Lusine

Lusine

There is no translation available.

 Հղիության հավանականությունը շատ անհատական է յուրաքանչյուրի համար

Հղիությունը կնոջ կյանքում համարվում է նորմալ  ֆիզիոլոգիական վիճակ,  սակայն  բժշկական տեսանկյունից  այն դիտվում է որպես սահմանային  դրություն, քանի որ այդ շրջանում կարող են «վերակենդանանալ» մինչ հղիությունն ընկած ժամանակահատվածում կնոջ կյանքում հանդիպած հիվանդությունները կամ ի հայտ գալ նոր խնդիրներ: Առհասարակ, եթե հղիությունն ընթանում է հարթ, միեւնույն է, օրգանիզմում տեղի են ունենում մի շարք բարդ հորմոնալ, նյարդային եւ ֆիզիոլոգիական փոփոխություններ, որոնք, բնականաբար, կարող են առաջացնել առողջական խնդիրներ:  Հոգեբանական տեսանկյունից հղիության ընթացքում նյարդահոգեբանական փոփոխությունները հիմնավորված են հորմոնալ ֆոնի փոփոխություններով, որոնք առաջացնում են մի շարք  էմոցիոնալ հոգեվիճակներ: Չափից ավելի հետազոտությունները սովորաբար խրախուսելի չեն. շեղում են բժշկի ուշադրությունը, եւ բժիշկները հաճախ առաջնորդվում են, այսպես ասած, «արձանագրային ալգորիթմներով»: Իսկ ընդհանրապես մանկաբարձությունը համարվում է ոսկե հավասարակշռության գիտություն, քանի որ կշեռքի նժարի վրա դրված է երկու մարդու կյանք՝ մոր եւ երեխայի: Կեսարյան հատման ճանապարհով ծննդաբերությունը մանկաբարձության մեջ համարվում է մայրական տրավմա, եւ այդ իսկ պատճառով  զարգացած երկրներում փորձում են նվազագույնի հասցնել նման ճանապարհով ծննդաբերության դեպքերի տոկոսային հարաբերակցությունը, իսկ մեզ մոտ, կարծես, հակառակ պատկերն է: Ծննդաբերության ընթացքում երբեմն գերագնահատում են պտղի, այլ ոչ թե մոր  դերը, մինչդեռ մանկաբարձության մեջ հավասարաչափ խոցելի են  մայրն  ու պտուղը, եւ առանց տրավմաների կնոջ ծննդաբերությունը  յուրաքանչյուր բժշկի սրբազան պարտքն է:

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է «Էրեբունի» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ ԴԱՎԻԹ ԱԲՈՎՅԱՆԸ` բավականին հաճելի մարդ եւ զրուցակից,  բժիշկ, ով կարողանում է իր աշխատանքը կատարել բարձր մասնագիտական հմտությամբ, իսկ իրեն դիմող կանանց տալիս է հոգեբանական ուժ եւ հավատ՝ ապրելու իրենց բաժին հասած կյանքը իմաստավորված ու բովանդակալից:

-Պարո´ն Աբովյան, մանկաբարձագինեկոլոգիական  ի՞նչ խնդիրներով են հիմնականում դիմում:

 -Մեզ հիմնականում դիմում են նորմալ եւ ոչ նորմալ հղիության ընթացքով կանայք, որոնք ունեն տարբեր պաթոլոգիական խնդիրներ եւ խնամքի կարիք: Դիմում են նաեւ գինեկոլոգիական հիվանդություններով տառապող կանայք:

-Բժի´շկ,  կա՞ արդյոք նախատեսված շեմ, որից հետո արդեն անհնար է հղիանալը:

-Իրականում այդ շեմ ասվածը գոյություն չունի, եւ հղիության հավանականությունը շատ անհատական է յուրաքանչյուրի համար:  Իհարկե, ցանկալի է, որ կինը հղիանա բնական ճանապարհով, որովհետեւ տարիքին զուգահեռ պաթոլոգիաներն են ավելանում, եւ արտամարմնային բեղմնավորման ժամանակ դեղորայքային միջոցներն ավելի շատ են կիրառվում: Եթե ձվարանների ռեզերվը նորմալ է, այդ դեպքում հղիանալու հավանականությունը շատ մեծ է` անկախ տարիքից: Իսկ տարիքային շեմը բարձրանալով` կարող է բարձրանալ ժառանգական հիվանդությունների ռիսկը, որի պատճառով մենք իրականացնում ենք սքրինինգային ծրագրեր: Ու, եթե նախկինում այն կատարվում էր 35 տարեկանից բարձր տարիքի կանանց մոտ, ապա այսօր այն իրականացվում է բոլորի մոտ: Մենք հաշվում ենք ժառանգական հիվանդության եւ անհատական ռիսկերը` դրան գումարած տարիքը, հանձնած թեստերի արդյունքները, ինչպես նաեւ սոնոգրաֆիան, որի օգնությամբ  շատ բան ենք տեսնում հղիության առաջին եռամսյակում: Հաշվի են առնվում հասակը, քաշը, նույնիսկ մաշկի գույնը, ծրագրի միջոցով կատարվում է հաշվարկ, եւ այդ ամենի արդյունքում իմանում ենք ռիսկային մակարդակը: Ու, եթե ռիսկերը լինում են բարձր, մենք շարունակում ենք հետազոտությունները: Կա նաեւ ոչ ինվազիվ ախտորոշման միջոց, երբ հղիի արյան միջոցով են որոշում պտղի բջիջները: Իհարկե, դա թանկ միջամտություն է, ոչ բոլորին է հասու, բայց, եթե ռիսկը բարձր է, մենք վերցնում ենք պտղաջրերը, եւ կատարվում է գենետիկ հետազոտություն, որը մեզ տալիս է արդեն հարյուր տոկոսանոց պատկեր: Այսինքն` կա՞ Դաունի կամ ուրիշ քրոմոսոմային համախտանիշ, թե ոչ: Այն հանդիպում է շատ հղիների մոտ եւ տարիքային սահմանափակում չունի: Ընդ որում, եթե այսօր արտերկրում այդ հիվանդության նկատմամբ մոտեցումը բավականին փոխված է, ապա հայ հասարակության համար այն համարվում է դատավճիռ: Օրինակ, Ֆրանսիայից մենք ունեցել ենք պացիենտ, որն այնտեղ անցել է մի շարք հետազոտություններ, որոնց արդյունքում նրա պտղի մոտ ախտորոշվել է Դաունի համախտանիշ, եւ կնոջը նույնիսկ շնորհավորել են այդ կապակցությամբ: Դա նրանց մոտ համարվում է նորմալ երեւույթ, եւ անգամ չեն թույլատրում ընդհատել հղիությունը: Եթե վաղ շրջանում պտղի մոտ Դաունի համախտանիշը  զուգակցվում է սրտի արատի հետ, միայն այդ դեպքում է թույլատրվում հղիության ընդհատումը: Նրանց մոտ այդ երեխան համարվում է հասարակության նորմալ անդամ, իսկ մեր երկրում նրա համար ամենուր խնդիրներ են ծագում:

Երբ մենք նոր-նոր քայլեր էինք անում բժշկության ասպարեզում, եւ ես 1999 թվականին Շվեդիայում ուսանում էի, լինում էին դեպքեր, երբ պտուղը մահանում էր ներարգանդային կյանքում: Բայց երեխայի լույս աշխարհ գալուց հետո նրան տալիս էին մորը, միասին լուսանկարվում էին, երեխային տանում տուն, նկարները փակցնում պատերին, ապա նոր միայն հուղարկավորում: Իսկ հայ մայրերը նույնիսկ չեն կարողանում երեխային տեսնել մահացած վիճակում, ինչը իրականում նրանց համար ահավոր սթրես է, իրավիճակ, երբ այն կարող է ընդմիշտ մնալ նրանց հիշողությունների մեջ: Այնտեղ մեզ ավելի նուրբ ձեւերով համարեցին աբորիգեններ:

Ինչ վերաբերում է բժշկության մեջ նորարարություններին թե´ տեխնիկապես,  թե´ գիտական մոտեցումներով, ապա մենք այսօր համաչափ քայլում ենք եվրոպական չափանիշներին համապատասխան, եւ հղին պետք է պարտադիր իրազեկված լինի իր հղիության ընթացքի մասին, որպեսզի որեւէ տհաճ անակնկալ չլինի երեխայի ծննդից հետո: Չնայած, ճիշտն ասած, աշխարհի ցանկացած երկրում կա այդ խնդիրը, եւ լավագույն մասնագետն էլ կարող է սխալվել: 

-Բժի´շկ, իսկ ո՞րն է եղել Ձեզ համար ամենատպավորիչ կամ առաջին վիրահատությունը:

-Եղել են վիրահատություններ, երբ ստիպված դիմել ենք կրկնակի կեսարյան հատման, բայց պարզվել է, որ երեխան արդեն դուրս է եկել, կեսարյանի սպին լրիվ տարամիտվել եւ բացվել է: Երբեմն էլ շոկ եմ ապրել, երբ լրիվ նորմալ, հանգիստ կեսարյան հատում ենք կատարել, մոր առաջնային ծնունդն էլ եղել էր նորմալ, բնական ճանապարհով, բայց որովայնը բացելուց հետո այնտեղ արյուն եմ տեսել: Մենք մինչ այդ ոչ մի միջամտություն չէինք արել, ձվարանների եւ փողերի վիճակը նորմայում էր, բայց պարզվեց, որ նախկինում միոմայի հեռացումից հետո հետին պատին մեծ անցք էր առաջացել, ինչը հղի էր անդառնալի հետեւանքներով: Նման անկանխատեսելի իրավիճակների ենք երբեմն ականատես լինում մեր պրակտիկայում:

-Իսկ ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:

-Ինչ-որ չափով ուսուցիչ համարում եմ բոլոր նրանց, ում հետ աշխատել, շփվել եմ, քանի որ բոլորից էլ սովորելու բաներ ունենք: Բայց, ամեն դեպքում, իմ առաջին ուսուցիչը «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատան գլխավոր բժիշկ Անդրանիկ Պողոսյանն է, ում մոտ օրդինատուրան եմ անցել: Ուսուցիչ եմ համարում նաեւ շատ հիանալի անձնավորություն, լավ մասնագետ Սերջո Ֆերացանին, ով Իտալիայում ուսանելու տարիներին ինձ շատ բաներ սովորեցրեց իմ նեղ մասնագիտացման մեջ: Ընդհանրապես իտալացի բժիշկներն ինձ շատ բան  են տվել, օրինակ, կարող եմ նշել նաեւ Լեանորդո Կաֆորիոյին, Մարկո Դեսանտիսին, բժիշկ Նոյային,  ով ավերիչ երկրաշարժից հետո ժամանել էր Հայաստան: Բոլորն էլ բարձր որակավորում ունեցող մանկաբարձ-գինեկոլոգներ են, որոնց մոտ շատերը կերազեին ուսանել, գիտելիքների պաշար ստանալ: Կառաձնացնեմ նաեւ Անտոնիո Տեստինին, ով ձվարանների նորագոյացությունների ախտորոշման հարցում թիվ մեկ մասնագետներից  է համարվում, ում հետ մենք շատ լավ ընկերներ ենք, եւ մեր շփումը մշտական բնույթ է կրել:

Իսկ ուսանելը պետք է լինի մշտապես, պետք է նորարարություններին համընթաց քայլես, որպեսզի զգաս ժամանակի զարկերակը: Ու այդ նպատակով մշտապես մասնակցում ենք կոնգրեսների, որտեղ կարող է նորություն չլինի մեզ համար այդ պահին, բայց բժիշկների հետ շփումը եւ փորձի փոխանակումը միշտ էլ անչափ օգտակար են:  

-Ինչպե՞ս որոշեցիք դառնալ մանկաբարձ-գինեկոլոգ:

-Ասեմ, որ դա շատ պատահական է ստացվել: 1987-1989 թվականներին ես ծառայում էի Գյումրիում, եւ բանակում կար մի բուժքույր, ով ինձ ուղղորդեց, որ դառնամ գինեկոլոգ: Ես այդ ժամանակ ֆելդշեր էի, առաջին կուրսն էի ավարտել, ոչ փորձ ունեի, ոչ շատ գիտելիքներ բժշկության մեջ. այդ տարիներին կարգին բժշկական գրականություն էլ չկար: Երկու տարի հերթապահություն եմ կատարել ավտոմատը ձեռքիս, իսկ ինձ մեծացրել էին «շատ փափուկ»: Եվ անչափ շնորհակալ եմ բանակից, որ ինձ ամուր հիմքերի վրա դրեց, դարձրեց ավելի իրատես կյանքի հանդեպ: Ես սկսեցի տարբերել լավն ու վատը, եւ այդ պահից սկսած` ուղեղիս մեջ դաջված էր, որ միանշանակ պետք է դառնամ գինեկոլոգ:

-Ի՞նչ կարծիք ունեք մշտապես կատարելագործվելու վերաբերյալ:

-Բժիշկներիս նպատակը մշտապես կատարելագործվելն է, նոր բուժական մեթոդներին տիրապետելը, ժամանակակից բժշկության մասին իրազեկվելը, նորարարություններին հետեւելը, բժշկագիտության զարգացմանը համահունչ քայլելը: Գինեկոլոգիայի եւ մանկաբարձության ոլորտներն այսօր դինամիկ զարգանում են, եւ մենք ջանում ենք բուժօգնությունը կազմակերպել միջազգային չափանիշներին համապատասխան: Գինեկոլոգիական հիվանդությունների կանխարգելման եւ բուժման հիմնական ուղղությունը գինեկոլոգիական հիվանդությունների ժամանակին հայտնաբերումն ու ախտորոշումն է: Հաճախակի հանդիպում են արգանդի վզիկի քաղցկեղը, լորձաթաղանթի բարորակ նորագոյացությունները, արգանդի միոմաները, եւ այս պարագայում շատ է կարեւորվում դրանց վաղ փուլում հայտնաբերումը:

-Բժի´շկ, ի՞նչ է իրենից ներկայացնում արգանդի միոման:

-Արգանդի միոման բարորակ գոյացություն է, որը կարող է առաջանալ, օրինակ, մեկ բջիջի վնասվելուց: Դրան կարող են նպաստել  ոչ ռեգուլյար սեռական կյանքը եւ այլ ուրիշ հանգամանքներ: Միոման կարող է արտահայտվել տարբեր ձեւերով,  տեղակայմամբ, որից էլ կարող են առաջանալ հետագա բարդացումներ: Կարող են արյունահոսության բերել կամ սեղմվել հարակից ներքին օրգանների վրա, կարող են ցավեր առաջացնել սնուցման խանգարման պատճառով, կարող են անեմիայի պատճառ դառնալ: Ու, նայած իրավիճակին, լուծվում է խնդիրը: Կինը կարող է ունենալ միոմա եւ, ամբողջ կյանքը ապրելով, չիմանա դրա գոյության մասին: Լինում են նաեւ դեպքեր, երբ մի փոքր միոման էլ կարող է բերել արյունահոսության, եւ ստիպված դիմում են վիրահատական միջամտության: Կան նաեւ դեղորայքային որոշ բուժումներ, որոնք իրականում շատ արդյունավետ չեն եւ հիմնականում իրականացվում են չափերի փոքրացման համար, որպեսզի հետագայում կատարվի լապարասկոպիկ, այլ ոչ թե բաց վիրահատություն: Այսօր ունենք մի քանի տեսակի բուժման մոտեցումներ, եւ թիվ մեկը, ամեն դեպքում, բաց եւ փակ վիրահատություններն են, կատարվում է նաեւ արգանդային անոթների սելեկտիվ էմբոլիզացիա: «Էրեբունի» բժշկական կենտրոնում միոմայի վիրահատական միջամտություններն իրականացվում են շատ բարձր մակարդակով, արյան հոսքը դեպի միոմա արգելափակվում է: Նոր մեթոդներ են համարվում նաեւ  գերձայնային ազդեցության տակ իրականացվող գոծողությունները: Եթե միոման արգանդի վրա է, խոռոչ չի հասել, փոքր չափեր ունի, տարին 5 միլիմետրից ավելի չի մեծանում, նրան կարելի է պարբերաբար հետեւել, եւ այն կսկսի փոքրանալ, երբ կինը կլինի արդեն դաշտանադադարի մեջ: 

Այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոնն ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով: Ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել «Էրեբունի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Հարություն  Քուշկյանին եւ «Էրեբունի» բժշկական կենտրոնի գոծադիր  տնօրեն, պրոֆեսոր Միքայել Մանուկյանին, ովքեր ամեն ինչ անում են կլինիկայի աշխատանքները կատարյալին հասցնելու համար:

-Որպես վերջաբան`Ձեր մաղթանքը:

-Կցանկանայի, որ մեր հասարակությունը երախտամոռ չլինի, ամեն անձ փորձի յուրովի լավատես լինել եւ բարին արարել իր շրջապատում: Եվ արտերկրում նույնպես իրենց լավագույն ձեւով դրսեւորեն, բարի ու հոգատար լինեն նաեւ այլազգիների նկատմամբ, լինեն անշահախնդիր, փորձեն իրենց շրջապատը դարձնել ավելի կատարյալ, ավելի լավը: Երբ մեր հասարակության  մեծամասնությունն ապահովված լինի, աղքատն էլ լավ կապրի: Թող մարդիկ լինեն հարուստ ոչ թե միայն ֆինանսապես, այլ նաեւ հոգեպես, ու, երբ մարդ մեծ ձգտում ունի, կհասնի ամեն ինչի, եւ այդ դեպքում ֆինանսը մեծ դեր չի խաղում: Այսօր ինտերնետ պորտալը շատ բան է տալիս մեզ, եւ մարդը կարող է գտնել ցանկացած գրականություն, կարդալ ու սովորել:

Եվ, երբ մարդիկ ձգտում են կատարյալին, Աստված նրանց բարին արարելու հնարավորություն է տալիս:   

There is no translation available.

Բժիշկներն ավելի շատ մտածում են հիվանդի առողջության վերականգնման,  լավացման, նրա կյանքի մասին

Հայաստանում մահվան յուրաքանչյուր երկրորդ դեպք պայմանավորված է սրտանոթային հիվանդություններով, որոնց թիվը, դժբախտաբար, օրեցօր ավելանում է: Իսկ սրտի վիրահատությունն էլ աշխարհում համարվում է ամենաթանկերից մեկը: Ներկայիս ապրելակերպը, վատ էկոլոգիան նպաստում են, որ այս ռիսկային խումբն ավելի երիտասարդանա, ստենտավորումն էլ կատարվում է սրտամկանի ինֆարկտի առաջացումը կանխելու, հիվանդի կյանքը փրկելու համար, եւ այն պետք չէ շփոթել զոնդավորման հետ, որը բացում է տարածք ստենտի համար: Ստենտը մետաղյա կամ պլաստմասե խողովակ է, որը տեղադրվում է անատոմիական անոթի կամ լուսանցքի մեջ, որպեսզի այն բաց եւ անցանելի լինի: Կա տարբեր նպատակներով օգտագործվող ստենտների լայն տեսականի, այդ թվում` ընդլայնվող պսակային, անոթային եւ ուղեղային ստենտներից մինչեւ պարզ պլաստիկ ստենտներ, որոնք ապահովում են երիկամի եւ միզապարկի միջեւ մեզի հոսքը: Ստենտը պետք է տարբերվի նաեւ շունտից, դրանք կարող են պատրաստվել նմանատիպ նյութերից, բայց կատարել երկու տարբեր գործառույթներ:

Վերջին տարիներին մեր երկրում բավականին լուրջ առաջընթաց է տեղի ունենում սրտաբանության ասպարեզում, ինչի արդյունքում էլ մարդիկ ավելի վստահ են դիմում մեր բժիշկներին` հավատալով նրանց մասնագիտական եւ մարդկային որակներին: http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է Երեւանի սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի ինտերվենցիոն սրտաբանության, կլինիկական էլեկտրաֆիզիոլոգիայի եւ ճառագայթային ախտորոշման բաժանմունքի  ինվազիվ սրտաբան ՆԻԿՈԼԱՅ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: Չնայած երիտասարդ տարիքին, նա արդեն ունի բավական մեծ աշխատանքային փորձ, վարպետություն, աչքի է ընկնում գործի նկատմամբ նվիրվածությամբ: Բժշկի կայացմանը նպաստել են նաեւ լավագույն դասախոսների մոտ սովորելն ու միջազգային մասնագիտական միջոցառումներին ակտիվորեն մասնակցելը: Ինվազիվ սրտաբանությունը պահանջում է խորը մասնագիտական գիտելիքներ, հմտություն, փորձ, նաեւ մարդկային բարձր հատկանիշներ, որպեսզի հնարավոր լինի փրկել մարդկային կյանքը:

-Պարո´ն Հովհաննիսյան, սրտամկանի ինֆարկտի դեպքում ստենտավորումը ցուցվա՞ծ է, թե ոչ:

-Սրտամկանի ինֆարկտի դեպքում միանշանակ ցուցված է առաջնային կորոնոգրաֆիա, որպեսզի իրականացվի սրտի անոթների հետազոտություն` տեսնելու համար անոթների ախտահարվածության աստիճանը, ինֆարկտի համար պատասխանատու անոթը: Սուր ինֆարկտի դեպքում այն լինում է փակ կամ 99 տոկոսով  նեղացած, եւ պետք է կատարել անգիոպլաստիկա եւ ստենտավորում:

-Բժի´շկ, հիմնականում քանի՞ ստենտ է ցուցված տեղադրել:

-Սուր ինֆարկտի դեպքում հիմնականում ցուցված է ստենտավորել պատասխանատու անոթը, 50 տոկոս դեպքերում` երկրորդը, քանի որ կարող են հանդիպել խաչմերուկային նեղացում կամ երկարավուն նեղացում, երբ մեկ ստենտը իր հնարավորություններով չի կարող բավարարել:

- Կա՞ն արդյոք հակացուցումներ ստենտավորման համար:

-Ստենտավորման համար կան հարաբերական հակացուցումներ, որոնցից են, օրինակ, բարձր արյունահոսության ռիսկերը, քանի որ ստենտավորումից առաջ  եւ հետո օգտագործվում են հակամակարդիչներ, հակատրոմբոցիտային դեղորայքային միջոցներ, ինչպես նաեւ երիկամային սուր եւ քրոնիկական անբավարարվածությունը:

- Վերջին տարիներին ստենտավորման մեջ որո՞նք են համարվում նորագույն ձեռքբերումները:

-Վերջին  տարիներին մշակվում են ավելի որակյալ, ավելի հեշտ տեղադրվող, ավելի քիչ տրավմատիկ ստենտներ, որպեսզի անոթի պատը չվնասեն, որ ավելի պակասեն հետագա նեղացումների ռիսկայնությունները: Լուրջ ձեռքբերումներից են նաեւ հատուկ լուծվող ստենտները, որոնք դեռ գիտական մշակման են ենթարկվում: Տեղադրվելով անոթի մեջ` մինչեւ 6 ամիս ժամկետում ստենտը լուծվում է,  եւ անոթն ունենում է ավելի լիարժեք վիճակ առանց մետաղական կոնստրուկցիայի: Ցավոք, դրանք Հայաստանում դեռ շատ չեն:

-Կա՞ արդյոք անվճար հիմունքներով ստենտավորման պետական ծրագիր:

- Պետության կողմից կա ծրագիր, որի շրջանակներում ST բարձրացմամբ սրտամկանի սուր ինֆարկտի դեպքում իրականացվում է ստենտավորում (Stent for life), եւ դրա օգնությամբ շատ մարդկանց կյանքեր են  փրկվել  ու դեռ փրկվելու են: 2018 թվականի հուլիսի մեկից ստենտավորում կատարվում է արդեն դեղապատ ստենտով, իսկ նախկինում միայն ոչ դեղապատ ստենտներ էին կիրառվում: Պետպատվերի շրջանակներում կան  սոցիալական հատուկ խմբեր, առաջնայինը «Փարոս» ծրագրում ընդգրկված մարդիկ են, զինծառայողները եւ նրանց ընտանիքի անդամները, սոցփաթեթի շահառուները:

-Բժի´շկ, ստենտավորո՞ւմ, թե բաց  վիրահատություն, ո՞րն է ավելի նախընտրելի սրտամկանի ինֆարկտի դեպքում:

-Այդ հարցը քննարկվում է կորոնարոգրաֆիայից հետո, երբ լինում են բազմանոթային ախտահարումներ, ախտահարված անոթեր: Կան հատուկ միջազգային նորմատիվներ (SYNTAX score), որոնցով ցուցված է հաշվարկել ախտահարված անոթների տեղակայումը, ախտահարման տոկոսները, հաշվի առնել նաեւ հիվանդի ընդհանուր վիճակը` կատարելով էխոսրտագրություն: Եվ այդ ամենից հետո նոր միայն որոշվում է` շունտավորո՞ւմ կատարել, թե ստենտավորում:   

- Ինչպե՞ս է հետագայում իրականացվում ստենտավորված հիվանդի հսկողությունը:

-Հսկողությունն առաջին մի քանի օրն իրականացվում է հիվանդանոցային պայմաններում` ըստ հիվանդի ընդհանուր վիճակի,  հիմնականում` մինչեւ հինգ օր: Այնուհետև բուժումը շարունակվում է տնային պայմաններում:

-Բժի´շկ, հաճա՞խ են տալիս այն հարցը, թե ստենտավորումից հետո իրենց ինչքան կյանք է սպասվում:

-Այդ հարցը, երեւի թե, միայն մեր հայ հասարակության մեջ է առաջանում. մոտ 50-60 տոկոսը այդ հարցը տալիս է` կախված հիվանդի վիճակից, նրա կյանքի որակից, ապրելակերպից: Ընդհանրապես ստենտ տեղադրվում է ամբողջ կյանքի համար, բայց հիվանդը պետք է իրեն հետեւի, անհրաժեշտ դեղորայքը ընդունի, առողջ ապրելակերպ վարի, չծխի, խմելը չչարաշահի, բժշկի հսկողության տակ լինի: Այսօր բավականին շատ են սիրտ-անոթային խնդրով տառապող հիվանդները, բայց, բարեբախտաբար, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում լուծման ելքեր կան: Բոլոր անհրաժեշտ վիրահատական միջամտությունները մեր հանրապետությունում իրականացվում են, պարզապես նորարարությունների ներդրման, ինչպես նաեւ ստենտավորման հարցերում անհրաժեշտ է պետության աջակցությունը: Արդեն 5-6 տարի պետության աջակցությամբ անվճար հիմունքներով իրականացվում է ստենտավորում, սակայն կան խնդիրներ կարդիոստիմուլյատորների եւ կարդիովերտեր-դեֆիլիատորների (ICD) եւ սրտի ռեսինխրոնիզացիոն թերապիայի (CRT) սարքերի համար, որոնք ցուցված են սրտի դանդաղ ու արագ աշխատանքի, սրտային անբավարարության, կյանքին վտանգ սպառնացող առիթմիաների (փորոքային տախիկարդիաների եւ փորոքների ֆիբրիլյացիա), հանկարծակի սրտային մահը կանխելու նպատակով: Դրանք, այսպես ասած, կյանք փրկող սարքեր են, որոնք, ցավոք, շատ քիչ դեպքերում են հասանելի դառնում պետական աջակցությամբ:

-Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:

-Իմ առաջին ուսուցիչը հայրս է` Աշոտ Հովհաննեսյանը, ով նաեւ մեր բաժանմունքի ղեկավարն է, ինչպես նաեւ պապիկս, ով նույնպես բժիշկ է, եւ տատիկս, ով, ցավոք, այս պահին չի տեսնում իմ գործունեության ընթացքը: Եվ կավելացնեմ նաեւ ինձ ուսուցանող բժիշկներին, որոնց աշխատանքի համար ես միշտ շնորհակալ եմ, երախտապարտ:

-Բժի´շկ, ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ  ձեռքբերումը:

-Իմ մեծ ձեռքբերումը համարում եմ այն փաստը, որ նման երիտասարդ տարիքում, փառք Աստծո, կարողանում եմ բարեհաջող իրականացնել սրտամկանի համար նախատեսված բարդ վիրահատական միջամտությունները: Աշխատանքին զուգահեռ հասցնում եմ գնալ նաեւ վերապատրաստումների եւ հենց նոր եմ վերադարձել Բուդապեշտ քաղաքից, որի SEMMELWEIS համալսարանական կլինիկայի կարդիովասկուլյար կենտրոնում շուրջ երկու ամիս լուրջ վերապատրաստում անցա, կատարեցի ավելի բարդ ստենտավորումներ, քրոնիկական անոթների վերաբացում, ներկա եղա նորարարության` աորտալ փականի ներանոթային վիրահատությունների (TAVI), միթրալ փականի կլիպպինգի (VSD): Ասեմ նաեւ, որ մեր բաժանմունքում մշտապես իրականացվում է փորձի փոխանակություն արտերկրի բժիշկների` հիմնականում Դանիայի, Գերմանիայի առաջատար պրոֆեսորների հետ, որոնք, տարին մեկ կամ երկու անգամ այցելելով մեր կլինիկա, կատարում են բոլոր անրաժեշտ հետազտությունները եւ բարդ վիրահատական միջամտությունները սրտանոթային հիվանդությունների դեպքում:

-Որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք մեր հասարակությանը:

-Ցանկանում եմ դիմել մեր հասարակությանը եւ ասել, որ չվախենան բժշկությունից, բժիշկներից եւ կանխարգելիչ նպատակով այցելեն բժշկի տարին գոնե մեկ կամ երկու անգամ, ամեն չնչին գանգատի դեպքում նույնպես դիմեն բժշկի: Իհարկե, մենք պատկերացնում ենք խնդրի ֆինանսական կողմը, բայց միշտ չէ, որ բժիշկը առաջնահերթ մտածում է ֆինանսի մասին: Բժիշկներն ավելի շատ մտածում են հիվանդի առողջության վերականգնման, լավացման, նրա կյանքի մասին, եւ բժշկի երջանկության գրավականը ոչ միայն լավ հայ, այլ նաեւ լավ մասնագետ լինելը, մասնագիտական աշխատանք, սեփական աշխարհ ունենալն է, որն ինքն է կերտել:

There is no translation available.

Բժշկությունը աստվածահաճո, աստվածատուր մասնագիտություն է

Տեսողության տարբեր խանգարումների շտկման մեթոդներն ամբողջ աշխարհում պարբերաբար զարգանում ու նոր նշաձող են սահմանում, եւ Հայաստանը նույնպես անմասն չի մնում ակնաբուժության ոլորտի բոլոր առաջադեմ մոտեցումները ներդնելուց ու կիրառելուց։ Վաղուց արդեն հայաստանյան ակնաբուժական կլինիկաներում կատարվում են այնպիսի վիրահատություններ, որոնք հնարավորություն են տալիս ձերբազատվել աչքի տարբեր հիվանդություններից եւ կանխարգելել որոշ հիվանդությունների զարգացումն ու խորացումը։

Մեր երկրում ակնաբուժությունը միշտ եղել է բարձր մակարդակի վրա, իսկ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը Հայաստանի ամենամեծ բազմապրոֆիլ ակնաբուժական հաստատությունն է` հագեցած ժամանակակից սարքավորումներով, որոնցով իրականացվում է միջազգային չափանիշներին համապատասխան ախտորոշիչ, բուժիչ եւ գիտահետազոտական գործունեություն: Կենտրոնում աշխատում են բարձրակարգ մասնագետներ, որոնց մեծ մասը որակավորվել է արտասահմանում, մասնավորապես` ԱՄՆ-ում: Հենց նրանց շնորհիվ իրականություն են դառնում հրաշքները. մարդկանց է վերադարձվում ամենաթանկը` աչքի լույսը: Կենտրոնի բժիշկները հետեւում են ակնաբուժության վերջին նվաճումներին` անընդհատ գործի դնելով բուժման նոր ու արդի մեթոդներ: http://bestgroup.am/ կայքի զրուցակիցը բժշկական գիտությունների դոկտոր, Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ակնաբուժական ամբիոնի պրոֆեսոր, ակնաբույժ, Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի աչքի բորբոքային հիվանդությունների բաժանմունքի ղեկավար ԱՆՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆՆ է: Բժշկուհին հնարավորություն է ունեցել վերապատրաստվել ԱՄՆ-ում (Fellowship UCSF-ում եւ Cincinati Eye Institute-ում), բազմիցս հանդես է եկել ելույթներով եւ տպագիր աշխատանքներով: Բժշկուհի, ում շնորհիվ արդեն վերականգնվել է բազմաթիվ մարդկանց աչքի լույսը, կատարվել են նորագույն մեթոդներով վիրահատություններ, ակնաբուժության մեջ ամենաբարդերից համարվող եղջերաթաղանթի փոխպատվաստումներ: Բժշկուհին իր հաջողության գաղտնիքը վաղուց է հասկացել. դա սերն է իր հիվանդների հանդեպ: Կարող ես լինել հոյակապ բժիշկ, սակայն, եթե հիվանդը մարդկային վերաբերմունք չտեսնի, չի ձեւավորվի բժիշկ-հիվանդ անչափ կարեւոր փոխադարձ կապը:

-Տիկի´ն Հովակիմյան, ինչպե՞ս, ե՞րբ որոշեցիք ընտրել այդ պատասխանատու մասնագիտությունը:

-Բժշկի մասնագիտություն ընտրելու ցանկությունը, անկեղծ ասած, դեռ մանկապարտեզ հաճախելու ժամանակ է առաջացել: Չնայած ծնողներս բժիշկ չեն, բայց դպրոցական տասը տարիների ընթացքում իմ այդ ցանկությունը դարձավ վերջնական որոշում: Երեւի թե դա ի վերուստ տրված զգացողություն է: Մայրս որոշ չափով մոտ էր բժշկությանը. նա ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում պաշտպանել է իր դիսերտացիան բժշկական աշխարհագրություն մասնագիտությամբ, իսկ այդ տարիներին Հայաստանում չկար նման ճյուղ: Նա ոսումնասիրել է Սեւանի ավազանում առկա հիվանդացությունները: Ես որոշել էի ընտրել սրտաբանության, արյունաբանության կամ նյարդաբանության ոլորտներից մեկը, սակայն մայրս միշտ ինձ ուղղորդում էր դեպի ակնաբուժությունը, քանի որ, ըստ նրա, այն բժշկության մեջ ամենաազնվական ոլորտն է: Բացի այդ, ամենից կարեւորը աչքի լույսն է: Եվ ես անչափ շնորհակալ եմ մորս այդ ուղղորդման համար, որովհետեւ, երբ մարդուն վերադարձնում ես աչքի լույսը, նրա աչքերում տեսնում անսահման ուրախությունն ու երախտագիտությունը, այդ ամենը փոխանցվում է քեզ: Եվ ստացած դրական էներգիան քեզ հնարավորություն է տալիս օգնել մեկ այլ հիվանդի, վերադարձնել նրան աչքի լույսը: Ընդհանրապես մենք շատ մեծ էներգիա ենք ծախսում, հատկապես վիրահատության ժամանակ աննշան վրիպումը կարող է ճակատագրական լինել, եւ դու պարտավոր ես միշտ զգոն լինել, չլիցքաթափվել մինչեւ վիրահատության ավարտը: Բժշկությունը աստվածահաճո, աստվածատուր մասնագիտություն է. չէ որ բժշկելը նաեւ Քրիստոսի գործն էր:

-Տիկի´ն Հովակիմյան, խոսեք Ձեր ղեկավարած բաժանմունքի գործառույթների մասին:

-Մեր բաժանմունքը կոչվում է աչքի բորբոքային հիվանդությունների բաժանմունք, սակայն նմանատիպ հաստատություններն արտերկրում կոչվում են արտաքին աչքի, եղջերաթաղանթի, անոթաթաղանթի բաժանմունք, ինչն ավելի ամբողջական է ներկայացնում հաստատության գործառույթները: Այստեղ կատարվում են ամենատարբեր վիրահատություններ, եղջերաթաղանթի փոխպատվաստումներ: Մեզ մոտ կիրառվում են նաեւ եղջերաթաղանթի փոխպատվաստման նորագույն շերտավոր մեթոդները` առաջային լամելար եւ հետին էնդոտերիալ կերատոպլաստիկան: Եղջերաթաղանթի հայթայթման նպատակով մենք համագործակցում ենք Վաշինգտոնի <<Sight Life International Eye Bank>>-ի` Աչքի հյուսվածքների բանկի հետ, որին տալիս ենք մեր պատվերները: Մեզ տարեկան 200-250 մարդկային հյուսվածք են մատակարարում: 2005թ. առաջին անգամ Հայաստանում` մեր բաժանմունքում, ներդրվեց ամիոտիկ թաղանթի փոխպատվաստումը:: Այդ թաղանթը ստանում ենք կեսարյան հատումներից, եւ հատուկ մշակում անցնելուց հետո այն տեղադրվում է աչքի մակերեսին` այն բոլոր դեպքերում, երբ կան չլավացող խոցեր, վերքեր, էռոզիաներ, քիմիական այրվածքներ, տարբեր տեսակի բորոբոքային հիվանություններ: Թաղանթը պատվում է աչքին, այն ունի մի շարք բուժիչ հատկություններ` հակաբորբոքային, հակասպիական եւ այլն, որոնք արագացնում են վերքերի ապաքինումը: Մեր բաժանմունքում իրականացվում են մի շարք նորագույն եւ գերժամանակակից մեթոդներ, օրինակ, ֆակոէմուսիֆիկացիայի միջոցով իրականացվում է կատարակտայի բուժումը, այսինքն` հեռացվում է պղտորված ոսպնյակը, եւ դրա փոխարեն` տեղադրվում արհեստական ոսպնյակ: Կատարակտան ոսպնյակի պղտորումն է, որի դեպքում հաճախ մարդիկ ասում են` աչքիս փառ եկավ: Մասնավորապես, առանց կարի մեթոդով շատ փոքր կտրվածքով մուտք ենք գործում աչքի խոռոչ, ոսպնյակը հեռացվում է ուլտրաձայնով, եւ տեղադրվում է արհեստական ոսպնյակ: Վիրահատական միջամտությունը տեւում է 6-10 րոպե` տեղային կաթիլների տակ, նույնիսկ չենք սրսկում, եւ հիվանդը կես ժամից տուն է վերադառնում: Տեսողությունը վերականգնվում է 1-2 օրվա ընթացքում: Տեղադրվում են տարբեր տեսակի ոսպնյակներ` մոնոֆոկալ, մուլտիֆոկալ, տորիկ։ Մուլտիֆոկալ ոսպնյակների միջոցով հիվանդը կարողանում է տեսնել ինչպես հեռու, այնպես էլ միջին եւ մոտիկ տարածությունների վրա: Տորիկ լինզաները համարվում են աստիգմատիկ ոսպնյակներ եւ տեղադրվում աչքի խոռոչում: Մուլտիֆոկալ եւ տորիկ ոսպնյակները հաճախ պատվիրվում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Մեզ մոտ նաեւ իրականացվում է մսամոլի հեռացում հիմնականում աուտոտրանսպլանտացիայով, որը հետագայում ապահովում է գեղեցիկ կոսմետիկ տեսք, ինչպես նաեւ կանխում է հետագա կրկնման հավանականությունը: Կատարում ենք նաեւ կոպի փոքրիկ գոյացությունների` ճարպագեղձի խցանումների հեռացում, որը կոչվում է խալազիոն:

Մեր բաժանմունքում կատարվում է նաեւ տատուաժ կույր աչքերին (տրավմայի, գլաուկոմայի եւ այլ պատճառներով չտեսնող աչքեր): Երբ եղջերաթաղանթը գույնը փոխել է. մեկ աչքը կարծես երկնագույն է, իսկ մյուսը` սեւ կամ շագանականագույն, ապա իմիտացիա է արվում` կարծես սեւ բիբ ենք ներկում շագանակագույնի կողքը` կոսմետիկ տեսքը վերականգնելու նպատակով: Դա էլ մոտ 30 րոպե տեւողությամբ միջամտություն է: Մեր բաժանմունքում նաեւ առաջին անգամ ներդրվեց լիմբալ ցողունային բջիջների աուտոտրանսպլանտացիան, երբ մեկ աչքից ցողունային բջիջները փոխպատվաստվում են մյուս աչքին: Դա նույնպես կատարվում է հիմնականում աչքերի քիմիական այրվածքների ժամանակ։ Ուզում եմ առանձնացնել առաջին անգամ մեր տարածաշրջանում ներդրված եւ միայն մեր կենտրոնում իրականացվող բոստոնյան առաջին տեսակի կերատոպրոտեզավորումը` արհեստական եղջերաթաղանթի տեղադրումը:: Այն ԱՊՀ տարածաշրջանում միայն Մոսկվայում եւ մեզ մոտ է իրականացվում, եւ այս 10 տարիների ընթացքում մեզ մոտ 26 մարդու մոտ է տեղադրվել, իսկ Մոսկվայում` ավելի քիչ: Երբ քիմիական այրվածքից մարդու աչքի մակերեսը խիստ անոթավորված է, ապա նման դեպքերում սովորական մեթոդով կերատոպլաստիկան արդյունավետ չի լինի, որովհետեւ, ինչպիսի թաղանթ էլ տեղադրես, անոթները «կգրոհեն» եւ կպղտորեն այն: Իսկ երբ տեղադրում ենք արհեստական եղջերաթաղանթ, մարդկային անոթը չի կարողանում քիմիական նյութի վրա աճել, բբի դիմացը մնում է բաց, եւ մարդը տեսնում է: Մենք ունենք դեպք, երբ 16 տարվա կուրություն ունեցող հիվանդը նման միջամտությունից հետո սկսել է տեսնել: Սա տարածաշրջանում իսկապես բացառիկ նվաճում է վիրահատության բնագավառում: Մեր արդյունքները տպագիր ներկայացրել ենք 2012թ.-ին`ԱՄՆ-ում: Հայաստանն իր փորձով աշխարհում երրորդն է համարվում: Եթե ԱՄՆ-ը առանձնացնենք, ապա Սաուդյան Արաբիայից հետո մենք Հնդկաստանի հետ հավասար ենք քայլում: Իսկ ինչ վերաբերում է անոթաղանթի բորբոքումներին, ապա մեր բաժանմունքն ունի գենետիկական լաբորատորիայի հետ համագործակցելու համաձայնություն արյան գենետիկ թեստերի կիրառման վերաբերյալ` ուվեիտների ախտորոշման մակարդակն առավելագույնս բարձրացնելու նպատակով (HLA-B27, HLA-B51 եւ այլն): 2001 թվականից առաջին անգամ Հայաստանում` մեր բաժանմունքում, ներդրվել են նաեւ եղջերաթաղանթի քերուկի հետազոտությունը եւ դրա մանրադիտակային զննումը, որն առավելագույնս բարձրացնում է ախտորոշման ճշգրտությունն ու ուղղորդված բուժման արդյունավետությունը եղջերաթաղանթի բորբոքային ախտահարումների ժամանակ:

Մեր բաժանմունքում միշտ լինում են երիտասարդ կադրեր, մեզ մոտ անդադար ընթանում է ուսուցողական շարունակական գործընթաց: Ամեն օր ունենում ենք 60-80 հիվանդ, եղել են օրեր, որ նույնիսկ 100 մարդ ենք ընդունել: Վիրահատության օրերին, կախված դրանց բարդության աստիճանից, լինում է մոտավորապես 10-20 վիրահատություն:

-Բժշկուհի´, հասցնո՞ւմ եք աշխատանքին զուգահեռ մասնակցել վերապատրաստումների:

- Մենք` բժիշկներս, ամեն տարի մասնակցում ենք վերապատրաստման, կոնֆերանսների, մեր գիտելիքների բազան անընդմեջ թարմացվում է, որովհետեւ, եթե տեղում դոփենք, պարզապես պացիենտ չենք ունենա. ամենուր ակնաբուժական կենտրոններ են բացվում: Հպարտությամբ կարող եմ ասել, որ Մալայան բժշկական կենտրոնի բոլոր բաժանմունքների ղեկավարները վերապատրաստված են, ստացել են լուրջ կրթություն: Մեր կլինիկայի կայացման, զարգացման գործում անչափ մեծ է տնօրեն Ալեքսանդր Մալայանի դերը, ով ճիշտ կադրային քաղաքականություն է վարել եւ վարում է, բոլոր կադրերը վերադարձել են սովորելուց հետո եւ արդեն սովորեցնում են երիտասարդ կադրերին: Մեր կենտրոնը միջազգային չափանիշներին համընթաց քայլում է, եւ դրանում մեծ ներդրում ունեն ինչպես Ալեքսանդր Մալայանը, այնպես էլ` «Հայկական ակնաբուժության նախագծի» հիմնադիր-նախագահ Ռոջեր Օհանիսյանը:

-Բժշկուհի´, որո՞նք եք համարվում Ձեր բնավորության թույլ եւ ուժեղ կողմերը:

-Երեւի թույլ եմ խղճից. եթե ինձ մոտ են բերում աչքերի բորոբոքային պրոցեսով կամ ծանր վնասվածքով երեխայի, բուժօգնություն ցուցաբերելու առաջին իսկ պահից աչքերս թրջվում են, եւ ինձ հազիվ տիրապետում եմ, որ ոչ մեկը դա չնկատի: Երեւի համառությունն ու սկզբունքայնությունը, մասնագիտությանս մեջ անընդհատ առաջ գնալու տենչը, մեր ոլորտի նորարարություններից ետ չմնալը, պատասխանատվության մեծ զգացումն են իմ ուժեղ կողմերը: Եվ ինձ մոտ ամեն օր 30 րոպե ընթերցանությանը տրամադրելու, իմ բնագավառի նորություններին ծանոթանալու սովորություն է ձեւավորվել: Ես ձգտում եմ հասնել ամենակատարյալին: Կասեմ, որ համբերատար եմ եւ գթասիրտ, ունեմ մեծ կամքի ուժ, դիմացկունություն եւ, որքան էլ հոգնած լինեմ, աշխատում եմ սպասարկել մինչեւ վերջին պացիենտը:

-Առօրյա լարվածությունից հետո որտե՞ղ եք գտնում Ձեր հանգիստը:

-Ունեմ վեցամյա դուստր, ով իմ կյանքի էությունն է, պատախանատվության մեծ զգացում ունեմ նրա հանդեպ եւ անդորրս գտնում եմ տանը` նրա հետ: Իսկ տղաներս մեծ են, այս պահին ուսանում են ԱՄՆ-ում: Ի դեպ, ես երբեք երեխաներիս չեմ պարտադրել իմ կարծիքը մասնագիտության ընտրության հարցում. ինչ ի վերուստ տրված է, այն էլ կլինի: Ամուսինս էլ բժիշկ է` վիրաբույժ-օրթոպեդ, սակայն տղաներս չցանկացան ընտրել բժշկության ոլորտը:

- Որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք մեր հասարակությանը:

-Կցանկանայի մեր հայրենակիցներին հորդորել, խնդրել, որ ժամանակին դիմեն բժշկի: Ցավալին այն է, որ մարդիկ ամեն ինչի համար գումար կարողանում են հայթայթել, իսկ առողջության դեպքում խնայում են` մինչդեռ առողջությունը ամենաթանկ բանն է այս կյանքում: Ու հատկապես աչքն անչափ զգայուն, նուրբ օրգան է, եւ երբեմն լինում են դեպքեր, երբ բժշկությունը ոչինչ չի կարող անել արդեն անդառնալի փոփոխությունների դեմ: Բոլորս էլ հասկանում ենք, որ ամեն ինչի հիմքում սոցիալական վիճակն է, սակայն, երբ աչքի լույսը կորցնում են, միեւնույն է, պետք է վաղ թե ուշ դիմեն բժշկի: Ուստի խորհուրդ կտայի տեսողության հետ կապված առաջին իսկ փոքր խնդրի դեպքում անմիջապես դիմել ակնաբույժի:

Բոլորին մաղթում եմ առողջություն: Թող 2019 թվականը մեր ազգի համար լինի պայծառ, հույսերի արդարացման տարի, թող ամեն մեկը կարողանա գտնել իր խաղաղությունը, անդորրը թե´ աշխատավայրում, թե´, առավելապես, ընտանիքում: Կցանկանամ, որ լինենք ավելի համբերատար, ուժեղ, դիմացկուն, ազգը լինի լավատես. երբ մարդը լավատես է, ամեն ինչի մեջ լավն է տեսնում, կարծես թե Աստված էլ բարին է տալիս: Իսկ եթե ամեն ինչի մեջ վատն է տեսնում, կյանքն էլ կդառնա գորշ, ինքն էլ շրջապատի եւ ընտանիքի համար կլինի տհաճ կերպար: Թող լինի խաղաղություն, Աստված բարի աչքով նայի բոլորիս:

There is no translation available.

Իլիզարովի հայտնի մեթոդը համարվում է օրթոպեդիկ վիրաբուժության պատմության խոշոր բացահայտումներից մեկը

Հայ վաստակավոր բժիշկների հսկայական փորձն ու գիտելիքները, արտացոլվելով ժամանակակից բժշկության մեջ, այսօր էլ ունեն ոչ միայն պատմական ու տեսական, այլեւ կիրառական նշանակություն: Նրանց կատարած ամենաբարդ, անհավանական վիրահատությունների մասին վկայում են օրհասական վիճակում հայտնված, բայց մեր հայրենակիցների «ոսկե ձեռքերի» շնորհիվ երկրորդ կյանք ստացած հիվանդներն ու նրանց հարազատները:

Անցյալում գոյություն ունեին տարատեսակ օրթոպեդիկ հիվանդությունների՝ վերջույթների զարգացման բնածին արատների, վերջույթների դեֆորմացիաների, ոսկրային վարակների, վերջույթների անհավասարության ու կոտրվածքների բուժման համար նախատեսված սակավաթիվ հասանելի մեթոդներ: Սովորաբար այս հիվանդություններն անբուժելի էին համարվում, իսկ ոսկրային վարակների դեպքում հաճախ միակ լուծումը վերջույթների հեռացումն էր: Գավրիլ Իլիզարովը՝ օրթոպեդ-վիրաբույժը Ռուսաստանից, հեղաշրջում կատարեց այս ոլորտում՝ ստեղծելով արտաքին ուղղիչ օղակաձեւ սարք, որը հնարավություն էր տալիս երկարացնել եւ ուղղել  մարդու ոսկորներն ու փափուկ հյուսվածքները: Իլիզարովի սարքը ձեւավորող կառուցվածքների բազմաֆունկցիոնալությունը թույլ է տալիս այդ սարքի կիրառումը տարատեսակ վնասվածքների եւ օրթոպեդիկ շեղումների դեպքում: Իլիզարովի մեթոդն այսօր կիրառվում է ամբողջ աշխարհում եւ մեծ ազդեցություն ունի ժամանակակից ոսկրաբանության եւ վնասվածքաբանության վրա: 

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցը Երեւանի «Վերջույթների վերակառուցման եւ երկարացման կենտրոնի» (ԵՎՎԵԿ) տնօրեն, «Արմավենի» բարեգործական հիմնադրամի հիմնադիր-նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, վնասվածքաբան-օրթոպեդ, պրոֆեսոր ԱՐՇԱԿ ՄԻՐԶՈՅԱՆՆ է, ով սոցիոլոգիական հարցումների եւ փորձագիտական գնահատման արդյունքում արժանացել է «Տարվա օրթոպեդ-վնասվածքաբան» կոչմանը: Հայաստանում նա անուրանալի ավանդ ունի Իլիզարովի մեթոդի ներդրման մեջ: Առողջապահության կազմակերպման, բժշկագիտության զարգացման գործում անգնահատելի ավանդ ունեցող, Ճանաչված եւ բազմաշնորհ մասնագետ, «ոսկե ձեռքերով» բժիշկ, ում մոտ բուժվելու են գալիս ոչ միայն Հայաստանից, այլեւ աշխարհի ամենատարբեր ծայրերից: Աղքատության մեջ ապրելն էապես մեծացնում է տարատեսակ հիվանդությունների, այդ թվում` հենաշարժական համակարգի խնդիրների առաջացման հավանականությունը,  եւ «Արմավենի» բարեգործական հիմնադրամի առաքելությունը Հայաստանում առաջադեմ օրթոպեդիկ բուժումը անապահով ընտանիքներին հասանելի դարձնելն է: Ինչպես նշում է մեր զրուցակիցը, իրենց առաքելությունն է աջակցել հաշմանդամներին քայլել հպարտ՝ ընձեռելով նրանց լիարժեք եւ արժանապատիվ կյանքի հնարավորություն: Նա վստահ է, որ, եթե բարձր սոցիալական պատասխանատվություն ունեցող յուրաքանչյուր ոք իր գործունեության շրջանակում եւ հնարավորության սահմաններում մասնակցի սոցիալական ծրագրերին, Հայաստանը կդառնա ավելի լավ երկիր բոլորի համար:  Վաստակավոր բժշկի համար բժիշկ լինելը վեհ կոչում է, իսկ բարեգործություն կատարելը՝ բնական ցանկություն: «Արմավենի» հիմնադրամի միջոցներով կիրառվում է հենաշարժական համակարգի պաթոլոգիաների բուժման Իլիզարովի առանձնահատուկ մեթոդը, որը հնարավորություն է տալիս հասնելու փայլուն արդյունքների: Այս մեթոդի կիրառումը հաջող եւ հաճախ անփոխարինելի բուժում է առաջարկում բնածին եւ ձեռքբերովի օրթոպեդիկ խախտումների դեպքում, ինչպես, օրինակ, բնածին կոնքազդրային հոդախախտ, բնածին ծուռթաթություն, օստեոմիելիտ, բնածին անոմալիաներ, վերջույթների դեֆորմացիաներ, վնասվածքների հետեւանքներ եւ այլ պաթոլոգիաներ:

-Պարո´ն Միրզոյան, խոսենք Ձեր հիմնադրած «Վերջույթների վերակառուցման եւ երկարացման կենտրոնի» եւ Իլիզարովի մեթոդի արդիական կիրառելիության մասին:

- Ես բախտ եմ ունեցել գրեթե ինը տարի աշխատել Կուրգանում` հանճարեղ Գ. Իլիզարովի անմիջական ղեկավարությամբ:  Ունեմ նաեւ աշխատանքային փորձ ԱՄՆ-ում եւ Դանիայում, իսկ 2000 թ.-ից հիմնադրել եւ մինչ օրս ղեկավարում եմ «Վերջույթների վերակառուցման եւ երկարացման կենտրոնը», որի գործունեության հիմքում դրված է Իլիզարովի հայտնի մեթոդը: Այն թույլ է տալիս անհրաժեշտ ձեւ եւ երկարություն տալ ցանկացած սեգմենտի: Ամբողջ աշխարհում մեթոդի հնարավորությունների շնորհիվ այն համարվում է օրթոպեդիկ վիրաբուժության խոշոր բացահայտումներից մեկը: Արեւմտյան երկրներում առաջինն այդ մեթոդը կիրառող իտալացի բժիշկները Գ.Ա. Իլիզարովին անվանեցին <<Օրթոպեդիայի Միքելանջելո>>, որովհետեւ կարելի է «քանդակել» վերջույթների ցանկացած ձեւ եւ տեսք: Կենտրոնը հայտնի է ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ ամբողջ աշխարհում, եւ մեզ մոտ բուժվել են այցելուներ ավելի քան 22 երկրից: Օրինակ, այս պահին բուժման մեջ են գտնվում 3 այցելու Ճապոնիայից, մեկական` ԱՄՆ-ից, Իրանից եւ Հունգարայից, որոնք մեզ դիմել են հասակը երկարացնելու եւ ոտքերի տեսքը գեղեցկացնելու համար: Մանրամասն տեղեկատվություն նրանք ստանում են մեր`  www.legslengthen.com  կայքի միջոցով: Լինելով տարածաշրջանում առաջատարը օրթոպեդիայի այդ բնագավառում` Կենտրոնն առաջարկում է բնածին եւ ձեռքբերովի օրթոպեդիկ խնդիրներով երեխաների եւ մեծահասակների բուժման ժամանակակից մեթոդներ:  Մեր փորձը ներառում է այդ բնագավառում 40 տարվա ինտենսիվ աշխատանք: Մեր որակավորման աստիճանը թույլ է տվել  ներկայացնել Իլիզարովի մեթոդը տարբեր միջազգային կոնգրեսներում, ինչպես նաեւ որակավորման բարձրացման նպատակով անցկացնել դասախոսություններ եւ ցուցադրական վիրահատություններ Ավստրալիայում, Դանիայում, Նորվեգիայում եւ ԱՄՆ-ում: Էսթետիկ եւ օրթոպեդիկ ցուցումներով ստորին վերջույթների երկարացման սկզբունքները շատ հարցերում համընկնում են, սակայն կան որոշակի տեխնիկական եւ հոգեբանական տարբերություններ:

-Փաստորեն, զբաղվում եք բժշկական տուրիզմո՞վ:

- Այո´, մենք նշանակալի ներդրում ունենք Հայաստանի բժշկական տուրիզմի ոլորտում: Ես շատ ուրախ եմ, որ արտերկրից գալիս են մեր ատամնաբույժների, պլաստիկ վիրաբույժների մոտ, ինչը խոսում է այդ ոլորտների` զարգացած լինելու մասին: Բայց մեր դեպքում վիրաբուժության ծավալն է բավականին մեծ. օրինակ, հասակը 12 սմ երկարացնելու համար գալիս են մեզ մոտ, ամենաարագ մեթոդի դեպքում մնում մեր երկրում առնվազն 5-6 ամիս, իսկ դասական մեթոդի դեպքում` մոտ մեկ տարի: Եվ բնական է, որ այդ մեկ տարվա ընթացքում այցելուն ծանոթանում է հայկական մշակույթի, խոհանոցի եւ, ինչու ոչ, մեր մարդ տեսակի հետ: Մենք նրանց տանում ենք Հայաստանի տեսարժան վայրեր, նրանք բնակվում, սնվում են Հայաստանում, ինչը մեր երկրին ֆինանսական միջոցներ է բերում:

-Բժի´շկ, խոսենք Դանիայում հիմնադրված մասնաճյուղի մասին:

- 1995թ. ինձ հրավիրել էին Դանիա, եւ այդ թվականի վերջերից մինչեւ 1997թվականն աշխատել եմ այնտեղ` օգնելով դանիացիներին` զարգացնելու եւ տարածելու Իլիզարովի մեթոդը Սկանդինավյան երկրներում:

-Տեղյակ ենք, որ աշխատել եք նաեւ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում:

-1988թ. երկրաշարժի հենց հաջորդ օրը ես իմ ընկեր բարեգործների հետ 18 հոգանոց թիմով եկա Հայաստան, օդանավակայանում բաժանվեցինք երեք խմբի, եւ իմ խումբը գործունեություն ծավալեց Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում: Երբ Ալեքսանդր Լվովիչը տեսավ այդ մեթոդի հնարավորությունները, այսինքն` թե մենք որքան ենք պայքարում ամեն մի վնասված վերջույթի համար եւ ինչքան քիչ անդամահատում ենք կատարում, ստեղծեց բաժանմունք, որտեղ աշխատեցի մինչեւ 1992  թվականը` ներդնելով եւ տարածելով Իլիզարովի մեթոդը Հայաստանում: Այն ժամանակ Իլիզարովի մեթոդի հնարավորություններն արտասովոր էին, եւ բժիշկները հիմնականում դրան վերաբերվում էին թերահավատորեն: Սակայն մեթոդի հնարավորություններն այնքան ակնառու էին, որ 1992-1994թթ. Արցախի պատերազմական գործողությունների ընթացքում մեծաքանակ վիրավորների բուժման հարցում մեթոդը լայնամաշտաբ կիրառվում էր Երեւանի հիմնական կլինիկաներում, որը, համոզված եմ, բազմաթիվ վերջույթներ փրկեց անդամահատումից:

-Հայաստանում Իլիզարովի մեթոդը կիրառվում է միայն Ձե՞ր կենտրոնում:

-Տարբեր կլինիկաներ կիրառում են Իլիզարովի մեթոդը վնասվածքների եւ որոշ ոսկրաբանական հիվանդությունների բուժման ժամանակ: Սակայն, իմ տեղեկություններով, ոչ այն մեծ ծավալով, ինչ որ իրականացվում է մեզ մոտ: Դա նաեւ վերաբերվում է Իլիզարովի մեթոդի կիրառմանը ստորին վերջույթների էսթետիկ վիրաբուժության մեջ: Օրինակ, հասակի ավելացում, ազդր-սրունք համաչափության շտկում, սրունքների ձեւի կամ տեսքի բարելավում: Կախված ցուցումներից եւ նրանից, թե այցելուն ինչ նպատակներ է դնում, առաջարկում ենք Իլիզարովի դասական, Իլիզարով-ինտրամեդուլյար ձող եւ այլ ժամանակակից մեթոդներ:

-Բժի´շկ, ո՞րն է եղել Ձեզ համար ամենատպավորիչ վիրահատությունը:

-Անշուշտ, գրեթե 40 տարվա աշխատանքային փորձի եւ բազմաթիվ հիվանդների բուժման ընթացքում եղել են տասնյակ դեպքեր, որոնցից յուրաքանչյուրն առանձնահատուկ է, սակայն չեմ կարող ընտրել որեւէ կոնկրետ դեպք եւ ասել` սա ամենատպավորիչն է:

-Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:

-Միանշանակ` Իլիզարովին: Ես հպարտանում եմ, ինձ բախտավոր եմ համարում, որ հնարավորություն եմ ունեցել գրեթե 10 տարի աշխատել այդ հանճարեղ եւ յուրահատուկ մարդու ղեկավարությամբ: Համարում եմ ինձ բախտավոր, որովհետեւ Իլիզարովի հետ շփվել եմ ոչ միայն աշխատանքային պայմաններում, այլեւ  անմոռանալի են կյանքի դասերը, որոնք ստացել եմ այդ հանճարեղ եւ իմաստուն մարդուց:

-Ընդունված ձեւաչափ է, երբ բժիշկների երեխաները ընտրում են իրենց ծնողների ընտրած ուղին, Ձեր դեպքում ինչպե՞ս է:

-Երեխաները չեն ընտրել իմ ուղին. տղաս մաթեմատիկոս է, իսկ դուստրերս` համակարգչային ծրագրավորող: Ավագ դուստրս նաեւ երաժշտական պրոդյուսերական աշխատանքի հետ կապ ունի եւ հիմա ստանում է հիվանդանոցային ադմինիստրատորի դասընթացներ: Երեքն էլ լավ լսողություն ունեն, անտարբեր չեն երաժշտության նկատմամբ:

-Որպես վերջաբան, ի՞նչ կմաղթեք մեր հասարակությանը:

-Մեր հայրենակիցներին կմաղթեմ լինել քրիստոնյա, ինչը միայն եկեղեցի այցելելով չէ: Եվ չմոռանանք, որ մենք ազգովի կանգնած ենք նախադեպը չունեցող վերելքի շեմին:

There is no translation available.

 

Gynecologist

 

EXPERIENCE

2013-now           “Nairi” Medical Center                                                                                              Yerevan, Armenia

Gynecologist in Oncogynaecological Service      

  • Colposcopy, colposcopy-guided LEEP/punch biopsy, DEC, US-guided pelvic tumors TRU-CUT biopsy, US-guided breast tumor TRU-CUT biopsy/tumor  needling;
  • Breast tumor surgeries _ benign tumors removal, breast cancer surgery (lumpectomy, RM, SLNB, ALND)
  • Endoscopy _ hysteroscopy, hysteroresectoscopy, myomectomy, laparoscopy (biopsy, tubectomy, cystectomy, adnexectomy, chromosalpingoscopy)
  • Open/abdominal surgeries _ tubectomy, cystectomy, adnexectomy, myomectomy, supracervical uterine amputation, hysterectomy
  • Vaginal surgery _ IV 0 Pelvic organs prolaps correction by Neygebauer Le Fort (vaginal obliteration)
  • First assistant during oncogynaecological surgeries (cervical uterine ovarian vulvar and breast cancers_ NSRH, total infra/supra levatorial exenteration surgeries, surgical staging TLH BSO PLND/PALND omentectomy, cytoreductive surgery, RV inguinal LND, lumpectomy/RM ALND and urogynaecological surgeries)

                        

2012-2013         “Shengavit” Medical Center                                                                                           Yerevan, Armenia

Obstetrician-gynecologist

  • Colposcopy, colposcopy-guided LEEP, hysteroscopy, hysteroresectoscopy, myomectomy, breast tumor surgeries
  • Breast and pelvic tumor TRU-CUT biopsy with US control, colposcopy-guided cervical punch biopsy,
  • First assistant during oncogynaecological surgeries, gynecological and urogynaecological surgeries
  • Consultancy.

EDUCATION

2008-2012         YEREVAN STATE MEDICAL UNIVERSITY                                                            Yerevan, Armenia

Resident in the field of Obstetrics and Gynecology

2002-2008         YEREVAN STATE MEDICAL UNIVERSITY                                                        Yerevan, Armenia

                        Doctor of Medicine in the field of General Medicine     

 

PROFESSIONAL DEVELOPMENT

2018                   5rd annual meeting,  Armenian Association of Young Doctors

                           Oral presentation _ “Role of Pelvic Endoscopy in Fertility”                                              Gyumri, Armenia

2018                   Modern revised approaches in the treatment of breast cancer

                            Oral presentation _ “ Pathologic Complete Response (pCR) after Neoadjuvant Chemotherapy and Long-Term Outcomes Among Young Women with Breast Cancer”                                                                Tsaghadzor, Armenia

2017                    3rd ESGO workshop in Armenia

                           “ The  Updates in Gynecological Oncology for Opinion Leaders” (with ESGO Elected President Professor     Dennis Querleu & ESGO Council member Dimitrios Haidopulos)                                                        Tsaghadzor, Armenia

2016                    1st annual meeting, Young Oncologists Group of Armenia (YOGA) 

                            Oral presentation _ “Sentinel Node Concept”                                                                     Yerevan, Armenia

2016                    “Multidisciplinary approach (Ultrasound, CT, MRI, surgery) of the diagnosis and    treatment of  ovarian  tumors” workshop,  Oral presentation _ “Tumor Markers”                                                                           Yerevan, Armenia

2016                    3rd annual meeting,  Armenian Association of Young Doctors, 

                            Oral presentation _ “Tumor Markers”                                                                                Yerevan, Armenia

2015                   Laparoscopic treatment in oncogynecology                                                                            Tbilisi, Georgia 2015                 POP and urogynecology conference                                                                                    Yerevan, Armenia 2015                 “Fertility preservation” scientific-practical international conference                                 Yerevan, Armenia 2014                         Antiphospholipid syndrome, genetic trombophilia and profilaxis thrombohemorrhagic complications in                                                                                                          clinical practice                                                                                                                Yerevan, Armenia 2014                   4rd international video workshop on radical surgery in gynaecological oncology ESGO                                                                                                                                                               Prague, Czech Republic 2014                   1st ASCO multidisciplinary cancer management course                                                     Yerevan, Armenia 2010                   Modern aspects of reproductive health, VII International conference                                Yerevan, Armenia 2010                   KYBELE current problems in obstetric anesthesia                                                             Yerevan, Armenia 2010                   International congress dedicated to the 90th Anniversary of YSMU Foundation, Urogynecology                                                                                                                                                                                      Yerevan, Armenia 2010                     Organizing committee member at ESGO first basic course in gynaecological oncology    Yerevan, Armenia                                                                                                                                                                     2009                        ESGO (European Society of GYN Oncology) workshop                                                   Yerevan, Armenia 2009              The first Armenian-Russian Men's Health Conference                                                       Yerevan, Armenia

PUBLICATION LIST  

                        3-rd International Medical Congress of Armenia

  • N 259. NERVE-SPARING VERSUS CLASSICAL OKABAYASHI RADICAL HYSTERECTOMY, COMPARISON OF RADICALITY AND FUNCTIONAL OUTCOMES (ID: 70)

Stepanyan A., Asilbekyan G., Lekhlyan A.

Yerevan State Medical University after M. Heratsi, “Shengavit” Medical Center. Yerevan, RA

  • N 260. ELECTROSURGICAL TECHNIQUE OF PELVIC AND PARA-AORTIC SYSTEMIC LIMPHADENECTOMY PERFORMED FOR GYNAECOLOGICAL MALIGNANCIES (ID: 71)

Stepanyan A., Asilbekyan G., Lekhlyan A..

                        Yerevan State Medical University after M. Heratsi, “Shengavit” Medical Center. Yerevan, RA

 

MEMBERSHIP

ENYGO National representative in Armenia 2015-now

European Society of Gynaecological Oncology (ESGO) since 2010

Young Oncologists Group of Armenia (YOGA) since 2016

Armenian Association of Young Doctors (AAYD) since 2016

OTHER

Languages         Fluent: English, Russian and Armenian

IT skills              Advanced Internet user, Microsoft Office

There is no translation available.

Traumatologist-orthopedist
 
The Head of Yerevan Center of Limb Lengthening and Reconstruction,Yerevan, Armenia
Traumatologist-orthopedist at Medical Center "Nairi"

 

EDUCATION

Medical Diploma, June 1980

Yerevan State Medical University, Yerevan, Armenia

ACADEMIC TRAINING

Internship, Department of Open Trauma; Kurgan All Union Research and Technical Center of Restorative Orthopedics and Traumatology; Kurgan, Russia.  August 1980 - December 1981

Research Fellow, Department of Adult Orthopedic Pathology - Clinical and Ambulatory Practice; Kurgan All Union Research and Technical Center of Restorative Orthopedics and Traumatology; Kurgan, Russia.  December 1982 - March 1985

Research Fellow, Department of Treatment of Bone Defects; Kurgan All Union Research and Technical Center of Restorative Orthopedics and Traumatology; Kurgan, Russia.  March 1985 - December 1988

Research Fellow, Shriners Hospital for Crippled Children; Portland, Oregon.  July 1993 - June 1995

EXPERIENCE

Staff Surgeon, Department of Ambulatory and Rehabilitative Treatment; Kurgan All Union Research and Technical Center of Restorative Orthopedics and Traumatology; Kurgan, Russia.  December 1981 - December 1982

Junior Surgeon, Department of Adult Orthopedic Pathology - Clinical and Ambulatory Practice; Kurgan All Union Research and Technical Center of Restorative Orthopedics and Traumatology; Kurgan, Russia.  December 1982 - March 1985

Senior Surgeon, Department of Treatment of Bone Defects; Kurgan All Union Research and Technical Center of Restorative Orthopedics and Traumatology; Kurgan, Russia.  March 1985 - December 1988

Chief, Department of Restorative Orthopedics; Mickaelyan Surgical Center, Yerevan, Armenia.  December 1988 - October 1992

First Reservelaege, Department of Orthopedic Surgery, Aalborg Hospital; Aalborg, Denmark. March 1995 – 1998.

Director, Yerevan Center of Limb Lengthening and Reconstruction, Yerevan Armenia.  December 1998 – Present.

President, Armaveni Charitable Foundation, Yerevan, Armenia. December 2000 – Present

ACADEMIC APPOINTMENTS

Visiting Professor of Orthopedics, Department of Orthopedics and Rehabilitation; Oregon Health Sciences University; Portland, Oregon.  September 1993 - June 1994.

ACADEMIC ACHIEVEMENTS

Candidate of Medical Sciences “Treatment of Congenital Pseudoarthrosis with Ilizarov Technique”, May 1987; N.N. Priorov Central Scientific Research Institute of Traumatology and Orthopedics; Moscow, Russia.  (United States PhD equivalency granted October 1993)

Doctor of Medical Sciences “Treatment of Patients with Severe Trauma Using of Ilizarov Technique” May 2004; Ilizarov Center in Kurgan, Russia.

LICENSES

Oregon State Board of Medical Examiners:  Visiting Professor limited license.  License number:  LL05014.  Status:  Active.  Valid:  6/1/92 - 9/1/92.

License number:  LL05487.  Status:  Active.  Valid:  9/20/93 - 6/30/94.

Russian Federation State Medical Certificate:  РМА 120029

Registration ИН-70-8955.

There is no translation available.

Cardiologist
Speciality
 

Interventional-Cardiologist at Department of Interventional Cardiology, Clinical Electrophysiology and Radiology, Yerevan Cardiology Institute 

 

Education

2007-2012
Yerevan State Medical University, MD, Bachelor of Medicine
2012-2014
Yerevan State Medical University, MD, Physician
2014-2017
Yerevan State Medical University, Clinical residency on Cardiology

Trainings

2016
Roentgen Endovascular Diagnostics and Treatment of Cardiovascular Pathology, SRICVP, Novosibirsk, RF
2016
Clinical Electrophysiology and Radiology, SRICVP, Novosibirsk, RF
2014
CARDIOSTIM EHRA, Nice, France
2013, 2015, 2017
Action Sante Armenie France

Marital Status

Single
There is no translation available.

Կեսարյան հատումը նորածնի համար անբնական ճանապարհ է, ունի իր բարդությունները

Ցանկացած կնոջ համար իր գինեկոլոգն ուղղակի բժիշկ չէ. նա կնոջ օրգանիզմի ու խնդիրների մասին գիտի ավելին, քան նույնիսկ շատ հարազատ մարդիկ: Լուրջ խնդիրներով ցանկացած պացիենտ առաջին հերթին բողոքում է ոչ թե իր հիվանդությունից, այլ բուժման բազմաթիվ փուլերով ու բժշկական տարբեր կաբինետներով անցնելուց: Մինչդեռ այս ամենից կարելի էր ոչ միայն խուսափել, այլեւ առողջության պահպանման ավելի մեծ երաշխիքներ ունենալ: 

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքը հագեցած է ժամանակակից բժշկության մեջ մեծ պահանջարկ ունեցող վերջին սերնդի լավագույն սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս մասնագետներին իրականացնել գինեկոլոգիական բոլոր վիրահատությունները: Դրանց գերակշռող մասը կատարվում է լապարասկոպիկ, էնդոսկոպիկ ճանապարհներով։ Բաժանմունքում պարբերաբար նորացվում են սարքավորումները, ավելացվում` դրանց թիվը, ներդրվում են  վիրահատական նորագույն մեթոդներ։ Արդյունքում կանայք վիրահատվում են կամ նվազագույն միջամտությունների միջոցով ավելի արագ են ապաքինվում ու վերադառնում առօրյա կյանք: Բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգները շարունակաբար վերապատրաստվում են արտերկրի առաջատար բուժհաստատություններում, իրենց զեկույցներով մասնակցում հեղինակավոր գիտաժողովների եւ սեմինարների: Բաժանմունքում իրականացվում է նաեւ պահպանողական (կոնսերվատիվ) բուժում, կատարվում են խորհրդատվություններ։

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ ԱՆԱՀԻՏ ՍԻՐՈՒՆՅԱՆԸ: Բժշկուհի, ով հոգատար է յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ, մասնագիտական բարձր մակարդակ ունի, կամային է, համբերատար ու բարեհամբույր: Այսպես են բնութագրում նրան գործընկերներն ու պացիենտները: 

-Տիկի´ն Սիրունյան, գինեկոլոգիական ո՞ր հիվանդություններով են առավել հաճախ դիմում:

-Մեզ դիմում են գինեկոլոգիական տարատեսակ խնդիրներով։ Զգալի մաս է կազմում բորբոքային խնդիրներ ունեցող կանանց թիվը։  ՀաՃախ դիմում են հորմոնալ կամ վերարտադրողական համակարգի այլ խանգարումներ ունեցող կանայք։ Երբեմն հայտնաբերվում են նորագոյացություններ։ Կուզենայի նշել, որ վերջին շրջանում աճում է այն կանանց թիվը, որոնք, տեղեկացված լինելով էսթետիկ գինեկոլոգիայի հնարավորությունների մասին, դիմում են սեռական օրգաններում այս կամ այն թերությունը շտկելու ցանկությամբ: 

-Ձեր կլինիկայում հետազոտությունների, բուժման ինչպիսի՞ նորագույն մեթոդներ են կիրառվում, որքանո՞վ է այն հագեցած, համապատասխանո՞ւմ է ժամանակակից պահանջներին։

-Կլինիկայում ախտորոշման հնարավորությունները լայն են։ Ավանդական դարձած ախտորոշիչ մեթոդներն ու գործիքային հետազոտություններն իրականացվում են ողջ ծավալով։ Որակապես դրանք գերազանց արդյունքներ են ապահովում, քանի որ կլինիկան հագեցած է գերժամանակակից սարքերով, համալրված է որակյալ մասնագետներով։ Մեթոդները տարբեր են: Ավանդական կամ դասական մեթոդները ժամանակ առ ժամանակ լրացվում են կլինիկական հետազոտությունների արդյունքների վրա հիմնված նոր մեթոդներով։ Կիրառվում են նոր դեղամիջոցներ, բուժական միջամտություններ։

-Դուք նշեցիք էսթետիկ գինեկոլոգիայի մասին։ Ի՞նչ է դա։

-Էսթետիկ գինեկոլոգիան մեր երկրում համեմատաբար նոր ուղղություն է։ Բազմաթիվ երկրներում խնդիրների լուծման այս մեթոդը կամ ուղղությունը որոշակի փորձ արդեն կուտակել է։ Այդ փորձը վստահորեն դրական է գնահատվում, քանի որ պատրաստված մասնագետի կողմից իրականացված միջամտությունների արդյունքը ոչ միայն բավարարում է կնոջ պահանջները, այլեւ որեւէ վնաս չի հասցնում նրա առողջությանը։ Էսթետիկ գինեկոլոգիան կոչված է շտկելու այն թերությունները, որոնք կնոջ սեռական օրգանները ձեռք են բերում ծննդաբերությունների, տարիքի կամ այլ պատճառներով։ Այս խնդիրների լուծման նպատակով լայնորեն կիրառվում են լազերային նոր սարքավորումներ։ Էսթետիկական թերություններից զատ, բուժվում են նաեւ այլ հիվանդություններ, օրինակ, անմիզապահության որոշ տեսակներ։ Մարմնի արտաքին, երեւացող մասի խնամքի, ֆիզիկական մարզումների եւ այլ միջոցներով մարմնի ձեւավորման զարգացող մշակույթի հետ միասին ներկայումս սկսել է զարգանալ կանանց կյանքի, գեղեցկության  ու խնամքի  մեկ այլ` չերեւացող, բայց շատ կարեւոր կողմ եւս։ Լազերային միջամտությունների միջոցով կարողանում  ենք  մի շարք խնդիրներ լուծել ամբուլատոր պայմաններում` արագ, հաճախ առանց ցավազրկման անհրաժեշտության։  Օրինակ՝ ծննդաբերություններից հետո կնոջ հեշտոցը փոփոխությունների է ենթարկվում. այն  լայնանում է, նվազում է զգայունությունը,  երբեմն  առաջանում են անմիզապահության երեւույթներ: Այս խնդիրները արտահայտվածության որոշ աստիճաններում լուծվում են հենց էսթետիկ գինեկոլոգիական միջոցներով։ Լազերային ճառագայթը բարելավում է լորձաթաղանթի սնուցումը, ինչի հետեւանքով ապահովվում են անհրաժեշտ խոնավությունը, զգայունությունը, կարգավորում է անմիզապահությունը: 

-Բժշկուհի´, խոսենք արգանդի միոմայի մասին:

-Արգանդի միոման բարորակ գոյացություն է, որն առաջանում է մկանային հյուսվածքից: Արգանդի միոման կարող է լինել մեծ չափերի, եւ հաճախ միայն այդ դեպքում է կինը դիմում մասնագետին։ Կլինիկական դրսեւորումները հաճախ պայմանավորված են լինում միոմայի տեղակայմամբ, չափերով։ Մի կնոջ արգանդում կարող են տեղակայվել նաեւ մի քանի միոմաներ: Դրանք, պարզ անհարմարավետությունից զատ, կարող են ցավային համախտանիշի, արյունահոսությունների եւ այլ բարդությունների պատճառ դառնալ։ Այդ իսկ պատճառով հորդորում եմ կանանց ժամանակ առ ժամանակ դիմել գինեկոլոգին, համապատասխան հետազոտությունների ենթարկվել, որպեսզի ժամանակին հայտնաբերվեն խնդիրները, կանխարգելվեն հնարավոր բարդությունները կամ բուժվեն։

-Ի՞նչ կասեք անպտղության, դրա ախտորոշման եւ բուժման մասին:

-Մեր կլինիկայում գործում է նեղ մասնագիտացված «Մարդու վերարտադրողական առողջության կենտրոն», որտեղ աշխատում են տարբեր երկրներում բազմիցս վերապատրաստված բարձրորակ մասնագետներ՝ ռեպրոդուկտոլոգներ։ Անպտղության բուժումն էլ է տարատեսակ, այն երբեմն կարող է սահմանափակվել դեղորայքայինով, երբեմն էլ անհրաժեշտություն է առաջանում դիմելու վերարտադրողական այս կամ այն օժանդակ տեխնոլոգիայի կիրառմանը, օրինակ, արտամարմնային բեղմնավորմանը եւ այլն։ Ես սերտ համագործակցում եմ մեր կենտրոնի մասնագետների հետ, եւ համատեղ աշխատանքի շնորհիվ միասին վայելում ենք նորածինների պարգեւած դրական զգացմունքները։ Կանայք հղիանում են, իսկ ես վարում եմ հղիությունն ու ծննդալուծում նրանց։

- Փաստորեն, զբաղվում եք ոչ միայն էսթետիկ գինեկոլոգիայով, այլեւ հղիությո՞ւն եք վարում, ծծնդալուծո՞ւմ եք։

-Իհարկե։ Դա է իմ մասնագիտությունը, որն ընտրել եմ շատ վաղուց ու սիրում եմ այն։ Սիրում եմ հղիներիս, նրանց հետ հաճույքով եմ շփվում, շատերի հետ ջերմորեն շփվում եմ տարիների ընթացքում։ Իսկ էսթետիկ գինեկոլոգիան համեմատաբար նոր ուղղություն է, որով ես նույնպես լրջորեն զբաղվում եմ։ Նշեմ, որ իմ նախկին հղիներն էլ երբեմն կարիք են ունենում որոշ շտկումների։

-Հղիության ընթացքում  հետազոտության համար կինը ի՞նչ պարբերականությամբ պետք է բժշկին այցելի: Ինչո՞ւ են անհրաժեշտ  բժշկական հետազոտությունները։

-Առհասարակ կինը տարին գոնե երկու անգամ պետք է հետազոտվի։ Դա առողջությունը պահպանելու գրավականներից մեկն է։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ տարեցտարի կանանց ավելի լայն շրջանակ է հետեւողականորեն զբաղվում սեփական առողջության պահպանմամբ։ Իրականում որեւէ բարդ բան չկա։ Ընդամենը կինը պետք է տարին երկու անգամ իրեն մեկ-երկու ժամ հատկացնի, այցելի մասնագետի, մի քանի կարճատեւ ու անցավ հետազոտություն անցնի՝ թեստի միջոցով արգանդի վզիկի հետազոտում,  ուլտրաձայնային, քսուկ: Այս պարզ միջոցառումներով հնարավոր է զերծ մնալ բազմատեսակ բարդություններից, շարունակաբար մնալ առողջ։

-Ժամանակակից կյանքում նորաձեւ է դարձել կեսարյան հատման ճանապարհով ծննդալուծումը։

-Նորաձեւություն բառը չէի ցանկանա օգտագործել։ Ծննդաբերությունը, ծննդալուծման եղանակը, ըստ իս, «ձեւ»-ով չի կարող ձեւակերպվել, այն   «բովանդակային» է։ Եթե առկա են բժշկական ցուցումներ, այսինքն` մոր կամ պտղի կյանքին սպառնացող վիճակ, ապա  կեսարյան հատումն իրականացվում է: Կան մշակված եւ հաստատված արձանագրություններ, որոնցով մենք ղեկավարվում ենք։ Իհարկե, կան նաեւ դեպքեր, երբ երիտասարդ կանայք այս կամ այն պատճառով խնդրում են կեսարյան հատման գնալ։ Մասնագետի խնդիրը նաեւ հղիին մայրանալուն պատրաստելն է։ Նրան պետք է բացատրել, որ կեսարյան հատումը նորածնի համար անբնական ճանապարհ է, ունի իր բարդությունները եւ իրականացվում է որոշակի դեպքերում, երբ առանց դրա կարող են վտանգվել մոր կամ պտղի կյանքն ու առողջությունը։ 

-Անվտանգ հղիության ընթացքի համար ի՞նչ է անհրաժեշտ։ Նման պարագայում բժշկի ճիշտ խորհուրդները, կնոջ պատասխանատվության զգացումը սեփական կարգավիճակի նկատմամբ եւ տեղեկացվածության մակարդակն ի՞նչ դեր ունեն։

-Հիշեցնեմ, որ հղիությունը հիվանդություն չէ, այն ընդամենը կնոջ ֆիզիոլոգիական վիճակներից մեկն է, որի ընթացքում, ինչպես եւ  առհասարակ, կինը պետք է գիտակցի իրավիճակի կարեւորությունը, հետեւի իր սննդակարգին, առողջ ապրելակերպ ունենա, խուսափի երեւույթներից, միջավայրերից, որոնց պատճառով կարող է տուժել իր առողջությունը, պարբերաբար զննվի մասնագետների կողմից։ Պետք չէ հիմնվել հարեւանուհու, ընկերուհու «անձնական փորձի» վրա, կարդալ համացանցում առկա եւ հաճախ իրականության հետ ընդհանրություն չունեցող տեղեկատվությունը։ Անհրաժեշտ է դիմել վարող մասնագետին, հարցադրումներ անել, ստանալ կոմպետենտ պատասխաններ ու ղեկավարվել նրա խորհուրդներով։ Կարծեմ սա բավական է։

- Վերջին տարիներին երիտասարդները մինչ ընտանիք կազմելն ավելի հաճախ են դիմում գինեկոլոգների օգնությանը հետազոտման նպատակով: Ի՞նչ խորհուրդ կտաք ամուսնական զույգերին:

-Դա ինձ ուրախացնում է. խելացի մոտեցում է: Մասնագիտական խորհրդատվությունը կարող է օգնել ամուսնական զույգերին կամ ամուսնանալ պատրաստվող կնոջը։ Ցանկալի է, որ զույգը տարրական հետազոտություններ անցնի մինչ ամուսնությունը։ Դա կարող է էականորեն բարելավել ընտանիքի պլանավորման գործընթացը։

-Ամփոփման կարգով ի՞նչ կասեիք:

-Կմաղթեմ մեր կանանց առողջություն, երկարակեցություն, թող խնամքով վերաբերվեն առողջությանը, սիրեն եւ լինեն սիրված։

There is no translation available.

Ժամանակակից օնկոլոգիայում բժիշկը միայնակ որոշում երբեք չի կայացնում

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում դիտվում է  քաղցկեղով հիվանդների թվի աճ։ Սակայն առաջին հերթին պետք է հիշել, որ այդ հիվանդությունը մահվան դատավճիռ չէ, բուժելի է հատկապես վաղ փուլերում: Հայաստանում շարունակում է ավելանալ գինեկոլոգիական ուռուցքային հիվանդություններով հիվանդների թիվը, եւ այդ հարցում թերություններից մեկը հանրապետությունում սքրինինգային ծրագրերի թերի իրականացումն է։ Մասնագետները խորհուրդ են տալիս իգական սեռի սեռահասուն ներկայացուցիչներին կանոնավոր կերպով հետազոտվել, քանի որ հաճախ հիվանդությունը ոչ մի կերպ չի դրսեւորվում:

<<Նաիրի>> բժշկական կենտրոնում օնկոգինեկոլոգիական ծառայությունը գործում է 2013 թվականից, այնտեղ բուժում են կանացի սեռական օրգանների բարորակ եւ չարորակ նորագոյացությունները, կրծքագեղձի նորագոյացությունները, ինչպես նաեւ նախաքաղցկեղային հիվանդությունները: Կլինիկայի տեխնիկական հագեցվածության աստիճանը եւ բարձր որակավորում ունեցող մասնագետների առկայությունը թույլ են տալիս իրականացնել հիվանդների հետազոտությունները եւ բուժումը եվրոպական ուղեցույցերին համապատասխան, ինչի շնորհիվ կարելի է հասնել ապրելիության այն ցուցանիշներին, որոնք գրանցվել են ԱՄՆ-ի եւ Եվրոպայի առաջատար կլինիկաներում:

Կենտրոնի բազմապրոֆիլ բժիշկների միջեւ համագործակցությունը թույլ է տալիս իրականացնել հիվանդների հակաուռուցքային լիարժեք համալիր բուժում (վիրահատություն, քիմիաթերապիա, ճառագայթային բուժում): Ծառայությունը համագործակցում է օնկոլոգների եվրոպական միության (ESGO) հետ: Առանձին բարդ դեպքերի հետազոտման պլանը եւ բուժումը համաձայնեցվում են վերոնշյալ թիմի կողմից, որում ներգրավվում են նաեւ նեղ մասնագետներ (քիմիաթերապեւտ, ճառագայթային թերապեւտ, ընդհանուր ուռուցքաբան վիրաբույժ, անոթային վիրաբույժ, սրտաբան, էնդոկրինոլոգ, անեսթեզիոլոգ եւ այլն):

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է <<Նաիրի>> բժշկական կենտրոնի օնկոգինեկոլոգիայի բաժանմունքի օնկոգինեկոլոգ ԺԻՐԱՅՐ ՄԱԼԱՔՅԱՆԸ:

 -Պարո´ն Մալաքյան, Ձեր կարծիքով ի՞նչ մակարդակի վրա է գտնվում օնկոգինեկոլոգիան Հայաստանում:

-21-րդ դարում այս նեղ մասնագիտացումն աշխարհում սկսեց մեծ քայլերով առաջ ընթանալ, եւ ուրախությամբ ուզում եմ նշել, որ օնկոգինեկոլոգիայի ճյուղը Հայաստանում նույնպես սկսել է զարգանալ: Մեր բաժանմունքում կատարվում են  գրեթե բոլոր այն վիրահատությունները, որոնք իրականացվում են ԱՄՆ-ի եւ Եվրոպայի բարձրակարգ կլինիկաներում: Ունենք շատ լավ քիմիոթերապիա, վերջին ամիսներին Հայաստանում բացվեց մի նոր կենտրոն, որտեղ մեծ հաջողությամբ եւ բարձր մակարդակով իրականացվում է նաեւ ճառագայթային թերապիա: Մեր գերնպատակն այն է, որ ոչ ոք բուժման  նպատակով մեծ գումարներ չծախսի, չգնա այլ երկիր, մնա եւ համապատասխան բուժումն ստանա Հայաստանում: Եվ ուրախությամբ ուզում եմ նշել, որ դա արդեն, կարծես թե, մեզ հաջողվում է:

Կցանկանամ, որ հանրությունը ուռուցքաբանության վերաբերյալ ճիշտ տեղեկատվություն ստանա, ու միանգամից դիմեն համապատասխան մասնագետի, առանց ժամանակի կորստի ստանան համապատասխան բուժում վաղ փուլերում: Մեր բժշկական կենտրոնի գերնպատակներից է նաեւ ձվարանների քաղցկեղի բարդ դեպքերի  բուժումը մեր բուժհաստատությունում կենտրոնացնելը, քանի որ մեզ մոտ կան բուժումը բարձր մակարդակով իրականացնելու բոլոր հնարավորությունները: Ցավոք, հասարակությունը ոչ լիարժեք է տեղեկացված այդ մասին, մարդը ունի խնդիր, բայց չի կողմնորոշվում` ուր եւ ում դիմի:

-Բժի´շկ, ի՞նչ կանխարգելիչ ծրագիր է իրականացվում արգանդի վզիկի քաղցկեղի  բուժման նպատակով:

-Արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելումն ունի երեք փուլ: Առաջինը վակցինացիան է` պատվաստումը, որը կանխարգելում է այդ հիվանդությունը մոտավորապես 90-95 տոկոս դեպքերում: Կան երկրներ, որտեղ այդ փորձը կիրառվել է, արդյունքը` գոհացրել, կան նաեւ երկրներ, որոնք հրաժարվել են դա կիրառել: Հայտնելով իմ անձնական տեսակետը` կասեմ, որ միանշանակ կողմ եմ վակցինացիային, որովհետեւ բազմաթիվ հետազոտությունների տվյալները վկայում են դրանց բարձր արդյունավետության մասին: Բայց բնական հարց է ծագում` այդ դեպքում ինչո՞ւ ամբողջ աշխարհում դեռ շատ է արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդների թիվը: Դա այդպես է, որովհետեւ իրականում դժվար է իրականացնել լայնածավալ վակցինացիա, որն արդյունավետ է, եթե իրականացվում է մինչեւ սեռական կյանքին անցնելը: Ցանկացած նոր պատվաստանյութ` վակցինա, ցանկացած նոր դեղամիջոց  դժվար է ընդունվում հասարակության կողմից:

Կանխարգելման երկրորդ փուլը պրոֆիլակտիկ հետազոտություններն են` ՊԱՊ քսուկ, կոլպոսկոպիա, HPV PCR հետազոտություն: Կոլպոսկոպիան հետազոտման տեսակ է, որն անցկացվում է գինեկոլոգիական զննման հետ միասին. բժիշկը կոլպոսկոպով զննում է հեշտոցի պատերը եւ արգանդի վզիկի հեշտոցային հատվածը՝ գնահատելով այդ օրգանների էպիթելի վիճակը: Կոլպոսկոպիայի միջոցով որոշում են արգանդի վզիկի վրայի գոյացությունների տեսակը (եթե կան), ինչը թույլ է տալիս ժամանակին հայտնաբերել էպիթելի փոփոխությունները, ի հայտ բերել այն պայմանները, որոնք կարող են հիմք դառնալ արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման համար: Որպես կանոն՝ կոլպոսկոպիան կատարում են բջջաբանական (ցիտոլոգիական) հետազոտության հետ միաժամանակ՝ զննության ամբողջական պատկերն ստանալու եւ ճիշտ ախտորոշելու նպատակով: Այդ մեթոդը ցուցված է վերարտադրողական տարիքի բոլոր կանանց` տարին մեկ անգամ, ինչը պայմանավորված է արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդանալու աճող վտանգով եւ պարտադիր բջջաբանական սքրինինգի բացակայությամբ: Կոլպոսկոպիայի միջոցով հնարավոր է ճշգրտորեն ախտորոշել արգանդի վզիկի դիսպլազիաները (նախաքաղցկեղային վիճակներ): Ընդլայնված կոլպոսկոպիայի նկարի եւ տեսագրության առկայությունը հնարավորություն կտա բժշկին հետեւել արգանդի վզիկի փոփոխություններին:

ՊԱՊ քսուկը` պապանիկոլաուի թեստը, կնախտաբանության մեջ օգտագործվող հետազոտման թեստ է, որը օգտագործվում է արգանդի պարանոցի կամ վզիկի (ectocervix) նախաչարորակ եւ չարորակ (քաղցկեղային) ընթացքները հայտնաբերելու համար։ Էական փոփոխությունները կարելի է բուժել` այդպիսով կանխելով արգանդի վզիկի քաղցկեղը։ Թեստը կոչվում է իր ստեղծողի՝ հայտնի հույն բժիշկ Յորյոս Պապանիկոլաուի անվամբ։ 

Թեստը շարունակում է մնալ արգանդի վզիկի քաղցկեղի վաղ եւ այլ հայտնաբերման արդյունավետ ու տարածված մեթոդ։ Քսուկը վերցվում է սեռահասուն տարիքում, սեռական կյանքով ապրող կանանց մոտ կարելի է իրականացնել տարին մեկ անգամ, ու, եթե հայտնաբերվում են նախաքաղցկեղային դիսպլազիաներ, այդ դեպքում բժիշկն արդեն ցուցաբերում է անհատական մոտեցում: Իսկ մենք գիտենք արդեն, որ արգանդի վզիկի քաղցկեղի հարուցիչը պապիլոմա վիրուսն է, եւ անալիզ հանձնելուց հետո (HPV PCR)` ըստ դրա արդյունքների հիվանդը անցնում է բժշկի հսկողության տակ: Շատ կարեւոր է ժամանակին բժշկին այցելությունը. կինը պետք է անցնի այդ հետազոտությունները, որոնք թանկ չեն, եւ, ըստ իս, տարին մեկ անգամ բնակչության առնվազն 80 տոկոսը կարող է իրեն թույլ տալ անցնելու դրանք: Եվ պարտադիր չէ ցավեր լինելու դեպքում նոր միայն փորձեն հետեւել իրենց առողջությանը, որովհետեւ ուռուցքները սովորաբար սկզբնական փուլերում ընթանում են առանց ախտանիշերի ու երբեմն հայտնաբերվում են պատահականության սկզբունքով: Կոնկրետ գինեկոլոգիական ուռուցքների գրեթե մեծ մասը առաջին փուլերում համարվում Է բուժվող: Բարեբախտաբար դիմելիության կուլտուրան վերջին տարիներին դրական տեղաշարժ է ապրել, նկատվում է կանխարգելիչ նպատակներով այցելուների թվի մեծացում, որին նպաստում են ինչպես ապահովագրական ընկերությունները, այնպես էլ` ինտերնետ պորտալը, որը, իհարկե, երբեմն ավելի խճճում է հիվանդի հաշվարկները: Երբեմն էլ հիվանդը, այցելելով մի քանի բժշկի, ստանում է տարբեր եզրակացություններ եւ չի կարողանում ճիշտ կողմնորոշվել, թե ում հավատա: Նման դեպքերում հիվանդը պետք է պարզապես բժիշկներից պահանջի եզրակացության հիմնավորումը: Մենք մեր հիվանդներին առաջնահերթ ցույց ենք տալիս հիվանդության բուժման ուղեցույցները, մասնագիտացված պրոֆեսիոնալ կայքերի անուններ, որպեսզի ուսումնասիրեն, հասկանան իրենց խնդրի լրջությունը: Ժամանակակից օնկոլոգիայում բժիշկը միայնակ որոշում երբեք չի կայացնում: Եթե կնոջ մոտ արդեն առկա է ուռուցքը, նրանով զբաղվում է օնկոլոգիական թիմը` օնկոգինեկոլոգներ, ռադիոթերապեւտներ, պաթոլոգներ, քիմիաթերապեւտներ, ռադիոլոգներ, անհրաժեշտության դեպքում` նաեւ մեզ հետ սերտորեն համագործակցող հոգեբաններ: Հավաքվում են կլոր սեղանի շուրջ, քննակումներ են իրականացվում հիվանդության խնդրի լուծման վերաբերյալ, եւ ապացուցված է, որ նման մոտեցումն ապաքինման հավանականությունն ավելի է մեծացնում: Օնկոլոգիական թիմի (Tumor Board) աշխատանքը «Նաիրի» ԲԿ-ում սկսվել է 2013-2014թթ.` Եվրոպայի հայտնի բժիշկների աջակցությամբ, եւ ամեն շաբաթ  սկայպով քննարկում ենք հիվանդության բարդ դեպքերը, գտնում ճիշտ լուծումները, եւ հիվանդն արդեն վստահում է նման թիմային աշխատանքին: Բժիշկը պետք է պացիենտին մատչելի բացատրի հիվանդության վիճակը, ներկայացնի բուժման ձեւերը,  եւ անչափ կարեւոր է բժշկի ճիշտ մոտեցումը: Իսկ դրան հասնելու համար նա պետք է բազմաթիվ վերապատրաստումների մասնակցի, ձեռքը մշտապես պահի նորարարությունների զարկերակին: Մեր մասնագիտությունը պահանջում է շատ լուրջ նեղ մասնագիտացում, եւ բոլորը պետք է հասկանան, որ ուռուցքային հիվանդությունները դատավճիռ չեն, որ դրանց` վաղ փուլերում բուժվելու հավանականությունը շատ մեծ է:

-Ո՞վ է Ձեզ ուղղորդել մասնագիտության ընտրության հարցում:

-Ես իմ ուսուցիչն եմ համարում Արտեմ Ստեփանյանին, ով ինձ ուղղորդել է իմ նեղ մասնագիտացման հարցում, ում ուսանողն եմ եղել ժամանակին, իսկ այսօր էլ նա մեր  բաժանմունքի ղեկավարն է: Ես նրան համարում եմ ժամանակակից օնկոգինեկոլոգայի հիմնադիրը Հայաստանում: Լինում են հրավերներ տարբեր միջազգային կոնֆերանսներից, տեղի է ունենում փորձի փոխանակություն, ինչի արդյունքում մենք համաչափ քայլում ենք եվրոպական կլինիկաների հետ: Եվրոպական օնկոգինեկոլոգների միության անդամ ենք արդեն երկար տարիներ, մեր բժիշկները մի քանի դրամաշնորհներ են շահել նրանց մոտ  վերապատրաստում անցնելու, գիտելիքներ ձեռք բերելու համար: Դա անչափ կարեւոր է հատկապես Հայաստանի նման զարգացող երկրների համար, որտեղ չկան մեծ ռեսուրսներ բժիշկների վերապատրաստման համար:

-Բժի´շկ, ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին:

-Մեզ մոտ կան օրդինատորներ, եւ մենք մշտապես  կուրսեր ենք անցկացնում՝ փորձի փոխանակություն երիտասարդ բժիշկների հետ: Մեր երիտասարդ բժիշկները բավականին կրթված են, զարգացած, ինձ թվում է` տարիներ անց փորձ ձեռք բերելուց հետո նրանք կարող են բարձր մակարդակով, միջազգային չափանիշներին համապատասխան գործունեություն ծավալել: Դրա համար, իհարկե, մշտապես պետք է զբաղվեն ինքնակրթությամբ:

-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը մեր հանրությանը:

-Հայ կանանց խորհուրդ կտամ ավելի ուշադիր լինել իրենց առողջության նկատմամբ, <<չվախենալ>> եւ գոնե տարին մեկ անգամ այցելել բժշկի: Կրկնում եմ` եթե քաղցկեղը հայտնաբերվում է վաղ փուլում, ապա համարվում է բուժվող հիվանդություն:

 

 

 

 

 

 

There is no translation available.

 Պետք է հաստատվի բժիշկ-պացիենտ երկկողմանի վստահություն

Ամբողջ աշխարհում մահացության հիմնական պատճառներից են լյարդի հիվանդությունները, եւ փոխպատվաստումը դրանցից շատերի բուժման ամենարդյունավետ բուժման մեթոդն է, որը սկիզբ է առել 1967 թվականին, երբ Թոմաս Սթարզլը եւ նրա թիմը իրականացրեցին դիակային լյարդի առաջին բարեհաջող փոխպատվաստումը: Տարիների ընթացքում այս միջամտությունը զարգացել է օրգանների պահպանման, վիրաբուժական տեխնիկայի, նախավիրահատական խնամքի եւ իմունոսուպրեսիայի կատարելագործման շնորհիվ, առկա մարդկային ու տեխնիկական ռեսուրսները, քաղաքականությունը, օրենսդրությունը, հանրության լայն շերտերի իրազեկվածությունը, նույնիսկ կրոնական հայացքները հանգեցրել են փոխպատվաստման  բարեհաջող իրականացման տարբեր մեթոդների մշակմանը ամբողջ աշխարհում: Եվ պատահական չէ, որ այն այսօր ԱՄՆ-ում, ասիական, եվրոպական երկրներում արդեն սովորական երևույթ է, սակայն, ցավոք, Հայաստանում դեռեւս չի իրականացվում:

Հիվանդի վստահությունը բժիշկը պետք է նվաճի թե՛ իր պրոֆեսիոնալիզմով, թե՛ շփվելու կարողությամբ, եւ եթե պացիենտի ու բժշկի միջեւ ստեղծվում է լուրջ համագործակցություն, կապ, աստիճանաբար տրվում են խնդիր­ների լուծումները: Բժիշկն իր պացիենտին օգտակար է լինում ոչ միայն բուժական գործով, այլեւ հոգեբանական շփմամբ: Հետեւաբար, յուրաքանչյուր բժիշկ պետք է տիրապետի փսիխոթերապիայի մեթոդներին: Այդ դեպքում ստեղծվում է մի վիճակ, որն արտասահմանյան գրականության մեջ կոչ­վում է կոմպլայնս՝ պացիենտի եւ բժշկի միջեւ համաձայնություն եւ համագործակցություն՝ ուղղված հիվանդության պատճառած հոգսերի, տառապանքների, համ­բե­րությունը փորձության ենթարկող երեւույթների հաղթահարմանը:

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի Լյարդի վիրաբուժության եւ հեպատոլոգիայի բաժանմունքի վարիչ ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆԸ:  Նրա խոսքերով.  <<Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում լյարդի վիրաբուժությունն ունի բավականին երկար պատմություն, որը սկիզբ է առել դեռեւս 80-ական թվականներին: Մեր բաժանմունքը միակն էր մեր երկրում, որը զբաղվում էր պորտալ հիպերտենզիայի վիրաբուժությամբ: Այդ ախտանիշն առաջանում է այն հիվանդների մոտ, որոնք տառապում են լյարդի ցիռոզով: Միշտ երազել ենք լյարդի փոխպատվաստման ուղղությունը զարգացնելու մասին, որովհետեւ այն կարեւորագույն խնդիրներից մեկն է մեր երկրում, եւ մեծ դժվարությամբ, փոքր քայլերով առաջ ենք ընթանում:»

 Տարիների ընթացքում ոլորտն ավելի է զարգացել, ինչին օժանդակել է նաեւ 1998 թվականին Ֆրանսիայի հանրահայտ Բոժոնի կլինիկայի հետ Հայաստանի` պետական մակարդակով ծրագրի իրականացումը: Ծրագիրը ներառում  էր լյարդի վիրաբուժությունը, փոխպատվաստումը եւ դրանց զարգացման ուղիները Հայաստանում: Այդ ծրագրի շրջանակներում տարբեր նեղ մասնագիտացում ունեցող շատ հայ մասնագետներ վերապատրաստվել են Ֆրանսիայում: Մեր զրուցակիցը երկու անգամ`վեց ամիս եւ մեկ տարի ժամկետներով, մասնագիտական վերապատրաստում է անցել այդ երկրում: Եվ արդեն  2001 թվականին կլինիկայում բացվել է լյարդի վիրաբուժության բաժանմունք: «Մեր գերնպատակներից մեկն այն է, որ մեզ մոտ կատարվի լյարդի փոխպատվաստում: Այդ տարիներին ծագեցին բավականին շատ խնդիրներ, որոնք պայմանավորված էին օրենքի մշակմամբ: Այն տեւեց մինչեւ 2005 թվականը, սակայն առ այսօր օրենքը փոփոխելու կետեր ունի»,- ցավով նշում է մեր զրուցակիցը:

Լյարդի վիրաբուժությունը հիմնականում վերաբերվում է ծանր պաթոլոգիաներին, որտեղ ընդգրկված են լյարդի բոլոր, հիմնականում`ուռուցքային բնույթի հիվանդությունները,  որոնք պահանջում են մեծ ծավալի վիրաբուժական միջամտություններ`սկսած լյարդի մասնատումից մինչեւ տարբեր տիպի վիրահատություններ: Լյարդի ուռուցքները  կարող են լինել ինչպես առաջնային, այնպես էլ` երկրորդային: Այդ փաստը պայմանավորված է նրանով, որ շատանում են հեպատիտ Բ եւ Ց-ով հիվանդները, որի հետեւանքներից մեկը ցեռոզի առաջացումն է: Իսկ դրա ֆոնի վրա զարգանում են առաջնային ուռուցքները, որոնք էլ, իրենց հերթին, պահանջում են բավականին երկարատեւ եւ ծավալուն բուժում, ընդ որում, բուժման գործընթացին մասնակցում են տարբեր մասնագետներ: «Մենք ցանկանում ենք, որպեսզի հասարակությունը տեղեկացված լինի խնդրի լրջության մասին, եւ, ինչքան շուտ ախտորոշվի հիվանդությունը, այնքան ավելի արդունավետ բուժօգնություն կարող ենք ցուցաբերել: Հաջորդ քայլը լյարդի փոխպատվաստումն է, քանի որ շատ դեպքերում ուռուցքային հիվանդությունների, լյարդի ցիռոզների բուժման մեթոդները լիարժեք արդյունավետ չեն լինում, քանի որ դրանց մեջ շատ մեծ  տոկոս են կազմում հետվիրահատական բարդությունները: Այնպես որ` լիարժեք արդյունավետ բուժումը լյարդի փոխպատվասումն է, բայց, ցավոք, Հայաստանում հնարավորություն չունենք օգտվել մահացածի լյարդից, քանի որ դա ոչ միայն բժշկական, այլ նաեւ հոգեբանական, իրավական խնդիր է: Մենք այսօր պատրաստ ենք այն իրականացնելու, բայց ՀՀ օրենսդրությունը թույլ չի տալիս <<օգտվել>> մահացած մարդու լյարդից: Դա որոշ չափով կապված է  հասարակության մտածելակերպի հետ. անչափ դժվար է մահացածի հարազատին ասել, որ ցանկանում ենք օգտվել այդ օրգանից: Ինձ թվում է` կգա այն օրը, երբ դա կընդունվի հասարակության կողմից: Ընդ որում, դոնոր գտնելու խնդիրը ոչ միայն Հայաստանում է հրատապ, այլեւ ամբողջ աշխարհում, պարզապես մեզ մոտ դրան ավելանում է հասարակության վերաբերմունքը: Իսպանիայում ժամանակին շատ ակտիվ զբաղվում էին այդ խնդրով, եւ մի հետաքրքիր գաղափար էր նրանց մոտ ծագել. բոլոր խանութներում, հասարակական տրանսպորտում, հասարակական վայրերում փակցված էին հետեւյալ խոսքերը. <<Աստծուն պետք չեն քո օրգանները, Աստծուն պետք է քո հոգին, հոգիդ տուր Աստծուն, օրգաններդ` տրանսպլանտալոգներին»: Եվ դա հետաքրքիր ու բավականին աշխատող գաղափար էր: Որոշ հետխորհրդային երկրներ` Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախաստանը բավականին առաջադիմել են այդ հարցում: Մենք ցանկանում ենք ամեն մի հնարավորություն օգտագործել, խնդրի լրջությունը լուսաբանել լրատվամիջոցներով, որ հասարակությունը հասկանա, թե դա ինչքան կարեւոր է: Մեր հիվանդները բավականին մեծ գումարներ են ծախսում լյարդի փոխպատվաստում կատարելու նպատակով արտերկիր մեկնելու համար, եւ նրանցից շատերը մեր հսկողության տակ են գտնվում: Եվ  ափսոսանք ենք ապրում, որ չենք կարողանում մեր երկրում մարդկանց օգնել այդ հարցում»,- իր մտահոգությունն է հայտնում Սերգեյ Հակոբյանը:

Հիվանդանոցում նորագույն մեթոդներ են կիրառում, որի նպատակը լյարդի հիվանդություններով տառապող հիվանդների բուժօգնությունն ավելի արդյունավետ դարձնելն է:  Դրանցից են ցիռոզի հիվանդություններն իրենց բարդություներով, ինչպես նաեւ լյարդի ուռուցքային պրոցեսները: Օրինակ, ցիռոզ վիրահատություններ տարածների ներլյարդային ճնշումը իջեցնելու նպատակով կիրառում են ինչպես էնդոսկոպիկ մեթոդներ, այնպես էլ` բաց վիրահատություններ: Իսկ ահա լյարդի ուռուցքային հիվանդությունների բուժման նպատակով լայն կիրառվում են լյարդի մասնատումները եւ այն մեթոդները, որոնք որոշ չափով կանխում են ուռուցքի զարգացումը, օրինակ, ուռուցքի մեջ դեղ ներարկելը, բարձր ուլտրաձայնային ազդեցությունը ուռուցքի վրա: Դրանք ուռուցքը վերջնական չեն վերացնում, բայց բավականին ակտիվ փոքրացնում են չափը: Կատարվում են նաեւ լյարդում եւ լյարդից դուրս լեղուղների խնդիրների վիրահատություններ:

Բժիշկը հավելում է. «Ինտերնետային կուլտուրան այսօր բավականին զարգացած է, եւ մարդիկ հեշտությամբ կարող են տեղեկացվել իրենց հիվանդության մասին: Բայց երբեմն այդ տեղեկատվությունը թերի է լինում, սխալ, եւ մենք ստիպված ենք լինում հակադարձել նրանց: Ընդհանրապես ամեն մի պացիենտի խնդրին պետք է յուրովի մոտենալ, պետք է բժիշկը գտնի ճիշտ բուժման ելքը` ունենալով համապատասխան բուժման մեթոդներ եւ փորձ: Եվ հենց դրանից է կախված բուժման հետագա արդյունավետությունը: Ցավոք, պացիենտների մի որոշակի հատված չի վստահում բժշկին կամ տվյալ բուժհաստատությանը, ուստի բուժումն էլ արդյունավետ չի լինում:  Այնպես որ` պետք է հաստատվի բժիշկ-պացիենտ երկկողմանի վստահություն: Աշխարհում ընդունված է, որ պացիենտը կարող է դիմել այլ բժիշկների նույնպես. նա իրավունք ունի իմանալ տարբեր կարծիքներ: Բայց իրականում ինչքան դիմի տարբեր բժշկների, այնքան կխճճվի, իսկ դա կհանգեցնի ավելի շատ բացասական երեւույթների: Ի վերջո, ամեն բժիշկ ունի բուժման իր տեխնիկան ու մոտեցումները, եւ հիվանդությունը չի սպասելու մինչեւ պացիենտը զբաղվի բժշկի ընտրությամբ: Խոսքը վերաբերում է այն հիվանդներին, որոնք չեն եկել շտապօգնության ուղեկցությամբ, որի դեպքում պացիենտն արդեն որոշում, ընտրություն կատարելու ժամանակ չունի»:

Մեր զրուցակիցը համոզված է, որ ընդհանրապես պացիենտը պետք է գոնե տարին մեկ անգամ կանխարգելիչ նպատակով դիմի բժշկի եւ հասկանա, թե ինչ է կատարվում իր օրգանիզմի հետ նույնիսկ այն դեպքում, երբ նրան ոչ մի խնդիր չի անհանգստացնում: Իհարկե, բժիշկը նաեւ լավ գիտակցում է, որ ֆինանսական խնդիրը երբեմն խանգարում է դրան, բայց բարձիթողի վիճակն էլ կարող է հանգեցնել անդառնալի հետեւանքների: Եվ այս առումով նա անչափ կարեւորում է առողջապահական ապահովագրությունը. «Մարդիկ ամեն տարի պարտադիր ապահովագրոմ են ավտոմեքենան, բայց ոչ ոք չի մտածում, որ  առողջությունից  ավելի կարեւոր բան չկա: Ինչքան էլ փորձեն սոցիալապես անապահով խավին օգնել, պետպատվերի գաղափարը զարգացնել, միեւնույն է, դա չի բերելու նրան, ինչին ձգտում ենք: Հասարակությունը ինքը պետք է սկսի իր առողջության համար ֆինանսական ներդրումներ կատարել, որովհետեւ ոչ մի պետություն չի կարող բավարար չափով դա անել: Ինչպես ասում էր ակադեմիկոս, հայտնի վիրաբույժ Ամոսովը. «Բժիշկը կարող է բուժել հիվանդությունը, բայց նա չի կարող ձեզ առողջություն տալ»: Եվ սա պետք է գիտակցի ու հասկանա մեր հասարակությունը»,-եզրափակեց խոսքը մեր զրուցակիցը:

 

Page 41 of 69

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր