Lusine

Lusine

There is no translation available.

Lady fitness մարզասրահ` կանացի ֆիթնես կենտրոն

 

Պրոֆեսիոնալ մարզասարքեր և նորագույն մարզման մեթոդներ. Իրական գեղեցկությունը սկսվում է գեղեցիկ կազմվածքից:

Համատեղեք հաճելին օգտակարի հետ` այցելեք “Լեդի ֆիթնես” մարզասրահ:

Էլիտարը կարող է լինել նաև մատչելի:

 

There is no translation available.

ԴՈՒ  ՊԵՏՔ  Է ՄԻՇՏ  ՔՈ ՀԻՎԱՆԴԻ ԿՈՂՔԻՆ ԼԻՆԵՍ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՆԱ ՀԱՎԱՏԱՑԵԼ ԵՎ ՎՍՏԱՀԵԼ Է ՔԵԶ

Մարդիկ, որոնք զբաղված են այլ մարդկանց առողջության վերականգնմամբ` ցուցաբերելով վարպետություն ու մարդկայնություն, վեր են կանգնած երկրի վրա բոլոր մեծություններից։ Բավականին հաճելի կին և հաճելի զրուցակից, իր գործի մեջ մեծ գիտակ. այսպես կարելի է նկարագրել նրան: Մարդ, որը կյանքում առաջնորդվում է ազնիվ լինելու սկզբունքով։ Բժշկուհի, ով իր մասնագիտական բարձր որակների ու ազնվության համար էլ վայելում է հիվանդների վստահությունը։

Ներկայացնում ենք մեր զրույցը «Աստղիկ» բժշկական կենտրոնի Ինվազիվ սրտաբանության ծառայության պատասխանատու ՆԱՐԻՆԵ ԳՈՋԱԲԱՇՅԱՆԻ  հետ։ 

-Տիկի՛ն Գոջաբաշյանինչպիսի՞ մասնագիտական ճանապարհ եք անցել, և այն ինչպե՞ս կգնահատեք այսօր:

-Շնորհակալ եմ ինձ շրջապատող մարդկանցից, ճակատագրից, իրադարձությունների դասավորվածությունից, որովհետև իմ անցած ճանապարհը պատահական չեմ համարում, ինչպես ժողովուրդն է սիրում ասել. «Աստծո մատը խառն է եղել այստեղ»: Իհարկե, բժշկի մասնագիտությունը երբեք հեշտ ճանապարհ չի ենթադրում, բայց երբ արդեն հաշվարկում եմ, թե ինչ ներդրեցի և ինչ ստացա, ուր հասա բժշկության ասպարեզում, միանշանակ կարող եմ ասել՝ այն երջանիկներից եմ, ում աշխատանքը եղել է բազմաբովանդակ և հետաքրքիր:

Աշխատանքային գործունեությունս սկսել եմ 1993-1994թթ.-ին՝ Կարդիոլոգիայի ինստիտուտում, որտեղ սրտաբանական նեղ մասնագիտություն եմ անցել, իսկ դրանից առաջ՝ 1992թվականին, առիթ եմ ունեցել ծանոթանալու Հրայր Հովակիմյանի հետ։ Երկրաշարժից հետո <<Բժշկություն առանց սահմանների>> ամերիկյան կազմակերպությունը որոշեց Հրայր Հովհակիմյանի գլխավորությամբ Հայաստանի երեխաների սրտային հիվանդությունների խնդիրերով զբաղվել: Այդ տարիներին սրտի վիրահատությունները կատարվում էին Միքայելյանի անվան ինստիտուտում: Հ. Հովակիմյանը, չնայած երիտասարդ տարիքին, արդեն սրտի, հատկապես մանկական վիրաբուժության մեջ բավականին լուրջ կենսագրություն ուներ: Այդ մութ ու ցուրտ տարիներին մարդիկ լքում էին երկիրը, ու, հավատացեք, ես այդ մարդկանց գործունեության մեջ տեսնում էի մի լուսավոր կետ: Կարդիոլոգիայի ինստիտուտում ավարտեցի իմ նեղ մասնագիտացումը և 1994թ. նրանց խնդրեցի, որ ինձ թույլ տան այդ ամենին մոտիկ լինել: 2-3 տարի այդ թիմում աշխատել եմ, հերթապահել, սովորել առանց որևէ պաշտոնական հիմքի: 1996թ. ևս մի կազմակերպություն ստեղծվեց՝  «ACAF»  ֆրանսիական ասոցիացիան, որը գլխավորում էր Ավետիս Մատիկյանը: Որոշեցին Հայաստանում սրտաբանության մի այլ ճյուղ զարգացնել՝ ինտերվենցիոն ինվազիվ կարդիոլոգիան, որով միջամտություն էր կատարվում սրտի անոթների վրա:

1997թ. ինձ ընդունեցին աշխատանքի Նորք-Մարաշի սրտաբանական հիվանդանոցում, իսկ արդեն 1998թ. ինձ ընդգրկեցին ինվազիվ  կարդիոլոգիայի ոլորտ: 1999 թվականին մեկնեցի Ֆրանսիա՝ ֆրանսիական ասոցիացիայի որոշումով։ Հիշեցնեմ, որ ամեն տարի նրանք օգոստոս ամսին գալիս էին և բարեգործական հիմունքներով երկու շաբաթում կատարում ստենտավորումներ: Մարսել քաղաքում մեկուկես հրաշք տարի լավ և բարձրորակ թիմի հետ աշխատելուց հետո 2000թ. վերադարձա Հայաստան: 2000-2003թթ. աշխատեցի Նորք-Մարաշի սրտաբանական հիվանդանոցում։

Ինվազիվ կարդիոլոգիայի ոլորտն այդ տարիներին ղեկավարում էր Շահեն Նորայրի Խաչատրյանը, և մենք գրեթե միաժամանակ սկսեցինք մեր ուղին, ու մեզ հիշատակում են որպես ինտերվենցիոն կարդիոլոգիայի հիմնադիրներ: 2003թ. Հարություն Քուշկյանը սարք գնեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի համար և ինձ առաջարկեց աշխատել այնտեղ: Ու ստացվեց այնպես, որ Նորք-Մարաշ սրտաբանական հիվանդանոցից առաջին «պոկվող քարը» ես էի, որովհետև ոչ ոք այդ տարիներին հիվանդանոցը չէր  թողնում. այն յուրահատուկ մի օազիս էր, ապահովված մի կենտրոն, որը զբաղվում էր բժշկությամբ՝ համալրված ամերիկյան չափանիշներով։ Շատ դժվարությամբ կտրվեցի, քանի որ միջավայրս շատ լավն էր: Չեմ ասի, որ ճանապարհս հեշտ է եղել, բայց ամեն ինչ բավականին լավ ստացվեց, քանի որ հենց Արտյոմ Մաքսիմիչն ինքն էլ էր շահագրգռված, որ այդ ճյուղը զարգանա: Մինչև 2011թվականն աշխատեցի այդ կլինիկայում, քանի որ ամբողջովին նվիրվել էի իմ մասնագիտությանը: Աձնական կյանքս երկրորդ պլան էր մղվել, և մի քիչ ուշացումով կազմեցի իմ գեղեցիկ ընտանիքը, 2012թ. մայր դարձա: Ստացվեց այնպես, որ երեխայիս ծննդից հետո վերադարձա «Աստղիկ» բժշկական կենտրոն, <Էրեբունի>  հիվանդանոց, բայց ես այնտեղ աշակերտներ թողեցի, որոնցով կարող եմ հպարտանալ: Գիտական թեզ չեմ պաշտպանել, որովհետև մեր մեջ սերմանել են, որ կոչման մեջ չէ մասնագետի առավելությունը, կարևորն այն է, թե ինչ մակարդակով, ինչ նվիրումով ես կատարում քո աշխատանքը։ Իսկ մեր աշխատանքն այստեղ թիմային է, բոլորս ընկերներ ենք, համախմբված աշխատում ենք, որ մեր հիվանդների բուժման արդյունավետությունը բարձր լինի:

-Իսկ ի՞նչ կառաջարկեք  ճնշման տատանումների դեպքում:

-Հաճախ ցածր ճնշման դեպքում առաջարկում են մեղրաջուր խմել, քաղցր ուտել, բայց, եթե կա գանգատ, ուրեմն միանշանակ պետք է դիմել բժշկի: Եթե լուրջ խնդիր չի լինում, այսպես ասած, հասարակ  միջոցներ ենք առաջարկում. գնալ լողի, սպորտով զբաղվել, սննդի մեջ աղի քանակը պակասեցնել։ Շատ ավելի լուրջ է խնդիրը հիպերտոնիայի դեպքում: Մենք հաճախ լսում ենք. «Տարիքիս համեմատ ճնշումս նորմայի մեջ է»։ Դա շատ սխալ արտահայտություն է։ Եթե համարենք, որ սիրտը ընդամենը մի մկանային պոմպ է, ապա արյան շրջանառությունը շատ նման է հիդրոդինամիկայի: Եթե դու ունես մի պոմպ, որի խողովակը ջուր է տանում, ապա այդ պոմպի դիմադրությունը կբարձրանա, իսկ նրա աշխատանքը կդժվարանա, այսինքն՝ ինքը ճնշման դեմ պիտի արյուն մղի: Բայց ամենասարսափելին այն է, որ, այդ ենթադրություններից ելնելով, դրանք դառնում են ելքային ռիսկ ֆակտորներ ինսուլտների և ինֆարկտների համար: Մյուս լուրջ խնդիրն այն է, երբ բարդ սրտային անբավարություն են ունենում, քանի որ սրտի պոմպը հոգնել է աշխատելուց:  Ընդհանրապես ցանկացած օրգան իր ռեզերվն ունի, և այդ իսկ պատճառով առաջին անգամ հիվանդին տեսնելիս միանգամից չենք ասում՝ գնա, անմիջապես դեղ խմիր, այլ խորհուրդ ենք տալիս առաջնահերթ սննդակարգը կարգավորել, ֆիզիկապես ակտիվ կենսակերպ վարել, քաշը նվազեցնել։ Իսկ երբ տեսնում ենք, որ այդ ամենից հետո դրական տեղաշարժ չի նկատվում, նոր միայն անցնում ենք  դեղորայքային բուժում նշանակելուն: Բայց շատերը սկսում են մտածել, որ եթե  դեղ են խմում, ուրեմն հիվանդ են, և խուսափում են դրանից։ Մինչդեռ դեղը կանխարգելում է ինսուլտը և ինֆարկտը, երիկամային անբավարարությունը, մի շարք այլ խնդիրները: Կանանց մտքով անգամ չի անցնում, որ մենոպաուզայից հետո հիպերտոնիան իրենց հետ «ընկերանում» է, և պետք է շատ ակտիվ դրանով զբաղվել։ Տարիքի հետ կապված հորմոնային խնդիրներն են շատանում, ավելորդ քաշ ենք հավաքում, և շատ կարևոր է խուսափել դրանից, որպեսզի հետո չպայքարենք դրա դեմ: Մարդ պետք է իրենով զբաղվի, բայց, իհարկե, գերզբաղվելն էլ չեմ ընդունում, որովհետև դա համարյա հիվանդագին վիճակի է հասցնում մարդուն: Հայաստանում սիրտ-անոթային հիվանդությունների և դրանց հետեւանքով մահվան դեպքերի հիմնական պատճառներից մեկը հիպերտոնիան է, որը չի վերահսկվում և պատշաճ կերպով չի բուժվում:

-Վերջին տարիներին ձևավորվել է այն կարծիքը, որ սրտամկանի ինֆարկտը երիտասարդացել է,  ովքե՞ր են այդ  ռիսկային խմբի տարիքային թիրախ համարվում:

- Կանայք 45-ից հետո, իսկ տղամարդիկ 40-ից հետո համարվում են ռիսկային խումբ, և ճիշտ է, որ պատկերը փոխվել է, ու վաղուց խոսվում է այն մասին, որ գոյություն ունի ավելի վաղաժամ՝ երիտասարդ հիպերխոսլտերինեմիա, որն էլ իր հերթին բերում է վաղ աթերոսկլերոզի: Հիշենք, որ  1990-ական թվականների սկզբից անընդհատ սթրեսների մեջ էինք ապրում՝ պայմանավորված պատերազմական վիճակներով, մթով ու ցրտով, բացի այդ, պարզ չէ, թե ինչ ենք ուտում և խմում, ու երբ ժառանգականության գործոնին, որն սկզբանե մարդու մեջ դրված է, գումարվում են ծխելը, ոչ ճիշտ ապրելակերպը, չափից շատ աշխատելը, չքնելը, ամեն ինչ հասկանալի է դառնում։ Վերջին տարիներին կարծես թե որոշակի բաներ փոխվում են, մարդիկ շատ ավելի ուշադիր են դարձել իրենց նկատմամբ, գալիս են հետազոտությունների, որը շատ գովելի փաստ է: Պետք է բացահայտեն՝ արդյոք իրենք այդ ռիսկային խմբո՞ւմ են, թե ոչ: Ի դեպ, ճիշտ չէ այն կարծիքը, թե կանայք ավելի քիչ են հիվանդանում սրտամկանի հիվանդություններով: Ու նաև սխալ է այն կարծիքը, որ, քանի դեռ դաշտանադադար չկա, իրենք ապահովագրված են հիվանդություններից: Եվ վերջապես, հիմա կանանց մոտ ավելի են շատացել բոլոր հնարավոր ռիսկերը, այսինքն` շատ ավելի բարձր է սուր ինֆարկտների, բազմանոթ ախտահարման ժամանակ  մահացության հավանականությունը: Կինը պետք է վաղաժամ այցելի բժշկի, որպեսզի հավաստի տեղեկություն ստանա՝ ինքն այդ ռիսկային խմբո՞ւմ է, թե ոչ: 

- Վիրաբուժությունը Ձեր ոլորտում գերզարգացա՞ծ է, թե ոչ: 

-Թող անհամեստություն չհամարվի, եթե ասեմ, որ սրտաբանության և սրտի վիրաբուժության ոլորտում բավականաչափ առաջ ենք, ունենք լավագույն կլինիկաներից մեկը։ Մենք ամեն ինչ որդեգրում ենք ամերիկյան և եվրոպական ուղեցույցներից, դրանք կիրառում, այսինքն` որոշումները,  ցուցումները, բուժման տակտիկան։ Իհարկե, կան որոշակի ոլորտներ, որ, այսպես ասած, մեզ հասանելի չեն տեխնիկական տեսանկյունից: Բժշկության մեջ բավականին թանկարժեք տեխնոլոգիաներ կան: Օրինակ, եթե սրտի փականը ախտահարված է, մենք ունենք ոսկե ստանդարտ, որն այսօր էլ արդիական է։ Փականը փոխում են՝ փոխարինելով արհեստական փականով, բայց արդեն 10 տարուց ավելի է, ինչ ամբողջ աշխարհով մեկ, ինչպես որ մենք երակների, զարկերակների միջով անցնում ենք, ստենտներ ենք անում, անցնում են այդ փականերով՝ բացելով դրանք: Եթե մի օր բժշկությունը դառնա ապահովագրված, և դրա հետ մեկտեղ մեր ցանկալի տեխնոլոգիական լուծումներն ունենանք, ապա այդ ժամանակ մենք աշխարհի զարգացած երկրների հետ հավասարության մասին կարող ենք խոսել: Մեր կլինիկայում կատարվում են սիրտ-անոթային համակարգի բոլոր բարդությունների վիրահատական միջամտությունները, և հավատացնեմ՝ արվում են բոլոր ամերիկյան չափորոշիչներին համապատասխան: Այսինքն` այս խնդիրը պետք է լուծել  ոչ միայն սքրինինգային ծրագրերով, այլև հասարակ քարոզչությամբ: Նույնիսկ ամենափոքր ախտանշանների դեպքում մի հապաղեք, դիմեք բժշկի: 

-  Վերջին տարիներին մեր ազգը դժգոհում է գրեթե ամեն ինչից, այդ թվում՝ բժշկությունից, բայց  բժիշկն էլ մարդ է և սխալվելու իրավունք ունի:

- Դուք հիմա մի բանի մասին եք խոսում, որին մենք գրեթե ամեն օր ականատես ենք լինում: Դրա մասին մենք էլ ենք մտածում: Բժշկությունը մաթեմատիկա չէ, այսինքն` կան իրավիճակներ, որ իրոք գլուխկոտրուկներ են, օրինակ, կարող է  հիվանդությունը ախտորոշելու համար երկար ժամանակ և շատ հետազոտություններ անհրաժեշտ լինեն: Շատ հաճելի է, երբ հիվանդը տեղեկացված է լինում, պատկերացնում ունի, գաղափար է կազմում, թե ինչի մասին է խոսքը: Երբեմն կատարյալ բժշկական սպասարկման դեպքում էլ հիվանդը չի կարող գոհ լինել, որովհետև ինքն արդեն հոգեբանական ու նաև ֆինանսական խնդիրներ ունի: Իհարկե, շատ ավելի լավ կլինի, եթե բժշկի գլուխը ծանրաբեռնված լինի զուտ մասնագիտական հարցերով, բայց մենք ամեն դեպքում փորձում ենք այդ ամենը հավասարակշռության մեջ պահել, որովհետև մենք ո'չ սրտնեղելու, ո'չ հիվանդից հրաժարվելու իրավունք ունենք: Դու պետք է քո հիվանդի կողքին լինես, որովհետև նա հավատացել է քեզ ու եկել բուժման: Բայց ոչ բոլոր հիվանդներն են դժգոհ, մարդիկ կան, որ շատ շնորհակալ են, մեզ երբեք չեն մոռանում։

-  Ի՞նչ կցանկանայիք ավելացնել վերջում

-Երբ իմ հիվանդները կամ նրանց հարազատները շնորհակալություն են հայտնում, ես երբեք չեմ ասում խնդրեմ բառը, քանի որ չեմ ուզում, որ նրանք նորից որպես հիվանդ գան: Ուզում եմ, որ առողջ ապրեն, խնդիրներ քիչ ունենան, երջանիկ լինեն:  

There is no translation available.

Ծննդյան ամսաթիվ: 15.05.1980, ՀՀ, ք. Երևան

 Կրթություն

2015թ.                          Պ. Մարտիի Հոգեսոմատիկայի Ինստիտուտ (Փարիզ, Ֆրանսիա) 

2014թ.                          Վերապատրաստում Նուբարաշենի  հոգեբուժարանում

01.2012թ.                     Հոգեվերլուծող ուսուցման մեջ՝ Փարիզի Հոգեվերլուծության  

                                      Ինստիտուտում (SPP) (Ֆրանսիա)

2009 - 2011թթ.             ԵՊՄՀ, Հոգեբանության և մանկավարժության ֆակուլտետ. 

                                     Հոգեբանության բաժին: (Մագիստրոսի կոչում)

1997 -2001թ.               ԵՊՀ. Հոգեբանության, սոցիոլոգիայի և փիլիսոփայության ֆակուլտետ,

                                     հոգեբանության բաժին: (Բակալավր)

 

 Աշխատանքային գործունեություն և պրակտիկա

01.2016թ.                         UWC - Միջազգային քոլեջ, Դիլիջան        

09.2015-01.2016թթ.         Արարատյան թեմի ցերեկային կենտրոն

                                         (Ձիահ և կախվածություն  ունեցող անձանց հետ)

01.2015թ.                          WPO- Workplace Options Company

                                         Հայաստանյան գրասենյակ Կլինիկական հոգեբան

10.2011թ.                        «Արաբկիր» ԲՀԿ  Կլինիկական հոգեբան
10.2010-11.2015թթ.         Հոգեթերապիայի Զարգացման Հայկական Հիմնադրամ 

                                         Տնօրեն,կլինիկական հոգեբան

02.2009-2010                  «ԱՅԳ» Հոգեբանական Ծառայությունների կենտրոն

 

Վերապատրաստումներ և արտոնագրեր

 10-13.04. 2017թթ.         Ժնևի Համալսարանական կլինիկա, Շվեյցարիա և <Արաբկիր>            

                                        Բժշկական Համալիր - Երեխաների և Դեռահասների    

                                        Առողջության Ինստիտուտ. Գործնական սեմինար 

                                       «Դեռահասություն. Նորմա և պաթոլոգիա».Կլինիկական դեպքի 

                                        ներկայացում. «Հոգեբուժական և հոգեբանական

                                        համատեղ աշխատանքի  արդյունավետությունը 

                                        կրիզիսային վիճակում դեռահասի հետ».

 

24-26 հոկտեմբեր 2016    Ժնևի Համալսարանական կլինիկա, Շվեյցարիա և «Արաբկիր»  ԲՀԿ.

                                          Մանկական հոգեբուժական 2րդ   գիտաժողով

                                         (Երեւան) «Հոգեթերապևտիկ մոտեցումների ընտրությունը նորածինների,

                                         երեխաների և դեռահասների բուժման ընթացքում». 

                                         Կլինիկական դեպքի ներկայացում. «10 տարեկան աղջիկը ներկայանում

                                         է ինչպես ընտանեկան փսիխոզի ախտանիշ»

 

22,23 հոկտեմբեր 2014           Ժնևի Համալսարանական կլինիկա, Շվեյցարիա և «Արաբկիր» ԲՀԿ.

                                                 Մանկական հոգեբուժական 1 գիտաժողով(Երեւան)

                                                «Երեխաների և դեռահասների մարմնի և հոգու խնամք.

                                                միավորվենք մեր ջանքերը. »

                                                Կլինիկական դեպքի ներկայացում.

                                                «Լեյկոզով հիվանդ 7  տարեկան տղայի հետ աշխատանքը»

 

12 սեպտեմբեր 2014            «Ընտանիք, հասարակություն և եկեղեցի.

                                                Ժամանակակից բանավեճեր» գիտաժող.

                                                (Վորլդ Վիժն Հայաստան և Ս.Էջմիածին)

                                                Կլինիկական դեպքի ներկայացում. «Ծնողներն ու երեխաները:

                                                Հոր դերը և կարևորությունը ընտանիքում

25-27 հուլիս 2014                  Ι Ι Ι-րդ Միջազգային հոգեվերլուծական գիտաժողովը  Հայաստանում
                                               «Հայոց ցեղասպանությունը: Փոխանցումը 100 տարի անց» 

                                               Կլինիկական դեպքի ներկայացում.

                                                «Հորեղբոր ֆանտոմը 14 ամյա տղայի պատմության մեջ»

23-25 ​​հուլիս 2011                  Ι Ι-րդ Միջազգային հոգեվերլուծական գիտաժողովը Հայաստանում 

                                               «Հոգեկան կյանքի տարօրինակությունները.

                                               Անհատը ​​և նրա ընտանիքը» Կինիկական դեպքի ներկայացում.

                                               «Մի իշխան առանց թագի  կամ անթագակիր արքան»

  

Անդամակցություններ և կոնֆերանսներ   

05-12 հունիս 2016              Պ.Մարտիի Հոգեսոմատիկայի Ինստիտուտի

                                            գիտաժողով «Հոգեսոմատիկայի հիմնական դրույթները»

                                            (Փարիզ,Ֆրանսիա) 

07-14 հունիս 2015             Պ.Մարտիի Հոգեսոմատիկայի Ինստիտուտի

                                            գիտաժողով «Հոգեսոմատիկայի հիմունքները

                                            և առաջնային խորհրդատվթյունը» (Փարիզ,Ֆրանսիա) 

22-23.նոյեմբեր 2014         Փարիզյան Հոգեվերլուծական Ասոցիացիայի

                                            գիտաժողով (Փարիզ,Ֆրանսիա) «Le MEURTRE FONDATEUR»

19-21հուլիս 2008               Ι Միջազգային Հոգեվերլուծական գիտաժողով

                                            Հայաստանում  «Տրավմա, հիշողություն եւ մշակույթ»

2007թ.                                Հայկական  Հոգեվերլուծական Ասոցիացիա

There is no translation available.

Ծնվել է 7 մարտ, 1969 թ, ք. Երևանում:

Քաղաքացիություն` ՀՀ քաղաքացի

 

Կրթություն

1976-1986  Երևանի N139 անգլիական թեքումով միջն. դպրոց

1991-1997  Երևանի Մ. Հերացու անվան  ՊԲՀ  բուժական ֆակուլտետ (գերազանցությամբ)

1997-2000 կլինիկական օրդինատուրա ընդհանուր վիրաբուժություն (գերազանցությամբ)

 

Վերապատրաստումներ

2008 թ. Ազգային առողջապահության ինստիտուտում վերապատրաստում-Լապարոսկոպիկ վիրաբուժությունՙ մասնագիտությամբ

 

Աշխատանքային գործունեություն

2008-ից <Արմենիա> ՀԲԿ-ի վիրաբուժական բաժանմունքի վարիչ

2014-ից ՀՀ ՊՆ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ

2000-2008 <Արմենիա>ՀԲԿ-ի  վիրաբուժական բաժանմունքում որպես վիրաբույժ

 

Գիտական աշխատություններ

Ավելի քան 30 տպագիր գիտական աշխատանքներ որովայնային վիրաբուժության բնագավառում  և 1 ռացիոնալիզատորական առաջարկություն

 

Զինվորական ծառայություն

1987-1989 ծառայել է խորհրդային բանակում

 

Հասարակական աշխատանք

2009-ից ՀՀ Նախագահին առընթեր հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցեր իհանձնաժողովի անդամ      

2011-ից Կանադայի ընդհանուր վիրաբույժների ասոցիացիայի անդամ

2011-ից Եվրոպական երկրների Էնդոսկոպիկ վիրաբույժների ասոցիացիայի անդամ

2011-ից Ամերիկայի Միացյալ Նահանգների գաստրոինտեստինալ և էնդոսկոպիկ վիրաբույժների ասոցիացիայի անդամ

2011-ից Մեծ Բրիտանիայի Թագավորության և Իռլանդիայի վիրաբույժների միության անդամ

2000-ից Հայկական վիրաբուժական ասոցիացիայի անդամ

2017-ից Եվրոպական երկրների վիրաբույժների միության անդամ

 

Պարգևատրումներ

ՀՀ ՊՆ նախարարի կողմից ՀՀ Զինված ուժեր 20 տարի <հոբելյանական> մեդալով

<ԵԿՄ 25 տարի> հոբելյանական մեդալով

 

Լեզուների իմացություն                                                                

Հայերեն (մայրենի), ռուսերեն(գերազանց), անգլերեն(գերազանց):

 

Ընտանեկան դրություն

Ամուսնացած է, ունի երկու որդի:

           

 

 

There is no translation available.

Ուղիղ և առողջ ողնաշարը մեր օրգանիզմի առողջության գրավականն է

Ողնաշարի ուղղում, կեցվածքային շեղումներ, ողնաշարի ցավեր… Դրանք, թերևս, ամենատարածված և անհանգստացնող խնդիրներից են, որոնք վերջին շրջանում զգալիորեն երիտասարդացել են: Ողնաշարի ամենատարածված հիվանդությունը որոշակի ժամանակ կարող է չարտահայտվել, որի պատճառով մարդիկ հաճախ ուշադրություն չեն դարձնում այդ հիվանդության ախտանշաններին: Սակայն դրանք հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի: Որքան շուտ է պացիենտը հիվանդության ի հայտ գալուց հետո դիմում մասնագետի օգնությանը, այնքան իրականացվող բուժումն առավել արդյունավետ է լինում:

Մեր զրուցակիցը օրթոպեդ-վերտեբրոլոգ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի Ողնաշարային ախտաբանության բաժանմունքի ղեկավար ԿԱՐԱՊԵՏ ՄՈՄՋՅԱՆՆ է, ում հետ խոսեցինք ողնաշարային հիվանդություների տեսակների, դրանց դրսևորման ձևերի և թեմային առնչվող այլ կարևոր հարցերի շուրջ: Ողնաշարային ախտաբանության բաժանմունքում կատարվում են ողնաշարի ախտաբանական հիվանդությունների բուժում. ողնաշարի ձևախախտում (սկոլիոզ, կիֆոզ), ողնաշարի դեգեներատիվ հիվանդություններ (օստեոխոնդրոզ, միջողնային սկավառակների ճողվածքներ, ողնուղեղային խողովակի ստենոզներ, ողերի անկայունություն), ողնաշարի գոտկային հատվածի ողերի սպոնդիլոլիզ և սպոնդիլոլիստեզ, Բեխտերևի հիվանդության ժամանակ ողնաշարի թեքվածություն, ողնաշարի բարորակ և չարորակ ուռուցքներ, ողերի կոտրվածքներ և հոդախախտեր, ողնաշարի հետվնասվածքային և հետվիրահատական ձևախախտումներ:

-Պարո՛ն Մոմջյան, ձեր բաժանմունք հիմնականում ի՞նչ խնդիրներով են դիմում:

- Ինչպես բնորոշում է անվանումը, մեզ դիմում են ողնաշարային խնդիրներով, այսինքն` մարդկանց մոտ ի հայտ են գալիս ցավային համախտանիշներ, որոնք կարող են ունենալ տարբեր պատճառներ, օրինակ, դեգեներատիվ ցավային, դիրքային կեցվածքի տարբեր շեղումներ, նորագոյացություններ և բորբոքային հիվանդություններ: Մեզ դիմում են նաև տարբեր տեսակի շեղումների պատճառով, երբ առանց ցավի ողնաշարը շեղված է դեպի կողք կամ դեպի հետ, այսինքն` սկոլիոտիկ, կիֆոտիկ ձևախեղումների (դեֆորմացիաների) ժամանակ: Բորբոքային հիվանդություններին ամենաբնորոշը մեզ համար Բեխտերևի հիվանդության ժամանակ ողնաշարի թեքվածությունն է դեպի առաջ: Այդ պաթոլոգիայի ժամանակ մենք կարողանում ենք ուղղել ողնաշարը` այն բերելով ճիշտ կեցվածքի: Եթե ուշադրություն դարձրել եք, կան բազմաթիվ մարդիկ, ովքեր 30-40 տարեկան հասակում բավականին զգալի ծռված են ման գալիս, և այդ շեղումը հնարավոր է ուղղել Հայաստանի պայմաններում: Սակայն մարդիկ, ցավոք, չգիտեն, որ հնարավոր է բուժել ողնաշարի այդ տիպի ախտաբանական հիվանդությունները, ուստի այդ խնդրով էլ շարունակում են ապրել: Մինչդեռ շատ ծանր, նաև անհարմար դիրք է, երբ քայլում ես դեպի առաջ թեքված, գլուխդ վերև: Կան հիվանդներ, որոնց թեքված դիրքը պայմանավորված է տարիքային փոփոխություններով, սակայն նրանք համեմատաբար քիչ են, երևի մոտավորապես 100 հոգի: Նրանք այդ խնդրով են տառապում, բայց չեն դիմում բժշկի, որովհետև հոգեբանական նման մոտեցում կա, որ արդեն մեծ տարիքի են,  միևնույն է, շատ չեն ապրելու: Իհարկե, այստեղ առկա է նաև ֆինանսական գործոնը, որովհետև հիվանդը ինքն է գործնականում վճարում վիրահատության համար նախատեսված ամբողջ գումարը: Իսկ եթե արտերկրում բախվում են այդ խնդրին, այն հնարավորության դեպքում արագ լուծվում է: Այնտեղ այլ մտածելակերպ է գործում, քանի որ արտերկրում վիրահատական միջամտությունների համար վճարում են ապահովագրական ընկերությունները, ինչպես նաև գոյություն ունեն աջակցության սոցիալական ծրագրեր: Իսկ մեր երկրում գործնականում դա չկա: Հիմնական գումարը ծախսվում է իմպլանտների վրա, իսկ պետությունն այդ հարցում չի աջակցում, այն հանված է որևէ տեսակի պետպատվերի շրջանակներից:

-Բժի՛շկ, ողնաշարի ախտաբանական խնդիրների հիվանդություններն ի՞նչ ախտանշաններով են ի հայտ գալիս, բացի գոտկատեղում առկա ցավերից, և ողնաշարի ցավերը ո՞ր հիվանդությունների դեպքում կարող են կեղծ ահազանգ լինել:

-Ցավային ախտանշանները միայն գոտկատեղում մի պատկերացրեք, իսկ կեղծ ահազանգ կարող են լինել որոշ հիվանդությունների դեպքում: Իհարկե, այդ հարցում կարող ենք ճիշտ կողմնորոշվել միայն լիարժեք հետազոտություններից հետո, ապա բուժում նշանակել: Ուրախությամբ կարող եմ նշել, որ ժամանակակից հետազոտման մեթոդները բավականին հեշտացրել և լայնացրել են հետազոտման ընթացքի հնարավորությունները, քանի որ հստակ տեսնում ենք, թե իրականում ինչի հետ գործ ունենք: Օրինակ, հեշտությամբ կարող ենք ճշտել ուռուցքների առկայությունը, որոշել դրանց գտնվելու տեղերը: Ցավոք, ավելի հաճախ չենք միջամտում, երբ տեսնում ենք ուռուցքի տարածվածությունը, ու այս դեպքում կարևորվում է հոգեբանական գործոնը: Քանի որ պացիենտը պատրաստ չէ դրան, բացատրում ենք, որ մենք միայն օգնելու ենք, որպեսզի ինքը ոտքի կանգնի, հիվանդությունը համեմատական կարգով ավելի թեթև տանի, օգնում ենք կյանքի որակի լավացմանը, ինչու ոչ, գուցե նաև կյանքի երկարացմանը: Եթե մարդ արդեն պարալիզացվում է, ի հայտ են գալիս նաև կողմնակի հիվանդություններ, որոնք շեշտակի կրճատում են կյանքի տևողությունը: Շատ դեպքերում ավելի շատ այլ օրգան համակարգերի ախտահարումներից են մահանում, քան թե բուն հիվանդությունից: Մեզ մոտ, ցավոք, շատ են գալիս արդեն բավականին ծանր վիճակում գտնվող հիվանդներ, երբ դեֆորմացվածությունը բավականին մեծ է լինում, և դրա ուղղումը մեզանից պահանջում է շատ ավելի մեծ ջանքեր, ժամանակ: Բացի այդ, ռիսկի գործոնն է շատ բարձր լինում: Իհարկե, մենք աշխատում ենք ժամանակակից բոլոր մեթոդներով, այսինքն` վիրահատությունը կատարվում է մեկ այլ բժշկի հսկողությամբ, ով անընհատ հետևում է, որպեսզի ներվերը չվնասվի: Մեր կենտրոնում կա համարյա ամեն տեսակի առաջատար տեխնիկա, հնարավորությունները մեծ են: Միայն որոշ տեխնիկա է բացակայում, որովհետև փոքր երկրի համար ձեռնտու, շահութաբեր չէ  ձեռք բերել շատ ծախսատար տեխնիկա, որը տարվա կտրվածքով աշխատելու է շատ քիչ:

-Բժի՛շկ, ունեք երկար տարիների աշխատանքային փորձ և վաստակ այս ոլորտում, Ձեր կատարած վիրահատություններից ո՞րն եք համարում լավագույնը:

-Մենք մեր աշխատանքում, իհարկե, միշտ ձգտում ենք հասնել առավելագույն, լավագույն արդյունքների, բայց ինձ համար կարևորը, գոհացուցիչն այն է, երբ պացիենտը ծռված, թեքված վիճակում է գալիս մեզ մոտ, իսկ տարիներ հետո նրան տեսնում ենք արդեն ճիշտ կեցվածքով: Պարալիզացված հիվանդի հետվիրատահական վերականգնումը տևում է մոտավորապես 1-2 տարի, որից հետո արդեն հիվանդը չի էլ գալիս մեզ մոտ:

-Աշխատանքի բերումով շփվում եք երիտասարդ կադրերի հետ, ի՞նչ ապագա ունի մեր առողջապահությունը, մասնավորապես`բժշկի մասնագիտությունը:

-Քանի որ ես աշխատել եմ տարբեր կլինիկաներում, շփվել նաև երիտասարդ կադրերի հետ, կարող եմ վստահաբար հավաստել, որ այսօր ավելի շատ են խելացի և բանիմաց երիտասարդները մեր բնագավառում, քան մեր երիտասարդության տարիներին էին: Դրա պատճառը նաև այն է, որ նրանք ավելի շատ են շփվում արտերկրի տարբեր մշակույթների, տարբեր բարքերի հետ, նրանց հնարավորություններն ավելի լայն են,  քանի որ դրսից էլ են բժիշկներ գալիս Հայաստան, և տեղի է ունենում փորձի փոխանակում: Ու եթե ցանկություն եղավ երիտասարդի մեջ, նա կարող է բավականին լուրջ հաջողությունների հասնել մեր ոլորտում: Միտում կա նաև, որ բարձր արդյունքների, հաջողության հասնելու դեպքում ոմանք աշխատանք են փնտրում դրսում, որովհետև սկզբնական շրջանում ստանում են ցածր աշխատավարձ: Նրանք աչքի ընկնելու, առաջադիմելու ցանկություն ունեն, և նրանց մեղադրել չի կարելի: Թող գնան, վերապարաստվեն ու վերադառնան մեր երկիր`արդեն լավագույն փորձ ձեռք բերած:

-Իսկ որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:

-Թող մեր հասարակությունը տեղյակ լինի, որ մեր երկրում էլ հետազոտման, բուժվելու շատ հնարավորություններ կան: Ու պարտադիր չէ միայն բուժման նպատակով այցելել մեզ, թող գան նաև կանխարգելիչ ստուգումների: Ախտաբանական բոլոր տեսակի հիվանդությունների դեպքում մենք կարողանում ենք օգնել պացիենտին, մեր կլինիկայում ներդրված վիրահատական միջամտության ձևերը Հայաստանի այլ կլինիկաներում ներդրված չեն: Եվ միայն մեզանից է կախված, թե ինչպես հետագայում կզարգանա այդ հիվանդությունը. կշարունակի՞ արդյոք այն ավելի խորանալ, թե ժամանակին կկարողանանք կանխարգելել  ու վերադարձնել ողնաշարի առողջությունը: Ուղիղ և առողջ ողնաշարը մեր օրգանիզմի առողջության գրավականն է: Ամենայն բարիք, Աստված բոլորիդ հետ:

There is no translation available.

ՎԻՐԱԲՈՒՅԺՆ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՊԵՏՔ Է ՀՈԳԵԲԱՆ ԼԻՆԻ

Գեղեցկության ըմբռնումը, որպես կանոն, անմիջական է և հենվում է արտաքին տեսքի վրա, սակայն միջնորդավորված է անհատի ողջ կենսափորձով՝ բովանդակության մասին դատելու ընդունակությամբ:

 Պլաստիկ վիրաբուժությունն այսօր մեծ տարածում է գտել ամբողջ աշխարհում: Այն համարվում  է բժշկության մեծագույն ձեռքբերումներից մեկը:  Մարդիկ վիրահատական միջամտության դիմում են տարատեսակ թերությունները շտկելու, վնասվածքները բուժելու, կատարյալ արտաքինի հասնելու ցանկությամբ: Ըստ Հայաստանի առաջատար բժշկական հաստատություններից  մեկի` <Աստղիկ> բժշկական կենտրոնի դիմածնոտային և պլաստիկ վիրաբույժ ԱՇՈՏ  ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ, վիճակագրությունը փաստում է, որ պլաստիկ վիրաբուժության ոլորտում իրենց կլինիկա ամենաշատը դիմում են քթի վիրահատության համար: Մեզ հետ զրույցում նա նաև ներկայացրեց, թե որոնք են  ոլորտի արդի միտումները, ամենապահանջված վիրահատությունները, և ինչ խնդիրներ, նորարարություններ կան:

-Պարո՛ն Հարությունյան, կխնդրեինք  մի փոքր  պատմեք Ձեր մասնագիտական  ուղու մասին:

- Սովորել և 2006թ.-ին ավարտել եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, այնուհետև ծառայել եմ ՀՀ Զինված ուժերում, որից հետո աշխատանքի եմ անցել Երևանի  կայազորային  զինվորական հոսպիտալում`որպես դիմածնոտային վիրաբուժության ծառայության ղեկավար: 2006-2009թթ. դիմածնոտային վիրաբուժություն մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրան անցել եմ երրորդ հիվանդանոցում՝ Գրիգորի Էմիլի Խաչատրյանի ղեկավարությամբ, այնուհետև աշխատել եմ նույն հիվանդանոցում: 2011թ.-ին իմ գործընկեր Արմեն Հարությունյանի հետ տեղափոխվել եմ ներկայիս <Աստղիկ> բժշկական կենտրոն  (նախկինում «Մալաթիա» ԲԿ), հիմնադրել դիմածնոտային ծառայությունը, որտեղ էլ աշխատում ենք մինչև այսօր, ձգտելով զարգացնել և կատարելագործել տվյալ ոլորտը:

-Որո՞նք են դիմածնոտային հիվանդությունները, և ինչպիսի՞ տարածվածություն ունեն դրանք:

-Դիմածնոտային վիրաբուժությունը բավականին լայն սպեկտոր ունեցող մասնագիտական ուղղվածությամբ բժշկական ճյուղ է, որի մեջ ներառված են դիմածնոտային վնասվածքները, դիմածնոտային օնկոլոգիական հիվանդությունները, բերանի խոռոչի վիրաբուժությունը, ինչպես նաև դիմածնոտային շրջանի էսթետիկ պլաստիկ վիրահատությունները: Ներկայումս մեր կլինիկայում լայն տարածվածություն ունի քթի պլաստիկ վիրահատությունը, և մեր կենտրոնն ավելի շատ կենտրոնացել է այդ ուղղությամբ: Նշեմ, որ, բացի դիմածնոտային վիրաբույժ լինելը, ունեմ նաև պլաստիկ վիրաբույժի որակավորում, որն էլ ինձ թույլ է տալիս զբաղվել տարատեսակ պլաստիկ վիրահատություններով:  Լինում են նաև հիմնականում զանազան վնասվածքներով պայմանավորված (ավտովթաներ և այլն) բարդ, վերակառուցողական վիրահատություններ, որոնք նույնպես մեր վիրահատական ծառայության կողմից բավականին բարեհաջող իրականացվում են:

-Ըստ Ձեզ,  այսօր Հայաստանում բժշկությունը հագեցա՞ծ է արդի սարքավորումներով:

- Եթե խոսենք մեր կլինիկայի մասին, ապա նրա բոլոր բաժանմունքներն ամբողջովին հագեցած են հիմնականում գերմանական հայտնի ընկերությունների վերջին սերնդի սարքավորումներով, ժամանակակից տեխնիկայով, և այդ տեսանկյունից մեզ համար ստեղծված են գրեթե իդեալական պայմաններ: Ու վստահ կարող եմ ասել, որ ցանկացած բժիշկ հպարտ և ուրախ կլինի աշխատել նման կլինկայում: Մեր կլինիկայում կա այնպիսի տեխնիկա, որ այժմ մի կլինիկա չունի, կան սարքավորումներ, որոնցից մեր տարածաշրջանում ընդամենը մեկ կամ երկու հատ կգտնեք: Մեր ախտորոշիչ (դիագնոստիկ) բաժանմունքը նույնպես բավականին հագեցած է տեխնիկայով, սարքավորումներով: Մենք էլ մեր ներուժի չափով ներդրում ենք ունենում այս ոլորտում` իրականացնելով սրտացավ և ծանրաբեռնված աշխատանք:  

– Ինչքանո՞վ եք անհրաժեշտ համարում մասնագիտության մեջ անընդհատ կատարելագործվելը:

- Բժշկությունն այնպիսի ոլորտ է, որ պետք է մշտապես բարելավենք մեր գիտելիքները, անընդհատ քայլենք նորարարությունների հոսքին համընթաց: Ինքս աշխատում եմ այդ ուղղությամբ մշտապես զարգանալ, անընդհատ տեղեկանալ նորարարությունների մասին, դրանք ներդնել Հայաստանում: Եվ այդ նպատակով փորձում եմ  տարին գոնե 1-2 անգամ մասնակցել եվրոպական շատ երկրներում, ԱՄՆ-ում անցկացվող տարբեր դասընթացների, կոնֆերանսների:  

-Համագործակցո՞ւմ եք Հայաստանում գործող դիմածնոտային վիրաբույժների հայկական ասոցիացիայի հետ:

- Ես թե՛ հայկական, թե՛ եվրոպական դիմածնոտային վիրաբուժության ասոցիացիաների անդամ  եմ և, բնական է, համագործակցում եմ նրանց հետ:

-Որքանո՞վ է հավանական հետվիրահատական բարդությունների առաջացումը, և ի՞նչ ցուցումներ են տրվում հիվանդին վիրահատությունից հետո:

- Եթե խոսենք, օրինակ, մեզ մոտ ամենաշատ տարածված քթի վիրահատության՝ ռինոպլաստիկայի մասին, ապա պետք է նշեմ, որ այն բազմափուլ բարդ վիրահատություն է, և շատ կարևոր է ոչ միայն վիրահատական ընթացքը, այլ նաև հետվիրահատական հսկողությունը: Հիմա շատացել է հիվանդների, դրան համապատասխան` նաև պլաստիկ վիրաբույժների թիվը, ինչը ողջունելի փաստ եմ համարում: Դա նշանակում է, որ այս ոլորտում ունենք որոշակի որակ, ինչն էլ ավելացնում է  պահանջարկը: Համաձայնեք, որ եթե չլիներ որակ, միանշանակ ոչ մեկը չէր դիմի այդպիսի վիրահատության:

Իսկ հետվիրահատական հսկողությունը կախված է թե՛ բժշկի, թե՛ հիվանդի զգոնությունից: Մենք տալիս ենք ընդհանուր ցուցումներ, այսինքն`պետք է շատ ուշադիր լինել, խուսափել հպումներից, հարվածներից, քանզի հետվիրահատական «կարկասն» ամբողջությամբ փխրուն է լինում մինչև առաջնային ոսկրային կպումները: Երբ վիրահատությունից հետո տեղադրում ենք հետվիրատական ֆիքսատորը՝ գիպսը, զգուշացնում ենք, որ այն հանելուց հետո  ակնոց չկրեն, որովհետև դա կարող է ազդել քթի կառուցվածքի վրա:

-Իսկ  ո՞ր դեպքերում է հակացուցված պլաստիկ վիրահատության իրականացումը:

- Իհարկե լինում են նաև դեպքեր, երբ մենք հրաժարվում ենք վիրահատություն կատարել` ելնելով վիրահատության հակացուցումներից: Ասենք, եթե տվյալ հիվանդը ցանկանում է ենթարկվել վիրահատության, բայց ունի մի շարք առողջական խնդիրներ, որոնք կարող են առաջացնել կյանքի համար վտանգավոր հետագա բարդություններ, ապա, միանշանակ, պետք է նախ այդ բոլոր հիվանդությունները բուժվեն, որից հետո նոր միայն մենք կդիմենք վիրահատական միջամտության:

- Ի՞նչ խորհուրդ կտաք այն անձանց, ովքեր  ունեն էսթետիկ վիրահատության կարիք, սակայն չեն գնում այդ քայլին հոգեբանորեն պատրաստ չլինելու պատճառով:

- Վիրաբույժն առաջին հերթին պետք է հոգեբան լինի, հիվանդի վախը հոգեբանորեն պետք է հաղթահարվի, մինչ վիրահատական միջամտություն կատարելը պետք է յուրատեսակ կապ ստեղծվի բժշկի և հիվանդի միջև: Եվ վերջիններս պետք է հետևողական լինեն բժիշկների տված խորհուրդները, ցուցումները կատարելու հարցում, որն էլ միանշանակ կօգնի վիրահատության հետագա բարեհաջող ընթացքին:

Վստահորեն կարող եմ ասել, որ Հայաստանում այսօր դիմածնոտային վիրաբուժությունը գերազանց վիճակում է, այն զարգանում է նկատելիորեն արագ տեմպերով թե՛ մասնագետների թվի, թե՛ նրանց պատրաստվածության տեսանկյուններից: Բայց, ինչպես ցանկացած ճյուղ բժշկության մեջ, այնպես էլ դիմածնոտային վիրաբուժությունը կարիք ունի անընդհատ թարմացվելու, կատարելագործվելու, այսինքն՝ չի կարելի կանգնել տեղում ու սպասել ինչ-որ նորությունների, ինքդ պետք է անընդհատ աշխատես նորանոր բարձրունքների հասնելու համար: Եվ մենք երբեք չպետք է մոռանանք մեր մասնագիտության առաքելության մասին, չպետք է տրվենք մրցակցությանը, որից կտուժի միայն հիվանդը:

Եվ խորհուրդ կտամ բոլորին` ձգտեք կատարելության, եղեք միշտ առողջ:

Nationality: Armenian

Citizenship: Republic of Armenia

Place and date of birth: Yerevan, Armenia, 10.08.1978

Profession: Plastic surgeon, microsurgeon.

Work:

  • Heratsi, Yerevan, Armenia.
  • CMS", head of Department of plastic surgery, Yerevan, Armenia.

Learning:

  • the dissertation for the scholar degree of candidate of medical Sciences on the theme: "Possibilities of using the deep inferior epigastric vascular bundle as a source of free microsurgical revascularization of the autografts", in the specialties of surgery 14.00.27.; radiodiagnosis and radiation therapy 14.00.19.; Moscow, Russian Federation.
  • 2003-2006, intramural postgraduate studies in the Department of reconstructive microsurgery State institution Russian Scientific Center of Surgery named after Acad. B. V. Petrovsky Russian Academy of Medical Sciences (SI RSCS named after Petrovsky RAMS), Moscow, Russian Federation.
  • 2001-2003, clinical residency in the Department of emergency surgery and portal hypertension SI RSCS named after Petrovsky RAMS (on the basis of CCH №Moscow, Russian Federation).
  • 1995-2001, Yerevan State Medical University after Mkhitar Heratsi , Yerevan, Armenia.
  • 1985-1995 secondary school №132 after ADM. Isakov, Yerevan, Armenia.

Courses, trainings, internships and reports:

  • 30-31.01.2001 Symposium "Reconstructive plastic surgery", Moscow, Russian Federation
  • 01-03.10.2003 PanArmenian international surgical Congress, Yerevan, Armenia.
  • 2003-2005. training in the Department of emergency microsurgery clinical CCH No. 71 (head of dep. Chichkin V. G.), Moscow, Russian Federation.
  • 28-29.04.2004 intensive course of plastic and reconstructive surgery (rhinoplasty, augmentation mammoplasty, liposuction), Moscow, Russian Federation.
  • 18-19.05.2005: intensive course of plastic and reconstructive surgery (surgical facial rejuvenation, rhinoplasty), Moscow, Russian Federation.
  • 25-26.05.2005 International Congress on medicine, men's health, Moscow, Russian Federation.
  • 26-27.10.2005 The 8th intensive course in plastic and reconstructive surgery (aesthetic mammoplasty), Moscow, Russian Federation.
  • 17-18.05.2006 The 9th intensive course of plastic and reconstructive surgery (ligature surgery of face and breast), Moscow, Russian Federation.
  • 12-14.04.2006 The 5th international Congress of plastic, reconstructive and aesthetic surgery, Yerevan, Armenia.
  • 20-23.09.2007 The 4th international conference of young scientists, Yerevan, Armenia.
  • 02-03.11.2007. 1st congress of plastic, reconstructive and aesthetic surgeons of Armenia, Yerevan, RA.
  • “Restylane – therapeutic lifting”, Yerevan, Armenia.
  • 06-08.07.2012 The 6th (5th) International Congress of plastic reconstructive aesthetic surgeons and cosmetologists of Georgia and Armenia, Batumi, Georgia.
  • 23-26.03.2013 The 7th anniversary Milan masterclass "Facial rejuvenation intensive training camp", Milan, Italy.
  • 06-12.04.2013 Intensive course on functional and aesthetic rhinoplasty (with intraoperative training)  Tbilisi, Georgia.
  • 15-16.10.2013 Conference with the international participation "Modern treatment strategy of early-stages a cancer of a mammary gland ", Moscow, Russian Federation.
  • 25-27.10.2013 ISAPS course on rhinoplasty, Sanai, Romania.
  • III National Congress of Plastic Surgery, Moscow, Russian Federation.
  • 05-08.02.2014 Course of improvement of qualification on "International Congress on cosmetology and aesthetic surgery", Moscow, Russian Federation.
  • 12-15.03.2014 The 4th course in open rhinoplasty "The complete rhinoplasty experience", Bergamo, Italy.
  • 14-18.05.2014 V anniversary international Symposium on plastic surgery with ISAPS course, Moscow, Russia.
  • 04-06.07.2014 The 8th (7th) International Congress of plastic reconstructive aesthetic surgeons and cosmetologists of Georgia and Armenia, Batumi, Georgia.
  • 28-29.11.2014г. EASAPS annual conference “Consensus and controversies in facial rejuvenation (C&C), surgical and non-surgical procedures” Madrid, Spain.
  • 17-19.02.2015 Conference devoted to the memory of academician of RAS N. O. Milanov "Actual issues of microsurgery", Moscow, Russian Federation.
  • 17-21.03.2015 23th advanced course for functional and aesthetic rhinoplasty, Stuttgart, Germany.
  • 12-15.10.2015 International Congress dedicated to the 95th anniversary of Yerevan state medical University after M.Heratsi " Relevant issues
  • 28-30.10.2015 V International Congress of plastic, reconstructive and aesthetic surgeons and dermatocosmetologists "New horizons in plastic surgery and dermatocosmetology", Yerevan, Armenia.
  • 03-05.12.2015 IV National Congress "Plastic surgery, aesthetic medicine and cosmetology", Moscow, Russian Federation.
  • Yvoire", Yerevan, Armenia.
  • Glytone" in the field of aesthetic dermatology.
  • 25-27.05.2016 IV Interdisciplinary Congress on the diseases of the organs of the head and neck, Moscow, Russian Federation.
  • 02-05.06.2016 6th International training course for plastic and reconstructive surgeons of ICTPS, St. Petersburg, Russia.
  • 08-09.07.2016 10th international Caucasian Congress of plastic surgeons and dermatologists-cosmeticians Colchis 2016, Tbilisi, Georgia.
  • Neavia" in the field of aesthetic dermatology.
  • 29-30.11.2016 XV Moscow Health Assembly, Moscow, Russian Federation.
  • 01-03.12.2016 V National Congress "Plastic surgery, aesthetic medicine and cosmetology", Moscow, Russian Federation.
  • 16-18.02.2017 III Conference in memory of Acad. of the RAS N.O. Milanov "Plastic surgery in Russia", Moscow, Russian Federation.

Publications:

More than 63 theses and 6 articles in local and foreign journals, materials of congresses and conferences.

Profile:

plastic reconstructive and aesthetic surgery (blepharoplasty, otoplasty, rhinoseptoplasty (secondary), facelifting, mammoplasty, abdominoplasty, ultrasound and vibration liposuction, etc.), intimate surgery, reconstructive microsurgery (hand and foot microsurgery, replantable).

Languages: Armenian-native, Russian-excellent, English-good.

Computer skills: Windows, Microsoft Word, Microsoft Excel, Adobe Photoshop.

There is no translation available.

Սեքսոպաթոլոգ-Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնում

 

Մասնագիտությունը` Սեքսոպաթոլոգ

Գիտական աստիճան բժշկական գիտությունների թեկնածու
Աշխատավայր` ԵՊԲՀ Ընտանեկան առողջության կլինիկա

 

Կրթություն  
1975-1985 Երևանի Ծովակալ Իսակովի անվան N 132 միջնակարգ դպրոց
1985-1991 Երևանի պետական բժշկական ինստիտուտ
1991-1993 Սեքսոպաթոլոգ մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրա Ընտանիքի, ամուսնության և սեքսոպաթոլոգիայի հանրապետական կենտրոնում
Մասնագիտական գործունեություն  
1994-1995 Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության ռազմաբժշկական հանձնաժողով
1996-1997 Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի քաղաքային 107 պոլիկլինիկա
1997-2008 ՀՀ Երևանի Սեքսոպաթոլոգիայի վերականգնողական քաղաքային կենտրոն
2006-ից Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի սեքսոլոգիայի ամբիոն
2008-ից Երևանի Պետական Բժշկական Համալսարան, Ընտանեկան առողջության կլինիկա
 
Վերապատրաստումներ  
2001 Հոգեթերապևտների շվեյցարա-հայկական գիտական կոնֆերանս, Երևան
2003 Ուրոլոգների և սեքսոպաթոլոգների գիտական սիմպոզիում, Երևան
2005 Ուրոլոգների և սեքսոպաթոլոգների գիտական կոնֆերանս, Երևան
2007 Մաշկավեներոլոգների հայ-վրացական գիտական կոնֆերանս, Երևան
2008 Տղամարդու առողջություն» ուրոլոգների և սեքսոպաթոլոգների գիտական կոնֆերանս, Երևան
2009 Ուսումնական փաթեթների ստեղծման և դասախոսական հմտությունների բարելավման դասընթաց, Երևան
2009 Սեռական առողջություն» սեքսոպաթոլոգների միջազգային գիտական կոնֆերանս, Երևան
2010 Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ 90-ամյակին նվիրված միջազգային գիտական կոնֆերանս, Երևան
 
Գիտական աշխատանքներ  
2007 Комбинированный подход при лечении хронических простатитов, осложненных копулятивной дисфункцией. Г.В.Варданян, Н.Г.Бабаян. Научно-медицинский журнал НИЗ. Ереван.
2007 Выявление нарушений полового развития подростков. Методические рекомендации для сексопатологов, эндокринологов, семейных врачей. Авторское издание. Ереван
2008 Распространенность нарушений полового развития мужчин и их влияние на репродуктивную функцию. Г.В.Варданян, М.З.Нариманян, А.Э.Акопян, Н.Г.Бабаян, Р.М.Давтян. Юбилейный сборник материалов 7 национального конгресса «Здоровье человека», посвященного 50-летию НИЗ им. акад. С.Х.Авдалбекяна МЗ РА. Ереван
2009 Некоторые данные о соматосексуальном и психосексуальном развитии студентов мужского пола ЕГМУ. Г.В.Варданян, К.К.Варданян. Медицина, наука, образование. Ереван
2009 Некоторые результаты исследования соматосексуального и психосексуального развития студентов ЕГМУ. Доклад на международной научной конференции сексопатологов «Сексуальное здоровье». Ереван
2010 Психосексуальное развитие подростков и особенности дебюта половой жизни по данным исследования студентов ЕГМУ им. М.Гераци. Медицинская наука Армении
2010 Физическое развитие, общесоматический статус и половое созревание подростков по результатам исследования студентов ЕГМУ им. М.Гераци. Научно-медицинский журнал НИЗ. Ереван
2010 Особенности дебюта половой жизни подростков (по данным исследования студентов). Доклад на международной научной конференции, посвященной 90-летию ЕГМУ им. М.Гераци. Ереван
 Тема диссертации "Особенности психосексуального и соматосексуального развития подростков в РА"
There is no translation available.

Արման Համլետի Կարապետյան. մանկաբարձ – գինեկոլոգ

 

Ծնվել է 1973թ-ի հուլիսի 24-ին ք.Երևանում: 2003 թ-ից  առ այսօր աշխատում է «Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ–ի վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքում, զբաղվում  է էնդոսկոպիկ վիրաբուժությամբ:

Մասնագիտական ուղղվածություն

Շնորհիվ տարիների փորձառության եւ բազմաթիվ վերապատրաստումների,  ներկայումս վիրահատությունների 90-95% նրա կողմից  իրականացվում են էնդոսկոպիկ եղանակով, որի առավելությունները անհամեմատելի են ավանդական «բաց» եղանակով  վիրահատությունների հետ: Հայաստանում «Մոր եւ Մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» -ի կողմից ներդրվել  եւ էնդոսկոպիկ եղանակով  իրականացվում են այնպիսի վիրահատական միջամտություններ, ինչպիսիք  են `բնածին արատների  շտկում  (կոլպոպոեզ , արգանդի միջնապատի հեռացում, խոռոչի ձևավորում), հեշտոցի պատերի իջեցման  վերականգնում (սակրովագինոպեքսիա  պոլիպրոպիլենային ցանցի տեղադրմամբ), անպտղության ախտորոշում ու  բուժում, ինչպես նաեւ  արդի բոլոր գինեկոլոգիական վիրաբուժական միջամտությունները (արգանդի եւ նորագոյացությունների հեռացում ):

Նախկինում արգանդի հեռացմամբ  ուղեկցվող վիրահատությունները՝ էնդոմետրիումի հիպերպլաստիկ եւ ատիպիկ փոփոխությունների դեպքում, այժմ իրականացվում են  օրգան պահպանողական` հիստերոսկոպիկ եղանակով: Նմանատիպ վիրահատությունները նպաստում են հիվանդների արագ ապաքինմանը   եւ  կյանքի որակի բարելավմանը, ինչն  էլ հանդիսանում է մարդու  հաջողության հիմնական գրավականը:

There is no translation available.

 

ԱԱՀ/ ФИО/Name Family Name : Կարապետ Մոմջյան

Պաշտոն/Должность/Position: Ողնաշարի ախտաբանության ծառայության ղեկավար

Գիտականաստիճան, կոչում, /Научная степень, звание/Scientific degree, title:

Ծննդյան ամսաթիվ/ Дата рождения/Date of birth:08.01.1957

 

Ամսաթիվ

Дата

Date

Կրթություն

Образование

Education

Քաղաք երկիր

Город,Страна

1963-1973

N39 դպրոց

Երևան

1973-1979

Երևանի պետական բժշկական ինստիտուտ, մանկաբուժության ֆակուլտետ

Երևան

1979-1980

Երևանի պետական բժշկական ինստիտուտ, մանկաբուժության N2 ամբիոն, ինտերնատուրա

Երևան

1984-1985

Թեռների անվան Մանկական Օրթոպեդիայի Գիտական Ինստիտուտ, մասնագիտացում, օրթոպեդիա

Լենինգրադ,

Ռուսաստան

 

Մասնագիտական զարգացումև կարիերա

Профессиональнаякарьера

Professional Career

 

1980-1985

Մարտունու կենտրոնական շրջանային հիվանդանոց, “Մոր և Մանկան” ծառայության տնօրենի տեղակալ

Մարտունի

1986-1993

Մանկական Օրթոպեդիայի Հանրապետական Հիվանդանոց, ողնաշարի վիրաբուժության բաժանմունք, վիրաբույժ-օրթոպեդ

Մասիս

1987

սեպտեմբեր

Կուրգանի Օրթոպեդիայի Գիտական Ինստիտուտ, Էլիզարովի մեթոդով բուժման կուրս

Կուրգան,

Ռուսաստան

1988

հոկտեմբեր

Ողնաշարի Վիրաբուժության կուրս

Խարկով, Ուկրաինա

1993-1997

Վնասվածքաբանության և Օրթոպեդիայի Գիտական Ինստիտուտ, մանկական օրթոպեդիայի բաժանմունք, ավագ գիտ. աշխատող

Երևան

1997-2012

“Սուրբ Աստվածամայր” ԲԿ, մանկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ

Երևան

2012-առ այսօր

“Էրեբունի” ԲԿ, ողնաշարի ախտաբանության ծառայության ղեկավար

Երևան

13.05-14.06 2002

Առողջապահության Ազգային Ինստիտուտ, որակի բարձրացում “Բժշկական հաստատությունների աշխատանքի կազմակերպում, ծավալում և պլանավորում խաղաղ և պատերազմական պայմաններում” ծրագրով

Երևան

2004

դեկտեմբեր

Մասնակցություն Ֆրանսիայի Օրթոպեդիայի Միության Ամենամյա իջազգային Կոնգրեսին

Փարիզ, Ֆրանսիա

2006

դեկտեմբեր3-9

Մասնակցություն Զալցբուրգի Միջազգային Բժշկական Սեմինարներին: Ոսկրերի և Հոդերի Վիրաբուժություն

Զալցբուրգ, Ավստրիա

30.05-30.06 2010

Որակի բարձրացում “Ողնաշարի հիվանդություններ և վնասվածքներ” ծրագրով

Մոսկվա, ՌԴ

27.05.2012

Конференция “Новая эра в лечении хронической боли в неврологии”

Երևան

2014 հուլիս

16-19

21th international Meeting on Advanced Spine Techniques

Վալենսիա, Իսպիանիա

 

Մասնագիտական հմտություններ

Профессиональныенавыки

ProfessionalSkills

 

 

Ողնաշարի դեգեներատիվ ախտահարումների (միջողնային աճառի ճողվածք, ողնաշարային խողովակի ստենոզ, սպոնդիլոլիստեզ և այլն) վիրահատական բուժում

Բեխտերևի հիվանդության վիրահատական բուժում

Սկոլիոզի վիրահատական բուժում

Ողնաշար-ողնուղեղային տրավմաների վիրահատական բուժում

Ողնաշարի ծավալային գոյացությունների վիրահատական բուժում

Մանկական օրթոպեդիկ պաթոլոգիաների վիրահատական բուժում

 

 

Ակադեմիկ գործունեություն /դասավանդում/

Академическая активность

Academic Activity

 

 

Մասնակցություն “Մարզային բժիշկների վերապատրաստման ծրագրին” որպես դասախոս

 

 

Մասնագիտական ասոցիացիաներում անդամակցություն

Членство в профессиональных ассоциациях

Membership in professional associations

 

 

Հայաստանի տրամատոլոգների և օրթոպեդների ասոցիացիա

 

 

Պարգևներ

Награды

Awards

 

 

  • ՀՀ առողջապահության նախարարի պատվոգիր ՀՀ անկախության 15-րդ տարեդարձի կապակցությամբ, Արցախյան պատերազմին մասնակցության և ցուցաբերած բուժօգնության համար
  • “Ֆ. Նանսենի”անվան ոսկյա հուշամեդալ

 

 

 

 

 

Տպագրած աշխատանքներ / քանակը, տիպը/

Печатные труды

Publications

 

 

15-ից ավել տպագրված գիտական հոդվածներ և 1 ուսումնական գիրք

 

 

Տիրապետման լեզուներ /գերազանց,լավ, բավարար/

Владение иностранными языками

Foreighn language skills

 

 

Հայերեն-մայրենի լեզու, ռուսերեն-գերազանց, անգլերեն-լավ, ֆրանսերեն-լավ

 

 

Համակարգչային ծրագրերի տիրապետում /թվարկել/

Владение компьютерными программами

Computer skills

 

 

Internet. MS word, Excel

 

 

 

 

Տպագրած աշխատանքներ/Список печатных трудов/ Publications

N

Աշխատանքի անվանում/Название/Title of Publication

Տպագրման տվյալներ

Источник /название журнала, номер, год, стр

Sources of Publication

Համահեղինակներ

Соавторы

Co-authors

1

Էնդոկոռեկտորների օգտագործումը երեխաների և դեռահասների սկոլիոզի բուժման ժամանակ

Երիտասարդ վնասվածքաբանների և օրթոպեդների հանրապետական գիտական համաժողով, Թբիլիսի, 1987

Աբրահամյան Ե.Ս.

Միխայլով Ս.Ս.

2

Ողնաշարի շտկման սարքավորում

Հեղինակային իրավունք 1991”ՏՍ”1680132 A1

Անդրիանով Վ.Լ.

Աբրահամյան Ե.Ս.

3

Բնածին ծռաթաթության բուժումը երեխաների մոտ

Հայաստանի մանկական վիրաբույժների և անէսթեզիոլոգների 1-ին համաժողով, Երևան, 1996

ՄհոյանԳ.Խ.

ՔոլոյանԿ.Ա.

 

4

Սկոլիոզի վիրահատական բուժումը երեխաների մոտ

Հայաստանի մանկական վիրաբույժների և անէսթեզիոլոգների 1-ին համաժողով, Երևան, 1996

Մհոյան Գ.Խ.

Քոլոյան Կ.Ա.

 

5

Սկոլիոզի ամբողջական, համակցված բուժումը

Գիտաժողով:Մանկական վերականգնողաբանության զարգացումը ՀՀ-ում, Երևան, 1999

 

6

Մեր փորձը երեխաների մոտ թարմ վեր և միջկոճային կոտրվածքների բուժման գործում

Գիտաժողով:Մանկական վերականգնողաբանության զարգացումը ՀՀ-ում, Երևան, 1999

Կարապետյան Ս.Գ.

Նուրբեկյան Ա.Գ.

7

Լեգգ-Կալվե-Պերտեսի հիվանդության բուժումը երեխաների մոտ

Գիտաժողով:Մանկական վերականգնողաբանության զարգացումը ՀՀ-ում, էջ-36-37,Երևան, 1999

Կարապետյան Ս.Գ.

Կարապետյան Գ.Ս.

8

Կրծքավանդակի և ողնաշարի դեֆորմացիաները

Գիրք. Մանկական օրթոպեդիա, էջ16-21, Երևան, 2000

Բաբլոյան Ա.Ս.

Կարապետյան Ս.Գ.

Մհոյան Գ.Խ.

Դանիելյան Հ.Ա.

9

Treatment of Degenerative Spondylolisthesis by Transpedicular Fixation: Case report

Abstract book of International Congress on Emergency Surgery; 1-3 October 2008

M.A. Eghunyan

T.K. Khachatryan

10

Transpedicular Fixation in unstable fractures of thoracic and lumbar spine

Abstract book of International Congress on Emergency Surgery; 1-3 October 2008

M.A. Eghunyan

T.K. Khachatryan

11

Padicular screw fixation for the treatment of vertebral fractures

Congress of trauma and orthopaedic surgeons of Armenia, 2006; Yerevan, Armenia pp. 30-31

EgunyanM.A.HovhannesyanA.K.

Haroutyunyan A.A.

12

Хирургическое лечение повреждений позвонков методом транспедикулярной фиксации

Вопросы теоретической и клинической медицины; N5(89), 2014; стр.73-75

М.А. Егунян

В.Г. Тосунян

 

Page 58 of 69

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր