Lusine
ՆԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Միայն սերը կփրկի այս անողոք իրականությունից
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տեղեկատվության 80 տոկոսը ստանում ենք տեսողական զգայարանի միջոցով եւ առանց աչքի լույսի չենք կարող պատկերացում կազմել մեզ շրջապատող միջավայրի մասին: Պարզվել է, որ առանց տեսողության մարդու կյանքի որակը կիսով չափ ընկնում է, լույսն օրգանիզմում սերոտոնինի արտադրությունը խթանող հատկություն ունի, որին երբեմն համարում են տրամադրության հորմոն: Ահա եւս մեկ պատճառ, թե ինչու է մարդու տրամադրությունը փչանում, երբ տեսողությունը վատանում է: Այդ զարմանալի օրգանի շատ գաղտնիքներ են բացահայտված, բայց ոչ բոլորը:
Ակնաբուժությունն առողջապահական այն ճյուղերից է, որից անմիջականորեն կախված է մարդու աչքի լույսի, տեսողության պահպանումն ու վերականգնումը, հետեւապես, այն պահանջում է առավելագույն մասնագիտական պատրաստվածություն:Չնայած տարեցտարի կատարելագործվում են բուժման մեթոդները, տեխնիկական հագեցվածությունը, նորարարական մոտեցումները, սակայն, ցավոք, տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց թիվն անընդհատ մեծանում է:
Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնն ունի բոլոր անհրաժեշտ սարքավորումները որակյալ բուժօգնություն ցուցաբերելու համար: Բոլոր բաժանմունքները համալրված են վերջին սերնդի սարքավորումներով, օրինակ, լազերային բաժանմունքը վերջին սերնդի այնպիսի սարքավորումով է հագեցած, որը ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում առաջիններից մեկն է: http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է կենտրոնի կոնտակտային կորեկցիայի կաբինետի ակնաբույժ ՆԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ: Հաճելի երիտասարդ բժշկուհի, իր գործի գիտակ, ով բազմաթիվ մանուկների աչքի լույսն է փրկել եւ դեռ շարունակելու է փրկել: Նա փորձում է իր աշխատանքին մշտապես թարմ շունչ հաղորդել՝ պահպանելով իր ավագ սերնդի գործընկերների ավանդույթները, բարձր պահելով Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի վաստակած կոչումը: Մարդու, առավել եւս, բժշկի համար մասնագիտությունն առաջին հերթին առաքելություն է: Լինել բժիշկ՝ նշանակում է աշխատել անձնվեր, հանդես գալ նախաձեռնողականությամբ, աչքի ընկնել խոհեմությամբ, պատասխանատվություն կրել յուրաքանչյուր արածի կամ չարածի համար: Ընդհանրապես հիվանդի վստահությունը բժիշկը պետք է նվաճի թե՛ իր պրոֆեսիոնալիզմով, թե՛ շփվելու կարողությամբ, ու, եթե պացիենտի եւ բժշկի միջեւ ստեղծվում է լուրջ համագործակցություն, կապ, աստիճանաբար լուծում են ստանում խնդիրները: Հետեւաբար, յուրաքանչյուր բժիշկ պետք է նաեւ հոգեբան լինի, տիրապետի փսիխոթերապիայի մեթոդներին:
-Խնդրում եմ մի փոքր ներկայացնել ձեր աշխատանքը:
-Մեզ դիմող պացիենտներին զուտ դեղատոմս չենք գրում, այլ անպայման փորձարկում ենք կատարում, քանի որ պետք է հիվանդին սովորեցնել ոսպնյակ կրելու ձեւը, հիգիենա պահպանելը եւ հորդորել, որ 3-4 ամիսը մեկ անպայման անցնի հերթական բուժզննությունը: Ունենք բանկ թորիկ եւ սովորական ոսպնյակների համար: Թյուր կարծիք կա մեր հասարակության մեջ, որ կոնտակտային ոսպնյակները վտանգավոր են, ինչը իրականությանը չի համապատասխանում: Իսկ ընդհանրապես անվտանգությունը մեծ մասամբ կախված է պացիենտից, թե նա ինչ հիգիենա կպահպանի: Իհարկե, մենք չենք կարող հետեւել հիվանդների առօրյային, բայց նրանք պետք է գիտակցեն, որ հանուն իրենց աչքի լույսի պետք է ճիշտ կատարեն մեր ցուցումները, եւ մեր համատեղ աշխատանքի շնորհիվ կստանանք բավականին լավ արդյունքներ:
-Ի՞նչ մասնագիտական ուղի եք անցել:
-Ավարտել եմ Տաշքենդի բժշկական համալսարանը, այնուհետեւ`ակնաբուժության օրդինատուրան, որից հետո տեղափոխվել եմ հայրենիք: Պրակտիկա եմ անցել լազերային ակնաբուժության բաժանմունքում` բաժանմունքի ղեկավար Ելենա Մալայանի մոտ, ում հարուստ գիտելիքների բազայի եւ մարդկային տեսակի շնորհիվ կարողացել եմ տարբեր իրավիճակներում ճշգրիտ եւ արագ որոշում կայացնել:
-Լինելով երիտասարդ՝ ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին:
-Մեր երիտասարդները բավականին ձգտող, պրպտող են, ավելի տեղեկացված են, ավելի ճկուն ուղեղ ունեն, տարբեր իրավիճակներում ավելի արագ են կողմնորոշվում, քչով չեն սահմանափակվում եւ չեն դոփում տեղում: Այս ամենը հաշվի առնելով՝ ես հավատում, վստահում եմ նրանց գիտելիքներին եւ կարող եմ ասել, որ մեր ակնաբուժությունն ապագայում բավականին հուսալի ձեռքերում կլինի:
-Տարիքային շեմ կա՞ ձեզ դիմողների մեջ:
-Ես ավելի շատ աշխատանք տանում եմ մանկահասակների եւ երիտասարդների հետ, տարիքով մարդիկ ավելի քիչ են ինձ դիմում: Ես զբաղվում եմ կոնտակտային կորեկցիայով եւ գրեթե 90 տոկոսով՝ կերատոկոնուս հիվանդությամբ տառապողների հետ: Բանն այն է, որ մեր երկրում այս հիվանդությունը մեծ տարածում ունի, ինչը, կարծում եմ, կապված է մեր գենոֆոնդի, մեր երկրի էնդեմիկ գոտու հետ: Այն ալերգիկ բնույթի հիվանդություն է, որը հիմնականում առաջանում է երիտասարդ տարիքում, բայց վերջերս իմ պրակտիկայում հանդիպեց 6 տարեկան երեխա, որ արդեն տառապում է կերատոկոնուսով: Մենք ամեն ինչ անում ենք հիվանդության ընթացքը, այսպես ասած, բարելավելու նպատակով, քանի որ այն լիարժեք բուժում չունի: Մենք իրականացնում ենք քրոսլինքինգ, ինչպես նաեւ կերարինգ լազերային վիրահատություն, նայած, թե ինչպես է հիվանդութունը ընթանում, ինչ աստիճանի է այն: Իսկ վիրահատությունից մոտավորապես 3 ամիս հետո խորհուրդ ենք տալիս կատարել կոնտակտային կորեկցիա, քանի որ մեծամասամբ այն ուղեկցվում է աստիգմատիզմով, որի դեպքում հիվանդները կա՛մ ընդհանրապես չեն ցանկանում ակնոց կրել, կա՛մ այն իրենց անհարմարավետություն է տալիս, կա՛մ էլ բարդույթավորվում են դրանից: Նման դեպքերում ամենալավ տարբերակը կոնտակային կորեկցիան է, որի դեպքում սահմանափակումներ չկան, եւ մաքսիմալ կորեկցիայի դեպքում էլ ստանում ենք բավականին լավ արդյունք:
-Վերապատրաստումների մասնակցո՞ւմ եք:
-2020 թվականը հասկանալի պատճառներով բավականին սահմանափակումներ մտցրեց վերապատրաստումների առումով, բայց մեր կենտրոնը բավականին մեծ աշխատանք էր տանում անցած տարիներին, որպեսզի որեւէ մեկը չդոփի տեղում, զարգանա:
-Իսկ ի՞նչ նախասիրություններ ունեք:
-Ինձ թվում է՝ ամեն ոք կյանքում իր նախասիրությունն ունի, ես, օրինակ սիրում եմ սպորտով զբաղվել: Եթե ամեն ինչ կազմակերպված, սիրով ես կատարում, ո՛չ աշխատանքը, ո՛չ էլ որեւէ այլ բան չեն տուժում:
-Երբեւէ չե՞ք զղջացել, որ ընտրել եք հենց ակնաբույժի մասնագիտությունը:
-Ոչ, երբեք այդ զգացումը չեմ ունեցել. ես միշտ սիրել եմ իմ աշխատանքը եւ համոզված եմ, որ ապագայում ոչ մի բան չի խանգարի իմ մասնագիտությանը: Արտահայտություն կա. «Աչքերը հոգու հայելին են»: Եվ եթե հոգիդ տխուր է, աչքերդ չեն կարող ուրախ լինել: Գուցե մարդ կարող է արհեստականորեն ժպտալ, ինչ-որ էմոցիաներ արտահայտել, բայց աչքերը երբեք չեն խաբի: Եվ աչքը հետազոտելով կարող ենք որոշակի պատկեր ստանալ այլ հիվանդությունների առկայության մասին, օրինակ, աչքի միջոցով կարող ենք հասկանալ խոլեստերինի առկայության մասին, որի դեպքում տուժում են ե՛ւ ակնահատակը, ե՛ւ կոպերը: Կարելի է նկատել շաքարային դիաբետի առկայությունը եւ մի շարք այլ հիվանդություններ: Ինչպես արդեն նշեցի, կերատոկոնոսը բավականին տարածված հիվանդություն է Հայաստանում, եւ որոշ մարդիկ ձգտում են արտերկրում բուժում ստանալ: Ես նրանց խորհուրդ կտամ դիմել մեր կենտրոն, որն արդեն քսան տարվա փորձ ունի, եւ որտեղ իրականացվում է անհրաժեշտ բուժօգնություն: Կրկնեմ, որ մեր երկրում բավականին շատ են այդ հիվանդությամբ տառապողները, հիվանդությունը «երիտասարդ» է, այն հանդիպում է հիմնականում 12-25 տարեկանների մոտ, երբեմն՝ նաեւ ավելի բարձր տարիքում: Այն գրեթե միշտ զուգակցվում է աստիգմատիզմի հետ, եւ ծնողներին խորհուրդ կտամ երեխայի տեսողության վատթարացման, գանգատների դեպքում անհապաղ դիմել ակնաբույժի: Այս հիվանդության դեպքում կանխարգելիչ բուժումը բավականին մեծ դեր ունի. ինչքան վաղ հայտնաբերվի հիվանդությունը, այնքան ավելի արդյունավետ կլինի հետագա բուժման ընթացքը:
-Ի՞նչ կասեք որպես վերջաբան:
-Իհարկե, 2020 թվականը մեր երկրի համար բավականին դժվար տարի էր. կորոնավիրուսից, ապա պատերազմից տուժեցին ամբողջ ազգը, պետությունը: Եվ ես ցանկանում եմ, որ 2021 թվականը մեր երկրին բերի կայունություն, ամեն մեկս մեր մեջ փնտրենք մեղքը, ազգը դառնա ավելի խելամիտ ու հավասարակշված, վերանան չարությունն ու նախանձը: Սիրե՛ք եւ եղե՛ք սիրված. միայն սերը կփրկի այս անողոք իրականությունի
Աշոտ Քաջիկի Հովսեփյան
Կրթություն |
Ուսումնկան հաստատության անվանումը |
Ուսումնառության տարեթիվը |
Ֆակուլտետ |
Մասնագիտություն |
|
տարի |
տարի |
|||
Երևանի Պետական Բժշկական Համալսարան Հետդիպլոմային օրդինատուրա («Արաբկիր>> ԲՀ) Վերապատրաստման դասընթացներ Մոսկվայի Մորոզովի անվան կլինիկայում Վերապատրաստման դասընթացներ Մոսկվայի Ֆիլատովի անվան կլինիկայում |
2003 2009 2014 2016 |
2009 2012 1 ամիս 1ամիս |
Ընդհանուր բժշկության ֆակուլտետ Մանկական վիրաբուժություն Էնդոսկոպիկ վիրաբուժություն, մանկական ուրոլոգիա Էնդոսկոպիկ վիրաբուժություն, նորածնային վիրաբուժություն |
Բժշկի որակավորում Մանկական վիրաբույժ |
Ուսման ընթացքում ատենախոսությունների (դիպլոմային աշխատանքի) թեմաները |
||||
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ* |
||||
|
|
|
|
|
Աշխատանքի վայրի անվանումը |
Աշխատելու տարեթվերը |
Պաշտոնը |
Պարտականությունները և պատասխանատվությունը |
|
տարի |
տարի |
|||
<<Արաբկիր>> ԲՀ <<Սուրբ Աստվածամայր>> ԲԿ ԱՀ Ստեփանակերտի <<Արևիկ>> ՄԲՄ Քաղաքային զինկոմիսարիատ Բժշկական քոլեջ Շենգավիթ ԲԿ |
2010 2012 2013 2014 2014 07, 2018 |
2012 2013 07, 2018 07, 2018 06, 2018 Մինչ այժմ |
Հերթապահ վիրաբույժ Հերթապահ վիրաբույժ Մանկական վիրաբույժ, ուրոլոգ, լապարոսկոպիկ վիրաբույժ Բժշկական հանձնաժողովի անդամ-վիրաբույժ Դասախոս Մանկական վիրաբույժ, ուրոլոգ, լապարոսկոպիկ վիրաբույժ |
Հերթապահություն, վիրահատությունների ասիստենցիա, ինքնուրույն վիրահատություններ, հիվանդների վարում Հերթապահություն, վիրահատությունների ասիստենցիա, ինքնուրույն վիրահատություններ, հիվանդների վարում Անհատական պրակտիկա- հիվանդների ընդունում, հետազոտում, վիրահատություններ, հետվիրահատական բուժում Զորակոչիկների բուժզննում, պիտանելիության որոշում Վիրաբուժություն առարկայի դասավանդում Անհատական պրակտիկա- հիվանդների ընդունում, հետազոտում, վիրահատություններ, հետվիրահատական բուժում |
Այլ տեղեկություններ |
||||
<<Արևիկ>> ՄԲՄ-ում աշխատելիս իրականացրել եմ մի շարք վիրահատություններ, որոնք առաջին անգամ էին Արցախում մանկական վիրաբուժության ոլորտում (հիպոսպադիայի ցողունային և փոշտային ձևեր, էպիսպադիա միզապարկի վզիկի պլաստիկայի հետ, հիդրոնեֆրոզ-պիելոուրետրալ սեգմենտի պլաստիկա, միզապարկ-միզածորանային ռեֆլյուքս- ներմիզապարկային և արտամիզապարկային մեթոդներով հակառեֆլյուքսային վիրահատություններ, ֆլեբոռենալ հիպերտենզիայով ուղեկցվող վարիկոցելեների շունտավորող վիրահատություններ և այլն): <<Արևիկ>> ՄԲՄ-ում ներդրել և զարգացրել եմ լապարոսկոպիկ վիրաբուժությունը որպես նոր ծառայություն և ներկայումս որովայնի խոռոչի պաթոլոգիաների գրեթե 85-90%-ը իրականացնում եմ լապարոսկոպիկ եղանակով- որպես օրինակ՝ ճողվածքներ, ապենդիցիտ, պերիտոնիտ, կպումային անանցանելիություն, միջգալարային թարախակույտեր, Մեքկելյան դիվերտիկուլ, դեռահասների օպերատիվ գինեկոլոգիա և այլն: Լապարոսկոպիան զարգացրել եմ նաև ուռոլոգիայի ոլորտում- որպես օրինակ՝ նեֆրէկտոմիա, վարիկոցելէկտոմիա, երիկամի կիստէկտոմիա, երիկամի պիելոուրեթրալ սեգմենտի պլաստիկա հիդրոնեֆրոզի դեպքում և այլն: |
Ashot Hovsepyan
Surgeon (pediatric)
Urologist
WORK EXPERIENCE 2010-2012 <<Arabkir>> Medical Center, pediatric surgeon on duty, assistant surgeon2012-2013 <<Sourb Astvatsamayr>> Medical Center, pediatric surgeon on duty, assistant surgeon2013-2018 <<Arevik>> Pediatric Medical Union, pediatric surgeon, pediatric urologistFrom 2018 up to date <<Shengavit>> Medical Center, pediatric/neonatal surgeon, pediatric urologis
Education
2009-2012 Pediatric surgery residency, Yerevan State Medical University (Arabkir MC)2003-2009 Yerevan State Medical University, department of General Medicine, MD
Continuing medical education
2014 Pediatric laparoscopic surgery, urology, Moscow, Russia
2015 Pediatric laparoscopic surgery, neonatal surgery, Moscow, Russia
_____________________________________________________________________
accomplishment
Certificates
2012 Armenian Pediatric Conference, Armenia, Erevan
2017 Pediatric intensive care, Armenia, Erevan
2017 Global Clubfoot Conference, India, New Delhi
2018 International Conference on pediatric surgery, Armenia, Erevan
2019 The 6th World Congress of the World Federation of Associations of Pediatric Surgery (WOFAPS 2019), Qatar, Doha
_____________________________________________________________________________
INTERESTS & SKILLS
Leisure medical (bionic) engineering, painting
Languages Fluent in Armenian, Russian and intermediate in English.
Նունե Բաղդասարյան
Վահանաձև գեղձի հիվանդություններ
Վահանաձև գեղձը գտնվում է պարանոցի առջևի հատվածում, ոչ մեծ օրգան է, կշիռը կազմում է ընդամենը 15-20 գրամ և ունի թիթեռի ձև: Այս գեղձի հիմնական ֆունկցիան մարդու կենսագործունեության տարբեր գործոնները՝ նյութափոխանակություն, աճ, սրտամկանի, ուղեղի երկամների, լյարդի, մաշկի ֆունկցիան վերահսկող հորմոններ արտադրելն է: Վահանաձև գեղձն արտադրում և արյան հոսքին է փոխանցում թիերոիդային հորմոններ, որոնք պատասխանատու են ֆիզիկական և հոգեկան վիճակի համար՝ թիրոքսին, տրիյոդթիրոնին և կալցիտոնին, որը պատասխանատու է օրգանիզմում կալցիումային փոխանակության համար: Թիրոքսինի և տրիյոդթիրոնինի սինթեզը տեղի է ունենում հիպոֆիզի վերահսկողությամբ, որն արտադրում է թիրեոտրոպային հորմոնը՝ «ТТГ»:
Հայտնի է, որ աշխարհի բնակչության մոտ 20-50 տոկոսի մոտ կան վահանաձև գեղձի ֆունկցիոնալ խանգարումներ: Տվյալ խանգարումներն ավելի շատ հանդիպում են 35-60 տարեկան կամ նոր ծննդաբերած կանանց մոտ:
Վահանագեղձի ֆունկցիոնալ խանգարումները բերում են հիպերթիերոզի կամ հիպոթիերոզի:
Հիպերթիերոզի ժամանակ գեղձը սկսում է ավելի շատ հորմոն արտադրել, քան օրգանիզմին անհրաժեշտ է, որի արդյունքում ի հայտ են գալիս հետևյալ ախտանիշները՝ զարկերակային ճնշման բարձրացում, սրտամկանի կծկումների հաճախականության արագացում, նյարդային լարվածություն, ախորժակի կտրուկ լավացում, քաշի կորուստ, մկանային հոգնածություն, մաշկի ու եղունգների թուլություն ու փխրունություն, դաշտանային ցիկլի խանգարումներ, առատ քրտնարտադրություն, դող, աղիների հաճախ դատարկվելու ցանկություն, տեսողության խանգարում և այլն:
Հիպոթիերոզի ժամանակ արտադրվում են ոչ բավարար քանակությամբ հորմոններ, որոնք բերում են տվյալ ախտանիշների առաջացմանը՝ մշտական հոգնածություն, ախորժակի կորուստ և քաշի ավելացում, օրգանիզմում հեղուկի կուտակում, զարկերակային ճևնման բարձրացում, մաշկի չորություն ու սառնություն, փխրուն եղունգներ ու բարակ մազեր, դաշտանային ցիկլի խանգարումներ, շարժումների և խոսքի դանդաղում, հոդացավեր, թուլություն, քնկոտություն, ցրտի հանդեպ անհանդուրժողականություն:
Վահանաձև ֆունկցիոնալ խանգարման ախտորոշման համար կատարվում են հետևյալ հետազոտությունները՝ արյան մեջ հորմոնների մակարդակի որոշում, ուլտրաձայնային հետազոտություն, դոպլերոգրաֆիկ հետազոտություն, կասկածելի հանգույցների դեպքում՝ էլաստոգրաֆիա կամ ասեղային պունկցիոն բիոպսիա, 40-տարեկանից բարձր մարդկանց մոտ՝ KT, MRT հետազոտություններ, սցինտիգրաֆիա:
Վահանաձև գեղձի հետազոտության համար ավելի հեշտ, անվտանգ, ինֆորմատիվ միջոց է ուլտրաձայնային հետազոտությունը, որի ժամանակ հայտնաբերվում է չափերի, տեղակայման, ձևի, եզրագծերի փոփոխությունների առկայությունը, գեղձի հյուսվածքային փոփոխությունները՝ դիֆուզ (խառը) փոփոխություններ, հանգույցների առկայությունը, դրանց նկարագիրը, անոթավորումը, բնույթը, միկրոմակրոկալցինատների առկայությունը:
Կարելի է կատարել վահանագեղձի ուլտրաձայնային հետազոտություն հղիության պլանավորման դեպքում, շաքարային ղիաբետի և ժառանգական ֆակտորի առկայության պայմաններում, հորմոնալ պրեպարատների ընդունումից հետո, 40 տարեկանից հետո, մազաթափության դեպքում, քաշի զգալի տեղաշարժերի դեպքում:
Վահանաձև գեղձը կարելի է հետազոտել տարին մեկ անգամ, ավելի շատ՝ 35-40 տարեկան հասակում և ավելի շատ՝ կանանց մոտ:
Սկանավորումը հնարավորություն է տալիս պրոբլեմները գտնել վաղ ստադիաներում, որը բերում է ավելի արդյունավետ բուժման:
Հակոբ Հովհաննիսյան
Կան վարժություններ, որոնք կտրականապես չի կարելի անել
Այսօրվա խելահեղ կյանքի օր օրի արագացող տեմպին զուգահեռ նվազում է մարդկանց ֆիզիկական ակտիվությունը: Գրասենյակային նստակյաց աշխատանքը, ամենուր մեքենայով տեղաշարժվելը և շատ այլ գործոններ սահմանափակում են մարդկանց շարժողունակությունը, ինչի հետևանքով առաջանում են հենաշարժական համակարգի հետ կապված բազում խնդիրներ: Հաճախ, դրանք վերացնելու կամ պարզապես գեղեցիկ կազմվածք ունենալու համար, շատերը, մեծ գումարներ վատնելով, հաճախում են մարզասրահ: Մասնագետները փաստում են, որ ցավոք, այդ կերպ ոչ միայն դժվար է ցանկալի արդյունքի հասնել, այլև հնարավոր է լրջորեն վնասել և նույնիսկ ավելի խորացնել ունեցած խնդիրները:
Գուցե քչերին է հայտնի, որ գոյություն ունեն մասնագիտացված կլինիկաներ, որտեղ հնարավոր է կանխարգելել նոր սկսվող խնդիրները և շտկել արդեն ի հայտ եկածները: Ոլորտի առաջատարներից է «Աքսիոմեդ» վնասվածքաբանական-վերականգնողական կլինիկան, որն իր բարձրակարգ մասնագետների և ժամանակակից սարքավորումների շնորհիվ վերականգնում է մարդկանց շարժողականությունը:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է վնասվածքաբան-օրթոպեդ, վերտեբրոլոգ, օստեոպատ, «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ, «Աքսիոմեդ» վնասվածքաբանական-վերականգնողական կլինիկայի տնօրեն Հակոբ Հովհաննիսյանի հետ:
- Պարոն Հովհաննիսյան, ինչպիսի՞ բուժական մեթոդներ են կիրառվում կլինիկայում և ինչպիսի՞ խնդիրների դեպքում կարող են դիմել ձեր օգնությանը:
- Մենք կիրառում ենք կինեզիոլոգիա, բուժական մերսում, բուժական ֆիզկուլտուրա, տարբեր ուղղություններով ռեֆլեքսոթերապիա, օրինակ` ակուպունկտուրա (ասեղնաբուժություն), վակուում թերապիա: Ունենք ֆիզիոթերապիայի բոլոր տեսակները: Վերջերս ձեռք բերեցինք BTL աշխարհահռչակ ֆիրմայի հարվածալիքային թերապիայի նոր գերհզոր մեքենա, որն իր շարքի ամենաբարձր հզորություն ունեցողն է և բավական արդյունավետ է:
Կլինիկա կարող են դիմել հենաշարժիչ համակարգի հետ կապված ցանկացած խնդրի դեպքում: Կատարվում է նախնական ախտորոշում, մշակվում է բուժման պլան և սկսվում աշխատանքը պացիենտի հետ: Եթե վիրաբուժական միջամտության անհրաժեշտություն է լինում, հիվանդին ուղղորդում ենք համապատասխան վիրաբուժական կլինիկա:
- Ողնաշարը հենաշարժիչ համակարգի առանցքն է, որի ոչ ճիշտ «շահագործումը» կարող է բազում այլ խնդիրների պատճառ դառնալ: Ինչի՞ հետևանքով այն կարող է վնասվել:
- Մկանային սխալ աշխատանքի արդյունքում: Ողնաշարի դիրքն ապահովում է մեր հարողնաշարային մկանային ապարատը: Սխալ զարգացած մկանային ապարատի պայմաններում խախտվում է ողնաշարի դիրքը, տեղի է ունենում ողնաշարի բնականոն կորությունների խորացում կամ հարթեցում:
Ողնաշարը պետք է ունենա ճիշտ ստատիկա և ճիշտ բիոմեխանիկա, որպեսզի երկար ծառայի և խնդիրներ չառաջացնի: Բիոմեխանիկան մարմնի շարժողականությունն է: Ողնաշարի սխալ ստատիկայի հետևանքով խախտվում է բիոմեխանիկական աշխատանքը, որի ժամանակ ծանրաբեռնվածությունները հոդամակերեսների, միջողային դիսկերի վրա նշանակալիորեն փոխվում են:
- Օստեոխոնդրոզն ի՞նչ է իրենից ներկայացնում և ի՞նչից է առաջանում:
- Օստեոխոնդրոզ ախտորոշումը այսօր արդեն չի կիրառվում: Դրանք մարդու հենաշարժիչ համակարգի դեգեներատիվ-դիստրոֆիկ փոփոխություններն են, որոնք պրակտիկապես անխուսափելի են: Առավել ևս մեր այսօրվա վարած պասիվ կյանքի պայմաններում, երբ ամենահեռու տարածությունը, որը քայլում ենք` գրասենյակի աթոռից մեքենայի աթոռին հասնելու ճանապարհն է: Իսկ շարժումը կյանքի, կենսակերպի համար խիստ պարտադիր պայման է, քանի, որ հենց շարժումն է ապահովում օրգանիզմի բազմաթիվ գործառույթները, որոնց բացակայությունը տարբեր հիվանդությունների պատճառ է հանդիսանում:
Ինչ վերաբերվում է օստեոխոնդրոզ ասվածին, կան մարդու օրգանիզմում գործընթացներ, որոնք տարիքի հետ կապված ավելանում են, դա բնականոն ընթացք է համարվում, որը ոչ միայն հետ տանել, այլև կանգնեցնել հնարավոր չէ: Այլ հարց է, թե ինչպես այդ գործընթացը դանդաղեցնել, վերացնել ցավային սինդրոմը, այնպես անել, որ առկա փոփոխությունները մարդու կյանքի որակի վրա չազդեն, և վերջինս կարողանա լիարժեք կյանքով ապրել:
- Ժամանակի թելադրանքով մարդիկ իսկապես այսօր նստակյաց կյանք են վարում, բայց չէ՞ որ շատերը փորձում են դա կոմպենսացնել մարզասրահներ հաճախելով կամ տանը մարզվելով:
- Այստեղ շատ կարևոր են ճիշտ վարժությունների կոմպլեքսները, որովհետև, ցավոք մեզ մոտ գալիս են մարդիկ, ովքեր տուժել կամ վնասվել են ոչ ճիշտ վարժություններ կատարելուց թե' տանը, թե' մարզասրահներում` նույնիսկ մարզչի հետ աշխատելով:
Գոյություն ունեն շատ տարածված և անմեղ թվացող վարժություններ, որոնք կտրականապես չի կարելի անել: Օրինակները բազմաթիվ են: Օրինակ`շատ տարածված ռոտացիոն (պտտվող) դիսկը, որը դրվում է հատակին, մարզվողը կանգնում է վրան և կատարում պտտողական շարժումներ աջ և ձախ: Դա սարսափելի վատ մարզասարք է, որի հեղինակի համար կարելի է պատիժ սահմանել:
- Իսկ որո՞նք են ձեր կլինիկայում և մարզասրահներում կատարվող վարժությունների տարբերությունները:
- Մարզասրահում հիմնականում աշխատում են մարդու արտաքին տեսքի և արտաքին մկանների վրա, փորձում են մարդուն դարձնել գեղեցիկ (իրենց չափանիշներով, իհարկե): Մենք աշխատում ենք խորանիստ, հարողնաշարային մկանային համակարգի հետ:
- Ողնաշարի սխալ դիրքից կարո՞ղ են առաջանալ գլխապտույտներ:
- Այո: Հատկապես պարանոցային լորդոզի հարթեցման հետևանքով կարող են լինել գլխացավեր, գլխապտույտներ, աղմուկ ականջներում, ճնշման տատանումներ: Սակայն այդպիսի խնդիրներով շատ հաճախ զբաղվում են նյարդաբանները, քիթ-կոկորդ-ականջաբանները, և արդյունքները միշտ չէ, որ լավն են լինում:
- Ի՞նչ կասեք լողի մասին: Լողն օգտակա՞ր է օրգանիզմի համար:
- Մեր ողնաշարը վնասողը երկրի գրավիտացիան (ձգողականություն) է: Իսկ ջրում մարմինը գտնվում է անկշռելիության վիճակում, մկանային ապարատն աշխատում է, հոդերի վրա ծանրաբեռնվածություն չկա:
- Խոսենք երիտասարդ մայրիկներից: Ինչպե՞ս է հղիությունն ազդում կնոջ ողնաշարի վրա:
- Սկսենք նրանից, որ հղիությունն ինքնին բավականին լուրջ սթրես է կնոջ օրգանիզմի համար: Այն ծանրաբեռնվածություն է ամբողջ օրգանիզմի համար, որովհետև ծնվում է նոր կյանք, որը սնվում, ձևավորվում, կառուցվում է ի հաշիվ մոր օրգանիզմի: Իհարկե, դա ազդում է նաև ողնաշարի վրա, քանի որ հղիության ժամանակ ծանրության կենտրոնը շեղվում է և ողնաշարի ծանրաբեռնվածությունը կտրուկ ավելանում է: Այս դեպքում ևս, շատ կարևոր է մկանային կարկասի հետ խելամիտ աշխատանքը, որը կատարվում է բուժական ֆիզկուլտուրայի միջոցով: Շատ կարևոր է նշել, որ ծանրաբեռնվածությունը ծննդաբերությունից հետո ոչ միայն չի վերանում, այլև շարունակում է ավելանալ, քանի որ առաջ են գալիս երեխայի խնամքի հետ կապված խնդիրները` գրկել, կերակրել, լողացնել, որոնք կրկին ծանրաբեռնում են ողնաշարը: Այս դեպքում ևս պետք է լուրջ աշխատանք տարվի մայրիկի հետ: Ի դեպ, վերջին տարիներին շատ գովելի տենդենց եմ նկատում: Գալիս են երիտասարդ կանայք, որոնք որևէ առողջական խնդիր չունեն և ցանկություն են հայտնում իրենց կմախքը բերել պատշաճ վիճակի, քանի որ պատրաստվում են հղիանալ:
- Ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթերցողներին:
- Խորհուրդ կտամ, որ մարդիկ ավելի ակտիվ կյանք վարեն, չծուլանան, շատ շարժվեն, հետևեն սննդակարգին և չչարաշահեն օրգանիզմի ռեսուրսները: Կարևոր է պահել ֆիզիկական ճիշտ պատրաստվածությունը:
Գասպարյան Անուշ Աշոտի
Նյարդաբան,Ճառագայթաբան
Կրթություն և վերապատրաստում
2005-2011 ԵՊԲՀ
Ընդհանուր բժկության ֆակուլտետ
Ընդհանուր պրակտիկայի բժիշկ
2010 IFMSA փոխանակման ծրագիր
Չեխիա
2011-2014 Կլինիկական օրդինատոր, ԵՊԲՀ
Նյարդանաբանություն
2014 EFNS Department to Department Co-Operation Program
Չարլզի Համալսարան,Պրահա
1st Համալսարանական հիվանդանոց,
Ընդհանուր և պրակտիկ նյարդաբանության բաժանմունք
2015-2017 Կլինիկական օրդինատոր Կլինիկական
Ճառագայթաբանություն, ԵՊԲՀ,
2016 EAN Spring School , Ստառի Սպլավի, Չեխիա
2018 ԷՆՄԳ Մասնագիտացում, Մոսկվա, ՌԴ
2019 Պարկինսոնի և շարժողական խանգարումների ախտահարումներ,
Միջազգային կոնֆերանս,, Նիցա, Ֆրանսիա
2019 Նեյրոֆիզիոլոգիայի և նեյրոռեաբիլիտացիայի7րդ Եորոպական Համաժողով , Սանկտ-Պետերբուրգ, ՌԴ
Բժշկական պրակտիկա՝
2020 –ից Նորք-Մարաշ ԲԿ, նյարդաբան
2020 – ից Էկոսենս Ախտորոշիչ Կենտրոն, նյարդաբան
Էլեկտրոֆիզիոլոգ (ԷՆՄԳ, ԷԷԳ)
2018 – ից Էկոսենս Ախտորոշիչ Կենտրոն, նյարդաբան,
Էլեկտրոֆիզիոլոգ (ԷՆՄԳ)
2018 – 2020 ԵԲՀԱ Փոխնախագահ
2017 – 2020 Աստղիկ ԲԿ, նյարդաբան
2012 – 2014 Բժշկական Խորհրդատու“ESCO-pharm”
2013 – present Նյարդաբանների ասոցիացիայի անդամ
2014 – present Նյարդաբանների Եվրոպական ասոցիացիայի անդամ
2014 – 2016 ՄԻԲՍ ԲԿ, նյարդաբան
2014 – 2016 Էլիտ-Մեդ ԲԿ, նյարդաբան
2016 – 2018 Սիրմեդ ԲԿ, նյարդաբան
Լեզուների իմացություն ՝
Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն
Մարինա Մկրտչյան
Կրթություն
2020 (Նոյ.) Մասնակցել է` Մումբայի մանկաբարձության և գինեկոլոգիայի կազմակերպության և IVF Worldwide-ի կողմից կազմակերպած` Առցանց
- Պտղաբերության բարձրացման և կառավարման վիրտուալ համաժողովին
2020 (Սեպտ.) Մասնակցել է IVF Worldwide-ի կողմից կազմակերպված երկրորդ կոնգրեսին վերարտադրողական բժշկության մասին Առցանց
2020 (Հուլ.) Մասնակցել է` Առցանց
ESHRE վիրտուալ 36-րդ տարեկան ժողովին
2020 (Ապր.) Մասնակցել է IVF Worldwide-ի կողմից կազմակերպված առաջին կոնգրեսին վերարտադրողական բժշկության մասին Առցանց
2019 (Հոկտ.) Վերապատրաստում Ռուսաստանի ակադեմիկոս Վ.Ի. Կուլակովի անվան մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի գիտական կենտրոնում` ՌԴ, Մոսկվա
- Ստանալով ռեպրոդուկտտոլոգի մասնագիտացում Ֆրեդերիկ Պաուլսենի անվան վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների գիտակրթական կենտրոնում Ավստրիա, Վիեննա
- «Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներ կանանց և տղամարդկանց բուժման մեջ»
2019 (Հուն.) Մասնակցել է ESHRE 35-րդ տարեկան ժողովին
2018 (Դեկտ.) Մասնակցել է համաժողովի` ՀՀ, Երևան
-
«Նորարարական արտադրանք կանանց առողջության վերականգնման համար»
-
2018 (Ապր.-Դեկտ.) Վերապատրաստվել է «Սոնոգրաֆիա»-յի ոլորտում, ստանալով` «Բժիշկ-սոնոգրաֆիստ» մասնագիտացումը ՀՀ,Երևան,ԵՊԲՀ․ռադիալոգիայի անբիոն
2018 (Նոյ.) Վերապատրաստում Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարությանն առընթեր շարունակական մասնագիտական կրթության բժշկական ակադեմիայում` ՌԴ,Մոսկվա
-
«Անպտուղ ամուսնություն. Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներ»:
2018 (Հուն.) Մասնակցել է ՀՀ առողջապահության նախարարության և Վերարտադրողական բժշկության հայկական ընկերության կողմից կազմակերպված XVI համաժողովին` ՀՀ,Երևան ԵՊԲՀ
«Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների նոր հորիզոններ
2017(Նոյ.) Վերապատրաստում`
- «Մանկաբարձության և գինեկոլոգիայի արդի խնդիրները» ՀՀ,Երևան,ԵՊԲՀ
2015 (Հոկտ.) Վերապատրաստում` Իսպանիա Բարսելոնա
- «Հղիության ընթացքում հայտնաբերված գենետիկական հիվանդություններ և խնդիրներ:»
2014 (Ապր.) Մասնակցել է Միջերկրածովյան վերարտադրողական բժշկության հասարակության (MSRM) XII տարեկան ժողովին՝
- «Կոնսենսուսի ստեղծում մանկաբարձության, գինեկոլոգիայի և անպտղության վիճահարույց հարցերի շուրջ (BCGIP-COGI)» թեմայով: ՀՀ, Երևան
2012 (Նոյ.-Դեկտ.) Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան`
- «Մանկաբարձության և գինեկոլոգիայի արդի հիմնախնդիրները» թեմայի կատարելագործում ՀՀ, Երևան
2009 (Նոյ.-Դեկտ.) Առողջապահության ազգային ինստիտուտ`
- «Մանկաբարձության և գինեկոլոգիայի արդի հիմնախնդիրները» թեմայի կատարելագործում Ավստրիա,Զալցբուրգ
2001 (Հուլ.-Օգստ.) Բժշկական սեմինար Զալցբուրգում
(Կոլումբիայի համալսարանի սեմինար)
2020 (Նոյ.) Մասնակցել է` Մումբայի մանկաբարձության և գինեկոլոգիայի կազմակերպության և IVF Worldwide-ի կողմից կազմակերպած`
· Պտղաբերության բարձրացման և կառավարման վիրտուալ համաժողովին
2020 (Սեպտ.) Մասնակցել է IVF Worldwide-ի կողմից կազմակերպված երկրորդ կոնգրեսին վերարտադրողական բժշկության մասին
2020 (Հուլ.) Մասնակցել է`
ESHRE վիրտուալ 36-րդ տարեկան ժողովին
2020 (Ապր.) Մասնակցել է IVF Worldwide-ի կողմից կազմակերպված առաջին կոնգրեսին վերարտադրողական բժշկության մասին
2019 (Հոկտ.) Վերապատրաստում Ռուսաստանի ակադեմիկոս Վ.Ի. Կուլակովի անվան մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի գիտական կենտրոնում`
· Ստանալով ռեպրոդուկտտոլոգի մասնագիտացում Ֆրեդերիկ Պաուլսենի անվան վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների գիտակրթական կենտրոնում
· «Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներ կանանց և տղամարդկանց բուժման մեջ»
2019 (Հուն.) Մասնակցել է ESHRE 35-րդ տարեկան ժողովին
2018 (Դեկտ.) Մասնակցել է համաժողովի`
· «Նորարարական արտադրանք կանանց առողջության վերականգնման համար»
2018 (Ապր.-Դեկտ.) Վերապատրաստվել է «Սոնոգրաֆիա»-յի ոլորտում, ստանալով` «Բժիշկ-սոնոգրաֆիստ» մասնագիտացումը
2018 (Նոյ.) Վերապատրաստում Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարությանն առընթեր շարունակական մասնագիտական կրթության բժշկական ակադեմիայում`
· «Անպտուղ ամուսնություն. Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներ»:
2018 (Հուն.) Մասնակցել է ՀՀ առողջապահության նախարարության և Վերարտադրողական բժշկության հայկական ընկերության կողմից կազմակերպված XVI համաժողովին`
· «Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների նոր հորիզոններ»
2017(Նոյ.) Վերապատրաստում`
· «Մանկաբարձության և գինեկոլոգիայի արդի խնդիրները» ՀՀ,Երևան
2015 (Հոկտ.) Վերապատրաստում` ՀՀ,Երևան
· «Հղիության ընթացքում հայտնաբերված գենետիկական հիվանդություններ և խնդիրներ:»
2014 (Ապր.) Մասնակցել է Միջերկրածովյան վերարտադրողական բժշկության հասարակության (MSRM) XII տարեկան ժողովին՝
· «Կոնսենսուսի ստեղծում մանկաբարձության, գինեկոլոգիայի և անպտղության վիճահարույց հարցերի շուրջ (BCGIP-COGI)» թեմայով:
2012 (Նոյ.-Դեկտ.) Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան`
· «Մանկաբարձության և գինեկոլոգիայի արդի հիմնախնդիրները» թեմայի կատարելագործում ՀՀ,Երևան
2009 (Նոյ.-Դեկտ.) Առողջապահության ազգային ինստիտուտ`
· «Մանկաբարձության և գինեկոլոգիայի արդի հիմնախնդիրները» թեմայի կատարելագործում ՀՀ,Երևան
2001 (Հուլ.-Օգստ.) Բժշկական սեմինար Զալցբուրգում Ավստրիա, Զալցբուրգում
(Կոլումբիայի համալսարանի սեմինար)
· Պրակտիկա մանկաբարձության և հղիության վարման ոլորտում
2001 (Փետ.-Մարտ) Առողջապահության ազգային ինստիտուտ
· «Մանկաբարձության և գինեկոլոգիայի արդի հիմնախնդիրները» թեմայի կատարելագործում ՀՀ,Երևան
1999 (Մայ.) Թեկնածուական թեզ, №14.00.01 մանկաբարձության և գինեկոլոգիայի բժշկական գիտությունների թեկնածու ՀՀ,Երևան
1994-1999: Հետազոտական աշխատանք`
· «Վերարտադրողական ֆունկցիան գեր կանանց մոտ»
1990-1995: Կլինիկական օրդինատուրա ՀՀ,Երևան
· Մասնագիտություն ՝ մանկաբարձ-գինեկոլոգ
1984-1990: Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Ընդհանուր բժշկության ամբիոն ՀՀ,Երևան
· Գերազանցության դիպլոմը (կարմիր)
Աշխատանքային փորձ
2018-մինչ օրս «Աստղիկ» բժշկական կենտրոն
· Ռեպրոդուկտոլոգիայի բաժանմունքի կլինիկական ղեկավար
ՀՀ, Երևան,
28ա, Դանիել Վարուժանի փողոց
1995-2018 «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն»
· մանկաբարձ-գինեկոլոգ
ՀՀ, Երևան,
Մեսրոպ Մաշտոց պողոտա 221993-1996 (միաժամանակ) Հումանիտար ծրագիր, Հայաստանում ԱՄՆ մեթոդիստական եկեղեցի; «AGAPE» նախագիծ
· Բժշկական խորհրդատու
ՀՀ, Երևան,
Սբ. Նիկոլ Դուման 24ա
Անդամակցություն
2008-մինչ օրս Հակաբեղմնավորման և վերարտադրողական առողջության եվրոպական հասարակության անդամ
2019- մինչ օրս ESHRE` Մարդու վերարտադրության և սաղմնաբանության եվրոպական հասարակություն անդամ
Հրապարակումներ
45 գիտական հոդված մանկաբարձության,
գինեկոլոգիայի և վերարտադրության վերաբերյալ:
Հայաստանում
և արտերկրումԼեզուներ
Հայերեն, Ռուսերեն, Անգլերեն
ԱՆԱՀԻՏ ՍԻՐՈՒՆՅԱՆ
Պացիենտը տուն է գնում պրոցեդուրայից հետո
Յուրաքանչյուր մանկան լույս աշխարհ գալով աշխարհը հարստանում է նոր գույներով, նոր նրբերանգներով, եւ անչափ կարեւոր է, որ նորածինը լինի առողջ: Ու այդ հարցում մարդկանց օգնում է բժիշկը, մանկաբույժը: http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ ԱՆԱՀԻՏ ՍԻՐՈՒՆՅԱՆԸ:
-Հղիների մոտ ո՞ր հիվանդություններն են ավելի շատ հանդիպում:
-Դրանք բազմաթիվ են, ու առանձնացնելը բարդ է: Երկար չծավալվելու նպատակով խոսենք ակտուալ որոշ պաթոլոգիաների, օրինակ, հղիների մոտ հաճախ հանդիպող ժառանգական թրոմբոֆիլիաների մասին, ինչը որոշակի բացասական ազդեցություն կարող է ունենալ (վիժում, արնահոսություն, թրոմբոզներ), եթե հղին չգտնվի մասնագիտական հսկողության տակ: Նման դեպքում հղիությունը վարվում է արյունաբանի հետ միասին: Երբեմն կանայք մեզ դիմում են հաճախակի վիժումներից հետո, ու հաճախ պարզվում է, որ որեւէ վարակի, հորմոնալ խանգարումների բացակայության պարագայում վիժումների պատճառը ժառանգական թրոմբոֆիլիան է: Ախտորոշումից հետո այդ հղիները հսկողության տակ են վերցվում, եւ նրանց վարում ենք արյունաբանների հետ: Նրանք ստանում են համապատասխան դեղորայքային բուժում, պարբերաբար կրկնակի հետազոտվում են, արդյունքները քննարկվում են մասնագետների կողմից, բուժման մեջ շտկումներ են մտցվում:
Նման խնդիր ունեցող կանայք հետագայում եւս պետք է հետեւեն իրենց առողջությանը, քանի որ թրոմբոֆիլիաները հղիությունից հետո ինքնաբերաբար չեն բուժվում եւ կարող են սիրտ-անոթային այլ պաթոլոգիաների զարգացման պատ֊֊ճառ դառնալ:
Հաճախ հղիների մոտ գրանցվում են արգանդի վզիկի անբավարարության դեպքեր, երբ անսպասելի «հարթանում» է արգանդի վզիկը, որը 15-16-ից մինչեւ 23-25 շաբաթական հղիության ժամանակ բերում է վիժման: Այս պաթոլոգիան զարգանում է հորմոնալ խանգարումների, «սովորական վիժումներ»-ի, հաճախակի աբորտների եւ այլ խնդիրների պատճառով:
Բազմապտուղ հղիությունների դեպքում նույնպես կարող են տարաբնույթ խնդիրներ առաջանալ: Ընդհանրապես բազմապտուղ հղիությունները գործնականում չեն հասնում մինչեւ ժամկետի ավարտը, երեխաները ծնվում են վաղաժամ: Նման դեպքերում նախապատրաստում ենք պտղի թոքերը, ստեղծում այլ պայմաններ, որ այդ երեխաները շնչառական խնդիրներ չունենան:
-Ձեր կլինիկայում մանկաբարձության, գինեկոլոգիայի մեջ նոր տեխնոլոգիաներ կիրառվո՞ւմ են:
-Այո, իհարկե: Ավելի շատ՝ գինեկոլոգիայի մեջ: Օրինակ, հետծննդյան շրջանում պացիենտները որոշակի բաների շտկման կարիք ունենում են, եւ նման դեպքերում հաճախ լազերային տեխնոլոգիաների միջոցով իրականացվում են բուժական կամ կոսմետիկ միջամտություններ: Ես զբաղվում եմ նաեւ այդ պաթոլոգիաների բուժմամբ: Նախկինում դրանք վիրահատական եղանակով էին վերացվում, իսկ հիմա շատ խնդիրներ լուծվում են լազերային տեխնոլոգիայի միջոցով, ցավազրկման կարիք հաճախ չի էլ լինում, պացիենտը տուն է գնում պրոցեդուրայից րոպեներ հետո:
-Ի՞նչ է էսթետիկ գինեկոլոգիան:
- Դա միջամտություն է, որն իրականացվում է տեսանելի այս կամ այն թերությունը շտկելու նպատակով: Օրինակ, լաբիապլաստիկան՝ չափից դուրս մեծ կամ այլ խնդիրներով սեռական շուրթերի ուղղումը, կարճեցումը, նախածննդյան, հետծննդյան, ժառանգական խնդիրներով պայմանավորված այլ դեֆեկտները շտկելը: Օրինակ, լազերի միջոցով նեղացվում է հեշտոցը, սպիտակեցվում է պտուկների, արտաքին սեռական օրգանների հարակից մաշկը, բուժվում է, ասենք, սեռական ակտի ժամանակ անմիզապահության խնդիրը, բարելավվում է սեռական կյանքի որակը, եւ վերացվում են այլ խնդիրներ:
-Շատե՞րն են ձեզ դիմում:
-Շատերը դիմում են ծննդաբերությունից հետո, ոմանք՝ դրանից անկախ: Հետծննդաբերական շրջանում ակտիվ սեռական կյանքի վրադառնալիս նկատում են, որ զգացողությունները փոխված են, չորություն, սառնություն են զգում, հեշտոցի առաձգականության անկման պատճառով լարվում են, բարդույթներ են ձեռք բերում: Այդ ամենը բացասաբար կարող է ազդել նաեւ ամուսինների հարաբերությունների վրա:
-Բժիշկ-պացիենտ հարաբերություններում ի՞նչն եք կարևորում: Կարծես թե մարդիկ այսօր ավելի պահանջկոտ են դարձել:
- Այո, ավելի պահանջկոտ են, եւ դա հասկանալի է: Բայց հանդուրժող չեն, ու հաճախ պահանջկոտության հիմքում օբյեկտիվ բան չկա: Պացիենտները կարող են դժգոհել, որ երկար սպասում են խորհրդատվության նույնիսկ այն դեպքում, երբ որեւէ պայմանավորվածություն նախապես ձեռք չեն բերել: Դժգոհում են, որ բժիշկը զանգին չի պատասխանել, դժգոհում են նման այլ բաներից՝ չմտածելով, որ բժիշկը «զանգերի կենտրոն» չէ, կարող է վիրասրահում կամ ծնարանում լինել… Սակայն, անկախ այդ ամենից, աշխատում եմ պացիենտին հատկացնել բավարար ժամանակ, ուշադիր լինել նրա խնդիրների նկատմամբ: Ընդհանուր առմամբ պետք է հետեւել դեոնտոլոգիայի կանոններին:
-Հայաստանում Ձեր ոլորտը զիջո՞ւմ է եվրոպական չափորոշիչներին:
-Չափորոշիչները կամ մասնագիտական պռոտոկոլները գրեթե չեն տարբերվում, քանի որ դրանք ժամանակի ընթացքում տեղայնացվել են: Զիջում ենք մասնագիտական որոշ հմտություններով, տեխնիկական հագեցվածությամբ: Դա իրականությունն է: Բայց մենք աշխատում ենք հնարավորինս շատ մասնակցել միջազգային կոնֆերանսների, դասընթացների, օնլայն ամենատարբեր միջոցառումների, որպեսզի հնարավորինս լավ կատարենք մեր մասնագիտական պարտավորությունները: Համենայն դեպս, մեր մասնագիտությունում վիճակը այդքան վատ չէ:
-Վերջին անգամ ե՞րբ եք եղել վերապատրաստման:
-Կորոնավիրուսով պայմանավորված՝ վերապատրաստման գործընթացը խաթարվել է, եւ ես վերջին անգամ մեկ տարի առաջ՝ նոյեմբեր ամսին եմ գնացել վերապատրաստման:
-Կորոնավիրուսով հիվանդներ ունենո՞ւմ եք: Ինչպե՞ս են հղիները հաղթահարում այդ հիվանդությունը:
-Կորոնավիրուսով վարակված հղիները, որպես կանոն, ծանր չեն տանում, բայց, քանի որ նման դեպքերում հղիներն ուղղորդվում են այլ, հատուկ կլինիկաներ, ես մանրամասնորեն չեմ պատասխանի այս հարցին:
-Ի՞նչ է բարտոլինյան գեղձի բորբոքումը:
-Բարտոլինյան գեղձերը արտաքին սեռական շրթերում առկա գեղձեր են, որոնք տարբեր պատճառներով կարող են բորբոքվել, ցավերի ու արտահայտված դիսկոմֆորտի պատճառ դառնալ: Բուժումը հաճախ վիրաբուժական է:
-Երիտասարդ կադրերը համապատասխան պատրաստություն անցնո՞ւմ են:
-Իհարկե, մենք փորձում ենք մեր երիտասարդ գործընկերներին աջակցել, բայց, գլոբալ առումով, դա բուժկենտրոնների խնդիրը չէ: Երիտասարդ (եւ ոչ միայն նրանց) կադրերի շարունակական կրթությունը պիտի պատշաճ կերպով պլանավորվի եւ իրականացվի լիազոր մարմինների ջանքերով:
-Աշխատանքային ծանրաբեռնվածությունը ազդո՞ւմ է ընտանեկան հարաբերությունների վրա:
-Կինը պետք է հետեւի իրեն, ինչպես ասում են՝ քիչ աշխատի եւ արքայադստեր տեսք ունենա: Իմ պարագայում դա այնքան էլ չի ստացվում, քանի որ շատ եմ աշխատում: Իհարկե կինը պետք է հիմնականում լինի ընտանիքում: Կինը պետք է ամուսնու հետ միասին ապահովի տան հարմարավետությունը, երեխաների՝ կուշտ, խնամված եւ դաստիարակված լինելը: Ի վերջո, տունը պետք է մաքուր լինի, իսկ երբ տղամարդը տուն գա, կինը պետք է նրան լավ դիմավորի… Ու նման մի քանի կարեւոր մանրուքներ:
-Ի՞նչ կմաղթեք ընթերցողին:
-Խաղաղություն եւ առողջություն: Քանի որ հիմնականում գործ եմ ունենում հղիների հետ, նրանց մաղթում եմ ունենալ առողջ բալիկներ, լինել երջանիկ:
Հակոբ Հովհաննիսյան
Կրթություն
-
Կրթություն և որակավորում:
1994-1996թթ. Կլինիկական օրդինատուրա ԱԱԻ Վնասվածքաբանության և Օրթոպեդիայի ամբիոնում, Երևանի Վնասվածքաբանության և Օրթոպեդիայի Գիտահետազոտական Ինստիտուտի բազայի վրա
1994-1995թթ. Վերապատրաստում «Ընտանեկան Բժիշկ» մասնագիտությամբ, 8-րդ Կլինիկական հվանդանոցի բազայի վրա
1992-1993թթ. Ինտերնատուրա, 8-րդ Կլինիկական հվանդանոցի բազայի վրա, թերապիայի բաժանմունք
1984-1992թթ. Երևանի Բժշկական Ինստիտուտ, Բուժական ֆակուլտետ
-
Աշխատանքի փորձ
2012-առ այսօր-Աքսիոմեդե Վնասվածքաբանական Վերականգնողական Կլինիկայի տնօրեն, օրթոպեդ-ողնաշարաբան
Մարինա Մկրտչյան
Անպտղությունը դատավճիռ չէ
Երջանիկ է այն կինը, ով կատարել է կյանքի ամենակարևոր առաքելություններից մեկը՝ զավակ է լույս աշխարհ բերել։ Ցավոք, ոչ բոլորն են կարողանում վայելել մայր դառնալու բերկրանքը։ Մերօրյա լարված իրականությունը՝ սթրեսները, նյարդային ապրումները և բազմաթիվ այլ գործոններ իրենց բացասական ազդեցությունն են ունենում կանանց վերարտադրողական համակարգի վրա և հաճախ անպտղության պատճառ են դառնում։ "Աստղիկ" Բժշկական Կենտրոնի Արտամարմնային բեղմնավորման հայ-իսրայելական կենտրոնում հաճախ է անհնարինը հնարավոր դառնում։ Այստեղ բարձրակարգ մասնագետների շնորհիվ երազանքներ են իրականանում. տարիների ընթացքում երեխա չունեցող կինը դուրս է գրվում կենտրոնից իր ծնած զավակին կրծքին ամուր սեղմած։
Այդ ամենն իրականություն է դարձել իսրայելցի պրոֆեսոր Ռաուլ Օրվիետոյի շնորհիվ, ով 30 տարվա փորձ ունենալով արտամարմնային բեղմնավորման ասպարեզում, երկու տարի անընդմեջ վերապատրաստելով կլինիկայի բժիշկներին դարձրեց նրանց գիտակ մասնագետներ։
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է Արտամարմնային բեղմնավորման հայ-իսրայելական կենտրոնի ռեպրոդուկտոլոգիայի բաժանմունքի կլինիկական ղեկավար Մարինա Մկրտչյանի հետ։
- Տիկին Մկրտչյան, մեզ մոտ ձևավորվե՞լ է այն մշակույթը, որ անպտղության խնդրով պետք է դիմել համապատասխան մասնագետին՝ ռեպրոդուկտոլոգին։
- Ամբողջ աշխարհում ընդունված է, որ կինը նախ հետազոտվում է գինեկոլոգի մոտ, այնուհետև, երբ գինեկոլոգը հասկանում է, որ գործ ունի անպտղության խնդրի հետ, ուղարկում է ռեպրոդուկտոլոգի մոտ։ Անշուշտ, գինեկոլոգը կարող է շատ լավ մասնագետ լինել, բայց նա կարող է չունենալ նեղ մասնագիտական կրթություն և չտիրեպետի անպտղության բուժման մանրամասներին։ Ճիշտ կլինի, որ անպտղության խնդրով զբաղվի ռեպրոդուկտոլոգը, քանի որ վերջինս հատուկ պատրաստվածություն և փորձառություն ունի։ Ինքս աշխատել եմ Պրոֆեսոր Օրվիետոյի ղեկավարության ներքո, վերապապատրաստվել եմ Մոսկավայում, "Ակադեմիկ Վ.Կուլակովի անվան մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնում", որտեղ սովորեցնում են վերարտադրողականությանը վերաբերող բոլոր անհրաժեշտ գործողություններին տիրապետելու հմտությունները, անցել եմ վերապատրաստումներ Բարսելոնայում, Վիեննայում և շարունակում եմ ինքնակրթությունս այդ ոլորտում։
- Որքա՞ն ժամանակ հետո երեխա չունեցող ամուսնական զույգը պետք է դիմի բժշկի ։
- Երբ երիտասարդ կինն ամուսնանում է, նա կես տարի հետո պետք է այցելի գինեկոլոգին։ Ըստ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության, եթե կինը մեկ տարվա ընթացքում ամեն ամիս կանոնավոր (ոչ թե ամիսը կամ մի քանի ամիսը մեկ) սեռական կյանք վարելու արդյունքում չի հղիանում, պետք է դիմի գինեկոլոգին։ Կինը վերարտադրողականության համար երիտասարդ է համարվում մինչև 35 տարեկանը, հենց այդ պատճառով խորհուրդ չի տրվում երկար ժամանակով հետաձգել բժշկին դիմելու գործընթացը: Տարիները մեծ նշանակություն ունեն, շատ կան ամուսնական զույգեր, որ մեկ տարի և ավելի երեխա չեն ունենում և չեն էլ դիմում, դա ճիշտ չէ։ Անգամ եթե վեց ամսվա ընթացքում չի ստացվում հղիանալ, անհրաժեշտ է գնալ բժշկի և գոնե նախնական հետազոտություն անցնել։ Հնարավոր է՝ ոչ խորքային այնպիսի պատճառ է, որը բուժման միջոցով կարելի է հեշտությամբ լուծել։ Առաջնայինն ինչ պետք է՝ հետևել՝ ձվազատում լինում է, թե ոչ, ամուսնու սերմը հանձնել հետազոտման՝ պարզելու՝ խնդիր կա, թե ոչ։ Կան դեպքեր, երբ ամուսինն ինչ-որ խնդիրների պատճառով անպտուղ է լինում։ Նման իրավիճակում մեկ տարի սպասելն անիմաստ է, գումարած այն սթրեսը, որը կինն ունենում է այդ ընթացքում ամեն ամիս, ամեն դաշտանի հետ։ Մինչդեռ ժամանակին մասնագետին դիմելով ժամ առաջ կարելի է լուծում գտնել։
Այսօր կան երիտասարդ զույգեր, որոնք մեծ պատասխանատվությամբ են մոտենում ընտանիք կազմելու իրենց մտադրությանը։ Օրինակ, քաղաքացիական ամուսնությամբ ապրող մի երիտասարդ զույգ էր եկել մեզ մոտ։ Նրանք հայտնեցին, որ պատրաստվում են ամուսնանալ և ցանկանում են անցնել բոլոր անհրաժեշտ հետազոտությունները։ Գալիս են զույգեր, երբ տղան ասում է, որ ամուսնությունից առաջ հետազոտվել է, հետո նոր ամուսանցել։ Չնայած նման դեպքերը հազվադեպ են, բայց դա շատ գրագետ մոտեցում է։
- Ո՞ր պատճառները կարող են հանգեցնել անպտղության։
- Անպտղության հանգեցնող պատճառները կարող են լինել և հորմոնալ խանգարումները, և վարակների առկայությունը:
Սկսենք հորմոնալ խանգարումերից, օրինակ` վահանագեղձի խնդիրը Հայաստանում շատ տարածված է, քանի, որ յոդ-նեգատիվ գոտում ենք գտնվում։ Վահանագեղձի բարձր ցուցանիշի հետևանքով կարող է ձվազատում չլինել կամ ձվաբջիջը նորմալ չզարգանա։ Երբ կինը վահանագեղձի բարձր ցուցանիշով է հղիանում և այն չի կարգավորվում, ապա վտանգ կա, որ երեխան կարող է թերզարգացած ծնվել։ Սակայն, երբ բժշկի կողմից դեղեր են նշանակվում և ցուցանիշը կարգավովում է, ապա ոչ մի խնդիր չի առաջանում։ Մի կարևոր հանգամանք նշեմ, քանի որ կանանց խորհրդատվության (կոնսուլտացիաներում) մեջ չի մտնում վահանագեղձի անալիզի պարտադիր հանձնումը, ես խորհուրդ եմ տալիս, որ բոլոր կանայք իրենց նախաձեռնությամբ անպայման հանձնեն այն։ Այն կանայք, որոնք ռեպրոդուկտիվ շրջանում են և ունեն վահանագեղձի խնդիր, թիրեոտրոպ հորմոնի (ԹՏՀ-ի) ցուցանիշը պետք է պահեն՝ մինչև 2,5, ավելի լավ է դրանից ցածր, քան բարձր։ Հղիանալուց հետո ևս պետք է ներզատաբանի (էնդոկրինոլոգի) հսկողության տակ գտնվեն, քանի որ հղիության ընթացքում ցուցանիշը բարձրանում է։
Անպտղության կարող են հանգեցնել սեռավարակների հետևանքով առաջացած բարդությունները։ Այս հարցում մեծ է տղամարդու գործոնը։ Մեր հայ աղջիկների 90 տոկոսը մինչև ամուսնությունը կույս է լինում և առաջին հարաբերությունն ունենում է ամուսնու հետ։ Եթե ամուսինը մինչ այդ այլ կյանք է վարել, ապա կինը վարակվում է բոլոր հնարավոր վարակներով և չի իմանում այդ մասին։ Անցնում է որոշակի ժամանակ նրա փողերը փակվում են, կամ այլ խնդիրներ են առաջանում։ Տղամարդը պետք է մինչև ամուսնությունն անպայման հետազոտվի, կնոջը վարակից զերծ պահելու համար և գիտակցի, որ ինքն է պատասխանատու իր ապագա ընտանիքի համար։
Անպտղության պատճառ կարող է հանդիսանալ նաև տղամարդու սերմի գործոնը, երբ սթրեսներից կամ փոքր ժամանակ տարած հիվանդություններից սերմի տոկոսը շատ ցածր է լինում և հանգեցնում է անպտղության։
- Որո՞նք են այն փուլերը, որ պետք է անցնեն զույգերը։
- Առաջնային օղակ է համարվում պոլիկլինիկայում գինեկոլոգի մոտ հետազոտվելը։
Այնտեղ բուժում են արդեն իսկ առկա վարակները, փորձում են հղիացնել, արվում են բոլոր անհրաժեշտ գործողությունները։
Հաջորդը, դա ներարգանդային սերմնավորման (ինսեմինացիայի) փուլն է, որը ցանկալի է իրականացնել վերարտադրողական կլինիկաներում։ Ինսեմինացիան դա գործընթաց է, որի ժամանակ տղամարդու սերմը մշակվում է, ապա ներարկվում կնոջ արգանդի մեջ: Եթե 3-6 անգամ կատարված ինսեմինացիաները արդյունք չեն տալիս, ցուցվում է արտամարմնային բեղմնավորում (ԱՄԲ) կատարելը, որը լայնորեն տարածված է որպես ԷԿՈ։ ( ЭКО - Экстракорпоральное оплодотворение)։
ԱՄԲ-ն բեղմնավորման այն գործընթացն է, որի ժամանակ կատարվում է կնոջ ձվարաններում գտնվող ֆոլիկուլների խթանումը հատուկ դեղորայքներով, որից հետո կատարվում է ֆոլիկուլների պունկցիա և ձվաբջիջների հավաքում: Այնուհետև ստացված ձվաբջիջները ուղարկվում են սաղմնաբանական լաբորատորիա, որտեղ ձվաբջիջը մարմնից դուրս միացվում է սերմնաբջջին։ Սերմնաբջջին միացնելուց հետո ձևավորվում է սաղմ, որը մի քանի օրվա ընթացքում շարունակում է զարգացումը, ապա պատրաստի սաղմը տեղադրվում է կնոջ արգանդ։
- Այսօր կա՞ արդեն զույգերի մոտ այն գիտակցությունը, որ ինքնուրույն չհղիանալու դեպքում կարելի է դիմել այլ եղանակի։
- Այո, գիտակցությունն արդեն ձևավորվել է, պարզապես ԱՄԲ-ն բավականին թանկ գործողություն է։
Կան մարդիկ, ովքեր երեխա չունեն տարիներ շարունակ, սակայն չեն կարող իրենց թույլ տալ օգտվել ԱՄԲ-ից` ելնելով ֆինանսական վիճակից:
Այսօր պետպատվերի շրջանակներում անպտղությունը բուժելու և զույգերին ֆինանսապես աջակցելու ծրագրեր կան։
- Իսկ որքա՞ն է արտամարմնային բեղմնավորման արդյունավետությունը։
- Ամբողջ աշխարհում ԱՄԲ-ի արդյունավետությունը 25-30 տոկոս է կազմում։ Ամեն ինչ արվում է, սաղմը 100 տոկոսով պատրաստվում է և 3-րդ կամ 5-րդ օրվա էմբրիոնը տեղադրվում է արդեն այդ գործընթացին պատրաստ կնոջ արգանդում։ Մնացածը կախված է կնոջ օրգանիզմից, ինչպես ասում են Աստծո գործոնն է՝ կամ չի հղիանում կամ հետագայում վիժում է սկսվում։ Այսօր աշխարհի բոլոր կոնգրեսներն ու կոնֆերանսները փորձում են հասկանալ՝ ինչո՞ւ, բայց դեռևս պատասխանը չեն գտել։
Բացի այն, որ "Աստղիկ" ԲԿ-ի Ռեպրոդուկտոլոգիայի կենտրոնը տեխնիկապես հագեցած է ամենաբարձր մակարդակով՝ հետազոտման և բժշկական միջամտությունների առաջադեմ սարքավորումներով, պրոֆեսոր Ռաուլ Օրվիետոյի շնորհիվ, մեր բժիշկները տեղյակ են այս ոլորտում տեղի ունեցող աշխարհի բոլոր նորություններից։ Դա ևս նպաստում է, որ մեր կենտրոնը հղիության բավականին հաջող տոկոս է գրանցում: Կարևոր է, որ մինչև ծննդաբերությունը, հղիությունը վարվի նույն հիվանդանոցում, նույն բժիշկի հսկողության ներքո, քանի որ վերջինս ի սկզբանե գիտի տվյալ կնոջ հիվանդոււթյան պատմությունը: Կան կլինիկաներ, որտեղ արվում է արտամարմնային բեղմնավորում, ծննդաբերական բաժանմունք չկա, և կինը ԱՄԲ-ի 12-րդ շաբաթից հետո պետք է գնա այլ հիվանդանոց, որտեղ կշարունակվի հղիությունը մինչև ծննդաբերություն։
Աստղիկ ԲԿ-ի Ռեպրոդուկտոլոգիայի բաժնում հաջողությամբ իրականցված հղիությունները մենք վարում ենք առաջին փուլից մինչև ծննդաբերության շրջան: Ինչպես նաև "Աստղիկ" բժշկական կենտրոնն ունի անհրաժեշտ սարքավորումներով հագեցած ծնարան, հմուտ մանկաբարձ գինեկոլոգներ և նեոնատոլոգներ։ Մեր առաջին ԱՄԲ-ի բալիկը ծնվել էր ժամանակից շուտ, ցածր քաշով՝ 890 գրամ, բայց մեր նեոնատոլոգների վարպետորեն աշխատանքի շնորհիվ, բալիկն այսօր` երկու տարեկան է։
- Իսկ գենետիկ հետազոտություններ արվո՞ւմ են, որպեսզի ի սկզբանե բացառվեն շեղումները։
- Եթե պարզվում է, որ ծնողները խնդիրներ ունեն գեների հետ կապված, ուղարկում ենք "Գենետիկայի կենտրոն", որտեղից համապատասխան տեղեկանք են բերում։ Կան դեպքեր, երբ կինն ունենում է մի քանի վիժում, այդ դեպքում ևս գենետիկ հետազոտություն ենք նշանակում, որպեսզի պարզենք, թե պատճառն ինչում է։
Բացի այդ կատարվում է սաղմի գենետիկ նախիմպլանտացիոն հետազոտություն (PGD)
- Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ զույգերին։
- Խորհուրդ կտամ, որ խնդիրն աչքաթող չանեն ու ավելի նախաձեռնող լինեն։
Եթե փորձել են բոլոր հնարավոր տարբերակները և չի ստացվել հղիանալ, ապա ճիշտ կլինի դիմել ռեպրոդուկտոլոգին` ԱՄԲ փորձելու նպատակով։ Եղել են դեպքեր, երբ զույգը եկել է, որ կատարվի արտամարմնային բեղմնավորում, մենք հետազոտել ենք իրենց, գտել ենք պատճառը, բուժում ենք նշանակել, և նրանք ինքնուրույն, առանց ԱՄԲ-ի բալիկ են ունեցել։ Հրաշքներ ևս լինում են։ Մեր կենտրոնի լավագույն մասնագետներից բաղկացած թիմը բոլոր զույգերի կողքին է՝ հղիանալուց մինչև երեխայի ծնունդը։
Հիմնական խորդհուրդս է՝ երբեք չհուսահատվեք, եղեք լավատես և լիահույս, իսկ մենք ձեզ կօգնենք: