Lusine
«Հրաշք մանկիկ» մանկապարտեզ
ԵՐԵԽԱՆԵՐԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԴ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ, ԲԱՅՑ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԶԲԱՂՄՈՒՆՔ Է
Երեխայի դաստիարակությունը դժվարին և շարունակական գործընթաց է: Յուրաքանչյուր ծնող ունի իր պատկերացումներն այդ հարցում, սակայն, իհարկե, տարբեր են նաև դաստիարակության արդյունքներից ակնկալիքները:
Նախադպրոցական կրթությունը կրթական համակարգի առաջին օղակն է, որի հաջողություններով է պայմանավորված ողջ կրթական համակարգի առաջընթացը:
Մանկապարտեզի հիմնական խնդիրներից մեկը երեխային դպրոցին նախապատրաստելն է: Իսկ դա նշանակում է, որ երեխան ոչ միայն որոշակի գիտելիքներ, ունակություններ, այլ դրանց ամբողջական համալիրը պետք է ստանա, որքան էլ յուրաքանչյուր երեխա զարգացման տարբեր մակարդակ ունենա: Երեխան հայտնվում է մի նոր միջավայրում, նոր աշխարհ է մտնում` իր կանոններով, նոր առօրյայով:
Դպրոցին պատրաստ լինելը նշանակում է ունենալ կազմակերպված վարք, հմտություններ, գիտելիքների պաշար և դպրոց ընդունվելու ձգտում: Եվ պատահական չէ, որ դպրոց գնալու ավելի մեծ ցանկություն են ունենում հատկապես մանկապարտեզ հաճախած երեխաները:
Մանկապարտեզից դպրոց գնացող երեխաներն անհամեմատ հեշտ են յուրացնում դպրոցում առաջին քայլերը, որովհետև ոչ միայն կարողանում են շփվել, հաղորդակցվել ընկերների, ուսուցիչների հետ, այլև տիրապետում են գիտելիքների անհրաժեշտ պաշարին:
Մանկապարտեզը երեխայի մթնոլորտն է, նրա մեջ աճում ու զարգանում են մտավոր ուժերը, հոգեկան զորությունը և բարոյական հատկանիշները: Այսօր մանկապարտեզները բազմազան են, և լավագույնն ընտրելը ծնողների համար կարևորագույն խնդիրներից մեկն է, դժվարին ու ժամանակատար աշխատանք է պահանջում:
«Հրաշք մանկիկ» լեզվական թեքումով մանկապարտեզը համարվում է Երևան քաղաքի լավագույն մանկապարտեզներից մեկը, որն իր գործունեությունը սկսել է դեռևս 2007 թվականից՝ իր հյուրընկալ դռները բացելով բոլոր փոքրիկների առջև: Դռներից այն կողմ հեքիաթային աշխարհ է, որտեղ ուզում ես մանկանալ և միահյուսվել փոքրիկների «մոլորակին»:
Մեր զրուցակիցն է «Հրաշք մանկիկ» լեզվական թեքումով մանկապարտեզի տնօրեն ՍՈՆԱ ՄԱՐԿՈՍՅԱՆԸ:
-Տիկի՛ն Մարկոսյան, Դուք ստանձնել եք մի շատ պատասխանատու գործ՝ ղեկավարելով մի կառույց, որը գործ ունի երեխային կրթելու, նրան ձևավորելու հետ: Ո՞րն է «Հրաշք մանկիկ» մանկապարտեզի առաքելությունը:
-Արդեն երկար տարիներ է, ինչ մանկապարտեզը մեծ սիրով ընդունում և ճանապարհում է փոքրիկներին: «Հրաշք մանկիկ»-ն առանձնահատուկ է ոչ միայն իր նորարարական մեթոդներով, այլև բարեկարգ ու ժամանակակից շենքային պայմաններով. հիանալի կահավորված սենյակներ, մուլտֆիլմերի հերոսների պատկերներով զարդարված պատեր, ջերմ ու տրամադրող մթնոլորտ: Մանկապարտեզում հատուկ ուշադրություն է դարձվում առողջ և օգտակար սննդակարգին, սանիտարահիգիենիկ պայմաններին, այն նաև վերահսկվում է հմուտ մանկաբույժի կողմից: Մանկապարտեզի մանկավարժական կազմը համալրված է փորձառու, երկարատև աշխատանքային փորձ ունեցող դաստիարակներով ու դայակներով, ովքեր ջերմությամբ են պարուրում փոքրիկներին` նրանց թույլ չտալով զգալ մայրիկի բացակայությունը: Մեծ ուշադրություն է դարձվում կրթական ոլորտին, որը շատ կարևոր է երեխայի զարգացման և ճիշտ ձևավորման համար:
«Հրաշք մանկիկ»-ի աշխատանքի կարևորագույն բաղադրիչն է փոքրիկների գեղագիտական դաստիարակությունը: Այստեղ փոքրիկներին ուսուցանում են ձեռքի աշխատանք, ծեփագործություն, նկարչություն, մարմնամարզություն, պար, երաժշտություն, ինչպես նաև պարտադիր են անգլերենի, ռուսերենի և շախմատի դասերը, մաթեմատիկան, տրամաբանությունը, կիրթ վարվեցողության դասընթացները, ծանոթացումը շրջակա միջավայրին:
Մեզ մոտ առանձնահատուկ է նաև մարզադահլիճը, որտեղ երեխաները մարզվում են պրոֆեսիոնալ մարզչի հետ: «Հրաշք մանկիկ»-ում առանձնահատուկ նշվում են բոլոր տոները՝ Սուրբ Զատիկ, Մայրերի տոն, Հունիսի 1, Ամանոր և այլն: Մանկապարտեզում պարբերաբար կազմակերպվում են նաև էքսկուրսիաներ: «Հրաշք մանկիկ»-ը բաց է իր գործունեության մեջ, և բաց դասերի ժամանակ ծնողները կարող են տեղեկանալ այն ամենի մասին, ինչով զբաղվում են իրենց բալիկները:
-Տիկի՛ն Մարկոսյան, ըստ Ձեզ, արդյոք Ճիշտ դաստիարակությա՞մբ են պայմանավորված իրականության երեխայի ընկալումը, նրա հարաբերությունները շրջապատի մարդկանց հետ:
- Այո, միանշանակ համամիտ եմ այդ մտքի հետ: Դաստիարակության հարցն այսօր շատ լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնում թե՛ մեզ, թե՛ ծնողներին, քանի որ ներկա սերունդն ավելի շատ տեղեկացված է, շուտ է զարգանում, ուստի նրանց հատուկ մոտեցում է պետք:
Մի բան պարզ է, որ երեխային պետք է դաստիարակել մանկուց, այլապես ուշ կլինի: Մեր փորձից ելնելով՝ կասեմ, որ երեխաների դաստիարակությունը բարդ, պատասխանատու, բայց շնորհակալ և հետաքրքիր զբաղմունք է: Դաստիարակությունը նպատակաուղղված ներգործություն է երեխաների ու երիտասարդության գիտակցության և վարքի, նրանց աշխարհայացքի, արարքների, սովորույթների վրա: Հենց դաստիարակությամբ էլ նշանակալի չափով պայմանավորվում են այն փոփոխությունները, որ կրում է մարդը ծնվելու պահից մինչև հասուն դառնալը: Շրջապատը, այսպես թե այնպես, ազդում է երեխաների դաստիարակության, նրա աշխարհընկալման վրա անկախ նրանից՝ նա դա ուզում է, թե ոչ: Երեխաները, այսպես ասած, սպունգի նման ներծծում են այն ամենը, ինչ կատարվում է նրանց շուրջը: Նրանք մեծ հաճույքով կրկնում են իրենց շրջապատող մարդկանց խոսքերը, վարքագիծը: Կարևոր է, որպեսզի բոլորս գիտակցենք, որ շատ բան նաև մանկապարտեզից է կախված, թե ապագայում ինչպես կձևավորվի երեխան: Երեխաների դաստիարակության ժամանակ առաջին հերթին հարկավոր է երեխայի մոտ ձևավորել անհատականություն: Բայց չի կարելի մոռանալ համընդհանուր արժեքները, որոնք ապագայում կօգնեն նրանց լինել ինքնուրույն և նպատակասլաց:
Երեխաների դաստիարակության գործում կան մի շարք նրբություններ և կանոններ. հարկավոր է լինել սիրալիր երեխայի հանդեպ: Մեր աշխատակազմը ջանք ու եռանդ չի խնայում այդ գործում, քանի որ սերը, գուրգուրանքը փոքրիկին թույլ են տալիս զգալ իրեն պաշտպանված, վստահ իր անձի նկատմամբ: Պետք է երեխաների մեջ սերմանենք լավատեսություն և պատասխանատվություն: Հաջողակ մարդիկ գիտակցում են, որ միայն իրենք են պատասխանատու այն ամենի համար, ինչ կատարվում է իրենց կյանքում:
Նախադպրոցական տարիքի երեխաների դաստիարակության ռեալ նպատակը հուզականորեն կայացած, արտաքին աշխարհին համարժեք արձագանքող, ներդաշնակ զարգացած երջանիկ երեխայի ձևավորումն է: Անհրաժեշտ է մանկապարտեզներում մշակել այնպիսի ձևեր, որոնք կնպաստեն ուղղորդել, խթանել և շահագրգռել երեխաներին` ինքնուրույն հասնելու հաջողության: Դա մեր մանկապարտեզի կարևորագույն նախապայմաններից մեկն եմ համարում:
- Ի՞նչ կմաղթեք մեր փոքրիկներին:
-Մեր փոքրիկներին մաղթում եմ անամպ երկինք, առողջություն և մանկական իղձերի իրականացում: Թող անհոգ մանկություն ունենա մեր մոլորակի յուրաքանչյուր փոքրիկ, թող այդ անմեղ ժպիտները երբեք չպակասեն նրանց դեմքից: Մենք ձեզ շատ ենք սիրում, մեր կյանքի անմաս մասնիկներ, Աստված պահապան բոլորիդ:
Աննա Յուրիի Պողոսյան
Կոչում` Պրոֆեսոր
Պաշտոն` Դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ հիվանդությունների բաժանմունքի վարիչ «Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրում»
Գոհար Ռազմիկի Աբրահամյան
Մասնագիտություն ` Գինեկոլոգ
Գիտական աստիճան` Բժշկական գիտությունների թեկնածու
Պաշտոն` Մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ ՀՀ ԱՆ Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական կենտրոնում
Axiomed Orthopedic and Rehabilitation Clinic is considered unique thanks to its technical equipment and highly qualified medical staff.
Trust Professionals if Your health is really the most valuable.
The following services for the treatment of musculoskeletal system disorders are provided in Axiomed clinic.
•kinesitherapy (posttraumatic, post stroke and post surgery rehabilitation, correction of congenital and acquired posture defects, fitness in pregnancy, etc).
• physiotherapy (Universal physiotherapeutic apparatus BTL is applied, which entails 4 types of physiotherapeutic treatments(electric, laser, ultrasound, magnet) enabling to carry out a complex therapy, thus increasing the efficiency of the procedures up to 30%).
•massotherapy (linear, segmental/reflector, lymph drainage massage, etc)
•reflexotherapy (acupuncture, Su Jok therapy, auriculotherapy, vacuum therapy, etc)
•bioimpedancemetry (diagnosis of body composition for metabolism correction)
• traction treatment (unique system of spine decompression is applied via use of Axiom DRX9000С™ apparatus).
- Hakob Hovhannisyan- Orthopedist-Traumatologist, Director
- Ani Grigoryan- Vice-director
- Armine Tadevosyan-Nurse-administrator, Cashier
- Vigen Harutyunyan-Accountant
- Nune Ter-Margaryan- PhD, Head of Chair “Adaptive Sport and Sport Medicine” YSMU after MkhitarHeratsi, Associate Professor of Chair of “Sport Medicine and Physiology” ASIPC, Sports Physician -Rehabilitologist
- Gayane Matevosyan- Assistant of the Chair”Adaptive Sport and Sport Medicine” YSMU after MkhitarHeratsi, Head of Curriculum Department, doctor Reflexotherapist-physiotherapist
- Gevorg Nalbandyan-Associate Professor of Chair”Adaptive sport and Sport Medicine” YSMU after MkhitarHeratsi, Associate Professor of Chair”Anatomy and Biomechanics” ASIPC, Doctor-masseur
- Nver Harutyunyan- Kinesiotherapist
- Levon Sargsyan-Kinesiotherapist
- Ovsanna Tokmajyan- Paramedic
ՄԻՔԱՅԵԼ ԱԴԱՄՅԱՆ
Առանց վերապատրաստումների մենք կմնանք նախորդ դարում
Վերջին տարիներին սրտանոթային հիվանդությունների թիվն ավելացել է, և սա լուրջ մարտահրավեր է ոչ միայն առողջապահական համակարգի, այլ նաև ամբողջ աշխարհի համար։ Մեր զրուցակիցը «Աստղիկ» բժշկական կենտրոնի սրտաբանական ստացիոնար ծառայության ղեկավար, ինվազիվ սրտաբան ՄԻՔԱՅԵԼ ԱԴԱՄՅԱՆՆ է, ում հետ զրույցի ժամանակ նա հավաստիացրեց, որ սրտաբանությունը մեր երկրում մեծ քայլերով զարգացում է ապրում վերջին տասնամյակներում։ Ու այսօր էլ ոլորտն արձանագրում է սրընթաց վերելք ինչպես կոնսերվատիվ, այնպես էլ ինվազիվ, ինտերվենցիոն ուղղություններով:
- Պարոն Ադամյան, ի՞նչ կարծիքի եք՝ բժշկությունը մասնագիտությո՞ւն է, թե կոչում:
- Երբ նոր ինստիտուտ էի ընդունվում, ինձ թվում էր՝ դա միայն մասնագիտություն է, բայց արդեն ամենօրյա աշխատանքի մեջ զգացի, որ, եթե այդ կոչում չէ, ապա ավելի լավ է չզբաղվեմ բժշկությամբ։ Ինձ թվում է՝ դա բոլոր մասնագիտություններին է վերաբերվում:
- Ի՞նչ հիվանդություններով են ավելի շատ դիմում ձեր բաժանմունք։
- Մեր բաժանմունքը համալրված է բոլոր սրտաբանական ծառայություններով, այսինքն՝ Հայաստանում եզակի բաժանմունքներից է, որն ունի բոլոր սրտաբանական նեղ մասնագիտությունները՝ առիթմոլոգիան, ինվազիվ առիթմոլոգիան, մի խոսքով՝ սրտի առիթմիաների դեպքում իրականացվող ավլիացիաները` տվյալ ուղիների այրումը: Մենք իրականացնում ենք ամբուլատոր ծառայություն, մեզ մոտ կատարվում են սիրտ-անոթային հետազոտություններ, սրտի անոթների, պերիֆերիկ անոթների, երակների ստենդավորումներ։ Բացի այդ, բաժանմունքը համալրված է սրտային անբավարության բաժնով, ունենք ինտենսիվ թերապիայի սրտաբանական, ինչպես նաև սրտային վիրաբուժության բաժին, որը համարվում է առաջատարը իր կատարած վիրահատությունների որակով և քանակով:
-Ձեր մասնագիտության դեպքում սխալվելը կարող է լինել ճակատագրական:
-Սխալվելը բոլոր մահկանացուներիս բնորոշ երևույթ է, և մարդ չի կարող միշտ իդեալական, անթերի լինել։ Իհարկե, մեր մասնագիտության դեպքում սխալվելը կարող է բավականին թանկ արժենալ ինչպես մեր, այնպես էլ պացինտների և նրա հարազատների համար: Սակայն պետք է խոստովանել, որ նույնիսկ բժշկի իդեալական աշխատանքի պարագայում գոյություն ունի բարդություններ առաջանալու հավանականության որոշակի տոկոսային աստիճան։ Բժշկության մեջ գոյություն ունի վիճակագրություն, որով ուղղորդվում են ամբողջ աշխարհում, բայց հայերի մտածելակերպում այդ վիճակագրությունը մի քիչ դժվար է ընդունվում:
-Բժշկին դիմելու կուլտուրան, Ձեր կարծիքով, մեր երկրում ի՞նչ մակարդակի վրա է գտնվում:
-Կարող եմ հավաստիացնել, որ վերջին 5-6 տարիների ընթացքում բժշկին դիմելու կուլտուրան բարձրացել է, որովհետև և՛ պացինտներն ու նրանց հարազատներն են բավականաչափ տեղեկացված հիվանդությունների զարգացման ու հետագա բարդացումների մասին, և՛ հանրությանն իրազեկելու սոցիալական տարբեր ծրագրեր են իրականացվում։ Առաջընթաց կա նաև ակտիվ աշխատող ապահովագրական ընկերությունների շնորհիվ. սոցփաթեթներով հիվանդների հետ կապված էլ կարող եմ ասել, որ պետհիմնարկների աշխատակիցները ներգրավված են այդ փաթեթների մեջ, իսկ դա նույնպես հնարավորություն է տալիս դիմելիությունը շատացնել:
-Կարողանո՞ւմ եք համատել աշխատանքը վերապատրաստումների հետ:
- Առանց վերապատրաստումների մեր մասնագիտության մեջ անհնար է, հակառակ դեպքում մենք կմնանք նախորդ դարում: Տարեկան պարբերաբար մասնակցում ենք 6-8 միջազգային կոնգրեսների, որոնք հիմնականում լինում են Եվրոպայում և Ռուսաստանի Դաշնությունում։ Բացի այդ, ընթացիկ վերապատրաստումներ միշտ են իրականացվում, այսինքն՝ առանց դրանց աշխատելն անհնար է: Կարող եմ գովեստի խոսքեր ասել մեր երկրի սրտաբանության մասին, որը չի զիջում եվրոպական մակարդակին, ավելին՝ մահացության տոկոսը մեր երկրում ցածր է։
-Իսկ որպես վերջաբան, ի՞նչ կցանկանայիք մաղթել մեր ընթերցողներին:
-Եղեք առողջ, սիրեք ձեզ, հետևեք ձեր առողջությանը:
ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆ
Կինեզոթերապիան շարժումների և հատուկ բեռնվածության միջոցով բուժումն է
Կինեզոթերապիան բառացի թարգմանաբար նշանակում է բուժում շարժման միջոցով. «կինեզիս»` շարժում, «թերապիա»՝ բուժում: Կինեզոթերապիայի հիմնական նպատակը մկաններն ակտիվացնելն է, ապաքինելը, վերականգնելը ցանկացած ախտաբանական վիճակներից հետո, այն ունի նաև պրոֆիլակտիկ նշանակություն: Հիվանդներից պահանջվում է միայն ցուցաբերել համբերություն և հետևել բժիշկների խորհուրդներին:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ֆիզիոթերապևտիկ և վերականգնողական ծառայության ղեկավար ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆԻ հետ զրույցի ժամանակ քննարկեցինք կինեզոթերապիայի հետ կապված առկա խնդիրները և դրանց արդյունավետ բուժումն իրականացնելու հարցերը։
-Պարոն Զավարյան, կխնդրենք մի փոքր պատմեք Ձեր մասնագիտական ուղու մասին:
-1985-1995թթ. սովորել և ավարտել եմ Վ. Մայակովսկու անվան միջնակարգ դպրոցը: 1995-2003թթ. ուսանել եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում: 2003-2004թթ. անցել եմ մասնագիտացում ակադեմիկոս Ս. Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի ավանդական բժշկության ամբիոնում՝ ստանալով ֆիզիոթերապևտի որակավորում: 2005-2014թթ. աշխատել եմ «Էրեբունի» բժշկական կենտրոնի ֆիզիոթերապևտիկ և վերականգնողական ծառայությունում, իսկ 2014թ.-ից մինչ օրս նույն բաժանմունքի ծառայութան ղեկավարն եմ:
- Բժիշկ, ի՞նչ է իրենից ներկայացնում կինեզոթերապիան:
- Կինեզոթերապիան իրենից ներկայացնում է ավելի շատ վերականգնողական թերապիա, որն զբաղվում է զուտ հետինսուլտային, հետտրավմատիկ վերականգնողական թերապիայով, այսինքն` շարժողական համակարգի խանգարման ժամանակ օգնում ենք հիվանդներին ակտիվացնել իրենց ախտահարված շարժումները, հիվանդներն անցնում են վերականգնողական փուլ, որը կարգավորում է նրանց շարժողական ապարատի հնարավորությունները։ Դրան զուգահեռ նաև ֆիզիոթերապևտիկ ծառայություններ ենք մատուցում, որոնք իրականացվում են սարքավորումների միջոցով՝ համարվելով դեղորայքի հետ օժանդակ միջոց։ Իսկ ֆիզիոթերապիա կատարվում է ինչպես հենաշարժողական խանգարումների, այնպես էլ հոդային ախտահարումների ժամանակ:
- Պարոն Զավարյան, ձեր բաժանմունքում ի՞նչ հիվանդություններով դիմելիությունն է գերակշռում:
- Մեր բաժանմունքն իր գործունեությունն իրականացնում է մյուս բաժանմունքների հետ զուգահեռ, աշխատում ենք ընդհուպ ռեանիմացիայի բաժանմունքի հիվանդների հետ, որոնք խնդիրներ են ունենում ինսուլտային, հենաշարժողական ապարատի խանգարումների ժամանակ, երբ ունենում են պարեզներ կամ լինում են դեպքեր, երբ անշարժանում է մի հատվածը, որը փորձում ենք վերականգնել բուժական ֆիզկուլտուրայի միջոցով: Այդպես փորձում ենք ազդակ հաղորդել նրանց ռեցեպտորներով, աշխատում ենք վերականգնել նրանց հենաշարժողական ապարատը, որպեսզի ավելի արագ անցնեն իրենց բնականոն կյանքին և առօրյային: Մեր բաժանմունքում ունենք նաև մասնագետներ, որոնք զբաղվում են խոսակցական խնդիրներով հիվանդերի հետ, լոգոպետներ, որոնք կլման ակտի խանգարում ունեցող հիվանդներին օգնում են վերականգնել իրենց կլման ակտի գործունեությունը և խոսակցական մի շարք խնդիրներ: Նշեմ նաև, որ հիմնականում մեր «Էրեբունի» բժշկական կենտրոնում է կենտրոնացված այս ծառայությունը, և մենք համագործակցում ենք «Ստրոգ» կենտրոնի հետ («ստրոգ» նշանակում է ինսուլտ), որը նույնպես գործում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Մեր բաժանմունքում կատարվում են բուժական մերսումներ, պլազմոլիֆտինգ, պլազմայի ներարկման միջոցով օրգանիզմում ակտիվանում են ռեգեներատիվ գործընթացները: Մեր բաժանմունքը հատուկ սարքավորումներիի միջոցով զբաղվում է նաև միջողային ճողվածքներով, այսինքն՝ ոչ վիրահատական միջամտություների օգնությամբ փորձում ենք հասնել առավելագույն արդյունքների:
-Բժի՛շկ, կարողանո՞ւմ եք համատեղել աշխատանքը վերապատրաստումների հետ:
-Միանշանակ. մեր մասնագետները վերապատրաստվում են տարբեր կլինիկաներում: Համագործակցում ենք դրսից հրավիրված մասնագետների, օրինակ, շվեյցարացիների հետ, որոնց մոտ հիմնադրվել է «Բոբաթ» ծրագիրը, և նրանց հետ ամեն տարի անցկացնում ենք սեմինար, ինչպես նաև վերապատրաստումներ:
- Իսկ որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:
-Բոլորին կմաղթեմ առողջություն և խաղաղ երկինք, շատ եմ ցանկանում, որ միշտ բոլորս ունենանք նպատակ ու փորձենք հասնել այդ նպատակներին։ Եվ ինչ էլ որ լինի, երբեք չհիասթափվենք և չհուսահատվենք:
ԱՐԱՄ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ
Մարդիկ հիմնականում ֆինանսական վիճակից ելնելով են ուշ դիմում բժշկի
Սիրտ-անոթային հիվանդություններն ամենատարածվածն են ինչպես ամբողջ աշխարհում, այնպես է՝ Հայաստանում: Միևնույն ժամանակ հենց սրտաբանությունն է բժշկության այն ուղղությունը, որն առաջինն է պարբերաբար զարգացումներ ու ձեռքբերումներ գրանցելու տեսանկյունից:
Մեր զրուցակից, Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող և սրտաբան ԱՐԱՄ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻ հետ զրույցում քննարկվեցին Հայաստանում սրտանոթային համակարգի հիվանդությունների կանխարգելման ու բուժման հնարավորությունների, ձեռքբերումների ու անհրաժեշտ քայլերի վերաբերյալ հարցերը:
-Պարոն Չիլինգարյան, մի փոքր պատմեք Ձեր մասնագիտական ուղու մասին:
-Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի Երևանի Մխիթար Հերացու անվան՝ այն ժամանակ պետական բժշկական ինստիտուտը, որը գերազանց ավարտելուց հետո ընդունվեցի օրդինատուրա՝ կլինիկական սրտաբանության ինստիտուտում։ Այնտեղ երկու տարի վերապատրաստվելուց հետո անցա աշխատանքի նախ որպես սրտաբան, ապա նաև որպես գիտաշխատող:
-Ձեր բաժանմունքում հիմնականում սիրտ-անոթային համակարգի ի՞նչ հիվանդություններով է դիմելիությունը գերակշռում:
- Հիմնականում գերակշռում է սուր կորոնալ սինդրոմը՝ համախտանիշը, այսինքն՝ անկայուն ստենոկարդիայով և սրտամկանի սուր ինֆարկտով հիվանդները: Բայց ընդհանրապես սիրտ-անոթային հիվանդների հետազոտություննների ոլորտը շատ լայն է, գործնականում բոլոր սրտաբանական հիվանդներն ընդգրկված են հետազոտությունների մեջ. ամբուլատոր և սրտային անբավարարություն, ամբուլատոր զարկերակային գերճնշում:
-Սրտամկանի ինֆարկտը երիտասարդացել է վերջին տարիներին, արդյոք հնարավո՞ր է դեղամիջոցներով այդ հիվանդությունը բուժել:
- Այո,սրտամկանի ինֆարկտը երիտասարդացել է, իսկ պատճառները շատ-շատ են. քրոնիկական սթրեսները, նստակյաց կյանքը, բարձր ճնշման առկայության դեպքում իրենց չհետևելը և անտեղյակությունը տարբեր ռիսկային գործոնների մասին: Մարդիկ տեղեկացված չեն, բայց անգամ տեղյակ լինելով, որ ունեն շաքարային դիաբետ, բարձր ճնշում, ծանր քաշ, ծխամոլությամբ են տառապում, անտեսում են բոլոր ռիսկային գործոնները, որովհետև մարդիկ, պարզ ասած, չեն ցանկանում հետևել իրենց առողջությանը: Կյանքը փոխվել է, և այդ բոլոր գործոնները գերակշռոմ են հասարակության մեջ։ Սնունդը, նույնիսկ ծխախոտի թութունն է փոխվել, որի մեջ քիմիական նյութեր են խառնվում, որն էլ իր հերթին կախվածություն է առաջացնում մարդկանց մոտ։ Դեղորայքային բուժումը և վիրահատական միջամտություններն այնքան են զարգացել այս վերջին 10 տարիների ընթացքում, կարելի է ասել՝ հեղախոփություն են ապրել, որ երկուսն էլ ունեն իրենց ուրույն տեղը: Ասենք, եթե սկսված է սուր սրտամկանի ինֆարկտ կամ սուր կորոնալ համախտանիշ է, իհարկե, այստեղ առաջին հերթին արդարացված են վիրահատական միջամտությունները, այսինքն` կոռոնոգրաֆիան և ստենդավորումը։ Իսկ ավելի կայուն ստենոկարդիաների, կայուն սրտային հիվանդությունների ժամանակ, իհարկե, երկու բուժումն էլ կարող են տալ հավասար արդյունք: Այստեղ պետք է կշեռքի նժարին դնել, համեմատական կարգով դասակարգել՝ դեղորայքայի՞ն, թե միջամտական բուժումն է ավելի արդյունավետ: Կան սիրտ-անոթային հիվանդություններ, որոնք դեղորայքային կամ վիրահատական միջամտական բուժման դեպքում բացարձակ տարբերություն չեն տալիս: Արվեստը արդյունավետ տարբերակը ընտրելն է, որպեսզի հիվանդները ֆինանսապես ավելորդ չծանրաբեռնվեն, բուժվեն դեղերով, իսկ եթե հիվանդը ցուցում ունի, և միջամտությունից էլ ավելի կբարելավվի վիճակը, ապա միանշանակ պետք է կատարվի վիրահատական միջամտություն: Դեղորայքային միջոցները, մանավանդ խոլեստերինը իջեցնող բետապաշարիչները միանշանակ պետք է տալ, մանավանդ՝ արյան մակարդելիությունը նոսրացնող դեղամիջոցներ: Այսօր դեղերն այնպիսի մակարդակի են հասել, որ ապահով կարելի է տալ հիվանդին։ Իհարկե, դեղորայքը այնքան մեծ ազդեցություն չի թողնում, ինչքան ռիսկային գործոններից` ծանր քաշից, ծխամոլությունից խուսափելը։
-Իսկ բժշկին դիմելու կուլտուրան ի՞նչ մակարդակ ունի այսօր:
- Ինձ թվում է՝ մարդիկ հիմնականում ֆինանսական վիճակից ելնելով են ուշ դիմում բժշկի: Կան դեղեր, որոնք փոխարինողներ չունեն, թանկ են, իսկ հիվանդները ֆինանսապես ի վիճակի չեն երկարատև ընդունել դրանք: Լինում են նաև դեպքեր, երբ դեղորայքը չեն շարունակում ընդունել, որովհետև իրենց արդեն առողջ են համարում: Ցավոք սրտի, սրտաբանության մեջ մենք չենք առողջացնում, բուժում ենք, և այդ բուժումը էլ իր հերթին պետք է երկարատև լինի, գրեթե ամբողջ կյանքի համար: Առայժմ գիտությունն այդ աստիճանի զարգացած չէ, և, այսպես ասած, հիվանդությունը միշտ մնում է հիվանդի մեջ: Մենք դեղամիջոցով անում ենք այնպես, որ երկարացնենք պացիենտի կյանքը, նրանց կյանքին պարզապես որակ ենք տալիս։ Իսկ երբ հիվանդները նշանակված դեղորայքը չեն շարունակում ընդունել, և կյանքի ռիսկային գործոններն անտեսվում են, ապա հիվանդությունը մնում է նույն վիճակի մեջ, և մենք ոչինչ չենք կարող փոխել, կանգնում ենք, այսպես ասած, նույն կոտրած տաշտակի առջև:
- Ձեր բաժանմունքը տեխնիկապես հագեցա՞ծ է:
-Վստահորեն կարող եմ ասել՝ այո. մենք ունենք այն բոլոր սարքավորումները, որոնք անհրաժեշտ են մեզ որակով բուժօգնություն ապահովելու համար: Ունենք էխոգրաֆիայի գերժամանակակից ապարատ, սթրեսէխոկարդիոգրաֆիայի ապարատ, հոլտեր, մոնիտորներ: 24 ժամյա ստուգումը բաժանմունքում բարձր մակարդակով ապահովված է:
- Այսօր ի՞նչ վիճակում է գտնվում ՀՀ առողջապահության համակարգը:
- Ինչպես մյուս ոլորտները, այնպես էլ առողջապահության համակարգը ծանր տարիներ է ապրում: Կարծում եմ՝ դրա պատճառը համակարգի սխալ համակարգվելը չէ: Ամեն ինչ արվում է մեր ոլորտը կատարյալի հասցնելու համար, սակայն խանգարող պատճառներն օբյեկտիվ են, որոնք կլինեն մինչև իրավիճակի բարելավումը։
- Որպես վերջաբան ի՞նչ կցանկանայիք ավելացնել:
- Կցանկանամ մեր ազգին մեծ առողջություն, քիչ սթրեսներ, երկրին՝ խաղաղություն: Մեր ժողովուրդը շատ լավն է. համբերատար է, բարեհամբույր: Ուզում եմ պարզապես շնորհակալություն հայտնել մեր հասարակությանը և խնդրել, որ միշտ մնա այդպես լավը:
«Զարգացում» հոգեբանական համալիր
Մեր նպատակը`բացահատելով երեխայի տարիքային և անհատական զարգացման հոգեբանական առանձնահատկությունները` ապահովել նրա ներդաշնակ և բազմակոմանի զարգացումը։
Նախակրթարանն իրականացնում է ՝
- Տրամաբանության և մտածողության զարգացում:
- Խոսքի զարգացում:
- Օտար լեզուներ (անգլերեն, ռուսերեն):
- Երևակայության զարգացում:
- Մանր մոտորիկա` ձեռքերի մկանախմբերի շարժունակության զարգացում:
- Խոշոր մոտորիկա` մարմնի խոշոր մկանների զարգացում:
- Հույզերի զարգացում` ճանաչում և սեփական հույզերի արտահայտում:
- Հաորդակցման հմտությւններ` հասակակիցների և մեծահասակների հետ փոխհարաբերությունների ձևավորում և մարդկային աշխարհը ճանաչելու ու գնահատելու ունակություն:
- Նախապատրաստում դպրոցին:
- Մանկական թատերական ներկայացումների կազմակերպում:
Տարիքային խմբերը` 2.5-4 տարեկան
4-5 տարեկան,
5-6 տարեկան
3-16 տարեկանների հոգեկան զարգացումը գնահատող դիագնոստիկ փաթեթ, /պրոֆ–օրիենտացիա/ մասնագիտական կողմնորոշում և այլ ախտորոշումներ։
Զարգացում Հոգեբանական Համալիրը հրավիրում է 3-16 տարեկան երեխաների և դեռահասների «Ամառային ակումբ»։ Ակումբում իրականացվում են հետաքրքրաշարժ և զարգացնող խաղեր, քննարկումներ, աշխատանք ավազով և դպրոցական արձակուրդների հանձնարարություների կատարում։
Պոզիտիվ մտածելու արվեստը
Կամավորների․ ապագա հոգեբան մասնագետների վերապատրաստում։
Լոգոպեդի ծառայություն
«Զարգացում» հոգեբանական համալիրը կատարում է ընդունելություն 2.5-4, 4-5, 5-6 տարեկան երեխաների համար։
Նախակրթարանն իրականացնում է՝ Տրամաբանության և մտածողության զարգացում, խոսքի զարգացում, օտար լեզուների ուսուցանում, Մանր մոտորիկա, խոշոր մոտորիկա, ավազի հետ խաղ, հաղորդակցման հմտություներ՝ հասակակիցների և մեծահասակների հետ փոխհարաբերությունների ձևավորում և մարդկային աշխարհը ճանաչելու ու գնահատելու ունակություն, Էքսկուրսիաներ բնության գրկում, թատրոններ, պատկերասրահներ և այլն։
Փոքրիկների համար՝
- Մանկան ակադեմիա քոլեջ նախակրթարան՝
Այստեղ՝
- Անհատական հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա
- Հոգեթերապևտիկ խմբեր
- Լոգոպեդի ծառայություններ
- Տարիքային զարգացման առանձնահատկությունները բացահայտող թեստավորումներ
Ծնողների աջակցություն՝
- Դասապատրաստում
- Մասնագիտացված դայակների ծառայություն
Շնորհալի երեխան ծնողների նպատակասլաց ջանքերի և առողջ միջավայրի արդյունքն է։
Երեխայի հայացքը արտացոլում է ընտանեկան մթնոլորտը։
Կարևորը մեր երեխայի անսահման ներուժի զարգացումն է, որպեսզի առավել շատ լինի երջանկությունը իր կյանքում և աշխարհում։
Երեխայի զարգացման համար առավել կարևոր է զարգացնել երեխայի, վերլուծելու, գնահատելու և ընկալելու կարողությունը, որի համար գոյություն չունի հստակ մշակված ծրագիր,և միայն թե ինչպես են դրսևորում իրենց ծնողները, ինչ են նրանք անում և զգում, ինչպես են խոսում երեխայի հետ, կարող է ձևավորել երեխայի անձը։
Երեխայի մտավոր զարգացման հիմքում ընկած է, ճանաչողական գործընթացի նկատմամբ, երեխայի մոտ հետաքրքրություն առաջացնելը։
Կարևորը մեր երեխայի անսահման ներուժի զարգացումն է, որպեսզի առավել շատ լինի երջանկությունը իր կյանքում և աշխարհում։
Երեխան հետաքրքրությամբ ուսումնասիրում է իրեն շրջապատող իրերը և հիմնականում արձագանքում այն իրերին, որոնք պարգևում են նրան երջանկություն և բավարարում նրա պահանջմունքները։
«Զարգացում» հոգեբանական համալիր
«Մանկան Ակադեմիա» Քոլեջ-նախակրթարան
. Դասապատրաստում (ուսումնական գործունեության գնահատում և զարգացում)
. Մասնագիտացված դայակների վերապատրաստում և տրամադրում
. Ծնողավարման հմտությունների թրեյնինգներ, ծնողների ակումբ
. Անհատական և ընտանեկան խորհրդատվություն
Facebook։ «Զարգացում» հոգեբանական համալիր
Հավելյալ տեղեկությունների և գրանցվելու համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 25-45-45, 093 12 12 82
№20 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ
«Թիվ 20 պոլիկլինիկա» ՓԲԸ-ում գործում են 15 թերապևտական, 15 մանկաբուժական և 5 մանկաբարձագինեկոլոգիական տեղամասեր:
Նեղ մասնագիտացված բժշկական ծառայությունները ներկայացված են (մեծահասակ և մանկական) հետևյալ ծառայություններով` վիրաբուժական, սրտաբանական, նյարդաբանական ՔԿԱ, ակնաբուժական, գաստրոէնտերոլոգիական, ուռոլոգիական, ատամնաբուժական:
Դիսպանսերային բուժօգնությունը ներկայացված է ուռուցքաբանական, մաշկավեներաբանական, վարակաբանական, ներզատաբանական և հակատուբերկուլյոզային ծառայություններով:
Գործիքային ախտորոշիչ ծառայություններ` ԷՍԳ, սոնոգրաֆիա, ֆլյուորոգրաֆիա, ռենտգենաբանական հետազոտություն:
Լաբորատոր-ախտորոշիչ ծառայությունները ներկայացված են կլինիկական, կենսաքիմիական, մանրէաբանական լաբորատորիաներով:
Լևոն Էդմոնդի Զավարյան
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1985-1995թթ. սովորել է Վ.Մայակովսկու անվան թիվ 7միջնակարգ դպրոցը
1995-2003թթ. սովորել է Երեվանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանը
2003-2004թթ. անցել է մասնագիտացում ակադեմիկոս Ս.Խ. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի Ավանդական բժշկության ամբիոնում, որպես կինեզոթերապևտ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2005-2014թթ. աշխատում է Էրեբունի բժշկական կենտրոնի ֆիզեոթերապևտիկ և վերականգնողական ծառայությունում
2014 թ.-ից Էրեբունի բժշկական կենտրոնի ֆիզոթերապիայի և վերականգնողական ծառայության ղեկավար
2015 թ.-ից Հայկական բժշկական ինստիտուտի ֆիզոթերապիայի ամբիոնում որպես դասախոս
ԼԵԶՈՒՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն:
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ
Ամուսնացած է, ունի մեկ որդի: