Lusine

Lusine

 Վնասվածքաբան-օրթոպեդ

 

Կրթություն՝ 1993-2003թթ.  ք.Չարենցավան 2րդ միջնակարգ դպրոց

                             2003-2009թթ. Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական    Համալսարան Ընդհանուր Բժշկության ֆակուլտետ

                             2009-2012թթ. Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան կլինիկական օրդինատուրա վնասվածքաբանություն և օրթոպեդիա մասնագիտությամբ

 

Աշխատանք՝ 2012թ.-ից  Վնասվածքաբանության և Օրթոպեդիայի Գիտական Կենտրոն մեծահասակների օրթոպեդիայի և ոսկրային պաթոլոգիայի բաժանմունք որպես բժիշկ օրթոպեդ-վնասվածքաբան

2019թ.-ից <<Աջափնյակ>> ԲԿ  օրթո պեդ-վնասվածքաբան

2020թ-ից  <<Միքայելյան համալսարանական հիվանդանոց>> օրթոպեդ-վնասվածքաբան

2020թ.-ից << Wigmore Clinic>> օրթոպեդ-վնասվածքաբան

Լրացուցիչ՝ 2012-2014թթ. Ծառայություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության Բանակում որպես բուժկետի բժիշկ

2016թ.-ից ՀՀ Վնասվածքաբան Օրթոպեդների Ասոցիացիայի քարտուղար

 

Վերապատրաստումներ՝ 2010թ. Հայաստանի Օրթոպեդ Վնասվածքաբանների 5րդ Կոնգրեսս միջազգային մասնակցությամբ

2017թ.  ՌԴ ք. Մոսկվա Եվրասիական Օրթոպեդիկ Ֆորում

2018թ.  ՌԴ ք. Մոսկվա Յուդինի անվան կլինիկական հիվանդանոց <<Ոտնաթաթի դեֆորմացիաների վիրահատական բուժում>> թեմայով  ուսումնական կուրս

2018թ. Հայաստանի Օրթոպեդ Վնասվածքաբանների 7րդ Կոնգրեսս միջազգային մասնակցությամբ

2018թ. Երևան <<Ոտնաթաթի դեֆորմացիաների վիրահատակ շտկում>> մաստեր-կլասս

Լեզուների իմացություն՝ ռուսերեն , անգլերեն

    Օտորինոլարինգոլոգ  (ԼՕՌ)                             

         ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

   1977թ.-ին ընդունվել եմ Սևանի թիվ 4 դպրոցը և ավարտել  1988թ. արծաթե մեդալով:

   1989 . ընդունվել եմ Երևանի պետական բժշկական ինստիտուտ և 1995թ. ավարտել Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը:

   1995թ. սեպտեմբերին ընդունվել եմ կլինիկական օրդինատուրա Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ականջ քիթ կոկորդաբանության ամբիոնում, որը ավարտել եմ 1998թ.-ին:

   1989թ.-ից մասնակցել եմ Արցախյան շարժմանը:

   1990-1994թ.թ. մասնակցել Արցախյան ազատամարտին Նիկոլ Դուման ջոկատի կազմում:

   1998թ. սեպտեմբերին զորակոչվել եմ ՀՀ զինված ուժեր և զորացրվել 2009թ. ծառայելով .

    1998-2000թթ. Ռազմաբժշկական վարչությունում  զորամասերի բուժծառայության կազմակերպման բաժնի սպա

    2000-2001թթ. Կենտրոնական կլինիկական զինորական հոսպիտալում LOR բաժանմունքի բժիշկ օրդինատոր

    2001-2009թթ. Կենտրոնական զինվորական պոլիկլինիկայում վիրաբուժական  բաժանմունքի բժիշկ ականջ քիթ կոկորդաբան

    2002թ. ից համատեղության կարգով եղել եմ “Արթմեդ” բժշկական վերականգնողական  կենտրոնի LOR կոնսուլտանտ, իսկ 2009թ.-ից  նույն կենտրոնի  վիրաբուժական բաժնի LOR բժիշկ, LOR Ծառայության ղեկավար, որտեղ աշխատում եմ մինչ օրս:

    2013թ.պաշտպանել եմ գիտական թեզ և ստացել բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Ունի 6 տպագրված հոդված:

    2020թ.մայիսից ԱԱԻ գլխի պարանոցի էսթետիկ և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության ամբիոնի դոցենտ:

    2020թ. հունիսից Արթմեդ բժշկական վերականգնողական կենտրոնի բուժ գծով փոխտնօրեն:

   

Պարգևատրումներ՝

 

  2004թ. ՀՀ Պաշտպանության նախարարի շնորհակալագիր:

  2006թ. ՀՀ ՊՆ Ռազմաբժշկական վարչության պետի պատվոգիր:

  2006թ. “Ամբասիր ծառայության համար” I աստիճանի մեդալ:

  2007թ. ՀՀ Պաշտպանության նախարարի շնորհակալագիր:

  Ամուսնացած է, ունի 2 երեխա՝ տղա, աղջիկ:                              

Էմբրիոլոգ                        

Մասնագիտական գործունեություն:

2020թ.-մինչ այսօր

Հայկական Պետական Համալսարան

Կենսաբանության ֆակուլտետի ֆիզիոլոգիայի ամբիոն-դասախոս

2014թ.-մինչ օրս

«Աստղիկ»ԲԿ  Հայ –Իսրայելական վերարտադրողական բժշկության կլինիկա –գլխավոր սաղմնաբան

Մարտի 20-ից մայիսի 20,  2018թ.

«Դրոութ» Ֆրանսիա սաղմնաբանական լաբորատորիաների ցանց աշխատանքային գործունեություն

2011-2013թթ.

Պտղաբերության կենտրոն-սաղմնաբան

2008-2011թթ.

«Շենգավիթ» ԲԿ սաղմնաբանի ասիստենտ

  1. Կրթություն և որակավորումներ

                                                                                                                                    

 2010-2015թթ.

Հայկական Պետական Համալսարան

Կենսաբանության ֆակուլտետի բակալավրիատ

2016-2018թթ.

Հայկական Պետական Համալսարան

Կենսաբանության ֆակուլտետի, բջջաբանության և գենետիկայի ամբիոնի մագիստրատուրա

Մասնագիտություն

Գենետիկ - բջջաբան

2005-2006թթ

Իսրայելի Բելինսոն կլինիկա սաղմնաբանության դասընթացներ

Որակավորում

Սաղմնաբանի որակավորում

Նոյեմբերի 25-29, 2013թ.

 

Կիև, Ուկրաինա Դախնո կլինիկա

Օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաներ թեմայով պրակտիկ վերապատրաստում

 

Մայիսի 29-ից հունիսի 7-ը , 2014թ.

պրոֆ.Գաբոր Վայտայի կազմակերպած Ձվաբջիջների սառեցման և կլոնավորման պրակտիկ դասընթաց , Երևան, ՀՀ

Նոյեմբերի 23-28 , 2015թ.

Վերարտադրողական բժշկության «АВА-ПЕТЕР» ԲԲԸ կլինիկայում անհատական ծրագրով  «Օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների ժամանակ սաղմնաբանական մեթոդների կիրառությունը» վերապատրաստման դասընթաց

Մայիսի 29-ից հունիսի 02-ը, 2017թ.

Առաջին Համառուսական գիտագործնական գիտաժողով «Актуальные вопросы эмбриологии в решении проблем бесплодного брак» Մոսկվա ՌԴ

Հունիսի 23-26-ը, 2019թ.

Մարդու վերարտադրողականության և սաղմնաբանության Եվրոպական ասոցացիայի 35-րդ գիտաժողով Ավստրիա-Վիեննա

 

Լեզուներ

Հայերեն, ռուսերեն, անգլերեն, եփրաերեն

Համակարգչային հմտություններ

  Word-processing, Excel

Իմ կարգախոսն է. «Առաջընթաց, առաջընթաց, հետ նայել չկա» 

Բժշկի աշխատանքն այնքան յուրահատուկ է, որ բժիշկն ինքն էլ պետք է յուրահատուկ լինի ու պատրաստ` այլոց տառապանքի, հույզերի կրողը դառնալուն: Նա ամեն օր  տառապանքի ուղիով է անցնում, դռներից այս կողմ մի աշխարհ է, դռներից այն կողմ՝ բոլորովին այլ աշխարհ:http://bestgroup.am/  կայքի զրուցակիցն է  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մանկաբուժական կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՆՈՒՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ մասնագիտությունն ընտրել է՝ լավ գիտակցելով բոլոր բարդությունները:

-Մասնագիտական  բավականին երկար ճանապարհ եք անցել, մի փոքր կմանրամասնե՞ք: 

-Մանրամասնելը դժվար է, բայց CՕVID-ը երեւի անցած ճանապարհը վերարժեքավորելու հնարավորություն տալիս է: Ես բազմիցս ասել եմ, որ ոչ բժիշկների ընտանիքից եմ, իսկ դա մեծ դժվարություն է ստեղծում մասնագիտության ընտրության առումով: Իսկ իմ մանկաբույժ աղջիկը, օրինակ, ընտրությունը կատարեց, ենթադրում եմ, տեսնելով իմ աշխատանքը:Ես մաթեմատիկոսների  ընտանիքից եմ, որտեղ բացարձակ արժեքները, թվերը, տրամաբանությունն առաջին տեղում էին, եւ մյուս աղջիկս ընտրեց մաթեմատիկոսի մասնագիտությունը: Իսկ բժշկությունը, այնուամենայնիվ, մի քիչ ավելի վերացական, ինչու ոչ, զգացմունքային մասնագիտություն է, չնայած այսօր բացարձակ վերացական չէ, եւ գիտենք, թե որքան ջանքեր են պահանջվում բժիշկ մնալու համար: 

Ուղիս ընտրել եմ ծնողներիս կամքով, որպեսզի բժիշկ լինի ընտանիքում, բայց դա ինձ համար երջանկություն է: Պատահական ոչինչ չի լինում, ու, եթե նորից ընտրելու կարիք լիներ, նույն ընտրությունը կկատարեի: Ընդունվել եմ բժշկական ինստիտուտ (այժմ` համալսարան), որտեղ ուսուցումն էապես տարբերվում էր իմ պատկերացումներից: Ես դեռեւս ուսանողական տարիներից նկատել եմ բժշկական ուսուցման կազմակերպման թերությունները ու բազմիցս ասել, որ մեր համալսարանը տալիս է շատ լավ գիտելիքներ, բայց կիրառական ունակությունները ցանկալի մակարդակ չունեն: Ես տարիներ շարունակ ղեկավարել եմ հզոր ամբիոն, որտեղ մենք անում էինք այնպես, որ փորձը եւ գիտելիքը հակադիր հարթությունների վրա չլինեին: Իմ ամբողջ նպատակը եղել է այն, որ, երբ ուսանողն ավարտի, միանգամից հիվանդի հետ աշխատանքը նրա համար չլինի ինչ-որ նոր փորձ, փորձություն, դրան նա արդեն պատրաստ լինի: Մեր համալսարանում ստացել եմ փայլուն գիտելիքներ, բայց կիրառական գիտելիքների բացը լրացրել եմ Մոսկվայի մանկաբուժական ինստիտուտում: Այ, դրանք երջանկության տարիներ էին ինձ համար, բայց նաեւ՝ շատ ծանր: Հաճախ ասում եմ, որ ես ծառայել եմ, բայց արդյունքը ֆանտաստիկ էր: Ես երազում եմ, որ այդպիսի բժշկական կրթություն ստանան մեր ուսանողները, որպեսզի ավարտելուց հետո մեկ էլ հանկարծ չբախվեն շատ նոր բաների հետ: Ընդ որում, նրանք այդտեղ գրեթե մեղք չունեն. ուղղակի մեր բժշկական համակարգն այդ առումով, ինչպես ասացի, լուրջ բաց ունի:  

Բնականաբար, բժշկի կյանքն անընդհատ փորձառություն է, գիտեմ, որ հենց այսօր էլ նոր բաներ եմ տեսնելու հերթապահությանս ընթացքում ու պետք է ինչ-որ ձեւով դրան պատրաստ ու նաեւ հանգիստ լինեմ: 

-Իսկ որպես կին դա Ձեզ չի՞ խանգարում: 

-Ոչ, հակառակը:Ես բազմիցս ասել եմ` անպատասխանատու աշխատանք չկա, իսկ եթե աշխատանքին վերաբերվես անպատասխանատու ձեւով, չեմ կարծում՝ բավարարվածության զգացում կունենաս:

-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին: 

-Կարող եմ ասել, որ նրանք մեծ ձգտում ունեն, բայց նորից խանգարում է այն հանգամանքը, որ հնարավորություն չունեն փորձով, կազմակերպված աշխատել, իսկ դա չի բարձրացնում նրանց մոտիվացիան, դժվարությամբ են կայանում, դանդաղում է նրանց՝ բժիշկ դառնալու գործընթացը: Ես ենթադրում եմ եւ հույս ունեմ, որ այդ միջոցները շատ ավելի կինտենսիվանան: Իսկ ընդհանրապես հրաշալի կադրեր, հրաշալի երիտասարդություն ունենք: 

-Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը: 

-Ուսուցիչ համարում եմ իմ ծնողներին, որոնց պարտական եմ, որոնք անփոխարինելի մարդիկ են ինձ համար: Իսկ մասնագիտական առումով ուսուցիչներս շատ-շատ են, նրանց թիվ ու համար չկա: Եվ ընդհանրապես ինձ շատ է դուր գալիս ամեն րոպե, ամեն վայրկյան սովորելու գործընթացը: 

-Կարո՞ղ եք ասել՝ որո՞նք են Ձեր բնավորության խոցելի կողմերը: 

-Չեմ կարող անարդարության կողքով հանգիստ անցնել: Երբեմն ասում եմ` լավ, լռի՛ր, բայց անարդարությանը նայում եմ աննկարագրելի ցավոտ ու շատ վատ ռեակցիա եմ տալիս, չեմ կարող անտարբեր մնալ, երբ թույլին են նեղացնում, երբ ակնհայտ սուտ են խոսում, երբ բաներ են անում՝ զուտ շահից դրդված:  

-Ընտանիքին չի՞ խանգարում մասնագիտությունը, կարողանո՞ւմ եք համատեղել: 

-Ոչ միայն չի խանգարում, այլ, հակառակը. օգնում է: Շնորհակալ եմ իմ ընտանիքի անդամներին, որովհետեւ նրանք ոչ միայն հասկանալով, այլեւ ոգեւորված են արձագանքում: Շատ ճիշտ, կայացած մարդիկ են իմ կողքին՝ մայրս, հայրս, նրանք միմյանց լրացրել են, նույնն է իմ ընտանիքի դեպքում: Իհարկե, ընտանիքում ամեն ինչ պատահում է, բայց ընտանեկան կյանքս երբեք չի տուժել մասնագիտականից, իսկ վերջինս՝ ընտանեկանից: Քանի որ փոքր հասակից սպորտով եմ զբաղվել՝ մեծ թենիսով, համարում եմ, որ դա ինձ վրա մեծ ազդեցություն է թողել. չափից ավելի կազմակերպված եմ ու երբեք իմ հոգսը ուրիշի վրա չեմ դրել:

-Կցանկանայի, որ խոսենք  COVID-ից:

-Ես բազմիցս իմ հարցազրույցներում ասել եմ` երեխաներն այդ առումով շատ պաշտպանված են: Մենք հիմա զբաղվում ենք ե՛ւ մեծերով, ե՛ւ փոքրերով, բայց երեխաների առումով այն գրեթե աննկատ է անցնում: Մինչդեռ տարիներ առաջ H1N1-ը մեզ համար լուրջ, ծանրագույն բեռ էր, ընդ որում, նման բարձր կարգի արձագանք-օգնություն էլ չենք ունեցել, բայց լուռ, դժվար, ծանր անցկացրել ենք այդ օրերը: Մենք գիտենք, որ վաղ տարիքի երեխաները հաճախ են վարակվում վիրուսներով, ինչը կարող է դրսեւորվել հազով, ջերմության բարձրացմամբ, փսխումով, դիարեայով եւ այլն, ու դա մեզ համար հասկանալի երեւույթ է: Նույնը եղավ երեխաների COVID-ի դեպքում, իսկ թե ինչպես կլինի վաղը, ինչպիսին կլինեն իմունոլոգիական արդյունքները, ժամանակը ցույց կտա: Կարծում եմ՝ լուրջ շեղումներ չեն լինի, ես դրանք գնահատում եմ որպես նոր վիրուսի հետ երեխայի օրգանիզմի ծանոթացում, որը ոչ մի արտառոց խնդիր չի առաջացնում՝ տեղի է ունենում իմուն համակարգի հասունացում: Այլ հարց է, որ կա մուլտի համակարգային բորբոքային համախտանիշ կոչվող մի շատ ծանր իրավիճակ: Այ, սա խնդիր է, որը նաեւ այլ պատճառներից է առաջացել, մեզ համար սա նորություն չէ, բայց ծանր ընթացք է ունենում:  

-Ընդհանրապես մասնագիտական ասոցիացիաները ի՞նչ են տալիս բժիշկներին: 

-Ես չեմ կարող ասել, որ շատ լուրջ համագործակցություն եմ ունեցել ասոցիացիայի շրջանակներում, բայց լավ բան է, երբ գործընկերներիդ հետ ունես նույն մակարդակի շփում, նույն հարցի շուրջ կարծիքներ, եւ դա առողջ վիճակ է, արտակարգ երևույթ: Ցանկանում եմ ինքս բացել ասոցիացիա, պարզապես ժամանակս չի ներում:

-Հարցերից դուրս ինչի՞ մասին կցանկանայիք, որպեսզի լուսաբանվեր: 

-Ես տեսա, թե ինչի պակաս ունի մեր ազգը. առողջ ապրելակերպին շատ թեթեւամտորեն է մոտենում, ինչը ցավալի է: Ես շատ կուզենայի, որ մարդիկ վստահեին բժիշկներին, մյուս կողմից՝ բժիշկներն ունենային լավ որակ: Կցանկանամ,  որպեսզի մարդիկ վայելեն կյանքը, կարողանան անգամ այս սահմանափակումների պայմաններում ունենալ հետաքրքիր ապրելակերպ: Այս սահմանափակումներին էլ ճիշտ ադապտացվեն, որ ունենան ճիշտ կազմակերպված, իրենց պոզիտիվ տրամադրություն տվող բաներ, որոնք սիրում են անել:

-Դիմելիության կուլտուրայի մասին ի՞նչ կասեք: 

-Իմ տպավորությունն այն է, որ մարդիկ շատ սիրում են դեղեր ընդունել, իրենք ուզում են, բայց ես չեմ տալիս: Ասում են` բա դեղ չե՞ք նշանակում: Ասում եմ` սխալ մարդու մոտ եք եկել. ես դեղ չեմ նշանակում: Դեղը նշանակում են այն ժամանակ, երբ կա հիվանդություն: 

Մեծ խնդիր է, երբ ինքնաբուժությամբ են զբաղվում՝ հետեւելով հարեւանի տված խորհրդին: Իհարկե, խնդիրներ ունի նաև առողջապահական համակարգը. դիմելը դժվար է լինում, բայց կարծում եմ՝ այդ առումով դրական միտում է նկատվում:  

-Կանխարգելիչ բուժումը ի՞նչ մակարդակի է այսօր: 

-Շատ վատ այն առումով, որ տարրական գիտելիքներ չկան: Մենք տեսնում ենք, որ երեխային ընդամենը պետք է հեղուկներ խմեցնել, բայց դրա համար նրան բերում են հիվանդանոց, պառկեցնում, որ սիտեմաներ ընդունի: Մի բան, որ կարելի էր տանը հեշտությամբ կատարել: Ծնողների հետ աշխատանքը շատ վատ մակարդակի է, եւ ասոցիացիա բացելու նպատակներիցս մեկն էլ ծնողներին գիտական առումով կրթելն է: 

-Որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք մեր հասարակությանը: 

-Կուզենայի, որ իրենց առողջությանը վերաբերվեն գոնե տարրական կանոնները պահելով: Հասարակ օճառը եւ դիմակը մեզ պաշտպանում են շատ ծանր հիվանդությունից: Ու, եթե դու կարող ես այդ հասարակ միջոցներով պաշտպանվել, կարող ես քո կյանքն էլ հասարակ միջոցներով դարձնել շատ ներդաշնակ, հետաքրքիր եւ ապահովել առաջընթաց: Իմ կարգախոսն է. «Առաջընթաց, առաջընթաց, հետ նայել չկա»: 

բ.գ.դ. պրոֆեսոր

Կրթություն

1970-1980թթ. - ք. Երևան, 118 միջն. դպրոցը գերազանցությամբ

1980-1986թթ. – ԵՊԲՀ` մանկաբուժության ֆակուլտետ

1986-1987թթ. –ԵՊԲՀ՝ ինտերնատուրա «Մանկաբուժություն» մասնագիտությամբ, Երևանի մանկական կլինիկական №3 հիվանդանոց։

1994-1996թթ․- Ուսանել է Մոսկվայի ԲԳԱ Մանկաբուժության գիտահետազոտական ինստիտուտի կլինիկական օրդինատուրայում՝ ընդհանուր մանկաբույժ և մանկական նեֆրոլոգ մասնագիտությամբ, որըգերազանց  ավարտելով նույն տարում, ընդունվել է ասպիրանտուրա։

2007թ․ին Գերմանիայի Դաշնային հանրապետության Քաղցկեղի գիտահետազոտական կենտրոնում անցել է դոկտորանտուրա; «ՄոլեկուլյարԳաստրոէնտերոլոգիա»: (DAAD)

2010թ․ - Վերապատրաստվել է Գերմանիայի Դաշնայինհանրապետության Հայդելբերգի բժշկական համալսարանի Մանհայմի համալսարանական կլինիկայում: (DAAD)

Աշխատանքային գործունեություն

1986-1987թթ. – ԵՊԲՀ՝ ինտերնատուրա «Մանկաբուժություն» մասնագիտությամբ, Երևանի մանկական կլինիկական №3 հիվանդանոցում։

1987-1994թթ․-Երևանի մանկական կլինիկական №3 հիվանդանոց.

1994-1996թթ․- Մոսկվայի ԲԳԱ Մանկաբուժության գիտահետազոտական ինստիտուտի կլինիկական օրդինատուրայում։

1997- 2005թթ․- Մ․Հերացու անվան ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 2 ամբիոնում որպես ասիստենտ

2005-2007թթ․-Մ․Հերացու անվան ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 2 ամբիոնում որպես դոցենտ

2007-2011 -Մ․Հերացու անվան ԵՊԲՀ մանկաբուժության և մանկական վիրաբուժության թիվ 2 ամբիոնի վարիչի պաշտոնակատար:

2009-2011 - Մ․Հերացու անվան ԵՊԲՀ, մանկաբուժության և գինեկոլոգիա մասնագիտությունների  ցիկլային  հանձնաժողովի նախագահ

2008-2011թթ. համալսարանական մանկաբուժական կլինիկայի ղեկավար

2011թ-2019թ.Հերացու անվան ԵՊԲՀ մանկաբուժությանթիվ 1 ամբիոնի վարիչ և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկաբուժական թիվ 2 կլինիկայի ղեկավար:

2014-2019թթ. «Հերացի» պոլիկլինիկայում պրոֆեսոր խորհրդատու:

2020թ.-առ այսօր  Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, մանկաբուժական կլինիկայի ղեկավար

Գիտական գործունեություն

2001թ. –պաշտպանելէ թեկնածուական թեզ «Լյարդի ֆունկցիոնալ վիճակը գաստրոդուոդենիտի և հեպատոբիլիար հիվանդությունների ժամանակ երեխաների մոտ» թեմայով և ստացել բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան,

2011թ. – պաշտպանելէ դոկտորական ատենախոսություն «Երեխաների լյարդի վաղ ախտահարման առանձնահատկությունները մի շարք հիվանդությունների ժամանակ» թեմայով և ստացել է բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։

Մանկաբուժություն ուսումնական ձեռնարկի խմբագիր:

«Տարածված Մանկական Հիվանդությունների վարումը ԱԱՊ Պրակտիկայում» ուսումնական ձեռնարկի համահեղինակ:

Գրախոսականների, ընդդիմախոսականների իրականացում

Գրանտային ծրագրեր

2004 - "Investigation of correlation between the state of intestinal microflora and diseases of FMF, IBD, chronic colitis, colon cancer and breast carcinoma" Հետազետական խմբի անդամ

2007թ. Լյարդի ֆունկցիոնալ վիճակը գաստրոդուոդենիտի և հեպատոբիլիար հիվանդությունների ժամանակ երեխաների մոտ» գիտական թեմայի ղեկավար:

Պարգևներ

2010թ. -  Մ. Հերացու անվան ԵՊԲՀ 90-ամյակի կապակցությամբ շնորհվել է արծաթե մեդալ

Անդամակցություն

2008թ. – Հայաստանի մանկական բժիշկների ասոցիացիայի անդամ:

2012թ-  իմունականխարգելման հանրապետական խորհրդատվական հանձնաժողովի անդամ:

2012թ. -դատաբժշկական փորձաքննությունների  փորձագետ:

2007թ.-  փորձագիտակակն հանձնաժողովի անդամ:

ՈՒսումնամեթոդական գործունեություն

2011թ.-ուսումնամեթոդական ցիկլային հանձնաժողովի անդամ

2007թ.-կլինիկական օրդինատորներ քննական հանձնաժողովի անդամ

2007թ․-իցՄ․Հերացու անվան ԵՊԲՀ, ընդհանուր բժշկության ֆակուլտետի խորհրդի անդամ

2007-2011 - Մ․Հերացու անվան ԵՊԲՀ, գիտական խորհրդի անդամ

2017թ․- Ռուսաստանի Մանկաբուժների Ասոցիացիայի անդամ

Մասնագիտական գործունեություն

2002թ․«ՄանկականԳաստրոէնտերոլոգիա», Աթենք, Հունաստան

2005թ․ - «ՄանկականԱնհետաձգելիԲժշկություն», սեմինար, Զալցբուրգ, Ավստրիա

2006թ․-«Նեֆրոլոգիա», սեմինար, Զալցբուրգ, Ավստրիա

2009թ․- «ԸնդհանուրՄանկաբուժություն»սեմինար, Զալցբուրգ, Ավստրիա

2011թ.- ՌԴ, ք. Մոսկվա, Ռուսաստանի մանկաբույժների XV Միջազգային կոնգրես և  բուժքույրերի I-ի ֆորում

2012թ.– Շնչառական օրգանների հիվանդությունների բուժման ժամանակակից

ասպեկտները ապացուցողական բժշկության տեսանկյունից,  Հայաստան

2013 – Բելգիա; Universite Libre de Bruxelles

2014թ. –Երեխաների առողջության գիտական կենտրոնի և ԵՊԲՀ միջև պայմանագրի կնքման վերաբերյալ քննարկումներ, Մոսկավ, Ռուսաստան

2014- Երևանի և ՀՀ մարզերում աշխատող բժշկների և բուժքույրերի վերապատրաստման գործընթացի ղեկավար

2015- Իմունիզացիա, սեմինար պատվաստանյութերի անվտանգության վերաբերյալ, ՀՀ, Իսպանիա, ԱՀԿ

2015թ.- Իտալիա, Ֆլորենցիա, 7-րդ Եվրոպական մանկաբուժական համաժողով

2016թ - Իմունիզացիա, Լոնդոն, Անգլիա

2017թ –«ՀամալսարանականՄանկաբուժությանարդիխնդիրները»համաժողով, ք․Երևան, (զեկույց)

2017թ. – Իտալիա, Հռոմ, Մանկաբուժական համաշխարային սամիտ (ելույթ)

2018թ-  Փետրվար, Ռուսաստանի մանկաբույժների 20-րդ կոնգրես, Մոսկվա, Ռուսաստան

2018 թ. - ESPGHAN Eastern European Summer School, Yerevan, Armenia

2019թ. Շվեդիա, Յոնչոպինգ մարզի Ռիհով հիվանդանոց, Միկրոֆեստիվալ:

2019թ. Բերլին Մանկաբուժական համաշխարային սամիտ (ելույթ)

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 2 դուստր, 1 թոռնուհի:

Հեռ.` +37493 84 34 05

էլ. Փոստ՝Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Բացառվում է սկոլիոզի բուժումը մերսումներով ու բուժական ֆիզկուլտուրայով

Ցանկացած առողջական խնդիր կյանքի ինչ–որ մի փուլում մարդու թե՛ ապրելակերպի, թե՛ օրգանիզմի ֆունկցիոնալ գործունեության «սխալի» արդյունք է։ Նշանակում է՝ ֆունկցիոնալ մակարդակում առաջացած «սխալը» ժամանակին հայտնաբերելու, ուղղելու եւ ճիշտ ուղղորդելու դեպքում հնարավոր է բուժել հիվանդին՝ խուսափելով հետագա բարդություններից։
Այսօր արդի բժշկությունն ունի գերժամանակակից կլինիկական ախտորոշիչ եւ բուժական հնարավորություններ, որոնց մեծամասնությունը կարող է ֆիքսել եւ գնահատել մարդու օրգանիզմում տեղի ունեցող ախտաբանական պրոցեսների հետեւանքները: Տեխնիկական միջոցների ընդլայնմանը զուգընթաց նորարարական մոտեցումների բազմազանությունը թույլ է տալիս հասնել այն ամենին, ինչը ժամանակին անհավանական էր թվում։

http://bestgroup.am/  կայքի զրուցակիցն է  օրթոպեդ-վերտեբրոլոգ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի ողնաշարային ախտաբանության բաժանմունքի ղեկավար ԿԱՐԱՊԵՏ ՄՈՄՋՅԱՆՆ է՝ բժշկության մեջ մեծ ավանդ ունեցող մասնագետ, ով ջանք եւ եռանդ չի խնայում իր հիվանդներին բարեհաջող բուժելու նպատակով: Պարոն Մոմջյանի հետ մեր զրույցը ծավալվեց ողնաշարային հիվանդություների տեսակների, դրանց դրսեւորման ձեւերի ու թեմային առնչվող այլ կարեւոր հարցերի շուրջ:

-Պարո՛ն Մոմջյան, խնդրում ենք կատարել սկոլիոզ, կիֆոզ հիվանդությունների տարանջատում, ի՞նչ բուժական մեթոդներ են կիրառելի այդ հիվանդությունների դեպքում:

-Իրականում դրանք տարբեր ողնաշարային խնդիրներ են: Կիֆոզը հիվանդություն չէ, այլ ողնաշարի թեքում է կրծքային հատվածից դեպի առաջ, նորմալ ձեւավորված ողնաշարի դեպքում հանդիպում է նաեւ գերկիֆոզ, որը բերում է ցավային սինդրոմի, սակայն այն խիստ վնասակար է եւ շատ քիչ դեպքերում կարիք ունի վիրահատական միջամտության:

Ինչ վերաբերում է սկոլիոզին, ապա դա անբնական վիճակն է, երբ ողնաշարը թեքված է լինում կողմնային հարթության մեջ, որը կարող է ի հայտ գալ տարբեր մակարդակներով` պարանոցային, կրծքային, հիմնականում՝ գոտկային հատվածներում: Այն աջակողմյան, ձախակողմյան կամ երկկողմյան հիվանդություն է, որն ունի մի քանի տարատեսակներ, կարող են լինել բնածին եւ ձեռքբերովի, որոշակի նյարդամկանի հիվանդությունների ժամանակ ձեւավորված սկոլիոզներ: Սկոլիոզի բուժումը հիմնականում մինչեւ 45 աստիճանը կոնսերվատիվ է, որի դեպքում կիրառվում են կորսետային բուժում եւ բուժական ֆիզկուլտուրա: Քանի դեռ երեխան դեռեւս աճ ունի, սակայն հիվանդությունը ակտիվ պրոգրեսիվող ձեւն է, առաջարկվում է անհապաղ վիրահատություն: 45 աստիճանից ավելիի դեպքում, երբ տարիքն առած հիվանդ է, պահանջվում է վիրահատական բուժում: Սկոլիոզի ժամանակ մեծահասակների դեպքում վիրահատություն արվում է արտահայտված ցավային ախտանիշների դեպքում: Կա կարծիք, որ սկոլիոզը դիրքի, ծանրության եւ այլ պատճառերից է առաջանում, ու, երբ երեխան աճում է, այն կարելի է բուժել դիրք տալով, մերսումների օգնությամբ եւ այլն: Սակայն միայն մերսումներով ու բուժական ֆիզկուլտուրայով սկոլիոզը բուժվող չէ:

-Ինչպիսի՞ բուժական նորարարական մեթոդներ եք կիրառում:

-Այսօր որոշակիորեն փոխվել է գործիքավորումը, կորսետավորումը պահպանվել է, եւ Հայաստանում առկա ու կիրառելի են վերջին սերնդի լավագույն կորսետները: Վիրահատական առումով հիմնականում իմպլանտների տեսակները եւ որակն է լավացել, կոտրվածքների դեպքում քիչ քանակությամբ սկսել են կիրառելի լինել մինի ինվազիվ մեթոդները, իսկ համապատասխան գործիքների առկայության դեպքում դրանք կիրառելի կլինեն նաեւ սկոլիոզի դեպքում: Որոշ տեսակի սկոլիոզների համար կան հատուկ գործիքներ, որոնք կիրառելի են աշխարհով մեկ, բայց մենք չենք կարող դրանք ձեռք բերել, քանի որ շատ թանկ արժեն, եւ Հայաստանում նման հիվանդներ քիչ են հանդիպում, որպեսզի նրանց համար գործիքը ներմուծվի եւ կիրառվի: Իսկ քիչ քանակության դեպքում ոչ մի ընկերություն չի համաձայնի համագործակցել մեզ հետ: Իմպլանտները պետության աջակցության ծրագրի մեջ չեն մտնում, դրանք գնվում են հիվանդների կողմից, իսկ պետությունը հոգում է բուժման ծախսերը:

-Բժի՛շկ, վերապատրաստման վերջին անգամ ե՞րբ եք եղել:

-Եղել եմ նախանցյալ տարի եւ կասեմ, որ վերապատրաստումները հնարավորություն են տալիս ծանոթանալ նորագույն մեթոդներին, փորձի փոխանակություն կատարել: Ի դեպ, տարբեր ժամանակներ դրսում աշխատելու հնարավարություններ են եղել, սակայն ես ի վերջո հասկացա, որ ինձ Հայաստանից պետք չէ գնալ:

-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին:

-Այսօր կան լավագույն կադրեր, որոնք մեր աջակցության կարիքն ունեն, եւ մենք նրանց օգնում ենք գիտելիքների ամրապնդման հարցում, ուղղորդում ճիշտ ճանապարհով: Ընդ որում, ինտերնետ պորտալի շնորհիվ նրանց հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան մեր տարիներին էին: Նրանք ավելի շատ են շփվում արտերկրի տարբեր մշակույթների, բարքերի հետ, նրանց հնարավորություններն ավելի լայն են,  քանի որ դրսից էլ են բժիշկներ գալիս Հայաստան, եւ տեղի է ունենում փորձի փոխանակում:

-Ի՞նչ է իրենից ներկայացնում, ժողովրդական լեզվով ասած, ողնաշարի «գրիժան»` ճողվածքը:

-Դա այն է, երբ դիսկի ամրությունը թուլանում է, ու դոնդողանման կորիզի նյարդարմատը դուրս է գալիս դեպի պատռված հատվածները եւ դուրս եկած ճողվածքներով սեղմվում է՝ պատճառելով սուր ցավեր ու նյարդարմատի աճի խանգարում: Փոքր չափերը ոչ վիրահատական են, իսկ մեծ չափերի դեպքում անիմաստ է սպասել, քանի որ հիվանդներն ունենում են սուր ցավեր, կարիք կա նյարդարմատն ազատել ճնշումից, եւ պետք է իրականացվի վիրահատություն:

-Ձեր մաղթանքը եւ հորդորը մեր հասարակությանը:

-Կցանկանամ հասարակությունը լինի միշտ առողջ, աչալուրջ, երբեւէ չդիմի այնպիսի մարդկանց, որոնցից միայն վնաս կստանա: Թող մեր հասարակությունը տեղյակ լինի, որ մեր երկրում էլ հետազոտման, բուժվելու շատ հնարավորություններ կան: Ու պարտադիր չէ միայն բուժման նպատակով այցելել մեզ, թող գան նաեւ կանխարգելիչ ստուգումների, որպեսզի ժամանակ չկորցնեն ու վնասեն առողջությունը: Եղեք առողջ, սիրեք ձեզ եւ ձեր մարմինը:   

Կանխարգելելը սրտանոթային գանգատների վերացման միակ ճանապարհն է

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում հիվանդացության ամենաբարձր ցուցանիշն ունեն սրտային հիվանդությունները: Այսօր Հայաստանի սրտաբանության զարգացվածության եւ բուժման բարեհաջող ելքերով լավագույն օջախներից մեկը սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտն է, որտեղ լավագույն մասնագետների օգնությամբ իրականացվում են որակյալ բոլոր բուժօգնությունները: 

http://bestgroup.am/  կայքի զրուցակիցն է սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող եւ սրտաբան ԱՐԱՄ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԸ, ում հետ զրույցում քննարկվեցին Հայաստանում սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների կանխարգելման ու բուժման հնարավորությունների, ձեռքբերումների ու անհրաժեշտ քայլերի վերաբերյալ հարցերը: Բժիշկները, դժվարին պահերին կանգնելով հիվանդի կողքին, կիսում են նրա դժվարությունները` հաճախ անհնարինը դարձնելով հնարավոր: Հենց այդպիսին է մեր զրուցակիցը, որն ամեն կերպ ձգտում է բարելավել պացիենտների հետագա կյանքի որակը:

-Պարո՛ն Չիլինգարյան, հիմնականում սիրտ-անոթային ի՞նչ հիվանդությունների դեպքում են ձեզ դիմում:

-Սովորաբար սիրտ-անոթային խնդիրների դեպքում գանգատները շատ տարբեր են՝ կրծքավանդակի ցավերից, շնչարգելությունից մինչեւ սրտի անկանոն աշխատանք, ոտքերի այտույցներ, գլխապտույտներ: Շատ անգամ այնպիսի արտառոց գանգատներով են դիմում՝  կարծելով, որ սրտային խնդրից է, քանի որ սիրտը այնպիսի մի օրգան է, որի համար անհանգստանալը առաջնային է: Գալիս են ճշտելու՝ սրտայի՞ն խնդիր է, թե ոչ, պարզելու  իրենց գանգատների իրական պատճառները: Վիրուսային համաճարակի այս օրերին շատերի մոտ սրտային խնդիրը գլուխ է բարձրացրել: Երբ սիրտ-անոթային խնդիրներ ունեցող մարդիկ վարակվում են վիրուսով, ավելի է բարդանում նրանց քրոնիկական հիվանդությունը, ավելի ծանր են սկսում տանել այն:  

-Հիմնականում ո՞ր սրտանոթային հիվանդություններն են երիտասարդացում ապրել:

-Միշտ կան հիվանդություններ, որոնք տարիքային շեմ չեն հարցնում, օրինակ, սրտի բնածին եւ ձեռքբերովի արատները, որոնք սովորաբար ի հայտ են գալիս ավելի վաղ տարիքում: Մասնավորապես պիտի նշեմ երիտասարդացում ապրած սրտի իշեմիկ հիվանդությունը, սրտամկանի ինֆարկտը, ստենոկարդիան, որոնց առաջացման պատճառները բազմազան են: Դրանց նպաստում են ճարպակալումը, շաքարային հիվանդությունը, սթրեսները, սննդի անկանոն ընդունումը, ծխելը, որը, ցավոք սրտի, մեր երկրում վաղ տարիքից է նկատվում:  Մի խոսքով, կյանքի որակն է իրականում բավականին փոփոխության ենթարկվել, ինչն էլ նպաստում է սրտանոթային հիվանդությունների երիտասարդացմանը:  

-Հասարակությունը հաճախ չի տարանջատում ինսուլտը ինֆարկտից: Ի՞նչ կասեք այդ մասին:

-Ինֆարկտն ու ինսուլտը, կարելի  է ասել, նույն հիվանդություններն են, ուղղակի տարբերվում են տարբեր օրգաններում տեղակայմամբ: Իրականում խցանվում է անոթը, եւ արյուն չի մատակարարվում սիրտ, սրտամկանի որոշ մաս մահանում է, վերք է առաջանում, այնուհետեւ սպիանում, ու նույն իրավիճակը տեղի է ունենում ուղեղում, որը  կոչվում է ինսուլտ: Անոթը խցանվում է ուղեղում, որտեղ մեռուկացում է առաջանում ուղեղի հյուսվածքի որոշակի տարածքում: Տարանջատելու համար ասենք՝ ուղեղինը ինսուլտ է, սրտինը` ինֆարկտ: Հիվանդություններ են, որոնք ունեն նույն մեխանիզմը եւ նույն պաթոլոգիան, որոնց հիմքում ընկած է անոթային խցանումը, եւ երկուսի դեպքում էլ ռիսկային գործոնները կրկնվում են՝ ալկոհոլի չարաշահում, ճարպակալում, շաքարախտ, ճնշման խնդիրներ, նստակյաց կյանք:

-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին, մեր սրտաբանությունը ապագայում լավագույնների ձեռքերո՞ւմ կլինի:

-Մեր երիտասարդությունն այսօր բավականին նպատակասլաց է, ձգտող, պրպտող, հետաքրքրասեր, եւ այդ ամենը մեզ համար բավականին ուրախալի փաստ է, որին նպաստում է արդի տեղեկատվական դաշտի տարածվածությունը: Ասօրվա երիտասարդությունը հասուն մոտեցում է ցուցաբերում իր մասնագիտությանը, նրա պատասխանատվության զգացումը բավականին բարձր է, շուտ է յուրացնում գիտելիքները: Իսկ մենք էլ, ավելի ոգեւորվելով երիտասարդների հետաքրքրասիրությամբ, ցանկանում ենք ավելին տալ նրանց:

-Ի՞նչ կասեք կանխարգելիչ բուժման մասին, մեր երկրում այն զարգացա՞ծ է:

-Կանխարգելիչ բուժումը, կարծես թե, մեր էթնոսում ծնված չէ, դաջված չէ: Բոլորը կարծում են, թե սրտանոթային հիվանդությունները վերջնական բուժվող հիվանդություններ են, սակայն, ցավոք սրտի, դրանք չեն բուժվում, հիվանդի սիրտը միշտ էլ մնում է հիվանդ: Մենք ուղղակի նպաստում ենք գանգատների վերացմանը, որպեսզի պացիենտը չզգա իր հիվանդության գոյությունը: Սրտային խնդիրների դեպքում պետք է հետեւողական լինել, հիվանդը պետք է միշտ ընդունի իր դեղորայքը, որովհետեւ դադարեցնելու դեպքում կվերադառնա իր նույն գանգատներին: Կանխարգելելը սրտանոթային գանգատների վերացման միակ ճանապարհն է, եւ ամբողջ աշխարհում սրտանոթային խնդիրների դեպքում բժշկությունն աշխատում է միայն կանխարգելիչ բուժման ճանապարհով: Իհարկե,  ավելի լավ է՝ մարդիկ իրենց հետեւելով փորձեն չհիվանդանալ՝ խուսափելով ռիսկային գործոններից: Բժշկությունը դրսից է ազդում անհատի վրա, ավելի շատ պետք է սեւեռվել առողջության վրա, ոչ թե հիվանդության, մենք բուժում ենք հիվանդությունը, ոչ թե հիվանդին, մենք ոչ թե առողջության, այլ հիվանդությունների հետ ենք առնչվում: Դա է բժշկությունը. մենք ուսումնասիրում են հիվանդությունը, ոչ թե առողջությունը: Ժամանակին կանխարգելումը առողջություն է, իսկ մեր բուժածը հիվանդությունն է:

-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:

-Առաջին հերթին մեր հասարակությանը կցանկանամ առողջություն: Այսօր շատ ծանր ժամանակներում ենք ապրում. վիրուսի առկայությունը շատ բան փոխեց մեր ապրելակերպի մեջ: Կցանկանամ, որ մարդիկ ավելի սթափ մտածեն չկորցնելու համար մեր ազգային եւ մարդկային արժեքները, պահպանենք մեր անհատականությունները, ավելի պարտաճանաչ լինենք մեր անձի նկատմամբ: Կցանկանամ, որ մարդկանց սրտերը առողջ բաբախեն, որ նրանց գանգատները սրտային չլինեն, աշխատեն հեռու մնալ տարբեր ռիսկային գործոններից, հետեւեն իրենց ճնշմանը, շատ քայլեն, նյարդերը հանգիստ պահեն, բարի մնան: Եվ այդ ամենը կնպաստի  մարդու ֆիզիկական եւ հոգեւոր առողջությանը:

Հասարակությունը ինքը պետք է սկսի իր առողջության մասին մտածել

Հիվանդի վստահությունը բժիշկը պետք է նվաճի թե՛ իր պրոֆեսիոնալիզմով, թե՛ շփվելու կարողությամբ, ու, եթե պացիենտի եւ բժշկի միջեւ ստեղծվում է լուրջ համագործակցություն, կապ, աստիճանաբար տրվում են խնդիր­ների լուծումները: Բժիշկն իր պացիենտին օգտակար է լինում ոչ միայն բուժական գործով, այլեւ հոգեբանական շփմամբ: Հետեւաբար, յուրաքանչյուր բժիշկ պետք է տիրապետի փսիխոթերապիայի մեթոդներին: Այդ դեպքում ստեղծվում է մի վիճակ, որն արտասահմանյան գրականության մեջ կոչ­վում է «կոմպլայնս»՝ պացիենտի եւ բժշկի միջեւ համաձայնություն ու համագործակցություն՝ ուղղված հիվանդության պատճառած հոգսերի, տառապանքների, համ­բե­րությունը փորձության ենթարկող երեւույթների հաղթահարմանը:

http://bestgroup.am/  կայքի զրուցակիցն է Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի անոթային պաթոլոգիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ ԳԵՈՐԳԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ բավականին հաճելի մարդ է, ով իր բնագավառում առաջնորդվում է ազնիվ լինելու սկզբունքով եւ իր մասնագիտական բարձր որակների ու ազնվության համար վայելում հիվանդների վստահությունը։

-Պարո՛ն Գրիգորյան, հիմնականում աչքի ի՞նչ խնդիրներով են Ձեզ դիմում:

-Բաժանմունքը կոչվում է անոթային պաթոլոգիայի բաժանմունք, բայց վաղուց արդեն կորցրել է անվան էությունը: Նրա գործառույթների մեջ մտնում են աչքի հետ կապված բոլոր խնդիրները: Մեր բաժանմունքը մեծ գործունեություն է ծավալել 90-ական թվականներից, երբ ռազմական հոսպիտալը դեռ ստեղծման փուլում էր, եւ բոլոր խնդիրներով հիվանդները մեզ էին դիմում: Մեզ դիմում են ընդհանրապես աչքի բոլոր վիրաբուժական միջամտությունների, աչքի հետ կապված ցանկացած խնդրի դեպքում, վերջին տարիներին ավելի շատ ռազմական վնասվածքներ ստացածների հետ ենք զբաղվում, որպեսզի փրկենք եւ վերականգնենք աչքը:

-Ընդունված ավանդույթ է, որ երեխաներն ընտրում են իրենց ծնողների ուղին, ձեր երեխաների դեպքում ինչպե՞ս է:

-Երկու երեխաներս էլ բժիշկ են: Տղաս ակնաբույժ է, աշխատում է մեր բաժանմունքում, աղջիկս բժշկական գրասենյակում զբաղվում է առողջապահական, օպտիկական հարցերով:

-Բժի՛շկ, ունենո՞ւմ եք պացիենտներ արտերկրից:

-Հիմնականում դրսից մեզ մոտ որեւէ մեկի խորհրդով են գալիս: Ունենում ենք պացիենտներ Իրանից, Վրաստանից: Բժշկական տուրիզմը, կարծես թե, փորձում են մեր երկրում զարգացնել, բայց այն լայնածավալ բնույթ դեռեւս չի կրում: Նկատելի շարժ կա միայն ատամնաբուժության եւ պլաստիկ վիրաբուժության բնագավառներում, քանի որ գներն ավելի մատչելի են, քան իրենց մոտ: Մեր ոլորտում ավելի քիչ են դրսից այցելուները:  

-Հիմնականում ո՞ր տարիքային խմբի պացիենտներ են ձեզ այցելում:

-Մեզ այցելում են հիմնականում ծեր պացիենտներ, բայց ցավալի փաստ է, որ աչքի որոշ հիվանդություններ, ինչպես, օրինակ, կատարակտան, երիտասարդացել են, վնասվածքներով պացիենտներ էլ են լինում, ուստի մեզ դիմողների տարիքային շրջանակը մեծ է:

-Ձեր բաժանմունքը տեխնիկապես հագեցա՞ծ է:

-Ցավալի փաստ է, բայց մեր երկրում դեռ չունենք բժշկին դիմելու, հիվանդությունները վաղ ախտորոշելու, ժամանակին բուժելու կուլտուրա: Ընդհանրապես հիվանդ մարդն արդեն պահանջատեր է, որի ներաշխարհը խաթարվում է իր հիվանդության պատճառով. կան հիվանդություններ, որոնք չեն բուժվում, ամբողջ կյանքի ընթացքում պահանջում են ուշադրություն, հետեւողականություն: Ցավով պետք է նշեմ, որ կորոնավիրուսի ժամանակ առաջին երկու ամիսը մենք բաց թողեցինք, չաշխատեցինք այնպես, ինչպես պետք էր:

-Ձեզ համարո՞ւմ եք երջանիկ մարդ:

-Ես սիրում եմ իմ ընտանիքը, ունեմ կին, որին պաշտում եմ: Անհրաժեշտության դեպքում նա միշտ իմ թիկունքին է պաշտպանողի դիրքում: Ունեմ լավ երեխաներ ու լավ թոռնիկներ, որոնց համբույրների պակասը երբեք չեմ ունեցել, ովքեր ինձ ստիպում են ապրել եւ արարել:

-Իսկ որպես վերջաբան ի՞նչ կասեք:

-Ինչքան էլ փորձեն սոցիալապես անապահով խավին օգնել, պետպատվերի գաղափարը զարգացնել, միեւնույն է, դա չի բերելու նրան, ինչին ձգտում ենք: Հասարակությունը ինքը պետք է սկսի իր առողջության մասին մտածել, որովհետեւ ոչ մի պետություն չի կարող բավարար չափով դա իրագործել: Ինչպես ասում էր ակադեմիկոս, հայտնի վիրաբույժ Ամոսովը. «Բժիշկը կարող է բուժել հիվանդությունը, բայց նա չի կարող ձեզ առողջություն տալ»: Եվ սա պետք է գիտակցի ու հասկանա մեր հասարակությունը: Ցանկանում եմ բոլորին միմիայն առողջություն, միասնական ուժերով կորոնավիրուսի հաղթահարում: Ինչու ոչ, հնարավոր է, որ կլինի համաճարակի երկրորդ փուլը, բայց մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի չհասնենք դրան:  Եղե՛ք առողջ, սիրե՛ք եւ եղե՛ք սիրված:

Գոյություն ունի բուժելի եւ անբուժելի կուրություն

Լավ բժիշկ լինելու համար, նախ եւ առաջ, լավ հոգեբան է պետք լինել` անկախ ընտրած նեղ մասնագիտացումից: Ա­ռաջ­նային նշա­նա­կու­թյուն ունի բժշ­կի հետ շփու­մը։ Զուտ մասնա­գի­տա­կան տեսան­կյու­նից հի­վանդ­նե­րի ճն­շող մե­ծա­մաս­նու­թյու­նը չի կա­րող եզրակա­ցու­թյուն­ներ անել բժշ­կի պրոֆե­սիոնա­լիզ­մի մա­սին, դրա հա­մար առն­վազն պետք է շատ լավ տե­ղե­կաց­ված լի­նել բժշ­կու­թյան տվյալ ոլոր­տից: Հենց այս պատ­ճա­ռով էլ ուրիշնե­րից ստա­ցած տեղեկություններից առա­վել կար­եւոր­վում է բժշկի հետ շփումը.  որքա­նով է նա ու­շա­դիր, ինչ­պես էր հար­ցեր տա­լիս, ինչ հոգա­տա­րու­թյուն էր ցուցա­բե­րում եւ այլն:­ Բ­նա­կա­նա­բար, հա­մա­պա­տաս­խան իր պրո­ֆե­սիոնա­լիզ­մին: Այսինքն` կա­րո­ղա­նա հենց այդ շփու­մով վս­տա­հու­թյուն առա­ջաց­նել հի­վան­դի մոտ: Այս դեպ­քում կա­րե­լի է ասել, որ գոր­ծի կեսն արված է: Եթե հի­վան­դը վս­տա­հեց բժշ­կին, ավե­լի ար­դյու­նա­վետ կլի­նի բուժու­մը: Հա­կա­ռակ դեպ­քում ար­դյուն­քը սպաս­վա­ծից կա­րող է շատ ավե­լի ցածր լի­նել:

http://bestgroup.am/  կայքի զրուցակիցն է Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ակնաբույժ, Ամերիկայի ակնաբույժների ասոցիացիայի անդամ (AAO), ՀԱՆ աչքի շարժական հիվանդանոցի (ԱՇՀ) համակարգող եւ Եվրոպական կատարակտալ-ռեֆրակցիոն վիրաբույժների միության անդամ (ESCRS), բժիշկ-ակնաբույժ, միկրովիրաբույժ ԱՍԱՏՈՒՐ ՀՈՎՍԵՓՅԱՆՆ է:

 -Ի՞նչ գործունեություն է ծավալում ներկայումս աչքի շարժական հիվանդանոցը:

-Աչքի շարժական հիվանդանոցը, որը գործում է «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակում, մշտապես նպատակ է ունեցել  կանխարգելել ձեռքբերովի կուրությունը` Հայաստանի բոլոր համայնքների բնակիչների համար բարձրորակ ակնաբուժական ծառայությունները հասանելի դարձնելով: Ակնային հիվանդությունները վաղ հայտնաբերելու եւ ժամանակին բուժելու նպատակով հատուկ ուշադրություն է դարձվում կուրության պատճառ դարձող մի շարք ակնային, օրինակ, կատարակտի, գլաուկոմայի, շաքարախտային ցանցենախտի, մակուլյարդիստրոֆիայի եւ այլ հիվանդությունների հայտնաբերմանը:  Միակ վատ նորությունն այն է, որ այսօր, ցավոք, այս էպիդեմիկ վիրուսային իրավիճակի պատճառով հիվանդանոցը չի գործում, մարտ ամսից դադարեցված են մեր աշխատանքները, շուտով պարետատան կանոնների համաձայն կփորձենք ժամանակավորապես տարածաշրջանային հիվանդանոցի ղեկավարությունից տարածք խնդրել ակնային խորացված հետազոտումների համար, կկատարվեն պացիենտների ընդունում եւ ջերմաչափում, իհարկե, տեղի ինֆեկցիոնիստ բժշկի հետ համագործակցությամբ: Կկատարվեն ախտորոշում եւ հիվանդների նախապատրաստում, բայց ԱՇՀ-ի վիրահատարան եւ լազերային բուժման սենյակներ (փաստացի համարվում է միասնական փակ տարածք) կփորձենք ապահովել հիվանդների մեկ առ մեկ այցելություն` բուժման կամ վիրահատության համար, այսինքն՝ ԱՇՀ-ում աշխատանքները վերագործարկելու ժամանակ չպետք է խախտենք օրենքով սահմանված էպիդեմիկ նորմերը:

Կարանտինի առաջին ամիսներին ակնաբուժության մեջ էլ էր դադար տրված, միայն շտապ դեպքերի ժամանակ էին կատարվում վիրահատություններ Ս.Վ.Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնում, դրան զուգահեռ, իհարկե, այս ամիսներին մասնակցեցինք հեռավար կազմակերպվող դասընթացներին, այսինքն` փորձեցինք ավելի շատ զբաղվել ինքնակրթությամբ:

-Ձեր կյանքում կա՞ն մարդիկ, որոնց խոսքերով մշտապես առաջնորդվում եք:

-Իհարկե կան: Ես մեծ երախտագիտություն եւ հարգանք եմ տածում պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանի հանդեպ ու մշտապես հետեւում նրա խորհուրդներին: Ուզում եմ նշել նաեւ մեր ծրագրի ղեկավար Ռոջեր Օհանեսյանի անունը եւ, իհարկե, հիմնարար գիտությունների համար պարտական եմ հորս` ինժեներ-գյուտարար Նիկոլայ Հովսեփյանին, որի մտահաղացումները, ցավոք, դեռ մնում են թղթի վրա:

-Խոսենք արհեստական ոսպնյակի ֆիքսացիայի Ձեր անհատական մեթոդի մասին: Կիրառվո՞ւմ է այդ մեթոդն այսօր ակնավիրաբուժական պրակտիկայում: Կվերհիշե՞ք Ձեր կատարած ամենատպավորիչ  վիրահատությունը:

-Բավականին շատ վիրահատություններ եմ իրականացրել իմ ստեղծած մեթոդով, որը հայտնաբերել եւ կիրառության մեջ եմ դրել 2007 թվականից, երբ Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում հիվանդներիցս մեկի վիրահատության ընթացքում հետին խցիկային ոսպնյակի հենարանի անլիարժեքության պատճառով, ընդունված կանոնների համաձայն, անհրաժեշտ էր գնել նոր առաջային խցիկային մոդելի ոսպնակ: Իսկ դա հիվանդիս համար մատչելի չէր, եւ ես ստիպված էի օգտագործել արդեն ներդրված հետին խցիկային մոդելի ոսպնյակը, որի համար մտածեցի նոր ֆիքսացիայի մեթոդ: Առայսօր մեթոդը կիրառել եմ այն բոլոր բարդ դեպքերի ժամանակ, երբ ոսպնյակի բնական հենարանը շատ թույլ էր կամ իսպառ բացակայում էր: Այս մեթոդն ավելի շատ սկսեց ներդրվել «Լույս հայի աչքերին» բարեգործական ծրագրում:

Իմ կյանքում, թերեւս, ամենատպավորիչն էր «Humanoptics» ֆիրմայի անհատական արհեստական ծիածանաթաղանթի պատվաստման վիրահատությունը, որի կիրառելիությունը բավականին թանկ հաճույք է, եւ այդ մեթոդի կիրառման համար ես վերապատրաստում էի անցել վերը նշված ֆիրմայում: Հիշում եմ նույնիսկ պացիենտիս. երիտասարդը Վանաձորից էր, մետաղալարից վնասվել էր եւ արտանկել ոսպնյակը՝ ծիածանաթաղանթի հետ միասին, բայց, փառք Աստծո, ցանցաթաղանթը չէր վնասվել: Բավականին բարդ վիրահատություն էր, քանի որ միաժամանակ կարվեց նաեւ արհեստական ոսպնյակ, հետագայում փոխպատվաստվեց նաեւ վնասված եղջերաթաղանթը:  

-Տեսողության որակից կախված է նաեւ մարդու կյանքի որակը, կուրությունն այսօր լիարժեք բուժվո՞ւմ է:

-Իրականում գոյություն ունի բուժելի եւ անբուժելի կուրություն: Անբուժելի կուրությունը ձեր տեսողություն ապահովող ցանցաթաղանթի նյարդային բջիջների մասնակի կամ լիարժեք կորուստն է։ Սա, այսպես կոչված, «բացարձակ» կուրությունն է, երբ առկա է երկու աչքի տեսողության կայուն, անվերադարձ եւ լիարժեք կորուստ, լույսը մթից տարբերելու անընդունակություն, եւ տեսողությունը մոտ կամ հավասար է զրոյի։ Սակայն իրավական, գործնական եւ սոցիալական իմաստով կուրությունն ավելի լայն հասկացություն է, եւ այս առումով կույր համարվող մարդիկ կարող են որոշակի տեսողական զգացողություններ ունենալ, բայց չտարբերել շրջապատի առարկաները կամ մարդկանց, կորցնել շրջապատող պայմաններում կողմնորոշվելու հատկությունը եւ չկարողանալ առանց կողմնակի անձանց օգնության քայլել թեկուզ այն դեպքում, երբ լուսազգայությունը պահպանված է, ու կարող է տարբերել խոշոր առարկաների ուրվագծերը։ Այսօր բարձր տեխնոլոգիաների շնորհիվ աշխարհի որոշ երկրներում ակնավիրաբույժները եւ նեյրովիրաբույժները համատեղ կատարվող վիրահատությունով կարող են մարդուն մութ աշխարհից բերել լուսավոր աշխարհ, բայց, ցավոք սրտի, կարդալու ունակությունը չի կարող վերականգնվել:

-Ձեր արմատներում կա՞ն բժիշկներ, Ձեր երեխաները կցանկանա՞ն շարունակել Ձեր գործը:

-Իմ արմատներում չկան բժիշկներ. հայրս ինժեներ է, մայրս` ուսուցչուհի: Երեխաներս էլ դեռ փոքր են, բայց ավագ դպրոցում սովորող մեծ աղջիկս, կարծես թե, սեր ունի բժշկության հանդեպ, երկրորդ երեխաս նախընտրում է արվեստի ոլորտը: Մյուս երկու երեխաներս դեռ փոքր են, եւ վաղ է նրանց մասնագիտության ընտրության մասին խոսել:

-Կանխարգելիչ բուժումն ի՞նչ մակարդակ ունի այսօր  մեր երկրում:

-Ուրախալի փաստ է, որ մարդիկ այսօր վաղ են դիմում բժշկի: Իհարկե, դա կախված է հիվանդի մենթալիտետից: Այսօր բավականին լավ են աշխատում նաեւ առաջնային օղակում` պոլիկլինիկաներում, ուր մարդիկ դիմում են հիվանդության վաղ փուլերում, իսկ ավելի բարդացած փուլերում արդեն դիմում են ակնաբուժական կլինիկաներ: Անհատը պետք է պատասխանատու, հետեւողական լինի իր առողջության նկատմամբ եւ միայն բարդացած վիճակում չդիմի բժշկի: Իհարկե, մեծ դեր ունի նաեւ սոցիալական վիճակը, բայց, ամեն դեպքում, պետք է հետեւողական լինել առողջության հարցում:

-Սակայն առաջնային օղակի նկատմամբ հասարակության շրջանում վատ կարծիք է ձեւավորված, եւ մարդիկ հաճախ խնդրի առկայության դեպքում միանգամից դիմում են ակնաբուժական կլինիկաներ:

-Իհարկե ճիշտ եք.  մեր հանրության մեջ դա նկատելի է եւ, ինչ-որ տեղ, գովելի, եթե հերթեր չգոյանան, բայց, օրինակ, Ավստրալիայում, ԱՄՆ-ում պատկերն այլ է. հերթագրվում են, եւ ամիսներ են պահանջվում, որպեսզի մարդիկ կարողանան հանդիպել բժշկի հետ` հաղթահարելով ընտանեկան բժշկի եւ օպտոմետրիստի հերթագրումները: Իսկ նման ձգձգումը երբեմն անիմաստ խորացնում է եղած խնդիրը:

-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը եւ հորդորը մեր հասարակությանը:

-Հուսամ, որ մեր երկիրն այս տնտեսական ճգնաժամից արագ դուրս կգա, որովհետեւ կառավարությունը բավականին լայնածավալ աշխատանքներ է տանում երկրում կարգուկանոնը վերականգնելու ուղղությամբ: Իսկ բուժօգնությունը իրականացվում է  որակապես բարձր մակարդակով: Ամեն մարդ ունի իր իրավունքները, ցանկությունները, եւ մենք պետք է հարգենք դրանք: Ու, եթե մեր երկրում բարեփոխումները դրականորեն զարգանան, մեր ազգը կցուցաբերի իր լավագույն որակները` աշխատասիրությունը, կրթված, բանիմաց, իմաստուն լինելը:

Կինն ամեն ինչի չափանիշն է

Բոլոր ժամանակներում մարդիկ կնոջ մեջ գնահատել ու գովաբանել են խոնարհությունը, հնազանդությունը, հեզությունն ու մայրանալու շնորհը: Կինն Աստծուց ժառանգել է արարչագործության պսակը` մարդ ծնելու եւ դաստիարակելու շնորհը:

Հղիությունը կնոջ կյանքում յուրահատուկ շրջան է: Եվ, որպեսզի այդ շրջանը հնարավորինս թեթեւ անցնի կնոջ համար, նա պետք է ոչ միայն գտնվի բժշկի հսկողության ներքո, այլեւ տիրապետի անհրաժեշտ գիտելիքի՝ առողջ եւ գրագետ կենսակերպ վարելու համար: Ինն ամիս շարունակ կնոջ ներսում ձեւավորվում եւ զարգանում է նոր կյանք՝ կենդանի էակ, ում հետ կինն անտեսանելի, ամուր կապերով կապված է լինելու ողջ կյանքում, ով կնոջ համար դառնալու է ամենահարազատն ու կարեւորն աշխարհում: Թե ինչպիսին կլինի ապագա երեխան, ինչ ունակություններով օժտված կլինի, մեծապես կախված է հղի կնոջ կենսակերպից եւ հղիության հանդեպ նրա վերաբերմունքից: Յուրաքանչյուր կնոջ համար հղիությունը տարբեր հուզական ապրումներով լի փուլ է: Այդ սոցիալական դերին անցնելիս կինը, երեխային կրելուց, զգում է ոչ միայն ուրախություն, այլ նաեւ անհանգստություն ապագա երեխայի համար:

Չի կարելի կնոջը մի օր սիրել եւ գնահատել, կնոջը պետք է սիրել, պաշտել մշտապես, եւ այս տեսանկյունից մի քիչ հակասություններ կան տոների հետ կապված, քանի որ այդ դիտանկյունից կանանց մեկամսյակն ուղղակի ժամանակավրեպ է: Կինը եղել է, կա ու պետք է լինի մարդկային էության ավանդույթը կրողը, հիմքը ու շարունակողը: Մարդկության գլուխգործոցը կինն է: Հարգելի´ տղամարդիկ, պետք է հասկանալ, ընդունել ու սիրել կնոջ վեհությունը, կնոջ գեղեցկությունը, կնոջ՝ մայր լինելու գերարժեքությունն ու խորությունը: Յուրաքանչյուր տղամարդ պետք է սիրահարվածության մի փոքր տարր միշտ պահի իր ներսում, որը կապրեցնի կնոջը:

Մեր զրուցակիցն է Հայկական բժշկական ինստիտուտի Մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ամբիոնի դասախոս, ցիկլի ղեկավար, 2015 թ.-ին ԼՂՀ-ում «Տարվա լավագույն երիտասարդ բժիշկ» կոչմանն արժանացած, «Էրեբունի» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Շաքե Խաչատրյանը, ում հետ զրույցում քննարկվեցին կնոջ առողջությանը վերաբերող մի շարք խնդիրներ եւ դրանց լուծման ելքերը:

-Բժշկուհի, ընտրել եք մի մասնագիտություն, որի պատասխանատվության սահմանններն անքննելի են: Ինչպե՞ս եւ ե՞րբ որոշեցիք գնալ այդ քայլին:

-Ասեմ, որ արմատներումս կան բժիշկներ. հորեղբայրս է բժիշկ, եւ, ճիշտն ասած, մանկուց երազանքս բժիշկ դառնալն է եղել: Ընտանիքս դեմ էր իմ ընտրությանը եւ մինչեւ վերջ պայքարել է, որպեսզի այլ ընտրություն կատարեմ, բայց, քանի որ ինձ այլ ասպարեզում չէի պատկերացնում, հասա նրան, ինչ այսօր կա:

-Ուսուցիչ: Մարդ, ում տված ներուժը բավական է լինում ամբողջ կյանքի համար: Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:

-Իմ ուսուցիչը եղել եւ մնում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանը, ում մոտ ժամանակին անցել եմ օրդինատուրան եւ մինչ օրս էլ աշխատում եմ շատ բան սովորել տաղանդաշատ բժշկից: Իսկ առհասարակ կյանքում միշտ մայրիկիս եմ համարել իմ խորհրդատուն ամեն հարցում եւ կարող եմ մշտապես վստահել նրան ամեն քայլում: Հենց նա ինձ հորդորեց ընտրել այս մասնագիտությունը, իսկ ես ինձ միշտ պատկերացնում էի պլաստիկ վիրաբուժության ոլորտում: Երբ հայտնվում եմ բարդ իրավիճակներում, հիշում եմ մորս խորհուրդները, որոնք ինձ օգնում են հնարավորինս դյուրին եւ հարթ անցնել իմ ընտրած ճանապարհը:Եվ վստահ եմ, որ երբեւէ չեմ փոշմանի իմ ընտրության մեջ:

-Բժշկուհի, հասցնո՞ւմ եք աշխատանքը համատեղել վերապատրաստումների հետ:

-Այո, իհարկե. առանց վերապատրաստումների չենք կարող նորարարություններին համընթաց քայլել: Վերջինը եղել է 2019թ. դեկտեմբեր ամսին, վերապատրաստվել եմ ինտիմ էսթետիկ պլաստիկայի մեջ, որը դեռեւս այդքան էլ զարգացած չէ Հայաստանում, դեռ այն մակարդակի չենք հասել, որին մենք ձգտում ենք: Ցանկանում եմ իմ ներդրումն էլ ունենալ այդ ճյուղի զարգացման մեջ մեր երկրում, մոտակա վերապատրաստումս այս ամսին է՝ Իտալիայում, որտեղ կայանալու է էնդոկրին գինեկոլոգիայի միջազգային կոնֆերանս: Հույսով ենք, որ այս կորոնավիրուսը չի խանգարի դրա անցկացմանը, եւ մենք նոր գիտելիքներով կվերադառնանք Հայաստան:

-Տեղյակ ենք, որ նաեւ դասախոսում եք: Ի՞նչ կասեք մեր երիտասարդության մասին:

-Դասախոսում եմ 2016 թվականից եւ ասեմ, որ ունենք խոստումնալից կադրեր, որոնց շնորհիվ կարող ենք ավելի վստահ քայլերով առաջ գնալ բժշկության ոլորտում: Առհասարակ այժմյան սերնդին պետք է ներգրավել ամեն բնագավառում, անպայման նրանց խրախուսել, որ իրենք կարող են ավելին անել իրենց ընտրած մասնագիտության մեջ:

-Ի՞նչ կասեք հասարակության մասին, ի՞նչ մակարդակի վրա է դիմելիության կուլտուրան:

-Դիմողները տարբեր են լինում, սակայն մեծամասամբ գնահատում են բժշկի աշխատանքը, հարգանքով են մոտենում: Ամենակարեւորը հիվանդին ուրախ եւ ժպիտով տեսնելն է, երբ արածդ գործի արդյունքները շատ ընտանիքների երջանկություն են պարգեւում: Իհարկե, չպետք է մոռանալ նաեւ, որ բժիշկը պետք է գրագետ եւ հոգեբանորեն ճիշտ մոտեցում ցուցաբերի պացիենտի հետ հարաբերություններում: Անչափ կարեւոր է, որ բժիշկը միշտ գնահատված լինի բոլորի կողմից, մնա եւ արարի իր երկրում, բախտն օտար ափերում չփնտրի:

-Բժշկուհի, ովքե՞ր կարող են Ձեզ դիմել:

-Քանի որ աշխատում եմ գինեկոլոգիայի բաժանմունքում, վարում եմ հղիություններ, ծնունդներ, գինեկոլոգիական հիվանդություններով եմ զբաղվում, մասնակցում վիրահատությունների, ինձ կարող են դիմել նրանք, ովքեր բախվել են մանկաբարձական եւ գինեկոլոգիական խնդիրների: Ցավոք, հիմա շատ են դեպքերը, երբ դժվար է լինում հղիանալ, եւ տարբեր պատճառներով դիմում են բժշկի: Ընդհանրապես անպտղությունը ցավոտ թեմա է, ու երկարատեւ կամ կարճատեւ ջանքերի շնորհիվ յուրաքանչյուր անպտուղ զույգի՝ դրական արդյունքի հասնելը շատ է ոգեշնչում բժշկին, որպեսզի ավելի վստահ եւ հստակ քայլերով առաջ շարժվի:

-Այսօր երիտասարդ կանայք ձգտում են իրենց ծննդալուծումը կատարել կեսարյան հատումով, ի՞նչ կասեք այդ առումով:

-Կեսարյան հատումը պետք է իրականացվի խիստ ցուցումով, եւ մենք արդի բժշկության մեջ փորձում ենք ամեն ինչ տանել բնական ճանապարհով: Իսկ եթե նրանք կարծում են, որ, գնալով այդ քայլին, ցավերից խուսափում են, կրճատում դրանք, ապա չարաչար սխալվում են, քանի որ կեսարյան հատումն էլ իր հետագա հետվիրահատական բարդություններն ունի: Դրանցից մեկն այն է, որ արգանդի առաջային պատին սպի է առաջանում, որի արդյունքում դրա ամբողջականությունը խախտվում է, հետո վերականգնման շրջանը բավականին ցավոտ է լինում: Եվ մինչ այդ պատախանատու քայլին գնալը նրանք պետք է հղիությունը ընկալեն որպես մեծ պատասխանատվություն, դրա ամբողջ ընթացքը ճիշտ տանեն՝ գիտակցելով, որ այդ ճանապարհն անցնում են Աստծո տված բալիկի համար, իսկ կեսարյան հատմանը դիմեն միայն խիստ ցուցումների դեպքում:

-Ինչքա՞ն ժամանակ է պետք, որ ամուսնությունը համարվի անպտուղ:

-Կանոնավոր սեռական կյանքով ապրող զույգերի մոտ մեկ տարի եւ ավել հղիություն չգրանցվելու դեպքում արդեն կարող ենք ամուսնությունը համարել անպտուղ: Ցավոք, անպտղությունը երիտասարդացում է ապրել, ու թե տղամարդկանց, թե կանանց գործոնը գրեթե նույն նժարի վրա է դրված: Ռեպրադուկտիվ տարիքը սկսում է այն ժամանակ, երբ ձվարանները սկսում են իրենց ֆունկցիան լիարժեք կատարել եւ ավարտվում է այն ժամանակ, երբ ձվարանային ռեզերվը վերջանում է (լավագույն ռեպրադուկտիվ տարիքը 18-40 տարեկանն է):

-Բժշկուհի, ի՞նչ է իրենից ներկայացնում արգանդի պարանոցի քաղցկեղը:

-Կրծքագեղձի քաղցկեղից հետո արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված ուռուցքային հիվանդություններից է: Պատճառը բջիջների ոչ նորմալ աճելու ունակությունն է, որը տարածվում է մարմնի այլ մասեր: Վաղ փուլերում ախտանիշներ չկան: Ավելի ուշ առաջանում է հեշտոցային արյունահոսություն, ցավ կոնքի շրջանում, ցավ սեռական հարաբերության ժամանակ: Սեռական հարաբերությունից հետո արյունահոսությունը կարող է լուրջ ախտաբանության մասին չխոսել, բայց նաեւ կարող է լինել պարանոցի քաղցկեղի առկայության նշան:

Դեպքերի 90%-ում պատճառը համարվում է մարդու պապիլոմա վիրուսը, այնուամենայնիվ, շատ մարդկանց մոտ, ովքեր ունեցել են այդ վիրուսը, չի զարգացել պարանոցի քաղցկեղ։ Այլ ռիսկի գործոններից են ծխելը, թույլ իմունային համակարգը, հակաբեղմնավորիչ պրեպարատները, վաղ տարիքում սեռական հարաբերություն սկսելը, բազմաթիվ սեռական զուգընկերներ փոխելը, բայց դրանք քիչ կարեւոր են։ Պարանոցի քաղցկեղը սովորաբար զարգանում է նախաքաղցկեղային փոփոխությունների հիման վրա՝ 10-20 տարվա ընթացքում: Դեպքերի մոտ 90%-ը տափակ բջջային կարցինոմա է, մոտ 10%-ը՝ ադենոկարցինոմա, եւ փոքր մասը՝ այլ տեսակներ։ Ախտորոշումը կատարվում է պարանոցի սքրինինգների միջոցով (արգանդի պարանոցի բջջաբանական քննություն): Հետագայում կիրառում են տեսապատկերման եղանակները ուռուցքի տարածվածությունը որոշելու համար: ԱՄՆ-ում սքրինինգը խորհուրդ է տրվում կատարել 21 տարեկանից, որը պայմանավորված է սեռական կյանքը վաղ սկսելու եւ այլ ռիսկի գործոններին ենթարկվելու հանգամանքով։ ՀՀ –ում Պապ թեստը կատարվում է ամեն 3 տարին մեկ՝ անգամ 30-65 տարեկանում: Թեստը կոչվում է իր ստեղծողի՝ հայտնի հույն բժիշկ Յորյոս Պապանիկոլաուի անվամբ։ Պապ-քսուկի ժամանակ հատուկ գործիքով արգանդի պարանոցից բջիջներ են վերցվում, որոնք ստուգվում են մանրադիտակով: Թեստը շարունակում է մնալ արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման արդյունավետ եւ տարածված մեթոդ։ Ցավոք, հայ կանանց մոտ տարածված է, որ միայն բարդացած դեպքերում դիմեն բժշկի օգնությանը: Կցանկանամ, որ մեր հայ կանայք հարգեն եւ սիրեն իրենց անձը, ու, քանի որ առողջությունից կարեւոր բան չկա աշխարհում, անպայման անցնեն այդ սքրինինգային հետազոտությունները, որովհետեւ դրա համար մեծ գումարներ եւ ժամանակ հարկավոր չէ: Ես մասնակցել եմ Հայ-Կանադական կլինիկայի կողմից երկու տարուց ավելի հայաստանյան սահմանանամերձ գյուղերում անցկացված սքրինինգային ծրագրին, որի նպատակը արգանդի պարանոցի քաղցկեղի զարգացումը կանխարգելելն էր:

-Բժշկուհի, իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում միոմա հիվանդությունը:

-Միոման արգանդի բարորակ հարթ մկանային ուռուցք Է: Կանանց մեծամասնության մոտ լինում է անախտանիշ, սակայն ոմանց մոտ դիտվում է ցավոտ եւ առատ դաշտան: Մեծ չափեր ունենալու դեպքում կարող է սեղմել միզապարկին եւ բերել հաճախամիզության: Հնարավոր է ցավ սեռական հարաբերության ժամանակ: Տեղակայումը եւ աճը գանգատների, խնդիրների առաջացման համար գլխավոր գործոններից են: Արգանդի խոռոչում տեղակայվելու ժամանակ նույնիսկ փոքր ախտահարումները կարող են ուղեկցվել գանգատներով, մինչդեռ խոռոչից դուրս գտնվող հանգույցները երկար ժամանակ կարող են լինել անախտանիշ: Ըստ տեղակայման դասակարգվում են՝

  • Ներմկանային՝ ինտրամուրալ միոմա, որը գտնվում է արգանդի պատի հաստության մեջ: Ամենահաճախ հանդիպող տեսակն է: Չնայած որ դա չափերով բավականին մեծ է, սակայն հազվադեպ է գանգատներ առաջացնում: Ժամանակի ընթացքում ինտրամուրալ հանգույցները կարող են մեծանալ դեպի ներս՝ ձեւախախտելով արգանդի խոռոչը:
  • Ենթաշճային՝ սուբսերոզ միոմա, գտնվում է արգանդի մակերեսի վրա՝ շճաթաղանթի տակ: Կարող է մեծանալ դեպի դուրս՝ միացած լինելով արգանդին հյուսվածքային ոտիկով:
  • Ենթալորձային՝ սուբմուկոզ միոմա, գտնվում է էնդոմետրիումի տակ՝ միոմետրիումի վրա: Դեֆորմացնում է արգանդի խոռոչը: Փոքր հանգույցներն էլ կարող են բերել արյունահոսության եւ անպտղության:
  • Պարանոցային հանգույց, որը հազվադեպ է հանդիպում, տեղակայվում է արգանդի պարանոցի պատին:

Հանգույցները լինում են եզակի եւ բազմակի: Մեծ մասը սկիզբ է առնում միոմետրիումից՝ հետագայում աճելով կա՛մ դուրս, կա՛մ ներս: Երկրորդային փոփոխությունները ներառում են արյունահոսություն, մեռուկացում (նեկրոզ), կալցիֆիկացիա եւ կիստոզ ձեւափոխում: Որպես կանոն կալցիֆիկացվում են դաշտանադադարից հետո: Միոմաների հիմնական մասը բուժման կարիք չունի, քանի դեռ չի բերել գանգատների եւ ախտանիշների առաջացման: Դաշտանադադարից հետո հանգույցները փոքրանում են եւ սովորաբար խնդիրներ չեն առաջացնում: Վիրահատական միջամտություն արվում է, երբ ունենք անհանգստացնող ախտանիշներ: Տարբերում ենք հետեւյալ վիրահատական մեթոդները` հիստերէկտոմիան՝ արգանդի հեռացումը, միոմաների հեռացման դասական մեթոդն է: Կոնսերվատիվ միոմէկտոմիա (միոմատոզ հանգույցի հեռացում), որը կատարվում է հետեւյալ մեթոդներով՝

  • հիստերոսկոպիկ միոմէկտոմիա,
  • լապարոսկոպիկ միոմէկտոմիա,
  • լապարոտոմիկ միոմէկտոմիա:

-Բժշկուհի, խոսենք ձվարանի կիստայի տեսակների մասին:

-Ձվարանի կիստաների տեսակներն են՝ ֆոլիկուլյար, դեղին մարմնի, դերմոիդ, էնդոմետրիոդ, մուցինոզ: Երբ այդպիսի կիստաները չեն անհետանում կես տարի տեւող պահպանողական բուժման արդյունքում, որոշվում է դրանք հեռացնել վիրահատության միջոցով: Եթե ֆունկցիոնալ կիստաների առաջացումը ցիկլից ցիկլ կրկնվում է, ապա անհրաժեշտ է որոշել, թե ինչն է դրա պատճառը, եւ ջանքերն ուղղել այդ պատճառների վերացմանը: Ֆոլիկուլյար կիստան (ռետենցիոն կիստա) ձեւավորվում է դոմինանտ ֆոլիկուլից, եթե այն չի պայթել, այլ կերպ ասած՝ եթե ձվազատում տեղի չի ունեցել: Ախտորոշելու համար անհրաժեշտ է ՈւՁ հետազոտություն: Առավել հաճախ ձվարանի ֆոլիկուլյար կիստան անցնում է մինչեւ ցիկլի ավարտը, որում այն առաջացել է: Երբեմն այդ գործընթացին օգնելու համար նշանակում են հեստագեններ (պրոգեստերոն, ուտրոժեստան, դյուֆաստոն): Դեղին մարմնի կիստան (լյուտեինային կիստա) ձեւավորվում է ձվազատված ֆոլիկուլից: Դեղին մարմնի կիստայի ախտանշանները, նրա ախտորոշումը եւ բուժումը նույնպիսին են, ինչպես ֆոլիկուլյար կիստաների դեպքում:

Ֆունկցիոնալ կիստաների վտանգավոր բարդություններ կարող են լինել կիստայի ոլորումը եւ պատռվածքը, որոնք երբեմն ուղեկցվում են ներքին արյունահոսությամբ, նման դեպքերում դիմում ենք վիրահատական միջամտության: Ֆոլիկուլյար եւ լյուտեինային կիստաների կրկնվելու վտանգը շատ ցածր է: Ձվարանի էնդոմետրիոիդ կիստան էնդոմետրիոզի դրսեւորում է եւ սկսում է ձեւավորվել նրա օջախից: Քանի որ էնդոմետրիոիդ օջախի բջիջները ենթակա են կնոջ օրգանիզմում ցիկլիկ հորմոնային փոփոխությունների միեւնույն ազդեցությանը, ինչ եւ էնդոմետրիումի բջիջները, յուրաքանչյուր դաշտանի ժամանակ այդպիսի օջախի ներսում արյուն է կուտակվում: Այդ արյունը դուրս գալու տեղ չունի, եւ յուրաքանչյուր ցիկլի հետ այն ներսում ավելի ու ավելի է շատանում. կիստան աճում է: Կիստայի արյունային պարունակությունը ժամանակի ընթացքում վերածվում է թանձր շագանակագույն զանգվածի, ինչի համար էլ այդպիսի կիստաները ստացել են իրենց երկրորդ անվանումը՝ շոկոլադե: Ինչպես եւ էնդոմետրիոզի մյուս բոլոր օջախները, էնդոմետրիոիդ կիստաները հաճախ անպտղության պատճառ են դառնում կնոջ օրգանիզմում հորմոնային գործընթացների խախտման պատճառով: Այդպիսի կիստաները հղիության համար հակացուցում չեն, եթե հաջողվում է հղիանալ դրանց առկայությամբ: Ցավոք, ձվարանների վրա այդպիսի գոյացությունները, ի տարբերություն լյուտեինային կիստաների, ինքնուրույն չեն անցնում եւ մեծ չափերի հասնելիս ու կնոջը անհարմարություն պատճառելիս պահանջում են վիրահատական բուժում: Վիրահատության արդյունքն ամրապնդելու համար էնդոմետրիոիդ կիստայի հեռացումից հետո հաճախ նշանակվում է հորմոնային բուժում՝ ուղղված ցիկլիկ հորմոնային փոփոխությունների ճնշմանը, որոնք նպաստում են էնդոմետրիոզի օջախների կրկնակի աճին:

Ձվարանի դերմոիդ կիստան (տերատոման), թեեւ ունի կիստայի արտաքին հատկանիշներ, սակայն գիտական տեսանկյունից վերաբերում է կիստոզային ուռուցքներին: Ձվարանում այդպիսի գոյացությունն առաջանում է սաղմնային զարգացման փուլում խանգարումների պատճառով եւ կարող է տեղայնացվել ոչ միայն ձվարաններում: Տերատոման բարորակ ուռուցք է՝ կազմված հաստ պատիճից՝ լցված լորձե կամ ճարպե զանգվածով, որի ներսում կարող են լինել ձվարանին ոչ հատուկ հյուսվածքներ՝ մաշկ, մազեր, ճարպային, մկանային, ոսկրային կամ նյարդային հյուսվածքներ: Դերմոիդ կիստայի առկայությունը չի ազդում հորմոնային ֆոնի վերարտադրողական հնարավորությունների վրա, սակայն նրա մեծացման հաշվին կարող է նվազել ձվարանի առողջ հյուսվածքի ծավալը, խանգարվել՝ նրա արյունամատակարարումը: Ախտորոշման մեթոդը ՈւՁՀ-ն է: Դերմոիդ կիստան լյուտեինային եւ էնդոմետրիոիդ կիստաներից, որոնց հետ դրանք երբեմն շփոթում են, տարբերելու համար օգտագործվում է ՄՌՏ: Իրականացվում է միայն վիրահատական բուժում:

-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը մեր հայ կանանց:

- Մեր հայ կանանց մաղթում եմ դրական էներգիա, պոզիտիվ: Ընդհանրապես կինը նեգատիվ չպետք է լինի: Կինը, ինչու չէ, նաեւ հայ կինը շատ ավելի իմաստուն է, հոգեւոր ու էսթետիկ: Հուսամ, որ մենք էլ ավելի կթարմացնենք, կնորացնենք ինտիմ էսթետիկ պլաստիկան՝ բարելավելով կանանց կյանքի որակը: Ամփոփելով միտքս, մաղթանքս՝ ասեմ, որ, անկախ ամեն ինչից, աշխարհն ընդունված է գնահատել մի նշաձողով, ու դա հենց կինն է: Ասել եմ ու կասեմ. կինն ամեն ինչի չափանիշն է: Մեր կանանց մաղթում եմ, որ իրենք իրենց շատ հարգեն, իրենց ընդունեն այնպիսին, ինչպիսին կան ու գնահատված լինեն իրենց շրջապատողների եւ սիրված՝ տղամարդու կողմից: Ու չխուսափեն գինեկոլոգի մոտ այցերից ոչ միայն բարդացված դեպքերում, այլ կանխարգելիչ ստուգումներ անցնելու համար:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր