորձ >>, Նիդեռլանդներ,
2011, 3IMCA, << Չափավոր և մեղմ ԾԶՀ` Շաքարախտային ոտնաթաթի հիվանդների մոտ>>, Երևան, Հայաստան:
2011, Պարսից ծոցի երկրների Շաքարախտային ոտնաթաթի կոնֆերանս, << Շաքարախտային ոտնաթաթի բուժում չափավոր ծայրամասային զարկերակային հիվանդությամբ (ՊԱԴ) >>, Դուբայ, ԱՄԷ:
2014, 4IMCA, «Երիկամային Շաքարախտային ոտնաթաթի բուժում», Երևան, Հայաստան:
2014, Frontiersin.org Perioperative Management of Diabetic Foot.

Http: //journal.frontiersin.org/Journal/10.3389/fphar.2014.00091/full Մայիս, 2015, դիաբետիկ ոտնաթաթի գլոբալ գիտաժողով, IWGDF հանդիպել, Հաագայել, Նիդեռլանդներ:

2015, IMCA, «Underwater Reefs of Diabetic Foot Treatment», Երևան, Հայաստան

2016 Խմբագիր ՝ Frontiers In- ել:
https://www.frontiersin.org/articles/10.3389/fmed.2016.00003/full
2017, Հյուսթոն, Շաքարախտային ոտնաթաթի գլոբալ կոնֆերանս, << Novel Assesment in Diabetic Foot Treatment>>, Հյուսթոն, Տեխաս, ԱՄՆ:
2017, Շաքարախտային ոտնաթաթի վիրաբույժների ասոցիացիա կոնֆերանս << Գործի զեկույց. Շաքարախտային ոտնաթաթի հիվանդի գազային գանգրենա >>, Վենետիկ, Իտալիա:
2018, Չիկագոյի ամպուտացիայի կանխարգելման խորհրդաժողով «Ստորին վերջույթների անդամահատման կանխարգելման ռազմավարությունը Շաքարախտային ոտնաթաթի հիվանդների համար», Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ:
Գիտաժողովներ
«Մայիս, 1984 թ. Մասնակցություն Ուսանողների գիտական տարեկան համաժողովին, Էստոնիա, Տարտու:
2000, Երիտասարդ բժիշկների միջազգային գիտաժողով, Երևան, «Շաքարախտային ոտնաթաթի բուժում»: էջ.133:
2002, Երիտասարդ բժիշկների միջազգային գիտաժողով, Երևան, «Վազոակտիվ պրոստանոիդներ Շաքարախտային ոտնաթաթի համախտանիշի բուժման գործընթացում», էջ 15: 142:
2005, «Շաքարախտային ոտնաթաթի բուժման մի քանի ասպեկտներ», Երևան, Վիրաբուժություն, էջ 10: 33.
2005, «Օստեոմիելիտի և աթերոսկլերոզի փոխազդեցությունը Շաքարախտային ոտնաթաթի հիվանդների մոտ», Երևան, բժշկական համալսարանի տարեդարձի համաժողով, էջ 102:
2006, «Շաքարախտային ոտնաթաթի մանրէաբանություն», Երևան, Համահայկական 2-րդ բժշկական համագումար:
2007, Շաքարախտային ոտնաթաթի վերականգնում», Երևան, Ֆլեբոլոգների և անգիոլոգների համահայկական 1-ին համագումար:
2008, «Վիրաբուժական սեպսիսի առանձնահատկությունները Շաքարախտային ոտնաթաթի հիվանդների մոտ», Երևան, Գիտաժողով «Շտապ վիրաբուժություն»:
2008, << ՏՆԿ-ն և սեպսիսը ը Շաքարախտային ոտնաթաթի հիվանդների մոտ>>, Սանկտ-Պետերբուրգ, Շաքարախտային ոտնաթաթի վերաբերյալ գիտաժողով:
2009, << Թրոմբոֆիլային անոմալիաներ Շաքարախտային ոտնաթաթի հիվանդների մոտ >>, Լոս Անջելեսի Շաքարախտային ոտնաթաթի համաժողով:
2009, << Շաքարախտային ոտնաթաթի իշեմիկ ոտնաթաթի և նյարդոպաթիկ ինֆեկցիոն դիաբետիկ ոտքի միաժամանակյա զուգադիպություն. Մի դեպքի մասին >>, Մյունխեն, ILEGX 2009:
2010, «Մոկսիֆլոքսացինի արդյունավետությունը Շաքարախտային ոտնաթաթի բուժման գործում», Երևան, Մարդու առողջության կոնգրես:
2011, ISDF, «Շաքարախտային ոտնաթաթի բուժման հայկական փորձ», Նիդեռլանդներ:
2011, 3IMCA, << Չափավոր և մեղմ ԾԶՀ` Շաքարախտային ոտնաթաթի դեպքում>>, Երևան, Հայաստան:
2011, Պարսից Ծոցի երկրների Շաքարախտային ոտնաթաթի կոնֆերանս, <<Ինֆեկցված Շաքարախտային ոտնաթաթի բուժում չափավոր ծայրամասային զարկերակային հիվանդությամբ (ԾԶՀ) >>, Դուբայ, ԱՄԷ:
2015, ISDF«Շաքարախտային ոտնաթաթի բուժում երիկամային խնդիրների դեպքում», Երևան, Հայաստան: Շաքարախտային ոտնաթաթի
2015 , Մայիս, Շաքարախտային ոտնաթաթի համաշխարհային գիտաժողով, Xa մակարդելության գործոնի կարգավորման նշանակությունը շաքարախտային ոտնաթաթի բուժման և կանխարգելման համար, IWGDF հանդիպում, Հաագա, Նիդեռլանդներ, զեկուցում:
2015, IMCA, բանավոր ներկայացում `« Շաքարախտային ոտնաթաթի բուժման ստորջրյա խութերը », Երևան, Հայաստան:
2017, Հյուսթոն DFCon դիաբետիկ ոտնաթաթի գլոբալ կոնֆերանս, << Novel Assesment in Diabetic Foot Treatment>>, Հյուսթոն, Տեխաս, ԱՄՆ:
2017, Շաքարախտային ոտնաթաթի վիրաբույժների Միջազգային ասոցիացիայի կոնֆերանս << Դեպքի զեկույց. Շաքարախտային ոտնաթաթի համախտանիշով հիվանդի մոտ գազային գանգրենա ապաքինելով >>, Վենետիկ, Իտալիա:
2018, Չիկագոյի անդամահատման կանխարգելման խորհրդաժողով «Ստորին վերջույթների անդամահատման կանխարգելման ռազմավարությունը շաքարախտային ոտնաթաթի հիվանդների համար», Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ:
2018, Շաքարախտային ոտնաթաթի հիվանդության բուժման արդիական հարցեր, ԱՆ կողմից կրեդիտավորված միջազգային մասնակցությամբ սիմպոզիումի կազմակերպիչ, վարող, հիմնական զեկուցող։ Երևան, Հայաստան։
2019, Հոկտեմբեր, 8-րդ IWGDF սիմպոզիում, Մադրիդ, Իսպանիա։

Լեզուների իմացություն ՝ անգլերեն, ռուսերեն: Էստոներեն, գերմաներեն և բուլղարերեն բառարանով:
Համակարգչային հմտություններ ✓Microsoft Office, Adobe Photoshop, Adobe Acrobat:

Հղումներ

- Ռոմանոս Գուրգեն Քամալյան, բ.գ.դ., Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիայի կենսաքիմիական ամբիոնի պրոֆեսոր և դեկան, հեռ. ՝ 27-68-34: -Դր.
Կարել Բակկեր, բ.գ.թ. Նախագահ IWGDF խորհրդատվական բաժին Շաքարախտային ոտնաթաթի / IWGDF, Heemstede Dreef 90, 2102, KN, Heemstede: Նիդերլանդներ.էլ. փոստ ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. ինտերնետային կայք ՝ www.iwgdf.org
հեռ. տուն ՝ + 31 (0) 23 52 880 38
հեռ. աշխ։ + 31 0 (6) 2 362 2937

Հոբբի

Հնագույն պատմություն, գրականություն, լող, տուրիզմ, բնություն, դասական երաժշտություն, կերպարվեստ:

There is no translation available.

Մինչ օրս Իլիզարովը իմ ուսուցիչն է

Հանրահայտ օրթոպեդ-վիրաբույժ Գավրիլ Իլիզարովը հայտնագործեց և ապացուցեց, որ մեխանիկական ձգման ազդեցության տակ բոլոր հյուսվածքներն ունակ են աճել: Բազմաթիվ ոսկրաբանական խնդիրներ, որոնք անլուծելի էին համարվում մինչ Իլիզարովի հայտնագործությունը, այսօր համարվում են ոսկե ստանդարտ աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Եթե ունես համապատասխան գիտելիք և տիրապետում ես մեթոդին, կարող ես ստանալ, «քանդակել» անհրաժեշտ  ոսկորի քանակ և ձև: Ի դեպ, իտալացիները, որոնք Արևմուտքում  առաջինն էին  հայտնաբերել և տարածել այս մեթոդը, Իլիզարովին անվանում էին «ոսկրաբանության Միքելանջելո»:

Հասակի ավելացումն օրեցօր ավելի պահանջված է դառնում էսթետիկ վիրաբուժության ոլորտում: Այն  օգնում է կարճահասակ մարդկանց բարձրացնել ինքնագնահատականը, ձերբազատվել հոգեբանական բարդույթից և բարելավել կյանքի որակը:

Իլիզարովի մեթոդի կիրառումը էսթետիկ վիրաբուժությունում հնարավորություն է տալիս կատարել հասակի ավելացում, ազդր-սրունք համաչափության վերականգնում, սրունքների Օ-աձև կամ X-աձև ծռության շտկում:

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է Վերջույթների վերակառուցման եւ երկարացման կենտրոնի (ԵՎՎԵԿ) հիմնադիր-տնօրեն, «Արմավենի» բարեգործական հիմնադրամի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, վնասվածքաբան-օրթոպեդ ԱՐՇԱԿ ՄԻՐԶՈՅԱՆՆ է՝ արհեստավարժ մասնագետ, որ պատրաստ  է օգնել մարդկանց՝ ապրելու ֆիզիկական   լիարժեքության զգացումով: Հարկ կա՞ ասելու, որ բժշկի մասնագիտությունն աշխարհի ամենամարդկային և ամենապահանջված մասնագիտություններից է։ Եվ՝ դժվարներից դժվարը: Արշակ Միրզոյանն ահա և ընտրել է այն և չի զղջացել՝ իր աշխատանքում առաջնորդվելով իր և այլոց նկատմամբ պահանջկոտությամբ՝ խիստ կարևորելով ամենօրյա ուսումնառությունը, տքնաջան աշխատանքով ձեռք բերված փորձառությունը։

Ի դեմս բժշկի՝ հիվանդը պետք է տեսնի ոչ միայն լավ մասնագետի, այլ նաև մարդու, որն ունակ է լսել իրեն, հասկանալ իր խնդիրը,  ժամանակ ու գիտելիքներ ներդնել այդ խնդրի լուծման կամ մեղմացման մեջ:  Բժշկի մասնագիտությունը կյանքի ինչ-որ փուլում դադարում է ամենօրյա աշխատանք լինելուց և վերածվում է ապրելակերպի:

-Բժիշկ Միրզոյան, Իլիզարովի մեթոդն ամբողջ աշխարհում ընդունված է որպես օրթոպեդիկ վիրաբուժության խոշոր բացահայտումներից մեկը: Կնշե՞ք մեթոդի առավելություններն ու թերությունները։

-Այո՛, Իլիզարովի մեթոդը  20-րդ դարի ամենամեծ հայտնագործություններից է, եթե ոչ՝ամենամեծը ռեկոնստրուկտիվ ոսկրաբանության մեջ, և մինչև Իլիզարովի դարաշրջանը շատ հիվանդություններ համարվում էին անբուժելի: Օրինակ, երբ մեկ ոտքը կարճ էր մյուսից, նախկին ստանդարտներով, որպեսզի կաղալը վերացվեր,  երկար ոտքը կարճացվում էր:  Բուժման մեթոդի բացասական կողմն այն է, որ բուժման ընթացքը երկարատև է, աշխատատար և կապված է որոշակի դիսկոմֆորտի հետ:

Բազմաթիվ բնածին և ձեռքբերովի ոսկրաբանական խնդիրներից զատ մենք նաև զբաղվում ենք  ստորին վերջույթների էսթետիկ վիրաբուժությամբ:

 -Ձեր պրակտիկայում առավելագույնը ինչքա՞ն եք ավելացրել հասակը:

-Դա կախված է ցուցումից: Օրինակ, գաճաճ մի բուժառուի հասակն ավելացրել ենք 32 սմ-ով, իսկ էսթետիկ ցուցումով՝ առավելագույնը 16 սմ-ով: Երկու այցելուները (մեկը տեղացի, մյուսը Կանադայից) ունեին ակնհայտ անհամաչափություն մարմնի, ստորին և վերին վերջույթների միջև: Բուժումից հետո վերականգնվեց նրանց մարմնի համաչափությունը:

-Ո՞վքեր են Ձեզ դիմում ստորին վերջույթների խնդիրներով:

- Կանայք ավելի շատ դիմում են ոտքերի ձևի ուղղման, իսկ տղամարդիկ՝ հասակի ավելացման համար: Մինչ օրս ավելի քան 20 երկրներից ունեցել ենք բուժառուներ, միայն Ճապոնիայից՝ 40-ից ավել այցելուներ, որոնք մեզ դիմել են հասակի ավելացման և ոտքերի ձևի ուղղման համար:

Մենք փոքրաթիվ, բայց բազմաֆունկցիոնալ կոլեկտիվ ենք՝ բժիշկներ, բուժքույրեր, բուժական ֆիզկուլտուրայի մասնագետներ, IT մասնագետ: Մանրամասն տեղեկություն մարդիկ ստանում են մեր`  www.legslengthen.com  կայքի, Fb, Instagram միջոցով: Լինելով տարածաշրջանում առաջատարը` կենտրոնն առաջարկում է բնածին եւ ձեռքբերովի օրթոպեդիկ խնդիրներով երեխաների եւ մեծահասակների բուժման ժամանակակից մեթոդներ:  Մեր փորձը ներառում է այդ բնագավառում 40 տարվա ինտենսիվ աշխատանք: Էսթետիկ և օրթոպեդիկ ցուցումներով ստորին վերջույթների երկարացման սկզբունքները շատ հարցերում համընկնում են, սակայն կան որոշակի տեխնիկական և հոգեբանական տարբերություններ:

-Ի՞նչ է իրենից ներկայացնում հասակի ավելացման վիրահատությունը:

- Նախ պետք է նշել, որ վիրահատությունը կատարվում է բնական աճի ավարտից հետո, և այցելուն պետք է լինի սոմատիկ առողջ: Վիրահատարանում փոքր կտրվածքից կատարվում է ոսկրի հատում և տեղադրվում է Իլիզարովի սարք: Վիրահատության 5-րդ օրը բեկորները օրական 1մմ իրարից հեռացվում են: Այս տարածքը լցվում է նորաստեղծ ոսկորով, որը փափուկ է և պահանջում է անհրաժեշտ ժամանակ՝ իր մեխանիկական հատկանիշերը ձեռք բերելու համար: Կարևորագույն գործոն է այցելուի ֆիզիկապես ակտիվ լինելը և լիարժեք համագործակցելը բուժական ֆիզկուլտուրայի մասնագետի հետ: Երբ ստանում ենք անհրաժեշտ երկարությունը, ապարատը կատարում է ֆիքսատորի դեր՝ մինչ նորաստեղծ ոսկորը կամրանա:

- Օրինակ, 10 սմ-ով հասակի ավելացումը որքա՞ն ժամանակատար է, և արդյոք դա կարելի՞ է անել մեկ վիրահատությամբ:

Հասակը 10 սմ-ով ավելացնելու համար, անհրաժեշտ է երկարացնել և՛ սրունքները, և՛ ազդրերը: Իլիզարովի դասական մեթոդով անհրաժեշտ է  երկու վիրահատություն, որի  բուժման տևողությունը 1 տարի է, իսկ ապարատ-մեխ մեթոդով՝ 3 վիրահատություն, և բուժման տևողությունը՝ 5 ամիս: Այս դեպքում նորաստեղծ ոսկրի ամրանալու փուլում հեռացվում են ապարատները, և տեղադրվում են ներոսկրային իմպլանտներ:

-Կա՞ն, արդյոք, նորարարական մեթոդներ Ձեր վիրաբուժական մոտեցումներում։

 -Այո, վերջերս  մեր կենտրոնի բժիշկ Գարսևան Մալխասյանը վերապատրաստվել է հանրահայտ բժիշկ Կուձաևի ԲԿ-ում և կարող ենք ասել, որ մեզ մոտ կիրառվում է փոքր ինվազիվ հարթաթությունը բուժելու արդյունավետ մեթոդ: Շատ դեպքերում հարթաթությունը, լինելով ոտնաթաթի բիոմեխանիկայի լուրջ խնդիր, անտեսվում է: Վիրահատությունը կատարվում է տեղային անզգայացմամբ, տևում է մոտ 10 րոպե, որից հետո հիվանդն իր ոտքով գնում է տուն:

Նոր մեթոդներ ենք կիրառում նաև ոտնաթաթի առաջին մատի դեֆորմացիայի (hallux valgus) շտկման, ոտնաթաթի 4-րդ մատի բնածին աթրեզիայի  բուժման համար:

-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին, ապագայում ինչպիսի՞ մասնագետներ  են ընդունելու բժշկության էստաֆետը։

 -Մենք՝ հայերս, տաղանդաշատ ժողովուրդ ենք, միշտ պրպտող, նորին ձգտող, միշտ առաջ նայող: Կգան նորերն ու ոլորտ կբերեն իրենց ուրույն ձեռագիրը:

 -Փաստորեն, զբաղվում եք բժշկական տուրիզմո՞վ:

- Մեզ մոտ բուժման տևողությունը համեմատաբար երկար է. օրինակ, հասակը 12 սմ ավելացնելու համար ամենաարագ մեթոդի դեպքում պահանջվում է առնվազն 5-6 ամիս, իսկ դասական մեթոդի դեպքում` մեկ տարուց ավելի: Բնական է, որ այդ ժամանակահատվածում այցելուն մեր առաջարկով ծանոթանում է հայկական մշակույթի, խոհանոցի և, ինչո՞ւ ոչ, մեր մարդ տեսակի հետ: Մենք նրանց համար կազմակերպում ենք այցելություններ Հայաստանի տեսարժան վայրեր։

Մարդկանց գրավում է մեր փորձը, մեր աշխատանքի որակը, ինչպես նաև արժեքը: Ջանում ենք, որ Հայաստանում նրանք զգան ինչպես իրենց տանը։ Տնից հեռու լինելը մարդու համար սթրես է, որն ազդում է ոչ միայն տրամադրության, այլ նաև ոսկրի մետաբոլիզմի վրա։ Հարկավոր է ամեն հանգամանք  հաշվի առնել:

-Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:

-Միանշանակ` Իլիզարովին: Ես հպարտանում եմ, որ հնարավորություն եմ ունեցել գրեթե  տասը տարի աշխատել այդ հանճարեղ մասնագետի և յուրահատուկ մարդու ղեկավարությամբ: Համարում եմ ինձ բախտավոր, որովհետև Իլիզարովի հետ շփվել եմ ոչ միայն աշխատանքային պայմաններում: Ինձ համար անմոռանալի են կյանքի դասերը, որոնք ստացել եմ այդ իմաստուն մարդուց:

- Ձեր ուղերձը մեր հասարակությանը. ի՞նչ կմաղթեիք մեր հայրենակիցներին:

Կմաղթեմ, որ ապրենք առողջ. առողջ՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Ունենանք խաղաղ երկինք, բարեկեցիկ երկիր և արդարություն:

There is no translation available.

 

Բարձրագույն կրթություն՝

Երևանի պետական բժշկական համալսարան

Հետդիպլոմային մասնագիտացում՝

1980թ. օգոստոսից 1981թ. դեկտեմբեր՝

ինտերնատուրա, Համամիութենական գիտահետազոտա-կան վերականգնողական օրթեպեդիայի և վնասվածքների կենտրոնի (ՀԳՎՕՎԿ) բաց վնասվածքների բաժանմունք,

ք. Կուրգան, Ռուսաստան

1982թ. մարտից 1985թ. մարտ՝

կրտսեր գիտ. աշխատող, ՀԳՎՕՎԿ-ի մեծահասակների օրթոպեդիկ պաթոլոգիաների բաժանմունք, ք. Կուրգան, Ռուսաստան

1985թ. մարտից 1988թ. դեկտեմբեր՝

ավագ գիտ. աշխատող, ՀԳՎՕՎԿ-ի ոսկրային դեֆեկտների բուժման բաժանմունք, ք. Կուրգան, Ռուսաստան

1993թ. հուլիսց 1995թ, հունիս՝

գիտ. աշխատող, Shriners Hospital for Crippled Children, ք. Փորթլենդ, Օրեգոն, ԱՄՆ

Աշխատանքային ստաժ՝

1981թ. դեկտեմբերից 1982թ. դեկտեմբեր՝

կրտսեր վիրաբույժ, ՀԳՎՕՎԿ-ի ամբուլատոր բուժման և ռեաբիլիտացիայի բաժանմունք, ք. Կուրգան, Ռուսաստան

1982թ. դեկտեմբերից 1985թ. մարտ՝

կրտսեր վիրաբույժ, ՀԳՎՕՎԿ-ի մեծահասակների օրթոպեդիկ պաթոլոգիաների բաժանմունք, ք. Կուրգան, Ռուսաստան

1985թ. մարտից 1988թ. դեկտեմբեր՝

ավագ վիրաբույժ, ՀԳՎՕՎԿ-ի ոսկրային դեֆեկտների բուժման բաժանմունք, ք. Կուրգան, Ռուսաստան

1988թ. դեկտեմբերից 1992թ. հոկտեմբեր՝

Միքայելյանի անվ. վիրաբուժության ինստիտուտի վերականգնողական օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ, ք. Երևան, ՀՀ

1996թ. մարտից 1998թ. օգոստոս՝

ավագ վիրաբույժ, Ալբորգի հիվանդանոցի օրթոպեդիկ վիրաբուժության բաժանմունք, ք. Ալբորգ, Դանիա

1998 սեպտեմբերից 1998թ. դեկտեմբեր

Օրթոպեդիկ և ռեաբիլիտացիոն մասնավոր պրակտիկա: New Millenium բժշկական խումբ, ք. Երևան, ՀՀ

1998թ. դեկտեմբերից առ այսօր

Երևանի՝ վերջույթների վերակառուցման և երկարացման կենտրոնի հիմնադիր-տնօրեն, ք. Երևան, ՀՀ

2000թ. առ այսօր

«Արմավենի» բարեգործական հիմնադրամի նախագահ, ք. Երան, ՀՀ

Գիտական կոչում՝

 

1987 մայիս

Բժշկական գիտությունների թեկնածու, ք. Մոսկվա, Ռուսաստան

Գիտական պաշտոն՝

 

1993թ. սեպտեմբերից 1995թ. հունիս՝

օրթոպեդիայի կլինկական պրոֆեսոր, Օրեգոնի բժշկագիտության համլսարանի օրթոպեդիայի և ռեաբիլիտացիայի բաժանմունք, ք. Փորթլենդ, Օրեգոն, ԱՄՆ

Լիցենզավորում՝

01.06.92- 01.09.96

Օրեգոն նահանգի բժշկական լիցենզիա, Visiting Professor limited license # LL05014

   

           

 
There is no translation available.

Ակնաբույժ

Կրթություն

1992 - 1998

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան

1998-2001

Կլինիկական օրդինատուրա Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Աչքի հիվանդություններ

Վերապատրաստումներ

2014

Վրապատրաստման կուրս՝ «Լազերային վիրահատություն և ֆլյուորեսցենտային անգիոգրաֆիայի ներմուծում» թեմայով, Ս. Ֆյոդորովի անվան «Աչքի միկրովիրաբուժություն» գիտատեխնիկական համալիր-ինստիտուտ, Մոսկվա, ՌԴ

2009

Կատարելագործման դասընթաց՝ ակնաբուժություն մասնագիտությամբ, ԵՊԲՀ

2004

Վերապատրաստման դասընթաց ‹‹Ակնաբուժության արդիական խնդիրները» թեմայով, ԵՊԲՀ

2016

Իրանի Իսլամական Հանրապետություն NOOR EYE Complex, Թեհրանի ակնաբուժական կլինիկա

2017

Վերապատրաստման  կուրս ,,կատարակտի ֆակոէմուլսիֆիկացիա ,, ծրագրով Ս. Ֆյոդորովի անվան «Աչքի միկրովիրաբուժություն» գիտատեխնիկական համալիր-ինստիտուտ , Մոսկվա ՌԴ

2017

Վերապատրաստման  կուրս ,, ֆակոէմուլսիֆիկացիա ,,լրացուցիչ պրոֆեսիոնալ ծրագիր Դաշնային պետական ​​բյուջետային հիմնարկի հետդիպլոմային կրթության ակադեմիա 

Պարգևատրումներ

Երկրապահ կամավորական միության պատվոգիր

 ,,Առաջատար և հոգատար բժիշկ-ակնաբույժ,, AAD

,,Իմ սրտի բժիշկը ,, մրցանակ    AAD

There is no translation available.

<<Մենք ունենք փայլուն երիտասարդներ…>>

Բոլորիս հայտնի է, որ քաղցկեղը դարձել է ամենաարդիական խնդիրներից մեկը  ամբողջ աշխարհում, և  Հայաստանը ևս հետ չի մնում միջազգային ստանդարտներից: Մեր բժշկությունը առողջապահության ոլորտի ամենայն նորն արագ յուրացնելու, այն պրակտիկորեն կիրառելու մեծ փորձ և ներուժ ունի, և մեր բժիշկները լիարժեք տիրապետում են քաղցկեղի բուժման նորագույն մեթոդներին: Եվ ահա թե ինչու քաղցկեղին պետք է վերաբերվել որպես հանդիպող բազմաթիվ հիվանդություններից մեկը, որի դեմ պետք է պայքարել, ինչպես ցանկացած հիվանդության դեմ: Բժշկությունը մեր ժամանակներում այդ հարցին շատ ընդգրկուն,  շատ գրագետ պատասխանը է տվել: Քաղցկեղն իր բնույթով բազմապատճառային հիվանդություն է՝ մի քանի տասնյակ կամ միգուցե հարյուրավոր պատճառներ օրգանիզմում բերում են թիրախային օրգանում քաղցկեղային բջիջների ձևավորման:

Քաղցկեղը ճակատագիր է: Եվ մշտապես առկա է, և կանխատեսվում է այս հիվանդության շարունակական աճ, և դա արդիականացնում է քաղցկեղի խնդիրը: Գլխավոր ուղերձը, որը միշտ բժիշկները հնչեցնում են, այն է, որ քաղցկեղը բուժելի է: Եթե ախտորոշվել է քաղցկեղ,  դա չի նշանակում, որ այն լուծում չունի: Եվ մասնագետները, առաջնորդվելով <<քաղցկեղն այլևս դատավճիռ չէ կարգախոսով>>, բնակչությանն հորդորում են տարեկան գոնե մեկ անգամ հետազոտվել: 

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է վիրաբույժ-ուռուցքաբան,  բժշկական գիտությունների դոկտոր, «Արմենիա» բժշկական կենտրոնի վիրաբուժական կլինիկայի ղեկավար ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ: Արհեստավարժ մասնագետը կարևորում է բժշկության տարբեր ճյուղերի  իր գործընկերների հետ թիմային աշխատանքը՝ մշտապես առաջնորդվելով նորագույն ուղեցույցներով: Յուրաքանչյուր բուժառուի ախտորոշման և բուժման մարտավարությունն ընտրելիս ցուցաբերում է անհատական մոտեցում՝ քննարկելով այն նաև մասնագիտական խմբում: Մարդկային ու մասնագիտական բարձր արժեքներով օժտված առաքինի ու բարեկիրթ անձնավորություն է: Մարդկային կյանքերի համար պայքարելը, իր գիտելիքները մարդու առողջությանը առավելագույնս ծառայեցնելը նրա համար բարձր նպատակ է:

-Պարոն Համբարձումյան, Հայաստանը քաղցկեղի տարածվածությամբ բավականին բարձր ցուցանիշներ ունի: Քաղցկեղի բուժումը Հայաստանում բարելավելու  համար ի՞նչ նախադրյալներ կան:

-Այսօր ամբողջ աշխարհում դիտվում են քաղցկեղի ախտորոշման դեպքերի ավելացման միտումներ, որոնց պատճառները տարբեր են: Դա կարող է կապված լինել տնտեսության զարգացման, նաև ախտորոշիչ նորագույն մեթոդների հետ: Եթե նախկինում կարող էր ինչ-որ ախտորոշում բաց թողնվել, ներկայումս դա կատարվում է նորագույն մեթոդներով: Արտաքին միջավայրի աղտոտվածությունը, վնասակար սովորույթները՝ ծխելը, խմելը, նստակյաց կյանքը, սթրեսածին գործոնները, ինչպես նաև տարբեր հավելումներով սնունդը բացասաբար են անդրադառնում օրգանիզմի առողջական վիճակի վրա։ Մասնավորապես, վերը նշված գործոնները աղեստամոքսային համակարգում կարող են առաջացնել ախտաբանական փոփոխություններ, որոնք տարբեր խրոնիկ հիվանդությունների զարգացման և ժառանգական նախատրամադրվածության դեպքում ուռուցքային գործընթացների ակտիվացման խթան են հանդիսանում։

Երիտասարդացում են ապրել ուռուցքային շատ հիվանդություններ՝ արյան հեմոբլաստոզները, ստամոքսաղիքային տրակտի և կրծքագեղձի ուռուցքային հիվանդությունները: Փառք Աստծո, փոքր տարիքային խմբերում  ուռուցքային հիվանդացությունները քիչ են հանդիպում: Ուռուցքային ախտահարումը  հայտնաբերելուց հետո անհրաժեշտ է բուժառուի և նրա հարազատների հետ մանրամասն քննարկել  հիվանդության ու նրա դեմ պայքարի միջոցների մասին։ Մեր խորին համոզմամբ, հիվանդը պետք է տեղյակ լինի, թե ինչ խնդրի առաջ է կանգնած, և որո՞նք են լուծման տարբերակները։ Բուժառուն պետք է վստահի և հավատա իր բժշկին, նա պետք է քաջ  գիտակցի, որ իր բժշկի հետ միասին պետք է անցնի այդ ճանապարհը:

-Ինչպե՞ս կգնահատեք  աշխատանքային միջավայրի, թիմային աշխատանքի կարևորությունը բուժման արդյունավետության գործընթացում: 

-Ցանկացած աշխատանքի մեջ որակը պայմանավորված է այն  միջավայրով, որում կատարվում է տվյալ աշխատանքը: Աշխատանքային կոլեկտիվը պետք է հիմնված լինի փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի վրա։ Բուժօգնության ցուցաբերման գործընթացում թիմային աշխատանքը շատ կարևոր է։  Կարևոր է բոլոր օղակների՝ ախտորոշման, վիրահատարանի, վերակենդանացման բաժանմունքների  դերը, ինչպես նաև բուն վիրահատության ընթացքում վիրաբուժական թիմի  կազմում յուրաքանչյուրի՝ վիրաբույժի, անեսթեզիոլոգի, վիրաբույժ-օգնականի, բուժքույրերի անձնուրաց աշխատանքը։  

-Բժիշկ, հասարակության մեջ թյուր կարծիք կա, թե ուռուցքին դիպչելիս այն արագորեն  տարածվում է: Ասացեք, խնդրեմ, ինչո՞վ է պայմանավորված նման ընկալումը:

-Այս  կարծիքը կազմվում է բժշկին դիմելու պահին ուռուցքի տարածվածության աստիճանից։ Այն թյուր կարծիքը, որ բիոպսիան նպաստում է գործընթացների արագացմանը, միանգամայն սխալ է: Այդ դեպքերում,  մինչ բիոպսիան, մետաստազներն արդեն առկա են լինում, և  արմատական բուժման հնարավորությունները փոքր են լինում։ Նման կացություն հանդիպում է   հիվանդության չորրորդ աստիճանի ժամանակ:

-Որքանո՞վ է հիվանդի տրամադրվածությունը ազդում բուժման արդյունքի վրա, 

կա՞ հոգեբանական գործոն:

-Կարծում եմ, հիվանդի լավատեսությունը և իր բժշկին վստահելը շատ կարևոր հանգամանք է և նպաստում է բուժման գործընթացին։  Դա գործնականում էլ ենք տեսնում. բարդությունները հաղթահարելը ավելի հեշտանում է դրական տրամադրվածության պարագայում: Այն հիվանդը, ով հավատքով կանգնած է իր բժշկի /և ոչ հիվանդության/ կողքին,  բուժվում է:

-Որքանո՞վ եք ճիշտ համարում քաղցկեղով հիվանդին հիվանդության մասին տեղեկացնելը, 

ո՞ր դեպքում է առավել արդյունավետ բուժումը: 

-Կարծում եմ, որ ցանկացած մարդ պետք է իմանա իր խնդրի մասին, և որոշում կայացնելու մեջ մեծ դերը իրենը պետք է լինի, այլ ոչ  հարազատներինը: Մարդն ունի մեկ կյանք, և ինքը պետք է տնօրինի այն։ Կոնկրետ Հայաստանում այդ հարցը  դեռևս վերջնականորեն հստակեցված չէ: Բոլոր զարգացած  երկրներում, երբ ախտորոշվում է հիվանդությունը, բժիշկն այդ մասին հայտնում է հիվանդին՝ քննարկելով ամեն ինչ՝ հիվանդության ընթացքը, բուժման ուղղություններն ու միջոցները, հնարավոր բարդությունները։ Հիվանդը պետք է  իմանա  իր առողջական վիճակի մասին ողջ տեղեկությունը՝ առանց մեղմելու իրավիճակը, որպեսզի նա ինքը ինքնուրույն որոշում կայացնի: Հաճախ  են հանդիպում դեպքեր, երբ հասուն մարդու փոխարեն որոշում են կայացնում ընտանիքի անդամները:  Նման դեպքերում  բուժում իրականացնելիս մեզ խանգարում է հիվանդի անտեղյակությունը, քանի որ  հնարավոր չի լինում նրա հետ խոսել դեղորայքային և ճառագայթային բուժման անհրաժեշտության մասին, իսկ լիարժեք բուժման համար այդ դժվարին ճանապարհն անցնել պետք է լինում  ոչ հազվադեպ։

-Ի՞նչ կասեք առողջապահության առաջնային օղակի մասին:

-Առաջնային օղակը մեծ դեր ունի հիվանդությունների կանխարգելման և վաղ ախտորոշման գործում, և ներկայումս  մեծ աշխատանք է տարվում այդ օղակի դերի է՛լ ավելի բարձրացման  ուղղությամբ: Իրականում վաղ հայտնաբերված հիվանդության բուժումն ավելի լիարժեք և արդյունավետ է։

-Մարդկանց մեջ կա կարծրատիպ, որ քաղցկեղը դատավճիռ է, ինչպե՞ս փոխել այդ արմատացած կարծիքը:

-Ավելի շատ այդ կարծրատիպը կա ոչ զարգացած երկրներում, քանի որ զարգացած երկրներում մարդիկ չեն խուսափում ախտորոշումից: Քաղցկեղը ոչ մի կերպ դատավճիռ չէ, շատ-շատ տեսակներ, որոնք ժամանակին հայտնաբերվում են, լիարժեք բուժվող են: Այստեղ խնդիրը բժշկի դիմելու վախն է: Լինում են դեպքեր, երբ դիմում են մարդիկ, որոնք գոյացությունը զգացել են բավականին երկար ժամանակ, բայց միայն անհանգստություն պատճառելուց հետո են դիմել բժշկի: Հաճախ շատ ուշացած փուլերում դիմելիս առաջանում է այն միտքը, որ հիվանդությունը դատավճիռ է: Կա նաև մեկ այլ իրողություն. հաճախ մենք ընկալում ենք վատ ինֆորմացիան, այսինքն տեղեկանում ենք, որ այս կամ այն մարդը մահացել է ուռուցքից, իսկ բուժված մարդկանց մասին շատերը չեն բարձրաձայնում միայն այն պատճառով, որ մարդիկ իրենց հիվանդության մասին խոսելու բարդույթներ են ունենում, և հազարավոր բուժված մարդկանց մասին տեղեկություն չի տարածվում: Ահա այսպես, մարդկանց մոտ առաջանում է կարծրատիպ, որ քաղցկեղն անբուժելի է:

-Ի՞նչ կասեք առողջապահության ոլորտի երիտասարդ կադրերի մասին, Ձեր դիտարկմամբ, մեր բժշկությունը ապահո՞վ ձեռքերում է:

-Մենք ունենք փայլուն երիտասարդներ, որոնք գերազանց տիրապետում են օտար լեզուների, համացանցից ստանում են իրենց հետաքրքրող տեղեկությունը, որը ժամանակի հրամայականն է։ Ցանկացած մասնագետ պետք է մշտապես լինի որոնողի կարգավիճակում, որպեսզի չմնա նույն  տեղում և չլճանա:  Հուրախություն մեզ՝ ունենք փայլուն երիտասարդներ, որոնք նվիրված են իրենց մասնագիտությանը։

 Ես ինձ լավ եմ զգում, երբ տեսնում եմ մեր խելացի ու տաղանդավոր երիտասարդներին: Համոզված եմ, որ նրանք համապատասխան կրթություն ստանալով՝ հաստատ մեզ կգերազանցեն:

-Զրույցի ավարտին ի՞նչ կցանկանայիք մաղթել մեր ընթերցողներին:

-Որպես ասելիքի ամփոփում, կցանկանայի դիմել մեր   հասարակությանը խնդրանքով՝ գնահատեք Ձեր  առողջությունը, պահպանեք այն, վարեք առողջ ապրելակերպ, վստահեք  բժիշկներին և ժամանակին դիմեք նրանց: Ավելին կշահեք, քան կարծում եք:

There is no translation available.

Մարդն այն ժամանակ է երջանիկ, երբ ինքն իր հետ ազնիվ է, ներքուստ ներդաշնակ

 Ամբողջ աշխարհում օրեցօր աճում է քաղցկեղային հիվանդությունների մասնաբաժինը: Բժշկության զարգացմանը զուգահեռ քաղցկեղի բուժման, շատ դեպքերում քաղցկեղ ունեցող մարդու լիակատար ապաքինման հնարավորությունները գնալով էլ ավելի են մեծանում:

Անգամ եթե այլեւս փրկության որեւէ հնարավորություն չկա, կարելի է տարբերակներ գտնել` հիվանդության հետ մնացյալ կյանքը հնարավորինս անցավ, երկար ու երջանիկ ապրելու համար:

Քաղցկեղի թիրախային բուժումն ամբողջ աշխարհում լայնորեն կիրառվող կենսաբանական բուժումն է, երբ դեղերն առավել նպատակային եւ զգալիորեն արդյունավետ ազդում են ուռուցքային բջիջների վրա։ Վերջին տասնամյակում թիրախային դեղերի կիրառումը հնարավորություն է տալիս բարելավել ագրեսիվ քաղցկեղով հիվանդների բուժման արդյունքները՝ պարգեւելով նրանց կյանքի լրացուցիչ տարինե Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային Ուռուցքաբանության բաժանմունքում անցկացվում է քիմիաթերապիայի և թիրախային թերապիայի ժամանակակից ուղեցույցներին և ապացուցողական բժշկության հիմունքներին համապատասխան բուժում: Կարևորվում է առանձնապես ուղեկցող թերապիայի ուղեցույցները, որոնց նպատակն է հնարավորինմեղմելթերապիայից առաջացած բարդությունները և կանխարգելել դրանց առաջացումը:

Քաղցկեղի բուժման ուղիներն են՝ քիմիաթիրախային թերապիան, ճառագայթային բուժում և վիրահատությունը: Բուժման այսպիսի համակցման շնորհիվ է միայն իրականալի դառնում քաղցկեղի հաղթահարումը:

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային Ուռուցքաբանության բաժանմունքի ուռուցքաբան, քիմիաթերապևտ Դիանա Ասլանյանը։

Բժշկուհին ունի երկար տարիների մասնագիտական փորձ, վճռականություն, ուղղամտություն, խղճի թելադրանքով առաջնորդվելու հատկանիշ, հրաշալի պատկերացնում է իր մասնագիտության ամբողջ բարդությունն ու պատասխանատվությունը: Բժշկությունը՝ որպես մասնագիտություն, կամային հատկանիշների բացառիկ եւ յուրօրինակ դրսեւորումներ է պահանջում: Բժշկի բնավորության առանցքային գծերից պետք է լինեն համբերատարությունն ու զսպվածությունը, նվիրվածությունն իր սիրելի գործին, միեւնույն ժամանակ, նա պետք է կարողանա լինել վճռական եւ հաստատակամ, ունենա անընդհատ կատարելագործվելու անսպառ ձգտում: Բժշկի մասնագիտության առանձնահատկություններից է նաեւ մարդկային ճիշտ հարաբերությունների ձեւավորումը: Նա գործ ունի հասարակության ամենազգայուն խմբի հետ, ուստի առաջին իսկ պահից պետք է հոգեբանական ճիշտ մոտեցում ցուցաբերի: Մնալով բժշկի համար սահմանված շրջանակներում` նա պետք է կարողանա ամենից վեր դասել վստահության եւ հոգատարության մթնոլորտը:

 -Բժշկուհի, որո՞նք են ամենատարածված ուռուցքային հիվանդությունները և դրանց ռիսկային գործոնները։

-  Կանանց մոտ ամենատարածված ուռուցքային հիվանդությունների շարքում առաջին տեղում են կրծքագեղձի ուռուցքային հիվանդությունները, որոնց հաջորդում են կանանց օրգանների, այնուհետև՝ մնացյալ օրգան-համակարգերի ուռուցքները։ Տղամարդկանց մոտ առաջին տեղում է թոքերի, ապա ստամոքսի, շագանակագեղձի և այլ օրգան- համակարգերի քաղցկեղը։

Ուռուցքային հիվանդությունների ռիսկային գործոնների պատճառագիտությունը բավականին տարբեր է: Կրծքագեղձի ուռուցքի պարագայում պատկերն այսպիսին է. քանի որ կրծքագեղձի ուռուցքի առաջացման պատճառները թերևս երեք է․ առաջնային կարող ենք համարել հորմոնալ ֆոնի խաթարման արդյունք, մյուս դեպքերում՝ սթրեսը, գենետիկ գործոնը, երբ հիվանդի  մայրը, մորաքույրը կամ տատիկը ուռուցքային հիվանդության կրող են: Այս պարագայում   բարձր է հիվանդության հայտնաբերման հավանականությունը և մինչև իսկ  կարող է նաև ի հայտ գալ առանց պատճառագիտության: Կանացի օրգանների հետ կապված՝ իհարկե, կա նաև պապիլոմա վիրուսի առկայությունը: Ինչ վերաբերում է թոքի քաղցկեղին,  բոլորս էլ լավ գիտակցում ենք, որ առաջնային ռիսկային գործոնը ծխախոտի կիրառումն է, աղտոտված օդը, ինչպես նաև այն, թե բուժառուն ինչ աշխատանք է կատարում։

Սամոքսաաղիքային, միզապարկի և շագանակագեղձի ուռուցքային հիվանդությունների  դեպքում  բացասական ռիսկի գործոնը կրկին  ծխախոտն է, սխալ սննդակարգը: Եվ առհասարակ՝ ուռուցքային հիվանդությունները հիմնականում կարող են ախտահարել բոլոր օրգան-համակարգերը:

-Ի՞նչ է օնկոմարկերը և ինչի՞ ցուցիչ է այն։

-Օնկոմարկերները հատուկ նյութեր են, հաճախ` սպիտակուցներ, որոնք տարբերակում են ուռուցքային բջիջները վերջիններիս կենսագործունեության և քայքայման ժամանակ: Այս նյութերն ընկնում են արյան մեջ, և դրանց պարունակությամբ կարելի է որոշել օրգանիզմում ուռուցքի առկայությունը, չափերը և ագրեսիվությունը (որքան արագ է այն աճում):
Ոչ բոլոր ուռուցքային հիվանդություններն ունեն օնկոմարկերներ. Կրծքագեղձի քաղցկեղի համար դա CA-15,3 է, ձվարանների քաղցկեղի համար՝ CA-125 , թոքերի քաղցկեղը, այսպես թե այնպես չունի հատուկ օնկոմարկեր, կա տափակ բջջային տարբերակը, որի օնկոմարկերը SCC-ն է, ստամոքսաղիքային տրակտի ուռուցքային հիվանդությունների օնկոմարկերներն են  CA-19,9, CEA: Կան ուռուցքներ, որոնց դեմքում օնկոմարկերները  շատ զգայուն չեն: Օնկամարկերը ցույց է տալիս հիվանդության կրկնողությունը կամ  առաջընթաց ապրած լինի վաղ  փուլում:

-Ի՞նչ նորարարական մեթոդներ են կիրառվում այսօր Ձեր կենտրոնում։

-Մեր կենտրոնում, իհարկե, ունենք հետազոտման մի շարք նորարարական մեթոդներ, սոնորագրաֆայի հսկողությամբ մասնագետները կատարում են պունկցիոն բիոպսիաներ, իսկ կոլոնոսկոպիան, հիստերոսկապիան, բնականաբար, արդեն վաղուց կիրառության մեջ են: Շուտով ձեռք ենք բերելու ՄՌՏ-ի սարք, որը նույնպես   առավել արդյունավետ բուժական մոտեցումների հնարավորություն կընձեռի։

 Մեր կենտրոնում գործում է նորաբաց պալիատիվ բաժանմունք, որտեղ բարձր մակարդակով  իրականացվում է հակացավային և սիմպտոմատիկ բուժում, ինչպես նաև հիվանդին ցուցաբերվում է հոգեբանական օգնություն։ Հակացավային և սիմպտոմատիկ բուժումն իրականացվում է արդի սարքավորումներով և մեթոդներով արտերկրում վերապատրաստված մասնագետների կողմից։ 

Մեր նպատակն է ուռուցքային հիվանդության վերջին փուլում գտնվող հիվանդների համար ապահովել հնարավորինս բարձր կյանքի որակ, ինչը, իհարկե, բավականին հեշտացնում է մեր բոլորի աշխատանքը, ծանր հիվանդներ կան, որոնց հետ մենք ենք աշխատել, և այժմ արդեն նրանք հնարավորություն կունենան շատ լավ պայմաններում ստանալ իրենց բուժումն ու հսկողությունը: Մյուս կողմից՝ դա  թեթևացնում է նաև հիվանդների հարազատների հոգսը։ Ուռուցքով հիվանդներն, իհարկե, պետության կողմից աջակցություն ունեն, հնարավորության սահմաններում նրանց նաև դեղորայք է  հատկացվում: Անշուշտ, խոսքը  թիրախային կամ իմունոթերապիաների մասին չէ, որոնք բավականին թանկ արժեն: Իսկ հիմնական քիմիադեղորայքը պետության աջակցության շնորհիվ մեր առօրյա  բուժման ընթացքում հասանելի է բոլորին։

-Ո՞ր ուռուցքային հիվանդություններն են երիտասարդացում ապրում,  նկատվո՞ւմ  է նման միտում, թե՞ բոլորն ընթանում են գրեթե նույն տեմպով։

 -Ցավոք սրտի, նոր թափ են ստացել կրծքագեղձի, ստամոքսաաղիքային տրակտի ուռուցքային հիվանդությունները, արգանդի պարանոցի,  ոսկրային և փափուկ հյուսվածքային  հիվանդությունները, որոնք, իհարկե, միշտ արդիական են և բավականին հաճախ հանդիպողը նաև երիտասարդների շրջանում։ Ահա թե ինչու ոչ միայն ցանկալի է, այլև ցուցվում է, որ գոնե տարին երկու անգամ կանայք անցնեն կանխարգելիչ հետազոտություններ: Չպետք է չմոռանալ, որ ուռուցքի վաղ հայտնաբերումը կդյուրացնի բուժումը, կօգնի ունենալու  լավագույն արդյունք։

Այսօր ասպարեզ մտած նորարարական մեթոդները, որ կիրառելի են ամբողջ աշխարհում, ինչպես նաև մեզ մոտ, նոր հյուսվածաբանական հետազոտություններ են, ինչպիսին է, օրինակ, մուտացիաների ռեցեպտորային ստատուսները որոշելը (NGS), գենոմային պրոֆիլավորումը: Ցավոք սրտի, դրանք պարզապես ոչ բոլոր հիվանդներին են հասանելի, քանզի թանկարժոք են: Այս հետազոտությունը բավականին հեշտացնում եմ բժշկի աշխատանքը, կողմնորոշում նրան դեղորայք նշանակելու հարցում, մենք միշտ հիվանդին առաջարկում ենք անցնել այդ հետազոտությունը, սակայն, ավաղ, ոչ բոլոր հիվանդների հնարավորություններն են ներում անել դա։

-Ի՞նչ կասեք հիվանդ - բժիշկ հարաբերության մասին, Դուք ինքներդ որքանո՞վ եք կարևորում դրա դերը բուժման գործընթացում: Արդյո՞ք այսօր այն բավարար մակարդակի վրա է։

-Բժշկից բավականին շատ բան է կախված, ինչպես կտրամադրի իր հիվանդին հիվանդության հանդեպ, որպեսզի միասին հեշտագույնս անցնեն այդ իսկապես դժվար ճանապարհը։ Հիվանդների մեծ մասը լավ էլ գիտակցում է իր առողջական խնդրի լրջությունը, նրանք հիմնականում բավականին տեղեկացված են լինում իրենց հիվանդության պատմությանը: Պետք չէ վախեցնել հիվանդին, նրան պետք է հոգեբանորեն դրական տրամադրել բուժման ելքերին, հուսադրել, հավատ ներշնչել իր ուժերի նկատմամբ՝ հաղթահարելու հիվանդությունը: Հիվանդի հարազատների հետ պետք է պարզ խոսել, քանզի հարազատներով կարծես խնայում են մեկը մյուսին՝ երբեմն միմյանցից իրականությունը թաքցնելով։ Կան հիվանդներ, որոնք  ինքնուրույն են անցնում այդ ճանապարհը: Իհարկե, կան բացառություններ, դժվար բնավորության մարդիկ են, ինտերնետ պորտալը բավականին օգնում է նրանց այդ հարցում: Մենք էլ ունենք մասնագիտական գրքեր, ցանկության դեպքում տրամադրում ենք՝ հիվանդության մասին հանգամանորեն տեղեկանալու համար։

Արտերկրից դիմելիությունը բավականին շատ է, մանավանդ Ռուսաստանի Դաշնությունից, այնտեղ հետազոտվելով հանդերձ՝ ամեն դեպքում իրենց առողջությունը ցանկանում են վստահել հայ բժիշկներին։

-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը հայ հասարակությանը։

- Մեր հասարակությանը առաջնահերթ կմաղթեմ առողջություն, կհորդորեմ մեր հայրենակիցներին տեր կանգնել իրենց առողջությանը, գիտակցաբար հետևողական լինել այն պահպանելու հարցում, հետագա բարդություններից խուսափելու համար գոնե տարին մեկ անգամ անցնեն կանխարգելիչ հետազոտություններ։ Կասեմ նաև, որ յուրաքանչյուր ոք ունի երջանիկ լինելու իր բանաձևը: Իմ կարծիքով, մարդն այն ժամանակ է երջանիկ, երբ ինքն իր հետ ազնիվ է, ներքուստ ներդաշնակ, զբաղվում է իր սիրած գործով, ունի ամուր ընտանիք և շրջապատված է սիրելի մարդկանցով: Իսկ այդ ամենը լիարժեքորեն հնարավոր է վայելել, երբ մարդն առողջ է: Եվս մեկ անգամ  բոլորին առողջություն եմ մաղթում: Ինչպես ժողովրդն է ասում՝ թող քիչ լինեն բժշկի դուռը գնացողները:  

Page 8 of 69

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր