Lusine
ԳԵՂԱՄ ԽԱՆԴԱՆՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇԱՏ ՏԱՐԱԾՎԱԾ Է «ԴԵՂԱՏՆԱՅԻՆ» ԲՈՒԺՈՒՄԸ
Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքը հագեցած է ժամանակակից տեխնիկայով, որը հնարավորություն է տալիս ախտորոշման և բուժման գործընթացում ընդգրկել ՔԿԱ հիվանդությունների գրեթե ամբողջ ծավալը՝ նորագույն մեթոդների կիրառմամբ, որտեղ մեծ ուշադրություն է դարձվում ՔԿԱ ախտաբանությունների համալիր ֆունկցիոնալ ախտորոշմանը: Ժամանակին և ճշգրիտ ախտորոշման շնորհիվ հնարավոր է խուսափել չհիմնավորված վիրահատական միջամտություններից, իսկ վիրահատական միջամտությունների դեպքում՝ խուսափել հետվիրահատական բարդություններից: Կահավորված, նորագույն սարքերով համալրված քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքում փորձառու և բանիմաց բուժանձնակազմը` պրոֆեսոր Արթուր Շուքուրյանի գլխավորությամբ, ջանք չի խնայում հնարավորինս արդյունավետ և որակյալ ծառայություններ մատուցելու հիվանդների շուտափույթ առողջացումն ապահովելու համար:
Մեր զրուցակիցը «Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի բժիշկ, քիթ-կոկորդ-ականջաբան, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ ԳԵՂԱՄ ԽԱՆԴԱՆՅԱՆՆ է: Հիանալի մարդ, իր գործի գիտակ, բժիշկ, ով պատրաստ է ամենայն մանրամասնությամբ ու մատչելի բացատրել հիվանդության սկզբնաղբյուրները և բուժման ընթացքն իր առանձնահատկություններով ու նրբություններով:
- Պարոն Խանդանյան, խնդրում ենք համառոտ ներկայացնել Ձեր աշխատանքային ուղին:
- 1993թ. Երևանի պետական բժշկական համալսարանը (ԵՊԲՀ) կարմիր դիպլոմով ավարտելուց հետո նույն համալսարանի քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնում անցել եմ կլինիկական օրդինատուրա` «էրեբունի» բժշկական կենտրոնի բազայի վրա: Այն ավարտելուց հետո ընդունվել եմ աշխատանքի նույն հիվանդանոցի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքում: Մինչև 2005թ. դասավանդել եմ Հայկական բժշկական ինստիտուտի քիթ-կոկորդ-ականջաբանության (ՔԿԱ) ամբիոնում, իսկ 2005թ. սկսած առ այսօր դասավանդում եմ ԵՊԲՀ քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնում։ 2004 թվականին պաշտպանել եմ գիտական թեզ`ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2007թ. Սկսած` այդ նույն ամբիոնի դոցենտ եմ: 2010-2015թթ. աշխատել եմ ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահություն» հանդեսի խմբագրություն» ՓԲԸ գլխավոր խմբագիր և տնօրեն` միաժամանակ շարունակելով իմ գիտական և բժշկական գործունեությունը ԵՊԲՀ քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնում։ 2011-2015թթ. աշխատել եմ ՀՀ Առողջապահության նախարարության կլինիկական հետազոտությունների էթիկայի հանձնաժողովի նախագահ:
Շուտով կավարտեմ դոկտորական գիտական թեզի մշակումը, որը վերաբերում է խռմփոցին և քնի ժամանակ առաջացող շնչառական կանգերին:
- Իսկ Ձեր բաժանմունքում կամ ամբիոնում կատարվո՞ւմ են արդյոք գիտական աշխատանքներ, և ի՞նչ ուղղվածություն ունեն դրանք:
-Պետք է նշեմ, որ մեր բաժանմունքում՝ պրոֆեսոր Շուքուրյանի ղեկավարությամբ կատարվել և կատարվում են այդ ոլորտին առնչվող տարբեր ուղղվածության գիտական աշխատանքեր, որոնք վերաբերում են քթի, ըմպանի, կոկորդի և ականջի տարբեր հիվանդությունների ախտորոշման և բուժման առավել արդյունավետ եղանակներին ու նոր մոտեցումններին: Այդ ամենը գալիս է բաժանմունքի ղեկավարից, քանի որ պրոֆեսոր Շուքուրյանը պարտադրում ու, միևնույն ժամանակ, հնարավորինս աջակցում է ինչպես մեր բաժանմունքի, այնպես էլ ամբիոնի մյուս բժիշկներին՝ զբաղվելու գիտական աշխատանքով ու նպաստում նրանց առաջընթացին, որը շատ ողջունելի է և հետաքրքիր: Բաժանմունքը հագեցած է ժամանակակից բազմաթիվ սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս կատարել նման գիտական աշխատանքներ: Մեզ մոտ կատարվում են բազմաթիվ վիրահատություններ: Առաջին անգամ մեր բաժանմունքում են կատարվել սենսոնևրալ ծանրալսությամբ տառապող երեխաների լսողության վերականգնման վիրահատությունները: Գիտական աշխատանքների և կատարված բազմաթիվ հետազոտությունների շնորհիվ առաջարկվել են տարբեր վիրահատությունների ձևափոխված նոր եղանակներ, որոնք նպաստել են վիրահատական արդյունքների արդյունավետության բարձրացմանը:
- Բժիշկ, ասում են, որ քթային դժվարաշնչությունը կարող է տարբեր հիվանդությունների առաջացման պատճառ լինել: Արդյոք դա այդպե՞ս է, և որո՞նք են քթային դժվարաշնչության հիմնական պատճառները:
- Ասեմ, որ քթային դժվարաշնչությունն իսկապես կարող է տարբեր հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ: Վերին շնչառական ուղիների անցանելիության խանգարման պատճառ կարող են լինել արտաքին քթի և քթի միջնապատի դեֆորմացիաները, քթի խեցիների հիպերտրոֆիան, քթի հարակից խոռոչների քրոնիկական բորբոքային հիվանդությունները, հատկապես՝ պոլիպոզ ռինոսինուսիտները, երեխաների մոտ ադենոիդ հյուսվածքի հիպերտրոֆիան, ինչպես նաև քմային նշիկների մեծացումը, որը հանդիպում է նաև մեծահասակների մոտ, և այլ ախտաբանություններ։ Քթային դժվարաշնչության հետևանքով օրգանիզմում առաջանում է թթվածնի պակաս, որը կոչվում է հիպօքսիա: Վերջինս էլ կարող է տարբեր օրգան համակարգերի ֆունկցիայի խանգարման, հատկապես ստորին շնչառական ուղիների և սրտանոթային հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ: Քթային դժվարաշնչության հետևանքով հիվանդները հաճախակի նշում են գլխացավեր, հոգնածություն, խանգարվում է նաև գիշերային քունը, որի արդյունքում խաթարվում է մարդկանց առօրյա գործունեությոնը: Տվյալ անձինք կարող են ունենալ ցերեկային քնկոտություն, աշխատունակության անկում, լինում են ավելի հոգնած, վատանում է նրանց կյանքի որակը։ Դա հիմնականում առաջանում է այն դեպքերում, երբ քթային դժվարաշնչությունը զուգորդվում է գիշերային քնի ընթացքում առաջացող շնչառական կանգերով, որը հայտնի է որպես քնի օբստրուկտիվ ապնեա համախտանիշ։ Վերջինս առողջության լուրջ խնդիր է և կարող է սրտամկանի կաթվածի, ինչպես նաև հանկարծամահության առաջացման պատճառ դառնալ: Երեխաների մոտ քթային դժվարաշնչությունն ու շնչառական կանգերը կարող են նպաստել դիմային ոսկրերի ձևախախտմանը, աճի ու մտավոր զարգացման խանգարմանը, ուսումնական գործընթացի դժվարացմանը: Իհարկե, այս բոլոր խնդիրներն ունեն լուծումներ, սակայն մեր բնակչությունը հաճախ ժամանակին չի դիմում բժշկի, որպեսզի հիվանդությունը հնարավորինս շուտ ախտորոշվի, և հնարավոր լինի կանխարգելել հետագա բարդությունները:
- Վերջին տարիներին քիթ-կոկորդ-ականջի ի՞նչ հիվանդություններով են ավելի շատ դիմում քաղաքացիները:
- Անկեղծ ասած, մարդկանց՝ տարբեր հիվանդություններով դիմելիությունը նույնն է, սակայն պետք է նշել, որ որոշակի հիվանդություններ ունեն սեզոնային բնույթ, օրինակ, ալերգիկ ռինիտները, որոնք գարնանը` ծառերի ու ծաղիկների ծաղկման շրջանում, ավելի սրանում են, և տվյալ հիվանդների քանակը շատանում է։ Կարող եմ նշել նաև սուր տոնզիլիտները, որոնք ձմռան և ամռան ամիսներին ավելանում են: Պետք է հավելեմ, որ նկատվում է ալերգիկ ռինիտով հիվանդների քանակի աճ, որը, հավանաբար, պայմանավորված է մթնոլորտային օդի աղտոտմամբ, ծաղիկների փոշոտմամբ, սննդով և այլն:
-Արդյոք հակվա՞ծ եք այն մտքին, որ տեխնիկայի պակասը կարող է լրացնել բարձրակարգ հմտությունների տեր բժիշկը:
- Իհարկե, տեխնիկայի պակասը հնարավորինս լրացվում է բժշկի բարձր որակավորմամբ, սակայն բարձրակարգ տեխնիկան, միանշանակ, առավելագույնս հեշտացնում է բժշկի աշխատանքը, ինչպես նաև կարող է նպաստել վիրահատությունների որակի լավացմանը: Մենք ունենք բոլոր հնարավոր բարենպաստ պայմանները բժշկական լավագույն ծառայություններն ապահովելու համար: Ունենք նույնիսկ որոշ սարքավորումներ, որոնք Երևանի շատ-շատ կլինիկաներում չկան:
- Համագործակցո՞ւմ եք արտերկրի բժիշկների հետ:
- Մեր բաժնի ղեկավար պրոֆեսոր Շուքուրյանի շնորհիվ ստեղծված են բավականին ամուր կապեր եվրոպական և ամերիկյան տարբեր բժշկական հաստատությունների հետ, և մեր բժիշկների մեծ մասը առնվազն տարին մեկ անգամ վերապատրաստման նպատակով մեկնում է արտասահմանյան տարբեր կլինիկաներ։ Մասնակցում ենք տարբեր միջազգային գիտաժողովների, միջոցառումների, որը հնարավորություն է տալիս ծանոթանալ միջազգային փորձին: Կատարվում է փորձի փոխանակում, համեմատում ու գնահատում ենք նրանց և մեր բուժման եղանակների արդյունավետությունը։ Ու պետք է նշեմ, որ մեր և միջազգային բազմաթիվ կլինիկաներում կատարվող բուժման եղանակներն ու արդյունավետության աստիճանը գրեթե չեն տարբերվում միմյանցից: Ուղղակի կա հիվանդների դիմելիության քանակական տարբերություն։
- Կխնդրենք մի փոքր խոսել ծանրալսություն հիվանդության մասին:
- Ծանրալսության առաջացման պատճառները տարբեր են: Տարբերում են հաղորդչական ու սենսոնևրալ տիպի ծանրալսություն: Առաջին դեպքում ախտահարվում է ձայն հաղորդող, իսկ երկրորդում՝ ձայն ընկալող ապարատը: Բոլոր դեպքերում բուժման մոտեցումները տարբեր են` կապված ծանրալսության ձևի, աստիճանի, վաղեմության, առաջացման պատճառների հետ և այլն: Եթե ծանրալսությունը չի հաջողվում բուժել ո՛չ դեղորայքային, ո՛չ էլ վիրահատական եղանակներով, ապա օգտագործվում են լսողական ապարատներ, որը կարող է բավականին լավացնել լսողությունը և էականորեն փոխել նման մարդկանց կյանքի որակը: Ես արդեն նշել եմ, որ կա վիրահատական բուժման եղանակ, որը հնարավորություն է տալիս վերականգնել ամբողջությամբ կորցված լսողությունը: Այն կոչվում է կոխլեար իմպլանտացիա, այսինքն, երբ հատուկ սարք է տեղադրվում ներքին ականջում, որն էլ ձայնը ընկալելու հնարավորություն է տալիս: Դա բավականին թանկարժեք, բայց, միաժամանակ, արդյունավետ վիրահատություն է, քանի որ նման հիվանդներն ապաքինվելուց հետո վերադառնում են լիրաժեք կյանքի, ընդգրկվում հասարակության մեջ, և նրանց կյանքի որակը էականորեն փոխվում է: Ներկայումս կա ծրագիր, ըստ որի՝ բոլոր նորածինները ենթարկվում են սքրինինգային հետազոտության, և դա թույլ է տալիս հայտնաբերել այն երեխաներին, որոնք կարող են ուենալ բնածին ծանրալսություն: Վեց ամիս հետո կրկին կատարվում է հետազոտություն, ու, եթե ի հայտ են գալիս կասկածելի նշաններ, նրանք ընդգրկվում են այդ ծրագրում` հետագայում ավելի մանրակրկիտ հետազոտություն անցնելու համար, իսկ անհրաժեշտության դեպքում առաջարկվում է վիրահատություն:
- Արդյոք համագործակցո՞ւմ եք քիթ-կոկորդ ականջաբանների ասոցիացիայի հետ:
- Անշուշտ: Հայկական քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիան գործում է արդեն 10 տարուց ավելի, և մենք նաև տարբեր այլ միջազգային ասոցիացիների անդամ ենք ու սերտորեն համագործակցում ենք դրանց հետ: Ես Հայկական քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիայի հիմնադիր անդամ եմ ու գլխավոր քարտուղարը: Ամեն տարի մասնակցում ենք տարբեր գիտաժողովների, այլ միջոցառումների և մենք Հայաստանում անցկացնում ենք տարբեր գիտաժողովներ: Արտերկրից ժամանում են մասնագետներ, որոնք մասնակցում են դասախոսություններով, ինչպես նաև ներկայացվում են Հայաստանի բժիշկների կատարած գիտական աշխատանքները, և այդ սերտ համագործակցությունը նույնպես նպաստում է բուժման նորագույն առաջատար եղանակների ներդրմանը:
- Ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:
- Նախ, կցանկանամ, որ նրանք ավելի լուրջ վերաբերվեն իրենց առողջությանը, հետևեն և ժամանակին դիմեն բժշկի, քանի որ ավելի հեշտ ու նպատակահարմար է կանխարգելել հետագա բարդությունների առաջացումը, քան դիմել վիրահատության կամ բարդ ու ծախսատար միջամտությունների: Մինչդեռ մեզ մոտ բժշկի դիմելու սովորույթը դեռ զարգացած չէ: Դրա պատճառներից մեկը գուցե այն է, որ արտերկում գործում է պարտադիր բժշկական ապահովագրություն, և ամենաաննշան խնդիրների առաջացման դեպքում անգամ մարդիկ կարողանում են դիմել բժշկի, իսկ մեր բնակչության մեծ մասը ստիպված է լինում վճարելու: Եվ հաճախ, լինելով անվճարունակ, չեն դիմում բժշկի։ Թեև մեզ մոտ կան առաջնային բժշկական օղակներ, որտեղ բուժումն ու սպասարկումն անվճար է, բայց նույնիսկ այնտեղ չեն դիմում: Գուցե դա նաև տեղեկատվության պակասի պատճառով է։
Չեմ կարող չնշել ևս մեկ փաստ. Հայաստանում, ցավոք սրտի, շատ տարածված է «դեղատնային» բուժումը, այսինքն՝ հիվանդը բժշկին դիմելու փոխարեն դիմում է դեղատան աշխատողների, իսկ վերջիններս սեփական հայեցողությամբ վաճառում են այս կամ այն դեղամիջոցը։ Մինչդեռ նրանք դեղագետ են և դեղամիջոցների նշանակման իրավունք չունեն։ Մյուս բացասական երևույթը, որը կցանկանայի նշել, այսպես կոչված` «հարևանային» բուժումն է. հիվանդը գտնում է, որ, եթե իր հարևանը տվյալ դեղամիջոցից լավացել է, ուրեմն իրեն էլ այն պետք է օգնի: Ուզում եմ ընթերողներին խորհուրդ տալ զերծ մնալու չմտածված քայլերից, և մաղթում եմ ամուր առողջություն ու երկարակեցություն:
ԱՆՆԱ ՓԻՐՈՒԶՅԱՆ
«Էրեբունի» Կանանց Վերարտադրողական Առողջության Կենտրոնի բժշկուհի-թերապևտ, սոնոգրաֆիստ
Գեղամ Լյովայի Խանդանյան
Ուսումնառությունը
1976 – 1986թ. Հ. Սարուխանյանի անվ. N1 միջն. դպրոց ք. Գավառ
- Ավարտել է ոսկե մեդալով
1987 – 1993թ. Երևանի Մ. Հերացու անվ. Պետական Բժշկական Համալսարան
- Բուժական ֆակուլտետ
- Ավարտել է կարմիր դիպլոմով
1993 – 1995թ. Երևանի Մ. Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
- Քիթ – կոկոդ - ականջի հիվանդությունների ամբիոն
- Կլինիկական օրդինատոր
Աշխատանքային գործունեությունը
1986 – 1987թ. ք. Գավառի Կենտրոնական Հիվանդանոց-ք. Գավառ
- Սանիտար
1992 – 1993թ. <Արմենիա> Բժշկական Կենտրոն
- Քիթ – կոկորդ- ականջի հիվանդությունների բաժանմունք
- Բուժակ
1997թ. – 2002թթ. Էրեբունի բժշկական քոլեջ
- Դասախոս
1995թ. – ներկա <Էրեբունի> Բժշկական Կենտրոն
- Քիթ-կոկորդ- ականջաբանության հիվանդությունների բաժանմունք
- Բժիշկ
1998 – 2005 Հայկական բժշկական ինստիտուտ
- Քիթ-կոկորդ-ականջաբանության հիվանդությունների ամբիոն
- Դասախոս
2005 – ներկա Երևանի Պետական Բժշկական Համալսարանի քիթ – կոկորդ - ականջաբանության ամբիոնի դոցենտ
2010 – 2015 <Առողջապահություն> Հանդես խմբագրություն> ՓԲԸ տնօրեն, գլխավոր խմբագիր
2011թ. – 2015 ՀՀ Առողջապահության Նախարարության կլինիկական հետազոտությունների էթիկայի հանձնաժողովի նախագահ
Հասարակական գործունեությունը
1999 – 2001թ <Երիտասարդ բժիշկների միություն> ՀԿ
- Վերստուգիչ հանձնաժողովի նախագահ
2002թ. – ներկա <Հայկական Բժշկական Ասոցիացիա> ՀԿ
- Հիմնադիր անդամ և Կլինիկական կոմիտեի նախագահ
2008թ. – ներկա <Հայկական Քիթ – Կոկորդ - Ականջաբանների Ասոցիացիա> ՀԿ
- Հիմնադիր անդամ և Գլխավոր քարտուղար
2009թ. – ներկա <Համաշխարհային Քիթ – Կոկորդ - Ականջաբանների Ասոցիացիա> ՀԿ անդամ
2010թ. – ներկա <Եվրոպական Ռինոլոգների Ասոցիացիա> ՀԿ անդամ
2010թ. – ներկա <Եվրոպական Քնաբաների Ասոցիացիա> ՀԿ անդամ
Գիտական գործունեություն
Բժշկական Գիտությունների Թեկնածու
73 գիտական տպագիր աշխատանք
Մասնակցությունը գիտական կոնֆերանսներին և սեմինարներին
2001թ. Մոսկվա - Երիտասարդ գիտնականների II միջազգային կոնֆերանս
2001թ. Մոսկվա - Բնագիտական գիտությունների և կլինիկական բժշկության առաջընթացե միջազգային կոնֆերանս
2001թ. Յարոսլավլ - «Քթի ինֆեկցիա և ալերգիաե միջազգային կոնֆերանս
2001թ. Երևան - Երիտասարդ Բժիշկների I միջազգայինե կոնֆերանս
2002թ. Մոսկվա - Ասթմայի Եվրոպական կոնգրեսե, «ԱՊՀ Երկրների իմունոլոգների և ալերգոլոգների IV կոնգրես
2003թ. Երևան - Երիտասարդ Բժիշկների II միջազգային կոնֆերանսե
2008թ. Բարսելոնա- Ալերգոլոգների և Իմունոլոգների Եվրոպական ասոցիացիայի XII միջազգային կոնֆերանս
2009թ. Բրազիլիա- Սան Պաուլո- Քիթ-կոկորդ-ականջաբանների համաշխարհային ասոցիացիայի XIX միջազգային կոնգրես
2010թ. Պրագա - Վերին շնչառական ուղիների հիվանդությունների բուժման նորագույն եղանակների վերաբերյալ գիտաժողով
2011թ. Տոկիո – Ռինոլոգների համաշխարհային ասոցիացիայի 14-րդ կոնֆերանս
2012թ. Սինգապուր – Ասիական Քիթ-կոկորդ - ականջաբանների գիտաժողով
2012թ. Հռոմ - Քնաբանների Եվրոպական ասոցիացիայի համաժողով
2013թ. Նիցցա - Քիթ-կոկորդ - ականջաբանների Եվրոպական ասոցիացիայի գիտաժողով
2014թ. Գերմանիա- Մյունխեն, Ռինոպլաստիկայի Եվրոպական գիտաժողով
2014թ. Ամստերդամ- Եվրոպական ռինոլոգների ասոցիացիայի միջազգային 25-րդ կոնգրես
2015թ. Պրագա- Քիթ-կոկորդ - ականջաբանների Եվրոպական ասոցիացիայի 3րդ գիտաժողով
2016թ. Պորտուգալիա – Լիսաբոն, Մանկական Քիթ-կոկորդ - ականջաբանների Եվրոպական ասոցիացիայի 13րդ գիտաժողով
Մասնագիտական վերապատրաստում
2001թ. Ավստրիա - Զալզբուրգ - Ընդհանուր ԼՕՌ հիվանդություններ
2005թ. Ավստրիա - Զալզբուրգ - Ընդհանուր ԼՕՌ հիվանդություններ
2005թ. Եգիպտոս, Մանսուրիայի համալսարան - Դեմքի պլաստիկ վիրաբուժության դասընթացներ
2007թ. Բրյուսել, Սանտ-Լուկ համալսարանական կլինիկա
2009թ. Ավստրիա - Գրաց, Քթի հարակից խոռոչների էնդոսկոպիկ վիրաբուժության դասընթացներ
2010թ. Վիենա - Ընդհանուր ԼՕՌ հիվանդություններ
2011թ. Գերմանիա- Մանհայմի համալսարանական կլինիկա - խռմփոցի և քնի ժամանակ առաջացող շնչառական կանգերի բուժման եղանակները
2012թ. Գերմանիա- Ռեգենզբուրգ, Ռինոպլաստիկայի միջազգային դասընթացներ
2015թ. Ավստրիա - Գրաց, Քթի հարակից խոռոչների էնդոսկոպիկ վիրաբուժության դասընթացներ,
2015թ. Ավստրիա - Գրաց, Ռինոսեպտոպլաստիկայի դասընթացներ
Լեզուներ
Հայերեն (մայրենի)
Ռուսերեն
Անգլերեն
Անձնական տվյալներ
Ծննդյան թիվ` 24. 03. 1969, ք. Գավառ
Ընտանեկան վիճակ` ամուսնացած
Երեխաներ` որդի և դուստր:
Կատարվող վիրահատություններ
- Արտաքին քթի պլաստիկա (ռինոպլաստիկա)
- Արտաքին քթի և քթի միջնապատի ուղում (ռինոսեպտոպլաստիկա)
- Քթի միջնապատի ուղում (սեպտոպլաստիկա)
- Քթի հարակից խոռոչների (հայմորյան, ճակատային, հիմային) էնդոսկոպիկ վիրահատություն
- Ստորին խեցիների փոքրացում ռադիոհաճախային եղանակով
- Քմային նշիկների հեռացում (տոնզիլէկտոմիա)
- Քմային նշիկների փոքրացում ռադիոհաճախային եղանակով
- Փափուկ քիմքի պլաստիկա
- Ձայնալարերի վիրահատություններ
- Ձայնի ֆունկցիոնալ վիճակի գնահատում
- Խռմփոցի և քնի ժամանակ առաջացող շնչառական կանգերի բուժում
- Ականջախեցիների պլաստիկա (օտոպլաստիկա)
- Արտաքին և միջին ականջի հիվանդությունների բուժում
- Թմբկախորշի շունտավորում
- Խալերի, սպիների և դեմքի անոթային ցանցի հեռացում ռադիոհաճախային եղանակով:
ԿԱՐԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Գեղեցկությունն ինքնավստահություն է ծնում
Պլաստիկ վիրաբուժության դիմողների քանակը Հայաստանում տարեցտարի ավելանում է: Դա պայմանավորված է նրանով, որ մարդիկ սկսել են իրենց նկատմամբ դառնալ ավելի հետևողական և ավելի շատ ուշադրություն դարձնել իրենց արտաքին տեսքին: Եթե նախկինում մարդիկ հաճախ թաքցնում էին պլաստիկ վիրահատության դիմելու պատճառը, ապա այսօր դա, կարծես, նորաձև է դարձել: Գեղեցկությունը բաց երաշխավորական նամակ է, և պլաստիկ միջամտությունը հաճախ իրականացվում է ինքնագնահատականի բարձրացման նպատակով:
Մեր զրուցակիցն է բժշկական գիտությունների թեկնածու, Երևան քաղաքի գլխավոր պլաստիկ և միկրովիրաբույժ, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պլաստիկ վիրաբուժության ամբիոնի դասախոս, «Նաիրի» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության և վերականգնողական միկրովիրաբուժության ծառայության ղեկավար ԿԱՐԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ:
- Պարո՛ն Պետրոսյան, կխնդրեինք մի փոքր պատմել Ձեր մասնագիտական ուղու մասին:
- 1995-2001թթ. սովորել եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, որից հետո մեկնել եմ Մոսկվա, ընդունվել և ավարտել (2001-2003թթ.) կլինիկական օրդինատուրա ակադեմիկոս Բ. Վ. Պետրովսկու անվան Ռուսաստանի վիրաբուժության գիտական կենտրոնում՝ ընդհանուր վիրաբուժություն մասնագիտությամբ:
Այնուհետև գեղեցկության ու կատարելության հանդեպ ձգտումս ինձ ուղղորդել է դեպի պլաստիկ վիրաբուժություն և միկրովիրաբուժություն, ու այդ նպատակով 2003-2006թթ. ուսանել եմ վերը նշված կենտրոնի ստացիոնար ասպիրանտուրայում: 2006թ. պաշտպանել եմ թեկնածուական թեզը՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Իսկ այժմ Մոսկվայի Սեչենովի անվան պետական բժշկական համալսարանի հայցվոր-դոկտորանտ եմ:
- Տեղեկացված ենք, որ Հայաստանում արդեն գործում է քթի պլաստիկ վիրաբուժության ասոցիացիա, որի հիմնադրման աշխատանքներում մեծ է Ձեր մասնակցությունը: - Նախորդ ամսվանից իր գործունեությունն է սկսել Հայաստանի քթի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիան, որում ներգրավված են այն բոլոր մասնագետները, ովքեր զբաղվում են քթի վիրաբուժությամբ` պլաստիկ, ՔԿԱ և դիմածնոտային վիրաբույժներ: Ասոցիացիայի առջև դրված է մի քանի խնդիր: Ասոցիացիայի հիմնական նպատակներն ու խնդիրներն են պրոֆեսիոնալ միջավայրի ստեղծումը, տեղի մասնագետների համախմբումը և ուսուցումը` հանրաճանաչ օտարերկրյա մասնագետներին ուսումնական և պրակտիկ աշխատանքներում ներգրավելով: Ասոցիացիան ավելի դինամիկ է, բաց, և բոլոր ցանկացողները, ոչ միայն Հայաստանից, այլև արտերկրից, կարող են լինել ասոցիացիայի կազմում։
Ասեմ, որ Հայաստանում ամենատարածված պլաստիկ վիրահատությունը համարվում է քթի վիրահատությունը. ըստ վիճակագրության, օրական կատարվում է մոտավորապես 20-30 քթի պլաստիկ վիրահատություն: Ցանկանում ենք բոլոր մասնագետներին ներգրավել այդ ասոցիացիայի կազմում, որտեղ կքննարկվեն առկա խնդիրները, կմշակվեն որոշակի չափանիշներ։ Այդպիսով, բնականաբար, կլինենք ավելի պաշտպանված և, ինչու ոչ, կկարողանանք ներգրավել պացիենտների, կզարգացնենք բժշկական տուրիզմը, քանի որ չենք կարող սահմանափակվել միայն Հայաստանով: Մեր ծրագիրն իրատեսական է, որովհետև մենք առաջարկում ենք որակյալ պլաստիկ վիրահատություններ, ընդ որում, բավականին մատչելի: Որպես օրինակ նշեմ, որ ինքս իմ թիմով հաճախ մեկնում եմ Հայաստանի մարզեր և իրականացնում տարբեր պլաստիկ վիրաբուժական միջամտություններ: Մարզերում վիրահատություններն ու բուժական միջամտությունները կատարվում են մայրաքաղաքի համեմատ բավական մատչելի՝ մոտ 30 տոկոս էժան: Գնային այսպիսի քաղաքականությունը նպաստում է պլաստիկ վիրաբուժական միջամտությունները տարբեր սոցիալական խմբերի համար հասանելի դարձնելուն: Եվ ընդհանրապես, Հայաստանում պլաստիկ վիրահատությունների գները Ռուսաստանի Դաշնության հետ համեմատած, 3-5 անգամ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ համեմատած, մոտավորապես 7-8 անգամ մատչելի են:
- Համագործակցո՞ւմ եք արտերկրի ասոցիացիաների հետ:
- Այո։ 2006թ. Ռուսաստանի (ОПРЕХ) և Եվրոպական (IPRAS) ասոցիացիաների, ինչպես նաև Հայաստանի (AAPRAS) պլաստիկ վիրաբույժների, իսկ 2014թ.-ից նաև Եվրոպայի քթի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի (RSE) լիարժեք անդամ եմ: Մենք բավական ակտիվ մասնակցություն ենք ունենում տարբեր վերապատրաստումների, կոնֆերանսերի, միշտ մեկնում ենք Եվրոպա, Ամերիկա՝ ներկա գտնվելու կազմակերպվող կոնգրեսներին, սեմինարներին: Նշեմ, որ մեր մասնագիտությունում պրոֆեսիոնալ մակարդակի պահպանումն առանց ամենամյա վերապատրաստումների և կոնգրեսների հնարավոր չէ, քանի որ անընդհատ անհրաժեշտ է լինում նորարարություների կիզակետում լինել, միշտ գնալ դրանց հոսանքին համընթաց: Հենց այս նպատակով է, որ տարին առնվազն 2-3 անգամ մասնակցում ենք միջազգային կոնֆերանսների, վերապատրաստման դասընթացների:
- Արդյոք գոյություն ունի՞ դպրոց ասվածը պլաստիկ վիրաբուժության մեջ:
- Կարելի է ասել, որ Հայաստանում այս հարցի շուրջ բացթողումներն ահռելի են, և, բնական է, որ պահանջվում է մեծ ցանկություն ու եռանդ այն լրացնելու համար: Հենց դա է հանդիսանում մեր կողմից հիմնած Հայաստանի քթի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի հիմնական նպատակներից մեկը, որի նախագահը Ձեր խոնարհ ծառան է: Ինքս, աշխատելով Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պլաստիկ վիրաբուժության ամբիոնում, կարող եմ նշել, որ մենք չունենք արտասահմանում ընդունված պլաստիկ վիրաբուժության դասական դպրոց: Պատճառները բազմաթիվ են, և կդժվարանամ կոնկրետ նշել դրանք: Գուցե կա մտավախություն սպասվելիք մրցակցության նկատմամբ, կամ մարդկանց մեջ չկա սովորեցնելու այդ ջիղը, որպեսզի իր իմացածը ուսանի, փոխանցի եկող սերնդին, և այլն:
- Պլաստիկ վիրաբուժության մեջ կա՞ն արդյոք հակացուցումներ:
- Ինչպես ցանկացած վիրահատական միջամտություն, այնպես էլ պլաստիկ և էսթետիկ վիրահատությունները զերծ չեն հակացուցումներից: Առաջին հերթին պոտենցիալ պացիենտի առաջնային զննման ժամանակ տեղեկացվում ենք նրա ցանկությունների և վիրահատության ենթարկվող օրգանի կամ մարմնի հատվածի չափի և ձևի փոփոխության վերաբերյալ: Պլաստիկ վիրաբույժի խնդիրն է ընկալել պացիենտի իրական սպասելիքները, տալ նրան պրոֆեսիոնալ ինֆորմացիա, և փոխհամաձայնության դեպքում միայն պացիենտը անցնում է հետազոտությունների փուլ: Այդ փուլում խնդիրների հայտնաբերման դեպքում, բնականաբար, պացիենտը ենթարկվում է բուժման, այնուհետև միայն պլանավորվում է սպասվող վիրահատության ժամկետները, բացատրվում ընթացքի և հետվիրահատական ժամանակահատվածի առանձնահատկությունները:
Կցանկանայի տեղեկացնել նաև, որ այս տարվա մայիսի 12-13-ը կայանալու է մասնագիտական կոնգրես, որում քննարկվելու են գլխի և պարանոցի հիվանդություններին վերաբերող բազում հարցեր, ներկայացվելու են առանձնահատուկ ուշադրության արժանի կլինիկական դեպքեր: Իրենց մասնակցությունն են ունենալու ոչ միայն տեղի, այլ նաև արտերկրից հրավիրված հանրաճանաչ մասնագետներ, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունից, Եվրոպայից: Ցանկացողներին հրավիրում ենք, մուտքն ազատ է:
- Ի՞նչ խորհուրդ կտաք մեր կանանց:
- Մեր կանայք ամենագեղեցիկ կանայք են ամբողջ աշխարհում։ Խորհուրդ կտամ, որ հետևեն իրենց առողջությանը, լինեն երջանիկ, իսկ արտաքին որոշ փոքր թերությունները կշտկվեն մեր կողմից: Թող ճիշտ ընտրություն կատարեն իրենց պլաստիկ վիրաբույժի հարցում:
Անհրաժեշտ է առաջնահերթ ուշադրություն դարձնել բժշկի բազային կրթությանը:
Այն բժիշկը, որն անհիմն գովազդվում է և չունի համապատասխան որակավորում, բավական հեռու է լավագույնը կոչվելուց: Քիչ չեն օրինակները, երբ մարդն ավարտել է մասնավոր որևէ բժշկական հաստատություն, իսկ հիմա դարձել է <<գործի վարպետ>>: Կցանկանայի, որ մեր կանայք լինեն երջանիկ, լինեն սիրված ու գնահատված իրենց շրջապատող տղամարդկանց կողմից: Եղեք միշտ գեղեցիկ և ինքնատիպ, մեր սիրելի կանայք:
ՀԱՅԿՈՒՀԻ ԳՅՈՔՉՅԱՆ
Չարորակ նորագոյացությունը չի նշանակում դատավճիռ
Քիմիաթերապիան քաղցկեղի բուժման բաղկացուցիչ կարևորագույն փուլերից մեկն է: Այն նշանակվում է քաղցկեղային հիվանդությունների դեպքում, մետաստազների պրոֆիլակտիկայի, ուռուցքի՝ վիրահատության նախապատրաստման համար ձևափոխման նպատակներով, վիրահատական միջամտությունն արդյունավետ դարձնելու միտումով և այլն: Թվում է՝ մենք ամեն ինչ գիտենք բուժման այս չափազանց ընդհանրական անվանում ստացած եղանակի մասին: Սակայն փորձը, քաղցկեղային հիվանդությունների դեմ բուժում ստացած մարդկանց պատմություններն ու ապրումները ցույց են տալիս, որ դեռևս բավարար տեղեկացված չենք այս երևույթի, դրա ընթացքի ու բարդությունների վերաբերյալ:
«Էրեբունի» բժշկական կենտրոնում 2016թ. բացվեց քիմիաթերապիայի բաժանմունքը, որը ղեկավարում է Երևան քաղաքի գլխավոր ուռուցքաբան, բ.գ.թ. Հայկուհի Գյոքչյանը: Բաժանմունքում անցկացվում է քիմիաթերապիայի և թիրախային թերապիայի ժամանակակից ուղեցույցներին և ապացուցողական բժշկության հիմունքներին համապատասխան բուժում: Կարևորվում է առանձնապես ուղեկցող թերապիայի ուղեցույցները, որոնց նպատակն է հնարավորինս մեղմել քիմիաթերապիայից առաջացած բարդությունները և կանխարգելել դրանց առաջացումը: Ամբողջ աշխարհում օրեցօր աճում է քաղցկեղային հիվանդությունների մասնաբաժինը: Քաղցկեղի բուժման ուղիներն են՝ վիրահատությունը, քիմիաթիրախային թերապիան, ճառագայթային բուժումը: Բուժման այսպիսի համակցման շնորհիվ է միայն իրականալի դառնում քաղցկեղի հաղթահարումը: Բաժանմունքում առկա է «Paxman cooling cap» կոչվող սարքավորումը, որը հեղուկ սառեցված սիլիկոնե գելի միջոցով սառեցնում է գլխի մազածածկ հատվածը քիմիաթերապիայի ընթացում և կանխում քիմիաթերապիայից առաջացող մազաթափությունը:
Մեր զրուցակիցն է բժշկական գիտությունների թեկնածու, Երևան քաղաքի գլխավոր ուռուցքաբան, «Էրեբունի» բժշկական կենտրոնի ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար ՀԱՅԿՈՒՀԻ ԳՅՈՔՉՅԱՆԸ:
Նրա հետ զրուցեցինք Հայաստանում քիմիաթերապիայի ներկա վիճակի և ոլորտի զարգացմանը նպաստող քայլերի մասին, որոնց շարքում առանձնացվում են քիմիաթերապևտների համախմբված աշխատանքը, եվրոպական և ամերիկյան ուղեցույցների տեղայնացումն ու ներդրումը, գլխավոր քիմիաթերապևտին կից աշխատանքային խմբի ձևավորումը, ինչպես նաև քաղցկեղով հիվանդների տվյալների շտեմարանի ստեղծումն ու պարբերական թարմացումը: Այս քայլերը, ըստ մեր զրուցակցի, թույլ կտան Հայաստանում քիմիաթերապիան անցկացնել միջազգային չափանիշներին համապատասխան: Բժշկուհու համար մասնագիտական հաջողություններ արձանագրելու կարևոր պայմանը նպատակադրվածությունն է, որի շնորհիվ հնարավոր է հաղթահարել բազում խոչընդոտներ և չերկնչող կամքով ընթանալ առաջ:
-Տիկի՛ն Գյոքչյան, մի փոքր պատմեք Ձեր անցած մասնագիտական ուղու մասին:
- Ասեմ, որ միջնակարգ դպրոցը, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը և օրդինատուրան ավարտել եմ գերազանցությամբ` ոսկե մեդալով և կարմիր դիպլոմներով: Աշխատանքային գործունությունս սկսել եմ համալսարանն ավարտելուց հետո՝ աշխատանքի անցնելով Մուրացանի անվան կլինիկայի տրավմատոլոգիայի բաժանմունքում որպես բժիշկ-անեսթեզիոլոգ: Երկու տարի հետո տեղափոխվել եմ Ուռուցքաբանության ազգային կենտրոն՝ որպես քիմիաթերապիայի և մանկական օնկոլոգիայի բաժանմունքի ավագ բժիշկ: 2016 թվականի ապրիլից ղեկավարում եմ «Էրեբունի» բժշկական կենտրոնի ուռուցքաբանության բաժանմունքը: 2005թ.-ից միջազգային «MASCC», «ESMO» ասոցիացիաների անդամ եմ, ուռուցքաբանության միջազգային կոնֆերանսների ամենամյա մասնակից և խոսնակ: Համակարգել եմ քաղցկեղի կանխարգելման միջազգային ծրագրեր: 43 գիտական հոդվածների հեղինակ եմ: Ընտրեցի ուռուցքաբանի մասնագիտությունը, որովհետև այս ճյուղում միշտ պայքարելու տեղ կա, իսկ ես բնույթով պայքարող եմ, տվյալ դեպքում՝ մարդկանց կյանքի համար: Մեր հիվանդներին պետք է խոսքի ուժով բուժել, քանի որ հիվանդը գալիս է մեզ մոտ արդեն ընկճված, հուսահատված, ու հաճախ ես այս չարագույն հիվանդության մեջ առաջնահերթը համարում եմ ուժեղ սթրեսի գործոնը, որը կարող է հիվանդության զարգացման խթան դառնալ: Այդ իսկ պատճառով միշտ աշխատում եմ մոտիվացնել իմ հիվանդներին խոսքի ուժով, որպեսզի նրանք կարողանան հաղթահարել այդ չարագույն հիվանդությունը:
- Քիմիաթերապևտիկ բուժման ի՞նչ տարբերակներ կան, որոնք չեն իրականացվում Ձեր բաժանմունքում:
-Բաժանմունքի հնարավորությունները լայն են, և գրեթե բոլոր տեսակի չարորակ ուռուցքներին ցուցված քիմիաթերապևտիկ բուժում կարողանում ենք ապահովել:
-Հիվանդության երիտասարդացում նկատվո՞ւմ է:
-Այո, երիտասարդացում է նկատվում: Ես չեմ կարող ասել, որ դա կրում է համատարած բնույթ, բայց նման դինամիկա կա: Այսօր կարող ենք 20 տարեկան երիտասարդների մոտ հայտնաբերել թոքի քացկեղ, որը շատ ցավալի երևույթ է: Դա շատ լուրջ ահազանգ է մեզ համար: Լայն տարածքում ունի կրծքի և թոքերի քաղցկեղը: Բուժող բժիշկն անպայման պետք է հաշվի առնի պացիենտի օրգանիզմի բոլոր առանձնահատկությունները: Շատ են լինում դեպքեր, երբ հիվանդների հարազատները փորձում են թաքցնել հիվանդից իր հիվանդության բարդության և մահացության աստիճանը, սակայն հիվանդը պետք է իմանա ճշմարտությունը, որպեզի գիտակցի և պատրաստ լինի հետագա քայլերին: Ես իմ հիվանդներին հետազոտելուց հետո նրանց մանրամասն ներկայացնում եմ իրենց հիվանդության մասին։ Ես համամիտ չեմ այն մտքի հետ, որ մարդիկ, սոցիալական ծանր վիճակից ելնելով, չեն կարողանում ժամանակին դիմել բժշկի։ Լինում են դեպքեր, որ սոցիալապես բավականին ապահով մարդիկ են դիմում մեզ իրենց հիվանդության վերջին ստադիայի ժամանակ, երբ արդեն անհնար է ինչ-որ բանով իրենց օգնելը:
-Հասցնո՞ւմ եք և աշխատել, և հետևել նորարություններին ու վերապատրաստվել։
- Աշխատում եմ երբեք բաց չթողել կարևորագույն ոչ մի գիտաժողով, ուշադիր հետևում եմ նորարարություններին, որովհետև կարծում եմ՝ միշտ էլ սովորելու և առաջ գնալու տեղ ունեմ: Իմ բոլոր պատվոգրերը վկայում են միջազգային գիտաժողովներին իմ մասնակցության մասին: Ես չեմ սիրում դոփել տեղում, իսկ մեր մասնագիտությունն այնպիսին է, որ պետք է միշտ նորարարությունների հոսքի հետ քայլել, դրանով իսկ լրացնել գիտելիքների բազան և ներդնել այդ գիտելիքները Հայաստանում բժշկական որակը բարձրացնելու համար:
-Որքանո՞վ է կարևոր հիվանդի տրամադրվածությունը: Ինչո՞վ են պայմանավորված հիվանդի հոգեկան անհանգստությունները քիմիաթերապիայի ընթացքում։
-Շատ բան է կախված հիվանդի հոգեվիճակից և տրամադրվածությունից։ Ստանալով բացարձակ չտարբերվող բուժում՝ տարբեր մարդիկ տարբեր կերպ են այն ընդունում։ Այստեղ սթրեսը և քիմիաթերապիայի մասին վատ լեգենդները կարող են լուրջ բարդություններ առաջացնել։ Վախը, մտահոգությունը նորմալ բան են, սակայն մենք փորձում ենք մարդկանց բացատրել, օգնել հաղթահարելու այդ վախը: Պետք է նշեմ մեկ շատ կարևոր հանգամանք` բժիշկների մասնագիտական բարձր պատրաստվածությունը և մարդու հոգեբանությունը հասկանալու գործոնը: Այնպես որ, սա շատ ծանր ոլորտ է, դրա համար ամբողջ աշխատակազմից պահանջվում է բարձր պրոֆեսիոնալիզմ, ինչը առկա է մեզ մոտ: Մենք՝ ուռուցքաբաներս, այն մասնագետներն ենք, որոնք քայլում են հիվանդի հետ շատ նեղ արահետով և այդ արահետով պետք է կարողանանք շատ բաց ու լուսավոր աշխարհ դուրս գալ։ Եվ այդ նպատակին հասնելու համար պետք է հիվանդին միշտ հոգեբանական աջակցություն ցույց տանք: Հիվանդը պետք է իմանա իր հիվանդության լրջությունը։ Դա, իհարկե, պետք է անեն հոգեբանական ծառայությունները, ինչն ընդունված չէ Հայաստանում, ուստի փորձում ենք ինքներս անել։
-Իսկ որպես վերջաբան՝ ի՞նչ կցանկանայիք մեր ընթերցողներին:
-Կցանկանամ, որ մարդիկ միշտ առողջ լինեն, ունենան բժշկին դիմելու կուլտուրա, որ մարդիկ ապրեն առանց սթրեսների, և կրճատվի հիվանդությունների քանակը: Եղեք առողջ ու երջանիկ:
Գագիկ Ջիլավյան
Ռոզա Բարակյան
Մասնագիտությունը` ուռուցքաբան-քիմիոթերապևտ:
Կրթությունը` բարձրագույն:
2000թ. ավարտել է Ղրիմի Տավրիդյան Էկոլոգիական Ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետը:
2008թ. ավարտել է Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանը:
2008-2010թթ. Օրդինատուրա` ուուցքաբան մասնագիտությամբ:
2011թ. հունիսից մինչ 2014թ. հոկտեմբեր աշխատել է Ուռուցքաբանության Ազգային Կենտրոնի ոսկրային բաժանմունքում, որպես ուռուցքաբան-քիմիոթերապևտ:
2014թ.նոյեմբերից մինչև 2016թ. մայիս ամիսը Միքայելյան Վիրաբուժության Ինստիտուտի Քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ:
2016թ. մայիսից մինչ օրս Էրեբունի ԲԿ-ի Ուռուցքաբանական բաժանմունքում, որպես բժիշկ ուռուցքաբան-քիմիոթերապևտ:
Ընտանեկան կարգավիճակը
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
ԳԱԳԻԿ ԱԶԱՏԻ ԵԳԱՆՅԱՆ
Ծնվել է 1951թ. մայիսի 16-ին, քաղաք Երևանում, կրթությունը բարձրագույն: Աշխատում է Մ. Հերացու անվան Երևանի Պետական Բժշկական Համալսարանի (ԵՊԲՀ-ի) «Ներքին հիվանդությունների Դիագնոստիկայի» ամբիոնի պրոֆեսորի պաշտոնում: Աշխատանքային ստաժը՝ 42 տարի, որից 36 տարի ԵՊԲՀ-ում:
Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:
1968 թ.- «Ոսկե մեդալով» ավարտել է Երևան ք. №83 միջնակարգ դպրոցը:
1968-1974 թթ. -սովորել է ԵՊԲԻ-ի բուժական ֆակուլտետում, որը ավարտել է գերազանցության դիպլոմով: Ուսանողական տարիներին արժանացել եմ Օրբելու անվան անվանական կրթաթոշակի:
1974-1977 թթ. -սովորել է Մոսկվայի թիվ 1 Պետական Բժշկական Ինստիտուտի «Թերապիայի» և «Ախտաբանական անատոմիայի» ամբիոններին կից ասպիրանտուրայում, ավարտելով այն թեկնածուական ատենախոսության պաշտպանությամբ:
1977-1980 թթ. -աշխատել է Երևանի Բժիշկների Վերապատրաստման Պետական Ինստիտուտի կենտրոնական գիտահետազոտական լաբորատորիայում որպես կրտսեր գիտական աշխատող և աշխատել է որպես բժիշկ Երևանի ռենտգենաբանության և ուռուցքաբանության ինստիտուտում:
1980-թ-ին. - մրցույթով ընդունվել է Երևանի Պետական Բժշկական ինստիտուտի ֆակուլտետային թերապիայի ամբիոն որպես ավագ գիտաշխատող:
1991-1992 թթ.- աշխատել է ներքին հիվանդությունների թիվ 2 ամբիոնում ասիստենտի պաշտոնում:
1992-1993 թթ.-աշխատել է ներքին հիվանդությունների թիվ 2 ամբիոնում դոցենտի պաշտոնում, միաժամանակ նշանակվելով Երևանի պետական բժշկական ինստիտուտի գիտական քարտուղարի պաշտոնում:
1992 թ-ին.- պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը՝ «Պարբերական հիվանդության ժամանակ ստամոքս-աղիքային ուղու ախտահարումների ախտածագումը և կլինիկական նշանակությունը» թեմայով:
1993-1996 թթ.-աշխատել է նույն ամբիոնում պրոֆեսորի պաշտոնում մրցույթով ընտրվելուց հետո:
1996-1997 թթ. -աշխատել է ներքին հիվանդությունների թիվ 1 ամբիոնի վարիչի պաշտոնում մրցույթով ընտրվելուց հետո:
1997-2011 թթ. - ամբիոնները միացնելուց հետո աշխատել է թերապիա թիվ 1 ամբիոնի պրոֆեսորի պաշտոնում:
2006 թ-ին - ՀՀ կառավարության բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից շնորհվել է բժշկության պրոֆեսորի կոչում:
1996-1998 և 2004-2013 թթ. – նախարարի հրամանով նշանակվել և աշխատել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր թերապևտի պաշտոնում:
2000-ից- առ այսօր աշխատում է ՀՀ դատաբժշկական կենտրոնում որպես ներքին հիվանդությունների գծով առաջատար փորձագետ:
2000- 2012 թթ. - Հայաստանի Հանրապետության թերապևտների ասոցիացիայի վարչության անդամ:
2012-թ-ից- առ այսօր Հայաստանի հանրապետության գաստրոէնտերոլոգների ասոցիացիայի վարչության անդամ և Ռուսաստանի ֆեդերացիայի գաստրոէնտերոլոգների ասոցիացիայի անդամ:
2007-2013 թթ. աշխատել է պարբերական հիվանդությանը նվիրված համալսարանի գիտական ֆինանսավորվող բազային և թեմատիկ ծրագրերի ղեկավար-կոորդինատոր:
2010-2011 թթ. - ԵՊԲՀ-ի ռեկտորի հրամանով նշանակվել և աշխատել է 1 կլինիկական հիվանդանոցի թերապևտիկ կլինիկայի ղեկավար:
2011թ.-ի օգոստոսին ԵՊԲՀ-ի ռեկտորի հրամանով նշանակվել է թերապիայի թիվ 2 ամբիոնի վարիչի պաշտոնում, իսկ նույն թվականի դեկտեմբերին ազատվել է համաձայն իր դիմումի:
2011-ի դեկտեմբերից աշխատել է «Ներքին հիվանդությունների», հետագայում՝ 2016-ից առ այսօր, <Ներքին հիվանդությունների Դիագնոստիկայի> ամբիոնի պրոֆեսորի պաշտոնում և «Էրեբունի» ԲԿ-ի թերապևտիկ բաժանմունքների կլինիկական խորհրդատուի կարգավիճակում:
Բազմաթիվ անգամ հասարակական կարգով կատարել է ՀՀ նախարարության ուղեգրով ուղարկված հիվանդների բժշկական խորհրդակցություններ, ՀՀ ԱՆ նախարարի հրամանով կազմված հանձնաժողովների կազմում Երևան ք. և մարզային կենտրոնների պոլիկլինիկաների և հիվանդանոցների թերապևտիկ բուժական ծառայության մոնիտորինգ, հիվանդների կամ հարազատների բողոքարկման կապակցությամբ դատաբժշկական փորձաքննություններ:
Հեղինակ է 185 տպագիր գիտական աշխատանքների, որոնց թվում 2 մենագրությունների, մեկ գյուտի, 5 ռացիոլալիստակա և գիտապրակտիկ առաջարկությունների մարսողական համակարգի հիվանդություններին նվիրված ուսումնական ձեռնարկի: Բազմաթիվ անգամ անցկացրել է դասախոսություններ և սեմինարներ ՀՀ բժիշկների համար ներքին օրգանների հիվանդությունների ախտորոշման և բուժման նոր մեթոդներին նվիրված թեմաներով:
Մասնակցել է մի շարք հանրապետտական և միջազգային (Մոսկվա-2006, Կոշիցա, Սլովակիա-2011, Հրոմ-2011, Վենա-2012, Աթենկ-2013, Եկատերինբուրգ-2014, Կիշենյով-2016,) գիտաժողովներին, հանդես գալով բանավոր ևպաստառայինզեկուցումներով:
Պարգևատրվել է Մ. Հերացու անվ. ԵրՊԲՀ պատվոգրով երկարատև և բարեխիղճ աշխատանքի համար (2000 թ.), ԵրՊԲՀ-ի «ոսկե մեդալով» (2010 թ.) և «ոսկե կրծքանշանով» (2015 թ.):
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
՛՛Стандартный диалог"
Общество с ограниченной ответственностью «СТАНДАРТ ДИАЛОГ» было создано в 2009 году в Ереване. В том же году на территории компании были запущены и аккредитованы испытательная лаборатория для пищевых продуктов и орган по сертификации.
Руководствуясь принципом постоянного совершенствования, компания за короткий промежуток времени расширила область исследований испытательной лаборатории, включая широкий спектр определения физико-химических, химических, микробиологических показателей в различных группах продовольственного сырья и пищевых продуктов, так же как и выявление фальсификаций посредством идентификаций. С 2010-го года «СТАНДАРТ ДИАЛОГ» в рамках своей испытательной лаборатории проводит исследования в соответствии с международными стандартами по определению трансгенных ингредиентов, генетически модифицированных организмов (ГМО) и генетически модифицированных микроорганизмов (ГММ) и их аналогов. (В случае отсутствия в образцах генетически модифицированных организмов (ГМО), компания «СТАНДАРТ ДИАЛОГ» бесплатно предоставляет знак "не содержит ГМО").
Haykanush Kzhdryan-Geokchyan
Curriculum Vitae (Investigator)
Full Name: |
Haykanush Kzhdryan-Geokchyan |
|
Date of Birth: |
29 November 1969 |
|
Nationality: |
Armenian |
|
Academic Title: |
MD, PhD |
|
Present Position (including name and address of the institution): |
||
Chief Medical Oncologyst of Ministry of Health in Armenia2014-2016 Chief Oncologyst of Yerevan2016 till now Head of department of Oncology in Erebouni medical center Address: Yerevan, ARMENIA
|
||
|
|
|
Relevant Professional Qualifications (Post Graduate Training):
Qualification |
Dates |
PhD Research Fellowship at the Department of Chemotherapy, Topic: “Supportive care in cancer”. PhD defended upon completion. |
2006-2009 |
Internship in anesthesiology at Republican Children’s Hospital Yerevan, Armenia |
1994-1996 |
Yerevan State Medical University, General Medicine, Graduated with the Honor Diploma |
1988-1994 |
Relevant Experience / Positions (Responsibility/Years):
Experience |
Dates |
Head of department of Oncology in Erebouni medical center |
2016april |
Chief Medical Oncologyst of Ministry of Health in Armenia
|
2014- 2016 |
Chief Medical oncologyst of Pediatric Oncology and Chemotherapy Department of the National Center of Oncology, Yerevan, Armenia |
2002- 2016april
|
Vise-President of Association of Armenian Oncologists.
|
2002 -till now |
Coordinator of the program. (Antitobacco, Breast cancer, Cervical cancer) |
2002 - 2006 |
Anaesthesiologist in Hospital №4, Yerevan, Armenia
|
1997-2001 |
Other relevant information (e.g. Publications, participation in International Conferences/Clinical Trials):
Publications |
Dates |
|||
Has more than 43 publications and 4 books
|
|
|||
Effectiveness Target Therapy in Metastatic Ovarian Cancer /original in Russian/ |
VIII Congress Medical Oncology and Radiology CIS Kazan, Russia 2014 |
|||
Tobacco Control at Patients with Cancer |
6th UICC World Cancer Congress. August 27–31, 2008, Geneva, Switzerland |
|||
Supportive Care in Pediatric Oncology Practice |
17th MASCC/ISOO International Symposium. Geneva, 2005 |
|||
Modified approaches of supportive care in pediatric oncological practice |
35th Congress of the SIOP. Cairo, 2003
|
|
||
Participation in International Conferences ESMO, MASCC member Every year ESMO, ASCO,ABC and other conferences
|
Dates |
|||
Laureate of |
Hayuhi |
2016 |
||
|
The best doctor |
2016 |
||
Language abilities
|
SPOKEN |
WRITTEN |
||
Fluent |
Good Working |
Fluent |
Good Working |
|
English |
|
X |
|
X |
Russian |
X |
|
X |
|
Armenian |
X |
|
X |
|
Date full C.V. last updated: |
|
|
|
Signature of Investigator |
Date: |