
Lusine
Մարգարիտա Կառլենի Հովնանյան
Սննդային հավելումները դարձել են ալերգիկ հիվանդությունների թվի մեծացման պատճառ
Տարեցտարի աճում է ալերգիայի տարբեր տեսակներից տառապող մարդկանց թիվը, եւ այսօր մոլորակի գրեթե յուրաքանչյուր երրորդ բնակչի մոտ ախտորոշվում է այդ հիվանդությունը: Իմունային համակարգը հուսալի պաշտպանություն է ապահովում արտաքին միջավայրի բացասական ազդեցությունից եւ խոչընդոտում օտարածին տարրերի ներթափանցմանը օրգանիզմ: Նորմալ վիճակում իմունային համակարգի արձագանքը համապատասխանում է օրգանիզմի վրա ախտածին տարրի ազդեցության ուժին: Ալերգիկ բնույթի պաթոլոգիաներից տառապող մարդկանց մոտ նկատվում է իմունային համակարգի բարձր ակտիվություն նույնիսկ նվազագույն արտաքին ազդեցության դեպքում: Մեկ անգամ սխալվելով` իմունային համակարգը հետագայում եւս գործի կդնի իր պաշտպանական մեխանիզմը: Որոշ բժիշկներ այդ հիվանդության լայն տարածումը կապում են բնապահպանական վիճակի վատթարացման, փոշու պարունակության ավելացման հետ ինչպես խոշոր քաղաքներում, այնպես էլ այլ բնակելի տարածքներում: Ալերգիկ ռեակցիաների քանակի ավելացման եւս մեկ պատճառ է համարվում օգտակար սննդային նյութերի ոչ բավարար քանակն օրգանիզմում: Մեր օրգանիզմը հսկայական կենսաքիմիական լաբորատորիա է, որին ամեն րոպե տարբեր սննդանյութեր են հարկավոր, եւ դրանցից թեկուզ մեկի դեֆիցիտը կարող է ալերգիկ ռեակցիաներ զարգացնել:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է, Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնի ալերգոլոգ-իմունոլոգ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՆԱՅԱՆԻ կարծիքով ալերգիայի հետ կապված խնդիրներն այսօր լուծելի են: Իսկ դրան հասնելու համար պարզապես ժամանակին պետք է կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել, որովհետեւ առաջին հայացքից թեթեւ թվացող երեւույթը կարող է հետագայում լուրջ խնդրի առաջ կանգնեցնել մարդուն:
-Տիկի՛ն Հովնանյան, ի՞նչ երեւույթներով են դրսեւորվում ալերգիաները, որո՞նք են դրանց առաջացման պատճառները:
-Ալերգիան իմունային համակարգի փոփոխություն է, որը համարվում է օրգանիզմի գերզգայուն վիճակ արտաքին եւ ներքին ազդակների նկատմամբ: Ալերգիայի տեսակները բաժանվում են մաշկային, ինչպես նաեւ շնչառական համակարգի, որի մեջ ներառվում են բրոնխիալ ասթման, ալերգիկ ռինիտը եւ ալերգիկ մաշկային արտահայտումների (ալերգիկ եղնջատենդ, ալերգիկ մաշկաբորբ) ու դրանց մնացյալ դրսեւորման ձեւերը: Ալերգիայի առաջացման պատճառներ կարող են լինել առաջնահերթ արտաքին գործոնները, որոնց մեջ մտնում են սննդամթերքը, քիմիական նյութերը, փոշին, կոսմետիկ բոլոր միջոցները, ինչպես նաեւ շփումը կենդանիների հետ, միջատների խայթոցը:
-Ինչպե՞ս տարբերել սեզոնային ալերգիկ ռինիտն այլ ալերգիաների դրսեւորումներից։
-Ալերգիկ ռինիտը մեծ մասամբ լինում է սեզոնային բնույթի, այն կարող է գրանցվել ապրիլ ամսից մինչեւ հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում: Ընդ որում, այն ամեն մեկի մոտ տարբեր ժամկետով է ի հայտ գալիս եւ արտահայտվում է փռշտոցով, քթից թափանցիկ, ոչ թարախային արտադրությամբ, աչքերի եւ քթըմպանի շրջանում քորով… Բայց միայն հատուկ լաբորատոր, համալիր հետազոտություններից հետո է տրվում վերջնական ախտորոշումը:
-Ո՞րն է Հայաստանում ամենատարածված ալերգենը:
-Ալերգիայի առաջացման պատճառ կարող է լինել սեզոնային ալերգենը: Եվ Հայաստանում ամենատարածված ալերգենը բարդու ծառն է, որի ազդեցությունը նկատվում է ապրիլ ամսվա վերջից մինչեւ հունիս, եւ հենց դրանով էլ կարող ենք տարբերակել ալերգիայի առաջացման պատճառը: Քանի որ մեր մայրաքաղաքը շատ փոշոտ է, ալերգեն կարող են համարվել քիմիական նյութերը, որոնք մեծ քանակով լինում են նաեւ օդում: Էկոլոգիայի փոփոխությունը հատկապես Երեւանում, ինչպես նաեւ Հայաստանի այլ մեծ քաղաքներում նույնպես հանգեցրել է ալերգիկ երեւույթների կտրուկ աճի: Իսկ դեղորայքային ալերգիայի արտահայտման ամենացայտուն ձեւերը դրսեւորվում են մանր ցանի կամ մեծ եղնջատենդի տեսքով, բանը նույնիսկ հասնում է քվինքի այտուցի, ինչը շատ վտանգավոր է: Հիշեցնեմ, որ բժշկության մեջ կա արտահայտություն, ըստ որի՝ կվինկեի այտուցից մեկ քայլ այն կողմ կարող է եւ մահ լինել: Ընդ որում, դեղորայքային ալերգիան կարող է ի հայտ գալ դեղն ընդունելուց անմիջապես հետո՝ 1-2 րոպեների ընթացքում:
-Բժշկուհի՛, խոսենք նաեւ սննդային ալերգենների մասին:
-Կա ալերգիկ ռեակցիա առաջացնող սննդամթերք, իսկ սննդային ալերգիան ամենատարածվածներից է եւ արտահայտվում է մաշկային ցանավորմամբ, նույնիսկ կվինկեի այտուցով, կարող են լինել փռշտոցներ, նույնիսկ բրոնխիալ ասթմա: Եվ բժշկի առաջնահերթ խնդիրն է սննդի միջից հեռացնել ալերգենները, ինչի արդյունքում կարող ենք համարել, որ բուժման 50-60 տոկոս ընթացքն արդեն անցել ենք: Իսկ երեխաների դեպքում կարող ենք բավարարվել սննդի հեռացմամբ՝ չհասնելով դեղորայքային միջամտության: Պետք է ցավով նշեմ, որ սննդային ալերգենները վերջին շրջանում բավականին ակտիվացել են, քանի որ սննդի մեջ շատացել են սննդային հավելումները, որոնք այս դարում դարձել են ալերգիկ հիվանդությունների թվի մեծացման պատճառ:
- Բժշկուհի՛, ալերգիան կարո՞ղ է ունենալ ժառանգական նախատրամադրվածություն:
-Իհարկե: Եվ մենք առաջնահերթ պացիենտին հարցնում ենք ժառանգական նախատրամադրվածության մասին, քանի որ 50-60 տոկոսի դեպքում այն անպայման հայտնաբերվում է: Նախկինում մշտապես ժառանգական գործոնն է կարեւոր դերակատարում ունեցել. ամեն երկրորդ սերնդի մոտ անպայման հայտնաբերվում էին ալերգիկ երեւույթներ: Այնպես որ՝ արդի բժշկության մեջ նաեւ այդ գործոնն ենք հաշվի առնում:
-Հնարավո՞ր է ալերգիան վերացնել ինքնաբուժմամբ:
-Ինքաբուժությամբ զբաղվելը, կարծես թե, բժշկությանը ամենավատ հարվածն է հասցնում, եւ կապ չունի, թե ինչ հիվանդութուն է: Պարզապես նախկինում ալերգիկ երեւույթներին վերաբերվում էին շատ թեթեւ ու միայն վատ վիճակում հայտնվելուց հետո էին դիմում բժշկի, եւ բուժումը բարդանում էր: Մինչդեռ ժամանակին ճիշտ բուժում ստանալուց հետո կարող էր բացառվել խնդրի լրջության աստիճանը: Հանրությանը հորդորում եմ, որպեսզի ինքնաբուժությամբ չզբաղվեն, ժամանակին դիմեն համապատասխան բժշկի օգնությանը, եւ այդ դեպքում հիվանդությունն արագ կբուժվի, չի դառնա քրոնիկական: Ավելորդ չեմ համարում ընդգծել, որ ներքին օրգանների խնդիրները կարող են հանգեցնել երկրորդային ալերգիայի:
- Ալերգիայի դեմ պայքարի ի՞նչ միջոցներ կան, կարո՞ղ ենք ասել, որ այն արմատապես բուժվում է, թե ամեն դեպքում իր հետքը թողնում է:
-Երբ ալերգիայի քրոնիկ դեպքում են դիմում բժշկի, ամեն ինչ շատ բարդ ընթացք է ստանում: Իսկ ժամանակին դիմելու եւ շուտափույթ համապատասխան բուժում ստանալու դեպքում կարող են հետագայում չբախվել այդ խնդրին: Կարեւոր նշանակություն ունի նաեւ այն հանգամանքը, թե ինչ տեսակի ալերգիա է: Իհարկե, ինչպես բոլոր, այնպես էլ ալերգիկ հիվանդություների պարագայում դրանք երբեմն լինում են քրոնիկական բնույթի, երբ արդեն պահանջվում է երկարատեւ բուժում, կանխարգելիչ աշխատանքներ, առաջին հերթին՝ ալերգենների վերացում (եթե, իհարկե, դա հնարավոր է): Ուզում եմ նշել, որ վերջին տարիներին վերջնական բուժման հասնելու հավանականությունը բավականին մեծ է. 70-80 տոկոս դեպքերում ստանում ենք բուժման ու լիարժեք վերականգնման բավականին հուսադրող եւ դրական արդյունքներ:
-Իսկ որպես վերջաբան ի՞նչ կանխարգելիչ միջոցներ կառաջարկեք մեր ընթերցողներին:
-Երբ արդեն իր խնդրի հետ հաշտված պացիենտը տեղյակ է նաեւ, թե ինչից է այն ի հայտ գալիս, ու մեզ է դիմում, առաջնային հեռացվում են ալերգենները՝ լինեն դրանք սննդի մեջ թե օդում: Եթե օդային է, առաջարկում ենք մշտապես տունը մաքրել խոնավ շորով, օդափոխություն կատարել, եւ այդ ամենը մոտ 50 տոկոսով նվազեցնում է ալերգենների շփումը պացիենտների հետ, ինչի արդյունքում, կարելի է ասել, նվազում է հիվանդութան գլուխ բարձրացման տոկոսը: Բացի դեղորայքային բուժումը, իրականացվում են կանխարգելիչ աշխատանքներ դիմադրողականությունը՝ իմունիտետը բարձրացնելու ուղղությամբ, իսկ այդ նպատակով անհրաժեշտ է սննդակարգի ճիշտ ռեժիմի պահպանում: Բոլոր այն պացիենտները, որոնք կյանքում գոնե մեկ անգամ ունեցել են ալերգիկ բնույթի հիվանդություն, արդեն գիտեն՝ ինչից հրաժարվեն, բայց լավ կլինի, որ ինչ-որ ալերգիկ երեւույթի ի հայտ գալու դեպքում անմիջապես դիմեն բժշկի:
Աշոտ Սեյրանի Սիրունյան
Ցանկանում եմ, որպեսզի յուրաքանչյուր կին առողջ լինի եւ վայելի մայրանալու բերկրանքը
Յուրաքանչյուր մարդու կյանքում գերագույն արժեքներ են համարվում ընտանիքն ու երեխան, առանց որոնց դժվար թե լինի կատարյալ երջանկություն: Երեխաները մեր կյանքը լցնում են սիրով, ջերմությամբ ու բազում գույներով: Յուրաքանչյուր կին ծնված օրվանից իր մեջ կրում է մայրական բնազդը, որը տարիքի հետ հասունանում եւ ուղեկցում է նրան ողջ կյանքում: Թեեւ աշխարհի բոլոր կանայք ծնվում են մայրական բնազդով, բայց, ավաղ, նրանց մի մասը զրկված է մայրանալու երջանկությունից: Եվ հենց մանկաբարձագինեկոլոգիական հարցերի շուրջ ծավալվեց մեր զրույցը <<Շենգավիթ>> բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի՝ ծննդօգնության գծով տեղակալ, մանկաբարձական բաժնի ղեկավար ԱՇՈՏ ՍԻՐՈՒՆՅԱՆԻ հետ: Նշենք, որ նա արդեն երկար տարիներ զբաղվում է իր սիրած աշխատանքով, ինչը նրա համար ոչ միայն մասնագիտություն է, այլ նաեւ՝ ապրելակերպ:
-Պարո՛ն Սիրունյան, մի փոքր խոսենք Ձեր մասնագիտական ուղու մասին:
-Ասեմ, որ արմատներով բժիշկների ընտանիքից եմ, բժիշկներ են նաեւ եղբայրս, քույրս եւ իմ բարեկամներից շատերը: Այնպես որ՝ իմ բժիշկ դառնալը, կարծես թե, ծրագրավորված էր: Ուզում եմ նշել, որ ես վիրաբույժ եմ, եւ իմ հիմնական աշխատանքը վիրահատական միջամտություններ իրականացնելն է, բայց, քանի որ մասնագիտությամբ նաեւ մանկաբարձ եմ, ապա, բնականաբար, զբաղվում եմ նաեւ մանկաբարձությամբ:
Տարին մի քանի անգամ պարտադիր մասնակցում եմ վերապատրաստումների, որոնցից կառանձնացնեմ 2000 թվականին ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգի Օրանժ կոմսության Սենտ-Ջոզեֆ հոսպիտալում «Էնդոսկոպիկ եւ հեշտոցային վիրաբուժություն գինեկոլոգիայում» թեմայով եւ 2005 թվականին Ավստրիայի Զալցբուրգ քաղաքի Կորնելյան համալսարանում <<Մանկաբարձություն եւ գինեկոլոգիա>> թեմայով սեմինարները:
Անդամակցում եմ Հայաստանի եւ Կանադայի մանկաբարձ-գինեկոլոգների, ինչպես նաեւ ամերիկյան գինեկոլոգ-լապարոսկոպիստների ու ուրոգինեկոլոգիական միջազգային ասոցիացիաներին:
- Ձեր բաժանմունքը հագեցա՞ծ է ժամանակակից սարքավորումներով:
-Մենք ունենք այնպիսի սարքավորում, որը Հայաստանում առաջինն է: Ես նկատի ունեմ 3D լապարոսկոպիկ սարքավորումը, որը ֆանտաստիկ հնարավորություններ է տալիս վիրաբույժին: Ես ինքս հիացած եմ այդ սարքով եւ ամեն օր շտապում եմ աշխատանքի, որպեսզի կարողանամ աշխատել դրանով:
-Բժի՛շկ, անպտղության խնդիրը տղամարդկա՞նց, թե՞ կանանց մոտ է ավելի շատ հանդիպում:
- Քանի որ ինձ հիմնականում դիմում են կանայք, կարելի է եզրակացնել, որ անպտղությունը մեծ մասամբ հանդիպում է հենց նրանց մոտ: Բայց, ամեն դեպքում, պարտադիր միաժամանակ կատարվում է զույգերի հետազոտություն, նաեւ կոնսուլտացիա ենք անցկացնում: Եվ հետազոտությունները նույնպես փաստում են, որ այդ խնդիրը տղամարդկանց մոտ շատ ավելի քիչ է ի հայտ գալիս:
-Գինեկոլոգին այցելելու կուլտուրան Հայաստանում զարգացե՞լ է:
- Ավելորդ չեմ համարում միանգամից նշել, որ հղիանալուց առաջ անչափ կարեւոր է բժշկին այցելելը, քանի որ մինչեւ հղիանալը պետք է հասկանալ՝ ինչ խնդիրներ կան ապագա մոր մոտ:
Իսկ ընդհանրապես վերջին տարիներին Հայաստանում զարգացել է գինեկոլոգին այցելելու կուլտուրան: Ընդ որում, դիմողների թիվն էլ զգալիորեն ավելացել է: Դա, իմ կարծիքով, պայմանավորված է այն հանգամանքով, որ հատկապես երիտասարդները շատ են օգտվում ինտերնետ պորտալից՝ փորձելով ավելի տեղեկացված լինել: Իսկ դա մեր աշխատանքը ե՛ւ հեշտացրել է, ե՛ւ, ավելի շատ, դժվարացրել: Պացիենտը գալիս է արդեն տեղեկացված, պատրաստված, ինտերնետ պորտալով փորձում է հասկանալ իր խնդրի լրջությունը: Բայց, ցավոք, շատ քչերն են կարդում այն, ինչը զուտ մասնագիտական է: Փաստորեն, նման մարդիկ արդեն ընդունած են լինում ուրիշների մտքերը, մտահղացումները, եւ շատ դժվար է լինում նրանց հետ աշխատելը, ինչ-որ բան հասկացնելը: Նրանք, այսպես ասենք, շատ կարդացած են, բայց նրանց իմացած տեղեկատվությունը, մեղմ ասած, ոչ ստույգ է: Իհարկե, կան նաեւ ճիշտ տեղեկացված հիվանդներ էլ, որոնց հետ մեր աշխատանքն ավելի հեշտանում է:
Ուրախությամբ նշեմ, որ մեր բժշկական կենտրոնում լիարժեք հարմարավետ պայմաններ են ստեղծվել հղիների եւ ծննդկանների համար. Ծնարանները հագեցած են ամենաժամանակակից սարքավորումներով, հիվանդասենյակները հարմարավետ են, գեղեցիկ կահավորված: Մեզ մոտ կա ամենաժամանակակից չափանիշներին համապատասխանող 9 վիրասրահ, որտեղ իրականացվում են բազմապրոֆիլ՝ մանկաբարձագինեկոլոգիական, օրթոպեդիկ, ինչպես նաեւ սրտի վիրահատություններ:
-Բժի՛շկ, ըստ Ձեզ, ի՞նչ ապագա ունի Հայաստանի գինեկոլոգիան:
-Ես շատ եմ ցանկանում, որ մեր մասնագիտական բնագավառում ավելի շատ տղամարդիկ լինեն, սակայն, ցավոք, բավականին պակասել է երիտասարդ տղամարդ մանկաբարձ-գինեկոլոգների թիվը: Մեզ մոտ հիմնականում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ են գալիս, իսկ մեր մասնագիտությունը ինքնին շատ ծանր է ու բարդ. գիշերվա եւ ցերեկվա տարբերություն, տոն օրեր չկան մեզ համար, անընդհատ գերլարված աշխատում ենք, կարող ենք օրերով մնալ հիվանդանոցում: Եվ դա, իհարկե, կնոջ համար բավականին ծանր աշխատանք է: Ասեմ, որ մեզ մոտ գալիս են շատ զարգացած, կրթված, ձգտում ունեցող, պրպտող երիտասարդներ, ցանկանում են սովորել, արարել, եւ մենք բոլոր հարցերում մշտապես նրանց կողքին ենք: Ուրախությամբ պետք է հավելեմ, որ մենք դարձել ենք <<Օլիմպոս>> ֆիրմայի թրեյնինգ կենտրոն եւ այնտեղ մեր փորձն ենք փոխանցելու: Մի խոսքով՝ մեր երկիրն այս ասպարեզում վստահ քայլերով առաջ է ընթանում:
-Իսկ որպես վերջաբան ի՞նչ խորհուրդ կտաք այն զույգերին, որոնց մոտ ախտորոշվել է անպտղություն. ընդունել ու համակերպվե՞լ այդ դաժան վճռի հետ, թե՞ չհուսահատվել ու ելքեր որոնել:
-Միանշանակ՝ պայքարել մինչեւ վերջ: Ընդհանրապես կյանքում ու հատկապես անպտղության հարցում չարժե հուսահատվել: Այս խնդիրը լուծելի է, ու այսօր բժշկական տեխնոլոգիաները, բուժման մեթոդները, դեղորայքը բավականին զարգացած են ու մեծ հնարավորություններ են ընձեռում բժշկին՝ բազմաթիվ ելքեր գտնելու ու տվյալ զույգին երեխա պարգեւելու համար: Պետք է անընդհատ ձգտել, չհուսահատվել: Ցանկանում եմ, որպեսզի յուրաքանչյուր կին առողջ լինի եւ վայելի մայրանալու բերկրանքը։ Մեր նոր կառավարությունից էլ նորություններ ենք ակնկալում. հեղափոխությունից հետո սպասելիքները շատ են, բայց բոլորս էլ նաեւ լավ գիտակցում ենք, որ այդ ամենի համար դեռ ժամանակ է անհրաժեշտ, եւ պետք չէ շուտափույթ փոփոխությունների ակնկալիքով ապրել:
Tigran Sh. Kocharyan
Radiologist
Director of diagnostic service in “Shengavit” MC.
Education
Trainings
Scientific Degree
PhDRafik G. Shahparonyan
Surgeon (maxillofacial)
Education
Trainings
Armine Martirosyan
Otorhinolaryngologist
Education
Trainings
Scientific Degree
MD, PhDSpecialization
ENT-physician, audiologistRank
Associate ProfessorIrina Khachatryan
Education: Yerevan State Medical University after Mkhitar Heratsi
MD Physician in the field of General Medicine
Medical Specialist in the field of Pulmonology
Since 20.12.2014 Silver member of European Respiratory Society
Since 2017 junior member of Pulmonary Hypertension Association
Since 2017 junior member of EAACI
Work: Yerevan State Medical University after Mkhitar Heratsi Department of
Internal Medicine as teaching/research/ clinical associate
“VARDANATS” Center for Innovative Medicine as a Pulmonologist
“Nairi” MC as a Pulmonologist
“Armenian Respirator Association” as a vice-president
Languages: Armenian-Mother language, Russian, English-upper intermediate level, fluent speaking, satisfactory writing
PROFESSIONAL CONFERENCES
Name: Specific Immunotherapy Symposium
Location: Yerevan, Armenia - Date: 14 May,2015
Name: Munich International Autumn school 2015 for Respiratory Medicine
Location: Munich, Germany -Date: October 2015
Name: Proteases at the cutting edge: friends or foes in chronic lung diseases?
Location: Amsterdam, Netherlands
Date: 11 - 13 November 2015
Name: EBUS( endobronchial ultrasound ) TRAINING PROGRAMME PART 1
Location: Copenhagen, Denmark -Date: May 2016
Name: Pulmonary vascular endothelium: orchestra conductor in respiratory diseases highlights from basic research to therapyLocation: Paris, France
Date: October 27-28, 2016
Name: Pediatric PulmonologyLocation: Salzburg, Austria
Date: October31-November 5, 2016
Name: EBUS(endobronchial ultrasound) TRAINING PROGRAMME PART 2
Location: Amsterdam, Netherlands-Date: January 2017
Name: Pharmacology and Therapeutics of Bronchodilators
Location: Rome, Italy
Date: 19-21 October, 2017
Name: Acute respiratory pandemics: how to plan for and manage
Location: Amsterdam, Netherlands
Date: 9-11 November, 2017
Name: Pulmonology
Location: Salzburg, Austria
Date: 18-24 February, 2018
Name: Pulmonary hypertension and pulmonary vascular disease
Location: Lausanne, Switzerland.
Date: 31 May-2 June 2018
Future programs
Name: The impact of air pollution on respiratory health – a focus on persistent problems and new
Location: Berlin, Germany
Date: November,2018
Margarita K. Hovnanyan
Allergologist
Education
Trainings
Ashot N. Hovhannesyan
Education
Trainings
Scientific Degree
Ph.D.Marital Status
Married and has two childrenՎարդգես Կանայան Ռուբենի
1983-1993թթ. սովորել եւ ավարտել է Ասքանազ Մռավյանի անվան թիվ 25 միջնակարգ դպրոցը: Նույն թվականին ընդունվել Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտ՝ բուժական ֆակուլտետ:
1999թ. ավարտել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտը, եւ նույն թվականին ընդունվել կլինիկական օրդինատուրա՝ ընդհանուր վիրաբուժություն մասնագիտությամբ, /N 1 վիրաբուժական հիվանդությունների ամբիոն, <Էրեբունի> բժշկական կենտրոնում/:
2002թ. ավարտել է կլինիկական օրդինատուրան և ստացել ընդհանուր վիարաբույժ մասնագիտությունը:
2002թ. վերապատրաստվել է էնդոսկոպիա մասնագիտությամբ:
2002թ դեկտեմբեր ամսից աշխատում է <Նաիրի> բժշկական կենտրոնում, որպես վիրաբույժ էնդոսկոպիստ:
2004թ պաշտպանել է ատենախոսություն և ստացել բժշկական գիտությունների թեկնածուի կոչում: Աշխատանքային տարիների ընթացքում մասնակցել է բազմաթիվ միջազգային կոնֆերանսների, մաստեր կլասների (Ռուսաստան, Գերմանիա, Ֆրանսիա, Վրաստան): Անդամակցում է հայկական վիրաբուժական ասոցիացիային, Հայաստանի և Վրաստանի էնդոսկոպիկ ասոցիացիաներին: Հանդիսանում է 11 գիտական աշխատանքի հեղինակ և մոտ 20 աշխատանքների համահեղինակ:
2017 թ. Համազգային վստահության կողմից շնորհվել է <տարվա լավագույն բժիշկ>, /վիրաբուժական էնդոսկոպիա մասնագիտությամբ/: Առ այսօր աշխատում է <Նաիրի> բժշկական կենտրոնում, ղեկավարում է էնդոսկոպիկ ծառայությունը:
Ամուսնացած է, ունի երեք որդի:
Աշոտ Սեյրանի Սիրունյան
Մասնագիտություն-Գինեկոլոգ
«Շենգավիթ» ԲԿ բուժական գծով գլխավոր տնօրենի տեղակալ
Մանկաբարձական բաժնի վարիչ